Научная статья на тему 'Անցումային վիճակ'

Անցումային վիճակ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
142
24
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Գաիկ Հարությունյան

Մրցակցող հիմնական աշխարհաքաղաքակաե դերակատարների միջև ստեղծված դինամիկ հավասարակշռությունը կարելի է ներկայացնել որպես քվազիմիաբևեռից դեպի քվազիբազմաբևեռ աշխարհակարգի անցնելու փուլ։ Նման իրավիճակում ճշգրիտ կանխատեսումները սկզբունքորեն դժվարացված են քաղաքական դաշտի գաղափարականացվածության հետևանքով։ Այդ հանգամանքն առավել հստակ նկատվում է ԱՄՆ ռազմավարությունում, որի մեջ կիրառվող դասական աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական դրույթներին ավելացել են նաև աշխարհագաղափարախոսական մոտեցումները։ Գաղափարախոսական ձև և ավելի թույլ արտահայտված գաղափարական բովանդակություն ունեցող «հեղափոխական» տեխնոլոգիաներով նոր տարածքները վերահսկողության տակ դնելն ինչ-որ չափով հիշեցնում է ԽՍՀՄ «հեղափոխությունների արտահանման» և «սոցիալիզմի անաղարտ պահպանման» քաղաքականությունը։ Նման գործառույթները ռազմավարական հեռանկարում վարկաբեկում են գաղափարախոսական դրույթները, հարուցում աշխարհաքաղաքական այլ դերակատարների դիմադրությունը և այլընտրանքային մոտեցումներ։ Արդյունքում ի հայտ են գալիս ներկա աշխարհակարգի վերաբերյալ իրենց ուրույն պատկերացումներով ուժի կենտրոններ։ Որպես նման մի կենտրոն այսօր շատերի կողմից ընկալվում է Չինաստանը, որի գաղափարախոսական մոտեցումներն ավելի քան մրցունակ են։ ՉԺՀ գործուն մասնակցությամբ ձևավորվել է նաև Շան- հայի համագործակցության կազմակերպությունը։ ՇՀԿ-ն զգալիորեն ակտիվացրել է իր գործունեությունը և կարողացել է արդյունավետ քաղաքականություն ցուցաբերել ուզբեկական «հեղափոխական» հայտնի զարգացումների պարագայում։ Դա կարելի է ընկալել որպես իրատեսական մարտահրավեր ուղղված ներկայիս քվազիմիաբևեռ աշխարհակարգի դեմ։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В отношениях между бесспорным военно-политическим лидером Соединенными Штатами и остальными, противодействующими их унилатеральной стратегии, геополитическими акторами установилось некое динамическое равновесие. Это позволяет характеризировать нынешний период как переходный, по ходу которого существенно затруднены попытки даже краткосрочного прогнозирования. Наряду с этим анализ политики США указывает на доминирование геоидеологического вектора по сравнению с геополитическими и геоэкономическими подходами, что дополнительно затрудняет расчет дальнейших развитий. Подобная геоидеологическая направленность особенно четко проявляется при реализации проекта «цветных революций». Эта «революционизированная» геополитика напоминает по содержанию то, что происходило в свое время в СССР в рамках «доктрины Брежнева», а еше ранее эпоху реализации коминтерновских технологий по экспорту перманентных революций. Однако в США, как и в свое время в СССР, происходит формализация и огосударствление идеологических установок и, согласно И.Валлерстайну, распад геокультурной системы в целом. Подобная аналогия, вкупе с итогами «цветных революций» в постсоветском пространстве и ростом антиамериканизма в мире, указывает на кризисные тенденции в глобальной политике США. Полагают, что возможным конкурентом американской сверхимперии сегодня является Китай. Динамика развития этой страны стремительна, и, что суть важно, алгоритм китайских иделогических установок выглядит пока более гибкым и жизнеспособным. Формирование стратегического партнерства Китая с Россией в рамках Шанхайской организации содружества, совместное декларирование альтернативных принципов ведения глобальной политики являются заявкой на формирование миропорядка, в котором будут присутствовать по крайней мере два полюса силы. Вместе с тем похоже, что подобная система не будет повторять «черно-белый» двухполюсный мир времен холодной войны. Скорее всего, в ней будут представлены различные векторы идейного, политического и экономического характера. Но, тем не менее, подобное мироустройство будет подразумевать более поляризованную систему межгосударственных отношений. Вместе с тем нынешнее переходное состояние вкупе с общей идеологизированностью политической атмосферы повышает вероятность нелинейных развитий в виде глобальных военных действий. Возможность такого сценария, в частности, укладывается в рамки гиперпревентивной доктрины США.

Текст научной работы на тему «Անցումային վիճակ»

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

ԳՀարություեյաե

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՎԻՃԱԿ

Գաիկ Հարությունյան

Մրցակցող հիմնական աշխարհաքաղաքակաե դերակատարների միջև ստեղծված դինամիկ հավասարակշռությունը կարելի է ներկայացնել որպես քվազիմիաբևեռից դեպի քվազիբազմաբևեռ աշխարհակարգի անցնելու փուլ։ Նման իրավիճակում ճշգրիտ կանխատեսումները սկզբունքորեն դժվարացված են քաղաքական դաշտի գաղափարականացվածության հետևանքով։ Այդ հանգամանքն առավել հստակ նկատվում է ԱՄՆ ռազմավարությունում, որի մեջ կիրառվող դասական աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական դրույթներին ավելացել են նաև աշխարհագաղափարախոսական մոտեցումները։ Գաղափարախոսական ձև և ավելի թույլ արտահայտված գաղափարական բովանդակություն ունեցող «հեղափոխական» տեխնոլոգիաներով նոր տարածքները վերահսկողության տակ դնելն ինչ-որ չափով հիշեցնում է ԽՍՀՄ «հեղափոխությունների արտահանման» և «սոցիալիզմի անաղարտ պահպանման» քաղաքականությունը։ Նման գործառույթները ռազմավարական հեռանկարում վարկաբեկում են գաղափարախոսական դրույթները, հարուցում աշխարհաքաղաքական այլ դերակատարների դիմադրությունը և այլընտրանքային մոտեցումներ։ Արդյունքում ի հայտ են գալիս ներկա աշխարհակարգի վերաբերյալ իրենց ուրույն պատկերացումներով ուժի կենտրոններ։ Որպես նման մի կենտրոն այսօր շատերի կողմից ընկալվում է Չինաստանը, որի գաղափարախոսական մոտեցումներն ավելի քան մրցունակ են։ ՉԺՀ գործուն մասնակցությամբ ձևավորվել է նաև Շան-հայի համագործակցության կազմակերպությունը։ ՇՀԿ-ն զգալիորեն ակտիվացրել է իր գործունեությունը և կարողացել է արդյունավետ քաղաքականություն ցուցաբերել ուզբեկական «հեղափոխական» հայտնի զարգացումների պարագայում։ Դա կարելի է ընկալել որպես իրատեսական մարտահրավեր ուղղված ներկայիս քվազիմիաբևեռ աշխարհակարգի դեմ։

Ներածություն

Ժամանակակից քաղաքական գործընթացների մի զգալի մասը թելադրված կամ պայմանավորված է Միացյալ Նահանգների ունիլատերալ (միակողմանի) բնույթ կրող ռազմավարությամբ։ Նման քաղաքականությունը հիմնավորվում է այն անվիճելի փաստարկով, որ ներկայումս գործում են ցանցային բնույթի և լայն հնարավորություններ ունեցող ահաբեկչական խմբեր, որոնք սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի և ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհի անվտանգության համար։ Միևնույն ժամանակ, նույնքան անվիճելի է այն հակաթեզը, համաձայն որի ԱՄՆ-ը իր գլոբալ ռազմավարությունում գլխավորապես հետապնդում է սեփական շահերը, և պայքարն ահաբեկչության դեմ պատրվակ է աշխարհաքաղաքակաե նպատակներին հասնելու համար։ 3

3

ԳՀարություեյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

Ստեղծված իրավիճակը դրդում է աշխարհաքաղաքական մնացյալ դերակատարներին մշակել սեփական մոտեցումներ, որոնք ուղղված եե ամերիկյան քաղաքականությունից բխող կորուստները նվազեցնելուն և գերտերության ճնշմանը դիմակայելուն: Զարգացումներն այդ ոլորտում վկայում են այն մասին, որ սառը պատերազմի երկբևեռությանը հաջորդած միաբևեռ աշխարհակարգը (իրողությանը, ըստ մեզ, ավելի համարժեք է քվազիմիաբևեո եզրը) ենթարկվում է փոխակերպման' միտում ունենալով վերածվելու բազմաբևեռ կաոուցվածքի: Ներկա փուլում մրցակցող ուժերի միջև, թերևս, ստեղծվել է դինամիկ հավասարակշռություն, որը ներկայացնում է միաբևեռ և բազմաբևեռ բազմաշերտ կաոուցվածքների համակեցություն (սիմբիոզ): Այն կարելի է բնութագրել որպես քվազիբազմաբևեռ:

