Научная статья на тему 'ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆ՝ ԸՍՏ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ'

ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆ՝ ԸՍՏ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ Текст научной статьи по специальности «Науки об образовании»

CC BY
61
6
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
կրթության կառավարում / կառավարման ոճեր / արդյունավետություն / միջանձնային փոխհարաբերություններ / համագործակցային մոտեցում / Իրանի համալսարաններ / Իրանի կրթության համակարգ / EDUCATIONAL MANAGEMENT / MANAGEMENT STYLES / EFFECTIVENESS / INTERPERSONAL RELATIONSHIPS / PARTNERSHIP-BASED APPROACH / IRANIAN UNIVERSITIES / EDUCATION SYSTEM OF IRAN / УПРАВЛЕНИЕ ОБРАЗОВАНИЕМ / УПРАВЛЕНЧЕСКИЕ СТИЛИ / ЭФФЕКТИВНОСТЬ / МЕЖЛИЧНОСТНЫЕ ОТНОШЕНИЯ / МЕТОД СОТРУДНИЧЕСТВА / УНИВЕРСИТЕТЫ ИРАНА / ОБРАЗОВАТЕЛЬНАЯ СИСТЕМА ИРАНА

Аннотация научной статьи по наукам об образовании, автор научной работы — Լարուի Մանսուր

Հոդվածի նպատակն է արտացոլել կառավարման տարբեր ոճերի (ուղղորդիչ/ հովանավորող/ հաջողությանը միտված կամ հաջողությունը շեշտադրող/համագործակցային) մասին Իրանի բուհերում կատարաված ուսումնասիրության արդյունքները բացահայտել ամենից արդյունավետ ոճը մարդկային փոխհարաբերությունների կառավարման տեսանկյունից: Սույն հետազոտության մեթոդը գնահատողական, բնութագրական-վերլուծական է, իսկ տվյալների հավաքագրման գործիքը հարցաթերթն է: Սոցհարցման բազան կազմել են Իրանի Բուշեհր նահանգի բուհերի ուսանողները, որոնցից պատահականության սկզբունքով Քուքրանի բանաձևի հիման վրա ընտրվել է նմուշ խումբ՝ 377 հոգի: Հետազոտության գործիքի վալիդության կայունության ստուգման համար օգտվել ենք Քրոնբախի ալֆայի բանաձևից, բոլոր հարցադրումների հավաստիության համար գրանցվել է 0.78: Վարկածների ստուգման համար կիրառել ենք T F թեստերը կորելացիայի գործակիցը: Ստացված տվյալները ցույց են տալիս, որ կրթական կառույցներում միջանձնային փոխհարաբերությունների կառավարման համար ամենաարդյունավետ մեթոդը մասնակցային կամ համագործակ- ցային մոտեցումն է, քանի որ այն մեծ դեր ունի ուսանողներին մոտիվացնելու, հետևաբար ուսումնառության արդյունավետությունը բարձրացնելու հարցում, իսկ ուսման հանդեպ ուսանողների հետաքրքրասիրության ու մոտիվացիայի խթանումը խորքային խնդիր է Իրանի բարձրագույն կրթության համակարգում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE EFFECTIVE MANAGEMENT OF INTERPERSONAL RELATIONSHIPS BASED ON THE RESULTS OF SOCIOLOGICAL RESEARCH

The purpose of the article is to display the results of research made in universities of Iran on different styles of management and to identify the most effective style in terms of managing human relationships. The current paper examined an effective approach towards the management of interpersonal relationships from the perspective of the students of Iranian Universities (Bushehr). In terms of method, this was a survey, descriptive, analytical study, and the tool for gathering data was a questionnaire. The population consisted of all students at universities in Bushehr Province, and the sample size was determined to include 377 students through random sampling and Kukran Formula. Cronbach’s alpha was employed to determine the validity and reliability, and the reliability of the questionnaire was calculated at 0.78 for all items. F-test, T-test, and correlation coefficient was used to test the hypotheses. The results showed that the partnership-based approach towards management was the most effective approach regarding the interpersonal relationships in educational organizations, since this plays a large role in the issue of student motivation, therefore, in the issue of improving the effectiveness of education, and the stimulation of students' motivation and interests in relation to study is a global issue in Iran’s higher education system.

