Научная статья на тему 'Մանկավարժական մարդաբանությունը մանկավարժական Եվ մարդաբանական գիտությունների համակարգում'

Մանկավարժական մարդաբանությունը մանկավարժական Եվ մարդաբանական գիտությունների համակարգում Текст научной статьи по специальности «Науки об образовании»

CC BY
3809
1213
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук
Ключевые слова
մանկավարժական մարդաբանություն / փիլիսոփայական մարդաբանություն / կրթության փիլիսոփայություն / մարդաբանական գիտություններ:

Аннотация научной статьи по наукам об образовании, автор научной работы — Վաչիկ Բրուտյան

Հոդվածում քննարկվում են արդի մանկավարժական մարդաբանության՝ որպես միջգիտական ուրույն բնագավառի, մի շարք խնդիրներ: Փորձ է արվում՝ որոշել մանկավարժական մարդաբանության տեղը մարդաբանական և մանկավարժական գիտությունների համակարգում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

PEDAGOGICAL ANTHROPOLOGY IN THE SYSTEM OF PEDAGOGICAL AND ANTHROPOLOGICAL SCIENCES

The article discusses several problems of the modern pedagogical anthropology as a unique inter-disciplinary field. An attempt is made to specify the place of pedagogical anthropology in the system of anthropological and pedagogical sciences.

Текст научной работы на тему «Մանկավարժական մարդաբանությունը մանկավարժական Եվ մարդաբանական գիտությունների համակարգում»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄԱՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Վաչիկ Բրոսռյաև’

Բանալի բաոեր մանկավարժական մարդաբանություն, փիլիսոփայական մարդաբանություն, կրթության փիլիսոփայություն, մարդաբանական գիտություններ:

Մանկավարժական մարդաբանությունը կրթության փիլիսոփայական ուղղություն է, ծագել է հին դասական շրջանում և շարունակում է զարգանալ առ այսօր: Նրա տեղն ու դերը մանկավարժական գիտությունների համակարգում պատմական տարբեր ժամանակաշրջաններում եղել է տարբեր:

Մանկավարժական մարդաբանությունն ինտեգրված գիտակարգ է, ուսումնասիրում է մարդու դաստիարակությանը և ձևավորմանը նպատակամիտված գործունեության օրինաչափությունները, ուղիներն ու մեթոդները' մարդու բնույթի վերաբերյալ փիլիսոփայական պատկերացումներին, էվոլյուցիոն զարգացմանը համապատասխան:

Մանկավարժական մարդաբանության ժամանակակից գիտակարգն առանձնանում է ընդգրկունությամբ և բազմազանությամբ: Մարդը որպես դաստիարակության օբյեկտ և սուբյեկտ, ուսումնասիրվում է տարբեր մշակույթների, տարբեր երկրների, պատմական զարգացման տարբեր ժամանակաշրջանների համատեքստում: Մանկավարժական մարդաբանության հիմքը մարդ-մարդ, մարդ-մարդկություն հարաբերությունների տիպերն են, ինչպես նաև փիլիսոփայական մարդաբանության և մանկավարժության անմիջական կապերը: Մանկավարժական մարդաբանությունը փիլիսոփայական մարդաբանության դիրքերից դիտարկում է կրթության տեղը մարդ սոցիալական երևույթի ձևավորման մեջ: Իսկ սոցիալական և մշակութային մարդաբանությունների տվյալները ներառում են երեխաների և դեռահասների ագրեսիվության հետազոտական խնդիրներ. ուսումնասիրվում է վտանգավոր խաղերի, խուզարկային և սարսափ ֆիլմերի բացասական ազդեցությունը երեխաների մեջ դաժանության հակվածության ձևավորման վրա: Մանկավարժական մարդաբանությունը նախազգուշացնում է

՚ «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի ռեկտոր, մանկ.գիտ.թ., դոցենտ:

երեխաների վրա սպանությունների, մահվան պատմություններով խաղերի բացասական ազդեցության և նրանց մեջ չարության ու դաժանության որոմ սերմա-նելու անթույլատրելիության մասին։

Արդիական են մանկավարժական մարդաբանության առջև դրված հետևյալ խնդիրները.

