Научная статья на тему 'ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇՈՒՇԻՈՒՄ 1813-1917ԹԹ'

ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇՈՒՇԻՈՒՄ 1813-1917ԹԹ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
29
7
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
КАРАБАХ / ШУШИ / ДЕМОГРАФИЯ / НАСЕЛЕНИЕ / ЭТНИЧЕСКИЙ СОСТАВ / KARABAKH / SHOUSHI / DEMOGRAPHY / POPULATION / ETHNIC COMPOSITION / Ղարաբաղ / Շուշի / ժողովրդագրություն / բնակչություն / էթնիկ կազմ

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Ավագիմյան Նարինե

Հոդվածը վերաբերում է Ռուսական կայսրության կազմում գտնվելու ժամանակաշրջանում Շուշիում ընթացող էթնիկ գործընթացներին: Նշված շրջանում Շուշին մեծ զարգացում ապրեց՝ վերածվելով տարածաշրջանի վարչա-տնտեսական, մշակութային առաջավոր կենտրոններից մեկի, իսկ 19-րդ դարավերջին նաև՝ բնակչությամբ Անդրկովկասի երրորդ խոշոր քաղաքի՝ զիջելով Բաքվին ու Թիֆլիսին: Թեման կարևորվում է ժամանակաշրջանի գործընթացների համատեքստում բնակչության էթնիկ պատկերը ներկայացնելու տեսանկյունից, քանի որ ընդհանուր բնակչության կազմում թուրք-թաթարների որոշակի տեսակարար կշիռ ներկայացնելը շահարկվում է մեր հարևանների կողմից, իրենց վերագրելով տվյալ տարածքները, հայերին անվանելով եկվորներ: Մինչդեռ սկզբնաղբյուրներն ու պատմական փաստերը հակառակն են ապացուցում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE DEMOGRAPHIC SITUATION IN SHOUSHI IN 1813-1917

The article is about demographic processes in Shoushi during the Russian domination period. At that period Shoushi turned into one of the administrative, economic, cultural advanced centers of the region by its population, and at the end of the 19th century into the third largest city of Transcaucasus after Baku and Tiflis. It is important to introduce the ethnic picture of the population in the context of the processes of this period, as our neighbors treat the existence of a certain percentage of Turkish tatars as a fact of attributing the territories to themselves and calling the Armenians aliens, while sources and historical facts prove the opposite.

Текст научной работы на тему «ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇՈՒՇԻՈՒՄ 1813-1917ԹԹ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇՈՒՇԻՈՒՄ 1813-1917ԹԹ. ՆԱՐԻՆԵ ԱՎԱԳԻՄՅԱՆ

19-րդ դարի սկզբին անդրկովկասյան և, մասնավորապես, հայ ժողովրդի կյանքում տեղ գտած իրադարձությունները իրենց հերթին զգալի փոփոխություններ գրանցեցին նաև ժողովրդագրական գործընթացներում: Այս ամենից անմասն չմնաց նաև Արցախը, որը 1813թ. հոկտեմբերի 12-ի Գյուլիստանի պայմանագրով միացվեց Ռուսական կայսրությանը: Իրեն միացված տարածքներում ցարիզմը սկսեց իր վարչաքաղաքական ու տնտեսական կյանքին համապատասխան փոփոխություններ իրականացնել: Այդ նպատակով նա սկսեց տեղեկություններ հավաքագրել իրեն ենթակա տարածքների վերաբերյալ՝ համապատասխան կամերալ ցուցակագրումներ, հաշվառումներ կատարելու միջոցով:

1822 թ. Ղարաբաղի խանությունը վերակազմավորվեց Ղարաբաղի պրովինցիայի: 1823թ. ցարական կառավարությունը Մոգիլևսկու և Երմոլովի ղեկավարությամբ Ղարաբաղում բնակչության հաշվառում անցկացրեց, որի արդյունքներն ամփոփվեցին «Ղարաբաղի պրովինցիայի նկարագրության» մեջ: Այն ներկայացնում էր վիճակագրական տվյալներ բնակչության էթնոկրոնական կազմի մասին, համաձայն որոնց Շուշիում ապրում էր 8290 մարդ, ընդ որում հայերը կազմում էին 41% (3350 մարդ), թաթարները՝ 56% (4670), քրդերը՝ 3% (270). Թաթարների մեծ թվական տվյալներն առիթ են հանդիսացել ադրբեջանական հեղինակների համար հերթական անգամ կասկածի տակ դնելու անցյալ ժամանակներում և հետագայում, մասնավորապես, 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Շուշիի հայկական քաղաք լինելու հանգամանքը: Հարկ է նշել, որ 19-րդ դարի սկզբի պատկերը հետևանք էր դեռևս նախորդ դարի իրադարձությունների: Փանահի ժամանակներից սկսվել էր այլացեղ և այլակրոն էթնիկ տարրի ներթափանցումն Արցախ, մասնավորապես Շուշի: Այդ կերպ թուրք խաներն իրենց համար հենարան էին ստեղծում: Թուրք ազգաբնակչության ներգաղթը Շուշի շարունակվեց նաև Իբրահիմ խանի օրոք: Միաժամանակ սկիզբ էր առել հայության մեծ արտագաղթ Արցախից, որը մեծ չափերի էր հասել, հատկապես Խամսայի մելիքությունների կործանումից հետո: Ինչպես Լեոն է նշում. «Մելիքների

անհաջողություններն ու պարտությունները, միացած սովի և ժանտախտի հետ, քանդել և ավերել էին Ղարաբաղի մեծագույն մասը, փախցնելով հայ ժողովրդի խոշոր հատվածները զանազան ուղղություններով»1 2: Հօգուտ թուրքերի 1820-ական թթ. Շուշիի էթնիկ պատկերն ամբողջացավ 1823թ. Մեհտի Ղուլի խանի քաղաքում հաստատվելով: Վերջինս իր հետ տեղափոխեց նաև 3000 մահմեդական՝

հիմնականում թուրքական ընտանիքներ, որոք գլխավորապես հաստատվեցին Շուշիում:

Ըստ 1832-1833թթ. իրականացված բնակչության հաշվառման, որը փաստորեն, դարձավ Ղարաբաղում անցկացված բնակչության առաջին մարդահամարը, Շուշիում ավելացել էր հայերի տեսակարար կշիռը, կազմելով 52,8%, թուրքերինը նվազել՝ հասնելով 47,1%-ի: Ընդհանուր հաշվով քաղաքում ապրում էր 7304 մարդ3: Այն համարվում էր Անդրկովկասի խոշորագույն քաղաքներից մեկը, իսկ բնակչության թվով 5-րդը՝ Թիֆլիսից, Նուխիից, Երևանից ու

1 Описание Карабахской провинции, составленное в 1823г. Действительном статским советником Могилевским и полковником Ермоловым II, Тифлис, 1866.

2 Լեո, Երկերի ժողովածու, 10հատորով, հ. 4, Ժամանակակից պատմություն (XIX^ առաջին կես), Երևան 1984, էջ 28:

3 ՀԱԱ, ֆ. 93, ց. 1, գ. 51-52:

- 81 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Շամախուց հետո1: Շուշիի հայ բնակչության աճը պայմանավորված էր

համեմատաբար խաղաղ զարգացման պայմանների ստեղծմամբ, որի հետևանքով էլ այն վերածվեց առաջավոր տնտեսական, մշակութային կենտրոնի: Արհեստների ու առևտրի զարգացումը մեծ թափ ստացավ, Շուշին դարձավ ապրանքաշրջանառության տարանցիկ կենտրոն: Պատահական չէ

ժամանակաշրջանի գերմանական թերթը այն բնութագրել որպես «Կովկասյան Ջիբրալթար»: Աստիճանաբար ձևավորվեց առևտրական կապիտալը: Այս

զարգացումների կրողը հայությունն էր:

Հաջորդ տասնամյակի թվական տեղեկությունները Շուշիի բնակչության վերաբերյալ հայտնի են դառնում եկեղեցական ծխական մատյաններից: 1841թ. Շուշիում ապրում էր 5453 հայ: 1854թ. դրությամբ քաղաքն ուներ 15194 բնակիչ, որի 51,1%-ը հայեր էին, 48,6%՝ թուրքեր, 0,3%՝ ռուսներ2: Գերազանցելով Երևանին՝ բնակչության թվով տարածաշրջանում այն 4-րդն էր: 1860թ. քաղաքի բնակչությունը հասավ 17484 մարդու, որի 54,53%-ը հայեր էին, 45,47%-ը՝ թուրքեր, որոնք բնակվում էին համապատասխանաբար հայկական և թուրքական թաղամասերում: Պատմաբան Վ.Բալայանն իրավացիորեն անհավանական է համարում այլ ազգությունների բացակայությունը, պայմանավորելով այդ փաստը նրանց վերաբերյալ տվյալները հայերի և թուրքերի ընտանեկան կազմերում ընդգրկելու հնարավոր հանգամանքով3: 1873թ. Շուշիում անցկացված մարդահամարի