Պետք է, սակայն, ընդունել, որ դինամիկ հավասարակշռության վիճակը կարող է դեռ երկար գոյատևել: Հայտնի է նաև, որ անցումային վիճակում ապագայի վերաբերյալ միանշանակ կանխատեսումները, որպես կանոն, արդարացված չեն: Թերևս, սա է պատճառներից մեկը, որ զանազան հետազոտական կենտրոնների կամ փորձագետների կողմից առաջարկված ապագայի սցենարները (օրինակ շատերի կողմից առանցքային համարվող 2020թ. վերաբերյալ) հաճախ սկզբունքորեն հակասում են միմյանց:

Ապագայի սցենարների բազմազանությանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ հետազոտողները գլոբալ զարգացումներում հաշվի են առնում տնտեսական ցուցանիշների փոփոխությունները, սակայն հաճախ անտեսում են գաղափարախոսական և դրանով պայմանավորված հոգևոր գործոնները: Դա պայմանավորված է նրանով, որ իռացիոնալ բնույթի գործոնները դժվար է գնահատել և առավել ևս «տեղավորել» անգամ կարճաժամկետ զարգացումների բանաձևերում: Այս ամենի համատեքստում հրատապ նշանակություն է ստանում արդի թիվ 1 տերության' Միացյալ Նահանգների քաղաքականությունում գաղափարախոսական բաղադրամասի դերի գնահատման փորձը:

1. Աշխարհաքաղաքականությունից դեպի աշխարհագաղափարախոսություն

ԱՄՆ ժամանակակից քաղաքականության որոշ դրույթներ սկսել են զգալիորեն տարբերվել նախկինում ընդունված դասական կանոններից: Պատահական չէ, որ Զբիգնև Բժեզինսկին այսօր, փաստորեն, հանդես է գալիս որպես Ջ.Բուշի ռազմավարության քննադատ: Վաշինգտոնի ներկայիս քաղաքական գծի հետ հաճախ իրենց անհամաձայնությունն են հայտնում նաև Հենրի Քիսինջերը, Փոլ Քենեդին և այլոք:

Նման տարաձայնությունների հիմնական պատճառն այն է, որ «հին»

4

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

ԳՀարություեյաե

աշխարհաքաղաքակաե դպրոցի ներկայացուցիչները ներկայիս ամերիկյան ռազմավարությունը փորձում են մեկնաբանել ավանդական աշխարհաքա-ղաքական և աշխարհատնտեսական եզրաբանությամբ, մինչդեռ ԱՄՆ արդի քաղաքականությունում առաջին պլան են մղվել գաղափարախոսական նկատառումները։ Դա ամենևին չի նշանակում, թե ռեալ քաղաքականության աշխարհագրական դիրքեր գրավելու կամ քաղաքական խնդիրները տնտեսական մեթոդներով լուծելու հարցերը կորցրել են հրատապությունը։ Դա ընդամենը նշանակում է, որ վերոհիշյալ գործոններին զուգահեռ ներկայումս առավելագույնս կարևորվում են գաղափարախոսական խնդիրները։ Այլ խոսքերով աշխարհագաղափարախոսությռւևը (այս եզրը գրականությունում կապվում է գերմանացի աշխարհաքաղաքագետ Կարլ Հաուսհո-ֆերի անվան հետ, սակայն այդ հասկացությունը մանրակրկիտ իմաստային վերլուծության չի ենթարկվել) աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության գաղափարականացման արգասիք է [1-3]: Բնորոշ է, որ Հենրի Քիսինջերն իր վերջին հոդվածներից մեկում մեկնաբանելով ԱՄՆ մերձա-վորարևելյան քաղաքականությունը նույնպես հանգում է այն մտքին, թե «պատերազմն Իրաքում նվազ չափով է կապված աշխարհաքաղաքականության հետ, այն ավելի շուտ հանդիսանում է գաղափարախոսությունների, մշակույթների և կրոնական հավատքի ընդհարում» [4]:

Վերոհիշյալի համատեքստում նպատակահարմար է ընդունել այն ձևակերպումը, համաձայն որի «գաղափարախոսությունն անհրաժեշտ է դիտարկել որպես «նպատակների համակարգի «լեգիտիմացման» գործիք» [5]: Միացյալ Նահանգների գլոբալ ռազմավարությունում գաղափա-րախոսական դրույթները հանդիսանում են ելակետային հիմնավորում այս կամ այն նախաձեռնության համար (դա առավել հստակ արտահայտվում է մերձավորարևելյան քաղաքականությունում, որի գերակայող հիմնավորումներից է, օրինակ, ավտորիտարիզմի փոխարինումը ժողովրդավարա-կանությամբ): Դրան զուգահեռ գաղափարականացված մոտեցումները ծառայում են որպես հիմնավորում և գործիք, այսպես կոչված, «գունավոր հեղափոխություններ» իրագործելիս:

Նման իրադրությունը պայմանավորված է հիմնականում նրանով, որ Միացյալ Նահանգները վերջնականորեն ձևավորվել է, համաձայն Յուբեր Վեդրինի եզրաբանության, որպես գերկայսրություն: Եվ այդ երկրի քաղաքական ընտրանին (հատկապես այդ ընտրանու նեոկոնսերվատորական թևը) ըմբռնում է, որ առանց գլոբալ և միատարր գաղափարական դաշտի ստեղծման անհնար է պատկերացնել իր գերակայությունն աշխարհում: Այս համատեքստում նկատենք, որ թեև գլոբալացումը համեմատաբար նոր եզր է (համարվում է, որ ներկայումս ընդունված բովանդակությամբ այն կիրառել է 5

5

ԳՀարություեյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

Ջ.Մակլիեը 1981թ.), սակայն նման գործընթացներ այս կամ այն տեսքով, մշտապես տեղ են գտել մարդկության պատմության ընթացքում արտահայտելով այս կամ այն կայսրության արժեհամակարգային նորմերի տարածումն աշխարհում։ Դեռ ոչ վաղ անցյալում առկա էին գլոբալացման երկու վեկտոր. իրենց գաղափարական և տնտեսական արժեհամակարգերը փորձում էին աշխարհով մեկ ներդնել և ԽՍՀՄ-ը, և ԱՄՆ-ը։ Վերջինիս հաղթանակը սառը պատերազմում, փաստորեն, նշանավորեց ազատականության հաղթանակը կոմունիստական աշխարհայացքի հանդեպ։

Բնորոշ է, որ համաձայն ամերիկյան դոկտրինալ դրույթների, այն եր-կրները կամ տարածաշրջանները, որոնք դուրս են ներկայիս գլոբալացման գործընթացներից, որակվում են որպես «չինտեգրված ճեղքվածքներ»։ Դրանք, համաձայն Պենտագոնի փորձագետների, իրենց իսկ գոյությամբ վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի համար։ Այդ «չինտեգրված ճեղքվածքները» ենթակա են կոշտ եղանակներով կրճատման կամ վերացման [6]։ Այդ-պիսով, համաձայն ամերիկյան տեսակետի այսօր ուժային միջոցներով հնազանդեցման և հետագա վերահսկողության են ենթակա ողջ Աֆրիկան, Բալկանները, Կովկասը, Կենտրոնական Ասիայի, Մերձավոր և Միջին Արևելքի որոշ երկրները, Հյուս. Կորեան, Կուբան, որոնք չեն «ինտեգրվում» գլոբալ հանրությանը։ Այդ տարածաշրջանների բնակչությունը (որի զգալի մասը մահմեդական է) գնահատվում է մոտ 2 մլրդ։

Ներկայումս փորձ է արվում մարմնավորել աշխարհագաղափարա-խոսական մոտեցումները իրական քաղաքականությունում։ Սենատորներ Ջո Լիբերմանը և Ջոն Մաքեյնը Կոնգրեսին են ներկայացրել «Ժողովրդավարության առաջխաղացման մասին» օրենքի նախագիծը, համաձայն որի եթե որևէ պետություն խախտում է ժողովրդավարության նորմերը, ապա դա վտանգում է ԱՄՆ ազգային անվտանգությունը։ Հետևաբար, Միացյալ Նահանգները պարտավոր է այդ երկրներում վերականգնել ժողովրդավարությունը։ Մասնավորապես, սենատոր Մաքեյնը նշում էր, որ «Ժողովրդավարությանն ու ազատությանն աջակցությունը չի կարելի անջատել ԱՄՆ ազգային անվտանգության խնդիրներից, և եթե Նյու Յորքի, Վաշինգտոնի կամ Կալիֆորնիայի անվտանգությունը գոնե մասնակիորեն կախված է Էր Ռիյադի, Բաղդադի կամ Կահիրեի ազատությունից, մենք պարտավոր ենք աջակցել այնտեղ ժողովրդավարության հաստատմանը և հասարակության կատարելագործմանը։ Դա պակաս կարևոր չէ, քան նոր ռազմական տեխնիկայի մշակումները»1։ Հատկանշական է, որ համաձայն այդ օրենքի նախագծի Պետդեպարտամենտին կից պետք է ստեղծվի Ժողովրդավարական շարժման և անցումային փուլի վարչություն, որն, իր հերթին, ունենալու է * 6

