Научная статья на тему 'Հայաստանի ռազմական ոլորտի փոխակերպումը Եվ նոր դարաշրջանի հրամայականները'

Հայաստանի ռազմական ոլորտի փոխակերպումը Եվ նոր դարաշրջանի հրամայականները Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
508
42
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Հրաչյա Արզումաեյաե

Գլոբալացման գործընթացները փոխում են աշխարհաքաղաքական պատ-կերը միջազգային անվտանգության միջավայրը՝ հարկադրելով մարդ-կանց ու երկրներին արձագանքել նոր սպառնալիքներին ու մարտահրա-վերներին։ 21-րդ դարի աշխարհը որակապես փոխվել է, այն դարձել էավելի բարդ. ի հայտ են եկել բազմաթիվ ասիմետրիկ սպառնալիքներ,որոնց դիմակայելն արդյունաբերական (ինդուստրիալ) դարաշրջանի ինս-տիտուտների հայեցակարգերի հիման վրա, լավագույն դեպքում, դառ-նում է անարդյունավետ, իսկ ավելի հաճախ՝ պարզապես անհնարին։ Ան-հետաձգելիորեն անհրաժեշտ են դառնում պատերազմի ու հակամարտու-թյան ավանդական մոդելների վերանայումը նոր՝ 21-րդ դարի պատերազ-մի շարունակականությունը (կոնտինուում) նկարագրող մշակումները։Վտանգի սպառնալիքների գնահատման գոյություն ունեցող մեթոդաբա-նությունները սանդղակները, որոնք թույլ են տալիս ռազմական ոլորտումիրականացվող միջոցառումների արդյունավետության քանակական գնա-հատականը տալ, անարդյունավետ կամ պարզապես անհամարժեք կարողեն լինել ձևավորվող նոր գլոբալ միջավայրում։Նոր դարաշրջանի մարտահրավերներին համարժեք հակազդեցու-թյան համար անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունը, պետությունը ևնրա ռազմական կազմակերպությունը ենթարկվեն վերափոխման։ Այսհամատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում Հայաստանի1 ռազմականոլորտի փոխակերպումը։ Նոր դարաշրջանին, նրա մարտահրավերներինու սպառնալիքներին համապատասխանելու համար Հայաստանը պետք էձեռնարկի ռազմական բարեփոխումներ՝ հենվելով նաև այլ բանակների ուպետությունների ռազմական մտքի նվաճումների կազմակերպականփորձի վրա։ Օտար սխեմաներն ու հայեցակարգերը պարզապես պատճե-նելու փորձերն ի սկզբանե դատապարտված են անհաջողության, քանի որսրընթաց փոփոխվող աշխարհի հետևից հասնելու հնարավորություն չենթողնում։ Հայաստանի ռազմական ոլորտի փոխակերպումը պետք է տեղիունենա հայոց ռազմական տրամաբանության պատերազմի տեսլականիհիման վրա՝ մեր երկրի ներուժի ու հնարավորությունների հաշվառմամբ։Փոխակերպման արտաքին հրամայականները հավելվում են ներքինհրամայականներին։ Հայաստանի զինված ուժերը 21-րդ դար մտան՝ ունե-նալով Հարավային Կովկասում առավել մարտունակ կարգավիճակը։ Նրապահպանման խնդիրը տարածաշրջանում ստեղծված ուժերի հավասարա-կշռությունը պահելու կարևորագույն պայմանն է։ Այդ խնդիրը չի կարողլուծվել միայն ռազմական ներուժի քանակական մեծացման միջոցով. պա-հանջվում է նաև համապատասխան տեսական հենք ապահովող որակա-կան թռիչք։ Հայոց բանակը պետք է թռիչք կատարի 21-րդ դարի զինվածուժերին համապատասխանելու համար։ Սա բարդ խնդիր է, որը ենթա-դրում է առաջին հայացքից փոխբացառող երկու գործընթացների նախա-ձեռնում. ուժերի հավասարության հաշվեկշռի պահպանում տարածա-շրջանում և, միևնույն ժամանակ, Հայաստանի ռազմական կառույցի որա-կական փոփոխություններ։ Չստուգված քայլերն ու չկշռադատված փոփո-խությունները կարող են ճակատագրական հետևանքներ ունենալ հայոցվերականգնված պետականության համար։ Բարեփոխումներից որակա-կան փոփոխություններից հրաժարումը, մյուս կողմից, ժամանակի ընթաց-քում կհանգեցնի տարածաշրջանում ստեղծված ուժերի հավասարակշռու-__թյան փոփոխության։ Հայաստանը, փաստորեն, կանգնած է որակական բա-րեփոխումների ռազմական հեղափոխության կամ էլ անխուսափելի զի-ջումների երկընտրանքի առջև։Հայաստանի ռազմական ոլորտի փոխակերպման դրա տեսականհիմքերի մշակման անհրաժեշտության գիտակցումն անհրաժեշտ էդարձնում այլ երկրների, որոնք կատարել են 21-րդ դարի զինված ուժերինհամապատասխանելուն տանող թռիչքը, փորձի վերլուծությունը։ Նմանփոխակերպման հայեցակարգերը հենվում են ոչգծայնության պարադիգմիև բարդ ադապտիվ համակարգերի տեսության վրա, որոնց հենքին մշակ-վում են պատերազմի այնպիսի նոր հայեցակարգեր, ինչպիսիք են ցանցա-կենտրոն պատերազմները (ՑԿՊ) արդյունքի հասնելուն կողմնորոշված(ԱՀԿ) գործողությունները։Նոր հայեցակարգերի կարևոր գործոն են ոչ միայն ոչ այնքանտեխնոլոգիաները, որքան մարդկային գործոնը։ Յուրաքանչյուր հեղաշր-ջում ռազմական գործում, ռազմական ոլորտի ցանկացած փոխակերպում,իրենց հերթին, նշանակում են անխուսափելի փոփոխություններ ռազմա-կան մշակույթում, որոնք, մասնավորապես, ընդգրկում են զինվորականկրթությունը, զինվորական կադրերի պատրաստման ու վերապատրաստ-ման համակարգը այլն։Փոխակերպումն, այսպիսով, սկսվում ավարտվում է մշակույթի մեջև իր արտացոլումն է գտնում հասարակության արժեհամակարգում, նրաանդամների վարքագծում։ Ինչին է հավատում ժողովուրդը, որն է ապա-գայի նրա տեսլականը. այս ամենն, անկասկած, ներգործում է փոխակերպ-ման վրա, որը բարդ ու ինքն իրեն փոփոխող դինամիկ գործընթաց է։ Դրահաջողությունը հիմնականում կախված է ռազմական կառույցի ստեղծա-գործական, նորարարություններին պատրաստ լինելու կարողության ուանխուսափելի ժառանգական իներցիոնության միջև հավասարակշռու-թյուն գտնելու՝ հասարակության ունակությունից։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Трансформация военной сферы в 21 веке неизбежно охватывает практически все общество и непосредственно все аспекты военной организации государства. Доминирующим паттерном человеческого поведения в новую эпоху становится сетевое поведение, что не может не сказаться как на характере войны, так и на поведении военных [11, p. 5], и требует разработки новой, сетевой военной парадигмы, в которой сетецентричность является ключевым элементом [12, p. 4]. Трансформация военной сферы на основе сетевой парадигмы и теории сложных адаптивных систем требует изменения подходов к проблеме конфликта и разработки новых моделей конфликта и концепций войны, что неизбежно приводит к необходимости постановки и решения новых операционных и тактических задач. Новые модели конфликта и теории войны не дают быстрого и исчерпывающего ответа на все вызовы новой эпохи, но обеспечивают концептуальный фрейм для оценки военных проблем и проблем национальной безопасности в терминах теории сложных адаптивных систем. Они позволяют работать со сложной средой безопасности 21 века, концентрируясь на самой сложной ее размерности — человеческом измерении [54, pp. 5-6]. В этом смысле новые теории хорошо соотносятся с опытом ветеранов, который может быть оформлен в виде следующей сентенции: «Любая революция в военном деле и любая трансформация должна начинаться с признания сложной и человекоцентричной природы войны» [54, pp. 58-59]. Не вызывает сомнений, что новые теории войны — это обоюдоострый меч, который, позволяя добиться большей эффективности, приводит и к большей уязвимости при неграмотных и непродуманных решениях. В данном случае мы имеем дело не с самими ограничениями новых теорий, теоретический базис которых достаточно хорошо проработан, но с ограничениями линейного военного мышления, которое неизбежно вносит линейность в новые военные теории, основывающиеся на парадигме нелинейности, и пытается свести их только к технологическому измерению [69]. С данной точки зрения, понимание революционности новых военных теорий и концепций является критически важным, так как позволяет понять и учесть ограничения — как технологические, так и концептуальные, и уже в рамках складывающегося контекста и требований среды выстраивать трансформацию военной сферы. Причем и сама трансформация в 21 веке оказывается сложным процессом, во многих своих аспектах опирающимся на культуру народа, его видение мира и требующим внесения изменений в военную культуру. Понимание концептуальных основ трансформации военной сферы в 21 веке позволяет понять, каким образом и на каком теоретическом базисе должна происходить реформа военной организации Армении, призванная привести ее в соответствие с императивами возрожденной армянской государственности и нарождающейся эпохи.

Текст научной работы на тему «Հայաստանի ռազմական ոլորտի փոխակերպումը Եվ նոր դարաշրջանի հրամայականները»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆԵՐԸ

Հրաչյա Արզումաեյաե

Հոդվածում քննարկվում են Հայաստանի ռազմական ոլորտի փոխակերպման (տրանսֆորմացիայի) տեսական ուղղությունները։ Փոխակերպումը պետք է տեղի ունենա պատերազմի հայկական տեսլականի հիման վրա, բայց այլ պետությունների ռազմական մտքի նվաճումների ու կազմակերպական փորձի կիրառմամբ։ Նման փոխակերպման հայեցակարգերը հենվում են ոչգծայնության պարադիգմի և բարդ ադապտիվ համակարգերի տեսության վրա, որոնք ընկած են պատերազմի նոր հայեցակարգերի ցանցա-կենտրոն պատերազմների և արդյունքի հասնելուն կողմնորոշված գործողությունների հիմքում։

Նոր հայեցակարգերի կարևորագույն տարր է համարվում մարդկային գործոնը, և ռազմական ոլորտի ցանկացած փոխակերպում պետք է սկսվի նրանից, որ գիտակցվի պատերազմի բարդ և մարդակենտրոն բնույթը, ինչն անխուսափելիորեն փոփոխություններ է ենթադրում ռազմական մշակույթում։ Փոխակերպումը բարդ և դինամիկ գործընթաց է, որի հաջողությունը պայմանավորված է ռազմական կառույցի հնարագիտության ու նորարարությանը պատրաստ լինելու և անխուսափելի իներցիոնության միջև հավասարակշռություն գտնելու հասարակության ունակությամբ։

Ներածություն

Գլոբալացման գործընթացները փոխում են աշխարհաքաղաքական պատկերը և միջազգային անվտանգության միջավայրը հարկադրելով մարդկանց ու երկրներին արձագանքել նոր սպառնալիքներին ու մարտահրավերներին։ 21-րդ դարի աշխարհը որակապես փոխվել է, այն դարձել է ավելի բարդ. ի հայտ են եկել բազմաթիվ ասիմետրիկ սպառնալիքներ, որոնց դիմակայելն արդյունաբերական (ինդուստրիալ) դարաշրջանի ինստիտուտների և հայեցակարգերի հիման վրա, լավագույն դեպքում, դառնում է անարդյունավետ, իսկ ավելի հաճախ պարզապես անհնարին։ Անհետաձգելիորեն անհրաժեշտ են դառնում պատերազմի ու հակամարտության ավանդական մոդելների վերանայումը և նոր 21-րդ դարի պատերազմի շարունակականությունը (կոնտինուում) նկարագրող մշակումները։ Վտանգի և սպառնալիքների գնահատման գոյություն ունեցող մեթոդաբա-

27

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

եություեեերը և սանդղակները, որոնք թույլ եե տալիս ռազմական ոլորտում իրականացվող միջոցառումների արդյունավետության քանակական գնահատականը տալ, աեարդյուեավետ կամ պարզապես աեհամարժեք կարող եե լինել ձևավորվող նոր գլոբալ միջավայրում:

Նոր դարաշրջանի մարտահրավերներին համարժեք հակազդեցության համար անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունը, պետությունը և նրա ռազմական կազմակերպությունը ենթարկվեն վերափոխման: Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում Հայաստանի1 ռազմական ոլորտի փոխակերպումը: Նոր դարաշրջանին, նրա մարտահրավերներին ու սպառնալիքներին համապատասխանելու համար Հայաստանը պետք է ձեռնարկի ռազմական բարեփոխումներ հենվելով եաև այլ բանակների ու պետությունների ռազմական մտքի նվաճումների և կազմակերպական փորձի վրա: Օտար սխեմաներն ու հայեցակարգերը պարզապես պատճե-եելու փորձերն ի սկզբաեե դատապարտված եե անհաջողության, քանի որ սրընթաց փոփոխվող աշխարհի հետևից հասնելու հնարավորություն չեն թողնում: Հայաստանի ռազմական ոլորտի փոխակերպումը պետք է տեղի ունենա հայոց ռազմական տրամաբանության և պատերազմի տեսլականի հիման վրա մեր երկրի ներուժի ու հնարավորությունների հաշվառմամբ: Փոխակերպման արտաքին հրամայականները հավելվում եե ներքին հրամայականներին: Հայաստանի զինված ուժերը 21-րդ դար մտան ունենալով Հարավային Կովկասում առավել մարտունակ կարգավիճակը: Նրա պահպանման խնդիրը տարածաշրջանում ստեղծված ուժերի հավասարակշռությունը պահելու կարևորագույն պայմանն է: Այդ խնդիրը չի կարող լուծվել միայն ռազմական ներուժի քանակական մեծացման միջոցով. պահանջվում է եաև համապատասխան տեսական հենք ապահովող որակական թռիչք: Հայոց բանակը պետք է թռիչք կատարի 21-րդ դարի զինված ուժերին համապատասխանելու համար: Սա բարդ խնդիր է, որը ենթադրում է առաջին հայացքից փոխբացառող երկու գործընթացների նախաձեռնում. ուժերի հավասարության և հաշվեկշռի պահպանում տարածաշրջանում և, միևնույն ժամանակ, Հայաստանի ռազմական կառույցի որակական փոփոխություններ: Չստուգված քայլերն ու չկշռադատված փոփոխությունները կարող եե ճակատագրական հետևանքներ ունենալ հայոց վերականգնված պետականության համար: Բարեփոխումներից և որակական փոփոխություններից հրաժարումը, մյուս կողմից, ժամանակի ընթացքում կհաեգեցեի տարածաշրջանում ստեղծված ուժերի հավասարակշռու-

1 Այստեղ և այսուհետ Հայաստան ասելով նկատի եե առնվում հայկական երկու պետությունները Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որոնք մշակութային և ռազմաստրատեգիական առումով մեկ ամբողջի մասեր եե:

28

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Հ. Արզումաեյաե

թյաե փոփոխության: Հայաստանը, փաստորեն, կանգնած է որակական բարեփոխումների և ռազմական հեղափոխության կամ էլ անխուսափելի զիջումների երկընտրանքի առջև։

Հայաստանի ռազմական ոլորտի փոխակերպման և դրա տեսական հիմքերի մշակման անհրաժեշտության գիտակցումն անհրաժեշտ է դարձնում այլ երկրների, որոնք կատարել են 21-րդ դարի զինված ուժերին համապատասխանելուն տանող թռիչքը, փորձի վերլուծությունը։ Նման փոխակերպման հայեցակարգերը հենվում են ոչգծայնության պարադիգմի և բարդ ադապտիվ համակարգերի տեսության վրա, որոնց հենքին մշակվում են պատերազմի այնպիսի նոր հայեցակարգեր, ինչպիսիք են ցանցա-կենտրոն պատերազմները (ՑԿՊ) և արդյունքի հասնելուն կողմնորոշված (ԱՀԿ) գործողությունները։

Նոր հայեցակարգերի կարևոր գործոն են ոչ միայն և ոչ այնքան տեխնոլոգիաները, որքան մարդկային գործոնը։ Յուրաքանչյուր հեղաշրջում ռազմական գործում, ռազմական ոլորտի ցանկացած փոխակերպում, իրենց հերթին, նշանակում են անխուսափելի փոփոխություններ ռազմական մշակույթում, որոնք, մասնավորապես, ընդգրկում են զինվորական կրթությունը, զինվորական կադրերի պատրաստման ու վերապատրաստման համակարգը և այլն։

Փոխակերպումն, այսպիսով, սկսվում և ավարտվում է մշակույթի մեջ և իր արտացոլումն է գտնում հասարակության արժեհամակարգում, նրա անդամների վարքագծում։ Ինչին է հավատում ժողովուրդը, որն է ապագայի նրա տեսլականը. այս ամենն, անկասկած, ներգործում է փոխակերպման վրա, որը բարդ ու ինքն իրեն փոփոխող դինամիկ գործընթաց է։ Դրա հաջողությունը հիմնականում կախված է ռազմական կառույցի ստեղծագործական, նորարարություններին պատրաստ լինելու կարողության ու անխուսափելի և ժառանգական իներցիոնության միջև հավասարակշռություն գտնելու հասարակության ունակությունից։

1. Գլոբալացումը և անվտանգության միջավայրի փոփոխությունը 21-րդ դայաւմ

1.1. Գլոբալացում

Ամբողջ աշխարհն ընդգրկած և հաճախ ցավագին ընթացող գլոբա-լացման գործընթացների խորությունը թույլ չի տալիս դրանք դիտարկել սոսկ որպես տեխնոլոգիական կամ տնտեսական երևույթներ։ Գլոբալա-ցումը ներառում է սոցիալական և քաղաքական ասպեկտները, որոնք այս

29

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

կամ այն չափով առնչվում եե ոչ միայն հասարակության սոցիալական ու քաղաքական կառույցներին, այլև առանձին անհատին։ Եվ եթե գլոբալաց-ման գործընթացներին այս կամ այն հասարակության ներգրավվածության աստիճանը կարող է բանավեճի առարկա լինել, ապա ներգրավվածու-թյունն ինքն այլևս կասկածներ չի առաջացնում։ Կան բազմաթիվ հայտա-նիշներն այն բանի, որ Արևմուտքի արմատական փոփոխությունը, որ առաջ է բերել գլոբալացման ներկայիս փուլը, հանգեցնում է իր արևմտյան ինքնության փոփոխությանը անխուսափելիորեն փոխելով մեր պատկերացումներն անձի, սոցիումի և պետության մասին [1, pp. 2-12]։ Կան բոլոր նշաններն այն բանի, որ այդ գործընթացներն ինչ-որ իմաստով դուրս են եկել հասարակության վերահսկողությունից և ակնհայտորեն գերազանցում են դրանք վերահսկելու կամ ուղղորդելու պետության ունակությունը։ Գլոբալացումն ավելի ու ավելի է թողնում ինքնաբավ գործընթացի տպավորություն, որն ունի իր ներքին տրամաբանությունն ու դինամիկան և որը բավականաչափ դժվար է ենթարկվում վերահսկողության և առավել ևս ուղղորդման։ Ավելի շուտ հակառակը գլոբալացման գործընթացներն են հարկադրում պետությունների տնտեսություններին և իրենց պետություններին, հասարակությանն ընդհանրապես փոխվել հարմարվելով անընդհատ փոփոխվող աշխարհին։

Երբեմն գայթակղություն է առաջանում գլոբալացման գործընթացները պատկերացնել որպես մի ինչ-որ մեծ նախագիծ իրականացնող Արևմուտքի գիտակցված և նպատակաուղղված գործունեության արդյունք [2, pp. 4-5]։ Ընդ որում նման մոտեցման կարելի է հանդիպել ոչ միայն երրորդ աշխարհի երկրներում, Իսլամական աշխարհում, այլև հենց Արևմուտքում։ Պատմաբան Թոնի Ջադն իր «Պատերազմից հետո» մենագրությունում, որը նվիրված է Եվրոպայի պատմությանը 1945 թվականից հետո, գրում է. «21-րդ հարյուրամյակի արշալույսին Եվրոպան ներկայացնում է միջազգային առաքինությունների կատարյալ նմուշ. դա մի հանրություն է հիմնված... արժեքների վրա, օրինակման արժանի, դեպի որը կողմնորոշվում են ինչպես իրենք եվրոպացիները, այնպես էլ այլ աշխարհամասերի բնակիչները» [3, 4, 5]։ Ընդ որում այս համբավը, ըստ Ջադի, «միանգամայն արդարացի է»։ Նման մոտեցում կարելի է տեսնել նաև անգլիական «նոր լեյբորիստների» գաղափարախոսների մոտ։ Իր «Ինչու Եվրոպան կկառավարի 21-րդ հարյուրամյակը» մանիֆեստում Մարկ Լեոնարդը (Mark Leonard) գրում է. «Պատկերացրեք մի աշխարհ, ուր տիրում են անդորրը, բարգավաճումն ու դեմոկրատիան... Այն, ինչ առաջարկեցի ձեզ պատկերացնել, «Նոր եվրոպական հարյուրամյակն» է... Եվրոպան երկու սկզբերի համադրումն է լիբերալիզմից բխող ազատության դինամիզմի և սոցիալական դեմոկրատիայից

