Научная статья на тему 'ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԱՐՔԱԳԾԻ ՎՐԱ ԱՐՑԱԽՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԵՎ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ․ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ'

ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԱՐՔԱԳԾԻ ՎՐԱ ԱՐՑԱԽՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԵՎ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ․ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
132
36
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Թուրքիա / Ադրբեջան / Արցախյան պատերազմ / ռազմական ներգրավվածություն / արտաքին ու անվտանգային քաղաքականություն / Դեմիրել / Օզալ / Էրդողան

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Հովսեփյան Լեվոն

Հոդվածի նպատակը Արցախյան 44-օրյա պատերազմում Թուրքիայի ուղղակի ու բացահայտ ներգրավվածության հարցում ներթուրքական / ներպետական գործոնների ու դրանց կերպափոխումների վերհանումն է Արցախյան առաջին և 44-օրյա պատերազմներում Թուրքիայի վարքագծի համեմատական վերլուծության շրջանակում։ Մասնագիտական շրջանակներում թեև հաճախ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և խնդրո առարկա պատերազմում ներգրավ-վածությունը բացատրվում է առավելապես միջազգային համակարգի, աշխարհաքաղաքական գործընթացների տրամաբանության շրջանակում, նվազ կարևոր չեն ներպետական գործոնների ազդեցությունն ու նշանակությունը, քանի որ պետության արտաքին ու անվտանգային քաղաքականությունը կախված է ներպետական/ներքին գործոններից ու փոփոխականներից։ Ուստի խնդիր է դրվել համեմատական վերլուծության միջոցով վերհանել Թուրքիայի բացահայտ ռազմական ներգրավվածության հարցում ներպետական խթանող գործոնները՝ դրանք դիտարկելով ներպետական զսպման և հակակշռման մեխանիզմի չեզոքացման, որոշումների կայացման մոնոպոլիզացիայի, ռազմական հզորության և փորձառության համատեքստում։ Հոդվածի հիմնական պնդումն այն է, որ քննարկվող ներպետական/միավորային մակարդակի գործոնների փոխակերպումները էական նշանակություն ունեցան Արցախյան վերջին պատերազմում Թուրքիայի բացահայտ ռազմական ներգրավման և ընդհանրապես արտաքին ու տարածաշրջանային ագրեսիվ անվտանգային քաղաքականության ուղեգծի որդեգրման վրա։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Похожие темы научных работ по политологическим наукам , автор научной работы — Հովսեփյան Լեվոն

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE INFLUENCE OF DOMESTIC FACTORS ON MILITARY-POLITICAL BEHAVIOR OF TURKEY IN THE FIRST AND 44-DAY ARTSAKH WARS: COMPARATIVE ANALYSIS

Through a comparative analysis of the first Karabakh war, the article aims at revealing the influence of the Turkish domestic factors and their transformations on the immediate and apparent involvement of Turkey in the 44-day Karabakh war. Though Turkey’s foreign policy in general and its involvement in the war in question is often accounted for basically taking into account the international system and geopolitical processes, the influence and significance of the domestic, unit-level factors is of no less importance, because the foreign and security policy of a state depends on the unit-level variables. Therefore, as a research problem, the domestic catalysts of Turkey’s apparent military involvement are viewed in the context of the neutralization of the state mechanisms of checks and balances, monopolization of decision-making, military might and experience through a comparative analysis method. The article argues that the transformation of the stated domestic factors had a vital importance in Turkey’s immediate involvement in the last Karabakh war and in adopting a line of an aggressive foreign and regional security policy in general.

Текст научной работы на тему «ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԱՐՔԱԳԾԻ ՎՐԱ ԱՐՑԱԽՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԵՎ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ․ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԱՐՔԱԳԾԻ ՎՐԱ ԱՐՑԱԽՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԵՎ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ. ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ*

ՀՏԴ 327 DOI: 10.52063/25792652-2021.3-195

ԼԵՎՈՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Երևանի պետական համալսարանի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ,

ԵՊՀ գիտական քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

Հոդվածի նպատակը Արցախյան 44-օրյա պատերազմում Թուրքիայի ուղղակի ու բացահայտ ներգրավվածության հարցում ներթուրքական / ներպետական գործոնների ու դրանց կերպափոխումների վերհանումն է Արցախյան առաջին և 44-օրյա պատերազմներում Թուրքիայի վարքագծի համեմատական վերլուծության շրջանակում։

Մասնագիտական շրջանակներում թեև հաճախ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և խնդրո առարկա պատերազմում ներգրավ-վածությունը բացատրվում է առավելապես միջազգային համակարգի, աշխարհաքաղաքական գործընթացների տրամաբանության շրջանակում, նվազ կարևոր չեն ներպետական գործոնների ազդեցությունն ու նշանակությունը, քանի որ պետության արտաքին ու անվտանգային քաղաքականությունը կախված է ներպետական/ներքին գործոններից ու փոփոխականներից։

Ուստի խնդիր է դրվել համեմատական վերլուծության միջոցով վերհանել Թուրքիայի բացահայտ ռազմական ներգրավվածության հարցում ներպետական խթանող գործոնները՝ դրանք դիտարկելով ներպետական զսպման և հակակշռման մեխանիզմի չեզոքացման, որոշումների կայացման մոնոպոլիզացիայի, ռազմական հզորության և փորձառության համատեքստում։

Հոդվածի հիմնական պնդումն այն է, որ քննարկվող ներպետական/միավորային մակարդակի գործոնների փոխակերպումները էական նշանակություն ունեցան Արցախյան վերջին պատերազմում Թուրքիայի բացահայտ ռազմական ներգրավման և ընդհանրապես արտաքին ու տարածաշրջանային ագրեսիվ անվտանգային քաղաքականության ուղեգծի որդեգրման վրա։

Հիմնաբառեր՝ Թուրքիա, Ադրբեջան, Արցախյան պատերազմ, ռազմական ներգրավվածություն, արտաքին ու անվտանգային քաղաքականություն, Դեմիրել, Օզալ, Էրդողան:

* Հոդվածը ներկայացվել է ընդունվել' 25.12.2021թ.:

17.11.2021թ., գրախոսվել' 23.11.2021թ., տպագրության

195

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

Ներածություն

Հարավային Կովկասը դարձավ Թուրքիայի ներգրավվածությամբ իրավիճակի ապակայունացման ու ռազմական գործողությունների հերթական թատերաբեմը Սիրիայից, Լիբիայից, Արևե[յան միջերկրածովյան տարածաշրջանից հետո։ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմում Թուրքիան ունեցավ ուղղակի, առանցքային ներգրավվածություն՝ ի տարբերություն Արցախյան առաջին պատերազմի։ Թուրքական ներգրավվածությունն ընդգրկում էր ռազմական գործի բոլոր ոլորտները՝ դոկտրինալ հարթությունից մինչև ռազմատեխնիկական մատակարարում, օպերատիվ-մարտավարական պլանավորում, ղեկավարումից հետախուզություն1 (Взгляд 2020; mfa.am 02.10.2021): Ռուսական ռազմադիվանագիտական աղբյուրների համաձայն՝ ռազմական գործողությունների համակարգման, ղեկավարման և խորհրդատվության գործում ներգրավված է եղել թուրքական բանակի շուրջ 600 զինվորական, իսկ ռազմական գործողությունների ղեկավարմանը տեղում մասնակցություն են ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հ. Աքարը և ցամաքային ուժերի հրամանատար Ու. Դյունդարը (Комерсанть 2020): Թուրքիան ակտիվորեն ներգրավեց նաև իր հովանավորության տակ գտնվող սիրիական խմբավորումների վարձկան-զինյալներին (mfa.am 01.11.2021), ինչը հաստատվեց տարբեր պետությունների ու կազմակերպությունների կողմից։ Վերջին տարիներին Իրաքում, Սիրիայում ու Լիբիայում իր

