Научная статья на тему 'The perspectives of developing philosophical thinking starting from early childhood in Armenian reality'

The perspectives of developing philosophical thinking starting from early childhood in Armenian reality Текст научной статьи по специальности «Философия, этика, религиоведение»

CC BY
110
136
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
Wisdom
Ключевые слова
МЭТЬЮ ЛИПМАН / ФИЛОСОФИЯ ДЛЯ ДЕТЕЙ / ФИЛОСОФИЯ В ДЕТСКОМ САДУ / ФИЛОСОФИЯ В ШКОЛЕ / ФИЛОСОФСКОЕ ОБСУЖДЕНИЕ / КРИТИЧЕСКОЕ МЫШЛЕНИЕ / САМОСТОЯТЕЛЬНОЕ МЫШЛЕНИЕ / НЕЗАВИСИМОЕ МЫШЛЕНИЕ / ТВОРЧЕСКОЕ МЫШЛЕНИЕ / АНАЛИТИЧЕСКОЕ МЫШЛЕНИЕ / МЕТОДОЛОГИЯ РАЗВИТИЯ ФИЛОСОФСКОГО МЫШЛЕНИЯ / АРМЯНСКИЙ ИНСТИТУТ ФИЛОСОФИИ ДЛЯ ДЕТЕЙ / ПРОГРАММА ФИЛОСОФИЯ ДЛЯ ДЕТЕЙ В ПЕРСПЕКТИВЕ АГПУ

Аннотация научной статьи по философии, этике, религиоведению, автор научной работы — Оганисян Асмик

Данное исследование является инициативой к программе, которая пока еще нуждается в многосторонней и углубленной разработке и развитии. В работе предпринята попытка рассмотреть взаимосвязь «ребенок и философия» как концепцию, обосновать в армянской ре-альности возможность развития философского мышления и необходимость формирования философского мировоззрения у детей, основываясь на опыт международных центров и программ в данной области, предопределить образовательный и социально-этический потенциал осуществления в Армении программы Философия для детей в Армянском государственном педагогическом университете имени Хачатура Абовяна, выдвинута проблема разработки механизмов и методологических основ с целью подготовки преподавателей обучать детей философии.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Перспективы развития философского мышления у детей в раннем возрасте в армянской действительности

This research projects is in its initiatial stage and needs a comprehensive and consistent constraction and development. The article discusses "child and philosophy" relationship as a major concept. It aims to justify the need and perspectives of developing philosophical thinking amongst children, necessity of formulating philosophical world view, based on the experience of international centers and programs performing in this field. Furthermore, the article outlines the potentials and realistic approaches through which the educational program Philosophy for Children can be realized in Khachatur Abovian Armenian State Pedagogical University. In the initial phase mechanisms and methodological basics will be created for training teachers, who would later utilize professional skills and teachniques to teach philosophy to children.

Текст научной работы на тему «The perspectives of developing philosophical thinking starting from early childhood in Armenian reality»

ՀԱՍՄԻ Կ ՀՈՎՀԱՆ ՆԻՍՅԱՆ ՀՏԴ 101.1-053.2:37.013.73

ՎԱՂ ՏԱՐԻՔՈՒՄ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Վաղ տարիքումփիլիսոփայակաե մտածողությունը ոչ միայն հնարավոր է, այլն' անհրաժեշտ

Մենք ուսումնասիրում ենք անցյալի փիլիսոփայությունը' հասկանալու համար ապագայի փիլիսոփայությունը, իսկ ապագայի փիլիսոփայության հիմքերը դրվում են ներկայում, որտեղ փիլիսոփայության հույսը կապվում է երիտասարդության, այսօր արդեն նան' մանկահասակ երեխաների հետ: Նման բազմաստիճան փիլիսոփայական կրթության հիմքերն առկա են դեռնս հին հունական փիլիսոփայության, մասնավորապես, սոփեստների գիտագործնական պրակտիկայում: Այնուամենայնիվ, թեպետ փիլիսոփայությունն ամենահին ակադեմիական դասընթացներից է, սակայն մինչև վերջերս այն համարվում էր խրթին ն անհետաքրքիր երեխաների համար, ուստի ն ավանդաբար չի դիտվել որպես «երեխաների ուսումնասիրության առարկա»: Ավելին,

այսպես կոչված, «փիլիսոփայող», ընդհանուր, վերացական, առօրյա կյանքից կտրված հասկացություններով դատող, ինքնուրույն ն անկախ եզրահանգումներ կատարող երեխան, ով հաճախ «դժվար կացության» մեջ է դնում մեծահասակներին, արժանանում է վերջինների հեգնանական հանդիմանությանը «Մի փիլիսոփայիր», «Հերի ք փիլիսոփայես», «Դու էիր պակա-

սում, որ փիլիսոփայես», «Մի նոր փիլիսոփա էլ հայտնվեց» ն այլն:

Փիլիսոփայությունը սերը դեպի իմաստությունը ն աշխարհի մասին խորհրդածությունները, կյանքի իմաստի որոնումները սկսվում են շրջապատող իրականության նկատմամբ հետաքրքրվածությունից ն հետաքրքրասիրությունից, Արիստոտելի բնո-րոշմամբ զարմանքից: Իսկ հետաքրքրվում ն զարմանում են ամենից հաճախ երեխաները, ովքեր ընկալելու, հասկանալու, դատելու ն աշխարհաճանաչողության ամեմա-մեծ պահանջն ունեն: Հայտնի ճշմարտություն է «Բանական մարդը փիլիսոփայող էակ է», ուստի, փիլիսոփայությունը չունի տարիքային սահմաններ, ն երեխաները, պատանիներն ու երիտասարդները նս ի բնե «փիլիսոփաներ» են, ն բոլորի նման նրանք էլ կիրառում են մտածողության ձները, առաջադրում են փիլիսոփայական հավերժական խնդիրներ ու հարցադրումներ, որոնց շուրջ բոլոր ժամանակների փիլիսոփաները մտածել ն մտածում են ն, որոնք էլ հենց կազմում ն ձնավորում են մեր ամենօրյա կենսափորձը: Օրինակ, երեխաները սիրում են հարցնել

ռ

«Ինչպե ս ենք մենք ճանաչում առարկա-

ռ \

ները», «Ինչու մեկը չար է, իսկ մյուսը բա-

о

րի», «Ինչու հնարավոր չէ վերացնել չարը»,

ռ ռ

«Ի նչ է գեղեցիկը», «Ինչպե ս տարբերել

ռ

ճշմարիտն ու սուտը», «Ինչու չի կարելի

ռ

ստել», «Չէ որ սուտն էլ երբեմն կարող է

ռ

օգտակար լինել», «Ինչու երբեմն այն, ինչ այսօր ճշմարիտ է, վաղը պարզվում է, որ

ռ

սխալ է», «Ինչպե ս են կապակցվում միտքն

ռ ռ

ու մարմինը», «Ի նչ է արդարությունը», «Ո վ

ռ ռ

է լավագույն ընկերը», «Ո վ և ինչու է սահ-

/ ռ

մանել «Չի կարելին»», «Ինչո ւ է ժամանակը երբեմն դանդաղ, իսկ երբեմն էլ արագ անց-

ռ

նում», «Ի նչ են նշանակում մեր երազները»,

ռ

«Արդյոք ուրվականներն իրակա ն են», «Ին-

ռ

չու են մարդիկ ծնվում, եթե մի օր պիտի

ռ

մեռնեն», «Ու ր են գնում մարդիկ մահվանից հետո», «Եթե Երկիր մոլորակը կլոր է, և մենք ապրում ենք դրա վրա և ոչ թե դրա մեջ, ինչ-

ռ

պե ս է որ չենք գլորվում Երկրի վրայից» և

այլն:

Այն հանգամանքը, որ երեխաները փիլիսոփայում են առանց փիլիսոփայություն սովորելու, չի նշանակում, թե նրանք փիլի-

