Научная статья на тему 'ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԳԻԾԸ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ'

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԳԻԾԸ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
109
18
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ՀՀ տնտեսության դիմագիծ / տնտեսական հեղափոխություն / Սահմանադրականություն / սոցիալական պետություն / մարդու իրավունք / կառավարում / տնտեսության թվայնացում / ռազմարդյունաբերական համալիր

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Սարգսյան Հայկ, Քոչինյան Նարինե

Հայաստանի Հանրապետության տնտեսոււթյան դիմագծի ռետրոսպեկտիվ ուրվագիծը ներկայացնելուց հետո քննության առարկա են հանդիսացել երկրի առջև ծառացած որոշ մարտահրավերների բացահայտումն ու լուծումների առաջադրումը։ Դրանք երկարատև կայուն զարգացմանը միտված, խաղաղ գոյակցության պայմաններում առաջադրվող, իրենց կարևորությամբ առանձնացվող հետևյալ հիմնահարցերն են` ü Տնտեսական հեղափոխության իրողությունը և դրա հնարավոր գործարկումը ետճգնաժամային հորձանուտներում, ü Տնտեսական հարաբերությունների սահմանադրականացումն ու տնտեսության թվայնացման հիմնախնդիրները, ü Գիտության գիտելիքահենք կառավարումը որպես կարևորագույն առաջնահերթություն։ Վերջին տանամյակների տնտեսական կոնյուկտուրան առավել խոցելի է դարձել, մեծացել է ֆինանսատնտեսական ճգնաժամերի (մեր դեպքում նաև՝ պատերազմների) հաճախականությունը՝ հանգեցնելով ընթացիկ տնտեսական հարացույցների ու քաղաքականության նոր մարտահրավերներ հաղթահարելու անհրաժեշտությանը։ Այդ հարափոփոխ տնտեսական միջավայրում առավել կարևորություն են ստանում տնտեսության արժեբանական հիմնարարների (ֆունդամենտալների) գործարկումը, որոնք կուղղորդեն էֆեկտիվ տնտեսական հարաբերությունների խթանմանը երկարաժամկետ հեռանկարում։ Այդ նպատակով ներկայացվում է տնտեսական հարաբերությունների սահմանադրականացման շրջանակը, տնտեսության թվայնացման դերակատարումը սահմանադրականության մակարդակի բարձրացման գործում։ Առանձնակի քննարկման առարկա են դարձել գիտության կառավարման կատարելագործման հիմնահարցերը երկրի ռազմաարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) ձևավորման ու գործարկման համատեքստում։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE FEATURE OF THE ECONOMY OF THE REPUBLIC OF ARMENIA AND THE REFORMS CHALLENGES

The subject under study is some challenges that the Republic of Armenia faces amid the retrospective feature of the country’s economy. The following fundamental issues are among these challenges: ü the realia of economic revolution and its enabling in post-crisis situation; ü constitutionalization of economic relations and some problems of digitization of the economy; ü smart management of the science as a meaningful priority. In recent decades economic environment has become increasingly vulnerable. The frequency of economic and financial crises has increased and each crisis (war, pandemic etc.) brings about a new post crisis “status quo”. Thus current economic paradigms and policies are being challenged. Enabling economic axiological fundamentals in this changing economic environment is becoming increasingly important. Despite various economic shifts, these fundamentals in long-run contribute to efficient economic relations and policy. The role of digitization and the leveling up of constitutionalism and the frameworks of economic relations constitutionalization has been introduced. Some basic issues of the improvement of science management in the context of the formation and enabling the RA military-industrial complex have been discussed.

Текст научной работы на тему «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԳԻԾԸ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 3(10), 2021

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ECONOMICS, ЭКОНОМИКА

-------------------------------

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԳԻԾԸ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ*

ՀՏԴ 338.24.021.8 (479.25) DOI: 10.52063/25792652-2021.3-250

ՀԱՅԿՍԱՐԳՍՅԱՆ

Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան,

«Գիտական Արցախ» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն sargsvan. vsu@gmail. com

ՆԱՐԻՆԵ ՔՈՉԻՆՅԱՆ

Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ք. Երևան,Հայաստան Հանրապետություն akochinian@mail. ru

Հայաստանի Հանրապետության տնտեսոււթյան դիմագծի ռետրոսպեկտիվ ուրվագիծը ներկայացնելուց հետո քննության առարկա են հանդիսացել երկրի առջև ծառացած որոշ մարտահրավերների բացահայտումն ու լուծումների առաջադրումը։ Դրանք երկարատև կայուն զարգացմանը միտված, խաղաղ գոյակցության պայմաններում առաջադրվող, իրենց կարևորությամբ առանձնացվող հետևյալ հիմնահարցերն են'

У Տնտեսական հեղափոխության իրողությունը և դրա հնարավոր գործարկումը ետճգնաժամային հորձանուտներում,

У Տնտեսական հարաբերությունների սահմանադրականացումն ու տնտեսության թվայնացման հիմնախնդիրները,

У Գիտության գիտելիքահենք կառավարումը որպես կարևորագույն առաջնահերթություն։

Վերջին տանամյակների տնտեսական կոնյուկտուրան առավել խոցելի է դարձել, մեծացել է ֆինանսատնտեսական ճգնաժամերի (մեր դեպքում նաև՝ պատերազմների) հաճախականությունը ՝ հանգեցնելով ընթացիկ տնտեսական հարացույցների ու քաղաքականության նոր մարտահրավերներ հաղթահարելու անհրաժեշտությանը։ Այդ հարափոփոխ տնտեսական միջավայրում առավել կարևորություն են ստանում տնտեսության արժեբանական հիմնարարների (ֆունդամենտալների) գործարկումը, որոնք կուղղորդեն էֆեկտիվ տնտեսական հարաբերությունների խթանմանը երկարաժամկետ հեռանկարում։ Այդ նպատակով ներկայացվում է

* Հոդվածը ներկայացվել է 14.10.2021թ., գրախոսվել' 16.11.2021թ., տպագրության ընդունվել' 25.12.2021թ.:

250

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

տնտեսական հարաբերությունների սահմանադրականացման շրջանակը, տնտեսության թվայնացման դերակատարումը սահմանադրականության մակարդակի բարձրացման գործում: Առանձնակի քննարկման առարկա են դարձել գիտության կառավարման կատարելագործման հիմնահարցերը երկրի ռազմաարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) ձևավորման ու գործարկման համատեքստում։

Հիմնաբառեր' ՀՀ տնտեսության դիմագիծ, տնտեսական հեղափոխություն, սահմանադրականություն, սոցիալական պետություն, մարդու իրավունք, կառավարում, տնտեսության թվայնացում, ռազմարդյունաբերական համալիր։

Նախաբան

Անկախությունից ի վեր տնտեսական կյանքում տեղի ունեցած

վերափոխումների կամ փոխակերպումների վերաբերյալ առկա են բազում վերլուծություններ: Դրանց ընդհանրական, ամփոփ գնահատականը թերևս այն է, որ վարվող տնտեսական քաղաքականության արդյունքում թե' տնտեսությունը և թե' հասարակությունը հայտնվել են անցանկալի (եթե ոչ դժգույն ...) իրավիճակում:

Անցած երեք տասնամյակների ՀՆԱ-ի հետագիծը վկայում է, որ ճամփագծի կեսին միայն (2005թ.) երկիրը կարողացավ ապահովել ՀՆԱ-ի ընդամենը ելակետային (1990թ.) վերականգնողական մակարդակը, իսկ մյուս կեսին այն հասցրեց ընդամենը 13 մլրդ ԱՄՆ դոլարի: Այսպիսի արդյունքի հետևանքն են աղքատությունը՝ եկամուտների զգալի գերբևեռացմամբ, սոցիալական լարված իրավիճակը, ահագնացող միգրացիան, ՀՆԱ-ի 60 տոկոսը գերազանցող պետական պարտքի բեռը, վերջին տարիներին էապես կրճատվող օտարերկրյա ուղղակի ներդրումները և այլն: Նման պատկերն ինքնին հետևանք է այն բանի, որ Տ տարիներ ի վեր տարաբնույթ վայրիվերումներով իրականացվող տնտեսական քաղաքականության պարագայում չի իրականացվել կրթական ու

գիտաարտադրոկան միասնական համակարգի առաջանցիկ զարգացում, չեն ձևակերպվել ու գործադրվել մարդկային կապիտալի, հողի, ջրի և այլ բաղադրիչների մասով օպտիմալ ռեսուրսաօգտագործում:

Տ Երկիրը չի մշակել հեռանկարին միտված ռազմավարություն, ապագայի տեսլական: Տնտեսական աճին ուղղված ծրագրերը, ամենատարբեր ոլորտների մակարդակների տնտեսաիրավական կարգավորումները ամրագրված չեն եղել պոտենցիալ հնարավորությունների բացահայտման, այնուհետև դրանց գործադրման բավարար պայմաններով: Հապաղումը որակյալ բարեփոխումների հարցում չի հանգեցրել ցանկալի կառուցվածքային տեղաշարժերի: Հայաստանի ու Արցախի տնտեսությունների քառորդդարյա զարգացման ընթացքը մանրակրկիտ վերլուծվել և լուսաբանվել է (Հ. Սարգսյան, Ա. Մարկոսյան, 552 էջ): Ներկայումս ՀՀ տնտեսության իրական հատվածը թողարկում է ՀՆԱ-ի շուրջ 50 տոկոսը: Դեռևս չի ընդլայնվում տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը (ստեղծված արդյունքը տարբեր գնահատականներով կազմում է ՀՆԱ-ի մինչև երեք տոկոսը: Տեղեկատվական տեխնոլոգիաների սեգմենտում ներկայիս մինչև 20 հազար զբաղվածների թվաքանակը հնգամյա ժամկետում ծրագրվում է հասցնել 35 հազարի: Տնտեսությունում արդյունքի կեսը ստեղծվում է ծառայությունների ոլորտում (առևտուր, կրթություն, առողջապահություն, ֆինանսական հատված և այլն), իսկ մեկ քառորդը բաժին է ընկնում ագրոպարենային համակարգին: Այն հարցին, թե որքանով է ձևավորված կառուցվածքը նպաստավոր տնտեսությունում ճեղքում ապահովելու տեսանկյունից, կանդրադառնանք ստորև: Առաջ անցնելով՝ կարող ենք պնդել, որ մեր երկրի իմիջը կառուցվածքային տեղաշարժերի և տեխնոլոգիական բարձր մակարդակի հիմքի վրա

251

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

պետք է լինեն պաշտպանական ու ռազմաարդյունաբերական համակարգերը, կրթությունն ու գիտությունը:

Գյուղատնտեսության և գյուղի զարգացման հարցի օրինակով կարելի է տեսնել մեր գործելակերպի վերանայման ու արմատական վերափոխումների

պահանջվածությունը։ Գործելակերպի (վարվող քաղաքականության) արդյունքում ակնհայտ է դառնում հողային, ջրային, մարդկային ներուժի օգտագործման ծայրահեղ թերբեռնվածությունը, որը շարունակաբար իրականացվող կարճաժամկետ պահանջարկային քաղաքականության արդյունք է։ ՀՀ կառավարության կողմից ընդունված «ՀՀ գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությունը» հայեցակարգը այդպես էլ չունեցավ պահանջվող

դերակատարումը և բավարար լուծումների առաջադրումը առնվազն այնպիսի հարցերում ինչպիսիք են՝

Տ ոլորտում ստեղծված արդյունքի երաշխավորված իրացումը, այդ թվում՝ արտահանման խրախուսման գործիքակազմով,

Տ պարենային անվտանգությունը, ինչպես նաև ջրոռոգման ու անհրաժեշտ այլ ենթակառուցվածքների, գյուղկոոպերացիայի, խորհրդատվության,

ապահովագրության ապահովումը և այլն։ Հարցերի այս շրջանակը մեր կողմից դարձել է քննարկման առարկա (Հ. Սարգսյան, Խ. Հարությունյան Վ. Մանասյան, 79 էջ)։

Ինչպես խնդրո առարկա ոլորտի (իսկ այն առանցքային է մնալու ինչպես ՀՀ-ի, այնպես էլ Արցախի Հանրապետության համար), այնպես էլ սոցիալ-տնտեսական բացառապես բոլոր ոլորտներում սպասումների հետաձգումը և որ կարևոր է, առաջիկա միջնաժամկետ հատվածում դրանց ամբողջական իրագործման կասկածելիությունը ոչ բավարար նախադրյալների ստեղծման հետևանք են։ Վերջինս էլ, ինչպես նշվել է, հետևանք է ՀՀ և ԱՀ երկարաժամկետ զարգացման ռազմավարության ոչ հստակ մշակվածության և «խախուտ» ինստիտուցիոնալ կազմավորումների գործունեության։ Արցախի պարագայում ազգաբնակչության սպասումների ու անորոշությունների չեզոքացման ու մեղմման առումով խնդրահարույց են մնում կենսունակ միջավայրի և բնակվածության ապահովման հիմնախնդիրները։

2019 թվականին կուտակված խնդիրների լուծման և երկարաժամկետ կայուն զարգացման նպատակով ձեռնարկվեցին որոշակի քայլեր, հրավիրվեցին խորհրդաժողովներ երկրում տնտեսական հեղափոխությանը օժանդակելու համար։ Չնայած ժամանակային դադարից հետո տնտեսական հեղափոխության

իրականացումը հետաձգվում է, համոզված ենք, որ դրա գործարկումը որպես գերակա խնդիր այլընտրանք չունի, չպետք է կասեցվի և որոշակի խմբագրումներից ու ճշգրտումներից հետո պետք է նորովի ներմուծվի տնտեսական քաղաքականություն։

Տնտեսական հեղափոխությունը ետճգնաժամային հորձանուտներում

Տնտեսական հեղափոխության գաղափարաբանության, ինչպես նաև

Հայաստանի Հանրապետությունում դրա իրագործելիության խնդիրներին նվիրված լուսաբանումից հետո (Հ. Սարգսյան, էջ 3-15) երկրում իրավիճակ փոխվեց: 2020 թվականին նախ COVID 19-ը, ապա սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետություն ադրբեջանա-թուրքական ներխուժումն ու պատերազմը առաջ բերեցին տնտեսական հեղափոխության ուղեգծի լուրջ վերանայման անհրաժեշտություն։ Ուղեգիծը ոչ միայն բեկվեց, այլև հայտնվեց դժվար շտկելի ու հաղթահարելի միջավայրում։ Դժվար է լինելու հաղթահարումը, բայց այն պարտադրված է՝ մեր ժողովրդի քաղաքակրթական ձեռքբերումներին բնականոն ընթացք հաղորդելու տեսանկյունից։

