Научная статья на тему '«Նոր ռազմի դաշտ». Տեղեկատվական Եվ հոգեբանական պատերազմներ/գործողություններ'

«Նոր ռազմի դաշտ». Տեղեկատվական Եվ հոգեբանական պատերազմներ/գործողություններ Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
676
122
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
տեղեկատվական պատերազմներ / հոգեբանական պա- տերազմներ / տեղեկատվական գործողություններ / հոգեբանական գոր- ծողություններ / հանրային կարծիք / ներազդեցություն / հակամարտու- թյուններ:

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Աննա Մկրտչյան

Տեղեկատվության փոխանցման միջոցների զարգացմանը զուգահեռ (տպա-գիր հրապարակումներ, ռադիո, հեռուստատեսություն, համացանց) ընդ-լայնվեցին և այսօր էլ շարունակում են ընդլայնվել զանգվածային ներազդ-ման հնարավորություններն ու գործիքները: Վերջիններիս նշանակությունըդժվար է գերագնահատել նույնիսկ խաղաղ պայմաններում, սակայն երբխոսքը կոնֆլիկտային իրավիճակների մասին է, ապա նման ներազգեցու-թյան տեխնոլոգիաներին տիրապետելն առանձնահատուկ կարևորություն էձեռք բերում:«Գիտակցության որսն» այժմ ընթանում է երկու` միմյանց որոշակիո-րեն հատվող գործընթացների` հոգեբանական և տեղեկատվական պատե-րազմների համատեքստում: Որոշ սահմանումների համաձայն՝ հոգեբանա-կան պատերազմի շրջանակում իրականացվող գործողությունները կամ, որնույնն է` հոգեբանական գործողությունները, ծրագրված գործողություններեն, որոնք իրականացվում են ընտրված տեղեկատվությունն ու ուղենիշներըարտաքին լսարանի համար փոփոխելու միջոցով օտարերկրյա կառավա-րությունների, կազմակերպությունների, խմբերի և անհատների զգացումնե-րը, վարքագծի շարժառիթները, նպատակադրումները և, հիմնականում,վարքագիծը փոփոխելու նպատակով: Միաժամանակ, տեղեկատվականգործողությունները սահմանվում են որպես ռազմական գործողություններիընթացքում գործողությունների այլ ուղղություններին զուգընթաց տեղե-կատվական հնարավորությունների կիրառմամբ իրականացվող գործու-նեություն` իրական և պոտենցիալ հակառակորդ(ներ)ի որոշումներիկայացման վրա ազդելու` դրանք խափանելու, խեղաթյուրելու միջոցով,ինչպես և որոշումների կայացման սեփական գործընթացները պաշտպա-նելու միջոցովով` սեփական նպատակները կյանքի կոչելու համար: Նշված սահմանումներից արդեն ակնհայտ է դառնում, որ կոնֆլիկտային իրավի-ճակում գտնվող ՀՀ և ԼՂՀ հանրությունները պարբերաբար հայտնվում ենտարբեր սուբյեկտների կողմից ծրագրվող և իրականացվող տարաբնույթտեղեկատվական և/կամ հոգեբանական գործողությունների թիրախում: Այսպայքարում մեր կողմից ծրագրվող և իրականացվող կանխարգելիչ, պաշտ-պանական և հարձակողական գործողությունների արդյունավետությունըբարձրացնելու նպատակով անհրաժեշտ է տիրապետել ժամանակակիցտեղեկատվական և/կամ հոգեբանական տեխնոլոգիաների կիրառմանհիմքում ընկած տեսական բոլոր մշակումներին։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

“THE NEW BATTLEFIELD”: INFORMATION AND PSYCHOLOGICAL WARFARE/OPERATIONS

In parallel with the development of the means for information transfer (printed publications, radio, TV, the Internet), the opportunities and tools to influence mass audience have expanded and continue to expand. The role of these means is hard to overestimate even during peaceful times, but when it comes to conflict situations, the necessity to master such technologies of influence gains a special importance. “Hunting for human consciousness” now occurs through two somewhat overlapping processes in the context of psychological and information warfare. According to some definitions, Psychological Operations are planned operations to convey selected information and indicators to audiences to influence their emotions, motives, objective reasoning, and ultimately the behavior of governments, organizations, groups, and individuals. At the same time Information Operations are defined as a range of activities that use information capabilities in parallel with military activities to influence the decision making of the actual or potential enemy (enemies) by disrupting, distorting them, as well as to support the processes of one’s own decision making for fulfilling one’s own objectives. The above mentioned definitions make it obvious that the societies of the Republic of Armenia (RA) and the Nagorno-Karabakh Republic (NKR), that are in conflict situation, are regularly targeted through various information and/or psychological operations planned and implemented by different actors. In this struggle, in order to plan and implement preventive, defensive and offensive operations, one should master the theoretical frameworks underlying the basis of the practical use of information and/or psychological technologies. In the same context it is equally important to be at the cutting edge of modern development of the scientific thought.

Текст научной работы на тему ««Նոր ռազմի դաշտ». Տեղեկատվական Եվ հոգեբանական պատերազմներ/գործողություններ»

«ՆՈՐ ՌԱԶՄԻ ԴԱՇՏ». ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ/ԳՈՐԾՈՂՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Աննա Մկրտչյաե*

Բանալի բաոեր ' տեղեկատվական պատերազմներ, հոգեբանական պատերազմներ, տեղեկատվական գործողություններ, հոգեբանական գործողություններ, հանրային կարծիք, ներազդեցություն, հակամարտություններ:

Տեղեկատվության փոխանցման միջոցների (տպագիր հրապարակումներ, ռադիո, հեռուստատեսություն, համացանց) զարգացմանը զուգահեռ ընդլայնվեցին և այսօր էլ շարունակում են ընդլայնվել զանգվածային ներազդման հնարավորություններն ու գործիքները: Վերջիններիս նշանակությունը դժվար է գերագնահատել նույնիսկ խաղաղ պայմաններում, սակայն երբ խոսք է լինում կոնֆլիկտային իրավիճակների մասին, նման ներազգեցության տեխնոլոգիաներին տիրապետելն առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում:

Այսօր 2,2,-ն, ինչպես և ԼՂՀ-ն, տարբեր մակարդակներով նման տեխնոլոգիաների կիրառման թիրախ են հանդիսանում. պատճառները հետևյալն են.

