Научная статья на тему 'ԵԱՄ. Տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները Եվ ինտեգրման հնարավոր սցենարները'

ԵԱՄ. Տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները Եվ ինտեգրման հնարավոր սցենարները Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
155
31
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В статье обсуждаются проект возможного формирования Евразийского союза (ЕАС) и сопутствующие этому процессу информационные и интеграционные проблемы. С точки зрения оптимизации информационного сопровождения проекта указывается на необходимость сохранения «неразрывности» национальной памяти как предусловия и фундамента интеграционных процессов. Рассматривается возможность сближения ЕС и ЕАС в рамках мегапроекта «Большая Европа». Представлены мотивы возможного участия Армении в интеграционных процессах. Проанализирована ситуация в Грузии, являющейся критической инфраструктурой в контексте региональных интеграционных процессов.

Текст научной работы на тему «ԵԱՄ. Տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները Եվ ինտեգրման հնարավոր սցենարները»

ԵԱՄ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ1

Գացիկ Հարությունյան՛

Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի նախագահների Եվրա-սիական միություն (ԵԱՄ) ստեղծելու որոշումը և այդ միությանը միանալու Հայաստանի հնարավորությունը հայկական հանրության մեջ աշխույժ քննարկումների առիթ են տվել։ Դա պայմանավորված է հետևյալ հանգամանքներով։

Ինչպես գիտենք, Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, իսկ ՀԱՊԿ-ին անդամակցությունը (ՌԴ-ի հետ երկկողմ համաձայնագրերի հետ միասին) ՀՀ ազգային անվտանգության հիմքն է հանդիսանում։ Սրան զուգահեռ, արդեն տևական ժամանակ Հայաստանը տարբեր ձևաչափերով համագործակցում է Եվրամիության հետ. այժմ բանակցություններ են վարվում ԵՄ-ի հետ ասո-ցիացված համաձայնագրի կնքման ուղղությամբ, իսկ գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ ընթանում է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում։ Ուստի, ԵԱՄ-ին միանալու հեռանկարը հանրության մի մասի կողմից ընկալվեց որպես այլընտրանք, որն օրակարգից կհանի ԵՄ-ի հետ փոխհարաբերությունների հարցը։ Սակայն նման պարզեցված ընկալումն արագ կորցրեց ակ-

1 «Եվրասիական ինտեգրացիա. հեռանկարներ, խնդիրներ, քննարկումների ուղղություններ» կոնֆերանսում կարդացված զեկուցման հիման վրա, 26 հունվարի 2013թ., Երևան։

* «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն։

5

ԳՀարո ւթյունյան

21 րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

տուալությունը. հանրապետության քաղաքական ղեկավարությունը և վերլուծաբանական հանրության մեծ մասը միանշանակ արտահայտվել են այն տեսանկյունով, թե հնարավոր եվրասիական ինտեգրումը ոչ մի կերպ չի խոչընդոտում եվրոպական նախագծերի իրագործմանը տնտեսական, իրավական, կրթական և այլ ոլորտներում։ Ավելին, որոշ վերլուծաբաններ իրենց դատողություններում ավելի հեռուն են գնացել և առաջ քաշել ԵԱՄ և ԵՄ մերձեցման հնարավորության և «Մեծ Եվրոպային» Հայաստանի ինտեգրման թեզիսը։

Ինչևէ, այս թեմայի շուրջ բանավեճերը նպաստեցին, որպեսզի քաղաքական և հանրային օրակարգում ակտուալացվեն աշխարհա-քաղաքական և քաղաքակրթական կողմնորոշումների ու գերակայությունների հարցերը։ Այս համատեքստում էլ մենք որոշ նկատառումներ կներկայացնենք ինչպես տեղեկատվական բնույթի հիմնախնդիր-ների, այնպես էլ հնարավոր ինտեգրացիոն սցենարների վերաբերյալ։

Պատմության օբյեկտիվ գնահատումը ինտեգրման հիմք

Հայտնի է, որ քաղաքական գործընթացների արդյունավետությունն էապես պայմանավորված է դրանց «տեղեկատվական ուղեկցությամբ», որը REND-ի փորձագետները երբեմն ներկայացնում են ոչ թե լոկ օժանդակ գործողություն, այլ առանձնացնում են իբրև քաղաքականության ինքնուրույն ժանր նոոքաղաքականություն:

Պետք է ընդունել, որ ԵԱՄ հնարավոր ձևավորումը տեղեկատվական համատեքստում այնքան էլ լավ իրավիճակում չէ թեկուզ այն պատճառով, որ ապագա միության քաղաքացիները հաճախ ավելի տեղեկացված են լատինաամերիկյան իրադարձությունների, քան այն մասին, թե ինչ է տեղի ունենում ապագա «եղբայրական հանրապետություններում»։ Ցավոք, այսօր նաև անհնար է քննարկել ինտեգրացիոն գործընթացների տեղեկատվական բաղադրիչի կոնտենտի կամ քանակական ցուցանիշների խնդիրները այն պարզ պատճառով, որ