1 http://vip.lenta.ru/news/2005/05/19/democracy/

6

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

ԳՀարություեյաե

համապատասխան բաժանմունքներ ամերիկյան դեսպանատներում: Ընդհանուր առմամբ ծրագրի կազմակերպչական մասի վրա ենթադրվում է երկու տարում ծախսել մոտ $250 մլն։

Սենատորների նախաձեռնությունը զարգացրեց նախագահ Բուշը։ Նա հայտարարեց «ակտիվ արձագանքման կորպուսի» ստեղծման մասին, որի խնդիրն է օգնել «երիտասարդ ժողովրդավարություններին հասնել խաղաղության և ազատության...»։ Այդ կորպուսը կազմված է լինելու դիվանագիտական և այլ ծառայությունների աշխատակիցներից, որոնք, ըստ ամերիկյան նախագահի, կարող են արագ ուղարկվել «ճգնաժամային կետեր» որպես «քաղաքացիական փրկիչներ»։ Վերջիններս պատրաստ պետք է լինեն հաշված օրերի ընթացքում իրագործել ժողովրդավարությանն անցման ծրագրերը։ Նշենք, որ ամերիկյան տվյալների համաձայն Բուշի նախագահության տարիներին ժողովրդավարական փոփոխությունների նպատակով ծախսվել է ավելի քան $4,6 մլրդ, իսկ միայն 2006թ. համար Սպիտակ տունը Կոնգրեսից պահանջել է $1,3 մլրդ1։

Նկատենք, որ այս ամենը հիշեցնում է սոցիալիզմն անաղարտ պահելու և կոմունիստական գաղափարախոսությունն արտահանելու վերաբերյալ, այսպես կոչված, «Բրեժնևի դոկտրինը»։ Համաձայն դրա խորհրդային զինված ուժերը, մասնավորապես, ներխուժեցին Պրահա և Քաբուլ։ Այդ ժամանակաշրջանում «ակտիվ արձագանքման կորպուսի» դերը կատարում էին Կենտկոմի և հատուկ ծառայությունների համապատասխան բաժինները։ Ավելի վաղ բոլշևիկյան առաջնորդներ Տրոցկին և Ռադեկը ձգտում էին հեղափոխություններ կազմակերպել Եվրոպայում համադրելով Պարվուսի կողմից մշակված ֆինանսական տեխնոլոգիաները «պերմանենտ հեղափոխությունների» գաղափարախոսության հետ [7]։ Այդ «կոմինտերնյան հեղափոխությունները», ինչպես և ավելի վաղ իրագործված հեղափոխությունը Ռուսաստանում, բովանդակային նմանություններ ունեն արդի «գունավոր հեղափոխությունների» հետ: Սակայն պետք է ընդունել, որ հեղափոխության ներկայիս «պրոֆեսիոնալները» գործում են ավելի տեխնոլոգիականացված սխեմաներով1 2։ Միևնույն ժամանակ, գաղափարախոսության «պետականացումը» և ձևականացումը, այն որպես աշխարհաքաղաքական գործիք օգտագործելը միշտ հղի են անկանխատեսելի հետևանքներով։

2. Չլուծված հիմնախնդիրներ և նոր մարտահրավերներ

Ինչպես անցյալում, այնպես էլ այժմ հեղափոխության ենթարկված երկրներն արագորեն փոխում են իրենց աշխարհաքաղաքական կողմնորոշումները, այսինքն «հեղափոխություն» պատվիրողները բավական օպե-

1 http://pda.lenta.ru /news/2005/05/19/democracies/

2 Տե ս, օրինակ, Վենսեն Ժովեր, Հեղափոխության կերտողները, «Հանրապետական», #7, էջ 48։

7

ԳՀարություեյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

րատիվ հասնում եե իրենց առջև դրված նպատակներին: Սակայն «հեղափոխված» երկրեերում նոր իշխանություններն իրենց քայլերով լուրջ բարդություններ են ստեղծում ներքին և արտաքին քաղաքականությունում, տնտեսությունում և այլ ոլորտներում, ինչը կարող է հասցնել ճգնաժամի (ինչպես դա տեղի է ունենում Ուկրաինայում): Որպես հետևանք անխուսափելիորեն արժեզրկվում են այն գաղափարախոսական կարգախոսները (նախկինում' կոմունիզմ, ներկայումս' ժողովրդավարություն), որոնցով իրագործվել է հեղափոխությունը: Այսինքն կարելի է ամրագրել, որ աշ-խարհագաղափարախոսական եզրաբանության և իրագործման մեթոդաբանության տիրապետումը նպաստում է ԱՄՆ մարտավարական հաջողություններին: Սակայն ռազմավարական հեռանկարում արդյունքները կարող են բացասական լինել ոչ միայն հեղափոխության ենթարկված, այլ նաև հեղափոխությունն իրագործած երկրի համար: Հիշենք, որ նման տրամաբանությամբ զարգացան իրադարձությունները ԽՍՀՄ-ում Չեխոսլովակի-ան և Աֆղանստանն օկուպացնելուց հետո:

Կարելի է համարել, որ ներկայիս ամերիկյան ռազմավարության անհաջողությունները համակարգային ճգնաժամի արդյունք են: Ըստ ամերիկյան սոցիոլոգ-քաղաքագետ Ի.Վալերստայնի կոմունիզմի փլուզումը հանգեցրեց նաև ազատականության որպես այսօրվա աշխարհակարգը որոշող գեոմշակույթի, փլուզմանը [8, с. 6]: Արժեքային համակարգի այդ կազմալուծումն ամերիկյան արձակագիր Գոռ Վիդալը դիպուկ անվանել է «ամերիկյան երազանքի էռոզիա»: Հոգևոր փլուզումն իր բացասական ազդեցությունն է թողնում սոցիալ-տնտեսական ոլորտի այնպիսի ցուցանիշների վրա, ինչպիսիք են գիտությունը և կրթությունը, սոցիալական ապահովությունը և առողջապահությունը1: Որոշ փորձագետների կարծիքով «ԱՄՆ-ը թևակոխել է մի փուլ, երբ կորպորատիվ կապերն ուժգնորեն ազդում են իշխանության բոլոր ճյուղերի վրա» [9]: Այդ գործընթացների արդյունքում տեղի են ունենում ազգային պետության գործառույթների սեփականաշնոր-հում և այդ պետության թուլացում, հանրությունը տարանջատվում է քաղաքականությունից, ձևավորվում են «լեգալ կոռուպցիան» և այլ բացասական սոցիալական երևույթներ:

Առանցքային նշանակություն ունեցան 2001թ. սեպտեմբերի 11-ի իրադարձությունը և դրան հաջորդած «հակաահաբեկչական պատերազմը» (տեղին է նկատել, որ վերջինիս արդյունքում ահաբեկչական գործողությունների թիվը, ԿՀՎ տվյալներով, աշխարհում կտրուկ աճել է): Ինչպես նշում է ֆրանսիացի հետազոտող Է.Տոդը, «ԱՄՆ-ը, ահաբեկչությանը վերագրելով ունիվերսալ ուժի կարգավիճակ, ինստիտուցիոնալացնում է պատե- * 8

1 http://www.inosmi.ru/translation/222155html

8

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

ԳՀարություեյաե

րազմի մշտական վիճակը երկրագնդի մասշտաբով» [10, с. 9]: Այս թեզի գործնական հաստատումը տեսնում ենք մերձավորարևելյան և կենտրոնա-ասիական գործընթացներում, ինչպես նաև ամերիկյան բազմաթիվ դոկտ-րինալ բնույթի փաստաթղթերում, որոնց ներածականներում կարելի է հանդիպել «Ամերիկան գտնվում է պատերազմական վիճակում» արտահայտությանը։ Ակնհայտ է, որ գերտերությունը հավակնում է վերահսկել ողջ աշխարհը։ Սակայն նման գերխնդրի լուծումը պահանջում է ռեսուրսներ, որոնց չի տիրապետում անգամ Միացյալ Նահանգները: Այսինքն գոյություն ունի խզում նախագծերի և ռեսուրսների միջև, ինչը, որպես կանոն, հանգեցնում է անհաջողության։

Վաշինգտոնի մենատիրական ձգտումները և հատկապես անհեռանկար պատերազմը Իրաքում հարուցել են համաշխարհային հանրության դժգոհությունը և արդյունքում հակաատլանտյան մոտիվներն իրենց զգալ են տալիս ամենատարբեր երկրների քաղաքականություններում։ ԵՄ եվ-րակենտրոն հատվածում ձևավորվում է այն քաղաքական գիտակցությունը, թե ներկայումս պետք է որոշ զիջումներ անել ԱՄՆ-ին սպասելով, որ վերջինս «կոտրվի» տնտեսական դժվարությունների հետևանքով։ Դա, առաջին հերթին, վերաբերում է ԱՄՆ բյուջեի խոշոր դեֆիցիտի հետ կապված խնդիրներին և դոլարի' որպես համաշխարհային հատուկ կարգավիճակ ունեցող տարադրամի, դիրքերի զիջմանը։ «Գունավոր հեղափոխությունների» քաղաքականությունը լրացուցիչ բարդացրել է ԱՄՆ-Ռուսաս-տան հարաբերությունները։ Անգամ Կանադան հաճախ տարանջատում է իրեն ԱՄՆ գլոբալ քաղաքականությունից։ Այդ երկիրն, օրինակ, հրաժարվեց անդամակցել ամերիկյան հակահրթիռային համակարգին, տնտեսական հարաբերություններ է զարգացնում Կուբայի հետ և այլն։ Գուցե սա մանրուք թվա, սակայն հատկանշական է, որ նախագահ Բուշի վերընտրումից հետո բազմաթիվ ամերիկացիներ ի նշան բողոքի լքեցին Միացյալ Նահանգները և վերաբնակվեցին Կանադայում։

