Научная статья на тему 'ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԵԴԻԱԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԽՆԴԻՐԸ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԻՐԱՎԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ'

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԵԴԻԱԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԽՆԴԻՐԸ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԻՐԱՎԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
26
8
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
մեդիակոմպետենցիա / հայտորոշիչ թեստավորում / մեդիա տեղեկատվական գրագիտություն / տեղկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ / մուլտիմեդիա / գործունեական մոտեցում / փաստական գիտելիքներ / MEDIA COMPETENCE / DIAGNOSTIC TESTING / MEDIA AND INFORMATION LITERACY / INFORMATION AND COMMUNICATION TECHNOLOGIES / MULTIMEDIA / ACTION APPROACH / FACTUAL KNOWLEDGE / МЕДИАКОМПЕТЕНЦИЯ / ДИАГНОСТИЧЕСКОЕ ТЕСТИРОВАНИЕ / МЕДИА- И ИНФОРМАЦИОННАЯ ГРАМОТНОСТЬ / ИНФОРМАЦИОННЫЕ И КОММУНИКАЦИОННЫЕ ТЕХНОЛОГИИ / МУЛЬТИМЕДИА / ДЕЯТЕЛЬНОСТНЫЙ ПОДХОД / ФАКТИЧЕСКИЕ ЗНАНИЯ

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Առաքելյան Մարիամ

Արդի տեղեկատվական դարաշրջանում` տեղեկատվության անսահման ու անկառավարելի հոսքերի պայմաններում, ի թիվս գրագիտության մեզ հայտնի տեսակների, չափազանց կարևոր է դարձել մեդիա ու տեղեկատվական գրագիտությունը՝ որպես տեղեկատվական անվտանգության, անձի զարգացման, շարունակական կրթության ինքնակրթության երաշխիք: Հոդվածում ներկայացվում են անգլերենի իրավագիտական կողմնորոշման դասընթացում ուսանողների մեդիակոմպոտենտության ձևավորվածության մակարդակի ուսումնասիրության արդյունքները, որն անհարժեշտ է համացանցում անգլերենով իրավագիտական մեդիատեքստերի արդյունավետ որոնման, գնահատման ու օգտագործման համար: Մեդիակոմպետենցիայի ձևավորումը իրավագիտական կողմնորոշման անգլերենի դասընթացում բավականին կարևոր է, քանի որ ապագա իրավաբանների համար մասնագիտական ոլորտի նորություններին ու փոփոխություններին իրազեկ լինելու միջոցներից մեկը օտար լեզվով ուսումնասիրություն կատարելն է ժամանակակից մեդիատեխնոլոգիաների միջոցով: Բացի այդ, մեդիակոմպետենցիայի բարձր մակարդակ ունեցող անհատը կարող է նաև արդյունավետ կերպով օգտագործել մեդիատեխնոլոգիաները շարունական լեզվակրթության ու ինքնակրթության նպատակով: Հոդվածում ներկայացված ուսումնասիրությունը հիմնված է ՀՀ մի շարք բուհերի իրավագիտական ֆակուլտետներում անցկացված հայտորոշիչ թեստավորման արդյունքների վրա: Թեստավորման արդյունքում հաջողվել է հստակորեն սահմանել ուսանողների՝ մեդիակոմպետենցիայի տիրապետման դժվարությունները, որոնց հաղթահարումը հնարավորություն կընձեռի՝ արդյունավետ ձևավորելու այդ հմտությունները:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE PROBLEM OF STUDENTS’ MEDIA COMPETENCE ASSESSMENT IN THE LEGAL ENGLISH COURSES

In the modern era of information media and information literacy have become extremely important as a guarantee of personal development, self education and lifelong learning. The article covers some aspects of media competences assessment in a Legal English class necessary to effectively search, evaluate and use legal media texts. Specifically, these competences are of great value as the only possibility to remain current to the latest changes in the legal sphere is possible via media resourses. Thus, the development of media and information literacy skills should be taken into consideration as a part of CPD (continual professional developent). Meanwhile, the research includes diagnostic testing conducted in higher educational institutions of RA. As a result of the testing the main difficulties of media competence have been revealed which could be taken into consideration to develop appropriate learning strategy.

