Научная статья на тему 'ԹվայնացումԸ որպես պետության կայացածության բաղադրիչ'

ԹվայնացումԸ որպես պետության կայացածության բաղադրիչ Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
74
26
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
պետության կայացածություն / տնտեսական քաղաքականություն / պետական քաղաքականություն / պետական կարգավորում / թվայնացում / թվային փոխակերպումներ / էլեկտրոնային կառավարություն

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Խաչատրյան Կառլեն

Սույն հոդվածի նպատակն է բացահայտել պետության կայացածության և թվային փոխակերպումների կապը։ Հոդվածում քննարկվել են պետության կայացածության տնտեսաքաղաքական ասպեկտները, ներկայացվել են պետության կայացածության բաղադրիչները, ինչպես նաև տրվել է պետության կայացածության ընդհանրական բնորոշումը։ Հոդվածում վերլուծվել են նաև թվայնացման հիմնական դրսևորումները, էլեկտրոնային կառավարության և թվային փոխակերպումների առանձնահատկությունները, նկարագրվել են ներկայումս աշխարհում տեղի ունեցող թվայնացման գործընթացները և դրանց ազդեցությունը պետական կառավարման համակարգի վրա։ Աշխատանքը շարադրված է տարբեր հետազոտությունների արդյունքների համադրման, մասնագիտական գրականությունում առկա մոտեցումների քննադատական վերլուծության, ինչպես նաև համեմատական վերլուծության մեթոդների կիրառմամբ։ Կատարված ուսումնասիրության արդյունքում եզրակացրել ենք, որ թեև թվայնացումը նպաստում է պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը, այդուհանդերձ այդ արդյունավետության բարձրացումն ինքնաբերաբար տեղի ունենալ չի կարող։ Թվային գործիքների կիրառումը հանգեցնում է պետական համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացման և նպաստում է առավել արդյունավետ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրագործմանը։ Ուստի կարելի է պնդել, որ պետության կայացածության մակարդակի վրա ուղղակի ազդեցություն ունեն երկրի թվայնացման, պետական համակարգում թվային տեխնոլոգիաների ներդրման գործոնները։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

DIGITALIZATION AS A COMPONENT OF STATE CAPACITY

The purpose of this article is to identify the connection between the state capacity and digital transformations. The article discusses economic and political aspects of state capacity, presents the components of state capacity, and also gives a generalized definition of state capacity. The article also analyzes the main manifestations of digitalization, features of the e-government and digital transformations, describes the digitalization processes, which take place currently in the world, as well as their impact on the public administration system. The work is presented using methods for the comparison of the results of different studies, critical analysis of existing approaches in professional literature, comparative analysis. According to the results of the study, it is concluded that despite the fact that digitalization contributes to the increase in the efficiency of public administration, this increase in efficiency cannot happen by itself. The use of digitalization tools leads to an increase in the efficiency of the state system, and contributes to the implementation of more effective social-economic programs. Consequently, we can say that the digitalization of the country and the factors of introduction of digital technologies in the state system have a direct impact on the level of state capacity.

Текст научной работы на тему «ԹվայնացումԸ որպես պետության կայացածության բաղադրիչ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

ԹՎԱՅՆԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ* *

ՀՏԴ 338.2 DOI: 10.52063/25792652-2021.3-265

ԿԱՌԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երևանի պետական համալսարանի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն karlen.khachatryan@ysu. am

Սույն հոդվածի նպատակն է բացահայտել պետության կայացածության և թվային փոխակերպումների կապը: Հոդվածում քննարկվել են պետության կայացածության տնտեսաքաղաքական ասպեկտները, ներկայացվել են պետության կայացածության բաղադրիչները, ինչպես նաև տրվել է պետության կայացածության ընդհանրական բնորոշումը։ Հոդվածում վերլուծվել են նաև թվայնացման հիմնական դրսևորումները, էլեկտրոնային կառավարության և թվային փոխակերպումների առանձնահատկությունները, նկարագրվել են ներկայումս աշխարհում տեղի ունեցող թվայնացման գործընթացները և դրանց ազդեցությունը պետական կառավարման համակարգի վրա։

Աշխատանքը շարադրված է տարբեր հետազոտությունների արդյունքների համադրման, մասնագիտական գրականությունում առկա մոտեցումների քննադատական վերլուծության, ինչպես նաև համեմատական վերլուծության մեթոդների կիրառմամբ։

Կատարված ուսումնասիրության արդյունքում եզրակացրել ենք, որ թեև թվայնացումը նպաստում է պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը, այդուհանդերձ այդ արդյունավետության բարձրացումն ինքնաբերաբար տեղի ունենալ չի կարող։ Թվային գործիքների կիրառումը հանգեցնում է պետական համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացման և նպաստում է առավել արդյունավետ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրագործմանը։ Ուստի կարելի է պնդել, որ պետության կայացածության մակարդակի վրա ուղղակի ազդեցություն ունեն երկրի թվայնացման, պետական համակարգում թվային տեխնոլոգիաների ներդրման գործոնները։

Հիմնաբառեր' պետության կայացածություն, տնտեսական

քաղաքականություն, պետական քաղաքականություն, պետական կարգավորում, թվայնացում, թվային փոխակերպումներ, էլեկտրոնային կառավարություն։

Նախաբան

Պետության կայացածության հասկացությունը իր բազմաշերտ ընկալումների և տարատեսակ մեկնաբանությունների առումով դասվում է դժվար լուսաբանվող ու

