Научная статья на тему 'ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ'

ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Текст научной статьи по специальности «Науки об образовании»

CC BY
71
12
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
մեծահասակ / մեծահասակների կրթություն / կրթության ռազմավարություններ / անգրագիտություն / զարգացող զարգացած երկրներ / Եվրամիություն / Իրանի կրթության համակարգ / ADULT / ADULT EDUCATION / EDUCATION STRATEGIES / ILLITERACY / DEVELOPING AND DEVELOPED COUNTRIES / EUROPEAN UNION / EDUCATION SYSTEM OF IRAN / ВЗРОСЛЫЙ / ОБРАЗОВАНИЕ ВЗРОСЛЫХ / СТРАТЕГИИ ОБРАЗОВАНИЯ / БЕЗГРАМОТНОСТЬ / РАЗВИВАЮЩИЕСЯ И РАЗВИТЫЕ СТРАНЫ / ЕВРОСОЮЗ / ОБРАЗОВАТЕЛЬНАЯ СИСТЕМА ИРАНА

Аннотация научной статьи по наукам об образовании, автор научной работы — Կամիար Համիդռեզա

Մեծահասակների կրթության ոլորտում նախատեսված նպատակներին հասնելու համար պետությունները, հաշվի առնելով ռեսուրսների սղությունը, ստիպված են լինում ընտրություն կատարել, այդ իսկ պատճառով սահմանում են ռազմավարություններ կազմակերպում քայլեր, որոնք կարևորվում են կրթական քաղաքականություն մշակողների կողմից: Բոլոր երկրներն իրենց համար մշակում են ռազմավարություններ՝ անգրագիտությունը կամ ցածր մակարդակի գրագիտությունը կրճատելու, ինչպես նաև մեծահասակների կյանքի որակը բարձրացնելու ուղղությամբ: Իրանում մեծահասակների կրթության ծրագրերի առանցքը անգրագիտության դեմ պայքարն է, ուստի Իրանի սոցիալ-տնտեսական զարգացման հնգամյա ծրագրերում կրթական քաղաքականությունը ռազմավարությունները կենտրոնացված են այդ առանցքի շուրջ: Հոդվածի նպատակն է քննել երեք տարբեր մայրցամաքներում սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր աստիճանների վրա գտնվող երկրների՝ Ռուանդայի (Աֆրիկա), Մոնղոլիայի ու Հնդկաստանի (Ասիա), Եվրամիության անդամ երկրների, ինչպես նաև Իրանի կողմից մեծահասակների կրթության ոլորտում առաջադրված սեփական ռազմավարությունները: Մեր կողմից կիրառվել են աղբյուրների ու փաստաթղթերի ուսումնասիրության, տվյալների համեմատության ու վերլուծության մեթոդները: Արդյունքում եզրակացրել ենք, որ զարգացող երկրներն ավելի շատ հակված են անգրագիտության ցածր գրագիտության վերացման ռազմավարություններին, մինչդեռ զարգացած երկրները, չունենալով նման խնդիրներ, առաջադրում են առավել բազմակողմ ռազմավարություններ՝ խթանելով մեծահասակների անձնային ու հասարակական համակողմանի զարգացումը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ADULT EDUCATION STRATEGIES

Due to resources constraints, countries are inevitably chosen to meet the goals of adult education. And strategy setting is the selection and coordination of actions that from the point of view of Educational Policy makers can help them to succeed in achieving their goals. Given the adult literacy situation in the world, all countries have defined strategies for themselves to coordinate their efforts to eradicate and eliminate illiteracy or low literacy, and also to improve the life quality of adults. The focus of adult education programs in Iran is on combating illiteracy, So that in the Iran five-year plans of development, we also see more focus on policies and educational strategies in this area. The purpose of the article is to analyze our own strategy proposed in the field of adult education by the countries on three different continents and at different stages of socio-economic development /Rwanda (Africa), Mongolia and India (Asia), EU member countries, and also Iran/. We used the methods of comparison and analysis of data, research sources and documents. As a result, we concluded that developing countries are more inclined towards a strategy to eliminate illiteracy or low literacy, while developed countries, having no such problems, offer more diversified strategies, stimulating the personal and social development of adults.

