ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՃԸ ԵՎ «ՄՏԱՎՈՐ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ» ԳՈՐԾՈՆԸ1
Գազիկ Հարությունյան՛
Բանալի բաոեր ծայրահեղականություն, բազմաբևեռ աշխարհ, «Սառը պատերազմ», ուղեղային կենտրոններ», կառավարելի քաոս։
Այսօր գլոբալ անվտանգությունը շատ բանով կախված է մերձավորարևելյան զարգացումներից Իսլամական պետության կազմավորման համատեքստում։ Միևնույն ժամանակ, ԻՊ-ը միայն սառցաբեկորի գագաթն է. մերձավորարևե-լյան գործընթացները սերտորեն կապված են նրա հետ, թե ինչ է տեղի ունենում Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայում, աշխարհամասային Աֆ-րիկայում։ Սակայն իրադրության սրումն արմատական ուժերի գործողությունների պատճառով այսօր տեղի է ունենում ոչ միայն այդ տարածաշրջաններում։ Մի շարք ցուցանիշների գծով նույն տրամաբանությանն են ենթարկվում զարգացումներն Ուկրաինայում։ Բնավ պատահական չէ, որ «Աջ սեկտորի» անդամներն իրենց անվանում են «քրիստոնյա թալիբներ», իսկ ուկրաինացի և իսլամական ծայրահեղականների (ՌԴ որոշ շրջաններից և ԱՊՀ եր-կրներից) միջև համագործակցության վերաբերյալ փաստերը բազմաթիվ են։ Ծայրահեղականության պոտենցիալը, առայժմ փոքր-ինչ լատենտ վիճակում, կուտակվում է նաև ԵՄ երկրներում։ Երկար ընդմիջումից հետո ռասայական հողի վրա վերսկսվել են բախումները նաև ԱՄՆ-ում։ Տպավորություն է ստեղծվում, թե ծայրահեղականության ալիքը ծածկում է ամբողջ գլոբալ տարածքը, և կան բոլոր հիմքերն այս երևույթը կարևորագույն համաշխարհային սոցիալ-քաղաքական միտում համարելու համար։
Վերլուծաբանների մի մասն այս զարգացումները կապում է բազմաբևեռ աշխարհի ցավագին կազմավորման հետ, որն ընթանում է «Սառը պատե-
1 Հոդվածը ճանաչվել է հաղթող «Քաղաքակրթությունների երկխոսություն» Համաշխարհային հանրային Հռոդոսյան ֆորումի «գիտական մարաթոնում»։
՚ «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն։
5
ԳՀարո ւթյունյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
րազմ-2»-ի կոշտ ռեժիմով: Իսկ ազդեցության ոլորտների վերաբաժանումն ուղեկցվում է աշխարհաքաղաքական տեղաշարժերով։ Միևնույն ժամանակ, տեղի ունեցող իրադարձությունները միայն աշխարհաքաղաքականության հետ կապելը նույնպես փոքր-ինչ խնդրահարույց է։
Ձևավորվող նոր համակարգի խնդիրները
Այսօր ձևավորվում է բողոքի ալիք ընդդեմ կեղծ արժեքների, որոնք հենվում են տնտեսության ֆինանսա-սպեկուլյատիվ մոդելի վրա, որը խթանում և բացարձակեցնում է սպառողական բնազդները արդյունքում ձևավորելով սոցիալ-դարվինիզմի կանոններով առաջնորդվող հասարակություն։ Բնական է, որ նման հասարակություններում արժեզրկվում են ժողովրդավարական նորմերը, ինչը թույլ է տալիս արդի արևմտյան հանրությունները բնորոշել որպես «հետժողովրդավարական» [1]։ Այս իրավիճակը, թերևս, ամենադի-պուկ կերպով բնութագրել է ակադեմիկոս Ալ.Պանարինը գրելով, որ «Սառը պատերազմում Արևմուտքի հաղթանակից հետո նշմարվել են արևմտյան քաղաքակրթության գլոբալ տիպի նոր սեփականազրկող (էքսպրոպրիաց-նող) համակարգի այլասերման ախտանշաններ» [2]։