ռազմաքաղաքական նպատակների իրականացման գործում լուրջ ռեսուրս դարձած ջիհադական զինյալ խմբավորումների զինյալների միջոցով Թուրքիան պրոքսի պատերազմի իր փորձառությունը կիրառեց նաև Արցախի դեմ պատերազմում։ Անկարան չափազանց ակտիվ դերակատարություն ունեցավ նաև արտաքին քաղաքական ու տեղեկատվական հարթություններում, ինչը հիմք է տալիս ենթադրելու պատերազմի՝ Անկարայում մանրակրկիտ պլանավորված լինելու մասին։

Արդյունքում Թուրքիան էականորեն նպաստեց ադրբեջանական կողմի

հաղթանակին և ապահովեց Հարավային Կովկասում իր ռազմաքաղաքական ազդեցության էական մեծացումը։ Հարավային Կովկասը դարձավ Էրդողանի ագրեսիվ ու ծավալապաշտական հավակնությունների հերթական թատերաբեմը՝ կյանքի կոչելով 2015 թ.-ի իր այն հայտարարությունը, որ «եթե Թուրքիան 1990-ականների սկզբներին ներկայիս պես հզոր լիներ, Լեռնային Ղարաբաղում պատերազմ չէր լինի», այսինքն՝ թույլ չէր տրվի ադրբեջանական կողմի պարտությունը (Հովսեփյան 46)։ Այս համատեքստում 44-օրյա պատերազմում բարձր գնահատելով Թուրքիայի և նախագահ Էրդողանի չափազանց մեծ դերակատարությունը՝ 2021թ.-ին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ «եթե պատերազմի ընթացքում Թուրքիան այլ առաջնորդ ղեկավարելիս լիներ, Անկարան չէր կարող այդչափ խիզախ որոշումներ կայացնել» (Yeni §afak 2021):

Թուրքական ուղղակի ու բացահայտ մասնակցությունն աննախադեպ էր նաև այն տեսանկյունից, որ առաջին անգամ Անկարան ուղղակի ռազմական մասնակցություն ունեցավ Մոսկվայի հեգեմոնիկ ազդեցության գոտի համարվող հետխորհրդային տարածքում (Буря на Кавказе 31,41):

Մասնագիտական քննարկումներում պատերազմի և դրանում թուրքական ներգրավվածության գործոնների հարցում առավելապես ուշադրություն է

կենտրոնացվում աշխարհաքաղաքական բաղադրիչի վրա, այսինքն՝ այն միջազգային ու տարածաշրջանային գործոնների, որոնք հնարավոր դարձրին ոչ միայն պատերազմը, այլ նաև հենց Թուրքիայի ներգրավվածությունը։ Չժխտելով

1 Որոշ տվյալներով՝ ռազմական գործողությունների կազմակերպման գործում մասնակցություն են ունեցել Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ վարչության պետ Բ. Էրսայի գլխավորած զինվորականների խումբը, իսկ պլանավորման գործողություններում՝ ցամաքային ուժերի 3-րդ բանակի հրամանատար Շ. Օնգայը։

196

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

միջազգային ու տարածաշրջանային գործընթացների, միջազգային համակարգի առանցքային ազդեցությունը Թուրքիայի դերակատարության վրա' այդուհանդերձ չափազանց կարևոր է և ուշադրության արժանի ներթուրքական/ներպետական գործոնների, գործընթացների ու դրանց կերպափոխումների ազդեցության վերհանումը, քանի որ պետության արտաքին ու անվտանգային քաղաքականությունը կախված է ներպետական/ներքին գործոններից ու փոփոխականներից։ Կփորձենք վերհանել այն գործոնները, որոնք հնարավորություն տվեցին Թուրքիային անկաշկանդ ու ինքնավստահ կերպով ներգրավվել Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայում։

Որո՞նք էին այն ներքին/ներպետական գործոնները, դրանց կերպափոխումները, որոնք հնարավոր դարձրին Արցախյան 44-օրյա պատերազմում Թուրքիայի ռազմական միջամտությունը՝ ի տարբերություն Արցախյան առաջին պատերազմի։ Դրանք կարող ենք դիտարկել ներպետական զսպման և հակակշռման մեխանիզմի չեզոքացման, որոշումների կայացման մոնոպոլիզացիայի և ռազմական հզորության ու փորձառության համատեքստում։

Թուրքիայի վարքագիծը սահմանափակող ներքին/ներպետական գործոններն Արցախյան առաջին պատերազմում

Նախ ներպետական մակարդակում տեղի են ունեցել այնպիսի էական կերպափոխումներ, որոնք ուղղակիորեն ազդում և կանխորոշում են արտաքին ու անվտանգային քաղաքականությունը։ Երկարատև, կայուն իշխանության

պահպանումը վերաճեց ավտորիտար կառավարման համակարգի, երբ արտաքին ու անվտանգային քաղաքականության վրա ազդող ներպետական սեգմենտների շրջանակը էականորեն նվազեց։ Կառավարման համակարգի փոփոխությունը, նախագահ Էրդողանի անսահմանափակ լիազորություններն ու անձնիշխանության հաստատումը հանգեցրին որոշումների կայացման միակենտրոնության։ Երկրում այլևս չեզոքացված է ներպետական հակակշիռների և փոխզսպումների նախկին համակարգը, երբ արտաքին ու անվտանգային քաղաքականության ոլորտում գործում էր նախագահ-վարչապետ-ԱԳՆ-ԳՇ-պետական, քաղաքական այլ ինստիտուտներ փոխզսպման մեխանիզմը, ինչպես օրինակ՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ։ Պատկերավոր ասած՝ Էրդողանի համար այլևս չկար «Դեմիրել-Թորումթայ-ԱԳՆ» կաշկանդող հանգամանքը, ինչպես 1990-ականների սկզբին նախագահ Թ. Օզա[ի հավակնոտ քաղաքականության պարագայում։ Հայտնի է, որ Օզալը 1991թ.-ին Ծոցի պատերազմում Թուրքիայի ներգրավման ակտիվ կողմանկիցն էր և այդ ուղղությամբ ջանք չէր խնայում։ Նա ցանկանում էր ուժեր ուղարկել կոալիցիայի կազմում ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով, սակայն տեղի է տվել այդ հարցում զինվորականության և բյուրոկրատիայի ընդդիմությանը (Weymouth): Այդ հարցում սկզբունքային ու առանցքային հակակշռող գործոններից էր զինված ուժերի գլխավոր շտաբը (ԳՇ) Ն. Թորումթայի գլխավորությամբ։ Վերջինս երկար ջանք է գործադրել ակտիվ ռազմական դիրքորոշում որդեգրելու հարցում Օզալի ճնշումներին դիմագրավելու համար՝ նախագահի ռազմատենչ մոտեցումը որակելով որպես «մոլախաղ, արկածախնդրություն» (Mufti 44, 49)։ Օզալը նաև 1990-ականների սկզբներին Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ պայմանավորված՝ Հայաստանի դեմ ագրեսիվ ու նաև ռազմական միջամտության ակտիվ կողմնակիցն էր։ Նա նույնիսկ ուղղակի ռազմական միջամտության սպառնալիքներ էր հնչեցրել Հայաստանի հասցեին, ինչն արտաքին գործերի նախարար Հ. Չեթինի հետ անհամաձայնության ու լարվածության պատճառ էր դարձել (Balci 317)։

