ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԿԻՐԱՌՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 1913-1915 ԹԹ. *
ՀՏԴ 93/94:338.2 (479.25)
ՌՈԲԵՐՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ասպիրանտ,
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի լաբորանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն robertsukiasvan@yahoo.com
Հոդվածում փորձել ենք ներկայացնել 1913-1915 թվականներին թուրքական իշխանությունների կողմից Սեբաստիա նահանգում իրականացված տնտեսական ճնշումների քաղաքականությունը։ Աշխատանքում ներկայացվում է հայ ու թուրք առևտրական ու արտադրական ձեռնարկությունների քանակական հարաբերակցությունը։ Առանձին անդրադարձ է կատարվում նահանգի վարչական իշխանությանը' ի դեմս նահանգապետ Մուամմերի, և ուժային կառույցների համագործակցությամբ իրականացվող հակահայկական տնտեսական բոյկոտի պրոպագանդային: Այնուհետև ներկայացվում է պրոպագանդային հաջորդած հայկական ձեռնարկություններին հասցվող ուղղակի ու միտումնավոր վնասը' արտահայտված շուկաների, ալրաղացների հրդեհումներով։ Վեր են հանվում արդեն պատերազմական փուլում հայապատկան հայկական ու թուրքական գույքի' անհավասար պայմաններով առգրավումները, ինչպես նաև սեբաստահայությանը կամավոր կերպով տրամադրված գույքային աջակցությանը կայսրության պատերազմական կարիքներին։
Աշխատանքն առավելապես հենվում է Հայաստանի ազգային արխիվի, Փարիզի Նուբարյան գրադարանի Արամ Անտոնյանի հավաքածուի արխիվային նյութերի, Սեբաստիա նահանգի տարբեր բնակավայրերին նվիրված հուշամատյանների, տպագրված առանձին հուշերի, մամուլի, ինչպես նաև թեմային առնչվող հետազոտությունների վրա։
Բանալի բառեր՝ Օսմանյան կայսրություն, վեց վիլայեթներ, Սեբաստիա, տնտեսական ճնշումներ, հակահայկական բոյկոտի պրոպագանդա, հայկական գույքի հրդեհումներ, հայկական գույքի առգրավումներ։
Աշխատանքը իրականացվել է մի շարք հայկական սկզբնաղբուրների համադրմամբ ու վերլուծությամբ: Հայերի տնտեսական դրությունը ներկայացնելու համար օգտագործվել են «Զոհրապ Գրիգոր, Սեբաստիայի նահանգը տնտեսական և ազգագրական տեսակետից և հայերի դրությունը»999 հոդվածը (1913թ. անստորագիր հրատարակված Փարիզի «Pour les Pouples» հանդեսի 9-րդ համարում) և Նիկոլ Աղբայյանի հոդվածաշարային վերլուծությունը՝ նվիրված վերոնշյալ աշխատանքին1000։
* Հոդվածը ներկայացվել է 30.04.2019թ., գրախոսվել' 21.05.2019թ., տպագրության ընդունվել' 17.06.2019թ.:
9 9 Զոհրապ Գ., Սեբաստիայի նահանգը տնտեսական և ազգագրական տեսակետից և հայերի դրությունը, Հայկական հարցը փաստաթղթերու լույսին տակ, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2013, էջ 5-27։
1 00 Աղբալյան Ն., Հայկական հարցը, Սեբաստիայի նահանգը թւերով, Հորիզոն, Թիֆլիզ, 1913, յունիս 5, հ.122, յունիս 6, հ. 123, յունիս 7, հ. 124:
436
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
Օգտագործվել են Սեբաստիա նահանգի տարբեր գյուղերի ու քաղաքների հուշամատյան ժանրի գրքեր1001, հուշերի հավաքածուներ1002, առանձին գրքերով տպագրված հուշեր1003, իրադարձությունների ժամանակակից տեղական թերթեր1004, ինչպես նաև հետագայում մամուլում հրապարակված հուշեր1005, արխիվային նյութեր Հայաստանի ազգային արխիվից1006 և Փարիզի Նուբարյան գրադարանից1007, ինչպես նաև թեմային նվիրված հետազոտություններ1008։
Սեբաստիայի հայության տնտեսական վիճակը