Հայտնի է, որ ԻՊ և մյուս ահաբեկչական կազմակերպությունների շարքերը համալրվում են նաև ի հաշիվ նմանատիպ խռովարարների ինչպես քրիստոնեական, այնպես էլ մուսուլմանական միջավայրից։ Բողոքի շարժումը, որի կազմակերպումն անիմաստ է առանց արդիական տեղեկատվա-հաղորդակցային համակարգերի, ուղղված է նաև ընդդեմ հենց այդ համակարգի, հանգեցրել է տեղեկատվական տոտալիտարիզմի։ Դա դրսևորվում է ինչպես «ուղեղների մեթոդական լվացմամբ» (ինչը երբեմն ոչ այնքան պոլիտ-կոռեկտ կերպով անվանում են «գլոբալ հիմարացում»), այնպես էլ ամեն ինչ և բոլորին զանգվածաբար գաղտնալսելով, ինչի համեմատ հանճարեղ Ջորջ Օրուելի մարգարեությունը բավական դժգույն է թվում։ Նման պայմաններում ամենևին զարմանալի չէ «այլախոհական շարժման» ի հայտ գալը, որն ինչ-որ բանով հիշեցնում է խորհրդայինը, քանի որ առանձին խիզախներ (Ասանժ, Սնոուդեն և այլք) հրապարակում են այսպես կոչված «ընթացիկ իրադարձությունների ժամանակագրությունը (хронику текущих событий)» տոտալիտար համակարգում։ Բողոքի շարժումը ճնշելու համար կիրառվում են ամենաբազ-
6
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
ԳՀարո ւթյունյան
մազան մեթոդներ: Բայց գործընթացն «արդեն սկսվել է», և այդ խռովությունը, երբեմն անգամ շատ ներդաշնակորեն, գումարվում է գլոբալ ռազմաքաղաքական իրադրությանը այն դարձնելով էլ ավելի բարդ և անկանխատեսելի։
Բարդության ընկալման խնդիրը
Զարմանալի չէ, որ արդի իրողությունները բնութագրելու համար օգտագործվում են «տուրբուլենտություն», «բազմաչափություն» կամ էլ «քաոս» եզրերը։ Մինչդեռ այս ամբողջ «խելագարության» մեջ, ըստ շեքսպիրյան հերոսի, առկա է նաև «մի ինչ-որ համակարգ»։ Ուստի այսօր, ինչպես, թերևս, երբեք, հրատապ է դարձել մեզ շրջապատող իրողությունների ադեկվատ ընկալման և իմաստավորման խնդիրը։ Ելնելով այս աքսիոմից փորձենք ներկայացնել այդ իրողությունների մեխանիզմի որոշ տարրերի մեր տեսլականը։ Ընդ որում ելնելով այն հայտնի մոտեցումից, որը ենթադրում է, թե, բնական-էվոլյուցիոն գործընթացներին զուգահեռ, ներկայիս «բարդությունն» աշխարհում ձևավորվում է մասամբ նաև շնորհիվ ուժի կենտրոնների ուղղորդիչ գործողությունների։ Եվ հենց այդ «բարդության» պատճառով ստորև ներկայացվող որոշ դատողություններ հարկ է ընդունել որպես վարկածներ, բայց ոչ երբեք կոնսպի-րոլոգիական իմպրովիզացիաներ։ Միևնույն ժամանակ, կարծում ենք, որ միայն այսօրինակ ազատ քննարկումները կօգնեն գալ իրատեսական և պրագմատիկ եզրահանգումների, ինչն, իր հերթին, կօգնի պատասխանել
ռ
«ի նչ անել» հավերժական հարցին։
Քաղաքական ծայրահեղականության նախադեպեր
Տեղեկատվական հարթությունում կարելի է հանդիպել բազմաթիվ հղումների ահաբեկչական կազմավորումների, այդ թվում «Ալ-Քաիդայի» և ԻՊ-ի հետ տարբեր երկրների հատուկ ծառայությունների կապերի վերաբերյալ։ Նորություն չէ. լավ հայտնի է, որ արմատականները այն բրուտալ ուժն են, որը բոլոր քիչ թե շատ ազդեցիկ պետությունների կառավարությունները և հատուկ ծառայությունները միշտ ջանում են պահել իրենց վերահսկողության տակ և օգտագործել սեփական նպատակներով։ Միևնույն ժամանակ, ծայրահեղականության ներկայիս տարածումն ամենուրեք և նրա վերածումը գլոբալ աշխարհաքաղաքական գործոնի սոսկ որպես հատուկ ծառայությունների առանձին գործողություններ դիտարկելը (չնայած դրանց կարևորությանը)
