Научная статья на тему 'Տարածաշրջանի վերաձեվավորումը'

Տարածաշրջանի վերաձեվավորումը Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
198
31
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Գագիկ Հարությունյան

Այսօր աշխարհում տեղի են ունենում փոփոխություններ, որոնցինտեգրալ միտումն անցումն է միաբևեռից բազմաբևեռ համակարգի,կամ էլ, մեկ այլ ձևակերպմամբ՝ անբևեռ աշխարհի։ Ակնհայտ է, որառանց այս գլոբալ միտումը հաշվի առնելու դժվար կլինի պարզել, թեինչ է իրականում կատարվում մեր տարածաշրջանում՝ ՀարավայինԿովկասում։ Մանավանդ որ, հաշվի առնելով տարածաշրջաններիանվանումներին բնորոշ հայտնի պայմանականությունները, աշ-խարհակարգի վերաձևավորումը միանգամայն ակնհայտորեն տեղիէ ունենում հենց Մեծ Մերձավոր Արևելքում (ՄՄԱ)։ Դրա համար էլմենք սկզբում թեզիսների ձևով կներկայացնենք մերձավորարևելյանգործընթացները և հետո միայն, հենվելով այդ զարգացումների տրա-մաբանության վրա, կվերադառնանք շատ ավելի լոկալ տարածք՝Հարավային Կովկաս

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Известные развития на Большом Ближнем Востоке и в особенности сирийская война ускорили процесс формирования мультиполярного мира и в военно-политическом плане привели к созданию динамического равновесия. Это обстоятельство фактически вынудило конфликтующие стороны – США, Иран, РФ и Сирию – сесть за стол переговоров и в этом формате попытаться найти решение накопившихся проблем. Сложившаяся ситуация в определенной степени сказалась и на положении на Южном Кавказе, где четко прослеживается тенденция, которую можно назвать геополитической кристаллизацией. В данном случае подобную кристаллизацию можно считать благоприятной в контексте ведения конструктивных переговоров вокруг существующих в нашем регионе «горячих точек».

Текст научной работы на тему «Տարածաշրջանի վերաձեվավորումը»

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՎԵՐԱՁԵՎԱՎՈՐՈԻՄԸ

Գազիկ Հարությունյան՛'

Այսօր աշխարհում տեղի են ունենում փոփոխություններ, որոնց ինտեգրալ միտումն անցումն է միաբևեռից բազմաբևեռ համակարգի, կամ էլ, մեկ այլ ձևակերպմամբ անբևեռ աշխարհի։ Ակնհայտ է, որ առանց այս գլոբալ միտումը հաշվի առնելու դժվար կլինի պարզել, թե ինչ է իրականում կատարվում մեր տարածաշրջանում Հարավային Կովկասում: Մանավանդ որ, հաշվի առնելով տարածաշրջանների անվանումներին բնորոշ հայտնի պայմանականությունները, աշխարհակարգի վերաձևավորումը միանգամայն ակնհայտորեն տեղի է ունենում հենց Մեծ Մերձավոր Արևելքում (ՄՄԱ)։ Դրա համար էլ մենք սկզբում թեզիսների ձևով կներկայացնենք մերձավորարևելյան գործընթացները և հետո միայն, հենվելով այդ զարգացումների տրամաբանության վրա, կվերադառնանք շատ ավելի լոկալ տարածք Հարավային Կովկաս:

«Հիմնական աշխայւհաքաղաքականբնազդը»

Մերձավորարևելյան գործընթացները մեկնաբանելիս վերլուծաբան-ները վկայակոչում են տարածաշրջանի երկրների քաղաքական ռեժիմների առանձնահատկությունները, տնտեսությունը և ժողովրդագրությունը, սոցիալական լարվածությունն ու արդի տեղեկատվական քաղտեխնոլոգիաները, միջդավանաբանական և միջկրոնական հա-

՚ «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն:

20

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ԳՀարությունյան

կամարտությունները, իսրայելական գործոնը, Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի դեմ ուղղված «կառավարելի քաոսը», ինչպես նաև այլ գործոններ, որոնք, անշուշտ, առկա են և կարևոր դերակատարում ունեն։ Միևնույն ժամանակ, երբեմն տպավորություն է ստեղծվում, թե այս զարգացումների վրա իշխում է մի ինչ-որ հիմնական աշխարհաքաղաքական-աշխարհագաղափարախոսական բնազդ, այն է վերցնել որքան հնարավոր է շատ, իսկ ավելի լավ կլինի վերցնել ամբողջը։ Սովետական մի այսպիսի ասացվածք կար «мы -за мир, но желательно — весь мир...»:

