Научная статья на тему 'Տեղեկատվական գործողություններ. Պատմություն Եվ արդիականություն'

Տեղեկատվական գործողություններ. Պատմություն Եվ արդիականություն Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
229
104
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
տեղեկատվական պատերազմներ և գործողություններ / «տրոյա- կան ձի» / Լաոկոոն / ազդեցության գործակալ / տեղեկատվական պատերազմների էվոլյուցիա։

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Գագիկ Հարությունյան

Հոդվածում դիտարկվում են տեղեկատվական իրողությունների էվոլյուցիան և արդիիրավիճակն այդ ոլորտում։ Տեղեկատվական պատերազմները և գործողությունները,դրանց նշանակությունն արդի քաղաքականությունում և կենսագործունեության այլ ոլորտներում այսօր դարձել են լայն քննարկումների առարկա։ Սակայն հաճախնման պատերազմների էությունն ընկալվում և մեկնաբանվում է փոքր-ինչ պար-զեցված, ինչն իր հերթին դժվարացնում է տեղեկատվական անվտանգության ապա-հովման ավելի քան բարդ խնդիրների լուծումը։ Այնինչ այսօր ձևավորվում է տեղե-կատվական պատերազմների նոր տեսակ, որոնք պահանջում են բազմակողմանի ևմանրակրկիտ ուսումնասիրություն։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

INFORMATION OPERATIONS: HISTORY AND MODERNITY

The article reviews the evolution of information realities and their current situation. The information wars and operations, their significance in modern politics and other areas have become subjects for extensive discussions. However, the essence of such wars is often perceived and interpreted in somewhat simplified manner, which in turn makes it difficult to resolve extremely complicated problems of information security. Meanwhile, a new kind of information warfare is emerging, which requires comprehensive and thorough study.

Текст научной работы на тему «Տեղեկատվական գործողություններ. Պատմություն Եվ արդիականություն»

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ1

Գազիկ Հարությունյան՛

Բանալի բաոեր տեղեկատվական պատերազմներ և գործողություններ, «տրոյական ձի», Լաոկոոն, ազդեցության գործակալ, տեղեկատվական պատերազմների

էվոսու9իա։

Տեղեկատվական պատերազմները և գործողությունները, դրանց նշանակությունն արդի քաղաքականության մեջ և կենսագործունեության այլ ոլորտներում այսօր դարձել են լայն քննարկումների առարկա։ Սակայն երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նման պատերազմների էությունը փոքր-ինչ պարզունակ է ներկայացվում և մեկնաբանվում, ինչն, իր հերթին, դժվարացնում է տեղեկատվական անվտանգության առանց այդ էլ բարդ խնդիրների լուծումը։ Արդի «տեղեկատվական իրողությունների» ավելի ադեկվատ ընկալման համար օգտակար է իմանալ այդ հարցի ինչպես էվոլյուցիան, այնպես էլ ներկա վիճակը։ Ուստի, սկզբում կարճ պատմական էքսկուրս կկատարենք, իսկ հետո համառոտ կդիտարկենք տեղեկատվական գործողությունների և պատերազմների մասին արդի պատկերացումները։

«Տրոյական ձի» գործողությունը, այրի վարկած

Որպես հեռավոր պատմական անցյալում իրականացված տեղեկատվական գործողության դասական օրինակ հաճախ հիշատակվում է Տրոյայի գրավման Ոդիսևսի մշակած և իրագործած պլանը (մ.թ.ա. XII դար)։ Այս իրադարձությունը, որպես կանոն, դիտարկվում է որպես հակառակորդին ապատեղե-կացնելու (խաբելու) գործողություն, ո չ ավելին։ Սակայն ավելի հանգամանա-լի վերլուծությունը թույլ է տալիս բացահայտել մտահղացման խորությունն ու հույների ռազմավարական մտածողության բարձր մակարդակն այն հեռավոր ժամանակներում։

1 22.05.2015թ. «Նորավանքյան ընթերցումների» ժամանակ կարդացած դասախոսության հիման վրա։

