ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ' ՈՐՊԵՍ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑ
Աեեա Մկրւռչյաե'
Բանալի բաոեր ' տեղեկատվություն, տեղեկատվական-հոգեբանական պատերազմներ, գործողություններ, ներազդեցություն, գիտակցություն:
Երկրորդ աշխարհամարտից հետո Արևմուտքում ստեղծվեցին մի շարք ինստիտուտներ, որոնց նպատակն, ի թիվս այլնի, ճգնաժամային իրավիճակներում ոչ կոնվենցիոնալ գործողությունների ուսումնասիրությունն էր և այդ գործողությունների առավելագույն արդյունավետության ապահովումը: Արևմտյան, մասնավորապես ամերիկյան գիտահետազոտական շրջանակների ուշադրության կենտրոնում հայտնվեցին գործողություններ, որոնք կազմում էին քարոզչություն ասվածի (ուղղված թե ներքին, թե արտաքին, այդ թվում' հակառակորդի լսարանին) բովանդակությունը: Ուսումնասիրություններն ուղղված էին ընդունված քարոզչական հնարքների կատարելագործմանը: Դեռևս Երկրորդ աշխարհամարտի փորձից կար այն գիտակցումը, որ քարոզչության արդյունավետությունը զգալի բարձրանում է, երբ հաշվի են առնվում թիրախային լսարանի հոգեկերտ-վածքի առանձնահատկությունները:
Օրինակ, ինչպես նշում է Գ.Պոչեպցովը, Երկրորդ աշխարհամարտի տարիներին ռմբակոծությունից առաջ հակառակորդին «ողո-
՚ «Արմեդիա» ՏՎԳ գլխավոր խմբագիր:
29
Ա. Մկրտչյան
2'1-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
ղում» էին թռուցիկներով, որոնք կոչ էին անում անձնատուր լինել և փրկել սեփական կյանքը: Սակայն այս հնարքը չէր հանգեցնում սպասված արդյունքի' զանգվածային կերպով գերմանացի զինծառայողների անձնատուր լինելուն: Դաշնակիցները շուտով փոխում են թռուցիկի բովանդակությունը' կոչ անելով «հանձնվել և փրկել սեփական ընտանիքի կյանքը», ինչի արդյունքում զենքը վայր դնողների թիվն անհամեմատ աճում է: Պարզվում է, որ գերմանացի զինծառայողների համար խմբային նորմերը գերակայում են անհատական նորմերի նկատմամբ, այլ կերպ ասած' գերմանացի զինծառայողը պատրաստ է հանձնվել հանուն խմբի (ընտանիք, հարազատներ և այլն) փրկության, ինչը պատրաստ չէ անել հանուն սեփական կյանքի փրկության [1, с. 42]։
Հետևաբար, Երկրորդ աշխարհամարտի ավարտին արդեն որոշ հետազոտական կենտրոններ սկսեցին ուսումնասիրել հոգեբանական գործոնի նշանակությունը քարոզչության մեջ, արդյունքում մշակվեցին հոգեբանական գործողություններ և հոգեբանական պատերազմներ հասկացությունները: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, մասնավորապես համացանցի հայտնվելուն զուգահեռ, ուսումնասիրության առարկա դարձան նաև տեղեկատվական գործողություններն ու դրանց համախումբը կազմող տեղեկատվական պատերազմները: Այսինքն' քարոզչության բովանդակային հարցերին զուգընթաց ուշադրության կենտրոնում հայտնվեցին նաև քարոզչությունն ապահովող կոմունիկատիվ միջոցների անվտանգության հարցերը:
Այսօր արդեն գիտահետազոտական շրջանակների կողմից կիրառվում են նաև տեղեկատվական-հոգեբանական գործողություններ, պատերազմներ եզրերը:
Նորանկախ հայկական երկու պետությունները' ՀՀ, ԼՂՀ, դարաբաղյան գոյամարտի պայմաններում ներքաշվեցին նաև տեղե-
30
<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
ԱՄկրտչյան
