Научная статья на тему 'Linguocultural environment and the “philosophizing” child'

Linguocultural environment and the “philosophizing” child Текст научной статьи по специальности «Языкознание и литературоведение»

CC BY
62
19
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
Wisdom
Ключевые слова
"փիլիսոփայող երեխա" / հետազոտողների ընկերություն / լեզվամշակութային միջավայր / սոկրատեսյան երկխոսություն / արժեքաբանական բառ / վերացական բառ / աշխարհի լեզվական պատկեր / լեզվական գիտակցություն / լեզու մտածողություն:

Аннотация научной статьи по языкознанию и литературоведению, автор научной работы — Кузанян Сатеник

Учитывая постоянное внимание современности к вопросам касательно образования, науки, воспитания и, особенно, важность и ургентность вопроса формирования мировоззренческого образования молодого поколения, в статье впервые выдвигается проблема исследования взаимосвязи мировоззрения «философствующего ребенка» и способствующей его формированию лингвокультурологической среды. Предлагается создать национальный вариант рассматриваемой программы согласно особенностям армянской лингвокультурологической среды, требованиям времени и национальным проблемам, что поспособствует формированию и многостороннему становлению «философствующего ребенка» в дошкольных и школьных учебых системах РА. Исследование само по себе проектное, которое направлено на то, чтобы сосредоточить внимание научного общества на выдвинутые проблемы, многостороннее исследование которых станет объектом дальнейшего рассмотрения.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Лингвокультурологическая среда и «философствующий» ребенок

Taking into consideration current continual attention to the questions concerning education, science, upbringing and especially the importance and urgency of younger generation’s ideological education formation and development, in the present article is advanced the issue of investigation of the interrelation of “philosophizing child’s” worldview and linguocultural environment that influences on the formation of the latter. In the article it is suggested to develop the national variant of the concerned program according to the specifics of Armenian linguocultural environment, time requirements and national issues that will promote the formation and comprehensive implementation of “Philosophizing child's” personality in the preschool and school educational systems of RA. The investigation is projective in its nature. Its aim is to concentrate the interest of scientific community on the advanced issues, the comprehensive study of which will become the object of further observations.

Текст научной работы на тему «Linguocultural environment and the “philosophizing” child»

Սաթենիկ ԿՈԻԶԱՆՅԱՆ ՀՏԴ 1/14:159.922.7:81

ԼԵԶՎԱՄՇԱԿՈԻԹԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ ԵՎ «ՓԻԼԻՍՈՓԱՅՈՂ» ԵՐԵԽԱՆ

Մեր օրերում կրթությանը, գիտությանը, դաստիարակությանը վերաբերող հարցերն ու խնդիրները կարևորվում են ավելի, քան երբևէ: Առանձնահատուկ ուշադրության է արժանանում երիտասարդ սերնդի աշխարհայացքային կրթության ձևավորման և զարգացման խնդիրը: Ալս ոլորտում ամեն մի ներդրում (ժամանակ, ջանք, ֆինանսական միջոցներ), ըստ էության, ներդրում է տվյալ երկրի, պետության և ողջ մոլորակի առողջ, ամուր, առաջադեմ և ապահով ապագայի համար: Խնդրո առարկա համատեքստում առավել կարևորվում են երեխաները, և ներկա հետազոտությունը նպատակ ունի վերհանելու «փիլիսոփայող երեխայի» կրթության կազմակերպման մի կոնկրետ տեսանկյունը. այն է երեխայի արժեհամակարգը ձևավորող լեզվա-մշակութային միջավայրի և դրա ներգործության մեխանիզմների ուսումնասիրությունը:

