Научная статья на тему 'ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀՀ-ՈՒՄ (COVID-19 ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԵՎ 2020 Թ. ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ)'

ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀՀ-ՈՒՄ (COVID-19 ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԵՎ 2020 Թ. ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ) Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
42
7
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Ժողովրդագրական անցման արդի փուլ / ՀՀ մշտական բնակչություն / բնակչության բնական աճ / պտղաբերության ընդհանուր գործակից / ծնելիության գործակից / բնակչության վերարտադրություն / ժողովրդագրական քաղաքականություն / COVID-19 համավարակ / 2020 թ. Արցախյան պատերազմ

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Մալխասյան Միքայել

Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրել ժողովրդագրական ներկա իրավիճակի հիմնական բնութագիրը ՀՀ-ում՝ COVID-19 համավարակի և 2020 թ. Արցախյան պատերազմի ժողովրդագրական հետևանքների պայմաններում։ Սա կարևոր է ոչ միայն ժողովրդագրական անցման ներկա փուլը բնութագրելու, այլև ապագա միտումները կանխատեսելու համար: Նշված նպատակին հասնելու համար խնդիր ենք դրել ներկայացնել և վերլուծել բնական աճը բնութագրող տվյալները՝ ծնելիության և մահացության ցուցանիշները, դրանց վրա ազդող տարաբնույթ գործոնները։ Կարևոր նշանակություն է տրվել ամուսնությունների և ամուսնալուծությունների հարաբերակցության ներկայացմանը՝ որպես ծնելիության վրա ուղղակիորեն ազդող գործոնի վերլուծության նախապայման: Նույն կերպ մահացության վերլուծության տեսանկյունից կարևորվել է պատճառների հարաբերակցության և դրա փոփոխության ներկայացումը։ Առանձնակի նկատի են առնվել COVID-19 համավարակի և 2020 թ. Արցախյան պատերազմի ժողովրդագրական հետևանքները։ Առաջնորդվելով ժողովրդագրական մակրոանալիզի և պատմահամեմատական քննության մեթոդներով՝ վերլուծել և ներկայացրել ենք ժողովրդագրական ներկա իրավիճակը բնութագրող հիմնական տվյալները և դրանց ազդեցությունը ՀՀ բնակչության թվաքանակի աճի կամ նվազման միտումների վրա: Ի վերջո, հանգել ենք եզրակացության, որ արդի գործընթացները ժողովրդագրական ճգնաժամի համատեքստում են, առանձին ամիսների վերաճում են ժողովրդագրական «ձմեռվա»՝ բնակչության բնական նվազման, և երկարաժամկետ տեսանկյունից տանում են բնակչության սեղմված վերարտադրության, երբ ծնունդների թիվը, ցավոք, կայուն կերպով զիջելու է մահվան դեպքերին:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE CURRENT DEMOGRAPHIC SITUATION IN ARMENIA (IN CONDITIONS OF DEMOGRAPHIC CONSEQUENCES OF COVID-19 PANDEMIC AND THE 2020 ARTSAKH WAR)

The purpose of this article is to investigate the main characteristics of the current demographic situation in the Republic of Armenia in the conditions of the demographic consequences of the COVID-19 pandemic and the 2020 Artsakh war. This is important not only for description of the current stage of the demographic transition, but also for the prediction of future trends. To achieve this goal, a task was set to present and analyze the data characterizing population natural growth: birth rate and mortality rates, as well as various factors influencing them. Significance was attached to the presentation of the marriage-divorce ratio as a precondition for the analysis of a factor directly affecting the birth rate. From the perspective of mortality analysis, particular attention was paid to the demographic consequences of the COVID-19 pandemic and the 2020 Artsakh war. Guided by the methods of demographic macro-analysis, and historical-comparative analysis, the research presents the main data characterizing the current demographic situation, their impact on the tendencies of increasing or decreasing the population of the Republic of Armenia. The research concludes that in the context of the demographic crisis the current demographic processes are turning into demographic "winter" - the natural decrease of the population.

