Научная статья на тему '“science of religion” and religious studies as self-reliant Sciences'

“science of religion” and religious studies as self-reliant Sciences Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
119
143
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
Wisdom
Область наук
Ключевые слова
կրոնի մասին գիտություն / կրոնների պատմություն / կրոնագիտություն / կրոնի ֆենոմենոլոգիա / կրոնի փիլիսոփայություն / աստվածաբանություն / "RELIGIONSWISSENSCHAFT" / մարդաբանություն / ազգագրություն / ազգաբանություն / նորմատիվ դեսկրիպտիվ մոտեցումներ:

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Степанян Андраник, Вермишян Арман

В статье авторы проводят сравнительное изучение формирования одной из самых молодых наук религиоведения, определение ее места и роли как самостоятельной науки среди других наук и дисциплин. Всесторонне анализируется проблема места и роли «науки о религии» и религиоведения в сравнении с другими гуманитарными, общестоведческими науками, а так же рассматриваются некоторые проблемы в терминологии. Изучается роль гуманитарных и общестоведческих наук в формировании религиоведческого знания.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

«Наука о религии» и религиоведение как самостоятельные науки

This article is dedicated to one of the youngest scientific branch born in the XIX century which illustrated the formation of the science of religion as a separate scientific branch as well as a number of related issues. The article examines in detail the issue of the place and role of the “science of religion” and “religious studies” alongside with various humanitarian and social science categories. Apart from this, some terminology issues have been explained. It aslo explains the role of humanitarian and social sciences have for making the core of knowledge of the religious studies or/and science of religion.

Текст научной работы на тему «“science of religion” and religious studies as self-reliant Sciences»

Արման ՎԵՐՄԻՇՅԱՆ, Աեդրաեիկ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀՏԴ 2:1/14

«ԿՐՈՆԻ ՄԱՍԻՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ ԿՐՈՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԳԻՏԱԿԱՐԳԵՐ

Սույն հոդվածը նվիրված է XIX դարում ծնված ամենաերիտասարդ գիտակարգերից մեկի' կրոնագիտության որպես առանձին գիտակարգի կազմավորմանն ու մի շարք հարակից խնդիրների լուսաբանմանը: Այս աշխատանքը, ըստ էության, հումանիտար և հասարակական տարբեր գիտակարգերի կողքին «կրոնի մասին գիտության» ու «կրոնագիտության» տեղի ու դերի հստակեցման վերաբերյալ կատարված առաջին փորձն է: Փորձել ենք անդրադառնալ նաև որոշ տերմինաբանական խնդիրների, գոյություն ունեցող փաստերի հիման վրա լուսաբանել կրոնագիտական գիտելիքի միջուկը կազմող հումա-նիտար-հասարակագիտական գիտակարգերի դերը կրոնագիտության համար:

Որոշ մասնագետներ, կարևորություն չտալով տերմինաբանությանը (եզերաբանություն), դրանք համարում են երկրորդական և ոչ կարևոր: Ի պատասխան նրանց խորհրդային հայտնի գիտնական, ազգագրագետ Ս.Տոկարևը գրում է. «Գիտական

համակարգումը, փաստերի դասակարգումը, հիմնական հասկացությունների ու եզրերի հստակեցումը ցանկացած գիտության առաջնահերթ խնդիրն է համարվում» (Токарев 1990: 14):

Առաջին անգամ «կրոնի մասին գիտություն» հասկացությունը «Religionswissenschaft»1

1 Գերմաներեն բացատրական բառարանում Reli-gionswissenschft-ը մեկնաբանվում է հետևյալ կերպ. Religionswissenschaft-ը գիտություն է, որն ուսումնասիրում է կրոնների բովանդակությու-

օգտագործվել է Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում 1804-1806 թթ. լույս տեսած մի տարեգրքում' Կ.Հենկեի խմբագրությամբ, որը կոչվում էր. «կրոնագիտության թանգարանն իր ամբողջ ծավալով» (Шахнович 2006: 20): Առաջին գիրքը, որտեղ այդ հասկացությունն առաջին անգամ օգտագործվեց որպես գիտաբառ' հատուկ ակադեմիական գիտության նշանակությամբ, համարվում է 1834 թ. լույս տեսած չեխ փիլիսոփա, տրամաբան և մաթեմատիկոս Բերնարդ Բոլցանոյի (1805-1820 թթ. զբաղեցնում էր Պրագայի համալսարանի կրոնների պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը) աշխատություն-դասագիրքը:

«Կրոնի մասին գիտության» խնդիրներն ու նպատակները Բ.Բոլցանոյի կողմից դիտարկվեցին նրա գիտական ուսուցման համընդհանուր համատեքստում (Шахнович 2006: 20): Գերմանիայում 1860-1870-ական թթ. գիտնականների շրջանում օգտագործվում էր նաև «Wissenschaft der religion» եզրը, որը սակայն հետագայում լայն կիրառություն չստացավ: Ֆրանսիայում այդ ժամանակ «կրոնների մասին գիտություն» հասկացությունը «La science des religions» գիտական գործածության մեջ մտցրեց Պ.Լեբլանը (Шахнович 2006: 20-21), ով այդ հասկացությանը տվեց հատուկ բովանդակություն վերոհիշյալ եզրույթի ներքո հասկանալով կրոնի անտիկ փիլսիոփա-յության մեջ առասպելական մոտիվների

նը, ձևերը և վերջիններիս կապը կյանքի այլ

բնագավառների հետ (տե ս Dudenredaktion 2006:

1383):

այլաբանական մեկնություն: 1864 թ. հայտնի գիտնական Էմիլ Բերնուն կրոնների հետազոտմանը նվիրված իր աշխատությունը նույնպես անվանեց «գիտություն կրոնների մասին» (Шахнович 2006: 21)' կիրառելով ա]դ եզրը հենց այն նույն նշանակությամբ, որ օգտագործել էին Հենկեն և Բոլցանոն:

