Научная статья на тему '«Սառը պատերազմ – 2»-ի որոշ առանձնահատկությունները'

«Սառը պատերազմ – 2»-ի որոշ առանձնահատկությունները Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
543
58
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
սառը պատերազմ / աշխարհաքաղաքականություն / Ռուսաստան / ԱՄՆ / ԵՄ / ուկրաինական ճգնաժամ / տեղեկատվական- գաղափարախոսական դիմակայություն

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Գագիկ Հարությունյան

Ուկրաինական ճգնաժամը հրահրեց «սառը պատերազմ-2»-ի՝ նա-խորդից ավելի դաժան փուլը։ Ռուսաստանի և ԱՄՆ առճակատմանայս փուլին բնորոշ են մի շարք առանձնահատկություններ, որոնք«երկրորդ սառը պատերազմը» տարբերում են «առաջինից»։ Օրինակ,ԱՄՆ-ի և ԵՄ մի շարք երկրների միջև հարաբերությունները լա-վագույն ժամանակներ չեն ապրում, և դա պայմանավորված է նաևնրանով, որ «հին աշխարհի» քաղաքական և վերլուծաբանական ընտ-րանու մի մասն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններնընկալում է որպես մարտահրավեր ոչ միայն Ռուսաստանին, այլ նաևիրենց երկրներին։ Ուշագրավ է նաև ՉԺՀ դիրքորոշումը, որը, իտարբերություն խորհրդային դարաշրջանի, այսօր կիսում է ՌԴ որոշքաղաքական մոտեցումները։ Սակայն առավել էականփոփոխությունները տեղի ունեցան գաղափարախոսական ոլորտում.եթե առաջ Արևմուտքը հանդես էր գալիս որպես «բարու կայսրու-թյուն», որը մարտնչում էր «տոտալիտարիզմի» դեմ (ինչն ըստ էու-թյան արտացոլում էր որոշակի իրողություններ), ապա այսօրկողմերը շատ բանով փոխվել են դերերով։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

SOME PECULIARITIES OF THE “COLD WAR 2”

The Ukraine crisis initiated a more exacerbated phase of the “Cold War 2”. This stage of the confrontation between Russia and the USA is characterized by a number of traits that differentiate the “Cold War 2” from the “Cold War 1”. For instance, the US relations with a number of EU countries are not in the best shape, and among other things this is caused by the fact that part of the political and analytical elite in the “Old World” perceives the events in Ukraine as a challenge not only to Russia, but also to their own countries. The position of China also attracts attention, as unlike in the Soviet epoch, this country often shares the political approaches of Russia. Yet the most important changes have occurred in ideology. In the past the West had assumed the role of the “good empire” that fought against “totalitarianism” (which in essence truly reflected certain realities), whereas now the sides seem to have reversed their roles in many aspects.

Текст научной работы на тему ««Սառը պատերազմ – 2»-ի որոշ առանձնահատկությունները»

«ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ - 2»-Ի ՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գաիկ Հարությունյան՛

Բանալի բաոեր սառը պատերազմ, աշխարհաքաղաքականություն, Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ, ուկրաինական ճգնաժամ, տեղեկատվական-գաղափարախոսական դիմակայություն։

ԽՍՀՄ փլուզումից հետո հազվադեպ էին այն մեկնաբանները, որոնք չէին հայտարարում, թե «սառը պատերազմն» ավարտվել է և շուտով գալու է խաղաղության ու բարօրության դարաշրջանը։ Վերջինը, հաշվի առնելով տնտեսության և սոցիալական ոլորտի փլուզումը հետխորհրդային բոլոր հանրապետություններում, եթե անգամ եկել էլ է, ապա միայն քչերն են զգացել դա։ Սակայն, ուկրաինական ճգնաժամի հետ կապված, «սառը պատերազմ» տերմինը կրկին ակտիվորեն շրջանառվում է տեղեկատվական դաշտում, բայց արդեն դրա վերսկսման համատեքստում։ Հնարավոր է լայն տարածում ստացած «սառը պատերազմ» կլիշեի ընկալումը պայմանավորված է դիմակայության գաղափարախոսական երանգով. այն ներկայացվում էր որպես «տոտալիտարիզմի» դեմ «ազատ աշխարհի» պայքար, որը միմյանց միջև վարում էին «չարի» և «բարու» կայսրությունները։

Մինչդեռ, «սառը պատերազմի» հիմնական դերակատարների դիմակայությունը, ինքնատիպ «հիմնական աշխարհաքաղաքական բնազդի» դրսևորում լինելով, ընթանում է արդեն մի քանի դար և իր

՚ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն։

5

ԳՀարո ւթյունյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

արտացոլումն է գտել համաշխարհային գրականության գլուխգործոցներում (օրինակ Ռեդյարդ Քիփլինգի «Կիմը» փայլուն գրքում)։ Աշ-խարհաքաղաքական դիմակայության ոչ այնքան համարժեք այս ընկալման մեջ իրենց դերակատարումն են ունեցել նաև նախապես ամրագրված ժամանակային կոորդինատները. ենթադրվում էր, որ ամեն ինչ սկսվել է Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո։ Այսօր որոշ հետազոտողներ այդ թեզիսը կասկածի տակ են դնում և կարծում են, թե «առաջին սառը պատերազմը» սկսվել է անմիջապես 1917թ. հետո, երբ արևմտյան երկրները սկսեցին պայքարել բոլշևիկյան Ռուսաստանի դեմ, իսկ «երկրորդը» վերսկսվեց Երկրորդ համաշխարհայինից հետո [1]։ Իհարկե, «հետհեղափոխական» շրջանում ավանդական աշ-խարհաքաղաքական դիմակայությունը շարունակվում էր, բայց այն վարվում էր դասական կանոններով, և դրանում բացակայում էր տե-ղեկատվա-գաղափարախոսական ու տնտեսական առանձնահատկությունը, ինչը բնորոշ էր, եթե հետևելու լինենք արդեն ընդունված տերմինաբանությանը «առաջին սառը պատերազմին»։

