Научная статья на тему 'ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ'

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
51
6
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
մշակույթի ոլորտ / մշակութային ծառայություններ / մշակութային ծրագրեր / ֆինանսական միջոցներ / պետական ֆինանսավորման ծավալ / պետական ֆինանսավորման կառուցվածք / պետական ֆինանսավորման ձևեր

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Խոջոյան Կարեն, Սարգսյան Սուսաննա

Հոդվածի նպատակն է բացահայտել ՀՀ մշակույթի ոլորտի պետական ֆինանսավորման արդի վիճակի բարելավման ուղիները: Հոդվածի խնդիրներն են՝ վերլուծել մեր հանրապետութան մշակույթի ոլորտի պետական ֆինանսավորման արդի վիճակը բնութագրող միտումները և բացահայտել այդ ֆինանսավորման հնարավորությունների և կիրառվող ձևերի շրջանակի ընդլայնման ուղիները: Հոդվածում առաջարկվել են ՀՀ մշակույթի ոլորտի պետական ֆինանսավորման արդի վիճակի բարելավմանն ու վերը նշված շրջանակի ընդլայնմանն ուղղված մոտեցումներ: Հոդվածում կիրառվել են գիտական վերացարկման, համեմատական և գրաֆիկական վերլուծության, պատմականի և տրամաբանականի զուգակցման մեթոդները: Հետազոտության արդյունքում կատարվել են հետևյալ հիմնական եզրահանգումները. - ՀՀ պետական բյուջեից մշակութային ծառայություններին 2016-2020թթ. փաստացի հատկացումների դինամիկան բնութագրվել է փոփոխական միտումներով և այն ընդհանուր առմամբ դրականորեն չի անդրադարձել մշակույթի պետական ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնման վրա, - ՀՀ պետական բյուջեից մշակույթի ոլորտին 2016-2020 թթ. նախա-տեսված և փաստացի հատկացումների կառուցվածքում անհամեմատ բարձր է եղել արվեստի, այնուհետև թանգարանների, ցուցասրահների և գրադարանների տեսակարար կշիռը: Մյուս ծառայությունների գծով այդ ցուցանիշն անհամեմատ փոքր է եղել: Նշված կառուցվածքի վառ անհամաչափությունը նախ և առաջ պայմանավորված է պետության որդեգրած քաղաքականությամբ, ծառայությունների առկա հիմնախնդիրների առաջնահերթությամբ և միաժամանակ վկայում է մշակութային ծառայությունների զգալի մասի գծով պետական ֆինանսավորման ոչ բավարար լինելու մասին:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

CURRENT ANALYSIS OF THE STATE FINANCING OF THE RA CULTURAL SPHERE AND WAYS OF IMPROVEMENT

The purpose of the article is to identify ways to improve the current situation of state financing of the RA cultural sphere. The objectives of the article are to analyze trends characterizing the current situation of state financing of the cultural sphere of our republic and to identify ways to expand the possibilities of this financing and the scope of the forms used. The article proposed approaches aimed at improving the current situation of state financing of the RA cultural sphere and expanding the above framework. Methodological base of the article includes scientific re-equipment, comparative and graphical analysis, accumulation of historical and logical methods. As a result of the study, the following main conclusions were drawn: - The dynamics of actual allocations from the state budget for 2016-2020 to cultural services was characterized by variable trends, and in general it did not positively affect the expansion of opportunities for state financing of culture; - The share of art, followed by museums, exhibition halls and libraries, is incomparably higher in the structure of the 2016-2020 and actual allocations for the sphere of culture from the State budget of the Republic of Armenia; this indicator was incomparably less in the line of other services...The purpose of the article is to identify ways to improve the current situation of state financing of the RA cultural sphere. The objectives of the article are to analyze trends characterizing the current situation of state financing of the cultural sphere of our republic and to identify ways to expand the possibilities of this financing and the scope of the forms used. The article proposed approaches aimed at improving the current situation of state financing of the RA cultural sphere and expanding the above framework. Methodological base of the article includes scientific re-equipment, comparative and graphical analysis, accumulation of historical and logical methods. As a result of the study, the following main conclusions were drawn: - The dynamics of actual allocations from the state budget for 2016-2020 to cultural services was characterized by variable trends, and in general it did not positively affect the expansion of opportunities for state financing of culture; - The share of art, followed by museums, exhibition halls and libraries, is incomparably higher in the structure of the 2016-2020 and actual allocations for the sphere of culture from the State budget of the Republic of Armenia; this indicator was incomparably less in the line of other services. The striking asymmetry of this structure is primarily due to the policy pursued by the state, the priority of existing problems of services, and at the same time indicates the insufficiency of state funding for a significant part of cultural services.

Текст научной работы на тему «ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ*

ՀՏԴ 338:336:008 DOI: 10.52063/25792652-2021.4-200

ԿԱՐԵՆ ԽՈՋՈՅԱՆ

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի փոխտնօրեն, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

Հոդվածի նպատակն է բացահայտել ՀՀ մշակույթի ոլորտի պետական ֆինանսավորման արդի վիճակի բարելավման ուղիները:

Հոդվածի խնդիրներն են՝ վերլուծել մեր հանրապետութան մշակույթի ոլորտի պետական ֆինանսավորման արդի վիճակը բնութագրող միտումները և բացահայտել այդ ֆինանսավորման հնարավորությունների և կիրառվող ձևերի շրջանակի ընդլայնման ուղիները:

Հոդվածում առաջարկվել են ՀՀ մշակույթի ոլորտի պետական ֆինանսավորման արդի վիճակի բարելավմանն ու վերը նշված շրջանակի ընդլայնմանն ուղղված մոտեցումներ:

Հոդվածում կիրառվել են գիտական վերացարկման, համեմատական և գրաֆիկական վերլուծության, պատմականի և տրամաբանականի զուգակցման մեթոդները:

Հետազոտության արդյունքում կատարվել են հետևյալ հիմնական եզրահանգումները.

- ՀՀ պետական բյուջեից մշակութային ծառայություններին 2016-2020թթ. փաստացի հատկացումների դինամիկան բնութագրվել է փոփոխական միտումներով և այն ընդհանուր առմամբ դրականորեն չի անդրադարձել մշակույթի պետական ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնման վրա,

- ՀՀ պետական բյուջեից մշակույթի ոլորտին 2016-2020 թթ. նախա-

տեսված և փաստացի հատկացումների կառուցվածքում անհամեմատ բարձր է եղել արվեստի, այնուհետև թանգարանների, ցուցասրահների և գրադարանների տեսակարար կշիռը: Մյուս ծառայությունների գծով այդ ցուցանիշն անհամեմատ փոքր է եղել: Նշված կառուցվածքի վառ

անհամաչափությունը նախ և առաջ պայմանավորված է պետության որդեգրած քաղաքականությամբ, ծառայությունների առկա հիմնախնդիրների առաջնահերթությամբ և միաժամանակ վկայում է մշակութային

* Հոդվածը ներկայացվել է 04.12.2021թ., գրախոսվել' 06.12.2021թ., տպագրության ընդունվել' 25.12.2021թ.:

200

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

ծառայությունների զգալի մասի գծով պետական ֆինանսավորման ոչ բավարար լինելու մասին:

Հիմնաբառեր՝ մշակույթի ոլորտ, մշակութային ծառայություններ, մշակութային ծրագրեր, ֆինանսական միջոցներ, պետական ֆինանսավորման ծավալ, պետական ֆինանսավորման կառուցվածք, պետական ֆինանսավորման ձևեր:

Ներածություն

Գաղտնիք չէ, որ մշակույթի ոլորտն առանձնակի նշանակություն ունի հասարակության կենսագործունեության համար: Այն լուծում է հասարակության գաղափարախոսական և սոցիալական սպասարկման համալիր խնդիրներ, որոնք ուղղված են նրա հոգևոր զարգացմանը, մշակութային պահանջմունքների բավարարմանը: Մշակույթն առանձնակի դեր ունի հայ ժողովրդի կյանքում ոչ միայն ընդհանուր քաղաքակրթական մակարդակի, այլև ազգապահպանության առումով: Հետևաբար ներկայումս առաջնահերթ խնդիր է դարձել ազգային մշակույթի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, հատկապես մշակույթի ոլորտին պետության և մասնավոր հատվածի կողմից ֆինանսական աջակցությունը: Սակայն Հայաստանի մշակույթի ոլորտին տրամադրվող պետական և մասնավոր ֆինանսական միջոցների համեմատաբար փոքր ծավալները սահմանափակում են այդ ոլորտը կարգավորող պետական կառույցների, մշակութային կազմակերպությունների և մշակույթի գործիչների կողմից համաշխարհային մշակութային գործընթացներին համահունչ քայլեր կատարելու, դարերից ավանդած արժեքավորը պահպանելու, նորը արարելու հնարավորությունները:

Մշակույթի ոլորտի ֆինանսավորման գերակշիռ մասը բաժին է ընկնում պետական ֆինանսավորմանը, որի ներկայիս ծավալները սահմանափակում են մշակութային կազմակերպությունների ու արժեքների ըստ ամենայնի պահպանության, մշակույթի զարգացման և հասարակության մշակութային պահանջմունքների առավելագույն բավարարման հնարավորությունները: Մշակույթի ոլորտի պետական ֆինանսավորումը հիմնականում նպատակաուղղված է նշված կազմակերպությունների ու արժեքների պահպանությանը և բավարար չէ հատկապես մշակույթի զարգացման խնդրի լուծման համար: ՀՀ մշակույթի ոլորտի պետական ֆինանսավորման առջև ծառացած են որոշակի հիմնախնդիրներ՝ կապված դրա ոչ բավարար լինելու, կիրառվող ձևերի շրջանակի սահմանափակության հետ: Այս պարագայում նշված ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնման, կիրառվող ձևերի շրջանակի ընդլայնման, մշակույթի պահպանման, հատկապես զարգացման և բյուջետային միջոցների ռացիոնալ օգտագործման պահանջներին, մշակույթի զարգացման ռազմավարական նպատակներին համահունչ պետական ֆինանսավորման արդյունավետ ձևերի ընտրության ու կիրառման անհրաժեշտություն է առաջանում: Այս համատեքստում արդիականություն են ձեռք բերում ՀՀ մշակույթի ոլորտի պետական ֆինանսավորման արդի վիճակի վերլուծությունը և դրա բարելավման ուղիների պարզաբանումը:

ՀՀ մշակույթի ոլորտի պետական ֆինանսավորման արդի վիճակի վերլուծությունը

ՀՀ մշակույթի ոլորտի պետական ֆինանսավորման հնարավորությունները կարելի է գնահատել դրա արդի վիճակի վերլուծության արդյունքում:

ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված մշակութային ծառայություններին հատկացումների տեսակարար կշիռն այդ բյուջեի ծախսերի ընդհանուր ծավալում կազմել է 0.93%, ՀՀ 2016, 2017 թվականների պետական

201

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

բյուջեների ծախսերի ընդհանուր ծավալում բյուջեով նախատեսված այդ հատկացումների տեսակարար կշիռն աննշան ավելին է եղել' կազմելով 1%, իսկ ահա 2019 և 2020 թվականների պարագայում այդ ցուցանիշը դարձյալ 1%-ից ցածր է եղել և անգամ ունեցել նվազման միտում՝ կազմելով համապատասխանաբար 0,93% և 0,88% (թեպետ մշակութային ծառայությունների տեսակարար կշիռը 2016-2020թթ.-ի պետական բյուջեներով հանգստին, մշակույթին և կրոնին նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալում եղել է կեսից ավելին՝ կազմելով համապատասխանաբար 53.1,53.3, 50.3, 50,5% և 53,0%)1:

Ինչպես երևում է, 2016-2020թթ.-ի ՀՀ պետական բյուջեներով նախատեսված մշակութային ծառայություններին հատկացումների տեսակարար կշիռը

համապատասխան բյուջեների ծախսերի ընդհանուր ծավալում տատանվել է 1%-ի սահմաններում, որը զգալիորեն ցածր է այլ սոցիալական ոլորտների համեմատությամբ: Մասնավորապես ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի

կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության գծով ծրագրավորված ծախսերի տեսակարար կշիռը բյուջետային ծախսերի ամբողջ ծավալում կազմել է համապատասխանաբար 8,7%, 6,1% և 26,5%2: Համեմատության համար նշենք նաև, որ զարգացած եվրոպական պետությունների բյուջեի ծախսերի ընդհանուր գումարում մշակույթի և արվեստի բաժինը հասնում է ընդհուպ 2,5%-ի (Бондаренко, Сюпова 113):

Ինչպես երևում է, ՀՀ պետական բյուջեից մշակույթի ոլորտին հատկացումների բաժինը, որպես կանոն, բավականին քիչ է, ինչը բավարար չէ մշակույթի զարգացման հիմնախնդիրների լուծման համար: Պետական բյուջեից ստացվող ֆինանսական միջոցները հիմնականում ուղղված են մշակութային կազմակերպությունների և արժեքների պահպանությանն ու պաշտպանությանը: Այնինչ այսօր ֆինանսավորման գերակա խնդիրը պետք է լինի մշակույթի ոչ միայն պահպանումը, այլև զարգացումը:

ՀՀ պետական բյուջեից մշակույթի ոլորտին հատկացումների վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում 2016-2020թթ.-ի ՀՀ պետական բյուջեներից ըստ հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի և մշակութային ծառայությունների խմբի ծրագրերի նախատեսված հատկացումների կատարման աստիճանի և յուրաքանչյուր տարի նախորդի համեմատությամբ փաստացի հատկացումների դինամիկայի

