Научная статья на тему 'Հայաստանի դերը հարավացին Կովկասի տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում'

Հայաստանի դերը հարավացին Կովկասի տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
1242
105
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Կարեն Կարապետյան

Էներգետիկ ռեսուրսներով ապահովվածության և էներգետիկ անվտանգության ապահովման հիմնախնդիրը համաշխարհային մարտահրավերներից է: Հոդվածումքննարկվում են այդ մարտահրավերին դիմակայելու Հայաստանի ներուժը և տարածաշրջանում ազատական էներգետիկ շուկա ստեղծելու հնարավորություններնու հեռանկարները: Հոդվածը պարունակում է տնտեսական և արտադրությունըբնութագրող ցուցանիշներ:Այդ համատեքստում ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի արդի իրավիճակը, ինչպես նաև ոլորտում կատարված բարեփոխումներն ու դրանց արդյունքները: Էլեկտրաէներգիայի պահանջարկի կանխատեսումները և Հայաստանում արտադրող հզորությունների առկայությունըթույլ են տայիս մեր հանրապետությունը դիտարկել որպես տարածա- շրջանային էներգետիկ շուկայի առանցքային մասնակից:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Энергетика является сегодня одной из ключевых тем, обсуждаемых в контексте будущего мирового развития. Современные глобальные вызовы требуют решения комплексной задачи по развитию и поддержанию устойчивых схем в деле покрытия спроса на энергоресурсы и обеспечения непрерывных и эффективных энергетических поставок. Решение отмеченной задачи, по сути, станет серьезным вкладом в обеспечение энергетической безопасности стран, снижение риска повышения цен и ценовых колебаний на топливные ресурсы, снижение риска климатических изменений, а также в обеспечение экономического развития, создание рабочих мест и защиту окружающей среды. Энергетическая отрасль Армении стала наиболее смело реформируемой отраслью экономики. Сегодня по оценке авторитетных международных организаций (Международный валютный фонд, Всемирный банк и др.) Армения по праву занимает лидирующее место среди стран Южного Кавказа по уровню и глубине реформ в энергетике, направленных на создание либерального энергетического рынка, в котором в настоящее время эффективно обеспечиваются защита интересов конечных потребителей, равные условия для осуществления экономической деятельности и защита иностранных инвесторов. В основе стратегии экономического развития Армении лежат принципы диверсификации бизнеса и производства, инвестиций в человеческий капитал и инноваций. Однако реализовать отмеченную политику Правительства РА,провозгласившего переход ко второй решающей фазе реформ в стране, будет крайне сложно без эффективной работы энергетической отрасли республики, являющейся, по сути, системообразующей отраслью экономики. Во всем мире стремительно растет потребность в энергоресурсах, и эти глобальные тенденции не обошли Армению, расположенную в очень сложном и одновременно интересном регионе мира. Регион Южного Кавказа и соседних с ним стран (Турция и Иран) сегодня находится на пересечении крупных международных, в основном нефтегазовых энергетических проектов. Наличие в ряде стран региона собственных значительных запасов углеводородных ресурсов и близость региона к крупным рынкам потребления энергоресурсов и экономическим центрам, демонстрирующим высокие темпы промышленного роста и увеличения спроса на нефть и газ, трансформирует регион в крайне привлекательный для международного капитала. Какое место может занимать Армения на энергетической карте региона? Что должно быть для Армении ориентиром в условиях глобальной конкуренции за ресурсы, в которую все более активно включаются компании из стран, не располагающих запасами углеводородного сырья, достаточными для обеспечения их экономического развития? Что должно лежать в основе региональной энергетической безопасности? Ответы на эти вопросы являются ключевыми для выработки эффективной политики Армении, нацеленной на достижение качественно новой экспортной политики в области энергетики.

Текст научной работы на тему «Հայաստանի դերը հարավացին Կովկասի տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՐԸ ՀԱՐԱՎԱՑԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Կարեն Կարապետյան

Էներգետիկ ռեսուրսներով ապահովվածության և էներգետիկ անվտանգության ապահովման հիմնախնդիրը համաշխարհային մարտահրավերներից է: Հոդվածում քննարկվում են այդ մարտահրավերին դիմակայելու Հայաստանի ներուժը և տարածաշրջանում ազատական էներգետիկ շուկա ստեղծելու հնարավորություններն ու հեռանկարները: Հոդվածը պարունակում է տնտեսական և արտադրությունը բնութագրող ցուցանիշներ:

Այդ համատեքստում ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի արդի իրավիճակը, ինչպես նաև ոլորտում կատարված բարեփոխումներն ու դրանց արդյունքները: Էլեկտրաէներգիայի պահանջարկի կանխատեսումները և Հայաստանում արտադրող հզորությունների առկայությունը թույլ են տայիս մեր հանրապետությունը դիտարկել որպես տարածա-շրջանային էներգետիկ շուկայի առանցքային մասնակից:

Էներգետիկայի ոլորտն այն առանցքային բնագավառներից է, որի հիմնա-խնդիրները քննարկվում են համաշխարհային տնտեսության զարգացման ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային համատեքստում: Քաղաքակրթության ճանապարհին հայտնված ներկայիս համընդհանուր մարտահրավերները պահանջում են, որպեսզի համակողմանիորեն լուծվի էներգառեսուրսների պահանջարկի ապահովման և այդ ռեսուրսների անխափան ու արդյունավետ մատակարարումների կայուն ընթացակարգերի (սխեմաների) զարգացման հիմնախնդիրը: Նշված խնդրի լուծումը, ըստ էության, լուրջ ավանդ կդառնա երկրի (կամ տարածաշրջանի) էներգետիկ անվտանգության ապահովման գործում, թույլ կտա նվազեցնել վառելիքաէներգետիկ ռեսուրսների գներից և գնային տատանումներից կախվածությունը, կլիմայական փոփոխություններից առաջացող ռիսկերը, ինչպես նաև ապահովել տնտեսական զարգացման կայունությունը, լուծել նոր աշխատատեղերի ստեղծման ու շրջակա միջավայրի պաշտպանության հիմնախնդիրը:

3

Կ Կարապետյան

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարության հիմքում ներկայումս դրված են գործարարության ու արտադրության դիվերսիֆիկաց-ման, մարդկային կապիտալի և նորարարությունների զարգացման մեջ ներդրումների ընդգրկման սկզբունքները: Սակայն միաժամանակ հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որը հռչակել է շուկայական բարեփոխումների երկրորդ սերնդի իրականացման փուլ մտնելու մասին իր վճռականությունը, շատ դժվար կլինի իրագործել սոցիալ-տնտեսա-կան քաղաքականություն առանց երկրի էներգետիկ համակարգի արդյունավետ և անխափան աշխատանքի:

Հայաստանի Հանրապետությունում էներգետիկ համակարգի բարեփոխումները կատարվեցին բավական արմատական ձևով և նման լայնածավալ միջոցառումների իրագործման համար զգալիորեն կարճ ժամանակահատվածում: Միջազգային կազմակերպությունների գնահատմամբ (Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ և այլն) Հայաստանը Հարավային Կովկասի երկրների շարքում իրավացիորեն առաջին տեղն է զբաղեցնում էներգետիկ ոլորտում իրականացված բարեփոխումների խորության ցուցանիշով (Աղյուսակ 1), որոնք ուղղված են ազատական էներգետիկ շուկայի ստեղծմանը: Նման բարձր գնահատականի արժանանալու հիմքում ընկած են այն իրողությունները, համաձայն որոնց հանրապետության էներգետիկ շուկայում ապահովվում են վերջնական սպառողների շահերը, ստեղծված են տնտեսական գործունեության իրականացման հավասար, ոչ խտրական պայմաններ, պաշտպանվում են օտարերկրյա ներդրողների շահերը:

Ամբողջ աշխարհում շեշտակիորեն աճում է էներգետիկ ռեսուրսների պահանջարկը, որը կապված է այդ ռեսուրսների սպառման ծավալների ավելացման հետ: Այդ միտումներն առկա են նաև Հայաստանում, որի աշխարհագրական դիրքը բավական բարդ է, սակայն միևնույն ժամանակ' հետաքրքիր և գրավիչ տարածաշրջանային համագործակցության համար: Հարավային Կովկասի ու հարևանությամբ գտնվող Թուրքիայի և Իրանի տարածաշրջանը գտնվում է խոշոր միջազգային նավթային և այլ էներգակիրների մատակարարման ծրագրերի խաչմերուկում: Տարածաշրջանի մի շարք երկրներում ածխաջրածինների սեփական զգալի պաշարների առկայությունը, ինչպես նաև էներգառեսուրսների սպառման խոշորագույն շուկաներին և տնտեսապես արագ զարգացող կենտրոններին մոտ գտնվելը տվյալ տարածաշրջանը գրավիչ է դարձնում նաև միջազգային կապիտալի ներհոսքի համար:

4

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Կ Կարապետյան

Աղյուսակ 1

Որոշ երկրներում ենթակաոուցվածքների զարգացման ցուցիչները 2004թ. [1, բ. 10]

Երկիրը {ЕД1 |Р| ,£■* 6 1 Երկաթուղի f f c? CQ К II 4 1 Ջրամատակարարում և ջրահեռացում Բոլոր ենթակաոուցվածքները

