Научная статья на тему 'ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ՏԵՍԱԿԱՆ ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ'

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ՏԵՍԱԿԱՆ ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
84
22
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Թուրքիա / Հայաստան / Հարավային Կովկաս / աշխարհառազմավարություն / աշխարհաքաղաքականություն / Եվրասիականություն / պանթյուրքիզմ

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Սաֆրաստյան Ռուբեն

Հայաստանի Հանրապետության նկատմամբ 1990-ական թթ.-ին Թուրքիայի վարած քաղաքականության բուն էությունը հասկանալու համար, ի թիվս այլ գործոնների, անհրաժեշտ է հաշվի առնել նաև նրա տարածաշրջանային աշխարհառազմավարության առանձնահատկություն-ները։ Ցավոք, այն հաճախակի անտեսվում է հետազոտական գրականության մեջ: Սույն հոդվածի նպատակն է քննել Թուրքիայի աշխարհառազ-մավարության հետ առնչվող որոշ հիմնարար գործոններ, ինչպիսիք են՝ պատմականը, գաղափարականը և աշխարհաքաղաքականը: Հոդվածը հեղինակի կողմից նախապատրաստվող մենագրական հետազոտության մասն է կազմում: Մասնավորապես պատմական նյութի հիմքով ընդգծվում է Թուրքիայի համար Հարավային Կովկասի կարևոր նշանակությունը և քննության են առնվում Խորհրդային Միության փլուզումից հետո նրա տարածաշրջանային ռազմավարության ձևավորման տեսական հիմքերը: Հոդվածի աղբյուրագիտական հենքն են կազմել ինչպես սկզբնաղբյուրի նշանակություն ունեցող պաշտոնական նյութերը, այնպես էլ ժամանակի մամուլը և հետազոտական գրականությունը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ARMENIA IN TURKEY'S SOUTH CAUCASUS GEOSTRATEGY: SOME HISTORICAL AND THEORETICAL OBSERVATIONS

To understand the essence of Turkey's policy towards the Republic of Armenia in the 1990s it is important to take into account, among other factors, also the peculiarities of its regional geostrategy. Unfortunately, this approach is often overlooked. This article aims at examination of some of the basic factors related to Turkey's geostrategy, such as historical, ideological and geopolitical. In particular, based on the research of historical facts, the importance of the South Caucasus for Turkey is emphasized. In addition, theorethical base for the formation of its regional strategy after the collapse of the Soviet Union is examined. The sources of the article were both the official materials and the press of the time, as well as the research literature.

Текст научной работы на тему «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ՏԵՍԱԿԱՆ ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 3(10), 2021

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, HISTORY, ИСТОРИЯ

----------------------------------

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԱՇ ԽԱՐՀԱՌԱԶՄԱՎԱՐՈ ՒԹՅՈ ՒՆՈՒՄ.

ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ՏԵՍԱԿԱՆ ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ*

ՀՏԴ 930.2 (479.25:560) DOI: 10.52063/25792652-2021.3-23

ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար և տնօրենի խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն ruben.safrastvan@fulbrightmail. org

Հայաստանի Հանրապետության նկատմամբ 1990-ական թթ.-ին Թուրքիայի վարած քաղաքականության բուն էությունը հասկանալու համար, ի թիվս այլ գործոնների, անհրաժեշտ է հաշվի առնել նաև նրա տարածաշրջանային աշխարհառազմավարության առանձնահատկությունները։ Ցավոք, այն հաճախակի անտեսվում է հետազոտական գրականության մեջ:

Սույն հոդվածի նպատակն է քննել Թուրքիայի աշխարհառազմավարության հետ առնչվող որոշ հիմնարար գործոններ, ինչպիսիք են՝ պատմականը, գաղափարականը և աշխարհաքաղաքականը: Հոդվածը

հեղինակի կողմից նախապատրաստվող մենագրական հետազոտության մասն է կազմում:

Մասնավորապես պատմական նյութի հիմքով ընդգծվում է Թուրքիայի համար Հարավային Կովկասի կարևոր նշանակությունը և քննության են առնվում Խորհրդային Միության փլուզումից հետո նրա տարածաշրջանային ռազմավարության ձևավորման տեսական հիմքերը:

Հոդվածի աղբյուրագիտական հենքն են կազմել ինչպես սկզբնաղբյուրի նշանակություն ունեցող պաշտոնական նյութերը, այնպես էլ ժամանակի մամուլը և հետազոտական գրականությունը:

Հիմնաբառեր՝ Թուրքիա, Հայաստան, Հարավային Կովկաս, աշխարհառազմավարություն, աշխարհաքաղաքականություն, եվրասիականություն, պանթյուրքիզմ:

Նախաբան

ԽՍՀՄ փլուզումից և Հարավային Կովկասում անկախ պետությունների առաջացումից հետո Թուրքիան փորձեց արագորեն օգտվել տարածաշրջանում տիրող խառնաշփոթ իրավիճակից և լրացնել առաջացած վակումը: Սկսեց ձևավորվել տարածաջրանային նոր աշխարհառազմավարություն, որի շրջանակներում

մշակվեցին Հայաստանի նկատմամբ քաղաքականության հիմևադրույթները:

* Հոդվածը ներկայացվել է 07.12.2021թ., գրախոսվել' 12.12.2021թ., տպագրության ընդունվել' 25.12.2021թ.:

23

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

Թուրքիայի աշխահառազմավարության մեջ այդ կարևոր տեղաշարժերի առանձնհատկությունների բացահայտումը դժվարացնում է այն հանգամանքը, որ այդ երկրում չի ձևավորվել ավանդույթ՝ կանոնավոր կերպով պաշտոնապես հրապարակելու արտաքին քաղաքականության սկզբունքային դրույթներն ու տեսլականները, կիսելու դրանք հանրության հետ: Չեն հրապարակվել լայնածավալ պաշտոնական «Արտաքին քաղաքականության ռազմավարություն» կամ