՚ «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն։

5

ԳՀարո ւթյունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

Ինչպես նկարագրում է Հոմերոսն (մ.թ.ա. VIII դար) իր հանճարեղ «Իլիական» էպիկական պոեմում, հույները մոտ տասը տարի պաշարել էին Տրոյան, բայց քաղաքը գրավել չէր հաջողվում։ Նրանց ջանքերը, թերևս, այդպես էլ ապարդյուն կմնային, եթե Ոդիսևսը չառաջարկեր սրամիտ մի գաղափար։ Ըստ նրա մտահղացման հույները մի հսկայական փայտե ձի պատրաստեցին (որը մեզ հայտնի է «տրոյական ձի» անվամբ), որի մեջ տեղավորեցին հույն զինվորների ընտրյալ մի ջոկատ։ Հետո աքեացիների զորքը հավաքեց վրանները, բեռնեց նավերն ու թողեց ծովափը, բայց ուղևորվեց ոչ թե դեպի Հունաստան, այլ Տրոյային մոտ կղզիներից մեկը ափին թողնելով «փայտե ձին»։

Պարզամիտ տրոյացիները, ուրախանալով հույների «փախուստով», սկսեցին հետաքրքրությամբ ուսումնասիրել փայտե նժույգը չհասկանալով դրա իմաստն ու նպատակը։ Այսինքն Ոդիսևսի ապատեղեկատվական գործողության մեջ կարևոր տեղ էր զբաղեցնում հոգեբանական ներգործության հայտնի էֆեկտը, երբ այս կամ այն երևույթը չհասկանալը, որպես կանոն, շփոթեցնում, ապակողմնորոշում է մարդկանց և նրանց դրդում չմտածված քայլերի. նման դրսևորումներ մենք տեսնում ենք նաև այսօր։ Հենց այդ պահին էլ սկսվում է գործողության երկրորդ փուլը. իր առաջադրանքի կատարմանն է անցնում Իլիոնում Ոդիսևսի գաղտնի գործակալ Սինոնը։ Նա սկսում է «օգնել» տրոյացիներին հասկանալ իրավիճակը նրանց համոզելով, որ «տրոյական ձին» Աթենաս աստվածուհու նվերն է, դրա համար էլ պետք է քանդել ամրոցի պատը, «ձին» մտցնել Տրոյա և պահել որպես սրբություն։ Բոլոր հատկանիշներից ելնելով Սինոնին պետք է համարել գրավոր արձանագրված առաջին «ազդեցության գործակալը» և «գործակալ ագիտատորը» միաժամա-

ռ

նակ. չէ որ նրան հաջողվեց իր պերճախոսությամբ ազդել «որոշումների ընդունման» գործընթացի վրա։ Ակնհայտ է, որ առանց Սինոնի ջանքերի հունական պլանը հազիվ թե իրականանար։ Բայց դա դեռ ամենը չէր։

«Փայտե ձին» Տրոյա մտցնելուն ընդդիմացավ քուրմ Լաոկոոնը հայտարարելով, թե դա հույների հերթական նենգությունն է և քաղաքին մեծ դժբախտություն կբերի։ Այլ խոսքով իմաստուն քուրմը, որը նաև կանխատեսման շնորհ ուներ, փորձում էր պաշտպանել Տրոյայի շահերը և հակաագիտացիա վարել Սինոնի դեմ։ Գուցե Լաոկոոնի խոսքերն ազդեցություն ունենային, եթե այդ պահին ծովից դուրս չգային երկու մեծ օձեր և չխեղդեին քրմին ու նրա որդիներին (մեկ այլ, ավելի դաժան վարկածով օձերը սպանեցին միայն նրա