ռ

ա) ի նչ տեղ ու դեր և իրավական կարգավիճակ ունի երեխան ժամանակակից հասարակության մեջ,

ռ ռ

բ) ով և ինչ միջոցներով կարող է ազդել երեխայի գիտակցության ձևավորման վրա,

ռ

գ) ի նչ պատասխանատվություն է կրում ժամանակակից հասարակությունը երեխայի իրավունքների ոտնահարման համար [1, էջ 7]։

Արդի մանկավարժական մարդաբանությունը ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական գիտակարգ է. նրա ուսումնասիրության նյութերն ու տեսական եզրահանգումները անմիջականորեն գործադրվում են պրակտիկ մանկավարժության մեջ։

Արդի մանկավարժական մարդաբանությունը իբրև գիտակարգ, այնուամենայնիվ, դեռևս կազմավորման փուլում է։ Այն ունի մեթոդաբանական և հետազոտական բնույթի բազմաթիվ խնդիրներ. դա և մանկավարժական մարդաբանության առարկայի խնդիրն է, և նրա կարգավիճակը մարդաբանական ու մանկավարժական այլ գիտակարգերի թվում, և դաստիարակվող ու դաստիա-րակող մարդու հետազոտության մեթոդների խնդիրը։

Կյանքի իմաստի փիլիսոփայական խնդրի լուծումը պայմանավորում է մանկավարժական գաղափարի ձևավորումը և ներգործությունը. գաղափար, որի դերը չափազանց կարևոր է կրթության գործընթացի համար։ Մարդաբանական պատկերացումները կարևոր դեր են խաղում մանկավարժության տեսություն ստեղծելիս և որոշում են նրա գաղափարները, սկզբունքները, առանցքային հասկացությունները և նպատակները։ Մանկավարժության տեսությունն իր հերթին սահմանում է մանկավարժական պրակտիկայի սկզբունքներն ու ձևերը։

Որպես իմացության ինքնուրույն բնագավառ' զարգացման փուլում գտնվող մանկավարժական մարդաբանությունը բնութագրվում է գաղափարների և հայացքների բազմազանությամբ, հարացույցի բացակայությամբ, իսկ մեթոդաբանական խնդիրներ լուծելիս տարակարծություններով։

\ <օ

Հարկ է պարզել ինչպիսի ն է հետազոտությունների վիճակը մերօրյա

ռ

մանկավարժական մարդաբանության մեջ. գոյություն ունի այն որպես հատուկ

ռ

հետազոտությունների գիտական բնագավառ, ո րն է նրա կարգավիճակը, առարկան, խնդիրների դաշտը մանկավարժական գիտությունների համակարգում։

о

Հնարավո ր է, արդյոք, հասնել մանկավարժական մարդաբանության զարգացման այնպիսի փուլի, երբ նրան բնորոշ կլինեն գիտականորեն ընդունելի սկզբունքներ, դրույթներ և տեսություններ։

Մանկավարժական մարդաբանության տեղի հարցը մանկավարժական գիտակարգերի մեջ և մարդաբանական գիտությունների համակարգում շարունա-

ռ

կում է տարըմբռնումների և տարակարծությունների տեղիք տալ։ Հատկացնո ւմ ենք, արդյոք, մանկավարժական մարդաբանությունը մարդաբանական գիտակար-

ռ

գերի թվին, որոնցից յուրաքանչյուրն ինքնաբավ է, թե դասում ենք մանկավար-

ռ

ժական գիտությունների համակարգին։ Շեշտադրում ենք «մանկավարժակա ն»

\ ռ

բառը ընդգծելով նրա պատկանելությունը մանկավարժության ոլորտին, թե «մարդաբանություն» բառը համարելով, որ վերջինս անվանման մեջ իմաստային առավել շատ բեռնվածություն է կրում։ Առաջին հայացքից ոչ էական թվացող այսօրինակ տերմինաբանական նրբությունները ցույց են տալիս մանկավարժական մարդաբանության կարգավիճակի խնդրի բարդությունն ու կարևորությունը։

Մանկավարժական մարդաբանությունը, ըստ մեր ընկալումների, մարդու մասին ամբողջական, ներքուստ փոխկապակցված պատկերացումների համակարգ է, որն ընկած է որոշակի մանկավարժական տեսության հիմքում և աշխարհայացքային, մեթոդաբանական ու համակարգակազմիչ դեր է կատարում այդ տեսության ստեղծման ու գործառության մեջ։