Ալբանիա 3-t 2 2 3+ 1 2

Հայաստան 3+ 2 2+ 2+ 2 2+

Ադրբեջան 2+ 2+ 2+ 2-tt 2 2

Բելառուս 1 1 2 2 1 1 +

Բոսնիա-Հերցեգովինա 3 3 2 3+ 1 2+

Բուլղարիա 4-t 3 2+ 3+t 3 3t

Խորվաթիա 3 3-t 3- 3+ 3+ 3t

Չեխիայի Հանրապետություն 3+ 3 2+ 4 4 3+

Էստոնիա 3 4+ 2+ 4 4 3+

Մակեդոնիա 2+ 2 2+ 2 2 2

Վրաստան 3 3 2 2+ 2 2+

Հունգարիա 4 3+ 3+ 4 4 4-

Ղազախստան 3+t 3- 2 2+ 2t 2+

Ղրղըզստան 2+ 1 1 3t 1 2-t

Լատվիա 3+t 3+ 2+ 3 3+ 3

Լիտվա 3+t 2+ 2+ 3+ 3+ 3-

Մոլդովա 3 2 2 2+ 2 2

Լեհաստան 3+ 4 3 4 3+ 3+

Ռումինիա 3+t 4 3 3 3+t 3+t

Ռուսաստան 3 3-t 2+ 3 2+ 3-t

Սերբիա և Չեոնոգորիա 2+ 2+ 2+ 2 2 2

Սլովակիա 4 3- 2+ 3+ 2+ 3-

Սլովենիա 3 3 3 3 4 3

Տաջիկստան 2-tt 1 1 2+ 1 1 +

Թուրքմենստան 1 1 1 1 1 1

Ուկրաինա 3+ 2 2 2+ 2- 2

Ուզբեկստան 2 3- 1 2 2- 2-

Ծանոթագրություն: Գնահատման ցուցանիշները տրված են 1-ից 4+ բալային սանդղակով, որտեղ 1-ը գործնականում համապատասխանում է կենտրոնացված պլանային տնտեսությունից որևէ հեռացման իսպաո բացակայությանը, իսկ 4+ նշանակում է շուկայական տնտեսության ստանդարտների ձեռքբերում, որոնք բնորոշ են արդյունաբերական զարգացած երկրներին: Բոլոր ենթակաոուցվածքներին վերաբերող ցուցիչը (7-րդ սյունակ) հաշվարկված է որպես 2-ից 6-րդ սյունակներում ներկայացված տնտեսության հինգ ոլորտների միջինացված ցուցանիշ:

t կամ 4 սլաքները ցույց են տայիս ճյուղային համապատասխան ցուցիչի փոփոխությունը նախորդ տարվա ցուցիչի նկատմամբ: Մեկ սլաքը ցույց է տալիս բալի փոփոխությունը մեկ աստիճանով (օրինակ' 4-ից 4+ ), երկու սլաքները երկու աստիճանով: Վերև ուղղված սլաքը նշանակում է բալի բարձրացում, ներքև ուղղվածը' նվազում:

5

Կ Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Ուշադրության կենտրոնում պետք է պահել այն հարցը, թե ինչ տեղ կարող է զբաղեցնել Հայաստանը Հարավային Կովկասի էներգետիկ քարտեզի

ռ

վրա: Ի նչն է Հայաստանի համար ուղենիշ լինելու էներգետիկ ռեսուրսների համար մղվող համընդհանուր մրցակցության մեջ, որտեղ ավելի ակտիվորեն են ընդգրկվում այն երկրների կազմակերպությունները, որոնք չունեն տնտեսական զարգացմանն անհրաժեշտ բավարար ածխաջրածնային պաշարներ: Մյուս կարևոր հարցն է, թե որ գործոնները, ցուցանիշները պետք է դրված լինեն տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ապահովման հիմքում [2]: Նշված հարցերի պատասխանները գտնելու դեպքում միայն կարող ենք մշակել Հայաստանի համար արդյունավետ էներգետիկ անվտանգության քաղաքականություն: Այդ քաղաքականության հիմնական ուղղվածությունը, մեր կարծիքով, պետք է լինի էներգետիկայի ոլորտում արտահանման որակապես նոր քաղաքականության իրականացումը:

Ժամանակակից աշխարհում էներգետիկան տնտեսական առաջընթացի կարևորագույն շարժիչ ուժն է և ուղղակիորեն ազդում է երկրագնդի միլիարդավոր բնակիչների բարեկեցության վրա: Կարևորագույն մարտահրավերներից մեկը ներկայումս երկրների ազգային անվտանգության ապահովումն է, որի բաղադրիչներից է նաև էներգետիկ անվտանգությունը:

Գոյություն ունեն էներգետիկ անվտանգության բազմաթիվ գործոններ, սակայն այդ հասկացության միասնական, ամբողջ աշխարհում ընդունված սահմանումը դեռևս չի տրված: Ընդ որում տարբեր երկրների միջև տարաձայնություններն այս հարցի շուրջ խորանում են, քանի որ էներգիա արտադրող և էներգիա սպառող երկրները տարբեր տեսանկյուններից են մոտենում էներգետիկ անվտանգության հիմնախնդիրներին: Հաշվի առնելով համաշխարհային էներգետիկ անվտանգության խնդրի արդիականությունը այն քննարկման հիմնական թեմա դարձավ 2006թ. Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած <<Մեծ ութնյակի» գագաթաժողովի ընթացքում:

Շատ հաճախ էներգետիկ անվտանգությունը նույնացվում է առանձին երկ-րի էներգետիկ անկախության հետ: Նման մոտեցումը հանգեցրեց այնպիսի իրավիճակի, երբ ռեսուրսների համար մրցապայքարն աշխարհում թեժանում է և բազմաթիվ հակամարտությունների պատճառ դառնում: Թեև էներգետիկ անվտանգության բնագավառում առաջացող բազմաթիվ վտանգները (որոնք վաղուց արդեն համամարդկային բնույթ են կրում) պետք է ռեսուրսների տիրապետման համար մրցակցող երկրներին ստիպեին, որպեսզի դրանք ձեռնամուխ լինեն համաշխարհային էներգետիկ անվտանգության հայեցակարգի մշակմանը:

Վերջին տարիներին էներգակիրների նկատմամբ համաշխարհային պահանջարկն ավելի արագ տեմպերով է աճում, քան էներգիայի առաջարկը: Էներգետիկայի ոլորտի վերաբերյալ արվող կանխատեսումների մեծ մասում նշվում 6

6

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Կ Կարապետյան

է էներգակիրների նկատմամբ համաշխարհային պահանջարկի աճի մասին, որը պայմանավորված է առաջին հերթին զարգացող տնտեսությունների արագընթաց աճի տեմպերով: Էներգակիրների նկատմամբ պահանջարկը կաճի նաև արդյունաբերական երկրներում, թեև այն կունենա փոքր-ինչ ցածր տեմպեր: Օրինակ, Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) տվյալներով կանխատեսվում է, որ 2030թ. էներգակիրների նկատմամբ համախառն պահանջարկն աշխարհում կաճի ավելի քան 50%-ով: Նավթի համաշխարհային պահանջարկը, նույն աղբյուրի գնահատմամբ, կարող է 2025թ. աճել օրական 35 մլն բարելով (այդ դեպքում հավելաճը կկազմի 42%), գազի նկատմամբ պահանջարկը կաճի տարեկան 1,7 տրիլիոն մ3 (հավելաճը' 60%) [3]:

Միևնույն ժամանակ, էներգիայի առաջարկն աշխարհի մակարդակով դանդաղում է: Դա պայմանավորված է արտադրության ծավալների մեծաց-մամբ, ինչպես նաև տարեցտարի դժվարամատչ դարձող էներգառեսուրսների շահագործման համար օգտագործվող տեխնոլոգիաների բարդությամբ ու թանկությամբ:

Առաջարկի և պահանջարկի անհամապատասխանության արդյունքում վառելիքաէներգետիկ ռեսուրսների գները վերջին տարիներին աճում են արագ տեմպերով: Էներգակիրների աճող և անկայուն գները զգալի վտանգ են ներկայացնում ինչպես համաշխարհային տնտեսության, այնպես էլ առանձին երկրների տնտեսությունների համար:

Մասնավորապես, նավթի գներն աճեցին կտրուկ ձևով դրանով իսկ իրական վտանգ ներկայացնելով, նախ զարգացած տնտեսությունների աճի տեմպերի համար, երկրորդ նավթի ներմուծումից կախվածության մեջ գտնվող զարգացող տնտեսություններում ֆինանսական ճգնաժամի տեսանկյունից: Նավթի ապագա գների վերաբերյալ անորոշ կանխատեսումներն էլ ավելի են խճճում իրավիճակը, քանի որ նավթի գների երկարաժամկետ կանխատեսումները համարվում են էներգետիկայի ծրագրերում ներդրումներ իրականացնելու մասին որոշում ընդունելու հիմնական տարրը1: Հայտնի է, որ էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերին բնորոշ են երկարատև իրացման ցիկլ և կապիտալի չափազանց դանդաղ շրջանառություն:

Բացի այդ, խորանում են տարածաշրջանային էներգետիկ անհամամասնությունները, ավելանում է այնպիսի երկրների և խոշոր տարածաշրջանների 1 * * * * * 7

1 Սակայն 2008թ. վերջին համաշխարհային տնտեսության զարգացումները որոշակի «ճշգրտումներ»

մտցրին նավթի շուկայում. եթե 2008թ. հուլիսի 11-ին մեկ բարել նավթն (բրենտ) արժեր $147,7, ապա 2008թ.

նոյեմբերի 2-ին' $66,72: Նավթի գների նման կտրուկ աճը Ե.Գայդարի և Ա.Չուբայսի կարծիքով պայմա-

նավորված էր համաշխարհային շուկայում նավթի' որպես ապրանքի, ֆինանսական ռեսուրսի վերածմամբ

[4, с. 15-17]: Բավական է նշել, որ եթե Նյու Յորքի ապրանքային բորսայում կնքված նավթի առևտրի ֆյու-չերսների 1990-1998թթ. միջին տարեկան մեծությունը կազմել է շուրջ 20 մլն պայմանագիր, ապա այդ մեծու-

թյունը 2005թ. կազմել է 60 մլն, 2006թ.' 70 մլն, 2007թ.' 122 մլն պայմանագիր: Այսինքն արհեստականորեն ստեղծվել էր մի «փուչիկ», որը պայթեց 2008թ. ամռանը:

7

Կ Կարապետյան

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

թիվը, որոնց զարգացման հիմքում դրված են ոչ թե սեփական, այլ ներկրվող էներգառեսուրսները: Եթե 1990թ. նմանատիպ երկրներն արտադրում էին համաշխարհային ՀՆԱ 87%-ը, ապա XXI դարի սկզբին' 90%-ը: Ընդ որում էներգիայի ներմուծումից զգալի կախվածության մեջ են առավել արագ տեմպերով զարգացող խոշորագույն երկրները, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը և այլն [5]: Այս երկրները դեռևս չեն կարողանում ապահովել սեփական կարիքների համար անհրաժեշտ էներգակիրների երաշխավորված ներմուծում:

Միևնույն ժամանակ, ածխաջրածնային հումքի մեծածավալ արդյունահանման պատճառով որոշակի տարածաշրջաններում ավելի ու ավելի է սրվում սոցիալական և քաղաքական անկայունությունը:

Եվս մեկ հիմնախնդիր է էներգետիկ աղքատությունը: ՕՊԵԿ-ի տվյալներով ներկայումս շուրջ 2 մլրդ մարդ ապրում են «էներգետիկ սովի» պայմաններում, և էներգետիկ աղքատության դեմ պայքարը դասվում է ամենաարդիա-կանների շարքին: Ի հավելումն, էկոլոգիական հիմնախնդիրները, ահաբեկչությունը, կլիմայի փոփոխությունը և, ամենակարևորը, ռեսուրսների սահմանափակությունը մարտահրավեր են նետում էներգետիկ անվտանգությանը:

Ակնհայտ է, որ անհրաժեշտ է ստեղծել համաշխարհային այնպիսի էներգետիկ համակարգ, որը թույլ կտա նվազագույնի հասցնել առաջացող վտանգները: Համաշխարհային էներգետիկ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է, որպեսզի համաշխարհային հանրությունն անցնի համատեղ գործողությունների: Վտանգներին դիմակայելու համար պետք է մշակել և հետևողականորեն իրականացնել համաձայնեցված էներգետիկ քաղաքականություն' հատկապես այդ քաղաքականության ռազմավարական ուղղություններով:

Այդ քաղաքականության ուղղություններից մեկն է էներգիայի խնայողական և էկոլոգիապես ճիշտ օգտագործումը: Զարգացած երկրների կողմից ընդունված էներգասպառման արդյունավետության բարձրացման միջոցառումների արդյունքում 30 տարվա ընթացքում (1973-2002թթ.) ՏՀԶԿ երկրներ նավթի զուտ ներմուծումը նվազեց 14%-ով, իսկ ՀՆԱ մեկ դոլարի արտադրությանը բաժին ընկնող նավթի քանակը կրկնակի կրճատվեց [3]:

Մեկ այլ ուղղություն պետք է լինի տնտեսապես արդյունավետ էներգառեսուրսների առաջարկի ավելացումը: Աշխարհում դեռևս գոյություն ունեն բավականաչափ վառելիքաէներգետիկ ռեսուրսներ, որպեսզի տեսանելի ապագայում ապահովվի մարդկության պահանջարկը: Հիմնական խնդիրը ոչ այնքան էներգակիրների ֆիզիկական պակասուրդն է, որքան այդ ներուժի իրացման համար համատեղ ջանքերի անհրաժեշտությունը:

Խիստ կարևոր է ապահովել էներգախնայողության համար իրականացվող ներդրումները: ՄԷԳ գնահատմամբ արդյունավետ, ցնցումներին դիմակայող համաշխարհային էներգամատակարարման համակարգի ստեղծման 8

8

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Կ Կարապետյան

համար 2004-2030թթ. կպահանջվեն շուրջ $17 տրիլիոնի ներդրումային ռեսուրսներ: Ներդրումների իրականացման ուղղություններն են' ռեսուրսային բազայի ընդլայնումը, էներգակիրների արդյունահանումը, դրանց տեղափոխման և պահեստավորման համար անհրաժեշտ նոր ենթակառուցվածքների ստեղծումը կամ գոյություն ունեցողների վերականգնումը, առաջնային տեխնոլոգիաների ներդրումը վերականգնվող ու այլընտրանքային էներգիայի աղբյուրների ավելի լայն օգտագործման համար, ինչպես նաև ատոմային էներգիայի արտադրության անվտանգ տեխնոլոգիաների զարգացումը և այլն:

Կայուն, անխափան էներգամատակարարման համակարգ ունենալու, նավթի կամ գազի մատակարարումից կախվածությունը նվազեցնելու, ինչպես նաև տարածաշրջանային տարբերությունները մեղմելու համար անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել օգտագործվող էներգիայի տեսակները:

Նշենք, որ էներգետիկ անվտանգության հիմքում ընկած են երկու հիմնարար սկզբունք: Առաջին անհրաժեշտ է օգտագործել հնարավորին չափ քիչ էներգիա միևնույն ժամանակ ապահովելով պահանջարկը և նվազեցնելով էներգետիկ կորուստները: Երկրորդ' անհրաժեշտ է ամբողջ աշխարհում ապահովել էներգիայի բոլոր աղբյուրների հասանելիությունը, ներառյալ ածուխը, նավթը և գազը' մինչև արդյունահանվող վառելիքի դարաշրջանի ավարտը, որը մոտենում է մեծ արագությամբ:

էներգետիկ անվտանգությունը ենթադրում է նաև էներգակիրների անխափան մատակարարում երկրի ամբողջ բնակչության համար մատչելի գներով: Սակայն էներգետիկ անվտանգությունը պետք է դիտարկել որպես անցումային ռազմավարություն, որը թույլ կտա ձեռք բերել էներգետիկ անկախություն:

Էներգետիկ անվտանգությունը բազմակողմանի հասկացություն է, որը վերաբերում է ոչ միայն էներգետիկ համակարգում, այլ նաև ամբողջ տնտեսությունում տեղի ունեցող գործընթացներին1:

Տնտեսական անվտանգությունը տնտեսության բարվոք վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշն է, որը պայմանավորված է տնտեսության բոլոր բաղադրիչների վիճակով' երկրում կամ տարածաշրջանում սոցիալական, բնապահպանական, պաշտպանական, իրավական, էներգետիկ, տեղեկատվական և այլ ոլորտներում տեղի ունեցող գործընթացներով:

Ներկայումս տնտեսությունը գտնվում է զարգացման այնպիսի մակարդակում, երբ էներգետիկ ոլորտը տնտեսության մյուս ոլորտների վրա ունեցած իր ազդեցությամբ համարվում է առանցքային: Այդ պատճառով էլ էներգետիկ գործոնի ներդրումը տնտեսական անվտանգության մեջ որոշիչ է և էներգետիկ 9

1 Էներգետիկ անվտանգության հիմնախնդիրների և Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներում էներգետիկ անվտանգության բավարար մակարդակի ապահովման հեռանկարների մասին տե ս Կարապետյան Կ, Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության հեռանկարները, Եր., Էդիթ Պրինտ,

2008թ. [6]:

9

Կ Կարապետյան

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

անվտանգության ապահովումը դառնում է տնտեսության բոլոր ոլորտների բնականոն գործունեության առաջնային խնդիրներից մեկը:

Տնտեսական անվտանգությունը բնութագրում է տնտեսության այնպիսի վիճակը, երբ երաշխավորվում է անձի, հասարակության, պետության շահերի պաշտպանությունը, ինչպես նաև քաղաքականության սոցիալական ուղղվածությունը, անգամ ներքին և արտաքին գործընթացների անբարենպաստ զարգացման պայմաններում [7]:

Էներգետիկ անվտանգությունը կարող ենք բնորոշել որպես էներգետիկ համակարգերի տեխնիկական անվտանգության որակ: Միևնույն ժամանակ, էներգետիկ անվտանգության վերջնական նպատակը, ըստ սահմանման, անձի, հասարակության և պետության երաշխավորված պաշտպանությունն է վառելիքաէներգետիկ ռեսուրսների պակասուրդից, այսինքն այն ավելի լայն իմաստ ունի, քան էներգահամակարգի հուսալիության ապահովումը, և հանդես է գալիս որպես տնտեսական, քաղաքական և փիլիսոփայական կատեգորիա (նկատի ունենք անգլերեն security հասկացությունը):

Ներկայումս տնտեսագիտական գրականության մեջ օգտագործվում են էներգետիկ անվտանգության ստորև բերվող երեք հիմնական սահմանումները, որոնք, մեր կարծիքով, լրացնում են միմյանց [7, 8].

1. էներգետիկ անվտանգությունը վստահությունն է, որ առկա կլինի տվյալ տնտեսական պայմաններում պահանջվող քանակությամբ և որակով էներգիա,

2. էներգետիկ անվտանգությունը անձի, հասարակության և պետության կենսականորեն կարևոր «էներգետիկ շահերի» պաշտպանվածության վիճակն է ներքին ու արտաքին սպառնալիքներից,

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

3. էներգետիկ անվտանգությունը երկրի (տարածաշրջանի), նրա քաղաքացիների, հասարակության, պետության և տնտեսության' նորմալ պայմաններում ու արտակարգ իրավիճակներում պաշտպանվածության վիճակն է ընդունելի որակի տնտեսապես հասանելի վառելիքաէներգետիկ ռեսուրսների պակասուրդի, ինչպես նաև վառելիքի և էներգիայի կայուն մատակարարման սպառնալիքից:

Ձգտելով համընդհանուր էներգետիկ անվտանգության միջազգային հանրությունը առաջին հերթին պետք է նպատակադրվի զարգացնել միջազգային էներգետիկ շուկայի ենթակառուցվածքը: Էներգետիկ շուկաների զարգացման վերջնական նպատակը պետք է դառնա միասնական էներգետիկ տարածքի ձևավորումը, որտեղ գործում են միասնական կանոններ:

Այժմ էլ էներգառեսուրսների զգալի մասը մատակարարվում է հատելով երկրների սահմանները։ Ապագայում այս միտումը կաճի: Կարելի է փաստել, 10

10

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Կ Կարապետյան

որ նավթի համաշխարհային շուկան արդեն գոյություն ունեցող ամենազար-գացած շուկաներից մեկն է: Ներկայումս, միասնական էներգետիկ ենթակաոուցվածքի ստեղծման ուղղությամբ, անհրաժեշտ է փուլ աո փուլ ձևավորել միջերկրային, տարածաշրջանային, մայրցամաքային և միջմայրցամաքային էներգետիկ միավորումներ, որոնք կաշխատեն միասնական տեխնոլոգիական ստանդարտներով և կառավարման կանոններով:

Ազգային պետությունների իշխանությունների դերն այն է, որպեսզի մշտական աջակցություն ցուցաբերվի էներգառեսուրսների միջազգային առևտրի իրականացման և ներդրումային գործունեության ոլորտներում' էներգակիրները արտադրության տարածքներից սպառողներին մատակարարելու համար բարենպաստ տեխնիկական, էկոլոգիական, քաղաքական և իրավական պայմաններ ստեղծելու միջոցով:

Էներգետիկ անվտանգության հիմնախնդիրներով մտահոգված մասնագետները պետք է կարողանան համաձայնություն ձեռք բերել համատեղ գործողությունների, կշռադատված մոտեցումների և միասնական ծրագրերի մշակման վերաբերյալ: Դա, անկասկած, հեշտ գործընթաց չէ և պահանջում է երկրների միջև երկխոսություն ու փոխադարձ բացություն: Սակայն էներգետիկ անվտանգության սպառնալիքների համընդհանուր բնույթը թույլ չի տալիս, որպեսզի էներգետիկ հիմնախնդիրներն արդյունավետ լուծվեն միայն առանձին երկրների ջանքերի շնորհիվ:

1. Հայաստանի էներգետիկ համակարգի այպի վիճակը

Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ և կայուն էներգետիկ համակարգի առկայությունն այդ ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունք է: Էներգետիկ համակարգի արդյունավետ կառավարման հիմնա-խնդիրը մշտապես ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է եղել: Որպես հետևանք այս ոլորտում բարեփոխումներն արմատական բնույթ են կրել, և ներկայիս էներգետիկ համակարգն առավել մրցունակն է նախկին համայնավարական երկրների շարքում: Մինչդեռ, 1992-1995թթ. տեղի ունեցավ աննախադեպ էներգետիկ ճգնաժամ, որն ուղեկցվեց Հայկական ատոմակայանի փակմամբ, սեփական էներգետիկ ռեսուրսների խիստ սահմանափակությամբ (վառելիքի շուրջ 90%-ը ներմուծվում է), ոչ բարենպաստ աշխարհաքա-ղաքական դիրքով, հիմնական ենթակառուցվածքների շրջափակմամբ: Այդ ամենը հանգեցրեց բազմաթիվ մակրոտնտեսական ցուցանիշների նվազմանը և ամբողջ տնտեսության կառուցվածքի խեղաթյուրմանը:

Պայմանավորված նրանով, որ գազի մատակարարման միակ ուղին անցնում է հարևան Վրաստանի տարածքով, երկրի գազամատակարարման համակարգը հայտնվեց կազմալուծման եզրին: Նույնն էր պատկերը նաև ջեր- 11

11

Կ Կարապետյան

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

մա- և էլեկտրաէներգետիկայի ոլորտում: Համակարգի տեխնիկական վերազինման և ներդրումային ծրագրերի իրականացման համար հատկացվող միջոցները խիստ սահմանափակ էին և չէին բավարարում իրական պահանջարկը, ինչը չէր կարող չանդրադառնալ Հայաստանի էներգետիկ անվտանգության վրա: Այսպես, 1991-1994թթ. արդյունաբերական և առևտրային կազմակերպությունների էներգառեսուրսների սպառումն առանձին տարիների կրճատվեց 80%-ից մինչև 40%-ի:

Այս իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցեց, որ էներգետիկ անվտանգության լավ մշակված հայեցակարգն այլընտրանք չունի: Շատ կարևոր էր հասնել Հայաստանի էներգետիկ համակարգի կառուցվածքային բոլոր միավորների լավագույն համակցության և փոխլրացման' ներառյալ գազի հատվածը, որի արդյունավետ ու կայուն աշխատանքից է կախված երկրում էլեկտրական էներգիայի արտադրության շուրջ 40%-ը:

Էներգետիկ ճգնաժամի հաղթահարման ընտրված ուղղությունները (մասնավորապես Հայկական ԱԷԿ-ի վերագործարկումը և գազի անխափան ու հուսալի մատակարարման ապահովումը) բռնեցին ժամանակի քննությունը: Էներգետիկ ճգնաժամից երկրի դուրսբերման խնդիրը լուծվեց դեռևս 1996թ., սակայն միայն այդ հանգամանքը բավարար չէր արմատական և հավակնոտ բարեփոխումների գործում լուրջ և երկարատև հաջողությունների հասնելու համար, որոնց վերջնական նպատակը Հայաստանում ազատական, մրցակցային էներգետիկ շուկայի ստեղծումն է: Սկսած 2005 թվականից Հայաստանի մասնավոր և պետական էներգետիկ ընկերությունները սկսեցին գործել այդպիսի շուկայի պայմաններում, և ընկերությունների գործունեության հիմնական նպատակ դիտվեց շահութաբերության ապահովումը:

Էներգետիկ համակարգի նշված ռազմավարական ուղղությամբ ձեռք բերված հաջողությունները, միջուկային էներգետիկայի անվտանգության բարձրացման, էներգետիկ ենթակառուցվածքի վերականգնման ու արդիականացման, սակագնային քաղաքականության կատարելագործման, ինչպես նաև էներգետիկ ակտիվների լայնածավալ մասնավորեցման ուղղությամբ կատարված գործնական քայլերի հետ համատեղ, թույլ տվեցին վերջին տասը տարիների ընթացքում ապահովել էներգետիկ ամբողջ համակարգի ֆինանսատնտեսական և արտադրական ցուցանիշների կայուն աճ: Սկսած 2003 թվականից երկրում նկատվում է ինչպես արտադրության, այնպես էլ էլեկտրաէներգիայի սպառման կայուն աճ, ինչն իր ներդրումն է ունենում ՀՀ համախառն ներքին արդյունքի աճի մեջ: Գծապատկեր 1-ում արտացոլված է ՀՀ-ում արտադրության և էլեկտրաէներգիայի սպառման ու ՀՀ էներգահամակարգից էլեկտրաէներգիայի արտահանման դինամիկան: 12

12

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Կ Կարապետյան

Գծապատկեր 1

ՀՀ-ում էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման աճի դինամիկան

7

6

5

4

3

2

1

0

1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 ^էլեկտրաէներգիայի զուտ արտադրությունը, մլրդ կՎտ ժ ■ Զուտ սպառումը, մլրդ կՎտ ժ

Աղբյուրը ' ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

Թեև ներկայումս էներգետիկ համակարգի ընկերությունների, օբյեկտների մեծ մասը մասնավորեցված է, այնուամենայնիվ, ապահովվում է էներգետիկ համակարգի տեխնոլոգիական միասնականությունը: Էներգետիկ համակարգի տեխնոլոգիական օղակներից յուրաքանչյուրի' գազի, ջերմա-, միջու-կա-, հիդրոէներգետիկայի, ինչպես նաև մայրուղային, բաշխիչ ցանցերի, դիսպետչերական ծառայության գործունեությունը համակարգվում է և այդ հանգամանքը թույլ է տալիս պահպանել և ուժեղացնել երկրի էներգետիկ համակարգի ամբողջականությունը:

Էներգետիկայի ոլորտի ընկերությունների մասնավորեցման անհրաժեշտությունը պայմանավորված էր, առաջին հերթին, համակարգի անխափան գործունեության և արդիականացման համար անհրաժեշտ հսկայական ներդրումներով: Մասնավոր կապիտալի ներգրավումը թույլ տվեց կրճատել պետության ծախսերը էներգահամակարգում, ներդրումներ ներգրավել այդ ընկերություններում, բարձրացնել էլեկտրաէներգիայի մատակարարումների դիմաց վճարների հավաքագրման աստիճանը: Մյուս կողմից պետությունն ակնկալում էր էներգահամակարգի ընկերությունների մասնավորեցումից զգալի մուտքեր ապահովել պետական բյուջեում:

Էներգետիկայի ընկերությունների մասնավորեցմանը նախորդեցին հետևյալ քայլերը. 13

13

Կ Կարապետյան

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

• համաձայն ՀՀ կառավարության 08.05.1998թ. N280 որոշման իրականացվեց էներգահամակարգի ընկերությունների հիմնական միջոցների վերագնահատման գործընթացը (մինչև 1998թ. դեկտեմբերի 1-ը), որից հետո նախաձեռնվեց էներգահամակարգի ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունների աստիճանական մասնավորեցման գործընթացը,

• համաձայն ՀՀ կառավարության 20.07.1998թ. N450 որոշման ՀՀ էներգահամակարգի մարզային էլեկտրացանցերը միաձուլման ճանապարհով վերակազմավորվեցին «Հարավային», «Հյուսիսային» և «Կենտրոնական» էլեկտրացանցեր ՊՓԲԸ-ները, որոնց մասնավորեցման գործընթացը սկսվեց 1999թ.: Էներգահամակարգի բաշխիչ ընկերությունների մասնավորեցման գործընթացը միջազգայնորեն ընդունված պրակտիկայի պահ-պանմամբ անցկացնելու, ճիշտ և հավասարակշռված կազմակերպելու, վրիպումներից և թերություններից խուսափելու նպատակով Համաշխարհային բանկի SATAC-2 վարկի հաշվին հրավիրվեցին միջազգային խորհրդատվական կազմակերպություններ,

• ԱՄՆ ՄԶԳ կողմից տրամադրված օգնության շրջանակներում հրավիրվեցին փորձագետներ, որոնք խորհրդատվական ծառայություններ մատուցեցին ՋԷԿ-երի, «Սևան-Հրազդան կասկադ» և «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ» ՊՓԲ-ների մասնավորեցման ռազմավարության մշակման վերաբերյալ, իսկ «Հրազդան ՋԷԿ» ՊՓԲԸ-ի 5-րդ բլոկի մասնավորեցման ռազմավարությունը մշակվեց Եվրոպական բանկի փորձագետների մասնակցությամբ,

• «Հայգազարդ» ՊԿ-ը, «Հայտրանսգազ» և «Հայգազ» ՊՓԲԸ-ներն ընդգրկվեցին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կազմում:

Մասնավորեցման առաջին ծրագրերով (1994թ. և 1995թ.) սեփականա-շնորհվեցին բոլոր «փոքր» ՀԷԿ-երը, որոնք, սակայն, երկրի մասշտաբով չեն ապահովում էլեկտրաէներգիայի արտադրության զգալի ծավալ: Հաջորդ փուլում մասնավորեցվեցին էլեկտրաէներգիայի բաշխիչ ընկերությունները, ինչպես նաև էներգիա արտադրող խոշոր ընկերությունները (Հրազդանի ՋԷԿ, Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադ, Որոտանի ՀԷԿ-երի կասկադ)' ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունների համար մշակված սկզբունքներին համապատասխան, և ոլորտի մի շարք նախագծային ինստիտուտները: Վերոնշյալի համատեքստում հատուկ ուշադրության է արժանի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դերի ուսումնասիրությունը Հայաստանի տնտեսության մեջ և էներգետիկ համակարգում: «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է 1997թ. սեպտեմբերի 9-ի N373 որոշմամբ, որպես հայ- 14