Բեկված ուղեգծի շտկումը պայմանավորված է լինելու ճգնաժամի հաղթահարմանն ուղված հավե[յալ ջանքերի (ճգնելու) ու ծախսերի ներդրումով։ Ամբողջ թափով տնտեսական հեղափոխության իրագործելիությունը («ռեստարտ»,

252

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

«իմպլիմենտացիա») մեծապես պայմանավորված է լինելու նաև նրանով, թե որքանով մեզ կհաջողվի երկրում սկիզբ առած (նկատենք' ձգձգումներով ընթացող) ժողովրդավարական, ինստիտուցիոնալ, քաղաքական ու իրավատնտեսական բարեփոխումներն ու կարգավորումներն ուղղորդել էֆեկտիվ տնտեսություն ունենալուն։ Կարծում ենք, որ թվարկված ուղղություններով բարեփոխումները պետք է շեշտադրումը վերապահեն «ներկա - ապագա» ընթացրին։ Ընդ որում, այդպիսի շեշտադրումը իր արտացոլումը պետք է գտնի զարգացման քաղաքական օրակարգը թելադրող ռազմավարական նշանակության փաստաթղթերում: Զորօրինակ' օրինակելի է, որ ՌԴ սահմանադրական փոփոխություններում (2020, հուլիսի 1) երեխաները համարվում են պետական քաղաքականության առաջնահերթություն:

Տնտեսական հեղափոխության տրանսֆորմացիայի' ելակետի փոփոխությանը պետք է հետևի նոր հնարավորությունների բացահայտման փնտրտուքը: Որքան էլ տարբեր լինեն նոր միջավայրի ու հնարավորությունների դրսևորումները, օպերատիվ կառավարմանը որևէ կերպ չպետք է վերադասվեն այնպիսի ռազմավարական խնդիրների լուծումները, ինչպիսիք են'

■Տ երկրի անվտանգությունն ապահովող պետական կառավարման համակարգի անխափան ու էֆեկտիվ աշխատանքը,

■Տ տնտեսական հեղափոխության մոդելի' կառուցվածքային ու նորարարական բարեփոխումների հիման վրա քաղաքականության բարելավումը' նոր միջավայրում ռեսուրսների օպտիմալ օգտագործման չափանիշներով,

■Տ բիզնեսի պայմանների բարելավումը նախևառաջ դատաիրավական համակարգի գործունեության շեշտակի բարեփոխումների, «քաղաքական իշխանություն -բիզնես» տարանջատման, «պետություն - մասնավոր հատված» սերտ համագործակցման և այլ ուղղություններով։

Սրանք սոսկ ներքին խնդիրներն են, որով պետք է ներբեռնվի տնտեսական հեղափոխության լոկոմոտիվը: Վերջինս կլինի այնքան հզոր ու սլացիկ, և նշմարվող բոլոր հանգույցներում կհաղթահարվեն «դժվարանցանելի բարձունքներ ու ոլորաններ», որքան լավորակ կլինի սահմանադրությունը: Դեռևս 2018թ.-ի

քաղաքական հեղափոխությունից հետո նախանշելով ՀՀ իշխանությունների օրակարգային խնդիրների շրջանակը առաջիկա տարիների համար' մեր կողմից ընդգծվել է սահմանադրական փոփոխություններին ձեռնամուխ լինելու անհրաժեշտությունը (Հ. Սարգսյան, էջ 9-16):

Որքան լավորակ է գրավոր սահմանադրությունը' ամրագրված սկզբունքներով, դրույթներով ու նորմերով' վերաբերող իշխանությունների տարանջատմանը, զսպման ու հակակշիռների կառուցակարգերին, ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմակայությանը, հանրային կյանքին ու տնտեսությանը, այնքան դյուրին են հաղթահարվելու տարաբնույթ դժվարությունները: Քանի որ

սահմանադրություններում կատարվող հիմնարար փոփոխությունները հաճախ չեն նպաստում մարդկային զարգացման ցուցիչի բարելավմանը (այն ցույց է տրվել էմպիրիկ հետազոտություններով), հետևաբար հաճախակի փոփոխությունները միշտ չէ, որ արդարացված են: Տնտեսական հարաբերությունների

սահմանադրականացումը, սուբյեկտիվ գործոնի դերի ու կամայականությունների շրջանակի նվազեցումը, քաղաքական ու տնտեսական հնարավոր մենիշխանության կանխումը, ընթացիկ ու հեռանկարային առաջնահերթությունների հստակեցումն ու դրանց համարժեք ծրագրանպատակային քաղաքականությանը միտված առաջարկությունների մշակումը այլընտրանք չունի: Հարցադրումների ու լուծումների մոտեցումները կարելի է տեսնել [1]-ում (Գ. Հարությունյան, Հ. Սարգսյան, Ռ. Գևորգյան, 139 էջ):

Գործող սահմանադրության օրակարգում տնտեսական հեղափոխության ուղեգիծ դուրս գալու հնարավորությունները պետք է փնտրել առաջընթացի

253

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

խոչընդոտներ ու խթանիչներ առաջացնող հանգույցներում' մատնանշելով դրանց իրագործման իրավատնտեսական գործուն կառուցակարգերը։

Տնտեսական հեղափոխության գործարկման մոդելների

առանձնահատկությունը միջգիտակարգային թնջուկների բացահայտումն է։ Դրա էությունը խնդրի զուտ տնտեսագիտական պարկուճից դուրս բերումն ու նման մոտեցումից ձերբազատումն է։ Որպես միջգիտակարգային խնդրի օրինակ կարող է հանդիսանալ գիտակրթական, նորարարությունների, մշակութային, վարքագծային խնդիրների համալուծ դիտարկումը։

Երկրի հեղափոխական զարգացման նշմարվող կաշկանդումը (հուսով ենք, որ այն չի ուժգնանա, նկատի չունենք կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված անխուսափելի ազդեցությամբ) պայմանավորված է զարգացման սցենարների «հիմնավորումով» նեղ տնտեսագիտական դիտանկյունից՝ ստորադասելով

երկրաքաղաքական, ժողովրդավարական, դիվանագիտական, ինստիտուցիոնալ, բարոյահոգեբանական, մշակութային ներազդման միջոցները։

Զարգացման սցենարների տեսանկյունից այդ խնդիրների շարքում առանցքային են լինելու զուգահեռաբար գործող երկու միություններում ինտեգրման ճշգրիտ կողմնորոշումները։ Ակներև է, որ դրանք խնդիրներ են առաջացնելու, քանզի ԵՄ հարևանության ու գործընկերության (այս ծրագրերով ակնկալվում է 2,6 մլրդ եվրոյի աջակցություն) և ԵԱՏՄ ծրագրերը միշտ չէ, որ ներդաշնակ են պարտավորությունների, կանոնակարգերի, սերտիֆիկատների և այլ հարցերում։

Տնտեսական հեղափոխության գործարկման առանցքային խնդիրը մնալու է կապիտալ ներդրումներով տնտեսության սնուցումը՝ լինի դրսից, թե ներսից։ Լրացուցիչ կապիտալ ներդրումներից զատ, բարելավվում է արտահանման ճիշտ քաղաքականության իրականացումը։ Արդարացված կողմնորոշումն արտահանման խթանման հարցում, ըստ որի կբարելավվի երկրի վճարային հաշվեկշիռը, պետք է ուղեկցվի ներմուծման կառուցվածքի բարելավմամբ։ 2020թ.-ին ներմուծման ծավալում այն հասնում է 0,8 մլրդ դոլարի (ընդհանուր ներմուծման 17 տոկոսը), ինվեստիցիոն ապրանքների տեսքով։

