Научная статья на тему 'ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄՈՒՄ'

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄՈՒՄ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
42
6
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
հանրային դիվանագիտություն / մշակութային դիվանագիտություն / արտաքին քաղաքականություն / քարոզչություն / պատմամշակութային ժառանգություն / հուշարձանների պետական պահպանություն / հուշարձանների դասակարգում

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Օհանյան Սոֆյա

Հոդվածի նպատակն է առաջադրել և հիմնավորել այն գաղափարը, որ արտաքին քաղաքականության գործիքակազմում ներառված մշակութային մեթոդների կիրառման շրջանակներում մշակվել են արդյունավետ եղանակներ ու հնարներ, որոնք համաշխարհային քաղաքական ու տնտեսական ոլորտներում բարձր դիրքեր չզբաղեցնող երկրներին հնարավորություն են տալիս բարձրացնել արտաքին քաղաքականության արդյունավետությունը և ճանաչելի դառնալ միջազգային մշակութային ասպարեզում: Մեր խնդիրն է ընդգծել մշակութային դիվանագիտության առանձնահատուկ կարևորությունը հանրային դիվանագիտության գործիքակազմում` ներկայացնելով այն դրույթը, ըստ որի` քանի որ հատկապես մշակույթի միջոցով է ազգն աշխարհին բացահայտում իր նույնականությունը, ներկայացնում իր արժեքներն ու գաղափարները, ուստի իր հիմնարար նպատակներին հասնելու համար Արցախի Հանրապետությունը պետք է մշակի հետևողական, համալիր գործողությունների ծրագիր, որը մեր պատմության այս ծայրահեղ ժամանակահատվածում թույլ կտա առավելագույնս գրավիչ ներկայանալ միջազգային հանրությանը, այսինքն` գործածել մշակույթի մեծ ներուժը պետության գրավիչ կերպարի ձևավորման համար: Հետազոտության իրականացման ընթացքում ընդհանուր-աշխարհայացքային դիալեկտիկական մեթոդին զուգահեռ կիրառել ենք նաև ընդհանուր-գիտական (համանմանության, համեմատության, վերլուծության, համադրության) և մասնավոր-գիտական (նկարագրական, վիճակագրական) մեթոդներ: Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ Արցախի արտաքին մշակութային քաղաքականության գերակա ուղղություններից մեկը թերևս կարելի է համարել պատմամշակութային ժառանգության գրագետ կառավարումը, ուստի այս ուղղությամբ մշակվող ռազմավարությունները պետք է հիմնված լինեն հասարակայնության պահանջների, տնտեսական գործունեության և պատմական միջավայրի պահպանության միջև հավասարակշռված հարաբերությունների վրա:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE IMPORTANCE OF CULTURAL DIPLOMACY IN THE DIPLOMATIC TOOLKIT OF ARTSAKH

The aim of the article is to put forward and support the idea that within the framework of the application of cultural methods included in the foreign policy toolkit, effective methods and techniques have been developed that allow countries not having high positions in the global political and economic spheres to increase the effectiveness of foreign policy and become recognizable in the international cultural scene. The task of the research is to emphasize the special importance of cultural diplomacy in the public diplomacy toolkit, by presenting the fact that a nation reveals its identity to the world and presents its values and ideas through culture. Thus, for achieving its fundamental goals, the Republic of Artsakh should develop a consistent, complex plan of actions which in this extreme period of our history will make it possible to appear the most attractive to the international community, that is, to use the great potential of culture to form an attractive image of the country...The aim of the article is to put forward and support the idea that within the framework of the application of cultural methods included in the foreign policy toolkit, effective methods and techniques have been developed that allow countries not having high positions in the global political and economic spheres to increase the effectiveness of foreign policy and become recognizable in the international cultural scene. The task of the research is to emphasize the special importance of cultural diplomacy in the public diplomacy toolkit, by presenting the fact that a nation reveals its identity to the world and presents its values and ideas through culture. Thus, for achieving its fundamental goals, the Republic of Artsakh should develop a consistent, complex plan of actions which in this extreme period of our history will make it possible to appear the most attractive to the international community, that is, to use the great potential of culture to form an attractive image of the country. In the course of the research, along with the general philosophical dialectical method, general scientific methods (analogy, comparison, analysis, confrontation) and private scientific (descriptive, statistical) methods were also implied. As a result of the research, it was concluded that one of the priorities of Artsakh's foreign cultural policy, perhaps, can be considered competent management of historical and cultural heritage, therefore, strategies developed in this direction should be based on the requirements of the public, balanced relations between economic activity and the protection of the historical environment.

