Научная статья на тему 'Կ. ՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԱՆՑ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ 19-ՐԴ ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ'

Կ. ՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԱՆՑ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ 19-ՐԴ ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
48
5
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
բարեգործական ընկերություններ / Կ. Պոլիս / սոցիալական դերակատարում / կանանց հիմնախնդիր / միություններ / ազատագրություն / սահմանադրություն / իրավահավասարություն

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Համբարձումյան Նաիրա

Ուսումնասիրության նպատակն է քննել 19-րդ դարի երկրորդ կեսին Կ. Պոլսում ձևավորված հայոց ազգային, խնամակալական-հումանիտար ընկերությունների ու վարժարանների դերակատարությունը կանանց ազատագրության գործընթացներում: Մեր խնդիրն է բարեգործական ընկերությունները ըստ գործունեության բնույթի (խնամակալական-բարեգործական հարցեր լուծելը, որբախնա-մության ու աղքատախնամության, այրիներին և որբերին աշխատանքով, աղքատներին հագուստով ու սննդով ապահովելն ու օգնելը, պատերազմում վիրավորված զինվորներին բժշկական ու դեղորայքային օգնություններ ցուցաբերելը) դիտարկելը: Կիրառել ենք ֆենոմենոլոգիական (իմաստաբանական և տիպաբա-նական ընթացակարգը, առանձնահատկությունները, դերը, նշանակությունը և ազդեցության ոլորտները սոցիալ-հասարակական ու քաղաքական կյանքում, հասկացման մեթոդաբանությունը) և պատմահամեմատական (ավանդական արժեքների և կողմնորոշումների վերանայումը, գրական զարգացումների հետագիծը) մեթոդները: Կանանց սոցիալական դերակատարության շուրջ դատողությունները ըմբռնելի են հատկապես կանանց կողմից հիմնադրված ազգային-բարեգործական միությունների ու ընկերությունների միջոցով իրականացվող աղքատախնամ ու բարեգործական աշխատանքների դիտարկման, կրթական ու դաստիարակչական գործունեության ծավալման համատեքստում: Համակողմանի ուսումնասիրությամբ հիմնավորվում է գաղափարը, թե վերոնշյալ ընկերությունների գերնպատակը սոցիումի բարենորոգությունն էր: Ուսումնասիրությունը կարևոր է և արդիական ոչ միայն բարեգործական ընկերությունների ու վարժարանների համակարգման, այլև հայագիտության մեջ կանանց հիմնահարցերի քննության տեսանկյունից:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE ROLE OF ARMENIAN CHARITIES AND COLLEGES IN THE PROCESS OF WOMEN'S EMANCIPATION IN THE SECOND HALF OF THE 19TH CENTURY IN CONSTANTINOPLE

The aim of the study is to examine the role of Armenian national, guardianship, and humanitarian societies and colleges established in Constantinople in the process of women's emancipation in the second half of the 19th century. In this study societies were viewed according to the nature of their activities (solving guardianship and charitable problems, orphanage and poverty care, helping the orphans and widows with work, providing food and clothing to the poor and helping them, providing medicine and medical assistance to soldiers wounded in war). In this study phenomenology (semantic and typological procedure, peculiarities, role, significance and spheres of influence in socio-political life, methodology of understanding), and historical-comparative (traditional revision of values and orientations, trajectory of literary developments) methods were used. Conclusions: Judgments about the social role of women are understandable, especially in the context of monitoring of charitable work, educational and upbringing activities carried out by women-based national-charitable associations and companies. A comprehensive study confirms the thesis that the main goal of the above companies was to reform society. The study is important and relevant not only in terms of systematizing charities and colleges, but also in terms of examining women's issues in Armenology.

Текст научной работы на тему «Կ. ՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԱՆՑ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ 19-ՐԴ ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 4(11), 2021

Կ. ՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԱՆՑ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ 19-ՐԴ ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ*

ՀՏԴ 36:373:94(479.25):396:80 DOI: 10.52063/25792652-2021.4-35

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն nairahambardzumvan@vahoo. com

Ուսումնասիրության նպատակն է քննել 19-րդ դարի երկրորդ կեսին Կ. Պոլսում ձևավորված հայոց ազգային, խնամակալական-հումանիտար ընկերությունների ու վարժարանների դերակատարությունը կանանց ազատագրության գործընթացներում:

Մեր խնդիրն է բարեգործական ընկերությունները ըստ գործունեության բնույթի (խնամակալական-բարեգործական հարցեր լուծելը, որբախնա-մության ու աղքատախնամության, այրիներին և որբերին աշխատանքով, աղքատներին հագուստով ու սննդով ապահովելն ու օգնելը, պատերազմում վիրավորված զինվորներին բժշկական ու դեղորայքային օգնություններ ցուցաբերելը) դիտարկելը:

Կիրառել ենք ֆենոմենոլոգիական (իմաստաբանական և տիպաբանական ընթացակարգը, առանձնահատկությունները, դերը, նշանակությունը և ազդեցության ոլորտները սոցիալ-հասարակական ու քաղաքական կյանքում, հասկացման մեթոդաբանությունը) և պատմահամեմատական (ավանդական արժեքների և կողմնորոշումների վերանայումը, գրական զարգացումների հետագիծը) մեթոդները:

Կանանց սոցիալական դերակատարության շուրջ դատողությունները ըմբռնելի են հատկապես կանանց կողմից հիմնադրված ազգային-բարեգործական միությունների ու ընկերությունների միջոցով իրականացվող աղքատախնամ ու բարեգործական աշխատանքների դիտարկման, կրթական ու դաստիարակչական գործունեության ծավալման համատեքստում:

Համակողմանի ուսումնասիրությամբ հիմնավորվում է գաղափարը, թե վերոնշյալ ընկերությունների գերնպատակը սոցիումի բարենորոգությունն էր: Ուսումնասիրությունը կարևոր է և արդիական ոչ միայն բարեգործական ընկերությունների ու վարժարանների համակարգման, այլև հայագիտության մեջ կանանց հիմնահարցերի քննության տեսանկյունից:

Հիմնաբառեր՝ բարեգործական ընկերություններ, Կ. Պոլիս, սոցիալական դերակատարում, կանանց հիմնախնդիր, միություններ, ազատագրություն, սահմանադրություն, իրավահավասարություն:

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 25.12.2021թ.:

է 26.11.2021թ., գրախոսվել'

11.12.2021թ., տպագրության

35

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

Ներածություն

Կանանց շարժումը 19-րդ դարի երկրորդ կեսին Կ. Պոլսում եղել և մնում է քիչ ուսումնասիրված, թեպետ պետք է խոստովանել, որ կանանց թեման հետաքրքրում է ուսումնասիրողներին: Մամուլում տպագրվում էին եվրոպացի կանանց ճաշակի, նորաձևության, էթիկայի, բարեվարքության, գեղագիտության հիմնախնդիրները ամփոփող առանձին նյութեր ու բանախոսություններ, որոնք հետապնդում էին արևմուտքի կանանց շարժման օրինակով սոցիումը բարեփոխելու, առողջացնելու և օսմանյան կայսրության հայրիշխանական սոցիումում կանանց և աղջիկների կրթության և դաստիարակության, իրավունքի, հասարակական գործունեություն ծավալելու հիմնախնդիրները, ինչպես նաև կին-տղամարդ իրավահավասարությունը (առաջին հերթին՝ խոսքի, ձայնի իրավունքը) վերականգնելու և կանանց ազատագրման գործընթացները կարգավորելու նպատակները:

Մամուլում տպագրվում էին ոչ միայն արևմուտքում (Անգլիա, Ֆրանսիա, ԱՄՆ, ևն) բնակվող կանանց իրավունքները հստակեցնող հոդվածներ, այլև լրջորեն քննարկվում էին Օսմանյան կայսրությունում, մասնավորապես Կ. Պոլսում բնակվող հայ կանանց հիմնախնդիրները: Արևմտահայ կանայք տեղեկացված էին եվրոպացի կանանց իրավունքների շուրջ տեղի ունեցող շարժումների մասին, սակայն դեռևս 1850-ական թվականներին որևէ հասարակական կազմակերպության շուրջ համախմբվելու հայտ չէին ներկայացրել:

19-րդ դարի առաջին կեսին Կ. Պոլսում հիմնված հասարակական ընկերությունների ու միությունների հիմնադիրները տղամարդիկ էին, ինչը պայմանավորված էր օսմանյան հասարակության մեջ կանանց ու տղամարդկանց իրավունքների անհավասարությամբ: Այդ ընկերությունների ու միությունների

կանոնադրությունների միջոցով սահմանվում էին նաև գործունեության բնույթը և անդամագրության պայմանները, ըստ որոնց՝ ընկերության անդամ կարող էին դառնալ միայն չափահաս տղամարդիկ, որոնք հնարավորություն ունեին վճարելու սահմանված ամսական անդամավճարը: Կանայք կարող էին անդամագրվել, սակայն առանց ընկերության կամ միության ժողովներին մասնակցելու իրավունքի: Այդօրինակ կարգ էր գործում մասնավորապես 1846 թվականի մարտի մեկին Կ. Պոլսի Բերա թաղամասում Ռափայե[յան և Մուրադյան վարժարանի «Հայ կաթողիկէ երիտասարդներու» շարժման հիմնադրած «Համազգեաց ընկերությունում»

(Պողոսեան 55), որի կանոնադրությունը սահմանում էր՝ «Ընկերութեան անդամ կրնային ըլլալ նաեւ տիկիններ՝ առանց ժողովքներու մասնակից ըլլալու իրավունքի (կանոն 6)» (Պողոսեան) կամ՝ 1846 թվականի մայիսի մեկին հիմնադրված «Նարեկեան Ընկերութիւնում», որի ջանքերով «Բերայի մէջ կը կառուցուի Նարեկեան վարժարանը» (Պողոսեան 56-57):

Արևմտահայության ներքին կյանքը կանոնակարգող սահմանադրության1՝ 1863 թվականի մարտի տասնյոթի վավերացումից և նույն թվականի մարտի քսանի