Բայց ճիշտ է նաև այն, որ եղել է երկարատև դադար, որի ժամանակ արդեն լիբերալ դարձած Ռուսաստանը, ծանր պարտությունից հետո, կարող էր լոկ կողքից դիտել աշխարհի անցուդարձին։ Միայն 2000-ականների սկզբին, կրեմլյան ղեկավարության փոփոխությունից հետո, սկսվեց Ռուսաստանի «աշխարհաքաղաքական-քաղաքա-կրթական կոդի» վերակենդանացումը, իսկ եթե ավելի պարզ արտահայտվենք ինքնիշխանացման գործընթացը։ Հենց այս շրջանին էլ պետք է վերագրել դիմակայության կամ էլ, հետևելով մեր ձևակերպմանը «սառը պատերազմ-2»-ի նոր շրջափուլի սկիզբը, որը, ի տարբերություն նախորդի, ընթանում է ասիմետրիկ ռեժիմով, բազմաբևեռ աշխարհի ձևավորման պայմաններում [2, 3]։ Պարտվածների դիմադրությունը նախնական փուլում կրում էր պասիվ, երբեմն էլ ձևական բնույթ, բայց հետագայում իրավիճակն սկսեց փոխվել։

6

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԳՀարությունյան

Այս գործընթացի ընդհանուր միտումները վերհանելու համար հակիրճ ներկայացնենք այդ շրջանի որոշ նշանակալի իրադարձությունների ժամանակագրությունը, դրանց ամփոփ արդյունքները և ՌԴ հակազդեցությունն այդ զարգացումներին։

Իրադարձությունների համառոտ ժամանակագրությունը

ՆԱՏՕ «Դաշնակցային ուժ» գործողությունն ընդդեմՀարավսրաիայի

(1999թ. մարտ -հունիս), որը հանգեցրեց այդ երկրի փլուզմանը, բազմաթիվ զոհերի և Կոսովոյի ճանաչմանը, որի քաղաքական առաջնորդները մարդկային օրգանների վաճառքի մասին հայտնված փաստաթղթերի ֆոնին ավելի քան կասկածելի են թվում քրեական առումով։ Ռուսաստանն իր քաղաքական և տնտեսական թուլության պատճառով սահմանափակվեց զուտ խորհրդանշական ռազմական (օդադեսանտային զորքերի գումարտակի արշավը դեպի Պրիշտինա) և դիվանագիտական («Պրիմակովի ինքնաթիռի հետդարձը») դեմարշներով, որոնք, իհարկե, ոչնչի չհանգեցրին։ Արդյունքում հաշվի առնելով «գունավոր հեղափոխությունը» Սերբիայում, Ռուսաստանն առնվազն միջնաժամկետ հեռանկարում Բալկաններում զրկվեց քաղաքակրթական առումով մերձավոր գործընկերոջից (դաշնակցից)։ Եվ հակառակը ԱՄՆ-ն ամրապնդվեց տարածաշրջանում Կոսո-վոյում ստեղծելով խոշոր ռազմակայան («Բոնդսթիլ»), որի անձնակազմը կասկածվում է Աֆղանստանից թմրանյութերի տարանցման և այլնի մեջ։

Աֆղանական պատերազմը («Աննկուն ազատություն» գործողությունը), որն սկսվեց ի պատասխան 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության, սկզբում Ռուսաստանի (ինչպես նաև մնացած ողջ աշխարհի կողմից) ընկալվեց որպես ջանքերի համատեղման հնարավորություն ահաբեկչության դեմ պայքարում։ Ավելին, ՆԱՏՕ ուժերին լոգիստիկ և այլ տեսակի օժանդակություն ցուցաբերվեց։ Բայց

7

ԳՀարո ւթյունյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

այստեղ նույնպես, փոքր-ինչ այլ խմբագրմամբ, կրկնվեց նախորդ սցենարը. ենթադրվում է, որ 2014թ. զորքերը դուրս բերելուց հետո ԱՄՆ-ն Աֆղանստանում կպահպանի ռազմակայանները, որոնց սպասարկման համար մինչև 20 հազ. ամերիկացի զինվորական կպահանջվի։ Հեռանկարում կանխատեսվում է ողջ Կենտրոնական Ասիայի ապակայունացում, ինչը չի կարող չանդրադառնալ Ռուսաստանի վրա։ Ներխուժումն Աֆղանստան որևէ կերպ չխանգարեց միջազգային ահաբեկչության տարածմանը, փոխարենը հանգեցրեց թմրաթրաֆիկի աճին. փորձագետների գնահատականներով այսօր աֆղանական հերիոնից ռուսաստանցիների կրած կորուստները գերազանցում են այդ երկրում զինվորական կամպանիայի ժամանակ ԽՍՀՄ ԶՈւ կրած կորուստները։

«Իրաքյան ազատություն» գործողությունը, որն սկսվեց 2003թ. գոյություն չունեցող զանգվածային ոչնչացման զենքը վերացնելու նպատակով։ Ռուսաստանն ընդամենը կարողացավ արգելափակել ՄԱԿ ԱԽ համապատասխան որոշումը և ոչ ավելին։ 2011թ. պատերազմը ձևականորեն ավարտված հայտարարվեց։ Իրաքում մնացին ամերիկյան ԶՈւ երեք ռազմակայաններ, իսկ քայքայված երկիրը վերածվեց տարածքի, որտեղ էթնիկական և դավանական գժտությունների ֆոնին շարունակական ահաբեկչություններ են տեղի ունենում։