ռ

սոփայություն սովորելու կարիք չունեն: Չէ որ նույնը տեղի ունի նաև մեծահասակների դեպքում, և որևէ մեկը չի կասկածում այն հարցում, թե արդյոք նրանք պե տք է ուսումնասիրեն փիլիսոփայությունը:

Փիլիսոփայությունն առաջադրում է վիճելի գաղափարներ, որոնք մարդը չի կարող ավարտուն կերպով քննել և ամրագրել իր գիտակցության մեջ իբրև ակնհայտ ճշմարտություններ: Փիլիսոփայության այս

առանձնահատկությունն էլ հենց օգնում է երեխային ներքաշվել փիլիսոփայական խնդիրների քննության ոլորտ, ձևավորել սեփական տեսակետ,սեփակաան աշխարհայացք: Տրամաբանությունը, որը փիլիսո-

փայության հնագույն ճյուղերից է, ներառում է նաև քննադատական մտածողությունը, ուստի փիլիսոփայությունն օգնում է երեխաներին ամենից առաջ զարգացնել ինքնուրույն, քննադատական, ստեղծագործական, անկախ և վերլուծական մտքի ունակություններն ու կարողությունները, ինքնազարգացումն ու ինքնագնահատումը:

Փիլիսոփայությունն առաջադրում է հարցեր աշխարհի մասին մեր պատկերացումները կազմող հիմնական հասկացությունների շուրջ, և երեխաները ներգրավվում են փիլիսոփայության ոլորտ նաև ուսումնասիրելով առօրյա կյանքից իրենց քաջ ծանոթ այդ հասկացությունների իմաստները, ձգտելով ըմբռնել դրանց լեզվական իրողությունների բառերի, բազմիմաստության արդյունքում առաջացած շփոթը, կողմնո-րոշվել ամենօրյա բառախաղի հորձանուտում, կատարելագործել իրենց մտածողությունը, ավելի լավ հասկանալ սեփական ներաշխարհն ու ուրիշների աշխարհը, բացա-հայտել, թե այդ աշխարհներում ինչն է իրենց համար առավել կարևոր, արժեքավոր և ընդունելի:

Ասվածից ակնհայտ է, որ երեխաների համար փիլիսոփայությունն ընդամենը մտավոր որոնում չէ: Այն ունի գործնական նշանակություն և օգնում է նրանց ավելի լավ կողմնորոշվել կյանքում, կատարելագործել և խորացնել իրենց մտածողությունը հասկանալու և իմաստավորելու իրենց ամենօրյա կենսափորձի փիլիսոփայական կարևորությունը, արժևորելու շրջապատող իրականության մեջ ծառացած բարոյական, քաղաքական, սոցիալական, գեղագիտական և այլ բնույթի խնդիրները, ճշգրտելու իրենց

վճիռներն ու գործողությունները, կատարելու առողջ բարոյական կշռադատություններ, գործածելու ճշմարիտ դրույթներ, կիրառելու իրավացի, ազնիվ և արդար միջոցներ: Ահա,

թե ինչու է փիլիսոփայությունն ամենուր, և, թե ինչու են մարդիկ հազարավոր տարիներ շարունակ զբաղվում փիլիսոփայությամբ:

Երեխաների համար փիլիսոփայության ոլորտումիրականացված հետազոտությունները և դրանց զարգացումը

ԱՄՆ-ում 1947 թվականից Մոնթքլեյրի պետական համալսարանին կից գործում է Փիլիսոփայությունը երեխաների համար ինստիտուտը1, որը պարբերաբար կազմա-

1 Ինստիտուտն իրականացնում է երեք հիմնական առաքելություն

• կրթական ծրագրավորում. ուսումնական ծրագրերի և ուսուցիչների պատրաստման, հարցազրույցի վրա հիմնված ուսուցման, դասարանային երկխոսության, վերաբերյալ նյութերի հրատարակում, մասնագտական ֆորումների կազմակերպում, տարբեր տարիքի երեխաների համար դասընթացի համապարփակ ծրագրերի ստեղծում, Ինստիտուտի մասնաճյուղ-կենտրոնների աշխատանքի համակարգում, համագործակցություն Երեխաների համար փիլիսոփայություն առարկայի դասընթացներ և կրթական ծրագրեր առաջարկող համալսարանների, «Փիլիսոփայությունը երեխաների համար» տարածքային և միջազգային կազմակերպությունների հետ:

• Մասնագիտական մասնաճյուղ-կենտրոնների ընդլայնում. ցուցադրությունների, գի-տաժողովների կազմակերպում, տարբեր ԶԼՄ-ների կայքեր ստեղծում, բրոշյուրների, տեղեկատվական ամսագրերի հրատարակում, համագործակցում և անդամակցում ակադեմիական, մասնագիտական կազմակերպությունների հետ, ինչպես արվել է օրինակ, Ամերիկյան փիլիսոփայանկան ընկերակցության, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ փիլիսոփայության կրթական հասարակությունների, Ամերիկյան կրթական հետազոտական ընկերակցության, ՅՈԻՆԵՍԿՕ-ի, Փիլիսոփայական հասարակությունների միջազգային ֆեդերացիայի, Գործնական և մասնագիտական էթիկայի ընկերակցության, Սկվայր ֆեդերացիայի, պետական և

կերպում է միջազգային սեմինարներ խնդրո առարկայի շուրջ: Ինստիտուտի հիմնադիր տնօրենն է հայտնի փիլիսոփա և կրթության տեսաբան Մեթյու Լիպմանը, ում նախաձեռնությամբ և ղեկավարությամբ էլ հենց մշակվել է Փիլիսոփայությունը երեխաների համար ծրագիրը, որն արտացոլվել է նրա բազմաթիվ հետազոտություններում (տե ս, մաս-

ֆեդերալ գերատեսչույունների, Նյու Ջերսիի շնորհալի երեխաների ընկերակցության և Փիլիսոփայություն երեխաների համար տա-րածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ:

• Հետազոտություն. խրախուսել տեսական և էմպիրիկ ուսումնասիրությունները փիլիսոփայությունը կրթական նպատակների համար օգտագործելու գաղափարի վրա հենվող նախաքոլեջային փիլիսոփայության մեջ.

• հրավիրել գիտնականների' Ինստիտուտում հետազոտություններ անելու համար.

• ուսումնասիրել նախաքոլեջային փիլիսոփայության այլընտրանքային մոտեցումները.

• համակարգել աշխատանքը Ինստիտուտի մասնաճյուղ-կենտրոնների և համագործակցող համալսարանների և կազմակերպությունների հետ:

• Իրականացնել հետազոտություն փիլիսոփայության և կրթության վերաբերյալ ակադեմիական և մասնագիտական վայրերում, աշխատել կրթական վարչարարությունը և քաղաքականությունը մշակողների, փիլիսոփայական և հարակից առարկաների դասախոսների և ուսանողների հետ:

Տե ս, http://www.montclair.edu/cehs/aca-demi cs/centers-and-institutes/iapc/:

նավորապես Lipman, Sharp, Oscanyan (eds.) 1978; Lipman, Sharp, Oscanyan 1980; Lipman 1988; Lipman 1993):

Մ.Լիպմանի պնդմամբ, փիլիսոփայությունը սոսկ դպրոցական դասընթաց չէ: Այն ամբողջ կրթական համակարգի հիմքն է: Նպատակադրվելով բացահայտել երեխաներին փիլիսոփայություն դասավանդելու սկզբունքներն ու հնարները նա XX դարի 50-80-ական թթ. պատրաստում է երեխաների համար փիլիսոփայության դասավանդման մանկապարտեզից մինչև բուհական կրթություն ժամանակահատվածն ընդգրկող մեթոդաբանական ծրագիր: Ծրագիրը ներառում է երեխաներին ծանոթ վիճահարույց խնդիրներ առաջադրող տեքստեր, որոնք Լիպմանը հրատարակում է Երեխաների համար փիլիսոփայական պատմվածքների ժողովածուով (Lipman 1974):