30

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Հ. Արզումաեյաե

բխող բարեկեցության: Որքան հարուստ դառնա աշխարհն ու առաջ ընթանա նախնական կարիքները բավարարելու քաղցը հագեցնելու և առողջությունը պահպանելու ուղղությամբ, այնքան եվրոպական կենսակերպն ավելի անժխտելի կդառնա» [4, 5, 6]։ Այնուհետև նա գրում է. «Ելնելով նրանից, թե Հնդկաստանը, Բրազիլիան, Հարավային Աֆրիկան և հատկապես Չինաստանն ինչպես կզարգանան տնտեսապես ու կդրսևորվեն քաղաքականապես, եվրոպական մոդելը կդառնա այդ երկրների բարեկեցության և սոցիալական ապահովության ամրապնդման էլ ավելի գրավիչ ձև։ Դրանք կմիանան Եվրամիությանը «Նոր եվրոպական հարյուրամյակի» կառուցման գործում»։

Սակայն իրականությունը փոքր-ինչ այլ է։ Եթե մենք գործ ունենայինք գիտակցված գործունեության և նախագծի հետ, ապա ինչպես գլոբալաց-ման գործընթացների խթանումը, այնպես էլ դրանց դիմակայելն անհամեմատ ավելի հեշտ խնդիր կլիներ։ Իրականում մենք գործ ունենք այնպիսի գործընթացների հետ, որոնք ունեն իրենց տրամաբանությունը, իրենց ուժը ստանում են անմիջականորեն հասարակության ներսում և նոր տեխնոլոգիաներից ու ստեղծում են նոր իրողություն, որի հետ ստիպված են հաշվի նստել թե քաղաքական ոլորտը, թե իշխանության մյուս բոլոր ավանդական բաղադրիչները և թե սոցիումն ընդհանրապես [2, p. 5]։

Ինքնաբավ դառնալով գլոբալացումը հանգեցնում է տնտեսական ոլորտի բուռն զարգացման և անընդմեջ բարդացման։ Որպես հետևանք ավելի ու ավելի են բարդանում պետական կարգավորման համակարգը և հասարակության քաղաքական ոլորտը, ինչն իր հերթին անխուսափելիորեն ազդում է տնտեսության և սոցիալական ոլորտի վրա։ 21-րդ դարի հասարակությունը ներկայանում է որպես բազմաթիվ հակադարձ կապեր ունեցող մի համակարգ, որի շղթայում գտնվում է տնտեսական ոլորտը, բայց ոչ քաղաքականությունը և առավել ևս գաղափարախոսությունը։ Վերջինները փորձում են կատարել ծավալվող գործընթացները կարգավորողի, բայց ոչ նախաձեռնողի դեր։ Հասարակությունը կառավարելու, հասարակական կյանքը և տնտեսությունը կարգավորելու գործընթացները հիերարխիայի ավանդական մեխանիզմների հիման վրա, հայտնվում են «հետևից հասնողի» վիճակում փորձելով «սանձել» անընդհատ առաջ վազող գլոբալացումը։

Ներկայումս բավական հստակորեն կարելի է առանձնացնել գլոբա-լացման գործընթացների զարգացման երկու ուղղություն։ Առաջինը կապված է տեղեկատվական հասարակությունների ի հայտ գալու հետ [7]։ Երկրորդը ավանդական սոցիալական համակարգերի և հասարակությունների անողոք փոփոխությունն է [8, pp. 145-169]։ Եվ եթե առաջինը վերաբերում է

31

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

միայն զարգացած երկրեերիե, ապա երկրորդն ըեդգրկել է գրեթե ողջ երկրագունդը: Գլոբալացմաե գործըեթացեերի ազդեցություեը մշակույթի վրա հաեգեցրեց եոր երևույթի ի հայտ գալուե. զաեգվածայիե մշակույթ, որը եույեպես հիմեակաեում էլեկտրոեայիե լրատվամիջոցեերի և մշակութայիե գործըեթացեերի զարգացմաե, քաե թե գաղափարախոսությաե արդյուեք է [9, С. 123-153]:

Գլոբալացմաե ագրեսիվ եերխուժումե ավաեդակաե հասարակու-թյուեեեր չի կարող լայեըեդգրկուե պատասխաե ռեակցիա չառաջացեել: Որոշ հասարակություեեեր և մշակույթեեր, իեչպիսիե եե ճապոեակաեը, չիեակաեը, հեդկակաեը, հարմարվում եե ձևավորելով գլոբալացմաե մար-տահրավերեերի համարժեք արձագաեքեեր: Մյուսեերը, չդիմաեալով

ճեշմաեը, կոտրվում եե և աստիճաեաբար «լուծվելով» ձուլվում եե եոր գլոբալ աշխարհում կորցեելով իրեեց իեքեատիպություեը: Մի շարք մշակույթեեր ըետրում եե գլոբալացմաեե ակտիվորեե դիմակայելու ուղիե և ապակառուցողակաե ու ավերիչ ռեակցիայի այս կամ այե ձևը: Իսլամակաե աշխարհը և իսլամակաե ահաբեկչություեե այե ձևով, իեչպես դրաեք կաե 21-րդ դարում, եմաե ռեակցիայի դրսևորումեերից եե և մի հիմեախեդիր, որիե բախվելու է գլոբալ աշխարհը1:

Ձևավորվող գլոբալ աշխարհի և համաշխարհայիե առկա քաղաքա-կաե համակարգի համար եոր սպառեալիքեեր կարող եե ծագել եաև այե հասարակություեեերից, սոցիալակաե խմբերից ու աեձաեցից, որոեք գիտակցաբար կամ աեգիտակցաբար դուրս եե մեում գլոբալացմաե գործըե-թացեերից [11, p. 1]: Հյուսիսայիե Կորեայի և Աֆղաեստաեի փորձը թույլ է տալիս տեսեել, թե իեչպես է այս կամ այե հասարակությաե մեկուսացումը կամ իեքեամեկուսացումը, ի վերջո, հաեգեցեում ճգեաժամի: Համաշխարհայիե զարգացմաե աեըեդհատ աճող արագություեը հաեգեցեում է երաե, որ գլոբալացմաե գործըեթացեերից դուրս մեացած հասարակություեե աե-խուսափելիորեե սկսում է հետ մեալ: Ժամաեակի հետ այդ խզումե ավելի է մեծաեում երա վերադարձի հարցը վերածելով առաեձիե և բավակաե բարդ հիմեախեդրի:

Գլոբալացմաե պարադոքսե այե է, որ միավորելով և ավելի թափաե-ցիկ ու բաց դարձեելով աշխարհը այե առաեձիե սոցիալակաե խմբերի կամ եույեիսկ աեձաեց ձեռքե է տալիս դրա վրա ազդելու գրեթե աեսահմաեա-փակ հեարավորություեեեր: Սոցիալակաե խմբերե այսօր կարող եե լիեել

1 Օրիեակ, Ալբերտ Հուրաեիե (Albert Hourani) եերկայացեում է արաբակաե աշխարհի տետեսակաե, կրոեակաե և մշակութայիե հակազդեցություեը եերթափաեցող արևմտյաե մշակույթիե: Նա, մասեավո-րապես, վկայակոչում է Սաիդ Քութբիե (Sayyid Qutb), որը դեռևս1964թ. ջիհադի կոչ էր աեում «ոչ միայե պաշտպաեելու, այլև կեղծ աստվածեերիե ոչեչացեելու և իսլամ ըեդուեել ցաեկացող մարդկաեց խաեգարող բոլոր արգելքեերը վերացեելու համար» [10, pp. 445-446]:

32

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Հ. Արզումաեյաե

վերազգայիե և նույնիսկ վիրտուալ, որոնք իրենց ինքնությունը պահում եե ցանցի օգնությամբ: Առավել մեծ թվով մարտահրավերներ են «կրում» այն հանրությունները, որոնք շարունակում են տեղային մնալ իրենց արժեքա-յին չափանիշներով և միևնույն ժամանակ ընդգրկվում են համաշխարհային հանրության մեջ ու օգտագործում են նրա առավելությունները [12]:

Բաց լինելն անխուսափելիորեն կրում է նոր, առավել նուրբ սպառնալիքներ, որոնք հայտնվում են անվտանգության ավանդական համակարգերից դուրս: Վտանգների և սպառնալիքների գնահատման գոյություն ունեցող մեթոդաբանություններն ու սանդղակները, որոնք թույլ են տալիս տալ այս կամ այն ձեռնարկի արդյունավետության քանակական գնահատականը, անարդյունավետ են դուրս գալիս կամ պարզապես ան-համարժեք են 21-րդ դարում ձևավորվող նոր գլոբալ միջավայրին:

1.2. Տեղեկատվական հարթություն և անվտանգության նոր միջավայր

Ալֆրեդ Մեհենը (Alfred Thayer Mahan) ժամանակին բաց ծովին տվել է միջազգային առևտուրն ու հաղորդակցությունն ապահովող «ընդհանուր տարածք» (a wide common) սահմանումը [13, pp. 5-46]: Ժողովուրդներն ու պետությունները ձգտում էին դեպի ծով ելք ունենալ կամ բարելավել ծովային հաղորդակցությունը, քանի որ հենց այդ գործոնն էր ընկած հասարակության մրցունակության հիմքում, այդ գործոնն էր անհրաժեշտ նախադրյալներ ստեղծում տարածաշրջանային կամ գլոբալ առավելություն ստանալու համար: Դեպի ծով և միջազգային առևտրային հաղորդակցություններ ելքի իրավունքն էլ հենց հիմնականում երկրի հաջող զարգացման անհրաժեշտ պայման էր դառնում, և նման ելք ունենալուն խոչընդոտելու կամ դրա նկատմամբ վերահսկողություն սահմանելու միջոցով իշխանության համաշխարհային կենտրոնները որոշում էին ուժերի հաշվեկշռի հիմնախնդիրը համաշխարհային կամ տարածաշրջանային ասպարեզներում: Տվյալ տարածքի վերահսկողությունը, փաստորեն, հավասարազոր էր «ծովին տիրելուն»1: Մեհենը չկարողացավ գուշակել օդային և տիեզերական տարածության յուրացման մասին, բայց հավանաբար կհամաձայներ, որ իր հայեցակարգը վերաբերեր օդային տարածությանն ու տիեզերքին1 2:

21-րդ դարում մենք ականատեսն ենք դառնում նոր արդեն տեղեկատվական միջավայրի ձևավորմանը, որը ձգտում է մասնակի կամ նույնիսկ ամբողջովին ստանձնել այն գործառույթները, որոնք դարեր շարունակ պատկանել են ծովին: Ընդ որում խոսքը միայն ինտերնետի, ազգային և գլոբալ տեղեկատվական ենթակառույցների մասին չէ: Նոր միջավայրն

1 «Տիրապետություն ծովում» (Command of the sea) տերմինը շրջանառության մեջ է դրել Փոլ Քենեդին [14]:

2 Հարցի վերաբերյալ բանավեճը տե ս [13]:

33

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

ընդգրկում է տեղեկատվության և կոգեիցիայի (ճանաչողության) այնպիսի տիրույթներ, որոնք հենվում են ամբողջ մաս-մեդիայի, ինչպես նաև ֆինանսական ոլորտի վրա [11, pp. 7-8]: Նոր տարածությունն ընդհանուր շատ բան ունի իր նախորդի հետ և արդեն դարձել է առևտրի ու հաղորդակցության միջազգային տիրույթ ներգործելով միջազգային իշխանական հիերարխիայում երկրի ունեցած դիրքերի վրա: Տեղեկատվական հարթությունում երկրի դիրքերի ամրապնդումը մեծացնում է ազգային հզորության ավանդական բաղադրատարրերի դիվանագիտության, ռազմական, տնտեսական ոլորտների տեսակարար կշիռը: Տեղեկատվական հարթությունը կայուն տեղ է գրավել ազգային հզորության հիմնատարրերի ցանկում1:

Նոր միջավայրը, սակայն, նաև կարևոր առանձնահատկություններ ունի: Դա առաջին հերթին վերաբերում է դրա «մուտքի իրավունքի» արժեքին, որն անհամեմատ ցածր է, քան ծովինը: Բացի այդ, տեղեկատվական տարածությունը հիմնականում վերահսկվում է ոչ թե ազգերի կամ պետությունների, այլ կորպորացիաների, ինստիտուտների և նույնիսկ առանձին անձանց կողմից: Եվ եթե ծովային, օդային տարածությունները որոշվում և սահմանափակվում են համապատասխան ֆիզիկական միջավայրով, ապա տեղեկատվականը չափեր չունի և ընդլայնվում է երկրաչափական պրոգրեսիայով, ընդ որում այդ աճն այնքան էլ կապված չէ ֆիզիկական որևէ սահմանափակման կամ սահմանի հետ: Եվ վերջապես, նոր միջավայրի անքակտելի մասն է մարդ արարածը, որն իր հետ բերում է ստեղծագործական ու մշակութային բաղադրիչ, որ բնութագրվում է տեղեկատվություն, ընկալում, կոգնիցիա, հավատ և այլ տերմիններով: Այս ամենը տեղեկատվական հարթությունը վերածում է բարդ գործառնական միջավայրի, որը որակապես տարբերվում է իր նախորդներից [11, p. 8]:

Պայքարը 21-րդ դարի և ապագայի համար ծավալվում է գլոբալ աշխարհի անընդհատ փոփոխվող համապատկերում, երբ անվտանգության բազմազան մարտահրավերները բացառում են պարզ լուծումները: Որպեսզի կարողանանք համարժեք մնալ այդ փոփոխություններին, մենք պետք է ուսումնասիրենք ոչ միայն դրանց բնույթը, այլև, ինչն ավելի կարևոր է, ընդունենք, որ այդ փոփոխությունների արագությունն ավելանում է, և չկա մի որևէ գլոբալ ուժ կամ իշխանության կենտրոն, որն ի վիճակի է վերահսկել կամ ուղղորդել դրանք:

Նոր միջավայրի ի հայտ գալը, որ փոխում է մրցակցության ու պայքա-

1 ԱՄՆ արդի ռազմական դոկտրինը տարբերում է ազգի հզորության չորս կարգ. դիվանագիտական, տեղեկատվական, ռազմական և տնտեսական (հաճախ օգտագործվում է DIME հապավումը - diplomatic, informational, military, and economic power): Մինչև վերջերս որպես առանձին կարգ դիտարկվում էր նաև սոցիալ/հոգեբանական հզորությունը, ինչպես նաև քաղաքականը, որոնք ներկայումս միավորված են տեղեկատվականի ու դիվանագիտականի հետ, ինչն այնքան էլ օրինաչափ չէ [տե ս 15, p. 84]:

34

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Հ. Արզումաեյաե

րի պայմանները, չի կարող չազդել քաղաքական ոլորտի վրա, որի հետ նմանության գծեր ունի։ Ազգի քաղաքական հաղթանակի կապը գործադրվող ջանքերի հետ ուղղակի չէ և չի կարող արտահայտվել միայն ֆիզիկական տերմիններով ու գնահատականներով։ Եվ ճիշտ այնպես, ինչպես քաղաքական հաղթանակը կամ պարտությունն է ազդում ընդհանուր առմամբ հասարակության վրա, տեղեկատվական հարթությունում տարած հաղթանակը կամ պարտությունը նույնպես ազդում է ազգի հզորության տարրերի և ամբողջ հասարակության վրա։ Ակնհայտ է, որ տեղեկատվական հարթությունը չի վերացնում պայքարն ավանդական ոլորտներում, բայց այն կարող է ազդել և ազդում է այդ պայքարի արդյունավետության, հետևաբար և 21-րդ դարում քաղաքական հաղթանակի հասնելու պայմանների վրա։ Սա նշանակում է, որ անվտանգության միջավայրը 21-րդ դարում որակապես շատ ավելի բարդ է և իմաստավորում է պահանջում։

Անվտանգության միջավայրի փոփոխությունները չէին կարող չազդել պատերազմների և հակամարտությունների վրա, որոնք ներունակ են մեր աշխարհին ու մարդկային վարքի մոդել են և եղել են մարդկության պատմության ողջ ընթացքում։ Եվ եթե պատերազմի բնույթն էապես չի փոփոխվել, ապա դա չի կարելի ասել նրա էության մասին։ Պատերազմը և քաղաքական գործողություն է, և սոցիալական ինստիտուտ, և նրա էությունն ու ձևերն անխուսափելիորեն փոխվում են դարաշրջանի, հասարակությունների, քաղաքական համակարգերի կամ տեխնոլոգիաների փոփոխությունների հետ միասին1։

21-րդ դարում սպասվելիք փոփոխություններին համարժեք մնալու համար զինված ուժերը պետք է հարմարվեն նոր պայմաններին, թեև կասկած չի հարուցում այն փաստը, որ գլոբալացման գործընթացների հետ կապված լուծումներն ընկած են, առաջին հերթին, քաղաքական, սոցիալական ու տնտեսական և ոչ թե ռազմական ոլորտում1 2։ Գլոբալացումը փոխում է աշխարհաքաղաքական պատկերը և անվտանգության միջավայրը հար-կադրելով ազգին կողմնորոշվել, թե ինչպիսին պիտի լինեն իր ռազմական հնարավորությունները, որոնք թույլ կտային նրան հաղթահարել ոչ միայն հին, այլ նաև նոր մարտահրավերները։ Ընդ որում արդեն ակնհայտորեն երևում է, որ զինված ուժերը ռազմական գործիքանու քաղաքական օգտագործումը պետք է ապահովեն սցենարների անհամեմատ ավելի լայն դիապազոնով, քան դա ընդունված էր նախկինում [11, p. 9]։ Զինված ուժերն այսօր հարկադրված են լուծել այնպիսի խնդիրներ, որոնք նախկինում բանակի ու զինվորականների իրավասությունների մեջ չէին մտնում։

1 Պատերազմի բնույթի և ձևի փոխհարաբերության հիմնախնդրի մասին տե ս [16, c. 109-149]։

2 Նման մոտեցումը նոր չէ, դրան կարելի է հանդիպել, օրինակ, [17, p. 15]։

35

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Արդի գլոբալ աշխարհը պարուրած բյուրավոր կապերն աեհամարժեք եե դարձնում զինված ուժերի և պետության ռազմական կառույցի կազմակերպման ավանդական, դեպի 20-րդ դարի պետական ակտորներն ու անվտանգության համակարգը կողմնորոշված մոտեցումները: 21-րդ դարի անվտանգության միջավայրի ստեղծման գործում ներգրավվում են նոր տարրեր ոչ պետական ակտորներ, չկայացած պետություններ, միջազգային ահաբեկչական ցանց, քրեական կազմակերպություններ և այլն, որոնց համար 20-րդ դարի գաղափարախոսական, մշակութային, քաղաքական և այլ սահմանները ծակոտկեն են ու թափանցիկ [12]: Նոր պայմաններում ռազմական ուժը չի կարող դիտարկվել միայն միջպետական պատերազմի և մեծ ռազմական գործողությունների տերմիններով:

Հիմնախնդրի մյուս կողմը հետևյալն է. 21-րդ դարի զինված ուժերի դերի վերաբերյալ նոր մոտեցումները ձևակերպված չեն, բայց դա չի վերացնում նրանց ազդեցությունը ձևավորվող անվտանգության միջավայրի վրա: Ռազմական բազմատեսակ ակտիվությունը ցանկացած պարագայում ազդում է ձևավորվող միջավայրի վրա, որը, պարզվում է, պլաստիկ է և ենթակա է փոփոխությունների: Եվ միևնույն ժամանակ, ակտիվության բացակայությունը տարօրինակ կերպով կարող է ազդեցություն գործել ինչպես իրավիճակի, այնպես էլ ընդհանրապես միջավայրի վրա թողնելով այնպիսի էֆեկտ, որն իր հետևանքներով կարող է գերազանցել ցանկացած գործողության: Չմիջամտելու նման դասական օրինակ կարող են ծառայել 1938թ. Մյունխենի համաձայնությունը և Բրիտանիայի ու Ֆրանսիայի որոշումը Չեխոսլովակիային օգնելուց հրաժարվելու մասին [18, p. 3]:

Նման պայմաններում ինդուստրիալ դարաշրջանի բազմաթիվ լավ մշակված մոտեցումները, դասական զինված ուժերը և պետությունների ռազմական կառույցն ընդհանրապես պարզապես չեն համապատասխանում նոր ռազմավարական համատեքստին: Քանի որ փոփոխությունները որակական բնույթի են, ուստի ռազմական կառույցը չի կարող համապատասխանեցվել դրանց ինչ-որ քանակական փոփոխությունների միջոցով, որոնք ներառում են միայն ազգային անվտանգության ռազմական բաղադրիչը: Քանի որ անվտանգության միջավայրը, պարզվում է, բարդ է և փոփոխակի, ապա հնարավոր չէ խոսել բոլոր մարտահրավերների և սպառնալիքների լիարժեք իմացության ու ընկալման մասին, որոնց բազմազանությունն անհրաժեշտ է դարձնում կատարել որոշ դասակարգում, որը թույլ է տալիս ի ցույց դնել գերակայությունները և հաշվեկշռել անխուսափելի ռիսկերը: Առաջին մոտեցմամբ մարտահրավերները և սպառնալիքները կարող են դասակարգվել որպես ավանդական, անկանոն, ավերիչ և աղետալի [11, p. 2]:

36

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Հ. Արզումաեյաե

Անվտանգության նոր միջավայրում որոշիչ եե դառնում ռազմական ակտիվության հետևյալ բնութագրերը.