1 1853 թվականին Կ. Պոլսի հայ համայնքի ներկայացուցիչներից ընտրված մարմինների՝ Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովների համաձայնությամբ կազմվում է Ուսումնական խորհուրդ, որի անդամներ Նահապետ Ռուսինյանը, Գրիգոր Օտյանը, Նիկողայոս Պալւանը, Սերովբե Վիչենյանը (Սերվիչեն), Կարապետ Ութուճյանը, Գրիգոր և Մկրտիչ Աղաթոն եղբայրները 1857 թվականին մշակում են կրոնական, ազգային, մշակութային, հասարակական կյանքին վերաբերող կանոնադրություն, որը Նահապետ Ռուսինյանի առաջարկով կոչվում է Սահմանադրություն, քանի որ գրվել էր բելգիական սահմանադրության գլխավոր սկզբունքների հիմքով և կրում էր 1848 թվականի Ֆրանսիական հեղափոխության գաղափարական ազդեցությունը։ Ազգային Սահմանադրությունը, որպես քաղաքական փաստաթուղթ, կարգավորում էր հայոց ազգային, հոգևոր, կրթական գործընթացները: 1860 թվականի մայիսի քսանչորսին Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը ընդունում և վավերացնում է Սահմանադրությունը, քանի որ Կ. Պոլսի հայոց պատրիարքը հայտարարվում էր ազգի գլուխը,

36

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

ընդունումից հետո հասարակական-քաղաքական, կրոնական և մի շարք այլ խնդիրներից բացի, սահմանվեցին նաև կանանց իրավունքները' տղամարդկանց հավասար կրթություն ստանալու, մշակութային կյանքում ակտիվ դերակատարում և սոցիալական ապահովություն ունենալու, ինչպես նաև կրթական, հասարակական, բարեգործական, դաստիարակչական, խնամակալական, հովանավորչական և այլ գործունեություններ ծավալելու ուղղություններով՝ «Ուսումնական խորհրդոյն պաշտոնն է՝ Հայոց Ազգին դաստիարակութեան և կրթութեան ընդհանուր տեսչութիւնը: Իր պարտաւորութիւքն են Ազգային վարժարանաց բարեկարգութեանը հսկել, թև մանչ և թև աղջիկ տղայոց դաստիարակութեանը հոգ տանելու նպատակաւ հաստատուած Ընկերութիւններուն խրախոյս տալ և ձեռընտու ըլլալ, դպրատանց դաստիարակներուն կացութիւնը լաւցունելու և ապագայն անդորրելու խնամ տանել. Ազգին մէջ յաջողակ և քաջահմուտ դասատուներ հասցունելու, և դպրոցական դասագիրքեր պատրաստելու ջանք և փոյթ ունենալ» (Ազգային Սահմանադրութիւն Հայոց 29-30):

Ազգային Սահմանադրության գոյությունը, թեպետ թվացյալ, բայց և այնպես առաջընթացի հույսեր և զարգացման հնարավորություն էր արթնացնում հատկապես կանանց շրջանում, քանի որ կայսրության հայաշատ քաղաքներում սկսեցին բացվել աղքատ կամ ոչ պատշաճ հնարավորություններ ունեցող ընտանիքների աղջիկների համար օրիորդաց կամ սանուհյաց վարժարաններ ու դպրոցներ: Արդեն գործող կամ նորաստեղծ այդ վարժարաններին ու դպրոցներին կից արագորեն ստեղծվեցին հասարակական նոր ընկերություններ ու բարեգործական միություններ, որոնց հիմնական նպատակը հայ կանանց ու աղջիկների կրթադաստիարակչական գործն էր, հագուստի, գրենական պիտույքների հոգածությունը, ֆինանսական միջոցներով ապահովելը, աղքատներին բժշկական և հումանիտար օգնություններ ցուցաբերելը, թեպետ ինչպես վերը նշվեց, սկզբնական շրջանում հայ կանանց կրթական, դաստիարակչական, բարեխնամական գործունեություններին նպաստող ընկերությունները և դրանց բարերարները տղամարդիկ էին: Չնայած այս ամենին՝ հայ մտավորականությունը արագորեն ըմբռնել էր հարցի ձևական բնույթը և գիտակցում էր, որ այն առավելապես պատրանք է, քան իրականություն:

19-րդ դարի երկրորդ կեսին օսմանյան բռնատիրության ժամանակաշրջանում կանանց ներգրավումը իրավունքների ու ազատագրության համար մղվող պայքարում և սոցիումի զարգացման հիմնախնդիրներում ընթանում էր երեք ուղղություններով, որոնցից յուրաքանչյուրում հայ կանայք առաջնորդող դերակատարություն ունեին. ա) սոցիալ-հասարակական և հումանիտար-մեկենասական (դերակատարությունը սոցիումի զարգացման գործընթացներում, հայկական ընկերությունների և հասարակական կազմակերպությունների ձևավորումը, դրսևորումները և աստիճանական զարգացումները, դրանց դերն ու նշանակությունը), բ) կրթադաստիարակչական և գրական-մշակութային (դերակատարությունը սոցիումի կրթության և դաստիարակության ոլորտներում, գրական ընթացքը, գրական ամսագրերը), գ) ազգային-ազատագրական և քաղաքական (հայդուկային շարժումը):

իսկ մասնավոր պարագաներում՝ միջնորդ օսմանյան պետության և արևմտահայության փոխհարաբերություններում։ Սուլթանական կառավարությունը, սակայն, չի շտապում վավերացնելու այն և աստիճանաբար, հետագա երեք տարիների ընթացքում հասնում է էական կրճատումների (հոդվածների թիվը, երեսփոխան-պատգամավորների, հատկապես՝ գավառները ներկայացնողների քանակը), որից հետո միայն վավերացնում է 1863 թվականի մարտի տասնյոթին: Վերաքննված սահմանադրությունը Ազգային ընդհանուր ժողովն ընդունում է 1863 թվականի մարտի քսանին:

37

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

Ազգային, խնամակալական-հումանիտար ընկերությունների և վարժարանների դերակատարությունը 19-րդ դարի երկրորդ կեսի Կ. Պոլսում