2008թ. հակամարտությունը Հարավային Օսիայի շուրջ նշանա-վորեց այսպես կոչված proxy պատերազմների ժամանակաշրջանը, որոնք սկսեց վարել ԱՄՆ-ը «ուրիշի ձեռքերով»։ Պատերազմի արդյունքում վրացական հասարակությունում հանձին Ռուսաստանի արմատավորվեց «թշնամու կերպարը», իսկ Վրաստանն ինքը, համաձայն նախնական մտահղացման, սկսեց խաղալ բուֆերային գոտու դեր ինքնատիպ պատնեշ հանդիսանալով ՌԴ-ի և Թուրքիային ու Իրանին սահմանակից Հայաստանի միջև [4]։ Միևնույն ժամանակ, ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ Ռուսաստանը քաղաքա-

8

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԳՀարությունյան

կան կամք ցուցաբերեց, կանխեց Հարավային Օսիայի զավթումը, հնարավոր ագրեսիան ընդդեմ Աբխազիայի և ճանաչեց այս երկու հանրապետությունները։ Դրանով իսկ ՌԴ-ն վերստին, ոչ թե խոսքով, այլ գործով վերականգնեց տարածաշրջանային առանցքային աշ-խարհաքաղաքական դերակատարի իր կարգավիճակը։

«Արաբական գարունը» (2011թ.) նույնպես ргвху մեթոդիկաների կիրառմամբ ռազմավարության դրսևորում է ոչկառավարական կազմակերպությունների և տեղեկատվա-հոգեբանական ազդեցության միջոցների, այսինքն «փափուկ ուժի» լայն կիրառման հետ միասին։ Միևնույն ժամանակ, չհաջողվեց լիովին հավատարիմ մնալ քաղաքական այդ ժանրի կանոններին. Լիբիայում իշխանությունը հնարավոր եղավ զավթել միայն ՆԱՏՕ ռազմական գործողության օգնությամբ։ Ավելին կիրառվող ռազմավարությունն սկսեց խափանումներ տալ. Եգիպտոսում ռևանշի ելան զինվորականները, իսկ Սիրիայի դեմ սանձազերծված պատերազմն առհասարակ բազմաբևեռ բնույթ ստացավ [5]։ Սիրիայի և նրա դաշնակից Իրանի կողմից հանդես եկավ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Չինաստանը, իսկ սիրիական քիմիական զենքի ոչնչացման Ռուսաստանի նախաձեռնությունները փոխեցին իրավիճակը ոչ միայն Սիրիայի և Իրանի շուրջ, այլև տարածաշրջանում ընդհանրապես։ Ռուսաստանի քաղաքականությունն այս հակամարտությունում թույլ տվեց, որպեսզի այն կրկին հանդես գա որպես գլոբալ աշխարհաքաղաքական դերակատար [6]։

Միևնույն ժամանակ, «արաբական գարնան» հարուցումը հանգեցրեց ապակայունացման և հումանիտար աղետի. ամենահամեստ հաշվարկներով զոհվել է ավելի քան 1 մլն մարդ, փախստականների թիվը գերազանցում է 6 մլն-ը, ինչը թույլ է տալիս մերձավորարևեդան գործողությունները որակել որպես ցեղասպանությամբ ուղեկցվող ռազմական հանցագործություն (ргвху ռեժիմով) այս հասկացության վերաբերյալ ՄԱԿ սահմանմանը լիովին համապատասխան։ Բացի

9

ԳՀարո ւթյունյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

այդ, զարգացումները տարածաշրջանում, հատկապես Սիրիայում, համախմբեցին ուլտրաարմատական իսլամիստների կառույցները դրանք վերածելով իրական ռազմական ուժի անգամ կանոնավոր պատերազմների տերմիններով [7]։ Այդ ուժը կարող է դրսևորվել, մասնավորապես, Կովկասում, և ոչ միայն Հյուսիսային (որտեղ արդեն սովորական է վահաբական խմբավորումների ակտիվությունը), այլև Հարավային Կովկասում (հաշվի առնելով ադրբեջանական և թուրքական տարրի առանձնահատուկ ակտիվությունը Սիրիայում գործող ահաբեկչական կազմավորումներում)։

«ՆԱՏՕ ընդլայնումը»: Վերը ներկայացված ժամանակագրությանը հարկ է հավելել ՆԱՏՕ շարունակական և հետևողական ընդլայնումը. 1999թ. այս կազմակերպություն մտան Հունգարիան, Լեհաստանը և Չեխիան, 2004-ին Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Բուլղարիան, Ռումինիան, Սլովակիան և Սլովենիան, իսկ 2009-ին Ալբանիան և Խորվաթիան։

Բայց վերը թվարկված գործընթացներում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի միջև պահպանվում էին համագործակցության նախկինում ընդունված ձևաչափը, դիվանագիտական ծիսակարգն ու տեղեկատվական պատշաճությունները։ Կարելի է ասել, որ իր նախնական փուլում «սառը պատերազմ-2»-ն որոշակի իմաստով «լատենտ» ռեժիմով էր ընթանում։ Իրավիճակն արմատապես փոխվեց, երբ սկսվեց ուկրաինական ճգնաժամը։

Ուկրաինա, մարտեր fUl contact» ոճով

Ակնհայտ է, որ ճգնաժամն Ուկրաինայում մեկ օրում չի սկսվել, և դրա համար ազգային-պատմական, սոցիալ-տնտեսական, վարչական և այլ բնույթի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ են եղել։ Բայց բողոքի այդ ամբողջ ներքին պոտենցիալն օգտագործվեց ուժային և արյունալի պետական հեղաշրջման համար, որն իրականացվեց բացառա-