Երեխայի խոսքի, լեզվամշակութային ինքնության ձևավորումը, սեփական ես-ի ու շրջապատող աշխարհի ճանաչողությունը զուգակցվում է ժամանակի բնույթի, գոյության, ինքնաճանաչողության, բարու և չարի, մարդու և բնության փոխհարաբերության և այլնի մասին բազում փիլիսոփայական-մե-տաֆիզիկական հարցերի տարափով, որոնք, սակայն, միշտ չէ, որ արժանանում են անհրաժեշտ ուշադրության, և միշտ չէ, որ մեծահասակներին հաջողվում է բավարարել երեխայի հետաքրքրասիրությունը, ինչի հետևանքով, ինչպես նշում է Ն.Յուլինան, 10-11

տարեկան հասակում երեխաների մոտ նկատվում է ակնհայտ անտարբերություն, իսկ ուսումնառության միջին հատվածում գիտելիքի ընկալումը նրանց համար վերածվում է տեղեկույթի մեխանիկական կուտակման (տե ս Юлина 1996: 5):

Այս և նման լրջագույն խնդիրներին լուծում տալու նպատակով 20-րդ դարի 60-ական թթ. վերջին Կոլումբիայի (ԱՄՆ) համալսարանում փիլիսոփայության դասախոս Մեթյու Լիպմանը ստեղծեց Փիլիսոփայությունը երեխաների համար ծրագիրը դպրոցականների համար: Մ.Լիպմանի և նրա հետևորդների ջանքերի շնորհիվ հետագայում ստեղծվեց Փիլիսոփայությունը երեխաների համար ծրագրի զարգացման և խթանման ինստիտուտը (այս մասին հանգամանորեն տե՛ս Հովհաննիսյան 2015):

Մ.Լիպմանն իր' Մտածողությունը

կրթության գործընթացում (Thinking in Education) մենագրության հինգերորդ գլխում' Բռնության նվազեցմանն ուղղված հետազոտ-ողնեըի ընկերությունը (The Community of Inquiry Approach to Violence Reduction) (տե՛ս Lipman 2003: 105-124), կրթության գործընթացում հնարավորինս բացառում է «բռնութ-յունը»' որպես կարծրատիպային մտածողության հետևանք, երբ մարդուն պարտադրվում են տվյալ հանրությանը հատուկ, ընդունված կաղապարներ, որոնք կոնկրետ իրավիճակներում չարդարացված գնահատականների և հետևությունների տեղիք են տալիս' դառնալով իրականության ոչ ճիշտ ընկալման

պատճառ: Ուստի, որպես խնդրի լուծման հնարավոր տարբերակ, Մ.Լիպմանն առաջարկում է երեխայի ինքնուրույն մտածողության խթանման խնդիրը, ինչը կբացառի նրա' արտաքին ազդակներին բնազդաբար և մեխանիկորեն տրվող պատասխանների հավանա-կանությունը:

Ըստ Մ.Լիպմանի երեխայի ինքնուրույն մտածողության ձևավորման և զարգացման միջոց է նրան հնարավորություն տալը ինքնուրույն սահմանելու կամ բացատրելու խաղաղություն, ազատություն, հավասարություն, ժողուխդավւսրություն, անհատականություն, իրավունք, արդարություն և ա]լ հասկացությունները, որոնց շուրջ ծավալվող քննարկումները իրականացվում են դասարանում' այն վերածելով «հետազոտողների ընկերության», որտեղ երեխաներն ազատ արտահայտում են իրենց մտքերը, մասնավորեցնում հասկացություններ, ծավալում քննարկումներ, զարգացնում վարկածներ, գնահատում հնարավոր հետևանքները և, ի վերջո, սովորում մտորել միահամուռ ուժերով, ըմբոշխնել ինտելեկտուալ շփումն ու հաղորդակցումը, փոխադարձ կապվածությունը, իսկ ուսուցիչը հետևում, ուղղորդում է մշակութային-աշ-խարհայացքային պատկերներ փոխանցելու այդ ամբողջ գործընթացը' կիրառելով սոկրա-տեսյան երկխոսության սկզբունքը (տե՛ս Lipman 2003: 105-106): Վերջինս փիլիսոփայության և աշխարհընկալման տեսանկյունից շփման, մարդկային փոխհարաբերությունների գենետիկորեն ելակետային ձևն է և ենթադրում է մեծահասակների ու երեխաների անմիջական շփման ընթացքում արժեքաբա-նական, իմացաբանական, գոյաբանական, բարոյական, գեղագիտական, աշխարհայացքային և այլ փիլիսոփայական խնդիրների առաջադրում և դրանց լուծման քայլերի ձեռնարկում: Արդյունքում երեխան մեծահասակ-