Չնայած մի շարք այլ գործոններ ևս կանխեցին Թուրքիայի հնարավոր ռազմական միջամտությունը, այդուհանդերձ, կարևոր նշանակություն ունեցավ ներպետական հավասարակշռության հարցը, քանի որ ներպետական դերակատարների շրջանում չկար միասնական մոտեցում և որոշում։ Դեմիրել-Օզալ

197

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

մրցակցությունն ու հակասությունները շատ դեպքերում արտաքին քաղաքական որոշումների կայացման վրա թողնում էին իրենց ազդեցությունը։ Դեմիրելն առավել հավասարակշռված, զգուշավոր արտաքին քաղաքական ուղեգծի կողմանկից էր, մինչդեռ Օզալը հակված էր ռիսկային ու ագրեսիվ լուծումների, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պարագայում։ ԱԳՆ-ն, որը վերահսկվում էր Դեմիրելի կողմից, առավել հակված էր դիվանագիտական գործընթացին, մինչդեռ Օզալը փորձում էր «ճոճել թուրքական սուրը և ատամներ ցույց տալ» (Pope)։ Պատերազմի ժամանակ Անկարան մերժեց ռազմական դաշինք կնքելու և փաստորեն փոխօգնության պարտավորություններ ստանձնելու ադրբեջանական կողմի առաջարկը, իսկ թուրքական հասարակական-քաղաքական ազգայնական շրջանակներում թուրքական կառավարությունը շարունակ լուրջ քննադատության էր ենթարկվում Անկարայի ոչ վճռական նման կեցվածքի պատճառով (Mufti 46, 47)։ Դեմիրելը 1993թ.-ին մերժեց հայկական ուժերի կողմից Քարվաճառի ազատագրման ռազմագործողության ժամանակ տարածքից ադրբեջանցիների տեղափոխման նպատակով ռազմատրանսպորտային ուղղաթիռներ հատկացնելու՝ Ադրբեջանի նախագահ Էլչիբեյի խնդրանքը՝ դա համարելով վտանգավոր քայլ, ինչը Թուրքիային կարող էր ներքաշել հակամարտության մեջ և տանել Ռուսաստանի հետ առճակատման (Bolukbasi 85): Մինչդեռ 1993թ.-ի մարտին Օզալի հրամանով արդեն թուրքական զինված ուժեր էին տեղակայվել Հայաստանի հետ սահմանին՝ սպասելով հրամանի (Ostel):

Օզալի ու Դեմիրելի միջև կատաղի մրցակցությունը էականորեն խանգարում էր նրանց միջև համագործակցությանը (Hale 139), այդ թվում' արտաքին քաղաքականության հարցերում միասնական դիրքորոշման ու պետության վարքագծի առումով։ Եթե նախագահ Օզալն առաջ էր մղում կոշտ ու ագրեսիվ իր մոտեցումը, վարչապետ Դեմիրելը չկիսելով այն' շեշտում էր խաղաղ ճանապարհով խնդրի հանգուցալուծման անհրաժեշտությունը (Hale 212)։ Ս. Կորնելը 1990-ական թվականներին Արցախյան պատերազմում Թուրքիայի ուղղակի չներքաշման պատճառների թվում ընդգծում է քեմալական ավանդական արտաքին քաղաքական դոկտրինի (տեսլականի) գերակայության գործոնը, որն արտերկրում ռազմական միջամտությունն ու ներգրավումը դիտարկում էր որպես արկածախնդրություն: Վերջինիս դիտարկմամբ' պատերազմին միջամտության հարցում պետական, քաղաքական ու ռազմական տարբեր հատվածների մոտեցումների ու դիրքորոշումների հակասություններով պայմանավորված ներքին

հավասարակշռությունը զերծ պահեց կոշտ միջոցների դիմելու քայլերից, և դեռ կասկածելի է, թե արդյոք զինվորականությունը կհետևեր ուղղակի միջամտության հրամանին (Cornell 370): Սա ամենևին չի նշանակում, որ թուրքական

զինվորականությունը Հայաստանը չէր ընկալում որպես սպառնալիք։ Հիմնական խնդիրը պետության մեջ առանցքային դերակատարների միջև որոշումների կայացման ինստիտուցիոնալ բարդ մեխանիզմի առկայությունն էր։

Ընդհանրապես 1990-ականների սկզբներին և հաջորդ մի քանի տարիներին միմյանց հաջորդող կոալիցիոն թույլ կառավարությունները, փխրուն տնտեսությունը և քրդական գործոնի ակտիվացմամբ պայմանավորված գործողությունները թույլ չտվեցին Թուրքիային ազդեցիկ դերակատարություն ստանձնել Հարավային Կովկասում (Kiri§ci, Moffatt 71): Բացի արտաքին համակարգային գործոններից, պետության մեջ հակակշիռների ու փոխզսպման առկայությունը մեծ հաշվով խոչընդոտեց Արցախյան առաջին պատերազմում Թուրքիայի ուղղակի ներքաշումը։ Վարչապետ Դեմիրել-նախագահ Օզալ մրցակցությունը, տարբեր քաղաքական նախապատվություններն ու մոտեցումները բացասաբար անդրադարձան Արցախյան պատերազմում Թուրքիայի միասնական ու հստակ գործողությունների առումով։

Այս համատեքստում հարկ է հաշվի առնել նաև արտաքին քաղաքական և աշխարհաքաղաքական «անորոշության» հանգամանքը, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո

198

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

առաջացած աշխարհաքաղաքական նոր միջավայրում Թուրքիայի իշխանությունները չունեին հստակ ձևակերպված արտաքին քաղաքական ուղեգիծ նորանկախ հանրապետությունների հետ հարաբերությունների հարցում՝ չնայած տարերային էյֆորիկ մոտեցումներին։ Թուրքիայի ռազմավարական շահերի ձևակերպումն ու բյուրեղացումն այդ ուղղությամբ, այդ թվում՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում ձևավորվեց ավելի երկարաժամկետ կտրվածքում։ Բացի այդ, դեռևս չկային այդ շրջանում Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական բազմաշերտ շփումների և հակամարտահամագործակցային այն փորձառությունն ու պատկերացումները, որոնց յուրացումն ու վերագնահատումը տեղի էր ունենալու հետագա տասնամյակներում։

Ընդհանուր առմամբ, ընդունված է, որ Թուրքիայի արտաքին

քաղաքականությունը առավելապես հիմնվում էր զգուշավորության, պասիվության ու ստատուս-քվոյի պահպանության սկզբունքի վրա (Mufti 45), ինչը

ռազմաբյուրոկրատական դոմինանտ էլիտայի ռազմավարական մտածողության անքակտելի մասն էր։ Չնայած արդեն 1990-ականներից թուրքական վերլուծական խոսույթում կոչեր էին հնչում «խաղաղություն աշխարհում, խաղաղություն հայրենիքում» քեմալական կարգախոսի վրա հիմնված զգուշավոր արտաքին քաղաքականությունից ձերբազատվելու և աշխարհաքաղաքական իրողություններին ադապտացվելու անհրաժեշտության մասին (Mufti 46)։