10

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԳՀարությունյան

պես մի նպատակով որպեսզի այդ երկիրը «պոկվի» Ռուսաստանից և ձևավորվի բացահայտ հակառուսական քաղաքական ընտրանի արևելաեվրոպական արմատական նացիոնալիզմի գծերով։ Տարբեր աղբյուրների համաձայն դրա համար ծախսվել են ինչպես նյութական (ԶԼՄ-ում կարելի է հանդիպել $5-40 մլրդ թվերին), այնպես էլ կազմակերպչական (իրագործվել են տեղեկատվա-հասարակական ուղղվածության բազմաթիվ նախագծեր) բավական շատ ռեսուրսներ։ Կասկած չի հարուցում, որ այդ գործողություններին զուգահեռ իրականացվել են նաև այլ կարգի հատուկ գործողություններ1 11։

Չի կարելի պնդել, թե Ռուսաստանն ուկրաինական ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկել (Յանուկովիչի աջակցությունը, որին թերևս առանձնացրել էին «չարյաց փոքրագույնը» սկզբունքով և այլն)։ Բայց շեշտադրումներն արվում էին ավանդական «միջոցառումների» վրա, ինչը հատկանշական է ռուսական քաղաքականության համար նաև հետխորհրդային այլ հանրապետություններում։ Այնինչ, այդ մեթոդներն ակնհայտորեն հնացել են և դարձել սակավարդյունավետ, քան նրանք, որոնք օգտագործում էին Ռուսաստանի ընդդիմախոսները։

Ստեղծված իրավիճակը, փաստորեն, ստիպեց Ռուսաստանի ղեկավարությանը դիմել կոշտ գործողությունների, այն է մասշտաբային զորավարժությունների (ընդհուպ մինչև դեսանտ իջեցնելն Արկտիկայում) ֆոնին օպերատիվորեն կազմակերպել Ղրիմի Ռուսաստանին միանալու հանրաքվե, որի արդյունքները օրենսդրական ձևակերպում ստացան։ Ռուսաստանի առաջնորդների հռետորաբա-նությունն իրենց ընդդիմախոսների հասցեին կտրուկ էր և անհաշտ, իսկ տեղեկատվական քաղաքականությունն ավելի արդյունավետ էր, քան, օրինակ, վրաց-օսական հակամարտության ժամանակ։ Ի պատասխան հետևեցին ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցները, որոնց Ռուսաստանը փորձում է պատասխանել ոչ միայն սիմետրիկորեն, այլև դիմե-

1 Տե ս, օրինակ, «Руководители спецслужбы и контрразведки Украины завербованы США -экс-глава СБУ». http://www.regnum.ru/news/1790904.html

11

ԳՀարո ւթյունյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

լով «շրջադարձ դեպի Արևելք»-ի տիպի ռազմավարական մանևրների (Չինաստանին С-400 հրթիռային համալիրներ վաճառելու որոշումը) և այլն։ Դրամատիկ իրադարձություններն Ուկրաինայի արևելքում ընդամենը բորբոքում են կրակը։

Արդյունքում «պոլիտկոռեկտությունն» ու մնացած բոլոր առկա պատշաճությունները մի ակնթարթում վերացան և իրենց տեղը զիջեցին «սառը պատերազմների» վատագույն ավանդույթներին բնորոշ ձևերին։ Հակամարտությունն այժմ փոխակերպվել է, եթե կարելի է այսպես ասել, հստակ կանոններ չունեցող դիմակայության «full contact» ոճով։

Միևնույն ժամանակ «երկրորդ սառը պատերազմի» այս փուլին բնորոշ են մի շարք առանձնահատկություններ, որոնք էապես տարբերում են այս պատերազմն առաջինից։

Որոշ առանձնահատկություններ

Աշխայւհաքաղաքական և տնտեսական ոլորտ: Հարկ է ընդունել, որ աշխարհաքաղաքական իրողությունների առումով Ռուսաստանը, անգամ հաշվի առնելով Ղրիմի և Սևաստոպոլի վերադարձը և Ուկրաինայի հնարավոր դաշնայնացումը, կրկին հայտնվել է ոչ լավագույն իրավիճակում։ Ուկրաինայի կորուստը խոշոր ռազմավարական պարտություն է, որն ստեղծել է բազմաթիվ խնդիրներ ինչպես ներքաղաքակրթական և տնտեսական, այնպես էլ միանգամայն իրական ռազմական բնույթի։

Հայտնի է, որ ՆԱՏՕ-ն լրացուցիչ զորակազմ է ուղարկում Արևելյան Եվրոպա, իսկ մինչև տարեվերջ համատեղ ութ զորավարժություն կանցկացնի Ուկրաինայի տարածքում1։ Կասկած չի հարուցում նաև այն, որ ԱՄՆ-ը համառորեն Ուկրաինան մղելու է դեպի ՆԱՏՕ։ Բայց այստեղ շատ բան կախված է աշխարհամասային Եվրո-

1 Маневры против концентрации: Североатлантический альянс определился с мерами воздействия на Россию. http://lenta.ru/articles/2014/04/03/nato/.

