Научная статья на тему 'ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՔԵՄԱԼԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 1920-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ'

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՔԵՄԱԼԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 1920-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
105
18
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Արևմտյան Հայաստան / Օսմանյան կայսրություն / Հայոց Ցեղասպանություն / մշակութային եղեռն / Լոզանի պայմանագիր / Ազգերի Լիգա

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Կոնինյան Մանե

Հոդվածի նպատակն է հիմնավորել, որ երիտթուրքական ու քեմալական վարչակարգերի շրջաններում Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում ցեղասպան քաղաքականության զոհ դարձավ ոչ միայն հայ ժողովուրդը, այլև վերջինիս հոգևոր-մշակութային ժառանգությունը: Հոդվածի հիմնական խնդիրներն են` ներկայացնել ու վերլուծել Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ այլ վայրերում երիտթուրքերի և այնուհետև Թուրքիայի Հանրապետության շրջանում քեմալականների կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության քաղաքականության փուլերն ու դրսևորումները: Հետազոտության իրականացման ընթացքում կիրառել ենք պատմահամեմատական, պատմաքննական մեթոդները: Հետազոտության ընթացքում հանգել ենք այն եզրակացության, որ ազգի ու մշակույթի ոչնչացման քաղաքականությունը կարմիր թելի պես միշտ առաջնային տեղ է զբաղեցրել թուրքական պաշտոնական քաղաքականության մեջ և այսօր էլ, երբ Թուրքիան իր պատմական անցյալի նկատմամբ որդեգրել է բացահայտ ժխտողական քաղաքականություն, պատեհ առիթի դեպքում ոչնչացնում է մեր մշակութային ժառանգությունը: Թուրքիայի անպատժելիության օրինակից ոգևորված՝ հայ պատմամշակութային ժառանգության նկատմամբ «մշակութային ցեղասպանության» նույն քաղաքականությունն է այսօր իրականացնում վերջինիս կրտսեր եղբայրը` Ադրբեջանի Հանրապետությունը, ինչի վառ դրսևորումներից մեկը Նախիջևանում Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացումն էր:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

YOUNG TURKS' ONGOING POLICY OF «CULTURAL GENOCIDE» AGAINST ARMENIAN CULTURAL HERITAGE BY THE KEMALISTS IN 1920S

The purpose of this article is to substantiate the fact that not only the Armenian people, but also their spiritual and cultural heritage fell victim to the policy of genocide perpetrated by the Young Turks and Kemalist regimes in Western Armenia and in the Armenian-populated regions of the Ottoman Empire. The main goal of the article is to present and analyze the stages and outcomes of the policy of cultural genocide perpetrated by the Young Turks in Western Armenia and other Armenian-populated areas of the Ottoman Empire, and then by the Kemalists in the Republic of Turkey. The research used historical-comparative and historical-analytical methods. In the course of the study, we concluded that the policy of destruction of the nation and culture is a red thread throughout the history of Turkey's official policy. And now, pursuing an open policy of denying its historical past, it, whenever opportunity is present, destroys the cultural heritage of the Armenians. Inspired by the example of Turkey's impunity, the same policy of "cultural genocide" is being pursued by the latter's younger brother, the Republic of Azerbaijan. One of the most striking manifestations of this policy was the destruction of Armenian khachkars in the Nakhichevan Jugha.

Текст научной работы на тему «ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՔԵՄԱԼԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 1920-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՔԵՄԱԼԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 1920-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ*

ՀՏԴ 93/94:008 DOI: 10.52063/25792652-2021.4-54

ՄԱՆԵ ԿՈՆԻՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի ավագ լաբորանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն Koninyan.mane@yandex. ru

Հոդվածի նպատակն է հիմնավորել, որ երիտթուրքական ու քեմալական վարչակարգերի շրջաններում Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում ցեղասպան քաղաքականության զոհ դարձավ ոչ միայն հայ ժողովուրդը, այլև վերջինիս հոգևոր-մշակութային ժառանգությունը:

Հոդվածի հիմնական խնդիրներն են' ներկայացնել ու վերլուծել Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ այլ վայրերում երիտթուրքերի և այնուհետև Թուրքիայի Հանրապետության շրջանում քեմալականների կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության քաղաքականության փուլերն ու դրսևորումները:

Հետազոտության իրականացման ընթացքում կիրառել ենք պատմահամեմատական, պատմաքննական մեթոդները:

Հետազոտության ընթացքում հանգել ենք այն եզրակացության, որ ազգի ու մշակույթի ոչնչացման քաղաքականությունը կարմիր թելի պես միշտ առաջնային տեղ է զբաղեցրել թուրքական պաշտոնական քաղաքականության մեջ և այսօր էլ երբ Թուրքիան իր պատմական անցյալի նկատմամբ որդեգրել է բացահայտ ժխտողական քաղաքականություն, պատեհ առիթի դեպքում ոչնչացնում է մեր մշակութային ժառանգությունը:

Թուրքիայի անպատժելիության օրինակից ոգևորված՝ հայ պատմամշակութային ժառանգության նկատմամբ «մշակութային ցեղասպանության» նույն քաղաքականությունն է այսօր իրականացնում վերջինիս կրտսեր եղբայրը' Ադրբեջանի Հանրապետությունը, ինչի վառ դրսևորումներից մեկը Նախիջևանում Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացումն էր:

Հիմնաբառեր' Արևմտյան Հայաստան, Օսմանյան կայսրություն, հայոց ցեղասպանություն, մշակութային եղեռն, Լոզանի պայմանագիր, Ազգերի լիգա;

Ներածություն

Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում հայ ժողովրդի նկատմամբ գործադրված ցեղասպան քաղաքականությունը, որը սկսվել էր դեռևս 1890-ական թվականներից և շարունակվել երիտթուրքական ու քեմալական

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 25.12.2021թ.:

է 07.11.2021թ., գրախոսվել' 26.11.2021թ.,

տպագրության

54

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

վարչակարգերի շրջաններում, հայությանը մարդկային կորուստներից զատ ահռելի վնաս պատճառեց' վերջինիս զրկելով հոգևոր-մշակութային արժեքներից:

Պատմական փաստերի ու իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ թուրքական կառավարությունները ծրագրել էին ինչպես հայ էթնոսի իսպառ բնաջնջումը, այնպես էլ հայ մշակութային ժառանգության ոչնչացումը: Հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության նկատմամբ ոչնչացման քաղաքականության' «մշակութային ցեղասպանության» կամ «մշակութային վանդալիզմի» (Հովհաննիսյան 5) առաջին դրսևորումների մասին հիշատակվում են դեռևս 16-17-րդ դարերի վկայություններում, սակայն նման գործելաոճն ավելի ընդգծված բնույթ ստացավ 19-րդ դարի վերջերից (Պարսամյան 351):

Աբդուլհամիդյան ցեղասպան քաղաքականությունից սկսած, երբ թուրքական իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանությունը, որպես այդպիսին, դարձավ ընդգծված քաղաքականություն, «մշակութային

ցեղասպանությունը» կազմեց այդ քաղաքականության բաղկացուցիչ մասը: Քանի որ հայկական հուշարձանները դիտարկվում էին որպես թուրքերի կողմից ժխտված պատմական իրականությունը մատնող անշունչ, սակայն չափազանց խոսուն վկաներ («Վարձք» 3), ուստի այդ արժեքների ոչնչացումը թուրքական վարչակարգերի համար դարձել էր գերխնդիր' հայկական ինքնությունը կորցնելու և մոռացության մատնելու լավագույն ճանապարհ:

Հայ պատմամշակութային ժառանգության նկատմամբ երիտթուրքերի «մշակութային ցեղասպանության» քաղաքականությունը

Ցեղասպանության հետևանքով նախ արևմտահայությունը կոտորվեց իր բնօրրանում, կենդանի մնացածները (հիմնականում կանայք և երեխաները) բռնի ուծացվեցին, ապա հայ անունը հիշատակող հուշարձանները ոչնչացվեցին, անգամ հայկական գերեզմանաքարերը քարուքանդ արվեցին, ինչն էլ, ըստ թուրքական իշխանությունների, հետզհետե պետք է հանգեցներ հիշողության մոռացման' չկա հայ, չկան հայկական մշակութային արժեքներ, հետևաբար չի լինի նաև հիշողություն:

Բարբարոսության առաջնային թիրախ էին ընտրվում հատկապես այն հուշարձանները, որոնք իրենց գոյությամբ առավել ցայտուն կերպով էին մատնանշում տեղաբնիկ հայ ժողովրդի ներկայությունն իրենց պատմական հայրենիքում: Առաջին հերթին ոչնչացվեցին վանքերն ու եկեղեցիները, խաչքարերն ու հայկական գերեզմանոցները: Մինչդեռ հայկական կամուրջներից, աղբյուրներից ու

հասարակական այլ կառույցներից անհետանում էին միայն հայերեն արձանագրությունները, քանի որ այդ կառույցները հետո էլ կարող էին շահագործվել («Վարձք» 3-4):

Անհերքելի է այն փաստը, որ դեռևս 1894-1896 թթ.-ի աբդուլհամիդյան կոտորածների ժամանակ թալանվել ու քանդվել են հարյուրավոր եկեղեցիներ ու վանքեր, իսկ հայ մշակույթի անբաժան մասը կազմող ձեռագրերը' այրվել: Այդ մասին են վկայում 1896 թ.-ի տեղեկագրերը. «Մահմետական խուժանը իր կատաղութիւնը ամէնէն աւելի թափեց հայ վանորէից, եկեղեցեաց, դպրոցաց եւ մատենադարանաց վրայ: Ասոնք, այսօր, առհասարակ աւերակաց կոյտեր դարձած են, մանաւանդ գիւղերուն եւ գաւառներուն մէջ» (Եարտըմեան 20):

Այն, որ թուրքական իշխանություններն ամենախիստ հսկողության տակ են պահել հատկապես հայկական եկեղեցիներն ու վանքերը, վկայում են նաև Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի պաշտոնական գրությունները' թաքրիրները, որոնցից տեղեկանում ենք, որ դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին' 1912-1913 թթ.-ին, թուրքական կառավարող շրջանները հատուկ «հետաքրքրություն» են ցուցաբերել հատկապես կայսրության տարածքում գտնվող բոլոր հայկական

55

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

վանքերի ու եկեղեցիների նկատմամբ: Ինչպես ցույց տվեցին հետագա պատմական դեպքերը, այդ հատուկ «հետաքրքրությունը» որոշակի կապ ունեցավ Հայոց ցեղասպանության հետ (Սաֆրաստյան 42):