Текст научной работы на тему «ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀՀ-ՈՒՄ (COVID-19 ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԵՎ 2020 Թ. ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ)»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀՀ-ՈՒՄ (COVID-19 ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԵՎ 2020 Թ. ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ)* * 1

ՀՏԴ 308 DOI: 10.52063/25792652-2022.2.13-62

ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն mmalkhasyan@ysu.am

Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրել ժողովրդագրական ներկա իրավիճակի հիմնական բնութագիրը ՀՀ-ում՝ COVID-19 համավարակի և 2020 թ. Արցախյան պատերազմի ժողովրդագրական հետևանքների պայմաններում։ Սա կարևոր է ոչ միայն ժողովրդագրական անցման ներկա փուլը բնութագրելու, այլև ապագա միտումները կանխատեսելու համար:

Նշված նպատակին հասնելու համար խնդիր ենք դրել ներկայացնել և վերլուծել բնական աճը բնութագրող տվյալները՝ ծնելիության և մահացության ցուցանիշները, դրանց վրա ազդող տարաբնույթ գործոնները։ Կարևոր նշանակություն է տրվել ամուսնությունների և ամուսնալուծությունների հարաբերակցության ներկայացմանը՝ որպես ծնելիության վրա ուղղակիորեն ազդող գործոնի վերլուծության նախապայման: Նույն կերպ մահացության վերլուծության տեսանկյունից կարևորվել է պատճառների հարաբերակցության և դրա փոփոխության ներկայացումը։ Առանձնակի նկատի են առնվել COVID-19 համավարակի և 2020 թ. Արցախյան պատերազմի ժողովրդագրական հետևանքները։

Առաջնորդվելով ժողովրդագրական մակրոանալիզի և պատմահամեմատական քննության մեթոդներով՝ վերլուծել և ներկայացրել ենք ժողովրդագրական ներկա իրավիճակը բնութագրող հիմնական տվյալները և դրանց ազդեցությունը ՀՀ բնակչության թվաքանակի աճի կամ նվազման միտումների վրա: Ի վերջո, հանգել ենք եզրակացության, որ արդի գործընթացները ժողովրդագրական ճգնաժամի համատեքստում են, առանձին ամիսների վերաճում են ժողովրդագրական «ձմեռվա» ՝ բնակչության բնական նվազման, և երկարաժամկետ տեսանկյունից տանում են բնակչության սեղմված վերարտադրության, երբ ծնունդների թիվը, ցավոք, կայուն կերպով զիջելու է մահվան դեպքերին:

Հիմնաբառեր' Ժողովրդագրական անցման արդի փուլ, ՀՀ մշտական բնակչություն, բնակչության բնական աճ, պտղաբերության ընդհանուր գործակից,

* Հոդվածը ներկայացվել է 18.06.2022թ., գրախոսվել' 22.06.2022թ., տպագրության ընդունվել' 10.07.2022թ.:

1 Հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ' 21T-6A273 ծածկագրով «Ժողովրդագրական անցման ներկա փուլը

Հայաստանի Հանրապետությունում (2020 թ. Արցախյան II պատերազմի և COVID-19 համավարակի ազդեցության գնահատմամբ)» գիտական նախագծի շրջանակներում:

62

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

ծնելիության գործակից, բնակչության վերարտադրություն, ժողովրդագրական քաղաքականություն, COVID-19 համավարակ, 2020 թ. Արցախյան պատերազմ։