14

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Կ Կարապետյան

ռուսական համատեղ ձեռնարկություն: Ընկերությունը ստեղծվեց ՀՀ-ում բնական գազի օգտագործման ծավալներն ավելացնելու, գազատարների կառուցման և օգտագործման, հանրապետության տարածքով ռուսաստանյան բնական գազի տարանցման, էլեկտրաէներգիայի արտադրության և երրորդ երկրներ դրանց մատակարարման գործընթացն ապահովելու նպատակով: Այս քայլին նախորդել էր Մոսկվայում 1997թ. օգոստոսի 30-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Ռուսաստանի Դաշնության «Գազ-պրոմ» բաժնետիրական ընկերության և «Իտերա» («ITERA» International Energy, LLC) ընկերության միջև կնքված' «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին հիմնադիր պայմանագրի ստորագրումը:

ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ (1998թ. սեպտեմբերի 18-ի N568) սահմանվեցին հայկական կողմի մասնակցության ձևն ու չափերը: Մասնավորապես, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 և 24 հոդվածներին համապատասխան վերակազմավորվեց «Հայգազարդ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը' «Հայգազ», «Հայտրանսգազ», «Երևանգազ», «Գազավտոտրանսպորտային», «Ստորգետնյա մետաղպաշտպանություն», «Տրանսգազշին», «Հայգազշին», «Արմավիրգազմեքե-նա», «Նյութատեխնիկական մատակարարում և կոմպլեկտավորում», «Շինանյութերի արտադրություն և շինարարական աշխատանքներ» և «Գազկապշին» պետական փակ բաժնետիրական ընկերությունների միացման միջոցով: Նոր ստեղծված ընկերության բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահվեցին ՀՀ էներգետիկայի նախարարությանը: Որոշվեց նաև'

ա) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամի իրեն պատկանող մասի (45%) տնօրինման լիազորությունները վերապահել «Հայգազարդ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը, բ) ապահովել «Հայգազարդ» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից $270 մլն արժեք ունեցող' Հայաստանի Հանրապետության գա-զատրանսպորտային համակարգի ներդրումը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության մեջ' վերջինիս կանոնադրական հիմնադրամն ավելացնելու համար:

Վերջին ժամանակաշրջանում ընկերությունը զգալի հաջողություններ ունեցավ գործունեության բոլոր հիմնական ուղղություններում' Հայաստան բնական գազի մատակարարման և վաճառքի, գազամատակարարման ենթա-կառուցվածքի շահագործման ու վերանորոգման, խոշոր էներգետիկ ներդրու-մային ծրագրերի իրականացման գործում: Հայաստանում, մասնավորապես, վերջին ժամանակահատվածում բնական գազի ներմուծման և իրացման ծավալները կրկնապատկվել են (Գծապատկեր 2): 15

15

Կ Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Գծապատկեր 2

Հայաստանի Հանրապետությունումբնական գազի ներմուծման և սպառման ծավալների աճի դինամիկան

2500 ■ 2000 ■ 1500 ■ 1000 ■ 500 0

2055

1869

2002 2003 2004 2005 2006 2007

■ Ներմուծումը, մլն խմ ■Սպառումը, մլն խմ

Աղբյուրը ' «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ

1997-2007թթ. ընկերության գործունեության դրական արդյունքներից կարելի է առանձնացնել այն, որ'

• գազի սպառողների փաստացի թիվն ավելացել է 5,1 անգամ

• գազամատակարարման ցանցը ընդլայնվել է 2,1 անգամ

• գազապաստարանում կուտակված գազի ծավալներն ավելացել են 2 անգամ

• ՀՀ պետական բյուջե կատարվող վճարումներն ավելացել են 11 անգամ

• սոցիալական ապահովագրության հիմնադրամ կատարվող վճարումների ծավալն ավելացել է 7,5 անգամ

• վնասով աշխատող ընկերությունից «ՀայՌուսգազարդ»-ը դարձել է շահութաբեր ընկերություն, որի շահույթը 2007թ. արդյունքներով կազմել է գրեթե $35 մլն:

Ընկերության տասնամյա գործունեության արդյունքները կարող ենք դրական գնահատել: Ներկայումս «ՀայՌուսգազարդ» ընկերությունը հանրապետության խոշորագույն ընկերությունների շարքում է, այն, մասնավորապես, առաջին տեղն է զբաղեցնում կանոնադրական կապիտալի, ակտիվների և հիմնական միջոցների մեծությամբ: Ընկերությունը ծրագրում է 2009թ. կանոնադրական կապիտալի չափն ավելացնել մինչև $1 մլրդ, իսկ շուկայական կապիտալացումը' $1,5-2 մլրդ:

16

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Կ Կարապետյան

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը հանրապետության 100 խոշոր հարկատուների շարքում 2008թ. առաջին կիսամյակի արդյունքներով զբաղեցնում է 2-րդ տեղը: 2008թ. առաջին կիսամյակում վճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է 9413,7 մլն դրամ, ինչը 2007թ. նույն ժամանակահատվածի համեմատ 21%-ով քիչ է (2007թ. առաջին կիսամյակում ընկերության կողմից վճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է 11953,8 մլն դրամ [9, էջ 88]: Ընկերության ներդրումային ծրագրերը նույնպես ամենախոշորն են Հայաստանի Հանրապետությունում: 10 տարիների ընթացքում իրականացված գործունեության արդյունքում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է $110 մլն-ից ավելի գումար, իսկ 2008-2010թթ. նախատեսվում է ՀՀ էներգետիկ համակարգում ներդնել ևս շուրջ $600 մլն:

Խոսելով ռազմավարական նպատակների մասին նշենք, որ ընկերությունը ձգտում է դառնալ տարածաշրջանային նշանակության գազամատա-կարարման-էներգետիկական կազմակերպություն' ապահովելով էներգետիկ նախագծերին մասնակցությունն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում: «ՀայՌուսգազարդ» ընկերությունը, տիրապետելով էլեկտրաէներգիայի արտադրության զգալի ակտիվների, նպատակ ունի դառնալ էլեկտրաէներգիայի շուկայի ակտիվ մասնակից:

2. Մակրոտնտեսականիրավիճակը

Հայաստանի Հանրապետությունում էներգետիկ ընկերությունների գործունեության դրական արդյունքները մեծ մասամբ պայմանավորված են գործարարության զարգացման նպատակաուղղված և մանրամասն մշակված ռազմավարությամբ, որը թույլ է տալիս ընկերություններին իրենց շահերի իրացման համար օգտագործել վերջին տարիներին տեղի ունեցող Հայաստանի արագընթաց տնտեսական աճը:

Վերջին տարիների ընթացքում Հայաստանում ձևավորված մակրոտնտեսական իրավիճակը հիմնականում գնահատվում է կայուն և կանխատե-սելի: Սկսած 2002 թվականից Հայաստանում գրանցվում է երկնիշ տնտեսական աճ: 2007թ. արդյունքներով ապահովվել է ՀՆԱ գրեթե 14%-անոց աճ, արդյունաբերությունում այն կազմել է 2,7%, արտահանման ծավալներն աճել են 21,2%-ով, տնտեսության իրական հատվածում ներդրումներն աճել են 58%-ով: Ընդ որում տնտեսական աճն ապահովվել է ինֆլյացիայի ցածր մակարդակի պայմաններում: Գծապատկեր 3-ում ներկայացված է վերջին ժամանակաշրջանում ՀՀ տնտեսության զարգացման դինամիկան:

Ելնելով նավթի ու գազի միջազգային շուկաներում տեղի ունեցող զարգացումներից, վառելիքի գների տատանումներից և դրա հետևանքով գոյություն ունեցող լարված իրավիճակից դժվար է կանխատեսել մոտ ապագայում 17

17

Կ Կարապետյան

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

նավթի, նավթամթերքների և բնական գազի գների հետագա մակարդակը: Կարող ենք կանխատեսել, որ զարգացած պետություններում տեղի ունեցող տնտեսական անկման երևույթների հետ կապված կնվազեն վառելիքի միջազգային առևտրի ծավալները, ինչն ամենայն հավանականությամբ կանդրադառնա նաև Հայաստանի տնտեսության զարգացման և հետագա տնտեսական աճի տեմպերի վրա: Համաշխարհային տնտեսությունում գոյություն ունեցող միտումների վերլուծության հիման վրա միջազգային վերլուծաբան-ները, այնուամենայնիվ, կանխատեսում են ՀՀ տնտեսության հետագա փոփոխություն' 2004-2007թթ. ՀՆԱ աճի միջին տարեկան 12%-անոց ցուցանիշի փոխարեն 2015-2020թթ. համար կանխատեսելով 6-7%-անոց աճ:

Գծապատկեր 3

Հայաստանի Հանրապետությունում ՀՆԱ աճի դինամիկան

ՀՆԱ-ի աճը (մլրդ ԱՄՆ դոլար) ^^“ՀՆԱ-ի աճը (%)

Աղբյուրը ' Արժույթի միջազգային հիմնադրամ

3. Ազատական դաշտ էներգետիկ ռեսուրսների առևտրի կազմակերպման համար

Էներգետիկ համակարգի բարեփոխման ընթացքում ՀՀ կառավարությունն իրականացրեց մի շարք կարևորագույն միջոցառումներ, որոնք նպատակա-ուղղված էին երկրում գրավիչ, ոչ խտրական ներդրումային միջավայրի ստեղծմանը: Օտարերկրյա կապիտալով ընկերությունները ներկայումս

հնարավորություն ունեն առանց որևէ սահմանափակման1 ներդրումներ իրա- 18

1 Ի դեպ, բազմաթիվ են այն երկրները, որտեղ կիրառվում են այդպիսի սահմանափակումներ' հատկապես բնական ռեսուրսների օգտագործման հետ կապված արդյունաբերության ճյուղերում:

18

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Կ Կարապետյան

կանացնել ՀՀ տնտեսության ցանկացած ոլորտում: ՀՀ կառավարությունը խթանում է օտարերկրյա ներդրումները, արտասահմանյան և տեղական կապիտալով ընկերություններն օգտվում են հավասար իրավունքներից:

Ընդհանրական տեսքով ՀՀ էներգետիկ շուկայի «ուժեղ» ինստիտուցիոնալ կողմերից կարող ենք նշել հետևյալները' ազատական օրենսդրությունը, ներդրումների համար նպաստավոր իրավական դաշտը, ազատական առևտրային քաղաքականությունը, էլեկտրաէներգիայի համար սահմանված մրցակցային գները, էլեկտրաէներգիայի արտադրության նոր արդյունավետ հզորությունների կառուցման (շահագործման) պետական հստակ ծրագրի առկայությունը, այլընտրանքային և վերականգնվող էներգետիկայի (հողմային, հիդրո-, հիդրո-թերմալ, արեգակնային) զարգացման համար ստեղծված խթանները:

Վերը նշվածին անհրաժեշտ է հավելել նաև մի շարք առավելություններ, որոնք բնորոշ են Հայաստանի զարգացած էներգետիկ ենթակառուցվածքին: Դրանք են'

• էներգակիրների և էլեկտրակայանների ձևերի դիվերսիֆիկացումը

• բնական գազի ներմուծման ուղիների դիվերսիֆիկացումը

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

• ստորերկրյա գազապաստարանի առկայությունը

• լրացուցիչ (ավելցուկային) արտադրահզորությունների առկայությունը

• զարգացած ներքին համակարգ ձևավորող ցանցի առկայությունը

• էլեկտրահաղորդման միջհամակարգային գծերի զարգացած ցանցի առկայությունը,

• անձնակազմի որակավորման և մասնագիտացման բարձր աստիճանը:

Հայաստանի Հանրապետությունը տարածքային տեղաբաշխմամբ յուրատեսակ կապուղի է ածխաջրածնային ռեսուրսներով հարուստ Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության և Կասպից ծովի եր-կրների միջև: Իսկ կայացած և արագ զարգացող գործընկերությունը համաշխարհային այնպիսի «հսկաների» հետ, ինչպիսիք են «Գազպրոմ» ԲԲԸ-ն, «Ին-տեր ՌԱՕ» ընկերությունը, Ռուսաստանի ատոմային էներգետիկայի գործակալությունը (Ռուսէներգաատոմ), Հայաստանի համար ձևավորում է որակա-պես նոր պայմաններ և աննախադեպ հնարավորություններ է ստեղծում երկիրը տարածաշրջանային էներգետիկ շուկայում առանցքային դերակատարներից մեկը դարձնելու համար:

Ներկայումս կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունը, չունենալով ածխաջրածինների սեփական պաշարներ և ելք դեպի ծով, տարածաշրջանի երկրներում տեղի ունեցող բարդ և ոչ միանշանակ քաղաքական-տնտեսական գործընթացների ֆոնին ցուցադրում է երկրի էներգետիկ անվտանգության անհրաժեշտ մակարդակի պահպանման և էներգետիկ համա- 19

19

Կ Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

կարգի արագընթաց զարգացման ապահովման լավ օրինակ: Ոչ հեռավոր անցյալում էներգետիկական պակասուրդ ունեցող երկրից Հայաստանի վերափոխումը էներգետիկ ռեսուրսների ավելցուկ ունեցող երկրի առաջին հերթին հնարավոր դարձավ ոլորտի վճռական և ժամանակին իրականացված բարեփոխումների, միջազգային կազմակերպությունների կողմից (Համաշխարհային բանկ, ՎԶԵԲ, ]ՀՐ№և այլն) էներգետիկ հատվածին տրամադրվող լայնածավալ օժանդակության, ինչպես նաև էներգետիկ համակարգի համար ճիշտ ռազմավարական գործընկերների ընտրության շնորհիվ:

4 Էլեկտրաէներգիայի նկատմամբ պահանջարկի կանխատեսումը

Հայաստանի Հանրապետությունում էներգետիկ պահանջարկի և սպառման վերաբերյալ վերջին ժամանակաշրջանում կատարված ուսումնասիրություններից, մեր կարծիքով, առավել ուշադրության են արժանի հետևյալները.

1. Էներգետիկ ոլորտի հեռանկարները մինչև 2020թ. (ֆրանսիական

SOFRECO ընկերություն), որն իրականացվել է TACIS INOGATE «Մեծամորի ԱԷԿ-ի փակման պարագայում Հայաստանի գազամատակարարման անվտանգությունը» ծրագրի շրջանակներում 2003թ. մայիսին։

2. Կարճաժամկետ և երկարաժամկետ էներգետիկ պահանջարկի ու առաջարկի անկախ փորձագիտական գնահատում' Հայկական ԱԷԿ-ի փակման այլընտրանքային տարբերակների գնահատման նպատակով (Carl Bro &^ՆՆընկերություններ, TACIS, 2003թ.)։

3. ԱԷՄԳ տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում իրականացված' Հայաստանի էներգետիկ հատվածի և ատոմային էներգետիկայի պլանավորում (Energy and Nuclear Power Planning), 2004թ.։

4. «Էներգետիկ հատվածի զարգացման ռազմավարությունը Հայաստանի տնտեսական զարգացման համատեքստում» (ՀՀ կառավարության կողմից իրականացված ծրագիր, 2005թ. հունիս)։

5. 2006թ. նվազագույն ծախսերով էներգիա արտադրող հզորությունների զարգացման ծրագիր մինչև 2025թ. ժամանակահատվածը (The 2006Least Cost Generation Plan (LCGP) up to 2025):

Վերը նշված աշխատությունների վերլուծությունը թույլ է տալիս Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի պահանջարկի վերաբերյալ հետևյալ կանխատեսումներն անել.

1. Մեծամորի ԱԷԿ-ը պետք է շարունակի գործարկվել մինչև նախագծով նախատեսված 2-րդ էներգաբլոկի ծառայության ժամկետը' 2016թ.: Նոր ատոմային էներգաբլոկների շահագործման հարցը, մինչև նշված ժամանակահատվածի ավարտը, արդիական է մնում, և Հայաստանի էներգե- 20

20

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Կ Կարապետյան

տիկայի ոլորտի զարգացման միջուկային սցենարը ՀՀ կառավարության կողմից ներկայումս հայտարարված է որպես նախապատվելի ուղղություններից մեկը: Էներգիա արտադրող աղբյուրների դիվերսիֆիկացման սկզբունքը, ինչպես նաև ՀՀ էներգահամակարգում սպառման պիկերի ժամանակաշրջանում շուրջ 40%-ի ապահովումը ԱԷԿ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի հաշվին, թույլ է տալիս կանխատեսել, որ ԱԷԿ-ի դրվածքային հզորությունը պետք է կազմի շուրջ 1000-1200 մվտ, քանի որ 2025թ. սպասվելիք առավելագույն ծանրաբեռնվածությունը կարող է կազմել 2200 մվտ' չափավոր սցենարի դեպքում և 2600 մվտ' լավատեսական սցենարի դեպքում:

2. Էներգիա արտադրող հզորությունների արդիականացման տեսանկյունից (հին և անարդյունավետ հզորությունների փոխարինման ու նորերի շահագործման) առաջնային ուղղություններից մեկն է համարվում նոր ՋԷԿ-երի շահագործումը' Երևանի ՋԷԿ-ում (208 մվտ) և Հրազդանի ՋԷԿի 5-րդ էներգաբլոկում (440 մվտ) նորագույն գազի տուրբինային տեխնոլոգիաների կիրառմամբ:

3. Հիդրոէներգետիկ հզորությունները տեխնիկական պատճառներով չեն կարող համարվել արտադրող հզորությունների համալրման կայուն աղբյուր: Այդ պատճառով գոյություն ունեցող հիդրոէներգետիկ հզորությունների վերականգնումը և նորերի շինարարությունը (Մեղրի ՀԷԿ' 140 մվտ հզորությամբ, Լոռիբերդի ՀԷԿ' 68 մվտ հզորությամբ, Շնողի ՀԷԿ' 70 մվտ հզորությամբ) պետք է դիտարկել բացառապես սեփական, էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրների առավելագույն զարգացման համատեքստում' արևային, հողմային և վերականգնվող էներգիայի այլ տեսակների հետ մեկտեղ:

4. Մինչև 2025թ. Հայաստանում կանխատեսվող էլեկտրաէներգիայի սպառման միջին տարեկան աճը կազմելու է 3,4% (համաձայն The 2006 Least Cost Generation Plan փաստաթղթի)' սկսած 5572 մլրդ կվտ/ժամ արտադրված էլեկտրաէներգիայից (հաշվի չառնելով սեփական կարիքների համար օգտագործվածը) և 1230 մվտ պիկային արժեքից, որը 2007թ.-ի ցուցանիշն է, մինչև տարեկան 7% (համաձայն ԱԷՄԳ Energy and Nuclear Power Planning փաստաթղթի): Այս դեպքում, բացի Երևանի ՋԷԿ-ի, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի և 1000 մվտ հզորությամբ նոր ատոմակայանի, մինչև 2022թ. անհրաժեշտ է շահագործման հանձնել լրացուցիչ 400 մվտ արդյունավետ ջերմային հզորություններ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2004-2007թթ. ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սպառման միջինացված տարեկան աճը կազմել է շուրջ 1%, առավել արժանահավատ են այն կանխատեսումները, որոնց հիմքում դրված է չափավոր աճի սցենարը' տարեկան 3,4%:

21

Կ Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

5. Հայաստանում էներգիա արտադրող հզորությունների զարգացման համար անհրաժեշտ ներդրումները (ներառյալ նոր ԱԷԿ-ի համար կատարվելիք ծախսերը) մինչև 2025թ. ընկած ժամանակահատվածում կկազմեն $2800 մլն:

Զարգացման լավատեսական տարբերակի դեպքում, երբ էլեկտրաէներգիայի կանխատեսվող պահանջարկի աճը կազմելու է տարեկան 4,4%, Հայաստանում էլեկտրաէներգիայի համախառն արտադրությունը 2010թ. 2007թ. նկատմամբ կարող է աճել ավելի քան 1,25 անգամ (մինչև 7465 մլն կվտ/ժամ), իսկ 2020թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ' գրեթե երկու անգամ (մինչև 10906 մլն կվտ/ժամ): Տնտեսության ավելի զուսպ տեմպերով զարգացման (էլեկտրաէներգիայի սպառման միջին տարեկան 3,4%-ով աճի) դեպքում ՀՀ-ում էլեկտրաէներգիայի արտադրության մակարդակը կկազմի համապատասխանաբար 7227 մլն կվտ/ժամ և 9289 մլն կվտ/ժամ:

Գծապատկեր 4-ամներկայացված է Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի ներքին սպառման կանխատեսվող աճը:

Գծապատկեր 4

ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սպառման կանխատեսվող աճը

10000 9000 8000 7000 6000 5000 4000 3000 2000 1000 0

2008 2010 2015 2020

■ Ներքին սպառումը (մլն կՎտ ժամ) տարեկան 2,3% աճի դեպքում

■ Ներքին սպառումը (մլն կՎտ ժամ) տարեկան 3,4% աճի դեպքում

□ Ներքին սպառումը (մլն կՎտ ժամ) տարեկան 4,4% աճի դեպքում

Աղբյուրը ' PA Consulting

22

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Կ Կարապետյան

5. Հայաստանի Հանրապետությունում արտադրող հզոյաւթյունների ներդրման ծրագրերը

Հայաստանի էներգետիկ անվտանգության իրական պահանջներն արտացոլված են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության գործողությունների ներկայիս ծրագրում, որը հիմնված է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթների վրա [10]: Նախատեսվում է մինչև 2020թ. իրականացնել հետևյալ ծրագրերը.