* Հոդվածը ներկայացվել է 14.10.2021թ., գրախոսվել' 24.11.2021թ., տպագրության ընդունվել' 25.12.2021թ.:

* Հետազոտությունն իրականացվել է «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի ֆինանսավորմամբ' ՏՀ-4 ծածկագրով գիտական թեմայի շրջանակներում:

265

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

միջգիտակարգային ուսումնասիրություններ պահանջող խնդիրների շարքին: Թեև պետության կայացածության վերաբերյալ գիտական ուսումնասիրությունները հատկապես ակտիվացել են վերջին 2-3 տասնամյակում, այդուհանդերձ կարելի է պնդել, որ պետության կայացածության գաղափարաբանական հենքը պետության ձևավորման և ինքնիշխանության ձեռքբերման գործընթացներն են (Cingolani 5)։

Սահմանումներից մեկում պետության կայացածությունը դիտարկվում է որպես երկրի կարողություն, որն առավելագույնի է հասցնում իր զարգացվածությունն ու կայունությունը, իրականացնում է իր տարածքների փաստացի վերահսկողությունը և պաշտպանում է իր բնակչությանը ագրեսորներից, ինչպես նաև դիմակայում է տարաբնույթ ճգնաժամերին (A Glossary on Violent Conflict 69)։ Այսինքն՝ պետության կայացածությունը իշխանության կարողությունն է՝ բավարարել պետության կենսական նշանակության կարիքները՝ գոյատևում, քաղաքացիների պաշտպանություն ներքին ու արտաքին սպառնալիքներից, տնտեսական զարգացում և կայունություն, արդյունավետ կառավարում, տարածքային ամբողջականության ապահովում, ինքնիշխանություն և գաղափարախոսության ձևավորում:

Իշխանության կարողությունների՝ թվարկված այս լայն սպեկտորն է թերևս պայմանավորում այն, որ մի խումբ հետազոտողներ պետության կայացածությունը դիտարկում են որպես կառավարության կարողությունների ընդհանրական ձևակերպում' ընդգծելով, որ պետության կայացածությունն ունի բազմաթիվ ասպեկտներ, որոնք հիմնականում առնչվում են կառավարման տարբեր ինստիտուտներին վերապահված գործառույթներին (Chuaire 11):

Որոշ հետազոտողներ պետության կայացածության հիմքում դնում են երկրի բնակչության՝ պետության հետ իրենց ասոցացնելու աստիճանը։ Այս դեպքում առավել առաջնային են դառնում երկրի բնակչության՝ իրեն որպես պետության քաղաքացի ընկալելը և գոյություն ունեցող պետական կարգին հավատարմությունը (Куманичкин 118)։

Առանձին վերլուծություններում պետության կայացածությունը կապակցում են վերջինիս արտադրողական կարողությունների հետ և այն գնահատում են հասարակության կողմից ակնկալվող արդյունքներին հասնելու կարողությամբ (Boardman 522), ինչպես նաև նրանով, թե որքանով են արդյունավետ աշխատում բյուրոկրատական գործընթացները (Fukuyama 6)։

Ստացվում է, որ պետության կայացածության շուրջ հետազոտական աշխատանքներում ընդգծվում է երկու ուղղություն, որոնք առնչվում են երկրի տնտեսական ու քաղաքական կարողություններին: Այլ կերպ՝ պետության

կայացածությունը տեսաբանները հակված են որոշել՝ ելնելով երկրի (ի դեմս իշխանության) կարողությունից իրեն պատվիրակված տնտեսական ու քաղաքական գործառույթների իրականացման տեսանկյունից:

Պետության կայացածության տնտեսական ու քաղաքական ասպեկտները

Պետության կայացածությունը կարելի է գնահատել առաջադրված նպատակներին հասնելու արդյունավետ սոցիալ-տնտեսական քաղաքականության մշակման և իրականացման աստիճանով: Առաջին հայացքից պարզ թվացող այս բանաձևը բազմաթիվ խութեր է պարունակում, ուստի և առաջանում է անհրաժեշտություն՝ բացահայտելու հիմնական գործոնները, որոնք պայմանավորում են պետության կայացածությունը սոցիալ-տնտեսական, ներքաղաքական, արտաքին քաղաքականության ոլորտներում: Խնդիրներն էլ ավելի են բարդանում, երբ փորձում ենք անդրադառնալ նաև այդ գործոնների ներքին կապերին: Ընդ որում,

միջգործոնային կապերը պետք է դիտարկել ոչ միայն ժամանակի որոշակի պահի դրությամբ, այլև հաշվի առնել դրանց զարգացման դինամիկան ժամանակի ընթացքում (Խաչատրյան «Սահմանադրականության մակարդակը...» 20):

266

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

Տնտեսական գործառույթների տեսանկյունից հիշատակման է արժանի այն մոտեցումը, համաձայն որի՝ պետության՝ տնտեսական գործընթացներին

միջամտության անհրաժեշտությունը հիմնավորվում է շուկայի ձախողմամբ, երբ շուկայական կարգավորիչ գործիքակազմը չի կարողանում հաղթահարել

մրցակցության սահմանափակման, տեղեկատվության անկատարության,

բացասական արտաքին էֆեկտների և հանրային բարիքների թողարկամն խնդիրները (Якобсон 17-23)։

Մարկ Դինշեկոն պետության կայացածության և տնտեսական զարգացման փոխկապվածությանն առնչվող վերլուծությունների հղումներ ունեցող հեղինակներից է, որ պետության կայացածությունը մեկնաբանում է որպես իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության միջոցով դրված նպատակներին հասնելու կարողություն։ Միևնույն ժամանակ նա առանձնացնում է այն ուղիները, որոնցով պետության կայացածությունը նպաստում է տնտեսական աճին՝