• հայկական երկու պետություններն էլ այսօր շարունակում են ապրել չկարգավորված հակամարտության պայմաններում,

• արևմուտքում ՀՀ-ն սահմանակցում է Թուրքիայի հետ, որը

՚ «Արմեդիա» ՏՎԳ գլխավոր խմբագիր:

91

Ա. Մկրտչան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

դեռևս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել ՀՀ-ի հետ և բացել սահմանը,

• հյուսիսում և հարավում ՀՀ-ն (հարավում նաև ԼՂՀ-ն) ունեն հարևաններ, որոնց արտաքին քաղաքական ուղենիշները հաճախ տարամիտվում են հայկական պետությունների շահերից,

• տարածաշրջանում, բնականաբար, իրենց շահերն ունեն նաև տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական դերակատարները:

Նշված բոլոր ուժերի կողմից սեփական շահերի իրացումն ուղեկցվում, երբեմն նույնիսկ իրականացվում է տեղեկատվական-հոգեբանական տեխնոլոգիաների կիրառությամբ: Ղարաբաղյան

կարգավորման համատեքստում այս տեխնոլոգիաները գրեթե յուրաքանչյուր օր կիրառում են ոչ միայն հակամարտության անմիջական կողմերը' Ադրբեջանը և ԼՂՀ-ն, այլև կարգավորման միջնորդները:

Բերենք մեկ օրինակ. ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահող Ջեյմս Ուորլիքը, 2014թ. մայիսի 8-ին ելույթ ունենալով Քարնեգի հիմնադրամում, ներկայացնում է ղարաբաղյան կարգավորման հայկական կողմերի շահերի հետ «ոչ այնքան համահունչ» բանակցային դրույթները' մինչ այդ նշելով, որ ինքը ներկայացնում է ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունը հակամարտությունում1: Հասկանալի է, որ առավել փոքր հասարակությունների համար «ԱՄՆ կառավարության պաշտոնական դիրքորոշում» ձևակերպումն ինչ-որ իմաստով հնչում է որպես կայացված վճիռ: Նման ձևակերպումը կարող է երկու հիմնական նպատակ հետապնդել.

• «շոշափել» հասարակական տրամադրությունները հակամարտող հասարակություններում' փորձելով պարզել, թե ինչ զիջումների

1 Nagorny Karabakh: Keys to a Settlement, James F. Collins, James WarlickMAY 7, 2014 WASHINGTON, DC http://carnegieendowment.org/2014/05/07/nagorny-karabakh-keys-to-settlement/ha7v?reloadFlag=1

92

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

ԱՄկրտչան

են պատրաստ հանրությունները հակամարտության կողմերից յուրաքանչյուրում,

• հանրություններից յուրաքանչյուրում հետզհետե ընկալելի, արդյունքում նաև ընդունելի դարձնել արդեն «կայացված վճիռը», այսինքն' հանրություններին ստիպել ընդունել երրորդ կողմի (այս դեպքում' կարգավորման միջնորդներից մեկի) շահերից բխող լուծումներ:

Նշվածը տեղեկատվական-հոգեբանական տեխնոլոգիաների կիրառման մեկ օրինակ է ընդամենը, մինչդեռ հայկական հանրությունները (ՀՀ, ԼՂՀ) որոշ դեպքերում նույնիսկ ողջ հայությունը, ներառյալ հայկական սփյուռքը, տարբեր մակարդակներով և ուղղություններով տեղեկատվական-հոգեբանական ներազդեցության թիրախ են հանդիսանում գրեթե ամենօրյա կտրվածքով:

Հետևաբար, այս ոլորտում կիրառվող տեխնոլոգիաները հեշտությամբ վերհանելու, դրանց շրջանակներում կանխարգելիչ, արձագանքող և նախաձեռնող արդյունավետ քայլեր իրականացնելու համար անհրաժեշտ է.

• ուսումնասիրել տեղեկատվական-հոգեբանական տեխնոլոգիաների կիրառության տեսական հիմքերը,

• նույնականացնել նման տեխնոլոգիաների կիրառությունը հայկական հանրությունների նկատմամբ (ՀՀ, ԼՂՀ, Սփյուռք),

• նախագծել պաշտպանական և հարձակողական բնույթի գործողություններ' տեսական հիմքի ուսումնասիրության, արդեն կիրառված գործնական քայլերի արդյունքների գնահատման հիման վրա:

Տեսական հիմքերի ուսումնասիրությունը հնարավորություն կտա նաև միջազգային առաջադեմ հանրության հետ խոսել «նույն լեզվով»' արդյունքում նրա համար դառնալով առավել ընկալելի և հասկանալի:

93

Ա. Մկրտչյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

Այս ոլորտում կիրառվող տեխնոլոգիաներն, ընդհանուր առ-մամբ, տեղավորվում են տեղեկատվական և հոգեբանական գործողությունների կամ, լայն իմաստով տեղեկատվական և հոգեբանական պատերազմների շրջանակներում: Ստորև կփորձենք պարզել' ինչ է նշված կատեգորիաներից յուրաքանչյուրը և ինչ նպատակներով է կիրառվում:

Տեղեկատվական, և հոգեբանական պատերազմների, գործողությունների սահմանումները

Տեղեկատվական, հոգեբանական անվտանգության խնդիրներին առնչվող ինչպես գրականության մեջ, այնպես էլ պաշտոնական փաստաթղթերում կիրառվում են ինչպես տեղեկատվական և/կամ հոգեբանական պատերազմներ, այնպես էլ տեղեկատվական և/կամ հոգեբանական գործողություններ եզրերը: Սահմանենք դրանցից յուրաքանչյուրն առանձին:

Հոգեբանական պատերազմներ/գործողություններ

Վերը նշված եզրերից «ամենահինը», թերևս, հոգեբանական պատերազմն է: Թեև հոգեբանական պատերազմներն իրենց բնույթով նույնքան հին են, որքան և պատերազմները որպես սոցիալական երևույթ, այնուամենայնիվ, որպես ուսումնասիրության առանձին առարկա ձևակերպվել են միայն 20-րդ դարի երկրորդ կեսին:

Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Միացյալ Նահանգներում հիմնվում են մի շարք ինստիտուտներ, որոնք զբաղվում էին ոչ կոնվենցիոնալ պատերազմական գործողությունների ուսումնասիրությամբ, այդպիսի գործողությունների թվում էին նաև հոգեբանական գործողություններն ու, լայն իմաստով, հոգեբանական պատերազմ ասվածը:

«Հոգեբանական պատերազմ» ձևակերպումն առաջին անգամ տվել է ամերիկացի հետախույզ Փոլ Լայնբարջերը' 1948թ. հրապարա-

94

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

ԱՄկրտչան

կելով «Հոգեբանական պատերազմներ» մենագրությունը:

Լայնբարջերի բնորոշմամբ, հոգեբանական պատերազմը լայն իմաստով հոգեբանության հիմունքների կիրառումն է ռազմական գործում: Նեղ իմաստով հոգեբանական պատերազմը քարոզչության կիրառումն է զինված պայքարում ռազմական այնպիսի գործողությունների իրականացմամբ, որոնք լրացնում են քարոզչությանը: Քարոզչությունն, իր հերթին, ըստ Լայնբարջերի, կարող է սահմանվել որպես որոշակի համոզմունքների կազմակերպված ներշնչում առանց բռնի մեթոդների կիրառման: Պատերազմն, իր հերթին, կարելի է բնորոշել նաև որպես ներգործություն և ներազդեցություն համոզմունքների վրա բռնության միջոցով: Օրինակ' ըստ Լայնբարջերի, երբ ամերիկյան օդուժը ռմբակոծում է ճապոնական քաղաքներից որևէ մեկը, դրանով հավակնում է նյութական միջոցներից զրկված բնակիչներին «համոզել» կամ հարկադրել հրաժարվել դիմադրությունից [1, с. 46]:

Ըստ Լայնբարջերի, հոգեբանական պատերազմը չի տեղավորվում պատերազմի մասին ընդունված պատկերացումների շրջանակում: Այն տարվում է սովորական պատերազմից առաջ, դրա ընթացքում և ռազմական գործողությունների ավարտից հետո: Այն չի ենթարկվում պատերազմի ընդունված օրենքներին, սովորույթներին և ընդհանուր ոչինչ չունի այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսիք են ռազմի դաշտը, մարտական հրամանը, մարտական գործողու-թյունները: Հոգեբանական պատերազմը երկարատև գործընթաց է: Հաջողությունը կամ պարտությունը նրանում հաճախ պարզ է դառնում համապատասխան գործողություններն իրականացնելուց ամիսներ կամ նույնիսկ տարիներ անց [1, с. 25]:

Կարևորելով հոգեբանական գործոնի նշանակությունը պատերազմական գործողությունների արդյունավետության կամ հաջողության տեսանկյունից' Լայնբարջերը խորհուրդ է տալիս զինված ուժե-

95

Ա. Մկրտչյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

րում ներգրավել պրոֆեսիոնալ հոգեբանների, որոնց խորհրդատվությունը, նրա կարծիքով, կօգնի խնայել միջոցներ և առավել արդյունավետ դարձնել զինված ուժի կիրառումը:

Ջոն Հոփկինսի համալսարանի դասախոս Փ.Լայնբարջերի դիտարկումներն ու եզրահանգումները հիմնված էին Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի փորձի վրա, երբ պետական քարոզչության համար պատասխանատու կառույցներ սկսեցին ձևավորվել ինչպես նացիստական Գերմանիայում, այնպես էլ դաշնակից երկրներում, մասնավորապես Մեծ Բրիտանիայում:

Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո ԱՄՆ-ում սկսեցին ձևավորվել մի շարք կառույցներ, որոնք մասնագիտացած էին հենց այս ոլորտի գործողությունների ինչպես ուսումնասիրման, այնպես էլ մշակման մեջ: 1948թ. ԱՄՆ զինված ուժերին կից հիմնադրվում է Գործողությունների հետազոտությունների գրասենյակը (ԳՀԳ, Operations Research Office - ORO), որը ռազմական հետազոտությունների քաղաքացիական կենտրոն էր: Կենտրոնը սերտորեն համագործակցում էր Ջոն Հոփկինսի համալսարանի հետ, որտեղ, ինչպես նշվեց, դասավանդում էր Փ.Լայնբարջերը: Ի թիվս այլ հատուկ գործողությունների, կենտրոնում հետազոտության առարկա են դառնում նաև հոգեբանական պատերազմների շրջանակում իրականացվող գործողությունները: 1949-1957թթ. կենտրոնում սկսում է գործել Հատուկ գործողությունների հետազոտության կենտրոնը, որին էլ հանձնարարվում է զբաղվել հոգեբանական գործողություններով, այս ընթացքում ԳՀԳ-ն մեծ դեր է ունենում ԱՄՆ Զինված ուժերում հոգեբանական պատերազմի հմտությունների զարգացման հարցում: 1949-54թթ. կենտրոնը հոգեբանական պատերազմներին առնչվող 63 տեխնիկական հուշագիր է պատրաստում Զինված ուժերի համար, որոնց 55%-ը հայեցակարգային նշանակություն է ունենում [2, p. 101]: Միաժամանակ, 1950թ. ԱՄՆ Զինված ուժերի կազմում ձևավորվում է Հոգեբա-

96

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

ԱՄկրտչան

նական պատերազմների դեպարտամենտը [3, p. 88], որն այնուհետև վերածվում է Հոգեբանական պատերազմների հրամանատարի գրասենյակի (այժմ ԱՄՆ միայն ցամաքային ուժերում մարտական գործողությունների հոգեբանական և տեղեկատվական աջակցությամբ չորս ստորաբաժանում է զբաղվում):

Վերադառնալով հոգեբանական պատերազմների և գործողությունների սահմանումներին' նշենք, որ ԱՄՆ Միավորված հրամանատարների աշխատակազմի կողմից մշակված «Հոգեբանական գործողությունների միացյալ հայեցակարգը» հետևյալ կերպ է սահմանում հոգեբանական գործողություններ հասկացությունը. «Հոգեբանական գործողությունները ծրագրված գործողություններ են, որոնք իրականացվում են ընտրված տեղեկատվությունն ու ուղենիշ-ներն արտաքին լսարանի համար փոփոխելու միջոցով' օտարերկրյա կառավարությունների, կազմակերպությունների, խմբերի և անհատների զգացումները, վարքագծի շարժառիթները, նպատակադրումները և, հիմնականում, վարքագիծը փոփոխելու նպատակով: Հոգեբանական գործողություններն ԱՄՆ դիվանագիտական, տեղեկատվական, ռազմական և տնտեսական գործողությունների լայն շարքի էական մասն են կազմում: Պատշաճ կիրառման դեպքում հոգեբանական գործողությունները կարող են ինչպես դաշնակիցների, այնպես էլ հակառակորդի ուժերից կյանքեր փրկել' նվազեցնելով հակառակորդի պայքարելու (հակամարտելու) պատրաստակամությունը: Հակառակորդի մարտական ոգին ընկճելու և նրա արդյունավետությունը նվազեցնելու միջոցով հոգեբանական գործողությունները կարող են նաև կանխել ագրեսիվ գործողությունները' հակառակորդի շարքերում տարակարծություն և դժգոհություն առաջացնելու միջոցով նրան ի վերջո դրդելով անձնատուր լինել»1։

1 Doctrine for Joint Psychological Operations, Joint Publication 3-53, 5 September 2003, This publication has been prepared under the direction of the Chairman of the Joint Chiefs of Staff. http://www.dtic.mil/doctrine/new_pubs/jp3_53.pdf