ների և հասակակիցների հետ համատեղ կերտում է աշխարհի գիտակցված իմաստային պատկերը' սեփական աշխարհայացքը1:

Ամեն մի հասարակության մեջ և ամեն մի լեզվական միջավայրում առկա են արժեքային հասկացություններ, որոնք ի սկզբանե հայտնի են, և լեզվին տիրապետողը գիտի, որ որոշ բառեր ունեն իմաստային դրական (օրինակ «առաքինություն», «քաջ») կամ բացասական (օրինակ «արատ», «վախկոտ») երանգավորում, ինչն անքակտելիորեն կապված է բառերի բուն իմաստի հետ: Երեխաների բառերին հատուկ իմաստային այս կամ այն երանգավորումը տարբերակելու կարողությունը հիմք կդառնա լավը վատից տարբերակելու խնդրում, և նա վստահորեն կկարողանա պնդել, որ «մեծահոգությունը» միշտ լավ է, իսկ «դաժանությունը» վատ: Ուստի մայրենի լեզվին տիրապետելը բավարար պայման է լավն ու արդարը տարբերելու համար (տե ս նույն տեղում):

Արժեքային բնույթի բառերը, ինչպես նաև մի շարք վերացական բառեր երեխայի ակտիվ և պասիվ բառապաշարի մասն են, դրանք արտահայտում են հոգևոր երևույթներ, և դրանցում արտացոլվում է ազգի բարոյական-էթիկական փորձը: Այդպիսի բառերը երեխաներն օգտագործում են ինչպես հաղորդակցման, գիտելիքի փոխանցման, այնպես էլ որոշ երևույթներ մատնանշելու նպատակով, և, հետևաբար, այդ բառերի հետ կապվում է որոշակի բովանդակություն: Վերացական բառը և

1 Այս մասին տե՛ս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի հոգեբանական ինստիտուտի, Մոսկ-վայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի գիտաշխատողների ջանքերով մշակված և ՌԴ կրթության նախարարության կողմից երաշխավորված «Философия для детей» կրթական ծրագրի պաշտոնական կայք-էջում' www.p4c.ru:

1(4),2015

կենդանի պատկերը արտաքին, իրավիճա-կա]ին, ակներև հատկանիշների ամբողջություն են, իսկ ինքնաբուխ աշխարհայացքային պատկերացումը երեխայի աշխարհընկալման կայացման իրական կենդանի մասնիկն է: Լ.Վիգոտսկու կարծիքով առօրյա լեզվի վերացական բառերի իմաստների զարգացումն ու կայացումը և աշխարհայացքի ձևավորումը նույն գործընթացն է: Առօրյա լեզվի վերացական բառը և այն սուբյեկտիվ իրականությունը, որն արտահայտված է այդ բառով, ոչ միայն մշակութային փիլիսոփայության, այլև աշխարհընկալման մի մասնիկն են: Աշխարհայացքային պատկերացումների մասին տեսությունը, այդպիսի պատկերացումների գիտականորեն հիմնավորված դասակարգումը թույլ կտան նախքան երկխոսություն սկսելը վստահորեն և ճշգրտության բարձր հավանականությամբ կանխատեսել, թե խնդրո առարկա թեմայի շուրջ ինչպիսի աշխարհայացքային պատկերացումների է տիրապետում մեր երիտասարդ զրուցակիցը2:

Ինչպես արժեքաբանական, այնպես էլ վերացական բնույթի բառերը, որոնք կարևոր տեղ են գրավում փիլիսոփայող «երեխայի բառապաշարում», պայմանավորված են կոնկրետ լեզվամշակութային միջավայրի յուրահատկությամբ, որն իր անմիջական դրոշմն է թողնում երեխայի և առհասարակ լեզվակիր անհատի մտային գործընթացների վրա:

2 Այս մասին տե՛ս Ռուսաստանի կրթության ակադեմիայի հոգեբանական ինստիտուտի, Մոսկվա-յի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի գիտաշխատողների ջանքերով մշակված և ՌԴ կրթության նախարարության կողմից երաշխավորված «Философия для детей» կրթական ծրագրի պաշտոնական կայք-էջում' www.p4c.ru, մասնավորապես Философия для детей. Актуальный этап развития բաժնում (http://www.p4c.ru/index.php?view=book &item=660&cat=0&full=yes):

Իսկ ի նչ է լեզվամշակութային միջավայրը որպես այդպիսին: Ընդհանրացնելով Լեզվաբանական տերմինների բաոարանի (Словарь лингвистических терминов 2010), Մեթոդական տերմինների և հասկացությունների նոր բառարանի (Новый словарь методических терминов и понятий 2009), Լեզվական հաղորդակցումներ. համառոտ բառարանի (Языковые контакты: краткий словарь 2011) սահմանումները լեզվական միջավայր տերմինը կարելի է սահմանել որպես պատմականորեն ձևավորված հանրության ընդհանուր լեզվի և մշակույթի վրա հիմնված հաղորդակցական միջավայրի տեսակ, որում իրականանում է լեզվական սոցիալականացման գործ-ընթացը' լեզվի տարրերի և կառուցվածքի յուրացման, այս կամ այն սոցիալական միջավայրի խոսքային նորմերի տիրապետման, խոսքային վարվելաձևի կարծրատիպերի յուրացման և կիրառման միջոցով: Լեզվական սոցիալականացման գործընթացը, որը ենթադրում է տիրապետում լեզվին' որպես հաղորդակցման մեթոդի, նպաստում է հասարակության շրջանակներում սոցիալական փոխհարաբերության հաստատմանը:

Լեզվական միջավայրն անբաժանելիորեն կապված է տվյալ էթնոսի մշակութային յուրահատկությունների և առանձնահատկությունների հետ, որոնք համակարգված կերպով կերտում են մշակութային միջավայրը: Լեզվական միջավայր և մշակութային միջավայր հասկացություններն այնքան փոխկապակցված և պայմանավորված են մեկը մյուսով, որ հաճախ միավորվում են մեկ' լեզվամշակութային միջավայր տերմինի ներքո:

Լեզվի և մտածողության փոխադարձ կապի, ինչպես նաև աշխարհընկալման և ճանաչողության գործընթացում լեզվի կարևոր դերի մասին վկայում է ճանաչողական (կոգնիտիվ) լեզվաբանությունը, որը մարդու ճանաչողա-

ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ

WISDOM

МУДРОСТЬ

կան աշխարհն ուսումնասիրում է ըստ իր գործունեության և վարքագծի, որոնք պայմանավորված են և իրականանում են լեզվի' որպես մարդկային ցանկացած գործունեության խոսքային-մտածական հենքի ակտիվ մասնակցությամբ (տե՛ս Маслова 2004: 7):