Текст научной работы на тему «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄՈՒՄ*

ՀՏԴ 327:008 DOI: 10.52063/25792652-2021.3-209

ՍՈՖՅԱ ՕՀԱՆՅԱՆ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն sofyaohanyan@mail.ru

Հոդվածի նպատակն է առաջադրել և հիմնավորել այն գաղափարը, որ արտաքին քաղաքականության գործիքակազմում ներառված մշակութային մեթոդների կիրառման շրջանակներում մշակվել են արդյունավետ եղանակներ ու հնարներ, որոնք համաշխարհային քաղաքական ու տնտեսական ոլորտներում բարձր դիրքեր չզբաղեցնող երկրներին հնարավորություն են տալիս բարձրացնել արտաքին քաղաքականության արդյունավետությունը և ճանաչելի դառնալ միջազգային մշակութային ասպարեզում: Մեր խնդիրն է ընդգծել մշակութային դիվանագիտության առանձնահատուկ կարևորությունը հանրային դիվանագիտության գործիքակազմում ներկայացնելով այն դրույթը, ըստ որի' քանի որ հատկապես մշակույթի միջոցով է ազգն աշխարհին բացահայտում իր նույնականությունը, ներկայացնում իր արժեքներն ու գաղափարները, ուստի իր հիմնարար նպատակներին հասնելու համար Արցախի Հանրապետությունը պետք է մշակի հետևողական, համալիր գործողությունների ծրագիր, որը մեր պատմության այս ծայրահեղ ժամանակահատվածում թույլ կտա առավելագույնս գրավիչ ներկայանալ միջազգային հանրությանը, այսինքն' գործածել մշակույթի մեծ ներուժը պետության գրավիչ կերպարի ձևավորման համար:

Հետազոտության իրականացման ընթացքում ընդհանուր-աշխարհայացքային դիալեկտիկական մեթոդին զուգահեռ կիրառել ենք նաև ընդհանուր-գիտական (համանմանության, համեմատության, վերլուծության, համադրության) և մասնավոր-գիտական (նկարագրական, վիճակագրական) մեթոդներ:

Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ Արցախի արտաքին մշակութային քաղաքականության գերակա ուղղություններից մեկը թերևս կարելի է համարել պատմամշակութային ժառանգության գրագետ կառավարումը, ուստի այս ուղղությամբ մշակվող ռազմավարությունները պետք է հիմնված լինեն հասարակայնության պահանջների, տնտեսական գործունեության և պատմական միջավայրի պահպանության միջև հավասարակշռված հարաբերությունների վրա:

Հիմնաբառեր' հանրային դիվանագիտություն, մշակութային դիվանագիտություն, արտաքին քաղաքականություն, քարոզչություն, պատմամշակութային ժառանգություն, հուշարձանների պետական պահպանություն, հուշարձանների դասակարգում։

* Հոդվածը ներկայացվել է ընդունվել' 25.12.2021թ.:

18.11.2021թ., գրախոսվել' 27.11.2021թ., տպագրության

209

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

Մշակութային դիվանագիտության' որպես հատուկ բնագավառի ձևավորումն ու նշանակությունը

Գլոբալիզացիայի պայմաններում փոխկապակցված աշխարհում, երբ

զանգվածային հաղորդակցության տեխնոլոգիաների տարածումը նպաստում է տարբեր երկրների քաղաքացիների շփմանը, մշակութային դիվանագիտությունը բացառիկ կարևոր դեր է խաղում խաղաղության և կայունության ապահովման գործում, ներազդում է համաշխարհային հանրության կարծիքի

ձևավորման, միջազգային հարաբերությունների կայացման ու պետական

քաղաքականության իրականացման վրա։

Որպես հանրային դիվանագիտության և «փափուկ ուժի» տեսակ, որը ներկայանում է մտքերի, տեղեկատվության, մշակույթի փոխանակման ձևով, մշակութային դիվանագիտությունը ոչ միայն սերտացնում է ժողովուրդների միջև փոխըմբռնումը, այլև առաջին հերթին հանդես է գալիս որպես սեփական մշակույթի քարոզման ու տարածման արդյունավետ տեսակ, ուստի ներկայումս աշխարհի առաջնորդների հայտարարություններում, արտաքին քաղաքական դոկտրիններում ու ռազմավարություններում ավելի ու ավելի հաճախ կարելի է դիտարկել հղումներ մշակույթին ու համաշխարհային մշակութային ժառանգությանը:

Դեռ 1785 թ.-ին ԱՄՆ-ի հիմնադիր հայրերից մեկը՝ Թոմաս Ջեֆերսոնը, լինելով դեսպան Փարիզում, գրում էր Ջ. Մեդիսոնին, որ մշակույթի ու արվեստի օգնությամբ կարելի է զարգացնել հայրենակիցների ճաշակը, բարելավել նրանց վարկը, ապահովել նրանց հարգանքն ու պատիվն աշխարհում: Սակայն հետազոտողների կարծիքով՝ մշակութային դիվանագիտությունը ծագել է Ֆրանսիայում 1883 թ.-ին «Ասանս Ֆրանսեզ» հասարակական կազմակերպության հիմնադրմամբ, որն այսօր գործում է մոտ 150 երկրում։

Մշակութային դիվանագիտության հիմնական սկզբունքներն են.

- մշակութային բազմազանության և ժառանգության հարգումն ու ճանաչումը,

- միջմշակութային երկխոսությունը,

- արդարությունն ու հավասարությունը,

- մարդու միջազգային իրավունքների պաշտպանությունը,

- գլոբալ խաղաղությունն ու կայունությունը:

Մշակութային դիվանագիտության առանձնահատկությունները

Ժամանակակից գրականության մեջ առավել տարածված է ամերիկացի հետազոտող Միլթոն Քամինգս կրտսերի մեկնաբանությունը, համաձայն որի՝ մշակութային դիվանագիտությունը գաղափարների, տեղեկատվության, արժեքների, ավանդույթների, հավատալիքների և մշակույթի այլ բաղադրիչների փոխանակում է, ինչը կարող է նպաստել փոխըմբռնման բարելավմանը: Ընդ որում, մշակութային դիվանագիտությունը հանրային դիվանագիտության բաղադրիչն է և իրենից ներկայացնում է պետությունների, միջազգային կազմակերպությունների և այլ ինստիտուտների մշակութային փոխազդեցության ոլորտում ռազմավարական ու մարտավարական նպատակներ ունեցող պրակտիկ գործողությունների համալիր:

Մշակութային դիվանագիտության ուսումնասիրությամբ զբաղվողները համակարծիք են, որ ժամանակակից աշխարհում էլիտաների (դիվանագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ) դիվանագիտության հետ մեկտեղ ավելի ու ավելի մեծ նշանակություն է ստանում ժողովրդական դիվանագիտությունը, որը ենթադրում է սովորական մարդկանց միջև մեծաչափ մշակութային փոխանակում: Այսպիսով՝ գլոբալացվող աշխարհում մշակույթը դառնում է միջազգային քաղաքականության ու պետության «փափուկ ուժի» կարևոր բաղադրիչը:

Կարելի է ասել, որ մշակութային դիվանագիտությունը պետության հանրային դիվանագիտության ինքնատիպ բանալին է, քանի որ հատկապես մշակույթի միջոցով

210

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

է ազգն աշխարհին բացահայտում իր նույնականությունը, ներկայացնում իր արժեքներն ու գաղափարները (Попов 22):

Պետության մշակութային դիվանագիտության վրա ազդող գործոններն են.

- արտաքին քաղաքականության առաջնահերթությունները,

- դրական վարկանիշ ստեղծելու ձգտումը,

- երկրի պատմությունը,

- մշակութային քաղաքականության ռեսուրսներն ու ֆինանսավորումը,

- աշխարհում երկրի պետական լեզվի տարածումն ու ժողովրդականությունը,

- պետության առևտրային շահերը:

Մշակութային դիվանագիտության նախաձեռնությունների շրջանակներում կարող են օգտագործվել.