6

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

ԳՀարո ւթյունյան

որդիներին, որպեսզի Լաոկոոնը ողջ կյանքում սգար նրանց մահն ու զղջար արածի համար)։ Կասկած չի հարուցում, որ օձերի հետ կապված պատմությունն առասպելաբանական այլաբանություն է։ Իրականում, ամենայն հավանականությամբ, խորամանկ Ոդիսևսը կանխատեսել էր իրադարձությունների նման ընթացքը և, Սինոնի տիպի ազդեցության գործակալներից բացի, Տրո-յայում ձևավորել էր նաև «հատուկ գործակալական խումբ», որի խնդիրն էր Սինոնի ընդդիմախոսներին չեզոքացնելը։ Նրանք կատարեցին առաջադրանքը և ինչ-որ ձևով վերացրին Լաոկոոնին։ Այսպիսով, ակնհայտ երևում է այն ճշմարտությունը, որ լավ կազմակերպված «ազդեցության գործակալներին» հաճախ հաջողվում է չեզոքացնել նրանց, ովքեր պաշտպանում են իրենց «ազգային շահերը»։ Լաոկոոնի հանկարծակի մահը վճռորոշ գործոն է հանդիսանում տրոյացիների համար, որպեսզի վերջիններն ընդունեն Սինոնի առաջարկը. քաղաքի պատերը քանդվում են, և փայտե ձին տեղ է գտնում քաղաքում։

Մնացածն արդեն, ինչպես ընդունված է ասել, տեխնիկայի գործ էր։ Գիշերը զինված հույները դուրս են գալիս «տրոյական ձիուց», սպանում են իրենց «հաղթանակը» տոնող և ամենայն հավանականությամբ այդ պատճառով ոչ այնքան սթափ տրոյացի պահապաններին, իսկ մերձակա կղզում թաքնված հունական զորքը, պայմանական նշանն ստանալով, շտապում է Տրոյա։ Շարունակությունը, թերևս, հատուկ մեկնաբանությունների կարիք չունի։

Սակայն չի կարելի բացառել նաև այն հավանականությունը, որ «փայտե ձին» Հոմերոսի գեղարվեստական երևակայության արգասիքը եղած լինի։ Հնարավոր է, որ մեծ հույնը դրանով պարզապես գեղարվեստորեն նկարագրել է բազմաքայլ, այդ թվում և տեղեկատվա-հոգեբանական գործողությունների միջոցով ամրացված քաղաքները գրավելու այն ժամանակ կիրառվող ռազմավարությունը։ Սակայն բոլոր դեպքերում Տրոյական գործողությունը «ստրատեգեմայի» իրագործման դասական օրինակ է, ինչը նշանակում է ռազմական կամ քաղաքական նպատակներին հասնելու խորամանկ պլան, յուրատեսակ ճանապարհ։ Ստրատեգեմաների արվեստը Եվրոպայում հետագայում զարգացավ ինչպես Հունաստանում, այնպես էլ Հռոմեական կայսրությունում (հայտնի է Սեքստոս Հուլիոս Ֆրոնտինի «Ստրատեգեմաներ» աշխատությունը)։ Արևելքում այս ոլորտին առանձնակի ուշադրություն էին հատկացնում չինացիները, և անուղղակի գործողությունների առավել համակարգված կանոնները ներկայացվել են չինացի ստրատեգ և փիլիսոփա Սուն

7

ԳՀարո ւթյունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

Ցզիի (մ.թ.ա. VI դար) «Տրակտատ ռազմարվեստի մասին» աշխատությունում (տե ս, օրինակ, [1, 2])։

Եթե փորձենք ընդհանրացնել Սուն Ցզիի հայեցակարգը, ապա թշնամու դեմ պայքարում գերակա են համարվում անուղղակի, հաճախ զուտ տեղեկատվական գործողությունները, որոնց միջոցով հարկավոր է հասնել «թշնամու մոտ եղած ամեն լավ բան կործանելուն, նրա նշանավոր ներկայացուցիչներին հանցավոր գործողությունների մեջ ներքաշելուն, նրանց հասարակության աչքում ծաղրուծանակի առարկա դարձնելուն, համագործակցության համար ամենազզվելի անձնավորություններին օգտագործելուն»։ Հատկանշական է, որ Սուն Ցզիի հայեցակարգի հիմնական դրույթներից մեկը «հակառակորդի մոտ խառնաշփոթ և քաոս ստեղծիր, և դու կհաղթես նրան», այսօր դրված է REND կորպորացիայի կողմից Պենտագոնի համար մշակված այսպես կոչված երկրորդ սերնդի տեղեկատվական պատերազմների հայեցակարգի հիմքում (տե ս ստորև)։