7
ԳՀարո ւթյունյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
փոքր-ինչ դժվար է: Իրադարձությունների տրամաբանությունն առնվազն ան-ուղղակիորեն թույլ է տալիս առաջ քաշել նաև վարկած ծայրահեղականության արհեստական կամ մտածված տարածման մասին։
Վերջերս նշվեց հիտլերյան Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի տարեդարձը։ Այդ պատերազմը նույնպես ծայրահեղականության ֆաշիզմի և նացիզմի աճի հետևանքն էր։ Գերմանիայում ֆաշիզմի գաղափարախոսության առաջացման բավականաչափ օբյեկտիվ նախադրյալներ կային։ Իսկ ռասիզմի պարագայում փոքր-ինչ բարդ է. հայտնի է, որ այդ երևույթը սկզբում ծագել է անգլոսաքսոնական միջավայրում։ Վատ օրինակը միշտ էլ գայթակղիչ է, բայց, մի շարք հետազոտողների պնդմամբ ռասիստական գաղափարների արտահանումը և հետագա խորացումը աշխարհամասային Եվ-րոպայում այնքան էլ ինքնաբուխ կերպով չէին կատարվում։ Ուստի, այս հարցն էլ քննարկվում էր և քննարկվում է պատերազմի հարուցման գործում բրիտանական ընկերակցության դերի համատեքստում։ Բայց ֆաշիզմի մասին այսօր հիշում են միայն պատմական առումով, այնինչ մյուսների նկատմամբ առանձին էթնոսի (մի փոքր այլ ձևակերպմամբ նաև առանձին կրոնի) գերազանցության թեզն այսօր էլ բավական արդիական է։ Սեփական բացառիկության իմաստային վիրուսները դրված են «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիաներում, և դրանցով ոգևորված վարակվում են նման հեղափոխություններ իրականացնող հանրությունները։ Թարմ օրինակն Ուկրաինան է։
Հետևաբար, կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ այսօր ծայրահեղականության համաճարակի տարածումը հակամարտությունների ծավալման տեխնոլոգացված հնարավորություն է «վարակողների» համար շահավետ խմբագրությամբ։ Դրա համար երբեմն օգտակար է պատերազմ «հայտարարել» «ծայրահեղականությանը»։ Համենայնդեպս, նման հնարավորության մասին են վկայում վերջին տարիների ռազմաքաղաքական զարգացումները։
<Խելացի տեխնոլոգիաներ», <ուղեղային կենտրոններ» և «կաոավարեէի քաոս»
Առաջին փուլում գործողություններն իրականացվում էին ավանդական կանոնով. Աֆղանստանը և Իրաքը ռմբակոծվեցին, զավթվեցին և այլն։ Հետո գործի դրվեցին ավելի «խելացի տեխնոլոգիաներ»։ Մեծ Մերձավոր Արևելքում իր
8
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
ԳՀարո ւթյունյան
քաղաքականությունն իրագործելու համար ԱՄՆ-ը լայնորեն օգտագործում էր RAND կորպորացիայի մշակումները։ Այս հայտնի կենտրոնի արտադրանքի հանդեպ ուշադրությունը, հատկապես «մերձավորարևեյյան բարդությունները» հասկանալու համատեքստում, պարզապես անհրաժեշտ է. բավական է թվարկել RAND-ի ընդամենը մի քանի աշխատությունների անվանումները «Քաղաքացիական դեմոկրատական իսլամ. գործընկերներ, ռեսուրսներ և ռազմավարություններ»1, «Չափավոր մուսուլմանական ցանցի ստեղծումը»1 2 և այլն: Ակնհայտ է, որ «արաբական գարնան» կամ «եվրամայդանի» հաջողությունը միայն Ջին Շարփի հեղափոխական տեխնոլոգիաներին վերագրելը չափազանցություն կլինի. այդ հեղաշրջումները (ի դեպ, ծայրահեղականության դասական օրինակներ են) հիմնվում էին կոնկրետ երկրի և հասարակության սոցիալ-քաղաքական և էթնո-կրոնա-հոգեբանական բնութագրերի խոր իմացության վրա: Բայց սա ևս դեռ ամբողջը չէ. RAND-ը և Շարփը տրամադրում էին գիտելիքներ և տեխնոլոգիաներ, այսինքն «տակտիկական զենք», բայց ոչ քաղաքական փիլիսոփայություն և գաղափարախոսություն, այսինքն գլոբալ ռազմավարություն:
Դեռ վերջերս բոլոր վերլուծաբանները խոսում էին Մերձավոր Արևելքում «կառավարելի քաոսի» մասին: Որոշ փորձագետներ արդարացիորեն այդ երևույթը կապում էին Միջդիսցիպլիեար հետազոտությունների ինստիտուտի կամ Կրիտիկական բարդության ինստիտուտի (Սանտա Ֆե, ԱՄՆ) մշակումների հետ: Այսօր այդ եզրին շատ ավելի քիչ են դիմում, ինչը նույնպես, մեր կարծիքով, հատկանշական է, և մենք կվերադառնանք դրան: Պեն-տագոնի և Պետդեպարտամենտի հովանու ներքո ստեղծված այդ կառույցը պետք է քաոսի տեսությունը հարմարեցներ կիրառական աշխարհաքաղաքա-կան նպատակների համար: Հատկանշական է, որ ինստիտուտի հիմնադիրներից մեկը Նոբելյան դափնեկիր, հայտնի ֆիզիկոս Մյուրեյ Գել-Մանն էր, իսկ ինստիտուտի գործունեության հիմքն են կազմել մեկ այլ Նոբելյան մրցանա-կակրի Իլյա Պրիգոժինի կոնցեպտները «քաոսի և կարգի» մասին [3]:
Հնարավոր է ականավոր գիտնականներն իրենց գաղափարներն իրական քաղաքականության մեջ ներդնելը համարել են զվարճալի, միևնույն ժա-
1 Cheryl Benard, «Civil Democratic Islam. Partners, Resources, and Strategies», http://www.rand.org/pubs/monograph_reports/MR1716.html.
2 «Building Moderate Muslim Networks», http://www.rand.org/pubs/monographs/MG574.html.
9
ԳՀարո ւթյունյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
մանակ լավ վճարվող, մտավոր խաղ (ինչն ընդհանուր առմամբ բնորոշ է տեսաբան ֆիզիկոսներին): Ավելի դժվար է պատկերացնել, որ նրանք, անսահմանորեն հավատալով ֆիզիկական օրենքների ունիվերսալությանը, մտածել են, թե այդ օրենքները «կաշխատեն» նաև անկանխատեսելի մարդկային-հա-սարակական միջավայրում։ Կարծում ենք, որ վճռական գործոն է հանդիսացել այդ մշակումներին Զբիգնև Բժեզինսկու և դիվանագիտության ու հատուկ ծառայությունների ոլորտների ներկայացուցիչների մասնակցությունը։ Լինելով պակաս տաղանդավոր նրանք կարող էին, ենթարկվելով իրենց աշխար-հաքաղաքական բնազդներին, կամք գործադրելով, այնուամենայնիվ, ստիպել քաղաքականությունը «խաչաձևել» տեսական ֆիզիկայի հետ։ Եթե աշխարհը «շախմատի տախտակ է», իսկ աշխարհաքաղաքականությունը ենթարկվում է
ռ
այդ խաղի կանոններին (միշտ էլ մտածելն օգտակար է), ապա ինչո ւ չի կարելի քաղաքական հարթությունում օգտագործել նաև ֆիզիկան... Ի վերջո, սիմբիոզը կայացավ, ու քաղաքական վերլուծաբանության մեջ ի հայտ եկավ «կառավարելի քաոս» սովորական դարձած եզրը, որից, նրա հեղինակների մտահղացմամբ, պետք է ծագեր «նոր կարգը»։
Proxy-ցեղասպանությռւե