12

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԳՀարությունյան

պայի երկրների դիրքորոշումից, ինչպես դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ դրված էր այդ կազմակերպությանը Վրաստանի անդամակցության հարցը։ Այդ երկրներն ուկրաինական հարցում ակտիվ հակառուսական հռետորաբանությունը համադրում են իրական քաղաքական-տնտեսական ոլորտում չափավոր պահվածքի հետ, այսինքն նրանք իրենց բավական երկիմաստ են պահում։ Ավելին, եվրաչինովնիկների և ՆԱՏՕ ֆունկցիոներների (չգիտես ինչու խարիզմից իսպառ զուրկ) շեշտադրումները շատ կետերով տարբերվում են արևմտաեվրոպական երկրների իրականությունն ավելի ռեալ ընկալող ղեկավարների ավելի վաղ արած արտահայտություններից։ Էլ ավելի անկեղծ են «հին աշխարհի» նախկին առաջնորդները (Վացլավ Կլաուս, Գերհարդ Շրյոդեր), որոնք բավական կտրուկ են քննադատել ԵՄ քաղաքականությունն Ուկրաինայի հանդեպ1։ Թերևս, եվրոպացի շատ քաղաքական գործիչներ հստակ ընկալում են այն փաստը, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ուղղված է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ԵՄ-ի դեմ...

Եվ հարցը միայն տակտիկական խնդիրները չեն կամ էլ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վ.Նուլանդի գաղտնալսված հեռախոսազրույցը, որտեղ նա ավելի քան անկիրթ է արտահայտվել ԵՄ-ի

ռ

հասցեին։ Չէ որ Եվրամիության վրա, որն առանց այդ էլ ծանրաբեռնված է ֆինանսական խնդիրներով (Հունաստան, Իսպանիա և այլն), իրապես դրվում են «տնտեսական պատժամիջոցներ», ինչպիսին այսօր գրեթե հարկադիր դարձած տնտեսական օգնությունն է Ուկրաինային (սա հնչում է որպես հեգնանք, քանի որ տուժում է նաև ԵՄ-ՌԴ մոտ $400 մլրդ-ի հասնող առևտրային համագործակցությունը)։ Իսկ ռազմավարական առումով ակնհայտ է, որ «ուկրաինական նախագծի» իրագործումը գոնե միջնաժամկետ հեռանկարում, խաչ կքաշի

1 Հետաքրքիր է, որ մոտավորապես նույն ոգով հանդես եկան նաև «նոր» աշխարհի որոշ «նախկիններ» Բիլ Քլինթոնը և Պենտագոնի նախկին ղեկավար Ռոբերտ Գեյթսը։

13

ԳՀարո ւթյունյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ «Մեծ Եվրոպայի» կառուցման հրապուրիչ մտահղացման վրա1։ Ստեղծված իրավիճակում Վաշինգտոնը ջանք չի խնայի իր շուրջը եվրոպական երկրներին համախմբելու և միասնական «արևմտյան ճակատ» ստեղծելու համար, ինչպես երկբևեռ դարաշրջանում էր։ Սակայն ԱՄՆ ազդեցության նվազման և ԵՄ երկրների «ավտոնոմացման» ձգտման օբյեկտիվ բնույթ կրող միտումների ֆոնին այս հեռանկարը կասկածելի է թվում։ Թվում է, թե հենց «հին» ու «նոր» աշխարհների միջև ներդաշնակության բացակայությունն է այն բնութագրերից մեկը, որով «սառը պատերազմ-2»-ն տարբերվում է «առաջինից»։ Եվ ոչ միայն դրանով։

Ժամանակին ԽՍՀՄ-ը, հաշվի առնելով չինական գործոնը, փաստորեն, պայքար էր մղում «երկու ճակատով»։ Այժմ իրավիճակը փոխվել է։ Չինաստանը, նկատի ունենալով նրա էներգակիրների պահանջարկն ու բարդ ռազմաքաղաքական իրավիճակն Ասիա-խա-ղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ավելի ճկուն, երբեմն էլ ռուսականին համընկնող դիրք է զբաղեցնում շատ հարցերի վերաբերյալ։ Երկու երկրների ղեկավարների հայտարարություններից, ինչպես նաև տնտեսական ոլորտում կատարված քայլերից1 2 և չինական մամուլի տոնից դատելով կողմերի մոտեցումներն ուկրաինական ճգնաժամի հարցին նույնպես որոշակիորեն մոտ են։ Այսպիսով, ցայժմ փոքր-ինչ հիփոթետիկ բազմաբևեռությունն այսօր շոշափելի իրողություն է դարձել, և չինական գործոնը Ռուսաստանի համար նեգատիվից վերածվել է պոզիտվի (միևնույն ժամանակ չմոռանալով հետագայում Մոսկվայի հետ Պեկինի հարաբերությունների զարգաց-

1 Տե ս, օրինակ, Гагик Арутюнян, Возврата к прежнему статусу Крыма уже не будет, http://golosarmenii.am/my-i-mir/intervyu/vozvrata-k-prezhnemu-statusu-kryma-uzhe-ne-budet.html, Финиан Каннингем, Американский план войны между ЕС и Россией, http://www.warandpeace.ru/ru/commentaries/view/89477/

2 «Рогозин поблагодарил Китай за поддержку России», http://itar-tass.com/politika/1130427. Zachary Keck, Russia Accelerates Asia Pivot, http://thediplomat.com/2014/04/russia-accelerates-asia-pivot/.