> Խաղի կանոնների հաստատում՝ առնվազն ներքին օրենսդրության սահմանում և կարգուկանոնի հաստատում, մասնավոր սեփականության իրավունքի պաշտպանություն, ռազմական պաշտպանություն արտաքին ոտնձգություններից:

> Շուկայական փոխգործակցության ապահովում ազատ և մրցակցային շուկայական հարաբերությունների խթանմամբ:

> Ենթակառուցվածքների զարգացում (հատկապես՝ տրանսպորտային)՝ ապրանքների ու ծառայությունների՝ նվազագույն ծախսերով տեղափոխման հնարավորության ապահովում:

> Կրթության հասանելիության ապահովում որակյալ մարդկային կապիտալի ձևավորման համար:

> Սոցիալական բազմաբնույթ ծրագրերի իրականացում՝

բնակարանային ապահովում, առողջապահություն, կենսաթոշակային ապահովում և սոցիալական օժանդակության այլ միջոցառումներ:

Հեղինակը պնդում է, որ արդյունավետ են այն պետությունները, որոնք ունակ են պաշտպանելու սեփականության իրավունքը, կարգավորելու շուկաները և լուծելու իրավական խնդիրները (վեճերը): Երկրի կայացածության և երկարաժամկետ տնտեսական զարգացման միջև առկա կապի ուսումնասիրման համատեքստում հեղինակը որպես երկրի կայացածության գնահատական դիտարկում է բնակչության մեկ շնչի հաշվով կառավարության եկամուտները (Dincecco and Katz 201): Ստացվում է, որ երկրի կայացածությունը նկարագրելու համար Դինշեկոն փոխարինաբար օգտագործում է երկու եզր՝ արդյունավետ պետություն և պետության կայացածություն: Իր աշխատանքներում հիմնականում ուսումնասիրելով

եվրոպական երկրների փորձը՝ նա հանգում է մի քանի կարևոր եզրակացության (Dincecco 912-914).

• Արդյունավետ պետությունները երկարատև պատմական զարգացման արդյունք են, հետևաբար կարևոր են քաղաքական վերափոխումները, որոնք հասարակությանը թույլ կտան բարձրաձայնել իրենց խնդիրները, իսկ պետությանն էլ կօժտեն հարկագանձումը կատարելու առավել արդյունավետ լծակներով:

• Աշխարհաքաղաքական մրցակցությունը կարևոր է այն իմաստով, որ քաղաքական խմբերը կարող են ընդդիմանալ վերափոխումներին, երբ իրենց քաղաքական ու տնտեսական շահերը վտանգվում են, ուստի էլիտան պետք է հստակ դրդապատճառներ ունենա՝ աջակցելու այդ վերափոխումներին:

• Ֆիսկալ կենտրոնացումն ու միջամտության սահմանափակ գործիքակազմի կիրառումը բարձրացնում են երկրի հարկահավաքման կարողությունը, և պետության ավելի բարձր կայացածությունը դրական տնտեսական ազդեցություն է ունենում վարչական ենթակառուցվածքների ստեղծման վրա:

267

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

Ինչ վերաբերում է պետության կայացածության քաղաքական գործառույթին, ապա հայտնի տեսաբան Ք. Հենդրիքսն առանձնացնում է պետության կայացածության 3 հիմնական բաղադրիչ՝

> ռազմական՝ երկրի կարողությունն է ուժի կիրառմամբ հաղթահարել իշխանության թե' ներքին, թե' արտաքին սպառնալիքները,

> բյուրոկրատական կամ վարչարարական՝ երկրի բյուրոկրատական համակարգի պրոֆեսիոնալիզմի, սեփականության իրավունքի պաշտպանության կարողության, ներդրողների շրջանում վստահության, ինչպես նաև հարկերի հավաքման կարողության հանրագումարն է,

> քաղաքական՝ որոշվում է քաղաքական ինստիտուտների (ինչպես ժողովրդավարական, այնպես էլ ոչ ժողովրդավարական) որակի մակարդակով (Hendrix 274-277)։

Մեկ այլ հայտնի տեսաբան Ա. Ուոլդերը քաղաքական համակարգի գոյատևումն ու գործունեությունը կապում է պետության կարողության չորս հիմնական դրսևորման հետ՝

> էքստենսիվ՝ քաղաքականություն մշակողների կողմից որպես «ազգային շահ» դիտարկվող ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների հավաքագրման կարողություն,

> վերահսկողական՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղորդման կարողություն,

> լեգիտիմացման՝ հանրային վերահսկողության և կոնսենսուսի հաստատման միջոցով իշխելու կարողություն,

> հարկադրական՝ ուժի կիրառման միջոցով իշխելու կարողություն (Walder 8993):

Ուոլդերի դասակարգման էքստենսիվ և Հենդրիքսի դասակարգման վարչարարական բաղադրիչները բնույթով իրար մոտ են: Տնտեսագիտական գրականության մեջ երկրի այս կարողությունը անվանվում է ֆիսկալ կարողություն, որը մեկնաբանվում է որպես եկամուտը և եկամտաստեղծ գործունեությունը հարկելու պետության ունակություն։

Պետության կայացածության թե' տնտեսական, թե' քաղաքական առումների վերլուծությունից պարզ է դառնում, որ դրանք հավասարապես կարևոր են, և ինտեգրալային ցուցանիշը պետք է ներառի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական բաղադրիչները բնութագրող ցուցիչներ։