Текст научной работы на тему «ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԵԴԻԱԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԽՆԴԻՐԸ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԻՐԱՎԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах № 1(2), 2019

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԵԴԻԱԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԽՆԴԻՐԸ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԻՐԱՎԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ*

ՀՏԴ 378.147:811.111

ՄԱՐԻԱՄ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հայցորդ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի լեզուների ամբիոնի դասախոս, ոստիկանության կապիտան, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն mariamarakelyan89@wail.ru

Արդի տեղեկատվական դարաշրջանում տեղեկատվության անսահման ու անկառավարելի հոսքերի պայմաններում, ի թիվս գրագիտության մեզ հայտնի տեսակների, չափազանց կարևոր է դարձել մեդիա ու տեղեկատվական գրագիտությունը' որպես տեղեկատվական անվտանգության, անձի զարգացման, շարունակական կրթության և ինքնակրթության երաշխիք: Հոդվածում

ներկայացվում են անգլերենի իրավագիտական կողմնորոշման դասընթացում ուսանողների մեդիակոմպոտենտության ձևավորվածության մակարդակի ուսումնասիրության արդյունքները, որն անհարժեշտ է համացանցում անգլերենով իրավագիտական մեդիատեքստերի արդյունավետ որոնման, գնահատման ու օգտագործման համար: Մեդիակոմպետենցիայի ձևավորումը իրավագիտական կողմնորոշման անգլերենի դասընթացում բավականին կարևոր է, քանի որ ապագա իրավաբանների համար մասնագիտական ոլորտի նորություններին ու փոփոխություններին իրազեկ լինելու միջոցներից մեկը օտար լեզվով ուսումնասիրություն կատարելն է ժամանակակից մեդիատեխնոլոգիաների միջոցով: Բացի այդ, մեդիակոմպետենցիայի բարձր մակարդակ ունեցող անհատը կարող է նաև արդյունավետ կերպով օգտագործել մեդիատեխնոլոգիաները շարունական լեզվակրթության ու ինքնակրթության նպատակով:

Հոդվածում ներկայացված ուսումնասիրությունը հիմնված է ՀՀ մի շարք բուհերի իրավագիտական ֆակուլտետներում անցկացված հայտորոշիչ թեստավորման արդյունքների վրա: Թեստավորման արդյունքում հաջողվել է հստակորեն սահմանել ուսանողների' մեդիակոմպետենցիայի տիրապետման դժվարությունները, որոնց հաղթահարումը հնարավորություն կընձեռի' արդյունավետ ձևավորելու այդ հմտությունները:

Բանալի բառեր' մեդիակոմպետենցիա, հայտորոշիչ թեստավորում, մեդիա և տեղեկատվական գրագիտություն, տեղկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ, մուլտիմեդիա, գործունեական մոտեցում, փաստական գիտելիքներ:

Այսօր տեղեկատվությունը դարձել է համաշխարհային տնտեսության շարժիչ ուժը և, իհարկե, կրթության ու գիտատեխնիկական առաջընթացի կարևորագույն բաղադրիչը: 21-րդ դարում անհատն իր թե' անձնական կյանքում, թե' աշխատանքային և ուսումնական գործունեության մեջ բազմաբնույթ տեղեկատվության անսահման ու

* Հոդվածը ներկայացվել ընդունվել՝ 17.06.2019թ.:

է 08.03.2019թ., գրախոսվել'

13.03.2019թ., տպագրության

270

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

անկառավարեյի հոսքերի պայմաններում կանգնում է այդ հոսքերի մեջ կողմնորոշվելու և ճիշտ ընտրություն կատարելու խնդրի առջև: Տեղեկատվությունը, որպես կանոն, մարդկանց հասանելի է դառնում գրքերի, դասագրքերի, գրադարանների, լրատվամիջոցների, համայնքային ռեսուրսների, մասնավոր կազմակերպությունների, իսկ էլեկտրոնային տեղեկատվությունը՝ նաև մեդիայի ու համացանցի միջոցով: Եվ եթե տեղեկատվության ավանդական աղբյուրները (գրքեր, պաշտոնական ԶԼՄ-ներ), որպես կանոն, անցնում են ստուգման ու վերահսկման ինչ-որ զտիչների միջով, էլեկտրոնային ու համացանցային ռեսուրսները հիմնականում չեն վերահսկվում: Չվերահսկվող տեղեկատվական հոսքերը, բնականաբար, խնդիր են հարուցում դրանց հավաստիության, իսկության ու հուսալիության վերաբերյալ:

Տեղեկատվությունը հանդես է գալիս նաև մուլտիմեդիայի տեսքով՝ ներառելով գրաֆիկական, ձայնային ու տեքստային ձևաչափեր, ինչն էլ նոր խնդիրներ է առաջ բերում գնահատման ու ընկալման տեսանկյունից: Այսինքն՝ տեղեկատվության անորոշ որակը և մեծացող քանակը հասարակության համար լուրջ մարտահրավերներ են դառնում: Տեղեկատվության մեծ ծավալն ինքնին չի կարող տեղեկացված

հասարակություն ստեղծել՝ առանց տեղեկատվությունն արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ, լրացուցիչ հմտությունների445: Նման հմտությունների

ձեռքբերումն այսօր պայմանավորված է համակարգչային, համացանցային, մեդիա և տեղեկատվական գրագիտությամբ: Գրագիտության այդ նոր ձևերն իրենց հերթին ենթադրում են կոմպետենցիաների մի համակարգ, որը թույլ կտա փնտրելու, գտնելու, գնահատելու և ճիշտ ընկալելու ցանկացած մեդիատեքստ:

Ժամանակակից մասնագիտական կրթության համակարգը հիմնվում է կոմպետենտային և գործունեական մոտեցման վրա: Այս մոտեցումը շեշտը դնում է կրթության վերջնարդյունքի վրա՝ ընդ որում, վերջնարդյունք համարելով ոչ թե յուրացված գիտելիքների քանակը, այլ անձի ունակությունը արդյունավետ գործելու տարբեր խնդրահարույց իրավիճակներում ձեռք բերված գիտելիքների, հմտությունների ու անձնային որակների կիրառմամբ:

Ըստ Կուզմինովի և Շադրիկովի՝ «կոմպետենտությունը գործունեության սուբյեկտի ձեռքբերումն է, որը տեղի է ունենում մասնագիտական պատրաստականության գործընթացում և իրենից ներկայացնում է սովորողի գիտելիքների, կարողությունների, ունակությունների և անձնային որակների մի համակարգ, որը թույլ է տալիս մասնագիտական գործունեության ընթացքում ծագած խնդիրներին հաջող լուծում գտնել»446: Կոմպետետությունը կոնկրետ անձի կողմից կոմպետենցիաների համակարգի յուրացումն է: Իսկ կոմպետենցիան սովորողի՝ գործունեության ընթացքում առարկայացված կոմպետենտությունն է, գիտելիքների, կարողությունների, անձնային որակների, գործնական փորձառության համակարգը, որն էլ որոշում է անձի՝ գործունեությանը պատրաստ լինելը447: Գործունեությունն այդ դեպքում ենթադրում է նորն ընկալելու և փոփոխվող պայմաններում արագ ադապտացվելու ունակություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու և դրանք իրականացնելու հմտություն, ճկուն մտածողության և հաղորդակցական հմտությունների տիրապետում, մասնագիտական ոլորտում գործունեության մեթոդների ու միջոցների ընտրություն, ինքնակրթությամբ և շարունակական կրթությամբ զբաղվելու ցանկություն և այլն:

445 (ALA) American Library Association. Association of College and Research Libraries, Information Literacy Competency Standards for Higher Education, Chicago, Illinois, 2000, p. 2.

446 Кузьминов Я. И., Матросов, В. Л., Шадриков В. Д., Профессиональный стандарт педагогической деятельности // Весник образования N 7, 2007. С. 21

447 Մանկավարժական կրթության զարգացման հայեցակարգ, ՀՊՄՀ

Գիտահետազոտական կենտրոն, Երևան 2015, էջ 20:

271

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Այսպիսով, կոմպետենցիաները շրջանավարտի ինտեգրված, դինամիկ բնութագրիչներին են, որոնք արտացոլում են ուսուցման ակնկալվող և չափելի վերջնարդունքները (գիտելիքներ, կարողություններ, հմտություններ, անձնային որակներ, գործնական փորձառնություն), այսինքն՝ շրջանավարտի ձեռքբերումները ամբողջ դասընթացի կամ նրա մի հատվածի յուրացումից հետո, որոշակի գործունեություն ծավալելու նրա պատրաստականությունն ու կարողությունը448: Այս դեպքում կոմպետենցիա ասելով հասկանում ենք կարողություն' համացանցային ռեսուրսների միջոցով փնտրելու, գտնելու, գնահատելու և ընկալելու իրավաբանական ուղղվածության անգլերեն տեքստեր' գործադրելով տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների անսահմանափակ հնարավորությունները: Ըստ այդմ՝ խնդիր է առաջանում գնահատել ուսանողների մեդիակոմպետենտության մակարդակը իրավագիտական կողմնորոշման անգլերենի դասընթացում՝ մատնանշելով առկա խնդիրները և դրանց հիման վրա մշակել մեթոդական համակարգ՝ բուհերի ուսանողների մեդիակոմպետենցիայի ձևավորման համար: Իսկ անգլերենի իրավագիտական կողմնորոշման դասընթացում սովորողի մեդիակոմպետենության ձևավորումը կարևոր է հետևյալ տեսանկյուններից.

1. Միջազգային իրավունքի ընդունված նորմերին տիրապետելու և դրանցում ցանակացած փոփոխության հաղորդակից դառնալու համար սովորողը պետք է վարժ լինի անգլերենով, համապատասխան մեդիատեխնոլոգիաների միջոցով իրականացնելու ուսումնաճանաչողական գործունեություն : Իսկ մեդիադաշտն այսօր [ի է ապատեղեկատվությամբ: Ուստի սովորողին խիստ անհրաժեշտ է մեդիակոմպետենտության բաղկացուցիչ մաս կազմող քննադատական մտածողություն՝ զանազանելու, համեմատելու ու համադրելու տարբեր աղբյուրներից քաղած իրավագիտական տեքստեր: Պակաս կարևոր չէ նաև համակարգչային ու տեղեկատվական գրագիտությունը՝ համապատասխան որոնողական աշխատանք կատարելու, ինչպես նաև գտնված մեդիատեքստի իսկությունն ու արժանահավատությունը գնահատելու համար:

2. Անգլերենի իրավագիտական բլոկն ունի համապատասխան տերմինաբանություն ու ոճական առանձնահատկություններ: Շատ հաճախ անգլերենի ընդհանուր բառաֆոնդից սովորողին հայտնի բառերը կարող են իրավագիտության ոլորտում միանգամայն այլ իմաստ ստանալ: Հետևաբար մեդիատեքստերի փնտրման ու գնահատման կարողությունից բացի, խնդիր է առաջանում նաև դրանց ընկալման կարողությունների առումով: Իսկ ինտերնետ գրագիտության շնորհիվ այն միանգամայն հնարավոր է:

3. Իրավագիտական կողմնորոշման անգլերենի տիրապետումը կարևոր է նաև գործնական գրագրության ասպարեզում: Այս դեպքում բախվում ենք նոր մեդիապրոդուկտի ստեղծման խնդրի հետ: Սովորողներին խիստ անհրաժեշտ են համապատասխան կոմպետենցիաներ' հասկանալու մուլտիմեդիական տեխնոլոգիաների ներուժը և դրանց ճիշտ օգտագործումը նոր իրավագիտական մեդիատեքստեր ստեղծելու նպատակով:

4. Քանի որ իրավագիտական կողմնորոշման անգլերենի դասընթացներն

իրականացվում են բուհերի բակալավրիական կրթության հիմնականում առաջին և երկրորդ կուրսերում, ապա դասընթացի ավարտից հետո անխուսափելի կարիք է առաջանում պահպանելու ու զարգացնելու լեզվի տիրապետման մակարդակը: Ուստի իրավագիտական կողմնորոշման

անգլերենի դասընթացում սովորողների մեդիակոմպետենտության

448 Մանկավարժական կրթության զարգացման հայեցակարգ, ՀՊՄՀ Գիտահետազոտական կենտրոն, Երևան, 2015, էջ 21:

272

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ձևավորումը հնարավորություն է տա[իս նրանց զբաղվելու շարունակական լեզվակրթությամբ:

Գիտական գրականության մեջ կրթական տարբեր մակարդակներում սովորողների մեդիա և տեղեկատվական գրագիտության գնահատման հիմնախնդրին նվիրված մի շարք ուսումնասիրություններ են կատարել Մ. Աստվածատրյանը, Մ. Բուխարկինայը, Ա. Ֆյոդորովը, Ս. Սիմակովայը, Ս. Ուիլսոնը, Ջ. Բուքարթև և ուրիշներ: Սակայն մասնագետների առջև դեռևս ծառացած է մեդիագրագիտությունը սահմանող կոմպետենցիաների որոշակիացման և դրանց հիման վրա սովորողների մեդիակոմպետենտության գնահատման խնդիրը449:

Անգլերենի իրավագիտական կողմնորոշման դասընթացում մեդիակոմպետեն-ցիայի տիրապետման դժվարությունները սահմանելու և դրանց ձևավորման համապատասխան ռազմավարություն մշակելու նպատակով ՀՀ ոստիկանության ակադեմիայում և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում մեր կողմից անցկացվել է ուսանողների մեդիակոմպետենցիայի հայտորոշիչ թեստավորում: Թեստավորմանը մասնակցել են իրավագիտության ֆակուլտետի հարյուր ուսանող, որոնք անգլերենն ուսումնասիրում են ոչ որպես մասնագիտական դասընթաց: Թեստավորումն անցկացվել է երկու փուլով, որից առաջինը վերաբերում էր ուսանողների մեդիակոմպետենցիայի մակարդակի որոշմանը, իսկ երկրորդը՝ անգլերենով իրավագիտական մեդիատեքստերի ընթերցանության կարողությունների ստուգմանը: Ստորև ներկայացված են հայտորոշիչ թեստավորման առաջին փուլի արդյունքները:

Հայտորոշիչ թեստավորման առաջին փուլի առաջադրանքների հիմքում ընկած են մեդիա և տեղեկատվական գրագիտության բաղկացուցիչ այն կոմպետենցիաները, որոնք միտված են ստուգելու տեղեկատվության պահանջմունքի որոշման, տեղեկատվության ձեռքբերման, գնահատման, պահպանման և օգտագործման կարողությունները: Թեստի հիմքում ընկած են հայրենական և արտասահմանյան մի շարք հեղինակների աշխատությունները, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Ամերիկյան գրադարանների ընկերակցության կողմից մշակված մեդիա և տեղեկատվական գրագիտության չափորոշիչները450:

Թեստային առաջադրանքները համակարգվել են երեք խմբով. Առաջադրանքների առաջին խումբը (Առաջադրանք 1-2) վերաբերում է համացանցում իրավագիտական տեքստեր որոնելու հմտությանը, որը ենթադրում է գիտելիքներ և կարողություններ որոնողական համակարգերի, դաշտերի, օպերատորների, բանալի բառերի մասին:

Երկրորդ խմբի առաջադրանքները (Առաջադրանք 3-6) նպատակ ունեն ստուգելու համացանցից ձեռքբերված տեղեկատվության գնահատման

կարողությունները, որն իր հերթին ենթադրում է գիտելիքներ կայքէջերի ստեղծման ու

449 Жижина М. В. Медиаграмотность как стратегическая цель медиаобразования: о критериях оценки медиакомпетентности // Эл. журнал Медиаобразование N 4/ 2016. с. 47.

450 Աստվածատրյան Մ., Թերզյան Գ. և այլք, Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը հանրակրթական դպրոցում: Ուսումնական ձեռնարկ ուսուցիչների համար, «Ասողիկ», Երևան, 2004թ., 231 էջ: Бухаркина М. Ю. Использование телекоммуникций в обучении иностранным языкам в общеобразовательна школе: Дис. канд. пед. наук, Москва, 1994. 198 с.: Федоров А. В. Медиаобразование и медиакомпетентность: анкеты, тесты, контрольные задания, Изд-во Таганрог, Таганрог, 2009. 136 с.: Симакова С. И. Формирование медиакомпетентности в системе вузовского образования // Вестник Челябинского государственного университета. 2013. N 22 (313). С. 160-165. Wilson C., Media and Information Literacy Curriculum for Teachers, UNESCO, France, 2011. 192 p.: Burkhardt, J. M. Teaching Information Literacy Reframed: 50+ framework based exercises for creating information literate learners, Neal-Shuman, Chicago, 2016, 182 p.

273

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

թարմացման, դրանց իսկության, հեղինակի, աղբյուրների ու հղումների տեղեկատվության հավաստիության ու օբյեկտիվության մասին:

Առաջադրանքների երրորդ խումբը (Առաջադրանք 7-8) առնչվում է համացանցի ընձեռած անսահմանափակ հնարավորությունների պայմաններում իրավագիտական տեքստերի ընկալման և օգտագործման կարողությունների ստուգմանը:

Հայտորոշիչ թեստավորման արդյունքներն ամփոփվել են նշված տարբերակների հանրագումարից ստացված տոկոսային հարաբերության հաշվարկով: Առաջադրանքների ստուգումը կատարվել է գնահատման հետևյալ սանդղակով.