• բազմաչափ ռազմական գործողությունները և կամպանիաները (օրինակ Աֆղանստան, Իրաք) ավելի շուտ նորմ են դառնում, քան շեղում նորմից,

• ինչպես ակտորները, այնպես էլ փոխգործողությունները կարող են ունենալ գլոբալ կամ տեղային բնույթ, լինել սիմետրիկ կամ ասիմետրիկ, պետական կամ ոչ պետական,

• հնարավոր չէ փոխազդեցությունները տարբերակել և դասակարգել քաղաքական, ռազմական, սոցիալական կամ տնտեսական բաղադրիչների հստակ առանձնացմամբ։

21-րդ դարի բազմաչափ ռազմական գործողությունները տարբեր կերպ են ընկալվում դիտորդների լայն շրջանակի դաշնակիցներից մինչև հակառակորդներ, կողմից, և նախապես ասել, թե հատկապես որ ասպեկտը վճռորոշ կլինի անհնար է։ Ավելին, հաճախ հենց տարբեր գործոնների փոխազդեցությունն է վճռորոշ դառնում ինչպես ռազմական կամպանիայի ընթացքում, այնպես էլ նրա արդյունքներում [18, p. 3]։

Անվտանգության նոր միջավայրը մեր պետականության առջև դնում է երկու, առաջին հայացքից հակասական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն զուգահեռաբար։ Մի կողմից Հայաստանը պետք է շարունակի պետական իշխանության հիերարխիայի կառուցումն ու ամրապնդումը և, միևնույն ժամանակ, հաշիվ տա իրեն, որ անհրաժեշտ է որակական թռիչք, վերափոխում և անցում 21-րդ դարի պարադիգմին։ Անցման այս գործընթացն իրականացվելու է ավելի ու ավելի արագացող գլոբալացման համատեքստում, երբ կրճատվում են որոշումների մշակման և ընդունման շրջափուլերը։

Տեղի ունեցող փոփոխությունների թափն ու արագությունը պետության ռազմական կառույցին հարկադրում են ավելի ճկուն լինել որակա-պես ավելի բարդ միջավայրում գործել կարողանալու համար, իսկ հարմարվելու կարողությունը դառնում է ոչ միայն զարգանալու, այլև գոյատևելու անհրաժեշտագույն պահանջ։ Գլոբալ աշխարհին համարժեք լինելու համար զինված ուժերը պետք է դառնան ազգային հզորության ադապտիվ գործիք ապահովելով դրա քաղաքական կիրառումը սպառնալիքների ու սցենարների լայն համապատկերում։ 21-րդ դարի ռազմական տեսությունը, որ թույլ կտա հաղթահարել անվտանգության նոր միջավայրի բարդությունը, այս կամ այն ձևով անպայման հենվում է ոչգծայնության պարադիգ-մի և բարդ ադապտիվ համակարգերի տեսության վրա։

37

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

1.3. Բարդ ադապւռիվհամակարգերի տեսությունը և պատերազմի

շայաւեակակաեություեը

Ապշեցուցիչ է տիեզերքից բացվող Երկրագնդի պատկերը: Մայրցամաքներն ու օվկիանոսները պարբերաբար ծածկվում եե ամպերով անընդհատ փոխելով ընդհանուր տեսարանը և թույլ չտալով խոսել ինչ-որ կանխա-տեսելիության և մշտնջենականության մասին: Ձևավորվող պատկերներն արտասովոր կերպով փոխվում են, որևէ կարգ կամ կարգավորվածություն, որ թույլ կտար գուշակել, թե ինչպիսին կլինի մոլորակը որոշ ժամանակ անց, գոյություն չունի: Տիեզերքից բացվող Երկրի տեսարանը կարող է իբրև համաշխարհային հանրության այլաբանություն ծառայել, որում մարդիկ, սոցիալական խմբերը, զինված ուժերն ու պետություններն անընդհատ փոխգործակցում են փոխելով ընդհանուր պատկերը: Համաշխարհային համակարգը, ինչպես և մոլորակը, բարդ է և անընդհատ փոփոխվում է իբրև բազմաթիվ մակարդակներում և ասպարեզներում (առանձին անհատից մինչև հասարակություններն ու ընդհանուր առմամբ միջազգային համակարգը) տեղի ունեցող փոխազդեցությունների, փոխադարձ ադապտացման և կոէվոյյուցիայի արդյունք: Որպես արդյունք համաշխարհային հանրության սահմանները մշակութային, գաղափարախոսական, մտավոր կամ տնտեսական բոլոր չափումներում ենթակա են փոփոխությունների [18, p. 1]:

Վերը բերված օրինակը ցույց է տալիս այլաբանության և համանմանության (անալոգիա) օգտագործման կարևորությունը բարդ երևույթներն ու հիմնախնդիրները դիտարկելիս: Ավելին, այլաբանությունները և համանմանությունները դառնում են ինտուիտիվ ընկալման ինտեգրալ մասն ու գործիքը, որն օգտագործելով մարդը «գլուխ է հանում» բարդ մարտահրավերներից1: Դրանք գտնվում են, այսպես կոչված, որոշումների բնական ընդունման (naturalistic decisionmaking) մեխանիզմների հիմքում և կառուցվում են այն ըմբռնման հենքին, թե ինչպես են զինվորականները կամ Ուոլ Սթրիթը որոշումներ ընդունում ցեյտնոտի պայմաններում1 2: 21-րդ դարի ոչգծային փոխկապակցված աշխարհում մրցակցությունը և հակամարտությունը ոչ թե անոմալիա են, այլ նորմ, որը փորձում է արտացոլել բարդ ադապտիվ համակարգերի տեսությունը: Բարդ սոցիալական համակարգերը խաղաղության,

1 Ռազմական ոլորտում այլաբանության բարդ ադապտիվ համակարգերի տեսության համատեքստում օգտագործման մասին տե ս, մասնավորապես, [19]:

2 Գարի Կլեյնը (Gary Klein), որն այն ուղղության ռահվիրան է, որն ուսումնասիրում է որոշումների ընդունումն ըստ մոդելների ճանաչման հիմքի (որը որակապես տարբերվում է գծային ռազմական մտածողության հիմքի վրա որոշումներ ընդունելուց և ավելի է համապատասխանում մարտադաշտում որոշումներ կայացնելուն), գրում է. «Եկել է ժամանակը համաձայնելու, որ որոշումների ընդունման տեսություններն ու իդեալները, որոնց մենք հետևում էինք վերջին 25 տարիներին, անհամարժեք գտնվեցին և մոլորեցնող ու հանգեցրին որոշումների ընդունման անօգուտ գործիքների, մարտական պատրաստության աեարդյուեավետ ծրագրերի և անհամարժեք ^կտրինների ստեղծման...» [20, pp. 56-64]:

38

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Հ. Արզումաեյաե

ճգնաժամի և հակամարտության միջոցով փոխազդում և արձագանքում եե միմյանց ակտիվությանը փոփոխվելով և փոփոխելով միջավայրը:

Այնուամենայնիվ, արևմտյան ռազմական միտքը և հասարակության կողմից պատերազմի ընկալումը հիմնականում գծային են մնում: Մենք սպասում ենք, որ միևնույն գործողությունները կամ ջանքերն առաջ կբերեն նման ռեակցիաներ, որ մենք ի վիճակի ենք հետևել ելման ազդակը, պատճառը արդյունքների ու հետևանքների հետ կապող պատճառահետևան-քային շղթային: Դա, հիմնականում, արևմտյան աշխարհում դարեր շարունակ տիրող գծային պարադիգմի հետևանքն ու արտացոլումն է [9, pp. 123153]: Աշխարհի գծային տեսլականը համարժեք էր սառը պատերազմի և երկու գերտերությունների դիմակայության շուրջ ստեղծված համաշխարհային քաղաքական համակարգի ժամանակաշրջանին, և այն թույլ էր տալիս աշխարհը հանգեցնել սև-սպիտակ մոդելի [21, pp. 8-9]:

Արևմտյան ռազմական միտքը, ինչպես և նախկինում, նախընտրում է բարդ և ոչգծային աշխարհում փնտրել գծային հիմնախնդիրների կանխա-տեսելի գծային պատասխաններ, այն դեպքում, երբ պատերազմը, լինելով բարդ ադապտիվ համակարգ (ԲԱՀ), միանգամայն անկանխատեսելի է մնում [22, p. 26]: ԲԱՀ տեսության հիմնադրույթների և ապարատի մանրամասն դիտարկումը նախատեսում ենք կատարել առանձին աշխատանքում: ԲԱՀ տեսությունը, առանց բարդ մաթեմատիկական ապարատի ներգրավման, ներկայացված է Միթչըլ Ուոլդրոփի (Mitchell Waldrop), Ջոն Հոլանդի (John Holland) աշխատություններում [23, 24]: Թոմաս Ցերվինսկին (Thomas Czerwinski) դիտարկում է ԲԱՀ տեսության ֆորմալ ապարատի կիրառումը ռազմական ոլորտում [21]: ԲԱՀ տեսության շրջանակներում պատերազմը ներկայացվում է որպես համակարգերի բախում, որտեղ դրանցից յուրաքանչյուրը ջանում է պահպանել իր ամբողջականությունը և հարմարվել նետված մարտահրավերներին ներքին այնպիսի գործընթացների հիման վրա, ինչպիսիք են ուսուցումը և ինքնակազմակերպումը: Ադապտացումն ընթանում է այն ձևերով, որոնք անհնար է նախապես կանխատեսել, ինչպես և իր ԲԱՀ վարքագիծը [25, pp. 3-28]: Փոխազդեցությունները և մարտահրավերները միայն պատերազմով չեն սահմանափակվում, այլ ներառում են նաև խաղաղության ու ճգնաժամի լայն համատեքստ ընդգրկելով հասարակական կյանքի քաղաքական, տնտեսական և այլ ոլորտները [26]: Բարդ ադապտիվ համակարգերի անկանխատեսելիության մասին վկայում է այն պատերազմների պատմությունը, երբ հնարավոր չէ բավականաչափ վստահ ու ստույգ բացատրել, թե ինչու հենց այդ պայմաններում և մարտական կորուստների նման մակարդակի պարագայում տեղի ունեցավ մարտնչող կողմերից մեկի կամքի ընկճումը, որը բացառեց հետագա

39

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

դիմակայությունը և հանգեցրեց կոլապսի: Մարդկության պատմության մեջ հակամարտություններից յուրաքանչյուրի համար ընկճման շեմը եզակի է և ինքնատիպ։

Բերենք երեք պատմական օրինակ։ Առաջինը 1940թ. բլիցկրիգն է, երբ Ֆրանսիայի պայքարելու կամքը թույլ գտնվեց երկրի ռազմաքաղաքական ղեկավարության գրեթե բոլոր մակարդակներում։ Որպես արդյունք շատ արագ ջլատվեց կազմակերպված ռազմական դիմադրությունը, թեև ռազմական հնարավորությունները և նյութական ռեսուրսները թույլ էին տալիս շարունակել այն1։ Ֆրանսիական օրինակի ավելի խոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բլիցկրիգը հաջողվեց այդ թվում և «շնորհիվ» Երրորդ հանրապետության ղեկավարների հոգեբանական թուլության և ֆրանսիական հասարակության խոր մասնատվածության ու պառակտման, որը սկիզբ էր առել դեռևս Երրորդ հանրապետության կազմավորման ժամանակ, 1872թ. [28]։ Սակայն ժողովրդի կամքը վերջնականապես կոտրված չէր, և հասարակությունը պատրաստ էր շարունակել պայքարը, քանզի կար իրավիճակը փոխելու և հաղթանակի հասնելու հույսը, ինչի վկայությունն էր կապիտուլյացիային հաջորդած Դիմադրության շարժումը։

Երկրորդ օրինակը կապված է Առաջին համաշխարհային պատերազմի հետ։ Կենտրոնական տերությունների Միության երկրները և հատկապես Ավստրո-Հունգարիան ու Օսմանյան կայսրությունը, դիմացան չորս դաժան տարիներ չնայած կրած հսկայական կորուստներին։ Սակայն 1918թ. ամռան մոտ հաղթելու կամքն այնքան էր թուլացել, որ ջլատումն անխուսափելի էր, ու մինչև Անտանտի կողմից Միության երկրների գրավումը դիմադրությունն արդեն դադարեցվել էր։ Ընդ որում այդ երկրները կոլապսի մեջ հայտնվեցին կազմակերպված մարտական ուժերի առկայության պարագայում։

Երրորդը Գերմանիայի օրինակն է Երկրորդ համաշխարհային պատերազմում, երբ երկու երկրներն էլ, չնայած հսկայական կորուստներին ու այն բանին, որ գրեթե ամբողջովին ոչնչացվել էր նրանց ռազմական ներուժը, մինչև վերջ շարունակում էին անողոք դիմադրություն ցույց տալ [2, p. 27]։ Եվ միևնույն ժամանակ, պարտությունից հետո այդ երկրներում գործնականում դիմադրություն չկար, քանի որ հույս չկար, թե մոտ ապագայում կարելի կլիներ փոխել ստեղծված իրավիճակը [29, p. 180]։

Այս օրինակները թույլ են տալիս խոսել պատերազմների շարունակականության մասին, երբ այս կամ այն ռազմական կամպանիան ներ-

1 Մինչ Ֆրանսիայի կառավարության կապիտուլյացիան մշակվել էր մի պլան, որով նախատեսվում էր ֆրանսիական դիմադրության կենտրոնի տեղափոխումը ֆրանսիական նավատորմի և բանակի այն զորամասերի հետ միասին, որոնք կարելի էր դուրս բերել Հյուսիսային Աֆրիկա, ուր արդեն տեղակայված էին բավարար չափով ֆրանսիական զինված ուժեր [27]։

40

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Հ. Արզումաեյաե

կայացվում է կետի տեսքով: Այս շարունակականության մեկ ծայրին այն դեպքերն են, որոնք նման են Դանիային. վերջինս 1940թ. օկուպացվեց Գերմանիայի կողմից առանց որևէ դիմադրություն ցույց տալու։ Մյուս ծայրին գերմանացիների անողոք ու պարտության դատապարտված դիմադրությունն է Բեռլինում, ճապոնացիներինը Օկինավայում, 1945թ.։

ԲԱՀ անկանխատեսելիությունը տեղին է դարձնում այնպիսի տերմինի կիրառումը, ինչպիսին է ինտուիցիան։ ԲԱՀ զարգացումը երբեմն պարզապես միստիկական է թվում, և այդ մասին մասնավորապես խոսում է Մարիս ՄքԳրաբը (Maris McCrabb) [30]։ Ընդ որում անորոշ են դառնում ազդակի և ռեակցիաների միջև պատճառահետևանքային կապերը, որոնք կարող են լինել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի, դիտարկելի և թաքնված։ Օրինակ, մենք երբեք չենք իմանա, թե կոալիցիոն ուժերի հատկապես որ գործողությունները ստիպեցին Միլոշևիչին անձնատուր լինել Կոսովոյում [31]։ Համանման բոլոր դեպքերում մենք պետք է առաջնորդվենք Արիստոտելի մաքսիմով. «Դատողությունը բավարար կլինի, եթե հաջողվի հասնել պարզության իրին համապատասխան, որ ենթակա է [զննման]... կիրթ մարդուն բնորոշ է հասնել ճշգրտության [իրերի] յուրաքանչյուր տեսակի համար այնքանով, որքանով որ թույլ է տալիս իրի բնությունը» [32, c. 55-56]։ Այն սահմանափակում է դնում ԲԱՀ ուսումնասիրման, մշակման և պլանավորման գործընթացի վրա։

Մենք երբեք չենք կարողանա հիմնովին գիտենալ համակարգը և միանշանակ կանխատեսել նրա հակազդեցությունն այս կամ այն ազդակին։ Ավելին, ԲԱՀ-ն ի վիճակի է փոխվել իբրև այն ուսումնասիրելու մեր փորձերի արդյունք, և փոխվել անկանխատեսելի ձևով։ Իմանալ, թե ինչպես է իրեն պահում համակարգը հայտնի ազդակների դեպքում, չի նշանակում, թե մենք կարող ենք ապագայում ևս նման իրավիճակում համանման հակազդեցության սպասել։ Այն, ինչ կարող ենք անել, հնարավոր հակազդեցությունների տեսականորեն անվերջ բազմությունը սահմանափակելն է և առավել հավանական վարքի ենթաբազմության մասին խոսելը [18, p. 75]։ Ըմբռնումը, թե խոսքը հավանականությունների և չափանիշների մասին է, որոնք ենթակա չեն ֆորմալացման, թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես կարող ենք մշակել, պլանավորել և հարմարվել նման համակարգերին։ Դա մեզ բերում է այն եզրահանգման, որ ԲԱՀ-ի հետ գործ ունենալով մենք պետք է խոսենք ոչ թե նրա վարքի նախագծման կամ կանխատեսման, այլ ադապտացման մասին [22, pp. 26-29]։ Փոլ Դևիսը (Paul Davis K) Դևիդ Գոմփերթը (David Gompert) և Ռիչարդ Կուգլերն (Richard Kugler) իրենց «Ադապտիվությունն ազգային պաշտպանությունում» աշխատությունում ներկայացնում են, թե ինչպես է այդ եզրահանգումն անդրադառնում

41

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

պաշտպանական պլանավորման գործընթացի վրա բարձր մակարդակում [33]: ԲԱՀ աեկաեխատեսելիությաե հանգեցնող մեկ այլ հատկանիշ է «անհարգալից վերաբերմունքը» հիերարխիայի նկատմամբ։ Միկրոմակարդակում տեղի ունեցող ոչ մեծ իրադարձություններն ի վիճակի են ազդել իրադարձությունների և լուծումների վրա մակրոմակարդակում։ Ճշմարտացի է նաև հակառակը, երբ, օրինակ, առաջնորդների խոսքն ու վարքը, մի կողմ թողնելով իշխանական հիերարխիան, անմիջական ազդեցություն են գործում շարքային անձնակազմի վարքագծի վրա։

Բարդ ադապտիվ համակարգերի բարդությունը և անկանխատեսե-լիությունը մի ինչ-որ նոր բան չեն ռազմական մտքի մեջ։ Դրանց անդրադարձել է Կլաուզևիցը, որը պատերազմի մասին խոսում է իբրև երկու մարտիկների հակամարտություն (zweikampf) [16, c. 109-149]։ Այս այլաբանությունը կարող է լավ նկարագրվել ԲԱՀ փոխազդեցության մոդելի շրջանակներում, ընդ որում այն կարելի է շարունակել և չսահմանափակվել միայն հավասարազոր հակառակորդների գոտեմարտով, այլ դիտարկել նաև ասիմետրիկ հակամարտությունները, որոնցում կողմերից յուրաքանչյուրն անընդհատ շփման մեջ է մտնում հակառակորդի խոցելի կողմերը բացահայտելու և օգտագործելու նպատակով։ Ըստ ԲԱՀ տեսության հակամարտությանը մասնակցող կողմերից յուրաքանչյուրը կհետևի իր ընտրած ռազմավարությանն ու մարտավարությանը, քանի դեռ դրանք թույլ են տալիս նրան գլուխ հանել հակառակ կողմի մարտահրավերներից, այդ թվում և ադապտացման մեխանիզմների միջոցով։ Երբ գործողությունների ընտրված կուրսը դադարում է համապատասխանել իրականությանը, այն փոխվում է տրամադրության տակ եղած հնարավորությունների ու ռեսուրսների (ինչպես զուտ ռազմական, այնպես էլ քաղաքական, տնտեսական և այլն) օգտագործմամբ։ Նման վարքագիծ են դրսևորում հակամարտության բոլոր կողմերը, և կուրսի ադապտացման գործընթացն արծարծվում է կրկին ու կրկին, մեկ ընդհարումից մյուսին անցնելով, մինչև որ չգտնվի հաջող, հակառակորդին վերջնականապես պարտության մատնող կուրսը, կամ կողմերից մեկը չի սպառում իր տրամադրության տակ գտնվող ընտրության (օպցիա) հնարավորությունները, մտավոր, հոգեբանական կամ ֆիզիկական ռեսուրսները [18, pp. 59-60]։

Նետված մարտահրավերներին ադապտացման գործընթացների միջոցով հակազդեցության ձևավորումը կարելի է ներկայացնել ուսուցման և ինովացիայի տերմիններով։ Բարբարա Թուչմանը (Barbara Tuchman) «Հիմարության երթ» գրքում ներկայացնում է պատմական օրինակների մի շարք, թե ինչպես որոշումներ ընդունողներն ի վիճակի չեն եղել սովորել և պատրաստ չեն եղել նորարարությունների, որոնք թույլ կտային գլուխ հա-