Այսպիսով՝ կարելի է եզրակացնել, որ երկրի քաղաքական ինստիտուտները կանխորոշում են երկրի տնտեսական ինստիտուտների կառուցվածքը, ինչն էլ երկրի կայացածության նախապայման է հանդիսանում:

Պետության կայացածության էությունն արտացոլվում է երեք չափանիշների միասնության մեջ. պետական ինստիտուտների կայունությունը պետության կայացածության կառուցվածքային չափանիշ է, պետական կառավարման արդյունավետությունը՝ գործառութային չափանիշ, իսկ պետական իշխանության օրինականությունը՝ սոցիալ-մշակութային (Խաչատրյան «Պետության կայացածության...» 27):

Պետական ինստիտուտների արդյունավետության բարձրացումը շարունակական գործընթաց է, որը ենթադրում է իրավական կարգավորումների կատարելագործում, առկա օրենսդրական նորմերի կիրարկման խթանում, հասարակության կարիքներին համահունչ քաղաքականության մշակում ու իրականացում և այլն: Բնական է, որ այդ գործընթացում հնարավոր են նոր ինստիտուտների ձևավորում ու որոշ ինստիտուտների լուծարում (Խաչատրյան «Սահմանադրականության մակարդակը...» 20):

268

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

Պետական կառավարման համակարգի թվայնացման գործընթացը

Երկրի սոցիալ-տնտեսական զարգացման առանցքային ծրագրերի

արդյունավետ իրականացումն անքակտելիորեն կապված է կառավարչական, սոցիալական և բիզնես գործընթացներում թվային տեխնոլոգիաների ներդրման հետ։ Թվային տնտեսությանն անցումը, լինելով բոլոր երկրների համար քաղաքականության կարևոր առաջնահերթություն, հատկապես կարևոր է զարգացող երկրների համար։ Թվային տնտեսությունը վերջիններիս համար ծնում է և' լուրջ մարտահրավերներ, և' մեծ հնարավորություններ: Այդ երկրները կարող են նշանակալի տնտեսական օգուտներ քաղել թվային զարգացումիցv (Սարգսյան 17): Թերևս դա է պատճառը, որ այսօր գրեթե բոլոր երկրներում ակտիվորեն քննարկվում է պետական կառավարման թվայնացման անհրաժեշտությունը, իսկ որոշ երկրներում էլ տևական ժամանակ է գործուն քայլեր են իրականացվում այդ ուղղությամբ։

Ներկայումս պետական կառավարման ոլորտում թվային փոխակերպումներն ուղղված են «էլեկտրոնային կառավարությունից» դեպի «թվային կառավարություն» անցումն ապահովելուն։ «էլեկտրոնային կառավարության» պարագայում

տեխնոլոգիաները կիրառվում են պետական կառավարման մարմինների կատարած գործողություններն ավտոմատացնելու, դրանց աջակցելու նպատակով, մինչդեռ «թվային կառավարությունում» այդ տեխնոլոգիաները կիրառվում են պետական կառավարման համակարգի արդյունքայնությունն ապահովելու նպատակով։ Այս դեպքում հնարավոր է դառնում լիարժեք ֆունկցիոնալ համակարգի ձևավորումը, որը բաղկացած է պետական կառավարման մարմիններից, գործարար համայնքից, ֆիզիկական ու իրավաբանական անձանցից, և որտեղ թվային կառավարությունը հանդես է գալիս որպես կապող օղակ՝ ապահովելով վերը թվարկված խաղացողների փոխգործակցությունը (OECD 6)։ Ստացվում է, որ պետությանը վերապահվում է միասնական թվային էկոհամակարգի միջոցով քաղաքացիների ու

կազմակերպությունների փոխգործակցությունն ապահովողի ու կազմակերպչի դեր։

Կառավարությունների կողմից թվային տեխնոլոգիաներն առավելապես կիրառվում են մատուցվող ծառայությունները, ինչպես նաև քաղաքացիների և պետական ինստիտուտների շփումը էլեկտրոնային եղանակով կազմակերպելու համար։ Մինչդեռ թվային գործիքակազմն առավել լայն հնարավորություններ է ընձեռում և դրանց ամբողջական օգտագործման պարագայում պետությունը էլ ավելի մեծ օգուտներ կարող է ունենալ։ Այսինքն՝ կարող ենք պնդել, որ դեռևս լիարժեք չի օգտագործվում թվային տեխնոլոգիաների ներդրման ողջ ներուժը՝ կառավարումն առավել արդյունավետ դարձնելու համար։ Ընդ որում՝ այս խնդիրն հավասարապես արդիական է թե' զարգացած, թե' զարգացող երկրների համար։ Մասնավորապես՝ թվային տեխնոլոգիաների լիարժեք գործադրմամբ հնարավոր է էապես բարձրացնել խնդիրների ախտորոշման, պլանավորման, մշտադիտարկման, արդյունքների գնահատման և որոշումների ճշգրտման փուլերի արդյունավետությունը։

Պետական կառավարման թվայնացման նախագծերի իրականացման հիմնական նպատակը աշխատանքային ու արտադրական գործընթացների ռացիոնալացումն ու ինտեգրումն է, տվյալների ու տեղեկատվության արդյունավետ կառավարումը, պետական առցանց ծառայությունների արդյունավետ մատուցումը, ինչպես նաև մարդկանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման համար նոր ուղիների ներդրումը (United Nations-2014 196)։ Սակայն պետք է ընդունենք նաև, որ աշխարհում դեռևս գոյություն չունի թվայնացման չափանիշների, չափորոշիչների միասնական ընդունված մոտեցում։