Թուրքիայի վարքագիծը սահմանափակող ներքին/ներպետական գործոնների փոխակերպումների ազդեցությունը 44-օրյա պատերազմում թուրքական ներգրավվածության հարցում

Ներկայում արտաքին ու անվտանգային քաղաքականության որոշումն ու իրականացումը մենաշնորհված է նախագահի գլխավորությամբ հավակնոտ ու կոնֆլիկտոգեն նեղ էլիտայի կողմից, չեզոքացված է ներպետական զսպման ու հակակշռման՝ նախկինում եղած համակարգը։ Արտաքին ու անվտանգային քաղաքականության որոշման հարցում առանցքային դերակատար զինվորականության գործոնայնությունը ևս չեզոքացված է։ Արտաքին-անվտանգային քաղաքականության որոշման ու մշակման հարցում գործում է նախագահի գլխավորությամբ նեղ խորհրդատվական շրջանակ, որոնք ոչ միայն կիսում են Էրդողանի ծավալապաշտական հավակնություններն ու արտաքին քաղաքական տեսլականը, այլև կոչված են սպասարկելու դրանք։

Ինչ վերաբերում է զինվորականության դերակատարությանը՝ որպես անվտանգային որոշումների կայացման վրա ազդող նախկին առանցքային դերակատարի, ապա այն վերածվեց Էրդողանի արտաքին քաղաքականության տեսլականը սպասարկող հլու-հնազանդ հավաքական սուբյեկտի։ Թուրքիայի նախագահի խոսնակ Ի. Քալընը, որ արտաքին քաղաքականության ձևավորման վրա ազդեցություն ունեցող և Էրդողանի մերձավոր շրջապատի կարկառուն ներկայացուցիչներից է, 2021 թ.-ի սեպտեմբերին ուշագրավ խոստովանություն արեց Արցախյան 44-օրյա պատերազմում Թուրքիայի ուղղակի մասնակցության մասին՝ նշելով, որ Սիրիայից ու Լիբիայից հետո թուրքական բանակի 3-րդ միջամտությունն իրականացվել է Լեռնային Ղարաբաղում, և թուրքական զինված ուժերի, հետախուզության ու այլ գերատեսչությունների մասնակցությամբ ապահովվել Ադրբեջանի հաղթանակը (Cumhuriyet 2021): Նա կարևորել էր Թուրքիայի գործուն աջակցությամբ Ադրբեջանի հաղթանակը նաև այլ տեսանկյունից՝ նշելով, որ թուրքական բանակը վերադարձել է իր «հիմնական առաքելությանը», և փաստորեն 2016թ.-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո բանակում իրականացված մաքրազտումների ու վերաձևումների արդյունքում հնարավոր են դարձել թուրքական բանակի ռազմական միջամտություններն իր հարևանությամբ՝ Սիրիայում, Լիբիայում ու Հարավային Կովկասում (Cumhuriyet 2021): Այս

199

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

հայտարարությունը բացի Արցախի դեմ պատերազմում Թուրքիայի ուղղակի մասնակցության ու ներգրավվածության մասին բարձր մակարդակով խոստովանության, կարևոր է նաև վերջին տարիներին Թուրքիայի անվտանգային քաղաքականության միտումները և դրա վրա ներազդող գործոնները հասկանալու տեսանկյունից։

2016թ.-ի օգոստոսին Սիրիա թուրքական ներխուժումը տեղի ունեցավ հուլիսյան ռազմական հեղաշրջման փորձից հետո, ինչը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ այդ հարցում ակնհայտ ընդդիմացող բարձրաստիճան զինվորականները հեռացված կամ ձերբակալված էին (Kenez): Սիրիա ռազմական ներխուժումից առաջ զինյալ խմբավորումներին զենքի մատակարարումներն իրականացվում էին Էրդողանի հովանավորությունը վայելող Հատուկ նշանակության ուժերի հրամանատար Զեքայի Աքսաքալըի և Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) միջոցով՝ հաճախ շրջանցելով գլխավոր շտաբի ղեկավարությանը1 (Bozkurt): Թուրքական ռազմական ներխուժումը Սիրիա

հնարավոր դարձավ նաև այդ հարցում ակնհայտ ընդդիմացող բարձրաստիճան զինվորականների հետ հեղաշրջման փորձի հետ կապված «հաշվեհարդարից» հետո։ Փոխարենը հատուկ ծառայությունների հետևողական «մշակման» արդյունքում զինված ուժերում բարձր պաշտոնների նշանակվեցին այն զինվորականները, որոնք ամբողջությամբ կիսում են Էրդողանի տեսլականը կամ առնվազն չեն ընդդիմանում։ Անշուշտ, 2016թ.-ին ձախողված հեղաշրջման փորձը կարելի է համարել Թուրքիայի նորագույն պատմության հերթական շրջափուլի մեկնակետ, ինչն արմատական փոփոխությունների առիթ դարձավ այդ երկրի ներքին ու արտաքին քաղաքական ուղեգծերի համար՝ Անկարային դարձնելով տարածաշրջանային

ամենախնդրահարույց ու վտանգավոր դերակատարներից մեկը։ Դա նաև Թուրքիայի կամ ավելի շուտ Էրդողանական «Նոր Թուրքիայի» (Christofis 11-32) արտաքին-անվտանգային քաղաքականության սկզբնավորման ու կոնսոլիդացման մեկնակետն էր, երբ պաշտոնական Անկարան անցավ ռազմական ուժերի կիրառման իր նոր ռազմավարության ակտիվ կիրառմանը տարբեր թատերաբեմերում։

Զինվորականությունն ու բանակը այլևս գտնվում են նախագահի ոչ միայն լիարժեք վերահսկողության, այլև ինչ-որ առումով նաև արժեքային-գաղափարական պարտադրանքի ու ազդեցության ներքո։ Բանակի հրամանատարության սերտաճումը քաղաքական իշխանությունների հետ հնարավորություն տվեց անվտանգային ու արտաքին քաղաքական ոլորտում հանդես գալ անկաշկանդ, ագրեսիվ ու համարձակ դիրքերից։

Վերջին տարիներին Էրդողանը լիակատար վերահսկողություն է հաստատել ոչ միայն զինվորականության ու բանակի, այլև պետական մյուս ինստիտուտների նկատմամբ՝ զրկելով նրանց նախկինում ունեցած ազդեցիկ ինստիտուցիոնալ, ինքնավար դերակատարությունից։ Արտաքին գործերի նախարարությունը, որ ավանդաբար եղել է Թուրքիայի կայացած պետական առանցքային ինստիտուտներից, կորցրել է առանցքային սուբյեկտայնությունը։ Այն ավելի շատ ստորադասված է նախագահական ապարատին, իսկ որոշումների կայացման հարցում էական կշիռ չունի՝ վերածվելով ավելի շուտ դիվանագիտական-արարողակարգային դերակատարի (Neset, Aydin, Bilgin, Gurcan and Strand)։ ԱԳՆ-ի սուբյեկտայնության կորուստն ավելի ցայտուն սկսեց երևալ Ա. Դավութօղլուի՝ գերատեսչության ղեկավարի պաշտոնից