Մանկավարժական մարդաբանության ժամանակակից վիճակը, ըստ մեր գնահատման, բնորոշվում է հետազոտության առարկայի, սկզբունքների, մեթոդների և միջոցների անհստակ սահմանմամբ, հետազոտության նպատակների և խնդիրների չտարորոշվածությամբ։ Այդ պատճառով էլ խնդիրները լուծելիս շահեկան կարող է լինել մարդաբանական այնպիսի պատկերացումների վերլուծությունը, որոնք կարևոր դեր են ունեցել անցյալի մանկավարժական տեսությունների ստեղծման գործում։

Հայաստանում ընդհանուր զարգացման մարդասիրական միտումները հետաքրքրություն են առաջ բերում մանկավարժական մարդաբանության որպես համակողմանի գիտելիքների հիման վրա մարդու դաստիարակությանը վերաբերող գիտության, նկատմամբ։ Դրա հետ կապված ծագում են հարցեր, մասնավորապես մանկավարժական մարդաբանությունն ընդհանուր առմամբ մարդուն

ռ ռ

հասկանալու ի նչ գիտական ներուժ է կրում, այդ առումով ի նչ մանկավարժա-

ռ

կան խնդիրներ են ծառացած նրա առջև, ինչպե ս պետք է համաձայնեցնել տարբեր գիտությունների հայեցակետերը մարդու խնդրի շուրջ։

Մարդաբանական տարբեր գիտությունների փոխկապակցված ուսումնասիրության համար դիմենք միջգիտակարգային մոտեցումներին աղբյուրների և

հայեցակարգավորման համեմատական վերլուծության մեթոդներին. դրանք կօգնեն մարդու խնդիրը դիտարկել մարդաբանական գիտությունների հանգակե-տում։ Աղբյուրների համեմատական վերլուծության մեթոդն ապահովում է մարդ երևույթի ըմբռնման ամբողջական օբյեկտիվ պատկերի վերականգնումը, իսկ հայեցակարգավորման մեթոդը նպաստում է հետազոտական դրույթների և մարդաբանական գիտության կառուցվածքի սկզբունքների բացահայտմանն ու մեկնաբանության տրամաբանական համակարգի որոշարկմանը։

«Մարդաբանություն» հասկացությունը հայտնի է XVI դարից Մ.Հանդտի «Մարդաբանությունը մարդու արժանապատվության, բնույթի ու հատկությունների մասին և մարդու մարմնի տարրերի, մասերի, անդամների մասին» և Օ.Քասմանի «Մարդաբանական հոգեբանություն կամ ուսմունք մարդկային հոգու մասին։ Մարդու մարմնի կառուցվածքի մասին մեթոդական նկարագրությամբ» աշխատությունների ի հայտ գալուց ի վեր։ Ելակետային առումով քիչ թե շատ մարդաբանական գիտություն էր կենսաբանությունը։ Հետազոտողները հաստատում են, որ մարդաբանության նախնական նշանակությունը եղել է մարդու կազմաբանական, գոյասերման, ազգաբանական առանձնահատկությունների հետազոտությունը [2]։

XIX դարից մարդաբաններն սկսեցին ուսումնասիրել պարզունակ հասարակության և ցեղերի կյանքն Աֆրիկայում և Ավստրալիայում։ Գիտության զարգացմանը զուգընթաց մարդու ուսումնասիրության հարաչափերի թիվը նշանակալիորեն ավելացավ։ XX դարում ի հայտ եկավ «տարածաշրջանային», «շեշտադրված», մարդուն տարբեր տեսանկյուններից զննող մարդաբանական գիտակարգերի բազմություն։ Առանձնացվում են մարդաբանության մի շարք գիտակարգեր փիլիսոփայա-կենսաբանական, մշակութային-փիլիսոփայական, փիլի-սոփայա-կրոնական, հոգեվերլուծական, պատմական, քաղաքական, քրիստոնեական, հոգեբանական, մանկավարժական, փիլիսոփայական, մշակութային, հանրային, իրավաբանական, տնտեսագիտական, բնապահպանական, կիրառական, գործարարական, կիբեռնետիկական, դիտողական և այլն։ Մարդաբանական տարաբնույթ տեսությունների առանձնացման գլխավոր սկզբունքը մարդու մտածողության, կամքի, վարքի հետազոտության պահանջն է։

Մանկավարժական մարդաբանության առարկա են դիտվում ձևավորվող ու զարգացող մարդը, մարդու մեջ մարդկայինի հաստատումը, մարդու երևույթը կրթության համատեքստում։

Արդի մանկավարժա-մարդաբանական հետազոտություններում առանձնացվում են մի շարք հիմնարար խնդիրներ.