14

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԳՀարությունյան

ման այլ սցենարների մասին): Հատկանշական է, որ ամերիկյան որոշ վերլուծաբաններ կարծում են, թե այսօր արդեն ԱՄՆ-ն է մարտնչում երկու ճակատով1։

Փոխվել է իրավիճակը նաև համաշխարհային հանրությունից Ռուսաստանի հնարավոր քաղաքական «մեկուսացման» հարցում։ ՄԱԿ-ում հօգուտ այն բանաձևի քվեարկության ժամանակ (2014թ. մարտի 27), որով կոչ էր արվում մերժել Ղրիմի Ռուսաստանի կազմի մեջ մտնելը, «դեմ» էր քվեարկել ընդամենը 11, իսկ «կողմ» 100 երկիր։ Բայց ձեռնպահ էր մնացել 58-ը (դրանց թվում Չինաստանը, Հնդկաստանը, Արգենտինան, Բրազիլիան, Եգիպտոսը), քվեարկությանը չէին եկել 24 երկրի, այդ թվում Իրանի և Իսրայելի ներկայացուցիչներ, այսինքն փաստորեն 93 երկիր այս կամ այն կերպ աջակցել է Ռուսաստանին։

Հարցն առավել սուր է դրված տնտեսական ոլորտում, որտեղ ՌԴ-ն մոտավորապես ութ անգամ զիջում է ԱՄՆ տնտեսությանը, այսինքն պահպանվել է մոտավորապես նույն համամասնությունը, որ կար խորհրդային տարիներին։ Հայտնի է, որ ամերիկյան տնտեսությունն այսօր լուրջ ֆինանսական դժվարություններ ունի պայմանավորված պարտքերով և դեֆիցիտով։ Սակայն Ռուսաստանի տնտեսությունը նույնպես, խորհրդայինի համեմատ, վատացրել է իր որակը՝ դրանում բարձրտեխնոլոգիական, գիտատար արտադրանքի բաժնի կրճատման պատճառով։ Ակնհայտ է, որ հետ մնալը գիտա-տեխնոլոգիական ոլորտում Ռուսաստանի աքիլեսյան գարշապարն է, ինչը բացասաբար է անդրադառնում նաև ռազմական-պաշտպա-նական ոլորտի վրա։ Արևմուտքի տնտեսական պատժամիջոցների հնարավոր ուժեղացումը, իհարկե, որոշակիորեն բացասաբար կազդի ռուսաստանյան տնտեսության վրա։ Սակայն, ինչպես հետևում է Իրանի օրինակից, գլոբալացված տնտեսության դարաշրջանում այդօրինակ գործողությունները հիմնականում կորցրել են իրենց երբեմ-

1 Гален Карпентер, Главная стратегическая ошибка Вашингтона, http://www.rodon.org/polit-140424H4558

15

ԳՀարո ւթյունյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

նի արղյունավետությունը: Պատժամիջոցների հանդեպ Ռուսաստանի իմունիտետը բարձրացնում է նաև այն, որ վերջին ժամանակներս ՌԴ-ում ակտուալ են դառնում օֆշորային կապիտալների, չինովնիկների արտասահմանյան հաշիվների և սեփականության հետ կապված հարցերը, իսկ արևմտյան պատժամիջոցները դրդել են ստեղծել ազգային բանկային էլեկտրոնային համակարգ, այսինքն տեղի է ունենում «սուվերենացում», որն առնչվում է ոչ միայն տնտեսությանը։

Գաղափարախոսակաե-տեղեկատվակաե ոլորւո: Ռուսաստանում օտարերկրյա կապիտալ ունեցող ոչկառավարական կազմակերպությունների վերաբերյալ ընդունված օրենքները, երկքաղաքացիության հարցերի կարգավորումը և այսօրինակ մի շարք այլ միջոցառումները ցույց են տալիս, որ ձևավորվում է նոր քաղաքական գիծ ուղղված 1991թ. հեղափոխության բացասական հետևանքները նվազագույնի հասցնելուն: Այս քաղաքական գծի համատեքստում պետք է դի-տարկել նաև ուկրաինական ճգնաժամի հարցում ցուցաբերվող քաղաքական կամքը, ինչը թե քաղաքական դասի, թե հասարակության կողմից խանդավառությամբ ընդունվեց: Թերևս, ազգային վերելքին նպաստող հիմնական պատճառն այն է, որ «ճշմարիտ» է համարվում այն, ինչ անում են սեփական երկիրն ու նրա ղեկավարությունը: Նման սոցիալական իրադրությունը շատ բանով տարբերվում է նրանից, ինչը գոյություն ուներ «առաջին սառը պատերազմի» դարաշրջանում:

Այդ պատերազմում, ինչպես արդեն նշել ենք, Արևմուտքը խաղում էր «բարու կայսրության» դերը, որը մարտնչում էր «չարի կայսրության» դեմ: Եթե անգամ մի կողմ նետենք դրամատիկացված ագիտացիոն ձևակերպումները և չխորանանք սոցիալիզմ-լիբերալիզմ, տո-տալիտարիզմ-դեմոկրատիա կամ աթեիզմ-քրիստոնեություն իրողությունների համեմատության կամ մեկնաբանման մեջ, ապա պետք է խոստովանենք, որ նախկինում շատ դեպքերում «ճշմարտությունն» իրոք Արևմուտքի կողմն էր: Այս հանգամանքը բավական սուր էր ընկալվում ինչպես «սոցճամբարի», այնպես էլ Արևմուտքի ինտելեկտուալ

16

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԳՀարությունյան

ընտրանիների կողմից: Դա զարմանալի չէր, քանի որ հենց «սովետներն» էին ստեղծում «ժողովրդական դեմոկրատիայի» ռեժիմները Եվրոպայում, իսկ հետո ճնշում ապստամբություններն Արևելյան Բեռ-լինում (1953թ.), Բուդապեշտում (1956թ., զոհվեց մոտ 2600 մարդ), Պրա-հայում (1968թ.)։ Այդ նրանք 1979թ. «սահմանափակ թվով զորակազմ» մտցրին Աֆղանստան և արեցին ամեն բան, որպեսզի Լեհաստանում 1981թ. ճնշեն «Համերաշխություն» («Солидарность») շարժումը։ Այս «արտաքին գործերում» այսօր ոմանք տեսնում են «ոսոխի հատուկ ծառայությունների խարդավանքները», բայց այդ խարդավանքները առկա են մշտապես և փոխադարձ են։