հայեցակարգային բնույթի այլ նմանատիպ փաստաթղթեր: Այդ բացը լրացնելու նպատակով անդրադառնում ենք 1990-ական թթ. Թուրքիայի արտաքին քաղաքական ռազմավարության փոփոխությունը պայմանավորած և հիմնավորած պատմական ու գաղափարական գործոնների քննությանը:

Պատմական անցյալի գործոնը

Ինչպես ցույց է տալիս անդրադարձը ոչ այնքան հեռավոր անցյալին, Հարավային Կովկասը ունեցել է Թուրքիայի համար կարևորագույն նշանակություն: Երիտթուրքերի կառավարման շրջանում այն ընկալվում էր պանթյուրքիզմի գաղափարական-քաղաքական հաեցակարգի շրջանակներում՝ որպես պատնեշ, որն անհրաժեշտ է հաղթահարել՝ ուղղակի կապ հաստատելու համար Ռուսական Կայսրության կազմում բնակվող կովկասյան թաթարների և այլ թյուրքալեզու ժողովուրդների հետ: Պատահական չէր, որ 1914 և 1918 թթ.-ին Օսմանյան կայսրության զորքերը ներխուժեցին Հարավային Կովկասի տարածք՝ նպատակ ունենալով զավթել այն և շարունակել հարձակումը Հյուսիսային Կովկասի ուղղությամբ:

Առաջին հարձակումը, որը տեղի էր ունենում հայ ժողովրդի դահիճ էնվերի անմիջական ղեկավարության ներքո, ավարտվեց թուրքական բանակի ջախջախիչ պարտությամբ: Թուրքերին չհաջողվեց օկուպացնել Կովկասը և սկսել իրականացնել իրենց պանթյուրքիստական ծրագրերը: Դրան հետևեց Հայոց ցեղասպանությունը, որի նպատակն էր ոչնչացնել Արևմտյան Հայաստանի հայ ազգաբնակչությանը՝ այդպիսով վերացնելով «թյուրքական աշխարհի» մեջ մխրճված «հայկական սեպի» արևմտյան հատվածը և հող նախապատրաստելով Կովկասի ուղղությամբ պանթյուրքիստական ծրագրերի իրականացման համար:

Օգտվելով այն հանգամանքից, որ Ռուսաստանում հեղափոխության հետևանքով ռուսական բանակը լքել էր Կովկասյան ռազմաճակատը, Անդրկովկասը դուրս էր եկել Ռուսաստանի կազմից և բռնել էր ինքնիշխան պետականաշինության ճանապարհը, սակայն հնարավորություն չունենալով պաշտպանել իր սահմանները՝ Օսմանյան Թուրքիան հերթական անգամ հարձակվեց Հարավային Կովկասի վրա: Այս անգամ թուրքական ագրեսիայի հիմնական թիրախներից էր Արևելյան Հայաստանը: Չնայած այն հանգամանքին, որ հայ ժողովրդին հերոսական Սարդարապատի ճակատամարտում հաջողվեց պարտության մատնել թուրքական բանակին, սակայն նորանկախ Հայաստանի Հանրապետությունը, գտնվելով ծանրագույն վիճակում, ստիպված էր ստորագրել իրեն պարտադրված Բաթումի պայմանագիրը, որը վերածում էր Հայաստանը Օսմանյան կայսրության վասալ պետության: Այդ

տխրահռչակ պայմանագիրը ունեցավ ընդամենը մի քանի ամսվա կյանք, քանի որ Օսմանյան կայսրությունը պարտվեց Առաջին համաշխարհային պատերազմում:

Վերը նշված իրադարձությունները հանգամանալից ուսումնասիրված են պատմագիտության կողմից, մասնավորապես՝ Ե. Սարգսյանի, Հ. Սիմոնյանի, Գ. Պետրոսյանի և այլոց աշխատություններում, ինչը հնարավորություն է տալիս մեզ կանգ չառնելու դրանց ավելի մանրամասն բնութագրման վրա:

1920 թ.-ի սեպտեմբերին քեմալական Թուրքիան հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա: Այդ հարձակումը սկզբունքորեն տարբերվում էր

նախորդներից: 1914 թ.-ին հարձակման թիրախը ողջ Կովկասն էր, որը մաս էր կազմում Ռուսական կայսրության: 1918 թ.-ին թիրախը նույնպես Կովկասն էր, որը

24

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

սակայն արդեն չէր մտնում Ռուսաստանի կազմի մեջ: Առաջին դեպքում թուրքերը կռվում էին ռուսական բանակի դեմ, իսկ երկրորդ դեպքում ռուսական գործոնը, որը հանդես էր գալիս բոլշևիկյան Ռուսաստանի կերպարանքով, որոշիչ դերակատարում չուներ: Ի տարբերություն նախորդ հարձակումների՝ 1920 թ.-ի թուրքական ագրեսիայի թիրախը Հայաստանի Հանրապետությունն էր, իսկ ռուս-բոլշևիկյան գործոնը դարձել էր որոշիչ՝ նպաստելով, ըստ էության, քեմալականների ծրագրերի իրականացմանը: Դեռ պատերազմից ամիսներ առաջ Մուսթաֆա Քեմալը Հայաստանի վրա հարձակման նախապատրասվող զորքերի հրամանատար Ք. Քարաբեքիրին ուղղված գաղտնի ծածկագրում գրում էր. «Մենք չենք ձեռնարկի որևէ որոշիչ գործողություն առանց բոլշևիկների հետ քաղաքական համաձայնության գալու, ինչպես նաև առանց փոխադարձ հարաբերությունները հստակ

պարզաբանելու» (Սաֆրաստյան, 86): Նա լավ գիտակցում էր, որ Թուրքիայի ապագան, նրա արևելյան սահմանները կախված են ռուսների հետ համագործակցությունից ([Ataturk] 1995, 146-147): Քանի դեռ այդ