1 Ուշագրավ է, որ Աքսաքալըի սիրիական արկածախնդրությանը և Թուրքիային Սիրիայում պատերազմի մեջ ներքաշելու ընդդիմացել է հատուկ նշանակության ուժերի գեներալ Սեմիհ Թերզին, ով ԳՇ-ին զեկույցներ էր ներկայացրել Աքսաքալըի և ԱՀԿ-ի ընդհատակյա գործողությունների մասին։ 2016թ. ռազմական հեղաշրջման փորձի գիշերը Աքսաքալըի հրամանով գեներալ Թերզին գնդակահարվեց հատուկ նշանակության ուժերի ենթասպայի կողմից։

200

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

հեռանալուց հետո: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ գերատեսչության կադրային կազմի ապահովման համակարգը խախտվեց, երբ սկսեցին գերակշռել քաղաքական ու կուսակցական նախապատվություններով կադրային նշանակումները, ինչը գերատեսչության պրոֆեսիոնալ սուբյեկտայնության թուլացման վրա ոչ պակաս ազդեցություն է ունեցել։

Բացի այդ, ԱԶԿ-ի և Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) քաղաքական դաշինքի արդյունքում գերատեսչությունում սկսեցին ամրանալ ազգայնամոլների դիրքերը, քանի որ ԱՇԿ-ն ստացել էր կադրային ապարատը համալրելու իր մասնաբաժինը գյուլենականների «վհուկների որսից» հետո։ Կարևոր գործոն է նաև երկրում ազգայնականության վերելքը, որը քաղաքական առումով ամրագրվեց ԱԶԿ-ԱՇԿ դաշինքով, երբ պետության անվտանգային ու արտաքին քաղաքականության նախապատվությունների ու տեսլականի հարցում առկա էր ամբողջական համընկնում։ Այդ քաղաքական դաշինքը գաղափարախոսական առումով ցույց տվեց իսլամական-ազգայնական միաձուլման կենսունակությունն ու հասարակության շրջանում դրա աջակցության աճը (Pitel): Այսինքն՝ երկրում ազգայնամոլական տրամադրությունների աճը կոչված էր ոչ միայն ապահովելու հանրային միասնականություն, այլև սպասարկելու և լեգիտիմացնելու ռազմատենչ արտաքին ու անվտանգային քաղաքականության հավակնությունները։ Ազգայնամոլների աճող ազդեցությունը Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա ենթադրում էր ագրեսիվ ու ռազմատենչ արտաքին քաղաքականություն (Ulgen): 2016թ.-ին ներքին ու արտաքին քաղաքականության մեջ սկսվեց վերաանվտանգայնացման ու

միլիտարիզացման ժամանակաշրջան, երբ տարածաշրջանային քաղաքականության մեջ սկսեց առաջնայնություն տրվել ռազմական ուժին, ինչը պայմանավորված էր նաև պաշտպանական համակարգում գրանցած հաջողություններով, արդիականացմամբ ու զգալի չափով ինքնաբավության ձեռքբերմամբ։ Սիրիայում, Լիբիայում ռազմական միջամտությունների փորձն ու որոշակի հաջողությունները լրացուցիչ

ինքնավստահություն հաղորդեցին Թուրքիային՝ ռազմական ուժի վրա հիմնված արտաքին ու տարածաշրջանային քաղաքականության իրականացման առումով։ Դա հանգեցրեց էլիտայի մոտ ռազմական ինքնավստահության մակարդակի բարձրացման։

Վերջին 15 տարիներին հետևողական քայլեր իրականացվեցին ռազմական կարողությունների ու հնարավորությունների մեծացման ուղղությամբ՝ ապահովելով որոշակի ռազմական ինքնաբավություն։ Ռազմական ներուժով ու կարողություններով ժամանակակից Թուրքիան էականորեն տարբերվում է 1990-ականների Թուրքիայից։ ԱԶԿ-ի իշխանության շրջանում գրանցած տնտեսական աճի ցուցանիշները մեծացրեցին ռազմական ոլորտում հատկացումների ծավալները՝ նպաստելով ռազմական լայնածավալ արդիականացմանը։ Էրդողանի ագրեսիվ արտաքին քաղաքականությունը սնուցող կարևոր, առանցքային գործոններից է տեղական ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը, ինչը մեծացնում է ոչ միայն ուժային գործոնի ուղղակի կիրառման, դաշնակից ու հովանավորյալ երկրներին զինելու և ռազմաքաղաքական իր դերը բարձրացնելու հնարավորությունները, այլև ապահովում է հովանավորյալ պրոքսի ուժերի ռազմատեխնիկական մատակարարման հուսալիությունը։

Նշենք, որ միայն 2020թ.-ի սեպտեմբեր ամսվա ընթացքում, երբ Արցախի դեմ սանձազերծվեց ադրբեջանական ագրեսիան, ռազմաարդյունաբերական հատվածից ամենաշատ արտահանումն իրականացվել է Ադրբեջան՝ կազմելով ավելի քան 77 մլն դոլար (Ak§am 2020): Իսկ ողջ 2020թ.-ին Թուրքիայից Ադրբեջանին մատակարարվել է 260 մլն դոլարը գերազանցող սպառազինություն և ռազմական նշանակության արտադրանք (Turk Savunma ve Havacilik Sanayii ihracati ve 2020 yili Raporu): 1990-ականների սկզբին Թուրքիան ռազմական ու աշխարհաքաղաքական առումով չուներ

201

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

այդ ինքնաբավությունն ու ինքնավստահությունը, ինչը ևս կաշկանդող հանգամանք

էր:

Չափազանց կարևոր գործոն էր Թուրքիայի մասնակցության տեսանկյունից նաև այն, որ ի տարբերություն Արցախյան առաջին պատերազմի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմական համակարգերն արդեն անցել էին փոխգործակցության ու ներդաշնակեցման երկարատև գործընթաց, ինչի արդյունքում Ադրբեջանի ուժային համակարգում աստիճանաբար Թուրքիան ձեռք էր բերել ծանրակշիռ

դերակատարություն ու ազդեցություն։ Երկու երկրների զինված ուժերի «ինտեգրացիոն» գործընթացը որակական նոր փուլ մտավ 2010թ.-ին «Ռազմավարական համագործակցության ու փոխօգնության մասին» համաձայնագրի ստորագրումից հետո։ Երկու երկրների զինված ուժերի ներդաշնակեցման ու փոխգործակցության կարողությունների մեծացման ուղղությամբ քայլերն

ակտիվացան հատկապես 2012թ.-ից հետո, երբ աննախադեպ ինտենսիվությամբ սկսեցին իրականացվել ռազմական տարբվեր օղակների համատեղ

զորավարժություններ (Հովսեփյան 43-45)։ Շուրջ 2 տասնամյակ ռազմաքաղաքական համագործակցությունից հետո միայն հնարավոր եղավ ձևակերպել ռազմական դաշինքի իրավապայմանագրային հիմքը, ինչի կարիքը երկար ժամանակ ունեցել է հենց ադրբեջանական կողմը։ Երկկողմ ռազմական դաշինքի հարցը նախկինում բարձրացվել է Ադրբեջանի կողմից, սակայն թուրքական կողմի սառնության պատճառով այն որևէ առարկայացում չէր ստացել։ Որպես ռազմական դաշինքի արդյունք՝ Ադրբեջանը ցանկանում էր օգտվել Թուրքիայի ռազմական ու ռազմատեխնիկական կարողություններից, իսկ Թուրքիան դա դիտարկում էր որպես Ադրբեջանի նկատմամբ ռազմաքաղաքական վերահսկողության մեծացման միջոց։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զ. Հասանովը պատերազմից հետո տված հարցազրույցում կարևորել էր հատկապես ադրբեջանական բանակի մարտական պատրաստության գործում Թուրքիայի ծանրակշիռ ներգրավվածությունն ու դերակատարությունը՝ նշելով թուրքական բոլոր ռազմաուսումնական

