ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀՏԴ 140.8:21/29
ԱՐՄԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արմատական (ռադիկալ) մտածողությունը մտածողության ձև է, որը կարող է լինել և կրոնական, և աշխարհիկ, և քաղաքական, և մշակութային: Հոդվածում ներկայացվելու են Արևմտյան քաղաքակրթության մեջ ռադիկալ մտածողության կրոնական ձևերը: Ռադիկալ կրոնական մտածողությունը, ինչպես նաև մոտեցումները և գաղափարները պատմության տարբեր փուլերում յուրակերպ և բեկումնային նշանակություն են ունեցել մարդկության համար ընդհանրապես և տվյալ դարաշրջանի համար մասնավորապես: Այս
մտածողության առանձնահատկությունն այն է, որ լինելով ոչ ստանդարտային իր ուրույն մոտեցումը կամ վերաբերմունքն է արտահայտել հասարակության զարգացման որևէ փուլում առաջացած երևույթի կամ ճգնաժամի նկատմամբ' լինի աշխարհայացքային թե գաղափարական, կրոնական թե բարոյական, սո-ցիալ-տնտեսական թե քաղաքական:
Իհարկե, հասկանալի է, որ ռադիկալ մտածողությունը չէ այսպիսի իրավիճակի առաջացման պատճառը և ոչ էլ ինքն է ստեղծում համապատասխան նախադրյալներ դրա առաջացման համար: Այն պարզապես հա-մարժեքորեն է կողմնորոշվում ստեղծված իրադրության մեջ, փորձում է ճիշտ ախտորոշել, հասկանալ և գնահատել առաջացած երևույթը կամ ճգնաժամը և համապատասխանաբար արձագանքել տվյալ իրավիճակին: Արմատական մտածողությունը նոր վերաբեր-
մունք, նոր արձագանք, նոր մոտեցում է մարդկության առաջ ծառացած այս կամ այն խնդրի կամ ճգնաժամի նկատմամբ, փորձում է նորովի մոտենալ ստեղծված իրավիճակին, նոր լուծում առաջարկել հին ու նոր խնդրին և գտնել յուրահատուկ և արմատապես տարաբնույթ պատասխան մարդկանց մշտապես հուզող և անհանգստացնող համամարդկային կամ տեղային նշանակություն ունեցող տարատեսակ հարցերին: Արմատական մտածողությունը, լինի աշխարհիկ թե կրոնական, իր բնույթով առաջադիմական է, նույնիսկ' հե-ղափոխական: Անշուշտ միշտ չէ, որ ռադիկալ մտածողությունը ճիշտ է եղել իր մոտեցմամբ և վերաբերմունքով կամ այն համակողմանի և համապարփակ լուծում և պատասխան է տվել ստեղծված իրավիճակի, խնդրի կամ ճգնաժամի մասին: Սակայն այս մտածողության և մոտեցման ամենակարևոր և էութենական առանձնահատկությունն այն է, որ նկատում, հասկանում, գնահատում է խնդրի, ճգնաժամի առանձնահատկությունները, որոնք չեն
նկատվել այլոց կողմից, և/կամ համարձակություն է ունենում արձագանքելու դրանց, խոսելու դրանց մասին, հասարակական հնչեղություն հաղորդելու տվյալ երևույթին, բաց անելու հասարակության «աչքերը» տեսնելու իրական վիճակը, ինչը ոմանք պարզապես չեն նկատել և չեն գիտակցել կամ անտեսել են և նպատակահարմար չեն համարել խոսել դրանց մասին:
Ընդսմին, ռադիկալ մտածողությունն էական նշանակություն է ունեցել (այժմ էլ ունի) և կարևոր գործառույթ է կատարել (շարունակում է կատարել) մարդկության պատմության զարգացման այն փուլերում, որոնցում առկա են եղել «արտակարգ» իրավիճակներ, որոնց լուծման համար անհրաժեշտ էին ոչ թե ստանդարտային, այլ յուրահատուկ, արմատապես այլ մոտեցումներ և լուծումներ:
Ողջ ասվածը իրավացի է նաև կրոնի էու-թենական ըմբռնման, կրոնական մտածողության նկատմամբ: Պարզապես ավելացնենք, որ կրոնը հանդիսանում է ռադիկալ կրոնական մտածողության և օբյեկտը, և առարկան: Կրոնի որպես երևույթի խորհրդավորությունը և բարդությունը առանձնահատուկ վերաբերմունք է պահանջում, քանի որ կրոնական թեմաների նկատմամբ մարդկանց վերաբերմունքը զգացական, հուզական է (նուրբ բան է), իսկ յուրաքանչյուր զգացական, հուզական, «նուրբ» երևույթ համապատասխան մոտեցում է պահանջում: Խոսել կրոնի մասին միակողմանի և միանշանակ, բացարձակացնելով դրա նկատմամբ ունեցած դրական կամ բացասական դիրքորոշումը, հաստատման կամ ժխտման տեսանկյունը, նշանակում է դրսևորել կանխակալ դիրքորոշում, որը կարող է չհամապատասխանել իրակա-նությանը: Սակայն կրոնի մասին առկա կրոնագիտական գիտելիքները, բազմազան տե-սակետները և բազմակարծիք հայացքները հնարավորություն են տալիս հետազոտողին լինելու հնարավորինս անաչառ, անկողմնակալ, ունենալու հավասարակշռված մոտեցում և ողջամիտ դիրքորոշում: Միայն նման մոտեցման շնորհիվ է, որ կրոնագիտական ուսումնասիրություններն ապահովվում են տա-