Տեղեկատվական գործողություններն այս կամ այն ձևով կիրառվել են մարդկության մղած գրեթե բոլոր պատերազմներում։ Ավելին, XX դարա-սկզբին, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ստեղծվել են հատուկ պետական կառույցներ, որոնց խնդիրն էր հենց նման գործողություններ մշակելը և իրականացնելը։ Մեծ Բրիտանիայում, օրինակ, ստեղծվել էր տեղեկատվության նախարարություն լորդ Բիվերբրուքի ղեկավարությամբ, որի խնդիրների մեջ էր մտնում ակտիվ ագիտացիոն և պրոպագանդիստական աշխատանքն Անտանտի հակառակորդ երկրների դեմ։ Այդ նախարարությունը լայնորեն օգտագործում էր ապատեղեկատվական գործողությունները Բրիտանական կայսրության ընդհանուր քաղաքականության համատեքստում և դարձել է անգլիացի հանճարեղ գրող Ջորջ Օրուելի «1984» հակաուտոպիական վեպի «Ճշմարտության նախարարության» նախատիպը։ Ինչպես հիշում ենք, «Ճշմարտության նախարարությունը» գործում էր «Ճշմարտությունը դա սուտն է» նշանաբանով։ Հատկանշական է, որ Օրուելը կանխատեսել էր նաև համակարգիչների ի հայտ գալը, որոնց օգնությամբ «Ճշմարտության նախարարության» աշխատակիցները պարբերաբար խմբագրում էին պատմությունը ելնելով նոր քաղաքական իրադարձությունների տրամաբանությունից։ Նշենք, որ անգլոսաքսերն իրենց բնորոշ մտավոր կապիտալի և ավանդույթների հանդեպ հոգատար վերաբերմունքից ելնելով

8

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

ԳՀարո ւթյունյան

պահպանել և զարգացրել են տեղեկատվա-հոգեբանական ներգործության մեթոդները: Նրանք այսօր առաջատար դիրք են զբաղեցնում աշխարհում։

Տեղեկատվական պատերազմների վարման մեկ այլ հզոր կառույց դարձավ 1920թ. բոլշևիկների կողմից ստեղծված Ագիտացիոն-պրոպագանդիս-տական բաժինը «ագիտպրոպը»։ Սակայն այդ մարմինը ժամանակի ընթացքում կորցրեց իր հեղափոխական ավյունը, դեգրադացվեց և այդ պատճառով էլ պարտություն կրեց Սառը պատերազմում և անփառունակ վախճան ունեցավ ԽՍՀՄ փլուզման հետ մեկտեղ։ Նշենք նաև Երրորդ ռեյխի տեղեկատվական կառույցը «Ժողովրդական լուսավորության և պրոպագանդայի» ռեյխսմինիստր Յոզեֆ Գեբելսի գլխավորությամբ։ Հարկ է ընդունել, որ նախարարությանը հաջողվեց սկզբնական շրջանում մոբիլիզացնել Գերմանիայի բնակչությանը նացիոնալ-սոցիալիզմի գաղափարների շուրջ։ Բայց, ինչպես հայտնի է, նրանք նույնպես տխուր վախճան ունեցան։ Սակայն վերադառնանք մեր դարաշրջան։

Արդի տեղեկատվական պատերազմների էվոյյուցիան

Տեղեկատվական գործողությունների արդի բովանդակությունը և տերմինաբանությունը սկսել են ձևավորվել 1991թ. [3]։ 1998թ. արդեն մշակվեց ԱՄՆ Պաշտպանության նախարարության «Տեղեկատվական գործողությունների միավորված հայեցակարգը»։ Այդ փաստաթղթում, որի հիմքում դրվեցին RAND կորպորացիայի («ուղեղային կենտրոն») մշակումները, ներկայացված են, մասնավորապես, «տեղեկատվական գործողություն» և «տեղեկատվական պատերազմ» հասկացությունների հետևյալ սահմանումները.