Ամերիկյան ծրագրերը հանդիպում են հարաճուն դիմադրության նաև այլ տարածաշրջաններում և մայրցամաքներում։ Վենեսուելայի ղեկավար Հուգո Չավեսի Ղեկին կատարած այցի արդյունքում չինացիները ոչ միայն մոտ $500 մլն ներդրումներ են կատարել այդ լատինաամերիկյան երկրում (ի դեպ, մոտավորապես նույնքան տրվել է Կուբային), այլև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի Վենեսուելան նավթ մատակարարի Չինաստանին ԱՄՆ արտահանվող նավթի հաշվին։ Իր հերթին Մոսկվան որոշում է ընդունել վաճառել Վենեսուելային ինքնաձիգներ և մարտական ուղղաթիռներ։ Իրանի նախկին նախագահ Խաթամին այցելել է Վենեսուե-լա, և այդ երկրների միջև սկիզբ է առնում համագործակցություն, որի հենքը 9

9

ԳՀարություեյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

հակաամերիկաեիզմե է: Ուրվագծվում եե նաև այլ, փոքր-իեչ տարաշխարհիկ քաղաքական ձևաչափեր արաբակաե աշխարհի և լատիեաամերիկյաե պետություեեերի միջև [11]: Այս ամեեը լրջորեե աեհաեգստացրել է Բուշի վարչակազմիե. Քոեդոլիզա Ռայսը հաեդես եկավ համապատասխաե հայտարարությամբ և մեղադրեց լատիեաամերիկյաե իշխաեություեեերիե «սո-ցիալիստակաե» միտումեերի մեջ:

Ամփոփելով լատիեաամերիկյաե թեմաե կարելի է ամրագրել, որ այդ մայրցամաքում ըեթացող զարգացումեերիե աեմիջակաե աջակցություե եե ցուցաբերում Չիեաստաեը և Ռուսաստաեը, առաջիեը տետեսակաե, երկրորդը ռազմակաե ոլորտեերում: Այդ սխեմաե աշխատում է եաև Միջիե Արևելքում: Հայտեի է, որ Չիեաստաեե այսօր Իրաեի գլխավոր տետեսակաե գործըեկերեերից է: Իր հերթիե Ռուսաստաեը այդ երկրիե մատակարարում է միջուկայիե և հրթիռայիե տեխեոլոգիաեեր:

Վերոհիշյալ թռուցիկ դիտարկումեերից հետևում է, որ ԱՄՆ-ը բազմաթիվ քաղաքակաե և տետեսակաե կորուստեեր է կրում: Իեչպես եշում է ամերիկյաե վերլուծաբաեեերից մեկը, «ԱՄՆ-ը կորցեում է բարեկամեերիե և ձեռք է բերում ախոյաեեեր» [12]: Սակայե, միևեույե ժամաեակ, ակեհայտ է, որ ԱՄՆ ռազմավարակաե եախաձեռեություեը գերակայելու է այեքաե ժամաեակ, միեչև չձևավորվի իր հայեցակարգայիե և եյութակաե ռեսուրս-եերով ԱՄՆ-իե համարժեք ուժ: Շատերե արդարացիորեե կարծում եե, որ եմաե ուժի կեետրոե կարող է հաեդիսաեալ միայե Չիեաստաեը:

3. Չիեաստաե. այլըետրաեքայիե գերտերություե

Ամերիկյաե վերլուծաբաեեերը հաճախ եե շեշտում, թե Չիեաստաեը հզորաեում է ոչ թե երա համար, որպեսզի իետեգրվի գլոբալ քաղաքակաե և տետեսակաե համակարգում, այլ հակառակը որպեսզի փոխի այդ համակարգը: Աեշուշտ, եմաե փոփոխություեը, առաջիե հերթիե, կազդի ԱՄՆ հատուկ կարգավիճակի վրա, և Չիեաստաեի հզորացումը ամերիկյաե ըետ-րաեիե իրավացիորեե ըեկալում է որպես մարտահրավեր: Մասեավորա-պես, դրա մասիե է վկայում Չիեաստաեի վերաբերյալ հետազոտակաե և հրապարակախոսակաե եյութերի թվի աճը, որոեցում կարելի է հաեդիպել Չիեաստաեի հզորությաե սահմաեափակմաեե ուղղված ամեեազաեազաե եախագծեր: Ոմաեց կարծիքով, ԱՄՆ-ՉԺՀ հարաբերություեեերը կարելի է բեութագրել որպես սառը պատերազմ, և հեռու չէ այե օրը, երբ այդ «սառը» պատերազմը կարող է վերածվել «տաքի»:

ԱՄՆ և Չիեաստաեի արդի ամեեամրցուեակ տերություեեեր լիեելու փաստը գլխավորապես պայմաեավորված է երաեով, որ երկու տերություե-եերե էլ գործում եե համակարգված և հեեվում եե սեփակաե գաղափարա-

10

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

ԳՀարություեյաե

խոսակաե ու հայեցակարգայիե դրույթների վրա: Հարկ է եաև եշել, որ արդի ամերիկյան և չիեակաե գլոբալ ռազմավարությաե փիլիսոփայություեեերը որոշ էակաե հարցադրումեերում ըեդհաեուր եզրեր ուեեե: Դրաեք զգալի չափով հեեված եե ավաեդակաե, սակայե ուեիվերսալ բեույթ կրող չիեակաե ռազմավարությաե թեզերի վրա, որոեք մ.թ.ա. 5-6-րդ դարերում մշակել եե Սուե Ցզիե և երա հետևորդեերը [13]: Հայտեի է, որ ԱՄՆ-ում այդ ռազմա-վարություեը սկսեցիե կիրառել հատուկ ծառայություեեերը Ալեե Դալեսի եախաձեռեությամբ, իսկ հետագայում «չիեակաե մոտիվեերը» եերդրվեցիե եաև տեղեկատվակաե պատերազմեերի տեխեոլոգիաեերում [14]: Հատկա-եշակաե է, որ վերջերս մշակված «ԱՄՆ ազգայիե աեվտաեգությաե ռազմա-վարություե»1 11 աեվաեումը կրող հայեցակարգում ըեդուեվում է, որ ժամա-եակակից քաղաքակաե գործըեթացեերը պարուեակում եե աեորոշությաե մեծ չափ: Դա դժվարացեում է աեգամ կարճաժամկետ կաեխատեսումեերը և ռազմավարություեե իրագործողեերից պահաեջում է մեծ ճկուեություե: Ամերիկյաե ստրատեգեերի այս թեզերե ըեդհաեուր եզրեր ուեեե Սուե Ցզիի ռազմավարակաե դրույթեերի հետ:

Չիեաստաեի տեղեկատվակաե և հոգեբաեակաե պատերազմեերի հայեցակարգերը եույեպես հեեված եե ավաեդակաե պատկերացումեերի վրա: Երկիրը զգալի հաջողություեեերի է հասել այդ ոլորտում: Դա արտահայտվում է, մասեավորապես, չիեակաե մարտաձևերի և մարտաֆիլմերի լայե տարածմամբ, որոեցում լավագույես եերկայացվում է չիեացու դրա-կաե կերպարը և քարոզվում է չիեակաե արժեհամակարգը: Այսպիսով, զարմաեալի չէ այե փաստը, որ չեայած միջազգայիե հեղիեակություե ուեե-ցող որոշ ԶԼՄ ջաեքերիե, երաեց չհաջողվեց Չիեաստաեից կերտել միջազգայիե հաերությաեը վտաեգ եերկայացեող երկրի կերպար: Ավելիե, այսօր այդ տերությաե «իմիջայիե» վարկաեիշե ավելի բարձր է, քաե ԱՄՆ-իեը: Օրիեակ Մեծ Բրիտաեիայում հարցվողեերի 65%-ը դրակաեորեե է մոտե-եում ՉժՀ-իե, միեչդեռ Ամերիկայի եկատմամբ դրակաե վերաբերմուեք ուեի ըեդամեեը 55%-ը: Ֆրաեսիայում, Իսպաեիայում և Հոլաեդիայում Չիեաստաեի եկատմամբ դրակաե մոտեցում ուեի հարցվողեերի մոտ 55-60%-ը, իսկ ԱՄՆ-իե' ըեդամեեը 40-45%-ը: Իսլամակաե աշխարհում այդ տարբե-րություեե ավելի զգալի է: Այսիեքե գլոբալ տեղեկատվակաե դաշտում, որտեղ ձևավորվում է այս կամ այե երկրի եկատմամբ միջազգայիե հաերու-թյաե կարծիքը, եախաձեռեություեը պատկաեում է Չիեաստաեիե:

ժամաեակակից Չիեաստաեում ավաեդակաե ռազմավարություեը լայ-եորեե կիրառվում է ոչ միայե քաղաքակաեություեում կամ ռազմակաե գոր-

1 National Defense Strategy of the United States of America, http://globalsecurity.org./military/library/policy/ dod/nds-usa_mar2005_i.htm

11

ԳՀարություեյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

ծում, այլև կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում: Կարելի է փաս-տել, որ ավանդույթների վրա հենված ժամանակակից Չինաստանը հիշեցնում է իր պատմական անցյալի հզոր կայսրությունները, որտեղ հայտնագործվել են թուղթը, վառոդը և հրթիռները, սկիզբ է առել տպագրությունը։

ՉԺՀ-ն սոցիալիստական երկիր է, սակայն նրա գաղափարախոսությունում կոմունիստական դրույթները համեմված են ավանդական պատկերացումներով (Դեն Սյաոպինի բնութագրմամբ'«սոցիալիզմ ազգային առանձնահատկությամբ»)։ Այսպիսով, ձևավորվում է բավական կենսունակ մի համակարգ, որում առկա են ռազմատնտեսական «մոբիլիզացիոն» պետության, սոցիալական ուղղվածություն ունեցող ազգային հասարակությանը բնորոշ տարրերը [15, с. 608]։

Չինական արդի ռազմավարությանը բնորոշ է որոշակի դուալիզմ' միաժամանակ ընդունվում են և անցյալի հեղափոխական ժխտման, և ավանդականի անաղարտ պահպանման թեզերը։ Հայեցակարգային նման մոտեցումներն ընդհանուր եզրեր ունեն անգլո-սաքսոնյան քաղաքական ավանդույթի հետ։ Այս համատեքստում ուշադրության արժանի է նաև այն փաստը, որ վերջին ժամանակներս զորեղանում է չինական ընտրանու «նեոպահպանողական» մասը, որը Չինաստանը տեսնում է որպես գերտերություն և հակակշիռ ԱՄՆ-ին [16, с. 363]: Այս առիթով նշենք, որ համաձայն 1993թ. Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի Ռազմական խորհրդի ընդունած դոկտրինի 2019թ. մատույցներում Չինաստանը հաղթելու է «երեք հյուսիսներին» նկատի ունենալով Հյուսիսատլանտյան դաշինքը, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները։

Չինական արդի համակարգը, որը երբեմն բնութագրվում է որպես «կարմիր կոեֆուցիակաեություե», փաստորեն, մի գաղափարախոսության մարմնավորում է, որը չունի դոգմատիկ բանաձևեր. այն ճկուն մեթոդաբանություն է, որը տարբեր իրավիճակներում թելադրում է համարժեք լուծումներ։ Այս առումով չինական և ամերիկյան գաղափարախոսությունները նույնպես ունեն որոշակի ընդհանուր եզրեր։

Միևնույն ժամանակ, ամերիկյան և չինական մոտեցումների միջև, ըստ մեզ, գոյություն ունի սկզբունքային տարբերություն. չինական քաղաքական փիլիսոփայությունը գործընթացները և զարգացումները դիտարկում է գործնականում անսահմանափակ ժամանակային տիրույթում։ Չինական ասույթն այն մասին, որ «եթե երկար նստես գետափին, ապա ջրերը կբերեն թշնամուդ դին», թերևս, լավագույնս է ներկայացնում ժամանակի և գործողությունների վերաբերյալ չինացիների պատկերացումները։ Մինչդեռ արևմտյան քաղաքական մոտեցումներում գործողության ժամանակային տիրույթները խիստ որոշակի են և սահմանափակ։ Ավելին, ԱՄՆ-ում իշ-

12

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

ԳՀարություեյաե

խող «գերկաեխարգելիչ» դոկտրիեը ենթադրում է «առաջ ըեկեել» ժամանակից և այդպիսով արդեն այսօր ձևավորել ապագան։

Չիեակաե գաղափարախոսության նյութականացված արդյունքը երա տնտեսական ձեռքբերումներն եե: Համաշխարհային բաեկի տվյալներով այդ երկրի տնտեսական համակարգն իր ծավալներով զիջում է միայն ԱՄՆ-իե: ՉԺՀ ՀՆԱ-ե, եթե հաշվարկները կատարվում եե յուաեի ռեալ գնողունակությունը հաշվի առնելով, արդեն մոտենում է $7 տրիլիոնի (ԱՄՆ ցուցանիշը $10,5 տրիլիոն է, հաջորդ տեղերը զբաղեցնում եե Ճապոեիաե, Հնդկաստանը և հետո եոր' Գերմանիան, Ֆրանսիան, $1,3 տրիլիոնով տասներորդ տեղե է զբաղեցնում Ռուսաստանը): Սակայն, հաշվի առնելով Չինաստանի 1,3 մլրդ բնակչությունը, այդ տերության քաղաքացիներն այեքաե էլ հարուստ չեե: Ներկայումս մեկ շեչիե բաժին ըեկեող եկամուտը կազմում է մոտ $4 500, մինչդեռ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը հասնում է $34 000-ի: Սակայն 20 տարի հետո, համաձայն հաշվարկների1, Չինաստանի տարեկան 9,5% աճ ցուցաբերող տնտեսությունը (ԱՄՆ միջիե աճը կազմում է 3%) մեկ շեչիե բաժին ըեկեող եկամտով կզիջի ԱՄՆ-իե ըեդամեեը երկու անգամ, իսկ երա բացարձակ ՀՆԱ-ե կգերազանցի ամերիկյան ցուցանիշը: Ուղիղ ներդրումների ծավալով' $53 մլրդ, Չինաստանն արդեն այսօր առաջին տեղում է առաջ աեցեելով ԱՄՆ-ից և Գերմանիայից: Համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) տվյալների ամեեախոշոր ներդրողը Չինաստանում ԱՄՆ-ե է, իսկ երրորդ տեղը, որքան էլ տարօրինակ թվա, զբաղեցնում է Թայվաեը:

Չինաստանում արագ զարգանում են առաջավոր տեխնոլոգիաները և գիտատար արտադրությունները: Դեռ 1980-ակաեեերի սկզբիե հիմք դրվեց թվով 10 խոշոր գիտատեխնիկական նպատակային ծրագրերի, և ներկայումս ՉժՀ-ում գործում եե մոտ 23 000 ինստիտուտ, աշխատում եե 1,5 մլե գիտաշխատող և իեժեեեր, իեչը բացարձակ թվերով առաջին ցուցանիշն է աշխարհում: Վերջին 20 տարում գիտության ֆիեաեսավորումե աճել է ավելի քաե 8 անգամ, իսկ ծախսերը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների բնագավառում կազմում եե ՀՆԱ 5%-ը:

Ներկայումս Հարավարևելյան Ասիայի (ՀԱԱ) տետեսությաե մի զգալի հատվածը վերահսկվում է չիեակաե խոշոր ըեկերություեեերի կողմից, իսկ այդ երկրեերի տնտեսական ըետրաեիե ուսանում է չիեարեեը (օրինակ Հարավային Կորեայում գրեթե բոլոր կրթված մարդիկ կարդում եե չիեակաե հիերոգլիֆները): Պատահական չպետք է համարել տեղեկատվական դաշտում հայտնված այե լուրերը, թե ՀԱԱ տարածաշրջանում կարող է ընդունվել միասնական տարադրամ' յուաեը:

Չինաստանի տետեսությաե հիմեախեդիրը էներգետիկ գործոեե է: 1

1 Ольга Власова, Владимир Попов, Алексей Хазбиев, Великий поход, «Эксперт», #25, с. 15, 2005.