րատեսակ բացասական տարրերից և երևույթներից, որոնք կարող են հանգեցնել անցան-կալի հետևանքների:
Կրոնը, լինելով հասարակական գիտակցության, ինչպես նաև աշխարհի յուրացման ձև, առաջարկում է մարդկանց որոշակի աշխարհայացք, աշխարհճանաչողություն, որի դիտակետից մարդը փորձում է հասկանալ իրեն և շրջապատող աշխարհը: Այս առումով կրոնն ինքնաճանաչողություն է, ինքնագիտակցություն, ինքնահաստատում, ինչպես նաև կյանքի իմաստավորման ձև, որի համատեքստում մարդը ընտրում է իր գիտակցական գոյության և կենսակերպի համար այնպիսի նպատակներ, ձևեր և միջոցներ, որոնք համապատասխանում են տվյալ կրոնի հիմնադրույթներին: Իհարկե, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ կրոնը մարդկության պատմության մեջ թե անհատի և թե հասարակության համար ունեցել է հավասարապես և՛ դրական, և՛ բացասական նշանակություն ու ազդեցություն: Սա նշանակում է, որ չի կարելի թերագնահատել կամ հակա-ռակը'գերագնահատել կրոնի տեղն ու դերը մարդկանց կյանքում:
Կրոնական աշխարհայացքի հիմքում հիմնականում ընկած են գերբնական էակի նկատմամբ ունեցած մարդու հավատը և դրանից բխող այն հիմնադրույթները, որոնց վրա կառուցվում են անհատի կամ հասարակության կրոնական հավատալիքները, պատկերացումները, գաղափարները, և որոնցով առաջնորդվում է տվյալ հասարակությունը կամ անհատը: Սակայն կրոնական աշխարհայացքի վրա կառուցված ուսմունքները կամ բնափիլիսոփայական հայացքները աշխարհի առաջացման մասին միշտ չէ, որ գոհացրել են
մարդկանց, և շատ-շատերը դեռ հեռավոր անցյալում, մասնավորապես անտիկ շրջանում1, գիտակցել են այդպիսի աշխարհայացքի կամ ուսմունքների անընդունելի լինելը:
Կրոնի ֆենոմենի վերաբերյալ տարաբնույթ հայացքները ձևավորել են բազմաթիվ տեսակետներ կրոնի առաջացման և կրոնական իրողությունների մասին: Կրոնական պատկերացումների և առարկայական աշխարհի միջև առաջացած անջրպետը կամ անհամապատասխանությունը կասկածի տակ է դնում կրոնի բովանդակության իրական լինելը, որի գոյությունը սահմանափակվում է միայն մարդկային պատկերացման մեջ և մարդկային երևակայությունից դուրս որևէ կերպ այն չի չափվում և չի հաստատվում: Կրոնի առաջացման և գերբնական էակների մասին մարդաբանական և մարդակերպական /անտրոպոմորֆ/ տեսանկյունները հիմք հանդիսացան արտահայտելու տեսակետ, ըստ որի կրոնը մարդու կողմից ստեղծված երևույթ է. մարդն է ստեղծում աստվածներին իր պատկերով: Այսպիսի ռադիկալ մտածողությունը իր ժամանակի համար իսկապես հեղափոխական մոտեցում էր: Ընդսմին, կարելի է նշել, որ հույն փիլիսոփա Քսենոփոնը եթե ոչ առաջին ռադիկալ մտածողն էր, ապա առաջիններից մեկը, ով կրոնի մասին ունեցած իր արմատական տեսակետով տարբերվեց իր ժամանակակիցներից' նրանց կողմից ընդունված համատարած կրոնական հայացքներից: Իհարկե, չի կարելի նրան համարել ինտելեկ-տուալ աթեիստ, այսինքն' տեսաբան-աթեիստ, որովհետև որքան էլ նա ժխտում էր մարդա-
1 Նկատի ունենք հույն փիլիսոփաներից հատկապես Հերակլիտեսին, Դեմոկրիտեսին և Էպի-կուրին:
ստեղծ և մարդակերպ (անտրոպոմորֆ) աստ-վածների գոյությունը, այնուամենայնիվ ընդունում էր միակ, ժամանակակից իմաստով բացարձակ այլ Աստծո գոյությունը (Коплстон 2003: 65, տես նաև Трубецкой 2003: 257-261), որը մարդու պատկերով չէր ստեղծվել: Սակայն Քսենոփոնի այս համարձակ դիրքորոշումը և մոտեցումը իսկական մարտահրավեր էին իր դարաշրջանի համար:
Կրոնականի կամ աստվածների վերաբերյալ ունեցած իր ուրույն տեսակետի պատճառով էր, որ Սոկրատեսը դատապարտվեց մահապատժի. իբր նա մերժում էր հույների կողմից ընդունված աստվածներին, հետևապես «աթեիստ» էր և սովորեցնում էր նոր աստվածների մասին (Коплстон 2003: 143, տե ս նաև Cooper 1967:18), այսինքն' նա ասպես կոչված «հերետիկոս» կամ ռադիկալ մտածող էր, քանի որ նրա կրոնական, ինչպես նաև քաղաքական (Гегель 1977: 286, տե ս նաև Richardson 1966: 61) հայացքները տարբերվում էին համընդհանուր տեսակետից, ինչը և պատճառ դարձավ նրա նկատմամբ մեղադրանք ներկայացնելու համար: Սա ևս մեկ անգամ հիշեցնում է մեզ այն մասին, որ կրոնը «նուրբ» բան է, և մարդիկ պատրաստ չեն ընդունելու կրոնի մասին այլընտրանքային տեսակետները, հատկապես այն տեսակետները, որոնք համարձակ են, ռադիկալ և չեն տեղավորվում համատարած ընդունելության արժանացած ավանդական, դոգմատիկ կաղապարների մեջ: Այստեղ էլ հենց նկատելի է դառնում այն պարադոքսային իրողությունը, երբ իրականությունից կտրված անիրականը կամ դրա մասին նույնքան էլ մտացածին տեսակետը հավակնում են ռեալության, երբ պատրանքի մակարդակում գտնվող երևույթը ներկայացվում է որ-
պես իրականություն, իսկ դրա մասին տեսակետը' իրականության մասին միակ ճշմարիտ տեսակետ:
Իրականության, կյանքի, մարդու, աշխարհի և Աստծո նկատմամբ կրոնի բացառիկության հավակնող և նույնքան էլ սահմանափակ դիրքորոշումը մեկուսացնում է նրան համամարդկային նշանակություն ունեցող գաղափարական և արժեբանական համակարգից, իր նեղ, քարացած, կյանքից կտրված և տեղայնացված հայացքները հակադրում համամարդկայինին, վտանգում վերջինիս գոյությունը, և առանձին մարդուն, ազգային-էթնիկական խումբը, անգամ մշակույթը դարձնում է հակառակորդ և թշնամի մեկ այլ մարդու, ժողովրդի և մշակույթի հանդեպ: Այսպի-սիք են մի շարք կրոնների կամ դավանանքների քայքայիչ գործունեությունը և դրանից առաջացած բացասական հետևանքները և ազդեցությունը մարդու, հասարակության, ազ-գային-էթնիկական խմբի և համայն մարդկության վրա: Թերևս այսօրվա համատարած կրոնականության, ավելի ճիշտ' կրոնապաշ-տության համատեքստում դժվար է գիտակցել և նկատել դա, սակայն de facto այդպիսին է իրականությունը: Կրոնի նկատմամբ ունեցած մարդկանց «ջերմ» վերաբերմունքը, որոշ դեպքերում նրանց վրա թողած կրոնի դրական ազդեցությունը հնարավորություն չեն տալիս մարդկանց ցուցաբերելու ողջախոհություն, լինելու անաչառ և բաց անելու «աչքերը» տեսնելու իրականությունն այնպիսին, ինչպիսին որ կա:
Կրոնի և կրոնական հարցերի մասին ողջամիտ մտածողությունը գրեթե միշտ դատա-պարտել և պայքարել է կրոնական մոլեռանդ նախաձեռնությունների և մանավանդ ազգայ-
նամոլական կրոնականության դեմ, որոնք հանգեցրել են ձևապաշտությանը, կուռքարա-րությանը և կրոնապաշտությանը, որոշ դեպքերում նաև կրոնական ֆունդամենտալիզմի, ինչն անջրպետ է ստեղծում միջմարդկային, ներազգային և համամարդկային հարաբերություններում: Դա է պատճառը, որ կրոնական հարցերում այլախոհության և այլընտրանքային հայացքների նկատմամբ անհանդուրժողականությունն ու հալածանքի մոլուցքը համատարած են և կրում են ագրեսիվ բնույթ, երբ մարդ արարածը հակադրվում է իր նմանին, երբ ազգային-էթնիկական խումբը թշնամանում է մեկ այլ ազգի նկատմամբ, երբ տեղայնացված կրոնադավանաբանական ուսմունքը և գաղափարները հակադրվում են համամարդկային գաղափարներին և արժեքնե-րին: Այս մասին է վկայում այն փաստը, որ մեկ երկրում կամ տարածքում պետական կամ ազգային կրոնի հավակնող կամ այդպիսի կարգավիճակ ունեցող կրոնը կամ դրա որևէ տա-րատեսակը' դավանանքը, չի հանդուրժում և փորձում է բացառել մեկ այլ կրոնի, դավանանքի, ցանկացած անգամ աշխարհիկ գաղափարախոսության կամ ուսմունքի ներկայությունը, ինչը մասնավորապես դրսևորվել է համաշխարհային երկու կրոնների' քրիստոնեության և իսլամի պատմության ընթացքում2: Այնպիսի տպավորություն (իրավիճակ) է