Պետության և առհասարակ հասարակության տեսանկյունից տեղի ունեցող և սպասվող փոփոխություններն այնքան մասշտաբային են, որ որոշ հետազոտողներ թվայնացումը դիտարկում են որպես պետական կառավարման նոր մոտեցումների, նոր հայեցակարգերի շարժիչ ուժը (Margetts 6-7)։ Հիմնական գործընթացների ու գործողությունների թվայնացման վրա հիմնված պետական կառավարման

269

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

վերափոխումների արդյունքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում քաղաքացիների' որոշումների վրա ազդելու առավել լայն գործիքակազմի ներդրմանը, ինչպես նաև պետական կառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայություններից բավարարվածության մակարդակի էական բարձրացմանը (Bannister 120)։ Որոշ վերլուծաբաններ թվայնացման օգուտների թվարկման ժամանակ առավել մեծ ուշադրություն են դարձնում կազմակերպական կառուցվածքի պարզեցման և ռեսուրսների առավել խնայողաբար օգտագործման հարցերին (O'Reilly 16)։

Ըստ այդմ՝ յուրաքանչյուր երկիր տարբեր նպատակներ է սահմանում պետական կառավարման համակարգում թվային գործիքների կիրառման համար և յուրովի է կարողանում իրագործել այդ նպատակները։ Որոշ երկրներ իրապես հաջողում են այդ ճանապարհին, իսկ որոշներն էլ դանդաղ տեմպերով են առաջ շարժվում։ Տարբեր երկրներում էլեկտրոնային կառավարության հայեցակարգի ներդրման բազմաթիվ փորձերի արդյունքների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանցից քչերն են հասել այն նպատակին, որի համար մշակվել են (Al-Khouri 40)։ Պետական կառավարման թվայնացման հաջողությունները համեմատելու համար որոշակի ցուցանիշների մշակման անհրաժեշտություն է առաջանում, որի հիման վրա էլ հնարավոր է դառնում ստեղծել երկրների թվայնացման մակարդակի վարկանիշեր։

Վարկանշման առումով ամեն տարի հաշվարկվում են էլեկտրոնային մասնակցության ցուցիչը, էլեկտրոնային կառավարության և թվային տնտեսության պատրաստվածության վարկանիշը, Համաշխարհային բանկի կողմից մշակվել են պետական կառավարման ցուցանիշները, ՏՀԶԿ-ի կողմից հաշվարկվում է համացանցի միջոցով պետական մարմիններին դիմող քաղաքացիների մասնաբաժինը։ Որպես կանոն, նմանատիպ ցուցանիշներն օգտագործվում են ոչ միայն պետությունների միջև առկա տարբերություններն ամրագրելու և համապատասխան վարկանիշներ ձևավորելու համար, այլև գնահատելու այս կամ այն երկրի կողմից էլեկտրոնային կառավարություն զարգացնելու ջանքերը։

Վարկանիշային ցուցակներից ամենից օգտագործելին ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարության ցուցիչն է, որն արտացոլում է երկրի տնտեսական, սոցիալական ու ժողովրդավարական զարգացման աստիճանը։ Այն իրենից ներկայացնում է երեք հիմնական ցուցանիշի միջին՝

> համացանցի առկայություն. հաշվարկվում է հասանելիության ցուցանիշի միջոցով,

> հեռահաղորդակցության ենթակառուցվածքներ. հաշվարկվում է

սպառողների կողմից հեռահաղորդակցության սարքերի և համացանցի

օգտագործման ցուցանիշի միջոցով,

> մարդկային կապիտալ. հաշվարկվում է մարդկային կապիտալի զարգացման ցուցիչի, տեղեկատվության հասանելիության ցուցիչի և բնակչության խտության ցուցանիշի միջոցով։

Չնայած էլեկտրոնային կառավարության համեմատական վերլուծության և թվային եղանակով ծառայությունների մատուցման հիման վրա երկրների դասակարգման կարևորությանը՝ փորձագետների շրջանում միասնական մոտեցում չկա դրանցից առավել ընդունելի մեթոդի կամ լավագույն փորձի առումով։ Մասնավորապես որոշ փարձագետներ մատնանշում են, որ բոլոր տեսակի ցուցիչներն ու դրանց հիման վրա ձևավորվող վարկանիշերն ունեն մի մեծ թերություն՝ հաշվի չեն առնում ազգային առանձնահատկությունները (Machova 386)։ Բացի այդ, հիմնականում բացակայում է տեղեկատվությունը քաղաքացիների կողմից էլեկտրոնային կառավարության մատուցած ծառայություններից փաստացի օգտվելու և դրանց նկատմամբ առկա իրական պահանջարկի վերաբերյալ։

270

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

Հետազոտողների կարծիքով' ինտեգրալային ցուցիչները հաճախ ոչ ճիշտ են մեկնաբանվում օգտագործողների կողմից, քանի որ մի կողմից անհասկանալի է, թե կոնկրետ ինչ են դրանք չափում, մյուս կողմից՝ լրացուցիչ ինչ խնդիրներ կան դրանց գեներացման գործընթացի թափանցիկության առնչությամբ։ Բացի այդ, վտանգ կա, որ պետությունները, նպատակ ունենալով ավելի լավ դիրք գրավել այս կամ այն վարկանիշում, ձգտում են բարելավել կոնկրետ ցուցանիշ, այլ ոչ թե հաշվի առնել հասարակության պահանջներն ու ընկալումները էլեկտրոնային կառավարությունից (Siskos 53)։