Մերձավոր Արևելքում եղել են և կան ռազմական, սոցիալ-տնտեսական և կրոնա-դավանաբանական բնույթի բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ [4]։ Հայտնի է նաև, որ իրական քաղաքականությունը հազվադեպ է մարդասեր լինում։ Միևնույն ժամանակ, թվում է, որ որոշ արդի քաղաքական տեխնոլոգիաներ, որոնք երբեմն «ուղեղային տրեստների» «արտադրած» ոչ այնքան կոռեկտ և մեխանիստական թեզիսներ են պարունակում, առանձնապես ապա-հումանիզացված են։ Նրանք հարուցում են ռազմաքաղաքական և հասարակական գործընթացներ, որոնք հանգեցնում են մարդկանց և քաղաքակրթական արժեքների զանգվածային ոչնչացման։ Այդ տեխնոլոգիաներն իրենց ներկայացման ձևով բավական պոլիտկոռեկտ են և կարծես թե չեն պարունակում ռասիզմի կամ ֆաշիզմի տարրեր։ Սակայն դրանք հանգեցրին հումանիտար աղետի, որը լիովին համադրելի է նրա հետ, ինչը տեղի էր ունենում Երկրորդ համաշխարհայինի դարաշրջանում։ Իհարկե, մեխանիզմներն այս դեպքում շատ ավելի նուրբ են, պատերազմները վարվում են ուրիշի ձեռքերով, այլ խոսքերով, proxy ռեժիմով։
10
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
ԳՀարո ւթյունյան
Օրինակ, Մերձավոր Արևելքում տեղի է ունենում «ցեղասպանություն վազող տողի ռեժիմով»1. զոհվածների թիվը հասնում է 2 մլն-ի, իսկ փախստա-կաններինը անցնում է 15 մլն-ից։ Ցեղասպանությունն ուղեկցվում է մշակութա-սպանությամբ, անհետացման եզրին են հայտնվել տարածաշրջանի քրիստոնեական (այդ թվում և հայկական) համայնքները։ Այս ամենը, թվում էր, թե անմիջական ոչ մի կապ չունի նրանց հետ, ովքեր մշակել և կիրառել են «կառավարելի քաոսի» տիպի կասկածելի հայեցակարգերը։ Համաշխարհային հանրության կողմից «proxy- ցեղասպանության» մեխանիզմները չընկալելը կապված է պրոֆիլակտիկ տեղեկատվական մանիպուլյացիայի տեխնիկայի զարգացման հետ. օրինակ, այն, ինչ կատարվում է Սիրիայում, ներկայացվում է որպես «դեմոկրատական ընդդիմության» պայքար ընդդեմ բռնակալ Ասադի։ Իսկ համաշխարհային ընկերակցության հնարավոր բողոքները ճնշելու համար (Վիետնամական պատերազմի ժամանակ տեղի ունեցած նախադեպից խուսափելու նպատակով) կիրառվում են տարբեր մեթոդներ։ Բանը հասնում է թմրանյութերի զանգվածային տարածմանն, ինչն ըստ էության կարելի է անվանել հոգեբանական պատերազմ ընդդեմ սեփական հասարակության1 2։ Չի բացառվում, որ «հիմարացնելուն» է ուղղված նաև «միասեռ ամուսնությունների» գաղափարի և զանգվածների կառավարման նմանատիպ տեխնոլոգիաների ֆետիշացումը (հատկապես առկա խնդիրների ֆոնին)։ Այնինչ, կասկած չի հարուցում, որ ցեղասպանությունը Մերձավոր Արևելքում պետք է հետաքննվի միջազգային դատարանի ձևաչափով որպես մարդկության դեմ հանցագործություն։ Ընդ որում բնավ պարտադիր չէ, որ դա հենց Հաագայի դատարանը լինի։
Քաղաքակրթական չափում
Պակաս դրամատիկ չեն տեղեկատվա-հոգեբանական բնույթի հետևանքները. ԻՊ անվանումը գլոբալ հանրության գիտակցության մեջ ներդրել է իսլամի ասոցացումն ահաբեկչության հետ, ինչը հանգեցնում է միջքաղաքակրթական անտագոնիզմի սաստկացմանը Հանթինգտոնի հայեցակարգերի ոգով։
Դրան զուգահեռ Մերձավոր Արևելքում և Արևելյան Եվրոպայում ընթացող գործընթացների համատեքստում խաթարվում են նաև ընդհանուր էթնո-
1 Гагик Арутюнян, Мультиполярные реалии, Ближний Восток и геноцид в режиме «бегущей строки», http://noravank.am/rus/articles/detail.php?ELEMENT_ID=12307&sphrase_id=47943.
2 Гагик Арутюнян, Информационные операции: история и современность, http://www.noravank.am/rus/articles/detail.php?ELEMENT_ID=13489&sphrase_id=47952.