1. նոր արտադրող հզոյտւթյունների նեյդրման ոլորտում'

• Հայկական ԱԷԿ-ում նոր էներգաբլոկի շինարարությունն ավելի քան 1000 մվտ հզորությամբ,

• Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի, որի հզորությունն ավելի քան 440 մվտ է, շինարարության ավարտը,

• Երևանի ՋԷԿ-ում 208 մվտ հզորությամբ գազատուրբինային էներգետիկ սարքավորման շինարարությունը,

• մինչև 200 մվտ ընդհանուր հզորությամբ հողմային էլեկտրակայանների շինարարությունը,

• մինչև 1100 մվտ ընդհանուր հզորությամբ ՀէԿ-երի շինարարությունը, այդ թվում' ավելի քան 260 մվտ հզորությամբ «փոքր» ՀէԿ-երի շինարարությունը:

2. էլեկւորաէներգետիկայի ոլորտում'

• նոր միջհամակարգային էլեկտրափոխանցման գծերի շինարարությունը' Իրան-Հայաստան 440 կվ-անոց երկգծային ուղին և 400 կվ-անոց Հա-յաստան-Վրաստան բարձրավոլտ գիծը,

• 220 կվ-անոց Գյումրի-2 բարձրավոլտ ենթակայանի վերակառուցումը,

• սպասարկման որակի բարձրացումը առևտրային և տեխնիկական կորուստները նվազեցնելու նպատակով:

Նախատեսված ծրագրերը հաջողությամբ իրականացնելու դեպքում միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի Հանրապետությունը, չնայած երկ-րում էներգետիկ ռեսուրսների նկատմամբ պահանջարկի աճին (ներառյալ' էլեկտրաէներգիայի նկատմամբ), կմնա էներգիայի արտադրության հզորությունների, այդ թվում նաև ջերմային հզորությունների զգալի հավելուրդ ունեցող երկիր: Ջերմաէներգետիկ ռեսուրսներն առավել մրցունակ են համարվում Հարավային Կովկասի տարածաշրջանում, և նախատեսվում է շոգետուրբինա-յին ջերմային էլեկտրակայանների շահագործումից (որոնք աշխատում են գազով) անցնել շոգեգազային էլեկտրակայանների գործարկմանը, որոնց օգտակար գործողության գործակիցն ավելի բարձր է (ներկայումս մինչև 50%, իսկ հեռանկարում' մինչև 60% և ավելի):

23

Կ Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Տարբեր գնահատականներով, հաշվի առնելով Իրանից Հայաստան մատակարարվող գազի դիմաց էլեկտրաէներգիայի արտահանման հանդիպական երկարաժամկետ պարտավորությունները, Հայաստանում մրցակցային հզորությունների ավելցուկը 2016թ. կկազմի ավելի քան 1500 մվտ, ինչը համապատասխանում է տարեկան շուրջ 10 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիայի:

6. էշեկարաէներցիայի հեռանկարային պահանջարկը Հարավային Կռվկասի տարածաշրջանի երկրներում

Հարավային Կովկասի և հարևան երկրների (Թուրքիայի և Իրանի) տարածաշրջանը ներկայումս գտնվում է խոշոր միջազգային, հիմնականում' նավթային և գազային էներգետիկ նախագծերի խաչմերուկում: Հարավային Կով-կասում ստեղծված է նոր էներգետիկ հաղորդակցման հնարավորություն: Տարածաշրջանի բոլոր երկրներում էներգետիկ ռեսուրսների նկատմամբ պահանջարկն աճի կայուն միտումներ ունի, մասնավորապես առաջիկա երկու տասնամյակներում կանխատեսվում է էլեկտրաէներգիայի և գազի նկատմամբ պահանջարկի աճ:

Էներգետիկ ինքնաբավության ապահովման համար, բացի սեփական էներգառեսուրսներով ապահովվածությունից, խիստ անհրաժեշտ է նաև էներգիայի սեփական արդյունավետ արտադրությունը: Այս տեսանկյունից, Հայաստանի հարևան երկրներում այսօր արդեն նկատվում է էներգիա արտադրող հզորությունների ընթացիկ, իսկ ապագայում' ավելի լուրջ հիմնախնդիր: Օրինակ, վերջին տարիների ընթացքում Վրաստան էր ներմուծվում օգտագործվող էլեկտրաէներգիայի շուրջ 15%-ը' հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանից: Նման իրավիճակի հիմնական պատճառը գոյություն ունեցող հիդրոէներգետիկ և ջերմային հզորությունների անբավարար տեխնիկական վիճակն էր: Ներկայումս Վրաստանում ընթացիկ սպառման տարեկան մակարդակը կազմում է 8,5 մլրդ կվտ/ժամ, սակայն այս երկ-րում նույնպես կանխատեսվում է էներգետիկ ռեսուրսների, այդ թվում' էլեկտրաէներգիայի սպառման աճ: Հաշվի առնելով նոր հզորությունների ներդրման կանխատեսումները առաջիկա 3-5 տարիներին Վրաստանում կպահպանվի տարեկան շուրջ 500 մվտ-ի հասնող հզորությունների պակասուրդը:

Թուրքիայի էլեկտրաէներգիայի շուկան առավել արագ տեմպերով աճող շուկաներից է: 1995-2007թթ. ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի նկատմամբ պահանջարկն աճել է տարեկան 6,6% տեմպերով, և կանխատեսվում է, որ 2008-2015թթ. այն կլինի 8,5% մակարդակի: Սպասվում է նաև, որ էլեկտրաէներգիայի սպառումը Թուրքիայում, որը 2006թ. հասավ առավելագույն մակարդակին' 170 մլրդ կվտ/ժամ, մինչև 2020թ. կավելանա շուրջ չորս անգամ' հասնելով 499 մլրդ կվտ/ժամի: Սպառման նշված մակար- 24

24

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Կ Կարապետյան

դակն ապահովելու համար Թուրքիայում անհրաժեշտ է երեք անգամ ավելացնել էլեկտրակայանների դրվածքային հզորությունները' 2005թ. 38500 մվտ-ից մինչև 96000 մվտ 2020թ.: Այս թվերը զգալիորեն գերազանցում են Եվրամիության երկրների միջին ցուցանիշները և, հաշվի առնելով բնակչության մեկ շնչի հաշվով սպառման ցածր մակարդակը, վկայում են էներգետիկ ոլորտի շահութաբերության մասին:

Եվրահանձնաժողովի փորձագետների գնահատմամբ Թուրքիայի էլեկտրաէներգետիկ ոլորտում կատարվող ներդրումները բավարար են միայն մինչև 2009թ. պահանջարկը բավարարելու համար: 2009 թվականից հետո Թուրքիան ստիպված կլինի ներմուծել էլեկտրաէներգիա, եթե չսկսվի անկախ էներգետիկ նախագծերում ներդրումների իրականացումը: Սկսած 2009 թվականից Թուրքիայի ազգային էլեկտրաէներգետիկ ցանցում անհրաժեշտ կլինի ավելացնել տարեկան առնվազն 4000 մվտ հզորություններ կամ, փողով հաշված, ներգրավել առնվազն $4 մլրդ-ի ներդրումներ: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հայտարարել է առաջիկա հինգ տարիների ընթացքում երկրի էներգետիկ ոլորտում $20 մլրդ-ի ներդրումներ կատարելու անհրաժեշտության մասին: Մինչև 2020թ. պահանջվում է շահագործման հանձնել 51000 մվտ նոր արտադրական հզորություններ, իսկ էլեկտրաէներգիայի սպասվող պահանջարկը նույն ժամանակահատվածում կպահանջի շուրջ $130 մլրդ-ի ներդրումների իրականացում:

Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությանը, ապա ներկայումս էներգետիկ հզորությունների պակասուրդն այստեղ կազմում է 2500 մվտ, որն աճում է տարեցտարի, թեև կատարվում է լայնածավալ էներգետիկ շինարարություն:

Վերը շարադրվածը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ չնայած Հարավային Կովկասի տարածաշրջանի մի շարք երկրներում առկա են ածխաջրածնային ռեսուրսների զգալի սեփական պաշարներ, Վրաստանում, Թուրքիայում և Իրանի Իսլամական Հանրապետությունում նոր էլեկտրաէներգետիկ հզորությունների շահագործումը միջնաժամկետ հեռանկարում չի կարողանա ապահովել այդ երկրներում էլեկտրաէներգիայի կանխատեսվող պահանջարկի ծավալները: Այլ խոսքերով, Հայաստանի Հանրապետության համար տարածաշրջանի երկրները հեռանկարային էներգետիկ շուկա են, որտեղ գոյություն ունեն կայուն պահանջարկ և կանխատեսելի սպառում:

7 Հայաստանի էլեկտրաէներգետիկ արտահանման ներուժը

Ընթացիկ և հեռանկարային պահանջարկը բավարարող արտադրահզորու-թյունների առկայությունը Հայաստանի Հանրապետության հիմնական առանձնահատկություններից է, իսկ տարածաշրջանային հավանական սպառողների աշխարհագրական մոտիկությունը' օբյեկտիվ փաստ: Հաշվի առնե-

25

Կ Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

լով այն հանգամանքը, որ տարածաշրջանի երկրներից Հայաստանում բնական գազի գինն ամենացածրն է, էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքն արդյունավետ հաշվեկշռված է, ինչպես նաև մի շարք այլ գործոններ, կարող ենք փաստել, որ տարածաշրջանում ավելի էժան ու տեխնիկապես հասանելի էլեկտրաէներգիայի աղբյուր ներկայումս չկա:

Գծապատկեր 5

Հայաստանի Հանրապետությունից էլեկտրաէներգիայի արտահանման հնարավոր ծավալները ' միջհամակարգային էլեկտրահաղորդման գծերի թողունակության հաշվառմամբ, մլրդ կվտ/ժամ