Հայ ժողովուրդը պատմամշակութային արժեքների մեծ կորուստ ունեցավ հատկապես Առաջին աշխարհամարտի տարիներին: Ըստ Մ. Օրմանյանի՝ Արևմտյան Հայաստանում 1912 թ.-ին եղել են 2200 վանք ու եկեղեցի, որոնցից մեծագույն մասը ոչնչացվել են: Ա. Ահարոնյանի և Պողոս Նուբարի կողմից Փարիզի խաղաղության վեհաժողովին 1919 թ.-ին ներկայացված հուշագրի համաձայն' Օսմանյան կայսրության տարածքում նշվում են լրիվ կամ մասամբ կործանված 83 եպիսկոպոսանիստ առաջնորդարաններ, 1860 եկեղեցի և մատուռ, 229 վանք (Քեշիշյան 125-126): Տարբեր հետազոտողներ Արևմտյան Հայաստանի վանքերի ու եկեղեցիների վերաբերյալ թեև միմյանցից տարբերվող ու մոտավոր թվեր են ներկայացնում, սակայն մի բան ակնհայտ է' Առաջին աշխարհամարտի ընթացքում և արդեն հանրապետական Թուրքիայի շրջանում հայերը շարունակել են կրել մշակութային մեծ կորուստներ: Հարցն այն է, որ վանքերն ու եկեղեցիները հոգևոր կենտրոններ լինելուց զատ եղել են նաև կրթական կենտրոններ' կից ունենալով տպարաններ, մատենադարաններ, թանգարաններ, այսինքն' հանդիսացել են քաղաքակրթական օրրաններ և հայի ինքնության պահպանման գերազանց լծակներ (Գէորգ Մեսրոպ 776-777):

Պատմաճարտարապետական հուշարձանների ոչնչացումը զուգորդվում էր արժեքավոր ձեռագրերի կորուստով, որոնցում ամփոփված էր հայ ժողովրդի հազարամյա գիտական միտքն ու հանճարը, որոնք որևէ նյութական հատուցմամբ չեն կարող վերականգնվել (Մարուքյան 8-9): Եթե քանդված, թալանված ու այրված հայկական վանքերի, եկեղեցիների ու ճարտարապետական այլ շինությունների մասին մոտավոր պատկերացում ունենք' համաձայն պատրիարքարանի թաքրիրների, ապա դժվար է ստույգ նշել, թե որքան ձեռագրային կորուստներ ունեցանք, քանի որ թե' 1894-1896 թթ.-ի համիդյան կոտորածների, թե' 1909 թ.-ի Կիլիկիայի ջարդերի և թե' 1915 թ.-ի Մեծ եղեռնի տարիներին Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում գտնվող հայերեն ձեռագրերի մասին ընդհանուր ցուցակ չունենք, իսկ եղած զեկուցագրերում այդ մասին տեղեկությունները կցկտուր են և հիմնականում դրանք վերաբերում են մարդկային կորուստներին: Սակայն այն փաստը, որ ոչնչացվել, այրվել ու կողոպտվել են հարյուրավոր վանքեր ու եկեղեցիներ, ինքնըստինքյան վկայում է այն մասին, որ շատ վայրերում մեր ձեռագիր գանձերը ևս ոչնչացվել են (Քոլանջյան 98):

«Մշակութային ցեղասպանության» քաղաքականությունը քեմալականների կողմից

Եթե համիդյան և երիտթուրքական վարչակարգերի համար առաջնային խնդիրը հայերի ֆիզիկական բնաջնջումն էր, և մշակութային ցեղասպանությունը ինչ-որ տեղ մղվում էր երկրորդական պլան, ապա քեմալական-հանրապետական վարչակարգի համար ուղղակի հրամայական դարձավ շարունակել և ավարտին հասցնել հայերի պատմական տարածքներում նրանց՝ որպես տեղաբնիկի հանգամանքը փաստող ցանկացած մշակութային հետքի անխնա ոչնչացումը (Պարսամյան 350-351):

Հարկ է նշել, որ քեմալականների կողմից հայ մշակութային արժեքների ոչնչացումը շարունակվում էր արևմտահայ բեկորների հալածանքի, կոտորածի, բռնի թալանի ու կողոպուտի հետ զուգահեռ: Փաստորեն քեմալականները կանգնեցին Թուրքիայում փրկված ազգային փոքրամասնությունների գազանային ոչնչացման ուղու վրա (Կիրակոսյան 242):

56

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

Եթե ցեղասպանության տարիներին երիտթուրքական վարչակարգի կողմից մշակութային արժեքների ոչնչացումը իրականացվում էր այնքանով, որքանով անհրաժեշտ էր' ելնելով ցեղասպանական գործողությունն իրականացնելու անհրաժեշտությունից , ապա քեմալական շրջանում մշակութային արժեքների ոչնչացումը, հայկակական բնակավայրերի, անգամ քրիստոնեական սրբավայրերի տեղանունները փոփոխելու պետական քաղաքականությունը դարձավ պարտադիր հրամայական:

Քեմալականների կողմից հայկական դարավոր հուշարձանները

կանխամտածված ու հետևողականորեն ոչնչացնելու առնչությամբ լուրջ քայլեր ձեռնարկվեցին: Ուշագրավ է Ռիզա Նուրի բեյի' 1921 թ.-ի մայիսի 25-ի նամակը' ուղղված արևելյան ճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրին, որում մասնավորապես ասվում էր. «Անի քաղաքին հուշարձաններու մնացորդներն ու հետքերը երկրագունտի երեսէն պէտք է ջնջուին: Դուք մեծ ծառայությիւն մը մատուցած պիտի ըլլաք Թուրքիոյ' այս նպատակը իրագործելու գիծով» (Եարտըմեան 29-30): Հարկ է նշել, որ 1920-ական թվականներից սկզբնավորված թուրքական քաղաքականության այս գիծը շարունակվել և շարունակվում է նաև մեր օրերում:

Գործադրելով մշակութային ցեղասպանության քաղաքականություն' քեմալական վարչակարգը վերջնական ավարտին հասցրած էր համարում հայության դեմ գործադրած ցեղասպանության քաղաքականությունը, քանի որ արդեն իր բնօրրանից վերացվել էր հայ տարրը, որի պատմական հայրենիքը լիովին գտնվում էր Թուրքիայի տիրապետության տակ, որտեղ բնակություն էին հաստատել թուրքեր ու մահմեդական այլ ժողովուրդներ: Քեմալականների վերջնական նպատակը

հայությանը հայրենիք ունենալու իրավունքից զրկելն էր, մի բան, որ իր արտաքին քաղաքականության մեջ ճարպիկ ձևով իրականացնում էր Մ. Քեմալը:

Հարկ է նշել, որ հայկական բնակավայրերը մահմեդականներով բնակեցնելու քաղաքականությունը թուրքական իշխանություններն անում էին աներևակայելիորեն արագ ու կատաղի մոլագարությամբ, որովհետև փախստական հայերի վերադարձը կարող էր փոխել հայաթափված հայկական տարածքների ժողովրդագրական պատկերը (Հակոբյան 220): Տարածքները յուրացնելուց զատ, թուրքական

իշխանություններն անցան հայկական տեղանունների փոփոխման' թուրքացման քաղաքականությանը: Անվանափոխվում էին ոչ միայն նահանգի, գավառի, գյուղերի, սարի, գետի, այլև քրիստոնեական սրբավայրերի անունները (Սահակյան 29):

Այսպիսով' մշակութային ժառանգության ոչնչացմանը զուգահեռ'

իրականացվում է հայկական բնակավայրերի անվանումների վերանվանման' թուրքացման կամ քրդացման գործընթացը: 1928 թ.-ից սկսվում է Արևմտյան Հայաստանի բնակավայրերի զանգվածային անվանափոխության շրջանը, անգամ ստեղծվում է հատուկ կազմակերպություն, որը զբաղվում է այդ գործով (Հովհաննիսյան 9): Քանի որ հայկական բնակավայրերի հայեցի անվանումը թուրքական կողմի համար կարող էր խոցելի լինել, ուստի հանրապետական Թուրքիան հետևողական և ընդգծված քաղաքականություն է տարել այդ ուղղությամբ' ձևախեղելով հայկական բնակավայրերի անվանումները: Այդ քաղաքականությունը պետք է նպաստեր նաև միատարր թուրքական պետության ստեղծմանը:

Հարկ է նշել, որ հայկական տեղանունները ձևախեղելու և հիմնովին անվանափոխելու այդ քաղաքականությունը քեմալականների նորամուծությունը չէր: Օսմանյան կայսրությունում հայկական տեղանուններն անվանափոխելու

քաղաքականությունը ունի դարերի պատմություն: Դա ընդգծված քաղաքականություն դարձավ դեռ աբդուլհամիդյան ժամանակաշրջանից սկսած: Հենց այդ 1

1 Խոսքն այն մասին է, որ վանքերն ու եկեղեցիները դառնում էին պահեստներ, գոմեր, հատկապես հայ կանանց և երեխաների հավաքատեղի, որտեղ վերջիններիս կարող էին ուղղակի այրել և այլն:

57

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

ժամանակաշրջանում էր, որ փորձելով ոչնչացնել «Հայաստան» անվանումը' այն փոխարինվեց հնարովի «Քրդստան» կամ արհեստական «Անատոլիա» հասկացություններով, որոնցով Բարձր դուռը ձգտում էր արևմտյան տերություններին հավաստիացնել, որ Հայկական հարց գոյություն չունի, քանզի չկա Հայաստան (Հովհաննիսյան 85):

Արևմտյան Հայաստանի տեղանունների ձևախեղման փորձը շարունակվեց նաև երիտթուրքերի օրոք, երբ դեռևս հենց ցեղասպանության գործադրման շրջանում 1916 թ.-ին, Էնվերի հրամանագրերից իմանում ենք, որ վերջինս հրամայել էր հայկական, հունական, բուլղարական և ոչ մահմեդական ժողովուրդներին պատկանող նահանգի, գավառի, գյուղաքաղաքի, գյուղի, սարի, գետի անվանումները վերածել թուրքերենի (Հովհաննիսյան 95): Այդ քաղաքականությունը շարունակեցին նաև հանրապետական Թուրքիայի կառավարողները' Մ. Քեմալ Աթաթյուրքից սկսած:

Հայ բնակավայրերի տեղանունները փոխելու գործելաոճով թուրքական' մեկը մյուսին հաջորդող իշխանությունները փորձում էին ոչ միայն քողարկել Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը, այլև թուրքացնել այն, ինչը պատկանում էր հայ ժողովրդին' սկսած հոգևոր-մշակութային ժառանգությունից՝ փորձելով ստվեր նետել պատմական ճշմարտության վրա' հերքել հայերի տեղաբնիկ լինելու հանգամանքը: Քանի որ տեղանունները պատմական անցյալի խոսուն վկաներ էին, այդ էր պատճառը, որ միատարր Թուրքիայի Հանրապետության կայացման գործընթացում տեղանունների թուրքացմանը վերապահվել էր կարևոր գործառույթ (Մելքոնյան 30):