Ճանաչողական լեզվաբանության շրջանակներում կարևորվում է լեզվի որպես իմացության պայմանի և միջոցի դերի բացահայտումը։ Լեզուն կերտում է լեզվակիր անհատի աշխարհի պատկերը և նպաստում լեզվական գիտակցության կազմավորմանը (տե՛ս նույն տեղում. 12), ինչն առավել ցայտուն է արտահայտվում, երբ լեզվակիր անհատը երեխա է։ Աշխարհի լեզվական պատկերը կերտվում է լեզվում ամրագրված հասկացումները մեկ ընդհանուր պատկերում համակարգելու արդյունքով: Քանի որ աշխարհի պատկերը որպես խճանկար, կազմված է հասկացույթներից և դրանց միջև առկա կապերից, այն հաճախ անվանվում է աշխարհի հասկացութային պատկեր (տե՛ս Хроленко 2009: 56), որտեղ դրոշմված են յուրաքանչյուր ազգին հատուկ էթնո-մշակութային առանձնահատկությունները: Աշխարհի պատկերի ազգային յուրահատկությունը պայմանավորված է դրանում այս կամ այն հասկացույթ-ների առկայությամբ կամ բացակայությամբ, դրանց փոխադարձ կապերով և արժեքա-բանական աստիճանակարգությամբ (տե՛ս նույ ն տեղում. 56):

Ազգային լեզուն ստեղծում է աշխարհի յուրահատուկ պատկերը և յուրովի է տրոհում աշխարհը, ունի հասկացութային դաշտի կերտման յուրահատուկ միջոցներ: Լեզվակիր անհատի խոսքը և շրջապատող իրականության ընկալումը ձևավորվում են այդ պատկերին համապատասխան, ինչը վկայում է լեզվի մեջ մարդու աշխարհընկալման ամրագրվա-ծության մասին: Այսպես երեխաները վաղ

հասակում մշակում են իրենց յուրօրինակ լեզուն, ինչը վկայում է նրանց կողմից աշխարհի աստիճանական ընկալման մասին:

Այսպիսով, լեզուն շրջապատող իրականության մասին մարդու գիտելիքի կազմավորման և գոյության, ինչպես նաև պահպանման և փոխանցման կարևորագույն միջոց է, իսկ աշխարհի լեզվական պատկերը աշխարհի մասին մարդկային գիտելիքի ամբողջությունն է' ամրագրված լեզվում: Յու.Ապրեսյանի բնորոշմամբ «յուրաքանչյուր բնական լեզու աշխարհընկալման և աշխարհի կարգավոր-վածության, հասկացութային դաշտի կերտման որոշակի միջոց է: Դրանում արտահայտված իմաստները միավորվում են հայացքների ընդհանուր համակարգում, այսպես կոչված կոլեկտիվ փիլիսոփայության մեջ, որը պարտադրվում է յուրաքանչյուր լեզվակիր անհատի» (տե ս Хроленко 2009: 55):

Լ.Վիգոտսկին գտնում է, որ «լեզվի միջոցով է իրականանում մեր մտածողությունը' որպես փորձի ներքին համակարգային կար-գավորվածության արտացոլում» (Выготский 2000: 195):

Երեխայի կողմից մայրենի լեզվի յուրացումը տեղի է ունենում մտքերի ներքնայնաց-ման միջոցով: Երեխան որպես մայրենի լեզու է ընկալում այն լեզուն, որով խոսում են իր շրջապատում, այն լեզուն, որը նա ավելի հաճախ է լսում: Երեխան ճանաչում է աշխարհն այն հասկացույթների միջոցով, որոնք գոյություն ունեն իր մայրենի լեզվում, ասել է, թե' իր մայրենի լեզվի կերտած աշխարհի լեզվական պատկերի միջոցով:

Հայտնի է, որ տարբեր լեզուների կրողները նույն երևույթն ընկալում են տարբեր կերպ' հենվելով իրենց մայրեի լեզվի հասկացութային կազմի վրա: Կարելի է ասել, որ հենց լեզուն է արտացոլում լեզվական-մշակու-թային իրականությունը, իր մեջ կրելով տվյալ

1(4),2015

ազգի և հասարակության բարոյահոգեբանա-կան, կրոնական, մշակութային և ազգային մտածելակերպով (մենթալիտետով) պայմանավորված առանձնահատկությունները:

Ասվածից ակնհայտ է, որ լեզվամշակու-թային միջավայրի դերը «փիլիսոփայող երեխայի» ինքնուրույն, վերլուծական, քննադատական, կշռադատված մտածողության ձևավորման և զարգացման գործում կարևոր խնդիր է: Փիլիսոփայությունը երեխաների

համար ծրագիրը «հանրամատչելի», «սիրողական», կամ պարզապես «երեխայական» փիլիսոփայություն չէ: Ա]ն լուրջ գիտատեսա-կան հիմնախնդիրների հարմարեցումն է երեխաների ընկալման յուրահատկություններին: Ուստի ԱՄՆ-ում մշակված և մի շարք այլ երկրներում տարածում գտած Փիլիսոփայությունը երեխաների համար ծրագրի սկզբունքների և այդ երկրներում դրա իրականացման հարուստ փորձի հիման վրա հայ

ՄԵՋԲԵՐՎԱԾ ԵՎ ՀՂՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Հովհաննիսյան, Հ. (2015): «Վաղ տարիքում փիլիսոփայական մտածողության զարգացման հեռանկարները հայ իրականության մեջ»: Իմաստություն գիտական հոդվածների ժողովածու (գլխ. խմբ. Բրուտյան Գ.), 2(3), 2014 (էջ 56-75): Երևան, Տիզրան Մեծ հրատարակչություն:

2. Lipman, M. (2003). Thinking in Education, 2nd

edition. Cambridge: Cambridge University

press, 304p.

3. Выготский, Л.С. (2000). Психология. Москва: изд-во ЭКСМО-Пресс, 1008 с.

4. Маслова, В.А. (2004). Когнитивная лингвистика. Учебное пособие. Минск: изд-во Тет-раСистемс, 256 с.

իրականությանը համապատասխան ազգային տարբերակի մշակումը և ներմուծումը ՀՀ նախադպրոցական ու դպրոցական կրթական համակարգեր' այն համապատասխանեցնելով հայ լեզվամշակութային միջավայրի յուրահատկություններին, ժամանակի պահանջներին և ազգային խնդիրներին, կնպաստի հայ մանկան' որպես «փիլիսոփայող երեխայի» ձևավորմանն ու բազմակողմանի կայացմանը, ինչն էլ կդառնա մեր հասարակության, մեր երկրի առաջադեմ և կայուն ապագայի գրա-վականը:

Հասկանալի է' մի հոդվածի շրջանակներում հնարավոր չէ ավարտուն կերպով իրականացնել այսքան ծավալուն և հրատապ խնդրի լուծմանն ուղղված տեսական և գործնական բազմակողմանի ուսումնասիրությու-նը: Այն կդառնա հետագա հետազոտությունների օբյեկտ:

5. Новый словарь методических терминов и

понятий (теория и практика обучения язы-

кам) (2009). Азимов, Э.Г., Щукин, А.Н. (ред.).

Москва: изд-во ИКАР.

6. Словарь лингвистических терминов (2010).

Жеребило Т.В. (ред.). Изд. 5-е, испр-е и до-

полн. Назрань: изд-во Пилигрим.

7. Хроленко, А.Т. (2009). Основы лингвокультурологии. Учебное пособие для филологов и культурологов. Пятое издание. Москва: изд-во Флита: Наука, 184 с.

8. Юлина, Н.С. (1996). Философия для детей. Москва: изд-во ИФРАН, 241 с.

9. Языковые контакты: краткий словарь (2011). Панькин, В.М., Филиппов, А.В. (ред.). Москва: изд-во Наука.