1. «Ճիշտ» պատասխան, եթե առաջադրանքը կատարված է լիարժեք՝ առանց սխալների:

2. «Սխալ» պատասխան, եթե առաջադրանքը կատարված է ամբողջությամբ սխալ:

3. «Թերի» պատասխան, եթե առաջադրանքը կատարված է որոշակի սխալներով կամ բացթողումներով:

4. «Չկատարված», եթե առաջադրանքի պատասխանը բացակայում է:

Ստորև ներկայացված են հայտորոշիչ թեստը և արդյունքները.

Հայտորոշիչ թեստ

ԼՀամացանցում գտնել տեղեկույթ' «Դատարան» թեմայով' պայմանով, որ այն լինի միայն կրթական կայքէջերից: Նշել հղումը (URL):

2. Կատարել նույն թեմայով որոնում' որոնողական 5 տարբեր համակարգերով: Նշել հղումները (URL):

3.Համացանցում գտնել տեղեկույթ' «Դատարան» թեմայով և նշել կայքէջի ստեղծման ամսաթիվը:

4. Նշել կայքէջի թարմացման ամսաթիվը:

5. Ստուգել կայքէջի իսկությունը: Նշել ստուգման ձևը:

6. Նշել կայքէջի հեղինակի անունը:

7. Ներբեռնել առաջադրանք 3-ի կատարման արդյունքում գտնված մեդիատեքստն առցանց ընթերցարան և լսել ընթերցանությունը:

8. Առաջադրանք 3-ի կատարման արդյունքում գտնված մեդիատեքստում նշել երեք իրավագիտական տերմին և թարգմանել առցանց բառարանի միջոցով:

274

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Ինչպես նշվեց, հայտորոշիչ թեստի առաջին փուլի նպատակն էր ճշտել ուսանողների մեդիակոմպետենցիայի տիրապետման մակարդակը և վեր հանել մեդիակոմպետենցիայի տիրապետման դժվարությունները: Թեստում ներառված առաջադրանքների վերաբերյալ գիտելիքներն ու կարողությունները վերաբերում են մեդիագրագիտությանը (տեղեկատվական, համակարգչային, համացանցային): Ցավոք, դրանք չեն ուսուցանվում որևէ կոնկրետ առարկայի շրջանակներում, սովորողները դրանք ձեռք են բերում որպես փաստական գիտելիքների մի մաս թե' կենսափորձի, թե' կրթության արդյունքում, թե' պարզապես տեղեկատվական որևէ աղբյուրից451:

Առաջադրանք 1-ի նպատակն էր պարզել, թե ուսանողները որքանով են կարողանում համացանցում որոշակի պայմաններին համապատասխան

իրավագիտական տեքստեր որոնել: Տվյալ դեպքում խոսքը «Դատարան» թեմայով իրավագիտական տեքստի որոնման մասին է՝ պայմանով, որ այն լինի միայն կրթական կայքէջերից: Ուսանողների մեծ մասը բաց է թողել այս առաջադրանքը, իսկ ոմանք նշել են իրենց ծանոթ կայքէջերը' Datalex, Court.am, iravaban.net, որոնք, իհարկե, կրթական կայքէջեր չեն: Արդյունքում գրանցվել են 2 ճիշտ, 27 սխալ, 16 թերի և 55 չկատարված պատասխաններ:

Առաջադրանք 2-ի պատասխանների վերլուծությամբ պարզ դարձավ, որ իրավագիտական տեքստերի որոնման համար հաճախ օգտագործվող որոնողական համակարգը, ինչպես և սպասվում էր, Google-ն է, որին հաջորդում են Yahoo և Yandex համակարգերը: Հարցման արդյունքում նաև պարզվեց, որ ուսանողները չեն օգտվում (կամ չեն տիրապետում) ակադեմիական տեքստերի մեծ շտեմարան հանդիսացող Google Scholar, Refseek, Answers, AOL, Bing որոնողական համակարգերին: Այդ առաջադրանքի արդյունքը հետևյալն է' 38 ճիշտ, 15 սխալ, 47թերի, 0 չկատարված:

Առաջադրանք 3-6-ի նպատակն էր ստուգել, թե ուսանողները որքանով են կարողանում գնահատել համացանցային պաշարները (ինտերնետ ռեսուրսները): Առաջադրանք 3-4-ի ստուգման արդյունքում պարզ դարձավ, որ ուսանողների ճնշող մեծամասնությունը որևէ կայքէջի տեղեկատվությունն օգտագործելիս հաշվի չի առնում այնպիսի կարևոր չափանիշներ, ինչպիսիք են՝ կայքէջի ստեղծման կամ վերջին թարմացման ամսաթիվը: Մինչդեռ այդ կարողությունը բավականին կարևոր է, մանավանդ իրավագիտության ոլորտում, քանի որ տեղեկատվության հավաստիությունը սերտորեն կապված է դրա արդիականության հետ: Օրինակ, երբ գործ ունենք օրենքներում կատարված փոփոխությունների, օրենքների ու դատավճիռների՝ ուժի մեջ մտնելու ժամկետների հետ, հնացած տեղեկատվությունը միանշանակ սխալ կլինի: Առաջադրանք 3-ի մասով պատկերը հետևյալն է՝ 5 ճիշտ, 11 սխալ, 0 թերի և 84 չկատարված, իսկ առաջադրանք 4-ի արդյունքն է' 0 ճիշտ, 19 սխալ, 0 թերի, 81 չկատարված:

Առաջադրանք 5-ի կատարման արդյունքներից կարելի է եզրակացնել, որ համացանցային աղբյուրների իսկությունը ստուգելու մեդիակոմպետենցիան բավականին ցածր մակարդակի վրա է: Ուսանողների մեծամասնությունը չի տիրապետում կայքէջի օրինականության ստուգման տեխնիկային, ինչը նույնպես հավաստի իրավագիտական տեքստեր գտնելու և օգտագործելու կարևոր պայմաններից մեկն է: Ստուգման արդյունքում գրանցվել է 3 ճիշտ, 24 սխալ, 4 թերի և 69 չկատարված պատասխան:

451 CEFR. Common European Framework of Reference for Languages: Learning, teaching, assessment, Camabridge University Press: 2001,265 p.

275

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Առաջադրանք 6-ի կատարման արդյունքները վկայում են, որ ուսանողների մեծ մասը չի կարողանում գտնել իրավագիտական տեքստի հեղինակի անունը: Առաջադրանքի արդյունքը հետևյալն է՝ 24 ճիշտ, 18 սխալ, 2 թերի և 56 չկատարված:

Առաջադրանք 7-8-ի նպատակն էր պարզել, թե արդյոք ուսանողները կարողանում են օգտագործել ժամանակակից տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և համացանցի ընձեռած հնարավորությունները՝ անգլերեն լեզվով իրավագիտական մեդիատեքստերի լեզվական նյութը ընկալելու և ընդհանուր բովանդակությունը հասկանալու համար: Մասնավորապես, առաջադրանք 7-ը վերաբերում էր առցանց ընթերցարաններին, որոնք հնարավորություն են տայիս ներբեռնելու ցանկացած իրավագիտական տեքստ և լսել դրա ընթեցանությունը լեզվակիրների կողմից: Սա անփոխարինելի միջոց է արագ ու հեշտ սովորելու իրավագիտական տերմինների և անծանոթ բառերի արտասանությունը: Առցանց ընթերցարաններում հնարավոր է նաև դանդաղեցնել ընթերցանության տեմպը՝ դյուրին դարձնելով անծանոթ բառերի ու իրավագիտական տերմինների արտասանության մտապահումը: Այդ առաջադրանքի արդյունքում գրանցվել է 13 ճիշտ, 0 սխալ 10 թերի, 77 չկատարված պատասխան:

Առաջադրանք 8-ի պատասխանները նույնպես ցույց տվեցին, որ ուսանողների մեծամասնությունը չի օգտվում էլեկտրոնային ընթերցարաններից, որոնցից կարելի է ներբեռնել իրավագիտական մեդիատեքստեր և ընթերցանության ընթացքում գտնել անծանոթ տերմինի կամ բառի բացատրութունը ներբեռնված բառարանի միջոցով' առանց ընդհատելու ընթերցանությունը և անծանոթ բառը փնտրելու բառարանում: Առաջադրանքի ստուգման արդյունքը հետևյալն է՝ 11 ճիշտ, 0 սխալ, 35 թերի, 54 չկատարված:

Այսպիսով, հայտորոշիչ թեստավորման արդյունքների վերլուծության

արդյունքում կարելի է փաստել որ համացանցում իրավագիտական տեքստերի արդյունավետ որոնման, գնահատման ու ընկալման համար սովորողները չեն տիրապետում մեդիակոմպետենցիայի բավարար մակարդակին:

Մեդիակոմպետենցիայի տիրապետման դժվարությունները կապված են հետևյալ խնդիրների հետ.

• համակարգչային հմտությունների տիրապետման պակաս' համացանցի արդյունավետ օգտագործման առումով,

• տեղեկատվական գրագիտության խնդիր՝ կապված մեդիադաշտում ճիշտ կողմնորոշման հետ,

• մեդիակոմպետենտության կարևորությունը չգիտակցելու խնդիր,

• մեդիամշակույթի ձևավորվածության խնդիր:

Այս խնդիրների սահմանումը հնարավորություն կտա մշակելու ռազմավարություններ' միտված իրավագիտական կողմնորոշման անգլերենի դասընթացում ձևավորելու մեդիակոմպետենտության բարձր մակարդակ'

զուգահեռաբար խթանելով ընթերցողական կարողությունների զարգացումը և լեզվի տիրապետման մակարդակի աճը:

276

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

THE PROBLEM OF STUDENTS’ MEDIA COMPETENCE ASSESSMENT IN THE LEGAL ENGLISH COURSES

MARIAM ARAKELYAN

PhD Student of Armenian State Pedagogical University after Kh. Abovyan Chair of Foreign Language Teaching Methods Lecturer at the Police Educational Complex of RA, Police Captain,

Yerevan, Republic of Armenia

In the modem era of information media and information literacy have become extremely important as a guarantee of personal development, self education and lifelong learning. The article covers some aspects of media competences assessment in a Legal English class necessary to effectively search, evaluate and use legal media texts. Specifically, these competences are of great value as the only possibility to remain current to the latest changes in the legal sphere is possible via media resourses. Thus, the development of media and information literacy skills should be taken into consideration as a part of CPD (continual professional developent). Meanwhile, the research includes diagnostic testing conducted in higher educational institutions of RA. As a result of the testing the main difficulties of media competence have been revealed which could be taken into consideration to develop appropriate learning strategy.

Key words: media competence, diagnostic testing, media and information literacy, information and communication technologies, multimedia, action approach, factual knowledge.

ПРОБЛЕМА ОЦЕНКИ МЕДИА-КОМПЕТЕНТНОСТИ СТУДЕНТОВ НА КУРСАХ ЮРИДИЧЕСКОГО АНГЛИЙСКОГО ЯЗЫКА

МАРИАМ АРАКЕЛЯН

Соискатель кафедры методики преподавания иностранных языков Армянского государственного педагогического университета имени X. Абовяна, преподаватель Полицейского образовательного комплекса РА, капитан полиции,

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

г.Ереван, Республика Армения

В современную эпоху информации, в условиях бесконечных и неуправляемых информационных потоков, медиа-грамотность приобретает чрезвычайно важное значение как гарант личностного развития индивида, самообразования и обучения на протяжении всей жизни. В статье рассматривается проблема оценки медиа-компетенций, необходимых для эффективного поиска, оценки и использования юридических медиатекстов в процессе освоения профессионально-ориентированного юридического английского языка. Эти компетенции имеют большое значение, поскольку быть в курсе последних изменений в правовой сфере возможно лишь с помощью средств массовой информации. Таким образом, развитие навыков медиа- и информационной грамотности должно приниматься во внимание как часть CPD (непрерывного профессионального развития). Статья представлена на основе анализа результатов диагностического тестирования, проведенного среди студентов юридических факультетов ряда высших учебных заведений Республики Армения. В результате тестирования стали очевидными основные трудности развития медиакомпетентности, которые должны быть учтены при выработке соответствующей стратегии для развития уровня медиа- и информационной компетентности.

Ключевые слова: медиакомпетенция, диагностическое тестирование, медиа- и информационная грамотность, информационные и коммуникационные технологии, мультимедиа, деятельностный подход, фактические знания.

277

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.