Համենայնդեպս, ԽՍՀՄ-ում առանց արտաքին միջամտության էլ գնդակահարում էին աշխատավորներին (Նովոչերկասկ, 1962թ.), իսկ մորդովական ճամբարները շարունակաբար լցվում էին այլա-խոհներով, երբեմն էլ պարզապես մարդկանցով, որոնք իրենց անգամ թեթևակի ազատամտություն էին թույլ տալիս։ «Չվերադարձողների» մասին ընդունված էր ասել, որ նրանք «ընտրել են ազատությունը», և դրանում ճշմարտության մեծ բաժին կար. անգամ հետ-ստալինյան դարաշրջանի «համակարգի» մեղքերի ցանկն իրականում ավելի քան երկար էր։ Սակայն տպավորություն է ստեղծվում, թե այսօր շատ բան փոխվել է, և հումանիտար-բարոյական ոլորտում կողմերը կարծես տեղերով փոխվել են։

Հոդվածի սկզբում ներկայացված «հակիրճ ժամանակագրությունից» երևում է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն իրենց աշխարհաքա-ղաքական պլաններն իրականացնելիս ամենևին էլ ավելի լավը չեն եղել, իսկ երբեմն շատ ավելի վատ ու անմարդկային են եղել, քան «սովետները»։ Սա վերաբերում է ոչ միայն Հարավսլավիայում տեղի ունեցածին և նրան, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում, այլև կոնկրետ ուկրաինական իրադարձություններին, որտեղ առաջին հերթին տուժել է այդ երկրի ժողովուրդը, և պատահական չէ, որ «աջ սեկտորի» որոշ զինյալներ իրենց անվանում են «քրիստոնյա թալիբ-

17

ԳՀարո ւթյունյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ներ»: Այս ամենը կապված է այն բանի հետ, որ արևմտյան համակարգում ծագել են համակարգային բնույթի լուրջ խնդիրներ։

Եթե հետևելու լինենք անգլիացի սոցիոլոգ Քոլին Քրաուչի տերմինաբանությանը, արդի Արևմուտքում տեղի է ունենում դեմոկրատիայի վերաձևավորում «պոստդեմոկրատիայի», այսինքն տեղի է ունենում քաղաքական և բիզնես դասերի միաձուլում ինչի արդյունքում բուն հասարակության շահերն անտեսվում են1, իսկ դեմոկրատական ինստիտուտները վերածվում են ձևական ատրիբուտների կորցնելով իրենց բովանդակային և իրական նշանակությունը [8]։ Նման իրադրությունը վրդովեցնում է ոչ միայն առանձին ինտելեկ-տուալների, այլև հանգեցնում է զանգվածային ընդվզողական շարժումների, ինչպիսին էր Occupy WallStreet-ը և այլն [9]։

«Ֆինանսական տոտալիտարիզմի» ձևավորումն անհնար կլիներ առանց տոտալիտարիզմի տեղեկատվական ոլորտում։ Օրուել-յան «մեծ եղբայրը», օգտագործելով սոցիոհոգեբանության և տեղեկատվական տեխնոլոգիաների նվաճումները, շարունակաբար մանի-պուլացնում է հասարակության գիտակցությունը, իսկ ըստ ոչպոլիտ-կոռեկտ մեկնաբանների բառապաշարի «հիմարացնում» է» բնակչության լայն խավերին։ Զուգահեռաբար գաղտնալսվում և վերահսկվում են ոչ միայն շարքային օգտատերերի, այլև դաշնակից պետությունների ղեկավարների խոսակցություններն ու հաղորդագրությունները։ Զարմանալի չէ, որ «տեղեկատվական տոտալիտարիզմի» դեմ հանդես եկող նոր ֆորմացիայի այլախոհերը «դիսիդենտները», «ազատությունն ընտրում» են Ռուսաստանում1 2 կամ էլ փորձում են որքան

1 Martin Gilens, Testing Theories of American Politics: Elites, Interest Groups, and Average Citizens. http://www.princeton.edu/~mgilens/Gilens%20homepage%20materials/Gilens%20and% 20Page/Gilens%20and%20Page%202014-Testing%20Theories%203-7-14.pdf

2 Խորհրդանշական է, որ Էդ.Սնոուդենը վերջերս ստացավ Ռիդենաուրի մրցանակը, այսինքն այն մարդու մրցանակը, ով աշխարհի ուշադրությունը հրավիրել է վիետնամական Սոնգմի գյուղի ողբերգության վրա, որտեղ ամերիկացի զինվորները 1969թ. ոչնչացրին ողջ բնակչությանը (մոտ 500 մարդ)։

18

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԳՀարությունյան

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

հնարավոր է հեռու փախչել «ազատ աշխարհից» դեպի Լատինական Ամերիկա (Ջ.Ասանժ)։ Այս բոլոր երևույթները, միասեռական ամուսնությունների առիթով ծագած հակաքրիստոնեական խանդավառության հետ միասին, թերահավատություն են ծնում լիբերալիզմի անգամ այնպիսի գաղափարախոսական դոգմաների հանդեպ, ինչ-պիսին են մարդու իրավունքները։

Այսպիսով, իրավիճակը տեղեկատվա-գաղափարախոսական ոլորտում էապես տարբերվում է այն իրավիճակից, ինչը կար երկբևեռ դիմակայության տարիներին։ Ավելին, տպավորություն է ստեղծվում, թե «երկրորդ սառը պատերազմի» դարաշրջանում «չարի» և «բարու» կայսրություններն ասես փոխել են տեղերը։

Կառավարման համակարգով պայմանավորված խնդիրներն ազատական հասարակություններում, ինչպես ցույց է տալիս ԽՍՀՄ փորձը, բնականորեն անդրադառնում են որոշումների ընդունման որակի վրա [5, 10]։ Այս համատեքստում հրատապ են դարձել նաև առհասարակ գլոբալ աշխարհակարգի փոփոխությունների մասին քննարկումները1։ Բայց սա արդեն այլ խոսակցության թեմա է։

Ապրիլ, 2014թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Л.Млечин, Осажденная крепость. Нерассказанная история первой холодной войны, М., Центрполиграф, 2013.