Անգլերեն եզրը «the science of religion» առաջին անգամ գիտական գործածության մեջ ներառեց գերմանացի գիտնական, արևելագետ, հնդկագետ, լեզվաբան, համեմատական առասպելաբանության, կրոնագիտության և լեզվաբանության հիմնադիր, ժամանակակից կրոնագիտության մեջ առասպելաբանական տեսության հիմնադիր համարվող, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Մաքս Մյուլլերը, ով այդ եզրն առաջին անգամ օգտագործեց 1860 թ. լույս տեսած իր «Սեմական մոնոթեիզմ» հոդվածում և որից հետո էլ այն լայնորեն սկսեց կիրառել 1860-1870-ական թթ. լույս տեսած իր մյուս աշխատություններում (Muller 1867, Muller 1873): Որպես ինքնուրույն գիտակարգ' «կրոնի մասին գիտութունը»

վերջնականապես ձևավորվեց XIX դարի երկրորդ կեսին Արևմտյան եվրոպայում:

Այսպիսով, «կրոնի մասին գիտության» հիմնադիրը համարվում է Ֆ.Մյուլլերը2: «Կրոնի մասին գիտության» մեթոդական խնդիրներով մինչև XIX դարի երկրորդ կեսը զբաղվել են շատ գիտնականներ, այդ թվում նաև Մաքս Մյուլլերը: Կրոնագիտության պատմության XX դարի հայտնի մասնագետ Էրիկ Շարպը գրում է. «XIX դարասկզբին կրոնների ուսումնասիրման ոլորտը չափազանց լայն էր, այն լի էր բազմապիսի տվյալներով և փաստացիորեն այնտեղ քաոս էր տիրում: Մաքս Մյուլլերից հետո այն ձեռք բերեց ընդհանուր իմաստ, որն արդեն լիովին կարելի էր յուրացնել օգտա-

2 Այս տեսակետը ընդունվում է աշխարհի բոլոր հեղինակավոր կրոնագետների կողմից:

գործելով որոշ գիտական մեթոդներ. այլ խոսքերով ասած հիանալի հնարավորություն ընձեռվեց բացատրելու բազմաթիվ տվյալներ գիտականորեն» (մեջբերումը ըստ Красников 2007: 32):

Կրոնների պատմությունն ուսումնասիրող շատ մասնագետներ սկսեցին այդու-հետ կիրառել «Religionswissenschaft» գիտաբառը: Մշակելով կրոնների պատմության վերաբերյալ սեփական մոտեցումները' նրանք «Religionswissenschaft» եզրի տակ սովորաբար հասկանում էին բոլոր կրոնները3' սկսած կրոնի ամենավաղ ձևերից մինչև ազգային ու համաշխարհային կրոնները' հակադրվելով ավանդաբար գոյություն ունեցող «Religions-geschichte» (գերմ. եզ. կրոնի պատմություն) եզրույթին, որի տակ հիմնականում հասկացվում էին միաստվածային կրոնները կամ այսպես կոչված գրոց ժողովուրդները (Шахно-вич 2006: 21), սակայն «Religionsgeschichte» եզրի ներքո իհարկե հիմնականում ավանդաբար հասկացվել է քրիստոնեությունը' որպես «միակ ճշմարիտ կրոն»:

XX դարասկզբին այս կարևորագույն խնդրին է անդրադարձել նաև հայտնի մշակութային մարդաբան Լ.Շտերնբերգը. ըստ գիտնականի' «կրոնի մասին գիտությունը» և «կրոնների պատմությունը» բացարձակ տարբեր գիտակարգեր են, որոնցից առաջինն ուսումնասիրում է բոլոր կրոնների և կրոնական երևույթների պատմական զարգացումը, իսկ երկրորդը' միայն զարգացած կրոնները:

«Նախնադարյան կրոնը ազգագրության լույսի ներքո» հայտնի աշխատություն մեջ'

3 Մշակելով կրոնների ուսումնասիրման հերմենև-տիկական մոդելը գերմանացի հայտնի կրոնագետ Յ. Վախը գրում է. «Religionswissenschaft-ի գլխավոր նպատակը պետք է լինի այլ կրոնների ըմբռնումը» (Wach. 1968: 126): Այլ կրոններ ասելով' գիտնականը նկատի ունի քրիստոնեությունից բացի այլ կրոններ ևս:

«կրոնական հավատալիքների պատմական զարգացումների վերաբերյալ դասախոսու-թլուններ» հատվածում իր տեսությունը հիմնավորելու համար գիտնականը գրում է. «Խոսելով կրոնական հավատալիքների պատմական զարգացումներից' անհրաժեշտ է նշել, որ ընդհանուր ազգագրության ալս բաժինն իրենից ներկայացնում է բոլորովին ինքնուրույն գիտակարգ և առավել ճիշտ կլիներ անվանել ալն «գիտություն կրոնի մասին»: Ալս երիտասարդ գիտակարգը պետք է հստակորեն առանձնացնել ալն գիտակարգից, որը հայտնի է շատ վաղուց «կրոնների պատմություն» անվամբ: Կրոնների պատմությունն ուսումնասիրում է միայն բարձր ու զարգացած կրոնները, այնպիսիք, ինչպիսիք են բուդդայականությունը, հուդայականությունը, քրիստոնեությունը, իսլամը և այլն, իսկ կրոնների վաղ ձևերի ուսումնասիրությունը կրոնների պատմության ուսումնասիրման շրջանակներից դուրս է: Նույնիսկ Պ.Շանտեպի դը լա Սոսեի առավել քան հայտնի «կրոնների պատմության դասագրքում» ներկայացված են ոչ թե կրոնների վաղ ձևերն ու դրանց պատմական զարգացումը, այլ միայն «բարձր ու զարգացած կրոնները» (Штернберг 2012: 241):

Անդրադառնալով Պ.Շանտեպի դը լա Սոսեի XIX դարի աշխատությանը նախ և առաջ պետք է նշել, որ հիշյալ աշխատության մեջ հեղինակը ամենևին էլ չի խոսում միայն բարձր ու զարգացած կրոնների մասին: Երկու հատորից բաղկացած վերոհիշյալ աշխատության առաջին հատորում հեղինակը խոսում է ոչ միայն հուդայականության և իսլամի, այլ նաև աֆրիկյան, ամերիկյան, մոնղոլական, Օկեանիայի, չինական, ճապոնական, եգիպտական, բաբելական, ասորական և Առաջավոր Ասիայի հյուսիսային մասի սեմական ժողովուրդների պաշտամունքային տարբեր