• տեղեկատվական են համարվում այն գործողությունները, որոնք ձեռնարկվում են հակառակորդի տեղեկատվական համակարգերի կողմից տեղեկատվության հավաքումը, մշակումը, փոխանցումն ու պահպանումը դժվարացնելու նպատակով սեփական տեղեկատվությունն ու տեղեկատվական համակարգերը պաշտպանելիս,

• տեղեկատվական պատերազմը համալիր ներգործությունն է դիմակայող կողմի պետական կառավարման համակարգի և նրա ռազմաքաղաքական ղեկավարության վրա, որն արդեն խաղաղ ժամանակ կարող է հանգեցնել տեղեկատվական պատերազմ վարող երկրի համար նպաստավոր որոշումների ընդունման, իսկ զինված հակամարտության

9

ԳՀարո ւթյունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

ընթացքում կարող է լրիվ կաթվածահար անել հակառակորդի կառավարչական ենթակառուցվածքի գործառնությունը։

Բերված ձևակերպումից հետևում է, որ տեղեկատվական պատերազմը տեխնիկական և հոգևոր-հոգեբանական տիպի ինֆոգեն սպառնալիքների իրագործումն է։ Մշակումներն այս ուղղությամբ շարունակվում են, և ներկայում գործնական հարթություն է տեղափոխվել «երկրորդ սերնդի» տեղեկատվական պատերազմների հայեցակարգը։ Եվ եթե առաջին սերնդի պատերազմը դիտարկվում է որպես կարևոր բաղադրիչ ավանդական միջոցների կողքին, ապա երկրորդ սերնդի ժամանակ այն ձեռք է բերում ինքնուրույն նշանակություն։ Այն խնդիրների շարքում, որոնք ենթադրվում է լուծել նման տիպի տեղեկատվական պատերազմների օգնությամբ, առանձնացնենք հետևյալները.

• հոգևորությունից և բարոյականությունից զուրկ մթնոլորտի, հակառակորդի մշակութային ժառանգության հանդեպ բացասական վերաբերմունքի ձևավորում,

• հանրային գիտակցության և երկրի բնակչության սոցիալական խմբերի քաղաքական կողմնորոշման մանիպուլացում քաղաքական լարվածություն և քաոս ստեղծելու նպատակով,

• անվստահության և կասկածամտության տարածում, քաղաքական պայքարի թեժացում կուսակցությունների միջև, փոխոչնչացման հրահրում,

• ազգի և պետության կենսականորեն կարևոր շահերի վնասում քաղաքական, տնտեսական, պաշտպանական և այլ ոլորտներում։

Դժվար չէ նկատել, որ այդ սերնդի տեղեկատվական պատերազմների որոշ դրույթներ հիշեցնում են Սուն Ցզիի «Ստրատեգեմաները»։ Հայտնի է նաև, որ տեղեկատվական պատերազմների մեթոդաբանությունը լայնորեն կիրառվում է «գունավոր» հեղափոխություններում, երբ ներգործող կողմը, մարտական գործողությունների չդիմելով, լուծում է իր առջև կանգնած քաղաքական կամ գաղափարախոսական խնդիրները։ Հարկ է ընդգծել, որ հզոր և չվերահսկվող տեղեկատվական հոսքերի առկայության պարագայում, որոնք նույնպես հանրային գիտակցությունում «վիրտուալ քաոս» են ստեղծում (տե ս, օրինակ, [4]), գրեթե անհնար է արգելող (կամ միայն արգելող)

10

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

ԳՀարո ւթյունյան

մեթոդներով դիմակայել ինֆոգեն սպառնալիքներին: Արդյունավետ հակազդեցությունը հնարավոր է միայն տվյալ հանրության հոգեմտավոր ռեսուրսների կրիտիկական զանգվածի առկայության և այդ ռեսուրսները նաև տեղեկատվական անվտանգության համատեքստում լավագույն կերպով օգտագործելու կարողության պարագայում։ Այլ խոսքով հեղափոխությունները հնարավոր են լոկ այն երկրներում, որոնցում ինտելեկտուալ ռեսուրսները սակավ են, իսկ գաղափարախոսական և սոցիալ-տնտեսական կառավարման համակարգը գործում է անարդյունավետ։