վերլուծությունը: Այսպես՝ 2016 թվականին հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծրագրերի իրականացմանը ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է 26.6 մլրդ դրամ՝ կազմելով նախատեսված ծախսերի 98.7%-ը, իսկ մշակութային ծառայությունների խմբի ծրագրերին հատկացվել է 14,4 մլրդ դրամ կամ նախատեսված ծախսերի 99%-ը: Նախորդ տարվա համեմատ ոլորտին ուղղված փաստացի ծախսերը նվազել են 12.4%-ով, ինչը տեղի է ունեցել ոչ ի հաշիվ մշակութային ծառայությունների խմբի ծրագրերի ֆինանսավորման ծավալների կրճատման (որոնց տեսակարար կշիռը այդ ոլորտին ծախսերի ծավալում ամենաբարձրն է եղել՝ կազմելով 54,1% կամ 14,4 մլրդ դրամ) (ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակ, ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի պետական բյուջեի կատարման հաշվետվության ամփոփ նկարագիր, 28): 2017 թվականին հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծրագրերի իրականացմանը ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է 26 մլրդ դրամ՝ կազմելով նախատեսված ծախսերի

1 Նշված ցուցանիշները հաշվարկվել են ՀՀ 2016, 2017 և 2018 թվականների պետական բյուջեների մասին ՀՀ օրենքների 2-րդ և 7-րդ հոդվածներում, ինչպես նաև ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում և ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության ամփոփ նկարագրի N2 աղյուսակում արտացոլված համապատասխան ցուցանիշների հիման վրա:

Հաշվարկները կատարվել են ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության ամփոփ նկարագրի N2 աղյուսակում արտացոլված տվյալների հիման վրա:

202

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

99.5%-ը: 2016 թվականի համեմատ ոլորտի ծախսերը նվազել են 2.3%-ով, որին նպաստել է նաև մշակութային ծառայությունների խմբի ծրագրերի ֆինանսավորման ծավալների կրճատումը (պայմանավորված արվեստին, գրադարաններին և թատերական ներկայացումներին ուղղված ծախսերի նվազմամբ): Ընդ որում, այդ ծրագրերին ուղղված ծախսերն ավելի մեծ չափով են նվազել 2016 թվականի համեմատությամբ (3,6%-ով՝ կազմելով 13,9 մլրդ դրամ կամ 2017 թվականի համար նախատեսվածի 99,5%-ը) (ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակ, ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի պետական բյուջեի կատարման հաշվետվության ամփոփ նկարագիր, 27): Նշված ծախսերի տեսակարար կշիռը ոլորտի ծախսերի ծավալում ևս նվազել է նշված ժամանակահատվածում (0,5%-ով և

կազմել շուրջ 53,5%): 2018 թվականին հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծրագրերի իրականացմանը պետական բյուջեից տրամադրվել է 25.3 մլրդ դրամ՝ կազմելով նախատեսված ծախսերի 97.3%-ը: Նախորդ տարվա համեմատ ոլորտի ծախսերը նվազել են 2.7%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է թանգարանների, ցուցասրահների, արվեստի, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, արհմիությունների բնագավառի ծախսերի նվազմամբ: Մշակութային ծառայությունների խմբի ծրագրերին հատկացվել է շուրջ 13 մլրդ դրամ' կազմելով նախատեսվածի 97.3%-ը: 2018 թվականին նշված ծախսերը նախորդ տարվա համեմատությամբ նվազել են 6.3%-ով (պայմանավորված թանգարանների, ցուցասրահների և արվեստին ուղղված ծախսերի կրճատմամբ), իսկ դրանց տեսակարար կշիռն այդ ոլորտի ծախսերի ծավալում՝ 2,1%-ով (կազմելով շուրջ 51,4%) (ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակ, ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի պետական բյուջեի կատարման հաշվետվության ամփոփ նկարագիր, Աղյուսակ N2)։ Այսպիսով՝ ՀՀ պետական բյուջեից փաստացի հատկացումները, ըստ հանգիստ, մշակույթ և կրոն հոդվածի և դրանում ընդգրկված մշակութային ծառայությունների, 2016-2018թթ.-ին ունեցել են պարզորոշ արտահայտված նվազման միտում (նույնը վերաբերում է այդ ժամանակահատվածում նշված հոդվածի գծով ծախսերի ընդհանուր ծավալում մշակութային ծառայություններին ուղղված ծախսերի տեսակարար կշռին): 2019 թվականին հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծրագրերի իրականացմանը պետական բյուջեից տրամադրվել է շուրջ 33,6 մլրդ դրամ՝ կազմելով նախատեսված ծախսերի 94,0%-ը: Նախորդ տարվա համեմատ ոլորտի ծախսերը ավելացել են 32,8%-ով, որը մասամբ տեղի է ունեցել մշակութային ծառայությունների խմբի ծրագրերի ֆինանսավորման ծավալների 30,4% աճի հաշվին (թեպետ նշված ծառայություններին ուղղված փաստացի ծախսերը կազմել են նախատեսվածի 92,9%-ը, իսկ այդ ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեից փաստացի հատկացումների ընդհանուր ծավալում 2019 թվականին նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 1,1%-ով՝ կազմելով՝ 50,4%) և առավելապես հանգստին, կրոնի և սպորտին ուղղված ծախսերի աճի (34,9%) հաշվին (ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակ, ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի պետական բյուջեի կատարման հաշվետվության ամփոփ նկարագիր, Աղյուսակ N2): 2020 թվականին հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծրագրերի իրականացմանը պետական բյուջեից տրամադրվել է 33,62 մլրդ դրամ (չնչին չափով՝ 0,07 մլրդ դրամով ավելին, քան նախորդ տարի)՝ կազմելով նախատեսված ծախսերի 94,8%-ը (ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակ, ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի պետական բյուջեի կատարման հաշվետվության ամփոփ նկարագիր, Աղյուսակ N2)։ Իսկ ահա մշակութային ծառայություններին ուղղված հատկացումները կազմել են 20,1 մլրդ դրամ կամ նախատեսվածի 94,1%-ը, որը 3,2 մլրդ դրամով ավելին է նախորդ տարվա համեմատությամբ (ինչը տեղի է ունեցել ի հաշիվ նշված ծառայությունների գրեթե բոլոր տեսակներին ուղղված հատկացումների աճի): Ընդ որում, նշված

հատկացումների տեսակարար կշիռը հանգստի, կրոնի և սպորտի հոդվածին ուղղված ծախսերի ընդհանուր ծավալում այդ նույն ժամանակահատվածում ևս ավելացել է

203

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 4(11), 2021

(9,4%-ով' կազմելով' 59,8%): Այսպիսով' ՀՀ պետական բյուջեից փաստացի

հատկացումները, ըստ հանգիստ, մշակույթ և կրոն հոդվածի և դրանում ընդգրկված մշակութային ծառայությունների, 2018-2020թթ.-ին ունեցել են աճի միտում:

Վերը նշված միտումներն ակնառու են ստորև ներկայացված աղյուսակ 1-ի և գծապատկեր 1-ի տվյալներից:

Աղյուսակ 1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փաստացի հատկացումները' ըստ հանգիստ, մշակույթ և կրոն հոդվածի և դրանում ընդգրկված