97

Ա. Մկրտչան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

Հոգեբանական պատերազմների խնդրի ուսումնասիրությամբ զբաղվել և զբաղվում են նաև խորհրդային և հետխորհրդային դպրոցի ներկայացուցիչները, որոնց թվում է, օրինակ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ.Գ. Կրիսկոն: Վերջինիս ձևակերպ-մամբ հոգեբանական պատերազմը մարդկանց վրա ներազդման տարբեր ձևերի, մեթոդների և միջոցների ամբողջություն է նրանց հոգեբանական նկարագիրը (հայացքները, կարծիքը, արժեքային կողմնորոշիչները, տրամադրությունը, շարժառիթները, վարքագծի կարծրատիպերը), ինչպես նաև խմբային նորմերը, զանգվածային տրամադրությունները և ընդհանրապես հանրային գիտակցությունը ցանկալի ուղղությամբ փոփոխելու նպատակով [4, с. 383]:

Ըստ Կրիսկոյի, հոգեբանական պատերազմ հասկացությունն այժմ երկու նշանակություն ունի: Մասնագետների մոտեցմամբ (ովքեր, առաջին կայուն գիտական պատկերացումներ ունեն դրա սպե-ցիֆիկայի մասին, երկրորդ հատուկ պատրաստվածություն են անցել, այդ թվում մարդկանց վրա նպատակաուղղված հոգեբանական ներազդման գործնական փորձ ունեն) այս հասկացությունն արտացոլում է պետության այնպիսի հատուկ մարմինների գործունեության բովանդակությունը, որոնք հոգեբանական ներազդեցություն են ունենում այլ պետության քաղաքացիական բնակչության և/կամ զինծառայողների վրա սեփական քաղաքական, ինչպես և զուտ ռազմական նպատակներին հասնելու համար:

Պաշտոնապես այլ պետության դեմ հոգեբանական պատերազմն իրականացվում է միայն նախագահի, կառավարության կամ ազգային անվտանգության խորհրդի թույլտվությամբ: Փաստացիորեն այն իրականացնում են այս կամ այն քաղաքական խմբավորման կողմից վերահսկվող զանգվածային լրատվամիջոցները:

Առօրեական մակարդակով «հոգեբանական պատերազմը» նշանակում է շփման միջոցների տարերային (առանց հատուկ որա-

98

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

ԱՄկրտչան

կավորման և սոցիալ-հոգեբանական ներազդման) մեխանիզմների կիրառում որոշ մարդկանց կողմից մյուսների նկատմամբ վերջիններիս իրենց ենթարկելու, սեփական գոյության և գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով: Այս իմաստով հոգեբանական պատերազմ ասվածը հին է այնքան, որքան և մարդկությունը [4, с. 384]:

Ինչպես նշում է Վ.Գ. Կրիսկոն իր «Հոգեբանական պատերազմի գաղտնիքները, նպատակները, խնդիրները, մեթոդները, ձևերը, փորձը» մենագրության մեջ, կազմակերպված հոգեբանական պատերազմի էությունը հնարավորինս ճշգրիտ արտահայտված է չինացի հին փիլիսոփա, ռազմական գործիչ Սուն Ցզիի (մ.թ.ա. VI դար) ցուցումներում, որոնց էությունը հետևյալն է.

1. Քայքայե ք այն ամենը, ինչ կա ձեր հակառակորդի երկրում:

2. Հակառակորդի ականավոր գործիչներին ներգրավե ք հանցավոր նախաձեռնություններում:

3. Ստվեր գցե ք հակառակորդի ղեկավարության հեղինակության վրա և անհրաժեշտ պահին հանրայնորեն խայտառակե ք նրան:

4. Այդ նպատակով օգտագործե ք համագործակցությունն ամենա-ստոր և նողկալի անձանց հետ:

5. Թշնամի երկրի քաղաքացիների շրջանում հրահրե ք վեճեր և բախումներ:

6. Երիտասարդներին սադրե ք տարեցների դեմ:

7. Բոլոր միջոցներով միջամտե ք (հակառակորդ երկրի) կառավարության աշխատանքներին:

8. Բոլոր միջոցներով խոչընդոտե ք թշնամու զինված ուժերի բնականոն մատակարարմանը և դրանցում կարգուկանոնի պահպանմանը:

9. Հակառակորդի զինվորների կամքը զսպե ք երգ-երաժշտությամբ:

10. Արե ք հնարավորը թշնամիների ավանդույթներն արժեզրկելու և սեփական աստվածների նկատմամբ հավատը խափանելու համար:

99

Ա. Մկրտչան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

11. Առատաձեռն եղեք տեղեկատվություն ու մեղսակիցներ գնելու նպատակով խոստումներ և ընծաներ տրամադրելիս: Ընդհանրապես մի խնայեք ո չ գումար, ո չ խոստումներ. դրանք հրաշալի արդյունք են տալիս [5, с. 30-32]:

Այսպիսով, ընդհանրացնում է հեղինակը, հոգեբանական պատերազմը մարդկանց վրա ներգործելու տարբեր ձևերի, մեթոդների և միջոցների ամբողջություն է' նրանց հոգեբանական բնութագիրը (հայացքները, կարծիքը, արժեքային ուղենիշները, տրամադրությունները, շարժառիթները, վարքագծի կարծրատիպերը), ինչպես և խմբային նորմերը, զանգվածային տրամադրությունները, ընդհանուր առմամբ' հանրային գիտակցությունը ցանկալի հունով փոփոխելու նպատակով [5, с. 33]:

Տեղեկատվական պատերազւէներ/գործողությունեեր

Տեղեկատվական պատերազմներ եզրը համեմատաբար ավելի երիտասարդ է, քան հոգեբանական պատերազմներ եզրը:

Ըստ Ի. Պոպովի, «տեղեկատվական պատերազմ» եզրը կիրառվում է երկու իմաստով.

• նեղ մասնագիտական իմաստով այն կիրառվում է ռազմական մասնագետների շրջանում և արտացոլում է ռազմաճակատում ռազմական տեղեկատվական օպերացիաների իրականացման տեսությունն ու փորձը,

• լայն' լրագրողական իմաստով այն կիրառվում է քաղաքագիտության և սոցիոլոգիայի մեջ միջպետական և ներպետական մակարդակներում քարոզչության և քաղաքականության ոլորտներում տեղեկատվական-հոգեբանական պայքարը բնութագրելու նպատակով [6, с. 312]:

100

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

ԱՄկրտչան

Մեկ այլ սահմանման համաձայն տեղեկատվական պատերազմը ոչ այլ ինչ է, եթե ոչ համակարգերի ակնհայտ կամ քողարկված, նպատակաուղղված տեղեկատվական ներազդեցությունը միմյանց նկատմամբ' նյութական դաշտում կոնկրետ շահույթ/առավելություն ստանալու նպատակով [7, с. 219]:

Չնայած առկա բոլոր սահմանումներին տեղեկատվական ոլորտի բազմաթիվ փորձագետներ նշում են, որ տեղեկատվական պատերազմներ հասկացության հստակ սահմաններն ու բովանդակությունը դեռ ճշգրտման կարիք ունեն:

Միաժամանակ, մասնագետները համակարծիք են, որ ժամանակակից աշխարհում դժվար է գերագնահատել տեղեկատվական անվտանգության նշանակությունը: Այդ է վկայում նաև շատ պետությունների ազգային անվտանգության հայեցակարգերում անդրադարձը տեղեկատվական անվտանգության խնդիրներին: Օրինակ ԱՄՆ օդուժը տեղեկատվական պատերազմի համար նախատեսված ջոկատներ ունի դեռևս 1980-ականներից, ԱՄՆ օդուժի պաշտոնական կայքը հետևյալ կերպ է սահմանում օդուժի առաքելությունը. «Թռչել, պատե-րազմել և հաղթել ... օդում, տիեզերքում և կիբեռտարածքում»1:

Ինչպես նշում է տեղեկատվական տեխնոլոգիաների ամերիկացի փորձագետ Բրայան Ս.Լյուիսը, տեղեկատվական պատերազմը հետսառըպատերազմյան շրջանի ազգային անվտանգության թևավոր խոսք է դարձել: Չնայած տեղեկատվական պատերազմներն իրենց էությամբ և բնույթով նույնքան հին են, որքան և պատերազմները (ապատեղեկատվության միջոցով թշնամուն մոլորեցնելու, նրա մարտական ոգին ընկճելու հնարքը կիրառվում էր դեռևս հին աշխարհում– հեղ.), սակայն տեղեկատվական պատերազմներ եզրը կիրառության մեջ է դրվել միայն նախորդ դարի երկրորդ կեսին:

1 http://www.airforce.com/learn-about/our-mission/

101

Ա. Մկրտչան

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

Տեղեկատվական պատերազմ (information war) եզրն առաջին անգամ կիրառել է ամերիկյան RAND (Research and Development) վերլուծական կամ «ուղեղային» կենտրոնի փորձագետ Թոմաս Ռոնը 1976թ. [8, էջ 10] Boeing ընկերության համար կազմած հաշվետվությունում, որը կոչվում էր «Զինատեսակների համակարգեր և տեղեկատվական պատերազմ»: Փաստաթղթում նա նշում է, որ ամերիկյան տնտեսության հանգուցային բաղադրիչ է դառնում տեղեկատվական ենթակառուցվածքը: Միաժամանակ, փորձագետի կարծիքով, վերջինս դառնում է նաև խոցելի թիրախ ինչպես պատերազմական, այնպես էլ խաղաղ ժամանակ: Թ.Ռոնի այս հաշվետվությունը բուռն քննարկումների առարկա դարձավ ամերիկյան ԶԼՄ-ում: Խնդրով հետաքրքրվեցին նաև ամերիկյան պաշտպանական ոլորտի մասնագետները: Ամերիկյան օդուժը տեղեկատվական անվտանգության խնդիրն ակտիվորեն քննարկում էր արդեն 1980-ականներին:

Նախորդ դարի 90-ականներին շրջանառության մեջ է դրվում արդեն Information warfare եզրը, որն առավել ճշգրիտ կարելի է թարգմանել որպես տեղեկատվական պայքար կամ առճակատում: Նման ձևակերպումը թույլ էր տալիս այս եզրը կիրառել նաև կամ առավելապես խաղաղ պայմաններում իրականացվող տեղեկատվական հակազդեցության իմաստով [9, с. 239]:

«Տեղեկատվական պատերազմ» հասկացությունն սկսեց ակտիվորեն շրջանառվել մամուլում 1991թ.' «Փոթորիկ անապատում» գործողությանը զուգընթաց, երբ տեղեկատվական նոր տեխնոլոգիաներն առաջին անգամ գործածվեցին որպես ռազմական գործողությունների արդյունավետությունը բարձրացնող միջոցներ: Պաշտոնապես այդ եզրն առաջին անգամ արտացոլվեց ԱՄՆ պաշտպանության նախարարի 1992թ. դեկտեմբերի 21-ի DODD 3600 «Տեղեկատվական պատերազմի դիրեկտիվում», որում Շտաբների հրամանատարների կոմիտեն (ՇՀԿ) զինված ուժերի շտաբների առաջ դնում էր նոր հայեցա-

102

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

ԱՄկրտչան

կարգի ռազմական կողմի մշակման խնդիրներ: Մի քանի տարի անց' 1996թ. փետրվարին, ԱՄՆ ՊՆ-ն գործարկեց «Վերահսկման և կառավարման համակարգերի դեմ պայքարի դոկտրինը»: Այդ փաստաթուղթը վերահսկման և կառավարման համակարգերի դեմ պայքարի սկզբունքները շարադրում էր որպես տեղեկատվական պատերազմի կիրառում ռազմական գործողություններում [10, էջ 124]:

1996թ. հունիսին ԱՄՆ Սենատի Հետախուզության մշտական ենթահանձնաժողովը կիբեռտարածության հարցերի շուրջ լսումներ է իրականացնում: Այնուհետև' հուլիսի 15-ին, ԱՄՆ նախագահ Բ.Քլին-թոնն արձակում է կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանության մասին թիվ 13010 հրամանը' հիմնելով հանձնաժողով, որը պետք է գնահատեր ԱՄՆ ազգային տեղեկատվական ենթակառուց-վածքին սպառնացող հնարավոր վտանգները' տեղեկատվական պատերազմում դրանք պաշտպանելու նպատակով1։

1998թ. հոկտեմբերին արդեն ԱՄՆ ՊՆ-ն գործողության մեջ է դնում «Տեղեկատվական գործողությունների միավորված դոկտրինը»: Փաստաթղթում «տեղեկատվական պատերազմ» հասկացությունը սահմանվում է հետևյալ կերպ. տեղեկատվական պատերազմը համալիր ներազդեցությունն է (տեղեկատվական գործողությունների ամբողջություն) հակառակորդի պետական ու ռազմական կառավարման համակարգի, նրա ռազմաքաղաքական ղեկավարության վրա, ինչն արդեն խաղաղ ժամանակ կարող է հանգեցնել տեղեկատվական ներազդեցություն նախաձեռնող կողմի համար բարենպաստ որոշումների ընդունման, իսկ զինված բախման ժամանակ ունակ է լիովին կաթվածահար անել հակառակորդի կառավարական ենթա-կառուցվածքի գործառնությունը [10, էջ 124]:

1 EXECUTIVE ORDER EO 13010 - CRITICAL INFRASTRUCTURE PROTECTION, July 15, 1996 http://www.fas.org/irp/offdocs/eo13010.htm