Միևնույն ժամանակ, XXI դարում «ստրատեգեմաների» տեսությունը և պրակտիկան սրընթաց զարգանում են, և այսօր աշխարհում ի հայտ են եկել նոր, արդեն երրորդ սերնդի տեղեկատվական պատերազմներ։

Ինքնաֆինանսավորվող հոգեբանա-թմրանյութային պատերազմներ ընդդեմ ներքինթշնամու

Քայլում են ոչխարները, զարկում են թմբուկները, Դրանց կաշին տալիս են իրենք ոչխարները։

Բերթոլդ Բրեխտ (1898-1956)

Տեղեկատվական գործողություններն ուղղված են ընդդեմ արտաքին թշնամու, և դրանց հիմնական նպատակն իրականության ադեկվատ ընկալումը խափանելն է և դրանով իսկ հակառակորդին այնպիսի արարքներ պարտա-դրելը, որոնք ուղղված են ընդդեմ սեփական շահերի։ Հայտնի է, որ գրեթե նույն արդյունքի կարող է հանգեցնել ոչ միայն վերբալ կամ հոգեբանական, այլև հոգեմետ (փսիխոտրոն)1 11 ներգործությունը։ Նման այլ միջոց են թմրանյութերը, և այս համատեքստում բավական ուսանելի են Բրիտանիայի «ափիո-նային պատերազմները» Չինաստանի դեմ XIX դարում։ Ոմանք այդ պատերազմները դիտարկում են որպես առևտրային կոնֆլիկտ, իբր բրիտանացի-ները դրանով իսկ ուզում էին ընդամենը Չինաստանից իրենց ներմուծումը կոմպենսացնել ափիոնի արտահանվող մատակարարումներով։ Բայց առավել խոհեմ հետազոտողները նշում են, որ չինական շուկայի «բացումը» թմրանյութերի մատակարարման առջև (ինչին ընդդիմանում էին չինացի կայսրե-

1 Прокофьев ВФ, Проблема психотронного оружия и психотронной войны, http://csef.ru/ru/oborona-i-bezopasnost/348/1965.

11

ԳՀարո ւթյունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

րը) նպատակ ուներ «բթացնել և քայքայել» թմրանյութերի օգտագործման հակում ունեցող չինացի չինովնիկներին և չինական հասարակությանն ընդհանրապես։ Իսկ ռազմավարական նպատակը Չինաստանի քաղաքական ենթար-կեցումն էր։ Ափիոնային պատերազմների ժամանակակից բրիտանացի դիվանագետն արտահայտվում էր այն ոգով, թե «քանի դեռ Չինաստանը մնում է թմրամոլների ազգ, մենք չպետք է վախենանք, որ այդ երկիրը կվերածվի լուրջ ռազմական տերության»։ Ափիոնային պատերազմների հատկանշական գծերից մեկն էլ այն էր, որ ռազմատնտեսական կամպանիան Չինաստանի դեմ հիմնականում մղվում էր ի հաշիվ թմրանյութերի այդ նույն մատակարարումների, այսինքն որոշակի իմաստով պատերազմն «ինքնաֆինանսավորվող» էր։ Ավելի պարզեցված ձևով նման գաղութային քաղաքականություն վարվում էր աբորիգեններին «կրակե ջուր» վաճառելիս։

Հայտնի է, որ այսօր էլ աշխարհաքաղաքական մրցակիցների դեմ կիրառվում են նման մեթոդներ։ ՌԴ Թմրանյութերի շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տվյալներով ամերիկյան զորքերի Աֆղան-ստան մտնելուց հետո ափիոնի կակաչի արտադրությունն ավելացավ գրեթե 40 անգամ1։ Թմրաթրաֆիկի հիմնական ուղղությունները դարձան Կենտրոնական Ասիան և Ռուսաստանը։ Մի շարք հրապարակումների համաձայն մաքսանենգային գործողություններին նպաստում են ամերիկյան հատուկ ծառայությունները։