Որպես դասընթացների կազմակերպման նախատիպ Լիպմանը դիտարկում է սոկրատեսյան երկխոսությունը' ըստ նրա առաջադրած մաևտիկայի սկզբունքի: Լիպ-մանը պահանջում է Փիւիսոփայությունը երեխաների համար ծրագրի իրականացման համար լսարանը սովորական միջավայրից վերածել «հետազոտողների ընկերակցության», որի անդամները մտածում են ինքնուրույն և փաստարկում են սեփական կարծիքի շուրջ: Լսարանում ուսուցիչը մատուցում է համապաասխան նյութը և քննարկվելիք խնդիրները, ինչի արդյունքում արվում են եզրահանգումներ, որոնք իրենց հերթին առաջադրում են նոր խնդիրներ:

Փիլիսոփայությունը երեխաների համար շարժումը մեծ թափ է ստանում նախորդ դարի 70-ական թվականներից և Մեթ-

յու Լիպմանի տեսության հետևորդներն օրեցօր ավելանում են: Ստեղծվում են նրա ծրագրի ազգային տարբերակները: Լիպմա-նի հիմնադրած Միտք. Փիլիսոփայությունը երեխաների համար (Thinking: The Journal of Philosophy for Children) պարբերականին հաջորդում է խնդրո առարկային վերաբերող մի շարք այլ պարբերականների Վերլուծական ուսուցում (Analytic Teaching), Մանկությունը և փիլիսոփայությունը (Childhood and Philosophy), Քննադատական և ստեղծագործական միտք (Critical & Creative Thinking), Հարցեր (Questions) հրատարակությունը: Կազմա-

կերպվում են այդ հարցերին նվիրված միջազգային գիտաժողովներ, նկարահանվում են ֆիլմեր: Լիպմանի ծրագիրն արժանանում է նաև ՅՈԻՆԵՍԿՕ-ի հավանությանը, և այսօր արդեն հարյուր հազարավոր սովորողներ, աշխարհի ավելի քան հիսուն պետություններում մասնակցում են Փիլիսոփայությունը երեխաների համար ծրագրին: Ստեղծվել և ստեղծվում են Փիլիսոփայությունը երեխաների համար ծրագիրն իրականացնող միջազգային կազմակերպություններ, որոնցից մասնավորապես, հարկ է նշել մի քանիսը:

• Երեխաների փիլիսոփայության հետազոտությունների միջազգային խորհուրդը (ICPIC)2 * ստեղծել են դպրոցականներին փիլիսոփայական հետազոտությունների մեջ ներգրավելու խնդրով հետաքրքրված փիլիսոփաները և ուսու-ցիչները: ICPIC-ը հրատարակում է գիտական հանդեսներ, ամսագրեր, պար-

2 Տես, ICPIC - The International Council of Philosophical Inquiry with Children; http://icpic.org/about

-icpic:

բերաբար կազմակերպում է միջազգային գիտաժողովներ և հանդիպումներ: Առաջիկա միջազգային գիտաժողովը «Ինքնությունը և փիլիսոփայական հետազոտությունները բազմազանության տարիքում» թեմայով տեղի կունենա Բրիտանական Կոլումբիայի համալսարանում, Վանկուվերի (Կանադա) Փիլիսոփայությունը երեխաների համար ինստիտուտում (25-27, հունիս, 2015 թ.):

• Ավսարալիայի փիւիսոփայություեը

դպրոցում ընկերակցությունների ֆեդերացիան (FAPSA)3, որի կազմում համագործակցում են Ավստրալիայի մայրաքաղաքի տարածքային, Նոր Հարավային Ուելսի, Քուինսլանդի, Հարավային Ավստրալիայի, Տասմանիայի, Վիկտորիայի, Արևմտյան Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Սինգապուրի ընկերակցությունները: Ֆեդերացիան տարածում է փիլիսոփայության ուսուցումը դպրոցում խթանելու և ընդլայնելու ուղղությամբ իր ծավալած գործունեության փորձը, փնտրում է հովանավորող ֆոնդեր դասարանային ռեսուրսներն ավելացնելու և դպրոցում փիլիսոփայության տեսության և պրակտիկայի շուրջ կրթական հետազոտություններ իրականացնելու համար, ապահովում է ուսուցիչների մասնագիտական աճը և մանկավարժների համար միջազգային մասնագիտական ցանցի հասանելիությունը, խթանում է մասնակցությունը տեղական և միջազգային ֆորումներին,

Տե ս, FAPSA - The Federation of Australasian Philosophy in Schools Associations; http://fapsa.org. au/:

կազմակերպում է առցանց քննարկումներ, գիտաժողովներ:

FAPSA-ի պաշտոնական հանդես Փիլիսոփայությունը դպրոցում գիտական ժողովածուն (Journal for Philosophy in Schools: JPS) հրատարակվում է տարեկան երկու անգամ և ներառում է նաև գրախոսություններ դիտարկվող թեմայի շուրջ հրատարակված նոր գրքերի վերաբերյալ:

FAPSA-ն համագործակցում է Ավսւո-րալիայի փիլիսոփայական ընկերակցության (AAP)4 հետ, որն ակադեմիական կազմակերպություն է և համակարգում է փիլիսոփայական հիմնախնդիրները և փիլիսոփայական գործունեությունը Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Սինգապուրում, Երեխաների փիլիսոփայության հետազոտությունների միջազգային խորհրդի (ICPIC)5 6 հետ:

• Փիւիսոփայությունը երեխաների հա-

մար կենտրոնը Чաշիեqտոեի համալսարանում հիմնադրվել է 1966 թ. Վա-շինգտոնի Սիթլքաղաքում, իսկ 1996 թ. միացել է Վաշինգտոնի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետին: Կենտրոնի առաջնային նպատակը փիլիսոփայությունը երիտասարդների

կյանք ներմուծելն է: Այստեղ իրականացվում է Փիլիսոփաները դպրոցում ծրագիրը, որը ջանում է սովորեցնել փի-

4 Տե ս, AAP - Australasian Association of Philosophy;

http://aap.org.au/about:

5 Տե ս, ICPIC - The International Council of Philosophical Inquiry with Children; http://icpic.org/abo ut-icpic:

6 Տե ս, University of Washington's Center for Philosophy for Children; https://depts.washington.edu/ nwcenter/index.html:

լիսոփայությունը գրքերի և վարժությունների կիրառման եղանակով, այդ-պիսով ոգեշնչելով երեխաներին զբաղվել փիլիսոփայությամբ, արտահայտել սեփական հարցադրումները և մտահղացումները կյանքի կարևորագույն հարցերի շուրջ, մտածել սեփական փորձի իմաստի ու նշանակության մասին:

• Նոր հարավային Ուելսի փիփւտփայու-թյունը դպրոցներում ընկերակցությունը7 ևս իրականացնում է լայնածավալ գործունեություն խնդրո առարկայի ոլորտում:

• Փիլիսոփայություն սովորեցնող և դա-

սավանդող կազմակերպությունը

(PLATO)8 աջակցում է փիլիսոփայությունը երեխաներին ներկայացնող աշխատակիցներին տրամադրելով նրանց ծրագրեր, նյութեր, զարգացնելով ազգա-յինհամացանցը: Զուգակցելով կրթությունը և փիլիսոփայությունը PLATO-ն իրականացնում է փիլիսոփայության դասեր նույնիսկ այն լսարաններում, որոնք չեն առնչվում ակադեմիական ծրագրերին, ինչն էլ արդարացնում է փիլիսոփայական մոտեցումների և մեթոդների բազմազանությունը: PLATO-ի պաշտոնական հանդեսն է Questions: Philosophy for Young People3 գրախոսույթ յուններ ներառող ժուռնալը:

• Փիլիսոփայությունը դեպի երեխաներին, քոլեջներին և միություններին ուղղոր- 7 8 9

7 Տե ս, The Philosophy in Schools Association of New

South Wales; http://www.philosophyinschoolsnsw. org/:

8 Տե ս, PLATO - Philosophy Learning and Teaching Organization; http://plato-philosophy.org/getting-s tarted/ teaching-elementary-school-philosophy/:

9 Տե ս, http://questionsiournal.com/print-issues/:

դող ընկերությունը (Sapere)10պատրաս-տում է մասնագետներ ծրագիրը իրականացնելու համար: Այն օգնում է հատկապես թերարժեք երեխաներին դառնալու կենսունակ, ինքնուրույն և ստեղծագործ մտածող աշակերտներ:

• Ռուսաստանի կրթության ակադեմիայի Հոգեբանության ինստիտուտի և Մոսկ-վայի քաղաքային հոգեբանամանկա-վարժական համալսարանի Փիլիսոփայությունը երեխաների համար կրթական ծրագիրը11 հաստատվել և երաշխավորվել է Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության և ՅՈԻՆԵՍԿՕ-ի կողմից: Ծրագրի նպատակն է պատասխանել արդի ռուս հասարակության կա-

\ ռ

րևոր խնդիրներին «Ինչպե ս դաստիա-րակել երեխային ժամանակակից աշ-

ռ

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

խարհում», «Ինչպե ս գտնել աճող

սերնդի սրտի և մտքի բանալին» և միտված է երեխաների դաստիարակությանը, սոցիալականացմանը, աշխարհայացքային հիմքերի ձևավորմանը, սեփական ինքնության գիտակցման և կա-յացման հիմքերի կերտմանը: Ծրագիրը ներառում է մանկավարժական տեխնոլոգիաների և մեթոդների ամբողջական փաթեթ, որի տեսական հիմքը, ինչպես նշում են Ծրագրի հեղինակները, ռուս նշանավոր հոգեբաններ Լ.Վիգոտսկու, Ա.Լուրիայի, Ա.Լեոնտևի, Ս.Ռուբինշ-

10 Տե ս, Sapere - Society for Advancing Philosophy for Children, Colleges and Communities; http://www. sapere.org.uk/Default.aspx?tabid=270:

11 Ծրագրի նպատակներին, խնդիրներին, իրականացման մեթոդներին և այլ մանրամասնե-րին կարելի է ծանոթանալ «Философия для детей» ծրագրի կայք-էջում http://p4c.ru/:

տեյնի, Դ.Էլկոնինի, Վ.Դավիդովի գաղափարներն ու հայեցակարգերն են:

Ծրագրի շրջանակներում մշակվել և կրթական պրակտիկայում լայնորեն կիրառվում են «Воспитательный диалог» ավագ նախադպրոցական տարիքի երեխաների համար (հեղինակ Մ.Տելեգին) և «Ромашка - Почемучка» ցածր դպրոցական տարիքի երեխաների համար (հեղինակներ Ա.Մարգոլիս, Ս.Կովոլյով, Մ.Տելեգին, Ե.Կոնդրատև) ծրագրերը: Մշակման փուլում է «Территория вечных ценностей» դեռահասների համար ծրա-գիրը:

Փիւիսոփայություն երեխաների համար ծրագրի շրջանակներում ռուս գիտնականների իրականացրած հետազոտություններն ու դրանց արդյունքները հրապարակվել և ընթերցողի քննարկմանն են ներկայացվել մի շարք մենագրությունների տեսքով (տե ս Марголис 1996; Марголис, Ковалёв Телегин, Кондратьев 1997; Марголис, Ковалёв, Телегин, Кондратьев 1998; Ретюнских 2003; Телегин 2006 а; Телегин 2006 б; Телегин 2009; Юлина 2005 և այլն):

Դիտարկվող ծրագիրը քննարկվել է նաև 2009 թ. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտի կազմակերպած փիլիսոփայության համաշխարհային օրվան նվիրված «Փիլիսոփայությունը երեխաների համար» կլոր սեղանի շրջանակնե-րում:

• Փիլիսոփայությունը երեխաների հա-

մար ինստիտուտի հայ գործընկերները

ևս ծավալել են որոշակի գործունեութ-

յուն ի դեմս բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիլիթ Բրուտյանի և փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Գագիկ Գալիկյանի, ովքեր անմիջականորեն մասնակցելեն Փիլիսոփայությունը երեխաների համար ինստիտուտի (ԱՄՆ) աշխատանքներին որպես հրավիրված գործընկերներ: 1993 թ. Ինստիտուտի սեմինարներից մեկում քննարկված Լ.Բրուտյանի երեխաների լեզվամտածողությանը նվիրված զեկուցումը նույն տարում հրատարակվել է այդ Ինստիտուտի պաշտոնական հանդես Thiking. The Journal of Pilosophy for children ամսագրում (Brutian 1993): Ինստիտուտի ղեկավարությունը գնահատելով հայ գիտնականի հետազոտությունները խնդրո առարկայի բնագավառում, 19941995 ուսումնական տարում հրավիրել է նրան աշխատելու այդ Ինստիտուտում: Ավելի ուշ, Լ.Բրուտյանը մասնակցել է մի շարք գիտաժողովների, մասնավորապես ութերորդ միջազգային ճանաչողական գիտաժողովին (Լոգրոնդո, Իսպանիա, 2003 թ., զեկուցման թեմա On Children's Argumentation through Their Discourse), ակադեմիկոս Է.Աթայանի հիշատակին նվիրված հանրապետական գի-տաժողովին (Երևան, 2004 թ., զեկուցման թեմա Типология аргументов в детской речи), փաստարկմանը նվիրված վեցերորդ միջազգային գիտաժողո-վին (Ամստերդամ, 2006 թ., զեկուցման թեմա Arguments in Child Language):

Լ.Բրուտյանի Փաստարկները երեխաների խոսքում հետազոտության մեջ

(Brutian L. 2006) ուսումնասիրվում են փաստարկումը և փաստարկման ընթացքում կիրառվող փաստարկները երեխաների խոսքում տարբեր դիտան-կյուններից: Աշխատանքում իրակա-

նացվում է երեխաների փաստարկային բնույթի դիսկուրսի թեմատիկ դասակարգում և առանձնացվում են ա) գոյու-թենական հարցեր (ծնունդ, մահ), բ) շնչավոր և անշունչ առարկաներ, գ) սեռային տարբերակումներ, դ) ժամանակ և տարիք, ե) ընտանեկան կապեր, զ) փիլիսոփայական հիմնահարցեր թեմատիկ խմբերը: Երեխաների փաստարկումը վերլուծվում է նաև արտահայտման ձևի, կառուցվածքի և փաստարկների տիպերի տեսանկյունից: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երեխաների փաս-տարկային դիսկուրսն իրականանում է պատճառական և պայմանական ասույթների միջոցով և, որ պայմանական ասույթների բոլոր տեսակներն էլ կիրառվում են երեխաների խոսքում, ինչն ապացուցում է, որ երեխաները տարբերակում են ասույթների գործա-բանական իմաստները: Արտահայտ-

ման ձևի տեսանկյունից առանձնացվում են արտարկման ներակա փաստարկները: Ըստ կառուցվածքի, առանձնացվում են պարզ և բարդ փաստարկները առաջինների գերակայությամբ: Առանձնակի վերլուծության են ենթարկվում երեխաների խոսքում ճշմարիտ, սխալ, զգաց-

մունքային, համաբանությամբ, բառերի ուժի և այլ փաստարկները:

Հետազոտության մեջ իրականացվում է նաև տարբեր երեխաների փաստարկների զուգադրական վերլուծություն, ինչն ապացուցում է, որ բոլոր անհատական տարբերություններով հանդերձ երեխաների փաստարկային գործընթացում առկա ենշատընդհանրութ-յուններ:

Կիրառելով ԱՄՆ-ում ձեռքբերած աշխատանքային փորձը, հայ գիտնականները իրականացրել են մի շարք հետազոտություններ, տարածել Փիլիսոփայությունը երեխաների համար ծրագիրը Երևանի որոշ դպրոցներում,անց-կացրելեն պարապմունքներ ու թրեյնին-գներ ուսուցիչների շրջանում, ովքեր այնուհետև ստացած գիտելիքները հաջողությամբ կիրառել են դասարանային և արտադասարանային ժամերի ընթաց-քում:

Իրականացնելով և ամփոփելով սեփական և այլոց հետազոտությունների արդյունքները Փիլիսոփայությունը երեխաների համար ինստիտուտի հայ գործընկերները մի անգամ ևս հաստատում են, որ «Փիլիսոփայությունը երեխաների համար» դպրոցական դասընթացը զգալիորեն բարելավում է երեխաների տրամաբանական մտածողության ունակու-թյունները:

«Փիլիսոփայություեը մանկապարտեզում» և « Փիլիսոփայություեը դպրոցում» կրթական ծրագրերը Հայաստանում

Առաջին մոտեցմամբ կասկածամիտ ընթերցողին կարող է թվալ, թե դիտարկվող խնդրի առաջադրումը, առավել ևս քննարկումն ու մինչև անգամ դրա որպես համակարգված ծրագրի զարգացման անհրաժեշտության պահանջը հերթական նորարա-կան, մոդայիկ, բայց և սին ու արհեստա-ծին, «դրսից» ներմուծված հարցադրում է, որը մի նոր խրթին, խճճող «փորձանք» է կամ լավագույն դեպքում փորձություն է նախապատրաստում այս անգամ արդեն մեր խեղճ երեխաների համար: Այսպիսի մոտեցմամբ հարցը դիտարկելու պարագայում, ակնհայտ է, որ այն նույնիսկ վտանգավոր է, քանի որ իրադարձությունների կենտրոնում որպես մեր դիտարկումների և գործողությունների օբյեկտ մեր հասարակության ամենախոցելի ու ամենանուրբ էակներն են և հերթական հարվածի տակ է դրվում նրանց հոգեկան և կենսաբանական առողջությունը, և որ տվյալ դեպքում ամեեաառաեցքայիեե է միտքը իր դրսևորման բոլոր ձևերով, եղանակներով ու միջոցներով: Ավելին, հնարավոր «ողբերգական վնասների» շարքը շարունակելու պարագայում կարելի է մինչև իսկ հասնել այնտեղ, որ պնդել, թե այս ամենը կարտացոլվի նաև փիլիսոփայական խորհրդածությ ուններից ծանրաբեռնված մանկապատանեկան մտածողության անմիջական իրողության նրանց լեզվի և ազգային արժեքների օտարման վրա: Իրոք, որ ողբերգական արդյունք է «ինքնատիպութ-

յան մարմաջով համակված կատվի խաղը ու անօգնական մկան մահը»: Արդյունքում անառողջ մանուկներ, անառողջ երիտասարդություն, անառողջ հասարակություն, անառողջ ապագա ու կործանվող հայ ժողովուրդ:

Թերահավատ և կասկածամիտ ընթերցողին կարող է մտատանջել նաև մեկ այլ հակաթեզիս առաջարկվող կրթական ծրագիրը և դրանից բխող հայեցակարգն ու գործողությունների համակարգը դրա-մամսխման և դրամավատնության մի նոր միտում կամ մոլուցք է:

Գուցե «Փիլիսոփայությունը երեխաների համար» կրթական ծրագրի դեմ ներկայացված հնարավոր հակափաստարկումն ու թվարկված հակադրույթների շարքը չափազանցված ծայրահեղություններ են, այնուամենայնիվ, հնարավոր են, ուստի և արժե դրանց հետ հաշվի նստել և վաղ տարիքում փիլիսոփայական մտածողության զարգացման անհրաժեշտության հիմնավորումն իրականացնել նաև դրանք հերքե-լու տեսանկյունից:

Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձի դիտարկումը, նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաները պատրաստ են փիլիսոփայական հարցադրումներին նվիրված քննարկումների, հասուն մարդկանց նման գնահատում են դրանք և ցանկանում են, որ իրենց կենսափորձը իմաստալից, արժեքավոր, հետաքրքիր, արդար, գեղեցիկ և խոհեմ լինի:

Երեխաների մտածողությանը ստեղծագործ քննադատական բնույթ տալը մեր հասարակության առաջընթացի ապահովման երաշխիքն է: Դա հասկանում էին խորհրդային ժամանակների իշխանավորները և պատահական չէ, որ երեխան, մինչև իսկ ուսանողը զրկված էր ազատ ու տարբերվող հեղինակների աշխատությունների բնագրերին ծանոթանալու հնարավորությունից և ստիպված էր բավարարվել դրանց վերլուծությունն իրականացնող գաղափա-րախոսայնացված դասագրքերով, ինչի արդյունքում բթացվում էր նույնիսկ սեփական տեսակետ ունենալու ցանկությունը, ավելի ստույգ երեխան չէր էլ գիտակցում, որ «իր տեսակետը» բնավ էլ իրենը չէ, ապրում էր անիրական մշուշի մեջ, «անգի-

տությամբ բախտավոր», իսկ հասարակական «առաջընթացն» իրականում հասարակության կործանումը դարձավ:

Դրամամսխում չէ, քանի որ «Փիլիսոփայությունը երեխաների համար» ծրագրի շրջանակներում գործող միջազգային կազմակերպություններն ու կառույցները բազմակողմանիորեն համագործակցում են և աջակցում միմյանց, և նոր ստեղծվող կենտրոնները ծրագիրը խթանելու նպատակով կարող են դիմել վերջիններիս կողմից որպես համագործակցող ընկերակցություն ճանաչվելու համար: Արդյունքում կարելի է հուսալ, որ աջակցություն կարելի է ստանալ դրամաշնորհային ծրագրերի միջոցով:

Հայաստանի Հանրապետությունում «Փիլիսոփայությունը երեխաների համար» ծրագրի իրականացման կրթական և սոցիալ-բարոյական նախադրյաէները

Աշխարհի բոլոր քիչ թե շատ խոշոր համալսարաններն ամենից առաջ հետազոտական կենտրոններ են, որոնցում տարանջատված չեն կրթությունն ու գիտական աշխատանքը: Ավելին, կրթությունն իրականանում է գիտական աշխատանքի համատեքստում, գիտական աշխատանքի միջոցով, ինչի արդյունքում ձեռքբերված նոր գիտելիքն իր հերթին դառնում է կրթության արտահայտման եղանակ և արդյունք ակնկալվող, հաճախ նաև՝ անակնկալ՝ կախված ձեռքբերված որակական ցուցանիշի նախադեպության աստիճանից:

Մեր օրերում հայ համալսարանական կրթական համակարգում ևս ավելի, քան երբևէ կարևորվում է հետազոտական

տարրը: Քանի որ ներկա հտազոտությունն իր ծրագրային նպատակներով և հեռանկարներով առնչվում է Խաչատուր Աբով-յանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ, ուստի նպատակահարմար է խնդիրը դիտարկել վերջինիս համատեքստում: Վերջին տարիներին ՀՊՄՀ-ում հետազոտական աշխատանքը և ուսումնական գործընթացը դիտարկվում են որպես միասնական կրթական ծրագիր և պարբերաբար մշակվում և կատարելագործվում են դրանց փոխկապակցման մեխանիզմները: Դա հնարավոր է ամենից առաջ այն պատճառով, որ դասախոսական կազմը ներգրավված է հետազոտական աշխատանքներում, և իր գի-