հաստատություններում ադրբեջանցի սպաների ու զինծառայողների՝ կրթություն ու պատրաստություն անցնելու հանգամանքը (Бутусов): Հիրավի, տարիներով

Թուրքիայի կողմից պատրաստված և այդ երկրում կրթություն ստացած հազարավոր ադրբեջանցի զինվորականները բավական ազդեցիկ էին դարձել ադրբեջանական ռազմական համակարգում՝ նպաստելով Թուրքիայի դիրքերի ամրապնդմանն ու թուրքական «ռազմական դպրոցի» կայացմանն Ադրբեջանում (Ak Gazete 2021)։

Պատերազմի ընթացքում Թուրքիայի առանցքային ներգրավվածությունը, իսկ դրանից հետո Ադրբեջանի ուժային համակարգում խորացող թուրքական ռազմական դոմինանտությունը կասկածից վեր է դարձնում Թուրքիայի կողմից Ադրբեջանի ռազմաքաղաքական ամբողջական կլանումը, ինչը լիովին փոխում է տարածաշրջանում Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքավորումը։ 2021թ.-ի հունիսի 15-ին ստորագրված երկկողմ հռչակագիրը կողմերի միջև ռազմական փոխգործակցության որակական նոր փուլ է ենթադրում (Turkiye Cumhuriyeti ile Azerbaycan Cumhuriyeti Arasinda Muttefiklik Ni§kileri Hakkinda §u§a beyannamesi)։ Պատերազմից հետո ընթանում է թուրքական ու ադրբեջանական զինված ուժերի ինտեգրացիոն նոր գործընթաց, որում Թուրքիան իր ձեռքում է կենտրոնացնում ադրբեջանական պաշտպանական համակարգի կառավարումը։

Եզրակացություն

Թեև ուժային գործոնի ու միջամտությունների վրա հիմնված մերօրյա Թուրքիայի ագրեսիվ տարածաշրջանային քաղաքականության հարցում միջազգային համակարգային գործոնների նշանակությունն առանցքային է, այդուհանդերձ, էական նշանակություն ունեն նաև ներքին/ներպետական գործոնները, որոնց

թերագնահատումը Թուրքիայի արտաքին ու անվտանգային քաղաքական վարքագծի

202

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

բացատրությունը դարձնում է ոչ ամբողջական: Ժամանակակից Թուրքիայի

արտաքին քաղաքականությունը շատ դեպքերում պայմանավորված է

ներքաղաքական իրողություններով, երբ ներքին քաղաքականությունն է թելադրում արտաքին քաղաքական վարքագիծը։ Այս համատեքստում ներքին/ներպետական գործոնների նշանակությունը դառնում է էական։

Արցախյան առաջին պատերազմում Անկարայի վարքագիծը կարելի է բնորոշել որպես զգուշավոր, երբ ներպետական (ամենևին չթերագնահատելով միջազգային համակարգայինը) տարբեր սահմանափակող գործոններ հնարավորություն չտվեցին և զերծ պահեցին Թուրքիային ուղղակիորեն ներգրավվել պատերազմում։ Քաղաքական, պետական, ռազմական ու այլ սահմանափակող գործոնները կաշկանդող նշանակություն ունեցան Թուրքիայի վարքագծի վրա։

2020թ.-ի 44-օրյա լայնամասշտաբ պատերազմում Թուրքիան ունեցավ ուղղակի, առանցքային ներգրավվածություն՝ ի տարբերություն Արցախյան առաջին պատերազմի։ 1990-ական թվականների սկզբների համեմատությամբ՝ Թուրքիայի ներպետական/միավորային մակարդակի գործոնների փոխակերպումները էական նշանակություն ունեցան Արցախյան վերջին պատերազմում Թուրքիայի բացահայտ ռազմական ներգրավման և ընդհանրապես արտաքին ու տարածաշրջանային ագրեսիվ անվտանգային քաղաքականության ուղեգծի որդեգրման վրա։ Մասնավորապես վերջին տարիներին ներպետական զսպման և հակակշռման մեխանիզմի չեզոքացումը, որոշումների կայացման և ուժի կիրառման

մոնոպոլիզացիան, Էրդողանի անձնիշխանության կոնսոլիդացիան, ռազմական հզորության և փորձառության մեծացումը իշխող էլիտային տվեցին գերինքնավստահություն ծավալապաշտական ու ագրեսիվ արտաքին քաղաքականության իրականացման հարցում։

Օգտագործված գրականություն

1. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ, 2 հոկտեմբերի, 2020, https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2020/10/02/mfa_statement_/10485:

2. ՀՀ ԱԳ նախարարությունը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տարածաշրջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման վերաբերյալ, 1 նոյեմբերի, 2020, https://www.mfa.am/hy/press-releases/2020/11/01/fm-statement/10622:

3. Հովսեփյան, Լևոն. «Թուրքիայի արտաքին և անվտանգային

քաղաքականության փոխակերպումները. վերագնահատելով Հայաստանի անվտանգության մարտահրավերները», Հայկական բանակ, թիվ 4, 2018:

4. Барри Д., Дерлугьян Г.М., Искандарян А.М., Казалет М., Лавров А.В., Макиенко К.В., Маркедонов С.М., Нерсисян Л.А., Пухов Р.Н., Тренин Д.В., Хас К., Шеповаленко М.Ю.Буря на Кавказе, под ред. Пухова Р.Н.- Москва: Центр анализа стратегий и технологий, 2021.

5. Бутусов, Юрий. Министр обороны Азербайджана об уроках Карабахской

войны: "Некоторые люди стандарты НАТО понимают неправильно",

https://censor.net/ru/resonance/3275324/ministr_oborony_azerbayidjana_ob_urokah_kar abahskoyi_voyiny_nekotorye_lyudi_standarty_nato_ponimayut?fbclid=IwAR3htNPGWLC pQrbl2JA8_-SmELX2Xlthw9l62_3w5mEkXsXRgz9WccMdX58.

6. Кто из турецких генералов руководил атакой на Карабах, Взгляд, 12 ноября 2020.

7. Принуждение к конфликту, Комерсанть, 16.10.2020.

8. Bolukbasi, Suha. “Ankara's Baku-Centered Transcaucasia Policy: Has It Failed?”, Middle East Journal Vol. 51, No. 1 (Winter, 1997).

203

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

9. Bozkurt, Abdullah. “Turkish army secretly shipped arms to Syria after filing off serial numbers to prevent tracing”, September 1, 2021, https://nordicmonitor.com/2021/09/turkish-armv-secretly-shipped-arms-to-syria-after-defacing-serial-numbers-to-prevent-tracing/.

10. Էրդողանի «Նոր Թուրքիայի» տեսլականի մասին տե'ս Christofis, Nikos. “The AKP's "Yeni Turkiye": Challenging the Kemalist Narrative?", Mediterranean Quarterly, 29:3, 2018.

11. Cornell, Svante E. Azerbaijan Since Independence, New York-London: M.E.Sharpe, 2011.

12. Kenez, Levent. “Erdogan forced out nearly all generals and admirals from Turkish military”, https://nordicmonitor.com/2019/11/erdogan-wiped-out-nearly-all-generals-and-admirals-from-turkish-army/.