42

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Հ. Արզումաեյաե

եել փոփոխվող պայմաններից: Արդյունքում իրականացվում էր իեքեաքայ-քայիչ քաղաքականություն, որը մի մեծ հիմարության էր նման [34, pp. 380387]: Ուիլյամ Դուգաեը (William Duggan) «Ռազմավարական ինտուիցիա» գրքում դիտարկում է ռազմավարական ինտուիցիայի և ռազմավարական նորարարությունների դերն ու նշանակությունը [35]: Հեղինակը ներկայացնում է, թե ինչպես է առաջանում ռազմավարական ինտուիցիան, նկարագրում է դրա կարևորությունը անհայտի ոլորտ թափանցելու համար և անծանոթ խնդիրները լուծելիս: Դուգաեը տարբերակում է փորձագետի ինտուիցիան և ռազմավարական ինտուիցիան: Փորձագետի ինտուիցիան գործում է համեմատաբար լավ հայտեի և ուսումնասիրված ոլորտի և խնդրի պարագայում ու ենթադրում է մարտավարական, իսկ ռազմավարական ինտուիցիան ռազմավարական գործողություններ: «Փորձագետի ինտուիցիան գործում է սովորական իրավիճակների համար... ռազմավարական ինտուիցիան անծանոթ» [35, p. 7]: Արագ և տեղին գտնել ճիշտ պատասխանն ու ընտրել ճիշտ մարտավարությունը. սա է փորձագետի ինտուիցիայի էությունը: Ռազմավարական ինտուիցիան փորձագիտականից տարբերվում է երեք առանցքային առանձնահատկությամբ: Նախ այն կիրառվում է նոր իրավիճակում և անծանոթ խնդրի հանդեպ, երկրորդ այն աշխատում է այլ ժամանակային մասշտաբում, և ժամանակային ցեյտնոտ չկա, երրորդ այն կիրառում է արդեն գոյություն ունեցող բազմաթիվ մարտավարություններ և մոտեցումներ նոր համադրությամբ:

Այսպիսով, ԲԱՀ տեսությունը, անկախ այն բանից, թե ինչ է դիտարկվում երկիր, բանակ, թե անհատ, առաջարկում է միայն մեկ արդյունավետ մոտեցում ապահովելով համակարգի արդյունավետությունն այլ համակարգերի ու միջավայրի մարտահրավերների հետ բախվելիս, այն է ի վիճակի լինել սովորել դասեր քաղելով ինչպես հաջողություններից ու հաղթանակներից, այնպես էլ անհաջողություններից ու պարտություններից, նորարարության վերածելով ստացած գիտելիքներն ու փորձը: Միայն այսպես կարելի է գլուխ հանել անընդհատ փոփոխվող միջավայրից ու հակառակորդից: Հարմարվելու այս ունակությունը ենթադրում է անհատի սովորելու բնածին օժտվածություն, և որ անհամեմատ ավելի կարևոր է, նոր գաղափարներն իրականացնելու կարողություն:

Ռազմական իրողության (որպես մի երևույթի, որը լի է քաոսով ու անորոշությամբ, որոնք անհաղթահարելի եե թվում երկարաժամկետ ռազմական պլանավորման համար) նկատմամբ վերաբերմունքը համընկնում է պատերազմի մասին վետերանների ունեցած պատկերացումներին: Մարտական գործողությունների մասնակցի փորձը նրանց հուշում է, որ «իրական աշխարհում» առկա չեն այն բոլոր հարաբերակցություններն ու

43

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

օրինաչափությունները, որոնք ուզում եե նրանց պարտադրել շտաբականներն ու բոլոր մակարդակների ռազմական պլանավորողները: Նրանց համար ռազմական գործողությունը ոչգծային է, անկանխատեսելի և բարդ, իսկ մարտադաշտը զարմանալի հակադրությունն է շտաբականների կանխատեսելի, կառավարելի մարտադաշտի սինթետիկ մոդելների: Մարտի ու պատերազմի հենց այս բարդությունն է թերահավատ դարձնում վետերաններին փոխակերպումների և ընդհանրապես ռազմական հեղափոխության հնարավորության հարցում [18, pp. 57-58]: Մարտական փորձը նրանց ասում է, որ ոչ մի տեխնոլոգիա չի կարող մեզ զերծ պահել պատերազմի «անհամաձայնությունից» և «մշուշից», և հիմնարար այս բնութագրերն անտեսելու կամ հաղթահարելու փորձերը կարող են ունենալ ճակատագրական հետևանքներ [36, pp. 27-32, 37, pp. 59-90]: Եվ ի վերջո, ոչ ոք չի կարող հաշվի չնստել պատերազմի մարդկային չափման և այն մաքսիմի հետ, թե պատերազմները մարդիկ են վարում, և հաղթանակները տարվում են հակառակորդի ուղեղներում (գլխում) [38, pp. 22-25]:

ԲԱՀ վարքագծի աեկաեխատեսելիութ]ուեե ապահովում է զուգամիտման (կոնվերգենցիայի) կետը ԲԱՀ տեսության և մարտական փորձի միջև: Ինչպես պատերազմի վետերանները, այնպես էլ ԲԱՀ տեսաբանները նախազգուշացնում են, որ բարդ ադապտիվ խաղացողների աշխարհում հանկարծակիությունը դառնում է նորմ: Դրանից գլուխ հանելու կամ գոնե անխուսափելի ցնցման ուժը և իրավիճակի անսպասելի զարգացման հետ բախվելու պարագայում դրա տևողությունը սահմանափակելու համար մենք պարտավոր ենք ոչ միայն հակառակորդին դիտարկել որպես խելացի ընդդիմադրի ռազմական հակամարտության բոլոր մակարդակներում, այլ նաև հաշվի առնել այն բոլոր հնարավորություններն ու միջոցները, որոնք նա կօգտագործի իր պայքարի ընթացքում: Հակառակորդի ադապտիվ բնույթը հանգեցնում է այն եզրահանգման, որ մենք պետք է ունենանք ստեղծվող իրավիճակին արձագանքելու տարբերակների ու սցենարների բազմություն, ինչպես նաև մեկ սցենարից մյուսին անցնելու շեշտակիու-թյուն: Ընտրությունների (օպցիաների) բազմության առկայությունը և մեկ օպցիայից մյուսին անցնելու շեշտակիությունն էլ հենց, որ հարկադրում է հակառակորդին անցնել պաշտպանական ռազմավարության, 21-րդ դարում դառնում են հաղթանակի հասնելու բանալին:

44

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Հ. Արզումաեյաե

1.4. Ասիմետրիկ պատերազմները և հակամարտության մոդելները

1.4.1. Ասիմետրիկ պատերազմներ

Պատերազմի նոր տեսությունների ու հայեցակարգերի առաջացման պատճառներից մեկը ասիմետրիկ հակամարտությունների1 թվի աճն է 21-րդ դարում։ Մեր աշխատանքի շրջանակներում նպատակահարմար չենք համարում մանրամասն քննարկել ասիմետրիայի խնդիրը և ասիմետրիկ հակամարտությունները։ Ասիմետրիան առավել հաճախ սահմանվում է մարտական գործողությունների մասշտաբի, ռազմավարության և սպառազինության տերմիններով, թեև ավելի շուտ պետք է դիտարկվի կամքի և միջոցների (will and means) ասիմետրիայի տերմիններով։ Այս տեսակետից 20-րդ դարի լայնամասշտաբ պատերազմները հիմնականում սիմետրիկ էին (Նկ. 1), քանի որ հակամարտության բոլոր կողմերը ռազմական պոտենցիալը վերականգնելու հնարավորություն և կամք ունեին, և առանձին ռազմական գործողությունը կամ ճակատամարտը տանուլ տալը դեռ չէր նշանակում պարտություն պատերազմում։ Այսինքն սիմետրիկ հակամարտություններին բնորոշ է ֆիզիկական հյուծումը, երբ հակառակորդի պատերազմ վարելու ֆիզիկական հնարավորությունների աստիճանական նվազեցման միջոցով հասնում են նրա հոգեբանական ընկճմանը և դիմադ-րելու կամքը կոտրելուն, ինչն էլ հանգեցնում է անձնատուր լինելուն և զինված պայքարից հրաժարվելուն։

21-րդ դարի հակամարտությունների մեծ մասն այլ ձև ու համատեքստ ունի (Նկ. 2): Ավելի հաճախ կողմերից մեկը պատերազմ վարելու ավելի մեծ ռազմական ներուժ ու հնարավորություններ ունի, սակայն պատերազմ մղելու կամքն ու ազդակներն են սահմանափակ։ Սա հիմնականում կապված է այն բանի հետ, որ հաճախ հակամարտություններն ընթանում են ավելի մեծ ռազմական ներուժ ունեցող երկրի սահմաններից հեռու, և զինված ուժերի շարքերում բացակայում է սեփական պետության տարածքը պաշտպանելու հետ կապված ուժեղ հոգեբանական մոտիվացիան։ Ի տարբերություն սրա մյուս կողմն ունի սահմանափակ հնարավորություններ և ռազմական պոտենցիալ, սակայն ուժեղ են դիմադրելու և պայքարելու մոտիվացիան ու կամքը։ Այսպիսով, մենք ունենք երկու տարբեր ասի-մետրիա միջոցների ասիմետրիա և կամքի ասիմետրիա։

1 Տես A Bibliography of Asymmetric Warfare, mmpiled by Joan T. Phillips. 5 December 2007. <http:// www.au.af.mil/au/aul/bibs/asw.htm>; Asymmetric Warfare and the Revolution in Military Affairs (RMA). 5 December 2007. <http://www.comw.org/rma/fulltext/asymmetric.html>.

45

Հ. Արզումանյան

21 ֊րդ ԴԱՐ»,թիվ 1 (19), 2008թ.

Նկ. 1. Սիմետրիկ հակամարտություն

Քանի որ հաջող պատերազմը ենթադրում է նաև ասիմետրիաների ստեղծում և օգտագործում, այն պետությունը, որն անվիճելի առավելու֊ թյուն ունի ռազմական ներուժի և պատերազմ վարելու ֆիզիկական հնարավորությունների առումով, ձգտում է այն վերածել ֆիզիկական հյուծման հասցնող պատերազմի։ Եթե հաջողվում է այս ռազմավարությունը պար֊ տադրել հակառակորդին, ապա այն թույլ է տալիս արագ ջախջախել հակառակորդի մարտական գործողություններ վարելու ֆիզիկական հնարավորությունները և հասնել հաղթանակի։ Հակառակ կողմի ռազմավարությունը կլինի այն, որ ուժեղ կողմին պարտադրի իր ռազմավարությունը։ Հասկանալով, որ չի կարող դիմակայել հակառակորդին լայնամասշտաբ պատերազմում, վերջինս ջանում է օգտագործել կամքի գործոնի առավելու֊

46

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Հ. Արզումաեյաե

թյուեը փորձելով հասնել հաղթանակի հակառակորդին հոգեբանորեն հյուծելու միջոցով։ Այս նպատակի համար լայնորեն օգտագործվում են զանգվածային լրատվամիջոցների հնարավորությունները, տեղեկատվական պատերազմի մեթոդները, ռազմական գործողությունների հիմնական թատերաբեմից դուրս հարվածներ հասցնելու մարտավարությունը և այլն։ Այլ խոսքերով օգտագործվում են պատերազմի վերաբերյալ հանրային կոնսենսուսի վերացմանն ուղղված հասանելի բոլոր մեթոդները։ Այս պարագայում կտրուկ աճում են արդյունքի հասնելուն կողմնորոշված գործողությունների տեղն ու դերը, որոնց կարևորագույն բաղադրիչն են հանդիսանում հոգեբանական հյուծումն ու մարդկային գործոնը [18, pp. 6-8]։

Նկ. 2. Ասիմետրիկ հակամարտություն

- հակամարտող կողմերը

Pm - կողմերի ֆիզիկական ներուժը

- կողմերի հոգեբանական ներուժը

t - ֆիզիկական կամ հոգեբանական ընկճման վրա հասնելու ժամանակը

47

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Աեկաեոե գործողությունների և պատերազմների ասիմեարիկությաե խնդիրը եոր չէ և առեվազե 60-ամյա փորձ ուեի1: 21-րդ դարում ի հայտ եե գալիս եոր գործոններ, որոնք անհրաժեշտ եե դարձնում ճշգրտումներ մտցնել հակաապստամբակաե գործողություեեերի անցկացման (COIN) գոյություն ունեցող հայեցակարգում1 2: 21-րդ դարում աեկաեոե խմբավորումները հնարավորություն ուեեե օգտագործել գլոբալ աշխարհի խոցելի կողմերը, ոչ ավանդական մարտական տեխնոլոգիաները, այդ թվում և մահապարտներին օգտվելով եոր ժամանակների առավելություններից շարժունություն, սահմանների թափանցիկություն, էլեկտրոնային ԶԼՄ, ցաեց և այլե3: Ակնհայտ է, որ աեկաեոե ուժերը չեե կարող լուրջ վեաս հասցնել հարձակման ենթարկվող հասարակության եյութակաե հեեքիե, և անհրաժեշտություն չկա խոսել ռազմական հաղթանակի մասին այդ բառի ավանդական իմաստով: Խոսքը հասարակության հոգեբանական հյուծման և հոգեբանական պատերազմի մասին է, որե ուեի իր օրենքները, որոնք պետք է հաշվի առեի հարձակվող կողմը: Մասնավորապես, չափազանց էֆեկտիվ հարձակումը կարող է հանգեցնել հակառակ արդյունքի և առաջ բերել հարձակման ենթարկվող հասարակության համախմբում, իեչը «անցաթուղթ» կհանդիսանա քաղաքական ղեկավարության ձեռքին լայեամասշտաբ պատերազմը շարունակելու համար: Հեեց այսպիսիե էր ամերիկյան հասարակության հակազդեցությունը սեպտեմբերի 11-ից հետո, իեչը լեգիտիմացրեց ռազմական գործողություեեերե Աֆղաեստաեում և Իրաքում, կամ ռուսական հասարակության արձագանքը Մոսկվայում իրականացված ահաբեկչական հարձակումներից հետո:

Այսպիսով, պատերազմի բնույթի և ձևի որակական փոփոխությունների պայմաններում 21-րդ դարում խիստ անհրաժեշտ եե դառնում հակամարտության առկա մոդելների վերանայումը և նորերի մշակումը4:

1 Տե ս, օրինակ, [39]:

2 ԱՄՆ-ում խեդրի շուրջ վերջին մշակումները կարելի է գտեել [1, 40]-ում: 2007թ. հոկտեմբերին թողարկվել է «Հակաապստամբակաե գործունեությունը ԱՄՆ կառավարության քաղաքական գործիչների համար. աշխատանքային նախագիծ» եոր ուղեցույցը» [1]: Այե ուսումնական ձեռնարկ է բարձր մակարդակի քաղաքական գործիչների և այե աեձաեց համար, ովքեր զբաղվում եե ԱՄՆ արտաքին քաղաքականության և ռազմավարության մշակմամբ: Ի տարբերություն կանոնադրության ուղեցույցը գրված է ոչ զինվորական լեզվով, ակադեմիական փաստաթուղթ չէ և ԱՄՆ-ի, Մեծ Բրիտաեիայի ու Ավստրալիայի վերջին տարիների հակաապստամբակաե գործունեության ժամանակակից տեսության և փորձի համակցումն է: Սա Քեեեդիի վարչակազմի ժամանակներից ի վեր կառավարության առաջին լուրջ փորձե է ստեղծել ազգային մասշտաբի հակաապստամբակաե գործունեության հիմքը:

3 Տե ս, օրինակ, [41, 42]:

4 Պատերազմի մոդելների մասիե տե ս [18, pp. 9-33]:

48

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Հ. Արզումաեյաե

1.4.2. Հակամարտության մոդելները

Հակամարտության ավանդական գծային մոդեչը. Սառը պատերազմի գծային մոտեցումը, հատկապես ԱՄՆ-ում, միտում ուներ հակամարտությունները բաժանել երկու տեսակի «մեծ պատերազմ» («major war») և «գործողություններ, որոնք տարբեր են պատերազմից» («operations other than war» - (OOTW)1 (Նկ. 3): Այս երկատումը հենվում էր այն ենթադրության վրա, թե փոքր սպառնալիքները կարող են հաղթահարվել փոքր ռազմական ջանքերով և այն նույն գործիքանու կիրառմամբ, ինչն օգտագործվում է խոշոր հակամարտությունները լուծելիս:

Նկ. 3. Հակամարտության ավանդական գծային մոդելը

Այս տարբերակումը հիմնականում պատերազմի եվրոպական մոդելի հետևանք է, որը շարունակում է ձևավորել արևմտյան ռազմական միտքն ու հասարակական կարծիքը: Կարելի է ասել, որ այն ի հայտ է եկել 17-րդ դարի կեսերին: Պատերազմն այստեղ ներկայացվում է որպես պետական ակտորների ակտիվություն: Պատերազմի սկիզբը սահմանվում է բավական հստակ. այն հայտարարվում է պաշտոնապես, և սկսվում են մարտական գործողությունները պատերազմող կողմերի բանակների միջև: Ընդ որում ապստամբական պատերազմները, որ վարում էին, օրինակ, իսպանացի պարտիզանները ֆրանսիական զավթիչների դեմ 1803-1810թթ., դիտարկվում էին ավելի շուտ որպես անթույլատրելի շեղումներ, քան որպես պատերազմի ընդունելի ձև: Հենց որ պատերազմին մասնակցող կողմերից մե-

1 OOTWհիմեակաե հասկացությունների մասին տե ս [43]: Մատենագրությունն OOTW-ի մասին տե ս 5 December 2007. <http://www.au.af.mil/au/aul/bibs/mootw/mootw3.htm>

49

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

կը պարտվում էր վճռական ճակատամարտում կամ ի վիճակի չէր լինում շարունակել մարտական գործողությունները, ռազմական գործողությունները դադարեցվում էին, և զինադադար էր կնքվում։ Այնուհետև կնքվում էր հաշտության պայմանագիր, պետությունների բնակչությունը վերադառնում էր սովորական կյանքին, և թշնամանքը պատերազմի անքակտելի հատկանիշը, աստիճանաբար մարում էր։ Այլ խոսքերով պատերազմում հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ էր պարտության մատնել թշնամու բանակը։

Պատերազմի ավանդական մոդելի շրջանակներում մշակվել էր համապատասխան իրավական հիմք, գոյություն ունեին պետությունների միջև խաղաղությունից պատերազմի փոխհարաբերությունների անցնելու հստակ և հասկանալի ժամկետներ ամրագրված միջազգային իրավունքի համապատասխան ընթացակարգերով, որոնց այս կամ այն չափով հետևում էին հակամարտության բոլոր մասնակիցները։ Միջազգային իրավունքը կանոնակարգում էր խաղաղության վիճակը, սպառնալի ժամանակաշրջանը, մարտական գործողությունների վարումը, հաշտության կնքումը և այլն։ Գոյություն ուներ նաև նորմերի ժողովածու, որոնք կանոնակարգում էին զինված ուժերի վարքը խաղաղության պայմաններում, երկրի անցումը պատերազմական վիճակի, ներառյալ այն պայմանները, որոնք հիմք էին ստեղծում պատերազմը ապագա թե արդեն սկսված, լեգալ և արդարացի համարելու համար թե բարոյական, թե աստվածաբանական տեսակետից («just war»): Այս չափանիշներն ու հիմնավորումները կարելի է տեսնել Օգոստինոս Երանելու մոտ [44]։ Նույն սկզբունքներն են ընկած նաև ՄԱԿ ԱԽ աշխատանքի հիմքում։ Այսօր էլ միջազգային իրավունքի նորմատիվ հենքն առկա է պատերազմի ու ճգնաժամի պարագայում, չնայած ակնհայտ է, որ հակամարտության տվյալ ավանդական մոդելը մաքուր ձևով կիրառվել է ավելի քան հազվադեպ։ Պատմությունից հայտնի են բազմաթիվ բացառություններ կապված, օրինակ, գաղութատիրական պատերազմների կամ ոչ եվրոպական պետությունների պատերազմների հետ։ Սակայն մոդելն առաջարկում էր մի շրջանակ, որը թույլ էր տալիս որոշել թույլատրելիի ու անթույլատրելիի սահմանը և տալ հակամարտության կողմերի, պատերազմի ու խաղաղության գնահատականը1։

«Եռամաս պատերազմ». Ծովային հետևազորային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Չարլզ Կրուլակն (Charles Krulak) առաջարկել է «եռամաս պատերազմ» (three block war) տերմինը պարզաբանելու համար արդի ռազմական գործողությունների բարդությունը [46, pp. 139-142]։ Նման պատերազմի մեկ մասում ծովային հետևակներն իրականացնում են հու-