ձևերի և աստվածությունների վերաբերյալ: Աշխատության երկրորդ հատորում գիտնականը մանրամասն խոսում է հնդկական ազգային աստվածությունների ու հավատալիքների (բրահմայականություն, վեդայակա-նություն), ջաինիզմի, բուդդայականության, հինդուիզմի, զրադաշտականության, հունական, հռոմեական, գերմանական և սլավոնական կրոնների ու դրանց պատմական զարգացման մասին: Վերը շարադրվածից պարզ է դառնում, որ Պ.Շանտեպի դը լա Սոսեի մեծածավալ երկհատոր աշխատության մեջ խոսվում է թե հին ժողովուրդների տարբեր հավատալիքային համակարգերի, թե ազգային և թե համաշխարհային կրոնների (բուդդայականություն, իսլամ) մասին (Соссе 1899): Վստահաբար պետք է նշել, որ «կրոնների պատմություն» եզրի ներքո Շտերնբերգը ամենևին էլ նկատի չի ունեցել «Religionsgeschichte» (որն էլ նշանակել է ոչ թե համաշխարհային, զարգացած, այլ միայն քրիստոնեական կրոնի պատմություն) եզրը և առանց խորը հիմնավորման գալիս է վերոնշյալ եզրահանգման: Չհամաձայնելով գիտնականի առաջ քաշած տեսության հետ' վստահորեն պետք է պնդել, որ հենց «Կրոնների պատմությունն» է, որ ուսումնասիրում է բոլոր կրոնների պատմական զարգացումը, իսկ «կրոնի մասին գիտությունը» ու «կրոնների պատմությունը» պայմանականորեն կարելի է անվանել միևնույն գիտակարգերը, որոնք XIX դարի երկրորդ կեսին դեռևս սաղմնային վիճակում էին: XX դարի կրոնի հայտնի պատմաբան ու ֆենոմենոլոգ Մ.Էլիադեն գրում է. «Կրոնի պատմաբանի համար չափազանց խորհրդանշական է սրբազանի արտահայտման ցանկացած ձև. յուրաքանչյուր ծես, յուրաքանչյուր առասպել, յուրաքանչյուր հավատալիք ու յուրաքանչյուր աստվածություն արտահայտում է սրբազանի փորձառությունը» (Элиаде

1(4),2015

2008: 6): Այսինքն կրոնների պատմությունը չի կարող սահմանափակվել միայն զարգացած կրոնների ուսումնասիրմամբ, ինչպես պնդում է Լ.Շտերնբերգը:

XIX դարի առաջին կեսին, երբ գիտնականները ստեղծեցին «Religionswissenschaft» եզրը, այնուամենայնիվ ա]դ եզրի ներքո սկզբում հասկանում էին ոչ թե տարբեր կրոնների պատմությունը, այլ ուղղակի փորձում էին կատարել «կրոն» և «գիտություն» բառերի համադրում, այսինքն այդ ժամանակ, ինչպես հայտնի է, «կրոն» և «գիտություն» բառերը շատ խորթ էին միմյանց, և եզակի թվով գործածված այս եզրը, ըստ էության, վե-րածննդի փիլիսոփայությունից հետո արդեն իսկ մեծ նորույթ էր: «The science of religion» եզրի հիմնադիր նույն ինքը Մաքս Մյուլլերը, սկզբում նկատի է ունեցել միայն մեկ կրոն քրիստոնեությունը, այսինքն գիտական մեկ-նաբանությունների ու վերլուծությունների առաջին թիրախը հենց քրիստոնեությունն է եղել, որին և հաջորդել են մյուս կենդանի ու մեռած կրոնները: Օգտագործելով պատմահամեմատական մեթոդը կրոնների հետազոտման մեջ Մ. Մյուլլերը, մեր կարծիքով, իր ուսումնասիրությունների սկզբնական փուլում առաջին հերթին փորձում էր գիտա-կանացնել և ուսումնասիրման չեզոք դաշտ տեղափոխել հենց քրիստոնեական կրոնը: Նա գրում է. «Նրանք, ովքեր մտադիր են կիրառել կրոնների համեմատական ուսումնասիրությունը որպես միջոց քրիստոնեությունը նսե-մացնելու, իսկ մարդկության մյուս կրոնները բարձրացնելու համար, համարվում են նույնքան վտանգավոր դաշնակիցներ, որքան և նրանք, ովքեր, բարձրացնելով քրիստոնեությունը, փորձում են նսեմացնել մյուս կրոնները: Գիտությանը մոլեռանդներ պետք չեն, չեմ թաքցնի, որ ինձ համար իսկական քիստոնե-ությունը, ես նկատի ունեմ Հիսուս Քրիստոսի

վարդապետությունը, դառնում է ավելի հոյակապ ու հզոր, երբ մենք ավելի շատ բան ենք սկսում ճանաչել և սկսում ավելի չեզոք դիրքերից հետազոտել ճշմարտության այն գանձարանը, որը թաքնված է այդքան ատելի համարվող համաշխարհային կրոնների մեջ: Ոչ ոք չի կարող հանգել այս համոզմանն այնքան ժամանակ, քանի դեռ չի կիրառում չեզոք մոտեցում բոլոր կրոնների նկատմամբ: Ցանկացած կրոնի, իսկ առավել ևս քրիստոնեության համար կործանարար կլիներ արժանանալ « բացարձակ ճշմարտության» տիտղոսին» (Мюллер 1996: 53):

Այսպիսով, գերմաներենում մենք ունենք երկու կարևոր եզր' «Religiongeschichte»4, որը գոյություն ուներ մինչև XIX դարը և նշանակում էր քրիստոնեական կրոնի պատմությունը, և «Religionswissenschaft» եզրը, որը ստեղծվեց XIX դարի առաջին կեսին և արդեն ուներ ավելի լայն կիրառություն:

Այժմ փորձենք հասկանալ, թե ինչ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ XIX դարի առաջին կեսին, ինչ էր նշանակում «կրոնի մասին գիտություն» բանաձևը: Փորձենք

հասկանալ, թե ինչ նոր գիտակարգ է այն և ինչ տեղ է զբաղեցնում մյուս գիտակարգերի կողքին:

Կրոնների ուսումնասիրությամբ զբաղվող գրեթե բոլոր գիտակարգերը բաժանվում են երկու խմբի, որոնք պայմանականորեն կոչվում են նորմատիվև դեսկրիպւռիվ (Григо-ренко 2008: 17; Шахнович 2006: 94): Նորմատիվ մեթոդը հատուկ է աստվածաբանությանը և մասամբ նաև կրոնի փիլիսոփայությանը:

4 Religiongeschichte եզրին զուգահեռ գերմաներենում կա նաև Religionslehre եզրը, որը նշանակում է ինչ-որ կրոնի կոնկրետ ուսմունքը. Հիմնականում մեծ հասարակությունների կողմից ընդունված, սահմանված ու հաստատված (ամրագրված) հավատք ու դավանանք (տե ս Duden-redaktion 2006: 1383):

Աստվածաբանական ցանկացած համայնքի ներկայացուցիչ իր դավանած կրոնն է համարում «միակ ճշմարիտը», այսինքն ինչպես գիտենք, աստվածաբանությունը կրոններն ուսումնասիրում է ներսից, և այստեղ կրոնի մասին գիտությունը պետք է միջանկյալ դիրք գրավեր կրոնի փիլիսոփայության (որը պարունակում էր շատ քննադատական տարրեր) և աստվածաբանության միջև: Ա]ս մոտեցումը մանրամասն քննարկվել է XX դարի կրոնագի-տութ]ան գրեթե բոլոր դասականների կողմից 1960 թ. Գերմանիայի Մարբուրգ քաղաքում կրոնների պատմության միջազգային միության X համագումարի ժամանակ, որտեղ ակտիվ քննարկվել են կրոնի փիլիսոփայության և աստվածաբանության ոլորտում ծագած բազմաթիվ խնդիրներ և այն հիմնական հարցը, թե ինչ տեղ է զբաղեցնում կրոնի մասին գիտությունը այս երկու գիտակարգերի միջև: Երկար վեճերից հետո ընդունվեց հատուկ բանաձև այն մասին, որ «կրոնի մասին գիտությունը մարդաբանական գիտակարգ է» (Григоренко 2008: 18), որն ուսումնասիրում է կրոնական երևույթները, ուսմունքներն ու տարբեր կրոնների արժեհամակարգերը որպես մարդկության մշակույթի տարատեսակ տարրեր մի ամբողջ համակարգի մեջ: Նրանք վերջինիս տվեցին «դեսկրիպտիվ» անվանումը, իսկ այս կամ այն կրոնի ճշմարիտ կամ կեղծ լինելու հարցերը «կրոնների մասին գիտության» հետ ընդհանուր ոչ մի կապ չունեն: Այդ հարցերը վերաբերում են մասնավորապես աստվածաբանությանն ու կրոնի փիլիսոփայությանը. ինչ վերաբերում է կրոնի փիլիսոփայությանը, ապա կրոնագետների մեծամասնությունը հակված է կարծելու, որ կրոնի փիլիսոփայությունը չի կարող հարստացնել կրոնների ուսունասիրության ոլորտը, քանի որ այն կրոնների ուսումնասիրության ոլորտում ունի քննադատական, ռացիոնալ, բայց

ոչ օբյեկտվ ու չեզոք մոտեցում (Григоренко 2008: 18-19): Օրինակ «գերբնականի» և

«աստվածային հայտնության» վերաբերյալ աստվածաբանության մեջ գոյություն ունեցող հավերժական հարցը իշխող է նաև կրոնի փիլիսոփայության մեջ, սակայն, ինչպես հայտնի է, XIX դարի շատ կրոնագետներ աշխատում էին խուսափել վերոհիշյալ հարցերից համարելով դրանք աստվածաբանությանն ու կրոնական փիլիսոփայությանը առնչվող խնդիրներ5: Կրոնի XIX դարի ֆրանսիացի հայտնի պատմաբան Էռնեստ Ռենանը գրում է. «Արմատական այն հարցը, որի շուրջ պետք է պտտվի կրոնական բանավեճը (աստվածային հայտնության ու գերբնականի հարցը) ես երբեք չեմ քննարկում ոչ այն բանի համար, որ այն իմ կողմից որոշակի լուծում չի ստացել, այլ քանի որ նման հարցի քննարկումը գիտական չէ» (Ренан 2000: 232):

Այժմ վերադառնանք 1960 թ. Մարբուր-գում ընդունված այն բանաձևին, որ «կրոնի մասին գիտությունը մարդաբանական գիտակարգ է»: Ըստ Կոռնելիս Տիլեի «Մարդաբանությունը ոչ միայն ցույց է տվել կրոնների ներսում առկա ընդհանրությունները որպես համամարդկային դրսևորում, այլև բացահայ-տել է, որ միջոցը, որով այն դրսևորվում է, և այն տարրերը, որոնցից այն բաղկացած է, ամենուր և բոլոր ժամանակներում նույնն են: Այս անընդհատ վերածնվող երևույթները հայտնաբերելու համար մենք պետք է կրոնը բաժանենք մի քանի մասի, այլ խոսքերով ասած' կրոնների ուսումնասիրությունը պետք է սկսել նրա ֆենոմենոլոգիական-վերլուծա-կան կողմից» (Тиле, 2000: 118-119):

5 XX դարասկզբին կրոնագետների շրջանում այդ «գերբնականի» խնդրաբանությունն այնքան էր կորցրել իր ակտուալությունը, որ վերջիններս սկսեցին օգտագործել «սրբազան» եզրը, որն առաջին աշխարհամարտից հետո վերածվում է հիմնական կրոնագիտական կատեգորիայի:

Նախ անդրադառնալով հարցի պատմությանը՜ փորձենք հասկանալ, թե ինչ է մարդաբանությունը և ե րբ է ա]ն ծնվել: «Մարդաբանություն» բառի ամենավաղ կիրառումը գիտական աշխարհը կապում է անտիկ աշխարհի մեծ մտածող Արիստոտելի հետ, որն այդ բառը կիրառել է առավելապես մարդ արարածի հոգևոր բնությունը որակելու համար, սակայն, ինչպես հետագայում պարզեց Ս. Պետերբուրգի հոգևոր ակադեմիայի ռեկտոր եպիսկոպոս Օ.Կոնստանտինը (Գորյանով.), «av0pwnoAoyia» եզրը հին հույներն ընդհանրապես չեն օգտագործել, այլ գործածել են նմանատիպ մի այլ բառ, որ կոչվել է av0pwnoAoyiwq, որ մեկ անգամ օգտագործել է Արիստոտելն իր «Նիկոմախի էթիկա» աշխատության մեջ և որը նշանակել է ոչ թե իգական սեռի գոյական, այլ ածականակերտ դերբայ, որ բառացի նշանակել է «մարդու մասին խոսող» (Константин 2002: 18-27):

Ինչպես հայտնի է «Մարդաբանություն» եզրն առաջին անգամ օգտագործվել է միայն XVI դարում Գերմանիայում Մ.Հանդտի «Մարդաբանությունը մարդու առավելությունների, մարդակային բնության, հատկությունների, ինչպես նաև մարդու մարմնի տարբեր անդամների, հատվածների ու տարրերի մասին» աշխատության մեջ, որտեղ խոսվում է մարդու մարմնի ֆիզիկական կառուցվածքի մասին: Նույն դարի վերջին լույս տեսավ գերմանացի բնագետ և աստվածաբան Օտտո Կասմանի կողմից գրված «Մարդաբանական հոգեբանության կամ մարդկային հոգու մասին ուսմունք. Մարդաբանություն, 2-րդ մաս, Մեթոդաբանական նկարագրության մեջ մարդկային մարմնի կառուցվածքի մասին» աշխատությունը (Добреньков, Кравченко 2009: 26): Այստեղ արդեն խոսքը վերաբերում էր ոչ թե ֆիզիկական, այլ հոգեբանական ասպեկ-տին: Արդյուքնում «XV-XVI դդ. եվրոպական վե-

րածնունդը հաստատեց «մարդաբանություն» բառի երկակի նշանակությունը, այսինքն այն գիտություն էր մարդկային մարմնի և ուսմունք մարդկային հոգու մասին» (Доб-реньков, Кравченко 2009: 26):

Ռուս հայտնի մարդաբան Ելենա Օրլո-վան գրում է. «Որպես գիտական ուսումնասիրության ոլորտ մարդաբանությունը վերջնականապես ձևավորվել է XIX դարի վերջին քառորդում, որի խնդիրն է եղել մարդ արարածի ամբողջական ճանաչողությունը: Այստեղ

միավորվում են հենց մարդաբանությունը կամ մարդու բնական պատմությունը' իր մեջ ներառելով մարդու սաղմնաբանությունը, կենսաբանությունը, անատոմիան և հոգեֆի-զիոլոգիան, այնուհետև միավորվում են պա-լեոէթնոլոգիան կամ մարդու նախապատ-մությունը' իր մեջ ներառելով ծագումնաբանական և մարդու նախնական վիճակի մասին մի շարք տեղեկություններ, ազգաբանութ-յունը' մարդու բնակեցումը երկրի վրա, նրա արարքների ու սովորույթների ուսումնասիրությունը, սոցիոլոգիան' արդի մարդկային հարաբերությունները, լեզվաբանությունը' տարբեր ժողովուրդների լեզուների տարածումն ու կազմավորումը, բանահյուսությունը, առասպելաբանությունը' ծագում, պատմություն և կրոնների փոխազդեցություն, սոցիալական աշխարհագրությունը' բնական լանդշաֆտների և կլիմայի ազդեցությունը մարդու վրա, ժողովրդագրությունը» (Орлова 1994: 813):

Այսպիսով ուսումնասիրելով մարդաբանությունը, որպես ինքնուրույն գիտակարգ, նրա ծագումն ու հիմնական ուղղությունները, մենք տեսանք, որ այն անքակտելիորեն կապված է նաև մյուս գիտակարգերի (ազգագրության, ազգաբանության) հետ:

Մինչև որոշակի եզրահանգում կատարելը, պետք է նշել, որ չափազանց դժվար է

հստակ որոշել, թե ինչ գիտակարգ է «կրոնի մասին գիտությունը», բայց, այնուամենայնիվ, դատելով վերը նշվածից մենք կարող ենք եզրակացնել, որ «կրոնի մասին գիտությունը ոչ թե մարդաբանական, այլ «մշակութային մարդաբանական» գիտակարգ է:

Ինչպես վերևում նշվեց, մարդաբանությունը անքակտելիորեն կապված է այնպիսի կարևոր գիտակարգերի հետ, ինչպիսիք են ազգագրությունը, ազգաբանությունը, սոցիոլոգիան, հնագիտությունը և այլն:

Վերևում մենք պարզեցինք, որ «կրոնների մասին գիտությունը մշակութային մարդաբանական գիտակարգ է», հիմա տեսնենք, թե վերջինս ինչ ընդհանուր կապ ունի սոցիալական մարդաբանության հետ, և կարելի է, արդյոք, կրոնների մասին գիտությունը դիտել որպես սոցիալ-մարդաբանական գիտակարգ: XIX դարում կուտակված հսկայական էմպիրիկ նյութի մեծ պաշարն առաջին հերթին նվիրված էր նեանդերթալցու գանգի և կմախքի ուսումնասիրմանը: Այսպես ֆիզիկական մարդաբանության կողքին հայտնվեց մի նոր գիտական ուղղություն, որը կոչվում էր սոցիալական մարդաբանություն: Այս եզրը 1906 թ. գիտական գործածության մեջ ներառեց բրիտանական ազգագրության հիմնադիրներից մեկը' Ջեյմս Ֆրեյզերը: «Սոցիալական մարդաբանություն» եզրը մեծ տարածում ստացավ անգլիալեզու երկրներում: Այսօր գիտական գրականության մեջ սոցիալական մարդաբանություն հասկացության վերաբերյալ միակարծություն չկա, և այն արտահայտելու համար օգտագործվում են տարբեր եզրեր, այդ թվում նաև ազգաբանություն, մշակութային մարդաբանություն, սոցիալական մշակութաբանություն: Ազգագրության, ազգաբանության և սոցիալական մարդաբանության միջև եղած կապը հստակ չի ընդգծվում: Որոշ հեղինակների համար սոցի-