ա) մարդու և մարդկայնության փոխազդեցությունը, որը դիտարկում է մար-

դուն որպես պատմական գործընթացի շարժիչ ուժի, որպես հասարակական գիտակցության և ճանաչողության սուբյեկտի կապված պատմության ընթացքին, հանրային կարգին, տարատիպ հանրույթներին,

բ) մեթոդաբանական մոտեցումների առանձնացումը փիլիսոփայա-մար-դաբանական, մշակութաբանական, միջավայրային, ներհակական, ընտրանքային, համեմատական և այլն,

գ) մարդու դաստիարակության հիմնարար սկզբունքների սահմանումը, դաստիարակվողի էության մարդաբանական սահմանումը, մարդու մանկությունը, հիմքերը, արժեքները,

դ) մարդու կյանքի երևույթի ուսումնասիրությունը մանկավարժական մարդաբանական տեսանկյունից,

ե) մանկավարժական մարդաբանության տեղի որոշումն իմացության այլ բնագավառների մեջ։

Ժամանակակից մանկավարժական մարդաբանությունը հարստանում է տարբեր գիտություններից, այդ թվում նաև մարդաբանական տարբեր ուղղություններից (փիլիսոփայական, կրոնական, մշակութային, սոցիալական, հոգեբանական և այլն):

Փիլիսոփայական մարդաբանությունը մարդուն ընդունում է որպես ամբողջական, ունիկալ երևույթ. դա ժամանակակից մանկավարժական մարդաբանության առաջատար սկզբունքն է:

Օ.Բոլնովի հայեցակարգը մարդուն ընդունում է որպես ի սկզբանե պահանջմունքներ, ընդունակություններ ունեցող էակ, որն ակտիվորեն ընդգրկվում է դաստիարակչական գործընթացում:

Ֆիզիկական մարդաբանությունը մարդուն ուսումնասիրում է որպես բանական մարդու' Homo sapiens տեսակի միակ ներկայացուցիչ, և առաջին հերթին նրան հետաքրքրում է մարդու օրգանիզմը:

Կրոնական մարդաբանությունը մարդուն դիտարկում է որպես Աստծո կողմից ստեղծված էակ, հետաքրքրվում է մարդու հոգեկան ոլորտով:

Մշակութային մարդաբանությունը մարդուն դիտարկում է նրան շրջապա-տող մշակութային, հասարակական-տնտեսական հարաբերությունների, ավանդույթների, ինչպես նաև դաստիարակչական համակարգերի, դաստիարակների հետ սերտ կապի մեջ:

Հոգեբանական մարդաբանությունը մարդուն ուսումնասիրում է որպես անհատ (հետաքրքրությունները, մարդու հոգեկան գործունեությունը) և որպես անձ (մարդը բնորոշվում է հոգեկանի այն գծերով, որոնք նրան թույլ են տալիս ապրել հասարակության մեջ):

Մանկավարժական մարդաբանությունը, ներառելով բնագիտական, փիլիսոփայական, հոգեբանական, սոցիալական, մանկավարժական, անատոմիական և այլ պատկերացումներ մարդու մասին, բացահայտում է ոչ միայն երեխայի, այլ նաև ողջ մանկավարժական գործընթացի ամբողջական կերպը, վերլուծում է դրա արդյունավետ ներդրման մանկավարժական-հոգեբանական պայմանները:

Կարևոր խնդիր է մանկավարժական մարդաբանության և մանկավարժության փոխհարաբերության որոշումը։ Մանկավարժության և մանկավարժական մարդաբանության ընդհանուրը մարդու որպես զարգացող էակի, ըմբռնումն է։ Մանկավարժական մարդաբանությունը հանդես է գալիս նաև որպես ընդհանուր մարդաբանության և մանկավարժության միջնօղակ։ Վ.Սլոբոդչիկովը մանկավարժական մարդաբանությանն է հատկացնում նաև կրթության մարդաբանությունը։ Նրա հիմնական բնութագրերը որոշվում են իրապես գոյություն ունեցող, մշտապես թարմացման գործընթացում գտնվող կրթական պրակտիկայով։ Կրթության մարդաբանությունը ցույց է տալիս, որ կրթության մեջ մարդաբանական հարացույցի ձևավորման ուղիներն ընկած են մարդաբանության նոր գիտական և արտագիտական իմացության ոլորտում։ Այն ստիպում է գիտնականներին և քաղաքագետներին հիմնավորել կրթական գործունեության երևակումը մարդու բնույթի, հետաքրքրությունների և արժեքների վրա [3]:

Հոգեբաններն ընդգծում են Կ.Ուշինսկու հռչակած մարդաբանական սկզբունքի' մարդու ամբողջական ֆիզիկական, մտավոր, բարոյական ուսումնասիրության իրողությունը։ Դրա հետ կապված հոգեբանական մարդաբանության մեջ արծարծվում է տարասեռ, խաչաձև կապերով պայմանավորված դաստիարակության համեմատաբար երկար ազդեցության գաղափարը։ Երեխայի զարգացման մեջ համասեռ և տարասեռ փոխադարձ կապերի բազմազանությունը Բ.Անանևը համարել է աոաջինը հոգեբանական մարդաբանության խնդիրներից [4]։ Երկրորդ նշանակալի խնդիրը մարդու որպես սուբյեկտի, տարատեսակ գործունեությունն է աշխատանքի, հաղորդակցման, ճանաչողության։ Գործունեության այդ ձևերում մարդը ստեղծում է հարաբերությունների համակարգ առ ինքը և շրջապատող մարդիկ։ Երրորդ խնդիրն աշխարհայացքային բաղադրիչների առանձնացումն է մարդու մտածողության և գործունեության ըմբռնման մեջ։

Ամենից հաճախ քննարկվում են փիլիսոփայական մարդաբանության և մանկավարժական մարդաբանության կապերը։ Փիլիսոփայական մարդաբանության մեջ առանձնացնում են մարդու և նրա կենցաղի բազմաչափությունը [5, 6]։ Դիտարկվում են հարցեր, թե ինչ է մարդը, որն է նրա բնույթն ու էությունը, ի նչ օրինաչափություններ ու գործառման մեխանիզմներ են տրված նրան բնությունից, ի նչ ձեռքբերումներ կան մշակութային պատմության մեջ, որո նք են նրա

զարգացման բնութագրական առանձնահատկությունները և ուղղությունը, որն է նրա ժամանակակից կենցաղի անկրկնելի ինքնատիպությունը, ինչ է մարդն այսօր և ինչ կարող է լինել վաղը։ Ընդգծվում է, որ մարդն ունի բազմաթիվ առանձնահատկություններ, որոնք արտացոլում են նրա յուրակերպությունը։ Փի-լիսոփայա-մարդաբանական կարգերի մեջ առանձնացվում են «ոգի», «հոգի», «մարմին», «գիտակցություն», «հաղորդակցություն», «կյանք», «մահ», «բարոյականություն» և այլ հասկացություններ։ Մարդու առաջատար էական բնութագիրը նրա ոգեկանությունն է [7]։

Բ.Բիմ-Բադը հաստատում է, որ փիլիսոփայական մարդաբանությունը վերացնում և վանում է մանկավարժությունից մատերիալիզմի միակողմանիությունն ու ծայրահեղությունը լրացնելով այն բնության փիլիսոփայությամբ և ոգու փիլիսոփայությամբ, մանկավարժությանը տալիս է համակարգային գիտելիք աշխարհի և մարդու մասին։ Որոշ հետազոտողներ մանկավարժական մարդաբանությունը պարզապես հատկացնում են փիլիսոփայությանը որպես նրա տրամաբանական լրացում (Լ.Լիպսկայա, Գ.Նովիչկովա)։ Մարդն ընկալվում է որպես ինքնորոշիչ էություն, և մարդաբանական փիլիսոփայությունն օգնում է մանկավարժորեն ըմբռնել մարդու գիտակցության և զգացմունքների միջև տեղի ունեցող գործընթացները։