1 Տե ս [45]։

50

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Հ. Արզումաեյաե

մաեիտար գործողություններ, ներառյալ, օրինակ, տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերելը: Մյուս մասում միմյանցից բաժանում են լոկալ հակամարտող խմբավորումները փորձելով պահպանել տեղի փխրուն խաղաղությունը։ Երրորդ մասում նրանք պետք է վարեն կոշտ մարտական գործողություններ։ Հավելյալ բարդությունն այն է, որ միաժամանակ պետք է գործել բոլոր երեք մասերում, հաճախ միևնույն տեղանքում կամ նույնիսկ բնակավայրում։ Այս դեպքում ստացվում է, որ բոլոր երեք մասերը միահյուսվում են և ազդում միմյանց վրա, իսկ մարտական գործողությունների մի ձևից մյուսին անցումը կարող է տեղի ունենալ հանկարծակի։ Դա ստեղծում է մարտավարական և նույնիսկ գործառնական խնդիրներ, քանի որ բոլոր օղակների հրամանատարները հարկադրված են ընդունել հապճեպ, հաճախ ոչ ստանդարտ որոշումներ։ Վերը նկարագրված բարդությունը հանգեցրեց «ռազմավարական կապրալ» հասկացության առաջացմանը. առաջին գծում գտնվող երիտասարդ մարտիկը երբեմն ստիպված է ընդունել մարտավարական որոշումներ, որոնք ազդեցություն են գործում ռազմավարական մակարդակում [47]։

Վերը նկարագրված միջավայրում բարդ և պարզապես անհնար է դառնում տարբերել քաղաքացիական բնակչությանը կոմբատանտներից, ինչը դժվարացնում կամ նույնիսկ բացառում է հրետանու կամ օդային հարվածների կիրառման հնարավորությունը։ Այս պայմաններում գոյատևելու տրամաբանությունը և ասիմետրիկ պատերազմի օրենքները ստիպում են ռազմական առավելություն ունեցող կողմին հեռանալ 17-րդ դարի պատերազմի պարադիգմից, որը տանում է դեպի կորուստներ, մարտական ոգու ընկճում և, վերջին հաշվով, պարտություն։ Եվ նույն ձևով հակառակ կողմը նույնպես պետք է խախտի կամ անտեսի ավանդական մոդելի պահանջները, որպեսզի ասիմետրիկ մարտավարություն կիրառելու հնարավորություն ստանա։ Այսպիսով, ասիմետրիկ պատերազմ վարող կողմերի ռազմավարական, գործառնական և մարտավարական շահերից է բխում որքան հնարավոր է շատ բարդություն մտցնել դրա մեջ։ Որպես հետևանք կտրուկ աճում են մարտիկներին և հրամանատարներին ներկայացվող պրոֆեսիոնալ ու ընդհանուր պատրաստության պահանջները խիստ կարևոր դարձնելով մարդկային գործոնը [18, pp. 25-26]։ Իրավիճակը հավելյալ բարդացնում է միջազգային, քաղաքական, դիվանագիտական ասպարեզների ազդեցությունը։

Բացի այդ, որոշումներ ընդունելիս անհրաժեշտ է իմանալ և հաշվի առնել ոչ միայն ընդհանուր ռազմական իրավիճակը, ռազմական ներուժը, այլև հակառակորդի սոցիալական և կոգնիտիվ «տիրույթները»։ Ինչպես կարող է մտածել, քեզ հաղթելը ծրագրել քո հակառակորդը, ինչպիսին են

51

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

ըետաեեկաե հարաբերությունները, հարաբերությունները սոցիալական, քաղաքական ու կրոեակաե խմբերի և կլաեեերի միջև։ Իեչ խնդիրներ կաե երկրի տարբեր տարածաշրջանների միջև, հասարակությունում և ժողովրդի մեջ ընդհանրապես և այլե1: Նմաե բարդ և արագ փոփոխվող միջավայրում որոշումներ ընդունողը պետք է պատրաստ լիեի ոչ ստանդարտ և արագ որոշումներ կայացնելուն: Ըեդ որում որոշումներն ամենից հաճախ ընդունվում եե կառավարման համակարգի ստորին հարկերում, քաեի որ գործընթացների արագությունը բացառում է փորձագետներին կամ ավելի պատրաստված բարձրաստիճան հրամկազմին ներգրավելու հնարավորությունը: Գործել կամ շարունակել լրացուցիչ տեղեկատվության հավաքումը վտանգելով կորցնել ընտրության հնարավորությունն իսկ և իրականացնելով վատթարագույե սցենարը1 2...

Հակամարտության ոչգծայիե մոդեչը. Թեև հիե մոդելը շարունակում է տիրապետող մեալ մեր մտածողության մեջ, այնուամենայնիվ, արդեն 20-րդ դարում պատերազմը հաճախ զարգանում էր այլ մոդելի շրջանակներում, երբ, օրինակ, հարձակումը և մարտական գործողությունների սկիզբը նախորդում եե պատերազմ հայտարարելուն: Կարելի է եշել 1905թ. Պորտ Ար-թուրի և 1941թ. Փըրլ Հարբորի գրոհը Ճապոեիայի կողմից, Հիտլերի հարձակումը Լեհաստանի վրա 1939թ. և ԽՍՀՄ-ի վրա 1941թ.: 20-րդ դարավերջին մեծ թվով հակամարտություններ չեե ավարտվում հաշտություն կնքելով, և դրանք շարունակում եե մեալ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» կամ «սառեցված հակամարտություն» վիճակում: Նմանատիպ պատերազմներն ու ճգեաժամերը խիստ պայմանականորեն կարելի է հարաբերակցել ավանդական մոդելի կանոեների և իրավական դաշտի հետ: Բավական դժվար է իեչ-որ փուլեր, առավել ևս դրանց միջև անցումներ առանձնացնելը, և 20-րդ դարի պատերազմների մեծ մասը պայմանականորեն կարելի է ներկայացնել որպես «ճիշտ պատերազմներ»:

Իրավիճակների դիսկրետ բազմության փոխարեն եոր մոդելը ենթադրում է մրցակցության և հակամարտության շարունակականություն (Նկ. 4), որում տեղ եե գտնում ազգի բոլոր ջաեքերը, ներառյալ եաև հակառակորդին զսպելու և ահի մատեելու երաե հասանելի ողջ գործիքաեիե

1 Խեդիրե իրաքյաե պատերազմի համատեքստում դիտարկվում է [48, p. 13]-ում:

2 Եպիսկոպոս Արտեմիի ելույթից. «Գեիլաեեի մոտ գտնվող Ցերեիցա գյուղում Միոմիր Սավիչը այդ գյուղի ուսուցիչը, մի աեգամ իր ընկերների հետ եստած էր սերբական փոքրիկ սրճարանի առջև: Ալբա-եացի ահաբեկիչները ռումբ եետեցիե սրճարանի վրա և փախաե: Ռումբը պայթեց, և Միոմիրը ծաեր վիրավորվեց: Նրա վիրավոր ոտքերից շատ արյուն էր հոսում: Մարդիկ փորձեցին օգեել երաե, բայց հեեց հայտնվեցին ամերիկյան KFOR-ի (Կոսովոյում միջազգային խաղաղարար ուժերի ներկայացուցիչներ) զինվորները, երաեք բոլորին արգելեցին մոտենալ երաե... Նույնիսկ Գեիլաեեից եկած շտապօգեու-թյաե ալբաեացի աշխատակիցները վիրաբույժը և երեք բուժքույրերը, խնդրում էիե KFOR-իե թույլ տալ մոտենալ և օգեել Միոմիրիե, բայց KFOR-ե անդրդվելի էր: Երկուսուկես ժամ աեցեելուց հետո... Բոեդս-տիլի զինվորական ճամբարից եկավ մի ուղղաթիռ բուժօգնություն բերելով, բայց արդեե շատ ուշ էր, և Միոմիրը, շրջապատված ամերիկյան զինվորներով, մեռավ» [49]:

52

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Հ. Արզումաեյաե

ռազմական ուժի ցուցադրումից մինչև դրա գործադրումը տեղում: Խաղաղությունից ճգնաժամի կամ ճգնաժամից պատերազմի անցումը ոչ միայն հստակ չէ, այլև «անցումային վիճակի» առանձին պատուհան (նիշա) է ներկայացնում, որն ունի իր տրամաբանությունն ու թույլ կողմերը։ Այն կողմը, որ նոր մոդելի կողմնակիցն է և գիտի այդ պատուհանի գոյության մասին, կարող է փորձել օգտագործել այն. հնարավորություն, որից զրկված է այն կողմը, որը շարունակում է մնալ հին մոդելի շրջանակներում [18, pp. 11-15]։

Նկ. 4. Հակամարտության ոչգծային մոդելը

Խաղաղարարություն Հեmկոեֆլիկmայիե կայունության

գործողություններ

Անկանոն և ասիմետրիկ պատերազմների նոր աշխարհում անհնար է դառնում գտնել այն կետը, որից սկսվում կամ որով ավարտվում է հակամարտող կողմերի թշնամանքը։ Թշնամանքը, որը հին մոդելում «պատերազմական վիճակի» փուլի հատկանիշ էր, այժմ ընդգրկում է ճգնաժամի ողջ շարունակականությունը։ Այդ վիճակի ներսում մենք դեռ ի վիճակի ենք այս կամ այն ճշտությամբ առանձնացնել մեծ ռազմական գործողությունների սկիզբը և վերջը, սակայն լայնածավալ մարտական գործողությունների ավարտն արդեն չի նշանակում, թե թշնամանքն էլ է ավարտվել։

53

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Ավելին, հակառակորդն ավելի շուտ «հարմարվում» է պարտության կոեվեեցիոեալ պատերազմում և անցնում է պատերազմի ու թշնամանքի այլ ձևերի, և այս գործընթացը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ չեն սպառվել նրա տրամադրության տակ եղած օպցիաեերը կամ կամքը չի ընկճվել: Տվյալ մոդելի գործառնությունը նկարագրող բարդ ադապտիվ համակարգերի ոչգծայիե բնույթը հանգեցնում է երան, որ «հետկոեֆլիկտայիե կայունության գործողությունները» (post-conflict stabilization operations) վերածվում եե շրջափուլերի մի շարքի, որոնց ավարտվելը կարելի է որոշել բավական պայմանականորեն և ամենից հաճախ միայն հետահայաց ձևով: Որպես անցկացվող գործողության հաջողության հայտաեիշեեր կարող եե ծառայել անկայունության ընդունելի մակարդակը և թշնամանքի աստիճանական նվազումը: Հակամարտության ավանդական և ոչգծայիե մոդելների համեմատությունը ներկայացնում ենք Աղյուսակ 1-ում[\8, p. 11]:

Աղյուսակ 1

Հակամարտության ավանդական և ոչգծայիե մոդելների համեմատությունը

Հակամարտության ավանդական մոդել Հակամարտության ոչգծային մոդել

Ազգ-պետությունները ազգ-պետությունների դեմ Ազգ-պետություեեերը ոչ պետական ակտորեերի դեմ

Դաշիեքեեր Կոալիցիաներ, միջազգային կազմակերպություններ

Պատերազմի հայտարարում Ոչ հստակ անցում պատերազմի

Թշեամաեքը կենտրոնանում է հակամարտող կողմերի զիեվորակաեեերի միջև Թշեամաեքը տարածվում է հասարակությունով մեկ

Խաղաղություն, ճգնաժամ, պատերազմ Գործողությունների շարունակականություն

Պատերազմի հստակ իրավական հիմք և կանոեներ Հակասական կանոններ և իրավական հիմք, որին հետևում է միայն կողմերից մեկը

Զիեվորակաեեերի և քաղաքացիական իշխանությունների տարանջատված ջաեքեր Ողջ ազգի համախմբված ջանքեր

Հիմնական ասպարեզը ֆիզիկական մարտադաշտն է: Նպատակը հակառակորդին ֆիզիկապես ուժասպառելն է Հիմնական ասպարեզը հոգեբանական հակամարտությունն է: Կիզակետում էլեկտրոնային մեդիաե է և հակառակորդին հոգեբանորեն ըեկճելը

Հաղթանակը վճռական ճակատամարտում ձեռք բերված հաղթանակի արդյունքն է Հաղթանակն արդյունք է հակառակորդի քաղաքական պարտության

Հաղթանակն արդյունք է հակառակորդի զորքերի ջախջախման Հաղթանակը դառնում է արդյունք այն բանի, որ հակառակորդը չունի ընտրություն (օպցիաեեր) կամ նրա կամքն ընկճված է, ուստի նա հրաժարվել է պայքարից

54

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Հ. Արզումաեյաե

Նկ. 5. Հակամարտության շրջափուլայիե շարունակականություն

Թշնամանք

Վերը նկարագրված բարդությունը հիմնականում կապված է բաղադրատարրերի փոխկախյալության և փոխազդեցության հետ այն համակարգում, որի շրջանակներում նկարագրվում է նոր մոդելը: Այստեղ գործողությունները (համակարգի ռեակցիաները) հակառակ կապի շղթայի և միջավայրի միջոցով ազդում են նրա հաջորդ գործողությունների վրա: Որպես հետևանք դիտարկելով հակամարտությունը և նրա շարունակականությունը մենք իբրև այլաբանություն պետք է խոսենք ոչ թե ուղիղ գծի, այլ շրջափուլի և նույնիսկ շրջափուլերի շարքի մասին (Նկ. 5) ընդ որում պարտադիր չէ, որ շրջափուլերը միայն լայնամասշտաբ մարտական գործողություններ արտացոլեն: Օրինակ, ներքին շրջափուլը կարող է կապված լինել խաղաղությունից դեպի անցումային իրավիճակի պատուհանի միջակայքում փոխազդեցության որոշ ձևերի տանող շարժման և անկայունությունը նվազեցնելու փորձերի հետ, ահի տարածման ռեժիմից անցնել բանակցությունների կամ դիվանագիտական շփումների: Երկրորդ շրջափուլը կարող է արտացոլել ճգնաժամի ինչ-որ ձևի զարգացումը հումանիտար, տնտեսական, քաղաքական կամ ռազմական, վերադառնալով խաղաղության որոշ ձևերի, այդ թվում և խաղաղարար նախաձեռնությունների

55

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

կիրառմամբ: Հաջորդը կարող է արտացոլել ճգնաժամ, որն ուղեկցվում է փոքր ինտենսիվությամբ ռազմական գործողություններով։ Եվ վերջապես, ամենամեծ արտաքին շրջափուլը կարող է ներառել լայնամասշտաբ մարտական գործողություններ և թշնամության համապատասխան մակարդակ։

Վերը ներկայացված ԲԱՀ տեսության վրա հենված մոդելը ցույց է տալիս, որ դրա շրջանակներում կոռեկտ չէ խոսել ստատուս քվոյին վերադառնալու մասին, քանի որ սկսված շրջափուլն անխուսափելիորեն փոխում է ելման պարամետրերը և վերադարձը սկզբնական վիճակին անհնար է դառնում։ Ճգնաժամի և հակամարտության այլաբանություն է դառնում ինչպես ամպլիտուդով, այնպես էլ ըստ քայլի փոփոխվող շրջափուլերով փոխազդեցությունների պարույրը դրանում ներառված փոխազդեցությունների մասշտաբին, արագությանն ու բնույթին համապատասխան (Նկ. 6):

Նկ. 6 Հակամարտության պայաւրաձև շարունակականություն

Լայնամասշաաբ մարտական գործողությ ուններ

Փոքր

ինտենսիվության մարտական գործող.

Ճգնաժամ

Խաղաղություն

Ճգնաժամի և ընդհանրապես հասարակության զարգացման շրջա-փուլային մոտեցումը նոր չէ, պատմության մեջ մենք հանդիպում ենք փոխ-կախյալ նման շրջափուլերի1: Ռազմական ոլորտի վրա այսպես կոչված երկար կամ «կոնդրատևյան» ալիքների ազդեցությունը հայտնի է բավական վաղուց [51]: Հենց այս փուլայնության հետ են շատ հեղինակներ կապում

1 Պատերազմների պատմության մեջ շրջափուլերի հիմեախեդրիե անդրադարձել է Վ.Ցիմբուրսկին [50]:

56

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Հ. Արզումաեյաե

Եվրոպայի պատմության մեջ մեծ պատերազմների 45-50-ամյա շրջափու-լերը [52]։ Օրինակ, Վերսալի կոնֆերանսից սկսած, Առաջին համաշխարհային պատերազմն «ավարտող» փուլը ներկայացնում է տարբեր ինտենսիվության ու բնույթի ճգնաժամերի հերթագայություն, որոնք, ի վերջո, հանգեցրին Երկրորդ համաշխարհայինին։ Թե որքանով է իրադարձությունների նման ընթացքն օբյեկտիվ ու կանխորոշված և որքանով է այն հանդիսանում ճգնաժամի զարգացման գործընթացում քաղաքական կամ տնտեսական սխալ հաշվարկի հետևանք տվյալ պարագայում այնքան էլ կարևոր չէ։ Օրինակ, Վերսալի կոնֆերանսը Վեյմարյան Գերմանիային պարտադրեց այնպիսի նվաստացուցիչ տնտեսական և ռազմական պայմաններ, որոնք չէին կարող չհանգեցնել միջին խավի գերմանացիների կոլապսին և Հիտլե-րի ու նացիզմի առաջացմանը որպես յուրահատուկ արձագանք նվաստացման և Մեծ դեպրեսիայի [53, pp. 501-510]։

Նոր կոնտինուում-մոդելը և 21-րդ դարի ռազմական իրողությունը թույլ են տալիս եզրահանգումներ անել արդի ռազմական գործողությունների բարդության բնույթի ու աղբյուրների մասին։ Այդ գործողություններն այս կամ այն կերպ կապված են փոխազդեցությունների հետ, որոնք ավելի շատ կենտրոնանում են հակամարտության մարդկային չափման վրա։ Փոխազդեցություններն ամբողջական են և ընդգրկում են ողջ ազգը կամ կոալիցիան։ Գործողության անքակտելի տարր են դառնում միջազգային համատեքստն ու միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացները [18, pp. 15-16]։ Ընդ որում, նշանակություն չունի մենք շարժվում ենք ճգնաժամի աստիճանական զարգացումից դեպի մեծ ռազմական գործողություններ, թե դիտարկում ենք կայունացնող փուլը և խաղաղության վերահաստատման գործողությունները կամ խաղաղարար գործունեությունը։

Այսպիսով, 21-րդ դարի հրամայականները հասարակությանը դնում են ռազմական ոլորտի վերափոխման անհրաժեշտության առջև, առանց որի հասարակությունը հնարավորություն չի ունենա համապատասխանել նոր դարաշրջանին, նրա մարտահրավերներին ու սպառնալիքներին։

2. Ռազմական ոլորտի փոխակերպումը

2.1. Փոխակերպման անհրաժեշտությունը, փոխակերպումը և

հեղափոխությունը ռազմական զոյւծում

21-րդ դարում ակնհայտ դարձավ, որ ռազմական ոլորտի փոխակերպման հրամայականը ոչ թե տեսական հետազոտությունների արդյունք է, այլ ժամանակի պահանջ։ Գլոբալացման օբյեկտիվությունն այլընտրանք չի թողնում ռազմական ոլորտի փոխակերպման գործընթացին։ Բավական

57

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

է հիշել Ֆրանսիայի օրինակը, որը չկարողացավ օգտագործել իր հնարավորությունը, և 1940թ. պարզվեց, որ այլ հնարավորություն այդ երկիրը չուներ։ 21-րդ դարի աշխարհը որակապես փոխվել է, այն դարձել է ավելի բարդ, դրանում ի հայտ են եկել բազմաթիվ նոր, հաճախ ասիմետրիկ սպառնալիքներ, որոնց դիմակայելն ինդուստրիալ հասարակության ինստիտուտների և հայեցակարգերի հիմքի վրա, այլևս, լավագույն դեպքում, անարդյունավետ է կամ պարզապես անհնար։

Ռազմական ոլորտի փոխակերպումը հրատապ է նաև Հայաստանի համար, որը հարկադրված է հենվել այլ բանակների ու պետությունների ռազմական մտքի նվաճումների, հայեցակարգերի ու կազմակերպական փորձի վրա։ Սակայն ուղղակի պատճենման փորձերն այս պարագայում ի սկզբանե դատապարտված են տապալման և չեն կարող հասնել աշխարհի ու անվտանգության միջազգային միջավայրի սրընթաց փոփոխությունների հետևից։ Հաջողությունը հնարավոր է միայն սեփական վերափոխումների նախաձեռնմամբ, օգտագործելով, անշուշտ, այլ պետությունների փորձը, բայց հենվելով իր խիստ հայկական ռազմական տրամաբանության, սեփական ներուժի ու հնարավորությունների վրա։ Հասկանալի է, որ առաջին փուլում այդ փոխակերպումը տեղի կտա օտար հայեցակարգերն ուղղակի պատճենելու մոտեցմանը, սակայն այն անհրաժեշտ ներուժ կունենա Հայաստանի ռազմական կառույցի ընթացիկ վիճակի ու նրան ներկայացվող անընդհատ փոփոխվող պահանջների միջև առկա տարբերության աստիճանական կրճատման համար։

Այսպիսով, ռազմական ոլորտի փոխակերպումը ձեռնարկելուց առաջ անհրաժեշտ է հստակ պատկերացնել և հասկանալ, թե ինչ նպատակներ է այն հետապնդում և ինչ ենք ուզում ստանալ որպես արդյունք։ Հայեցակար-գային թերի կամ կիսատ ըմբռնումն անթույլատրելի է այս պարագայում։ Ռազմական բարեփոխումներ կատարելը, առանց դրանց իմաստը հստակ հասկանալու, հատուկ չէ հայերիս։ ԱՄՆ ՌԾՈւ շտաբի պետ, ծովակալ Մայք Բուրդան (Mike Boorda) ժամանակին բավական կտրուկ էր արտահայտվել ասելով. «Հիանալի կլիներ, եթե սկզբում ունենայինք մի ինչ-որ հստակ գաղափար այն մասին, թե ինչ ենք փորձում անել» [2, p. xx]։