կատվական-հոգեբանական պայքարի մեջ: Արևելյան ճակատից բացի, սակայն, ՀՀ-ն այսօր տեղեկատվական-հոգեբանական առճակատ-ման մեջ է գտնվում նաև արևմուտքում: Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Ցեղասպանության հարցում, շրջափակման մեջ է պահում Հայաստանը, թշնամական այս գործողություններն ուղեկցվում են նաև տեղեկատվական-հոգեբանական գործողություններով, որոնց նպատակը, մի կողմից, Անկարայի դիրքորոշումը միջազգային հանրությանը որպես «արդարացի» մատուցելն է, մյուս կողմից հայկական հանրությանն ու պետությանը սեփական պահանջներից հրաժարվել ստիպելը:
Միաժամանակ, հայկական երկու հանրությունները գտնվում կամ առնվազն պարբերաբար հայտնվում են տարածաշրջանային և գլոբալ խաղացողների շահերի ծիրում, ինչը ևս արդիական է դարձնում տարաբնույթ տեղեկատվական-հոգեբանական գործողությունների կիրառումը ՀՀ-ի, ԼՂՀ-ի նկատմամբ' ի սպասարկումն այդ շահերի:
Հայկական պետությունները սահմանափակ ռեսուրսների պարագայում (ժամանակ, մարդկային և ֆինանսական ռեսուրսներ) հարկադրված են միաժամանակ հակադարձել վերը նշված բոլոր ուղղություններով: Նշված հանգամանքները ստիպում են տեղեկատվական պայքարում ներգրավված կոմունիկատիվ մեթոդների կիրառման արդյունավետությունը մշտապես մեծացնելու ուղիներ փնտրել և համապատասխան փորձարկումներ կատարել: Տեղեկատվական և հոգեբանական գործընթացների հստակ տարանջատումը, դրանց առանձին ուսումնասիրությունն ունեն որոշակի առավելություններ: Սակայն իրական հարթության մեջ այս երկու գործընթացները (տեղեկատվական պայքար, հոգեբանական պայքար) ոչ միայն փոխկապակցվում, այլև հաճախ միահյուսվում են (օրինակ' պաշտոնատար որևէ անձի ցանկացած հայտարարությունը, որն ուղղված է լսարա-
31
Ա. Մկրտչան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
նին որոշակի ուղենիշներ տալուն, հոգեբանական գործողություն է, քանի որ նպատակ ունի ներազդելու լսարանի աշխարհընկալման վրա, միաժամանակ այն նաև տեղեկատվական գործողություն է, քանի որ ցանկացած հայտարարություն կամ տեքստ ինքնին տեղեկատվություն է, և այն լսարանին փոխանցվում է տեղեկատվության փոխանցման միջոցներով կամ կոմունիկատիվ ուղիներով)։
Հետևաբար, տեղեկատվական-հոգեբանական պայքար, գործողություններ և անվտանգություն եզրերի կիրառությունն առավել նպատակահարմար է, երբ ցանկանում ենք անդրադառնալ այդ պայքարի բովանդակությանը կամ կոգնիտիվ (իմացական) հարթությանը:
Ստորև առավել մանրակրկիտ փորձենք դիտարկել, թե ինչպես են հարաբերակցվում տեղեկատվություն և հոգեբանություն հասկացությունները:
Ըստ հոգեբան Ս.Զելինսկու, մարդը բաց, սոցիալապես ինտեգրված, ինքնակարգավորվող տեղեկատվական կենսահամակարգ է: Օրգանիզմի ներսում, ինչպես և օրգանիզմի ու արտաքին միջավայրի միջև նյութի և էներգիայի մշտական փոխանակություն է տեղի ունենում, որը կարելի է դիտարկել որպես տեղեկատվության փոխանակություն: Վերոշարադրյալի հիման վրա մարդուն անհրաժեշտ է դիտարկել նրա շրջակա միջավայրի հետ տեղեկատվական անքակտելի միասնության մեջ: Ըստ Զելինսկու, մարդու տեղեկատվական դաշտում կարելի է տարանջատել տարրական, կենսաբանական և տրամաբանական տեղեկատվական մակարդակներ: Տարրական