Սեբաստիա նահանգի տնտեսության ու ժողովրդագրության մասին արժեքավոր տվյալներ է հաղորդում Գրիգոր Զոհրապի «Սեբաստիայի նահանգը տնտեսական և ազգագրական տեսակետից և հայերի դրությունը» հոդվածը, որն 1913թ.-ին անստորագիր հրապարկվել է Փարիզի «Pour les Pouples» հանդեսի 9-րդ համարում։ Ըստ Զոհրապի՝ Արևմտյան Հայաստանի բոլոր 6 նահանգների հասարակական կյանքում հայ բնակչությունը առաջատարն էր թե' մշակութային, թե' տնտեսական գործունեությամբ1009։ Սեբաստիա նահանգում գործում էին 166 ներմուծող առևտրականներ, որոնցից 141-ը հայեր էին, 13-ը՝ թուրք, 12-ը' հույն: Արտահանողների ընդհանուր թվից' 150-ից 127-ը հայեր էին, 23-ը' թուրք: Բանկային գործում' 32 հայեր և 5 թուրքեր, խանութպանների ու արհեստավորների կազմում 6800-ը հայեր էին, 2550-3000-ը' թուրք1010: Թեև բացարձակ թվերով հայերն, ըստ Զոհրապի, 27.000-ով պակաս էին թուրքերից, բայց առևտրի ոլորտում 11 անգամ գերազանցում էին վերջիններին։ Հայ մանրավաճառները գերազանցում էին թուրք գործընկերներին մոտ 4 անգամ, արհեստավորները' 5, նպարավաճառները' մոտ 1.5, իսկ բանկային ոլորտում' մոտ 7
1001 Պատրիկ Ա., Պատմագիրք յուշամատեան Սեբաստիոյ եւ գաւառի հայութեան, հատոր Ա, տպ. «Մշակ», 1974: Զարդարեան Ե., Պատմագիրք Տիվրիկ քաղաքի, Պէյրութ, Համազգայինի «Վահէ Սէթեան» տպարան, 1972: Ալպօյաճեան Ա., Պատմութիւն Եւդոկիոյ հայոց, Գահիրէ, տպ. «Նոր աստղ», 1952: Սիմոնեան Գ., Յուշամատեան պոնտական Ամասիոյ, Վենետիկ, ա.հ, 1966: Մինասեան Պ., Պատմագիրք Կիւրինի, Պէյրութ, տպարան «Սեւան», 1974: Պառաւեան Ս., Փոքր Հայքի Սիմ-Հաճի-գիւղ գիւղաքաղաքի հայերու պատմութիւնը 1890-1922, Վենետիկ, Ա. Հ., 1978:
1 02 Մեսրոպ Լ., Աղէտ եւ վերածնունդ, Փարիզ, տպագր. «Արաքս», 1952: Սվազլյան Վ., Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 2011:
1 03 Արծրունի Ն., Մահուան ձորին մէջ, Անթիյիաս, տպարան «Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կի[իոյ», 1965:
1004 Հողդար շաբաթաթերթ, Սեբաստիա, 1914 յունվար 18, թիւ 41, 1914 մարտ 15, թիւ
49:
1005 Շահեն Տ., «Արիւնի ճամբէս.Դէպի Գողգոթան», «Հայրենիք» ամսագիր, Պոսթըն, սկսված' 1950 թիւ 11 (298) մինչև 1953 թիւ 1 (323):
1006 Երկանյան Գ., Սեբաստիոյ պատմագրքի համար նոթագրած պատմական տեղեկություններ, ֆ. 439 ց. 1, գ. 497: Ալեքսանդրյան Հ., Հուշերը 1915թ. Եղեռնի մասին, ֆ. 439 ց. 3, գ. 115:
1007 Ա. հ., Սեբաստիա եւ իր գիւղերը (Սվազի վիլայեթ), ձեռագիր, էջ 0005-0014 շրջ, BNu/Fonds A. Andonian, P.J.1/3, fi le 49, Sebaste: Գալեմքեարեան Գ., Սեբաստիոյ հայոց մարտիրոսագրութիւնը, Andonian - Materiaux pour I'histoire du genocide, P. i. L/4-3, Amele Tabouri, massacre des soldats armeniens, էջ 1-51:
1008 Ակունի Ս., Միլիոն մը հայերու ջարդի ամբողջական պատմութիւնը (1914-1918), Կ.Պոլիս, «Հայաստան» գրատան հրատ., 1921: Գաբիկեան Կ., Եղեռնապատում Փոքուն հայոց եւ նորին մեծի մայրաքաղաքին Սեբաստիոյ, Պոսթըն, «Հայրենիք», 1924: Ղազարեան Հ., Ցեղասպան թուրքը, Պէյրութ, «Համազգային» տպարան, 1968: Kevorkian R., The Armenian Genocide. A Complete history. London, New York, I.B. tAuRIS, 2011:
1009 Զոհրապ Գ., նշվ. աշխ., էջ 10:
1010 Զոհրապ Գ., նշվ. աշխ., էջ 11: Զոհրապ Գ., նշվ. աշխ., էջ 41:
437
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
անգամ: Նահանգից արտահանվող հիմնական ապրանքներն էին գարին, ցորենը, ծխախոտը, ափիոնը, ասուրը, բամիան, խեժը, մեղրապը, բուրդը, բոժոժը, կաշին, գորգերը և այլ բրդե ու բամբակյա գործվածքներ1011։ Ընդհանուր առմամբ, նահանգ էր ներմուծվում 2.053.000 թուրքական [իրային համարժեք ապրանք, արտահանվում՝ 1.635.000 լիրայի ապրանք: Ձևավորվող պակասորդը լրացվում էր պանդուխտ սեբաստացիների ուղարկած միջոցների հաշվին1012: Փոքր տարբերությամբ նմանատիպ վիճակագրություն է ներկայացնում նաև Հայկազուն Ղազարյանը' հղում անելով ֆրանսիայի երկու հյուպատոսների' Կռնառի և Դյուսաբի կազմած տեղեկագրերին1013:
Նահանգի ֆաբրիկաներից ու ձեռնարկատիրություններից 130-ի
սեփականատարերը հայեր էին, քսանիննի սեփականատերը' թուրքեր, երեքինը' այլ ազգերի ներկայացուցիչներ, իսկ դրանք սպասարկող տեխնիկական անձնակազմը բացառապես հայեր էին: 17.000 բանվորներից 14.000-ը հայեր էին, 3500-ը' թուրքեր, 200-ը' այլ ազգեր1014:
Վիճակագրական այս տվյալներն ուսումնասիրելով' Նիկոլ Աղբալյանը 1913թ.-ին Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթի հունիսյան երեք համարներում վերլուծում է Զոհրապի տրամադրած տվյալները: Ըստ Աղբալյանի' կրթության ոլորտի ներկայացված
պատկերից կարելի էր անել առնվազն երեք եզրահանգում. ա) Օսմանյան կայսրությունում կրած հալածանքները չեն ընկճել տաճկահայության
կենսունակությունը, բ) առավել մեղմ հասարակական-քաղաքական պայմաններում հայերի առաջխաղացման տեմպերը կարող էին առավել խորացնել հայերի և մյուս ազգությունների տարբերությունները, գ) թուրքերին գերազանցող հայերի կրթական մակարդակը չէր կարող անտարբեր թողնել թուրք զինվորականությանն ու պաշտոնյաներին1015: Առաջին հայացքից Զոհրապի կազմած վիճակագրական
տվյալներից կարելի է ենթադրել, որ հայերի հալածանքի պատճառներից մեկը տնտեսության բնագավառում նրանց գերակա դիրք ունենալն էր: Սակայն Նիկոլ Աղբալյանը Զոհրապի տեղեկագրի հիման վրա կատարած իր եռամաս հոդվածաշարի երրորդ հատվածում հարցը դիտարկում է այլ տեսանկյունից: Ըստ հեղինակի' հայերի հալածանքների դրդապատճառը պետք էր փնտրել ոչ թե թուրք բնակչության սոցիալական անհավասարության ընկալումներում, այլ թուրք մտավորականության ու զինվորականության շրջանում: Ըստ այդմ, կիսում ենք Նիկոլ Աղբալյանի կարծիքն առ այն, որ թուրքական իշխանութունները հայերի առաջադիմությունը ընկալում էին ոչ այնքան որպես սոցիալ-տնտեսական, այլ որպես քաղաքական սպառնալիք1016:
Հայկական ձեռնարկությունների դեմ բոյկոտը
1913թ.-ի մարտի 30-ին Սեբաստիայում նահանգապետ նշանակված Ահմեդ Մուամմեր բեյը հետապնդում էր հայերի բարգավաճմանը վերջ դնելու և թուրքական տնտեսվարությունները խթանելու նպատակ, ինչի համար մշակել էր տնտեսական բռնաճնշումների նախագիծ1017: Այդ քաղաքականության դրսևորումներից էր
1011 Զոհրապ Գ., նշվ. աշխ., էջ 10-11:
1012 Աղբալյան Ն., Հայկական հարցը, Սեբաստիայի նահանգը թւերով, Հորիզոն, Թիֆլիզ, 1913, յունիս 6, հ. 123:
1013 Ղազարեան Հ., նշվ. աշխ., էջ 87:
1014 Զոհրապ Գ., նշվ. աշխ., էջ 11:
1015 Աղբալյան Ն., Հայկական հարցը, Լուսաւորութեան գործը Հայաստանում, Հորիզոն, Թիֆլիզ, 1913, յունիս 5, հ. 122:
016 Աղբալյան Ն., Հայկական հարցը, Սեբաստիայի նահանգը թւերով, Հորիզոն, Թիֆլիզ, 1913, յունիս 6, հ. 123:
1017 Kevorkian R., նշվ. աշխ., էջ, 429:
438
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
հայկական ձեռնարկությունները բոյկոտելու պրոպագանդան: Անձամբ կառավարելով բոյկոտի պրոպագանդան' Մուամմերը ձևավորել էր պրոպագանդիստների խմբեր և ուղարկել նրանց նահանգի տարբեր մասեր։ Այդ արշավի մեջ ներգրավված են եղել նաև այլ պետական ինստիտուտներ ու պաշտոնյաներ՝ ժանդարմերիան, ի դեմս Կյուրինի և Տարենտեի ժանդարմերիայի հրամանատար Սաաեդինի1018։