ՀՀ պետական բյուջեից փաստացի հատկացումներն ըստ հանգիստ, մշակույթ և կրոն հոդվածի և դրանում ընդգըրկված մշակութային ծառայությունների (մլն դրամ) 2016 2017 2018 2019 2020

1.Հանգիստ, մշակույթ և կրոն 26,6 26,0 25,3 33,55 33,62

2. Մշակութային ծառայություններ 14,4 13,9 13,0 16,9 20,1

Նկար 1. ՀՀ պետական բյուջեից մշակութային ծառայությունների փաստացի հատկացումների տեսակարար կշիռը հանգիստ, մշակույթ և կրոն հոդվածին հատկացումների ընդհանուր ծավալում1 2

Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում նաև 2016-2020թթ. ՀՀ պետական բյուջեից մշակութային ծառայությունների և դրանց առանձին խմբերի համար նախատեսված հատկացումների կատարման աստիճանի վերլուծությունը: Վերլուծության արդյունքում պարզվում է, որ նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից մշակութային ծառայություններին ուղղված փաստացի հատկացումները յուրաքանչյուր տարի նախատեսված չափով չեն իրականացվել համապատասխանաբար 1%-ով, 0,5%-ով, 6,3%-ով, 7,1%-ով և 5,9%-ով: Դա կապված

1 Աղյուսակը կազմվել է հեղինակի կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2016, 2017, 2018 2019 և 2020 թվականների պետական բյուջեների կատարման հաշվետվությունների ամփոփ նկարագրերը և երկրորդ աղյուսակները (N2):

2 Գծապատկերը կազմել է հեղինակը' հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության

2016, 2017, 2018 2019 և 2020 թվականների պետական բյուջեների կատարման

հաշվետվությունների ամփոփ նկարագրերը և աղյուսակները (N2):

204

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

է 2016-2018թթ.-ին այդ ծառայությունների մեծ մասի, իսկ 2019 և 2020 թվականներին բոլոր ծառայությունների գծով փաստացի հատկացումների' նախատեսվածից փոքր լինելու հետ1:

ՀՀ պետական բյուջեից մշակութային ծառայություններին և դրա՝ վերը նշված խմբերին ուղղված փաստացի հատկացումների դինամիկայի (2016-2020 թթ.) մասին ակնառու պատկերացում կարելի է կազմել՝ դատելով գծապատկեր 2-ից:

Նկար 2. ՀՀ պետական բյուջեից, հանգիստ, մշակույթ և կրոն հատվածում ընդգրկված մշակութային ծառայություններին ուղղված փաստացի հատկացումների դինամիկան՝ ըստ առանձին ծառայությունների (2016-2020 թթ.)2

Մշակութային ծառայություններին ուղղված ՀՀ պետական բյուջեից փաստացի հատկացումները 2016-2018թթ.-ին նվազել են (կապված նշված ժամանակահատվածում գրադարանների, այլ մշակութային կազմակերպությունների, արվեստի, հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնման և պահպանման գծով հատկացումների նվազման), իսկ 2019 և 2020 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ավելացել (պայմանավորված այդ ժամանակահատվածում գրեթե բոլոր ծառայությունների գծով հատկացումների ավելացմամբ, բացառությամբ 2019 թվականին մշակույթի տներին, ակումբներին ու կենտրոններին, հուշարձանների ու մշակութային արժեքների վերականգնմանն ու պահպանմանը, իսկ 2020 թվականին՝ այլ մշակութային կազմակերպություններին ուղղված հատկացումների): Այլ խոսքով՝ մշակութային ծառայություններին ուղղված 1 2

1 Տվյալների համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության 2016, 2017, 2018 2019 և 2020 թվականների պետական բյուջեների կատարման հաշվետվությունների ամփոփ նկարագրերը և աղյուսակները (N2):

2 Գծապատկերը կազմել է հեղինակը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության

2016, 2017, 2018 2019 և 2020 թվականների պետական բյուջեների կատարման

հաշվետվությունների ամփոփ նկարագրերը և աղյուսակները (N2):

205

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

ՀՀ պետական բյուջեից փաստացի հատկացումները 2016-2020թթ.-ին ունեցել են փոփոխական դինամիկա: Ընդ որում, նշված ժամանակահատվածում նույնպիսի դինամիկա է արձանագրվել մշակութային ծառայությունների բոլոր վերը նշված խմբերի գծով:

2016-2020թթ.-ին մշակութային ծառայություններին ուղղված ՀՀ պետական բյուջեից նախատեսված և փաստացի հատկացումների մասին մեր

պատկերացումներն ամբողջացնելու առումով առանձնակի հետաքրքրություն է առաջացնում նաև ըստ նշված տարիների այդ հատկացումների կառուցվածքի և վերջինիս դինամիկայի դիտարկումը, ինչը պարզորոշ երևում է

համապատասխանաբար 3-րդ և 4-րդ գծապատկերներից:

Նկար 3. ՀՀ 2016-2020թթ. պետական բյուջեներից մշակութային

ծառայություններին նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալում առանձին ծառայությունների մասնաբաժինը (%վ)1

1 Գծապատկերը կազմել է հեղինակը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2016, 2017, 2018 2019 և 2020 թվականների պետական բյուջեների կատարման

հաշվետվությունների ամփոփ նկարագրերը և աղյուսակները (N2):

206

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

Նկար 4. ՀՀ 2016-2020թթ. պետական բյուջեներից մշակութային

ծառայություններին ուղղված փաստացի հատկացումների ընդհանուր ծավալում առանձին ծառայությունների մասնաբաժինը (%)1

Գծապատկերներից ակնհայտ է, որ վերը նշված տարիներին մշակութային ծառայություններին ուղղված ՀՀ պետական բյուջեով նախատեսված և փաստացի հատկացումների կառուցվածքում անհամեմատ բարձր է եղել արվեստի տեսակարար

1 Գծապատկերը կազմել է հեղինակը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2016, 2017, 2018 2019 և 2020 թվականների պետական բյուջեների կատարման

հաշվետվությունների ամփոփ նկարագրերը և աղյուսակները (N2):

207

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

կշիռը' կազմելով կեսից ավելին: Փաստորեն, արվեստին ավելի շատ ֆինանսական միջոցներ են նախատեսվել, քան, ասենք, գրադարաններին, թանգարաններին: Արվեստն իր բնույթով աչքի է ընկնում միջոցառումների հագեցվածությամբ: Նշված ժամանակահատվածում պետական բյուջեով նախատեսած և փաստացի հատկացումների տեսակարար կշռով արվեստին հաջորդել են թանգարանները, ցուցասրահները և գրադարանները, ինչին նպաստել է մասնավորապես այդ հաստատություններում վերջին տարիներին թափ ստացած նոր տեխնոլոգիաների ու նորարարությունների ներմուծումը: Մյուս ծառայությունները բնութագրվել են պետական բյուջեից հատկացումների անհամեմատ փոքր տեսակարար կշռով: Ըստ տեսակարար կշիռների՝ վերը նշված ծառայությունների խմբերին հաջորդել են այլ մշակութային կազմակերպություններին, կինեմատոգրաֆիային, հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնմանն ու պահպանմանը, մշակույթի տներին, ակումբներին ու կենտրոններին վերաբերող ծառայությունների խմբերը