2 Հյուստինիանոս կայսեր օրոք, երբ նրա հրամանով փակվեցին հունական փիլիսոփայական դպրոցները և հալածվեցին փիլիսոփաները կամ երբ Մեծ Հայքում քրիստոնեության պետական կրոն հռչակելուց հետո ոչնչացվեցին հեթանոսական պաշտամունքային վայրերն ու տաճարները և մշակույթը: Նույնը ճիշտ է նաև իսլամի դեպքում, երբ ոչնչացվել են քրիստոնեական պատմամշակութային կոթողները, եկեղեցիները և մշակույթը կամ քրիստոնյաները հալածվել են իրենց հավատի համար:
ստեղծվում, որ կարծես մարդ արարածը «սե-փականաշնորհել» է Աստծուն և ներկայացնում է նրան այնպիսին, ինչպիսին կամենում է նրան տեսնել և որակել: Եվ այսօր գիտության և տեխնիկայի զարգացման դարաշրջանում, մարդիկ դեռ շարունակում են փայփայել, ամուր կառչել հին կրոնադիցաբանական այն պատկերացումից, ըստ որի փորձ է արվում ցույց տալու, թե ում աստվածն է ավելի հզոր: Ըստ այդմ, այն ժողովուրդը, որը հաղթանակ է տանում իր թշնամու նկատմամբ, նրա աստվածն էլ ավելի հզոր է համարվում պարտված ժողովրդի աստծուց3: Թերևս այս պարզունակ պատկերացումը անցյալի կրոնադիցաբանու-թյան մի մասն է, սակայն այն դեռևս շարունակում է գործել շատ-շատերի կյանքում, և բազմաթիվ մարդիկ դեռ հավատում են այս «տպավորիչ» գաղափարին, ինչը նաև նշանակում է. որքան էլ գիտությունը ապա առասպելականացնում (դեմիֆոլոգիզացիա) է աշխարհը և ցույց տալիս ռեալ իրականությունը, այնուամենայնիվ մարդիկ հակված են հավատալու իրենց համար հաճելի առասպելներին և հավատալիքներին, առաջնորդվելու դրանցով, որոնք իրենց աշխարհայացքի հիմքն են, թեև դրանք իրենց բնույթով հակագիտական են և զուրկ ողջամտությունից: Մարդիկ ցանկանում են հավատալ և ունենալ այնպիսի աստված(ներ), որը իրենց հարմար է և համապատասխան, որով նրանք կարող են ղեկավարել և մանիպուլյացիայի ենթարկել ուրիշներին: Այդ աստվածը մարդու կողմից
3 Այսպիսի երևույթ կարելի է տեսնել արմատական ֆունդամենտալիստ մահմմեդականների մոտ, երբ վերջիններս, հաղթանակ տանելով քրիստոնյաների նկատմամբ, ավելորդ չեն համարում հիշեցնելու այս միտքը, թե իբր Ալլահն ավելի հզոր է քրիստոնյաների Աստծուց:
«սեփականաշնորհված» է, հետևապես ճիշտ է այն միտքը, որ «մարդիկ պաշտում են այն աստծուն, որին արժանի են» (Vahanian 1961: 75): Թերևս Գաբրիել Վահանյանի այսպիսի դիպուկ ձևակերպումը բնութագրում է շատ-շատերի կրոնական պատկերացումներն աստծո մասին, ինչպես նաև մերկացնում է նրանց կրոնականության հետևում թաքնված մարդկային աստվածատենչ հակումները: Այսպիսի աստծո կամ կրոնական համակարգի հանդեպ ռադիկալ կրոնական մտածողությունը ցուցաբերում է ժխտողական դիրքորոշում, ինչը հաճախ ասոցիացվում է աթեիզմի հետ, սակայն իրականում դա աթեիզմ չէ: Ռադիկալ կրոնական մտածողության ներկայացուցիչ էր նաև Հիսուս Քրիստոսը, ով մարտահրավեր նետեց իշխող կրոնական առաջնորդներին և համակարգին: Հիսուս
Քրիստոսը կրոնաաստվածաբանական,
սուրբգրային մեկնության, բարոյական և սոցիալական արդարության հարցերի վերաբերյալ առաջարկեց յուրակերպ լուծումներ և մոտեցումներ բավականին դժվար և բարդ վիճակում գտնվող հրեա ժողովրդին: Սա է պատճառը, որ Քրիստոսը հաճախ ընկալվում և ներկայացվում է հետազոտողների կողմից որպես «ռադիկալ սոցիալ հեղափոխական»: Ռադիկալ մտածող էր նաև Պողոս առաքյալը, ով իր արմատական մտածողությամբ և մոտեցումներով կրոնական բարենորոգություն կամ բարեփոխություն կատարեց իր դարաշրջանում մասնավորապես հրեա ու հեթանոս, հու-դայականության ու քրիստոնեության փոխհարաբերությանը վերաբերող հիմնահարցե-րում: Առանց երկմտելու կարելի է համոզմունք հայտնել, որ գրեթե բոլոր կրոնների (Մովսես, Բուդդա, Քրիստոս, Մուհամմեդ), անգամ