Հայ կանանց գործունեությունը սոցիալ-հասարակական տիրույթում և դրանով վերոնշյալ հարցի բարձրաձայնումը սկզբնավորվեց 1860-70-ական թվականներին, որին նպաստում էին Եվրոպայից ներթափանցող կին-տղամարդ իրավունքների հավասարության գաղափարները: Կանայք սկսեցին ներգրավվել հասարակական գործընթացներում՝ միաժամանակ շարունակելով աշխատել կանանց ազատագրման հիմնախնդիրների վրա, թեպետ կնոջ սոցիալական դերակատարությունը ըմբռնելի էր նրանց առաջադիմական հայացքների և ժամանակի քաղաքական ու գրական-մշակութային երկխոսությունների համատեքստում, հետևաբար բարոյական սկզբունքները նույնպես դիտարկելի են ժամանակի քաղաքական իրադարձությունների գնահատման տիրույթում: Վերը նշված գաղափարները առաջին կին խմբագիր, գրող Էլպիս Կեսարացյանը առնչում է կանանց կողմից հիմնադրվող ազգային-բարեգործական միություններին և ընկերություններին և դրանց միջոցով իրականացվող բարեգործական աշխատանքներին՝ «Այժմ ուրախութեամբ սրտի կը ցանկամ յիշել մեր այժմեան մէկ քանի Ազնվաշուք եւ Ազատամիտ Տիկնանց գովելի օրինակը, որք իրենց քաջարթուն մտօք ընկերութեան կարեւորութիւնը ճանչելով յօժարեցան նոյն գեղեցիկ պաշտօնին առաջնորդ ըլլալ, որոց վսեմ Ազգասիրութեան շարժառիթ համարելով արժանապէս գովեստից նպատակ հանդիսացած են: Նոքա իրենց ջանքերը կամեցան երկու կերպ կարօտելոց նուիրել որք նոցին գթասէր խնամոց եւ քաջութիւն պաշտպանութեան կարօտ էին, մէկն է Հիւանդանոցի խղճալի անձինք եւ միւսը Խասիգիւղի եւ Միջագիւղի դպրոցի աշակերտուհիք, որք բաւական ժամանակ է նոյն Ազնուուհեաց խնամքին տակ պաշտպանելով իրենց կարեւոր շահերը կը վայելեն» («Կիթառ» 7-8):

Ընկերություններ, որոնց նպատակը խնամակալական-բարեգործական բնույթի հարցերի լուծման, որբախնամության ու աղքատախնամության, այրիներին ու որբերին աշխատանքով, աղքատներին հագուստով ու սննդով ապահովելու և օգնելու ազգանվեր քաղաքականության իրականացումն էր:

1859 թվականին Օրթագյուղի Հռիփսիմյան վարժարանի հիմնադրմանը զուգահեռ տեղի հայ կանայք, վարժարանի կարիքները հոգալու նպատակով հիմնում են «Խնամակալուհի Տիկնայք» ընկերությունը, որը, ըստ Հայր Եփրեմ Պողոսյանի (Պողոսեան 189-190), ունեցել է տարբեր անվանումներ՝ «Տիկնայց Խնամակալութիւն», «Խնամակալ Տիկնայք» («Մուսայք Մասեաց») կամ «Խնամակալուհի Տիկնայք»: Ուշագրավ են այս ընկերության հաջողությունների և ազգանվեր գործունեության մասին Կ. Պոլսում հրատարակվող «Մասիս» թերթի արձագանքները' «...Օրթագիւղի Հռիփսիմեանց վարժարանին ...ադջկանց դաստիարակութեան սկզբունքը լրջարար ’ի գործ դնելու ձեռնարկուեր է: Վարժարանն' ինչպես յայտնի է, տիկնայց խնամակալութեան մը հոգաբարձութեանը յանձնուած է, որ իր պարտքը խղճի մտօք կատարեր և իր տեսչութեան ներքև եղած հաստատութիւնն ազգերնուս մէջ գրեթէ աղջկանց վարժարաններուն առաջինն ըրեր է: Խնամակալ տիկնայք՝ ըստ մեծի մասին կրնանք ըսել նաև բոլորովին իրենց անձնական ջանիւքը նոր շէնք մը կանգնել և զայն բարոյապէս և նիւթապէս զարգացընելու յաջողեր են» («Մասիս» 811, 3): Սույնը ապացույց է, որ կանայք ոչ միայն իրենց գործունեությամբ օգնում էին ուրիշներին, այլև զարգացնում էին սեփական գործարարական որակները և ձեռք էին բերում տնտեսություն վարելու հմտություններ: Բարեգործական ընկերությունների հիմնադիրները հիմնականում գրագետ կանայք էին, որոնք իրենց գործունեությունը սկսելիս հույսը դնում էին բարի համբավի և հասարակության մեջ ունեցած ազդեցության վրա:

38

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

«Խնամակալուհի Տիկնայք» ընկերությունը 1867 թվականից գլխավորում էր Վահանեան Նազլը1 տիկինը՝ «Գոհութիւն և շնորհակալութիւն ուրեմն Օրթագիւղի խնամակալ տիկնանց և մանավանդ Վահանեան Նազլը (Նազլը Վահան) տիկնոջ, որ իր ուսումնասէր բարուքը Հռիփսիմեանց վարժարանին Մեկենասն եղած է» («Մասիս» 811, 3), որ բացի մեկենասական ու խնամակալական գործունեությունից վարում էր նաև բարենորոգչական ու կրթադաստիարակչական աշխատանքներ, որոնք տեսանելի էին Հռիփսիմեաց վարժարանի սաների ուսումնառության մակարդակով՝ «առաջին դասու աշակերտակցաց (Օրիորդք Տիրուհի Արզուման, Վիրգինէ Աշնան, Էլպիս Ազարեան, Սաթենիկ Պէտան, Թագուհի Յովակիմեան, Նեկտար Կարմիրեան, Սոփիա Փանոսեան, Սոփիա Ճանիկեան)»: Ասոնք իրենց մրցանակներու հետ դափնի պսակներ ալ առնելու արժանացան» («Մասիս» յ), հանդեսի հաջողված ելույթն էր, որից այնքան տպավորված է հոդվածի հեղինակ Պ.Վ. Պառնասեանը, որ, համեմատության մեջ դնելով տղաների վարժարանի անբարեկարգ վիճակը, նկատում է՝ «Ասոր թէև նախ հաւատալնիս չեկաւ, սակայն երբ հրապարակաւ խոստովանուեցաւ մանչերու դպրոցին ետ մնալուն պատճառները՝ պատճառներ որք թաղեցւոց և մանաւանդ ծնողաց խորին ուշադրութեան արժանի են, ալ տարակոյս չի մնաց: Ուրեմն յամենայն սրտէ կը բաղձանք որ այս բարեկարգութիւնն օր յառաջ կատարի, ապա թէ ոչ՝ հարկ կըլլայ ենթադրել որ Օրթագիւղի մէջ դաստիարակութիւնը խոտորնակ կերպիւ կը մատակարարուի և թէ քիչ ատենէն օրիորդները մանչերէն աւելի ուսումնական պիտի ըլլան: Եթէ այրերը խնամակալ տիկնանց չափ ալ չեն կրնար բարեկարգ վարժարան մը պահել, ինչո՞ւ համար տեղերնին տիկիններ դնելով իրենք ետ չեն քաշուիր» («Մասիս» 3): 1864 թվականի մարտի 20-ին Կ. Պոլսի Օրթագյուղ թաղամասի հայ տիկնայք հիմնում են «Աղքատախնամ տիկնանց ընկերությունը», որը զբաղվում էր համայնքի աղքատ անդամներին ու հիվանդներին բժշկական ու սոցիալական աջակցություն ցուցաբերելով: Հիմնական նպատակն էր՝ «Անօգնական հիւանդ տառապելոց բժիշկ հոգալ, չքաւոր եւ անկարող ծերերը նիւթապէս մխիթարել, բազմաթիւ մանր տղայոց մայր եղող այրի տառապեալ եւ անօգնական կանանց նպաստամատոյց ըլլալ, վերջապէս հոգ տանիլ ըստ իւր կարողութեան աղքատին թշուառ վիճակը լավացնելու» («Մասիս» 636, 2): Այդ մասին մասնավորապես կարդում ենք Կ. Պոլսի «Մասիս» թերթի 636-րդ համարում՝ «...ուրախութեամբ սրտի բոլոր ազգայնոց կը փութամ հաղորդել «Աղքատախնամ Ընկերութիւն Տիկնանց» կազմուիլը, որ գիւղիս ազգասէր Տիկնայք հաստատեցին՝ իրենց դիտաւորութեան նպատակ ունենալով աղքատը իւր թշուառ վիճակէն ազատել: Արդարեւ չնաշխարհիկ

ձեռնարկութիւն մը, որուն դրօշակիրը գթոյ եւ ողորմութեան ազնուական զգացումն է» («Մասիս» 2): Այնուհետև աղքատախնամ ընկերության հայտարարության մեջ պարզում ենք՝ «ընկերութիւնը իւր բոլոր գործողութիւները 12 տիկիններէ բաղկացեալ Տնօրէն ժողովդ) մ’ անմիջական հսկողութեանն յանձնած է: Յիշեալ Տնօրէն ժողովը Սահմանադրապէս կազմեալ է իրեն մէջ ունենալով ատենապետ, տնօրէն, գանձապետ եւ ատենադպիր: Ահաւասիկ անդամակից ազնիւ Տիկնանց անունները՝ Տիկին Ագապի Եուսուֆեան, Ալէմ Չայեան, Ալէմ Պաիկեան (տնօրէն), Աննիկ Ճանըմեան, Բուբուլ Եըլտըզեան, Եղիսաբէթ Եուսուֆեան (գանձապէտ), Էֆտիկ Սինանեան, Իսկուհի

1 Նազլը Վահանը (1814-1884) ոչ միայն «մայր էր եզական. մայր պաշտելի և փարելի», այլև ժամանակի ամենազարգացած և հարգված հայ կանացից մեկը: Նա կեսարացի էր, Արզումանյան ամիրայի դուստրը: Տիրապետելով ֆրանսերեն ու հունարեն լեզուներին և ծանոթ լինելով եվրոպական