Մշակութային ցեղասպանության գլխավոր նպատակը, որով վերջնական ավարտին հասցրած կհամարվեր հայության դեմ գործադրված ցեղասպանության քաղաքականությունը, այն է, որ ներկայացվի, թե Օսմանյան կայսրության անբաժանելի մաս կազմող արևելյան նահանգները երբեք հայերի բնօրրանը չեն եղել, որ հայերը տեղաբնիկ չեն, չունեն հոգևոր-մշակութային ժառանգություն: Դրանով էր պայմանավորված, որ 1923 թ.-ից սկսած Արևմտյան Հայաստանի տարածքը պաշտոնապես կոչվեց Արևե[յան Անատոլիա (Մելքոնյան 88):

Եզրակացություն

Ամփոփելով կարող ենք նշել, որ երիտթուրքերի որդեգրած «Թուրքիան թուրքերի համար» կարգախոսն իր վերջական հանգուցալուծումը գտավ հանրապետական Թուրքիայի կառավարող շրջանակների կողմից, երբ կոտորվեց կամ բռնի թուրքացվեց ոչ միայն արևմտահայությունը, այլև այդ բռնի թուրքացման կնիքը դրոշմվեց հայության բնօրրան Արևմտահայաստանի վրա. հիմնահատակ ավերվեց (և այսօր էլ շարունակվում է նույն վանդալիզմը) մեր դարավոր մշակութային ժառանգությունը, իսկ երբեմնի հայկական բնակավայրերի անվանումները խեղվելով թուրքացվեցին:

Քեմալական վարչակարգը, օգտվելով հետպատերազմյան

աշխարհաքաղաքական իր համար շահեկան դրությունից, ոչ միայն չանցավ հատուցման ճանապարհով, ինչն արձանագրված էր վերջինիս' համաձայն Անտանտի տերությունների' դեռևս 1915 թ.-ի մայիսի 24-ի համատեղ հռչակագրի և երիտթուրքերի դատավարության կայացրած դատավճիռների, այլև շարունակեց երիտթուրքերի կիսատ թողած ցեղասպան քաղաքականությունը' գործադրելով մշակութային եղեռն, Արևմտահայաստանը «մաքրելով» հայությունից և հարձակում սկսելով արդեն Արևեւյան Հայաստանի դեմ: Ավելին' արդեն 1930-ական թվականներից կյանքի կոչվեց ազգանունների թուրքացման օրենքը, որով, օրինակ, հայերի դեպքում արգելվեց կրել ազգանուն, որ հայկական հնչեղություն ուներ և ազգային պատկանելություն էր հիշեցնում (Փիրումյան 97): Թուրքական այդ

քաղաքականության նպատակն էր Թուրքիայի տարածքում բնակվող ազգային փոքրամասնություններին զրկել իրենց ինքնությունը պահպանելու հնարավորությունից:

58

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

Հիշեցնենք, որ Թուրքիայի Հանրապետությունը անգամ հուշարձանների պահպանմանն ու խնամքին վերաբերող միջազգային պայմանագրեր է ստորագրել, նման պարտավորություններ նա ստանձնել է նաև ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության նկատմամբ: Ավելին՝ մշակութային ժառանգության նկատմամբ Թուրքիայի պարտավորությունները ամրագրված են նաև միջազգային փաստաթղթերում: Լոզանի պայմանագրի 1-ին մասի 3-րդ բաժինը' 37-44-րդ հոդվածները, ամբողջությամբ վերաբերում են Թուրքիայի հպատակության տակ գտնվող քրիստոնյա ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպա-նությանը: Հենց 37-րդ հոդվածը փաստում է, որ 38-44-րդ հոդվածներում ամրագրված պարտավորություններն անբեկանելի են և թուրքական ոչ մի օրենք, կանոնակարգ կամ պաշտոնական գործողություն չի կարող խոչընդոտել այդ դրույթների կատարմանը (Մարուքյան 79): Վերոհիշյալ հոդվածների համաձայն' Թուրքիան պարտավորվում էր առանց սեռի, լեզվի և դավանանքի խտրականության երաշխավորել թուրքահպատակ բնակչության կյանքի, գույքի պաշտպանությունը, ապահովելու էր իրավահավասարություն և կրոնի ու լեզվի ազատ գործածություն: 42-րդ հոդվածով թուրքական կառավարությունը պարտավորվում էր լիակատար պահպանության տակ առնել և ապահովել քրիստոնյա փոքրամասնությունների եկեղեցիների, սինագոգերի, գերեզմանատների և կրոնական այլ հաստատությունների պաշտպանությունը (Պապյան 47-48): 44-րդ հոդվածով Թուրքիան համաձայնվում է, որ վերոհիշյալ հոդվածները հանդիսանում են միջազգային պարտադրություններ և դրանց իրագործումը հանձնվում է Ազգերի լիգային (Պապյան 48): Բայց ինչպես պատմությունն է ցույց տալիս, Թուրքիան ոչ միայն չի կատարում վերոհիշյալ հոդվածներով ստանձնած միջազգային պարտավորությունները, այլև