11
ԳՀարո ւթյունյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
մշակութային միջավայրին պատկանող ժողովուրդների միջև հարաբերությունները: Մասնավորապես, ներկայում «փափուկ ուժի» հայեցակարգի շրջանակներում կիրառվող մանիպուլյացիոն տեխնոլոգիաները թույլ են տալիս դեֆորմացնել անգամ այն ժողովուրդների «քաղաքակրթական կոդը», որոնց մինչ այդ ընդունված էր անվանել «հոգևոր առումով մերձավոր»։ Մինչդեռ, սեփական «քաղաքակրթական կոորդինատների» կորուստը հանգեցնում է մեծ հիմնախնդիրների կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում։ Նման հասարակություններում, որպես կանոն, զարգանում է նաև անհանդուրժողականությունը, որը երբեմն վերաճում է ռազմաքաղաքական առճա-կատման հենց «յուրայինների» հետ, ինչպես դա տեղի է ունենում Ուկրաի-նայում։ Այս համատեքստում պետք է մշակել ինչպես հայեցակարգային, այնպես էլ կազմակերպչական (ցանցային սկզբունքով) տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտային վերականգնել արհեստականորեն բաժանված ժողովուրդների ինքնությունն ու քաղաքակրթական ընդհանրությունը (դրանով իսկ ընդհանուր զարգացմանն անհրաժեշտ սիներգիզմը)։
Քաղաքական հետևանքները
Հարկ է ընդունել, որ ռազմական-մտավոր ջանքերը բավական շոշափելի արդյունքներ են տվել։ Այսօր Եվրասիան զգալի չափով շրջապատված է անկայունության գոտիով (տխրահռչակ «Անակոնդա»-ն), իսկ արմատական խմբավորումները ակտիվություն են ցուցաբերում Ռուսաստանում և Չինաստանում։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանն ու Իրանը ներքաշված են ուկրաինական և եմենյան հակամարտություններում, ԻՊ զինյալների կողմից զավթված և վաճառվող նավթն ու գազը գցում են ածխաջրածինների գները և այլն։
Թվում էր, թե հիմնական աշխարհառազմավարական խնդիրները կատարված են։ Բայց բնավ ոչ լիովին, քանի որ գործին խառնվել են ֆիզիկական այլ օրինաչափություններ շատ ավելի պարզ և իսկապես ունիվերսալ, այն է «գործողությունը ծնում է հակագործողություն»։
Ռուսաստանը և ՉԺՀ-ն, յուրաքանչյուրը յուրովի, սկսեցին հակազդել ամերիկյան պլաններին և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։ Իրանը, հիմնականում շնորհիվ իր ուրույն հասարակական-քաղաքական համակարգի, տո-կուն դուրս եկավ ամեն տեսակ գունավոր հեղափոխությունների առջև, և Լի-բիայի կամ Սիրիայի մղձավանջն այնտեղ չկրկնվեց։ Հեղափոխական անար-
12
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
ԳՀարո ւթյունյան
խիայի դեմ ապստամբեցին և նախկին կարգը զգալի չափով վերականգնեցին եգիպտացի զինվորականները։ «Դիմադրության» համատեքստում մի շարք պետություններ սկսեցին համակարգել իրենց ջանքերը ՇՀԿ-ի (Շանհայի համագործակցության կազմակերպություն), ԲՐԻԿՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) և ԵԱՏՄ-ի (Եվրասիական տնտեսական միություն) ձևաչափերում։ Հնարավոր է հենց այս պատճառներով է, որ տեղեկատվական կոնտենտում նկատվում է
ռ
«կառավարելի քաոս» պոպուլյար եզրի օգտագործման էական նվազում. չէ որ շատ բան վկայում է այն մասին, որ «քաոսը» դուրս է եկել վերահսկողությունից, գործում է սեփական և անկանխատեսելի օրենքներով, ինչպես և հարիր է հասարակական-մարդկային քաոսին...
Այս ֆոնին ի հայտ եկան հայտնի խնդիրները հենց Միացյալ Նահանգներում։ Ժամանակին Փոլ Քենեդին զգուշացնում էր, որ «ԱՄՆ գլոբալ շահերի և պարտավորությունների գումարը էապես գերազանցում է դրանք միաժամանակ պահպանելու հնարավորությունը», և այդ երևույթը բնորոշել է որպես «կայսերական գերլարում»։ Այդ «գերլարումը» միևնույն ժամանակ ուղեկցվում է նաև «հաջողություններից ունեցած գլխապտույտով»։ Սակայն թե «գերլարման», թե «գլխապտույտի» վիճակում ամերիկացիներն ի զորու են շատ բանի, հատկապես հաշվի առնելով այն, որ նրանք հսկայական գերազանցություն ունեն իրենց մրցակիցների հանդեպ գիտա-նորարարական և ռազմատեխնիկական ոլորտներում։
Հեռանկարների անորոշությունը
Համաձայն ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետի հայտարարության ԻՊ-ը ոչնչացնելու համար կպահանջվի տասը տարի1, մինչդեռ նախագահ Օբաման ավելի վաղ նշում էր երեք տարվա մասին։ Հիշենք, որ 2003թ. Իրաքի բանակի ջախջախման համար երեք շաբաթ պահանջվեց։ Հատկանշական է, որ Ուկրաինայի կոնֆլիկտի վերաբերյալ քչերը կհամարձակվեն ինչ-որ ժամկետներ նշել, բայց կան բոլոր հայտանիշներն այն բանի, որ դիմակայությունն այնտեղ քրոնիկական բնույթ է ձեռք բերում։
1 США назвали сроки ликвидации «Исламского государства: http://www.u-f.ru/News/u328/2015/06/12/716371.