գրականությանը՝ Նազլը Վահանը շատ լավ գիտեր նաև հայերենը, ինչպես Մ. Օրմանյանն է պատմում, «կարող կը լիներ իբրև ընտիր ոք հայկաբան դասախոս յուր սիրասնունդ թոռնեկաց ոսկեղեն դարուն լեզվային գանձուց գեղեցկությունները հաղորդել և գաղտնիքները բացատրել»: Նազլը Վահանը մեծ ջանքեր է գործադրել արևմտահայ կրթական-լուսավորական շարժումը ծավալելու գործում. նա է հիմնել Միջագյուդի «Ս. Հռիփսիմյանց» (Ս. Տյուսաբը գրում է, թե իր մայրը Հռիփսիմյան վարժարանի սանուհիներին սիրել է «անհուն սիրով»' «բազում տարիներ դառնալով նրանց վահանը») իգական նշանավոր վարժարանը (1859) և Աղքատախնամ տիկնանց ընկերությունը (1864), մեծ օգնություն է ցուցաբերել նաև Գալֆայան որբանոցին, Նարեկյան և Համազգաց վարժարաններին:

39

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

Գաբրիէլեան, Նազլը Վահանեան (ատենապետ), Նէմզար Պուլկուրեան, Նունեա Կարմիրեանն, Տիրուհի Փափազեան, օրիորդ Սրբուհի Վահանեան ((Տյուսաբ) օգնական ատենադպիր)» («Մասիս», 2): Այս ժողովի տիկիններից ոմանք «Սրբոց Հռիփսիմեանց» վարժարանի խնամակալներն էին, որոնք հանձն էին առել «աղքատաց թիւն օր աւուր» կրճատելու: Հռիփսիմյան վարժարանը նաև ընկերության կենտրոնատեղին էր: Ընկերությունն ուներ տասնվեց կետերից կազմված «Հիմնական Կանոնք» («Մասիս» 640, 2), ըստ որի՝ ընկերությունը ղեկավարում էր տնօրենների խորհուրդը, որի իրավասության տիրույթում էր տարին մեկ անգամ ընդհանուր ժողով հրավիրելը:

Ընկերությունների գործունեությունը բաց էր ինչպես հասարակության, այնպես էլ իշխանությունների համար, մամուլում հաճախ են հանդիպում որևէ ընկերության գործունեության մասին հայտարարություններ, տարեկան հաշվետվություններ, կանոնագրեր, խնդրագրեր ևն: Այդպես՝ «Աղքատախնամ տիկնանց ընկերությունը» մեծ օգնություն է ցուցաբերել «Գալֆայան» որբանոցին, «Նարեկյան» և «Համազգյաց» վարժարաններին: Այդօրինակ գործունեություն ծավալելու համար է, որ ազգասեր ու բարեգործ Նազլը Վահանը և մյուս տիկինները վայելել են ժամանակակիցների սերն ու հարգանքը: Սույն ժամանակահատվածում կարելի է միանգամայն հստակ տեսնել ինքնագիտակցության զարթոնքը կանանց մեջ, որոնք աչքի են ընկնում իրենց մտածողությամբ, խելքով, աշխարհը ըմբռնելու և փոխելու ունակությամբ, քանի որ իսկական մտավորականներ էին։ «Աղքատախնամ տիկնանց ընկերութիւնը» իր գործունեության ընթացքում ձեռք բերած անդամավճարներից ու բարեգործական միջոցառումներից հավաքած միջոցներով բնակարաններ է հատկացրել ինը աղքատ ընտանիքների, բժշկական օգնություն է ցուցաբերել բոլոր կարիքավոր հիվանդներին, աղքատության նպաստ հատկացրել ութ ընտանիքի, վերանորոգել է երեք աղքատաբնակ տուն, շատ կարիքավորների հատկացրել է հագուստներ, բաժանել է հումանիտար օգնություն (բրինձ, կարագ, հավկիթ), ամուսնացրել է կարիքավոր ընտանիքների աղջիկներին և այլն (Պողոսեան 195): Ընկերության գոյության ընթացքում հաջողվել է նաև սեփական միջոցներով Հռիփսիմյան օրիորդանց վարժարանի համար նոր շենք կառուցել և ֆինանսական ու բարոյական աջակցություն ցուցաբերել վարժարանի աշակերտուհիներին: 1866 թվականի

Բարեկենդանի տոներին Օրթագյուղի մի խումբ երիտասարդներ ինը թատերական ներկայացումներ են բեմադրել և խաղացել ի նպաստ «Աղքատախնամ տիկնանց ընկերութեան», որոնցից վերջինի ժամանակ ազգասիրական ճառով ելույթ է ունեցել Մկրտիչ Պեշիկթաշւյանը՝ ոգևորելով ներկաներին: Ընկերության հիմնադրման

առաջնայնության առիթով գոյություն ունեն որոշակի տարակարծություններ. Արշակ Ալպոյաճյանը գրում է, թե սույն ընկերությունը «կանանց ձեռքով հիմնուած առաջին Ընկերութիւնն» է, սակայն Վիեննայի Մխիթարյան միաբանության Հայր Եփրեմ Պողոսյանը պնդում է՝ «Ինչպէս այլուր («Յառաջ») ապացուցած ենք՝ Օրթագիւղի «Աղքատախնամ Ընկերութիւն Կանանց»-ը՝ Կանանց ձեռքով հիմնուած առաջին Ընկերութիւնը չէ: Ատկէ 17 տարի առաջ Խասգիւղի մէջ հայ տիկիններէ կազմուած Ընկերութիւն մը կայ» (Պողոսեան 196):