Ներածություն

ՀՀ բնակչության վերարտադրությունը ԽՍՀՄ փլուզումից կարճ ժամանակ անց' 1993 թ.-ին, մուտք գործեց մի շրջափուլ, որը կոչվում է սեղմված վերարտադրության թաքնված փուլ (լատենտ դեպոպոււյացիա)։ Այն բնորոշվում է կնոջ պտղաբերության ընդհանուր գործակցի՝ պարզ վերարտադրության ապահովման համար անհրաժեշտ շեմից (2.15-2.20 երեխա վերարտադրողական տարիքի մեկ կնոջ հաշվով) նվազում։ Սա կոչվում է ժողովրդագրական ճգնաժամ։ Կնոջ պտղաբերության ընդհանուր գործակցի նվազումն ուղղակիորեն հանգեցնում է ծնելիության գործակցի անկման, հետևաբար երկարաժամկետ հեռանկարում բերում է բնակչության սեղմված վերարտադրության՝ բնական նվազման (դեպոպուլյացիայի), երբ ծնունդների թվաքանակը զիջում է մահվան դեպքերին, որն արդեն ժողովրդագրական աղետ է։ Մինչև 2019 թ. մահացության մակարդակի ցածր լինելը ՀՀ-ում թույլ չէր տալիս, որ բնակչության բնական նվազում սկսվեր։ Այդուհանդերձ, 2020 թ. ՀՀ և Արցախի Հանրապետության բնակչությունը վերապրեց երկու աղետներ, որոնք ունեն ժողովրդագրական ուղղակի և անուղղակի հետևանքներ։ 2020 թ. Արցախյան պատերազմի և COVID-19 համավարակի հետևանքով գրանցված մահվան դեպքերը հանգեցրել են մահացության գործակցի կտրուկ բարձրացման։ Բացի այդ, նրանք ունեն նաև անուղղակի ազդեցություն, օրինակ՝ պատերազմում զոհերի գերակշիռ մեծամասնությունը երիտասարդ տղամարդիկ են, հետևաբար վերարտադրողական տարիքում արական ու իգական սեռերի միջև մեծանում է առանց այն էլ տասնամյակներ շարունակ գոյություն ունեցած անհավասարակշռությունը (դիսբա-լանսը)՝ հօգուտ իգական սեռի ներկայացուցիչների տեսակարար կշռի ավելացման, ինչը առաջիկա տարիներին հանգեցնելու է ամուսնության դեպքերի նվազման և ծնելիության նվազման։

Սույն հոդվածի շրջանակում մեր նպատակն է ուսումնասիրել

ժողովրդագրական իրավիճակի հիմնական բնութագիրը ՀՀ-ում 2021 թ. և 2022 թ. առաջին ամիսներին՝ COVID-19 համավարակի և 2020 թ. Արցախյան պատերազմի ժողովրդագրական հետևանքների ազդեցության պայմանների նախնական գնահատմամբ։ Այսպես հնարավոր է բնութագրել ժողովրդագրական անցման ներկա փուլը և փորձել կանխատեսել ապագա միտումները: Ներկայացնելու ենք բնակչության բնական աճը բնութագրող տվյալները՝ ծնելիությունն ու մահացությունը, և դրանց վրա ուղղակիորեն ազդող գործոններից ամուսնության և ամուսնալուծության ցուցանիշները՝ համապատասխան հետևություններով։ Իսկ համավարակի և պատերազմի ժողովրդագրական անուղղակի հետևանքների վերլուծությունը

ներկայացնելու ենք մեր հաջորդ հոդվածում։

Աղբյուրները և մեթոդաբանությունը

Ուսումնասիրության համար օգտագործվել են բացառապես պաշտոնական աղբյուրներ։ Այդուհանդերձ, պաշտոնական վիճակագրության որոշ տվյալներ տարակուսանք են առաջացնում, հետևաբար ներկայացրել ենք դրանց վերաբերյալ մեր հաշվարկներն ու մեկնաբանությունը։ Թեև համացանցում և փորձագիտական հանրույթում շատ են տարաբնույթ հաշվարկներ COVID-19 համավարակի և 2020 թ. Արցախյան պատերազմի ժողովրդագրական հետևանքների վերաբերյալ, այդուհանդերձ ձեռնպահ ենք մնացել դրանք մեր աշխատանքում կիրառելուց։ Առանձին դեպքերում այս առնչությամբ ներկայացրել ենք մեր կարծիքը։

Տվյալների կիրառումն ու վերլուծությունը կատարվել է ժողովրդագրական մակրոանալիզի սկզբունքով՝ չանդրադառնալով մասնավոր դեպքերի՝ առանձին ընտանիքների և անձանց վերաբերող տվյալների ուսումնասիրությանը։ Հաճախ

63

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

կիրառվել է նաև պատմահամեմատական մեթոդը' նախորդ տարիների ցուցանիշների և հարևան պետությունների տվյալների հետ համեմատությունների վերլուծության ներկայացմամբ։

Քննարկում և արդյունքներ

ՀՀ ժողովրդագրական գործընթացների ներկա միտումները բնորոշ են արևմտյան երկրների զգալի մասին։ Ցածր ծնելիությունը և նույնքան ցածր մահացությունը ժողովրդագրական անցման արդի փուլի գլխավոր բնորոշիչներն են [Kirk 361-387]։

ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2021 թ. փետրվարի 5-ին հրապարակած տվյալներով' 2020 թ. ծնվել է 36448 երեխա' 407-ով կամ 1.1%-ով ավելի շատ, քան 2019 թ., բայց 126-ով կամ 0.35%-ով քիչ, քան 2018 թ. [«ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ. հունվար-դեկտեմբերին» 150]։ Ծնելիության բացարձակ ցուցանիշը վեցերորդ վատագույնն է եղել ՀՀ պատմության մեջ։ Բացի այդ, մայրանալու միջին տարիքի և հատկապես ընտանիքի երկրորդ երեխայի մայրական տարիքի դիտարկմամբ պարզ է դառնում, որ ծնունդների աննշան աճը բնական է և նույնիսկ կարող է որոշակի ընդմիջումներով շարունակվել առաջիկա մի քանի տարիներին, քանի որ հիմա երկրորդ երեխան են ունենում 1980-ական թթ. լույս աշխարհ եկած տարեկան միջինը մինչև 80000 մարդիկ։ Սա ունի նաև նախադեպային պատմություն. 1970-1980-ական թթ. ծնվածների վերարտադրողական վարքագծով կարելի է բացատրել այն, որ 2010 թ. 2001 թ. համեմատ ծնունդների թիվն աճել է 12.760-ով կամ 39.8%-ով։ Սակայն միտումը մշտական չէ, և 2021 թ. առանձին ամիսներին գրանցվել է ծնունդների թվաքանակի նվազում, օրինակ՝ 2021 թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ծնելիության մակարդակը նվազել է 1.8 %-ով։ Նվազման միտումը պայմանավորված է նաև նրանով, որ տասնամյակներ առաջ ծնված մարդկանց մի զգալի մասը անկախության տարիներին լքել է ՀՀ սահմանները և իր վերարտադրողական վարքագիծը դրսևորել այլ պետության տարածքում, հետևաբար երեխաների ծնունդները հաշվառվել են տվյալ պետության վիճակագրության մեջ։

2021 թ. ՀՀ վիճակագրական կոմիտեի ընթացիկ հրապարակման տվյալներով՝ 2021 թ. հունվարին ՀՀ-ն ամսական կտրվածքով մուտք է գործել բնակչության սեղմված վերարտադրության փուլ. 2795 ծնունդ և 3295 մահ, հետևաբար բնական նվազումը կազմել է -500 [«ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2021թ. հունվարին» 117]: Բացասական միտումը պահպանվել է նաև երկու ամսվա հանրագումարային ցուցանիշում. 2021 թ. հունվար-փետրվարին գրանցվել են 5495 ծնունդներ և 5960 մահեր, այսինքն' տարբերությունը բացասական է' -465 [«ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2021թ. հունվար-փետրվարին» 126]։ Միևնույն ժամանակ պետք է նշենք, որ 2021 թ. հունվար-փետրվար ամիսներին գրանցված մահվան դեպքերի համար տողատակում մեկնաբանված է հետևյայը. «Որից (մահերից - Մ.Մ.) 462 դեպքը, ըստ նախնական տվյալների' զինվորական գործողությունների հետևանքով: Ընդ որում, հարկ է նշել, որ թեև սույն դեպքերի' հայտնաբերման և նույնականացման/ճանաչման գործողություններով պայմանավորված, քաղաքացիական կացության գրանցումներն իրականացվել են 2021թ. հունվար և փետրվար ամիսներին, սակայն ժամանակագրական առումով տեղի են ունեցել 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում, և հետևաբար տվյալների վերջնական մշակման փուլում դրանք կներառվեն 2020թ. մահվան դեպքերի թվակազմում, արդյունքում կվերանայվեն նաև 2021թ.-ի ցուցանիշները»: Այստեղ մոռացել են նշել, որ կվերանայվեն նաև 2020 թ. ցուցանիշները, և նույնականացման գործընթացի նման միտումների պահպանման դեպքում 2020 թ. ցուցանիշը կարող է բացասական դառնալ։ Մեկ տարի առաջ գրել էինք, որ 2020 թ. գրանցվել է ՀԽՍՀ և ՀՀ պատմության մեջ մահացության առավելագույն գործակիցը' 11.9, բացարձակ ցուցանիշով' 35371 մահ, իսկ հակա-ռեկորդային 1988 թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի տարում 35567 [Մալխասյան