13

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

Արտադրելով օրական 3,6 մլե բարել սեփական եավթ Չինաստանը սպառում է ավելի քան 6,5 մլն (համեմատության համար նշենք, որ ԱՄՆ նույն ցուցանիշները կազմում են 8,7 և 20,5 մլն բարել): International Energy-Agency-ի տվյալներով արտադրության աճի ապահովման համար 2010թ. նավթի ներկրումը պետք է կրկնապատկվի, իսկ 2030թ. Չինաստանը սպառելու է օրական մինչև 10 մլն բարել նավթ, այսինքն այնքան, որքան այսօր ներկրում է ԱՄՆ-ը: Էներգետիկայի համատեքստում խիստ կարևորվում են հարաբերությունները Ռուսաստանի, Ղազախստանի և Իրանի հետ: Վերջինիս հետ 2004-ին կնքվել են պայմանագրեր, համաձայն որոնց ՉժՀ-ն 30 տարվա ընթացքում պետք է գնի Իրանից 250 մլն տ հեղուկ գազ, իսկ նավթի ներկրումը հասցնի օրական 150 հազար բարելի: Այսօր Չինաստանն ապրանքաշրջանառության ցուցանիշով դարձել է Իրանի կարևորագույն տնտեսական գործընկերը:

Դինամիկ է զարգանում ռազմական ոլորտը, որտեղ հատկացումներն ավելանում են տարեկան 12-15%, և ռազմական բյուջեն 2005թ., համաձայն որոշակի մեթոդաբանությամբ կատարված հաշվարկների1 արդեն իսկ կարող է կազմել $90 մլրդ: Չինաստանի միջուկային ներուժի վերաբերյալ գնահատականները խիստ տարբեր են (հիշատակվում են, մասնավորապես, 400-ից մինչև 600 միջուկային մարտագլխիկներ ունեցող բալիստիկ հրթիռները): Ռազմական ոլորտին վերաբերող տվյալների նման ցրվածությունը, թերևս, պայմանավորված է տեղեկատվության պահպանման չինական համակարգով, համաձայն որի «գաղտնիքն ինքն է հանդիսանում սպառնալիք» [17]: Բնորոշ է, որ եթե նախկինում չինացիները գնում էին ռուսական զենքի փոքր-ինչ հնացած տեսակները, ապա այսօր նրանք պահանջում են ամենաար-դիական համակարգերը: Ներկայումս չինացիները ձգտում են վերացնել Ռուսաստանի և ԵՄ արգելքները ՉժՀ-ին արդիական զենք վաճառելու վերաբերյալ և հաղթահարել ԱՄՆ դիմադրությունն այդ խնդրում1 2:

2000թ. սկզբներին աշխուժորեն քննարկվում էր «Ասիական ՆԱՏՕ»-ի տարբերակը, որի հնարավոր մասնակիցներն էին համարվում ՉժՀ-ն, Ճա-պոնիան, Հյուսիս. և Հարավ. Կորեաները: Համաձայն այդ տարածաշրջանի քաղաքական ավանդույթների և այսօրվա իրողության «ավագ եղբայրը» այդ համակարգում հանդիսանում է ՉժՀ-ն [18]: Այս հանգամանքը կարող է կազմալուծել ԱՄՆ ստեղծած ներկայիս տարածաշրջանային քաղաքական կառուցվածքը, որտեղ ուժերի հաշվեկշիռը պահպանվում է տարածաշրջանի երկրների հակասությունների շնորհիվ:

Սակայն Չինաստանի ռազմավարական ծրագրերը դուրս են գալիս տարածաշրջանային սահմաններից, և այս համատեքստում ավելի քան կարևորվում են Ռուսաստանի հետ հարաբերությունները:

1 The Military Power of the People’s Republic of Chine (Anual Report to Congress), p. 22, 2005.

2 Китайские колокольчики в головах европейских политиков, Vip lenta ru, 09.03.2005.

14

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

ԳՀարություեյաե

4. Նոր «Նոր աշխարհակարգ» և ՇՀԿ կայացումը

Անդրադառնալով Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններին պետք է ամրագրել, որ այդ տերությունները միմյանց հետ չլուծված հիմ-նախնդիրներ ունեն։ Դեռ 1860թ. Պեկինյան պայմանագրի համաձայն Ռուսաստանը, օգտվելով «օպիումային» պատերազմում Չինաստանի' անգլիացիներից կրած պարտությունից, կայսրությանը միացրեց Ուսսուրական երկրամասը և այլ տարածքներ, որոնց ընդհանուր մակերեսը չինացիները գնահատում են մոտ 1,5 մլն քառ. կմ։ Այդ խնդիրը վերարծարծեց Մաո Ցզեդունը, ինչը և 60-ականների վերջին Դամանսկի կղզու շուրջ ԽՍՀՄ-ՉԺՀ զինված բախումների հիմք հանդիսացավ: Հետագայում Դեն Սյաոպինը հորդորեց չինացիներին մոռացության մատնել կորցրած տարածքների խնդիրը։

Նախագահ Պուտինի այս տարի Պեկին կատարած այցի ժամանակ կողմերը հայտարարեցին սահմանային բոլոր հարցերի լուծման մասին, չնայած տարածքային խնդիրները, ինչպես հայտնի է, երկար են պահպանվում ազգերի հիշողության մեջ։ Բոլոր պարագաներում տպավորությունն այնպիսին է, որ կողմերն ըմբռնում են արդիական խնդիրներն ավելի հրատապ են, քան պատմական անցյալը, ինչը պայմանավորված է Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում ԱՄՆ հայտնի քաղաքականությամբ։ Այսօրվա քաղաքական իրողություններն ուղղակի թելադրում են ՉԺՀ-ին և Ռուսաստանին համագործակցել միմյանց հետ [19]։ Դրա մասին է վկայում այս տարվա հուլիսի 1-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Խու Ցզինտա-ոյի ստորագրած «ՌԴ և ՉԺՀ համատեղ հռչակագիրը 21-րդ դարի միջազգային աշխարհակարգի վերաբերյալ» անունը կրող փաստաթուղթը1։

Սառը պատերազմից հետո սա, թերևս, առաջին նախադեպն է, երբ երկու մեծ տերություններ համատեղ և ուղղակիորեն հայտարարում են ԱՄՆ քաղաքական տրամաբանության հետ իրենց անհամաձայնության մասին։ Նման փաստաթղթի հայտնվելը կարող է կարևորագույն նշանակություն ունենալ քաղաքական գլոբալ զարգացումների համար և, մասնավորապես, վկայում է այն մասին, որ.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

• ՌԴ-ՉԺՀ հարաբերությունները թևակոխել են նոր, միմյանց նկատմամբ բարձր վստահությամբ և ռազմավարական համագործակցությամբ բնութագրվող փուլ։ Մասնավորապես, այդ է վկայում երկու եր-կրների միջև տնտեսական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության մեծ ծավալը։

• ԱՄՆ քաղաքականությունը ՌԴ-ի և ՉԺՀ-ի նկատմամբ որակական զարգացում է ապրել. ներկայիս ամերիկյան ռազմավարությունը լուրջ մարտահրավեր է այդ երկու տերություններին։ Դա ստիպում է ռուսներին և չինացիներին միավորել իրենց հնարավորությունները։ 1

1 http://www.ln.mid.ru/brp_4.nsf/sps/968AE14D450C2FEFC3257032003B3AE1

15

ԳՀարություեյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

• Երկու երկրեերի ղեկավարությունները գտնում եե, որ իրենք արդեն ունեն բավականաչափ ռազմաքաղաքական և տնտեսական ներուժ, որպեսզի կարողանան դիմակայել ԱՄՆ մենատիրությանը:

Հռչակագրի բովանդակության վերլուծությունը հնարավորություն է տալիս ըմբռնել այն գաղափարական սկզբունքները, որոնցով պատրաստվում են շարժվել կողմերն իրենց նպատակներին հասնելու համար.

1. Համաձայն փաստաթղթի, ներկայիս գլոբալացման գործընթացները պետք է հանգեցնեն տնտեսական ու տեղեկատվական դաշտերի ինտեգրման, սակայն չպետք է խոչընդոտեն բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը: Այսպիսով, ամրագրվում է սկզբունքային անհամաձայնությունը միաբևեռ աշխարհակարգի գաղափարի նկատմամբ:

2. Կողմերը հանդես են գալիս որպես միջազգային իրավունքի պահպանման կողմնակիցներ և ամրագրում են զարգացման սեփական ուղի ընտրելու ժողովուրդների իրավունքը: Այսինքն հանդես են գալիս ամերիկյան այն սկզբունքի դեմ, ըստ որի բոլոր երկրները պետք է զարգանան նույնատիպ ճանապարհով:

3. Ընդգծվում է ՄԱԿ կարևորությունը միջազգային գործերում և այդպի-սով մերժվում է ՄԱԿ դերի արժեզրկմանն ուղղված ամերիկյան ռազմավարությունը: Հատուկ անդրադարձ է կատարվում նաև ընդդեմ ամերիկյան «քաղաքակրթությունների բախման» տեսության:

4. Ամրագրվում է զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը և տարածումը կանխելու անհրաժեշտությունը: Սա ուղղված է այն իրողության դեմ, որ ԱՄՆ-ը առ այսօր չի ստորագրել քիմիական և կենսաբանական զենքի արգելման կոնվենցիաները և մշակում է միջուկային զենքի «լոկալ» օգտագործման ծրագրեր:

5. Հռչակագրում հատուկ ուշադրություն է դարձվում «տարածաշրջա-նային բլոկների» և ընդհանրապես տարածաշրջանային ինտեգրացման խնդիրներին առաջին հերթին նկատի ունենալով ԱՄՆ հայտնի քաղաքականությունն այլ տերությունների միջև դաշնակցային գործընթացների կանխարգելման ուղղությամբ և այդպիսով կարևորելով Չինաստանի ու Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության գործընթացները:

6. Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը ներկայացվում է պետությունների ինքնիշխանության հարգման համատեքստում: Այս թեզը, ակնհայտորեն, նույնպես ուղղված է ԱՄՆ-ի դեմ: Տեղին է նշել, որ ամեն տարի ՉժՀ-ն (ինչպես դա անում է Պետդեպարտամենտը) հրապարակում է հատուկ տեղեկագիր, որտեղ բերվում և մեկնաբանվում են Միացյալ Նահանգներում մարդու իրավունքների խախտման դեպքերը:

16

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

ԳՀարություեյաե

Ակնհայտ է, որ հռչակագրի տրամաբանությունն ուղղված է ամերիկյան մոտեցումների դեմ։ Հատկանշական է, որ փաստաթուղթն ամփոփվում է այն եզրակացությամբ, թե ստորագրված դեկլարացիան արտահայտում է կողմերի պատկերացումները «Նոր աշխարհակարգի» վերաբերյալ։

Հռչակագրի ընդունմանը հետևեց ՇՀԿ գագաթաժողովը Աստանայում, որտեղ հայտարարվեց Իրանի, Հնդկաստանի և Պակիստանի կազմակերպության դիտորդի կարգավիճակ ստանալու մասին։ Նշենք, որ Հնդկաստանի և Պակիստանի մասնակցության խնդիրը քննարկվում էր դեռևս 2002-ից։ ՇՀԿ-ին վերջիններիս մասնակցելու հարցում (հաշվի առնելով նրանց միջև լարված, երբեմն պատերազմականի հասնող հարաբերությունները) փորձագիտական շրջանակներում առկա էր զգալի թերահավատություն, սակայն իրավիճակը ներկայումս հարթվելու միտում ունի։ Պակիստանը, անշուշտ, սերտ կապեր ունի ԱՄՆ-ի հետ, սակայն այդ երկիրն ակտիվորեն համագործակցում է նաև ՉԺՀ-ի հետ (նախկինում նրանք համագործակցել են միջուկային տեխնոլոգիաների ոլորտում)։

ՉԺՀ-ն ակտիվ քաղաքական-տնտեսական կապեր է հաստատել ՇՀԿ անդամ բոլոր երկրների հետ։ Առանձնապես ուշագրավ են հարաբերությունները Ղազախստանի հետ, երկիր, որը տարածաշրջանային տերության վերածվելու նկրտումներ ունի։ ՇՀԿ գագաթաժողովի նախօրեին նախագահներ Նազարբաևը և Խու Ցզինտաոն կնքեցին պայմանագիր' Ղա-զախստանը Չինաստանի հետ կապող մոտ 3000 կմ երկարությամբ և $2.5 մլրդ արժողությամբ երկաթգծի շինարարության վերաբերյալ։

Այսպիսով, կարելի է փաստել, որ ՇՀԿ-ում այս կամ այն կարգավիճակով կենտրոնացել են 5 միջուկային պետություն (Իրանի միջուկային ներուժի հնարավորություններն այսօր կասկած չեն հարուցում)։ ՇՀԿ ընդլայնվելը վկայում է, որ եվրասիական խոշոր տերությունները որոշակիորեն հիաս-թափված են ԱՄՆ-ից։ Նրանք փորձում են ինքնուրույն կամ հարևանների հետ համատեղ լուծել տարածաշրջանային խնդիրները' առանց միջնորդների։ Այս համատեքստում պետք է ընկալել Աստանայի գագաթաժողովի ամփոփագրում ամրագրված այն դրույթը, համաձայն որի ՇՀԿ անդամ երկրնե-րի տարածքը մինչև 2020թ. պետք է վերածվի ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժման գոտու։ Ի լրումն հետագայում աշխատանքային կարգով որոշվեց, որ ՇՀԿ անդամները արտակարգ իրադրությունների պարագայում միմյանց համար բացում են իրենց պետական սահմանները։

ՇՀԿ նման ակտիվության ազդակ հանդիսացավ Անդիջանի (Ուզբեկս-տան) «հեղափոխական» խռովությունը։ Բոլորը համոզվեցին, որ պասիվ կեցվածքը կարող է լրջորեն վտանգել իրենց երկրների ազգային անվտանգությունը և ինքնիշխանությունը։ Ակնհայտ էր նաև, որ արմատական իսլա-

17

ԳՀարություեյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

միստեերիե իշխանության բերելու ծրագրերի իրականացման դեպքում նույն Ուզբեկստաեը կարող էր էապես հետ գլորվել զարգացման ներկայիս մակարդակից։ Այս հանգամանքների գիտակցման շնորհիվ զարգացումներն Ուզբեկստաեում տարբերվեցին նախկին «հեղափոխական» սցենարներից:

Աեդիջաեյաե խռովությունը դաժանորեն ճնշելուց հետո նախագահ Քարիմովե անմիջապես մեկնեց Պեկիե և ապա Մոսկվա, որտեղ երան խոստացան տնտեսական և քաղաքական օգնություն: Այդ երաշխիքները թույլ տվեցին Ուզբեկստաեի նախագահին փոխել ամերիկացիների հետ ունեցած հարաբերությունները: ԱՄՆ այն սպառնալիքին, թե Աեդիջաեի դեպքերի հետաքննությունը կքննարկվի ՄԱԿ-ում, Քարիմովը պատասխանեց ավելի քան կոշտ: Սկզբում սահմանափակվեցին Քարշի-Խաեաբադում տեղակայված ԱՄՆ ավիաբազայի ինքնաթիռների թռիչքային հնարավորությունները: Հաջորդ քայլով առաջարկվեց ԱՄՆ-իե սեղմ ժամկետներում ընդհանրապես լքել Քարշի-Խաեաբադը: Շեշտվեց, որ Ուզբեկստաեի կառավարությունը կփոխհատուցի ամերիկացիներին կրած վնասների դիմաց: Ներկայումս տեղեկատվական դաշտում հայտնվել եե տեղեկություններ այն մասին, թե ավիաբազայում ամերիկացիներին կարող է փոխարինել ՇՀԿ հակաահաբեկչական կառույցը, ինչին, սակայն, փորձում եե ընդդիմանալ ամերիկացիները1: Բոլոր դեպքերում, Քարիմովի նման վճռական քայլերը կապված եե Չինաստանի և Ռուսաստանի դիրքորոշումների հետ և վկայում եե այն մասին, որ այդ տերությունները փորձում եե համարժեք միջոցներ ձեռք առնել ԱՄՆ քաղաքականությանը դիմակայելու համար:

Այսպիսով, կարելի է ամրագրել, որ առաջին անգամ հետխորհրդայիե տարածքում Չինաստանը և Ռուսաստանը համատեղ առերես մրցակցել եե Միացյալ Նահանգների հետ, և այդ մրցակցությունն ավարտվել է ոչ հօգուտ ԱՄՆ-ի: Փոխհամագործակցությաե զարգացման և, հետևաբար, ՇՀԿ ձևաչա-փի կայացմաե մասին եե վկայում եաև նախադեպը չունեցող ռուս-չիեակաե զինավարժությունները: Ըստ ամենայնի այդ զինավարժությունները, ինչպես եաև դրանց նախորդած Ռուսաստանի զինված ուժերի բազմափուլ և բազմա-եպատակ զինավարժությունները պատասխաե-ուղերձ եե, որն ուղղված է ԱՄՆ-իե և նրա ռազմաքաղաքական գլոբալ ծրագրերին Եվրասիայում1 2:

Հետևություններ

Վերը շարադրվածը նպատակ չի հետապնդում մանրակրկիտ համադրել ԱՄՆ և ՉԺՀ առկա ներուժը, այլ ընդամենը փորձ է համառոտ ներկայացնել այն իրողությունները և զարգացման հնարավոր, այդ թվում եաև

1 В Иванов, И. Плугатарев, Бросок Москвы в Ханабад, НВО, 09.09.2005, http://nvo.ng.ru/primted/ forces/2005-09-09/1_brosok.html

2 Виктор Мясников, Сергей Иванов опробует свою доктрину, Независимая газета, 17.08.2005, http:// www.ng.ru./printed/politics/2005-08-17/3_ivanov.html

18

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

ԳՀարություեյաե

գաղափարական ոլորտի միտումները, որոնք բնութագրում եե այդ աշխար-հաքաղաքակաե հսկաներին այսօրվա մրցակցային դաշտում: Ամրագրված միտումների պահպանման և զարգացման պարագայում զարգացումները պետք է ավարտին հասցնեն ներկայիս անցումային վիճակը և հանգեցնեն մի նոր իրավիճակի, որտեղ լինելու են առնվազն երկու հավասարազոր ուժի կենտրոններ: Սակայն կան հիմքեր կարծելու, որ նման երկբևեռ համակարգում չեն կրկնվելու ԱՄՆ-ԽՍՀՄ միանշանակ «սև-սպիտակ» հարաբերությունները, այլ լինելու են մրցակցության բազմաթիվ այլ դերակատարներ իրենց գաղափարական, աշխարհաքաղաքական, տնտեսական վեկտորներով:

Ակնհայտ է նաև, որ բազմակենտրոն քաղաքական զարգացումները հաճախ ենթարկվում են ոչգծային օրինաչափությունների, ինչն անօգուտ է դարձնում միտումների էքստրապոլյացիան անգամ կարճաժամկետ հեռանկարում [20]: Միևնույն ժամանակ, օգտակար է համառոտ դիտարկել այն գործոնների համախումբը, որոնք կարող են դերակատարում ունենալ հետագա զարգացումներում.