Текст научной работы на тему «ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆ՝ ԸՍՏ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах № 1(2), 2019

ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆ' ԸՍՏ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ*

ՀՏԴ 378.4

ՄԱՆՍՈՒՐ ԼԱՐՈՒԻ

Երևանի պետական համալսարանի մանկավարժության ամբիոնի ասպիրանտ, Իրանի հեռահաղորդակցության կազմակերպության աշխատակից,

ք.Բուշեհր, Իրան larouei@yahoo. com

Հոդվածի նպատակն է արտացոլել կառավարման տարբեր ոճերի (ուղղորդիչ/ հովանավորող/ հաջողությանը միտված կամ հաջողությունը շեշտադրող/համագործակցային) մասին Իրանի բուհերում կատարաված ուսումնասիրության արդյունքները և բացահայտել ամենից արդյունավետ ոճը մարդկային փոխհարաբերությունների կառավարման տեսանկյունից:

Սույն հետազոտության մեթոդը գնահատողական, բնութագրական-վերլուծական է, իսկ տվյալների հավաքագրման գործիքը հարցաթերթն է: Սոցհարցման բազան կազմել են Իրանի Բուշեհր նահանգի բուհերի ուսանողները, որոնցից պատահականության սկզբունքով և Քուքրանի բանաձևի հիման վրա ընտրվել է նմուշ խումբ' 377 հոգի: Հետազոտության գործիքի վալիդության և կայունության ստուգման համար օգտվել ենք Քրոնբախի ալֆայի բանաձևից, և բոլոր հարցադրումների հավաստիության համար գրանցվել է 0.78: Վարկածների ստուգման համար կիրառել ենք T և F թեստերը և կորելացիայի գործակիցը: Ստացված տվյալները ցույց են տալիս, որ կրթական կառույցներում միջանձնային փոխհարաբերությունների կառավարման համար ամենաարդյունավետ մեթոդը մասնակցային կամ համագործակ- ցային մոտեցումն է, քանի որ այն մեծ դեր ունի ուսանողներին մոտիվացնելու, հետևաբար ուսումնառության արդյունավետությունը բարձրացնելու հարցում, իսկ ուսման հանդեպ ուսանողների հետաքրքրասիրության ու մոտիվացիայի խթանումը խորքային խնդիր է Իրանի բարձրագույն կրթության համակարգում:

Բանալի Բառեր՝ կրթության կառավարում, կառավարման ոճեր,

արդւունավետություն, միջանձնային փոխհարաբերություններ, համագործակցային մոտեցում, Իրանի համալսարաններ, Իրանի կրթության համակարգ:

Մարդ արարածը նպատակամղված և իդեալներ հետապնդող էակ է: Ծնվելուց ի վեր նա միտված է ապագային, մշտապես ձգտում է հասնել իր տեսլականին ու նպատակներին և այդ ճանապարհին կարիք ունի հետադարձ կապի, այդ իսկ պատճառով տվյալներ ու տեղեկություններ է հավաքում իր առաջխաղացման և սեփական տեղի ու դիրքի մասին: Մյուս կողմից կրթությունը մարդկային բնածին

ունակությունների դրսևորման ու ծաղկման բանալին է: Կրթությունը սոսկ գիտելիքի * 452

* Հոդվածը ներկայացվել է 01.05.2019թ., գրախոսվել' 18.05.2019թ., տպագրության ընդունվել' 17.06.2019թ.:

452 Միրքամալի Սեյդ Մոհամմադ, Կրթական ղեկավարում և կառավարում, «Յասթարուն» հրատարակչություն, Թեհրան, 2011թ., էջ 308:

278

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

արտահայտումն ու փոխանցումը չէ, այլ մի գործընթաց է, որով ճանաչվում է ուսումնառության մակարդակը, և այն խթանելու ուղղությամբ կայացվում են անհրաժեշտ որոշումներ ու ձեռնարկվում նպատակահարմար միջոցներ:453

Կրթության կառավարումը կրթադաստիարակության կառույցների կառավարման համար կիրառվող մեթոդների ու միջոցների ամբողջությունն է՝ ելնելով կրթադաստիարակության ընդհանուր նպատակներից ու քաղաքականությունից:

Մարդկային փոխհարաբերությունները լայն իմաստով ներառում են մարդկանց միջև ընթացող բոլոր փոխգործակցությունները, կոնֆլիկտները, միջխմբային փոխօգնություններն ու կապերը: Մարդկային փոխհարաբերությունները վերաբերում են միջանձնային խնդիրներին ու հակադրություններին, անձնական կյանքն ու աշխատանքային կարգավիճակը կարգավորող համոզմունքներին, մոտեցումներին ու