Գուցե հենց այդ պատճառով էլ ԽՍՀՄ փլուզումից հետո պատերազմը «Յալթա-պոտսդամյան» աշխարհի դեմ չավարտվեց, և պայքարը «հին աշխարհի» դեմ շարունակվում էր հեղափոխական ավյունով։ «Հաջողությամբ» մասնատվեց Հարավսլավիան, հետո հերթը հասավ ասիական և աֆրիկյան այն երկրներին, որոնք նույնպես այս կամ այն չափով նախկին աշխարհակարգի ծնունդն էին հանդիսանում։ Սկզբում Աֆղանստանն էր, Իրաքի պարագայում 1991-ին սկսված գործն ավարտին հասցրին 2003-ին։ «Հին կարգերի» վերացման հերթական փուլը հասունացավ արդեն մեր օրերում։ Սկսվեց տխրահռչակ «արաբական գարունը». հեշտությամբ տապալվեցին Մուբարաքի, Քադաֆիի վարչակարգերը, քչերն էին կասկածում, որ նման ճակատագիր սպասվում է նաև Ասադին, իսկ հետո անխուսափելիորեն հերթը հասնելու էր Իրանին։ Սակայն «պատմության ավարտը» վրա չհասավ։ Կատարվեց հակառակը, տեղի ունեցավ այն, ինչն ընդունված է անվանել «պատմության ռևանշ»։

Շղթայական ճյուղավորված պրոցեսների տեսությունում գոյություն ունի կրիտիկական պայմանների հասկացությունը, որոնց հաստատումից հետո համակարգը կտրուկ փոխում է իր բնութագրերն ու կտրուկ անցնում այլ վիճակի։ Նման մի բան տեղի ունեցավ ՄՄԱ-ում Սիրիայում պատերազմի ընթացքում։ Այդ երկրի վերլուծական աղ-

21

ԳՀարո ւթյունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

բյուրների համաձայն ԱՄՆ-ը Սիրիային պատերազմ է հայտարարել 2003թ. Իրաքի օկուպացիայից գրեթե անմիջապես հետո, իսկ 2011թ. արաբական հեղափոխություններով պայմանավորված խոսքից ու պատժամիջոցներից անցավ իրական քայլերի [1]։ ՆԱՏՕ որոշ երկրներ (դրանց մեջ հատկապես եռանդուն էր հանդես գալիս Թուրքիան), ինչպես նաև հայտնի արաբական վարչակարգերը Սիրիայի դեմ մի ամբողջ «Ահաբեկչական ինտերնացիոնալ» գործի դրեցին, որի կազմում մարտնչում են ավելի քան 70 երկրների զինյալներ, ինչն էլ հիմք հանդիսացավ այդ հակամարտությունը proxy-պատերազմ անվանելու համար [2]։ Սիրիական պատերազմը, Իրաքում և Լիբիայում տեղի ունեցած իրադարձությունների հետ միասին, հանգեցրեց հումանիտար և մշակութային աղետի միլիոնավոր զոհերի և փախստականների, այսինքն տեղի է ունենում ինքնատիպ proxy-ցեղասպանություն, որը կարելի է անվանել «ցեղասպանություն վազող տողի ռեժիմով» [3]։ Տարածաշրջանում տեղի է ունենում քրիստոնյա բնակչության զանգվածային արտահոսք. օրինակ, Իրաքում քրիստոնյաների թիվը 1990թ. 1,2 մլն մարդուց կրճատվել է ներկայում կազմելով 200 հազար։ Հետաքրքիր է, որ սա լիովին ընդունում են այն երկրների կառավարությունները, որոնք նպաստում են այդ գործընթացներին. Մեծ Բրիտանիայի կրոնի և հանրության գործերի նախարար, բարոնուհի Ս.Վարսիի հայտարարության համաձայն «Սիրիայում բռնության թեժացումը կհան-գեցնի քրիստոնեության վերացմանն այդ երկրում»1։ Մերձավոր Արևելքում նաև մշակութային ցեղասպանություն է տեղի ունենում. ավերվում և թալանվում են պատմամշակութային հուշարձանները, ծաղկում է վանդալիզմը... Ահաբեկչական գործողությունները և քաոսային իրավիճակը, պետական, սոցիալական և տնտեսական ինստիտուտների քայքայումը հանգեցնում են տարածաշրջանի երկրների հանրու-

1 Charity backs Baroness Warsi's warning of Christian exodus. http://www.christiantoday.com/ article/charity.backs.baroness.warsis.warning.of.christian.exodus/34706.htm.