6.5

5.5

4.5

3.5

2.5

1.5 0,5

-0,5

2009

2010

2016

2020

■ Վրաստան արտահանման ներուժը

■ Իրան արտահանման ներուժը

□ Թուրքիա արտահանման ներուժը

Հաշվի առնելով տարեկան կտրվածքով էլեկտրաէներգիայի արտադրության հնարավոր ծավալները, Հայաստանում ներքին սպառման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի կանխատեսումները, հարևան երկրների հետ առկա միջհամակարգային էլեկտրահաղորդման գծերի թողունակությունը, 2010թ. սկսած Հայաստանի էներգահամակարգից Վրաստանի, Թուրքիայի և Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգեր էլեկտրաէներգիայի մատակարարման (ինչը հնարավոր կլինի նշված երկրների էներգահամակարգերի համատեղ' զուգահեռ աշխատանքի ապահովման դեպքում) գումարային ծավալները կարող են կազմել տարեկան շուրջ 6 մլրդ կվտ/ժամ1 (Գծապատկեր 5):

Առանձնակի ուշադրության են արժանի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ արտա- * 26

1 Այստեղ հաշվի է առնվում նաև Իրանից Հայաստան մատակարարվող գազի դիմաց Հայաստանից էլեկտրաէներգիայի մատակարարման վերաբերյալ երկարաժամկետ պարտավորությունների կատարումը:

26

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Կ Կարապետյան

հանման կարողությունները, քանի որ ներկայումս այս ընկերությունը համակողմանիորեն ներգրավված է էլեկտրաէներգետիկ համակարգում: Այսպիսի ներգրավվածությունը բխում է ընկերության ռազմավարական խնդիրներից և այն իրողության գիտակցումից, որ էլեկտրաէներգետիկան ընկերության համար մասնագիտացման լավ ոլորտ է, որը թույլ է տալիս ապահովել գործունեության զգալի հավաքական արդյունք: Անհրաժեշտ է հավելել նաև, որ «Հայ-Ռուսգազարդ» ընկերությունը տիրապետում է Հայաստանի գազաէներգետիկ խոշոր օբյեկտների և հնարավորություն ունի մանևրել ֆինանսական ու նյութատեխնիկական այնպիսի ռեսուրսներով, որոնք հիմքեր են տալիս ենթադրել, որ «ՀայՌուսգազարդ»-ը կարող է կարճաժամկետ հեռանկարում դառնալ տարածաշրջանի էլեկտրաէներգիայի մատակարարման շուկայի առանցքային դերակատարներից մեկը:

8. Արտահանման քաղաքականության նոր որակը

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում վարվող արտահանման քաղաքականությունը պետք է նպատակաուղղված լինի հարևան երկրների հետ արտաքին տնտեսական փոխանակման ակտիվացման առանձնահատուկ և խիստ արդյունավետ հնարավորությունների ստեղծմանը, որոնց օգնությամբ հնարավոր է զգալիորեն բարձրացնել երկրի էներգետիկ անվտանգության մակարդակը:

Հայաստանը, ունենալով երկու գազատար, զագի ստորերկրյա պահուս-տավորման հզորություններ և մրցակցային արտադրական հզորությունների ավելցուկ, բոլոր հնարավորություններն ունի տարածաշրջանային ազատական էներգետիկ հարթակ դառնալու համար: Նշված հավակնոտ խնդրի լուծման համար Հայաստանի տնտեսությունում և, հատկապես, էներգետիկ ոլորտում մոտ ապագայում անհրաժեշտ կլինի իրականացնել մի շարք լայնածավալ ծրագրեր: Այդ ծրագրերում դրված նպատակներն ու խնդիրները կարող ենք ամփոփել հետևյալ դրույթների տեսքով'

• Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացումը' արտահանման մրցակցային շուկայի ստեղծման միջոցով,

• անհրաժեշտ է մշակել և իրականացնել արտահանման ուղղվածություն ունեցող ու «ճկուն» գնային քաղաքականության վրա կառուցված էներգետիկ ծրագրերի աջակցության պետական քաղաքականություն,

• մշակել ռազմավարական գործընկերների («Գազպրոմ», «Ինտեր ՌԱՕ» ընկերություններ և այլն) փոխադարձաբար համաձայնեցված դիրքորոշումները տարածաշրջանային էներգետիկ համագործակցության ընդլայնման հեռանկարների վերաբերյալ, որտեղ պետք է ընդգրկված լինեն ոչ միայն Հայաստանի անմիջական հարևանները, այլ նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրաքը, Թուրքմենստանը և այլն:

27

Կ Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Հայաստանը տարածաշրջանային էներգետիկ «հարթակ» դարձնելու ուղղությամբ վերը նշված նպատակների իրականացման համար հիմնական պայմաններն են'

• արտաքին տնտեսական փոխանակման հետագա ազատականացումը,

• նորարարական նվաճումների, առաջադեմ տեխնիկական ստանդարտների, տնտեսության պետական կարգավորման ու կորպորատիվ կառավարման մեթոդների նկատմամբ մատչելիության ընդլայնումը,

• արտահանման քաղաքականության նոր որակի ապահովման ուղղությամբ իրական քայլերը:

Վերը նշված քայլերը լիարժեք իրականացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հարավային Կովկասի տարածաշրջանի բոլոր երկրները գիտակցեն էներգետիկ համագործակցության հեռանկարները և պատրաստ լինեն ընդունել ու պահպանել ընդհանուր իրավական ռեժիմները («խաղի կանոնները»), որոնք համապատասխանում են միջազգային նորմերին և ենթակա չեն կամայական, միակողմանի փոփոխման: Տարածաշրջանում ստեղծված էներգետիկ շուկայի ներկայիս իրավիճակը Հայաստանը դիտարկում է որպես դրական փաստարկ և մոտ ապագայում խոշոր էներգետիկ նախագծերում ընդգրկված լինելու իրական հնարավորություն, որտեղ հանրապետությունը առանցքային մասնակից դառնալու լուրջ շանսեր ունի:

Նոյեմբեր, 2008թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Transition report 2004. Infrastructure. European Bank for Reconstruction and Development, 2004.

2. Կարապետյան Կ, Տարածաշրջանային համագործակցության և էներգետիկ անվտանգության հիմնախնդիրները Հարավային Կովկասում, Եր., Էդիթ Պրինտ, 2008:

3. Вопросы энергетической безопасности – позиция России, http://www.kcnti.ru/cgi-bin/sws/news.pl?action=view&id_entity=2 &id=1157623297.

4. Гайдар Е, Чубайс А, Экономические записки, М., Российская политическая энциклопедия, 2008г., 191 стр.

5. Обращение президента Индии к стране в преддверии 59-ой годовщины Дня независимости, 14 августа 2005г., Нью-Дели, http://www.indianembassy.ru/docs-htm/ru/ ru_hp_win_official_direct_t066.htm.

6. Կ.Կարապետյան. Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության հեռանկարները, Եր., Էդիթ Պրինտ, 2008թ.:

28

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Կ Կարապետյան

7. Бушуев В.В, Воропай НИ, Мастепанов А.М, Шафраник Ю.К. и др., Энергетическая безопасность России. Новосибирск, Наука, сибирская издательская фирма РАН, 1998.

8. Благодатских В.Г, Богатырев ЛЛ, Бушуев В.В, Воропай НИ и др. Влияние энергетического фактора на экономическую безопасность регионов России, Екатеринбург, 1998.

9. “Business Class” ամսագիր, N 6 (10), օգոստոս 2008թ.:

10. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն, հավանության է արժանացել ՀՀ Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի 2007թ. հունվարի 26-ի նիստում: ՀՀ Նախագահի 2007թ. փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրի հավելված:

РОЛЬ АРМЕНИИ В ОБЕСПЕЧЕНИИ ЭНЕРГЕТИЧЕСКОЙ БЕЗОПАСНОСТИ ЮЖНО-КАВКАЗСКОГО РЕГИОНА

Карен Карапетян

Резюме

Энергетика является сегодня одной из ключевых тем, обсуждаемых в контексте будущего мирового развития. Современные глобальные вызовы требуют решения комплексной задачи по развитию и поддержанию устойчивых схем в деле покрытия спроса на энергоресурсы и обеспечения непрерывных и эффективных энергетических поставок. Решение отмеченной задачи, по сути, станет серьезным вкладом в обеспечение энергетической безопасности стран, снижение риска повышения цен и ценовых колебаний на топливные ресурсы, снижение риска климатических изменений, а также в обеспечение экономического развития, создание рабочих мест и защиту окружающей среды.

Энергетическая отрасль Армении стала наиболее смело реформируемой отраслью экономики. Сегодня по оценке авторитетных международных организаций (Международный валютный фонд, Всемирный банк и др.) Армения по праву занимает лидирующее место среди стран Южного Кавказа по уровню и глубине реформ в энергетике, направленных на создание либерального энергетического рынка, в котором в настоящее время эффективно обеспечиваются защита интересов конечных потребителей, равные условия для осуществления экономической деятельности и защита иностранных инвесторов.

В основе стратегии экономического развития Армении лежат принципы диверсификации бизнеса и производства, инвестиций в человеческий капитал и инноваций. Однако реализовать отмеченную политику Правительства РА, 29

29

Կ Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

провозгласившего переход ко второй решающей фазе реформ в стране, будет крайне сложно без эффективной работы энергетической отрасли республики, являющейся, по сути, системообразующей отраслью экономики.

Во всем мире стремительно растет потребность в энергоресурсах, и эти глобальные тенденции не обошли Армению, расположенную в очень сложном и одновременно интересном регионе мира. Регион Южного Кавказа и соседних с ним стран (Турция и Иран) сегодня находится на пересечении крупных международных, в основном нефтегазовых энергетических проектов. Наличие в ряде стран региона собственных значительных запасов углеводородных ресурсов и близость региона к крупным рынкам потребления энергоресурсов и экономическим центрам, демонстрирующим высокие темпы промышленного роста и увеличения спроса на нефть и газ, трансформирует регион в крайне привлекательный для международного капитала.

Какое место может занимать Армения на энергетической карте региона? Что должно быть для Армении ориентиром в условиях глобальной конкуренции за ресурсы, в которую все более активно включаются компании из стран, не располагающих запасами углеводородного сырья, достаточными для обеспечения их экономического развития? Что должно лежать в основе региональной энергетической безопасности? Ответы на эти вопросы являются ключевыми для выработки эффективной политики Армении, нацеленной на достижение качественно новой экспортной политики в области энергетики. 30

30

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.