6

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

ԳՀարությունյան

նման հետազոտություններ և վերլուծություններ պարզապես չկան (հանուն արդարության նշենք, որ վերջերս ստեղծվել է «Եվրասիա-կան տեղեկատվական լիգա» պորտալը1, որը նպատակ ունի շտկել ոլորտում տիրող ոչ այնքան նպաստավոր իրադրությունը)։

Միևնույն ժամանակ, խնդրին վերաբերող տեղեկատվական նյութերում (անկախ դրանց ծավալներից և բովանդակությունից) արմատացել են որոշակի եզրեր և հասկացություններ, որոնց առկայությունը բնավ չի նպաստում ինտեգրացիոն գործընթացների արդյունավետությանը, և դա ակտուալ է ոչ միայն ՀՀ-ԵԱՄ հնարավոր հարաբերությունների հարթությունում։ Փորձենք անդրադառնալ դրան-ցից մի քանիսին։

Վերոնշյալի համատեքստում ուշադրություն դարձնենք հաճախ օգտագործվող «հետխորհրդային տարածք» բառակապակցությանը։ Այստեղ «հետ» նախածանցը և «խորհրդային» մակդիրը պատկերացում են տալիս այդ երկրների քաղաքական-հասարակական անցյալի մասին, բայց իմաստային ծանրաբեռնվածություն չեն կրում այդ երկրների ներկայիս դրության իմաստով։ Իսկ «տարածք» բառը զուգորդվում է մի ինչ-որ անդեմ ու մարդազուրկ տարածության հետ։ Ուստի, այն բացասաբար է ընկալվում և առնչակցվում է սույն «տարածքում» առկա առանձնահատուկ, որպես կանոն չլուծված հիմնա-խնդիրների հետ։ Չի կարելի լրիվ բացառել այն վարկածը, որ «հետխորհրդային տարածք» եզրի «գործադրումն» ու «տարածումը» մեդիա-դաշտում յուրօրինակ, այսպես կոչված մեմ է, որը սոցիալական հոգեբանության մեջ մեկնաբանվում է որպես իմաստային ուղղորդիչ դրույթ, որը մի գիտակցությունից փոխանցվում է մյուսին և ձևավորում է որոշակի, սույն պարագայում բացասական ընկալում։

Անդրադառնանք նաև այլ ավելի կարևոր օրինակների, որոնցից հիմնականն այս համատեքստում ԽՍՀՄ-ն է, որի դիվականացված

1 http://eurasianinfoleague.com

7

ԳՀարո ւթյունյան

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

կերպարով վախեցնում են անգամ առաջատար տերության պետքար-տուղարի մակարդակով։ Անմիջապես ընդգծենք, որ խոսքն ամենևին էլ ԽՍՀՄ-ն իդեալականացնելու մասին չի լինելու. խորհրդային համակարգը ստեղծվել էր հեղափոխական տեռորի վատագույն ավանդույթներով, ահաբեկչություն սեփական ժողովրդի դեմ տարբեր դրդապատճառներով ու առանց դրանց, որը ձգվեց մոտ 36 տարի (1917-1953թթ.), մինչև Ստալինի մահը։ Քաղաքական ռեպրեսիաների զոհերի թիվը, համաձայն ՌԴ նախագահին առընթեր Քաղաքական ռեպրեսիաների զոհերի արդարացման հանձնաժողովի1, կազմում է մոտ 32 մլն մարդ, որոնցից 13 մլն-ը քաղաքացիական պատերազմի և «խորհրդայնացման» հետևանքով (1918-1923թթ.), երբ երկրում մոլեգնում էր համատարած «կարմիր տեռորը»։ Հայրենական պատերազմի զոհերի հսկայական թվի մի որոշակի մասը նույնպես կարելի է վերագրել խորհրդային ռեժիմի «առանձնահատկություններին». հայտնի է, որ մասշտաբային ռազմական գործողությունների անցկացման ժամանակ մարդկային հսկայաթիվ կորուստներ են եղել, և համարվում էր, որ հենց այդպես էլ պետք է լիներ։