22

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ԳՀարությունյան

թյունների լյումպենացմանը1: Առանձին թեմա է տարածաշրջանի հայկական համայնքների քայքայումը, ինչն ուղղակի մարտահրավեր է Հայաստանի ազգային անվտանգությանը [5]։

Ռազմաքաղաքական համատեքստում այս հրահրված գործընթացների հետևանքներից մեկը եղավ այն, որ ահաբեկչական խայտաբղետ խմբավորումներից կազմավորվեց մի նոր ցանցային աշխար-հաքաղաքական դերակատար վերոնշյալ «Ահաբեկչական ինտերնացիոնալը»։

Մինչդեռ, սիրիական զարգացումները դարձան այն խթանը, որից հետո, շղթայական պրոցեսների տեսության համաձայն, համակարգը կտրուկ փոխեց իր բնութագրերը. «մնացյալ աշխարհն» «ապստամբեց» և սկսեց դիմադրել կազմակերպված ձևով։ Կարելի է վստահաբար փաստել, որ պատերազմը Սիրիայում առաջին բազմաբևեռ պատերազմն է, որտեղ, ի տարբերություն Իրաքի, Եգիպտոսի կամ Լիբիայի, երկու կողմից մասնակցում են խոշոր աշխարհաքաղաքա-կան խաղացողներ։ Այս պատերազմին Իրանի անմիջական մասնակցությունը, ինչպես նաև Ռուսաստանի ու Չինաստանի ռազմական և քաղաքական աջակցությունը Սիրիային թույլ տվեցին, չնայած հսկայական կորուստներին, պահպանել պետականությունը և չվերածվել «տարածքի», ինչպես տեղի ունեցավ, օրինակ, Լիբիայում։

Հակիրճ դիտարկենք պատերազմող տերությունների որոշ կրիտիկական բնութագրեր մի փոքր ավելի հանգամանալիորեն կանգ առնելով ԱՄՆ-ի որպես տեղի ունեցող գործընթացների գլխավոր գաղափարախոսի, վրա։

1 Նման իրավիճակ ստեղծվեց նաև Կենտրոնական Ասիայում, որտեղ, միևնույն ժամանակ, ծաղկում է նաև թմրավաճառությունը (տե ս, օրինակ, Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի պրոֆեսոր Փիթեր Դեյլ Սքոթի հոդվածը [4])։

23

ԳՀարո ւթյունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

Աշխարհաքաղաքակաե դերակատարների ոեառրսները ևիրաւիճակը

Միացյալ Նահանգներ. ԱՄՆ-ում առկա է միջոցների դեֆիցիտ, և դա վերաբերում է ինչպես նյութական (խնդիրներ կապված պարտքերի և առհասարակ դոլարային համակարգի հետ, բյուջեի (այդ թվում և Պենտագոնի բյուջեի) կրճատում, այնպես էլ մտավոր-գաղափարախո-սական ռեսուրսներին։ Ըստ ամենայնի, ամերիկյան ընտրանու որոշ ներկայացուցիչներ (և նրանց մեջ քիչ չեն ոչ միայն նախկին քաղաքական գործիչները, ինչպիսին է Փոլ Կ. Ռոբերտսը, որը «ռեյգոնոմի-կայի» հայրերից է, այլ նաև անվանի պրոֆեսորներ և գիտնականներ) գիտակցում են դա։ Ահա թե ինչ է գրում հանրահայտ Ֆրենսիս Ֆու-կույաման. «Քաղաքական շատ ինստիտուտներ ԱՄՆ-ում անկում են ապրում... Դա մտավոր կարծրացման և իրենց դիրքերում ամրապնդված քաղաքական գործիչների աճող ազդեցության արդյունքն է, որոնք խոչընդոտում են բարեփոխումներին և հավասարակշռության վերականգնմանը»1։ Մոտավորապես նույն ոգով է հանդես գալիս նաև Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը, որը ոչ միայն չի բացառում Միացյալ Նահանգների փլուզման հնարավորությունը [6], այլև խիստ նրբորեն զուգահեռներ է անցկացնում ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև մասնավորապես նշելով, որ բիզնեսի ամերիկյան որոշ դպրոցներ իրենց էությամբ գրեթե նույնն են, ինչ խորհրդային պարտդպրոցները [7]: Ամերիկյան հասարակության մեկ այլ հիմնախնդիր են ազգային և կորպորատիվ շահերի տարընթերցումները շնորհիվ, այսպես կոչված, «խորքային պետության» (deep state)1 2 և, գուցե որպես դրա հետևանք բարձրաստիճան անձանց մերկացնող հուշերը [8, 9]։