13
ԳՀարո ւթյունյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
Նոր «Սառը պատերազմում» անորոշությունների աճը պայմանավորված է նաև նրանով, որ աշխարհը դարձել է բազմակենտրոն։ Այսօր, ի տարբերություն անցած նմանատիպ պատերազմի, դրան մասնակցում են ոչ միայն խոշոր աշխարհաքաղաքական ակտորները, այլև մի շարք ազդեցիկ կոմերցիոն ընկերություններ (տրանսազգային տեսակի) և հասարակական կազմակերպություններ։ Գլոբալ քաղաքականության այս սուբյեկտներից յուրաքանչյուրն իր պատկերացումներն ունի (մեծ մասամբ բավական աղոտ) ապագայի մասին, որոնք, բնականաբար, հազվադեպ են համընկնում։ Այդ պատճառով ապագայի կանխատեսումներ անելը կամ կոռեկտ սցենարներ առա-ջարկելն օբյեկտիվորեն դժվար է։ Սովորաբար, նման դեպքերում դիմում են NIC1 կանխատեսումներին, բայց տպավորություն է ստեղծվում, թե ԻՊ, Ուկրաինայի գործոնները և ծայրահեղականության գլոբալ աճը դեռևս բավականաչափ հաշվառված չեն այդ ու նմանատիպ այլ կազմակերպությունների մշակումներում։
Բայց միևնույն ժամանակ, եթե փորձենք էքստրապոլացնել արդի իրողությունները հետագայի վրա, ապա հիմնական միտումը, ինչպես արդեն նշել ենք, ծայրահեղականության աճն է։ Այդ գործընթացը կուժեղանա նաև եվրոպական աշխարհամասում երկու զուգահեռ մեխանիզմներով։ Նախ դա «բումերանգի էֆեկտն է». «քաոսից» դժգոհ փախստականների հոսքը պարարտ հող է հանդիսանում ահաբեկչական կազմակերպությունների համար, ի լրումն փախստականների շարքերում հատուկ ներդրված ԻՊ էմիսարների։ Երկրորդ բողոքը հասունանում է նաև էթնիկ եվրոպացիների շրջանում, որոնց համար ակտուալանում է որպես տեսակ գոյատևման խնդիրը։ Այս համատեքստում հիմնավորված կանխատեսումներ կարելի է համարել նաև գեղարվեստորեն արված ինտուիտիվ մարգարեությունները [5]։
Որոշ եզրահանգումներ
Վերը ներկայացված հնարավոր միտումները չեն հակասում ավելի վաղ արված կանխատեսումներին, որոնց համաձայն աշխարհը վերափոխվում է, ուժեղանում է ինտեգրացիան ազդեցության նոր կենտրոնների շուրջ, ինչին զուգահեռ ընթանում է գլոբալ տարածքի ֆրագմենտացիա ըստ քաղաքա-
1 National Intelligence Council, Global Trends,
http://www.dni.gov/index.php/about/organization/national-intelligence-council-global-trends.