Եվ այնուամենայնիվ, ԽՍՀՄ-ը հաղթեց ֆաշիզմին և վերածվեց բարձր զարգացած գիտություն, տեխնոլոգիաներ ու մշակույթ ունեցող երկրի, որում ձևավորվեց խոր գիտելիքների և բարձր հոգևոր արժեքների կրող խորհրդային մտավորականությունը։ Օգտվելով խրուշչովյան «ձնհալից» և մասնակի բարեփոխումներից ստեղծարար այդ էլիտան որոշակի չափով իր վրա վերցրեց խորհրդային ժողովրդի հոգևոր և գաղափարական առաջնորդի առաքելությունը։ Ակնհայտ է, որ ցանկացած երկրի պատմություն ոչ միայն նրա քաղաքական վարչակարգի, այլ նաև (ավելի շուտ անգամ առաջին հերթին) այդ երկրի հասարակության և ժողովրդի պատմությունն է։

1 http://www.lenta.ru/russia/2001/10/29/yakovlev/. Նշենք, որ հանձնաժողովի եզրակացություններից երևում է, որ հաշվված զոհերի թիվն ամբողջական չէ։

8

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

ԳՀարությունյան

Այս առումով ԽՍՀՄ-ի համար բավական խոր և մետաֆիզիկական սահմանում է առաջարկել արդիականության խոշորագույն փիլիսոփաներից մեկը Ալեքսանդր Պանարինը, իր «ХХ1 դարի ռազմավարական անկայունությունը» գրքում [1]։ Արժե ամբողջությամբ մեջբերել գրքի հետևյալ հատվածը. «Մեր հիփոթեզն այն է, որ նորագույն իրադարձությունները Ռուսաստանում համաշխարհային-պատմական արմատներ ունեն. դրանք կապված են անհատ բուրժուայի գլոբալ ռևանշի փորձի հետ այն բոլոր սոցիալ-տնտեսական, քաղաքական և գաղափարախոսական կացութաձևերի դեմ, որոնք դարձան մարդկության մտավոր և բարոյական առումներով առավել զարգացած հատվածի պատասխանը բուրժուական մերժվածության նիհիլիստական մարտահրավերին։ Սակայն իրական պատմական տիպերը չեն կառուցվում պարզունակ կաձութաձևային դետերմինիզմի որպես միաչափ դասային, գաղափարախոսական և այլ «բովանդակության» ծնունդի, հիման վրա։ Խորհրդային մարդուն նման միաչափությունից փրկում էր նրա դասական մշակութային ժառանգությունը, առաջին հերթին գրական-գեղարվեստականը։ Համատարած գրագիտությունն առեղծված չէ, այն կարելի է ներդնել համապատասխան ուժեր և միջոցներ ծախսելով։ Առեղծվածն այն է, թե ինչպես է այն օգտագործվել «խորհրդային մարդու» կողմից խորքային անձնական մակարդակում։ Կարդալ սովորածները կարող են կլանել անթիվ-անհամար կոմիքսներ, դետեկտիվներ և «սուպերդետեկտիվներ», «փոքր տեքստեր մեծ նկարներով» (հատկապես գայթակղիչ բովանդակությամբ)։ Այս ամենը մենք տեսնում ենք ամերիկյան զանգվածային մշակույթի օրինակով, որն այսօր լցրել է աշխարհը։ Ավելի դժվար է բացատրել այն փաստը, որ պատանիներն ու աղջիկները, առաջին մակարդակի գրագիտությունը յուրացնելով, սկսում են կարդալ Պուշկին, Տոլստոյ, Դոստոևսկի. մակարդակ, որն Արևմուտքում էլիտար է համարվում»։

9

ԳՀարո ւթյունյան

21 րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

Եթե գործընթացները դիտարկենք «պանարինյան» տեսանկյունից, ապա ԽՍՀՄ կոլապսը ոչ միայն աշխարհաքաղաքական, այլ նաև քաղաքակրթական-հումանիտար աղետ էր, որն ազատ արձակեց վիթխարածավալ ապակառուցողական էներգիա։ Այդ աղետի հետևանքները հաղթահարված չեն առայսօր, և դրա շարունակությունը, տեղեկատվական անվտանգության եզրերով, այն է, որ սևացվում է սեփական պատմությունը և ժողովուրդների հիշողությունից ջնջվում է մի ամբողջ դարաշրջան։ Հետաքրքիր է, որ դիսիդենտական շարժման հայտնի ներկայացուցիչներից մեկը մորդովական ճամբարների նախկին կալանավոր Բորիս Կագարլիցկին, խոստովանել է, որ նման վերաբերմունքը սեփական պատմության հանդեպ ծաղր է առաջին հերթին տոտալիտար վարչակարգի զոհերի հիշատակի հանդեպ [2]։