103

Ա. Մկրտչյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

а

Կարելի է արդյոք այս բոլոր սահմանումները համարել սպառիչ. ինչպես նշում է անվտանգության հարցերով Microsoft ընկերության գլխավոր պատասխանատու և խորհրդատու Ռ.Հաենին, ազգային առաջնորդների մակարդակով հնչող մտահոգություններին և քննարկումներին քաղաքագիտական շրջանակներում, տեղեկատվական պատերազմների կոնցեպտը շարունակում է մնալ անորոշ և ոչ միանշանակ: Նրա կարծիքով, տեղեկատվական պատերազմների շուրջ քննարկումները կենտրոնանում են հիմնականում այդ առճա-կատման կազմակերպման և իրականացման ռեսուրսների կամ գործիքների վրա (համակարգիչներ, համակարգչային ցանցեր, ծրագրեր և այլն), սակայն տեղեկատվական պատերազմների ոլորտն ու իմաստը դեռ հստակ ձևակերպված չեն1։

Փորձագետի կարծիքով տեղեկատվական պատերազմը, լայն իմաստով, այն պայքարն է, որն ընդգրկում է հաղորդակցման տարբեր գործընթացներ, պայքար, որը սկիզբ է առել մարդկային հաղորդակցությունների և հակամարտությունների ծագմանը զուգընթաց [11, p. 141]:

Ամերիկացի մեկ այլ փորձագետ, պրոֆ. Ջորջ Ջ.Սթեյնը նշում է, որ տեղեկատվական պատերազմն իր լայն իմաստով պարզապես տեղեկատվության կիրառումն է ազգային նպատակների իրագործման համար: Ինչպես դիվանագիտությունը, տնտեսական մրցակցությունը կամ զինված ուժի կիրառումը, տեղեկատվությունն ինքնին ազգային հզորորության կարևոր մաս է, և որ ավելի կարևոր է դառնում է օրեցօր աճող կենսական նշանակությամբ ազգային ռեսուրս, որը գալիս է օժանդակելու դիվանագիտությանը, տնտեսական մրցակցությանը և զինված ուժի արդյունավետ կիրառմանը: Այս իմաստով տեղեկատվական պատերազմը կարող է դիտարկվել որպես սոցիալական մակարդակի կամ ժողովուրդների միջև հակա-

1 Brian C. Lewis, Information Warfare, report, https://www.fas.org/irp/eprint/snyder/ infowarfare.htm Brian C. Lewis, Manager - Management Consulting, Seattle, Washington (Greater Seattle Area), Information Technology and Services.

104

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

ԱՄկրտչան

մարտություն, որը մասնավորապես իրականացվում է փոխկապակցված ու ողջ աշխարհում համացանցով կապակցված տեղեկատվության և հաղորդակցության միջոցներով [12, p. 16]:

Փորձագետի կարծիքով դա նշանակում է, որ տեղեկատվական պատերազմն առավել հիմնարար իմաստով զարգացող ռազմի դաշտ է, որտեղ ժողովուրդների միջև առճակատումն ապագայում հավանական է դառնում ռազմավարական մակարդակում: Տեղեկատվական պատերազմը փոփոխվող միջոցներով թատերաբեմ է, որում օպերացիոն մակարդակի առճակատում և ամենօրյա ռազմական գործողություններ են իրականացվում: Ի վերջո, տեղեկատվական պատերազմը կարող է լինել թատերաբեմ, որտեղ պատերազմին այլընտրանքային գործողություններ են ծավալվում, մասնավորապես այն կարող է ԱՄՆ-ի համար ազգային անվտանգության որոշ կարևոր նպատակների հասնելու հնարավորություն ստեղծել առանց աշխարհի բոլոր անկյուններում ռազմական ուժ կիրառելու [12, p. 17]:

Ըստ Ջ.Սթեյնի, «տեղեկատվական պատերազմ» ասվածը վերաբերում է նրան, թե ինչպես են մարդիկ մտածում և, որ ավելի կարևոր է, ինչպես են մարդիկ որոշումներ կայացնում: Ու թեև տեղեկատվական պատերազմը մեծ մասամբ, բայց' ոչ ամբողջությամբ, իրականացվում է հասարակական կամ ռազմական հաղորդակցային ցանցերի միջոցով, իր էությամբ այն չի հանգում արբանյակներին, մալուխներին կամ համակարգիչներին: Այն վերաբերում է մարդկանց և նրանց կողմից որոշումների կայացման գործընթացների վրա ազդեցություն ունենալուն [12, p. 17]:

Փորձագետը նշում է, որ պատմական կտրվածքով մեծ սխալ կլինի նեղացնել «տեղեկատվական պատերազմների» իմաստը, կենտրոնանալ միայն տեխնոլոգիաների վրա և դրանով իսկ բաց թողնել ռազմական հանճարեղ հեղափոխության հնարավորությունը: «Տեղեկատվական պատերազմն», ըստ նրա, իրական պատերազմ է, այն

105

Ա. Մկրտչան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

հանգում է տեղեկատվության կիրառմամբ այն իրականացնողի և նրա հակառակորդի միջև այնպիսի անհավասարակշռություն ձևավորելուն, որի արդյունքում հակառակորդի ռազմավարությունը կպարտվի ավելի շուտ, քան նրա զինված առաջին ուժերը կտեղակայվեն նշանակման վայրում կամ նրա կողմից առաջին կրակը կարձակվի:

Հետևաբար, ըստ Ջ.Սթեյնի, տեղեկատվական պատերազմի թիրախը մարդկանց միտքն է, հատկապես նրանց միտքը, ովքեր պատերազմի և խաղաղության կարևորագույն հարցերն են վճռում: Կիբեռ-տարածքը կարող է լինել նոր ռազմի դաշտ, սակայն պատերազմը շարունակում է մղվել մարդկանց մտքի (ուղեղների) համար: Ուստի, չպետք է շփոթել ռազմի դաշտը բուն պատերազմի հետ [12, p. 17]:

Այս կարծիքը կիսում են մի շարք այլ տեսաբաններ ևս: Ինչպես նշում է Ի.Բեկմանն իր դասախոսությունների ընթացքում, տեղեկատվական պատերազմ և տեղեկատվական տեխնոլոգիաներ եզրերը կարելի է հանդիպել ինչպես քաղաքական, սոցիոլոգիական գիտությունների, այնպես էլ համակարգչային գիտության (computer science) տեսություններում: Նա խորհուրդ է տալիս տեղեկատվական տեխնոլոգիաները չշփոթել համակարգչային տեխնոլոգիաների հետ: Նրա խոսքով, այժմ հայտնի է տեղեկատվություն եզրի շուրջ 500 սահմանում, որոնցից ոչ մեկը, սակայն, սպառիչ չէ: Ավելին, քանի որ այժմ տեղեկատվությունը լայն իմաստով ընկալվում է որպես ողջ տիեզերքի կառուցվածքային տարրերից' նյութի և էներգիայի հետ միասին, ապա այն ընդհանրապես հնարավոր չէ նկարագրել պարզ եզրերի կիրառությամբ, ոչ այժմ, ոչ ապագայում: Հետևաբար, շարունակելով այս տրամաբանությունը գիտնականը նշում է, որ չպետք է տեղեկատվական տեխնոլոգիաների իմաստը նեղացնել' հանգեցնելով համակարգչային տեխնոլոգիաներին: Ավելին, նրա խոսքով, կան տեղեկատվական տեխնոլոգիաների սահմանումներ, որտեղ համակարգիչներն ընդհանրապես չեն հիշատակվում [13, с. 2]:

106

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

ԱՄկրտչան

Տեղեկատվական գործողություններ

ԱՄՆ պաշտպանության գերատեսչության Պաշտպանության տեխնիկական տեղեկատվության կենտրոնի1 «Տեղեկատվական գործողություններ» խորագրով միացյալ հրապարակումը («Մի շարք ռազմական գործողությունների ընթացքում տեղեկատվական գործողությունների ծրագրման, նախապատրաստման, իրականացման և գնահատման հայեցակարգ») հետևյալ կերպ է սահմանում «տեղեկատվական գործողությունները». տեղեկատվական գործողությունները ձեռնարկվում են' նպատակ ունենալով դժվարացնել հակառակորդի տեղեկատվական համակարգերի կողմից տեղեկատվության հավաքումը, մշակումը, փոխանցումն ու պահպանումը' միաժամանակ պաշտպանելով սեփական տեղեկատվությունը և տեղեկատվական համակարգերը:

Փաստաթուղթը միաժամանակ հղում է կատարում ԱՄՆ պաշտպանության նախարարին' նշելով. «Պաշտպանության նախարարը տեղեկատվական գործողություններն այժմ բնութագրել է որպես ռազմական գործողությունների ընթացքում գործողությունների այլ ուղղություններին զուգընթաց տեղեկատվական հնարավորությունների կիրառմամբ իրականացվող գործունեություն' իրական և պոտենցիալ հակառակորդ(ներ)ի որոշումների կայացման վրա ազդելու, դրանք խափանելու, խեղաթյուրելու, զավթելու և որոշումների կայացման սեփական գործընթացները պաշտպանելու միջոցովով' սեփական շահերը կյանքի կոչելու նպատակով»։

Այս, փաստաթուղթը սահմանում է նաև տեղեկատվական միջավայր հասկացությունը, որն այն անհատների, կազմակերպությունների և համակարգերի ամբողջությունն է, որոնք հավաքագրում, մշա-

1 Information operations, Joint Publication 3-13, 27 November, 2010 - This publication has been prepared under the direction of the Chairman of the Joint Chiefs of Staff . http://www.dtic.mil/doctrine/new_pubs/jp3_13.pdf

107

Ա. Մկրտչան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

կում, տարածում են տեղեկատվությունը կամ, ընդհանուր առմամբ, գործում են տեղեկատվության հիման վրա: Այս միջավայրը բաղկացած է երեք փոխկապակցված հարթություններից, որոնք շարունակաբար փոխգործակցում են անհատների, կազմակերպությունների և համակարգերի հետ: Այս հարթությունները հայտնի են որպես ֆիզիկական, տեղեկատվական և կոգնիտիվ (իմացական):

Ֆիզիկական հարթությունը ներառում է հրամանների արձակման և վերահսկողության համակարգերը, հիմնական որոշումներ կայացնողներին և նրանց օժանդակող ենթակառուցվածքները, որոնք անհատներին ու կազմակերպություններին հնարավորություն են տալիս ազդեցություն ունենալ: Տեղեկատվական հարթության

առանձնահատկությունն այն է, թե որտեղ և ինչպես է տեղեկատվությունը հավաքագրվում, մշակվում, պահպանվում, բաշխվում և պաշտպանվում:

Կոգնիտիվ հարթությունը ներառում է նրանց մտքերը (ուղեղները), ովքեր փոխանցում, ընդունում, պատասխանում են տեղեկատվությանը կամ պարզապես աշխատում են տեղեկատվությամբ:

Տեղեկատվական հարթությունը կամ միջոցները տեղեկատվական միջավայրի նշված հարթություններից որևէ մեկի վրա ազդեցություն գործելու գործիքների, տեխնոլոգիաների և գործողությունների համախումբն է:

Եզրակացություն

Տեղեկատվական և/կամ հոգեբանական գործողությունների, ինչպես և պատերազմների' վերը նշված սահմանումները թույլ են տալիս ենթադրել, որ հայկական հանրությունները ՀՀ-ում և ԼՂՀ-ում, ինչպես և որոշ դեպքերում սփյուռքի հայությունը, պարբերաբար հայտնվում են տարբեր սուբյեկտների կողմից ծրագրվող և կիրառվող տեղեկատվական և/կամ հոգեբանական գործողությունների թիրախում:

108

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

ԱՄկրտչան

Նման սուբյեկտների շարքում առավել ակտիվ հանդես են գալիս.

• Դարաբաղյան հակամարտության կողմ հանդիսացող Ադրբեջանը,

• Ցեղասպանության փաստը հերքող և ՀՀ-ն շրջափակման մեջ պահող Թուրքիան,

• աշխարհաքաղաքական գլոբալ և տարածաշրջանային խաղացողները:

Հետևաբար, տեղեկատվական և/կամ հեգեբանական տեխնոլոգիաներին առնչվող տեսական հիմքերի ուսումնասիրությունը հնարավորություն կտա հայկական հանրություններին ծրագրել և իրականացնել հնարավորինս արդյունավետ հակաքայլեր մեր շուրջ ծավալվող տեղեկատվական-հոգեբանական պատերազմների համատեքստում, լինել ավելի լսելի և ընկալելի միջազգային հանրության տարբեր շրջանակների համար:

Սեպտեմբեր, 2014թ.

Աղբյուրներ և գրականություն

1. П.Лайнбарджер, Психологическая война (перевод с английского под ред. к.фил.н., полковника запаса Н.Н. Берникова), Москва, 1962.

2. History of Operations Research in the United States Army, Volume I, 1942-1962, Charles R. Shrader, Washington, D.C., 2006.

3. U.S. Army Special Warfare, Its Origins: Psychological and Unconventional Warfare, 1941-1952, Alfred H. Paddock, Jr., University Press of the Pacific, 2002.

4. Крысько В.Г., Социальная психология: словарь-справочник, Минск, 2001.

5. Крысько В.Г., Секреты психологической войны (цели, задачи, методы, формы, опыт), Минск, 1999.

6. Попов И.М., Управление информацией и информационная война. Основные постулаты теории информационной войны, Москва, 2009.

7. Расторгуев С.П., Информационная война, М., Радио и связь, 1999.

8. Ադրբեջանի հակահայկական տեղեկատվական համակարգը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, Երևան, 2009:

9. Манойло А.В., Государственная информационная политика в особых условиях, М., 2003.