քրիստոնեական դավանանքների (Լյութեր, Կալվին) հիմնադիրներն իրենց էությամբ, մտածողությամբ և մոտեցումներով ռադիկալ մարդիկ էին:
Ռադիկալ մտածողության կամ գաղափարների կիրառման արդյունքում առաջացած նոր երևույթը կամ շարժումը տվյալ դարաշրջանի կամ միջավայրի պատմամշակու-թային համատեքստում հաճախ արժանանում է այլ գնահատականի և վերաբերմունքի, ինչը բացարձակապես յուրովի է ընկալվում և գնահատվում մեկ այլ պատմամշակութային իրականության մեջ գոյություն ունեցող հասարակության կողմից: Հետևապես, եթե կոնկրետ դարաշրջանում ոմանց համար որևէ ուսմունք կամ գաղափարական համակարգ ընդունվել է որպես մոլորություն, ապա դրան հաջորդող դարաշրջանում, ուրիշ պատմամշակութային համատեքստում այն կարող էր ընդունվել (իրականում ընդունվել է) որպես ճշմարտություն, ընդսմին, «այսօրվա հերետիկոսությունը վաղվա ուղղափառությունն է» գաղափարը հաճախ այդպես էլ գործել է, երբ միևնույն երևույթին կամ շարժմանը տրվել է լիովին այլ, նույնիսկ իրարամերժ գնահատական և դիրքո-րոշում: Խոսքը վերաբերում է մասնավորապես քրիստոնեությանը, երբ վերջինս հրեաների, ինչպես նաև սկզբնապես Հռոմի կայսրության պաշտոնյաների կողմից համարվեց որպես հրեական աղանդ, իսկ հետագայում այդ աղանդը բազմաթիվ ազգերի և հատկապես արևմտյան քաղաքակրթության կողմից ընդունվեց որպես ազգային կամ պետական կրոն և դրա շնորհիվ դարձավ համաշխարհային կրոններից մեկը4:
Այս միտքը վերաբերում է նաև կաթոլիկության և բողոքականության փոխհարաբերություննե-
Դժվար է գերագնահատել արմատական մտածողության էական նշանակությունը կրոնի համար: Ժամանակակից տեսական կրոնագիտության տեսանկյունից աստվածաբանությունը կրոնագիտության մասնավոր դեպք է, որն ուսումնասիրում է տվյալ կրոնը «ներ-սից»: Աստվածաբանությունը դիսցիպլին է, որը փորձում է տեսական հիմքերի վրա բացատրել կրոնական փորձն ու հավատալիքները կամ տեսական հիմնավորումներ տալ դրանց: Այլ կերպ' աստվածաբանությունը
« կրոնական հավատի ու փորձի մեկնաբանման և ռացիոնալացման ձև է» (Ստեփանյան 2011. 183):
Ընդսմին, վերագրելով «ռադիկալ» բառը աստվածաբանությանը, պետք է նշել, որ այն արմատական նշանակություն և էութենական, խորքային առանձնահատկություն ունի, քանի որ այն «կտրում է մտքի և/կամ հավատի համակարգի էությունը (առանցքը) այդ համակարգի հիմքերից, «արմատներից» (Cooper
1968: 19): Ռադիկալը կամ ռադիկալությունը նշանակում է ինքնատիպ, ֆունդամենտալ, որը հասնում է առանցքին, կենտրոնին կամ բուն էությանը և սկզբնական աղբյուրին: «Ռադիկալը» նաև նշանակում է «առանձնահատուկ տեսակի խնդիր» և «խնդրի լուծման յուրահատուկ մեթոդ» (Kliever and Hayes 1968: 21): « Ռադիկալ պրոբլեմը հարվածում է մեր կեցության արմատներին և կասկածի տակ է դնում մարդկային կյանքի բուն էությունը» (Kliever and Hayes 1968: 21): Հետևապես, «ռա-
րին, երբ կաթոլիկները հերետիկոս համարեցին Լյութերին, իսկ նրա կողմից հիմնադրած եկեղեցին' լյութերականությունը' աղանդ: Սակայն այսօր ոչ ոք չի համարում լյութերական եկեղեցին աղանդ, իսկ հետևորդներին' աղանդավոր-ներ:
դիկալ պրոբլեմ-լուծումը» պետք է ճանապարհ բացի փակուղիներում հայտնված հավատի համակարգերի համար, փակուղիներ, որոնք խոչընդոտում են արդյունավետ կյանքին և մտածողությանը կամ էլ իսկական հավատին (Kliever and Hayes 1968: 21): Այս առումով, ռադիկալ աստվածաբանությունն իր բնույթով ոչ միայն բարեփոխական է, այլև, ենթադրվում է, հեղաշրջող և բեկումնային: Գաբրիել Ֆակրեի բնութագրությամբ' «Ռադիկալ աստվածաբանությունը գալիք դարաշրջանի առաջընթացի գրեթե կանխատեսելի մտածական (մտավոր) փուլ է: Այն կարող է լինել հեղափոխության «գաղափարախոսություն», հասարակության էպիֆենոմեն, որը շարժվում է դեպի հասունություն» (Fackre 1971:182-183):