64

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

և այլք 144]: Արցախյան 2020 թ. գոյապայքարից երկու ամիս անց' 2021 թ. հունվար-փետրվարին հայտնաբերված և նույնականացված 462 աճյուններից հետո պարզ դարձավ, որ 2020 թ. մահերի թիվը 35833 է, իսկ գործակիցն էլ 12-ից ավելի է, և սա դեռ վերջնական ցուցանիշը չէ։ Այս աղետալի տվյալները գերազանցում են Սպիտակի երկրաշարժի ցուցանիշներին։

Մարտին միտումները դրական են եղել, և ընդհանուր ցուցանիշները մի փոքր բարելավվել են. 2021 թ. հունվար-մարտին գրանցվել են 8583 ծնունդներ (+13.3%) և 8343 մահեր (+14.5%), հետևաբար բնական հավելաճն աննշան դրական է դարձել՝ +240։ Բոլոր մարզերում, բացի Գեղարքունիքից և Երևանից, մահերը գերազանցել են ծնունդներին։ Առաջին եռամսյակում գրանցվել է COVID-19-ի պատճառով մահվան 949 դեպք [«ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2021թ. հունվար-մարտին» 164-166]։ Հրապարակման տողատակում մահացության մասին գրված է. «2021թ. հունվար-փետրվարի ցուցանիշը վերանայված է 31.03.2021թ. դրությամբ» [նույն տեղում, 164, հղում 2]: Այս սրբագրումը նշանակում է, որ 2021 թ. հունվար-փետրվարին նույնականացված մահվան դեպքերի վիճակագրությունն արդեն տեղափոխվել է 2020 թ. հաշվարկի մեջ, մանավանդ որ առաջին եռամսյակի տվյալների հրապարակման մեջ որևէ խոսք (ցուցանիշ կամ մեկնաբանություն) չկա պատերազմի մասին։ Սա նշանակում է, որ մեկ տարի անց տվյալների թարմացումը բերելու է իրավիճակի, երբ 2020 թ. բնական հավելաճը զրոյական կամ բացասական հաշվեկշռով կլինի, իսկ 2021 թ. ցուցանիշները լրջորեն վերանայվելու են։

Ի տարբերություն մարտյան դրական միտումներին՝ ապրիլին մահացության կտրուկ աճ է նկատվել, որ պայմանավորված է եղել կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպքերի զգալի աճով։ 2021 թ. հունվար-ապրիլին գրանցվել են 11466 ծնունդներ (+12.7%) և 11704 մահեր (+23.9%), հետևաբար բնական աճը բացասական է՝ -238։ Փաստորեն, նշված ամիսներին մահացության աճը կրկնակի գերազանցել է ծնելիության աճին, ընդ որում՝ COVID-19-ով պայմանավորված մահվան դեպքերը 1722-ն են (ընդհանուր մահացության 14.7%-ը) [«ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2021թ. հունվար-ապրիլին» 113-114]։ 2020 թ. ռազմական գործողությունների հետևանքով հայրենիքը պաշտպանելիս զոհված զինծառայողների մարմինների' 2021 թ. հունվար-ապրիլ ամիսներին հայտնաբերման և նույնականացման արդյունքում քաղաքացիական կացության գրանցումների ցուցանիշները, այսինքն' զոհված զինծառայողների թվաքանակի վերաբերյալ վիճակագրությունն առանձնացված չէ հրապարակված տվյալներում։ Բացի այդ, առաջին եռամսյակից հետո այլևս տարանջատված չեն Արցախում հաշվառված, բայց պատերազմից հետո ՀՀ-ում բնակվող քաղաքացիներին առնչվող ծնունդների ու մահերի դեպքերը, որոնց ներառումը տվյալների մեջ արհեստականորեն ավելացնում է ՀՀ համապատասխան ցուցանիշները։