Հարկ ենք համարում շեշտել, որ պետական կառավարման թվայնացումը չի կարող ինքնըստինքյան երաշխավորել դրա արդյունավետությունը։ Գաղտնիք չէ, որ գերատեսչական թվայնացումը հանգեցնում է մեծաքանակ, ֆունկցիոնալ առումով միմյանց կրկնող տեղեկատվական համակարգերի ստեղծման։ Հատկապես զարգացող երկրներում թվային տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությունը ցածր է այն պատճառով, որ մեծամասամբ ոչ թե ամբողջական գործընթացներն են թվայնացվում, այլ դրանց առանձին բաղադրիչները, և արդյունքում ստացվում է, որ էլեկտրոնային եղանակով իրականացվում են լոկ որոշ գործառույթներ։ Վերջին 15 տարիների ընթացքում աշխարհում բազմաթիվ հետազոտություններ, վերլուծություններ են կատարվել՝ գնահատելու էլեկտրոնային կառավարման արդյունավետությունը և բացահայտելու դրա ընձեռած հնարավորությունները։ Ընդ որում, նմանատիպ հետազոտություններ իրականացվում են ինչպես պետական կամ միջազգային կառույցների, այնպես էլ ակադեմիական համայնքի և անկախ մասնավոր ընկերությունների կողմից։

Հատկանշական է, որ միջազգային կազմակերպություններից ամենից շատ վերլուծությունները կատարել է ՄԱԿ-ը։ 2001 թվականից սկսած էլեկտրոնային կառավարությանը նվիրված տասնյակ ուսումնասիրություններ կատարելով՝ ՄԱԿ-ը եզրահանգում է, որ կայուն ու կենսունակ հասարակություն կերտելու ճանապարհին էլեկտրոնային կառավարությունների ձևավորումն ու դրանց հետզհետե կատարելագործումն այլընտրանք չունի (United Nations-2018 193-194)։

Պետական կառավարման թվայնացման արդյունքը հիմնականում ասոցացվում է դրա որակի բարձրացման և ծախսերի նվազման հետ։ Հետազոտությունները հիմնականում վերաբերում են թվայնացման որակի հետ կապված հարցերին, իսկ ծախսերի վերլուծության և այդ բաղադրիչով արդյունավետության գնահատման մեթոդաբանություն դեռևս մշակված չէ։ Պետական կառավարման արդյունավետության վերլուծությունը պահանջում է գնահատել մի կողմից՝ պետական ծառայողների և նրանց աշխատանքի արտադրողականության կապը, մյուս կողմից՝ պետական կառավարման համար հատկացվող ֆինանսական միջոցների և նոր տեխնոլոգիաների ներդրման հետևանքով ծախսերի տնտեսման կապը։ Այս հարցերի անորոշությունը հանգեցնում է ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործման, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման պոտենցիալի ոչ լիարժեք օգտագործման, ինչպես նաև հասարակության կողմից պետական ինստիտուտների նկատմամբ ունեցած վստահության նվազման։

Եզրակացություն

Պետության կայացածությունը, լինելով պետության նպատակադրումներին համահունչ արդյունավետ սոցիալ-տնտեսական քաղաքականություն մշակելու և իրականացրելու կարողություն, առավելապես պայմանավորված է գործունակ պետական ինստիտուտներով և դրանց աշխատանքի արդյունավետությամբ։ Ներկայումս ամբողջ աշխարհում տեղի ունեցող թվային փոխակերպումները լայնորեն ներդրվում են նաև պետական կառավարման համակարգում՝ նպատակ ունենալով ամբողջական ինտեգրված համակարգերի միջոցով ապահովել մատուցվող պետական ծառայությունների որակը և դրանցից քաղաքացիների բավարարվածության

271

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

աստիճանը: Անկասկած, պետական համակարգում թվայնացման գործընթացների խթանումը նպաստում է պետական կառավարման արդյունավետության

բարձրացմանը։ Պետք է ընդունել նաև, որ պետական կառավարման թվայնացումը չի կարող ինքնաբերաբար հանգեցնել դրա արդյունավետության բարձրացմանը։ Եթե թվայնացման արդյունքում սոսկ ստեղծվում են գերատեսչական՝ ֆունկցիոնալ առումով միմյանց կրկնող տեղեկատվական համակարգեր, ապա դրանք ընդամենը կարող են որոշ չափով նվազեցնել պետական մարմինների ու քաղաքացիների շփումը, էլեկտրոնային եղանակով որոշ ծառայություններ մատուցել, բայց ոչ երբեք հանգեցնել պետական ինստիտուտների կայացման։

Սույն հոդվածի շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքում կարող ենք եզրահանգել, որ թվայնացումը բարձրացնում է պետական համակարգի աշխատանքի արդյունավետությունը՝ նպաստելով առավել արդյունավետ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր իրագործել։ Ուստի կարելի է պնդել, որ պետության կայացածության մակարդակի գնահատման ժամանակ անհրաժեշտ է պատշաճ ուշադրություն դարձնել երկրի թվայնացման, պետական համակարգում թվային տեխնոլոգիաների ներդրման տարաբնույթ ցուցանիշներին։