Текст научной работы на тему «ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ*

ՀՏԴ 378(55)

ՀԱՄԻԴՌԵՁԱ ԿԱՄԻԱՐ

Երևանի պետական համալսարանի մանկավարժության ամբիոնի ասպիրանտ,

«Էլեկտրիկ խոդռո շարղ կազմակերպության» մարդկային ռեսուրսների զարգացման կառավարիչ, ք.Մաշհադ, Իրան

kamvarhr@gmail. com

Մեծահասակների կրթության ոլորտում նախատեսված նպատակներին հասնելու համար պետությունները, հաշվի առնելով ռեսուրսների սղությունը, ստիպված են լինում ընտրություն կատարել, այդ իսկ պատճառով սահմանում են ռազմավարություններ և կազմակերպում քայլեր, որոնք կարևորվում են կրթական քաղաքականություն մշակողների կողմից: Բոլոր երկրներն իրենց համար մշակում են ռազմավարություններ' անգրագիտությունը կամ ցածր մակարդակի գրագիտությունը կրճատելու, ինչպես նաև մեծահասակների կյանքի որակը բարձրացնելու ուղղությամբ: Իրանում մեծահասակների կրթության ծրագրերի առանցքը անգրագիտության դեմ պայքարն է, ուստի Իրանի սոցիալ-տնտեսական զարգացման հնգամյա ծրագրերում կրթական քաղաքականությունը և ռազմավարությունները կենտրոնացված են այդ առանցքի շուրջ: Հոդվածի նպատակն է քննել երեք տարբեր մայրցամաքներում սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր աստիճանների վրա գտնվող երկրների' Ռուանդայի (Աֆրիկա), Մոնղոլիայի ու Հնդկաստանի (Ասիա), Եվրամիության անդամ երկրների, ինչպես նաև Իրանի կողմից մեծահասակների կրթության ոլորտում առաջադրված սեփական ռազմավարությունները: Մեր կողմից կիրառվել են աղբյուրների ու փաստաթղթերի ուսումնասիրության, տվյալների համեմատության ու վերլուծության մեթոդները: Արդյունքում եզրակացրել ենք, որ զարգացող երկրներն ավելի շատ հակված են անգրագիտության և ցածր գրագիտության վերացման ռազմավարություններին, մինչդեռ զարգացած երկրները, չունենալով նման խնդիրներ, առաջադրում են առավել բազմակողմ ռազմավարություններ' խթանելով մեծահասակների անձնային ու հասարակական համակողմանի զարգացումը:

Բանալի բառեր' մեծահասակ, մեծահասակների կրթություն, կրթության ռազմավարություններ, անգրագիտություն, զարգացող և զարգացած երկրներ,

Եվրամիություն, Իրանի կրթության համակարգ:

Մեծահասակների կրթությունը մեծահասակների գիտակցության, ճանաչողության ու հմտությունների զարգացմանն ուղղված համակարգված գործընթաց է, որով նրանք կարողանում են կատարելագործվել և ակտիվորեն մասնակցել իրենց հասարակության սոցիալական, մշակութային, քաղաքական ու տնտեսական կյանքին* 458:

* Հոդվածը ներկայացվել է 01.05.2019թ., գրախոսվել' ընդունվել' 17.06.2019թ.:

458 www.regardhost.com/articles/human.rights.php:

285

18.05.2019թ., տպագրության

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ՄԱԿ-ի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված Մարդու իրավունքների մասին հռչակագրի 26-րդ հոդվածն ամրագրել է յուրաքանչյուր մարդու կրթության իրավունքը: Այս հոդվածը բաղկացած է երեք կետից, որոնցից առաջինը հստակեցնում է. «Մեծահասակները ևս ունեն կրթություն ստանալու իրավունք: Ամեն ոք ունի կրթություն ստանալու իրավունք: Կրթությունն առնվազն տարրական մակարդակում պետք է լինի անվճար: Արհեստագիտական ու տեխնիկական կրթությունը պետք է հասանեյի լինի բոլորին: Բարձրագույն կրթությունը ևս բոլորի համար պետք է արդարացիորեն բաշխվի՝ ըստ ունեցած արժանիքների առաջնահերթությամբ»:

Ամբողջ աշխարհում 1970թ.-ից մինչև 2016 թվականը մեծահասակների, ինչպես նաև հանրակրթությունից դուրս մնացած 15-ից բարձր տարիք ունեցող պատանիների անգրագիտության մակարդակն ակնառու չափով նվազել է՝ 37 տոկոսից իջնելով 14 տոկոսի, այդուհանդերձ անգրագիտությունը շարունակում է գոյություն ունենալ զարգացող շատ երկրներում459:

2016 թվականի տվյալներով՝ աշխարհում անգրագետների թվաքանակի 49 տոկոսը Հարավային Ասիային է բաժին հասնում, 27 տոկոսը՝ Աֆրիկյան ենթասահարային, 10 տոկոսը՝ Արևեյյան և Հարավարևմտյան Ասիային, 9 տոկոսը՝ Հյուսիսային Աֆրիկային և Արևմտյան Ասիային, 4 տոկոսը՝ Լատինական Ամերիկային ու Կարաիբյան շրջանին: Անգրագետների մնացած մասն ապրում են Կենտրոնական Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում և Ավստրայիայում460:

Մեծահասակների կոթութւան ռացմամաոութւուննեոո ցաոցացոո եոեոնեոում Ռազմավարությունը ներառում է որոշում այն մասին, թե ո՞րն է նպատակակետը և ինչպե՞ս պետք է հասնել դրան: Ռազմավարությունը մտադրության և նպատակի արտահայտումն է, այսինքն՝ ի՞նչ ենք նախընտրում անել և ինչպե՞ս: Ռազմավարությունը հեռահար նպատակներ է սահմանում, բայց հիմնականում մատնանշում է այդ նպատակների իրագործման որպիսությունը: Ռազմավարությունն արժեքի ստեղծման միջոցն ու գործիքն է461: «Ռազմավարություն» եզրույթը, թեև տարբեր ձևերով է սահմանվում, վերլուծվում և պլանավորման մեջ կիրառվում, սակայն ընդհանուր առմամբ ռազմավարությունը ձևակերպում է կազմակերպության առաքելությունը, գլխավոր ու հեռահար նպատակներն ու մտադրությունները, ձեռնարկվելիք միջոցների գործընթացը և անհրաժեշտ ռեսուրսների հատկացումը462: Զարգացած ու զարգացող տարբեր երկրներն աշխարհում, հաշվի առնելով իրենց հնարավորությունները, ինչպես նաև սեփական առանձնահատկություններն ու պայմանները, սահմանում են առաջնահերթություններ՝ գերակայությունը տալով այս կամ այն ծրագրին ու մոտեցմանը՝ ըստ այդմ մշակելով իրենց ռազմավարությունը և նախագծելով կատարվելիք քայլերը:

Ստորև ներկայացնում ենք երեք տարբեր մայրցամաքներում (Աֆրիկա, Ասիա, Եվրոպա) գտնվող և սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր աստիճաններ ունեցող երկրների ռազմավարությունները՝ վերջում անդրադառնալով նաև Իրանին: -Ռուանդա

459 World Illiteracy Rate1970-2000 (prognosis for 2005-2015)age 15 years and over. From: http://en.wikipedia.org/wiki/Literacy

460 UNESCO institute for statistic (2017),Literacy Rates Continue to Rise from One Generation to the Next, Fact Sheet,No 45

461 Armstrong Michael, (2008) Strategic Human Recourse Management: A Guide to the Action,4TH Edition, Publisher: Kogan Page, p.22

462Բադաշխանի և Ֆոոուզանֆաո, Մարդկային ռեսուրսների ռազմավարության դերը առաջընթացիկ կազմակերպություններում և դրա կապը կազմակերպության ռազմավարության հետ, Ռազմավարական կառավարման 7-րդ միջազգային համագումար, Թեհրան, 2010թ., էջ 2:

286

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Ռուանդայի մեծահասակների ազգային կրթության ռազմավարական ծրագրի նպատակն է առաջադրել մեծահասակների կրթության քաղաքականության իրականացման ճանապարհային քարտեզը և ճշգրիտ շրջանակները.