հետևողականորեն անտեսում և ոտնահարում է ոչ միայն ազգային փոքրամասնությունների իրավունքները, այլև վերջիններիս մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերում է ընդգծված «ոչնչացման»

քաղաքականություն: Վերոհիշյալ հոդվածների կարևորությունն այն է, որ թուրքական այդ հանցավոր քաղաքականությունը պաշտոնապես քննադատվել և միջազգային-իրավական գնահատականի է արժանացել նաև Լոզանի կոնֆերանսում: Սա խոսում է այն մասին, որ Օսմանյան կայսրությունը, ապա վերջինիս իրավահաջորդ քեմալական վարչակարգը հետևողականորեն ոտնահարում էին փոքրամասնությունների իրավունքները, ինչի հետևանքով նրանք ոչ միայն կոտորվել, այլև բռնի կերպով դավանափոխվել, քաղաքացիությունից զրկվել, բռնի տեղահանվել են, զրկվել իրենց մշակութային ժառանգությունից, ինչի պատճառով էլ վերոհիշյալ հոդվածների իրագործման վերահսկողությունը փոխանցվել էր Ազգերի լիգային: Սա խոսում է այն մասին, որ թուրքական կողմի որդեգրած մշակութային ցեղասպանության քաղաքականությունը պայմանագիրը ստորագրած պետություններից յուրաքանչյուրին լիարժեք իրավունք է տալիս ամբողջությամբ վերանայելու Լոզանի պայմանագիրը:

Թուրքիայի Հանրապետությունը 1965 թ.-ին ստորագրել է դեռես 1954 թ.-ին ուժի մեջ մտած Հաագայի կոնվենցիան, որում շեշտը դրված էր անկախ ծագումից մշակույթների պահպանման կարևորության վրա, որով Թուրքիան պարտավորվել է պատերազմի ժամանակ պահպանել մշակութային հուշարձանները, իսկ 1969 թ.-ի Վիեննայի կոնվենցիայի 60-րդ կոնվենցիայի համաձայն' բազմակողմ պայմանագրի մասնակիցներից մեկի կողմից պայմանագրի կոպիտ խախտումը մյուս մասնակիցներին իրավունք է տալիս կասեցնել պայմանագրի գործունեությունն ամբողջությամբ կամ մասամբ, կամ լիովին դադարեցնել այն (Պապյան 50): Թուրքիան միացել է նաև Եվրոպական խորհրդի կողմից ընդունված և 1985 թ.-ի հոկտեմբերի 3-ին Գրենադայում ստորագրված «Եվրոպական ճարտարապետական ժառանգության պահպանության կոնվենցիային», համաձայն որի՝ պետք է միջոցներ ձեռք առնվեն հուշարձանների, կառույցների համալիրների և տեսարժան վայրերի պահպանության

59

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

համար, կանխել պահպանության տակ եղած անշարժ գույքի փչացումը, քայքայումը կամ ոչնչացումը (Պարսամյան 357-358): Ավելորդ է նշել, որ թուրքական

իշխանությունները ոչ միայն չեն կատարում միջազգային պայմանագրերով ստանձնած մշակութային ժառանգության պահպանման պարտավորությունները, այլև պետական մակարդակով ճիշտ հակառակ քաղաքականություն են իրականացնում: Միջազգային հանրությունը ոչ միայն պետք է իրազեկվի այդ մասին, այլև համապատասխան քայլեր ձեռնարկի' Թուրքիային պարտադրելով կատարել իր ստանձնած միջազգային պարտավորությունները:

Ազգի ու մշակույթի ոչնչացման քաղաքականությունը կարմիր թելի պես միշտ առաջնային տեղ է զբաղեցրել թուրքական պաշտոնական քաղաքականության մեջ, և կարող ենք ասել, որ այսօր էլ, երբ Թուրքիան իր պատմական անցյալի նկատմամբ որդեգրել է բացահայտ ժխտողական քաղաքականություն (խոսքը վերաբերում է նախևառաջ Հայոց ցեղասպանությանը)' ոտնահարելով մարդու իրավունքները, ազգային ու կրոնական ճնշումների է ենթարկում Թուրքիայում բնակվող հայությանը և պատեհ առիթի դեպքում ոչնչացնում մեր մշակութային ժառանգությունը: Եվ չնայած այն բանին, որ համաձայն Թուրքիայում ընդունված պատմական հուշարձանների պահպանության ու վերականգնման օրենքի գոյության' ոչ մի հուշարձան չի վերականգնվել, ավելին' նենգափոխվել ու յուրացվել է («Վարձք» 5): Այսօր էլ Թուրքիայի անպատժելիության օրինակից ոգևորված' հայ

պատմամշակութային ժառանգության նկատմամբ «մշակութային ցեղասպանության» նույն քաղաքականությունը շարունակում է իրականացնել վերջինիս կրտսեր եղբայրը' Ադրբեջանի Հանրապետությունը, ինչի վառ դրսևորումներից մեկը Նախիջևանում Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացումն էր: Այդ նույն քաղաքականության տրամաբանական շարունակության ականատեսը դարձանք Արցախյան վերջին 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո: Ադրբեջանական ընդգծված քաղաքականությունը միտումնավոր թիրախավորում ու ոչնչացնում է Արցախի հայկական եկեղեցիներն ու մշակութային ժառանգության օբյեկտները:

Օգտագործված գրականություն

1. Եարտըմեան Հ. Տաճատ վրդ., Հայաստանի վանքերուն եւ եկեղեցիներուն մշակութային կորուստը 1894-1896 եւ 1915-1925 տարիներուն, Վենետիկ-Սուրբ Ղազար, 1995:

2. Կիրակոսյան Ջոն, Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ (1915-ից մինչև մեր օրերը), գիրք երկրորդ, Եր., 1983:

3. Հակոբյան Հակոբ, Տարագիր հայության հայրենիք վերադառնալու պահանջի պատմական և իրավական հիմքերը, Եր., 2002:

4. Հովհաննիսյան Անուշ, Թուրքիա. մշակութային ցեղասպանություն, Եր., ՀՀ ԳԱԱ, 2005:

5. Մարուքյան Արմեն, Հայոց ցեղասպանության նյութական հետևանքների հաղթահարման հիմնահարցը, Եր., ՊԻ, 2015:

6. Մելքոնյան Ռուբեն, Տեղանունների փոփոխությունը' որպես թուրքացման քաղաքականություն, 21-րդ դար, տեղեկատվական-վերլուծական հանդես, 6 (28), 2009:

7. Պապյան Արա, Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները, Եր. 2007:

8. Պարսամյան Սեդա, Հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման թուրքական քաղաքականության շարունակականությունը// Մերձավոր Արևելք (պատմություն, քաղաքականություն, մշակույթ), հոդվածների ժողովածու, թիվ VIII, Եր., 2012:

60

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

9. Սահակյան Լուսինե, Տեղանունների թուրքացումն Օսմանյան կայսրությունում և հանրապետական Թուրքիայում, Մոնրեալ-Արոդ:

10. Սաֆրաստյան Արամ, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի կողմից Թուրքիայի արդարադատության և դավանանքների մինիստրության ներկայացված հայկական եկեղեցիների և վանքերի ցուցակներն ու թաքրիրները (1912-1913 թթ.), Էջմիածին, Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, Ա, 1965:

11. Փիրումյան Ռուբինա, Փոքրամասնությունների ազգային ինքնության հարցը Թուրքիայում, «Վէմ» համահայկական հանդես, 2010, թիվ 1 (29), հունվար-մարտ:

12. Քեշիշյան Մերի, Հայկական մշակութային եղեռնը Օսմանյան Թուրքիայի տարածքում, Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հարցեր, գիտ. աշխատություններ, թիվ 7, Եր., ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, 2003:

13. Քոլանջյան Սուրեն, Հայկական կոտորածները և մեր ձեռագրական կորուստները, Էջմիածին, Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, Բ-Դ, 1965:

14. «Հայաստանի կոչնակ» շաբաթաթերթ, Նյու Յորք, 1931, թիւ 25, հունիսի 20; Գէորգ Մեսրոպ, Թուրքիոյ հայոց կորուստները 1915-1922թթ.:

15. «Վարձք», Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, թիվ 2, հուլիս-նոյեմբեր, Արևմտյան Հայաստանի պատմական հուշարձանների վիճակը 1915 թ.-ից ի վեր, Եր., 2010:

Works Cited

1. Yeartemean H. Tachat vrd., Hayastani vanqerun ev ekeghecinerun mshakutayin korusty 1894-1896 tarinerun, [Cultural loss of the churches and monasteries of Armenia in 1894-1896 and the years 1915-1925] Venetik-Surb Ghazar, 1995.

2. Kirakosyan John, Eriyturkery patmutyan datastani araj (1915-ic minchev mer orery), [Young Turks before the Court of History (from 1915 to the Present Day)] girq erkrord, Yer., 1983.

3. Hakobyan Hakob, Taragir hayutyan hayreniq veradarnalu pahanji patmakan ev iravakan himqery, [Historical and Legal Foundations of the Requirements of the Return of the Armenians in their Homeland] Yer., 2002:

4. Hovhannisyan Anush, Turqia. Mshakutayin ceghaspanutyun, [Turkey. Cultural Genocid] Yer., HH GAA, 2005:

5. Maruqyan Armen, Hayoc ceghaspanutyan nyutakan hetevanqneri haghtaharman himnaharcery, [The Problem of Overcoming the Material Consequences of the Armenian Genocide] Yer., PI, 2015:

6. Melqonyan Rouben, Teghanunneri popokhutyuny vorpes turqacman qaghaqakanutyun, 21 dar, teghekatvakan-verluctakan handes, [Changing Toponyms as a Policy of Refinement, 21st Century, Information and Analytical Journal] 6 (28), 2009:

7. Papyan Ara, Hayoc pahanjatirutyan iravakan himunqnery, [Legal foundations of the Armenian claim] Yer. 2007.

8. Parsamyan Seda, Haykakan mshakutayin hushardzanneri vochnchacman turqakan qaghaqakanutyan sharunakutyuny/ Merdzavor Arevelq (patmutyun, qaghaqakanutyun, mshakuyt), [Continuation of the Turkish Policy of Destruction of Armenian Cultural Monuments// Middle East (History, Politics, culture)] hodvacneri joghovatsu, tiv VIII, Yer., 2012.