1881 թվականի հուլիսի 24-ին Կ. Պոլսի հայոց պատրիարքի հորդորով «Հայ Կաթողիկե Տիկնանց» միությունը ստեղծել է «Գթասեր տիկնանց ընկերությունը», որի նախագահ է ընտրվել տիկին Տիրուհի Մսրյանը: Ընկերությունը զբաղվել է Բանկալթիի Սուրբ Հակոբ հիվանդանոցի աղքատ, այրի ու որբ հիվանդներին խնամելով, նախատեսել է որբանոցներ և արհեստանոցներ բացել հայաշատ գավառներում («Թէրճէմանը Էֆքեար»):

1892 թվականին «Գթասեր տիկնանց ընկերության» ֆինանսական աջակցությամբ Խարբերդում բացվել է օրիորդաց վարժարան: Ընկերության

ֆինանսական միջոցների հիմնական աղբյուրը տարին մեկ անգամ Կ. Պոլսում կազմակերպվող ընդունելություն-համերգից ստացած հասույթն էր («Հայրենիք»): Հայ

40

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

կանանցից ոչ բոլորն են գործել հասարակության կողմից սահմանված վարքագծի մոդելներով, յուրացրել են նոր սոցիալ-հասարակական դերեր, ստեղծել անհատականության նոր տեսակ։

Եզրակացություն

Հայ կանանց հասարակական-քաղաքական, կրթական, գրական-մշակութային դերի ակտիվացումը սկսվել է 19-րդ դարի երկրորդ կեսին, որին էապես նպաստում էին հայաշատ քաղաքներում (հատկապես՝ Կ. Պոլսում) կրթական բարեգործական խնամակալական, հումանիտար, աղքատախնամ միությունների և օրիորդաց դպրոցների ու վարժարանների հիմնումը, որոնք գործում էին ուսյալ և կրթյալ կանանց կողմից (Նազլը Վահան, Սրբուհի Տյուսաբ, Զապել Ասատուր, Արշակուհի Թեոդիկ) ստեղծված հասարակական կազմակերպությունների ազգօգուտ գործունեության արդյունքում:

Այդ հաստատությունների շրջանավարտները հետագայում դառնում էին առաջադեմ գաղափարների տարածողները: Հայ մտավորական կանայք ստեղծում էին նորանոր բարեգործական, կրթական, աղքատախնամ ու բարեխնամ, նպաստամատույց ընկերություններ, որոնք առավել նպատակաուղղված էին, կանոնակարգված, թեպետ իրենց գործունեությամբ քիչ էին տարբերվում միմյանցից: Վերոնշյալ գործընթացները կարևորվում են պոլսահայ հասարակության սոցիալ-քաղաքական, գրական-մշակութային և կանանց էմանսիպացիայի հիմնախնդիրները ըմբռնելու տեսանկյունից: Այս և նման իրողությունները մեծապես նպաստում էին սոցիումում կանանց իրավունքների ձեռքբերման, ազատագրության, կրթության և դաստիարակության հիմնախնդիրները լուծելուն: Համակողմանի ուսումնասիրությամբ հիմնավորվում է գաղափարը, որ վերոնշյալ ընկերությունների գերնպատակը սոցիումի բարենորոգությունն էր: Կանանց սոցիալական դերակատարության շուրջ դատողությունները ըմբռնելի են հատկապես կանանց կողմից հիմնադրվող ազգային-բարեգործական միությունների և ընկերությունների միջոցով իրականացվող աղքատախնամ ու բարեգործական աշխատանքների դիտարկման, կրթական ու դաստիարակչական գործունեության ծավալման համատեքստում:

Օգտագործված գրականություն

1. Ազգային Սահմանադրութիւն Հայոց (Նիզամնամէի Միլլէթի Էրմէնիան), Կ. Պօլիս-Սթանպօլ, Ի տպարանի Յ. Միւհէնտիսեան, 1863:

2. «Թէրճէմանը Էֆքեար», 1880, թիւ 854:

3. Խառատյան Ալբերտ, Դարձյալ արևմտահայերի ազգային սահմանադրության մասին, Պատմաբանասիրական հանդես, ՀՀ ԳԱԱ հրատ., Ե., 2008, թիվ 2(187):

4. Կեսարացեան Էլպիս., «Ընկերութ. օգտակարութիւնը», «Կիթառ», 1862:

5. «Հայրենիք», Կ. Պոլիս, 1892 մարտի 7, թիվ 165:

6. «Մասիս», Կ. Պոլիս, 1867, թիւ 811:

7. «Մասիս», 1864, Կ. Պոլիս, թիւ 636:

8. «Մասիս», 1864, Կ. Պոլիս, թիւ 640:

9. «Մասիս», 1873, Կ. Պոլիս, թիւ 1374:

10. «Մուսայք Մասեաց», Կ. Պօլիս, թիւ 1858:

11. «Յառաջ», Պարիս, 1952, թիւ 2129:

12. Պողոսեան Հ. Եփրեմ Վ., Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու, Վիեննա, հ. Ա, 1957:

13. Պողոսեան Հ. Եփրեմ Վ., Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու, Վիեննա, հ. Բ. 1963:

14. Պողոսեան Հ. Եփրեմ Վ., Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու, Վիեննա, հ. Գ. 1969:

41

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

Works Cited

1. Azgayin Sahmanadrut'iun Hayoc (Nizamname'i Mille't'i E'rme'nian), K. Po'lis-St'anpo'l, I tparani Y. Miwhe'ntisean, 1863: [Armenian National Constitution. Under the Patriarchate of T. T. Matteos A, the Catholicos of All Armenians. Under the substitution of Patriarchal See of Constantinople Archbishop Stepannos Nikomedi. Publ. House: Y. Myuhntesean, Constantinopole. 1863. [In Armenian].