1. Առօրյա կյանքում գրագիտության ու հաշվապահության կարևորության մասին հանրային գիտակցության ընդլայնում՝ ի շահ անձնական, ընտանեկան ու հասարակական կյանքի բարելավման:

2. Գրագիտության ծրագրերի որակի և չափորոշիչների երաշխավորման գործիքակազմի զարգացում, ազգային մասշտաբով

դրանց հասանելիության ապահովում:

3. Մեծահասակների կրթության շահակից բոլոր կողմերի համար տարբեր մակարդակներում համագործակցության և ներգրավվածության շրջանակի սահմանում՝ աշխատանքների ներդաշնակության և քայլերի արդյունավետության նպատակով:

4. Ինֆորմացիայի արդյունավետ օգտագործման և փաստերի վրա հիմնված պլանավորման միջոցով մեծահասակների ուսումնական ծրագրերի մշտադիտարկման արդյունավետ համակարգի ստեղծում:

5. Ուսումնական ճկուն ու բազմաշերտ ծրագրերի մշակում և ուսումնաօժանդակ միջոցների ապահովում, որոնք կբավարարեն սովորողների ամենատարբեր կարիքներն ու պահանջները:

6. Աղջիկների ու կանանց ներգրավում գրագիտության դասընթացներին:

7. Շարունակական ուսուցման ապահովում և արտադրական, աշխատանքային ու եկամտաբեր հմտությունների փոխանցում նորավարտ գրաճանաչներին, ուսումնական նոր ծրագրերի մատուցում, որպեսզի նրանք կարողանան բարելավել իրենց կյանքի պայմանները և ձեռք բերել աշխատանքային հնարավորություններ463:

-Մոնղոլիա

Մոնղոյիայում ոչ ֆորմալ կրթության համար դրվել են հետևյալ ստրատեգիաները.

1. Գրագիտության ինդեքսի բարձրացում,

2. Հանրակրթության մակարդակի բարելավում,

3. Համապատասխան ու ներդաշնակ ծրագրերի գործադրում,

4. Տեխնիկական-արհեստագիտական հմտությունների ընդլայնում,

5. Ստեղծարարության խթանում ու տարածում ,

6. Ինքնուսուցման խթանում ու զարգացում464:

-Հնդկաստան

Հնդկաստանում «Գրագիտությունը՝ որպես ազգային պարտականություն» նախագիծը քաղաքական ռազմավարություն է, որն առաջադրվել է 1988թ.-ին և ներառում է հետևյալ դրույթները.

• ԶԼՄ-ների ու մեդիայի միջոցով մարդկանց ներգրավմանն ուղղված կանոնավոր աշխատանքների կազմակերպում:

• Տեղական համագործակցային կառույցների ներդրում:

• Գործառնական ու կիրառական գրագիտության համալիր ծրագրի մշակում ու զարգացում:

• Գրագիտության համաժողովրդական ու զանգվածային շարժման ստեղծում՝ ներգրավելով ուսումնական հաստատություններին, ուսուցիչներին, ուսանողներին, երիտասարդներին, տնային տնտեսուհիներին, բանակի ու զինված ուժերի կադրերին,

463 Republic of Rwanda, Ministry of Education. (2014)Adult ducation Strategic Plan, 2014/2015-2018/2019. Retrieved April 12, 2017.from: http://www.mineduc.gov.rw/fileadmin/user upload/pdf files/ Adult EducationStrategic Plan final BASIC IVUYEMO FOR WEB 29 JUNE 2015 In Design 2.pdf

464 Singh, Madhu (2002). Adult Education in selected countries in the Asian Region, U Singh, UNESCO Institute for Education,Hamburg.page 22-23.