Ազգային հիշողության մանիպուլացման և ջնջման արդի միտումները վկայում են այն մասին, որ այս ոլորտում, ամենայն հավանականությամբ, կիրառվում են տեղեկատվական-գոյաբանական (օն-թոլոգիական) պատերազմներին և nation building-ին բնորոշ տեխնոլոգիաներ։ Արդյունքում ԶԼՄ-ում կարելի է հանդիպել խորհրդային ժամանակաշրջանի վերաբերյալ գերազանցապես «ողբերգական» կամ «հեգնական» նյութերի, ինչպես նաև «անցյալի ճիրաններից» դուրս պրծնելու կոչերի։ Ակնհայտորեն «ներմուծված» այդ նյութերի ոճը, ոգին և «սև-սպիտակ» մոտեցումները որոշ դեպքերում զարմանալիորեն հիշեցնում են բոլշևիկյան տխրահռչակ «ագիտպրոպը»։

Այնինչ, ԽՍՀՄ գնահատականի հարցում առկա մոտեցումը և օբյեկտիվ պատմության խեղաթյուրումը ոչ միայն բարոյական խնդիրներ են, այլ նաև տեղեկատվական անվտանգության բոլոր կանոնների կոպիտ ոտնահարում, կանոններ, որոնց համաձայն պատմությունը շարադրելիս անհրաժեշտ է պահպանել անխզելիությունը և ազգային հիշողությունը։ Բնութագրական է, որ մոտավորապես նույն կերպ էլ վարվեցին բոլշևիկները (ինչպես ռուս, այնպես էլ հայ)

10

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

ԳՀարությունյան

ցարական Ռուսաստանի և Հայաստանի առաջին Հանրապետության պատմությունների հետ։ Պետք է ընդունել, որ համակարգի փլուզումը, ինչպես դա տեղի ունեցավ ԽՍՀՄ-ում, կոմունիստական նոմենկլատուրայի վերջին հանցագործությունն է, և այդ հանցագործության կազմում սեփական անցյալի խեղաթյուրված մեկնաբանումը զբաղեցնում է ոչ վերջին տեղը [3]։ Մեր կարծիքով պատմական հիմքից զրկված ԽՍՀՄ ժողովուրդներն ինչ-որ չափով դատապարտված էին «հեղափոխական վերափոխումների» նախապես տխուր արդյունքով. նման մի բան մենք այսօր տեսնում ենք արաբական աշխարհում, որտեղ հեղափոխական շարժումների արդյունքում որոշ երկրներում քայքայվեց պետական-տնտեսական համակարգը և վերացավ իրական ինքնիշխանությունը։ Թերևս, կարելի է թեթևակի վերափոխել Կառլ Շմիդտի միտքը այն ներկայացնելով այսպես. «մարքսիստական և լիբերալ գաղափարախոսականւտնտեսական դիվականաց-ման (դեմոնիզմի) փիլիսոփայական պարադիգմերը նույնն են» [4]։

Նշենք, որ տեղեկատվական պատերազմի օրենքներին փայլուն հետևում են անգլո-սաքսերը. պատմական ավանդույթի նրանց հայեցակարգը չի ընդունում սեփական պատմության դիվականացումը, որքան էլ ողբերգական լինի այն, և սա այն դեպքն է, երբ մենք պետք է սովորենք նրանցից։ Օրինակ, Կրոմվելը և «նրա կողմից սպանված» Կառլոս 1-ին Սթյուարտը հիանալի գոյակցում են ինչպես պատմական աշխատությունների էջերում, այնպես էլ գեղարվեստական գրականության մեջ, կինեմատոգրաֆում և այլուր։ Բնական է, որ բրիտանական նման «անբասիր» պատմությունն այդպիսի մեկնաբանմամբ ու զանգվածային տարածմամբ, դարձել է ոչ միայն անգլո-սաքսոնա-կան, այլև համաշխարհային հանրության գիտակցության տարրը։

Բայց մանիպուլյացիաների ցուցադրումը, համաձայն բուլգա-կովյան Բենգալսկու, պահանջում է «դրանց մերկացում»։ Ի դեպ, ինչպես «Վարիետեում», այնպես էլ մեր պարագայում պարզ դեղատոմ-

11

ԳՀարո ւթյունյան

21 րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

սեր չկան, և ամենավատ բանը, որ կարելի է անել, ԽՍՀՄ գովերգմանն անմիջապես ձեռնամուխ լինելն է (ինչը կոպիտ սխալ կլիներ)։ Այստեղ խիստ կարևոր է ծայրահեղության մեջ չընկնել և ոչ մի կերպ չհրապուրվել, օրինակ, «հեղափոխությունների և ժողովուրդների առաջնորդների» պաշտամունքների վիրտուալ վերակենդանացմամբ. ամբողջատիրության հեղինակության վերականգնումը խիստ վտանգավոր բան է և բումերանգի պես կարող է հարվածել արդի հասարակությանը։ Սակայն անհրաժեշտ է մշակել խելամիտ տեղեկատվական քաղաքականության լոգիստիկան, աստիճանաբար ճշգրտել բառապաշարն ու մեր պատմությունը «տեղավորել» մեզ շրջապատող տեղեկատվական դաշտի որոշակի կոորդինատներում։