տվյալների համաձայն՝ բնակչությունը հասնում էր 24552 մարդու, որից 13504 հայ (55%), 10804 թուրք (44%), 244՝ ռուս (1%): Ընդհանուր Շուշիի գավառում

բնակչությունը հասել էր 80913-ի, որից 43502-ը հայեր էին, 37351-ը՝ թաթարներ4:

1886թ. քաղաքի ընտանեկան ցուցակների տվյալների հաշվառման արդյունքներով՝ այստեղ ապրում էր 26806 մարդ, որի 56,7%-ը՝ հայեր էին, 43,2%-ը՝ թուրք-թաթարներ, 0,07%-ը՝ ռուս, 2 հրեա: Բնակչության թվաքանակով Շուշին արդեն երրորդն էր՝ Բաքվից ու Թիֆլիսից հետո5: Ընդհանուր Արցախի բնակչության 84,8%-ը հայեր էին6: 1891թ. ժամանակի մամուլի տեղեկություններով Շուշի քաղաքում հայերի տեսակարար կշիռը կազմում էր 60%7:

1897թ. Համառուսական առաջին մարդահամարի արդյունքներով, Շուշիում՝ ինչպես քաղաքում, այնպես էլ գավառում, հայերը մեծամասնություն էին կազմում: Այսպես, քաղաքի 25881 բնակչից հայ ազգաբնակչությունը կազմում էր 55,7%-ը, թուրքերը՝ 41,6%, 1,5%-ը ռուսներ էին8: Ապրում էին նաև լեհեր, մոլդովացիներ, վրացիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ, որոնք փոքր տոկոս էին կազմում ընդհանուր բնակչության մեջ: Գրեթե նույն տեսակարար կշիռն ունեին հայերը նաև Շուշիի գավառում՝ 53,2%9: Բնակչության նվազումը պայմանավորված էր որոշակի գործոններով. 19-րդ դարի վերջին Շուշին աստիճանաբար կորցնում էր զարգացած տնտեսական և առևտրական կենտրոնի դերը, նավթարդյունաբերության զարգացման շնորհիվ Բաքուն դառնում է զարգացող արդյունաբերական կենտրոն,

1 Саркисян Г., Население Нагорного Карабаха за 100 лет (этнодемографическое исследование), стр. 65, http://www.armeniaculture.am/images/menus/1324/Hamlet Sargsvan.pdf.

2 Բալայան Վ., Շուշի. Տեղն ու դերը հայոց քաղաքակրթական համակարգում, Երևան 2017, էջ 340:

3 Բալայան Վ., նշվ. աշխ., էջ 341:

4 Статистические таблицы о народонаселении Кавказского края, сборник сведений о Кавказе, Т. VII, Тифлис, 1880, стр. XIII-XXV.

5 Ժողովուրդների տերիտորիական բաժանումները Անդրկովկասում, «Գործ», հմ. 11-12, նոյեմբեր-դեկտեմբեր, Բաքու, 1917, էջ 244:

6 Саркисян Г., նշվ. աշխ., էջ 69:

7 Անդրկովկասի քաղաքների հայ ազգաբնակչությունը, «Արձագանք», N2, մարտ, Թիֆլիս, 1891, էջ 18:

8 Բալայան Վ., նշվ. աշխ., էջ 342:

9 Ասոյան Լ., Հայերի տեղաբաշխումը և աճը Անդրկովկասում ըստ 1897թ. մարդահամարի տվյալների, էջ 101, http://lraber.asj-oa.am/37/1/10 Asojan L. A. .pdf.