9. Sahakyan Lusine, Teghanunneri turqacumn Osmanyan kaysrutyunum ev hanrapetakan Turqiayum, [Turkification of Tponyms in the Ottoman Empire and Republican Turkey] Monreal-Arod.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

61

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

10. Safrastyan Aram, Kostandnupolsi Hayoc patriarqarani koghmic Turqiayi ardaradatutyan ev davananqneri ministrutyan nerkayacvats haykakan ekeghecineri ev vanqeri cucaknern u taqrirnery (1912-1913 tt.), [The List and Hiding Places of Armenian Churches and Monasteries Presented by the Ministry of Justice and Religions of Turkey by the Armenian Patriarchate of Constantinople (1912-1913)] Ejmiatsin, Pashtonakan amsagir Hayrapetakan Atoroy S. Ejmiatsni, A, 1965.

11. Pirumyan Roubina, Pokramasnutyunneri azgayin inqnutyan harcy Turkiayum, [The Issue of National Identity of Minorities in Turkey] «Vem» hamahaykakan handes, 2010, tiv 1(29), hounvar-mart.

12. Qeshishyan Mery, Haykakan mshakutayin egherny Osmanyan Turqiayi taratsqum, Hayoc ceghaspanutyan patmutyan ev patmagrutyan harcer, [Armenian Cultural Genocide in the Ottoman Turkey, the History and Historiography of the Armenian Genocide, the Scientific Literature Papers] git. ashxatutyunner, tiv 7, Yer., HH GAA Hayoc ceghaspanutyan tangaran-institut, 2003.

13. Qolangyan Souren, Haykakan kotoracnery ev mer dzeragrakan korustnery, [The Armenian Massacres and our Handwritten Loss, Echmiadzin, the Official Journal of the Patriarchal throne of St. Echmiadzin] Ejmiatsin, Pashtonakan amsagir Hayrapetakan Atoroy S. Ejmiatsni, B-D, 1965.

14. «Hayastani kochnak» shabatatert, [The weekly] New York, 1931, tiv 25, hunisi 20, Gevorg Mesrop, Turqioy hayoc korustnery 1915-1922 tt.

15. «Vardzq», Haykakan chartarapetutyunn ususmnasirogh himnadram, tiv 2, hulis-noyember, Arevmtyan Hayastani patmakan hushardzanneri vichaky 1915 t.-ic I ver, [Foundation for Research on Armenian Architecture, No. 2, July-November, the state of the historical monuments of Western Armenia in 1915 godus as long as they were] Yer., 2010.

YOUNG TURKS' ONGOING POLICY OF «CULTURAL GENOCIDE» AGAINST ARMENIAN CULTURAL HERITAGE BY THE KEMALISTS IN 1920S

MANE KONINYAN

NAS RA Institute of History, Department of the Armenian Question and Armenian Genocide, Senior assistant,

Yerervan, the Republic of Armenia

The purpose of this article is to substantiate the fact that not only the Armenian people, but also their spiritual and cultural heritage fell victim to the policy of genocide perpetrated by the Young Turks and Kemalist regimes in Western Armenia and in the Armenian-populated regions of the Ottoman Empire.

The main goal of the article is to present and analyze the stages and outcomes of the policy of cultural genocide perpetrated by the Young Turks in Western Armenia and other Armenian-populated areas of the Ottoman Empire, and then by the Kemalists in the Republic of Turkey.

The research used historical-comparative and historical-analytical methods. In the course of the study, we concluded that the policy of destruction of the nation and culture is a red thread throughout the history of Turkey's official policy. And now, pursuing an open policy of denying its historical past, it, whenever opportunity is present, destroys the cultural heritage of the Armenians. Inspired by the example of Turkey's impunity, the same policy of "cultural genocide" is being pursued by the latter's younger brother, the

62

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

Republic of Azerbaijan. One of the most striking manifestations of this policy was the destruction of Armenian khachkars in the Nakhichevan Jugha.

Key words: Western Armenia, Ottoman Empire, The Armenian Genocide, Cultural genocide, Treaty of Lausann, League of Nations.

ПРОДОЛЖЕНИЕ ПОЛИТИКИ «КУЛЬТУРНОГО ГЕНОЦИДА» МЛАДОТУРОК В ОТНОШЕНИИ АРМЯНСКОГО КУЛЬТУРНОГО НАСЛЕДИЯ КЕМАЛИСТАМИ В 1920-Е ГОДЫ

МАНЭ КОНИНЯН

старший лаборант отдела Истории Армянского вопроса и Геноцида армян Института истории НАН РА, г. Ереван, Республика Армения

Целью данной статьи является обоснование факта, что не только армянский народ, но и его духовное и культурное наследие пали жертвой политики геноцида младотурок и кемалистских режимов в Западной Армении и в армянонаселенных районах Османской империи.

Основная цель статьи - представить и проанализировать этапы и проявления политики культурного геноцида, проводимой младотурками в Западной Армении и других населенных армянами районах Османской империи, а затем и в Турецкой Республике.

В ходе исследования были использованы историко-сравнительный и историко-аналитический методы.

Мы пришли к выводу о том, что политика уничтожения нации и культуры красной нитью проходит через всю историю официальной политики Турции. И сейчас, проводя открытую политику отрицания своего исторического прошлого, она, при необходимости, уничтожает и культурное наследие армян. Воодушевившись примером безнаказанности Турции, такую же политику «культурного геноцида» сегодня проводит и младший брат последней - Азербайджанская Республика. Одним из самых ярких проявлений проведения подобной политики стало разрушение армянских хачкаров в нахичеванской Джуге.

Ключевые слова: Западная Армения, Османская империя, Геноцид армян, Культурный геноцид, Лозаннский договор, Лига Наций.

63

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.