Թուրք բնակչության շրջան կատարած այցերի ժամանակ Մուամմերն անձամբ հորդորել է թուրքերին «չշահագործվել» հայերի կողմից1019։ Ըստ Սեբաստիայում լույս տեսնող «Հողդար» շաբաթաթերթի՝ 1914թ.-ի հունվարին փորձեր են կատարվել թուրք գյուղացիներին զերծ պահել քրիստոնյաների խանութներից օգտվելուց1020։ Նույնիսկ պատահել այնպիսի ծայրահեղ դեպքեր, երբ տեղացիները ներխուժել են քրիստոնյաների խանութներ և դուրս են բերել առևտուր անող թուրքերին1021։ Բոյկոտի արդյունքում ստեղծված դրությունը մեղմելու համար հայ վաճառականները դիմել են նահանգապետ Մուամմերին ու հասել որոշակի զիջումների, քանի որ գործնականում հնարավոր չէր կարճ ժամանակում ստեղծել բոյկոտված առևտրային հարաբերություններին փոխարինող այլընտրանք1022։
Հայկական ձեռնարկությունների վրա գործադրված ճնշումներից ու
պրոպագանդայից բացի նախաձեռվում էին թուրքական մթերանոցներ բացելու գործնական քայլեր1023։ Նահանգապետը ընկերակցություններ էր ձևավորում առևտրական բոլոր ճյուղերի համար և նույնիսկ ներդնում իր անձնական միջոցները։ Պետք է ստեղծվեին թուրքական արհեստանոցներ, որտեղ հայ վարպետները թուրք երիտասարդներին սովորեցնելու էին տարբեր արհեստներ1024։ Այդ
գործողություններով թուրքական իշխանությունները նպատակաուղղված վնաս էին հասցնում Սեբաստիայի հայերի տնտեսական կարողություններին ու ներուժին, բացի այդ նպաստում թուրք բնակչության շրջանում այն համոզման տարածմանը, որ հայերն իրենց գործունեությամբ վնասում կամ սպառնում էին թուրքական տարրի բարգավաճմանը, և թուրքերը շահագործվում հայերի կողմից։
Հայկական ձեռարկությունների հրդեհումները
Տնտեսական անհավասար պայմաններ ստեղծելու փորձերից բացի եղել են նաև հայկական ձեռնարկությունների դեմ ուղիղ հարձակումներ։ 1914թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին կասկածելի հանգամանքներում մեկը մյուսի հետևից հրդեհներ էին բռնկվում Մարզվանի, Ամասիայի, Սեբաստիայի, Եվդոկիայի շուկաներում1025։ Ըստ Կարապետ Գաբիկյանի՝ Եվդոկիայի ու Ամասիայի շուկաները կրել են շուրջ 300,000 ոսկու վնաս1026։ 1914 թ.-ի մայիսի 1-ին Եվդոկիայում հրդեհը միանգամից բռնկվել էր մի քանի վայրերում, իսկ քաղաքը միտումնավոր զրկվել էր ջրամատակարարումից, և հրշեջները անհետացել էին, թուրքերը սպասում էին թալանի առիթների1027, իսկ ոստիկանները մատնված էին անգործության1028։ Հրդեհը նկատելուց հետո
1018 Հողդար շաբաթաթերթ, Սեբաստիա, 1914 մարտ 15, թիւ 49։
1019 Գաբիկեան Կ., նշվաշխ, էջ 22։
1020 Հողդար շաբաթաթերթ, Սեբաստիա, 1914 յունվար 18, թիւ 41։
1021 Նույն տեղում։
1022 Գաբիկեան Կ., նշվաշխ, էջ 23։
1023 Հողդար շաբաթաթերթ, Սեբաստիա, 1914 մարտ 15, թիւ 49։
1024 Գաբիկեան Կ., նշվաշխ, էջ 21։
1025 Պատրիկ Ա., նշվ. աշխ., էջ 717։ Ակունի Ս., նշվ. աշխ., էջ 75:
1026 Գաբիկեան Կ., նշվաշխ, էջ 24: Պատրիկ Ա., նշվ. աշխ., էջ 717։
1027 Պատրիկ Ա., նշվ. աշխ., էջ 717։
1028 Գաբիկեան Կ., նշվ.աշխ, էջ 23-24։
439
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն իր վրա է վերցրել առաջնորդ Տ.Շավարշ վարդապետը։ Նա ստիպել է վերականգնել ջրամատակարարումը և գործի դրել հրշեջներին, ինչի շնորհիվ հնարավոր է եղել փրկել մի քանի ազգային կալվածնքեր1029: Ըստ տարբեր տվյալների' 21 ժամ տևած հրդեհի արդյունքում այրվել էին 85 խանութ, 45 տուն ու 3 խան1030:
Նույն տրամաբանության մեջ են տեղավորվում նաև նաև հայ
սեփականատերերին պատկանող ալրաղացների հրդեհումները Մարզվանում, Ամասիայում ու Սեբաստիայում: Ըստ Կարապետ Գաբիկյանի և Առաքել Պատրիկի' ակնհայտ էր, որ հրդեհները կազմակերպված էին թուրքական կառավարության կողմից1031: Այսպիսով, կազմակերպված հրդեհները կարելի է դիտարկել թուրքական իշխանությունների տնտեսական ճնշումների համատեքստում' նպատակ ունենալով թուլացնել հայկական տնտեսական ուժը։