վարքին:454

Մեր հետազոտության մեջ հիմնականում կենտրոնացել ենք կառավարչի ու տնօրենի վարքի վրա, իսկ վարքը հիմնված է կառավարչի կամ ղեկավարի հատկանիշների, հայացքների և, ընդհանուր առմամբ, անձնային գծերի վրա: Դա է պատճառը, որ կառավարման տեսություններն ու դպրոցները մեծ տեղ են տալիս այդ հատկանիշների ճանաչմանը, բնութագրմանն ու դասակարգմանը, հատկապես դրանց հիման վրա ղեկավարման առանձին ոճերի որոշարկմանը:455

Կառավարման ոճերի հիմքում ընկած տեսությունները պատմականորեն կարելի է բաժանել փուլերի՝

Ա. Ղեկավարման հատկանիշներով օժտմածութւան տեսութւուն. Ղեկավարման վերաբերյալ առաջին համակարգված մոտեցումը ձևավորվեց 1900-ականներին: Նախնական հետազոտություններն ու ուսումնասիրությունները ելնում էին այն կանխադրույթից, որ ղեկավար անձինք ծնվում են ղեկավարման հատկանիշներով կամ, այլ կերպ ասած, այդ հատկանիշները գոյություն ունեն նրանց էության մեջ և ձեռքբերովի կամ ուսանվող չեն: Այդ տարիներին հետազոտողները փորձ էին անում սահմանել ու հստակեցնել այն հատկանիշներն ու առանձնահատկությունները, որոնք բնորոշում ու զատորոշում են ղեկավարին իր ենթականերից կամ արդյունարար ղեկավարին անարդյունավետ ղեկավարից: Այդ մոտեցումը հայտնի է «Ղեկավարման հատկանիշի տեսություն» անվամբ456:

Բ. Ղեկավարման վարքաւին տեսութւուն. 1940-ականների ավարտին ղեկավարման ոլորտի հետազոտությունների մեծ մասը կենտրոնացավ ղեկավարման վարքագծային կողմի ճանաչման և տարբեր իրավիճակներում ղեկավարման լավագույն ոճի բացահայտման վրա: Հետազոտողներն այդ շրջանում փորձում էին վեր հանել արդյունավետ/անարդյունավետ ղեկավարների վարքագծային

տարբերությունները, այսինքն՝ այդ մոտեցմամբ ավելի շատ շեշտը դրվում էր ոչ թե տեխնիկական հմտությունների, այլ մարդկային հմտությունների վրա:

Գ. Իրավիճակաւին ղեկավարման տեսություններ. նախորդ երկու

տեսությունները փորձում էին գտնել ու մատնանշել բոլոր իրավիճակներին համապատասխանող արդյունավետ կառավարման ոճը, սակայն 1960-ականների ավարտին պարզվեց, որ ոչ մի ոճ չի կարող լավագույնը լինել բոլոր իրավիճակների

453 Boyd D , Goldhaber D, Lankford H, Wyckoff J, The effect of certification and preparation on teacher quality. Journal of future child.2007, p. 45.

454 Barry L Reece and Rhonda Brandt , Effective Human Releations.brd . ed Boston: Houghton Mifflin. co.1987,p 4.

455 Իսլամական Ազատ համալսարանի Սավեհի մասնաճյուղի և Պետական կառավարման համալսարանի համատեղ հետազոտություն,Կառավարման ոճի գնահատման չափանիշը, «Նաշր-ե դանեշգահի», Թեհրան, 2000թ., էջ 1:

456 Նույն տեղը, էջ 2:

279

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

համար: Կառավարիչները պետք է տարբեր իրավիճակներում կիրառեն տարբեր ոճեր:457

Ի հետևումն այս ուսումնասիրությունների՝ հետազոտողներն իրենց

ուշադրությունը կենտրոնացրին կառավարման տարբեր ոճերի ազդեցությունների ու հետևանքների վրա՝ փորձելով բացահայտել առավել էֆեկտիվ ու արդյունարար ոճը: Արդյունավետություն կամ արդյունարարություն ասելով նկատի են առնում նպատակների իրականացման չափն ու մակարդակը, այսինքն՝ այն, թե ներդրված ջանքերն ի՞նչ չափով են հանգել նախատեսված արդյունքներին:

1900-ականներից սկսած Իրանում և միջազգային մակարդակում

իրականացված հետազոտությունները սկսեցին քննել պարտականության ու փոխհարաբերությունների վրա հիմնված կառավարման զուգադիր ոճերը, որպեսզի բացահայտեն ու համեմատեն դրանց արդյունարարության մակարդակը հատկապես ուսուցման գործընթացի բարելավման ու խթանման գործում:

Շատ հաճախ կառավարման ոճերը կրթական կառույցներում ներդրվում ու գործադրվում են վերևից և կենտրոնացված ձևով՝ մոռանալով ու անտեսելով կրթական գործընթացի գլխավոր շահակիցներին՝ ուսանողներին: Սույն հետազոտության մեջ կիրառելով նորովի մոտեցում՝ կենտրոնացել ենք ուսանողների տեսակետների ու կարծիքների վրա: Հետազոտության մեջ նպատակադրվել ենք Իրանի Բուշեհր նահանգի օրինակով քննել ու գնահատել մարդկային փոխհարաբերությունների ղեկավարման ամենից արդյունավետ ոճն ու մոտեցումը բարձրագույն կրթության ոլորտում՝ ըստ ուսանողների կարծիքների ու տեսակետների:

Սույն հետազոտությունը բնութագրական-գնահատողական բնույթի է, սոցհարցման վիճակագրական բազան կազմում են Իրանի Բուշեհր նահանգի «Խալիջ Ֆարս», Իսլամական Ազատ, «Փայամ նուր», Բժշկական և Գիտակիրառական համալսարաններում սովորող ուսանողները: Հետազոտության նմուշ խմբի

ընտրությունը կատարվել է պատահականության սկզբունքով, իսկ նրա ծավալն ու թվաքանակը որոշվել են՝ ըստ վիճակագրական բազայի ծավալի ու Քուքրանի բանաձևի: Այսպիսով, Բուշեհրի բուհերի 20419 ուսանողների միջից ձևավորվել է նմուշ խումբ՝ թվով 377 հոգի:

Աղյուսակ 1.Սոցհարցման վիճակագրական բազան

Համալսարաններ Ուսանողների թվաքանակը

«Խալիջ ֆարս» համալսարան 4349

Իսլամական Ազատ համալսարան 11063

«Փայամ նուր» համաւսարան 2000

Բժշկական համաւսարան 1107

Գիտակիրառական համալսարան Մշակույթի և արվեստի կենտրոն 1200

Նահանգապետարանի կենտրոն 700

Տեղեկությունների հավաքման գործիքը հարցաթերթն է, որի գլխավոր բաղադրիչները ներկայացված են աղյուսակ 2-ում:

457 Gordon R, Substitutes for leadership theory a critical review, Academy of management review, 1994, p 285.

280

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Աղյուսակ 2. Հարցաթերթում քննվող փոփոխականները և դրանց վերաբերյալ հարցերը

Շարք Անկախ փոփոխական Կախյալ փոփոխական Տվյալ հարցի թիվը հարցաշարում

1 Ղեկավարման ուղղորդիչ ոճի ազդեցությունը Ուսումնական առաջադիմություն 1

Գիտության և գիտելիքի արտադրում 5

Սովորելու մոտիվացիա 9

2 Ղեկավարման հովանավորող ոճի ազդեցութունը Ուսումնական առաջադիմություն 2

Գիտության և գիտելիքի արտադրում 6

Սովորելու մոտիվացիա 10

3 Ղեկավարման համագործակցային ոճի ազդեցությունը Ուսումնական առաջադիմություն 3

Գիտության և գիտելիքի արտադրում 7

Սովորելու մոտիվացիա 11

4 Ղեկավարման հաջողամետ (առաջադիմությունը շեշտադրող ու պահանջող) ոճի ազդեցությունը Ուսումնական առաջադիմություն 4

Գիտության և գիտելիքի արտադրում 8

Սովորելու մոտիվացիա 12

Հարցաթերթի կայունություն ու վստահելիությունը քննելու նպատակով կիրառվել է «Քրոնբախի ալֆայի գործակիցը» և ստացվել 0.78 մեծությունը, ինչը նպատակահարմար է հետազոտության անցկացման համար: Հավաքագրված հարցաթերթերից ստացված տվյալները կոդավորվելուց և դասակարգվելուց հետո ենթարկվել են վերլուծության և երկրորդական մշակման: Բնութագրական