287

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

հանգստի կոչված զինվորականներին, գործատուներին, բանվորական արհմիություններին465:

Մեծահասակների կոթութւան ռացմաԱաոութւուննեոո ԵԱոոպատւմ

Ինչպես արտացոլված է աղյուսակ 1-ում, Եվրամիությունն ունի քաղաքականության առաջադրման կենտրոնական ինստիտուտներ, սահմանված կարգեր ու գործիքակազմ, այդ իսկ պատճառով կարողանում է առաջադրել բազմաշերտ ռազմավարություններ466:

Մեծահասակնեոի կոթութւան ռացմաԱաոութւուննեոն Իոանում

ԻԻՀ-ում 1989 թվականից մշակվել են զարգացման հնգամյա պլաններ կամ ծրագրեր, որոնցում ձևակերպվել են երկրի տնտեսական, հասարակական ու մշակութային քաղաքականության և ռազմավարության հիմնադրույթները:

Մեծահասակների կրթության հիմնահարցը մշտապես ներառվել է այդ ծրագրերում, և մշակվել է որոշակի քաղաքականություն այդ ոլորտում: Իհարկե, քանի որ Իրանում մեծահասակների կրթության հիմնական շեշտը դրվում է գրագիտության տարածման վրա, ուստի հնգամյա ծրագրերում այդ ոլորտի գլխավոր ուղղվածությունը գրագիտությունն է: Օրինակ, 1989-1993թթ.-ին գերակայությունը տրվել էր

հասարակության արտադրող խավերի գրագիտությանը, իսկ 1995-1999թթ.-ին շեշտը դրվել էր դպրոցական տարիքի երեխաների պարտադիր կրթության, ինչպես նաև 40-ից ցածր տարիք ունեցող անգրագետների ուսուցման վրա:

Մինչև հիմա մշակվել են զարգացման հինգ ծրագրեր, որոնցում մեծահասակների կրթության նոր կողմերին և ուղղություններին է ուշադրություն դարձվել: Օրինակ, կարող ենք հիշատակել աշխատանքին զուգընթաց ուսումնական ծրագրերը, աշխատողների համար մոդուլային կարճաժամկետ դասընթացները և կառավարիչների ու տնօրենների համար ուսումնական հատուկ դասընթացները: Մյուս ծրագրերից կարող ենք նշել առողջապահական և առողջ ապրելակերպի ուսուցողական ծրագրերը կամ տեխնիկական-արհեստագիտական ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերը:

Բացի զարգացման հնգամյա ծրագրերից, որոնցում նշվում են

կրթադաստիարակության ընդհանուր ուղեգծերը, 2008-ին պատրաստվեց նաև անգրագիտության վերացման մասին փաստաթուղթ:467 Այնուհետև 2014-ին մշակվեց անգրագիտության վերացման մասին նոր փաստաթուղթ, որում խնդիր է դրվել զրոյի հասցնել անգրագիտությունը 50-ից ցածր տարիք ունեցողների շրջանում: Այդ փաստաթղթում նշված գլխավոր ռազմավարություններն են.

-Կրթության նախարարության ներսում ու դրսում առկա բոլոր հնարավորությունների ու ռեսուրսների համախմբում և ազգային կամքի ու հանրային միասնականության խթանում:

-Ֆորմալ կրթության համակարգի միջոցով անգրագիտությունը սնող ուղիների փակում, այսինքն՝ դպրոցահասակ երեխաների շրջանում գրագիտության կրճատում:

465 Singh, Madhu (2002). Adult Education in selected countries in the Asian Region, UNESCOInstitute for Education,Hamburg.page 17.

466 European Union (2012), Strategies for improving participation in and awareness of adultlearning.https://www.ab.gov.tr/files/ardb/evt/1_avrupa_birligi/1_9_politikalar/1_9_4_egitim_politikas i/ ec_guide_adult_learning.pdf.

467 Իոանի «Գոագիտության շաոժման կացմակեոպություն», Գրագիտության

ռազմավարական ծրագիր՝ 2009-2014 թվականների համար (10-ից 49 տարիքային խմբերում), Թեհրան, 2008թ., էջ 27:

288

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

-Կրթական ու վարչական կառուցվածքի բարեփոխում, գրագիտության օրենքների ու գործադիր կանոնների համապատասխանեցում:

-Գրագիտության ուսումնական ծրագրերի բարեփոխում՝ շրջաններում կրթության տեղական ռեսուրսներ ստեղծելու մոտեցմամբ:

-Սովորողների ներգրավման և ուսուցման ձևերի բազմազանության ապահովում:

-Գրագիտության և ստացած կրթության ամրապնդում ու խորացում:

-Ծրագրերի գործադրման սահունացման ու արագացման համար օրինական դաշտի ստեղծում:

-Սովորողների և ուսուցիչների (նրանց օգնականների) խրախուսում և մոտիվացիաների խթանում:

-Ուսումնական ընթացիկ ծրագրերում գիտագործնական ու տեխնիկական-արհեստագիտական կրթության շեշտադրում:

-Ոլորտին առնչվող մարմինների ու կազմակերպությունների վստահության ու համագործակցության ձեռքբերում և սոցիալական հնարավորությունների օգտագործում:

-Անգրագիտության կրճատման գործում ուսումնական մեթոդների բարելավում ու համակարգում: Նորարարությունների օգտագործում, սովորողների համար աշխատանքին զուգընթաց ուսուցման արդյունավետ մեթոդների կիրառում:

-Գրագիտության գործընթացների ու ձևերի բարեփոխում, ուսուցում-ուսումնառություն գործընթացի սկզբունքների կարևորում:

-Պետական և ոչ պետական գործադիր մարմինների և հասարակական ինստիտուտների ամբողջ հնարավորությունների և ներուժի օգտագործում, որպեսզի գրագիտության գործի կարգավորումից անցում կատարվի այդ գործընթացի կառավարմանը:468

Ի մի բերելով դիտարկումները՝ եզրակացնում ենք, որ աշխարհի տարբեր երկրներ, ելնելով հասարակության վիճակից ու պահանջներից, առաջադրում են իրենց մոտեցումներն ու գերակայությունները մեծահասակների կրթության ոլորտում: Զարգացող երկրները ձգտում են հասարակության լայն խավերի ու մեծահասակների ընդհանուր գրագիտության ու գիտելիքների բարձրացմանը, մինչդեռ զարգացած երկրներն առավել բազմակողմ ռազմավարություններ են առաջադրում մեծահասակների կրթության բնագավառում:

Իրանում անգրագիտության դեմ պայքարի գործը դրված է «Գրագիտության շարժման կազմակերպության» ուսերին, որը սահմանում է ռազմավարությունները և համակարգում անհրաժեշտ աշխատանքները՝ շեշտը դնելով մեծահասակների շրջանում անգրագիտության կրճատման վրա: Անգրագիտության վերացման

փաստաթղթում սահմանված ռազմավարություններն ունեն տարբեր կողմեր՝ կառուցվածքային, գործընթացային և գործառնական: Դրանք համալիր են,

կարճաժամկետ ու երկարաժամկետ և արտացոլում են ոլորտի դժվարությունները, խնդիրներն ու խոչընդոտներն Իրանում:

468 Իրանի «Գրագիտության շարժման կազմակերպություն», Անգրագիտության վերացումը ԻԻՀ-ում, Երկրորդ հրատարակություն, 2014թ. From:

http://www.lmoiran.ir/uploads/bamame_rishekani93.pdf:

289

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Աղյուսակ 1. Մեծահասակների կրթության ոլորտի շահակից կողմերը Եվրոպայում և.նրանցից ամեն մեկի դերը

առաջադրված ռազմավարությունների համար

Եվրոպական հանձնաժողով Ազգային պետություններ Տեղական U ռեգիոնալ պետություն ներ Եվրոպական U ազգային մակարդակներում ՀԿ-ներ, միություններ Կրթական կառույցներ Սոցիալական այլ շահակիցներ

Ս • Հետազոտական • Ազգային • Տեղական • Մեծահասակ, կրթ. • Կրթության • Այլ

աշխատանքներիհ տվյալների ու կարիքների և սոց. կարիքների և առաջարկի շահակիցների

Տ ամադրում վիճակագրութ. ու դեմոգրաֆ. խոչընդոտների մեծացուժ կողմից

ր հիման վրա կարիքների ուսումնասիրում պահանջարկի արտադրված

փաստարկված ճանաչում • Լոբիստական բավարարման միջոցների և

Ա նախագծերի • Ազգային աշխատանք համար գործիքների

• Մեծահասակ. մշակում նպատակամղված քաղաքական • Մեծահաս. տարածում

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Տ կրթ. լավագույն • Ազգային և ղեկավարների կրթանձնական U