• արվեստը, այդ թվում՝ թատրոնը, կինեմատոգրաֆը, երաժշտությունը, պարը, գեղանկարչությունը, քանդակագործությունը,

• ցուցահանդեսները, ներառյալ միջազգային EXPO ցուցահանդեսները,

• կրթական ծրագրերն ու ակադեմիական և գիտական փոխանակման ծրագրերը, լեզվական ծրագրերը արտերկրում,

• գրականությունը. արտերկրում գրադարանների ստեղծումը և ազգային ստեղծագործությունների թարգմանությունը օտար լեզուներով,

• նորությունների և մշակութային հաղորդումների հեռարձակումն արտերկրում,

• կրոնական դիվանագիտությունը, այդ թվում՝ միջկրոնական երկխոսության նախաձեռնությունները:

Մշակութային դիվանագիտության հիմնական ուղղություններից մեկը սովորական մարդկանց հետ երկարաժամկետ փոխհարաբերությունների հաստատումն է մշակութային ու ակադեմիական փոխանակումների ծրագրերի, դրամաշնորհների ու կրթաթոշակների, թրեյնինգների, գիտաժողովների միջոցով: Այսպիսով՝ մշակութային կապերը կարող են դառնալ պետության հանրային դիվանագիտության արդյունավետ գործիքը և ներդրում ունենալ երկրի բարենպաստ վարկանիշի ձևավորման գործում:

Ներկայումս ցանկացած երկիր մշակութային նոր կերպարներ ու

խորհրդանշաններ գտնելու և հներն արդիականացնելու խնդիր ունի՝ երկրի արժանի իմիջի ստեղծման և օտարերկրյա լսարանի ներգրավման համար:

Արցախի Հանրապետության մշակութային դիվանագիտության

ուղղվածությունը

Բնականաբար, մշակույթն ընդունակ չէ փոխարինելու արտաքին

քաղաքականության ռազմական գործիքները, ինչպես նաև լիովին չի փոխհատուցում միջազգային տնտեսական ռեսուրսների պակասը: Սակայն համաշխարհային

քաղաքական ու տնտեսական ասպարեզում բարձր դիրքեր չզբաղեցնող երկրներն այս կամ այն կերպ պետք է զբաղվեն արտասահմանում ազգային մշակույթի ժողովրդայնացմամբ: Ուստի մշակութային դիվանագիտությունը կարող է էական ներդրում ունենալ Արցախի հիմնարար նպատակներին հասնելու, արտաքին քաղաքականության արդյունավետությունը բարձրացնելու և միջազգային մշակութային ասպարեզում ճանաչելի դարձնելու հարցում (Օհանյան 45-57): Մշակույթի միջոցով պետք է նոր ըմբռնում տալ Արցախին միջազգային ասպարեզում, քանզի դիվանագիտական գործիքակազմում մշակույթը ներգործության թերևս ամենաարդյունավետ լծակն է:

Հետևաբար մշակութային քաղաքականության ոլորտում անհրաժեշտ է մշակել հետևողական, համալիր գործողությունների ծրագիր, որը սահմանափակ ռեսուրսների պայմաններում թույլ կտա առավելագույնս գրավիչ ներկայանալ

211

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

միջազգային հանրությանը: Այս առումով Արցախի մշակութային դիվանագիտությունը կարող է տարվել երկու ուղղությամբ.

1. Ազգային մշակույթի արժեքների ծրագրավորված, մշակված,

նպատակադրված տարածում և քարոզում պետական ու հանրային կազմակերպությունների միջոցով՝ ակտիվորեն օգտագործելով հայկական սփյուռքի ներուժը։ Այս համատեքստում անհրաժեշտաբար պետք է ընդգծել Ադրբեջանի' որպես հակամշակութային երկրի գործունեությունը Արցախի' ժամանակավորապես բռնագրավված տարածքներում: Այս առումով հատկանշական է Արցախի

Հանրապետության պետական պաշտոնյաների ակտիվությունը միջազգային տարբեր կառույցներում Ադրբեջանի ժամանակավոր վերահսկողության տակ հայտնված հայկական հուշարձանների' ոչնչացման վտանգի առջև գտնվելու փաստի բարձրաձայնման առնչությամբ:

2. Մշակույթի և արվեստի առևտրայնացում, ինչը կապահովի Արցախի ներդրումային գրավչությունը, կնպաստի միջազգային հարթակում համագործակցության ընդլայնմանը, կհանդիսանա Արցախի Հանրապետության բնակչության բարեկեցության գրավականը։

Մշակույթի բնագավառում Արցախի Հանրապետության իրականացրած քաղաքականությունը կարգավորվում է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ԼՂՀ օրենքի (ընդունված 18.06.2003 թ.) 2-րդ («Պետական մշակութային քաղաքականության կազմակերպումը»), 3-րդ («Պետական մշակութային

քաղաքականության սկզբունքները») և 4-րդ («Պետական մշակութային

քաղաքականության նպատակները») հոդվածներով: Հարկ է ընդգծել, որ դեռևս մինչև քառասունչորսօրյա պատերազմը Արցախի մշակութային դիվանագիտության ասպարեզում հստակ տարորոշվել են հետևյալ գերակա ուղղությունները.