մակարդակում տվյալները ներկայացվել են համապատասխան աղյուսակներով, տոկոսներով, միջիններով, և խմբավորվել են տեղեկությունները: Երկրորդ փուլում կիրառվել են T փորձարկման, Պիրսոնի համահարաբերակցության գործակցի և վարիացիայի վերլուծության (F փորձարկման) մեթոդները: Հաշվարկների

ճգրտությունն ապահովելու համար կիրառվել է համակարգչային Spss 16 ծրագիրը:

Հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ Կառավարման ոճերի (ուղղորդիչ/ հովանավորող/ համագործակցային/ հաջողամետ կամ առաջադիմությունը

281

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

շեշտադրող ոճեր) վերաբերյալ ուսանողներն ունեն տարբեր կարծիքներ, և դրանց արդյունավետության գնահատականների միջև առկա է տարբերություն:

Աղյուսակ 3. Բուհերի ղեկավարների գործունեության արդյունավետության վրա կառավարման չորս ոճերի ազդեցության մասին ուսանողների կարծիքների միջինները

Կառավարման ոճեր Քանա կ Միջի ն Շեղում ստանդարտի ց T մեծություն ը Նշանակալի ության մակարդակ ը

Ուղղորդիչ 248 11.33 2.742 9.549 0.001

կառավարում 170 14.17 3.316

Հովանավորող 248 11.72 2.578

կառավարում 170 15.24 2.646 13.585 0.001

Համագործակցայի ն 248 12.37 2.290 18.460 0.001

կառավարում 170 16.44 2.098

Հաջողությանը միտված 248 12.29 2.205 14.277 0.001

կառավարում 170 15.62 2.520

Ինչպես ցույց են տալիս աղյուսակ 3-ի տվյալները, կառավարման չորս ոճերի ազդեցության չափն ու մակարդակը միանման չեն գնահատվել ուսանողների կողմից, և գրանցվել են տարբերություններ: Այսպիսով, ուղղորդիչ կառավարման համար արձանագրվել է t= 9.549 արդյունքը, հովանավորող կառավարման համար՝ t=13.585, համագործակցային կառավարման համար՝ t=18.460 և հաջողությանը միտված կառավարման համար' t= 14.277, որոնք վստահության a< 0.05 մակարդակի վրա համարվում են վիճակագրական առումով նշանակալի տարբերություն:

Կառավարման չորս ոճերի արդյունավետությունը գնահատելիս

տարբերություններ են գրանցվել կրթության տարբեր մակարդակ ունեցող, ինչպես նաև տարբեր ճյուղերում սովորող ուսանողների միջև: F փորձարկման տվյալները ցույց են տայիս, որ բժշկական ու տեխնիկական ճյուղերում սովորող ուսանողների տեսակետից ամենաարդյունավետ ոճը համագործակցայինն է, մինչդեռ ոչ տեխնիկական ճյուղերի ուսանողներն առավել արդյունավետ են համարել հաջողամետ, այսինքն' առաջադիմությունը շեշտադրող ու առաջնահերթ համարող ոճը, սակայն այդ տարբերությունները վիճակագրական առումով նշանակալի չեն:

282

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Կառավարման չորս ոճերի արդյունավետության վերաբերյալ ուսումնական տարբեր աստիճաններում սովորող ուսանողները տարբեր կերպ են գնահատել այսինքն՝ ուսման տարբեր տարիներին ուսանողների կարծիքների միջև գրանցվել են որոշակի տարբերություններ:

Հետազոտության արդյունքները

Ստացված տվյալների հիման վրա կարող ենք հստակեցնել թե կառավարման ո'ր ոճն է առավել արդյունավետ ուսանողների գիտահետազոտական նպատակների իրագործման և բուհերում մարդկային փոխհարաբերությունների կառավարման գործում:

Հետազոտության մեջ քննվել և գնահատվել են 4 անկախ փոփոխականների (ուղղորդիչ/ հովանավորող/ համագործակցային/ հաջողությանը միտված ոճերի) ազդեցությունը ուսանողների ուսումնական առաջադիմության, գիտելիքի և գիտության արտադրության, ինչպես նաև ուսումնական մոտիվացիաների վրա:

Այսպիսով, սոցհարցման մասնակից ուսանողների գնահատմամբ՝

1. Կառավարման համագործակցային ոճը կարող է առավել մեծ ազդեցություն թողնել ուսանողների ուսումնառության մոտիվացիայի ակտիվացման վրա:

2. Ղեկավարման առաջադիմության վրա հիմնված ոճը մյուս ոճերի համեմատությամբ կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ գիտելիքի և գիտության արտադրության խթանման վրա:

3. Ղեկավարման ուղղորդիչ ոճը մյուս ոճերի համեմատությամբ առավել մեծ ազդեցություն է գործում ուսանողների ուսումնական առաջադիմության վրա:

Ընդհանուր առմամբ, կարող ենք եզրակացնել, որ կառավարման համագործակցային ոճը մյուս ոճերի համեմատությամբ ամենամեծ դերն ունի ուսանողներին մոտիվացնելու, հետևաբար նաև՝ ուսումնառության արդյունավետության հարցում: Նկատի առնելով, որ Իրանի կրթության համակարգի խնդիրներից ու մարտահրավերներից մեկը ուսանողների շրջանում ինքնուրույն սովորելու և ուսման հանդեպ հետաքրքրասիրության խթանումն է,

համագործակցային ոճի կիրառումն ու ընդլայնումը կարող են մեծապես նպաստել այդ գործին:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

THE EFFECTIVE MANAGEMENT OF INTERPERSONAL RELATIONSHIPS BASED ON THE RESULTS OF SOCIOLOGICAL RESEARCH

MANSOUR LAROUEI

PhD Student of Yerevan State University, employer of Telecommunication Company of Iran,

Bushehr, Iran

The purpose of the article is to display the results of research made in universities of Iran on different styles of management and to identify the most effective style in terms of managing human relationships.

The current paper examined an effective approach towards the management of interpersonal relationships from the perspective of the students of Iranian Universities (Bushehr). In terms of method, this was a survey, descriptive, analytical study, and the tool for gathering data was a questionnaire. The population consisted of all students at universities in Bushehr Province, and the sample size was determined to include 377 students through random sampling and Kukran Formula. Cronbach’s alpha was employed to determine the validity and

283

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

reliability, and the reliability of the questionnaire was calculated at 0.78 for all items. F-test, T-test, and correlation coefficient was used to test the hypotheses. The results showed that the partnership-based approach towards management was the most effective approach regarding the interpersonal relationships in educational organizations, since this plays a large role in the issue of student motivation, therefore, in the issue of improving the effectiveness of education, and the stimulation of students' motivation and interests in relation to study is a global issue in Iran’s higher education system.

Keywords: Educational management, Management styles, Effectiveness, Interpersonal relationships, Partnership-based approach, Iranian universities, Education system of Iran.

ЭФФЕКТИВНОСТЬ УПРАВЛЕНИЯ МЕЖЛИЧНОСТНЫМИ ОТНОШЕНИЯМИ СОГЛАСНО РЕЗУЛЬТАТАМ СОЦИОЛОГИЧЕСКИХ ИССЛЕДОВАНИЙ

МАНСУР ЛАРУИ

йспирант кафедры педагогики Ереванского государственного университета, сотрудник телекоммуникационной компании Ирана, г.Бушейр, Иран,

Целью статьи является отображение результатов проведенного в вузах Ирана исследования о разных стилях правления и выявление самого эффективного стиля с точки зрения управления человеческими взаимоотношениями.

Метод данного исследования оценочный, характерно-аналитический, а инструментом для сбора является опросный лист. Базу социологического опроса составили студенты вузов штата Бушейр, из которых по принципу случайности и на основе формулы Кукрана была выбрана образцовая группа в 377 человек.

Для проверки валидности и стабильности инструмента исследования мы воспользовались формулой альфы Кронбаха, а достоверность была оценена как 0.78. Для проверки гипотез мы применили тесты T и F, а также коэффициент корреляции. Полученные данные показывают, что самым эффективным методом для управления личностными взаимоотношениями в образовательных структурах является метод участия или сотрудничества, так как он играет большую роль в вопросе мотивации студентов, следовательно, в вопросе повышения эффективности обучения. А стимуляция мотивации и интереса студентов к учебе является глубинным вопросом в системе высшего образования Ирана.

Ключевые слова: управление образованием, управленческие стили,

эффективность, межличностные отношения, метод сотрудничества, университеты Ирана, образовательная система Ирана.

284

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.