2. «T'e'rtwe'many' E'fqear», 1880, t'iw 854

3. Xar'atyan Albert, Dard'yal arevmtahayeri azgayin sahmanadrowt'yan masin, Patmabanasirakan handes, HH GAA hrat., E., 2008, t'iv 2(187): [Kharatyan A, Again on the Western Armenian National Constitution, Historical-philological Journal, NASRA, Y, 2008, no 2(187)], p 87(81-93):

4. Kesaracean E'lpis., «Y'nkerowt'. o'gtakarowt'iwny'», «Kit'ar'», 1862: [Kesaracean Elpis, «The Benefits of Friendship», «The Gitar»], 1862, no 2.

5. «Hayrenik», 1892, Constantinople, no 165.

6. «Masis», 1864, Constantinople, no 636. (In Western Armenian)

7. «Masis», 1864, Constantinople, no 640

8. «Masis», 1867, Constantinople, no 811.

9. «Masis», 1873, Constantinople, no 1374.

10. «Musayq Masyac», Constantinople,1858.

11. «Yaraj», 1952, Paris, no 2129.

12. Poghosean, F. Eprem V., Patmut'iun hay mshakout'ayin y'nkerout'iunnerou

[History of Armenian cultural societies],Vienna, vol. A, 1957.

13. Poghosean, F. Eprem V., Patmut'iun hay mshakout'ayin y'nkerout'iunnerou

[History of Armenian cultural societies],Vienna, vol. B, 1963.

14. Poghosean, F. Eprem V., Patmut'iun hay mshakout'ayin y'nkerout'iunnerou

[History of Armenian cultural societies],Vienna, vol. G, 1969.

THE ROLE OF ARMENIAN CHARITIES AND COLLEGES IN THE PROCESS OF WOMEN'S EMANCIPATION IN THE SECOND HALF OF THE 19th CENTURY IN CONSTANTINOPLE

NAIRA HAMBARDZUMYAN

National Academy of Sciences of the Republic of Armenia,

Institute of Literature after Manuk Abeghian, Senior Researcher,

Ph.D. in Philology, Associate Professor,

Yerevan, the Republic of Armenia

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

The aim of the study is to examine the role of Armenian national, guardianship, and humanitarian societies and colleges established in Constantinople in the process of women's emancipation in the second half of the 19th century.

In this study societies were viewed according to the nature of their activities (solving guardianship and charitable problems, orphanage and poverty care, helping the orphans and widows with work, providing food and clothing to the poor and helping them, providing medicine and medical assistance to soldiers wounded in war).

In this study phenomenology (semantic and typological procedure, peculiarities, role, significance and spheres of influence in socio-political life, methodology of understanding), and historical-comparative (traditional revision of values and orientations, trajectory of literary developments) methods were used.

42

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

Conclusions: Judgments about the social role of women are understandable, especially in the context of monitoring of charitable work, educational and upbringing activities carried out by women-based national-charitable associations and companies. A comprehensive study confirms the thesis that the main goal of the above companies was to reform society. The study is important and relevant not only in terms of systematizing charities and colleges, but also in terms of examining women's issues in Armenology.

Keywords: charitable organizations, Constantinople, social role, second half of the 19th century, companies, emansipation, constitution, equality.

РОЛЬ АРМЯНСКИХ НАЦИОНАЛЬНЫХ БЛАГОТВОРИТЕЛЬНЫХ ОБЩЕСТВ И ГИМНАЗИЙ В ПРОЦЕССЕ ЭМАНСИПАЦИИ АРМЯНСКИХ ЖЕНЩИН ВО ВТОРОЙ ПОЛОВИНЕ 19 ВЕКА В КОНСТАНТИНОПОЛЕ

НАИРА АМБАРЦУМЯН

старший научный сотрудник Института литературы имени Манука Абегяна Национальной Академии наук Республики Армения, кандидат филологических наук, доцент, г. Ереван, Республика Армения

Цель исследования - проанализировать роль армянских национальных филантропических попечительских организаций и гимназий в процессе эмансипации армянских женщин во второй половине 19 века в Константинополе.

Наша задача - рассмотреть организации по роду их деятельности (решение вопросов опеки и благотворительности, призрения сирот и ухода за бедными, обеспечение вдов и сирот работой, снабжение неимущих одеждой и продуктами питания, предоставление лекарств и медицинской помощи солдатам, раненным в ходе военных действий).

Для достижения поставленной цели нами были применены следующие методы: феноменологический метод (регламентация, специфика, роль, значение и сферы влияния семасиологии и типологии на социально-общественную и политическую жизнь; методология понятий) и сравнительно-исторический метод (пересмотр традиционных ценностей и ориентиров; траектория литературного развития).

В результате исследования мы пришли к следующему выводу: суждения о социальной роли женщин разъясняются в контексте мониторинга

благотворительной, образовательной и воспитательной деятельности женских национально-благотворительных объединений и компаний. Комплексное

исследование подтверждает тезис о том, что основной целью вышеперечисленных компаний было реформирование общества. Исследование актуально не только с точки зрения систематизации благотворительных организаций и гимназий, но и с позиции изучения «женского вопроса» в арменоведении.

Ключевые слова: благотворительные организации, Константинополь, социальная роль, женский вопрос, компаний, эмансипация, конституция, равенство.

43

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.