Սեբաստիայի հայությունը Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին. զորակոչ ու գույքի առգրավում
Սեբաստիայում առգրավումների գործընթացին անցնելուց առաջ անհրաժեշտ ենք համարում նշել, որ առաջնորդարանը և նահանգի հոգևոր առաջնորդները, պատրիարքարանի կոնդակի համաձայն, հորդորել էին հայությանը պատերազմական գործերում աջակցել Օսմանյան կայսրությանը1032: Զորակոչին հաջորդող շաբաթներին իշխանությունները ձեռնամուխ են լինում հայերի գույքի առգրավման գործին։ Առգրավման գործընթացին անցնելուց առաջ իշխանությունները բնակիչներին հորդորում էին իրենց գույքը կամովին հանձնել պետությանը։ Մի քանի հորդորներից հետո սկսվում էին տնային խուզարկությունները ու գույքի բռնի առգրավումները1033։ Այդ գործողությունները երբեմն ուղեկցվում էին տանուտերերի և տեղի հայության առաջնորդների նկատմամբ կիրառվող ծայրահեղ բռնություններով (օր.' տաքացած երկաթով աչքերը խարանեյ), որպեսզի վերջիններս իշխանություններին հանձնեն թաքցրած գույքը1034: Պատերազմական ծախսերը բավարարելու համար ստեղծվել էին Զինվորական պիտույքների առգրավման հանձնաժողովներ, որոնք զբաղվում էին ամբողջ նահանգի խանութների ապրանքների, ձիերի, կառքերի, եզների բռնագրավմամբ1035: Ի տարբերություն հայապատկան գույքի զանգվածային առգրավման' թուրքերի գույքը առգրավվում էր շատ «ցանցառ» կերպով1036: Օրինակ, Բրգնիկ գյուղում, որտեղ գյուղացիների ապրուստի հիմնական միջոցը ձիերի վաճառքն էր, առգրավվել էին 14.500 լիրա արժողությամբ ձիեր, մինչդեռ գյուղի թուրքերին պատկանող 5-6 ձիերին ձեռք չէին չտվել1037: Նմանատիպ խտրական վերաբերմունք է
1029 Պատրիկ Ա., նշվ. աշխ., էջ 717:
1030 Kevorkian R., նշվ. աշխ., էջ, 429-430:
1031 Գաբիկեան Կ., նշվաշխ, էջ 24: Պատրիկ Ա., նշվ. աշխ., էջ 717:
1032 Գաբիկեան Կ., նշվաշխ, էջ 42: Գալեմքեարեան Գ., նշվ. աշխ., էջ 12: Վարանդեան
Մ., Մուրատ (Սեբաստացի ռազմիկին կեանքն ու գործը), «Հայրենիք»ի տպարան, Հրատ. Մուրատ ֆոնդի կեդրոնական վարչութեան, Պոսթըն, 1931, էջ 208: Մեսրոպ Լ., Աղէտ եւ վերածնունդ, Փարիզ, տպագր. «Արաքս», 1952, էջ 397: Սիմոնեան Գ., նշվ. աշխ., 663: Ալպօյաճեան Ա., նշվ. աշխ., էջ 1225:
1033 Fonds Andonian - Materiaux pour I'histoire du genocide, Dossier 49 Massacres et deportations a Sebaste, Ա. հ., Սեբաստիա եւ իր գիւղերը (Սվազի վիլայեթ), էջ 0005-0006:
1034 Նույն տեղում:
1035 Գաբիկեան Կ., նշվաշխ, էջ 31-32:
1036 Ղազարեան Հ., նշվ. աշխ., էջ 90:
1037 Fonds Andonian - Materiaux pour I'histoire du genocide, Dossier 49 Massacres et deportations a Sebaste, Ա. հ., Սեբաստիա եւ իր գիւղերը (Սվազի վիլայեթ), էջ 0006:
440
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
եղել նաև տնտեսվարողների գույքի առգրավման հարցում: Օրինակ, ի տարբերություն հայ վաճառականների նկատմամբ կիրառվող գործելաոճի՝ թուրք վաճառականների պարագայում հայտնի են դեպքեր, երբ ոչ միայն վերցված ապրանքների ծավալն էր աննշան, այլև անգամ այդ փոքր քանակությամբ առգրավված գույքը գիշերը վերադարձվում էր տերերին՝ որպես հիմնավորում ներկայացնելով շուկայում թուրք վաճառականների անմրցունակ դիրքը1038։ Ըստ հայկական աղբյուրների՝