տական ձեռքբերումներն անմիջականորեն կրթական ծրագրի պահանջների սահմաններում ներմուծում է իր կողմից դասավանդվող պարտադիր և հատուկ դասընթացներում, կուրսային աշխատանքները և մագիստրոսական թեզերը ղեկավարելիս, մանկավարժական պրակտիկայի շրջանակներում հետազոտական գործունեությունը կազմակերպելիս:

ՀՊՄՀ-ում հետազոտական աշխատանքի մշակույթի ձևավորմանն ու յուրացմանը նպաստող գործոններից մեկն էլ բա-կալավրիատի վերջին կուրսերում և մագիստրատուրայում (կախված մասնագիտությունից) ներմուծված Գիտական աշխատանքի տեխնոլոգիա դասընթացն է, այլապես ստացվում էր, որ հետազոտողը գիտական աշխատանքի մեխանիզմներին ծանոթանում էր միայն ասպիրանտուրայում Գիտական հետազոտությունների մեթոդիկա և գործիքակազմ պարտադիր կրե-դիտային առակայի շրջանակներում: Գիտական աշխատանքի տեխնոլոգիա դասընթացը, որ սկսում է գիտական պրոբլեմի ընտրությունից, ավարտվում ցիտման եղանակների (APA, Chicago, MLA և այլն) յուրացումով, միտված է ծանոթացնել ուսանողներին հետազոտության մեթոդաբանությանը, վերլուծական մտածողության քայլերին, նոր գաղափարների համադրության եղանակներին, գիտական հետազոտության միջոցների ու ձևերի մասին առկա հայեցակարգերին և տեսություններին, զարգացնել ուսանողների վերլուծական ու համադրական կարողությունները, ինքնուրույն հարցադրումներ անելու և դրանք գործնական

հետազոտական աշխատանքներում օգտագործելու հմտությունը:

Դասընթացի կազմակերպումը մյուս առարկաներին զուգահեռ նպաստում է վերջիններիս կոնկրետ նյութի հիման վրա գործնականում կիրառել և մտածողության եղանակի վերածել հետազոտության տեխնոլոգիաներն ու գործիքակազմը, հետազոտությանը ներկայացվող պահանջները, համակարգել ուսանողների ինքնուրույն, անկախ հետազոտությունները և օժանդակել նրանց ձևավորելունոր նյութերի մշակման արդյունքում ստացած տվյալները գիտական հոդվածի ձևով ներկայացնելու փորձ:

ՀՊՄՀ-ում իրականացվում է հեռավար ուսուցում, որի նպատակը ևս ուսանողի ինքնուրույն, հետազոտական կարողությունների խթանումն է, և, որը միջոց է առավել հետաքրքիր, ընկալունակ և ստեղծագործական լսարանային հանդիպումներ իրականացնելու համար:

ռ

Բայց ի նչ է ցույց տալիս փորձը: Որքան էլ մեծ են ուսանողի հետազոտական աշխատանքի արդյունավետությունը

բարձրացնելու ուղղությամբ գործադրվող ջանքերն, այնուամենայնիվ, առանձին

դեպքերից վերանալու պարագայում, ակնհայտ է, որ պակասում է հետազոտական կարողությունը, ինքնուրույն ստեղծագործական աշխատանքի մշակույթը, ինչի պատճառները պետք է փնտրել վաղ մանկության տարիների, մանկապարտեզային և դպրոցական կրթության կազմակերպ-վածքի մեջ:

Այսօր այս բացը հայ իրականության մեջ ևս կարևորվում է: Բայց խոսքը միայն որոշ ընտրյալ կրթօջախների ու կրթահա-մալիրների մասին է, մինչդեռ խնդրի լուծումը հրատապ և պահանջված է բոլոր երեխաների համար: Ինքնուրուն մտածողության, դրա դրսևորման արդյունքները արտահայտելու կարողության ձևավորումն ու զարգացումը հաղորդակցման ընթացքում պետք է սկսել մանկապարտեզից: Հետազոտական աշխատանքի, ստեղծագործական կարողությունների և վերլուծական մտածողության տարրերի ապահո-

վումն էլ հենց երեխաների փիլիսոփայական կրթության կազմակերպման հիմքն է: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում փիլիսոփայությունը որպես այդպի-սին հասանելի է միայն ավագ դպրոցի վերջին դասարանում «Հասարակագիտություն» առարկայի շրջանակներում և ավելի ուշ որպես միջնակարգ-մասնագիտական և համալսարանական կրթության բակա-լավրիատի ծրագրի պարտադիր առարկա:

«Փիլիսոփայությունը երեխաների համար» ծրագիրըԽաչատուր Աբովլանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի տեսանկյունից

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման միջազգային գիտահետազոտական ինստիտուտի և տարբեր մակարդակի կրթական հաստատությունների (մանկապարտեզ, դպրոց, վարժարան) միջև նպատակահարմար է ստեղծել համագործակցության ծրագիր, որի հիմնական նպատակը կրթական գործընթացում «մտածողությունը խթանող դասավանդման» իրական կարևորումն է, ինչը կօգնի երեխաներին լինել ավելի խոհեմ, մտածել ինքնուրույն, ստեղծագործ, անկախ և քննադատաբար: Ծրագիրը կարող է ներգրավել ՀՊՄՀ սկզբնական կրթության, հատուկ կրթության և կրթության հոգեբանության ֆակուլտետների իրազեկ մասնագետների: Ծրագրում կարելի է ներառել մի քանի տասնյակ

դպրոցներ, մանկապարտեզներ ու նախադպրոցական այլ հաստատություններ, իսկ որպես պաշտոնական հենակետային փորձագիտական հաստատություն կարող է դառնալ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանակավարժական համալսարանի հենակետային կրթահա-մալիրը Ինստիտուտին կից ՀՊՄՀ-ի մանկապարտեզը (ստեղծվելիք), ՀՊՄՀ-ի Վահան Թոթովենցի անվան թիվ 57 հիմնական դպրոցը և Համալսարանի հենակետային (ավագ դպրոց) վարժարանը:

Ծրագիրը Համալսարանի կրթական ծրագրում ներմուծելու անհրաժեշտությունը պայմանավորված է միջազգային միասնական կրթական համակարգերի զարգացման և դրանց ինտեգրացիայի, գիտության, մշակույթի, կրթության և քաղաքակրթության արդի պատկերացումների, ըմբռնումների, հիմնական հայեցակարգային հար-

ցադրումների համակարգի մշակման պահանջով: Երեխաների և դեռահասների փիլիսոփայական կրթության հարցերում տարբեր մշակույթների և ավանդույթների ներկայացուցիչների միջև փոխըմբռնման նախաձեռնությունը, համագործակցության ծրագրի մշակումն ու դրա իրականացումը, փորձի փոխանակման ձգտումները Կենտրոնի ստեղծման և գործառնության համար չափազանց կարևոր են: Ուստի, նպատակահարմար կլինի ստեղծել Ինստիտուտի կայք-էջին կից պաշտոնական կայք-էջ և համագործակցել առցանց գործող միջազգային կենտրոնների հետ, ինչն էլ հենց դրանց նպատակն ու առաքելությունն է: Արդյունքում կմշակվեն մտավոր կարողություններ և հմտություններ, որոնք կնպաստեն սոցիալական շփումների և սոցիալական պատասխանատվության մակարդակի բարձրացմանը: Այդ հմտությունները Մ.Լիպմանը դասակարգում է երեք խմբերում

1. Ճանաչողական հմտություններ

(պատճառների և փաստարկների գնահատում, հասկացությունների վերլուծություն, կապերի բացահայտում, հարցերի ձևակերպում, քննարկումների, բանավեճերի իրականացում,

մտքերի և դատողությունների պարզեցում, փաստարկումների կառուցում,

օրինակների հայթայթում, առաջադրում և լուսաբանում, համանմանությունների հայտնաբերում, հաստատունություն, ինքնաճշգրտում և այլն):