Այս առումով հետաքրքրական էին ոչ վաղ անցյալում կապիտալի շուկայի զարգացվածության վերաբերյալ իշխանությունների «մտահոգությունների» հետ կապված լուծումները։ Ստանդարտ իրավիճակում և կայուն զարգացում ունեցող երկրներում դրանք արդարացված են, սակայն տնտեսական հեղափոխության գործարկման այս փուլում դրանց գերարժևորումը, երբ չկան կապիտալի շուկայի կայացման հիմնարար նախադրյալները՝ կապիտալի բաժնետիրացման ոլորտում խորը ռեֆորմացիայի առումով, կառավարության համապատասխան որոշման պրոդուկտիվությունը միանշանակ չէ։ Տնտեսական հեղափոխության իրականացման համար կարող ենք թվարկել երկու տասնյակի հասնող հիմնախնդիրներ, այդ թվում՝ «Ի՞նչ չի կարելի անել», որոնց կստորադասվեր կապիտալի շուկայի հիմնախնդիրների քննարկումը։

Պարզից էլ պարզ է, որ կապիտալի շուկայում առաջարկի ու պահանջարկի գործոնները ոչ այնքան ենթակառուցվածքներով են պայմանավորված, որքան միջավայրով՝ ինստիտուտների կայացվածությամբ, դատաիրավական,

վարվելակերպային խնդիրներով, և կապիտալի շուկայի զարգացվածությունը ընդամենը հետևանք կարող է լինել թվարկված հիմնախնդիրների լուծման առումով։

Ինստիտուտների չկայացումը կամ դրանց դիսֆունկցիան (ֆունկցիայի խաթարումը) ոչ թե ինստիտուտի ներսում նպատակաուղղված գործունեության, այլ որոշ առումով ինստիտուտի ոչ ադեկվատ էվոլյուցիայի հետևանք է։ Երբեմն ինստիտուտների դիսֆունկցիան կապում են հասարակության ներսում տնտեսական ու սոցիալական գործընթացների զարգացման հետ, երբ որոշ ինստիտուտներ չեն հասցնում հարմարվել հասարակական հարաբերությունների դինամիկ զարգացմանը։ Ուստիև առաջանում են կառավարման՝ գոյություն ունեցող մեթոդների փոփոխման

254

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

կամ ինստիտուտի կազմակերպման նոր, համարժեք կառուցակարգի ընտրության անհրաժեշտություն, որոնց վերաբերյալ առկա են լուսաբանումներ (Հ. Սարգսյան, Ռ. Գևորգյան, էջ 15-28)։

Հարցին՝ ինչու՞, ի վերջո, տնտեսվարողները (նաև հայտնի) չեն թողարկում բաժնետոմսեր, չեն ուզում թափանցիկ լինել, պայմանավորվում է նրանց կողմից դրսևորվող օպորտունիստական վարքագծով։ Տնտեսական գործակալի օպորտունիզմը սահմանվում է որպես իր շահին հետամուտ երևույթ, որն իրականցվում է ամեն գնով՝ չխորշելով խարդավանքներից, հանրային կյանքին խորթ, անընդունելի բարքերից, որոնք ունենում են ի սկզբանե (ex ante) և ի վերջո (expost) դրսևորումներ։

Տնտեսական հեղափոխության անցումային (տրանզիտիվ) փուլում մինչև ժամկետի ավարտը գործերը բարեհաջող կընթանան, եթե նորընտիր ՀՀ Ազգային Ժողովը և Կառավարությունը չհապաղեն հատկապես ինստիտուցիոնալ ռեֆորմների բավարար կենսագործման առումով։ Այն առաջին հերթին վերաբերում է տնտեսվարողների ու մարդկանց վարքագծային շեղումների հաղթահարմանը, հեղափոխության դիտակետից՝ «չաշխատող» ինստիտուտների փոխլրացմանը։ Ինստիտուտների դիսֆունկցիայի, «պետության զավթման» երևույթների առնվազն մեղմմանը կնպաստի ոչ ֆորմալ օպորտունիստական ինստիտուտների վերացման հնարավոր ուղիների բացահայտումը, որին նվիրված է ինստիտուտների նորովի կազմակերպման՝ վերը ցիտված աշխատանքը։

Երկրում ցանկալի կառուցվածքային տեղաշարժերին նպաստող բոլոր խնդիրները տնտեսության իրական հատվածի և հատկապես գյուղատնտեսության զարգացման, ռեսուրսաօգտագործման (մարդկային կապիտալի, ընդերքի, հողի ու ջրի և այլն), տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը առավել թափ հաղորդելու խնդիրների կարևորությունը կասկած չի հարուցում և պահանջում է գիտելիքահենք կառավարում։

Տնտեսական հարաբերությունների սահմանադրականացումն ու տնտեսության թվայնացման հիմնահարցը

Վերջին տասնամյակներում տնտեսական իրադրությունը համաշխարհային ու ազգային տնտեսությունների մակարդակում առավել խոցելի ու հեղհեղուկ է դարձել, տնտեսական ու ֆինանսական ճգնաժամերի հաճախականությունն աճել է, իսկ յուրաքանչյուր ճգնաժամ անխուսափելիորեն իր հետ բերել է հետճգնաժամային նոր «ստատուս-քվո», որը երբեք չի կրկնել մինչճգնաժամային իրավիճակը՝ մարտահրավեր նետելով տնտեսագիտական գործող հարացույցերին ու ընթացիկ տնտեսական քաղաքականություններին։

Այս հարափոփոխ տնտեսական միջավայրում գնալով ավելի է կարևորվում տնտեսական արժեբանական հիմնարարների (ֆունդամենտալների) գոյությունը, որոնք, անկախ ամենատարբեր տնտեսական վայրիվերումներից, կխարսխեն և կուղենշեն տնտեսական հարաբերություններն ու տնտեսական քաղաքականությունը երկարաժամկետ հեռանկարում՝ դառնալով տնտեսության կայուն զարգացման հուսալի երաշխիք։ Այդպիսիք են տնտեսական հարաբերությունների սահմանադրական-ինստիտուցիոնալ սկզբունքներն ու կանոնները։

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, մարդու արժանապատվությունն անօտարելի է և իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է։ Մարդու արժանապատվության գումարելիներից մեկը նրա պատշաճ կենսամակարդակն է, որը կարող է ապահովվել ինչպես տնտեսական հարաբերություններին հավասար մասնակցային հնարավորությունների,

սեփականության և աշխատանքի իրավունքների արդյունավետ իրացմամբ, այնպես էլ պետության կողմից իրականացվող սոցիալական քաղաքականության միջոցով։

255

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածի համաձայն' ՀՀ տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է՝ հիմնված մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության վրա (գծապատկեր 1): Վերջին տարիներին մասնագիտական գրականության մեջ բանավիճային է դառնում տնտեսության արդյունավետության առաջնահերությունների հիմնահարցը՝ նկատի առնելով դրանց պատճառահետևանքային հարաբերությունները:

Ինքնիշխան]

պետություն^

Նկար 1. ՀՀ տնտեսական կարգի հենասյուները

Արդյունավետության առաջնահերթություններից մեկը այս դիտանկյունից համեմատաբար քիչ ուսումնասիրված տնտեսության թվայնացման ու «թվային հասարակություն» ունենալու հիմնահարցն է։ Գծապատկերում բերված հենասյուները բովանդակող ագրեգացված նորմերի ու դրանց հարյուրավոր բաղադրիչների իրացվելիության վճռորոշ ու հուսալի երաշխիքներից մեկը առաջիկա տարիներին հանդիսանալու է տնտեսության թվային փոխակերպումը։ Այս հանգամանքով է պայմանավորված տնտեսության թվայնացման առանձնացումն ու շեշտադրումը գծապատկերում։