Կրոնի մասին ռադիկալ մտածողությունն իր բնույթով կարող է լինել դրական (պոզիտիվ) և ժխտողական (նեգատիվ): Պոզիտիվ ռադիկալ մտածողությունն իր բնույթով բարեփոխական, հեղաշրջող է, որը փորձում է կոնստրուկտիվ բարեփոխումներ իրականացնել տվյալ կրոնի' մասնավորապես քրիստոնեության մեջ գործ ունենալով ինչպես դրա բազիսի և վերնաշենքի, այնպես էլ մշակութային մակաշերտի հետ: Որպես օրինակ կարող է հանդես գալ այնպիսի վերաբերմունքը կրոնի նկատմամբ, որը հակառակ է կրոնի անտրոպոմորֆ ըմբռնմանը և ձևակերպումներին և որի արդյունքում մեկ կրոնը կարող է փոխարինվել մեկ այլ' նոր կրոնով կամ էական փոփոխություններ կրել իր ձևի ու բովանդակության մեջ (Քսենոփոն, Սոկրատես):
Կրոնի մասին պոզիտիվ ռադիկալ մտածողությունն առաջարկում է կատարել էական, նույնիսկ որակական փոփոխություններ տվյալ կրոնի համակարգում, որտեղ որակական
փոփոխություններն ընթանում են պոզիտիվ ուղղությամբ, այսինքն' ունեն դրական ինտեն-ցիոնալություն, որի նպատակն է իրականացնել կառուցողական փոփոխություններ տվյալ կրոնի մեջ' նոր պատմամշակութային միջավայրին և իրականությանը համապատասխանեցնելու մտադրությամբ և «մաքրագործելու» տվյալ կրոնի արխաիկ, քարացած իր բնույթով հակագիտական պատկերացումները և անցյալի դիցաբանական աշխարհայացքի տարրերը և փոխարինել դրանք նոր, ժամանակակից մտածողությանը, ոգուն և իրականությանը համապատասխան ձևերով, բայց դրա հետ մեկտեղ կրոնի էութենական և ֆունդամենտալ հիմքերը մնում են անփոփոխ:
Այս տեսանկյունից ճիշտ չի լինի որակել դանիացի կրոնական փիլիսոփա Սյորեն Կիրկեգորին (1813-1855) որպես կրոնամերժ, առավել ևս աթեիստ, ընդհակառակը, նրան ավելի շուտ կարելի է բնութագրել որպես ռադիկալ կրոնական մտածող կամ կրոնի մասին ռադիկալ մտածող: Կրոնի վերաբերյալ քննադատությունը, հատկապես ողջամիտ քննադատությունը երբեք չի կարելի որակել կրոնա-մերժական կամ աթեիստական, ինչպես նաև' նեգատիվ քննադատական: Ռադիկալ կրոնական մտածողներին բնորոշ է կրոնի պոզիտիվ քննադատությունը, որի նպատակն է բարեփոխումներ կատարել տվյալ կրոնի կամ կրոնական համակարգի մեջ: Հետևաբար,
Կիրկեգորին ավելի շուտ պետք է որակել որպես քրիստոնեության կամ «քրիստոնեական պետության» (Christendom) պոզիտիվ քննադատ կամ ռադիկալ կրոնական մտածող:
Այս առումով XX դարի 60-ականների ռադիկալ աստվածաբանության ներկայացուցիչները' Գ. Վահանյանը, Թ. Ալթիցերը, Ու. Հա-
միլթոնը, Պ. վան Բուրենը և Հ. Քոկսը պոզիտիվ ռադիկալ կրոնական մտածողներ են: Ալ-թիցերի և վան Բուրենի մոտ թերևս կարելի է նկատել որոշակի նեգատիվ տարրեր (հարաբերական աթեիստական կամ պոզիտիվ աթեիստական), սակայն ընդհանուր առմամբ նրանք էլ պոզիտիվ ռադիկալ կրոնական մտածողներ են: Ռադիկալ մտածողության համատեքստում ռադիկալ աստվածաբանությունը, բացառությամբ որոշ նեգատիվ տարրերի և առանձնահատկությունների, հիմնականում իր բնույթով պոզիտիվ կրոնական մտածողություն է, սակայն այդ պոզիտիվը որակական, նույնիսկ բովանդակային առումով այնքան տարբեր էր նախորդ աստվածաբանական ծրագրերից ու մոտեցումներից, որ այն որակվեց որպես ռադիկալ կամ «Աստծո մահվան» աստվածաբանություն:
Պոստմոդեռն աստվածաբանությունը (Մ. Թեյլոր, Կ. Ռաշկե, Չ. Ուինքվիստ, Ր. Շարլե-ման, Մ. Մայերս և Թ. Ալթիցեր) իր հերթին ռադիկալ մտածողության տարատեսակ է և հանդիսանում է ռադիկալ կամ «Աստծո մահվան» աստվածաբանության գաղափարական ավանդույթների շարունակողը և զարգացնո-
ղը:
Նեգատիվ ռադիկալ մտածողության պարագայում հենց կրոնի հիմքը' բազիսը և մնացած հիմնարար, էութենական առանձնահատկություններն են, որ քննադատվում են և մերժվում, որի արդյունքում ձևավորվում է լիովին նոր վերաբերմունք կրոնականի, կրոնի ֆենոմենի և այլ առանձնահատկությունների նկատմամբ: Նեգատիվ ռադիկալ կրոնական մտածողությունը կարող է լինել աթեիստական, կրոնամերժական և ապակրոնական: Կրոնի մասին նեգատիվ ռադիկալ մտածողնե-
րից են Կոնտը, Ֆոյերբախը (որոշակի վերապահումով), Մարքսը, Էնգելսը և Ֆրոյդը, որոնք ունեցել են բացասական վերաբերմունք կրոնի հանդեպ:
Ռադիկալ մտածողության առարկան հավասարապես կարող է լինել ինչպես կրոնն ու կրոնականը, այնպես էլ դրա առարկան' Աստված և Աստծո գաղափարը: Մի դեպքում անհատը (Քսենոփոն, Սոկրատես, Վոլտեր) կարող է լինել կրոնամերժ կեղծ, մարդաստեղծ կրոնի ժխտող, նույնիսկ պոզիտիվ աթեիստ' մարդաստեղծ և մարդակերպ աստ-վածների ժխտող, բայց ոչ նեգատիվ աթեիստ, այն է' դասական և գիտական իմաստով աթեիստ, ով ժխտում է ընդհանրապես որևէ գերբնական էակի գոյությունը (Մարքս, Էն-գելս): Մյուս դեպքում մտածողը կարող է լինել հենց նեգատիվ կամ դասական իմաստով աթեիստ (բնականաբար անկրոնական), բայց ոչ կրոնամերժ, քանի որ նա գիտակցում է ֆունկցիոնալ առումով կրոնի օգտակարությունը մարդկանց համար, այն է' կրոնը կարող է ունենալ ազգապահպան, բարոյական, մարդկանց ինտեգրող նշանակություն և մարդկանց տալ նրանց համար հոգեհարազատ աշխարհայացք և կյանքի իմաստավորման ձև: Հետևապես, անհրաժեշտ է տարբերել կրոնը Աստծուց, ինչես նաև Աստծո գոյութ-յունը' Աստծո գաղափարի գոյությունից: Այս պարագայում ամենաերդվյալ կրոնամերժը հնարավոր է, որ չլինի աթեիստ, ինչպես նաև ամենաերդվյալ աթեիստը, թեև մերժելով Աստծո գոյությունը, այնուամենայնիվ, չի մեր-ժի Աստծո գաղափարի գոյության փաստը, ինչպես նաև որոշակի վերապահումով' ֆունկցիոնալ առումով կընդունի կրոնի իմանենտ (ներհատուկ) նշանակությունը և օգտակա-
րությունը հասարակության և առանձին անհատի համար:
Այսպիսով, կրոնի մասին ռադիկալ մտածողության առանձնահատկությունների համառոտ վերլուծությունից ակնհայտ է դառնում, թե ինչ բնույթ է կրել և ինչպիսի գաղափարական տարակարծություն և բազմազանություն է ունեցել այն: Սա մեզ հնարավորություն է տալիս եզրակացնելու, որ կրոնի մասին ռադիկալ մտածողությունը հանդիսանում է ռացիոնալ-տեսական և աստվածաբանական կամ կրոնափիլիսոփայական մտածողության
ՄԵՋԲԵՐՎԱԾ ԵՎ ՀՂՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Ստեփանյան, Ա. (2011). «Կրոնական մոդեռնիզմի առանձնահատկություննե-րը»: Կանթեղ /Գիտական հոդվածների ժողովածու/, Գիրք 3 (48):
2. Cooper, J. (1967). The Roots of the Radical
Theology. Philadelphia: The Westminster
Press.
3. Cooper, J. Ch. (1968). Radical Christianity and Its Sources. Philadelphia: The Westminster Press.
4. Fackre, G. (1971). The Issue of Transcendence in the New Theology, the New Morality, and the New Forms. In: New Theology, No. 4. New York: The Macmillan Company.
էութենական առանձնահատկությունը, ինչը կարելի է տեսնել XIX-XX դարերի արևմտյան որոշ աստվածաբանական կամ կրոնափիլիսոփայական դպրոցների ներկայացուցիչների տեսակետներում և առանձնահատուկ դրսևորում ունեցավ հատկապես ռադիկալ կամ « Աստծո մահը» և պոստմոդեռն աստվածաբանության ներկայացուցիչների ուսմունքներում որպես այդ երևույթի մտածողության էու-թենական, առանցքային առանձնահատկութ-յուն:
5. Kliever, L.D. and Hayes, J. H. (1968). Radical Christianity: The New Theologies in Perspective. Droke House.
6. Richardson, A. (1966). Religion in Contemporary Debate. Philadelphia: The Westminster Press.
7. Vahanian, G. (1961). The Death of God: the Culture of Our Post-Christian Era. New York: George Braziller.
8. Гегель, Г.В.Ф. (1977). Философия религии. В 2-х томах. Том 2. Москва: Мысль.