1. փառատոների ու մրցույթների կազմակերպում Արցախում,

2. մասնակցություն արտերկրյա ցուցահանդեսներին, մրցույթներին ու շնորհանդեսներին,

3. մարզական միջազգային մրցաշարերի կազմակերպում և մասնակցություն,

4. զբոսաշրջային հոսքերի գրագետ կառավարում:

Արցախի պատմամշակութային ժառանգության նշանակությունը մշակութային դիվանագիտության համար

Վերոգրյալներից Արցախի արտաքին մշակութային քաղաքականության գերակայություններից թերևս պետք է համարել պատմամշակութային ժառանգության գրագետ կառավարումը: Առանց մշակութային ժառանգության անհնար է

պատկերացնել Արցախի ժամանակակից կյանքը և նրա զարգացման հեռանկարները: Ժառանգությունը մեծապես պայմանավորում է արցախցիների հատուկ

հոգեկերտվածքը, հաստատում հումանիստական արժեքների ժառանգորդումը և կարող է ստեղծել ԱՀ-ի համաշխարհային իմիջը:

Սակայն հայկական դարավոր մշակութային արժեքները, որոնք իրենց բացառիկությամբ կարող են հետաքրքրել քաղաքակիրթ աշխարհին, ոչ միայն ճանաչված չեն արտերկրում, այլև ըստ արժանվույնս գնահատված չեն հենց մեր երկրում։

Այստեղ հիմնարար սկզբունք է մշակութային ժառանգության համալիր պահպանությունը, որը պետք է դառնա մշակույթի բնագավառում քաղաքականության առանցքային բաղադրիչներից մեկը: Հետևաբար այս

ուղղությամբ մշակվող ռազմավարությունները պետք է հիմնված լինեն հասարակայնության պահանջների, տնտեսական գործունեության և պատմական միջավայրի պահպանության միջև հավասարակշռված հարաբերությունների վրա:

Մշակութային ժառանգության պահպանման առանցքը համապատասխան իրավական հիմքն է: Արցախի Հանրապետության տարածքում գտնվող

212

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

հուշարձանները գտնվում են պետության պահպանության ներքո: Ոլորտի

օրենսդրությունը կարգավորվում է «Մշակութային ժառանգության կարևորությունը հասարակության համար» Եվրախորհրդի շրջանակային կոնվենցիայով, ԱՀ Սահմանադրությամբ, մի շարք օրենքներով, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կանոնադրության 20-25–րդ դրույթներով, կառավարության որոշումներով և այլ իրավական ակտերով: Հուշարձանների պետական պահպանությունն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմում ներառված երկու գործակալությունների, ինչպես նաև պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործունեությամբ:

Ըստ պաշտոնական տվյալների և համացանցային աղբյուրների՝ Արցախի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների

պահպանության պետական ցուցակում հաշվառված է ավելի քան 4.000 հուշարձան, որոնց մեծ մասն այժմ անցել է Ադրբեջանի ժամանակավոր վերահսկողության տակ:

Այս հուշարձանները դասակարգվում են ըստ արժեքավորման չափանիշների (հանրապետական ու տեղական նշանակության) և ըստ բնույթի (հնագիտական, պատմական, քաղաքաշինական և ճարտարապետական, մոնումենտալ արվեստի): Սակայն ներկայումս աշխարհում ընդունված է պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների դասակարգումն ըստ վտանգավորության աստիճանի: Դա արվում է կատալոգների, գրքերի, էլեկտրոնային հարթակների, ինտերակտիվ քարտեզների տեսքով, որոնցում ներկայացված հուշարձանները բաժանվում են երեք խմբի՝ սև, կարմիր ու սպիտակ: Սև ցանկերում ներառվում են այն հուշարձանները, որոնք գործնականում այնքան վնասված են, որ հիմնարար վերանորոգման անհրաժեշտություն է զգացվում, ըստ էության դրանք պետք է նորից կառուցել, կարմիր ցանկերում մշակութային այն օբյեկտներն են, որոնց վիճակը բավարար է, բայց վերանորոգման կարիք կա, իսկ սպիտակ ցանկերում՝ նրանք, որոնք լավ և նույնիսկ գերազանց վիճակում են: Ելնելով այդ դասակարգումից'

հուշարձանները ստորաբաժանվում են' ըստ հետևյալ սկզբունքի.