ինֆորմացիան հատուկ է անշունչ առարկաներին (մարդու մեջ առկա է մոլեկուլային և ավելի ցածր մակարդակով): Կենսաբանական ինֆորմացիան գործում է բջջի և ավելի բարձր մակարդակներով: Տրամաբանական ինֆորմացիան գլխուղեղի մտավոր, աբստրակտ և սոցիալական գործունեությունն է: Հետևաբար, մարդն ինքնին տեղեկատվական համակարգ է հանդիսանում [2, с. 16]։
32
<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
ԱՄկրտչյան
Տեղեկատվություն է նաև մարդկային «հոգեբանությունը, որի բովանդակությունը որոշակիորեն կազմակերպված մտավոր գործընթացներն են», նշում է Ա.Իվանիցկին [3, с. 36]:
Հետևաբար, դժվար է նաև տարանջատել «հոգեբանություն» և «տեղեկատվություն» կատեգորիաները:
Սահմանելով հոգեբանական պատերազմներ եզրը Զելինսկին նշում է. «Ցանկացած շփում կոմունիկացիա է, ցանկացած կոմունիկացիա այլ անհատի գիտակցության մանիպուլացում է (ցանկացած միջոցով, այդ թվում' ենթագիտակցության վրա ազդեցության շնորհիվ): ...Հոգեբանական պատերազմի ընթացքում կիրառվում են զանգվածային կոմունիկացիայի, տեղեկատվության և քարոզչության միջոցները, որոնց շնորհիվ հոգեկան գիտակցության գաղափարական մշակում է տեղի ունենում: Հոգեբանական պատերազմն իրականացվում է տեղեկատվական ճանապարհով: Մեր կարծիքով, չպետք է տարանջատել հոգեբանական և տեղեկատվական պատերազմները, քանի որ երկուսն էլ միևնույն գործընթացի էությունն են կազմում» [4, с. 96]:
Տեղեկատվական և հոգեբանական պատերազմները մեկ ընդհանուր համատեքստում հակված են դիտարկել նաև այլ մասնագետներ: Վերջինների շարքում է նաև Վ.Սիչենկովը, որը հստակ տալիս է տեղե-կատվական-հոգեբանական պատերազմների սահմանումը: Ըստ նրա, տեղեկատվական-հոգեբանական պատերազմը (ՏՀՊ) զանգվածային գիտակցության վրա տեղեկատվական ներազդեցության միջոցով իրականացվող միջոցառումների համալիր է' մարդկանց կարծիքը (աշխարհընկալումը, նպատակները, արժեքները), վարքագիծը փոփոխելու նպատակով, մարդկանց շահերի ծիրում չգտնվող նպատակներ նրանց պարտադրելու, ինչպես և նման ներազդեցությունից որոշ դեպքերում մարդկանց պաշտպանելու նպատակով [5, с. 25]։
Տեղեկատվական և հոգեբանական գործողությունների (պատերազմների) ընդհանրությունները հասկանալի են դառնում նաև, երբ համեմատում ենք այս երկու եզրերի առանձին սահմանումները:
33
Ա. Մկրտչյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
ԱՄՆ Պաշտպանական գերատեսչության' Միավորված հրամանատարների աշխատակազմի կողմից մշակված «Հոգեբանական գործողությունների միացյալ հայեցակարգը» հետևյալ կերպ է սահմանում հոգեբանական գործողություններ հասկացությունը. հոգեբանական գործողությունները ծրագրված գործողություններ են, որոնք իրականացվում են ընտրված տեղեկատվությունն ու ուղենիշներն արտաքին լսարանի համար փոփոխելու միջոցով' օտարերկրյա կառավարությունների, կազմակերպությունների, խմբերի և անհատների զգացումները, վարքագծի շարժառիթները, նպատակադրումները և, հիմնականում, վարքագիծը փոփոխելու նպատակով: ...Պատշաճ կիրառման դեպքում հոգեբանական գործողությունները կարող են ինչպես դաշնակիցների, այնպես էլ հակառակորդի ուժերից կյանքեր փրկել' նվազեցնելով հակառակորդի պայքարելու (հակամարտելու) պատրաստակամությունը: Հակառակորդի մարտական ոգին ընկճելու և նրա արդյունավետությունը նվազեցնելու միջոցով հոգեբանական գործողությունները կարող են նաև կանխել ագրեսիվ գործողությունները' հակառակորդի շարքերում տարակարծություն և դժգոհություն առաջացնելու միջոցով նրան ի վերջո դրդելով անձնատուր լինել1։