1 Francis Fukuyama, The Decay of American Political Institutions, ТЪе American Interest, http://www.the-american-interest.com/articles/2013/12/08/the-decay-of-american-political-institutions/.

2 The Deep State, the Permanent Campaign, and the Frayed Fabric of American Democracy, http://www.theatlantic.com/politics/archive/2013/07/the-deep-state-the-permanent-campaign-and-the-frayed-fabric-of-american-democracy/277828/

24

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ԳՀարությունյան

Հենց այս համատեքստում պետք է դիտարկել նաև ՄՄԱ վերափոխման վիթխարի և մեծ հաշվով քաղաքական իմաստով ոչ կոռեկտ և առհասարակ հակամարդասիրական նախագծի իրագործումը։ Սա, ի թիվս այլ հանգամանքների, «փչացրեց» նաև գերտերության միջազգային իմիջը. 2013թ. իր տարեվերջյան հարցման մեջ Gallup-ն արձանագրել է, որ «ողջ աշխարհում խաղաղության թիվ 1 սպառնալիք են համարում ԱՄՆ-ը» (տե ս Աղյուսակը1).

Աղյուսակ

Which country is the biggest threat?

Q: Which country do you think is the greatest threat to peace in the world today՜?

8%

Source: WIN/Ga.llup International

Ուշագրավ է այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը այս ցանկում քա-նիցս գերազանցում է երկրորդ տեղը գրավող Պակիստանին։

Երկրորդ ահազանգը այլախոհների (ինչպիսիք են, օրինակ, Ջ.Ասանժը և հատկապես Էդ.Սնոուդենն ու իր համախոհները) ի հայտ գալն ու նրանց հետապնդումներն են, որոնք հանդես են գալիս ընդդեմ համատարած տեղեկատվական վերահսկողության։ Նշենք, որ ինչպես

1 Biggest Threat to World Peace: The United States, http://www.commondreams.org/headline/2013/12/31-6.

25

ԳՀարո ւթյունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

Սնոուդենին, այնպես էլ ԱՄՆ բանակի շարքային, «խղճի կալանավոր» Բրեդլի Մենինգին, ինչպես իրենց դիպուկ հրապարակման մեջ նշում են Ջորջ Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսորներ Հ.Ֆարելն ու Մ.Ֆինեմորը, ամերիկյան որոշ պաշտոնյաներ անհիմն անվանում են «բարձրտեխնոլոգիական ահաբեկիչներ»1։ Բայց մենք (և մենք միայնակ չենք) կարծում ենք, որ այդ մարդիկ այլախոհներ են այդ բառի դասական ըմբռնմամբ [3, 10]։ Եվ խնդիրն անգամ այն չէ, թե ինչ-որ մեկն ինչ-որ մեկին գաղտնալսում է («ԷՇԵԼՈՆ» համակարգի մասին շատերը գիտեին), այլ այն, որ իրենց երկու կուսակցությունների ու «միասնական կառավարության» քաղաքական գծին սովորաբար հավատարիմ ամերիկյան քաղաքացիները սկսեցին բողոքել սեփական «համակարգի» դեմ, և այս համատեքստում պետք է դիտարկել նաև Occupy Wall Street շարժումը (տես, օրինակ, [11])։ Զարմանալի չէ, որ Սնոուդենն ընդգրկվել է RAND-ի նախկին աշխատակից, հանրահայտ Դանիել Էլսբերգի (որը դեռ 1971թ. հրապարակել էր Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը Վիետնամի պատերազմի մասին) հիմնադրած Մամուլի ազատության հիմնադրամի (Freedom of the Press Foundation) տնօրենների խորհրդում։ Օրինաչափ է, որ վերջին ժամանակներս այլախոհների դեմ ձեռնարկված գործողություններն ակտուալացրին Ջորջ Օրուելի հանճարեղ ստեղծագործությունները։