Հասարակության թվային փոխակերպումը (տրանսֆորմացիան) թվային հեղափոխության արդյունք է։ Չորրորդ արդյունաբերական հեղափոխության շրջափուլը թվային տեխնոլոգիական հեղափոխության երկրորդ ալիքն է։ Առանձնահատկությունը նորագույն տեխնոլոգիաների, արհեստական բանականության, մեքենայական ուսուցման և համանման այլ գործիքների լայն կիրառությունն է տնտեսական գործընթացում։ Այս միտումներին համարժեք արձագանքելը, իհարկե, կիբեռանվտանգության հաշվառմամբ, արդի մարտահրավեր է կառավարությունների, գործարար շրջանակների ու հասարակությունների համար։

Թվային հարթակները ներտնտեսական խնդիրների լուծումից բացի (ամենատարբեր ոլորտներում բիզնես մոդելների արդյունարար գործարկում, տրանսակցիոն ծախքերի իջեցում և այլն), գլոբալ մասշտաբներ են ընդունում, մեծացնում են միջազգային կոմունիկացիաների ու տրանսակցիայի արժեքը։ Թվային փոխակերպումները կարող են տեղի ունենալ տարերայնորեն կամ մտածված պետական քաղաքականության արդյունքում։ Պետությունները ստիպված են լինելու արագացնել, ինչպես նաև թույլ տալ խուսափել տարաբնույթ ռիսկերից նոր կարգավորումների ու խաղի կանոնների սահմանմամբ։

256

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

Աշխարհի բազմաթիվ պետություններ, դիտարկելով թվայնացման ընձեռած արդի հնարավորությունները, ձեռնարկում են ռազմավարական-ինստիտուցիոնալ միջոցառումներ՝ թվային փոխակերպումների ճանապարհով երկարաժամկետ հորիզոնում տնտեսական ներուժի էական ընդլայնման և տնտեսական բարձր աճի ապահովման համար։ Հատկանշական է Սինգապուրի օրինակը, որը պետականորեն մշակել է «Խելացի ազգ» նախաձեռնությունը, որն ուղղված է 5 առանցքային ոլորտներում (կրթություն, առողջապահություն, տրանսպորտ, ֆինանսներ, քաղաքային տնտեսություն) թվային փոխակերպումների իրականացմամբ թվային տնտեսական հեղափոխության իրականացմանը։ Համանման նախաձեռնություններն ակտիվորեն առաջ են մղում Չինաստանը, Հարավային Կորեան, Կանադան, Դանիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական տարածքի երկրները։ ԵԱՏՄ կողմից մշակվել և հետևողականորեն առաջ է մղվում ԵԱՏՄ թվային օրակարգը։ Հայաստանի Հանրապետությունը, որպես ԵԱՏՄ անդամ-պետություն, ունի ուղղակի մասնակցություն և ստանձնած պարտավորություններ նշված ինտեգրացիոն ձևաչափի շրջանակներում։

Գործարար և ներդրումային միջավայրի բարելավման համար ՀՀ կառավարության առաջնահերթ նպատակների շարքում նշվում է տնտեսության թվայնացման և տեղեկատվության հասանելիության մակարդակի բարձրացումը։ Թվայնացման խնդիրներին վերաբերող հնարավոր լուծումները քննարկման առարկա են դարձել (Հ. Սարգսյան, Ռ. Գևորգյան, Կ. Մինասյան, Ժ. Մխիթարյան, Հ. Զաքարյան, 159 էջ)։ Տնտեսության թվայնացման հիմնախնդիրների լուծմանը հետամուտ համապատասխան կառույց 2021 թվականին ստեղծվել է նաև Արցախի Հանրապետությունում։

Հայաստանի տնտեսությունը կարող է էապես շահել տնտեսության թվայնացման ընձեռած հնարավորություններից՝ այդպիսով հաղթահարելով ազգային տնտեսության զարգացմանն ավանդաբար խոչընդոտող այնպիսի հիմնարար գործոնների զսպող ազդեցությունը, ինչպիսիք են՝ փոքր ներքին շուկայով ու մասշտաբի էֆեկտի բացակայությամբ, տնտեսական շրջափակմամբ, դեպի ծով ելք չունենալով, տրանսպորտային, լոգիստիկ ցանցի սահմանափակությամբ, ռեսուրսասակավությամբ (գազ, նավթ) և այլ հանգամանքներով պայմանավորված անմրցունակությունը և տնտեսական սահմանափակ ներուժը։

Թվային տնտեսությունը թույլ է տալիս վերացնել տնտեսությունների միջև գոյություն ունեցող ավանդական սահմանները, համաշխարհային տնտեսության մասնակիցներին ընձեռում է այդ տնտեսությունից օգուտներ քաղելու համահավասար հնարավորություններ։ Մյուս կողմից տնտեսության թվային փոխակերպումները առաջ են բերում մարտահրավերներ, որոնք պետք է ժամանակին հասցեագրվեն, առաջացող ռիսկերը՝ արդյունավետորեն կառավարվեն։ Դեռևս 2018թ.-ին հրապարակվեց «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ» (ՀԹՓՕ) շրջանակային փաստաթուղթը, որում մինչև 2030թ. ժամանակահատվածի համար համակարգված կերպով ներկայացված էր ՀՀ թվային փոխակերպման ընդհանուր տեսլականը՝ ներառելով գործունեության հետևյալ ուղղությունները.

o «խելացի» համագործակցային, արդյունավետ և գործուն կառավարություն, o ապագայամետ թվային հմտություններին տիրապետող, արագ ադապտացվող և ստեղծարար աշխատուժ, որն ունակ է առաջ մղել նորարարությունը, o պահանջարկից միշտ մի քայլ առաջ՝ բարձր արդյունավետությամբ, հուսալի և մատչելի ենթակառուցվածք,

o անվտանգ և դիմակայուն կիբեռտարածք՝ թվային էկոհամակարգի նկատմամբ վստահության մակարդակը բարձրացնելու համար, o թվային նորարարարությամբ ուղղորդվող, համաշխարհային մակարդակով մրցունակ մասնավոր հատված,

257

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

o փոխկապակցված համագործակցածն և գործուն ինստիտուցիոնալ շրջանակ' թվային փոխակերպման գործընթացն իրականացնելու համար:

ՀԹՓՕ փաստաթղթում ձևակերպված են նաև փոխակերպման ծրագրի գործարկման ինստիտուցիոնալ միջավայրը՝ թվարկված գործառույթների նկարագրմամբ։

Տնտեսական հարաբերությունների սահմանադրականացման հիմնարար խնդիրների լուծման, ինչպես նաև դրան նպաստող թվայնացման շրջանակի համար տվյալների միջազգային շտեմարաններից առանձնացվել են ՀՀ Սահմանադրությամբ նախանշված տնտեսական կարգի՝ ստորև բերվող հասանելի ցուցիչները (Աղյուսակ 1)։

Աղյուսակ 1

ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված տնտեսական կարգի որոշ ցուցիչների տվյալները միջազգային գնահատումներում

£

с

со

Ցուցիչը և բաղադրյալ ենթացուցիչները (Ցուցչակազմը)

Գնահատականը

Ծանուցում

(Նպատակայնությունն ու իրացվելիությունը)

Սեփականության

իրավունքներ

(Հերիթիջ

հիմնադրամ)

2021թ. 57.3 միավոր, 78-րդ տեղը 186 երկրների շարքում1

Մասնավոր

սեփականության

իրավունքների

պաշտպանության,

թույլ մակարդակ

ուշացումներ

գործընթացում

և

Ջ

С

Ձ

■Т

Ձ

©

Ս

D

С.