9. Коплстон, Ф. (2003). История философии. Древняя Греция и древний Рим. В 2-х томах. Том 1. Москва: Центрполиграф.
10. Трубецкой, С.Н. (2003). Метафизика в Древней Греции. Москва: Мысль.
ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ
ԱՐՄԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՄՓՈՓՈՒՄ
Արմատական (ռադիկալ) մտածողությունը կարող է լինել կրոնական, աշխարհիկ, քաղաքական և մշակութային: Հոդվածում ներկայացվում են Արևմտյան քաղաքակրթության մեջ արմատական մտածողության կրոնական ձևերը, որոնք պատմության որոշակի փուլերում յուրակերպ և բեկումնային նշանակություն են ունեցել: Այս մտածողության առանձնահատկությունն այն է, որ լինելով ոչ ստանդարտային իր ուրույն մոտեցումը կամ վերաբերմունքն է արտահայտել հասարակության զարգացման որևէ փուլում առաջացած երևույթի կամ ճգնաժամի նկատմամբ' լինի աշխարհայացքային թե գաղափարական, կրոնական թե բարոյական, սոցիալ-տնտե-սական թե քաղաքական: Արմատական մտածողությունը նոր վերաբերմունք, նոր արձագանք, նոր մոտեցում է մարդկության առաջ ծառացած այս կամ այն խնդրի կամ ճգնա-
ժամի նկատմամբ, փորձում է նորովի մոտենալ ստեղծված իրավիճակին, նոր լուծում առաջարկել հին ու նոր խնդրին և գտնել յուրահատուկ և արմատապես տարաբնույթ պատասխան մարդկանց մշտապես հուզող և անհանգստացնող համամարդկային կամ տեղային նշանակություն ունեցող տարատեսակ հարցերին: Արմատական մտածողությունը, լինի աշխարհիկ թե կրոնական, իր բնույթով առաջադիմական է, հեղափոխական:
Հանգուցային հասկացություններ. արմատական (ռադիկալ) կրոնական մտածողություն, (արմատական) ռադիկալ աստվածաբանություն «Աստծո մահվան» աստվածաբանություն, պոստմոդեռն աստվածաբանություն, պոզիտիվ ռադիկալ մտածողություն, կրոնի իմանենտ նշանակություն, նեգատիվ աթեիզմ, պոզիտիվ աթեիզմ:
STEPANYAN ANDRANIK
RELIGIOUS FEATURES OF THE RADICAL THINKING SUMMARY
As a form of thinking, radical thinking by its nature can be secular, religious, political and cultural. This article examines the forms of the radical thinking in the Western Civilization. Radical thin-
king as well as radical approaches and ideas have had unique, distinctive and crucial significance for the humankind in general and particularly for the specific era. Having unique, peculiar characteristics,
the radical thinking almost always expressed it's attitude towards the phenomena, problem or crisis, whether visionary or ideological, religious or moral, socio-economic or political that arose in a society at a concrete time. Radical thinking is a new attitude, a new reaction, a new approach to a given problem or crisis, it tries to approach to a given situation in a new way, to give a new solution to the old or new problems and to find a unique and radically distinctive answer to the questions that has al-
ways interested the humankind. Radical thinking, either secular or religious by its nature, is progressive, even revolutionary.
Key concepts: radical religious thinking, radical theology, Death of God theology, postmodern theology, positive radical thinking, immanent significance of religion, negative atheism and positive atheism.
СТЕПАНЯН АНДРАНИК
РЕЛИГИОЗНЫЕ ОСОБЕННОСТИ РАДИКАЛЬНОГО МЫШЛЕНИЯ
РЕЗЮМЕ
Радикальное мышление как форма мышления по своей природе бывает светским, религиозным, политическим и культурным. В статье изучаются религиозные формы радикального мышления в Западной цивилизации. Радикальное мышление, радикальные подходы и идеи в разные эпохи истории имели своеобразное и переломное значение для человечества в целом и для конкретной эпохи в частности. Это мышление предлагает свое обособленное, своеобразное отношение к тому явлению или кризису, имевшее место в определенный период развития общества, будь то мировозренческое или идеологическое, религиозное или нравственное, социально-экономическое или политическое. Радикальное мышление – это новое отношение, новый отклик, новый подход к тем проб-
лемам или кризису, которые возникли у человечества, и которое пытается по новому подходить к создавшейся ситуации, предлагать новое решение проблем и находить своеобразный и радикально отличающийся ответ на те вопросы, которые беспокоят людей. Радикальное мышление - светское или религиозное - по своей природе прогрессивное и революционное явление.
Ключевые понятия: радикальное религиозное мышление, радикальное богословие, теология «смерти Бога», постмодернистическое богословие, позитивное радикальное мышление, имманентное значение религии, негативный атеизм, позитивный атеизм.