Ակնհայտ է, որ այսպես կոչված «հետխորհրդային տարածքի» փոխակերպումն աշխարհաքաղաքական, տնտեսական և քաղաքակրթական ենթակառուցվածքի անգամ տեսականորեն անհնար է առանց այն հիմքի, որն է մեր պատմությունը։ Այս հանգամանքը հավասարաչափ կարևոր է և եվրասիական, և զուտ եվրոպական ուղղվածություն ունեցող ինտեգրացիոն գործընթացների համար։

Միևնույն ժամանակ, հայտնի է, որ «ինտեգրված տարածքի մատրիցան» ոչ միայն պատմական հիշողության և տեղեկատվական քաղաքականության տարր է, այլ նաև նյութականացված, օբյեկտիվ գործոն։ Այս համատեքստում վերինտեգրման մտադրությունները խիստ օրինաչափ են թվում։ Դրա հետ մեկտեղ, դրանք հիմնվում են ոչ միայն պատմական իրողությունների վրա, այլ նաև արտացոլում են արդի աշխարհակարգի միտումները1։ Ելնելով այս նախադրյալներից դիտարկենք որոշ հնարավոր գլոբալ և տարածաշրջանային ինտեգրացիոն սցենարներ։

1 Տես, օրինակ, Global Governance 2025: At a Critical Juncture. National Intelligense Council, Europian Union Institute for Security Studies, September 2010, http://www.iss.europa.eu/uploads/media/Global__Governance_2025.pdf.

12

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

ԳՀարությունյան

Մակրոինաեգրման հնարավորությունը «Մեծ Եվապայխ ձևաչափով

Հայտնի է, որ ԵԱՄ ձևավորումն իր զարգացման մեջ չի բացառում ինտեգրումը նաև ԵՄ-ի հետ։ Այս մասին հայտարարել է նաև ՌԴ նախագահ Վ.Պուտինն իր ծրագրային հոդվածում («Իզվեստիա»), որտեղ նա գրում է. «Եվրասիական միությունը կառուցվելու է որպես Մեծ Եվրոպայի անքակտելի մաս միավորված ազատության և ժողովրդավարության միասնական արժեքներով...»։

Փորձենք ներկայացնել նման մակրոինտեգրացիոն սցենարի հնարավորությունները։ Բայց, կրկին ելնելով տեղեկատվական անվտանգության կանոններից, չենք դիտարկի բացասական այնպիսի սցենարներ, թե, իբր, « ԵՄ-ը կփոխակերպվի «Եվրոստանի» կամ «Եվ-րոբա»-ի «Փարիզի Աստվածամոր մզկիթով», իսկ Ռուսաստանը «կսեղմվի» մինչև Մոսկովյան իշխանության չափ։ Առավել նպատա-

ռ

կահարմար է քննարկել ավելի լավատեսական տարբերակները. չէ որ նման հոռետեսական կանխատեսումները հաճախ վերածվում են հրահանգների, որոնք ձևավորում են հասարակության գիտակցությունը և դրանով իսկ նպաստում արդեն ներկայում բացասական ապագայի իրագործմանը։ Իսկ մինչ այդ համառոտ պատմական էքսկուրս կատարենք Եվրասիայով։

Արևմտյան Եվրոպայում ինտեգրացիոն գործընթացներն (արդի եզրաբանությամբ) սկսվել են Pax Romana ժամանակներից, որը ձևավորեց Հին Աշխարհի կայսերական մատրիցան և որի վրա Օտոն I Մեծը 962թ. հիմնեց Հռոմեական Սրբազան Կայսրությունը (այսպես կոչված Առաջին ռեյխը)։ Այդ գործը, հաշվի առնելով հաջորդ ռեյխերի և ԵՄ ստեղծումը, շարունակվում է առայսօր։

Հետագայում ստեղծվեց նաև Ռուսական կայսրությունը, որը ձևավորեց արևելա-եվրասիական կայսերական մատրիցան, որն ավելի հեգեմոն էր և որի առավել մասշտաբային դրսևորումը հետ-