ալան մարդաբանությունը ընդամենը մի բաժինն է սոցիոլոգիայի, որը պետք է ուսումնասիրի նախագրային ժամանակաշրջանն ու ավանդական հասարակությունը (ի տարբերություն սոցիոլոգիայի, որը հիմնականում զբաղվում է արդի հասարակության խնդիրներով) (Добреньков, Кравченко 2009: 44):

Մեր կարծիքով կրոնի մասին գիտությունը միայն մասամբ կարելի է համարել սոցի-ալ-մարդաբանական գիտակարգ, քանի որ նրա ուսումնասիրման ոլորտից դուրս են կրոնների պատմությանն առնչվող այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են հնագիտությունն ու լեզվաբանությունը: «Կրոնների մասին գիտությունը» լավ պատկերացնելու համար նախ հարկավոր է լավ հասկանալ ազգագրության, ազգաբանության և մարդաբանության միջև եղած կապը, պետք է հստակ պատկերացնել ողջ դաշտը և որից հետո միայն հստակեցնել «կրոնների մասին գիտության» տեղն ու դիրքն այս երեք գիտակարգերի միջև:

Հնարավո ր է, արդյոք, պարզել, թե երբ է սկսվում մարդաբանությունը և երբ է այն ավարտվում, հնարավո՞ր է, արդյոք, պարզել, թե երբ և որ պահին է սկսվում ազգագրությունը և երբ է ավարտվում այն, և արդյո ք հնարավոր է հստակ պատկերացնել, թե հենց որ պահից է սկսվում ազգաբանությունը և որ պահին է ավարտվում այն: Ազգաբանությունը սահմանակից է այնպիսի գիտակարգերին, ինչպիսիք են սոցիալական և մշակութային մարդաբանությունը, բանահյուսությունը, սո-ցիոլեզվաբանությունը և այլն:

Հայտնի է, որ XIX դարի կեսերից ազգաբանությունը տարբերակել են մարդա-բանությունից' դիտարկելով դրանք որպես երկու տարբեր, բայց միաժամանակ փոխկապակցված գիտակարգեր։

Ըստ Լևի-Սթրոսի ազգաբանությունը, ազգագրությունն ու մարդաբանությունը ոչ թե երեք առանձին գիտակարգեր են, ա]լ ճանաչողության երեք փուլեր. ազգագրությունն իր մեջ ներառում է դաշտա]ին հետազոտութ]ուններ, տարբեր մշակու]թների դասակարգում ու նկարագրություն, ազգաբանությունը' աշխարհագրական և պատմական համատեքստում կատարում է դրանք համադրելու առաջին քայլը: Մարդաբանությունը, ներդնելով իր բոլոր ջանքերը, փորձում է ստեղծել մշակույթի մեջ մարդ արարածի համընդհանուր մի պատկեր (Леви-Строс 2008: 408-411):

Այսպիսով, եթե ազգաբանությունը, ազգագրությունն ու մարդաբանությունը ոչ թե իրարից անկախ երեք առանձին գիտակարգեր են, այլ միևնույն առարկայի հետազոտման երեք ժամանակավոր փուլեր, հետևաբար միանշանակ կարելի է պնդել, որ «կրոնների մասին գիտությունը» մշակութային մարդաբանական գիտակարգ լինելուց բացի, նաև ազգաբանական գիտակարգ է, որն իհարկե ճիշտ չէ, քանի որ ազգաբանությունը հիմնականում զբաղվում է տեսական խնդիրներով, իսկ «կրոնների մասին գիտությունը» իր զարգացման սկզբնական փուլում, իր ուսումնասիրման ոլորտում տեսական հարցեր չի ներառել, տեսական հարցերով հիմնականում զբաղվել է կրոնագիտությունը, որը ձևավորվել է ավելի ուշ:

«Կրոնների մասին գիտության» կազմավորման գործում մեծ ներդրում է ունեցել նաև կրոնի ֆենոմենոլիգիան, որն իր ձևավորման սկզբնական փուլում հանդես էր գալիս որպես կրոնների պատմությունը համակարգող մի ձև: Կրոնագիտության մեջ ֆենոմենոլոգիական մեթոդաբանության կազմավորման գործում մեծ ներդրում է ունեցել հոլանդացի գիտնական Կոռնելիս Տիլլեն: Ըստ Տիլլեի «կրոնի մասին գիտությունը պետք է բաղկա-

ցած լինի երկու մասից, պատմական, որը զբաղվում է ձևաբանությամբ (մորֆոլիգիա)՝ օգտագործելով համեմատական մեթոդաբանությունը, և հոգեբանական, որը վեր է հանում կրոնների էությունը» (մեջբերումը ըստ Шахнович 2006: 76):

Տիլլեն այս երկու մոտեցումները անվանել է կրոնների ուսումնասիրության մոր-ֆոլոգիական և գոյաբանական կողմեր: Վերջինս իր հերթին բաժանվում է երկու մասի՝ ֆենոմենոլոգիական-վերլուծական և հոգեբա-նական-սինթետիկ (Тиле 2000: 118-119): Ռուս կրոնագետ Մ. Շախնովիչը վերլուծելով Տիլեի աշխատության մեջ տեղ գտած կրոնների զարգացման փուլային առանձնահատկությունները տալիս է հետևյալը ձևակերպումը. «Կրոնների հետազոտումը պետք է ընթանա չորս փուլով. առաջին փուլն իրենից ենթադրում է բոլոր կրոնների մանրամասն նկարագրություն, երկրորդ փուլում կրոնները համեմատվում են, որի արդյունքով հնարավորություն է ընձեռվում վեր հանելու կրոնների գենե-տիկական ծառը, երրորդ փուլում կատարվում է ձևաբանական (մորֆոլոգիական) վերլուծություն և որոշարկվում են կրոնների զարգացման պատմական փուլերը, չորրորդ փուլը կապված է կրոնական հավատի բնության ֆիզիոլոգիական և հոգեբանական հետզո-տությունների հետ» (Шахнович 2006: 77):