2. Гагик Тер-Арутюнянц, «Холодная война-2», Голос Армении, 04.12.2003.

3. Гагик Тер-Арутюнянц, «Многополярная и ассиметричная холодная война», Вестник Академии военных наук, #4(21), с. 23, 2007.

4. Гагик Арутюнян, Особенности военного конфликта вокруг Южной Осетии, «21 Век», #2(8), с. 3, 2008.

5. Гагик Арутюнян, Мультиполярные реалии: Ближный Восток и геноцид в режиме «бегущей строки»,

http://www.noravank.am/rus/articles/detail.php?ELEMENT_ID=12307,

http://www.noravank.am/rus/articles/detail.php?ELEMENT_ID=12310

1 Տե ս, օրինակ, Robert W Merry, The Slow Death of the Old Global Order, http://nationalinterest.org/commentary/the-slow-death-the-old-global-order-10247?page=show.

19

ԳՀարո ւթյունյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

6. Гагик Арутюнян, Трансформация региона, «21 Век», #1(30), с. 20, 2014.

7. Գազիկ Հարությունյան, Ահաբեկչական խմբավորումները վերածվում են աշխարհաքաղաքական գործոնի, «Առավոտ», #222(4565), 20.11.2013.

8. Крауч Колин, Постдемократия. Издательский дом Государственного Университета - Высшей Школы Экономики, М., 2010.

9. Гагик Арутюнян, Сергей Гриняев, Состоится ли «Захват Уолл-Стрита»? «21-й ВЕК», №1, с. 3, 2012.

10. Николай Пахомов, Причины для гнева, Эксперт, #18(895), с. 76, 2014.

«ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ - 2»-Ի ՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գազիկ Հարությունյան

Ամփոփագիր

Ուկրաինական ճգնաժամը հրահրեց «սառը պատերազմ-2»-ի նախորդից ավելի դաժան փուլը: Ռուսաստանի և ԱՄՆ առճակատման այս փուլին բնորոշ են մի շարք առանձնահատկություններ, որոնք «երկրորդ սառը պատերազմը» տարբերում են «առաջինից»: Օրինակ, ԱՄՆ-ի և ԵՄ մի շարք երկրների միջև հարաբերությունները լավագույն ժամանակներ չեն ապրում, և դա պայմանավորված է նաև նրանով, որ «հին աշխարհի» քաղաքական և վերլուծաբանական ընտրանու մի մասն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն ընկալում է որպես մարտահրավեր ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև իրենց երկրներին: Ուշագրավ է նաև ՉԺՀ դիրքորոշումը, որը, ի տարբերություն խորհրդային դարաշրջանի, այսօր կիսում է ՌԴ որոշ քաղաքական մոտեցումները: Սակայն առավել էական

փոփոխությունները տեղի ունեցան գաղափարախոսական ոլորտում. եթե առաջ Արևմուտքը հանդես էր գալիս որպես «բարու կայսրություն», որը մարտնչում էր «տոտալիտարիզմի» դեմ (ինչն ըստ էության արտացոլում էր որոշակի իրողություններ), ապա այսօր կողմերը շատ բանով փոխվել են դերերով:

20

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԳՀարաթյանյան

НЕКОТОРЫЕ ОСОБЕННОСТИ «ХОЛОДНОЙ ВОЙНЫ-2»

Гагик Арутюнян

Резюме

Украинский кризис инициировал более ожесточенную, чем ранее, фазу «холодной войны-2». Этому этапу конфронтации России и США присущ ряд особенностей, которые отличают «вторую холодную» от «первой». Например, отношения между США и рядом стран ЕС переживают не лучшие времена, и это обусловлено также тем, что часть политической и аналитической элиты «старого мира» воспринимает события на Украине как вызов не только для России, но и для собственных стран. Обращает на себя внимание и позиция КНР, которая, в отличие от советской эпохи, сегодня разделяет многие политические подходы РФ. Однако наиболее существенные перемены произошли в идеологической сфере: если ранее Запад выступал с позиций «империи добра», которая сражалась против «тоталитаризма» (что, по сути, отражало определенные реалии), то сегодня стороны во многом как бы поменялись ролями.

SOME PECULIARITIES OF THE “COLD WAR 2”

Gagik Harntyunyan

Resume

The Ukraine crisis initiated a more exacerbated phase of the “Cold War 2”. This stage of the confrontation between Russia and the USA is characterized by a number of traits that differentiate the “Cold War 2” from the “Cold War 1”. For instance, the US relations with a number of EU countries are not in the best shape, and among other things this is caused by the fact that part of the political and analytical elite in the “Old World” perceives the events in Ukraine as a challenge not only to Russia, but also to their own countries. The position of China also attracts attention, as unlike in the Soviet epoch, this country often shares the political approaches of Russia. Yet the most important changes have occurred in ideology. In the past the West had assumed the role of the “good empire” that fought against “totalitarianism” (which in essence truly reflected certain realities), whereas now the sides seem to have reversed their roles in many aspects.

21

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.