փորձերի կանոնակարգված, կանոնակարգված շրջանում սոցիալ. շահերի

Ե փոխանակումս նպատակամղված քայլերի կատարում •Սովորողների համար շաղկապում

Q ներդրում թայլերի շրջանակի • Իրազեկման համակարգված • Նախորդ

գծում ծրագրերի շարժումների գիտե[իքների և

հ • Գործառնական և կատարոււք ստեղծում գործնական

• Մեծահասակ. քանակական ու ազգային-ռեգիոնալ • Ոչ պետական փորձի

Ա կրթութ. սոցիալ- որակական մասշտաբով • կազմակերպութտւսու արժևորում

տնտեսական նպատակների Աշխատանքների ցումև • Մեծահասակ-

Ն առավելություն- որոշարկում վերահսկումս խորհրդատվութ. ների կարիքներին

Ւ- ների հաղորդում • Աշխատանքների զննում • Մեծահասակ. և առանձնահատ-

և տարածում որակի վերահսկում •Ուսումնառության կրթության կություններին

ր և զննում միջակայքի շաղկապումր նրանգ համապատաս-

մեծացում շահերին խան ուսուցման

մատուցում

290

ADULT EDUCATION STRATEGIES

HAMIDREZA KAMIAR

Yerevan State University, PhD Student of Department of Pedagogy,

"Electric Khodro Shargh company", Human resurce development manager,

Mashad, Iran

Due to resources constraints, countries are inevitably chosen to meet the goals of adult education. And strategy setting is the selection and coordination of actions that from the point of view of Educational Policy makers can help them to succeed in achieving their goals. Given the adult literacy situation in the world, all countries have defined strategies for themselves to coordinate their efforts to eradicate and eliminate illiteracy or low literacy, and also to improve the life quality of adults.

The focus of adult education programs in Iran is on combating illiteracy, So that in the Iran five-year plans of development, we also see more focus on policies and educational strategies in this area. The purpose of the article is to analyze our own strategy proposed in the field of adult education by the countries on three different continents and at different stages of socio-economic development /Rwanda (Africa), Mongolia and India (Asia), EU member countries, and also Iran/. We used the methods of comparison and analysis of data, research sources and documents. As a result, we concluded that developing countries are more inclined towards a strategy to eliminate illiteracy or low literacy, while developed countries, having no such problems, offer more diversified strategies, stimulating the personal and social development of adults.

Key word: Adult, Adult education, Education strategies, Illiteracy, Developing and developed countries, European Union, Education system of Iran.

СТРАТЕГИИ ОБРАЗОВАНИЯ ВЗРОСЛЫХ

ГАМИДРЕЗА КАМИАР

Аспирант кафедры педагогики ЕГУ,

менеджер по развитию персонала электрической компании «Ходро Шарг»,

г.Машад, Иран

Для достижения целей, предусмотренных в сфере образования взрослых, многие государства, учитывая дефицит ресурсов, вынужденно оказываются перед выбором и потому устанавливают стратегии и предпринимают шаги, которым придается важность со стороны разработчиков образовательной политики. Все страны разрабатывают для себя стратегии по сокращению безграмотности, а также повышению качества жизни взрослых людей.

В Иране важнейшей задачей образовательных программ взрослых является борьба против безграмотности, и образовательная политика и стратегии в пятилетних программах социально-экономического развития Ирана сконцентрированы вокруг этой задачи. Целью статьи является анализ стратегий в сфере образования взрослых, взятых на вооружение странами, находящимися на трех разных материках и на разных стадиях социальноэкономического развития: Руандой (Африка), Монголией и Индией (Азия), странами-членами Евросоюза, а также Ираном. Нами были применены методы сравнения и анализа данных, исследования источников и документов. В результате мы пришли к выводу, что развивающиеся страны наиболее расположены к стратегии устранения безграмотности, в то время как развитые страны, не имея подобных проблем, предлагают более разносторонние стратегии, стимулируя личное и общественное развитие взрослых людей.

Ключевые слова: взрослый, образование взрослых, стратегии образования,

безграмотность, развивающиеся и развитые страны, Евросоюз, образовательная система Ирана.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.