Научная статья на тему 'ԲՈՒՀԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ'

ԲՈՒՀԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ Текст научной статьи по специальности «Науки об образовании»

CC BY
311
63
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
կրթության կառավարում / բուհական կրթություն / կրթության հիմնախնդիրներ / ՀՀ բուհական կրթություն / կրթության համապատասխանությունը հասարակությանը / բարձրագույն կրթության ռազմավարություն / կրթության որակ / EDUCATION MANAGEMENT / HIGHER EDUCATION / EDUCATION ISSUES / RA HIGHER EDUCATION / ADJUSTING EDUCATION TO THE NEEDS OF THE SOCIETY / HIGHER EDUCATION STRATEGY / QUALITY EDUCATION / УПРАВЛЕНИЕ ОБРАЗОВАНИЕМ / УНИВЕРСИТЕТСКОЕ ОБРАЗОВАНИЕ / ПРОБЛЕМЫ ОБРАЗОВАНИЯ / ВЫСШЕЕ ОБРАЗОВАНИЕ В АРМЕНИИ / СООТВЕТСТВИЕ ОБРАЗОВАНИЯ ОБЩЕСТВУ / СТРАТЕГИЯ ВЫСШЕГО ОБРАЗОВАНИЯ / КАЧЕСТВО ОБРАЗОВАНИЯ

Аннотация научной статьи по наукам об образовании, автор научной работы — Ալեքսանյան Աննա, Հակոբյան Հրանտ

Հոդվածի նպատակն է ներկայացնել ու վերլուծել բուհի կառավարման ժամանակակից հիմնախնդիրները օրեցօր արդիականացող աշխարհի պայմաններում։ Նպատակից բխում են հետևյալ խնդիրները՝ կրթական ոլորտը դիտարկել որպես երկրի առաջնային զարգացումն ապահովող հիմնական գործոն, վեր հանել ու դիտարկել կրթության կառավարման ոլորտում ձևավորված հիմնախնդիրները, վերլուծել այդ հիմնախնդիրների առանձնահատկությունը ՀՀ-ում, քննարկել դրանց լուծման հնարավոր ուղիները: Հետազոտության ընթացքում կիրառվել է համադրում, վերլուծում ստուգում՝ հետևելով գործընթացների դինամիկային ու միտումներին, ինչպես նաև կիրառելով դրա համար մտաբանական-տրամաբանական (վերլուծություն, համադրում, վերացարկում, իդեալականացում, ընդհանրացում, մակածում (ինդուկցիա), արտածում (դեդուկցիա), համանմանություն (անալոգիա) մոդելավորում) մեթոդներ: Զարգացած երկրներն իրենց համախառն ներքին արդյունքի աճի զգալի մասն ապահովում են բարձրագույն կրթության զարգացման շնորհիվ։ Համապատասխան կրթություն ու կրթական համակարգ ապահովելու զարգացնելու համար կարևոր է հստակ առանձնացնել, վերհանել ու հասկանալ կրթության կառավարման հիմնական խնդիրները, քանի որ դրանք թիրախավորելով լուծելով միայն կարելի է հասնել կրթության առջև դրած նպատակներին։ Այս հոդվածը ներկայացնում է կրթության կառավարման հիմնախնդիրները, որոնք առաջ են քաշվել տարբեր հետազոտությունների արդյունքների հիման վրա։ Այնուհետև կրթության կառավարման հիմնախնդիրները մասնավորեցվում են Հայաստանի բուհական կրթության ոլորտում։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

HIGHER EDUCATION MANAGEMENT ISSUES IN THE MODERN WORLD

The main aim of article is to present the dominated issues of higher education management in the modern world. The following objectives are set: to consider education sphere as a main factors for the development of the country; to identify and address the key issues in the field of education management; to analyze the peculiarities of these problems in Armenia; to discuss the possible ways of solving them. Logical (analysis, synthesis, refinement, idealization, generalization, induction, deduction, analogy) methods were used in the research to check and monitor the dynamics and trends of processes. Developed countries ensure the increase of their GDPs through increasing their higher education quality. For the development and adjustment of quality higher education, it is crucial to identify, know and understand the main issues of the higher education management, as in order to achieve the goals of higher education management and provide quality education, these issues need to be targeted and solved. Current article presents the issues of higher education management, which were identified through different researches. The article emphasizes the case of Armenia and their issues of higher education management.