109

Ա. Մկրտչյահ

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

10. Սոֆյա Օհանյան, Արփինե Մաքջան, Տեղեկատվական պատերազմները որպես ազգային անվտանգության սպառնալիք, «21-րդ ԴԱՐ», # 4, 2014, էջ 124։

11. John Arquilla and David Ronfeldt, "Cyberwar is Coming!" Comparative Strategy 12 (April-June, 1993).

12. Information warfare, Prof George J. Stein, AWC, Airpower Journal, Spring 1995.

13. Игорь Н. Бекман, Информатика, Курс лекций, Москва, 2012.

«ՆՈՐ ՌԱԶՄԻ ԴԱՇՏ». ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՍՆԵՐ/ԳՈՐԾՈՂՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Աեեա Մկրտչյան

Ամփոփագիր

Տեղեկատվության փոխանցման միջոցների զարգացմանը զուգահեռ (տպագիր հրապարակումներ, ռադիո, հեռուստատեսություն, համացանց) ընդլայնվեցին և այսօր էլ շարունակում են ընդլայնվել զանգվածային ներազդման հնարավորություններն ու գործիքները: Վերջիններիս նշանակությունը դժվար է գերագնահատել նույնիսկ խաղաղ պայմաններում, սակայն երբ խոսքը կոնֆլիկտային իրավիճակների մասին է, ապա նման ներազգեցու-թյան տեխնոլոգիաներին տիրապետելն առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում:

«Գիտակցության որսն» այժմ ընթանում է երկու' միմյանց որոշակիորեն հատվող գործընթացների' հոգեբանական և տեղեկատվական պատերազմների համատեքստում: Որոշ սահմանումների համաձայն հոգեբանական պատերազմի շրջանակում իրականացվող գործողությունները կամ, որ նույնն է' հոգեբանական գործողությունները, ծրագրված գործողություններ են, որոնք իրականացվում են ընտրված տեղեկատվությունն ու ուղենիշները արտաքին լսարանի համար փոփոխելու միջոցով օտարերկրյա կառավարությունների, կազմակերպությունների, խմբերի և անհատների զգացումները, վարքագծի շարժառիթները, նպատակադրումները և, հիմնականում, վարքագիծը փոփոխելու նպատակով: Միաժամանակ, տեղեկատվական գործողությունները սահմանվում են որպես ռազմական գործողությունների ընթացքում գործողությունների այլ ուղղություններին զուգընթաց տեղեկատվական հնարավորությունների կիրառմամբ իրականացվող գործունեություն' իրական և պոտենցիալ հակառակորդ(ներ)ի որոշումների կայացման վրա ազդելու' դրանք խափանելու, խեղաթյուրելու միջոցով, ինչպես և որոշումների կայացման սեփական գործընթացները պաշտպա-նելու միջոցովով' սեփական նպատակները կյանքի կոչելու համար: Նշված

110

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

ԱՄկրտչյաե

սահմանումներից արդեն ակնհայտ է դառնում, որ կոնֆլիկտային իրավիճակում գտնվող ՀՀ և ԼՂՀ հանրությունները պարբերաբար հայտնվում են տարբեր սուբյեկտների կողմից ծրագրվող և իրականացվող տարաբնույթ տեղեկատվական և/կամ հոգեբանական գործողությունների թիրախում: Այս պայքարում մեր կողմից ծրագրվող և իրականացվող կանխարգելիչ, պաշտպանական և հարձակողական գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է տիրապետել ժամանակակից տեղեկատվական և/կամ հոգեբանական տեխնոլոգիաների կիրառման հիմքում ընկած տեսական բոլոր մշակումներին։

«НОВОЕ ПОЛЕ БИТВЫ». ИНФОРМАЦИОННЫЕ И ПСИХОЛОГИЧЕСКИЕ ВОЙНЫ/ОПЕРАЦИИ

Анна Мкртчян

Резюме

Параллельно развитию средств массовой информации (печатные издания, радио, телевидение, Интернет) развиваются и возможности и инструменты воздействия на массовое сознание. Их важность трудно переоценить в мирных условиях, но когда речь идет о конфликтных ситуациях, обладание подобными средствами массового воздействия приобретает особую важность. «Охота за сознанием» в настоящее время происходит на двух, в определенной степени пересекающихся, направлениях։ психологические и информационные войны.

Согласно некоторым определениям, операции в рамках психологических войн или те же психологические операции — это запланированные действия, осуществление которых происходит путем изменения информации и ориентиров для внешней аудитории для воздействия на ощущения, мотивы поведения, цели и поведение правительств, организаций, групп и индивидов других стран. В то же время, информационные операции определяются как деятельность, осуществляемая посредством применения информационных возможностей параллельно другим действиям во время военных конфликтов. Целью информационных операций является воздействие на процесс принятие решений реальных или потенциальных соперников, срыва, искажения их планов, а также достижение собственных целей через защиту своего процесса принятия решений.

В контексте вышеизложенного становится очевидно, что общества РА и НКР, находящиеся в конфликтной ситуации, периодически оказываются 111

111

Ա. Մկրտչան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

«под прицелом» различных информационных и/или психологических операций, планируемых и осуществляемых со стороны разных субъектов. С целью повышения продуктивности превентивных, защитных и наступательных действий с нашей стороны в контексте этого противоборства важно изучать теоретические основы современных информационных и/или психологических технологий.

“THE NEW BATTLEFIELD”: INFORMATION AND PSYCHOLOGICAL WARFARE/OPERATIONS

Anna Mkrtchyan

Resume

In parallel with the development of the means for information transfer (printed publications, radio, TV, the Internet), the opportunities and tools to influence mass audience have expanded and continue to expand. The role of these means is hard to overestimate even during peaceful times, but when it comes to conflict situations, the necessity to master such technologies of influence gains a special importance.

“Hunting for human consciousness” now occurs through two somewhat overlapping processes in the context of psychological and information warfare. According to some definitions, Psychological Operations are planned operations to convey selected information and indicators to audiences to influence their emotions, motives, objective reasoning, and ultimately the behavior of governments, organizations, groups, and individuals. At the same time Information Operations are defined as a range of activities that use information capabilities in parallel with military activities to influence the decision making of the actual or potential enemy (enemies) by disrupting, distorting them, as well as to support the processes of one’s own decision making for fulfilling one’s own objectives.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

The above mentioned definitions make it obvious that the societies of the Republic of Armenia (RA) and the Nagorno-Karabakh Republic (NKR), that are in conflict situation, are regularly targeted through various information and/or psychological operations planned and implemented by different actors. In this struggle, in order to plan and implement preventive, defensive and offensive operations, one should master the theoretical frameworks underlying the basis of the practical use of information and/or psychological technologies. In the same context it is equally important to be at the cutting edge of modern development of the scientific thought.

112

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.