Ի տարբերություն կրոնի մասին գիտության, որը զուտ նկարագրական գիտակարգ է, « կրոնագիտությունը» ձևավորվեց մի փոքր ավելի ուշ' XIX դարի վերջին - XX դարի սկզբին և սկսեց զբաղվել կրոնների ուսումնասիրման տեսական և մեթոդական խնդիրներով: Իսկ արդեն 1970-ական թթ. գիտական գործածության մեջ մտավ նաև «կրոնագիտություն» ռուսերեն (религиоведение) բառը, որը ճիշտ պատճենումն է անգլերեն (Religious studies) եզրի, որն ուսումնասիրում է կրոնները' օգ-

տագործելով հումանիտար գիտությունների տեսություններն ու հիմնական մեթոդական սկզբունքները: Կրոնագիտությունը ակադեմիական, գիտական միջդիսցիպլինար բնագավառ է, որն ուսումնասիրում է կրոնի ֆենոմենը, կրոնական հավատալիքներն ու պատկերացումները, կրոնական գիտակցությունն ու փորձը, կրոնական ինստիտուտները: Ա]ն նկարագրում, համեմատում, դասակարգում և բացատրում է կրոնը իր ողջ բազմազանությամբ և բազմաբնույթ դրսևորումներով ու կողմերով: Կրոնագիտությունը սիստեմատիկ է, հիմնված է պատմական իրականության վրա և ունի միջմշակութային ուղղվածություն:

Ըստ ռուս հայտնի կրոնագետ Յաբլոկովի կրոնագիտությունը գիտելիքի համալիր և հարաբերականորեն ինքնուրույն բնագավառ է, չնայած որ համապատասխան գիտելիքը կուտակվել է դարերի ընթացքում: Կրոնագիտության համար որպես հենք ծառայել են ընդհանուր և սոցիալական փիլիսոփայությունը, փիլիսոփայության պատմությունը, սոցիոլոգիան, մարդաբանությունը, հոգեբանությունը, բանասիրությունը, ընդհանուր պատմությունը, ազգագրությունը, հնագիտությունը և այլ գիտություններ: Յաբլոկովը համարում է, որ. «Կրոնագիտությունը ուսումնասիրում է կրոնի ծագման, զարգացման և գործառնության օրինաչափությունները, նրա կառուցվածքը և տարբեր բաղադրատարրերը, բազմակերպ երևույթները, թե ինչպես են դրանք ներկայացել (հայտնվել) հասարակության պատմության մեջ և թե ինչպիսին են կրոնի և մշակույթի այլ բնագավառների միջև փոխադարձ կապը և ազդեցությունը» (Яблоков 2004: 5):

Մեր կարծիքով ռուս գիտնականի այս սահմանումը կրոնագիտության մասին մասնագիտական գրականության մեջ առկա սահմանումների կամ գիտակարգի առարկայա-

կան ոլորտի մասին առավել հաջող և ընդունելի տարբերակն է կամ դրանցից մեկը, քանի որ ժամանակակից կրոնագիտությունը իր երկու հիմնական բաժիններով՝ տեսական և պատմագիտական, ոչ միայն պետք է զբաղվի կրոնների զուտ նկարագրական, այլև քննական-վերլուծական, համեմատական-հա-մադրական ուսումնասիրությամբ, ինչու չէ, նաև նորմատիվ մոտեցումներով, անգամ եթե դրանք չեն համընկնում ոմանց՝ կրոնի մասին ունեցած կարծիքին, պատկերացումներին կամ ճաշակին: Անհրաժեշտ է ձերբազատվել տարածված այն թյուր կարծիքից ու մոտեցումից, որ կրոնագիտությունը պետք է լինի սոսկ նկարագրական գիտակարգ, ավելին, անհրաժեշտ է, որ նկարագրական մակարդակից այն անցնի քննական-վերլուծական, համեմատական-համադրական մակարդակի, նորանոր տեսություններ և մոտեցումներ առաջադրի, կրոնագիտական համալիր ու հնարավորինս ամբողջական հարացույց ստեղծի կրոնի ֆենոմենի բացատրության համար: Ամերիկացի անվանի կրոնագետ

Լոսոնը իրավացիորեն նշել է, որ «գրադարանները պարզապես լի են բազմաթիվ պատմական, մարդաբանական և սոցիոլոգիական տվյալներով... Մեզ այլևս պետք չեն տվյալներ, այլ մեզ շատ ավելի անհրաժեշտ են այդ տվյալների մասին տեսություններ» (Lawson 1973: 66-67): Տեսական և մեթոդաբանական անհրաժեշտություն և հրամայական է, որ կրոնագիտությունը որպես համալիր ու միջ-դիսցիպլինար գիտակարգ, իսկապես հաղթահարի էմպիրիկ հետազոտության մեթոդներից մեկը՝ նկարագրականը, և անցնի հաջորդ՝ տեսական մակարդակին վերլուծական, հա-մեմատական-համադրական և այլ մեթոդների կիրառմանը: Ինչպես գոյություն ունեն ազգագրություն և ազգաբանություն, որոնք տարբեր խնդիրներ և գործառույթներ ունեն, այն-

1(4), 2015

պես էլ պետք է լինեն կրոնի մասին գիտություն և կրոնագիտություն դարձյալ ուենալով իրենց առարկայական ոլորտը, խնդիրներն ու գործառու] թները:

Այսպիսով, ամփոփելով վերը նշվածը մենք տեսանք, որ «կրոնների մասին գիտությունը» լուրջ ընդհանրություններ ունի ազգագրության, ազգաբանության, սոցիալական և մշակութային մարդաբանության և սոցիոլոգիայի հետ: Հետազոտելով վերոհիշյալ

խնդիրները' մենք եկանք այն եզրակացության, որ «կրոների մասին գիտությունը» համարվում է ազգագրական, մշակութային մարդաբանական և դեսկրիպտիվ, ֆենոմենոլոգիական միջդիսցիպլինար գիտակարգ, իսկ կրոնագիտությունը միջդիսցիպլինար գիտական բնագավառ է, որն ուսումնասիրում է

ՄԵՋԲԵՐՎԱԾ ԵՎ ՀՂՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Dudenredaktion, H. von der. (2006). Deutsches Universalwortebuch, 6 Auflage. Mannheim, Leipzig, Wien, ZQrich.