ԱՄՆ Պաշտպանական գերատեսչության նույն կառույցի «Տեղեկատվական գործողություններ» խորագրով միացյալ հրապարակումը («Մի շարք ռազմական գործողությունների ընթացքում տեղեկատվական գործողությունների ծրագրման, նախապատրաստման, իրականացման և գնահատման հայեցակարգ») հետևյալ կերպ է սահմանում «տեղեկատվական գործողություններ» ասվածը. տեղեկատվական գործողությունները զինված գործողությունների ընթացքում
1 Doctrine for Joint Psychological Operations, Joint Publication 3-53, 5 September 2003, This publication has been prepared under the direction of the Chairman of the Joint Chiefs of Staff. http://www.dtic.mil/doctrine/new_pubs/jp3_53.pdf
34
<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
ԱՄկրտչյան
իրականացվող համակողմանի գործունեություն է, որն այլ գործողությունների հետ միասին իրականացվում է հակազդող կամ պոտենցիալ հակազդող կողմի որոշումների կայացման գործընթացի վրա ազդելու, դրանց խոչընդոտելու, աղավաղելու, դրանց նկատմամբ վերահսկողությունը զավթելու և սեփական որոշումների կայացման գործընթացը պաշտպանելու նպատակով [6, էջ 124]։
Փաստաթուղթը սահմանում է նաև տեղեղեկատվակաե միջավայր հասկացությունը, որն այն անհատների, կազմակերպությունների և համակարգերի ամբողջությունն է, որոնք հավաքագրում, մշակում, տարածում են տեղեկատվությունը կամ, ընդհանուր առմամբ, գործում են տեղեկատվության հիման վրա: Այս միջավայրը բաղկացած է երեք փոխկապակցված հարթություններից, որոնք շարունակաբար փոխգործակցում են անհատների, կազմակերպությունների և համակարգերի հետ: Այս հարթությունները հայտնի են որպես ֆիզիկական, բուն տեղեկատվական և կոգնիտիվ (իմացական):
• Ֆիզիկական հարթությունը ներառում է հրամանների արձակման և վերահսկողության համակարգերը, հիմնական որոշումներ կայացնողներին և նրանց օժանդակող ենթակառուցվածք-ները, որոնք անհատներին ու կազմակերպություններին հնարավորություն են տալիս ազդեցություն ունենալ:
• Կոզեիաիվ հարթությունը ներառում է նրանց մտքերը (ուղեղները), ովքեր փոխանցում, ընդունում, արձագանքում են տեղեկատվությանը կամ պարզապես աշխատում են տեղեկատվու-
թյամբ:
• Բուն տեղեկատվական հարթությունը կամ միջոցները տեղեկատվական միջավայրի վերը նշված երկու հարթություններից որևէ մեկի վրա ազդեցություն գործելու գործիքների, տեխնոլոգիաների և գործողությունների համախումբն է1:
1 Նույն տեղում:
35
Ա. Մկրտչան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
Նշված փաստաթղթերում տեղեկատվական և հոգեբանական գործողությունների սահմանումները համեմատելիս կարելի է եզրակացնել, որ այս հասկացություններից առաջինն առավել լայն է, քան երկրորդը: Տեղեկատվական գործողությունները հանդես են գալիս նաև որպես հոգեբանական գործողություններ, երբ խոսքը տեղեկատվական միջավայրի կոգնիտիվ և մասամբ' բուն տեղեկատվական հարթությունների մասին է:
Այլ կեպ ասած' տեղեկատվական պատերազմը կամ գործողությունը նպատակների հիմնական մասով (երբ դուրս է գալիս համակարգչային անվտանգության խնդիրներից և առնչվում է իմացական հարթության մեջ ներազդման շնորհիվ որոշումների կայացման գործընթացի վրա ազդելուն) իր մեջ կրում է կամ կրկնում է հոգեբանական պատերազմի կամ գործողությունների նպատակները:
Գործողությունների իրականացման մեթոդների տեսանկյունից, սակայն, այս երկու գործընթացները կարող են որոշակիորեն տարբերվել: Օրինակ' հոգեբանական պատերազմի «զենքերից» է համարվում նաև փսիխոտրոպ (հոգեմետ) ներազդեցությունը: Վերջինս ենթադրում է ներազդեցություն մարդկանց հոգեբանության վրա դեղորայքի, քիմիական և կենսաբանական նյութերի միջոցով: Ներազդեցության այս տեսակն, առաջին հայացքից, որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ տեղեկատվության և տեղեկատվական գործողությունների հետ, քանի որ միտված է ներազդելու ֆիզիոլոգիական մակարդակով' շրջանցելով մարդու զգայարաններն (տեսողություն, լսողություն, հոտառություն, շոշափելիք) ու զգացողությունները, որոնց միջոցով էլ փոխանցվում է ցանկացած տեղեկատվություն:
Սակայն ներազդեցության այս ձևը ևս, ֆիզիոլոգիական մակարդակով ազդելով գլխուղեղի գործունեության վրա, վերջնական նպատակ է հետապնդում փոփոխել սուբյեկտի ընկալումները: Այդ ընկալումներն ինքնին, ինչպես նշում է Զելինսկին, տեղեկատվություն են:
36
<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
ԱՄկրտչյան
Այսինքն փսիխոտրոպ մեթոդի վերջնական նպատակը ևս սուբյեկտի կողմից ինֆորմացիայի ընկալման վրա ներազդեցություն ունենալն է: Այսպիսով, կարելի է ասել, որ տեղեկատվական-հոգեբանական գործողություններ (պատերազմներ) եզրը կիրառելի է այն դեպքում.
• երբ տեղեկատվություն եզրն ընկալում ենք իր ամենալայն իմաստով, որը ներառում է նաև մարդկային գիտակցությունն ինքնին և մտավոր բոլոր գործընթացները,
• միևնույն ժամանակ, երբ տեղեկատվական պատերազմների համատեքստում առանձնացնում ենք համակարգչային անվտանգության խնդիրները կամ տեղեկատվական միջավայրի ֆիզիկական հարթությունը (առնվազն դրա մի մասը)' որպես ուսումնասիրության առանձին առարկա:
Հանուն արդարության հարկ է նշել, սակայն, որ նման մոտեցումը' տեղեկատվակաե-հոգեբաեակաե գործողություններ եզրի կիրառումը գծիկով, առավել տարածված է հետխորհրդային դպրոցի ներկայացուցիչների շրջանում (Պոչեպցով, Զելինսկի, Մանոյլո, Սիչեն-կով): Մինչդեռ արևմտյան, մասնավորապես' ամերիկյան դպրոցի ներկայացուցիչները հակված են հստակ տարանջատել տեղեկատվական և հոգեբանական գործողություններ (պատերազմներ) հասկացությունները (Լայնբարջեր, Սթեյն, Լյուիս): Մոտեցումների այս տարբերությունը, թերևս, բխում է խորհրդային (որի ավանդույթները շարունակում են կրել հետխորհրդային դպրոցի ներկայացուցիչները) և արևմտյան կրթական մոդելների առանձնահատկություններից:
Եթե արևմտյան դպրոցին հատուկ է հնարավորինս նեղ ոլոր-տային մոտեցումն առկա խնդիրներին, ապա խորհրդային դպրոցին առավել հատուկ է լայն մոտեցումը:
Մեր պարագայում նախապատվությունը խնդրի դիտարկմանը հնարավորինս լայն համատեքստում պայմանավորված է իրական