Օգտագործված գրականություն

1. Խաչատրյան, Կառլեն. «Սահմանադրականության մակարդակը որպես պետության կայացածության գրավական», Բանբեր Երևանի համալսարանի գիտական հանդես (սոցիոլոգիա, տնտեսագիտություն). N 3(24). 2017. էջ 19-28։

2. Խաչատրյան, Կառլեն. «Պետության կայացածության և պետական կառավարման որակի փոխկապվածության խնդիրները», Բանբեր Երևանի համալսարանի գիտական հանդես (տնտեսագիտություն). N 3(33). 2020. էջ 21-34։

3. Սարգսյան, Հայկ և ուրիշներ. ՀՀ տնտեսության թվային փոխակերպումների ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման հիմնախնդիրները. ԵՊՀ հրատ., Երևան. 2020։

4. USAID & Payson Graduate Program in Global Development. A Glossary on Violent Conflict. March 2000.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

5. OECD. Recommendation of the Council on Digital Government Strategies. OECD Publishing. Paris. 2014.

6. United Nations. United Nations e-Government Survey 2014: E-Government for the Future We Want. New York. UN Publishing Section. 2014.

7. United Nations. United Nations e-Government Survey 2018. New York. UN Publishing Section. 2018.

8. Al-Khouri, Ali. “An Innovative Approach for e-Government Transformation”. International Journal of Managing Value and Supply Chains. 2011, vol. 2. N1. pp. 22–43.

9. Bannister, Frank, and Regina Connolly. “ICT, public values and transformative government: A framework and programme for research”. Government Information Quarterly. 2014. Vol. 31. No. 1. pp. 119-128.

10. Boardman, Craig. Assessing Governance: The Importance of Evaluating Policy Outcomes in National Mission Areas. 2014.

11. Cingolani, Luciana. The State of State Capacity: a review of concepts, evidence and measures. Working Paper Series on Institutions and Economic Growth. IPD WP13. UNU-MERIT. Working Papers N053, 2013.

12. Chuaire, Maria et al. State Capacity and the Quality of Policies: Revisiting the Relationship between Openness and the Size of Government. Inter-American Development Bank. 2014.

13. Dincecco, Mark. “The Rise of Effective States in Europe”. Journal of Economic History. 2015. Vol. 75. N3. pp. 901-918.

272

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

14. Dincecco, Mark and Gabriel Katz. “State Capacity and Long-run Economic Performance.” The Economic Journal. 2016. 126(590). pp. 189–218.

15. Fukuyama, Francis. What Is Governance?. 2013.

16. Hendrix, Cullen. “Measuring state capacity: theoretical and empirical implications for the study of civil conflict”, Journal of peace research. Thousand Oaks. 2010. vol. 47. N3. pp. 273-285.

17. Machova, Renata, and Martin Lnenicka. “Reframing E-Government Development Indices with Respect to New Trends in ICT”. Review of Economic Perspectives. 2015. vol. 15. N4. pp. 383-411.

18. Margetts, Hellen, and Patrick Dunleavy. “The second wave of digital-era governance: a quasi-paradigm for government on the Web”. Philosophical Transactions of the Royal Society. 2013. Vol. 371. N1987. pp. 1-17.

19. O’Reilly, Tim. “Government as a Platform”. Innovations: Technology,

Governance, Globalization. 2011. Vol. 6. N1. pp. 13-40.

20. Siskos, Eleftherios, et al. “Multicriteria Decision Support For Global E-Government Evaluation”. Omega, N46. pp. 51-63.

21. Walder, Andrew. The Waning of the Communist State: Economic Origins of Political Decline in China and Hungary. 1995. The Regents of the University of California.

22. Куманичкин, Павел. «Состоятельность современного государства: новые подходы к оценке», Среднерусский вестник общественных наук, том 13, N2, 2018. с. 115-128.

23. Якобсон, Лев. Государственный сектор экономики, Аспект Пресс, Мос., 2000.

Works Cited

1. Xachatryan, Kar'len. «Sahmanadrakanut'yan makardaky' orpes petut'yan kayacac'ut'yan gravakan», Banber Erevani hamalsarani» gitakan handes (sociologia, tntesagitut'yun). [“The Level of Constitutionalism, as a Guarantee of the State’s Capacity”, Bulletin of Yerevan university. Economics] N3(24), 2017. pp. 19-28:

2. Xachatryan, Kar'len. «Petut'yan kayacac'ut'yan ev petakan kar'avarman oraki p'oxkapvac'ut'yan xndirnery'», Banber Erevani hamalsarani» gitakan handes (tntesagitut'yun). [“The Problems of the Relationship of State Capacity and Quality of Governance”, Bulletin of Yerevan university. Economics] N3(33), 2020. pp. 21-34:

3. Sargsyan, Hayk & urishner. “HH tntesut'yan t'vayin p'oxakerpumneri institucional hamakargi d'evavorman himnaxndirnery”, Erevan, [Problems of Formation of the Institutional System of Digital Transformations of the RA Economy, Yerevan] 2020:

4. USAID & Payson Graduate Program in Global Development. A Glossary on Violent Conflict. March 2000.

5. OECD. Recommendation of the Council on Digital Government Strategies. OECD Publishing. Paris. 2014.

6. United Nations. United Nations e-Government Survey 2014: E-Government for the Future We Want. New York. UN Publishing Section. 2014.

7. United Nations. United Nations e-Government Survey 2018. New York. UN Publishing Section. 2018.

8. Al-Khouri, Ali. “An Innovative Approach for e-Government Transformation”. International Journal of Managing Value and Supply Chains. 2011, vol. 2. N1. pp. 22-43.