(բացառությամբ 2018 թվականին մշակույթի տներին, ակումբներին և կենտրոններին վերաբերող ծառայությունների խմբին ուղղված ՀՀ պետական բյուջեից փաստացի հատկացումների, որոնց տեսակարար կշիռը ողջ մշակութային ծառայությունների կտրվածքով այդպիսի հատկացումների կառուցվածքում ավելին է եղել հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնման ու պահպանման ծառայությունների խմբի մասնաբաժնից՝ կապված այդ խմբի գծով նախատեսված հատկացումների՝ ավելի մեծ չափով չիրականացման հետ):

Ինչպես երևում է, մշակույթի ոլորտին 2016-2020 թթ. ծրագրավորված և փաստացի բյուջետային հատկացումները, ըստ առանձին մշակութային ծառայությունների, բնութագրվել են վառ արտահայտված անհամաչափությամբ, ինչը հատկապես պայմանավորված է մշակույթի ոլորտի ֆինանսավորման՝ պետության որդեգրած քաղաքականությամբ և այդ ծառայություններից յուրաքանչյուրին վերաբերող առկա հիմնախնդիրների առաջնահերթությամբ:

Միաժամանակ հարկ է նշել, որ թեպետ մշակութային ծառայությունների բոլոր խմբերի տեսակարար կշիռը նշված ժամանակահատվածում այդ ծառայություններին ուղղված ՀՀ պետական բյուջեով նախատեսած և փաստացի հատկացումների կառուցվածքում մերթ ավելացել է, մերթ նվազել, բայցևայնպես դա չի անդրադարձել ըստ նշված մասնաբաժնի մշակութային ծառայությունների առանձին խմբերի՝ միմյանց հաջորդելու նույն ընդհանուր պատկերի վրա:

2016-2020թթ.-ի համապատասխան տարիներին ՀՀ պետական բյուջեներով նախատեսված մշակութային ծառայություններին հատկացումների կառուցվածքի մասին մեր պատկերացումներն ամբողջացնելու առումով առանձնակի հետաքրքրություն է առաջացնում նաև այդ ծառայությունների՝ վերը նշված խմբերից յուրաքանչյուրի գծով հատկացումների կառուցվածքի ուսումնասիրումը՝ մշակութային օբյեկտների հիմնանորոգման և շինարարության հետ կապված կապիտալ ծախսերի մասով (հաշվի առնելով, որ պաշտոնապես հրապարակված վիճակագրական տեղեկատվության մեջ կապիտալ ծախսերը սահմանափակված են միայն այդ մասով): Նման ուսումնասիրությունը թույլ է տալիս այս կամ այն չափով պատկերացում կազմելու նշված հատկացումների կառուցվածքում ընթացիկ ու կապիտալ ծախսերի հարաբերակցության մասին: Այդ հատկացումների կառուցվածքի դիտարկումը ցույց է տալիս, որ մշակութային ծառայությունների մեծ մասի պարագայում մշակութային օբյեկտների հիմնանորոգման ու շինարարության հետ կապված կապիտալ ծախսերը բացակայում են կամ ցածր տեսակարար կշիռ ունեն վերը նշված կառուցվածքում: Այսպես՝ գրադարանների, այլ մշակութային կազմակերպությունների և կինեմատոգրաֆիայի պարագայում նշված ժամանակահատվածի համար նախատեսված մշակութային օբյեկտների հիմնանորոգման ու շինարարության հետ կապված կապիտալ ծախսերը բացակայում են մշակութային ծառայությունների՝ այդ խմբերին ուղղված պետական բյուջեից հատկացումների կառուցվածքում, իսկ

208

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

թանգարանների և արվեստի պարագայում դրանց մասնաբաժինը շատ ցածր է եղել համապատասխան հատկացումների կառուցվածքում: Այսպես՝ թանգարանների ու ցուցահանդեսների ծառայությունների խմբի պարագայում նշված ծախսերի տեսակարար կշիռը 2016, 2017, 2018 2019 և 2020 թվականներին կազմել է համապատասխանաբար 7,9%, 14,6%, 4,2% 2,3% և 1,8%, իսկ արվեստների պարագայում՝ համապատասխանաբար 6,4%, 1,2%, 0,2%, 0,5% և 3,1%: Իսկ ահա ծառայությունների առանձին խմբերի պարագայում մշակութային օբյեկտների հիմնանորոգման ու շինարարության հետ կապված կապիտալ ծախսերը 2016-2019թթ.-ին գերակշռել են մշակութային ծառայություններին ուղղված պետական բյուջեից հատկացումների կառուցվածքում: Այսպես՝ մշակութային տների, ակումբների ու կենտրոնների պարագայում նշված ծախսերի տեսակարար կշիռը 2016, 2017, 2018 և 2019 թվականներին կազմել է համապատասխանաբար 77%, 88,3%, 88% և 76,8%, իսկ հուշարձանների և մշակութային արժեքների

վերականգնման ու պահպանման ծառայությունների խմբի պարագայում՝ համապատասխանաբար 63,4%, 61,6%, 63,2% 58,9%1: Ինչպես երևում է, վերը նշված կապիտալ ծախսերի տեսակարար կշիռը մշակութային ծառայությունների համապատասխան խմբերին ուղղված պետական բյուջեից հատկացումների կառուցվածքում մերթ ավելացել է, մերթ նվազել, այսինքն՝ նկատվել են փոփոխական միտումներ՝ պայմանավորված պետության որդեգրած մշակութային

քաղաքականությամբ:

ՀՀ մշակույթի ոլորտի պետական ֆինանսավորման արդի վիճակի բարելավման ուղիները

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ՀՀ մշակույթի ոլորտի զարգացման և դրան նպատակաուղղված բյուջետային հատկացումների արդյունավետ օգտագործման հարցում առանձնապես կարևորվում է դրանց համահունչ պետական ֆինանսավորման ձևերի կիրառումը՝ մշակույթի զարգացման ռազմավարական նպատակներին համապատասխան: Սրա հետ

կապված՝ ամենից առաջ անհրաժեշտ է նշել, որ մշակութային կազմակերպությունների պահպանման պարզ, նախահաշվային ֆինանսավորումը չի լուծում մշակույթի զարգացման խնդիրը: Մշակույթի զարգացմանն ուղղված բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման հարցում առանձնապես կարևորվում է ՀՀ մշակույթի նախարարության պատվերով, մրցութային կարգով իրականացվող տարեկան դրամաշնորհային մշակութային ծրագրերի

ֆինանսավորման դերը: Այն կոչված է ապահովել պետական միջոցների բաշխման թափանցիկ ու մրցակցային համակարգի գործունեությունը, արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացումը, զարկ տալ ստեղծագործական ու հեռանկարային նախագծերին, նպաստել միջազգային հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ըստ արժանավույն ներկայացմանը: Այդ ծրագրերի մրցութային ընտրության ոլորտային ընդգրկման շրջանակները վերաբերում են տեսա և մեդիա, կատարողական, ժողովրդական արվեստներին, գրքին ու գրչությանը, մշակութային ժառանգությանն ու կրթությանը: Վերը նշված դրամաշնորհային մշակութային ծրագրերի ֆինանսավորումը միտված է