Վերն ասվածն ամենևին էլ չի նշանակում, թե ԱՄՆ-ը դադարել է համաշխարհային առաջատարը լինելուց. հնարավոր բոլոր տնտեսական և այլ ինդեքսներին հպանցիկ հայացք նետելիս անգամ ակնհայտ է դառնում, որ այն առաջինն է ողջ աշխարհում (տե ս, օրինակ, [12])։ Այդուամենայնիվ, Չինաստանը 2012թ. առաջին անգամ գերազանցեց ԱՄՆ-ին ապրանքաշրջանառությամբ առաջատարը դառնալով միջազգային առևտրի մասշտաբներով. ԱՄՆ ներմուծումը և ար-

1 Henry Farrell, Martha Finnemore, The End of Hypocrisy: American Foreign Policy in the Age of Leaks, http://www.foreignaffairs.com/articles/140155/henry-farren-and-martha-finnemore/the-end-of-hypocrisy.

26

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ԳՀարությունյան

տահանումը կազմեցին $3,82 տրլն, իսկ ՉԺՀ-ում այդ ցուցանիշը կազմեց $3,87 տրլն։ Սակայն հարկ է նկատի ունենալ, որ ԱՄՆ ՀՆԱ-ն առայժմ կրկնակի գերազանցում է Չինաստանի ՀՆԱ-ն, որոնք համապատասխանաբար կազմում են $15 և $7,3 տրլն1։ Եվ այնուամենայնիվ, «ամեն ինչ չէ, որ կարգին է դանիական արքունիքում», և սա այն պատճառներից մեկն է, որ ստիպեց ԱՄՆ-ին հրաժարվել Սիրիային հարվածելուց և նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Սակայն, ինչպես պատերազմը, այնպես էլ խաղաղությունը հավաքական գործ է, ուստի քննարկենք նաև, թե ինչպիսին է իրավիճակն այլ դերակատարների մոտ։

Իրան. Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի կրիտիկական ենթակառուցվածքն է, որն ահա արդեն մոտ 35 տարի տարբեր ձևաչափերով մարտնչում է ԱՄՆ-ի դեմ, և այստեղ Վիետնա-մի հետ նմանություն անցկացնելը տեղին չէ, քանի որ Իրանը մարտնչում էր միայնակ, առանց ԽՍՀՄ-ի, երբեմն էլ, ինչպես Իրաքյան պատերազմի ժամանակ էր, անգամ երկու տերությունների դեմ։ Իրանի հաջողությունը և որոշ իմաստով անգամ հաղթանակը (նրա ակտիվում են նաև Եգիպտոսում տեղի ունեցած վերջին փոփոխությունները) պայմանավորված են նրանով, որ իրանցիները կարողացան ստեղծել որոշ իմաստով մերիտոկրատական, այսպես կոչված «խելացի պետություն» կշռադատված, սեփական ժողովրդի արժեհամա-կարգին և քաղաքակրթական ավանդույթներին հայտնի չափով մոտ քաղաքական համակարգով։ Այդ համակարգն արհեստականորեն չի ներդրվել, այդ պատճառով էլ կենսունակ է։ Կարծում ենք Իրանի դեմ այդ երկարատև պատերազմը (որն, ի դեպ, հեռու է ավարտվելուց) թելադրված էր ոչ այնքան քաղաքական, ռազմական կամ տնտեսական գործոններով, որքան գաղափարախոսական նկատառումներով.

ռ

չէ որ ԻԻՀ-ն առաջարկել և իրականացնում էր զարգացման այլ մոդել։

1 http://lenta.ru/news/2013/02/11/trade.