С

■у

Ձ

Ձ

5

Սեփականության

իրավունքների

միջազգային

համաթիվ

(Սեփականության

իրավունքների

ալյանս)

Սեփականության

իրավունքներ

մտավոր

սեփականության

պաշտպանություն

(Համաշխարհային

տնտեսական

համաժողով)

2020թ. ֆիզիկական և մտավոր

սեփականության իրավունքների գծով համապատասխանաբար 7 միավոր, 43-րդ տեղը և 3.4 միավոր, 121-րդ տեղը 129 երկրների շարքում2

և

4.8 և 4.2 միավոր (7 միավորանոց սանդղակում), 46-րդ և 65-րդ տեղերըտ

համապատասխանաբար՝ 141 երկրների շարքում

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Գործարարության ազատություն (Հերիթիջ հիմնադրամ)

2020թ. 81.9 միավոր, 21-րդ տեղը 186 երկրների շարքում3

Հիմնված է ՀԲ «Գործարարությամբ զբաղվելու» համաթվի վրա՝ բիզնեսի դյուրինության 13 ցուցիչների վրա բիզնեսը սկսելու, վարելու,

դադարեցնելու առումներով:

ԱԶԱՏ

ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղական

2020թ. գնահատվել է

1 https://www.heritaae.org/index/download:

2 https://internationalpropertvriahtsindex.org/countrv/armenia:

3 https://www.heritage.org/index/download:

258

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ մրցակցության ինտենսիվությունը 73.6 միավոր, 36-րդ տեղը աշխարհի 131 երկրների շարքում1:

(Համաշխարհային տնտեսական համաժողով)

Շուկայական գերիշխանությունը 2018թ. 4.3 միավոր, 28-րդ տեղը 141 երկրների շարքում Կորպորատիվ ակտիվության բնութագիր՝ գերիշխում են մի քանի գործարարներ, կա սփռվածություն

Հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությունը 2018թ. 4.2 միավոր, 40-րդ տեղը 141 երկրների շարքում

ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ Հարկեր / ՀՆԱ (Համաշխարհային բանկ) 2019թ. 22.2%, 31-րդ տեղը 132 երկրների շարքում2

Ֆիսկալ առողջությունը (Հերիթիջ հիմնադրամ) 2020թ. 84.3 միավոր, 81-րդ տեղը 186 երկրների շարքում3 Վերջին երեք տարիների բյուջեի դեֆիցիտների, պարտք / ՀՆԱ հարաբերակցության ագրեգացիա

ԳՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՈՒՆ Գնաճը (Համաշխարհային բանկ) 2020թ. 1.2%, 118-րդ տեղը 180 երկրների շարքում4 Գնաճի թիրախային միջակայքի ստորին շեմից ցածր է 1.3%-ային կետով

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈԻՆ Կապիտալի համարժեքության ցուցանիշը 2020թ. 16.9%, 72-րդ տեղը 143 երկրների շարքում5 Նորմատիվային կապիտալի հարաբերակցությունը ռիսկով կշռված ակտիվներին ՀՀ ԿԲ կողմից սահմանված նվազագույն շեմը 12%-ն է

Ընդհանուր իրացվելիության ցուցանիշ 2020թ. 25.6%, 57-րդ տեղը 145 երկրների շարքում6 Իրացվելի ակտիվների հարաբերակցությունը ընդհանուր ակտիվներին

Չաշխատող վարկերի տեսակարար կշիռը համախառն վարկերում 2020թ. 6.6%, 30-րդ տեղը 144 երկրների շարքում7

ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ8 Պատշաճ կենսամակարդակի իրավունքը (Համաշխարհային բանկ)

Շնչային ՀՆԱ-ն 2020թ. 13,284 ԱՄՆ դոլար, 109-րդ տեղը 225 երկրների շարքում Ըստ գնողունակության համարժեքի

1 https://www.wipo.int/edocs/pubdocs/en/wipo pub gii 2020/am.pdf:

2 https://www.wipo.int/edocs/pubdocs/en/wipo pub gii 2020/a

3 6docs/pubdocs/en/wipo_pub_gii_2020/am.pdf

4 https://www.wipo.int/edocs/pubdocs/en/wipo pub gii 2020/am.pdf:

5 https://www.data.worldbank.org/indicator/FP.CPI.TOTL.ZG?end=2020&start=2015:

6 https://www.data.imf.org/:

7 https://www.data.imf.org/:

8 https://www.data.worldbank.org/:

259

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

Աղքատության մակարդակ 2019թ. 44% Օրական 5.5 ԱՄՆ աղքատության պարագայում դոլար գծի

Ջինիի գործակից 2019թ. 29.9 միավոր

Աշխատանքի իրավունք

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Գործազրկության մակարդակ (ԱՄԿ մեթոդաբանություն) 2020թ. 20.2%, 8-րդ տեդյ 235 երկրների շարքում

Արդարացի վարձատրության իրավունքը 2020թ. 35.8%1 Նվազագույն և միջին աշխատավարձերի հարաբերակցությունն է: Եվրոպական ստանդարտների համաձայն՝ պետք է կազմի առնվազն 60%:

Տնտեսական հարաբերությունների սահմանադրականացման թվայնացված շրջանակի հիման վրա, տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների կիրառությամբ հնարավոր է կառուցել սահմանադրականացման մակարդակն արտացոլող ագրեգացված ցուցիչ՝ համաթիվ, և իրականացնել համեմատական վերլուծություններ ինչպես ըստ տարիների, այնպես էլ աշխարհի այլ երկրների հետ՝ վեր հանելով «նեղ» տեղերը և առաջադրելով լուծումներ՝ միտված տնտեսական հարաբերությունների սահմանադրականացման մակարդակի բարձրացմանը։ Ագրեգացված ամբողջ ցուցիչի կառուցումը ինքնուրույն, ոչ դյուրին հետազոտության առարկա է։

Գիտության գիտելիքահենք կառավարումը ՌԱՀԻ ձևավորման համատեքստում

Երկրի զարգացման, նրա տնտեսությունը լճացումից դուրս բերելու և այնուհետ հզորացնելու գործում գիտության արդյունավետ, տնտեսագիտահենք կառավարումը բացառիկ նշանակություն ունի, որում առանձնացվում են մի շարք առաջնահերթ հիմնախնդիրներ:

Առաջին հիմնադրույթը վերաբերում է ՀՀ գիտության կառավարման բարեփոխման մոդելի ընտրությանը։ Այն կոչված է լինելու առավելագույնս նպաստել տնտեսության կառուցվածքային ու տեխնոլոգիական արդյունավետ բարելավումների իրականացմանը։ Բարելավված կառուցվածքում (իսկ վերջինս դիտարկվում է որպես երկրի հեռանկարային զարգացման ծրագրի արդյունք) իր ուրույն տեղը պետք է ունենա ռազմաարդյունաբերական համալիրը (ՌԱՀ)։ Տնտեսության կառուցվածքում հիմնավորված ՌԱՀ-ի «կոնֆիգուրացիայի» ձևավորման մեխանիզմը կարող է խարսխվել հետևյալ համալուծ օղակների փոխգործակցման վրա.