13

ԳՀարո ւթյունյան

21 րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

պատերազմյան ԽՍՀՄ-ն էր Արևելյան Եվրոպայի սոցիալիստական «ճամբարի» հետ միասին: Մինչ այդ եղել են Եվրասիայի ինտեգրման փորձեր. «նապոլեոնյան պատերազմներից» հետո Վիեննայի կոնգրեսում (1814-1815թթ., գրեթե բոլոր եվրոպական երկրների մասնակցությամբ) երեք միապետներ կայսր Ալքսանդր I-ը (որն էլ հենց այդ կոնգրեսը հրավիրելու նախաձեռնողն էր), կայսր Ֆրանց I Ավստրիացին, Պրուսիայի Ֆրիդրիխ Վիլհելմ III թագավորը, ստորագրեցին «Սրբազան միություն» համաձայնագիրը։ Այդ կոնգրեսը, Հ.Քիսինջերի եզրաբանությամբ, փաստորեն ստեղծեց համաեվրոպական կոլեկտիվ անվտանգության (այսպես կոչված «Եվրոպական համերգի») համակարգը, որը մեծ արդյունավետությամբ գործեց կես դար մինչև Ղրիմի պատերազմը [5]։ Վիեննայի կոնգրեսը հեռավոր կերպով հիշեցնում է Յալթայի և Պոտսդամի կոնֆերանսները Երկրորդ համաշխարհայինից հետո, երբ իրագործվեց «Մեծ Եվրոպայի» կրճատ նախագիծը Բեռլինից մինչև Վլադիվոստոկ ձևաչափով։

Եվրասիայում արդի ինտեգրացիոն գործընթացների համատեքստում հարկավոր է հիշատակել բելգիացի քաղաքագետ և քաղաքական գործիչ, այսպես կոչված «Երրորդ ուղու» գաղափարախոսության ներկայացուցիչ Ժան-Ֆրանսուա Տիրիարի1 անունը, որը Երկրորդ համաշխարհայինից հետո առաջ քաշեց «Մեծ Եվրոպայի» գաղափարը Դուբլինից մինչև Վլադիվոստոկ. հետաքրքիր է, որ հետո այդ գաղափարը վերցրեց և իր քաղաքական բառապաշարում օգտագործեց Շառլ դը Գոլը, որը հայտնի էր աշխարհամասային Եվրոպայի կառուցվածքի մասին իր սեփական պատկերացումներով։

Եվրամիություն անունը կրող ներկայիս նախագիծը եվրոպական ինտեգրացիոն/կայսերական մատրիցայի էվոլյուցիայի հերթական փուլն է։ Այն իր ներքին բովանդակությամբ ինչ-որ բանով հիշեցնում է Ավստրո-Հունգարիան կամ նույնիսկ ԽՍՀՄ-ը (օրինակ, այդպես է

1 Տե ս, օրինակ, http://www.arcto.ru/modules.php?name=News&file=print&sid=396

14

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

ԳՀարությունյան

կարծում հանրահայտ Զիգմունդ Բաումանը, որը պնդում է, որ «Ռուսաստանի անցյալը ԵՄ ապագան է»)1։ Սակայն այստեղ հարկավոր է հաշվի առնել հետևյալը. պատերազմից հետո հաստատված ԵՄ արտաքին Հյուսիսատլանտյան կառավարումը երկարեց, և վերջինիս ինքնուրույն աշխարհաքաղաքական միավորի վերածվելու հեռանկարը խիստ անիրական է։ Միայն բազմաբևեռ աշխարհի ձևավորման ներկա փուլում է ԵՄ-ը, հիմնականում Գերմանիայի1 2 և որոշ չափով Ֆրանսիայի ջանքերով (չնայած այս երկրների միջև առկա հակասություններին), ձեռք բերում արտաքին քաղաքական ինքնավարություն։ Նշենք նաև, որ վերը բերված օրինակներից երևում է, որ Եվրասիայի Արևմտյան և Արևելյան մասերի մերձեցման որոշիչ պայման է հանդիսանում քաղաքական-տնտեսական համակարգերի նմանությունը, և իրավիճակն այսօր այս առումով միանգամայն բարենպաստ է։

Ի լրումն եվրոպական ղեկավարների մի մասը հյուսիսատլան-տյան ազդեցության թուլացման պայմաններում ձգտում է ավելի իրա-վահավասար ռազմաքաղաքական դաշինքների, և այս համատեքստում Ռուսաստանի, իսկ հետագայում նաև ԵԱՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը գայթակղիչ է։ ԵՄ-ի համար ասոցիացիան ԵԱՄ-ի հետ տնտեսական առումով, բացի նրանից, որ լայն շուկայի իրավունք է ապահովում, հետաքրքիր է նաև նրանով, որ օպտիմա-լացնում է հաղորդակցությունն Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ։ Նշենք նաև, որ Չինաստանի հզորացման պայմաններում չի բացառվում, որ և ԱՄՆ-ը, և Մեծ Բրիտանիան առանձնապես չեն ընդդիմանա ԵՄ-ի և ԵԱՄ-ի մերձեցմանը, քանի որ ի տարբերություն համաշխարհային պատերազմների դարաշրջանի, աշխարհաքաղաքական ծանրքաշայինների ասպարեզում հայտնվել է Չինաստանը և ԵՄ-ԵԱՄ դաշինք/ասոցիացիան որոշ սցենարների