• Գլոբալ քաղաքական դաշտում այսօր առաջին պլան են մղվում գա-ղափարախոսական բաղադրիչները: Դրանց մրցունակությունը և կենսունակությունն էապես կանխորոշում են այս կամ այն աշխարհա-քաղաքական դերակատարի կարգավիճակը: Ամերիկյան ազատականության դրույթների պետականացումը և ձևականացումը, ինչպես վկայում է ԽՍՀՄ փորձը, նկատելիորեն սկսել է արժեզրկել այդ գաղափարական համակարգը: Մինչդեռ չինական գաղափարախոսությունը, որտեղ հեղափոխական-կոմունիստական դրույթները համատեղված են ազգային-ավանդական պատկերացումների հետ, ներկայումս ավելի ճկուն և մրցունակ է թվում: Դրանք առայժմ չեն արտահանվում գործընկերներին և մրցակիցներին, ինչը լրացուցիչ պահպանում է այդ գաղափարների կենսունակությունը: Վերոհիշյալ գործոնները պետք է որ էական դերակատարում ունենան «Նոր աշխարհակարգի» ձևավորման ընթացքում:

• Ներկա անցումային վիճակը բնութագրվում է աշխարհաքաղաքական հստակ առանցքների և միությունների բացակայությամբ: Բազմաբևեռ համակարգի անցման պարագայում պետք է սպասել, որ, այնուամենայնիվ, տեղի կունենա դաշնակցային դաշտի ոչ լրիվ, սակայն որոշակի բյուրեղացում: Դրան է ձգտում ՉժՀ-ն, որն ակտիվացնում է ՇՀԿ ձևաչափը Եվրասիայում և տեսականորեն փորձում է ձևավորել «Ասիական ՆԱՏՕ» ՀԱԱ-ում: Համարժեքորեն գնահատելով ռեսուրսների սահմանափակությունը դրան է ձգտում նաև ԱՄՆ-ը, փորձելով

19

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

վերականգնել իր լիարժեք համագործակցությունը եվրոպական երկր-եերի և ՆԱՏՕ-ի հետ1։ Նման հնարավոր զարգացումները կարող են զգալիորեն բարդացնել այն ոչ մեծ տերությունների (օրինակ' Հայաստանի Հանրապետության) կացությունը, որոնք ներկայումս փորձում են, ելնելով իրենց ազգային շահերից, վարել համակողմանի քաղաքականություն:

• Քաղաքական գործընթացների անբարենպաստ միտումները կարող են դրդել ԱՍՆ-ին առաջատար դիրքերը պահպանելու համար դիմել կոշտ, ուժային գործողությունների, քանի դեռ մրցակիցները չեն հասել իրենց հզորացման այն անդառնալի կետին, որից հետո անցանկա-լի զարգացումները կասեցնելը դառնում է անհնար: Նկատենք, որ նման սցենարը տեղավորվում է «գերկանխարգելիչ» դոկտրինի սահմաններում [3, 21]:

Սեպտեմբեր, 2005

Աղբյուրներ և գրականություն

1. Тер-Арутюнянц Г, «Холодная война-2 (с геоидеологической перспективой)», «Голос Армении», 05.12.2003, Տեր-Հարությունյան Գ, «Աշխարհաքաղաքականությունից դեպի աշխարհագաղափարախոսություն», «Հանրապետական», #3 (23), էջ 28, 2005:

2. Тихонравов Ю.В, Геополитика, М., ИНФРА-М, 2000.

3. Հարությունյան Գ., ԱՍՆ ռազմավարության որոշ դրույթներ Իրաքյան հիմնա-խնդրի համատեքստում, «21-րդ Դար», #3 (5), էջ 105, 2004:

4. Киссинджер Г, Уроки для стратегии ухода США из Ирака , «The Washington Post», 12.05.2005 (ИноСМИ^и).

5. Куликова Н.В., «Моделирование идеологий как инструмент геополитического управления», Труды Первой Всероссийской конференции «Геополитическое будущее России», с. 151, М., 2003.

6. Гриняев С, Поле битвы-киберпространство, Минск, Харвест, 2004.

7. Хереш Э, Купленная революция. Тайное дело Парвуса, М., Олма-Пресс, 2004.

8. Валлерстайн И, После либерализма, М., УРСС, 2003.

9. Храбрый О., Американский ревизор, «Эксперт», # 14, с. 86, 2005.

10. Тодд Э, После империи, М., Международные отношения, 2004.

11. Чернов М, Латиноамериканцы бросают вызов США, RBC daily, 09.03. 2005; Зыгарь М, Объединенные американские эмираты, «Власть», # 19, с. 50, 2005. 1

1 Владимир Иванов, Пентагон вырабатывает матрицу угроз, НВО, 03.06.2005; http://nvo.ng.ru/wars/2005-06-03/2_pentagon.html, Владимир Ванин, Удобное прикрытие для Пентагона, НВО, 16.09.2005; http:// www.ng.ru/printed/nvo/2005-09-16/9_prikrytie.html

20

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

ԳՀարություեյաե

12. Кеннеди Р, У США останется меньше друзей и появится больше врагов, «Международная жизнь», # 7-8, с. 129, 2005; Грейм Х, Причины и последствия стратегического поражения в Афганистане и Ираке, Исследовательский центр конфликтологии, г. Сандхерст, 2004.

13. Китайская военная стратегия, М., Изд-во «Астрель», 2002, с. 118.

14. Հարությունյան Գ, ՀՀ տեղեկատվական համակարգի զարգացման հիմնա-խնդիրները ազգային անվտանգության համատեքստում, «Նորավանք» ԳԿՀ, էջ 10, Երևան, 2003; Авраменко А, Старунский А., Психологические операции НОАК, Зарубежное военное обозрение, # 4, с. 14, 2005.

15. Малявин В.В, Китайская цивилизация, М., Изд-во «Астрель», 2003.

16. Китай: угрозы, риски, вызовы развития, Под. ред. В.Михеева, Московский центр Карнеги, 2005 (электронная версия: http://www.carnegie.ru/ru/pubs./books)

17. Девятов А, Мартиросян М, Китайский прорыв и уроки для России, с. 187, М., «Вече», 2002.

18. Киссинджер Г, «Нужна ли Америке внешняя политика: к дипломатии для ХХ1 века», М., Ладомир, 2002.

19. Тер-Арутюнянц Г. Алеет Восток?, «Византийское наследство», # 6, с. 23, 2005; см. также http://www.noravank.am/?l=2&d=19&f=149

20. Арзуманян Р, Нелинейная природа войны, «21-й Век», # 1, с. 109, 2005.

21. Иванов Вл, Плутарев И, Вашингтон всех достанет, НВО, 20.09.2005, http:// nvo.ng.ru./printed/forces/2005-09-16/3_washington.html

ПЕРЕХОДНОЕ СОСТОЯНИЕ Гагик АРУТЮНЯН

Резюме

В отношениях между бесспорным военно-политическим лидером -Соединенными Штатами и остальными, противодействующими их унилатеральной стратегии, геополитическими акторами установилось некое динамическое равновесие. Это позволяет характеризировать нынешний период как переходный, по ходу которого существенно затруднены попытки даже краткосрочного прогнозирования. Наряду с этим анализ политики США указывает на доминирование геоидеологического вектора по сравнению с геополитическими и геоэкономическими подходами, что дополнительно затрудняет расчет дальнейших развитий. Подобная геоидеологическая направленность особенно четко проявляется при реализации проекта «цветных ре-

21

ԳՀարություեյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

волюций». Эта «революционизированная» геополитика напоминает по содержанию то, что происходило в свое время в СССР в рамках «доктрины Брежнева», а еше ранее - эпоху реализации коминтерновских технологий по экспорту перманентных революций. Однако в США, как и в свое время в СССР, происходит формализация и огосударствление идеологических установок и, согласно И.Валлерстайну, распад геокультурной системы в целом. Подобная аналогия, вкупе с итогами «цветных революций» в постсоветском пространстве и ростом антиамериканизма в мире, указывает на кризисные тенденции в глобальной политике США.

Полагают, что возможным конкурентом американской сверхимперии сегодня является Китай. Динамика развития этой страны стремительна, и, что суть важно, алгоритм китайских иделогических установок выглядит пока более гибкым и жизнеспособным. Формирование стратегического партнерства Китая с Россией в рамках Шанхайской организации содружества, совместное декларирование альтернативных принципов ведения глобальной политики являются заявкой на формирование миропорядка, в котором будут присутствовать по крайней мере два полюса силы. Вместе с тем похоже, что подобная система не будет повторять «черно-белый» двухполюсный мир времен холодной войны. Скорее всего, в ней будут представлены различные векторы идейного, политического и экономического характера. Но, тем не менее, подобное мироустройство будет подразумевать более поляризованную систему межгосударственных отношений. Вместе с тем нынешнее переходное состояние вкупе с общей идеологизированностью политической атмосферы повышает вероятность нелинейных развитий в виде глобальных военных действий. Возможность такого сценария, в частности, укладывается в рамки гиперпревентивной доктрины США.

22

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.