27

ԳՀարո ւթյունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

Ռուսաստան. Այս երկիրը, Սառը պատերազմում ծանրագույն պարտությունից հետո, վերականգնման փուլ է մտել։ Ակտիվ դիրքորոշումը և հայտնի նախաձեռնությունները սիրիական հարցում երկիրը տարածաշրջանային մակարդակից վերադարձրին գլոբալ աշխարհաքաղաքական դերակատարների շարք։ Այժմ Ռուսաստանը ջանում է ինտեգրացիոն նախագծեր իրականացնել. Եվրասիական միությունը հենվելու է ՀԱՊԿ-ի և Մաքսային միության վրա, այսինքն լիարյուն ռազմաքաղաքական-տնտեսական միություն դառնալու հնարավորություն ունի։ Նշենք, որ այս միությունը բնավ չի նշանակում «Արևմուտքի և Արևելքի» հերթական առճակատում, և մենք հանդես ենք գալիս որպես մեծ Եվրոպայի հայեցակարգի կողմնակից, որտեղ տեղ կա նաև Հարավային Կովկասի երկրների համար (տե ս, օրինակ, [8, 13])։ Սակայն Ռուսաստանում դեռևս շատ սոցիալ-տնտե-սական հիմնախնդիրներ կան (չնայած այն բանին, որ նրա տնտեսությունը դարձել է 5-րդն աշխարհում1)։ Հնարավոր է այդ հիմնախնդիր-ները պայմանավորված են նրանով, որ աշխարհի գաղափարախո-սական քարտեզի վրա (որը կազմել է RussRAND-ը1 2) Ռուսաստանը միակ խոշոր երկիրն է, որը սեփական գաղափարախոսական համակարգ չունի, որը կսպասարկեր ազգային անվտանգությանն այդ հասկացության լայն իմաստով։

Չինաստան. Այստեղ տիրում է սոցիալիզմի, լիբերալիզմի և կոնսերվատիզմի օպտիմալ գաղափարախոսական եռամիասնություն [8], այսինքն այս երկիրը նույնպես ընտրել է իր զարգացման ազգային, ուստիև արդյունավետ համակարգը։ Արդյունքում Չինաստանը տեսանելի ապագայում կհասնի ԱՄՆ-ին ոչ միայն տնտեսությամբ,

1 Россия стала 1-ой в Европе и 5-ой в мире по ВВП (ППС) по данным WorldBank за 2012 год. http://oko-planet.su/finances/financesnews/197915-rossiya-stala-1oy-v-evrope-i-5oy-v-mire-po-vvppps-po-dannym-worldbank-za-2012-god.html.

2 http://rusrand.ru/important/predstavljaem-vashemu-vnimaniju-prezentatsiju-tsentra-nauchnoj -politicheskoj-mysli-i-ideologii

28

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ԳՀարությունյան

այլ նաև, չի բացառվում, գիտության ու տեխնոլոգիայի մակարդակով: Չինաստանի քաղաքական ակտիվությունը հիմնականում թիրախա-վորված է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա, սակայն նրա դիրքորոշումը Մերձավոր Արևելքում չնայած ավանդական զսպվածությանը, խիստ կարևոր գործոն է։

Թուրքիա. Այս երկիրը փորձում է ակտիվ քաղաքականություն վարել նեոօսմանիզմի գաղափարախոսության հիման վրա. բավական է հիշատակել «Իսլամական ՆԱՏՕ» և «Իսլամական խաղաղարար ուժեր», թուրքական լիրայի տնտեսական գոտի և անգամ միջուկային զենք ստեղծելու հավակնոտ ծրագրերը [14]։ Այնինչ, իրական չափման մեջ Անկարայի արտաքին քաղաքականությունը ձախողվեց ինչպես Սիրիայում, այնպես էլ Եգիպտոսում1։ Այն բանից հետո, երբ Ռուսաստանը և ԱՄՆ-ը պայմանավորվեցին Դամասկոսի քիմիական զենքի ոչնչացման հարցում, Թուրքիայի Սիրիա ներխուժելու ծրագրերը ձախողվեցին։ Աջակցելով այժմ արդեն նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին Թուրքիան տանուլ տվեց նաև Եգիպտոսում։ Հնարավոր է արտաքին քաղաքական այս ձախողումներն են նպաստել նաև ներքին քաղաքական ապակայունացմանը։

Ինչևէ, վերը թվարկված և չթվարկված բազմաթիվ գործոնների ամբողջությունը հանգեցրեց մի իրավիճակի, երբ, չնայած Սիրիայում շարունակվող մարտական գործողություններին և չլուծված բազմաթիվ այլ հարցերին, ՄՄԱ-ում ստեղծվել է դինամիկ հավասարակշռությանը մոտ իրավիճակ։ Դա ստիպեց հակամարտող կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ, ինչը կարելի է, հայտնի վերապահումներով, բնորոշել որպես համեմատական խաղաղության հարկադրանք։ Ստեղծված իրավիճակը նկատելի չափով անդրադարձել է նաև Հարավային Կովկասի վրա։

1 Гагик Арутюнян. Провалы в Сирии и Египте натолкнули Турцию на «мягкое проникновение» на Кавказ. http://www.regnum.ru/news/armenia/1735575.html.