37
Ա. Մկրտչյան
<2'1-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
քաղաքականության հրամայականներով: Երկու երևույթների հստակ տարանջատումը կիրառական նշանակություն ունի այն երկրների համար, որտեղ տասնամյակներ շարունակ կայացել են հոգեբանական և տեղեկատվական պայքարի տեխնոլոգիաների մշակման և կիրառման առանձին ինստիտուտներ: Մինչդեռ առավել երիտասարդ պետությունների համար (ինչպիսին են նաև ՀՀ-ն և ԼՂՀ-ն), որոնք գոյության առաջին իսկ օրից հայտնվել են տեղեկատվական և հոգեբանական պայքարի կիզակետում, առավել հրատապ է դառնում խնդրի համակողմանի ուսումնասիրությունը' ժամանակի և այլ ռեսուրսների սղության պատճառով:
Այսօր տեղեկատվական-հոգեբանական պայքարում ՀՀ և ԼՂՀ անմիջական հակառակորդների թվում են Թուրքիան և Ադրբեջանը: Սակայն միաժամանակ, ինչպես ղարաբաղյան, այնպես էլ հայ-թուրքական կարգավորման գործընթացներում իրենց շահերն ունեն երկու գործընթացների միջնորդները, վերջիններս, բնականաբար, սեփական շահի սպասարկման են ձգտում նաև տեղեկատվական և հոգեբանական տեխնոլոգիաների կիրառմամբ:
Հաճախ այս տեխնոլոգիաների օգնությանն են դիմում նաև հայկական պետությունների մյուս հարևանները և այլ դերակատարներ' իրենց շահերի համատեքստում, որոնք երբեմն այս կամ այն կերպ առնչվում են նաև մեր շահերին կամ հայության խնդիրներին:
Գտնվելով այս բոլոր գործողությունների կիզակետում, միաժամանակ, ինչպես նշվեց, տիրապետելով բավական սահմանափակ ռեսուրսների ՀՀ-ի և ԼՂՀ-ի առջև խնդիր է ծառանում էապես բարձրացնել կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետությունը, այն էլ կարճ ժամանակահատվածում: ՀՀ-ն և ԼՂՀ-ն տեղեկատվական դաշտում «քանակապես» հակառակորդ(ներ)ին գերազանցելու բավական սահմանափակ հնարավորություններ ունեն, հետևաբար, այս պայքարում հնարավոր է հաղթող դուրս գալ միայն
38
<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
ԱՄկրտչյաե
կիրառվող տեխնոլոգիաների «որակական» կողմը կատարելագործե-լու հաշվին: Այս համատեքստում կարևորվում է տեղեկատվական պայքարի առավել լայն ուսումնասիրությունը' խնդրի իմացական (կոգնիտիվ) հարթության շեշտադրմամբ: Հետևաբար, հենց տեղե-կատվական-հոգեբանական պայքարի առանձնահատկությունների, գործիքների, մեթոդների ուսումնասիրությունը կարող է ապահովել տեսական այն հիմքը, որի վրա հնարավոր կլինի կատարելագործել մեր կողմից իրականացվող բազմավեկտոր տեղեկատվական պայքարն իրական քաղաքականության մեջ:
Սեպտեմբեր, 2014թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Г.Г. Почепцов, Психологические войны, «Рефл-бук», «Ваклер», 2000.
2. С.А. Зелинский, Лекции, Тема: 3. Психика и информация. Информация и психологические войны (Современные психотехнологии манипулирования), Санкт- Петербург, 2010.
3. А.М. Иваницкий, В.Б. Стрелец, И.А. Корсаков, Информационные процессы мозга и психическая деятельность, Москва, 1986.
4. Зелинский C.A., Информационно-психологическое воздействие на массовое сознание, Санкт-Петербург, 2008.
5. Сыченков В.В., Информационно-психологические войны, Москва, 2010.