բռնագրավում էին հայերի ունեցվածքի 90%-ը, իսկ թուրքերի ունեցվածքի 5%-ը1039։ Ամասիայում ակնհայտ խտրական մոտեցումը քողարկելու համար առգրավվում էին թուրքական գույքը, սակայն հիմնականում անարժեք իրերը1040։ Այդ գործընթացի շրջանակում առգրավվեց Սեբաստիա քաղաքի 43 արհեստավորների գույքը, իսկ նրանց նշանակեցին հրամանատարներին ու տասնապետերին անձնական ծառայություններ մատուցելու գործին1041։ Սակայն այն արհեստավորները, որոնց ծառայությունը անփոխարինելի էր պետության համար, խուսափում էին խտրական վերաբերմունքից (օր.՝ Եվդոկիայի թուրքական զորանոցների շինարարները)1042։ Առգրավվում էին անգամ ռազմական նշանակություն չունեցող ապրանքներ՝ կանացի հագուստ, հոտավետ օճառներ, անուշահոտություններ1043։ Հայտնի են դեպքեր, երբ առգրավումներին փորձում էին տալ օրինական տեսք. տրամադրում էին գույքի փոխարժեքը պատերազմից հետո ստանալու մուրհակներ1044։ Լրտեսումների արդյունքում հայտնաբերված գույքն առգրավվում էր առանց մուրհակի տրամադրման, իսկ դրանց սեփականատերերը տուգանվում էին ու բանտարկվում։ Առգրավվում են նաև հայ կառապանների կառքերը, ձիերը, գյուղերի եզնասայլերը, էշերը1045։ Խանութների գույքագրման ու մնացած ապրանքների առգրավման համար ստեղծված «Միւտաֆայը Մի[|իէ» (Ազգային պաշտպանություն) անունը կրող հանձնախումբն, իր լիազորությունները իրականացնելուց բացի, առգրավված գույքի մի մասն էլ ուղարկում էր թուրք բնակիչներին, զինվորական տներին կամ զինվորական մթերանոցներին1046։
«Զինվորական գործերի անհրաժեշտությունից» ելնելով՝ առգրավվել են եկեղեցիներ, հիվանդանոցներ, գործարաններ, գործատներ, ջրաղացներ և աչքի ընկնող տներ1047։ Հայերին պատկանող կրթական, մշակութային հաստատությունները բռնագրավվել և տրամադրվել էին ռազմական նպատակների համար։ Արամյան վարժարանն ու մանկապարտեզը վերածվել էին զինվորական հիվանդանոցի1048։ Ս.Սարգիս, Ս.Փրկիչ, Ս.Նշան, Ս.Անապատ, Ս.Հակոբ1049 վանքերն ու եկեղեցիներն իրենց կրթական շենքերով, ինչպես նաև հայերին պատկանող որոշ տներ1050
8 Գաբիկեան Կ., նշվաշխ, էջ 32։
1039 Fonds Andonian - Materiaux pour I'histoire du genocide, Dossier 49 Massacres et deportations a Sebaste, Ա. հ., Սեբաստիա եւ իր գիւղերը (Սվազի վիլայեթ), էջ 0005։
1040 Սիմոնեան Գ., նշվ. աշխ., էջ 663։
1041 Fonds Andonian - Materiaux pour I'histoire du genocide, Dossier 49 Massacres et deportations a Sebaste, Ա. հ., Սեբաստիա եւ իր գիւղերը (Սվազի վիլայեթ), էջ 0005։ Գալեմքեարեան Գ., նշվ. աշխ., էջ 10։
1042 Սվազլյան Վ., նշվ. աշխ., էջ 345։ Ալպօյաճեան Ա., նշվ. աշխ.,, էջ 1224։
1043 Սիմոնեան Գ., նշվ. աշխ., էջ 663։ Գալեմքեարեան Գ., նշվ. աշխ., էջ 10։
1044 Գաբիկեան Կ., նշվաշխ, էջ 32։ Սիմոնեան Գ., նշվ. աշխ., էջ 663։
1045 Գաբիկեան Կ., նշվաշխ, էջ 32-33։ Ալպօյաճեան Ա., նշվ. աշխ., էջ 1225։ Սիմոնեան Գ., նշվ. աշխ., էջ 663:
1046 Ղազարեան Հ., նշվ. աշխ., էջ 90-91: Գաբիկեան Կ., նշվաշխ, էջ 32։
1047 Ղազարեան Հ., նշվ. աշխ., էջ 90-91 ։
1048 Տէրտէրեան Շ., Արիւնի ճամբէս.Դէպի Գողգոթան, «Հայրենիք» ամսագիր Պոսթըն, 1950 թիւ 299, էջ 49։ Հուշագրական ժառանգություն, էջ 189։
1049
Գալեմքեարեան Գ., նշվ. աշխ., էջ 11-12։
1050 Երկանյան Գ., Սեբաստիոյ պատմագրքի տեղեկություններ, ՀԱԱ, ֆ. 439, ց. 1, գ, 497, էջ 36։
441
համար նոթագրած պատմական
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
տրամադրվել էին զինվորներին կամ գերիներին' բնակության1051: Հայկական հաստատությունների նկատմամբ այդ քաղաքականությունը կիրառվել է նաև նահանգի այլ վայրերում։ Օրինակ, Ամասիա քաղաքի դպրոցը, Կյուրին քաղաքի Յորեն և Շուղուլ թաղերի եկեղեցիները, բողոքականների ժողովարանը, Ձախձոր թաղի եկեղեցին նույպես օգտագործվել են ռազմական նպատակներով1052։ Հայ աշխատավորների ձեռքերով թուրքական հիվանդանոց ու զորանոց կառուցելու համար օգտագործվել են Սանասարյան վարժարանի համար նախատեսված 1000 ոսկի արժողությամբ շինարարական նյութերը, ինչպես նաև հայկական գերեզմանի քարերը1053։ Հարկ է ընգծել նաև, որ Սեբաստիայի հայությունը, անսալով գույքահավաքի կոչին, մեծ ներդրում է ունեցել կայսրության պատերազմական նախապատրաստություններին։