1 http://www.rodon.org/polite-110519100638

2 Պատահական չէ, որ ՌԴ նախագահ Վ.Պուտինն առաջին անգամ Մեծ Եվրոպայի նախագծի մասին բարձրաձայնել է 2010թ., Գերմանիայի կանցլեր Ա.Մերկելի հետ հանդիպման ժամանակ։

15

ԳՀարո ւթյունյան

21 րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

դեպքում կարող է լինել այն բուֆերային ռազմաքաղաքական գոտին, որն ի վիճակի կլինի մեղմել հնարավոր չինական էքսպանսիան։

Սակայն ենթադրվող մակրոինտեգրացիոն նախագծում կա այսպես կոչված կրիտիկական ենթակառուցվածք Ուկրաինան, որն այս համատեքստում հսկայական աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական բեռնվածություն է կրում։ Օպտիմալ քաղաքական կազմակերպման դեպքում այդ երկիրը կարող է վերածվել կապող օղակի ԵՄ-ի և ԵԱՄ-ի միջև դրա հետ մեկտեղ հսկայական դիվի-դենտներ ստանալով, իսկ հակառակ պարագայում առանց Ուկրաինայի, ԵԱՄ ձևավորման հնարավորությունները և ԵԱՄ ու ԵՄ մերձեցումը բավական խնդրահարույց կլինեն։

Բայց վերադառնանք ԵԱՄ նախագծին Հարավային Կովկասի տարածաշրջանի և Հայաստանի առնչությամբ։

ԵԱՄ-ը, տարածաշրջանը և Հայաստանը

Հայտնի է, որ աշխարհում ինտեգրացիային զուգահեռ տեղի են ունենում նաև հատվածայնացման (ֆրագմենտացիայի) գործընթացներ, ինչն առանձնապես լավ է երևում Մեծ Մերձավոր Արևելքում (ՄՄԱ)։ «Արաբական գարունը» զգալի չափով միավորեց իսլամական աշխարհը, բայց միևնույն ժամանակ նրան առանձնացրեց Արևմտյան եվրոպական աշխարհից, այսինքն ՄՄԱ-ում ընթացող գործընթացները երկակի կոնտենտ ունեն, քանի որ զուգահեռաբար տեղի է ունենում գլոբալ աշխարհի թե ինտեգրում, թե հատվածայնացում։ Սրա կողքին աշխարհիկ վարչակարգերի անկումն ու քաղաքական-կրոնական արմատականացումը Մերձավոր Արևելքը վերածում են անկայուն և, հետևաբար, ռազմաքաղաքական առումով անկանխա-տեսելի տարածաշրջանի։

Իսկ Հայաստանը սահմանակից է տուրբուլենտության ռեժիմով գործող իսլամական աշխարհին, ինչը սրում է ազգային անվտան-

16

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

ԳՀարությունյան

գության հիմնախնդիրները խիստ լայն ընդգրկմամբ Մերձավոր Արևելքի հայկական համայնքների անվտանգությունից մինչև մասշտաբային պատերազմի բռնկումը տարածաշրջանում զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ [6]։ Ակնհայտ է, որ նման իրավիճակը հրատապեցնում է ռազմաքաղաքական կողմնորոշումների հարցերը և Հայաստանին թելադրում ակտիվ մասնակցություն ունենալ եվրա-սիական ինտեգրացիոն գործընթացին։

Ինտեգրման խնդիրը հրատապ է նաև տարածաշրջանային

ռ

հարթությունում։ Չէ որ Հայաստանի հետ միասին աշխարհաքաղա-քական և քաղաքակրթական «բեկման» եզրին է հայտնվել նաև Վրաս-տանը, որը նույնպես «սահմանամերձ երկիր» է։ Բայց պետք է փաս-տել, որ այդ երկիրը տնտեսական առումով գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերի գոտում։ Մասնավորապես, 2010թ. հայտարարվեց ադրբեջանա-վրացական համադաշնության ստեղծման մտադրության մասին։ Վերջին 5 տարիներին Ադրբեջանը Վրաստանի տնտեսության մեջ ավելի քան $800 մլն է ներդրել, իսկ 2011թ. ապրանքաշրջանառությունն Ադրբեջանի և Վրաստանի միջև աճել է 36%-ով կազմելով $1,037 մլրդ1։ Իսկ Թուրքիան Վրաստանի համար թիվ մեկ առևտրային գործընկերն է, և այդ երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասել է $1,5 մլրդ-ի1 2։ Բաքու-Կարս-Էրզրում երկաթուղու շինարարությունը, ինչպես նաև ադրբեջանական գազի մատակարարումները մատնանշում են թուրք-ադրբեջանական գերակայությունը Վրաստանի տնտեսությունում։ Նշված հանգամանքներին գումարվում է Վրաստանում ադրբեջանական փոքրամասնության քաղաքա-կան-տնտեսական ազդեցության աճը։ Մասնավորապես, ադրբեջա-նաբնակ Քվեմո-Քարթլի շրջանում (որն իրենք տեղի բնակիչներն անվանում են «թուրք հերոսների հայրենիք»), անջատական տրա-