2. Lawson, Th. (1973). "The Case of Buddhism: The Problem of Definition in Religion." Proceedings of the Heraclitan Society 1:2, September-December. 63-68.

3. Wach, J. (1968). Understanding and Believing. Chicago.

4. Григоренко, А. (2008). Религиоведение для студентов педагогических вузов. Санкт-Петербург: Питер.

5. Добреньков, В., Кравченко, А. (2009). Социальная антропология. Москва.

6. Константин, О. (Горянов О.). (2002). "Религи-озно-филосовская антропология Виктора Несмелова." Вестник образования и развития науки РАЕН. N 6 (1). 18-27.

կրոնի ֆենոմենի ծագման, զարգացման և գործառնության օրինաչափությունները, համեմատում, դասակարգում և բացատրում է կրոնը իր բոլոր դրսևորումներով ու կողմերով: Հարկ է նշել, որ այս հոդվածի շրջանակում փորձել ենք կատարել երկու միմյանց շատ նման, բայց միաժամանակ տարբեր գիտակարգերի (կրոնի մասին գիտություն, կրոնագիտություն) քննություն, ուսումնասիրություն: Պետք է նշենք, որ մեզանում առաջին անգամ է, որ փորձ է արվել իրարից առանձնացնել «կրոնի մասին գիտություն» և «կրոնագիտություն» գիտակարգերը և որոշել նրանց տեղն ու դերը այլ գիտակարգերի համակարգում որպես երկու միջդիսցիպլինար և ինքնուրույն գիտակարգեր:

7. Красников, А. (2007). Методологические

проблемы религиоведения. Москва: Академический проект.

8. Леви-Строс, К. (2008). Структурная антропология. Москва: Академический проект.

9. Мюллер, М. (1996). Введение в науку о религии. В: Классики мирового религиоведения. Онтология. Москва: Канон. 31-142.

10.Орлова, Э. (1994). Введение в социальную и культурную антропологию. Москва.

11. Ренан, Э. (2000). Очерки по теории религии. В: Религиоведение. Христоматия. Ред. Красников, А. Москва: Книжный дом Университет. 228-243.

12. Соссе, П. Ш. де ла. (1899). Иллюстрированная история религии, том I, том II. Москва.

13. Тиле, К. (2000). Основные принципы науки о религии. В: Религиоведение. Христоматия. Москва: Книжный дом. 116-163.

14. Токарев, С. (1990). Ранние формы религии. Москва: Издательство политической литературы.

15. Шахнович, М. (2006). Очерки по истории религиоведения. Санкт-Петербург: Издательство С.-Петербургского университета.

16. Штернберг, Л. (2012). Первобытная религия в свете этнографии. Москва: Либроком.

17.Элиаде, М. (2008). История веры и религиозных идей: от каменного века до элев-синских мистерий. М.: Академический проект.

18. Яблоков, И. (под ред.). (2007). Введение в общее религиоведение. Москва: КДУ.

19. Яблоков, И. (под ред.). (2004). Основы религиоведения. Москва: Высшая школа.

Արման ՎԵՐՄԻՇՅԱՆ, Աեդրաեիկ ՍՏԵՓԱՆՅԱՆ

«ԿՐՈՆԻ ՄԱՍԻՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ ԿՐՈՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԳԻՏԱԿԱՐԳԵՐ

ԱՄՓՈՓՈՒՄ

Սույն հոդվածը նվիրված է XIX դարում ծնված ամենաերիտասարդ գիտակարգերից մեկի' կրոնագիտության որպես առանձին գիտակարգի կազմավորմանն ու մի շարք հարակից խնդիրների լուսաբանմանը: Հոդվածում հանգամանորեն վերլուծվել են հումանիտար և հասարակական տարբեր գիտակարգերի կողքին «կրոնի մասին գիտության» ու «կրոնագիտության» տեղի ու դերի հիմ-նախնդիրը, ինչպես նաև որոշ տերմինաբանական խնդիրներ: Լուսաբանվել են կրոնա-

գիտական գիտելիքի միջուկը կազմող հումա-նիտար-հասարակագիտական գիտակարգերի դերը կրոնագիտության համար:

Հանգուցային հասկացություններ. կրոնի մասին գիտություն, կրոնների պատմություն, կրոնագիտություն, կրոնի ֆենոմենոլոգիա, կրոնի փիլիսոփայություն, աստվածաբանություն, «Religionswissenschaft», մարդաբանություն, ազգագրություն, ազգաբանություն, նորմատիվ և դեսկրիպտիվ մոտեցումներ:

Arman VERMISHYAN, Andranik STEPANYAN

"SCIENCE OF RELIGION" AND RELIGIOUS STUDIES AS SELF-RELIANT SCIENCES

ABSTRACT

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

This article is dedicated to one of the youngest scientific branch born in the XIX century which illustrated the formation of the science of religion

as a separate scientific branch as well as a number of related issues. The article examines in detail the issue of the place and role of the "science of

religion" and "religious studies" alongside with various humanitarian and social science categories. Apart from this, some terminology issues have been explained. It aslo explains the role of humanitarian and social sciences have for making the core of knowledge of the religious studies or/and science of religion.

Key concepts: science of religion, history of religions, religious studies, phenomenology of religion, philosophy of religion, Religionswissenschaft, anthropology, ethnography, ethnology, normative and descriptive methods.

Арман ВЕРМИШЯН, Андраник СТЕПАНЯН

«НАУКА О РЕЛИГИИ» И РЕЛИГИОВЕДЕНИЕ КАК САМОСТОЯТЕЛЬНЫЕ НАУКИ

РЕЗЮМЕ

В статье авторы проводят сравнительное изучение формирования одной из самых молодых наук – религиоведения, определение ее места и роли как самостоятельной науки среди других наук и дисциплин. Всесторонне анализируется проблема места и роли «науки о религии» и религиоведения в сравнении с другими гуманитарными, общестоведческими науками, а так же рассматриваются некоторые проблемы в терминологии. Изучается роль гуманитарных и

общестоведческих наук в формировании религиоведческого знания.

Ключевые понятия: наука о религии, история религии, религиоведение, феноменология религии, философия религии, теология, Religionswissenschaft, антропология, этнография, этнология, нормативный и дескриптивный подходы.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.