համագործակցությունը լիարժեք չէր, Քեմալը չէր համարձակվում պատերազմ սկսել Հայաստանի դեմ (Turk istikal Harbi, 80): Միայն այն բանից հետո, երբ Քեմալը համոզվեց, որ հաջողվել է ռուս բոլշևիկների հետ հաստատել փաստացի դաշնակցային հարաբերություններ, և նրանց խոստացած օգնության զգալի մասը արդեն հասել է Թուրքիա, նա Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ) կառավարության անունից հրաման տվեց հարձակվել Հայաստանի վրա ([Ataturk] II 1995, 189-190): Այդպիսով քեմալականներին հաջողվեց ոչ միայն չեզոքացնել ռուսական գործոնը, այլև օգտագործել այն իրենց ծավալապաշտական ծրագրերը իրականացնելու համար:

Առկա էր նաև մեկ այլ տարբերություն. 1918 թ.-ին երիտթուրքերի կառավարությունը շահագրգրված էր, որ հայոց պետականությունը պահպանվի, սակայն ունենա շատ փոքր տարածք, չլինի կենսունակ և գտնվի Թուրքիայից լիովին կախվածության մեջ (Պետրոսյան, 2018, 3-20): Այդ մոտեցումը ամրագրվեց Բաթումի պայմանագրով:

Քեմալականների նպատակը այլ էր, նրանք որոշել էին ընդհանրապես «մեջտեղից վերացնել» Հայաստանի Հանրապետությունը, քանի որ եկել էին եզրակացության, որ «...անհնարին է, որ Հայաստանը... որոշի իր բախտը լիովին կապել Թուրքիայի և իսլամականության հետ» (Karabekir 901): Սակայն հասկանալով, որ, ինչպես նշեցինք վերևում, այդ հարցը առանց բոլշևիկների հետ քննարկելու հնարավոր չէ լուծել, նրանք նախընտրել էին սկզբից պարտադրել Հայաստանին ստորագրել մի այնպիսի պայմանագիր, որի նախօրինակը Բաթումի պայմանագիրն էր: Այդ պայմանագիրը ստորագրվեց 1920 թ.-ի դեկտեմբերին Ալեքսանդրապոլում: Սակայն մինչև դրա ստորագրումը քեմալականների բանակի Գլխավոր սպայակույտը հանդես էր եկել առաջարկով, որ բոլոր դեպքերում «հարավից Ադրբեջան տանող ճանապարհները պետք է լինեն լիովին անվտանգ», որն արժանացել էր Մուսթաֆա Քեմա[ի հավանությանը ([Ataturk] 1990, 322):

Հայաստանի դեմ պատերազմի շրջանում, մասնավորապես հենվելով ձեռք բերված առաջին հաջողությունների փաստի վրա, Քեմալին հաջողվել էր գաղտնի շփումների մեջ մտնել Մեծ Բրիտանիայի հետ (Sonyel 359-360) և օգտագործել այդ հանգամանքը բոլշևիկների վրա ճնշում գործադրելու և նրանցից տարածաշրջանային հարաբերությունների հարցերում որոշ զիջումներ կորզելու նպատակով (Tellal 170): Փաստորեն այդ ճարպիկ խաղը տվեց արդյունք: 1921 թ.-ի մարտին ու հոկտեմբերին ստորագրվեցին Մոսկվայի և Կարսի անարդարացի պայմանագրերը Խորհրդային Ռուսաստանի հետ, որոնց արդյունքում բոլշևիկները զիջեցին թուրքերին Ռուսական կայսրության կազմի մեջ մտնող հարավկովկասյան տարածքներ, այդ թվում' Արևե[յան Հայաստանի զգալի հատվածը՝ բաժանելով մնացյալ մասը Խորհրդային Ադրբեջանի և Խորհրդային Հայաստանի միջև: Դա հնարավոր եղավ իրականացնել, քանի որ ինչպես

25

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

հասկացել էր Քեմալը նախքան Հայաստանի վրա հարձակվելը, բոլշևիկները քեմալականներից «մեծ օգուտ» էին սպասում ([Ataturk] I 1995, 146-147)

«իմպերիալիստական» Արևմուտքի դեմ պայքարում:

Այդպիսով դադարեց գոյություն ունենալ ազատ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը, և իրականություն դարձավ պատերազմի գերագույն նպատակը՝ «մեջտեղից վերացնել Հայաստանը»: Մեկ տարի չանցած՝ 1922 թ.-ի մարտին, Մուսթաֆա Քեմալը ԹԱՄԺԻ ամբիոնից հայտարարեց. Հայկական հարցը «ամենաարդարացի» ձևով լուծված է (Turkiye Buyuk Millet Meclisi):

Քեմալականներին հաջողվել էր «լուծել» Հայկական հարցը, սակայն չլուծված էր մնում տարածաշրջանային ռազմավարության գլխավոր խնդիրը' տիրանալ Հարավային Կովկասին և, եթե հաջողվի, նաև Հյուսիսային Կովկասին: Այդ նպատակը Թուրքիան նախապատրաստվում էր իրականություն դարձնել 1942 թ.-ին, երբ օգտվելով Խորհրդային Միության' ծանր իրավիճակում հայտնվելու հանգամանքից' պատրաստվում էր հարձակվել նրա վրա (Корхмазян 137-153), ուստի Խորհրդային Հայաստանի ու Խորհդային Վրաստանի սահմանի վրա կենտրոնացրել էր 26 դիվիզիա (Документы министерства 34-39, 67-68): Ագրեսիայի նախապատրաստումը

ուղեկցվում էր պանթյուրքիստական կատաղի քարոզչությամբ, որը կառավարող շրջանների կողմից դիտարկվում էր որպես դրա գաղափարական հիմնավորում (Кондакчян 198-205 ): Խորհրդային բանակի հաղթանակներն ու բեկումը, որոնք տեղի ունեցան նացիստական Գերմանիայի դեմ պատերազմում 1943 թ.-ին, ստիպեցին Թուրքիային հրաժարվել Հարավային Կովկասի վրա հարձակվելու ծրագրերից:

Հետագա տասնամյակների ընթացքում, երբ Խորհրդային Միությունը դարձել էր աշխարհի հզորագույն տերություններից մեկը, իսկ Թուրքիան «սառը պատերազմում» նրան հակադրվող Արևմտյան դաշինքի մաս էր կազմում, Հարավային Կովկասի նկատմամբ ծավալապաշտական ծրագրերի իրականացումը բացառվում էր:

Թուրքիայի հարավկովկասյան աշխարհառազմավարության գաղափարական հիմնավորումը 1990-ական թթ.-ին

Խորհրդային Միության փլուզումը 1991 թ.-ին Թուրքիայի համար

հնարավորություն ստեղծեց մշակելու նոր ռազմավարություն Հարավային Կովկասի նկատմամբ: Անհրաժեշտություն առաջացավ նաև մշակել դրա գաղափարական հիմնավորումը: Այդ շրջանի թուրք ղեկավարների առաջին մղումը դիմելն էր պանթյուրքիզմին, քանի որ պատմականորեն այդ գաղափարախոսությունը ուներ լայն տարածում (Надеин-Раевский 138-139): Ամենաբարձր մակարդակով սկսեցին հնչել այդ ոգով ձևակերպված հայտարարություններ: Դրանց տուրք տվեց նույնիսկ այնպիսի զգուշավոր քաղաքական գործիչ, ինչպիսին Սյուլեյման Դեմիրելն էր: 1992 թ.-ի սկզբինին, այսինքն' Խորհրդային Միության փլուզումից դեռ մեկ ամիս էլ չանցած, նա, զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, ազդարարեց «հսկայական Թյուրքական

Աշխարհի» ծնունդը, որի սահմանները, ըստ նրա, ձգվում են Ադրիատիկ ծովից մինչև Չինաստան (Cumhuriyet):

Սակայն շուտով թուրքական կառավարող շրջանակներին, ինչպես և ինտելեկտուալ վերնախավին ակնհայտ դարձավ, որ պանթյուրքիզմի ժամանակը դեռևս չի եկել (Kaliber 30): Սկսեցին նոր գաղափարախոսական հայեցակարգի փնտրտուքներ, այնպիսի հայեցակարգի, որը հնարավորություն կտար քողարկելու Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները և կլիներ ավելի ընդունելի աշխարհի համար: Այդ փնտրտուքների արդյունքն էր Եվրասիականությունը (Avrasyacilik): 90-ական թվականների սկզբից «Եվրասիա» հասկացությունը սկսեց կարևոր տեղ զբաղեցնել Թուրքիայում ընթացող քաղաքական քննարկումներում' ընկալվելով որպես հիմնական հայեցակարգ, որը ուրվագծում է Թուրքիայի տարածաշրջանային աշխարհառազմավարությունը, միջազգային հարաբերությունները և ազգային անվտանգությունը, չնայած դրա կենտրոնական բնույթի կամ գուցե նաև դրա

26

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

հետևանքով այն մեծապես քաղաքականացվեց և գիտական առումով հանդես եկավ խիստ անորոշ սահմանված կերպարանքով: Հետզհետե ավելի գործածելի դարձան բացառապես քաղաքական պատկերացումների վրա հիմնված «Եվրասիայի» բնորոշումները, որոնք հանդես էին գալիս մի քանի տարբերակներով: Դրանցից առաջինը, հետևելով Արևմուտքի և Արևելքի որոշ երկրներում տարածում գտած տեսություններին, ըստ որոնց՝ «սառը պատերազմի» տարիներին գոյություն ունեցած «Կապիտալիստական Արևմուտք - Սոցիալիստական Արևելք» հակամարտությունը դրա ավարտից հետո փոխարինվել է «Հարուստ Հյուսիս - Աղքատ Հարավ» հակամարտությամբ, Եվրասիան բնութագրում է որպես «Հարավ»՝ ի հակադրումն հարուստ ու զարգացած «Հյուսիսի»: Այդ մեկնաբանությունը հիմք հանդիսացավ ձախ մտավորականների ու քաղաքական գործիչների, ինչպես նաև իսլամամետ մի շարք ուժերի համար՝ ձևակերպելու Թուրքիայի եվրասիական քաղաքականության մի այնպիսի տարբերակ, որն ըստ էության իրենից ներկայացնում էր լիարժեք այլընտրանք «ավանդորեն» արևմտամետ բնութագրվող քեմալական արտաքին քաղաքական ռազմավարությանը: Այս մոտեցման հիմքում դրված էր «արևմտյան իմպերիալիզմի» դեմ եվրասիական գլխավոր տերությունների՝ Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի համագործակցության գաղափարը: Այս տեսակետն առաջ քաշողները քննադատում էին Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Արևմուտքի շահերին ստորադաս լինելու և երկրի բուն շահերը անտեսելու համար: Նրանք հանդես էին գալիս որպես Թուրքիայի՝ Արևմուտքից անկախ արտաքին քաղաքականության կողմնակիցներ: Նրանց թվում էին ինչպես ձախ, այնպես էլ իսլամամետ

մտավորականների ու քաղաքական շրջանակների նշանավոր ներկայացուցիչներ: Թուրքիայի սոցիալիստական շարժման վետերան Դողու Փերինչեքը, որը պաշտպանում էր վերոհիշյալ տեսակետը, իր գրքերից մեկի համար չափազանց բնորոշ վերնագիր էր ընտրել՝ «Եվրասիայի ընտրությունը՝ Թուրքիայի համար անկախ արտաքին քաղաքականություն» (Avrasya Segenegi: Turkiye igin Bagimsiz Di§ Politika istanbul, 1996): Նրա այդ գիրքը ավելի վաղ գրած հրապարակախոսական հոդվածների ժողովածու էր և չէր պարունակում տեսական ընդհանրացումների արժեք ունեցող ձևակերպումներ: Սակայն հեղինակի ձգտումը՝ եվրասիականությունը մեկնաբանել որպես Թուրքիայի արտաքին քաղաքականության նոր, այլընտրանքային ռազմավարություն, որի նպատակը հակադրվելն էր «ավանդական» արևմտամետ քաղաքականությանը, աննկատ չմնաց թուրքական հասարակության որոշ հատվածների կողմից և որոշակի տարածում գտավ ձախակողմյան հայացքներ ունեցող քեմալականների շրջանում:

1990-ականների Թուրքիայի քաղաքական ու մտավորական ընտրանին, այնուամենայնիվ, հիմնականում արևմտամետ էր և հավատարիմ էր մնում Աթաթյուրքի ռազմավարական նախընտրությանը: Այդ թևի ներկայացուցիչները պրագմատիկ էին և քաջատեղյակ, որ Թուրքիան տնտեսապես ու քաղաքականապես դեռևս պատրաստ չէ Եվրասիայում միակ քաղաքական գերիշխող ուժի վերածվելու: Այդ պատճառով նրանք Թուրքիայի արտաքին քաղաքականության եվրասիական ուղղությունը համարում էին Թուրքիա-Արևմուտք հարաբերություններին ստորադաս և ձգտում էին Եվրասիայում իրենց քաղաքականությունը կոորդիանացնել Արևմուտքի՝ մասնավորապես ԱՄՆ-ի նպատակների հետ: Միաժամանակ նրանք եվրասիական տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության տարածումը կարևոր հաղթաթուղթ էին համարում Արևմուտքի հետ այնպիսի հարցերի սակարկման գործում, ինչպիսին էր, օրինակ, Եվրոպական Միությանը Թուրքիայի լիիրավ անդամակցությունը կամ Կիպրոսի խնդիրը: Այդ շրջանակների կողմից

շրջանառության մեջ դրվեց «Եվրասիայի» զուտ աշխարհագրական բնորոշումը, որը առկա էր, օրինակ, Թուրքիայի ԱԳՆ-ի կայքէջում՝ «Եվրոպայից Միջին Ասիա ձգվող ընդարձակ տարածք»: Ըստ էության, այդպիսով փորձ էր արվում խուսափել հասկացությունը քաղաքականացնելու մեղադրանքներից (Turkish Foreign Policy):

27

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

Առաջին հայացքից զուտ վերացական հետաքրքրություն ներկայացնող Եվրասիայի սահմանների բնորոշման խնդիրը խորքում ուներ, ինչպես տեսանք, կարևոր նշանակություն՝ Թուրքիայի աշխարհառազմավարության շարժառիթները բացահայտելու տեսակետից:

Եվրասիայի վերաբերյալ թուրք բարձրաստիճան ազդեցիկ զինվորականների աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական տեսակետների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք շատ ընդհանրություններ ունեին վերևում նշված արևմտյան ուղղվածության ընտրանու հայացքների հետ: Զինվորականությունը Եվրասիան և նախևառաջ Հարավային Կովկասը դիտում էր որպես Թուրքիայի անվտանգության համար վտանգ ներկայացնող անկայուն տարածաշրջան: Վտանգի հիմնական աղբյուր նա համարում էր Ռուսաստանի ազդեցությունը և ռազմական ներկայությունը այդ տարածաշրջանում (Torumtay): Այսպիսով՝ ակնհայտ է դառնում, որ զինվորականության ուշադրությունը գխավորապես կենտրոնացած էր Հարավային Կովկասի երեք պետությունների վրա: Միաժամանակ նրանք, ինչպես նաև շատ և շատ թուրքական քաղաքական գործիչներ, կարծում էին, որ, ինչպես նշել էր պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Շադի Երգյուվենչը, Թուրքիան կարող է իր ազդեցության տակ վերցնել Եվրասիայի բազմաթիվ տարածաշրջաններ (Erguveng): Այդ տարիներին թուրք բարձրաստիճան զինվորականության շրջանում երևան էր եկել ամերիկամետ սպաներից բաղկացած մի խմբավորում, որը միաժամանակ ընդդիմանում էր ԵՄ-ի հետ ինտեգրացմանը: Նրանք Եվրասիան դիտում էին ոչ թե անկայունության աղբյուր, այլ որպես Թուրքիայի համար կարևոր աշխարհաքաղաքական առավելություն: Չնայած իրենց արևմտամետ կողմնորոշմանը' նրանք այդ տարածաշրջանում կանխատեսում էին ուժեղ մրցակցություն եվրոպական տերություների և հատկապես Գերմանիայի հետ: Այս եզրակացությանն էր հանգել, օրինակ, 1998 թ.-ին Թուրքիայի ռազմական ակադեմիաների կողմից կազմակերպված սեմինարին ներկայացրած իր զեկուցման մեջ գնդապետ Նազմի Չիզմեջին (Ogut):

1990-ականներին Թուրքիան տարիներ շարունակ կառավարվում էր կոալիցիոն կառավարության կողմից: Այդ շրջանում ԱԳՆ-ն գտնվում էր

Ժողովրդավարական-Ձախ Կուսակցության (ԺՁԿ) հսկողության ներքո, ուստի հատուկ ուշադրություն է անհրաժեշտ հատկացնել այդ կուսակցության ղեկավարների հայացքներին: Ընդհանուր առմամբ նրանք պաշտպանում էին Թուրքիայի արտաքին քաղաքականության արևմտյան ուղղվածության ռազմավարությունը, սակայն անում են որոշ վերապահումներ: Օրինակ' 1995 թ.-ին վարչապետ և ԺՁԿ-ի առաջնորդ Բյուլենթ Էջևիթը հանդես էր եկել «Տարածաշրջանային ուղղվածության արտաքին քաղաքականություն» վարելու առաջարկով: Նա կարծում էր, որ ապագայում օգտագործելով Եվրոպայի ու Ասիայի տարրերը' հնարավոր կլինի ստեղծել Եվրասիայի գերտարածաշրջանի պետություններից բաղկացած ընդհանրություն, իհարկե, Թուրքիայի ղեկավարությամբ: Այդ ինտեգրացման գործընթացները նկարագրելու նպատակով նա նույնիսկ առաջարկել էր օգտագործել հատուկ եզրույթ' avrasyala§ma - եվրասյականացում (Avrasya Dergisi, II):