• հուշարձաններ, որոնք օժտված են եկամտի ներգրավման համար փոքր ներուժով և օգտագործվում են մշակութային նպատակներով,

• հուշարձաններ, որոնք օգտագործվում են մշակութային նպատակներով, բայց օժտված են եկամտի ներգրավման համար ներուժով,

• հուշարձաններ, որոնց օգտագործումը հիմնականում տնտեսական բնույթ ունի, և դրանց վերականգնումը կարող է շահութաբեր լինել (Օհանյան https://asue.am/amberd/publications/three/colors/of/armenian/monuments): Մշակութային ժառանգության օբյեկտների այսպիսի դասակարգումը, ինչպես

ցույց է տալիս համաշխարհային փորձը, նպաստում է ոչ միայն դրանց պետական պահպանության իրականացմանը, այլև հովանավորական աջակցության ապահովմանը և ներդրումային մեխանիզմների մշակմանը:

Հայաստանում (այդ թվում' Արցախում) ևս մշակութային քաղաքականությունը, ի թիվս այլ խնդիրների, ուղղված է պատմամշակութային ժառանգության պահպանմանը: Սակայն այդ խնդրի իրականացման համար ծախսերը մեր երկրում կազմում են ընդհանուր ծախսերի չնչին մասը: Մինչդեռ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների մեջ տարեցտարի մեծանում է հանգստի ու ժամանցի նպատակով այցելողների թիվը: Հետևաբար հարկ է կատարելագործել հայկական մշակութային քաղաքականությունը

պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ: Իսկ դրա համար բացի պատմամշակութային հուշարձանների պահպանությանը հատկացվող ծախսերի մեծացումից, անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

213

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

1. Իրականացնել արցախյան հուշարձանների ավելի լիարժեք ցուցակագրում և դրանց դասակարգում միջազգային չափանիշներով: Մշակութային ժառանգության դասակարգումը ըստ վտանգավորության աստիճանի ու վերականգնելիության հնարավորություն կտա ուղի հարթել մասնավոր ներդրումներ ներգրավելու համար:

2. Ստեղծել հարցման ավելի ճկուն համակարգ՝ պարզելու, թե հանգստի ու ժամանցի նպատակով Արցախ ժամանող զբոսաշրջիկների որ մասն է այցելում մեր երկիր պատմամշակութային զբոսաշրջության նպատակներով:

3. Կատարելագործել օրենսդրական դաշտը, որը թույլ կտա որոշ հուշարձաններ

վարձակալությամբ տրամադրել մասնավոր կազմակերպություններին՝ դրանց տալով հարկային արտոնություններ՝ պայմանով, որ նրանք կստանձնեն այդ հուշարձանների խնամքը: Մասնավորապես, մեծացնել հուշարձանների պահպանության և

օգտագործման բնագավառում մասնավոր կազմակերպություններին տրվող իրավասությունները, սակայն պետությունը պետք է ունենա այդ գործընթացի վերահսկողության և միջամտության բավականաչափ մեխանիզմներ:

4. Ստեղծել անկախ կազմակերպություն, որը կկոորդինացնի մշակութային ժառանգության հարցերով զբաղվող գերատեսչությունների աշխատանքը, կհանդիսանա միջնորդ օղակ պետության և մասնավոր հատվածի, ինչպես նաև հայկական և օտարերկրյա համանման կազմակերպությունների միջև:

Օգտագործված գրականություն

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

1. Օհանյան Սոֆյա. Արցախի մշակութային դիվանագիտության

անհրաժեշտությունը որպես երկրի միջազգային ճանաչման եղանակ. «Գիտական Արցախ», 2020, N 2 (5), էջ 45-57:

2. Օհանյան Սոֆյա. Հայկական հուշարձանների երեք գույները.

https://asue.am/amberd/publications/three/colors/of/armenian/monuments

3. Попов Виктор. Современная дипломатия: теория и практика. Дипломатия – наука и искусство. М. 2003.