Текст научной работы на тему «ԲՈՒՀԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах № 1(2), 2019

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ, PEDAGOGY, ПЕДАГОГИКА

ԲՈՒՀԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ*

ՀՏԴ 338.2:378.4

ԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի մանկավարժության ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն

annaaleksanyan@smail.com

ՀՐԱՆՏՀԱԿՈԲՅԱՆ

Երևանի պետական համալսարանի «կրթության կազմակերպում» բաժնի մագիստրոս, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն

hakobianhrant@smail.com

Հոդվածի նպատակն է ներկայացնել ու վերլուծել բուհի կառավարման ժամանակակից հիմնախնդիրները օրեցօր արդիականացող աշխարհի պայմաններում։ Նպատակից բխում են հետևյալ խնդիրները' կրթական ոլորտը դիտարկել որպես երկրի առաջնային զարգացումն ապահովող հիմնական գործոն, վեր հանել ու դիտարկել կրթության կառավարման ոլորտում ձևավորված հիմնախնդիրները, վերլուծել այդ հիմնախնդիրների առանձնահատկությունը ՀՀում, քննարկել դրանց լուծման հնարավոր ուղիները:

Հետազոտության ընթացքում կիրառվել է համադրում, վերլուծում և ստուգում' հետևելով գործընթացների դինամիկային ու միտումներին, ինչպես նաև կիրառելով դրա համար մտաբանական-տրամաբանական (վերլուծություն, համադրում, վերացարկում, իդեալականացում, ընդհանրացում, մակածում (ինդուկցիա), արտածում (դեդուկցիա), համանմանություն (անալոգիա) և մոդելավորում) մեթոդներ:

Զարգացած երկրներն իրենց համախառն ներքին արդյունքի աճի զգալի մասն ապահովում են բարձրագույն կրթության զարգացման շնորհիվ։ Համապատասխան կրթություն ու կրթական համակարգ ապահովելու և զարգացնելու համար կարևոր է հստակ առանձնացնել, վերհանել ու հասկանալ կրթության կառավարման հիմնական խնդիրները, քանի որ դրանք թիրախավորելով և լուծելով միայն կարելի է հասնել կրթության առջև դրած նպատակներին։ Այս հոդվածը ներկայացնում է կրթության կառավարման հիմնախնդիրները, որոնք առաջ են քաշվել տարբեր հետազոտությունների արդյունքների հիման վրա։ Այնուհետև կրթության կառավարման հիմնախնդիրները մասնավորեցվում են Հայաստանի բուհական կրթության ոլորտում։

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 17.06.2019թ.:

է 29.04.2019թ., գրախոսվել'

15.05.2019թ., տպագրության

260

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Բանալի բառեր' կրթության կառավարում, բուհական կրթություն, կրթության հիմնախնդիրներ, ՀՀ բուհական կրթություն, կրթության համապատասխանությունը հասարակությանը, բարձրագույն կրթության ռազմավարություն, կրթության որակ:

Ժամանակակից զարգացած հասարակություններում առանձնահատուկ ուշադրություն են դարձնում հատկապես կրթության ոլորտի հիմնախնդիրներին և հրատապորեն մշակում են դրանց լուծմանն ուղղված մոտեցումներ ու գործողություններ։ Մարդկության պատմությունը ցույց է տվել, որ հասարակության առաջընթացը կարող է պայմանավորված լինել մի քանի գերակա ոլորտներով, որոնցից առանցքայինը կրթությունն է։ Կրթության՝ որպես հասարակության զարգացումն ապահովող գերակա ոլորտի կարևորությունն ընդգծվեց 21-րդ դարում, և 21-րդ դարի հասարակությունն էլ անվանվեց գիտելիքի ու տեղեկատվության հասարակություն։ Նման մոտեցումը գիտության մեջ սահմանվեց հենց 21-րդ դարի սկզբին Ֆրանկ Վեբստերի կողմից434:

Եթե մենք ասում ենք, որ ապրում ենք գիտելիքի ու տեղեկատվության հասարակությունում, ապա պետք է հստակեցնենք նաև կրթության համապատասխանության ուղիները նման հասարակությանը և ապահովենք կրթության հարաշարժ զարգացումը նույնպես։ Ինչպես նշում է գերմանացի հայտնի գիտնական Կառլ Մայերը՝ «Կրթությունը 21-րդ դարի քաղաքական և սոցիալական հրատապ լուծում պահանջող առաջնային հիմնահարցն է»435:

Պատահական չէ նաև այն, որ կրթության կառավարման հիմնախնդիրները սկսեցին առանձնացնել և դուրս բերել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային կազմակերպությունների կողմից բազմակողմանի իրականացված հետազոտությունների արդյունքում: Այդ հետազոտւթյունների հիմնական նպատակն այն է, որպեսզի հետազոտողների, կրթության կառավարման ոլորտում ներգրավված շահագրգիռ կողմերի, քաղաքական գործիչների, պրակտիկ մասնագետների և այլոց ուշադրությունը սևեռվի առավել հրատապ լուծում պահանջող հարցերի վրա:

Կրթության ոլորտը բավականին ընդգրկուն է ու բազմաբովանդակ, այդ իսկ պատճառով կարելի է առանձնացնել հիմնախնդիրների մի քանի խմբեր: Երկու հիմնական խմբերից առաջին խումբն այն հիմնախնդիրներն են, որոնք կրթության կառավարմանն են առաջադրվում հասարակության կողմից։ Որպես այդ խմբի օրինակ՝ կարելի է առանձնացնել ՅՈՒՆԵՍԿՕ436-ի կողմից առաջ քաշված կրթության կառավարման հիմնախնդիրները, որոնք մշակվում են ամեն տարի հասարակության լայն շերտերում իրականացրած սոցիոլոգիական մեծ ընտրանքով հարցումների արդյունքում: Այսպես, ըստ 2017 թ.-ի ուսումնասիրությունների' կրթության կառավարման ոլորտում առանձնացվել են հետևյալ հիմնախնդիրները.