Սաթենիկ ԿՈԻԶԱՆՅԱՆ

ԼԵԶՎԱՄՇԱԿՈԻԹԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ ԵՎ «ՓԻԼԻՍՈՓԱՅՈՂ» ԵՐԵԽԱՆ

ԱՄՓՈՓՈՒՄ

Հաշվի առնելով մեր օրերում կրթությանը, գիտությանը, դաստիարակությանը վերաբերող հարցերի նկատմամբ մշտական ուշադրությունը և հատկապես երիտասարդ սերնդի աշխարհայացքային կրթության ձևավորման և զարգացման խնդրի կարևորությունն ու հրատապությունը' հոդվածում առաջին անգամ առաջադրվում է «փիլիսոփայող երեխայի» աշխարհայացքի և դրա ձևավորմանը նպաստող լեզվամշակութային միջավայրի փոխադարձ կապի ուսումնասիրության խնդիրը:

Խնդիր է դրվում է ստեղծել դիտարկվող ծրագրի ազգային տարբերակը ըստ հա] լեզվամշակութային միջավայրի յուրահատկությունների, ժամանակի պահանջների և ազգային խնդիրների, ինչը կնպաստի ՀՀ նախադպրոցական ու դպրոցական կրթական

համակարգերում «փիլիսոփայող երեխայի» ձևավորմանն ու բազմակողմանի կայացմանը:

Հետազոտությունը որպես այդպիսին նախագծային է և նպատակ ունի գիտական հանրության ուշադրությունը կենտրոնացնել առաջադրված խնդիրների վրա, որոնց բազմակողմանի ուսումնասիրությունը հետագա դիտարկումների օբյեկտ կդառնա:

Հանգուցային հասկացություններ. «փիլիսոփայող երեխա», հետազոտողների ընկերություն, լեզվամշակութային միջավայր, սոկ-րատեսյան երկխոսություն, արժեքաբանա-կան բառ, վերացական բառ, աշխարհի լեզվական պատկեր, լեզվական գիտակցություն, լեզու և մտածողություն:

Satenik KUZANYAN

LINGUOCULTURAL ENVIRONMENT AND THE "PHILOSOPHIZING" CHILD

ABSTRACT

Taking into consideration current continual attention to the questions concerning education, science, upbringing and especially the importance and urgency of younger generation's ideological education formation and development, in the present article is advanced the issue of investigation of the interrelation of "philosophizing child's" worldview and linguocultural environment that influences on the formation of the latter.

In the article it is suggested to develop the national variant of the concerned program according to the specifics of Armenian linguocultural environment, time requirements and national issues that will promote the formation and comprehensive implementation of "Philosophizing child's" personality in the preschool and school educational systems of RA.

The investigation is projective in its nature. Its aim is to concentrate the interest of scientific

community on the advanced issues, the compre- Key concepts: «philosophizing child», com-

hensive study of which will become the object of munity of inquiry, linguocultural environment, soc-

further observations. ratic dialogue, axiological word, abstract word,

language picture of the world, language consciousness, language and thinking.

Сатеник КУЗАНЯН

ЛИНГВОКУЛЬТУРОЛОГИЧЕСКАЯ СРЕДА И «ФИЛОСОФСТВУЮЩИЙ» РЕБЕНОК

РЕЗЮМЕ

Учитывая постоянное внимание современности к вопросам касательно образования, науки, воспитания и, особенно, важность и ургент-ность вопроса формирования мировоззренческого образования молодого поколения, в статье впервые выдвигается проблема исследования взаимосвязи мировоззрения «философствующего ребенка» и способствующей его формированию лингвокультурологической среды.

Предлагается создать национальный вариант рассматриваемой программы согласно особенностям армянской лингвокультурологической среды, требованиям времени и национальным проблемам, что поспособствует формированию и многостороннему становлению

«философствующего ребенка» в дошкольных и школьных учебых системах РА.

Исследование само по себе проектное, которое направлено на то, чтобы сосредоточить внимание научного общества на выдвинутые проблемы, многостороннее исследование которых станет объектом дальнейшего рассмотрения.

Ключевые понятия: «философствующий ребенок», сообщество исследователей, лингвокультурологическая среда, сократический диалог, аксиологическое слово, абстрактное слово, языковая картина мира, языковое сознание, язык и мышление.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.