Գրականության մեջ կարելի է հանդիպել ռազմական ոլորտի կառուցման երկու ինդուկտիվ և դեդուկտիվ մոտեցումների։ Ինդուկտիվ մոտեցումը կենտրոնանում է պետության ռազմական կառույցի թույլ կողմերը բացահայտելու, առկա բացերի ու խնդիրների վրա և այնուհետև մշակում է դրանց վերացմանն ուղղված միջոցներ։ Սա 20-րդ դարում ռազմական ոլորտի կառուցման հիմնախնդիրները լուծելու ավանդական մոտեցումն է, որը, ոչ վերջին հերթին, «հետ էր մղվում» հակառակորդի ռազմական ոլոր-

58

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Հ. Արզումաեյաե

տում տեղի ունեցող գործընթացներից: Կարելի է առանց չափազանցելու ասել, որ ԱՄՆ և ԽՍՀՄ զինված ուժերը 1970-80-ական թթ. զարգանում էին հակառակ կողմով [11, p. 2]։

Սակայն ներկայումս ռազմական տեսաբաններն արդեն հասկանում են, որ անհրաժեշտ է փոփոխություն մտցնել պետությունների ռազմական կառույցի զարգացման ռազմավարության մեջ և անցում կատարել դեդուկ-տիվ մտածողությանն ու հնարավորությունների հիման վրա պլանավորմանը (capabilities-basedplanning): Հնարավորությունների հիման վրա պլանավորումը ապահովում է այն մարտահրավերներն ու սպառնալիքները հասկանալու շրջանակը, որոնց առջև կանգնած է պետության ռազմական կառույցը 21-րդ դարում։ Այս դեպքում բաեակաշիեություեե ուղղորդում է ոչ թե հակառակորդի զինված ուժերի վիճակը կամ սեփական խնդիրները, այլ այն մարտահրավերները, որոնց բախվում է ռազմական ոլորտը և հասարակությունն ընդհանրապես [11, pp. 2-3]։ Այդ մարտահրավերները և ոչ թե արդեն ի հայտ եկած և ձևավորված խնդիրներն ու սպառնալիքներն են խթանում և ուղղորդում պետության ռազմական կառույցի փոփոխությունները անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելով ռազմավարական նախազգուշացման, ակտիվ և ոչ թե պասիվ, ռեֆլեքսիվ ռազմավարության համար։ Հնարավորությունների հիման վրա պլանավորումը որակապես փոխում է 21-րդ դարում ռազմական ոլորտի փոխակերպման ընկալումը։

Այլ երկրների հետազոտողների օրինակով պնդենք, որ փոխակերպման անհրաժեշտությունը բխում է այն ուղիների կտրուկ փոփոխությունից, որոնց օգնությամբ մղվում են պատերազմները 21-րդ դարում, այսինքն հեղափոխությունից ռազմական գործում (ՀՌԳ) (Revolution in Military Affairs)1 [54, 55]։ Ռազմական հեղափոխության մոտեցման կիրառումը թույլ է տալիս հաշվի առնել նախորդ ՀՌԳ-ների դասերն ու նախազգուշացումները և հեշտ ընկալելի է դարձնում այն, թե ինչպես կարող են զարգանալ և ներդրվել պատերազմի նոր տեսությունները։ Բացի այդ, մենք հնարա-

\ ռ

վորություն ենք ստանում հասկանալ իսկապե ս «հեղափոխական» են նոր

ռ

հայեցակարգերը, թե խոսքը պետք է վերաբերի քանակական, այլ ոչ թե

ռ

որակական փոփոխություններին։ Արդյո ք դրանք բավականաչափ նոր են և անհրաժեշտ ներուժ ունեն ռազմական ոլորտը փոխակերպելու և այն անվտանգության նոր միջավայրին համապատասխանեցնելու համար։

Իրական ռազմական հեղափոխության արդյունքների առավել հայտնի և հաջող օրինակը 1940թ. բլիցկրիգն էր, որը թույլ տվեց վերմախտին պարտության մատնել ֆրանսիական և բրիտանական բանակները Ֆրանսիայի հյուսիսում։ Բլիցկրիգը հենվում էր երկու հեղափոխության վրա։

1 Տես 5 December 2007. <http://www.comw.org/rma/index.html>

59

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Առաջինը ռազմատեխնիկական հեղափոխությունն էր կապված ռազմական նոր տեխնոլոգիաների առաջացման հետ։ Երկրորդը հեղափոխությունն էր հենց ռազմական գործում կապված նոր մարտավարությունում, դոկտրինում և ընդհանրապես ռազմական կառույցում նոր տեխնոլոգիական հնարավորությունների կիրառման հետ։ Սա թույլ է տալիս խոսել տասնամյակների ընթացքում գերմանական ռազմական հանճարի ստեղծած պատերազմի նոր հայեցակարգի մասին։ Ռազմական նոր տեխնոլոգիաները, ներառյալ ռադիոն, տանկերը, օդից ցամաքային գործողություններին աջակցությունը, հասանելի էին մարտնչող երկու կողմերին էլ։ Ավելին, բրիտանական և ֆրանսիական բանակներն անհամեմատ ավելի լավ էին զինված, քան գերմանականը։ Սակայն վերմախտը ռազմական տեխնոլոգիաները համադրել էր պատերազմի նոր, ավելի ճկուն հայեցակարգի հետ, որի հիմքի վրա էլ կազմակերպվել էին զինված ուժերը և պատրաստվել զինվորական կադրերը, ինչն էլ թույլ տվեց նրան հասնել որակական առավելության և հաղթել [56, 57]։

1940թ. Ֆրանսիայի և Բրիտանիայի պարտության օրինակը բերում է երկու եզրահանգման, որոնք կարող են կիրառվել ցանկացած ՀՌԳ-ի կամ փոխակերպման պարագայում [2, pp. xxv-xxvi]։ Այդ եզրահանգումներն են.

1. նոր ռազմական տեխնոլոգիաների առկայությունը, որքան էլ արդյունավետ լինեն դրանք, բավարար չէ ՀՌԳ-ի մասին խոսելու համար։ Քանի դեռ տեխնոլոգիական հնարավորություններն իրենց արտացոլումը չեն գտնի պատերազմի նոր հայեցակարգում, ռազմական դոկտրինում և ընդհանուր առմամբ պետության ռազմական կառույցում, դրանք գործնականում անօգուտ են։ Այն փաստը, որ նոր տեխնոլոգիաներն աշխատում և նույնիսկ կարող են արդյունավետ լինել «հին և փորձված» ռազմական դոկտրինների շրջանակներում, անգամ բացասական դեր կարող է խաղալ և հանգեցնել հին մոտեցումների մի ինչ-որ «դավադրության», որի արդյունքն անխուսափելիորեն պարտությունն է դառնում,

2. ցանկացած հաջող ՀՌԳ պետք է դուրս գա մարտավարական մակարդակի սահմաններից և ունենա գործառնական ու ռազմավարական չափումներ։ Մարտավարական մակարդակում Մաժինոյի գիծը փայլուն էր աշխատում, վերմախտը չէր փորձում գրոհել այն, և ամրությունները մարտունակ մնացին ընդհուպ մինչև ֆրանսիական կողմի կապիտուլյացիայի ստորագրումը։ Բլիցկրիգն ի սկզբանե ռազմավարական մակարդակում հաշվարկն արել և հասել էր հոգեբանական

60

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Հ. Արզումաեյաե

այն ցնցմանը, որը կաթվածահար արեց ֆրանսիական քաղաքական ու զինվորական ղեկավարության կամքը։ Ֆրանսիան անձնատուր եղավ, թեև ուներ դիմադրելու համար անհրաժեշտ ռեսուրսները և կարող էր շարունակել պայքարը հենվելով Հյուսիսային Աֆրիկայում գտնվող զինված ուժերի վրա։

Հակառակորդի նկատմամբ առավելության հասնելու համար ՀՌԳ-ն կարող է դիմել պատերազմի վարման հին ձևերին, այն հաշվարկով, որ վերջինս ի վիճակի չի լինի հարմարվել դրանց։ Այդպես վարվեց Հյուսիսային Վիետնամը. գեներալ Վո Նգուեն Զիապը (Vo Nguyen Giap) Վիետնա-մի պատերազմում Մաո Ցզեդունի պարտիզանական պատերազմի սկզբունքները հարմարեցրեց ԱՄՆ-ի դեմ դիմադրությունը կազմակերպելուն [58, 59, 60, 61]։ Պարտիզանական պատերազմի հայեցակարգը պահանջում էր նոր տեխնոլոգիաների նվազագույնը և թույլ էր տալիս խուսափել ինդուստրիալ ժամանակաշրջանի լայնամասշտաբ մարտերից, որոնց վարման մեջ փայլուն էին ԱՄՆ զինված ուժերը։ Հյուսիսային Վիետնամի ռազմավարությունը նախատեսում էր երկարատև փոքր պատերազմի և հակառակորդին ուժասպառելու կազմակերպում նպատակ ունենալով առաջին հերթին ամերիկյան հասարակության կամքի ընկճումը, ոչ թե ֆիզիկական կորուստ պատճառելը։ Ընդ որում, ի տարբերություն 1940թ. բլիցկրիգի, երբ լայնորեն օգտագործվեցին ռազմական նոր տեխնոլոգիաները, հաջողությունը ձեռք բերվեց ի հաշիվ պատերազմի ասիմետրիկ հայեցակարգի կիրառման։ Հեղափոխականությունն, այսպիսով, կապված էր ոչ թե տեխնոլոգիաների, այլ ռազմական միջոցների ու հնարավորությունների, այլ ռազմավարության ու պատերազմի ձևի հետ, որոնք թույլ տվեցին հաջողությամբ դիմակայել ԱՄՆ անհամեմատ ավելի լավ զինված և ուժեղ ստորաբաժանումներին։

Մի կողմից տեխնոլոգիաների և ռազմատեխնիկական հեղափոխության, մյուս կողմից հայեցակարգերի ու ռազմական գործում հեղափոխության միջև այս տարբերությունը կարևոր է 21-րդ դարում փոխակերպման բնույթը հասկանալու համար [54]։ Նշենք նաև, որ նոր դարաշրջանի տեխնոլոգիական հնարավորությունները կարող են օգտագործվել նաև հակառակորդի կողմից, ճիշտ այնպես, ինչպես ռադիոն, տանկերը կամ ավիացիան, որոնք միայն Գերմանիայի մենաշնորհը չէին 1940թ.։ 21-րդ դարում յուրաքանչյուր ազգ ի վիճակի է իրականացնել իրեն հատուկ ռազմական հեղափոխություն հենվելով նաև համաշխարհային հայտնի փորձի ու թե

61

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

տեխնոլոգիական և թե հայեցակարգայիե հնարավորությունների վրա: Ավելին, ՀՌԳ տեխնոլոգիական ապահովման համար պարտադիր չէ տրամադրության տակ ունենալ նորագույն ռազմատեխնիկական ձեռքբերումները։ Հեղափոխությունը ֆինանսական տեսակետից կարող է հնարավոր լինել, եթե կա փոխակերպման անհրաժեշտության ըմբռնում և այն նախաձեռնելու պատրաստակամություն [2, pp. xxix-xxx]։

2.2. Փոխակերպումը և պատերազմի տեսություններն ու

հայեցակարգերը

«Փոխակերպումը տեղեկատվական դարաշրջանում. դեպի 21-րդ դարի զորքեր ճանապարհին» գրքում դոկտոր Դևիդ Ալբերտսը (Dr. David Alberts) փոխակերպումը ներկայացնում է որպես «վերածննդի, միջավայրին հարմարվելու գործընթաց», որը բխում է ինչպես տեխնոլոգիայում, այնպես էլ անվտանգության միջավայրում առաջացող փոփոխություններից [62, p. vii ]։

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը փոխակերպումը սահմանում է որպես «գործընթաց, որը ձևակերպում է ռազմական մրցակցության և կոոպերացիայի փոփոխվող բնույթը հայեցակարգերի, հնարավորությունների, մարդկանց ու կազմակերպությունների նոր համադրումների միջոցով, որն օգտագործում է մեր ազգի առավելություններն ու պաշտպանում մեր ասիմետրիկ խոցելի կողմերից, ապահովում է մեր ռազմավարական դիրքերը, օգնում ամրապնդել խաղաղության հիմքը և կայունությունն աշխարհում» [63, p. 3]։

Փոխակերպումը դառնում է իշխանության նոր աղբյուր, որը հենվում է ցանցային մտածողության և վարքագծի վրա։ Եթե 20-րդ դարում ռազմական միտքը կողմնորոշվում էր զորամիավորումների մարտական հնարավորությունների գնահատմամբ (դրանց մեջ մտնող մարտական միավորների, հենակետերի հզորության հիման վրա), ապա 21-րդ դարում տեղի է ունենում աստիճանական շարժ, վճռական է դառնում ինչպես առանձին մարտական միավորի, այնպես էլ զորամիավորման, ընդհանրապես ռազմական կառույցի ընդունակությունը աշխատել ցանցում և ցանցային վարքագիծ դրսևորել։ Այլ խոսքերով ռազմական մտածողությունը 21-րդ դարում ցանցակենտրոն դառնալու միտում ունի։

«Փոխակերպումն ստեղծում է իշխանության նոր աղբյուրներ... այդ աղբյուրներից մեկն է տեղեկատվության փոխանակումը կայուն ցանցային կառույցների (robust network structures) միջոցով։ Մենք բազմաթիվ փաստեր ունենք իրական աշխարհի մոդելավորման, փորձարկումների և փորձի, որ հաստատում են ցանցային վարքագծի իշխանությունը... (ԱՄՆ Պաշտպանության) նախարարության յուրաքանչյուր ձեռնարկում արտացոլում է այդ

62

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Հ. Արզումաեյաե

երևույթի ընկալումը... Այդ ջաեքերե արտացոլում եե պլատֆորմից (platformcentric) դեպի ցաեցակեետրոե (network-centric) մտածողություե կողմեո-րոշմաե տեղաշարժը, որե առաեցքայիե է փոխակերպմաե համար» [64, p. 42]: Հետևաբար, փոխակերպմաե շուրջ ցաեկացած բաեավեճ աեխուսա-փելիորեե պահաեջում է ցաեցակեետրոե պատերազմի (ՑԿՊ) (Network Centric Warfare) տեսությաե դիտարկում: Առաեձիե աշխատաեքով մեեք կաեդրադառեաեք այս հարցիե այստեղ սահմաեափակվելով միայե ՑԿՊ սահմաեումը տալով: ԱՄՆ ՊՆ 2001թ. Կոեգրեսիե եերկայացրած հաշվետ-վություեում, որը ՑԿՊ բեագավառում հետազոտություեեեր աեցկացեելու մեկեարկե էր տալիս, դիտարկվում էր ցաեցի և ցաեցայիե մտածողությաե ազդեցություեը պատերազմի երեք «տիրույթեերի» (ֆիզիկակաե, տեղեկատ-վակաե և կոգեիտիվ) վրա, եպատակ ուեեեալով «աճող մարտակաե հզո-րությաե վերարտադրումը մարտադաշտում լավագույե սիեքրոեացմաե, հրամաեեերի արձակմաե ավելի մեծ արագությաե և մահացությաե, կեե-սուեակությաե, օպերատիվությաե ավելացմաե միջոցով» [65, pp. 3-10]:

Մեկ այլ «Ցաեցակեետրոե պատերազմ. զարգացեել և ուժեղացեել տե-ղեկատվակաե գերազաեցություեը» գրքում Դևիդ Ալբերտսը և այլք տալիս եե ՑԿՊ հետևյալ սահմաեումը. «ՑԿՊ-ե առեչվում է մարդկայիե և կազմա-կերպակաե վարքագծիե: ՑԿՊ-ե հեեվում է եոր մտածելակերպի, ցաեցակեետրոե մտածողությաե վրա և այե կիրառում է ռազմակաե գործողու-թյուեեերի եկատմամբ: ՑԿՊ-ե կեետրոեաեում է մարտակաե հզորությաե վրա, որը կարող է լիեել հաեգուցմաե (linking) էֆեկտիվ կազմակերպմաե կամ մարտակաե գործողություեեեր վարող ռազմակաե կառույցի (պետու-թյաե) ցաեցի (networking) արդյուեք: Այե բեութագրվում է աշխարհագրա-կաե առումով տարակեետրոեացված ուժերի մարտե ըեդգրկող բաժաեված տարածքի (shared battle space awareness) մասիե տեղեկացվածությաե բարձր մակարդակ ստեղծելու կարողությամբ, որը կարող է օգտագործվել հրամա-եատարությաե մտահղացումեերե իրագործելու համար իեքեասիեքրոեաց-մաե և ցաեցակեետրոե այլ գործողություեեերի միջոցով: ՑԿՊ-ե ապահովում է հրամաեեերի արագություեը (speed of command), տեղեկատվակաե գերազաեցությաե փոխարկումը գործողությաե: ՑԿՊ-ե ի ցույց է դեում ուժերի առաքելություեը, չափը և աշխարհագրություեը: Ավելիե, ՑԿՊ-ե ուեի պատերազմի մարտավարակաե, գործառեակաե և ռազմավարակաե մակարդակեերի միակցմաեե աջակցելու եերուժ: Կարճ ասած ՑԿՊ-ե առեչվում է ոչ միայե, եեղ իմաստով, տեխեոլոգիաեերիե, այլև ուեի ավելի լայե իմաստ և առեչվում է Տեղեկատվակաե դարաշրջաեի վերաբերյալ ի հայտ եկող արձագաեքի հետ» [66, p. 88]:

63

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Տեղեկատվական դարաշրջանում պատերազմի և խաղաղության հայեցակարգայիե հենքը, լիարժեք լինելու համար, պետք է լրացվի արդյունքի հասնելուն կողմնորոշված (ԱՀԿ, Effects-based approach) մոտեց-մամբ1: ԱՀԿ մոտեցումը (մանրամասն դիտարկումը նախատեսվում է առանձին աշխատությամբ) կենտրոնանում է պատերազմի և գլոբալ հասարակության առավել բարդ չափման մարդկային չափման վրա հիմք ծառայելով անվտանգության ոլորտի հիմնախնդիրները բարդ ադապտիվ համակարգերի տեսության տերմիններով ընկալելու և ձևակերպելու համար [18, p. 5]:

Ցանցակենտրոն գործողությունները (ՑԿԳ), որոնք անցկացվում են ցանցակենտրոն պատերազմների և արդյունքի հասնելուն կողմնորոշված գործողության (ԱՀԿ գործողություն) հիման վրա, անկասկած, կապված են պատերազմի տեխնոլոգիական հենքի հետ: Դրանք կարող են և պետք է կիրառվեն ազգի տրամադրության տակ եղած տեխնոլոգիական հնարավորությունների հիմքի վրա: Ընդ որում պատերազմի նոր հայեցակարգի փոխակերպումն ու մշակումը պետք է ընկալվեն և դիտարկվեն ավելի շուտ որպես ռազմական ոլորտի էվոլյուցիա և ոչ թե հեղափոխություն:

Կարևոր է հասկանալ, որ փոխակերպումը անընդհատ և զարգացող գործընթաց է, որի կարևոր բնորոշիչներից մեկը դինամիկան է [67, p. 43]: Ավելին, փոխակերպման հայեցակարգն ինքը փոփոխվում և ճշգրտվում է ինչպես ռազմական կառույցում, այնպես էլ անվտանգության միջազգային ասպարեզում տեղի ունեցող փոփոխություններին համապատասխանեցվելու առումով: Սա առավել ևս կարևոր է, եթե ուշադրության առնենք այն, որ 21-րդ դարում անվտանգության և նույնիսկ ռազմական անվտանգության հիմնախնդիրները կամ գործառույթները դադարում են պատկանել միայն պաշտպանության նախարարությանը և պետության ռազմական կառույցին, այլ ընդգրկում են գրեթե ողջ հասարակությունը: Համարժեք լինելու համար մենք պետք է հրաժարվենք անվտանգության միջավայրի փոփոխությանը ռեակտիվ, ռեֆլեքսիվ հակազդեցության ռազմավարությունից [11, p. 2]: Ռազմաշինության ռազմավարությունը և քաղաքականությունը պետք է դառնան պրոակտիվ և ադապտիվ, կանխատեսող և նախաձեռնող: Մտածողության նման որակական փոփոխությունը չի կարող չանդրադառնալ ինչպես պետության ռազմական կազմակերպության կառուցվածքի, այնպես էլ նրա առանձին հատվածների գործառույթների վրա:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

1 Տե ս Air University. Effects-Based Approaches to Operations Bibliography. Compiled by Stephen B. T. Chun, Bibliographer, Muir S. Fairchild Research Information Center, Maxwell AFB, AL, 2007. 5 December 2007. <http://www.au.af.mil/au/aul/bibs/ebo06.htm