1. Կրթության հասանելիության և հավասար «մուտք»-ի ապահովում: Սա բնորոշ է բոլոր երկրներին և, հատկապես, հետխորհրդային երկրներին, քանի որ նշվում է, որ բարձրագույն կրթություն ստացողները կազմում են հասարակության փոքր մասը: Ավելի քիչ թիվ են կազմում բարձրագույն կրթությունը գերազանցությամբ ավարտողները: Սրանից էլ բխում է հաջորդ հիմնախնդիրը:

2. Կրթության որակի ապահովում և վերահսկողություն: Սա ևս շատ առանձնահատուկ հիմնախնդիր է մեր տարածաշրջանի համար, քանի որ տարբեր հետազոտությունների արդյունքում պարզվում է, որ հետխորհրդային երկրներում

4 Webster, F., Theories of Information Society, Routledge., London, 2002

435 Mayer, K. U., Arbeit und Wissen.,

Campus, 2000, 383.

Die Zukunft von Bildung und Beruf, Frankfurt am Main:

’ https://en.unesco.org/themes/education:

261

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ուսանողի առաջադիմության ցուցանիշերն ավելի ցածր են, քան Եվրոպայում սովորող ուսանողինը:

3. Անկանխատեսելի իրավիճակներին պատրաստ լինելու և ճիշտ կառավարելու հիմնախնդիրը: Սրա հետ են կապվում բոլոր տեսակի իրավիճակները՝ ներառյալ բարեփոխումները, դրանց հետևանքները, արդյունքում ձևավորված իրադրությունները և դրանց ճիշտ կառավարման հնարավորություններն ու պայմանները:

4. Ֆինանսավորման ու կառավարման մեխանիզմների հիմնախնդիրը:

Անցումային հասարակության պայմաններում մեր երկրում դեռևս վերջնականապես հաստատված չեն կառարավման արդյունավետ մեխանիզմներ և դրանից բխող ֆինանսավորման մեխանիզմներ: Մի կողմից՝ դա պայմանավորված է անցումային ու փոփոխական իրավիճակով, մյուս կողմից՝ զարգացած փորձի տեղայնացման առանձնահատկություններով437:

Հիմնախնդիրների երկրորդ խմբի մեջ են մտնում կրթական հետազոտությունների միջոցով կրթության ոլորտում վեր հանած կառավարման ամենահրատապ ու գործնական լուծումներ պահանջող հիմնախնդիրները: Կրթության կառավարման արդի ուսումնասիրությունների ոլորտում ընդհանրական ձևով այսօր առանձնացվում է կրթության կառավարման ամենաառանցքային հիմնախնդիրը, որը կապված է կառավարման կենտրոնացման և ապակենտրոնացման հետ:438 Ղեկավարման ապակենտրոնացման գործընթացն անմիջական ու մեծ նշանակություն ունեցավ կրթության համակարգի վրա: Պաշտոնական ձևով հրահանգվեց

կառավարող կենտոնական մարմնի հիմնական կառավարող գործառույթը սահմանափակել և այն կապել կառավարող կենտրոնական մարմինների հետ: Դրա նապատակն էր ընդլայնել կրթության զարգացման ուղղությունները, կրթության կազմակերպման կոնկրետ հիմնահարցերը արագ ու տեղում լուծելու հնարավորություններ ստեղծել: Կրթության կառավարման ապակենտրոնացման գործընթացին միացել է նաև Հայաստանի կրթության համակարգը:

Անդրադառնալով ֆինանսավորման ու կառավարման հիմնախնդիրներին՝ «ՀՀ բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարության» մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ զարգացման ռազմավարության' Կայուն զարգացման ծրագրի կարևոր գերակայություններից է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումը և զարգացումը։439 Այդ նպատակներն այսօր ավելի այժմեական են, քանի որ Հայաստանն աստիճանաբար արագացնում է իր քայլերը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին միանալու ուղղությամբ' համաձայն Բոլոնիայի գործընթացի։ Այդ ուղղությամբ արձանագրվել են մի շարք կարևոր ձեռքբերումներ, որոնցից են՝ բակալավրական ու մագիստրոսական ծրագրերի գործարկումը, Եվրոպական կրեդիտների փոխանցման համակարգի ներդրումը և այլն։

Վերջին տասնամյակում Հայաստանում մի շարք միջոցառումներ են ձեռնարկվել բարձրագույն կրթության ոլորտը վերափոխելու ուղղությամբ, սակայն դեռևս գոյություն ունեն չլուծված խնդիրներ ու բարդություններ, որոնք շեղում են ուշադրությունը ոլորտի կողմից իրականացվող դասավանդման ու գիտահետազոտական աշխատանքների

437 Michaela M. & Shreya P., Quality management in higher education: Developments and drivers, Results from an international survey, Paris, France, 2017, 42-65

438 Vulfson B.L., Actual problems of education management: centralization and decentralization, 2012, 88

439 ՀՀ Կառավարություն, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարություն, հունիսի 30-ի նիստի N 25 արձանագրային որոշման Հավելված N 1, Երևան, 2011:

262

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

որակից և դանդաղեցնում ոլորտի հետագա վերափոխումների արդյունավետ իրականացման ընթացքը։ Այդ հիմնախնդիրներից են.