1 http://www.ru.journal-neo.com/node/117218

2 http://news.ge/ru/news/story/16788-gruzija-vybor-turcii-nomer-odin

17

ԳՀարո ւթյունյան

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

մադրությունների ֆոնին, նկատվում է ադրբեջանա-թուրքական ուսումնական ծրագրերի ակտիվացում ի հաշիվ արտասահմանյան ներդրումների [7]։ Այս բոլոր գործոնները վկայում են, որ հարևան երկրների քաղաքական-տնտեսական ազդեցությունը Վրաստանի վրա աճում է, և ստեղծված իրավիճակում Վրաստանի համար նախատեսված է «կրտսեր գործընկերոջ» կարգավիճակը։ Հետաքրքիր է, որ նախագահ Սաակաշվիլու այսպես կոչված «եվրոպամետ արևմտյան» քաղաքականությունը և Վրաստանի ազգային շահերի նրա ինքնատիպ մեկնաբանությունն իրական չափման մեջ վերածվել են «Արևելքից» կախվածության։

Ակնհայտ է, որ Վրաստանը ԵԱՄ տարածաշրջանային ինտեգրման համատեքստում նույնպիսի կրիտիկական ենթակաոուցվածք է, ինչպես Ուկրաինան ԵՄ-ԵԱՄ ասոցիացիայի դեպքում: Այդ երկրում տեղի ունեցող հուսադրող փոփոխությունները հաշվի առնելով ԵԱՄ-ի հետ ինտեգրման հնարավոր սցենարներից մեկը, հայտնի տնտեսա-կան-մաքսային խնդիրների տեսակետից, աոաջին փուլում, օրինակ, Հայաստանի և Վրաստանի միջև ընդհանուր շուկայի ստեղծումը կարող է լինել: Բնութագրական է, որ Վրաստանի ներկայիս ղեկավարությունը փորձում է խաղաղ ճանապարհով լուծել նաև Հարավային Օսիայի և Աբխազիայի հայտնի խնդիրները: Դա կարող է հնարավոր դարձնել քաղաքակրթական այն առանցքի ձևավորումը, որը կձգվի Կրասնոդարից, Սուխումից, Ցխինվալից մինչև Ստեփանակերտ:

Հունվար, 2013թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Панарин Александр, Стратегическая нестабильность XXI века. «Москва», ## 412, (глава 2, Почему рухнул Советский Союз? Кем же был «советский человек»?), 2002.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

2. Кагарлицкий Борис, Политология революции, «АЛГОРИТМ», М., 2007.

18

<21֊րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

^Հարությունյան

3. Арутюнян Гагик, Распад системы и формирование будущего, НОФ «Нора-ванк», Ереван, 2011.

4. Шмитт Карл, Политическая теология, «KAHOH-ПРЕСС», М., 2000.

5. Киссинджер Генри, Дипломатия, «ЛАДОМИР», М,: 1997.

6. Арутюнян Гагик, Вызовы Армении в глобализируемом мире, «21 Век», # 1(26), с. 4, 2013.

7. Էվոյաե Լիա, Վրաստաեի ներգրավումը թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքում, «21-րդ ԴԱՐ», #1, 2013:

ЕАС: ПРОБЛЕМЫ ИНФОРМАЦИОННОЙ БЕЗОПАСНОСТИ И ВОЗМОЖНЫЕ СЦЕНАРИИ ИНТЕГРАЦИИ

Гагик Арутюнян

Резюме

В статье обсуждаются проект возможного формирования Евразийского союза (ЕАС) и сопутствующие этому процессу информационные и интеграционные проблемы. С точки зрения оптимизации информационного сопровождения проекта указывается на необходимость сохранения «неразрывности» национальной памяти как предусловия и фундамента интеграционных процессов. Рассматривается возможность сближения ЕС и ЕАСв рамках мегапроекта «Большая Европа». Представлены мотивы возможного участия Армении в интеграционных процессах. Проанализирована ситуация в Грузии, являющейся критической инфраструктурой в контексте региональных интеграционных процессов.

19

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.