Սակայն վերջին ժամանակներս արևմտյան հասարակություններում «բացահայտել» են, որ արտաքինից բացի գոյություն ունեն նաև «ներքին» թշնամիներ։ Սույն «բացահայտումը» կապված է հետևյալ հանգամանքների հետ. այսօր աշխարհը գտնվում է հեղափոխական փոփոխությունների շեմին, և դա միայն բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորումը չէ։ Մի շարք խոշոր սոցիոլոգների, քաղաքագետների և փիլիսոփաների կարծիքով այսօր ճգնաժամ է սկսվում ընդհանրապես կապիտալիստական համակարգում, և նրա ոչ հեռու ապագան սցենարների մեծամասնությունում լավատեսություն չի ներշնչում (տե ս, օրինակ, [5])։ Բնական է նաև այն, որ այս միտումների իրագործման տխուր արդյունքները բավական ադեկվատ է ընկալում նաև արևմտյան հասարակության ողջախոհ հատվածը, որը սպառողական հասա-

1 Любовь Люлько, Как США посадили Россию на героин, http://topwar.ru/36131-kak-ssha-posadili-rossiyu-na-geroin.html

12

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

ԳՀարո ւթյունյան

րակության արժեքների բացարձակացման և տեղեկատվական տոտալիտարիզմի պայմաններում սկսում է սուր արձագանքել հասարակական-քաղա-քական ոլորտներում վատթարացող իրավիճակին։ Արդյունքում ընդլայնվում են բողոքի շարժումները և դժգոհության այլ դրսևորումները, ինչը չի կարող չանհանգստացնել իշխանության ղեկին գտնվողներին։ Սակայն պարկեշտության անգամ խիստ արժեզրկված «պոստդեմոկրատական» նորմերը թույլ չեն տալիս բացահայտ ճնշել բողոքողներին։ Դրա հետ մեկտեղ, պարզապես արդեն անհնար է դարձել «ներքին թշնամիների արարքները» հանդուրժելը։ Կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ այլախոհության դեմ պայքարի համար

ռ

սկսել են կիրառել նաև թմրանյութերը. չէ որ մարդիկ դրանց ազդեցության տակ այլ իրականություն են տեղափոխվում, որտեղ ավելի քիչ են խնդիրներն ու ավելի շատ են հաճելի զգացողությունները։ Նկատենք, որ ավելի վաղ հասարակության զարգացման վեկտորը կենսա-դեղաբանական (բիո-ֆար-մակոլոգիական) տեխնոլոգիաների միջոցով փոփոխելու հնարավորության մասին նշել է նաև Ֆրենսիս Ֆուկույաման [6]։

Այս ամենի համատեքստում ուշագրավ է այն փաստը, որ վերջին տարիներին ամենուրեք տեղի է ունենում «թեթև թմրանյութերի» լեգալացում ինչպես Եվրոպայում, այնպես էլ ԱՄՆ-ում (համապատասխան օրենքներ են ընդունվել արդեն ավելի քան 20 նահանգում)։ Այնինչ, 1937թ. մարիխուանայի օգտագործումն այս երկրում արգելված էր դաշնային կառավարության կողմից։ Նշենք, որ թմրանյութերն ասես «հավելվում» են ուղեղների մշտական «լվացումներին», իսկ նման սիներգետիկ հարձակմանը բավական դժվար է դիմանալ։ Այլախոհության դեմ պայքարի նման մեթոդը պետք է բավական արդյունավետ համարել, և նախատեսվում է «առաջավոր» տեղեկատվա-թմրանյութային փորձը տարածել նաև այլ երկրներում։ Միլիարդատեր Ռի-չարդ Բրենսոնի կարծիքով այս իմաստով բավական հեռանկարային է թվում Ուկրաինան1։

Հայտնի է, որ տեղեկատվական պատերազմներ վարելը բավական թանկ և ծախսատար գործ է։ Մինչդեռ, ինչպես և Չինաստանի դեմ «ափիոնային պատերազմների» դեպքում, նոր տեսակի թմրա-տեղեկատվական պատերազմները (հնարավոր է դրանք արդեն պետք է վերագրել երրորդ սերնդին)

1 http://mir24.tv/news/society/12510260.