29

ԳՀարո ւթյունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

Աշխարհաքաւլաքակաե բյուրեղացում

Մեր տարածաշրջանում տիրող իրադրության գնահատականներում, որպես կանոն, գերակշռում են տագնապային տրամադրությունները, բայց կարծես թե ամեն բան չէ, որ այդքան վատ է, և հնարավոր են անգամ «լավ սցենարներ»։ Այս լավատեսությունը հիմնված է հետևյալ նկատառումների վրա։

«Արտաքին» գործոններից ամենակարևորն այն է, որ նկատելիորեն նվազել է Իրանի մի կողմից, և ԱՄՆ-ի ու Իսրայելի, և որ կարևոր է որոշ սցենարներում նաև Ադրբեջանի միջև պատերազմի հավանականությունը։ Այս հանգամանքն ընդհանուր առմամբ բարենպաստ ազդեցություն է ունեցել Հարավային Կովկասի իրավիճակի վրա։

Սակայն փոփոխություններ են տեղի ունենում նաև հենց տարածաշրջանի երկրներում, և այդ գործընթացները կարելի է բնութա-

ռ

գրել որպես աշխարհաքաղաքական բյուրեղացում։ Չէ որ մինչ այդ, չնայած հայտնի քաղաքական կողմնորոշումներին, տարածաշրջանը գտնվում էր փոքր-ինչ ամորֆ վիճակում։ Մինչդեռ այսօր տարածաշրջանի երկրներում այլ միտում է նկատվում։

Օրինակ, ՀԱՊԿ անդամ Հայաստանը հայտարարել է Մաքսային միություն, այնուհետև նաև Եվրասիական միություն մտնելու մտադրության մասին։ Այդպիսով Հայաստանը կատարել է իր վերջնական աշխարհաքաղաքական ընտրությունը և դրանով իսկ պարզություն մտցրել Հարավային Կովկասի քարտեզում։ Այս իրադրությունում, երբ էներգակիրների պաշարների նվազման պատճառով Ադրբեջանի հանդեպ որոշ չափով նվազել է Արևմուտքի հետա-քրքրվածությունը, միանգամայն բնական է Թուրքիայի հետ Ադրբեջանի հետագա մերձեցումը և, պայմանավորված իրանական հիմնա-խնդրով, համագործակցության զարգացումն Իսրայելի հետ։ Վերջինը, եթե անգամ լիարժեք դերակատար չի դարձել տարածաշրջանում, ապա արդեն կարող է հավակնել ակտիվ դիտորդի կարգավիճակին։

30

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ԳՀարությունյան

Ինչպես միշտ, կարևոր է նաև Վրաստանի դերը: Մեր հարևանը գտնվում է անցումային իրավիճակում, և այդ իրավիճակը, թվում է, նախորդի համեմատ ավելի կառուցողական է և համարժեք։ Վրաս-տանի արդեն ավանդական դարձած արևմտյան կողմնորոշումը, ամենայն հավանականությամբ, դեռ կպահպանվի, բայց Ռուսաստանի հետ հարաբերությունների համեմատական կարգավորման ֆոնին այս հանգամանքն ավելի շուտ հավասարակշռող, քան թե ապակայունացնող գործոն է հանդիսանում։

Հատկանշական է, որ Վրաստանի կառավարությունը փոխել է Վերինտեգրման հարցերի նախարարության անվանումը. այն այժմ կոչվում է Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերի նախարարություն1։ Այն, որ սա զուտ ձևական վերանվանում չէ, այլ ռազմավարության վերափոխում Աբխազիայի և Հարավային Օսիայի հանդեպ, վկայում է նաև հարձակողականից պաշտպանական ռազմական քաղաքականության անցնելու միտումը [15]։

Նկատվող բյուրեղացումը (կոնկրետ այս պարագայում) դրականորեն է անդրադառնում տարածաշրջանային իրավիճակի վրա։ Ընդհանուր առմամբ, իրադրության նման մեկնաբանությունից հետևում է, որ Հարավային Կովկասում, ինչպեսև առհասարակ ՄՄԱ-ում, նույնպես ստեղծվել է որոշակի դինամիկ հավասարակշռություն։ Սա էլ հենք է հանդիսանում էլ ավելի կառուցողական բանակցություններ վարելու համար «թեժ կետերի» հարցում, ինչպիսին են ԼՂՀ-ն, Հրվ. Օսիան և Աբխազիան։ Պատահական չէ, որ հենց 2013թ. բարձր մակարդակով վերսկսվեցին հայ-ադրբեջանական բանակցությունները ԼՂՀ-ի շուրջ։ Բնավ չպետք է բացառել, որ այդ բանակցությունները կավարտվեն անգամ հաշտության համաձայնագրերի կնքմամբ։ Չէ որ միանգամայն տրամաբանական է թվում այն վար-

1 В Грузии утвердили создание министерства примирения, http://lenta.ru/news/2013/11/29/rename.