1 Հաշվարկները կատարվել են ՀՀ 2016, 2017 և 2018 թվականների պետական բյուջեների մասին հՀ օրենքների համապատասխան N1 հավելվածների N2 աղյուսակներում (08-02-01-ից 08-02-07 հատված), ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի հավելված 1-ի N2 աղյուսակում, ինչպես նաև ՀՀ 2019 թվականների պետական բյուջեի կատարման հաշվետվության ամփոփ նկարագրի N2 աղյուսակում արտացոլված

տեղեկությունների հիման վրա:

209

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

առաջնահերթությունը տալ պետության որդեգրած մշակութային

քաղաքականությանն ու ռազմավարական գերակայություններին

համապատասխանող, ինչպես նաև համաֆինանսավորվող, թիրախավորված և երկարատև արդյունավետություն ապահովող ծրագրերին: Ընդ որում, կախված ուղղությունից, նշված գերակայությունների հետ համապատասխանությունից և ներկայացված բյուջեի ծավալներից՝ ծրագրերը կարող են ֆինանսավորվել մասնակի կամ ամբողջապես:

Մշակութային ծրագրերի պետական ֆինանսավորման մեջ առանձնակի տեղ պետք է հատկացնել երկարաժամկետ ազգային և նպատակային-համալիր մշակութային ծրագրերի իրականացմանը (այդ թվում՝ կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը վերաբերող, հատկապես ռազմավարական նշանակության պատմա-մշակութային հուշարձանների հիմնանորոգման պարագայում) հատուկ նպատակային փոխանցումների շրջանակներում:

Մշակույթի ոլորտի պետական ֆինանսավորման ձևերը չեն սահմանափակվում միայն նշվածներով: Հաշվի առնելով առաջիկայում մշակույթի ոլորտի պետական ֆինանսավորման ծավալների ավելացման սահմանափակ հնարավորությունները՝ թերևս ավելի հեռանկարային կարելի է համարել պետության մասնակցությամբ մշակույթի ֆինանսավորման, այսինքն՝ համատեղ ֆինանսավորման ձևերի կիրառումը: Խոսքը ամենից առաջ պետության և ոչ պետական, կորպորատիվ հովանավորների գործընկերային մասնակցությամբ մշակույթի ոլորտի համատեղ ֆինանսավորման, դրա խթանման մասին է: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ և' նշված հովանավորները, և' պետությունը կարող են էական օգուտ քաղել այդ համագործակցությունից: Այսպես՝ մասնավոր ընկերությունները կարող են ներգրավել բյուջետային ռեսուրսներ իրենց նախագծերում, նախագծի իրացման հետ կապված օգտվել բանկային վարկերից և ստանալ պետական երաշխիքներ, ձևավորել ընկերության դրական իմիջ, ինչպես նաև էականորեն նվազեցնել ռիսկերը: Պետական կառավարման մարմինների նպատակը կլինի ապահովել տարածքների և դրանց ենթակառուցվածքների հետագա զարգացումը, բարձրացնել այնտեղ կյանքի որակը, ներգրավել հովանավորների միջոցները և նվազեցնել բյուջետային ծախսերը: Պետության և ոչ պետական, կորպորատիվ հովանավորների գործընկերային մասնակցությամբ մշակույթի ոլորտի համատեղ ֆինանսավորումը կարող է վերաբերել համատեղ իրականացվող մշակութային նախագծերին՝ ֆինանսավորման ընդհանուր ծավալում բյուջետային և հովանավորչական միջոցների որոշակի

հարաբերակցությամբ: Նշված համատեղ ֆինանսավորման իրականացման համար առանձնապես կարևորվում է ոչ առևտրային մշակութային կազմակերպություններում մարքեթինգի ու մենեջմենթի (խոսքը հատկապես PR-ի և ֆինանսական մենեջմենթի մասին է) արդյունավետ իրականացումը, ինչը կխթանի մասնավոր,

հովանավորչական միջոցների ներգրավումը:

ՀՀ մշակույթի ոլորտի պետության մասնակցությամբ համատեղ

ֆինանսավորման բավականին արդյունավետ ձև կարելի է համարել նաև այդ ֆինանսավորմանը իշխանության պետական ու տարածքային մարմինների համատեղ մասնակցությունը, այսինքն՝ կենտրոնական ու համայնքային բյուջեներից համատեղ ֆինանսավորումը, որը կարող է նպատակաուղղված լինել առանձին մշակույթի կազմակերպությունների և ներդրումային նախագծերի ֆինանսավորմանը: Նման

ֆինանսավորումը թույլ կտա ավելի արդյունավետ ծախսել տարբեր մակարդակի բյուջետային միջոցները, ուժեղացնել դրանց ռացիոնալ օգտագործման նկատմամբ վերահսկողությունը: Մասնավորապես պետական բյուջեի հաշվին կարող են ֆինանսավորվել գրադարանների ու թանգարանների ֆոնդերի համալրման ու պահպանման, իսկ համայնքային բյուջեների հաշվին՝ շենքերի պահպանման, կոմունալ ծառայությունների դիմաց վճարման, սպասարկող անձնակազմի վարձատրության ծախսերը:

210

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

Հաշվի առնելով հանրապետությունում մշակույթին պետական բյուջեից հատկացումների բավականին անհամաչափ տարածքային տեղաբաշխվածությունը, մշակույթի պետական ֆինանսավորման ընդհանուր ծավալում մարզերի մշակութային զարգացման ծրագրերի իրականացմանն ուղղված հատկացումների խիստ ցածր տեսակարար կշիռը՝ որպես մշակույթի պետական ֆինանսավորման հեռանկարային ձև կարելի է համարել համայնքային բյուջեներին սուբվենցիաների տրամադրումը: Դրա հետ մեկտեղ, մարզերում մշակույթի զարգացմանը, նրա ֆինանսավորման հիմնախնդիրների լուծմանը զգալիորեն կնպաստի պետության մասնակցությամբ համաֆինանսավորման կարգով մարզերի մշակույթի զարգացման նպատակային-համալիր ծրագրերի իրականացումը:

ՀՀ մշակույթի ոլորտի պետական ֆինանսավորման հնարավորությունները կարող են ընդլայնվել նաև դրա անուղղակի ձևերի կիրառմամբ՝ կապված մշակութային նշանակության ապրանքներ ու ծառայություններ առաջարկողների նկատմամբ հարկային արտոնությունների կիրառման հետ: Արտասահմանյան երկրներում մշակույթի ոլորտի պարագայում կիրառվող առանձին հարկային արտոնությունները գրեթե բացակայում են մեր հանրապետությունում: Նշված երկրներում մշակութային կազմակերպությունների համար ամենից տարածված հարկային արտոնությունը նրանց առաջարկած ապրանքների ու ծառայությունների ազատումն է շահութահարկից, ավելացված արժեքի հարկից, գույքահարկից կամ դրանց նկատմամբ նշված հարկատեսակների ցածր դրույքաչափի կիրառումն է: Օրինակ՝ Բելգիայում արվեստի առարկաներից գանձվող ավելացված արժեքի հարկը 19%-ից իջեցվել է մինչև 6%, իսկ ահա Իռլանդիայում գրքերի նկատմամբ նշված հարկատեսակը չի կիրառվում: Գույքահարկից ազատվում են ոչ առևտրային մշակութային կազմակերպությունների սեփականության ներքո գտնվող արվեստի ստեղծագործությունները (Шишкин 108):

Մշակույթի ֆինանսական դոնորների՝ բարեգործների, հովանավորների նկատմամբ այդ արտոնությունները դրսևորվում են հիմնականում շրջանառության հարկի, շահութահարկի, ֆիզիկական անձանց եկամտահարկի արտոնությունների ձևով և այս պարագայում մշակույթի ու արվեստի զարգացման, մշակութային գործունեության աջակցման նպատակով նրանց նվիրաբերած գումարները հանվում են համապատասխանաբար շրջանառության, շահույթի և եկամուտների հարկման ենթակա գումարից (Толмасова 83):

Մեր հանրապետությունում մշակույթի ոլորտի պարագայում կիրառվող հարկային արտոնություններից թերևս կարելի է նշել ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկի (մանկապատանեկան գեղագիտական կենտրոնների, երաժշտական, նկարչական, արվեստի ու գեղարվեստի ուսումնական հաստատությունների կողմից ուսուցման

ծառայությունների մատուցման պարագայում), նույն օրենսգրքի 230-րդ հոդվածով սահմանված անշարժ գույքի հարկի (պատմամշակութային նշանակության հողերի և այդպիսի նշանակության պետական սեփականություն հանդիսացող շինությունների պարագայում) վճարմանը վերաբերող, ինչպես նաև առհասարակ

բարեգործությունների պարագայում կիրառվող արտոնությունները (ՀՀ Ազգային Ժողով, ՀՀ հարկային օրենսգիրք): Մինչդեռ մշակույթի ոլորտի պարագայում հարկային արտոնությունների անհրաժեշտությունը պայմանավորված է

ստեղծագործական աշխատանքի յուրահատկությամբ և դրա արդյունքի

առանձնահատուկ հասարակական նշանակությամբ: Բացի այդ, մշակույթի ոլորտից պետական բյուջե հարկային մուտքերի բաժինը բյուջեի այդ մուտքերի ընդհանուր ծավալում շատ փոքր է և այս պարագայում ոլորտի կազմակերպությունների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների նկատմամբ հարկային արտոնությունների կիրառումն (տարբեր դրսևորումներով, մասնավորապես՝ ԱԱՀ-ի կամ շահութահարկի վճարումից ազատմամբ կամ դրանց դրույքաչափերի նվազեցմամբ) էապես չի

211

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

անդրադառնա նշված ծավալի նվազեցման վրա: Դրա հետ մեկտեղ, նշված արտոնությունների կիրառումը անուղղակիորեն կընդլայնի մշակույթի ոլորտի պետական բյուջեից ֆինանսավորման հնարավորությունները:

Ինչ վերաբերում է ՀՀ մշակույթի ոլորտին պետական ֆինանսավորման կոնկրետ ծավալներով ու ուղղություններով հետագայում իրականացման նպատակահարմարությունը, ապա այն, մեր կարծիքով, պետք է որոշվի նշված ոլորտի զարգացման ռազմավարությունից ելնելով:

Եզրակացություն

Ամփոփելով նշենք, որ ՀՀ մշակույթի ոլորտի պետական ֆինանսավորման արդի վիճակը բնութագրվում է դրա անբավարարությամբ, ծախսերի մասնակի, հիմնականում ընթացիկ ծախսերի ֆինանսավորմամբ: Նշված ֆինանսավորումը հիմնականում նպատակաուղղված է մշակութային կազմակերպությունների ու արժեքների պահպանությանը և բավարար չէ հատկապես մշակույթի զարգացման հիմնախնդրի լուծման համար: Այս պարագայում առանձնապես կարևորվում է մշակույթի ոլորտի պետական ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնումը, մշակույթի զարգացմանը միտված ֆինանսավորման այլ ձևերի ընտրությունը, որը հնարավորություն կտա ավելի արդյունավետ օգտագործել բյուջետային միջոցները՝ մշակույթի զարգացման ռազմավարական նպատակներին համապատասխան:

Մշակույթի ոլորտի զարգացման, դրա պետական ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնման հիմնախնդրի լուծումը թեկուզև հեռանկարում հնարավոր կլինի երկրի բյուջեի եկամուտների և նշված ոլորտին բյուջետային հատկացումների մասնաբաժնի ավելացման պարագայում: Դրա հետ մեկտեղ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ մշակույթի ողջ ոլորտի և ըստ դրա ուղղությունների երկարաժամկետ պետական ֆինանսավորման նպատակահարմարությունը որոշվում է ոլորտի զարգացման ռազմավարությունից ելնելով:

ՀՀ մշակույթի ոլորտի պետական ֆինանսավորման հնարավորությունները, ըստ իս, կարելի է ընդլայնել նաև մեր երկրում դեռևս տարածում չունեցող այլ ֆինանսավորման այնպիսի արդյունավետ ձևերի կիրառմամբ, ինչպիսիք են՝ պետության մասնակցությամբ մշակույթի համատեղ ֆինանսավորումը, երկարաժամկետ ազգային և նպատակային-համալիր մշակութային ծրագրերի ֆինանսավորումը, մշակույթի ոլորտի ֆինանսավորման անուղղակի ձևերը:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. ՀՀ Ազգային Ժողով. ՀՀ հարկային օրենսգիրք. ՀՀՊՏ 2016.11.04/79 (1259).

2. ---. ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին օրենք, 09.12.2015.

3. ---. ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին օրենք, 08.12.2016.

4. ---. ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենք, 08.12.2017.

5. ---. ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենք, 22.11.2018.

6. ---. ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենք, 06.12.2019.

7. ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակ. Հայաստանի

Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի պետական բյուջեի կատարման հաշվետվության ամփոփ նկարագիր. Երևան, 2017.

8. —. Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության ամփոփ նկարագիր. Երևան, 2018.

9. —. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության ամփոփ նկարագիր. Երևան, 2019.

212

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

10. —. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության ամփոփ նկարագիր. Երևան, 2020.

11. —. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության ամփոփ նկարագիր. Երևան, 2021.

12. Шишкин, Сергей. Экономика социальной сферы. Москва, 2003.

13. Толмасова, Алла. Проблемы налогообложения некоммерческих организаций. Москва, 2003.