2. Հաղորդակցական և համագործակցա-

կան հմտություններ (փիլիսոփայություն սովորելու կենսափորձի ձևավորում, միմյանց լսելու կարողություն, երևակայական և քննադատական մտածողություն, խոսքի մշակույթի ձևավորում, տիրապետում երկխոսության, բանավեճի, հռետորության արվեստին, սեփական տեսակետների հիմնավոր և փաստարկված ներկայացմանը, այլոց տեսակետը հարգելու, այլոց գաղափարները զարգացնելու, ինքնավստահ արտահայտվելու,

քննադատելու և քննադատություն ընդունելու, ինտելեկտուալ համարձակություն զարգացնելու, թիմում աշխատելու, արժևորելու և այլ կարողություններ և ունակություններ):

3. Բարոյական արժևորման հմտություններ:

«Երեխաների համար փիլիսոփայությունը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում» ծրագրի հայեցակարգային նախագիծը արժանի է կոնկրետ և բազմակողմանի մշակման և հետազոտության:

Մանկավարժներին փիլիսոփայությունը երեխաներին սովորեցնելու գործին

պատրաստելու խնդրի շուրջ

Մեթյու Լիպմանի Փիլիսոփայությունը մտնում է դպրոց աշխատության վեց բաժիններից հինգերորդը Մտորումներ

պրակտիկայի մասին. կրթական ռեֆորմների հետևանքները, ներառում է Ուսուցիչների պատրաստումը մտածել սովորեց-

նելու գործին ենթագլուխը (Lipman 1988: 151-159), որտեղ հեղինակն առաջադրում է տարրական դպրոցի փիլիսոփայության ուսուցիչներ պատրաստելու ժամանակակից պրակտիկան իրականացնելու չորս փուլ. ա) ուսուցիչներ կրթողների պատրաստման փուլ. բ) ուսուցիչների պատրաստում. կրթական ծրագրի ուսումնասիրության փուլ. գ) ուսուցիչների պատրաստում, մոդելավորման փուլ. դ) ուսուցիչների պատրաստում. դիտարկման փուլ.

Այնպես, ինչպես դպրոցական ծրագրի շրջանակներում երեխաներին սովորեցնում են լեզվական գրագիտություն, նույն ձևով փիլիսոփայություն առարկայի միջոցով նրանց պետք է սովորեցնել մտքի գրագիտություն զարգացնելով և ապահովելով կշռադատելու, խորհելու և որոշումներ կայացնելու կարողությունները: Ակնհայտ է, որ փիլիսոփայության պատմությունը սովորելով կամ փիլիսոփաների մասին պատմություններ կարդալով հնարավոր չէ ակնկալվող արդյունքը ստանալ: Փիլիսոփայական գիտելիքը ձեռք է բերվում քննարկումների միջոցով: Փիլիսոփայույթ յունը երեխաների համար ծրագրի իրականացման միջազգային փորձը ցույց է տալիս, որ բարոյագիտությունը, որը գործնական փիլիսոփայությունն է,արժեքների վերաբերյալ կրթություն ստանալու լավա-

ռ

գույն մեխանիզմներն է առաջադրում: Չէ որ երեխայի փիլիսոփայությունը լի է էթիկական մտահոգություններով և խնդիրնե-րով:

Ուշագրավ է 2014-2015 ուսումնական տարում ՀՊՄՀ սկզբնական կրթության և

կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի ավարտական կուրսերում Տրամաբանույթ յան ընդհանուր տեսություն դասընթացի շրջանակներում իրականացված փորձնական աշխատանքը ապագա մանկավարժներին Փիլիսոփայությունը երեխաների համար ծրագիրն իրականացնելու գործին նախապատրաստելու համար: Հիմք ընդունելով Թոմ Վարթենբերգի ղեկավարությամբ մշակված և գործող «Սովորեցնենք երեխաներին փիլիսոփայություն» կայք-էջի1 տարրական դպրոցի աշակերտներին հասցեագրված աշխատանքային փորձը մագիստրոսներին հանձնարարվել էր իրականացնել վերլուծական աշխատանք ըստ Տրամաբանության ընդհանուր տեսություն դասընթացի հեռավար կայք-էջում տեղադրված վերլուծական աշխատանքի տի-պօրինակի (որպես այդպիսին ընտրվել էր Մունրո Լիֆի «Ֆերդինանդի պատմությունը» պատմվածքը) և վերլուծական աշխատանքի մշակված քայլերի: Դրանք էին

1. Ընտրե' լ որևէ առակ, նովել, մանկական պատմվածք, հեքիաթ, ասույթ, թևավոր խոսք (հայ կամ արտասահմանյան հեղինակներից):

2. Գրե' լ ընտրված ստեղծագործության, դրույթի բովանդակության սյուժեն ներկայացնող համառոտ (3-10 տող) ամփոփումը:

3. Առաջադրե լ 4-5 հանգուցային հասկացություններ, ամրագրելով դրանց տե-

1 Տե ս http://www.teachingchildrenphilosophy.org/ wiki/Main Page:

սակը (ըստ ծավալի և ըստ բովանդակության):

4. Կազմե' լ քննարկման, բանավեճի ուղեցույց ըստ ընտրված ստեղծագործության մեջ առկա փիլիսոփայական, տրամաբանական, բարոյագիտական խնդիրների նկատի ունենալով կրտսեր նախադպրոցական տարիքի երեխաներից մինչև ավագ դպրոցի դեռահասների լսարանը և փորձել տալ այդ խնդիրների փիլիսոփայական ըմբռնումը (հարկ եղած դեպքում օգտագործելով փիլիսոփայական, տրամաբանական, բարոյագիտական բառարաններ, հանրագիտարաններ):

5. Բանավեճի ուղեցույցում առանձնացված յուրաքանչյուր խնդրի, պրոբլեմի շուրջ առաջադրել հարցեր (դարձյալ նկատի ունենալով կետ 4-ում նշված տարիքային խմբի երեխաներին), որոնց պատասխանների միջոցով սոկ-րատեսյան մաևտիկայի սկզբունքի կի-րառմամբ հնարավոր կլինի կազմակերպել տվյալ խնդրի քննարկումը և

ՄԵՋԲԵՐՎԱԾ ԵՎ ՀՂՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Brutian, L. (1993). "Children's Philosophy and Wisdom through Their Discourse" // Thinking: The Journal of Philosophy for Children, Institute for the Advancement of Philosophy for Children. Montclair State University, NJ, vol. 11, N 1 (7 p.).

2. Brutian, L. (2007). "Arguments in child language" // Proceedings of the VI Confe-

ձգտել հասնել այն բանին, որ երեխան ինքը, առանց քննարկումը վարողի միջամտության, հասնի կետ 4-ում ընտրված խնդիրների ներկայացված ըմբռնմանն ու բնորոշմանը:

Ստացված արդյունքը չափազանց հու-սադրող է, իսկ առանձին դեպքերում ոգևորող: Դրա ամփոփումն ու ըստ փիլիսոփայության բաժինների տարբեր խնդրակար-գերի դասակարգումը կդառնա նոր հետազոտության առարկա: Այն հիմք կծառայի վաղ տարիքում փիլիսոփայական մտածողության զարգացման մեխանիզմների, դրա մեթոդաբանական հիմքերի հետագա մշակման, մանկավարժներին երեխաներին փիլիսոփայություն սովորեցնելու գործին պատրաստելու համար:

Հետազոտության յուրաքանչյուր փուլի արդյունքները նախատեսվում է ներկայացնել Իմաստություն հանդեսի համարնե-րում:

rence of ISSA. The Netherlands: Sic Sat (p. 5).

3. Leaf, M. (1977). The Story of Ferdinand. England, Published in Picture Puffins.

4. Lipman, M. (1974). Harry Stottlemeier's Discovery, Upper Montclair. NJ: Institute for the Advancement of Philosophy for Children.