64

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Հ. Արզումաեյաե

Արևմտյան ռազմաքաղաքական մտածողության իեերցիոեություեը հանգեցնում է երաե, որ պատերազմի և ռազմակաե ոլորտի ըեկալումը հիմեակաեում մնում է գծային, չնայած աշխարհում տեղի ունեցող որակական փոփոխություններին [68, c. 35-77]: Որպես հետևանք գծային է մնում եաև ռազմակաե ոլորտի փոխակերպման գործընթացների ընկալումը. ռազմակաե միտքը նախընտրում է կենտրոնանալ գծային խնդիրների վրա, իեչպիսիե է, օրինակ, մեծ ռազմակաե գործողությունների մարտավարությունը: Սակայն նման մոտեցումը միանգամայն անընդունելի է 21-րդ դարի աեվտաեգությաե բարդ միջավայրի համար և բերում է այն եզրահանգման, որ ռազմակաե ոլորտի փոխակերպման կարևորագույն գործոնը պետք է դառնա ռազմակաե մտածողության և գիտակցության փոփոխությունը, «տրանսֆորմացիան»:

Դա, իր հերթին, նշանակում է ռազմակաե մշակույթի անխուսափելի փոփոխություններ, որոնք, մասնավորապես, ներառում եե զինվորական կրթությունը, զինվորական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը և այլն [62, p. 48]: Փոխակերպումը, այսպես թե այնպես, սկսվում և ավարտվում է մշակույթով և իր արտացոլումն է գտնում հասարակության արժեքների համակարգում, նրա անդամների վարքագծում: Ինչին է հավատում ժողովուրդը, որն է ապագայի նրա տեսլականը. այս ամենն, անկասկած, անդրադառնում է փոխակերպման և նրա առաջ բերած գործընթացների վրա [11, p. 3]:

2.3. Փոխակերպման սանդղակը

Պատերազմի փոփոխվող դիմագիծն աստիճանաբար ձեռք է բերում իր դարաշրջանին հատուկ գծեր հարկադրելով ազգին և պետությանը պատերազմի նոր ձևերը հարաբերակցել իր մշակութային ժառանգության հետ: Ցանցերի ներթափանցումը ռազմակաե կառույց, դոկտրիե, արդի բանակների ռազմավարություն անխուսափելիորեն փոխում է պատերազմի բնույթը և պահանջում նոր սանդղակի մշակում, որը թույլ կտա գեահա-տել զինված ուժերի արդյունավետությունը 21-րդ դարում: Ա.Ցիբրովսկիե առաջին մակարդակի համար առաջարկում է օգտագործել հետևյալ սանդղակը [11, pp. 5-7]: Այն սահմանում է ցաեցայիե կազմակերպության մուտքը, արագությունը, ըեկալուեակություեը, շարժունակությունը և ցաեցայիե կազմակերպության աստիճանը (access, speed, distribution, sensing, mobility, and networking), կախված չէ մասշտաբից և կարող է կիրառվել պատերազմի ինչպես մարտավարական, այնպես էլ օպերատիվ և ռազմավարական մակարդակներում, և անմիջականորեն հակամարտության, և

65

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

վտանգավոր ժամանակաշրջանի ու հակամարտության թեժ շրջանի պարագաներում:

Սանդղակը թույլ է տալիս գնահատել զինված ուժերի ընտրության (օպցիայի) հնարավորությունների ստեղծման և պահպանման (create and preserve options), տրանզակցիաների բարձր արագություն զարգացնելու (develop high transaction rates), ուսուցման բարձր արագություն զարգացնելու (develop high learning rates), մասշտաբում գերազանցող բարդության հասնելու (achieve overmatching complexity at scale) ունակությունը։

Ընտրության (օպցիայի) ստեղծում և պահպանում. Արդի պայմաններում գերազանցությունը հաճախ կապվում է ժողովրդի ունեցած ընտրության հնարավորությունների և արժեքի հետ։ Գոյությունը շարունակելու համար ազգը պետք է ի վիճակի լինի մշակել և իրականացնել մրցունակ ռազմավարություն, այդ թվում և ռազմական ոլորտում։ Մրցունակությունն, իր հերթին, անմիջականորեն կապված է զարգացման հնարավոր ուղիների, հետևաբար և երկրի ունեցած ընտրության բազմազանության հետ։ Ըստ այդմ, ընտրության առկայությունը, դրա պահպանման և ընդլայնման անհրաժեշտ պայմանների ստեղծումը դառնում են երկրի զարգանալու կարողության անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման հարմարվելով աշխարհի և անվտանգության միջավայրի անընդհատ աճող բարդությանը։

21-րդ դարում երկրի մարտական հնարավորությունների և ներուժի գնահատումը միայն ավանդական ռազմական վերլուծության տերմիններով դառնում է վտանգավոր, քանի որ այս դեպքում գնահատման գործընթացից դուրս է մնում գաղափարների մրցակցության փուլը, որոնց շուրջ կառուցվում է ռազմական կազմակերպությունը։ Այդ գաղափարների պատմականորեն ձևավորված և հիմնականում արդարացված կարծրությունն ու իներցիոնությունը հանգեցնում են նրան, որ ռազմական կազմակերպությունները բավական ցավագին են վերաբերվում իրենց փոխակերպման ցանկացած փորձի։ Այս պայմաններում ռազմական ոլորտի փոխակերպման հնարավորության և անհրաժեշտության գաղափարն ինքը հանդիպում է զինվորականների դիմադրությանը։ Եվ անհրաժեշտ են բավական լուրջ ջանքեր այն հաղթահարելու համար։ Սակայն նոր դարաշրջանն այլընտրանքի հնարավորություն չի թողնում, բացի նրանից, որ անհրաժեշտ է լինել եռանդուն և ունենալ հարմարվելու ունակություն պետական, այդ թվում և ռազմական, շինարարության բոլոր հարցերում։ Գաղափարների մրցակցության փուլը չհաշվառելը կտրուկ նեղացնում է ընտրության հնարավորությունները և ստեղծում այնպիսի նախադրյալներ ու պայմաններ, երբ ազգի ռազմական կազմակերպությունը կարող է պար-

66

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Հ. Արզումաեյաե

տություե կրել արդեն ռազմական ու պետական շինարարության վերին հարկերում: Այս դեպքում ռազմական կազմակերպության արդյունավետությունն այնպիսին է լինում, որ չի կարողանում փոխհատուցել ռազմավարական, պետական կամ քաղաքական պլանավորման մակարդակում թույլ տրված վրիպումները։

Տրանզակցիայի բարձր արագություն և ուսուցում. Տեղեկատվական ժամանակաշրջանը բնութագրվում է բոլոր գործընթացների արագացմամբ։ Ռազմական ոլորտի համատեքստում դա, ի թիվս այլոց, նշանակում է նաև ռազմական գործողությունների տեմպի աճ։ Այս պայմաններում շատ հարցերում վճռորոշ են դառնում ժամանակի չափանիշը և «տրանզակցիա-ների արագությունը, որը կապվում է փոխանակությանը մասնակցող ակ-տորների թվաքանակի և նրանց ու միջավայրի միջև փոխանակությունների թվաքանակի հետ» [11, p. 3]։ Տրանզակցիաների բարձր արագությունը ուսուցման և ադապտացման գործընթացներում կարևոր և նույնիսկ որոշիչ տարր և, ըստ այդմ, բարձր մարտունակության գրավական է դառնում։

Բացի այդ, մենք պետք է խոսենք նաև ինստիտուցիոնալ տրանզակ-ցիաների մասին, որոնք պայմաններ են ստեղծում ինստիտուցիոնալ «ուսուցման» և ընդհանրապես ռազմական ոլորտի փոխակերպման համար։ Լճացումը ինստիտուցիոնալ ուսուցման գործընթացներում խիստ թանկ է նստում։ Հենց որ նոր գիտելիքները հանդիպում են խոչընդոտների և դժվարությամբ են ներթափանցում ռազմական կազմակերպություն, երկիրը դառնում է ռազմավարական առումով ֆիքսված, ուստիև կանխատեսելի նպատակ, ինչն, անկասկած, անհնար է քողարկել մեր քայլերը հսկող և գնահատող արտաքին աշխարհից։

Գերազանցող բարդությունը մասշտաբում. Ուիլյամ Էշբիի (William Ross Ashby) անհրաժեշտ բազմազանության օրենքն ասում է. «Որպեսզի համակարգի կառավարումը հնարավոր լինի, կառավարող գործողությունների բազմազանությունը պետք է լինի համակարգ մուտքի խոտորումների բազմազանությունից ոչ պակաս» [69, pp. 83-99]1։ Գոյություն ունի նաև այլընտրանքային ձևակերպում, որ տվել է Սթեֆորդ Բիրը (Stafford Beer). «Համարժեք կառավարումը կարող է ապահովվել միայն այն դեպքում, եթե կառավարման համակարգի բազմազանությունը, վերջին հաշվով, պակաս չէ իր կողմից կառավարվող իրավիճակի բազմազանությունից։ Որքան մեծ է կառավարման համակարգի հնարավոր գործողությունների բազմազանությունը, այնքան մեծ է շեղումների բազմազանությունը, որը նա ի

1 Համակարգային սկզբունքների համառոտ նկարագրությունը տե ս [70, pp. 3-10]։

67

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

վիճակի կլինի հավասարակշռել» [71, 72]: Այլ խոսքերով միայն բազմազանությունը կարող է հավասարակշռել բազմազանությանը, կամ միայն բարդության հիման վրա կարելի է համարժեք արձագանքել բարդ մարտահրավերներին։ Բազմազանության հասկացությունը տվյալ պարագայում կարող է կապված լինել բարդության հետ, որի տակ նկատի ունենք տարրերի և կապերի քանակությունն ու բազմազանությունը դիտարկվող համակարգում։ Որքան մեծ լինի զինված ուժերի բարդությունը, այնքան մեծ է հնարավոր գործողությունների ընտրությունը բարդ միջավայրում բարդ մարտահրավերների և հակառակորդի հետ բախվելիս [73]։

Համարժեք մնալու համար զինված ուժերը պետք է ի վիճակի լինեն համարժեք արձագանքել գործողությունների ամբողջ մասշտաբում առկա բարդությանը մարտավարականից մինչև ռազմավարական։ Հաղթանակի հասնելու համար զինված ուժերը պետք է ի վիճակի լինեն ապահովել գերազանցող բարդությունը գործողությունների ամբողջ մասշտաբով մեկ։ Անվտանգության բարդ և փոփոխվող միջավայրը երկրի ռազմական կազմակերպությունից և զինված ուժերից պահանջում է հարմարվելու և տրան-զակցիաների բարձր արագություն դրսևորելու ունակություն։ Ընդ որում նշենք, որ գոյություն ունեն բարդության տարբեր չափումներ։ Ավանդական մոտեցմամբ մարտադաշտը սահմանվում է ֆիզիկական տերմիններով և չափումներով, սակայն մարտական տարածքի առավել բարդ տարրերը, ինչպիսիք են հրամանատարությունը և մարտի կառավարումը, ֆիզիկական չափումներ չունեն և ֆիզիկական աշխարհի տերմիններով արտահայտվել չեն կարող։ Դա հանգեցնում է նրան, որ դրանց կարևորությունը ենթագիտակցաբար թերագնահատվում է։ Տեղեկատվական ժամանակաշրջանի իրողությունները մտցնում են իրենց լրացումները ավանդական մարտադաշտին, որպես առանձին չափում, հավելելով տեղեկատվական հարթությունը, ինչն, անկասկած, ստեղծում է ավելի բարդ մարտական տարածություն 21-րդ դարի հակամարտություններում [11, p. 7]։

2.4. Բարդ ադապւռիվհամակարգերի տեսությունը և պատերազմի

նոր տեսություններն ու հայեցակարգերը

Առաջին հայացքից թվում է, թե անջրպետ գոյություն ունի նոր տեսությունների խոստումների և անվտանգության միջավայրի անվերջ բարդության միջև։ Եթե ինչպես ակտորների վարքագիծը, այնպես էլ փոխգործակ-ցությունը նրանց միջև ենթակա չեն ստույգ կանխատեսման և որոշվում են

ռ

այն գործոններով, որոնց մի մասն անհնար է նախատեսել, ապա ինչպե ս կարելի է պլանավորել և իրականացնել ռազմական գործողությունները,

ռ

գուշակել հակառակորդի գործողությունները և այլն։ Արդյո ք հակամար-

68

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Հ. Արզումաեյաե

տությաե և ՑԿՊ ու ԱՀԿ մոտեցման ոչգծային մոդելը «կամուրջ չէ դեպի ոչ մի տեղ» և նպատակ, որը հասանելիության սահմաններից դուրս է

ռ

գտնվում։ Արդյո ք դրանք իրենց իրականացման համար զինվորական և քաղաքական հանճար չեն պահանջում, որը եզակի դեպք կլիներ պատմության մեջ, բայց ոչ նորմ, որը թույլ կտար զբաղվել ռազմական շինարարությամբ [18, p. 65]։

Սակայն իրականությունն այն է, որ մենք, այսպես թե այնպես, արդեն գտնվում ենք բարդ միջավայրում և ամեն օր գործ ունենք բարդության հետ։ Իրական խնդիրն այն է, որ մենք դեռ մնում ենք գծային մտածողության և գծային կազմակերպական գործընթացների գերության մեջ և փորձում ենք աշխատել անվտանգության բարդ միջավայրի ոչգծայնության հետ օգտագործելով գծային տրամաբանությունն ու գնահատման համակարգը։ Համենայնդեպս, գծային, հակամարտության ավանդական մոդելին հենվող մոտեցումը սահմանափակ կիրառություն ունի ասիմետրիկ թշնամիների և նոր ժամանակաշրջանի ոչգծային մարտահրավերների պարագայում։ 21-րդ դարի իրողությունները պահանջում են նոր հարցերի ձևակերպումներ,

\ <օ ռ

մասնավորապես ինչպե ս ենք մենք հաղթահարում բարդությունը, ինչպե ս օգտագործել բարդության առկա ընկալումը, պատերազմի նոր տեսությունների շրջանակներում, ռազմական գործողությունները պլանավորելիս, իրականացնելիս և գնահատելիս։

Այս իմաստով մենք կանգնում ենք պարադոքսի առջև, երբ բարդության և ոչգծային պատերազմի ու անվտանգության նոր միջավայրի ըմբռնումը պարզեցնում է ընդհանուր պատկերը սահմանազատում անցկացնելու միջոցով։ Անվտանգության որոշ խնդիրներ գծային են, կանխատեսելի և կարող են լուծվել դասական գծային մեթոդների օգտագործմամբ։ Խնդիրների մյուս մասը չունի ճշգրիտ լուծումներ, և մենք պետք է սահմանափակվենք առավել հավանական լուծումների բազմությամբ։ Բարդության տեսությունը հավաստում է, որ գոյություն չունի մեկ կատարյալ պատասխան բարդ մարտահրավերներին, և մենք պետք է ղեկավարվենք Արիստոտելի մաքսիմով [32, c. 55-56]։ Նման եզրահանգման են բերում նաև ռազմական պատմությունն ու տեսությունը, որոնք ոչ երկիմաստ ձևով վկայում են, որ անհրաժեշտ է սահմանափակվել ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում կիրառվող աշխատող լուծումներով։ Մարտահրավերին տրվելիք կատարյալ, բայց ուշացած պատասխանի մշակումն արդեն որևէ իմաստ չունի և, առավել հաճախ, հանգեցնում է պարտության։ Կատարյալի փոխարեն մեզ անհրաժեշտ է այնպիսի որոշում, որը կապահովի մեր առավելությունն ու գերազանցությունը հակառակորդի նկատմամբ։

Այսպիսով, բարդության տեսությունը և ռազմական տեսությունն

69

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

օգտագործում եե միևնույն հայեցակարգայիե հիմքը բարդ մարտահրավերների հետ աշխատելիս։ Դա նշանակում է, որ ԲԱՀ տեսության կիրառումը ռազմական ոլորտում ոչ միայն հնարավոր է, այլև պարզեցնում է իրավիճակն ու թույլ տալիս լինել ավելի պրագմատիկ։ Մենք հնարավորություն ենք ստանում որոշելու որ խնդիրներն են «ենթարկվում» ստույգ լուծումների, որոնք ոչ (այս դեպքում լուծումների որոնումն անիմաստ է)։ Այն, որ մենք գիտենք մեր հնարավորությունները և թե որտեղ ենք անզոր, դյուրացնում և պարզեցնում է որոշումների մշակման և ընդունման գործընթացը նոր դարաշրջանի անվտանգության բարդ միջավայրում։ Իսկ ռազմական պատմությունը էմպիրիկ մեծ նյութ է տրամադրում նոր տեսությունների հետևությունների գնահատման համար [18, pp. 67-68]։

ԲԱՀ տեսությունը պարզեցնում է բարդ խնդիրների դիտարկումը հարկադրելով օգտագործել որոշումների ընդունման աշխատող և ընդունելի ստանդարտներ։ Բարդության գաղափարի ընդունումը ըստ կոնտամի-նացիայի թույլ է տալիս առանձնացնել և տարբերել լուծվող հիմնախնդրի ասպեկտները պարզերից։ Ըստ այդմ սահմանափակվում է խնդրի բարդությունը, որը մասնատվում է առանձնահատուկ խնդիրների որոշ բազմության։ Ընդ որում, ինքը բարդությունը, իհարկե, մնում է, բայց ընդունելի որոշումների վերն ընդունված ստանդարտը թույլ է տալիս ի հայտ բերել բազմաթիվ առանձին որոշումներ և մեծացնել ճիշտ որոշումների կայացման հավանականությունը [18, pp. 315-316]։

Պատերազմի նոր տեսությունների «բնածին» բարդության ընկալումը ավելի արագ գործընթացների դուռ է բացում, և մարդու կողմից այդ գործընթացներին խելամիտ և ժամանակին միջամտությունը դառնում է հաջողության առանցքային գործոնը [18, p. 93]։ ԲԱՀ տեսության և պատերազմի նոր տեսությունների մարդակենտրոնության ըմբռնումը թույլ է տալիս փնտրել ենթագործընթացներ որոշումների ընդունման գործընթացում, որոնք ենթակա չեն գծայնացման, և որոնց լուծման համար անհրաժեշտ է ինտերվենցիա մարդու կողմից։ Սա հնարավորություն է ստեղծում կենտրոնանալ այն հիմնախնդրի վրա, թե ինչպես կարելի է բարձրացնել մարդու կողմից ընդունվող որոշումների արդյունավետությունը։ Դրանով իսկ բարդության և ԲԱՀ տեսության ըմբռնումն ու ընդունումը պարզեցնում են խնդիրը թույլ տալով մեզ գործ ունենալ հիմնախնդիրների ու տարաբնույթ և տարբեր բարդության մարտահրավերների որոշ բազմության, ոչ թե մեկ գերբարդ հիմնախնդրի կամ մարտահրավերի, այլ ուրույն հիմնա-խնդիրների շարքի հետ։

70

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Հ. Արզումաեյաե

Հետնություն

Ռազմական ոլորտի փոխակերպումը 21-րդ դարում համակում է գրեթե ողջ հասարակությունը և պետության ռազմական կազմակերպությունն ամբողջովին։ Նոր դարաշրջանում տիրապետող է դառնում ցանցային վարքագիծը, ինչը չի կարող չանդրադառնալ ինչպես պատերազմի բնույթի, այնպես էլ զինվորականների վարքագծի վրա [11, p. 5]։ Այն պահանջում է նոր, ցանցային ռազմական պարադիգմի մշակում, որի առանցքային բաղադրիչը պետք է լինի ցաեցակեետրոեություեը [67, p. 4]։ Ռազմական ոլորտի փոխակերպումը ցանցային պարադիգմի և բարդ ադապտիվ համակարգերի տեսության հիմքի վրա, պահանջում է փոխել մոտեցումները հակամարտության հիմնախնդրին և մշակել հակամարտության նոր մոդելներ ու պատերազմի հայեցակարգեր, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է նոր գործառնական և մարտավարական խնդիրների առաջադրման ու լուծման անհրաժեշտությանը։

Հակամարտության նոր մոդելները և պատերազմի տեսությունները նոր դարաշրջանի բոլոր մարտահրավերների արագ և սպառիչ պատասխանը չեն տալիս, բայց հայեցակարգային հենք են ապահովում ռազմական և ազգային անվտանգության հիմնախնդիրների գնահատման համար բարդ ադապտիվ համակարգերի տեսության տերմիններով։ Դրանք թույլ են տալիս աշխատել 21-րդ դարի անվտանգության բարդ միջավայրի հետ կենտրոնանալով նրա ամենաբարդ մարդկային չափման վրա [18, pp. 5-6]։ Այս իմաստով նոր տեսությունները լավ են հարաբերակցվում վետերանների փորձի հետ, ինչը կարող է ձևակերպվել հետևյալ կերպ. «Յուրաքանչյուր հեղափոխություն ռազմական գործում և յուրաքանչյուր փոխակերպում պետք է սկսվի պատերազմի բարդ և մարդակենտրոն բնույթի ընդունումից» [18, pp. 58-59]։

Անկասկած, պատերազմի նոր տեսությունները երկսայրի սուր են, որը, թույլ տալով հասնել ավելի մեծ արդյունավետության, միևնույն ժամանակ նաև շատ խոցելի է ոչ խելամիտ և անխոհեմ որոշումների պարագայում։ Այս դեպքում մենք գործ ունենք ոչ թե բավական լավ մշակված տեսական հիմք ունեցող նոր տեսությունների սահմանափակումների, այլ գծային ռազմական մտածողության սահմանափակումների հետ, ինչն անխուսափելիորեն գծայնություն է մտցնում ոչգծայնության պարադիգմի վրա հիմնված նոր ռազմական տեսությունների մեջ և փորձում է դրանք հանգեցնել միայն տեխնոլոգիական չափման [74]։ Այս տեսակետից նոր ռազմական տեսությունների և հայեցակարգերի հեղափոխականության ընդունումը չափազանց կարևոր է, քանի որ թույլ է տալիս հասկանալ և հաշվի առնել թե տեխնոլոգիական, թե հայեցակարգային սահմանափա-

71

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

կումեերը և ստեղծված համատեքստի ու միջավայրի պահանջների շրջանակներում արդեն իրականացնել ռազմական ոլորտի փոխակերպումը։

Ընդ որում 21-րդ դարում փոխակերպումն ինքը բարդ գործընթաց է, որն իր շատ կողմերով հենվում է ժողովրդի աշխարհընկալման և ռազմական մշակույթում փոփոխություններ մտցնելու պահանջների վրա։ Ռազմական ոլորտի փոխակերպման հայեցակարգային հիմքերի ըմբռնումը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես և տեսական ինչ հենքի վրա պետք է իրականացվի Հայաստանի ռազմական կազմակերպության բարեփոխումը, որպեսզի վերջինս կարողանա համապատասխանել հայոց վերածնված պետականության և նոր դարաշրջանի հրամայականներին։

Դեկտեմբեր, 2007թ.