14
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
ԳՀարո ւթյունյան
կրթական և այլ հատկանիշների: Ըստ որոշ սցենարների ԱՄՆ-ը սրընթացորեն կորցնում է մոնոպոլ դիրքերը, ըստ այլ սցենարների հնարավոր է, որ այդ տերությունը դեռ պահպանելու է իր աոաջատարությունը։
Նման սցենարների իրականանալու հնարավորությունը կախված է ոչ միայն և անգամ ոչ այնքան տնտեսական ու ռազմական ցուցանիշներից, որքան այն բանից, թե կկարողանան արդյոք Ռուսաստանը, Չինաստանը և մյուս երկրները մրցակցել գերտերության հետ «խելացի քաղաքական, հումանիտար և կազմակերպչական տեխնոլոգիաների» ոլորտում1: Այս համատեքստում իրավիճակը համեմատելի է անցած դարի կեսերի այն շրջանի հետ, երբ տերությունները չէին կարող առաջատար համարվել, եթե միջուկային զենք չունենային: Այս հանգամանքը, մասնավորապես, բավական սուր է ընկալվում ՉժՀ-ում, որտեղ Պետխորհուրդը որոշում է ընդունել մի շարք նոր «ուղեղային կենտրոններ» ստեղծելու մասին: Նրանց առջև խնդիր է դրվել, որպեսզի «դրանցից մի քանիսը հասնեն գլոբալ ազդեցության» [6]:
Մեր կարծիքով լիարժեք բազմաբևեռ աշխարհակարգը հնարավոր է միայն առաջատար երկրների միջև «մտավոր հավասարության» ձևավորման դեպքում «խելացի տեխնոլոգիաների» զսպման» համապատասխան մեխանիզմների մշակմամբ:
Հուլիս, 2015թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Колин Крауч, Постдемократия, М., Изд-во Государственного университета-Высшая школа экономики, 2010.
2. Александр Панарин, Народ без элиты: между отчаянием и надеждой. «Наш современник», №11, 2001.
3. Пригожин И., Стенгерс И, Порядок из хаоса: Новый диалог человека с природой, М., Прогресс, 1986, 432 с.
4. Գազիկ Հարությունյան, ԱՍՆ ռազմավարության որոշ դրույթները Իրաքյան հիմնա-խնդրի համատեքստում, 21-րդ ԴԱՐ, #3(5), էջ 105, 2004:
5. Елена Чудинова, Мечеть Парижской Богоматери, М., Изд-во: Яуза, Эксмо, Лепта-Пресс, 2005.
6. О развитии «мозговых центров» в КНР, Зарубежное военное обозрение, #4, с. 92, 2015.
1 Տես, օրինակ, Гагик Арутюнян, Прогнозирование и формирование будущего, 21-й Век, #3(19), с. 5, 2011, Гагик Арутюнян, История, информационные войны и интеллектуальный паритет, http://www.noravank.am/rus/articles/detail.php?ELEMENT_ID=13442.
15
ԳՀարո ւթյունյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՃԸ ԵՎ «ՄՏԱՎՈՐ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ» ԳՈՐԾՈՆԸ
Գազիկ Հարությունյան
Ամփոփագիր
Ծայրահեղականության նկատվող աճը պայմանավորված է ոչ միայն բազմաբևեռ աշխարհի ձևավորման ցավագին գործընթացով և բողոքի շարժման ակտիվացմամբ, այլև «խելացի տեխնոլոգիաներ» արտադրող ամերիկյան «ուղեղային կենտրոնների» գործունեությամբ, որն ուղղված է աշխարհաքաղաքական մրցակիցների դեմ։ Նման տեխնոլոգիաներին արդյունավետ հակազդեցությունն այլ պետությունների կողմից հնարավոր է համապատասխան հումանիտար տեխնոլոգիաների ոլորտում նրանց «մտավոր հավասարություն» ձեռք բերելուց հետո միայն։
РОСТ ЭКСТРЕМИЗМА
И ФАКТОР «ИНТЕЛЛЕКТУАЛЬНОГО ПАРИТЕТА»
Гагик Арутюнян
Резюме
Наблюдаемый рост экстремизма обусловлен не только болезненным процессом формирования мультиполярного мира и ростом протестного движения, но и деятельностью генерирующих «умные технологии» американских «мозговых центров», направленной против геополитических конкурентов. Эффективное противодействие подобным технологиям со стороны других государств возможно лишь после достижения ими «интеллектуального паритета» в сфере соответствующих гуманитарных технологий.
THE GROWTH OF EXTREMISM AND THE FACTOR OF “INTELLECTUAL PARITY”
Gagik Harntyunyan
Resume
The growth of extremism observed currently is caused not only by painful process of multipolar world formation and protest movement rise, but also by activities of American think tanks that generate “smart technologies.” Effective counteraction to such technologies by other countries is possible only when they achieve an “intellectual parity” in the area of relevant humanitarian technologies.
16