Կոալիցիոն կառավարությունում արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Իսմայիլ Ջեմին, որը նույնպես ներկայացնում էր ԺՁԿ-ն, չէր խուսափում հրապարակայնորեն և ամենայն հստակությամբ բացահայտել Թուրքիայի' հեռուն գնացող ծրագրերը: Այսպես, օրինակ, ժամանակին նա հայտարարել էր. «Մենք, անտարակույս, կանդամակցենք Եվրոպական Միությանը, սակայն մեր տեսադաշտը ավելի ընդարձակ է: Մեր նպատակն է դառնալ Եվրասիայուոմ որոշումներ կայացնող կենտրոն» (Ogut):

Վերևում քննարկված տեսական մոտեցումներն ու դատողությունները Եվրասիայի վերաբերյալ, որոնք լայն տարածում էին ստացել 1990-ականներին Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում, պարզորոշ վկայում են, որ

28

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

Եվրասիայում, հետևաբար նաև Հարավային Կովկասում Թուրքիայի գերիշխանության գաղափարը' այս կամ այն հիմնավորմամբ, կիսում էին երկրի ընտրանու լայն շրջանակները: Նշենք նաև, որ Թուրքիայի բնակչության լայն խավերը Հարավային Կովկասում Թուրքիայի գերիշխանության հաստատումը ընկալում էին որպես հնարավորություն' «վերագտնելու անցյալի իրենց մեծությունը» (Gokay, Langhorn):

Թուրքական աշխարհաքաղաքական միտքը 1990-ական թթ.-ին

1990-ական թթ.-ի ընթացքում Թուրքիայում առաջ քաշվեցին մի շարք նոր աշխարհաքաղաքական հայեցակարգեր ու մոտեցումներ, որոնք ազդեցին նաև այդ երկրի արտաքին քաղաքական նոր ռազմավարության ձևավորման վրա: Դրանց հիմնական նպատակն էր օգտագործելով աշխարհաքաղաքականության

գործիքակազմը' հիմնավորել Թուրքիայի նոր, ավելի կարևոր տարածաշրջանային դերակատարումը որպես ինքնուրույն ու թելադրող «ուժի կենտրոն»:

Այսպես' արդեն 1990-ական թվականների սկզբներին գիտական ու քաղաքական շրջանառության մեջ դրվեց մի նոր հայեցակարգային բնույթի եզրույթ' «կենտրոնական տերություն», որը փոխառնված էր ամերիկացի քաղաքագետների' դեռևս 1980-ական թվականներին հեղինակած աշխատություններից: Այդ

հասկացությունը սկսեց կիրառել Թուրքիայի 1990-ականների առաջին կեսի առաջատար քաղաքագետներից Օրալ Սանդերը: Նա չհասցրեց ավարտուն տեսք հաղորդել իր մոտեցումներին, քանի որ կյանքից հեռացավ արդեն 1995 թ.-ին, սակայն նույնիսկ նրա նախնական մեկնաբանությունները Թուրքիայի' որպես «կենտրոնական տերության» մասին վկայում էին, որ թուրքական աշխարհաքաղաքական միտքը թևակոխում էր կարևոր կերպարանափոխումների փուլ: Օ. Սանդերը, իր

հոդվածներից մեկում անդրադառնալով Թուրքիայի արտաքին քաղաքականության առջև բացվող նոր հնարավորություններին, գրում էր, որ անհրաժեշտ է ի սկզբանե հաշվի առնել այն հանգամանքը, որ նախկինում Թուրքիան եղել է լայնածավալ կայսրություն, ժամանակի հզորագույն տերություններից մեկը և նրա այդ «ռազմավարական դիրքը» մնում է անփոփոխ նաև այսօրվա պայմաններում, քանի որ Թուրքիան, դառնալով փոքր «ազգ-պետություն», պահպանել է միաժամանակ իր դերակատարությունը որպես «կենտրոնական տերություն» (Sander 46): Նրա կարծիքով' այդ հանգամանքը պայմանավորված է այն փաստով, որ Թուրքիան իր հսկողության տակ է պահում Բոսֆոր ու Դարդանել նեղուցները (Sander 45): Այդպիսով Թուրքիան հնարավորություն է ստանում ոչ միայն գտնվել համամոլորակային զարգացումների ազդեցության ներքո, այլ նաև ազդել դրանց վրա, եզրակացնում էր նա (Sander 45-46):

Օ. Սանդերը պատկանում էր թուրք քաղաքագետների ու աշխարհաքաղաքա-գետների այն սերնդին, որոնց մոտ դեռևս սուր էր սառը պատերազմի տարիներին առաջացած Հյուսիսից' հզոր Խորհրդային Միության կողմից շատ ավելի թույլ Թուրքիային սպառնացող «վտանգի» զգացողությունը, որը զսպող դեր էր խաղում նրա աշխարհաքաղաքական բնույթի հետագա դատողություններում: Այդպես նա դիմում է միջազգային հարաբերությունների հետազոտման բնագավառի դասականներից Հանս Մորգենթաույի «Քաղաքականությունը' ազգերի միջև» աշխատությանը և հենվելով դրա վրա' հանդես է գալիս հետևյալ դատողություններով. ռազմավարական նշանակություն ունեցող, աշխարհաքաղաքական դիրքեր զբաղեցնող փոքր երկիրը կարող է ձեռք բերել ավելի մեծ ազդեցություն, քան թե իրեն թույլ կտա իր իրական ներուժը, սակայն այս դեպքում նա կարող է կանգնել ապակայունացման վտանգի առջև (Sander 45):

Անցյալ դարի 90-ական թթ.-ին թուրքական աշխարհաքաղաքական մտքի ուշագրավ երևույթներից է, անտարակույս, Ռամազան Օզեյի կողմից 1994 թ.-ին առաջ քաշված «Թուրքական կենտրոնական գերիշխանության տեսությունը» (Ozey 57-59): Դրա հիմնական տարրերը կարելի է ամփոփել հետևյալ կերպ. Անատոլիան,