Ազգային հիվանդանոցը թուրք զինվորներին է հատկացրել ամսական 300 ոսկի արժողությամբ 150 անկողին։ Թուրքական հիվանդանոցներին նմանատիպ աջակցություն են ցույց տվել ինչպես անհատներ, այնպես էլ Հայկական Կարմիր Խաչը1054։ Գյուղական բնակչությունն իր հերթին տրամադրել էր մեծ քանակությամբ մթերք՝ գարի, բլղուր, յուղ, ոչխար, հավկիթ, պանիր և այլն1055։ Սեբաստիա-Էրզրում ճանապարհի գյուղերը ապահովել են իրենց տարածքով անցնող կամ շրջակայքում տեղակայված զորամիավորների սնունդը, անկողինն ու ճանապարհի պաշարները1056։ Ըստ Հայկանուշ Զառացյանի՝ հայ կանայք օր ու գիշեր պաքսիմատ, գուլպաներ, ձեռնոցներ ու ճերմակեղեն էին պատրաստում կայսերական բանակի համար1057։
Ինչպես տեսնում ենք, թուրքական իշխանությունները փորձել են իրենց գործողություներրին տալ օրինական տեսք ու դնել իրավական գործընթացների ձևի մեջ։ Այս փուլում համանման մոտեցումն արտահայտվել է պատերազմական կարիքներով պայմանավորված գույք տրամադրելու իշխանությունների պահանջով և դրա դիմաց մուրհակների տրամադրմամբ։ Զորակոչի ու առգրավումների միջոցով իշխանությունները ոչ միայն ամրացնում էին կայսրության պատերազմական կարողությունները, այլ նաև թուլացնում էին հայերի դիմադրողականությունը։
Եզրակացություններ
Հոդվածն ամփոփելով՝ կարելի է պնդել, որ նախացեղասպանական շրջանում Սեբաստիա նահանգի հայ բնակչությունն ուներ տնտեսական գերակշիռ դիրք թուրք բնակչության նկատմամբ։ Հայ ձեռնարկատերերը և առևտրականները մի քանի անգամ գերազանցում էին թուրքական բնակչությանը արտահանումների, ներմուծումների, բանկային գործի, ինչպես նաև ֆաբրիկաների ու
ձեռնարկատիրությունների քանակով։ Հայերի գերակշիռ դիրքը հաղթահարելու համար Սեբաստիա նահանգի վարչական և ուժային կառույցների համագործակցությամբ իրակացվում էր հայկական տնտեսությունների բոյկոտի
1051 Գալեմքեարեան Գ., նշվ. աշխ., էջ 11։
1052 Մինասեան Պ., Պատմագիրք Կիւրինի, Պէյրութ, տպարան «Սեւան», 1974, էջ 644։ Սիմոնեան Գ., նշվ. աշխ., էջ 701։
1053 Գաբիկեան Կ., նշվաշխ, էջ 33։ Ղազարեան Հ., նշվ. աշխ., էջ 91։
1054 Գաբիկեան Կ., նշվաշխ, էջ 42։
1055 Վիրաբյան Ա., Ավագյան Գ., Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում։ Վերապրածների վկայություններ։ Փաստաթղթերի ժողովածու, հատ 3., Հայաստանի ազգային արխիվ, Երևան, 2012, էջ 363։
056 Տերտերյան Ո., նշվ. աշխ., գ. 78, էջ 1։
1057 Fonds Andonian - Materiaux pour I'histoire du genocide, Dossier 49 Massacres et deportations a Sebaste, Զառացյան Հ., Սըվազ, էջ 0113։ Գաբիկեան Կ., նշվ.աշխ, էջ 42
442
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
պրոպագանդա: Պրոպագանդայի նպատակը ոչ միայն հայերի տնտեսական դիրքը թուլացնելն էր, այլև հակահայկական տրամադրությունների տարածումը: Բոյկոտի պրոպագանդային հաջորդում են հայկական խանութների, շուկաների, ալրաղացների հրդեհումները, որոնցով պատճառվում է մեծ ծավալի վնաս։ Սեբաստիա նահանգում պատերազմական դրությունով պայմանավորված գույքի առգրավումները հայ ու թուրք բնակիչներից կատարվում էին խիստ անհավասար կերպով։ Հայ բնակչության կողմից մի քանի անգամ գույքի կամավոր հանձնումից հետո նույնիսկ հայապատկան գույքը բռնազավթում էին՝ որոշ դեպքերում ծայրահեղ բռնություններով։
Չնայած վերոնշյալ հակահայկական քաղաքականությանը՝ հայ բնակչությունը կամավոր կերպով մեծ նպաստ է բերել պետության պատերազմական նախապատրատություններին՝ իշխանությունների տրամադրության տակ դնելով մեծ քանակությամբ շարժական ու անշարժ գույք։