13. Kiri§ci, Kemal, Moffatt, Andrew. “Turkey and the South Caucasus: An Opportunity for Soft Regionalism?”, Regional Security Issues: 2015, https://www.brookings.edu/wp-content/uploads/2016/07/KirisciMoffatt_Turkey-and-the-

SouthCaucasus_April16.pdf?fbclid=IwAR1 pX8RHz_NIpa3p7dVdlv_cFh0gRnJZzYLxNiF0 paaF_WkVvHCCMJRgmqY.

14. Hale, William. Turkish foreign policy since 1774, London: Routledge, 2013.

15. Mufti, Malik. “Daring and Caution in Turkish Foreign Policy”, Middle East Journal, Vol. 52, No. 1 (Winter, 1998).

16. Neset, Siri, Aydin, Mustafa, Bilgin, Dikici Hasret, Gurcan Metin and Strand, Arne, Turkish foreign policy: structures and decision-making processes, (Bergen: Chr. Michelsen Institute Report R 2019:3), https://www.cmi.no/publications/6854-turkish-foreign-policy-structures-and-decision-making-processes

17. Pitel, Laura. “Kingmaker brings ultra-nationalism to Erdogan’s Islamist mix”, https://www.ft.com/content/bb04bb2e-7b91-11 e8-bc55-50daf11 b720d .

18. Pope, Hugh. “Ozal brings moral support but little material help for Azeris”, Independent, 13 April, 1993.

19. Ulgen, Sinan. “Get Ready for a More Aggressive Turkey”, https://foreignpolicy.com/2018/07/02/turkeys-foreign-policy-is-about-to-take-a-turn-to-the-right/.

20. Weymouth, Lally. “Turkey Facing The High Costs of Being America's Ally”, Washington Post, May 19, 1991.

21. Azeri hain gitti Karabag kurtuldu Turkiye ihaneti ortaya gikardi, Ak Gazete, 30

Ocak 2021,

https://www.akgazete.com.tr/haber/azeri-hain-gitti-karabag-kurtuldu-turkiye-ihaneti-ortaya-cikardi-26789.

22. Balci, Ali. “1990’lar Basininda “Ermenistan Tehdidi’nin” in§asi: Milliyet Gazetesi Ornegi”, https://dergipark.org.tr/tr/download/article-file/17784

23. Ostel, Aziz, Ba§kan” Turgut Ozal Kafkaslar’da sava§i goze almi§til, Star, 23.01.2017, https://www.star.com.tr/yazar/baskan-turgut-ozal-kafkaslarda-savasi-goze-almisti-yazi-1178966/

24. ibrahim Kalin: Ermenistan ile normalle§meye olumlu bakiyoruz, Cumhuriyet,

28.09.2021, https://www.cumhuriyet.com.tr/turkiye/ibrahim-kalin-ermenistan-ile-

normallesmeve-olumlu-bakivoruz-1872662

25. Sanayi ihracatinda rakamlar agiklandi: Savunmada aslan payi Azerbaycan'in,

Ak§am, 11.10.2020, https://www.aksam.com.tr/teknoloii/sanayi-ihracatinda-rakamlar-

aciklandi-savunmada-aslan-payi-azerbaycanin/haber-1116904

26. Turk Savunma ve Havacilik Sanayii ihracati ve 2020 yili Raporu, https://www.defenceturk.net/turk-savunma-ve-havacilik-sanayii-ihracati-ve-2020-yili-raporu

204

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

27. Turkiye Cumhuriyeti ile Azerbaycan Cumhuriyeti Arasinda Muttefiklik ili§kileri Hakkinda §u§a beyannamesi, https://www.tccb.gov.tr/assets/dosya/2021-06-15-Azaebaycan-SusaBeyannamesi.pdf

28. Zaferin ni§anesi Fuzuli’den guqlu mesaj, Yeni §afak, 08.11.2021,

https://www.yenisafak.com/dusunce-qunluqu/zaferin-nisanesi-fuzuliden-quclu-mesaj-3710509

WORKS CITED

1. HH AGN haytararowt'yowny' Adrbejani ZU koghmic Arcaxi Hanrapetowt'yan qaghaqaciakan ent'akar'owcvac'qneri t'iraxavorman veraberyal, [Statement of the MFA of Armenia on targeting civilian infrastructure of the Republic of Artsakh by the Azerbaijani Armed Forces, October 02, 2020], https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2020/10/02/mfa statement /10485 (in Armenian)

2. HH AG naxararowt'yowny' T'owrqiayi ev Adrbejani koghmic tarac'ashrjan

o'tarerkrya zinyal ahabekichneri teghakayman veraberyal, [Statement by the Foreign Ministry of Armenia regarding the deployment of foreign terrorist fighters in the region by Turkey and Azerbaijan, November 01, 2020], https://www.mfa.am/hy/press-

releases/2020/11/01/fm-statement/10622 (in Armenian)

3. Hovsepyan, Levon. T'owrqiayi artaqin ev anvtangayin qaghaqakanowt'yan p'oxakerpowmnery'. veragnahatelov Hayastani anvtangowt'yan martahravernery', Haykakan banak, [Turkey’s foreign and security policy transformations: reassessing challenges to Armenia’s security, Armenian Army], no. 4 (98), 2018 (in Armenian)

4. Barry D.,Derlugyan G., Iskandaryan A., Kazalet M.,Lavrov A., Makienko K., Markedonov S., Nersisyan L., Pukhov P., Trenin D. Khas K., Shepovalenko M. [Burya na Kavkaze, Moskva], (Storm in the Caucasus, Moscow), 2021 (in Russian)

5. Butusov, Youri. Ministr oborony Azerbajdzhana ob urokah Karabahskoj vojny: "Nekotorye ljudi standarty NATO ponimajut nepravil'no", [Defense Minister of Azerbaijan on the lessons of the Karabakh war: "Some people misunderstand NATO standards], 2021, (in Russian)

6. Kto iz Turec’kikh generalov rukovodil atakoy na Karabakh, Vzglyad, [Which of the Turkish generals led the attack on Karabakh, Vzglyad] November 12, 2020 (in Russian).

7. Prinuzhdeniye k konfliktu, Kommersant [Forcing to conflict], Комерсанть, October 16, 2020 (in Russian)

8. Bolukbasi, Suha. “Ankara's Baku-Centered Transcaucasia Policy: Has It Failed?”, Middle East Journal Vol. 51, No. 1 (Winter, 1997).

9. Bozkurt, Abdullah. “Turkish army secretly shipped arms to Syria after filing off serial numbers to prevent tracing”, September 1, 2021, https://nordicmonitor.com/2021/09/turkish-army-secretly-shipped-arms-to-syria-after-defacing-serial-numbers-to-prevent-tracing/.

10. E'rdoghani «Nor T'urqiayi» teslakani masin [About Erdogan's vision of a "new Turkey "] Christofis, Nikos. “The AKP's "Yeni Turkiye": Challenging the Kemalist Narrative?", Mediterranean Quarterly, 29:3, 2018.

11. Cornell, Svante E. Azerbaijan Since Independence, New York-London: M.E.Sharpe, 2011.

12. Kenez, Levent. “Erdogan forced out nearly all generals and admirals from Turkish military”, https://nordicmonitor.com/2019/11/erdogan-wiped-out-nearly-all-generals-and-admirals-from-turkish-army/.