Տ ռազմական գերատեսչության պետական պատվերով նախանշվում է առաջիկա տարիների սպառազինությունների պահանջարկը՝ հնարավոր պատերազմական իրավիճակներում պաշտպանական ու հարձակողական զինանոցների արդիականացման ու համալրման հնարավորինս մանրակրկիտ հաշվառմամբ, «ռազմական տնտեսություն» գիտակարգի դրույթներին համապատասխան,

Տ պետական պատվերը «իջեցվում է» շահառու գիտահետազոտական (չի բացառվում նաև մասնավոր հատվածի) կազմակերպություններին՝

1 ՀՀ վիճակագրական կոմիտե, https://www.armstat.am:

260

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

համապատասխան նկարագրիչների՝ ռազմական «պրոդուկտի» բաղադրիչների կազմի ու ծավալների մասին տեղեկատվությամբ։

■/ Անվտանգային խնդիրների լուծման մշակումները երկրի՝ այդ նպատակներով ստեղծված ռազմաքաղաքական կառույցի հավանությանն արժանանալուց հետո հասցեագրվում են փորձարարական-կոնստրուկտորական

ստորաբաժանումներին և արտադրությանը։

Երկրորդ հիմնադրույթը ՀՀ գիտության արդյունավետ կառավարման խնդիրների ամբողջական ու համապարփակ ցանկի բացահայտումն է։ Վերջինս ինքնին բարդ խնդիր է, որը ներկայումս բազային ու թեմատիկ ֆինանսավորմամբ առաջադրվում է հետազոտական կազմակերպություններին ու խմբերին։ Ընդ որում, այդ միջոցների առաջանցիկ չափերը պետք է ամրագրվեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մինչև 15-20 տարիների հեռանկարային ու միջնաժամկետ ծրագրերում, նորմատիվային փաստաթղթերում։

Առաջադրվող խնդիրների ցուցչակազմում ակներև են պետբյուջեից գիտությանը հատկացվող միջոցների «արդար» բաշխման և դրանց արդյունավետ օգտագործման հիմնախնդիրները։ Միջոցների արդյունավետ ու նպատակային օգտագործման չափանիշները այնքան բազմազան ու ընդգրկուն են, որ տնտեսության զարգացման կարիքներին հատկացվող միջոցների որոշակի նվազագույն շեմից հետո ընդհուպ կասկածի տակ կարող է առնվել դրանց արդար բաշխման հնարավորությունը։

Ներկայումս առկա է «չեղածի ի՞նչը բաշխել» մտահոգիչ իրավիճակը՝ դրանից հետևող միջոցների փոշիացման վտանգով հանդերձ։ Տեսանելի է փոշիացման վտանգի սնուցման աղբյուրը. այն տնտեսությունում զբաղվածների միջին աշխատավարձին զիջող ցուցանիշն է գիտության ոլորտում զբաղվածների միջին աշխատավարձից, որից հետևությունն ակնհայտ է։

Երրորդ հիմնադրույթը գիտությանը հատկացվող միջոցների (մոտ 30 մլն ԱՄՆ դոլարի չափով) բաշխման չափանիշների հստակեցումն է գիտության զարգացման հայեցակարգերում ու օրենսդրական-նորմատիվային տարբեր փաստաթղթերում, որը ստեղծել է ինստիտուցիոնալ լուրջ ճեղքվածք։

Այսուհանդերձ, միջոցների արդարացի բաշխման ճեղքվածքը կարող է մեղմվել, եթե «ինչպես բաշխելը» ստորադասվի այն կանխարգելող հետևյալ խնդիրների լուծմանը.

Տ Ճշգրտվեն անվտանգային խնդիրների լուծման հնարավորությունները տարածաշրջանում պատերազմական գործողություններում մեկուսի ու դաշնակցային եղանակներով դիմակայելու հարցում։ Այս խնդրի լուծումը ռազմաքաղաքական համատեքստում է:

Տ Ճշգրտվեն ՀՀ-ում իրականացվելիք հետազոտություններից կառավարության սպասելիքները (սպառնալիքների կանխման արագ արձագանքման համակարգեր և այլն):

Տ Սահմանվեն գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն ու ծավալները (հիմնարար ու կիրառական հատվածներով՝ ըստ ոլորտների հնարավոր մաքսիմալ տարբերակմամբ):

Տ Սահմանվեն հետազոտությունների վերջնարդյունքները՝ դրանց իրականացման ժամկետների նախանշմամբ։

Ինքնին բարդ խնդիր է գիտական արդյունքների շահառուների ցանկի կազմավորումը, որի ձևավորումը կարող է ներկայացվել հայտատուների ու պատվիրատուի նախաձեռնության զուգորդմամբ։

Հետազոտությունների ցանկի ընտրության, կառուցակարգերի, ծավալների և այլ բնութագրերի ձևավորման հնարավոր դրվագներից մեկը տեսնենք վերը դիտարկված ՌԱՀ-ի օրինակով։ Որոշումների կայացման նկարագրված սխեմայով առաջնորդվելիս, որքան էլ պարադոքսալ հնչի, գիտական հիմնավորվածությունը

261

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

կարող է հանգեցնել այնպիսի եզրահանգման, որ ՌԱՀ-ի լայնամասշտաբ գործարկումը նպատակահարմար չհամարվի, որ անհրաժեշտ սպառազինությունները կամ դրանց ճնշող մասը գնվի պետական պատվերով՝ միջոցներն ուղղելով առավել մրցունակ ճյուղերի զարգացմանը և հավելյալ եկամուտներով համալրել ՌԱՀ-ին հատկացվելիք ֆինանսական միջոցները։ Չի ժխտվում, որ գիտական հիմնավորվածությամբ կարող է հաստատվել տեսակետ, ըստ որի՝ ՌԱՀ-ը կարող է ծավալվել լայն սպեկտորով (ընդգրկմամբ) և դառնալ ՀՆԱ-ի արտահանման զգալի բաղադրիչ։

Բարձրացված հիմնահարցերի վերաբերյալ լիարժեք պատասխանների ակնկալիքը համակարգի ինստիտուցիոնալ արդյունավետության տեսանկյունից պահանջում է Հայաստանում խնդրո առարկա ոլորտի գործունեությունը քննության առնել նորանկախ գիտության կառավարման բազմասպեկտ հիմնախնդիրների դիրքերից։

Նկատի ունենալով մշակումների և դրանց արդյունաբերական նմուշների, փորձակոնստրուկտորական աշխատանքների, նախագծման ու փորձնական արտադրանքի նոր տեսակների և զանգվածային արտադրություններում ներդրման բարդ ու աշխատատար գործընթացը՝ հիմնավորված է թվում ՀՀ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության կողմից «Գիտության և տեխնիկայի, տեխնոլոգիական նորարարական ուղղությունների» 10-15-ամյա ծրագրի մշակումը և դրա հետագա գործարկումը։ Այդ ծրագիրը կարող է մանրամասնվել հնգամյա կամ եռամյա կտրվածքով, որոնք օրենքի տեսքով հաստատվելուց հետո կարող են դառնալ կատարման համար պարտադիր՝ ամենամյա հաշվետվությունը ներկայացնելով Ազգային ժողովի հաստատմանը։ Նշված օրենքների նախագծերը մասնագիտական հանրության քննարկումից հետո պետք է վերաճեն և դառնան ոլորտի զարգացման համալիր նպատակային ծրագրեր։