9. Bannister, Frank, and Regina Connolly. “ICT, public values and transformative government: A framework and programme for research”. Government Information Quarterly. 2014. Vol. 31. No. 1. pp. 119-128.

10. Boardman, Craig. Assessing Governance: The Importance of Evaluating Policy Outcomes in National Mission Areas. 2014.

273

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

11. Cingolani, Luciana. The State of State Capacity: a review of concepts, evidence and measures. Working Paper Series on Institutions and Economic Growth. IPD WP13. UNU-MERIT. Working Papers N053, 2013.

12. Chuaire, Mana et al. State Capacity and the Quality of Policies: Revisiting the Relationship between Openness and the Size of Government. Inter-American Development Bank. 2014.

13. Dincecco, Mark. “The Rise of Effective States in Europe”. Journal of Economic History. 2015. Vol. 75. N3. pp. 901-918.

14. Dincecco, Mark and Gabriel Katz. “State Capacity and Long-run Economic Performance.” The Economic Journal. 2016. 126(590). pp. 189–218.

15. Fukuyama, Francis. What Is Governance?. 2013.

16. Hendrix, Cullen. “Measuring state capacity: theoretical and empirical implications for the study of civil conflict”, Journal of peace research. Thousand Oaks. 2010. vol. 47. N3. pp. 273-285.

17. Machova, Renata, and Martin Lnenicka. “Reframing E-Government Development Indices with Respect to New Trends in ICT”. Review of Economic Perspectives. 2015. vol. 15. N4. pp. 383-411.

18. Margetts, Hellen, and Patrick Dunleavy. “The second wave of digital-era governance: a quasi-paradigm for government on the Web”. Philosophical Transactions of the Royal Society. 2013. Vol. 371. N1987. pp. 1-17.

19. O’Reilly, Tim. “Government as a Platform”. Innovations: Technology, Governance, Globalization. 2011. Vol. 6. N1. pp. 13-40.

20. Siskos, Eleftherios, et al. “Multicriteria Decision Support for Global E-Government Evaluation”. Omega, N46. pp. 51-63.

21. Walder, Andrew. The Waning of the Communist State: Economic Origins of Political Decline in China and Hungary. 1995. The Regents of the University of California.

22. Kumanichkin, Pavel. «Sostojatel'nost' sovremennogo gosudarstva: novye podhody k ocenke», Srednerusskij vestnik obshhestvennyh nauk, tom13, [“The Consistency of the Modern State: New Approaches to Evaluation”, Central Russian Bulletin of Social Sciences, vol.13] N2, 2018. pp. 115-128.

23. Jakobson, Lev. Gosudarstvennyj sektor jekonomiki, Aspekt Press, Mos., [Public sector of the economy, Moscow] 2000.

DIGITALIZATION AS A COMPONENT OF STATE CAPACITY KARLEN KHACHATRYAN

Yerevan State University, Chair of Management and Business, Head,

Ph.D. in Economics, Associate Professor,

Yerevan, Republic of Armenia

The purpose of this article is to identify the connection between the state capacity and digital transformations. The article discusses economic and political aspects of state capacity, presents the components of state capacity, and also gives a generalized definition of state capacity.

The article also analyzes the main manifestations of digitalization, features of the e-government and digital transformations, describes the digitalization processes, which take place currently in the world, as well as their impact on the public administration system. The work is presented using methods for the comparison of the results of

274

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

different studies, critical analysis of existing approaches in professional literature, comparative analysis.

According to the results of the study, it is concluded that despite the fact that digitalization contributes to the increase in the efficiency of public administration, this increase in efficiency cannot happen by itself. The use of digitalization tools leads to an increase in the efficiency of the state system, and contributes to the implementation of more effective social-economic programs. Consequently, we can say that the digitalization of the country and the factors of introduction of digital technologies in the state system have a direct impact on the level of state capacity.

Keywords: state capacity, economic policy, state policy, state regulation, digitalization, digital transformation, e-government.

ЦИФРОВИЗАЦИЯ КАК СОСТАВЛЯЮЩАЯ СОСТОЯТЕЛЬНОСТИ ГОСУДАРСТВА

КАРЛЕН ХАЧАТРЯН

заведующий кафедрой управления и бизнеса Ереванского государственного университета, кандидат экономических наук, доцент г. Ереван, Республика Армения

Целью данной статьи является выявление связи между

состоятельностью государства и цифровыми транформациями. В

статье обсуждены экономические и политические аспекты состоятельности государства, представлены компоненты состоятельности государства, а также дано обобщенное определение состоятельности государства. В статье анализированы также основные проявления цифровизации, особенности электронного правительства и цифровых трансформаций, описаны процессы цифровизации, проходящие в мире на современном этапе, и их влияние на систему

государственного управления.

Работа изложена с применением методов сопоставления результатов разных исследований, критического анализа существующих подходов в профессиональной литературе, сравнительного анализа.

Согласно результатам исследования, было выведено заключение о том, что, несмотря на то, что цифровизация способствует повышению эффективности государственного управления, это повышение эффективности само собой произойти не может. Применение инструментов цифровизации приводит к повышению эффективности государственной системы и способствует реализации более эффективных социально-экономических программ.

Следовательно, можно сказать, что на уровень состоятельности государства прямое влияние имеют цифровизация страны, факторы внедрения цифровых технологий в государственную систему.

Ключевые слова: состоятельность государства, экономическая

политика, государственная политика, государственное регулиривание, цифровизация, цифравая трансформация, электронное правительство.

275

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.