Աղբյուրներ և գրականություն

1. US Departement of State. Counterinsurgency for U.S. Government Policymakers: A

Work in Progress. Bureau of Political-Military Affairs, Washington, DC, October 2007. 5 December 2007. http://www.usgcoin.org/library/USGDocuments/

InterimCounterinsurgencyGuide(Oct2007).pdf

2. Smith E, Effects-Based Operations: Applying Network Centric Warfare in Peace, Crisis and War. Washington, DC: DoD Command and Control Research Program (CCRP) Publication Series, 2002. 5 December 2007. http://www.dodccrp.org/files/ Smith_EBO.pdf

3. Judt T, Postwar: A History of Europe Since 1945. Penguin Press, 2005.

4. Андерсон П, “Изображая Европу”, Русский журнал, 4 октября 2007. 5 December 2007. http://www.russ.ru/politics/lyudi/izobrazhaya_evropu_chast_1

5. Anderson P, “Depicting Europe.” in London Review of Book (LRB), 20 September, 2007. 5 December 2007. <http://www.lrb.co.uk/v29/n18/ande01_.html>. Aristotle, Nicomachean Ethics. Chicago, IL: Britannica Great Books. Volume 8, 1993.

6. Leonard M, Why Europe Will Run the 21st Century. Fourth Estate, 2005.

7. Toffer Alvin and Heidi Toffer, Creating a New Civilization: The Politics of the Third Wave. Atlanta: Turner Publishing, 1994.

8. Rosenau J.N, “Disorder and Order in a Turbulent World: The Emergence of Globalized Space”, in Kegley C. W and Wittkopf E.R. (eds). The Global Agenda. New York: McGraw Hill, 5th ed., 1998.

9. Арзуманян Р, “Метафора нелинейности в социальных системах,” Научнообразовательный фонд «Нораванк», «21 век», №2 (4), Ереван, 2004. 5 December 2007. http://www.noravank.am/file/article/226_ru.pdf

10. Hourani A, A History of the Arab Peoples. Cambridge: Belknap/Harvard Press, 1991.

72

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Հ. Արզումաեյաե

11. Cebrowski, Admiral Arthur K, “Transformation and the Changing Character of War?” Transformation Trends, 17 June 2004. 5 December 2007. http:// www.oft.osd.mil/library/library_files/trends_370_Transformation%20Trends-17% 20June%202004%20Issue.pdf

12. Vlahos M, “Fighting Identity: Why We Are Losing Our Wars.” Military Review, November-December, 2007. 5 December 2007. http://usacac.leavenworth.army.mil/ CAC/milreview/English/NovDec07/VlahosEngNovDec07.pdf

13. Posen Barry R, “Command of the Commons: The Military Foundation of U.S. Hegemony.” International Security, Vol 28, No. 1, Summer 2003. 5 December 2007. http://www.belfercenter.org/files/posen_summer_2003.pdf

14. Kennedy Paul M, The Rise and Fall of British Naval Mastery. London: MacMillan, 1983.

15. Bartholomees J. Boone Jr, “A Survey of Strategic Thought.” in Bartholomees, J. Boone Jr., (ed) U.S. Army War College Guide to National Security Policy and Strategy Revisited, Strategic Studies Institute (SSI), U.S. Army War College, Carlisle Barracks, June 2006. 5 December 2007. http://www.strategicstudiesinstitute.army.mil/ pdffiles/PUB708.pdf

16. Арзуманян Р, «Нелинейная природа войны», Научно-образовательный фонд «Нораванк», «21 век», №1, Ереван, 2005. 5 December 2007. http://

www.noravank.am/file/article/193_ru.pdf

17. Wohlstetter, Albert co-Chairmen and Fred C. Ikle, Discriminate Deterrence, The Report of the Commission in Integrated Long-Term Strategy. Washington, 1988.

18. Smith E, Complexity, Networking, and Effects-Based Approaches to Operations. Washington, DC: DoD Command and Control Research Program (CCRP) Publication Series, 2006. 5 December 2007. http://www.dodccrp.org/files/Smith_Complexity.pdf

19. Ilichinski A, Land Warfare and Complexity. Part II: An Assessment of the Applicability of Nonlinear Dynamic and Complex Systems Theory to the Study of Land Warfare. Alexandria, VA: Center for Naval Analyses, Research Memorandum CRM-68, July 1996.

20. Klein G, “Strategies of Decision Making”, Military Review, May 1989.

21. Czerwinski T, Coping with the Bounds: Speculations on Nonlinearity in Military

Affairs. Washington, DC: DoD Command and Control Research Program (CCRP) Publication Series, 2003. 5 December 2007. http://www.dodccrp.org/files/

Czerwinski_Coping.pdf

22. Davis Paul K, Effects-Based Operations: A Grand Challenge for the Analytical Community. RAND Report MR-1477-USJFCOM/AF, Santa Monica, CA: RAND, 2001. 5 December 2007. http://www.rand.org/pubs/monograph_reports/2006/MR1477.pdf

23. Waldrop M, Complexity. New York: Simon and Schuster, 1992.

24. Holland J., Hidden Order: How Adaptation Builds Complexity, Addison Wesley, Reading, MA, 1995.

25. Gell-Mann M, “The Simple and the Complex,” in Alberts David S. and Czerwinski Thomas J. (eds), Complexity, Global Politics, and National Security, National Defense

73

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

University Press, Washington, DC, June 1997. 5 DECEMBER 2007. http:// www.dodccrp.org/files/Alberts_Complexity_Global.pdf

26. Miller James Grier, Living Systems. Denver: McGraw-Hill Professional, 1995.

27. Churchill Winston S, Their Finest Hour. 2nd ed. London: Hazell, Watson and Viney, Ltd., 1951. Vol. 2 of Memoirs of The Second World War. 6 vols. 1949-1954. 5 December 2007. http://www.winstonchurchillbc.org/images/PDF/Their% 20Finest%20Hour%20Britain%201940.pdf

28. Shirer William L, The Collapse of the Third Republic, An Inquiry into the Fall of France in 1940. New York: Simon and Schuster, 1969.

29. Lee Ready J, World War Two: Nation by Nation. London: Arms and Armour, 1995.

30. McCrabb M, Explaining “Effects”: A Theory for an Effects-Based Approach to Planning, Executing and Assessing Operations. Ver. 2.0. August 7, 2001.

5 December 2007. http://www.dtic.mil/jointvision/ideas_concepts/ebo.doc

31. Hosmer S, The Conflict over Kosovo: Why Milosevic Decided to Settle When He Did. RAND Report MR-1351, Santa Monica, CA: RAND, 2001. 5 December 2007. http://www.rand.org/pubs/monograph_reports/MR1351/

32. Аристотель, Никомахова этика. // Аристотель. Соч. в 4 т. (Философское наследие). М., Мысль, 1984, т. 4.

33. Davis Paul K, David Gompert, and Richard Kugler, Adaptiveness in National Defense: The Basis of a New Framework. RAND Report IP-155, Santa Monica, CA: RAND, 1996. 5 December 2007. http://www.rand.org/pubs/issue_papers/2005/ IP155.pdf

34. Tuchman B, W The March of Folly: From Troy to Viet Nam. New York: Ballantine, 1984.

35. Duggan William R, Strategic Intuition: The Creative Spark in Human Achievement (Columbia Business School), New York: Columbia University Press, 2007.

36. Watts Barry D, “Clausewitzian Friction and Future War.” McNair Paper 52, Institute for National Strategic Studies (INSS), National Defence University (NDU), Washington DC, October 1996 (Revised July 2000). 5 December 2007. http://www.ndu.edu/ inss/McNair/mcnair52/mcnair52.pdf

37. Beyerchen Alan D, “Clausewitz, Nonlinearity and the Unpredictability of War.” International Security, 17.3, Winter 1992. 5 December 2007. http://

www.clausewitz.com/CWZHOME/Beyerchen/CWZandNonlinearity.htm

38. Hammes, Col T. X. USMC. “War Isn’t A Rational Business.” Proceedings of the U.S. Naval Institute, July 1998. 5 December 2007. http://www.d-n-i.net/fcs/ hammes_netwar.htm

39. Long Austin,On “other war”: lessons from five decades of RAND counterinsurgency

research. RAND Report MG-482, Santa Monica, CA: RAND, 2006.

5 December 2007. http://www.rand.org/pubs/monographs/2006/RAND_MG482.pdf

40. US Department of Defense. Irregular Warfare (IW) Joint Operating Concept (JOC). Version 1.0, September 2007, Washington, DC, 2007. 5 December 2007. http:// www.dtic.mil/futurejointwarfare/concepts/iw_jocapc.pdf

74

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Հ. Արզումաեյաե

41. Libicki Martin C, David C. Gompert, David R. Frelinger, Raymond Smith, Byting

Back. Regaining Information Superiority Against 21st-Century Insurgents. RAND Report MG595, Santa Monica, CA: RAND, 2007. 5 December 2007. <ttp:// www.rand.org/pubs/monographs/2007/RAND_MG595.1.pdf>

42. Gompert, David C, Heads We Win. The Cognitive Side of Counterinsurgency (COIN). RAND Report OP-168, Santa Monica, CA: RAND, 2007. 5 December 2007. http://www.rand.org/pubs/occasional_papers/2007/RAND_OP168.pdf

43. US Joint Chiefs Staff. Joint Publication 3-07. Joint Doctrine for Military Operations Other Than War. Washington, DC: United States Department of Defense, 16 June 1995. 5 December 2007. http://www.dtic.mil/doctrine/jel/new_pubs/jp3_07.pdf

44. Russell Frederick H, The Just War in the Middle Ages. Cambridge: University Press, 1997.

45. Rawcliffe Maj John (ed), Operational Law Handbook (2007). International and Operational Law Department, The Judge Advocate General's Legal Center & School, US Army, Charlottesville, Virginia, 2007. 5 December 2007. http://www.fas.org/irp/ doddir/army/law2007.pdf

46. Krulak, Gen. Charles C, USMC. “The Three Block War: Fighting in Urban Areas.” Vital Speeches of the Day. Vol 64, Iss. 5. New York, December 15, 1997.

47. Krulak, Gen. Charles C, USMC. “The Strategic Corporal: Leadership in the Three Block War.” The Commandant’s Page, Marines Magazine, January 1999.

48. Terrill W Andrew, Nationalism, Sectarianism, and the Future of U.S. Presence in post- Saddam Iraq. Strategic Studies Institute. Carlisle, PA: Army War College, 2003. 5 December 2007. http://www.strategicstudiesinstitute.army.mil/pdffiles/PUB180.pdf

49. Артемий, Епископ Рашко-Призренский и Косово-Метохийский. «НАТО в действии. Случай Косово и Метохии», международная конференция «Натовский или внеблоковый вектор для Украины: перспективы и риски», Симферополь, 19-20 сентября 2007года. 5 December 2007. http://www.eparhija-prizren.com/ defaultR.asp?s=vestiep

50. Цымбурский Вадим Л, Сверхдлинные военные циклы и мировая политика, «Полис», 1996, № 3. 5 December 2007. http://www.intelros.org/books/

rythm_ros_3.htm

51. Кондратьев Н.Д., Проблемы экономической динамики, М., 1989.

52. Goldstein Joshua S, Long Cycles: Prosperity and War in the Modern Age. New Haven: Yale University Press, 1988. 5 December 2007. http://www.joshuagoldstein.com/ jgcycle.htm

53. Watt Richard M, The Kings Depart, The Tragedy of Germany: Versailles and the German Revolution. New York: Simon and Shuster, 1968.

54. Krepinevich Andrew F. Jr, The Military-Technical Revolution: A Preliminary Assessment. Washington, DC, Center for Strategic and Budgetary Assessments, 2002. 5 December 2007. http://www.csbaonline.org/4Publications/PubLibrary/ R.20021002.MTR/R.20021002.MTR.pdf

55. Metz Steven, James Kievit, Strategy and the Revolution in Military Affairs: From

75

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Theory to Policy. Strategic Studies Institute (SSI), U.S. Army War College, Carlisle Barracks, June, 1995. 5 December 2007. http://www.dtic.mil/doctrine/jel/

research_pubs/rmastrat.pdf

56. Messenger Ch, The Blitzkrieg Story. New York: Scribner, 1976.

57. Perrett B, A History of Blitzkrieg. New York: Stein & Day, 1983.

58. O'Neill Robert J, Strategy of General Giap since 1964. Canberra: Australian National University Press, 1969.

59. O 'Neill Robert J, General Giap: Politician and Strategist. New York: Frederick A. Praeger, 1969.

60. Tse-tung Mao, Mao Tse-tung on Guerrilla Warfare. Translation and Introduction by BGen Samuel B. Griffith, USMC (Ret.), New York: Frederick A. Praeger, 1962.

61. Sarkesian Sam C. (ed.), Revolutionary Guerrilla Warfare. Chicago: Precedent, 1975.

62. Alberts David S, Information Age Transformation: Getting to a 21st Century Military. Washington, DC: DoD Command and Control Research Program (CCRP) Publication Series, 2002. 5 December 2007. http://www.dodccrp.org/files/Alberts_IAT.pdf

63. US Department of Defense. Transformation Planning Guidance. Washington, DC: Office of the Secretary of Defense, April 2003. 5 December 2007. http:// www.oft.osd.mil/library/library_files/ document_129_Transformation_Planning_Guidance_April_2003_1.pdf

64. Cebrowski, Admiral Arthur K, Prepared Statement for the Senate Armed Services Committee, March 14, 2003. 5 December 2007. http://www.globalsecurity.org/ military/library/congress/2002_hr/cebrowski49.pdf

65. US Department of Defense. Network Centric Warfare, Department of Defense Report to Congress, 27 July 2001. Washington, DC, 2001. 5 December 2007. http:// www.defenselink.mil/ nii/ ncw/ncw_main.pdf

66. Alberts, David, John Garstka, and Frederick Stein. Network Centric Warfare, Developing and Leveraging Information Superiority. Washington, DC: DoD Command and Control Research Program (CCRP) Publication Series, February 2000. 5 December 2007. http://stinet.dtic.mil/oai/oai? verb=getRecord&metadataPrefix=html&identifier=ADA406255

67. Cebrowski, Admiral Arthur K The Implementation of Network-Centric Warfare. Washington DC: Office of the Secretary of Defense, 2005. 5 December 2007. http:// www.oft.osd.mil/library/library_files/document_387_NCW_Book_LowRes.pdf

68. Арзуманян Р, “Континуум войны и западная военная культура”, Научнообразовательный фонд «Нораванк», «21 век», №2 (4), Ереван, 2006. 5 December 2007. http://www.noravank.am/file/article/19_ru.pdf

69. Ashby William Ross, An Introduction to Cybernetics. London: Chapman and Hall. 1957; Ashby, William Ross. “Requisite Variety and Implications for Control of Complex Systems.” Cybernetica 1, 1958. 5 December 2007. http://pcp.vub.ac.be/books/ IntroCyb.pdf

70. Heylighen F, “Principles of Systems and Cybernetics: an evolutionary perspective,” in Cybernetics and Systems '92, Trappl R. (ed.), World Science, Singapore, 1992. 5

76

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Հ. Արզումաեյաե

December 2007. ftp://ftp.vub.ac.be/pub/projects/Principia_Cybernetica/

Papers_Heylighen/Systems_Principles.txt

71. Beer Stafford Anthony, Cybernetics and Management. English University Press, 1959.

72. Beer S.,Brain of the Firm: The Managerial Cybernetics of Organization. Chichester, NY: J. Wiley, 1981.

73. Bar-Yam Y, Complexity of Military Conflict: Multiscale Complex Systems Analysis

of Littoral Warfare, Multiscale Representation Phase II, Task 2: Multiscale Analysis of Littoral Warfare. Report to Chief of Naval Operations Strategic Studies Group, April 21, 2003. 5 December 2007. http://necsi.org/projects/yaneer/

SSG_NECSI_3_Litt.pdf

74. Wilson, Col. (Ret.) G.I, USMCR. “Judo of Fourth Generation Warfare.” Information Warfare Conference. Washington, DC, 1-3 October 2003. 5 December 2007. http:// www.d-n-i.net/fcs/pdf/4gw_judo.pdf

75. Kegley C. W and Wittkopf E.R. (eds). The Global Agenda. New York: McGraw Hill, 5th ed., 1998.

76. Krepinevich Andrew F, “Cavalry to Computers: The Patterns of Military Revolutions.” The National Interest, Fall 1994. 5 December 2007. <http://

www.encyclopedia.com/doc/1G1-16315042.html>

77. US Army and US Marine Corps. “The U.S. Army/Marine Corps Counterinsurgency Field Manual.” Washington, DC, 2006. 5 December 2007. < http://usacac.army.mil/ cac/repository/materials/coin-fm3-24.pdf >

78. Zsambok Caroline and Gary Klein, Naturalistic Decision Making. Mahwah, NJ: Lawrence Erlbaum, 1997.

ТРАНСФОРМАЦИЯ ВОЕННОЙ СФЕРЫ АРМЕНИИ И ИМПЕРАТИВЫ НОВОЙ ЭПОХИ

Рачья Арзуманян

Резюме

Трансформация военной сферы в 21 веке неизбежно охватывает практически все общество и непосредственно все аспекты военной организации государства. Доминирующим паттерном человеческого поведения в новую эпоху становится сетевое поведение, что не может не сказаться как на характере войны, так и на поведении военных [11, p. 5], и требует разработки новой, сетевой военной парадигмы, в которой сетецентричность является ключе-

77

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

вым элементом [12, p. 4]. Трансформация военной сферы на основе сетевой парадигмы и теории сложных адаптивных систем требует изменения подходов к проблеме конфликта и разработки новых моделей конфликта и концепций войны, что неизбежно приводит к необходимости постановки и решения новых операционных и тактических задач.

Новые модели конфликта и теории войны не дают быстрого и исчерпывающего ответа на все вызовы новой эпохи, но обеспечивают концептуальный фрейм для оценки военных проблем и проблем национальной безопасности в терминах теории сложных адаптивных систем. Они позволяют работать со сложной средой безопасности 21 века, концентрируясь на самой сложной ее размерности — человеческом измерении [54, pp. 5-6]. В этом смысле новые теории хорошо соотносятся с опытом ветеранов, который может быть оформлен в виде следующей сентенции: «Любая революция в военном деле и любая трансформация должна начинаться с признания сложной и человекоцентричной природы войны» [54, pp. 58-59].

Не вызывает сомнений, что новые теории войны — это обоюдоострый меч, который, позволяя добиться большей эффективности, приводит и к большей уязвимости при неграмотных и непродуманных решениях. В данном случае мы имеем дело не с самими ограничениями новых теорий, теоретический базис которых достаточно хорошо проработан, но с ограничениями линейного военного мышления, которое неизбежно вносит линейность в новые военные теории, основывающиеся на парадигме нелинейности, и пытается свести их только к технологическому измерению [69]. С данной точки зрения, понимание революционности новых военных теорий и концепций является критически важным, так как позволяет понять и учесть ограничения — как технологические, так и концептуальные, и уже в рамках складывающегося контекста и требований среды выстраивать трансформацию военной сферы.

Причем и сама трансформация в 21 веке оказывается сложным процессом, во многих своих аспектах опирающимся на культуру народа, его видение мира и требующим внесения изменений в военную культуру. Понимание концептуальных основ трансформации военной сферы в 21 веке позволяет понять, каким образом и на каком теоретическом базисе должна происходить реформа военной организации Армении, призванная привести ее в соответствие с императивами возрожденной армянской государственности и нарождающейся эпохи.

78

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.