1. Ֆինանսավորումը հիմնված է մուտքերի վրա

Թեև ՀՀ կառավարությունը անցում է կատարել պետպատվերի համակարգից ուսանողական նպաստների համակարգի, այնուհանդերձ ֆինանսավորման մեխանիզմը մնում է հիմնականում մուտքերի վրա հիմնված, այլ ոչ թե արդյունքների: Այլ կերպ ասած' ֆինանսավորման հիմքում ընկած է ուսանողների քանակը տարբեր կուրսերում, այլ ոչ թե հաջողությամբ ու անհրաժեշտ գիտելիքների պաշար ունեցող բուհն ավարտածների թվաքանակը: Վերջինս հանդիսանում է նաև ՀՀ-ում ակտիվորեն ներդրվող ծրագրային բյուջետավորման սկզբունքներով ու ձևաչափով բյուջեի ներկայացման կարևոր արդյունքային ցուցանիշերից մեկը:

2. Խթանների ու հաշվետվողականության պակասը

Ըստ բուհերի' «պետպատվերային» տեղերի բաշխումը հիմնված է գերազանցապես փաստացի տվյալների վրա և, չի կապվում համալսարանների կողմից ապահովվող որակի կամ արդյունավետության հետ: Բացի այդ, շատ աննշան կամ ընդհանրապես ոչ մի տեղեկատվություն չի հրապարակվում բուհերի գործունեության, ինչպես, օրինակ, ուսանողների դուրս մնալու, դասընթացների տևողության, արդյունավետության և այլնի վերաբերյալ: Արդյունքում' բուհերը ներկայումս չունեն միանշանակ խթաններ' իրենց կատարողականները բարելավելու համար:

3. Գերմասնագիտացում.

Գործող համակարգի շրջանակներում ՀՀ կառավարությունը դեռևս սահմանում է ուսանողական նպաստներ ավելի քան 200 առանձին մասնագիտացման բնագավառներում, իսկ մեկ բուհին հատկացվող ուսանողական նպաստները մեկ մասնագիտության գծով կարող են տատանվել 2-ից մինչև 60-ը: Մասնագիտացման նման բարձր մակարդակը սահմանափակում է ուսանողների շարժունակությունն ու բուհերի ճկունությունը:

4. Շուկայի պահանջարկին անհամապատասխանությունը

Ուսանողների ընտրությունն ու պահանջարկը աննշան դեր են խաղում բարձրագույն կրթության ֆինանսավորման գործող համակարգում: Առկա է

նշանակալից չբավարարված պահանջարկ: Մասնագիտացման քվոտաները

խնդրահարույց են' հաշվի առնելով կառավարության կողմից կանոնակարգման բարձր աստիճանը: Հաճախ բուհերը չեն տայիս աշխատաշուկայի պահանջներին

համապատասխան գիտելիք ու հմտություններ, ինչը կարող է պայմանավորված լինել բուհի կառավարման գործընթացում և հատկապես ուսումնական պլանների մշակման գործընթացում շուկայի պահանջները հաշվի չառնելով:

5. Ուսանող/աշխատակազմ ցածր գործակիցը

Հայաստանի բուհերում ուսանող/դասախոս միջին գործակիցը կազմում է ընդամենը 9.4, մինչդեռ դասախոս/վարչական անձնակազմ գործակիցը 1 է: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) երկրներում ուսանող/դասախոս միջին ցուցանիշը 15 է: Այսպիսի

անարդյունավետությունը գլխավորապես Խորհրդային Միության ժառանգությունն է, երբ աշխատանքի էր նշանակվում վարչական աշխատողների ավելի մեծ քանակ, քան անհրաժեշտ էր:

6. Չափազանց մեծ ուշադրություն սոցիալական հարցերին

Բարձրագույն կրթության բյուջեի զգայի մի բաժին հատկացվում է սոցիալական, այլ ոչ թե կրթական նպատակների համար: Ուսանողների կրթաթոշակը էական ազդեցություն չի գործում ոչ մատչելիության և ոչ էլ կյանքի որակի վրա, մինչդեռ

263

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

էապես ավելացնում է կառավարության ծախսերը' ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասով440:

ՀՀ կրթության համակարգի համար առանձնահատուկ նշանակություն ունի զարգացող համաշխարհային փորձին արագ արձագանքելը և համապատասխան քայլեր ձեռնարկելը: Հայաստանի Հանրապետությունում հատկապես կարևոր է կրթության համակարգի զարգացումը և, որպես արդյունք, դրանում որոշակի ավանդույթների, մշակույթի ձևավորումը, քանի որ կրթությունը հենարանային է մյուս համակարգերի զարգացման համար: Կրթական համակարգի ձեռքբերումները հաճախ հանդես են գալիս որպես կոնկրետ ռեսուրսներ պետության զարգացման համար: Եվ քանի որ կրթությունը ռեսուրսային սնող օղակ է մյուս ոլորտների համար, ապա դեռևս զարգացող Հայաստանի Հանրապետության պարագայում ակնհայտ է կրթական համակարգի զարգացման, կատարելագործման ու արդյունավետության

բարձրացման ռազմավարական նշանակությունը:

ՀՀ-ում բարձրագույն կրթության ոլորտում ծառացած կարևորագույն հիմնախնդիրը, որ առանձնացնում են փորձագետները, շրջանավարտների ու աշխատաշուկայի դինամիկ համապատասխանության հիմնախդնիրն է: Ժամանակակից պայմաններում շուկայական մեխանիզմներն ու հարաբերությունները չեն կարող շրջանցել կրթական ոլորտը. ինքնին հասկանալի է, որ կրթական ծառայությունների շուկան պետք է ձևավորվի համապատասխան առաջարկի ու պահանջարկի հիման վրա: Սակայն այդ պարագայում պարտադիր է հաշվի առնել կրթական ոլորտի առանձնահատկությունները և սոցիալական կարևոր

նշանակությունը, հատկապես բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը և դրա պաշտպանվածությունը:

Կրթության կառավարման բնագավառում իրականացվել են մի շարք բարեփոխումներ, որոնց շնորհիվ մեծացել են ուսումնական հաստատությունների ինքնավարությունն ու պատասխանատվությունը, ընդլայնվել է քաղաքացիական հասարակության մասնակցությունը, նպաստավոր պայմաններ են ստեղծվել կրթության համակարգի և գործարար հանրության արդյունավետ երկխոսության համար, կառավարման մարմինների գործունեությունը դարձել է ավելի թափանցիկ, սակայն արդյունավետ կառավարման համակարգ ունենալու համար դեռևս բազմաթիվ հիմնախնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն:

Հայաստանի մրցունակության ապահովման տեսանկյունից կրթության համակարգը երկու հիմնական մարտահրավերների առաջ է կանգնած: Կրթության համակարգը դեռևս էական դերակատարում չունի հանրապետության տնտեսական խնդիրներում, մինչդեռ առանց կրթության համակարգի արմատական բարեփոխման անհնար կլինի ապահովել զարգացման շարունակականությունը, գիտելիքահեն տնտեսության և հասարակության ձևավորումը: Կրթության համակարգը պետք է լինի բարձր մտավոր ու ստեղծագործական ունակություններով օժտված, միջազգային մակարդակում մրցունակ գիտության և բարձր տեխնոլոգիաների բնագավառի կադրերի պատրաստման պատասխանատուն ու երաշխավորը: Կայուն տնտեսական աճը երկարաժամկետ հեռանկարում, ինչպես նաև երկրի արդիականացման աստիճանն ու ինստիտուցիոնալ կարողությունների աճը մեծապես պայմանավորված են կրթության ոլորտի բարեփոխումների հաջող իրականացմամբ:

Միջազգային ու տարածաշրջանային համագործակցությունը չափազանց կարևոր հանգամանք է և, գտնվելով մի տարածաշրջանում, որտեղ խաչվում են տարբեր աշխարհաքաղաքական ուժերի շահեր, Հայաստանը որդեգրել է միջազգային

440 ՀՀ կառավարություն, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարություն, հունիսի 30-ի նիստի N 25 արձանագրային որոշման Հավելված N 1, Երևան, 2011:

264

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ակտիվ ներգրավվածության ռազմավարություն: Դա մի կողմից' ենթադրում է կրթության բնագավառի ակտիվ մասնակցություն գլոբալ ու տարածաշրջանային գիտակրթական գործընթացներին, մյուս կողմից' խնդիր է առաջադրում կրթությանը՝ մեծացնելու նման մասնակցության ներուժը, ապահովելու լեզվական ու միջմշակութային շփումների դժվարությունների հաղթահարումը:

Հարկ է նշել, որ գլոբալացումը մարտահրավեր է նետել արդի հասարակությանը և կրթության ոլորտին նույնպես, որին համապատասխանելու հիմնական պայմանը'

1. մրցունակ կադրերի պատրաստումն է, որոնք կկարողանան նորարարական

մոտեցումներ ցուցաբերել առկա հիմնախնդիրների լուծման գործընթացին և կանխատեսել ապագայի կառավարման մարտահրավերները' հիմնվելով

համընդհանուր ունիվերսալ գիտելիքների վրա:

2. Որպես արդի հասարակության գործառման գերակայություն' գիտելիքի կառավարումն իր յուրահատկությամբ ու համընդհանրությամբ պայմանավորում է տեղեկատվական հասարակության բնույթը441:

Նորովի մոտեցումն էլ հիմք ընդունելով' տեղեկատվական հասարակության տեսաբաններ Դ. Բելյյը, Է. Թոֆլերը, Մ.Կաստելսը գիտելիքի կառավարման տիրույթ ընդգրկեցին կրթության որակի ապահովման գործունեության զարգացման գործընթացը442: Որպես հեղափոխություն' այդ գործընթացը նորագույն տեխնոլոգիաների ազդեցությամբ արմատապես փոխեց իշխանության երեք հիմնական ռեսուրսի՝ մարդկային ու տնտեսական կապիտալի, ինչպես նաև գիտելիքի կառավարման արժեքաբա-նության փոխհարաբերությունները: Ուսումնասիրելով արևմտյան և արևել-

յան քաղաքակրթությունների կրթական համակարգերը՝ Է. Թոֆլերը կարծում է, որ գիտելիքն այսօր տեղեկատվություն է' օժտված գործնական արժեքավորությամբ և ծառայում է որոշակի արդյունքների ստացմանը: Ուստի գիտելիքների կառավարումը, որոշակի մասնագիտական, գործնական փորձով պայմանավորված, շարունակական գործընթաց է, որ սկսվում է նախակրթարանից և ավարտվում մարդու մահով: Սակայն դա այն դեպքում, երբ մարդն ինքը գիտակցորեն կառավարում է իր գործունեությունը: Մարդկության պատմությունն ապացուցում է, որ այդպիսի մարդկանց թիվը քիչ է, ուստի հասարակության զարգացման ապահովման համար արդյունաբերական դարաշրջանից սկսած մինչև այսօր գիտելիքի կառավարման հիմնական պատասխանատուն այն բոլոր ինստիտուտներն են, որոնց միջոցով հասարակությունը կենսագործունեություն է իրականացնում443: Ելակետ ընդունելով թոֆլերյան մոտեցումը՝ փաստենք, որ արդի դարաշրջանում փոխվել է կրթության կառավարման փիլիսոփայությունը, քանի որ առաջին պլան է մղվել ստեղծագործ-արարող մարդը' մրցունակ գիտելիքներով, նորարարական մտածողությամբ, ինչպես նաև նոր տեխնոլոգիաները տնօրինելու ունակությամբ:

Այսօր ՀՀ-ում առկա է գերխնդիր' ուսումնասիրել կրթական ծառայության որակը և բնականոն արդիականացնել կրթական համակարգի կառավարումը' իրականացնելով ռազմավարական պլանավորում: Վերջինս, որպես հասարակության գերակա արժեք, հնարավորություն է ընձեռում ուսումնասիրելու հասարակական առաջընթացի վրա մրցունակ կրթության ազդեցությունը, ինչը նորացնում է քաղաքական, հանրային ու պետական կառավարման գործառույթները, կառավարող ընտրանու կողմից նոր հանրային կառավարման կիրառումը կրթական համակարգում: Նշված հանգամանքների տիրույթներում ՀՀ-ում նոր սերնդի գիտելիքի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետման միջոցով հիմնավորվում է այն գաղափարը, որ անհ-

441 Кастельс М., Информационная эпоха, экономика, общество и культура. OSIAF, Москва, 2000, ст. 493.

442 Тоффлер Э., Третья волна, Пер, с агл., Москва, 2004, ст. 87.

443 Тоффлер Э.,Третья волна, Пер, с агл., Москва, 2004, ст. 87.

265

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

րաժեշտ է որակի կառավարում իրականացնել «լավ կառավարման» սկզբունքների ներդրման միջոցով: Այդ համատեքստում կրթական ծառայություն է համարվում՜

1. հասարակության սուբյեկտների անհատական ու միասնական ներուժի ընդլայնված վերարտադրության ու զարգացման գործընթացը, որն իրականացվում է սպառողին մասնագիտական գիտելիքներ, ունակություններ, հմտություններ հաղորդե-լու և կարողություններ ձևավորելու նպատակով;

2. նպատակաուղղված գործունեություն, որը ծավալվում է հասարակության կրթական պահանջները բավարարելու նպատակով' նպաստելով ինչպես համապատասխան գիտելիքների, հմտությունների և կարողությունների ձեռքբերմանը, այնպես էլ ժամանակի, բախումների, սթրեսի, կարիքի գնահատմանը, արդյունքի ու որակի կառավարմանը: Այդ բազմաչափ գործընթացը կառավարելիս անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես ուսումնական հաստատության կողմից մատուցվող ծառայությունների, այնպես էլ կրթական ծառայության սպառողի (սովորողի) ներուժի որակները: Այդ առումով ուսումնական հաստատությունը պետք է.