5. Lipman, M. (1988).Philosophy Goes to School, Philadelphia: Temple University Press.

6. Lipman, M. (ed.) (1993).Thinking Children & Education. Dubuque. Iowa: Kendall/-Hunt.

7. Lipman, M.; Sharp, A. & Oscanyan, F. (eds.) (1978).Growing Up With Philosophy. Philadelphia: Temple University Press.

8. Lipman, M., Sharp, A., Oscanyan, F., Philosophy in the Classroom, 1980, Temple University Press.

9. Robinson, D. & Groves J. (2000). Introducing Philosophy. Edited by Ricchard Appig-nanesi, USA, Press.

10. Runes, D. (1963). Pictorial History of Philosophy. Littlefield, Adams & Co. - Paterson, New Jersey, USA.

11. Брутян, Л. (2011). "Квопросуодетскойар-гументации" // Նշան, համակարգ, հաղորդակցում: Երևան: ԵՊՀ հրատարակչություն (с.12).

12. Марголис, А. (1996). «Программа «Философия для детей». // Психологическая наука и образование. № 1. Москва.

13. Марголис, А. Ковалёв, С., Телегин, М., Кондратьев, Е. (1997). «Философия для детей» - диалогический, учебный проект». Сообщение. // Психологическая наука и образование, № 4. Москва.

14. Марголис, А., Ковалёв, С., Телегин, М., Кондратьев, Е. (1998). «Ромашка - почемучка» («Философия для детей») - образовательная программа для младших школьников. Москва: МОИПК.

15. Ретюнских, Л. (2003). Школа Сократа: Философские игры десять лет спустя. Москва: МПСИ, Воронеж: МОДЭК.

16. Светлов, В. (2010). История философии в схемах и комментариях. Изд.-во: Питер, Серия: Учебное пособие.

17. Телегин, М. (2006а). Воспитательный диалог: образовательная программа для детей старшего дошкольного возраста. Москва: МГППУ.

18. Телегин, М. (2006б). Теория и практика диалогического воспитания детей старшего дошкольного и младшего школьного возраста. Москва: МГППУ.

19. Телегин, М. (2009). Рождение диалога (книга о педагогическом общении). Москва; АЛВИАН.

20. Юлина, Н. (2005). Философия для детей. Обучение навыкам разумного мышления. Москва: Канон.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

21. Убальдо, Н. (2006). Иллюстрированный философский словарь: От культа богини-матери до сократовских философов, от Платона и Аристотеля до Возрождения, от Канта до идеализма, от психоанализа до эстетики. AtlanteillustratodiFilosofia // Убальдо Н.; Пер. с ит. Т.Григорьевой, Л.Подпятниковой; Ред. М.Бонч-Бруевич. М.: БММ АО.

ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐ

1. Analytic Teaching: The Community of Inquiry Journal, Viterbo College, LaCrosse, WI.

2. ChildhoodandPhilosophy: Journal of the International Council of Philosophical Inquiry with Children.

3. Critical & Creative Thinking: The Australasian Journal of Philosophy for Children. The Federation of Australian Philosophy for Children Associations (FAPCA).

4. Thinking: The Journal of Philosophy for Children, Institute for the Advancement of Philosophy for Children. Montclair State University, NJ.

5. Questions: Philosophy for Young People, published by the Philosophy Documentation Center. Bowling Green State University. Inaugurated in spring 2001 with the

support of the American Philosophical Association and the Northwest Center for Philosophy for Children.

ՀՈՎՀԱՆ ՆԻՍՅԱՆ ՀԱՍՄԻ Կ

ՎԱՂ ՏԱՐԻՔՈւՄ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԱՄՓՈՓՈՒՄ

Ներկա հետազոտությունն իր բնույթով ծրագրային նախաձեռնություն է, որը բազմակողմանի և հետևողական մշակման ու զարգացման կարիք ունի:

Աշխատանքում փորձ է արվել դիտար-կել «երեխան և փիլիսոփայությունը» փոխհարաբերությունը որպես հայեցակարգ, հիմնավորել հայ իրականության մեջ երեխաների փիլիսոփայական մտածողության զարգացման հնարավորությունն ու փիլիսոփայական աշխարհայացքի ձևավորման անհրաժեշտությունը հիմք ընդունելով այս ոլորտում միջազգային կենտրոնների և ծրագրերի փորձը, ուրվագծել Հայաստանում Փիւիսոփայությունը երեխաների համար ծրագրի իրականացման կրթական և սոցիալ-բարոյական նախապայմանները Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համատեքստում, խնդիր է դրվել

մշակել մեխանիզմներ և մեթոդաբանական հիմքեր մանկավարժներին փիլիսոփայությունը երեխաներին սովորեցնելու գործին պատրաստելու համար:

Հանգուցային հասկացություններ. Մե-թյու Լիպման, փիլիսոփայությունը երեխաների համար, փիլիսոփայությունը մանկապարտեզում, փիլիսոփայությունը

դպրոցում, փիլիսոփայական քննարկում, քննադատական մտածողություն, ինքնուրույն մտածողություն, անկախ մտածողություն, ստեղծագործական մտածողություն, վերլուծական մտածողություն, փիլիսոփայական մտածողության զարգացման մեթոդաբանություն, Փիլիսոփայությունը երեխաների համար ինստիտուտի հայաս-տանյան մասնաճյուղ, Փիլիսոփայությունը երեխաների համար ծրագիրը ՀՊՄՀ-ի հե-ռանկարում:

HOVHANNISYAN HASMIK

THE PERSPECTIVES OF DEVELOPING PHILOSOPHICAL THINKING STARTING FROM

EARLY CHILDHOOD IN ARMENIAN REALITY

SUMMARY

This research projects is in its initiatial stage and needs a comprehensive and consistent constraction and development.

The article discusses "child and philosophy" relationship as a major concept. It aims to justify the need and perspectives of developing philosophical thinking amongst children, necessity of formulating philosophical world view, based on the experience of international centers and programs performing in this field. Furthermore, the article outlines the potentials and realistic approaches through which the educational program Philosophy for Children can be realized in Khachatur Abovian Armenian State

Pedagogical University. In the initial phase mechanisms and methodological basics will be created for training teachers, who would later utilize professional skills and teachniques to teach philosophy to children.

Key concepts: Mathew Lipman, philosophy for children, philosophy in kindergarten, philosophy in school, philosophical discussion, critical thinking, individual thinking, independent thinking, creative thinking, analytical thinking, methodology of developing philosophical thinking, Philosophy for Children Institute in Armenia, Philosophy for children course and ASPU.

ОГАНИСЯН АСМИК

ПЕРСПЕКТИВЫ РАЗВИТИЯ ФИЛОСОФСКОГО МЫШЛЕНИЯ У ДЕТЕЙ В РАННЕМ ВОЗРАСТЕ В АРМЯНСКОЙ ДЕЙСТВИТЕЛЬНОСТИ

РЕЗЮМЕ

Данное исследование является инициативой к программе, которая пока еще нуждается в многосторонней и углубленной разработке и развитии.

В работе предпринята попытка рассмотреть взаимосвязь «ребенок и философия» как концепцию, обосновать в армянской реальности возможность развития философского мышления и необходимость формиро-

вания философского мировоззрения у детей, основываясь на опыт международных центров и программ в данной области, предопределить образовательный и социально-этический потенциал осуществления в Армении программы Философия для детей в Армянском государственном педагогическом университете имени Хачатура Абовяна, выдвинута проблема разработки механизмов и ме-

тодологических основ с целью подготовки преподавателей обучать детей философии.

Ключевые понятия: Мэтью Липман, Философия для детей, философия в детском саду, философия в школе, философское обсуждение, критическое мышление, самостоя-

тельное мышление, независимое мышление, творческое мышление, аналитическое мышление, методология развития философского мышления, Армянский институт философии для детей, программа Философия для детей в перспективе АГПУ.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.