6. Սոֆյա Օհաեյաե, Արփինե Մայքջյաե, Տեղեկատվական պատերազմները որպես ազգային անվտանգության սպառնալիք, «21-րդ ԴԱՐ», N 4, 2014:
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ' ՈՐՊԵՍ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑ
Անհա Մկրտչյահ
Ամփոփագիր
Երկրորդ աշխարհամարտից հետո Արևմուտքում ստեղծվեցին մի շարք հաստատություններ, որոնց նպատակը ճգնաժամային իրավիճակներում ոչ կոն-վենցիոնալ գործողությունների ուսումնասիրությունն էր, դրանց առավելա-
39
Ա. Մկրտչան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
գույն արդյունավետության ապահովումը: Նման գործողությունների շարքում էին նաև հոգեբանական, ավելի ուշ' տեղեկատվական գործողությունները:
Տեղեկատվական և հոգեբանական գործողությունների ժամանակակից սահմանումները համեմատելիս ակնհայտ է դառնում, որ տեղեկատվական գործողությունները հանդես են գալիս նաև որպես հոգեբանական գործողություններ այն դեպքում, երբ խոսքը տեղեկատվական միջավայրի իմացական և մասամբ' բուն տեղեկատվական հարթությունների մասին է: Տեղեկատվական պատերազմի կամ գործողությունների նպատակները կրկնում են հոգեբանական պատերազմի կամ գործողությունների նպատակները, երբ տեղեկատվական գործողությունները դիտարկում ենք համակարգչային անվտանգության խնդիրներից դուրս: Այս դեպքում երկու գործընթացների նպատակն էլ հանգում է իմացական հարթության մեջ ներազդման միջոցով որոշումների կայացման գործընթացի վրա ազդեցություն ունենալուն և հակառակորդի վարքագիծը փոփոխելուն: Հետևաբար, տեղե-կատվական-հոգեբանական գործողություններ, պատերազմներ եզրերի կիրառությունը լիովին արդարացված է դառնում, երբ ուսումնասիրության առարկա է հանդիսանում գործընթացների բովանդակային կամ իմացական կողմը: Այս մոտեցումն առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում բազմավեկտոր տեղեկատվական և հոգեբանական գործողությունների թիրախում հայտնված հայկական երկու պետությունների համար, որոնք ստիպված են տեղեկատվական-հոգեբանական պայքար մղել միանգամից մի քանի ճակատով:
ПСИХОЛОГИЧЕСКИЕ ОПЕРАЦИИ КАК СПОСОБ СОВЕРШЕНСТВОВАНИЯ ПРОПАГАНДЫ
Анна Мкртчян
Резюме
После Второй мировой войны на Западе сформировался ряд институтов, цель которых заключалась в исследовании неконвенциональных операций в кризисных ситуациях и обеспечении их максимальной эффективности. Среди подобных операций рассматривались психологические, позднее — информационные операции.
40
<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
ԱՄկրտչյաե
При сравнении современных определений информационных и психологических операций становится очевидно, что информационные операции также выступают в качестве психологических операций в том случае, когда речь идет о когнитивной и, частично, непосредственно информационной плоскостях информационной среды. Цели информационной войны повторяют цели психологической, когда первые рассматриваются вне проблем компьютерной безопасности. В этом случае цели обоих процессов сходятся на оказании воздействия на принятие решения и изменении поведения противника посредством воздействия на когнитивном уровне. Следовательно, использование понятий информационно-психологические операции, войны полностью оправдано, когда предметом исследований является наиболее содержательная или когнитивная сторона процессов. Подобное разделение предоставляет возможность в качестве предмета отдельных исследований рассматривать именно эту сторону процессов, что в свою очередь способствует постоянному изменению и развитию тактик информационных и психологических операций, осуществляемых Республикой Арменией и НагорноКарабахской Республикой именно на когнитивном уровне. Подобный подход получает особую важность для двух армянских республик, обладающих достаточно ограниченными материальными ресурсами и оказавшихся в центре информационных и психологических войн.
PSYCHOLOGICAL OPERATIONS AS A WAY TO IMPROVE THE OUTREACH
Anna Mkrtchyan
Resume
After the World War II a number of institutions were formed in the US aimed at studying non-conventional operations in critical situations and ensuring their effectiveness. Such operations included psychological, and later on also information operations.
While comparing modern definitions of information and psychological operations, it becomes obvious that information operations are also presented as psychological ones in case, when they concern to the cognitive aspects of information environment and partially to basic information platforms.
41
Ա. Մկրտչան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.
When information operations are viewed outside the context of computer security problems, the objective of information war or information operations is the same as that of the psychological warfare and operations.
In this case the both processes aim to influence an opponent’s decisionmaking and change its behavior by affecting its cognitive sphere. Therefore, the use of the terms information-psychological operations and warfare is completely justified, when the contextual or cognitive side of the processes is under subject of the study. Such distinction gives an opportunity to make this facet of the problem a separate subject for study. This in turn will give an opportunity in the course of the time to change or develop the strategies for the Republic of Armenia (RA) and the Republic of Nagorno-Karabakh (NKR) in these cognitive aspects of psychological and information operations. Such approach gains a special importance for the two Armenian republics, which possess very limited material resources, and are targeted by the multi-vector information and psychological operations.
42