Մանկավարժության մեջ փիլիսոփայական մարդաբանության փոխարկմա-նը զուգընթաց տեղի է ունենում մարդաբանության փոխարկում փիլիսոփայական մանկավարժության։ Նրա նշանակությունն, ըստ հետազոտողների, փիլիսոփայական դիրքորոշումն է դաստիարակության նկատմամբ (Լ.Լուզինա, Բ.Կուլի-կով)։ Փիլիսոփայա-մանկավարժական մարդաբանությունը դիտարկում է մարդու մեջ մարդկային հատկությունների հաստատման մանկավարժական միջոցներն ու եղանակները արտահայտված կենցաղի տարբեր ձևերով երկխոսություն, ըմբռնում, անդրադարձում, ապրում, մարդու որպես դաստիարակող և դաստիարակվող էության, բացահայտում։ Փիլիսոփայական մարդաբանությունը, փիլիսոփայա-մանկավարժական մարդաբանությունը և մանկավարժական մարդաբանությունը համեմատելիս աչքի է զարնում այն, որ դրանց փոխազդեցությունը նպաստում է նպատակային, բովանդակային, արժեքային նոր տարրերի ի հայտ գալուն, այսինքն համակարգային նոր որակի ձևավորմանը։ Փիլիսոփայական և մանկավարժական մարդաբանությունների փոխկապակցվածությունը կոչված է բացահայտելու իրական մանկավարժական հարաբերությունները և մարդու մեջ մարդկայինի հաստատման գործընթացները։ Հարկ է նկատի առնել, որ կան փիլիսոփայական մարդաբանության տարբեր հոսանքներ կրոնական, արժեբանական, գոյարկային (էկզիստենցիալ), երևութաբանական, երկխոսա-

կան, բնութենական, անհատական, անդրադարձ-տրամախոսական և այլն: Մանկավարժության առջև, եթե այն վերաբերում է փիլիսոփայա-մարդաբանական հիմքերին, խնդիր է դրված ստեղծելու կրթական փորձառության սեփական հայեցակարգ։ Փիլիսոփայական և մանկավարժական մարդաբանությունների փոխ-կապակցվածությունը կարող է արտացոլվել միայն հայեցակարգորեն։ Այսպիսի հայեցակարգի կառուցման առանցքային բաղադրիչ պետք է լինի այս կամ այն ձևով եռանդագին կենցաղ վարող մարդը, որ դրսևորվում է արժեքային, հոգևոր, հանրային, մշակութային և այլ բնութագրերով։

Մարդամետ կրթության հայեցակարգի կառուցման համար անհրաժեշտ է նաև դիտարկել մանկավարժական մարդաբանության և սոցիալական մարդաբանության կապերը։ Սոցիալական մարդաբանությունը դիտարկվում է որպես փիլիսոփայական մարդաբանության մի ճյուղ և մշակութային մարդաբանության ինքնատիպ համարժեք։ Այս առումով կարելի է խոսել սոցիալ-մշակութային մարդաբանության մասին, քանի որ այն դիտարկում է մարդու կապերի պատմամշա-կութային կաղապարները սոցիալական և մշակութային լայն շրջանակով ըստ «մարդ-մշակույթ», «մշակույթ-հանրային կազմավորում» և այլ տիպերի։ Մշակութային մարդաբանությունն ուսումնասիրում է մարդու և մշակույթի (սովորույթի, ավանդույթի) կապերի առանձնահատկությունները։ Բացի այդ մշակութային մարդաբանությունը դիտարկվում է որպես ընդհանուր մարդաբանության մի մաս, քանի որ օգտագործում է ազգագրության, բանահյուսության, լեզվաբանության, հոգեբանության տվյալները։ Մարդը նրանում դիտարկվում է որպես մշակույթի երևույթ։ Իսկ սոցիալական մարդաբանությունն ուսումնասիրում է մարդկանց փոխներգործությունը հանրային կառուցվածքներում։ Վ.Բարուլինն առանձնացնում է սոցիալական մարդաբանության երեք առանցքային պահ ա) ամբողջական հայացքի ձևավորումը հասարակական կյանքի, հասարակության և մարդու նկատմամբ, բ) հասարակական կյանքի և մարդու կյանքի կապերի վառ արտահայտված հայեցակարգայնությունը, գ) խնդրակարգի, կարգային-հասկացական պաշարի առանձնահատկությունն ու ինքնաբավությունը [8]:

Սոցիալական մարդաբանությունն իր հերթին կապված է սոցիալ-փիլիսո-փայական մարդաբանության հետ, որն ուսումնասիրում է մարդու կողմից հասարակության ստեղծման միջոցներն ու եղանակները, քննում է, թե ինչպես է նպաստում մարդու գործունեությունը սեփական գոյության ու գործունեության միջոցների ու պայմանների ստեղծմանը, ինչպես է մարդկային էությունը թափանցում հասարակության բոլոր կառուցվածքները, ինչպես է հասարակությունն իր հերթին փոխազդում մարդու վրա։ Այդպիսով սոցիալ-փիլիսոփայական մարդաբանությունն օգնում է բացահայտելու դպրոցի մարդաբանական առանձնա-

հատկությունները ցույց տալով, թե ինչպես են մարդկային բնութագրերը դրսևորվում հանրույթում։

XXI դարի սկզբում ի հայտ եկան հայեցակարգեր հիմնված մարդաբանական գաղափարների վրա։ Դրանք ունեն արժեբանական, մշակութաբանական, անհատա-գործաբանական, սոցիոլոգիական, հերմենևտիկական ու մարդաբանական այլ բնութագրեր և մանկավարժություն են ներածում մեթոդաբանական և կարգային նոր միջոցներ վերանայելով մանկավարժական գործընթացի բաղադրիչները մարդակազմավորման գործառույթի լույսի ներքո։ Մանկավարժական մարդաբանությունը, լինելով մարդաբանական գիտությունների համակարգում, մանկավարժության համար բացում է իրազեկային լայն տարածություն, որի կենտրոնում մարդն է։

Հոնեիս, 2016թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Ронжина Н.В, Современные проблемы педагогической и юридической антропологии, Екатеринбург, 2006, 112 с.

2. Добреньков В.И, Кравченко А.И, Социальная антропология: учебник, М., ИНФРА-М, 2008, 688 с.

3. Слободчиков В.И, Антропология образования: ее возможность и действительность // Школьные технологии, 2008, №3, с. 3-8.

4. Ананьев Б.Г, Избранные психологические труды: в 2 т., т.2 / под ред. А.А. Бодалева, М., Педагогика, 1980, 288 с.

5. Куликов В.Б., Философско-педагогическая антропология: проблемы и тенденции // Вопросы философии, 1985, №6, с. 132–139.

6. Лузина Л.М, Теория воспитания: философско-антропологический подход, Псков, ПГПИ, 2000, 186 с.

7. Марков Б.В, Философская антропология: учеб. пособие, 2-е изд., СПб., Питер, 2008, 352 с.

8. Барулин В. С., Основы социально-философской антропологии, М., ИКЦ «Академкнига», 2008, 455 с.

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄԱՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Վաչիկ Բpուտյաե

Ամփոփագիր

Հոդվածում քննարկվում են արդի մանկավարժական մարդաբանության որպես միջ-գիտական ուրույն բնագավառի, մի շարք խնդիրներ: Փորձ է արվում որոշել մանկավարժական մարդաբանության տեղը մարդաբանական և մանկավարժական գիտությունների համակարգում:

ПЕДАГОГИЧЕСКАЯ АНТРОПОЛОГИЯ В СИСТЕМЕ ПЕДАГОГИЧЕСКИХ И АНТРОПОЛОГИЧЕСКИХ НАУК

Вачик Брутян

Резюме

В статье обсужден ряд проблем современной педагогической антропологии как особой междисциплинарной области. Сделана попытка определения места педагогической антропологии в системе педагогических и антропологических наук.

PEDAGOGICAL ANTHROPOLOGY IN THE SYSTEM OF PEDAGOGICAL AND ANTHROPOLOGICAL SCIENCES

Vachik Brutyan

Resume

The article discusses several problems of the modern pedagogical anthropology as a unique inter-disciplinary field. An attempt is made to specify the place of pedagogical anthropology in the system of anthropological and pedagogical sciences.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.