Օգտագործված գրականություն

1. Հարությունյան Գագիկ, Սարգսյան Հայկ, Գևորգյան Ռուբեն,

Սահմանադրականություն. Ախտորոշման, մշտադիտարկման և կառավարման խնդիրներ, «Զանգակ», Երևան, 2017։

2. Սարգսյան Հայկ, Մարկոսյան Աշոտ, Հայաստանի տնտեսության վերափոխումները և վերելքի հեռանկարները, «Զանգակ», Երևան, 2014։

3. Սարգսյան Հայկ, Հարությունյան Խոսրով, Մանասյան Վոլոդյա, ՀՀ տնտեսության ագրարային հատվածի և գյուղի կայուն զարգացման սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2011 ։

4. Սարգսյան Հայկ, Տնտեսական հեղափոխության գաղափարական հիմքերը Հայաստանի Հանրապետությունում, Բանբեր Երևանի համալսարանի, Տնտեսագիտության գիտական հանդես (1), Երևան, 2020։

5. Սարգսյան Հայկ, Իշխանության գերխնդրի սահմանադրականության մակարդակի բարձրացումն է։ Ի՞նչ անել, Գիտագործնական խորհրդաժողով։ «Հայաստանի տնտեսության զարգացման հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները»։ «Անտարես», Երևան, 2018։

6. Սարգսյան Հայկ, Գևորգյան Ռուբեն, Ներկառուցված ոչ ֆորմալ ինստիտուների գործառնումը սահմանադրականության համատեքստում, Էկոնոմիկա գիտական, թիվ 1,2019։

7. Սարգսյան Հայկ, Գևորգյան Ռուբեն, Մինասյան Կարինե, Մխիթարյան Ժիրայր, Զաքարյան Հրաչյա, ՀՀ տնտեսության թվային փոխակերպումների ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման հիմնախնդիրները, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2020։

262

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

Works Cited

1. Harutyunyan Gagik, Sargsyan Hayk, Gevorgyan Ruben, “Sahmanadrakanut’yun. Axtoroshman, mshtaditarkman ev karavarman xndirner”, Yerevan, [Constitutionalism: Issues of diagnostics, monitoring and administration, Yerevan] 2017 (In Armenian)

2. Sargsyan Hayk, Markosyan Ashot, “Hayastani tntesut’yan verap’oxumnery’ ev verelqi herankarnery”. , Yerevan [Reforms and perspective of rise of the economy of Armenia. Yerevan] 2014. (In Armenian)

3. Sargsyan Hayk, Harutyunyan Xosrov, Manasyan Volodya, “HH tntesutyan agrarayin hatvac’i ev gyughi kayun zargacman social-tntesakan himnaxndirnery”, Yerevan, [Socio-economic problems of sustainable development of the agrarian sector and rural territories of the RA economy. Yerevan] 2011. (In Armenian),

4. Sargsyan Hayk, “Tntesakan heghapoxut’yan gaghaparakan himqery Hayastani Hanrapetut’yunum”. Yerevan. [Ideological Basis of Economic Revolution in the Republic of Armenia. Yerevan] 2020. (In Armenian)

5. Sargsyan Hayk, “Ishxanut’yan gerxndiry sahmanadrakanut’yan makardaki bardzracumn e”, “Inch anel”. Yerevan [The main task of the government is to increase the level of constitutionalism. “What to do”. Yerevan] 2020. (In Armenian)

6. Sargsyan Hayk, Gevorgyan Ruben, “Nerkarucvac’ voch formal institutneri gorc’arnumy sahmanadrakanut’yan hamateqstum”, Yerevan. [The functioning of informal embedded institutions in the context of constitutionalism. Yerevan] 2019. (In Armenian)

7. Sargsyan Hayk, Gevorgyan Ruben, Minasyan Karine, Mkhitaryan Zhirayr, Zakaryan Hrachya, “HH tntesutyan tvayin poxakerpumneri institucional hamakargi dzevavorman himnaxndirnery”, Yerevan [The problems of forming the institutional system of digital transformations of the RA economy. Yerevan] 2020. (In Armenian)

THE FEATURE OF THE ECONOMY OF THE REPUBLIC OF ARMENIA AND THE REFORMS CHALLENGES

HAYK SARGSYAN

Yerevan State University, Faculty of Economics and Management, Dean,

Journal «Scientific Artsakh», Member of Editorial Board,

Doctor of Economics, Professor,

Yerevan, Republic of Armenia

NARINE KOCHINYAN

Yerevan State University, Faculty of Economics and Management, Lecturer;

Ph.D. in Economics, Associate Professor,

Yerevan, Republic of Armenia

The subject under study is some challenges that the Republic of Armenia faces amid the retrospective feature of the country’s economy.

The following fundamental issues are among these challenges:

Y the realia of economic revolution and its enabling in post-crisis situation;

Y constitutionalization of economic relations and some problems of digitization of the

economy;

Y smart management of the science as a meaningful priority.

In recent decades economic environment has become increasingly vulnerable. The frequency of economic and financial crises has increased and each crisis (war, pandemic etc.) brings about a new post crisis “status quo”. Thus current economic paradigms and policies are being challenged.

263

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

Enabling economic axiological fundamentals in this changing economic environment is becoming increasingly important. Despite various economic shifts, these fundamentals in long-run contribute to efficient economic relations and policy. The role of digitization and the leveling up of constitutionalism and the frameworks of economic relations constitutionalization has been introduced.

Some basic issues of the improvement of science management in the context of the formation and enabling the RA military-industrial complex have been discussed.

Keyword: Feature of the economy, Economic revolution, Economic

constitutionalism, Digital economy, Welfare state, Human rights, management, military-industrial complex.

ОБЛИК ЭКОНОМИКИ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ И ВЫЗОВЫ РЕФОРМ

ГАЙК САРГСЯН

декан факультета экономики и управления Ереванского государственного университета, доктор экономических наук, профессор, г.Ереван, Республика Армения

НАРИНЕ КОЧИНЯН

преподаватель факультета экономики и управления Ереванского Государственного университета, кандидат экономических наук, доцент, г.Ереван, Республика Армения

В статье на фоне ретроспективного облика экономики Республики Армения обсуждаются вставшие перед страной некоторые вызовы. В числе этих вызовов выделяются своей значимостью следующие основополагающие вопросы:

S реалии экономической революции и возможное ее задействование в посткризисной ситуации,

S конституционализация экономических отношений и проблемы цифровизации экономики,

S умное управление наукой как значимый приоритет.

За последние десятилетия экономическая конъюнктура стала все более уязвимой, частота экономических и финансовых кризисов возросла, а каждый кризис (война, эпидемия) приносит с собой новый посткризисный «,статус-кво»'. Таким образом бросается вызов текущим экономическим парадигмам и текущей экономической политике. В этой изменяющейся экономической среде все более важным становится задействование экономических аксиологических фундаменталов, которые, несмотря на различные экономические сдвиги, стимулируют эффективные экономические отношения и экономическую политику в долгосрочной перспективе. Представлены также рамки конституцинализации экономических отношений, роль цифровизации в деле повышения уровня конституционализма. Обсуждены некоторые основополагающие вопросы совершенствования управления науки в контексте формирования и задействования военно-промышленного комплекса Республики Армения.

Ключевые слова: облик экономики РА, экономическая революция,

экономический конституционализм, социальное государство, права человека, управление, цифровизация экономики, военно-промышленный комплекс.

264

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.