- Ապահովի կրթական համակարգում որակի բարելավումը, մասնավորապես կատարող անձնակազմի անհրաժեշտ արհեստավարժությունը,

- Խթան հանդիսանա՝ բարձրացնելու մասնագետների պատրաստվածությունը և միջոցներ տրամադրի այն նորարարացնելու համար,

- Գնահատի ձեռնարկված միջոցների արդյունավետությունը:

Բարձրագույն կրթությունը մարդկության առջև ծառացած բազմաթիվ նոր,

գլոբալ խնդիրների լուծման կարևորագույն միջոց է: Մեր երկիրը, ունենալով սահմանափակ բնական ռեսուրսներ և ներդրումային հնարավորություններ, կրթական ոլորտը դիտարկում է որպես առաջնային ու զարգացում ապահովող հիմնական գործոն: Դրա լուծման անհրաժեշտ պայմանը բարձրագույն կրթությունն է, որի զարգացումը ամենակարևոր ազգային առաջնահերթություններից է, ինչի շնորհիվ զարգացած երկրներն ապահովում են համախառն ներքին արդյունքի աճի զգայի մասը: Հայաստանի Հանրապետությունում ավանդաբար գոյություն է ունեցել բարձրագույն կրթություն ստանալու հասարակական բարձր պահանջարկ: Ներկայումս, առավել քան երբևիցե, բնակչությունը դիտարկում է բարձրագույն կրթությունը որպես նյութական բարեկեցություն, սոցիալական կարգավիճակ, շարժունություն ապահովող հիմնական միջոց: Հասարակության մեջ ձևավորվել է կայուն մոտեցում կրթությանը՝ որպես կապիտալի ներդրման առավել հեռանկարային ու շահութաբեր մի ոլորտի: Կրթական ծախսերը բնակչությունն արդեն ընդունում է որպես այլընտրանք չունեցող անհրաժեշտություն և անխուսափելիություն: Մասնագետների պատրաստում հիմնականում իրականացնում են պետական բուհերը, որոնցում սովորում է ուսանողների հիմնական մասը' շուրջ 86%-ը:

Բարձրագույն մասնագիտական կրթության մակարդակը և վիճակը բնութագրող մի շարք ցուցանիշներ կան: Կարող ենք առանձնացնել բնակչության մեջ բարձրագույն կրթություն ունեցողների բաժինը, բուհերում ուսանողների ընդհանուր քանակը, ուսանողների քանակը բնակչության մեջ, կրթական ծառայությունների արտահանման մակարդակը, տասը հազար բնակչի հաշվով ուսանողների քանակը, պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման աստիճանը, մեկ դասախոսի հաշվով ուսանողների քանակը444:

Բարձրագույն կրթության կառավարման համակարգում առաջնային խնդիր է ուսանողների ներգրավումը պետական ուսումնական հաստություններում: Կառավարման գործընթացի հնարավորինս արդյունավետ կազմակերպված լինելու

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

444 Карпенко О.М., Бершадская М.Д., Вознесенская Ю.А., Социология образования», Показатели уровня образования в странах мира: анализ данных международной статистики, 2008, ст. 4-20.

266

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

պարագայում ենթահամակարգերի համագործակցային աշխատանքները բերում են բնակչության շրջանում բուհի վարկանիշի բարձրացման: Արդի պայմաններում յուրաքանչյուր բուհի կառավարման գործունեությունը միտված է բարձրացնելու բուհի գործունեության արդյունավետության աստիճանը, ինչպես նաև աշակերտներին ուղղորդելու դեպի բարձրագույն ուսումնական հաստատություն:

Պետք է նշել, որ արդի պայմաններում առավել պահանջարկ վայելող մասնագիտությունների ընդլայնման միտումը բացասաբար է անդրադառնում աշխատաշուկայի հավասարակշռության վրա, առաջացնում բարձրագույն կրթությամբ կադրերի ավելցուկ որոշ մասնագիտությունների գծով և պակաս' մյուսների գծով: Այսինքն՝ բարձրագույն կրթության կառավարման հիմնախնդիրներից է նաև կրթական ծառայությունների և աշխատանքի շուկայի միջև փոխկապվածությունների ապահովումը: Բարձրագույն կրթության համակարգում մասնագիտությունների

ընտրության հարցում նույնպես առաջանում են խնդիրներ, քանի որ բուհերում մի շարք մասնագիտություններ ուղղակի պահանջարկ չունեն: Այս դեպքում հատկանշականն այն է, որ կրթական ծառայությունների շուկայի գործունեությունն ուղղված է ինչպես աշխատանքի, այնպես էլ կրթական շուկայի պահանջների բավարարմանը: Սովորողները և գործատուները հաճախ ներկայացնում են տարբեր պահանջներ առանձին մասնագիտությունների նկատմամբ:

Ամբողջացնելով բարձրագույն կրթության կառավարման արդի

հիմնախնդիրները՝ ավելացնենք նաև հետևյալները'

- Հայաստանում դեռևս բարվոք չէ իրավիճակը ուսանողական շարժունության ասպարեզում: Ուսումնական պլաններով կոշտ ռեգլամենտավորված ուսուցման կազմակերպման առկա ձևը խիստ սահմանափակում է ուսանողների տեղափոխությունները մասնագիտությունից մասնագիտություն և բուհից բուհ անգամ Հայաստանում:

- Հիմնականում արտաքին օբյեկտիվ պատճառներով գրեթե բացակայում է ուսանողների միջազգային ակադեմիական շարժունությունը' կրեդիտների հետագա փոխանցումով: Չեն գործում ուսանողների միջազգային շարժունությանը նպաստող եվրոպական մեխանիզմները, սահմանափակ բնույթ են կրում արտասահմանյան բուհեր երկկողմանի պայմանագրերով փոխադրումները:

- Կրթական ծրագրերում գերակշռում է սովորողների տեսական պատրաստվածությունը, շրջանավարտները չունեն կյանքի և մասնագիտական գործունեության համար բավարար կարողություններ ու հմտություններ, արդյունավետ մասնագիտական կողմնորոշում:

- Դեռևս ապահովված չէ կրթական ծրագրերի ամբողջական համադրելիությունը

միջազգային չափանիշներին: Բուհերի մեծամասնությունը դեռևս չունի

ուսանողների ակադեմիական տվյալների գրանցման ու կառավարման ավտոմատացված էլեկտրոնային (ցանցային) համակարգեր:

- Խիստ ցածր է կրեդիտային համակարգի վերաբերյալ բուհական հանրության իրազեկվածության մակարդակը:

- Դասավանդող անձնակազմը բավարար չի տիրապետում կրթության ժամանակակից մեթոդներին ու տեխնոլոգիաներին, ցածր է մանկավարժական կադրերի պատրաստման, վերապատրաստման արդյունավետությունը, չկա մանկավարժների մասնագիտական առաջխաղացման արդյունավետ համակարգ:

- Անբավարար է ժամանակակից տեղեկատվական ու հեռահաղորդակցման տեխնոլոգիաների հասանելիությունը և կիրառումը ուսումնական գործընթացում, կա էլեկտրոնային ուսումնական նյութերի պակաս, շատ

267

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ուսումնական հաստատությունների ուսումնանյութական բազան չի

համապատասխանում ժամանակակից պահանջներին:

- Կրթության կառավարման բոլոր մակարդակներում կա կառավարչական կարողությունների, կառավարման արդյունավետ մեխանիզմների զարգացման անհրաժեշտություն: Բարելավման կարիք ունեն կրթության ֆինանսավորման և դրանց անդյունավետ օգտագործման մեխանիզմները:

HIGHER EDUCATION MANAGEMENT ISSUES IN THE MODERN WORLD

Anna Aleksanyan

Yerevan State University, Department of Pedagogy,

Center of Petagogy and Educaiton Development,

Ph.D. in Pedagogical Sciences, Associate Professor,

Yerevan, Republic of Armenia

HRANT Hakobyan

Yerevan State University, Department of Education Management,

MA in Education,

Yerevan, Republic of Armenia

The main aim of article is to present the dominated issues of higher education management in the modern world. The following objectives are set: to consider education sphere as a main factors for the development of the country; to identify and address the key issues in the field of education management; to analyze the peculiarities of these problems in Armenia; to discuss the possible ways of solving them.

Logical (analysis, synthesis, refinement, idealization, generalization, induction, deduction, analogy) methods were used in the research to check and monitor the dynamics and trends of processes.

Developed countries ensure the increase of their GDPs through increasing their higher education quality. For the development and adjustment of quality higher education, it is crucial to identify, know and understand the main issues of the higher education management, as in order to achieve the goals of higher education management and provide quality education, these issues need to be targeted and solved. Current article presents the issues of higher education management, which were identified through different researches. The article emphasizes the case of Armenia and their issues of higher education management.

Keywords: education management, higher education, education issues, RA higher education, adjusting education to the needs of the society, higher education strategy, quality education.

268

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

СОВРЕМЕННЫЕ ПРОБЛЕМЫ УПРАВЛЕНИЯ ВУЗОМ В МОДЕРНИЗИРУЮЩЕМСЯ МИРЕ

АННА АЛЕКСАНЯН

доцент кафедры педагогики Центра развития педагогики и образования Ереванского государственнлого университета, кандидат педагогических наук,

г.Ереван, Республика Армения

ГРАНТ АКОПЯН

Магистр отдела организации образования Ереванского государственного университета г.Ереван, Республика Армения

Цель статьи - представить актуальные проблемы управления вузом в условиях современного мира. Из цели следуют следующие задачи: рассматривать сферу образования как один из основных факторов развития страны; выявить и предстваить ключевые проблемы в сфере управления образованием; проанализировать особенности этих проблем в Армении; обсудить возможные пути их решения.

В ходе исследования использовались логические (анализ, синтез, уточнение, идеализация, обобщение, индукция, дедукция, аналогия) методы проверки и отслеживания динамики и тенденций процессов.

Развитые страны обеспечивают значительную часть своего валового внутреннего продукта за счет развития высшего образования. Для обеспечения и развития соответствующей системы образования и обучения важно четко определить и понять основные проблемы управления образованием, поскольку, только определив и решив их, можно достичь изначально поставленных целей. В данной статье представлены ключевые проблемы управления образованием, в основе которых лежат результаты различных исследований. Затем проблемы управления образованием детализируются в контексте высшей образовательной системы Армении.

Ключевые слова: управление образованием, университетское образование, проблемы образования, высшее образование в Армении, соответствие образования обществу, стратегия высшего образования, качество образования.

269

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.