WORKS CITED

1. Ohanyan, Sofya. Arc’akhi mshakutayin divanagitutyan anhrajeshtutyuny vorpes yerkri mijazgayin ch’anachman eghanak, «Gitakan Arc’akh», [The need for cultural diplomacy of Artsakh as a way of international recognition of the country. "Scientific Artsakh''] 2020, N 2 (5), ej 45-57 (In Armenian)

2. Ohanyan, Sofya. Haykakan husharz’anneri yereq guynery, [Three colors of Armenian monuments] https://asue.am/amberd/publications/three/colors/of/armenian/ monuments (In Armenian)

3. Popov, V. Sovremennaya diplomatiya: teoriya I praktika. Diplomatiya – nauka I iskustvo. [Modern diplomacy: Theory and Practice. Diplomacy is a Science and an Art.] M., 2003 (In Russian).

214

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

THE IMPORTANCE OF CULTURAL DIPLOMACY IN THE DIPLOMATIC

TOOLKIT OF ARTSAKH

SOFYA OHANYAN

Armenian State University of Economics (ASUE), Chair of Social Sciences, Ph.D. in Philosophy, Associate Professor,

Yerevan, Republic of Armenia

The aim of the article is to put forward and support the idea that within the framework of the application of cultural methods included in the foreign policy toolkit, effective methods and techniques have been developed that allow countries not having high positions in the global political and economic spheres to increase the effectiveness of foreign policy and become recognizable in the international cultural scene. The task of the research is to emphasize the special importance of cultural diplomacy in the public diplomacy toolkit, by presenting the fact that a nation reveals its identity to the world and presents its values and ideas through culture. Thus, for achieving its fundamental goals, the Republic of Artsakh should develop a consistent, complex plan of actions which in this extreme period of our history will make it possible to appear the most attractive to the international community, that is, to use the great potential of culture to form an attractive image of the country.

In the course of the research, along with the general philosophical dialectical method, general scientific methods (analogy, comparison, analysis, confrontation) and private scientific (descriptive, statistical) methods were also implied.

As a result of the research, it was concluded that one of the priorities of Artsakh's foreign cultural policy, perhaps, can be considered competent management of historical and cultural heritage, therefore, strategies developed in this direction should be based on the requirements of the public, balanced relations between economic activity and the protection of the historical environment.

Key words: Public diplomacy, cultural diplomacy, foreign policy, propaganda, historical and cultural heritage, state protection of monuments, classification of monuments.

ЗНАЧЕНИЕ КУЛЬТУРНОЙ ДИПЛОМАТИИ В ДИПЛОМАТИЧЕСКОМ ИНСТРУМЕНТАРИИ АРЦАХА

СОФЬЯ ОГАНЯН

доцент кафедры общественных наук Армянского государственного экономического университета, кандидат философских наук, г. Ереван, Республика Армения

Цель статьи - предложить и обосновать идею, согласно которой в рамках применения включенных во внешнеполитический инструментарий культурных методов разработаны эффективные способы и формы, которые странам, не занимающим высокие позиции на всемирной политической и экономической арене, предоставляют возможность повысить эффективнность внешней политики и стать узнаваемыми на всемирном культурном поле. Наша задача – подчеркнуть особую

215

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

важность культурной дипломатии в инструментарии публичной дипломатии, предложив точку зрения, согласно которой, поскольку нация именно с помощью культуры демонстрирует миру свою идентичность, представляет свои ценности и идеи, то для достижения фундаментальных целей Арцаха необходимо разработать программу комплексных действий, которая во время сегодняшнего кризисного периода нашей истории позволит использовать большой потенциал культуры для формирования привлекательного имиджа государства.

В процессе исследования, кроме общемировоззренческого диалектического метода, используются также общенаучные (аналогия, сравнение, анализ, синтез) и частно-научные (описательные, статистические) методы.

В результате исследования мы пришли к выводу о том, что приоритетным направлением внешней политики Арцаха можно считать грамотное использование массива историко-культурного наследия, поэтому разрабатываемые в этом направлении стратегии должны основываться на требованиях общественности, на сбалансированных отношениях между экономической деятельностью и сохранением исторической среды.

Ключевые слова: публичная дипломатия, культурная дипломатия,

внешняя политика, пропаганда, историко-культурное наследие, государсвенное сохранение памятников, классификация памятников.

216

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.