14. Бондаренко, Наталья, Сюпова, Марина. Формы и модели государственного финансирования культурной сферы. Электронное научное издание «Ученые заметки ТОГУ» 2016, Том 7, № 4., https://pnu.edu.ru/media/eiournal/articles-2016/TGU 7 189.pdf

Works Cited

1. HH Azgayin Jhoghov. HH harkayin o'rensgirq. [The National Assembly of the Republic of Armenia: The Tax Code of the Republic of Armenia] HHPT 2016.11.04/79 (1259).

2. ---. HH 2016 t'vakani petakan byujei masin o'renq, [The Law on the State Budget of the Republic of Armenia for 2016] 09.12.2015.

3. ---. HH 2017 t'vakani petakan byujei masin o'renq, [The Law on the State Budget of the Republic of Armenia for 2017] 08.12.2016.

4. ---. HH 2018 t'vakani petakan byujei masin o'renq, [The Law on the State Budget of the Republic of Armenia for 2018] 08.12.2017.

5. ---. HH 2019 t'vakani petakan byujei masin o'renq, [The Law on the State Budget of the Republic of Armenia for 2019] 22.11.2018.

6. ---. HH 2020 t'vakani petakan byujei masin o'renq, [The Law on the State Budget of the Republic of Armenia for 2020] 06.12.2019.

7. HH Azgayin jhoghovi byujetayin grasenyak. Hayastani Hanrapetut'yan 2016 t'vakani petakan byujei petakan byujei katarman hashvetvut'yan amp'op' nkaragir. [Budget Bureau of the National Assembly of the Republic of Armenia: Brief description of the report on the execution of the State Budget of the Republic of Armenia for 2016] Erevan, 2017.

8. ---.Hayastani Hanrapetut'yan 2017 t'vakani petakan byujei katarman hashvetvut'yan amp'op' nkaragir.[Brief description of the report on the implementation of the State budget of the Republic of Armenia for 2017] Erevan, 2018.

9. ---. Hayastani Hanrapetut'yan 2018 t'vakani petakan byujei katarman

hashvetvut'yan amp'op' nkaragir, [Brief description of the report on the implementation of the State budget of the Republic of Armenia for 2018] Erevan, 2019.

10. ---. Hayastani Hanrapetut'yan 2019 t'vakani petakan byujei katarman

hashvetvut'yan amp'op' nkaragir, [Brief description of the report on the implementation of the State budget of the Republic of Armenia for 2019] Erevan, 2020.

11. ---. Hayastani Hanrapetut'yan 2020 t'vakani petakan byujei katarman

hashvetvut'yan amp'op' nkaragir, [Brief description of the report on the implementation of the State budget of the Republic of Armenia for 2020] Erevan, 2021.

12. Shishkin, Sergej. Jekonomika social'noj sfery [The Economics of the Social Sphere]. Moskva, 2003.

213

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

13. Tolmasova, Alla. Problemy nalogooblozhenija nekommercheskih organizacij [Problems of Taxation of Non-profit Organizations]. Moskva, 2003.

14. Bondarenko Natal'ja, Sjupova Marina. Formy i modeli gosudarstvennogo

finansirovanija kul'turnoj sfery. Jelektronnoe nauchnoe izdanie «Uchenye zametki TOGU» [Forms and models of state financing of the cultural sphere. Electronic scientific publication "Scientific notes of TOGU"] 2016, Tom 7, № 4.,

https://pnu.edu.ru/media/eiournal/articles-2016/TGU 7 189.pdf

CURRENT ANALYSIS OF THE STATE FINANCING OF THE RA CULTURAL SPHERE AND WAYS OF IMPROVEMENT

KAREN KHOJOYAN

Armenian State Pedagogical University after Kh.Abovyan,

Department of Economics and Management,

Ph.D. in Economics, Associate Professor Yerevan, the Republic of Armenia

SUSANNA SARGSYAN

Yerevan High School No. 139 after Karen Demirchyan, Deputy Director, Yerevan, the Republic of Armenia

The purpose of the article is to identify ways to improve the current situation of state financing of the RA cultural sphere.

The objectives of the article are to analyze trends characterizing the current situation of state financing of the cultural sphere of our republic and to identify ways to expand the possibilities of this financing and the scope of the forms used.

The article proposed approaches aimed at improving the current situation of state financing of the RA cultural sphere and expanding the above framework.

Methodological base of the article includes scientific re-equipment, comparative and graphical analysis, accumulation of historical and logical methods.

As a result of the study, the following main conclusions were drawn:

- The dynamics of actual allocations from the state budget for 2016-2020 to cultural services was characterized by variable trends, and in general it did not positively affect the expansion of opportunities for state financing of culture;

- The share of art, followed by museums, exhibition halls and libraries, is incomparably higher in the structure of the 2016-2020 and actual allocations for the sphere of culture from the State budget of the Republic of Armenia; this indicator was incomparably less in the line of other services. The striking asymmetry of this structure is primarily due to the policy pursued by the state, the priority of existing problems of services, and at the same time indicates the insufficiency of state funding for a significant part of cultural services.

Keywords: sphere of culture, cultural services, cultural programs, financial resources, volume of state financing, structure of state financing, forms of state financing.

214

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

АНАЛИЗ ТЕКУЩЕГО СОСТОЯНИЯ ГОСУДАРСТВЕННОГО ФИНАНСИРОВАНИЯ В СФЕРЕ КУЛЬТУРЫ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ И ПУТИ ЕГО СОВЕРШЕНСТВОВАНИЯ

КАРЕН ХОДЖОЯН

доцент кафедры экономики и менеджмента

Армянского государственного педагогического университета им. Х. Абовяна, кандидат экономических наук, г. Ереван,Республика Армения

СУСАННА САРГСЯН

завуч старшей школы № 139 им. К. Демирчяна, г. Ереван, Республика Армения

Целью статьи является определение путей улучшения текущего состояния государственного финансирования культурной сферы РА.

В статье поставлены следующие задачи: проанализировать современные тенденции государственного финансирования в сфере культуры Республики Армения, выявить и представить круг возможностей и форм такого финансирования, а также предложить пути оптимизации современного состояния государственного финансирования сферы культуры РА и расширения указанных рамок.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

В ходе работы над статьей были использованы методы научной абстракции, сравнительно-графического анализа, историко-логического параллелизма.

Подводя итоги исследования, мы пришли к следующим выводам:

- характер средств, выделенных из госбюджета на сферу культуры в период с2016 по 2020 год, имел неустойчивую динамику, что не могло положительно повлиять на рамки государственного финансирования в этой сфере;

- из предусмотренных госбюджетом РА 2016-2020 гг. средств на сферу культуры большая часть была выделена на объекты искусства, музеи, выставочные залы и библиотеки. По отношению к другим объектам сферы культурных услуг этот показатель был неизмеримо ниже.

Такая несимметричность в распределении средств обусловлена, прежде всего, проводимой государством политикой в области культуры, ее первоочередными задачами и свидетельствует о недостаточности финансирования госбюджетом сферы культурных услуг.

Ключевые слова: сфера культуры, культурные услуги, культурные программы, финансовые средства, объем государственного финансирования, система государственного финансирования, формы государственного финансирования.

215

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.