13. Kiri§ci, Kemal, Moffatt, Andrew. “Turkey and the South Caucasus: An Opportunity for Soft Regionalism?”, Regional Security Issues: 2015, https://www.brookings.edu/wp-content/uploads/2016/07/KirisciMoffatt_Turkey-and-the-

205

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

SouthCaucasus_April16.pdf?fbclid=IwAR1 pX8RHz_NIpa3p7dVdlv_cFh0gRnJZzYLxNiF0 paaF_WkVvHCCMJRgmqY.

14. Hale, William. Turkish foreign policy since 1774, London: Routledge, 2013.

15. Mufti, Malik. “Daring and Caution in Turkish Foreign Policy”, Middle East Journal, Vol. 52, No. 1 (Winter, 1998)

16. Neset, Siri, Aydin, Mustafa, Bilgin, Dikici Hasret, Gurcan Metin and Strand, Arne, Turkish foreign policy: structures and decision-making processes, (Bergen: Chr. Michelsen Institute Report R 2019:3), https://www.cmi.no/publications/6854-turkish-foreign-policy-structures-and-decision-making-processes

17. Pitel, Laura. “Kingmaker brings ultra-nationalism to Erdogan’s Islamist mix”, https://www.ft.com/content/bb04bb2e-7b91-11 e8-bc55-50daf11 b720d .

18. Pope, Hugh. “Ozal brings moral support but little material help for Azeris”, Independent, April 13, 1993.

19. Ulgen, Sinan. “Get Ready for a More Aggressive Turkey”, https://foreignpolicy.com/2018/07/02/turkeys-foreign-policy-is-about-to-take-a-turn-to-the-right/.

20. Weymouth, Lally. “Turkey Facing the High Costs of Being America's Ally”, Washington Post, May 19, 1991.

21. Azeri hain gitti Karabag kurtuldu Turkiye ihaneti ortaya gikardi, Ak Gazete, 30 Ocak 2021, https://www.akgazete.com.tr/haber/azeri-hain-gitti-karabag- kurtuldu-turkiye-ihaneti-ortaya-cikardi-26789.

22. Balci, Ali. “1990’lar Basininda “Ermenistan Tehdidi’nin” ingasi: Milliyet Gazetesi Ornegi”, https://dergipark.org.tr/tr/download/article-file/17784.

23. Ostel, Aziz, Bagkan” Turgut Ozal Kafkaslar’da savagi goze almigti!, Star, 23.01.2017, https://www.star.com.tr/yazar/baskan-turgut-ozal-kafkaslarda-savasi-goze-almisti-yazi-1178966/

24. ibrahim Kalin: Ermenistan ile normallegmeye olumlu bakiyoruz, [We look

positively at normalization with Armenia] Cumhuriyet, 28.09.2021,

https://www.cumhuriyet.com.tr/turkiye/ibrahim-kalin-ermenistan-ile-normallesmeye-olumlu-bakiyoruz-1872662

25. Sanayi ihracatinda rakamlar agiklandi: Savunmada aslan payi Azerbaycan'in,

[Figures on industrial exports announced: the lion's share of Azerbaijan for defense] Ak§am, 11.10.2020, https://www.aksam.com.tr/teknoloii/sanayi-ihracatinda-rakamlar-

aciklandi-savunmada-aslan-payi-azerbaycanin/haber-1116904

26. Turk Savunma ve Havacilik Sanayii ihracati ve 2020 yili Raporu, [Turkish Defense and Aerospace Industry Exports and 2020 Report] https://www.defenceturk.net/turk-savunma-ve-havacilik-sanayii-ihracati-ve-2020-yili-raporu

27. Turkiye Cumhuriyeti ile Azerbaycan Cumhuriyeti Arasinda Muttefiklik iligkileri Hakkinda §uga beyannamesi, [Shushi's Decree on the Allied Relations between the Republic of Turkey and the Republic of Azerbaijan] https://www.tccb.gov.tr/assets/dosva/2021-06-15-Azaebavcan-SusaBevannamesi.pdf

28. Zaferin niganesi Fuzuli’den guglu mesaj, [A powerful message from Fusuli, the sign of victory] Yeni §afak, 08.11.2021, https://www.yenisafak.com/dusunce-gunlugu/zaferin-nisanesi-fuzuliden-guclu-mesai-3710509

206

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

THE INFLUENCE OF DOMESTIC FACTORS ON MILITARY-POLITICAL BEHAVIOR OF TURKEY IN THE FIRST AND 44-DAY ARTSAKH WARS: COMPARATIVE ANALYSIS

LEVON HOVSEPYAN

Yerevan State University, Chair of Political Institutions and Processes,

Ph.D. in History, Associate Professor, YSU Academic Secretary,

Yerevan, Republic of Armenia

Through a comparative analysis of the first Karabakh war, the article aims at revealing the influence of the Turkish domestic factors and their transformations on the immediate and apparent involvement of Turkey in the 44-day Karabakh war. Though Turkey’s foreign policy in general and its involvement in the war in question is often accounted for basically taking into account the international system and geopolitical processes, the influence and significance of the domestic, unit-level factors is of no less importance, because the foreign and security policy of a state depends on the unit-level variables.

Therefore, as a research problem, the domestic catalysts of Turkey’s apparent military involvement are viewed in the context of the neutralization of the state mechanisms of checks and balances, monopolization of decision-making, military might and experience through a comparative analysis method.

The article argues that the transformation of the stated domestic factors had a vital importance in Turkey’s immediate involvement in the last Karabakh war and in adopting a line of an aggressive foreign and regional security policy in general.

Keywords: Turkey, Azerbaijan, Karabakh war, military involvement, foreign policy, security policy, Demirel, Ozal, Erdogan.

ВЛИЯНИЕ ВНУТРИГОСУДАРСТВЕННЫХ ФАКТОРОВ НА ВОЕННОПОЛИТИЧЕСКОЕ ПОВЕДЕНИЕ ТУРЦИИ В ПЕРВОЙ И 44-ДНЕВНОЙ ВОЙНАХ В АРЦАХЕ: СРАВНИТЕЛЬНЫЙ АНАЛИЗ

ЛЕВОН ОВСЕПЯН

доцент кафедры политических институтов и процессов Ереванского государственного университета, учёный секретарь ЕГУ,

кандидат исторических наук, г.Ереван, Республика Армения

Цель статьи - выявить внутритурецкие / внутригосударственные факторы и их трансформации в вопросе прямого и открытого участия Турции в 44-дневной войне в Арцахе в рамках сравнительного анализа поведения Турции во время первой и 44-дневной войн. В профессиональных кругах внешняя политика Турции в целом и ее участие в войне в частности объясняются в основном в рамках логики международной системы и геополитических процессов. Не менее важны влияние и значение внутригосударственных факторов, поскольку внешняя политика государства и ее политика безопасности зависят от внутригосударственных/ внутренних факторов и переменных.

207

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

Поэтому была поставлена задача методом сравнительного анализа выявить внутренные катализаторы открытого военного вмешательства Турции в контексте нейтрализации внутригосударственного механизма противовеса и сдерживания, монополизации принятия решений, военной мощи и опыта.

Основным выводом статьи является то, что преобразование и трансформации рассматриваемых внутригосударственных / единичных уровневых факторов сыграли важную роль в явном военном вовлечении Турции в последней войне в Арцахе и принятии в целом агрессивной внешней и региональной политики безопасности.

Ключевые слова: Турция, Азербайджан, Карабахская война, военное вмешательство, внешняя политика, политика безопасности, Демирель, Озал, Эрдоган.

208

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.