13

ԳՀարո ւթյունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

նույնպես ինքնաֆինանսավորվող են և մեծ շահույթներ են բերում: Հայտնի է, որ համաշխարհային թմրաթրաֆիկը գնահատվում է տարեկան ավելի քան $0.8 տրլն, այսինքն համադրելի է նավթի շրջանառության շուկային։ Հաշվարկված է նաև, որ եթե տեղի ունենա մարիխուանայի լեգալացում Ամերիկայի բոլոր նահանգներում, ապա «արդեն առաջիկա տարիներին մարիխուանայի արտադրության ընդհանուր շուկայական արժեքը կհասնի $36,8 մլրդ-ի $3 մլրդ-ով գերազանցելով օրգանական սննդարդյունաբերության շուկայի ծավալը»1։ Ինչպես տեսնում ենք, ինչպես և «ափիոնային պատերազմների» ժամանակ, քաղաքական գործիչների և թմրավաճառների շահերը լիովին համընկնում են։

Հոնեիս, 2015թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Китайская военная стратегия (составитель- В.В. Малявина, М., Изд-во АСТ, 2002.

2. Харро фонЗенгер, Стратагемы, т.1-2, М., Изд-во Эксмо, 2004.

3. Сергей Гриняев, «Поле битвы - киберпространство», Минск, 2004.

4. Андрей Быстрицкий, «Возрождение вида: «Гражданская журналистика против «профессиональной»: кто и как влияет на самосознание общества». Власть, # 19(1124), с. 26, 2015.

5. Иммануил Валлерстайн, Рэндалл Коллинз, Майкл Манн, Георгий Дерлугьян, Крэйг Калхун, Есть ли будущее у капитализма?, М., Изд-во Института Гайдара, 2015.

6. Фрэнсис Фукуяма, Наше постчеловеческое будущее: последствия биотехнологической революции, М., Изд-во АСТ, 2008.

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գաիկ Հարոlթ]Ոlեյաե

Ամփոփագիր

Հոդվածում դիտարկվում են տեղեկատվական իրողությունների էվոլյուցիան և արդի իրավիճակն այդ ոլորտում: Տեղեկատվական պատերազմները և գործողությունները, դրանց նշանակությունն արդի քաղաքականությունում և կենսագործունեության այլ

1 Валерий Куликов, США и наркотики,

http://ru.joumal-neo.org/2015/05/10/devil-s-weed-is-getting-legal-in-the-us/.

14

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

ԳՀարո ւթյունյան

ոլորտներում այսօր դարձել են լայն քննարկումների առարկա: Սակայն հաճախ նման պատերազմների էությունն ընկալվում և մեկնաբանվում է փոքր-ինչ պարզեցված, ինչն իր հերթին դժվարացնում է տեղեկատվական անվտանգության ապահովման ավելի քան բարդ խնդիրների լուծումը։ Այնինչ այսօր ձևավորվում է տեղեկատվական պատերազմների նոր տեսակ, որոնք պահանջում են բազմակողմանի և մանրակրկիտ ուսումնասիրություն։

ИНФОРМАЦИОННЫЕ ОПЕРАЦИИ:

история и современность

Гагик Арутюнян

Резюме

В статье рассматривается эволюция информационных реалий и нынешняя ситуация в этой сфере. Информационные войны и операции, их значение в современной политике и в других сферах жизнедеятельности сегодня стали предметом широких обсуждений. Однако иногда складывается впечатление, что суть подобных войн представляется и трактуется несколько упрощенно, что в свою очередь затрудняет решение более чем сложных задач по обеспечению информационной безопасности. Между тем сегодня формируется новый тип информационных войн, которые требуют разностороннего и тщательного исследования.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

INFORMATION OPERATIONS:

HISTORY AND MODERNITY

Gagik Harutyunyan

Resume

The article reviews the evolution of information realities and their current situation. The information wars and operations, their significance in modern politics and other areas have become subjects for extensive discussions. However, the essence of such wars is often perceived and interpreted in somewhat simplified manner, which in turn makes it difficult to resolve extremely complicated problems of information security. Meanwhile, a new kind of information warfare is emerging, which requires comprehensive and thorough study.

15

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.