29

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

այսինքն' Փոքր Ասիան, «աշխարհի միջնաբերդն» է (kale) և Անատոլիայում իշխող երկիրը' Թուրքիան, տիրապետելով այդ միջնաբերդին, հնարավորություն ունի իր հսկողության տակ առնել «ներքին շրջանակի» մաս կազմող տարածաշրջանները, որոնք, ըստ թուրք աշխարհաքաղաքագետի, Բալկաններն են, Մերձավոր Արևելքն ու Կովկասը: «Ներքին շրջանակից» դուրս գտնվող տարածաշրջանները կազմում են «արտաքին շրջանակը» (Ozey 58-59): Ի մի բերելով իր այդ դատողությունները' Օզեյը, հիմնվելով հայտնի անգլիացի աշխարհաքաղաքագետ Հ. Մաքինդերի վրա, առաջարկում է հետևյալ բանաձևը. «Այն ազգը, որի ձեռքում է գտնվում աշխարհի միջնաբերդը' Անատոլիան, կառավարում է ներքին շրջանակը' Բալկանները և Մերձավոր Արևելքը: Այն ազգը, որը կառավարում է ներքին շրջանակը, գերիշխում է արտաքին շրջանակում, այսինքն' աշխարհում» (Ozey 59): Այսպիսով' Ռ. Օզեյը դեռևս 1990-ական թվականներին եկել էր մի «պարզ» եզրակացության' Թուրքիան կառավարելու է աշխարհը: Այդ հեղինակին խորթ չէր նաև պանթյուրքիզմը, քանի որ իր գրքում նա նշում էր, որ աշխարհի կենտրոնում գտնվում է «Թյուրքական աշխարհը», որը և Թուրքիայի հետ համատեղ պետք է իշխի ողջ աշխարհի վրա (Ozey 41):

Ռ. Օզեյը միակը չէր, որ Թուրքիայի աշխարհագրական դիրքը բնութագրում էր որպես «բնական միջնաբերդ», որը գտնվում է Բալկանների, Կովկասի ու Մերձավոր Արևելքի կենտրոնում: Այդպիսի դատողություներով հանդես էր գալիս, օրինակ, Մուսթաֆա Յըլմազը: Սակայն նա, ի տարբերություն Ռ. Օզեյի, ցուցաբերում էր ավելի զուսպ մոտեցում և խուսափում էր հետևություններ անելուց Թուրքիայի' աշխարհում գերիշխող դիրքի մասին' սահմանափակվելով միայն պնդմամբ, թե «միջնաբերդի» դիրքը Թուրքիային հնարավորություն է տալիս ունենալու իրարից տարբերվող «մի շարք երկընտրանքային տնտեսական, քաղաքական ու ռազմական» մոտեցումներ (Yilmaz 72):

Այսպիսի պատկեր ուներ թուրքական աշխարհաքաղաքական միտքը իր գոյության առաջին տասնամյակի ընթացքում: Նրա այդ շրջանի հիմնական միտումն էր ներկայացնել Թուրքիան որպես տարածաշրջանային և նույնիսկ համամոլորակային ձևաչափերում ձևավորվող աշխարհաքաղաքական «ուժի կենտրոն»:

Եզրակացություն

Հոդվածում ներկայացված փաստերը վկայում են, որ 1990-ական թթ.-ին տեղի ունեցավ կարևոր բեկում Թուրքիայի տարածաշրջանային աշխարհառազ-մավարական մտածելակերպում' հաղորդելով դրան ծավալապաշտական ուղղվածություն: Այդ բեկումի վրա ներազդեց նաև երկրի' պատմականորեն ձևավորված ագրեսիվ քաղաքականությունը Հարավային Կովկասում, որի հիմնական թիրախը Հայաստանն էր:

Օգտագործված գրականություն

1. Պետրոսյան Գ., Թուրքիայի կողմից հայոց անկախ պետության ճանաչման շարժառիթները և նպատակները, Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն, 2018 № 3 (27):

2. Սաֆրաստյան Ռ., Մուսթաֆա Քեմալ. պայքար Հայաստանի

Հանրապետության դեմ (1919-1921 թթ.), Ե., 2019:

3. Документы министерства иностранных дел Германии. Германская политика в Турции (1941-1943 гг.), М., 1946.

4. Кондакчян Р.П., Пропаганда пантюркизма в Турции в годы Второй мировой войны, Բանբեր Երեվանի Համալսարանի, Ե., 1974-I.

5. Корхмазян P.C. Внешняя политика Турции в годы второй мировой войны, Проблемы истории Турции. М., 1978.

30

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

6. Надеин-Раевский В., Пантюркизм: идеология, история, политика.

Экспансионистская доктрина: от Османской империи до наших дней и судьбы Турции, России и Армении. М., 2017.

7. Avrasya Dergisi, II.

8. Avrasya Segenegi: Turkiye igin Bagimsiz Dig Politika istanbul, 1996.

9. Cumhuriyet, 23 Ocak, 1992.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

10. Erguveng S. Turkey’s Strategic Importance in Military Dimension: A Regional Balance Holder, Turkey at the Threshold of the 21st Century: Global Encounters and/vs Regional Alternatives. Ed. By: Mustafa Aydin. Ankara, 1998.

11. Gokay B., Langhorn R. Turkey and the New States of the Caucasus and Central Asia. London, 1996.

12. Kaliber A., The Post-Cold War Regionalisms of Turkish Foreign Policy, Journal of Regional Security (2013), 8:1.

13. Ogut K. Avraysa Stratejileri Uzerine, Aydinlanma 1923, Sayi: 21.

14. Ozey R. Jeopolitik ve Jeostratejik Agidan Turkiye. istanbul, 1998.

15. Peringek D., Avrasya Segenegi: Turkiye igin Bagimsiz Dig Politika istanbul, 1996.

16. Sander O. Turkish Foreign Policy: Forces of Continuity and Change, Turkish Review, Winter 1993, Volume: 7, Number: 34.

17. Torumtay N. Degigen Stratejilerin Odaginda Turkiye. Istanbul,1996.

18. Turkish Foreign Policy, - http://www.mfa.gov.tr/.

19. Turkiye Buyuk Millet Meclisi: I. Donem.

20. Yilmaz M. Turkiyenin Jeo-Stratejisi Agisindan Gunumuz Olaylarinin Degerlendirilmesi. - Uguncu 1000’E Girerken Turkiye: Kutlu Dogum Sempozyumu -1999. Yayina Hazirlayan: Omer Turan. Ankara, 2000.