31

ԳՀարո ւթյունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

կածը, ըստ որի Թուրքիայի արտաքին քաղաքական ձախողումները և այդ երկրի ապակայունացումը, ինչպես նաև Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը բավական սթափեցնող ազդեցություն են գործել Ադրբեջանի ղեկավարության վրա։

Խաղաղ գործընթացին նպաստում է նաև այն, որ բոլոր երեք հանրապետությունների քաղաքական ղեկավարությունն ընտրվել է 2013թ., այսինքն այդ կառավարություններն ունեն ժամանակային ռեսուրս ոչ այնքան պոպուլյար որոշումներ ընդունելու համար, ինչպի-սին է ներկա պարագայում հաշտության պայմանագրերի կնքումը։

Հունվար, 2014թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Бассам Абу-Абдаллах, Бахаа Аль-Рахмани, Сирия: римейк Ирака 10 лет спустя // Смерть демократии: операции ЦРУ и Пентагона в постсоветский период, М., Кучково поле, 2014, с. 410.

2. Виктор Мясников, 10 главных военных событий 2013 года, НВО, #48(789), 28.12.2013.

3. Gagik Harutyunyan, The Multipolar Realities, Middle East and News Ticker Genocide, 21-st Century #2(14), p. 3, 2013.

4. Питер Дейл Скотт, Наркотики, нефть и война: Соединенные Штаты в Афганистане, Колумбии и Индонезии // Материалы международной научнопрактической конференции НАТО: мифы и реальность. Уроки для России и мира, М., Кучково поле, 2012, с. 48.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

5. Гагик Арутюнян, Вызовы Армении в глобализирующемся мире, 21 Век, #1, 2013, с. 3.

6. ДерлугьянГ, Внезапны, но иногда предсказуемы, Эксперт, #29(859), 2013, с. 60.

7. Дерлугьян Г, Адепт Бурдье на Кавказе. Эскизы к биографии в миросистем-ной перспективе, М., Издательский дом «Территория будущего», 2010.

8. Гагик Арутюнян, Распад системы и формирование будущего, Ер., НОФ «Нораванк», 2011.

9. Гейтс не смог молчать, Власть, #1(1056), с. 27, 2014.

10. Тома Гомар, Что скрывается за делом Сноудена?, Россия в глобальной политике, т. 11, #5, 2013, с. 86.

32

<21֊րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ԳՀարություեյաե

11. Гагик Арутюнян, Сергей Гриняев, Можно ли захватить Уолл-Стрит?, 21 Век, #1(21), 2012, с. 13.

12. Супян В.Б., США в мировой табели о рангах: экономические показатели, Международная жизнь, # 9, 2013.

13. Тимофей Бордачев, Новый стратегический союз. Россия и Европа перед вызовами ХХ1 века: возможность «большой сделки», М., Изд-во «Европа», 2009.

14. Արտաշես Տեր-Հարությունյան, Թուրքիայի միջուկային նկրտումների վերաբերյալ, Գլոբուս #4, էջ 17, 2012:

15. Вахтанг Майсая, Тбилиси переходит к круговой обороне, НВО, #48(789), 28.12.2013.

ТРАНСФОРМАЦИЯ РЕГИОНА Гагик Арутюнян

Резюме

Известные развития на Большом Ближнем Востоке и в особенности сирийская война ускорили процесс формирования мультиполярного мира и в военно-политическом плане привели к созданию динамического равновесия. Это обстоятельство фактически вынудило конфликтующие стороны - США, Иран, РФ и Сирию - сесть за стол переговоров и в этом формате попытаться найти решение накопившихся проблем. Сложившаяся ситуация в определенной степени сказалась и на положении на Южном Кавказе, где четко прослеживается тенденция, которую можно назвать геополитической кристаллизацией. В данном случае подобную кристаллизацию можно считать благоприятной в контексте ведения конструктивных переговоров вокруг существующих в нашем регионе «горячих точек».

33

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.