- 82 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

դեպի իրեն ձգելով բնակչության հոծ զանգվածների: Շուշիից տեղի էր ունենում ոչ միայն բնակչության, այլ նաև կապիտալի մեծ արտահոսք:

1904թ. դրությամբ էթնիկ պատկերը հետևյալն էր՝ 54,2% հայեր, 43,8% թուրքեր, 1,8% ռուսներ, 0,2% այլազգիներ հարաբերակցությամբ: 1906թ. հայերի թիվը պակասեց 5184-ով հասնելով 12798-ի1: Այս հանգամանքը գլխավորապես հետևանք էր հայ-թաթարական ընդհարումների, որի զոհ դարձան հարյուրավոր հայեր:

1914թ. տվյալներով Շուշին ունեցել է ընդամենը 42568 շունչ, որից հայեր՝ 22416 (52,3%), թուրքեր՝ 18865, ռուսներ՝ 1188, այլազգիներ՝ 992: 1916թ. դրությամբ Շուշիի բնակչության 53,33%-ը կազմում էին հայերը3: Հետագա տարիներին հայ բնակչությունը մեծ կորուստներ ունեցավ՝ թուրքական բռնությունների հետևանքով:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ նշված ժամանակաշրջանում տեղի ունեցող բնակչության տեղաշարժերը, մասնավորապես էթնիկ բնույթի, պայմանավորված էին ժամանակաշրջանի քաղաքական, սոցիալ-տնտեսական առանձնահատկություններով և զարգացումներով: Քննարկվող ժամանակաշրջանում արցախահայությունը ուժերի գերլարումով պահպանում էր Շուշի քաղաքի հայկական դիմագիծը:

Նարինե Ավագիմյան

ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇՈՒՇԻՈՒՄ 1813-1917ԹԹ.

Բանալի բառեր' Ղարաբաղ, Շուշի, ժողովրդագրություն, բնակչություն, էթնիկ կազմ

Հոդվածը վերաբերում է Ռուսական կայսրության կազմում գտնվելու ժամանակաշրջանում Շուշիում ընթացող էթնիկ գործընթացներին: Նշված շրջանում Շուշին մեծ զարգացում ապրեց՝ վերածվելով տարածաշրջանի վարչա-տնտեսական, մշակութային առաջավոր կենտրոններից մեկի, իսկ 19-րդ դարավերջին նաև՝ բնակչությամբ Անդրկովկասի երրորդ խոշոր քաղաքի՝ զիջելով Բաքվին ու Թիֆլիսին: Թեման կարևորվում է ժամանակաշրջանի գործընթացների համատեքստում բնակչության էթնիկ պատկերը ներկայացնելու տեսանկյունից, քանի որ ընդհանուր բնակչության կազմում թուրք-թաթարների որոշակի տեսակարար կշիռ ներկայացնելը շահարկվում է մեր հարևանների կողմից, իրենց վերագրելով տվյալ տարածքները, հայերին անվանելով եկվորներ: Մինչդեռ սկզբնաղբյուրներն ու պատմական փաստերը հակառակն են ապացուցում:

1 Բալայան Վ., նշվ. աշխ., էջ 345:

2 Կիսիբեկյան Ա., Հուշեր, Հ.1, Երևան 2011, էջ 291:

3 Ալեքսանյան Հ., Շուշիի և Ղարաբաղի հայ ազգաբնակչությունը 1916- 1926թթ., Երևան 2007, էջ 116:

- 83 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Narine Avagimyan

THE DEMOGRAPHIC SITUATION IN SHOUSHI IN 1813-1917

Keywords: Karabakh, Shoushi, demography, population, ethnic composition

The article is about demographic processes in Shoushi during the Russian domination period. At that period Shoushi turned into one of the administrative, economic, cultural advanced centers of the region by its population, and at the end of the 19th century into the third largest city of Transcaucasus after Baku and Tiflis. It is important to introduce the ethnic picture of the population in the context of the processes of this period, as our neighbors treat the existence of a certain percentage of Turkish tatars as a fact of attributing the territories to themselves and calling the Armenians aliens, while sources and historical facts prove the opposite.

Нарине Авагимян

ДЕМОГРАФИЧЕСКАЯ СИТУАЦИЯ В ШУШИ В 1813-1917 ГОДАХ

Ключевые слова: Карабах, Шуши, демография, население, этнический состав

Статья посвящена демографическим процессам в Шуши в период нахождения его в составе Российской империи. В указанный период город пережил значительное развитие, превратившись в один из административно-экономических, духовных центров региона, а в конце 19-ого века – в третий по численности населения крупный город Закавказья, уступая лишь городам Баку и Тифлис. Тема важна с точки зрения представления этнической картины населения в контексте процессов данного периода, так как наши соседи продолжают спекуляции в связи с определенным процентом каквазских татар в общем числе населения, приписывая себе данные территории, а армян называя пришельцами. Однако источники и исторические факты свидетельствуют о противоположном.

- 84 -

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.