Works Cited

1. Avrasya Dergisi, II.

2. Avrasya Segenegi: Turkiye igin Bagimsiz Dig Politika[Independent Foreign Policy of Turkey], , istanbul, 1996.

3. Cumhuriyet, 23 Ocak, 1992.

4. Erguveng S. Turkey’s Strategic Importance in Military Dimension: A Regional Balance Holder, Turkey at the Threshold of the 21st Century: Global Encounters and/vs Regional Alternatives. Ed. By: Mustafa Aydin. Ankara, 1998.

5. Dokumenty ministerstva inostrannyh del Germanii. Germanskaja politika v Turcii [Documents of the Ministry of Foreign Affairs of Germany. German Politics in Turkey] (1941-1943), M., 1946.

6. Gokay B., Langhorn R., Turkey and the New States of the Caucasus and Central Asia. London, 1996.

7. Kaliber A., The Post-Cold War Regionalisms of Turkish Foreign Policy, Journal of Regional Security (2013), 8:1.

8. Kondakchyan R., Propaganda pantjurkizma v Turcii v gody Vtoroj mirovoj vojny [Propaganda of Pan-Turkism in Turkey during the Second World War], Banber of Yerevan University, Y., 1974, I.

9. Korkhmazyan R., Vneshnjaja politika Turcii v gody vtoroj mirovoj vojny, Problemy istorii Turcii [Foreign Policy of Turkey during the Second World War, Problems of the History of Turkey]. M., 1978.

10. Nadein-Raevsky V., Pantjurkizm: ideologija, istorija, politika. Jekspansionistskaja doktrina: ot Osmanskoj imperii do nashih dnej i sud'by Turcii, Rossii i Armenii. [Pan-Turkism: ideology, history, politics. Expansionist doctrine: from the Ottoman Empire to the present day and the fate of Turkey, Russia and Armenia]. M., 2017.

11. Peringek D., Avrasya Segenegi: Turkiye igin Bagimsiz Dig Politika istanbul, 1996.

31

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

12. Ogut K., Avraysa Stratejileri Uzerine, Aydinlanma 1923, Sayi: 21.

13. Ozey R., Jeopolitik ve Jeostratejik Agidan Turkiye. istanbul, 1998.

14. Petrosyan G., T'urqiayi koghmic hayoc ankax petut'yan twanachman sharjhar'it'nery' & npataknery', Banber Erevani hamalsarani. Mijazgayin haraberut'yunner, Qaghaqagitut'yun [Motives and goals of Turkey's recognition of the independent Armenian state, Banber Yerevan University. International Relations, Political Science], 2018 № 3 (27).

15. Safrastyan R., Must'afa Qemal. payqar Hayastani Hanrapetut'yan dem (19191921 tt.) [Mustafa Kemal: The Struggle against Republic of Armenia (1919-1921)], Y., 2019.

16. Sander O., Turkish Foreign Policy: Forces of Continuity and Change, Turkish Review, Winter 1993, Volume: 7, Number: 34.

17. Torumtay N., Degigen Stratejilerin Odaginda Turkiye. Istanbul,1996.

18. Turkish Foreign Policy, - http://www.mfa.gov.tr/.

19. Turkiye Buyuk Millet Meclisi: I. Donem.

20. Yilmaz M., Turkiyenin Jeo-Stratejisi Agisindan Gunumuz Olaylarinin Degerlendirilmesi. - Uguncu 1000’E Girerken Turkiye: Kutlu Dogum Sempozyumu -1999. Yayina Hazirlayan: Omer Turan. Ankara, 2000.

ARMENIA IN TURKEY'S SOUTH CAUCASUS GEOSTRATEGY: SOME HISTORICAL AND THEORETICAL OBSERVATIONS

RUBEN SAFRASTYAN

Institute of Oriental Studies of NAS RA,

Acting Scientific Lead Advisor to the Director,

Doctor of History, Professor, NAS RA Academician;

Yerevan, Republic of Armenia

To understand the essence of Turkey's policy towards the Republic of Armenia in the 1990s it is important to take into account, among other factors, also the peculiarities of its regional geostrategy. Unfortunately, this approach is often overlooked.

This article aims at examination of some of the basic factors related to Turkey's geostrategy, such as historical, ideological and geopolitical. In particular, based on the research of historical facts, the importance of the South Caucasus for Turkey is emphasized. In addition, theorethical base for the formation of its regional strategy after the collapse of the Soviet Union is examined.

The sources of the article were both the official materials and the press of the time, as well as the research literature.

Keywords: Turkey, Armenia, South Caucasus, geostrategy, geopolitics,

Eurasianism, Pan-Turkism.

32

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

АРМЕНИЯ В СТРАТЕГИИ ТУРЦИИ НА ЮЖНОМ КАВКАЗЕ: НЕКОТОРЫЕ ИСТОРИЧЕСКИЕ И ТЕОРЕТИЧЕСКИЕ НАБЛЮДЕНИЯ

РУБЕН САФРАСТЯН

исполняющий обязанности научного директора Института востоковедения НАН РА, советник директора, доктор исторических наук, профессор, академик НАН РА, г.Ереван, Республика Армения

Учет особенностей региональной геостратегии Турции является необходимым условием для более глубокого понимания сути ее политики по отношению к Республике Армения в 1990-е годы. К сожалению, этот аспект часто упускается из виду в исследовательской литературе.

Целью настоящей статьи является изучение тех исторических, идеологических, а также теоретико-геополитических факторов, которые оказали влияние на геостратегию Турции. Статья является частью монографического исследования, подготовленного автором.

В частности, на основе привлечения исторического материала, подчеркивается важное значение Южного Кавказа для Турции, рассматриваются основные теоретические факторы формирования ее региональной стратегии после распада Советского Союза.

Источниковедческую основу статьи составили как официальные материалы и пресса, так и исследовательская литература.

Ключевые слова: Турция, Армения, Южный Кавказ, геостратегия,

геополитика, евразийство, пантюркизм.

33

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.