STATE ECONOMIC POLICY TOWARDS ARMENIANS IN SEBASTIA IN 1913-1915
ROBERT SUKIASYAN
Yerevan State University, PhD Student at the Armenian Genocide Museum Institute Foundation, laboratory assistant, Institute of Armenian Studies,
Department of Genocide Studies,
Yerevan, Republic of Armenia
The article attempts to present the policy of economic pressure exerted by the Turkish government in Sebastia Province between 1913 and 1915. The quantitative ratio of Armenian and Turkish commercial and manufacturing enterprises is presented. Separate reference is made to the propagation of anti-Armenian boycott of the state's administrative authority, in the person of governor Muammer in cooperation with power structures. The direct and intentional damage to the Armenian property which followed the boycott propaganda is presented, it was especially expressed by the burnings of markets and Armenian mills. The unfair seizure of Armenian and Turkish property in the war-time, as well as voluntary donations of Sebastian Armenians to the military needs of the empire are also discussed.
The work is heavily based on the materials from the National Archive of Armenia, Aram Antonyan archival collection of Paris based Nubarian library, the memorial books dedicated to different settlements of Sebastia, and separate publications of memoirs, as well as on the studies of the topic.
Key words: Ottoman Empire, six vilayets, Sebastia, economic pressures, anti-Armenian boycott propaganda, burning of Armenian property, Armenian property seizures.
443
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
ГОСУДАРСТВЕННАЯ ЭКОНОМИЧЕСКАЯ ПОЛИТИКА В ОТНОШЕНИИ АРМЯН СЕБАСТИИ В 1913-1915 ГОДАХ
РОБЕРТ СУКИАСЯН
аспирант Музея-института Геноцида армян, лаборант отдела геноцидоведения Института арменоведческих исследований Ереванского государственного университета, г.Ереван, Республика Армения
В статье предпринята попытка представить политику экономического давления, проводившуюся турецким правительством в провинции Себастия с 1913 по 1915 год. Представлено количественное соотношение армянских и турецких коммерческих и производственных предприятий. Отдельно упоминается пропаганда антиармянского бойкота государственной административной власти в лице губернатора Муаммера в сотрудничестве с силовыми структурами. Представлен прямой преднамеренный ущерб армянскому имуществу, нанесенный в последовавшей за пропагандой бойкота период, который выражался, в частности, в сожжении рынков и армянских мельниц. Обсуждается также захват армянского имущества в военное время, а также добровольные пожертвования армян Себастии на военные нужды империи.
Работа в значительной степени опирается на материалы Национального архива Армении, архивного фонда Арама Антоняна Нубарийской библиотеки в Париже, мемориальные книги, посвященные различным населенным пунктам Себастии, отдельные публикации мемуаров, а также на исследования на эту тему.
Ключевые слова: Османская империя, шесть вилайетов, Себастия, экономическое давление, антиармянская пропаганда бойкота, поджоги армянской собственности, захват армянской собственности.
444