Եթե 2020 թ. տվյալները կարող են կապվել պատերազմի ու համավարակի հետ, ապա այդ երկու արհավիրքների պատճառով մահվան դեպքերի թվաքանակն ընդհանուր ցուցանիշից հանելու դեպքում կտեսնենք, որ առանց այդ էլ մահացությունը մի փոքր աճել է, և այդ աճը շարունակվել է 2021 թ.։ Տարվա առաջին չորս ամիսներին մահացության 23.9% աճի պայմաններում COVID-19-ով պայմանավորված մահվան դեպքերը, ինչպես արդեն նշել ենք, ընդհանուր մահացության 14.7%-ն էին միայն։ Բանն այն է, որ աստիճանաբար մահացողների հիմնական մասը դառնում են 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմից հետո ծնվածները, երբ ծնելիությունը տարեցտարի կտրուկ աճում էր։ Առաջիկա տարիներին (մինչև 10-15 տարվա հեռանկարի դիտարկմամբ) մահացության հիմնական տարիքային խումբը դառնալու են 1954-1963 թթ. ծնվածները, երբ ծնելիության ցուցանիշները շատ բարձր էին, հետևաբար մահացության ներկա պատկերը շատ ավելի վատթար տեսք է ստանալու, ընդ որում' դժվար է հույս տածել, որ ծնելիության ցուցանիշներն ավելի բարձր կլինեն աճող մահացությունից։

65

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

Մայիսին, նախորդ ամսվա համեմատ, ցուցանիշներն ավելի բարվոք են եղել, սակայն հինգ ամսվա կտրվածքով բնակչության բնական աճը շարունակել է բացասական մնալ' -19։ 2021 թ. հունվար-մայիսին ՀՀ-ում գրանցվել է 14318 ծնունդ և 14337 մահ [«ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2021թ. հունվար-մայիսին» 147]: Ծնունդների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 11.87 %-ով, իսկ մահերինը' 24.5 %-ով: Հատկանշական է, որ պատերազմից առաջ մայրանալ պատրաստվողներն են դեռ նշված տվյալների մեջ, հետևաբար հոգեբանական նոր գործոնները դեռևս չեն արտահայտվում ցուցանիշների մեջ: Թեև առանձին ընտանիքներում պատերազմից հետո ևս մեկ երեխա ունենալու որոշում է կայացվել, սակայն վերարտադրողական նման վարքագիծը համատարած բնույթ չի կրում, վիճակագրորեն հստակ չափելի չէ և պետության ժողովրդագրական քաղաքականության արդյունքը չէ. որոշմանը ամուսնական զույգերը հանգել են սեփական արժեքային բարձր պատկերացումներից ելնելով։

2021 թ. առաջին կիսամյակի ժողովրդագրական ամփոփ ցուցանիշները հետևյալն են' 17211 ծնունդ (+8.9% 2020 թ. առաջին կիսամյակի համեմատ) և 16627 մահ (+15.3%): Բնական հավելաճը կազմել է 584 մարդ (-57.7% նախորդ տարվա համեմատ), ընդ որում այն ապահովվել է գրեթե բացառապես Երևանի շնորհիվ (ընդհանուր դրական ցուցանիշի 97.6%-ը): Ցավալին այն է, որ ՀՀ 10 մարզերից 9-ում բնական աճը բացասական էր. մահերը գերազանցել են ծնունդներին Լոռիում (-397), Շիրակում (-316), Տավուշում (-282), Արարատում (-178), Արմավիրում (-159), Սյունիքում (-128), Կոտայքում (-116), Վայոց ձորում (-99), Արագածոտնում (-85): Յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով գործակիցների տեսանկյունից պատկերն ավելի վատթար է (Տավուշ' -4.8, Վայոց ձոր' -4.2, Լոռի' -3.8, Շիրակ' -2.8, Սյունիք' -1.9 և այլն): Մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ապրիլին (3361), ամենացածրը' հունիսին (2290), իսկ ծնելիության ամենաբարձր ցուցանիշը' մարտին (3085), ամենացածրը' փետրվարին (2680): Մահվան դեպքերից 2241-ը COVID-19-ից են, իսկ 151-ը 2020 թ. պատերազմում զոհվածներ են, որոնց գրանցումները կատարվել են 2021 թ. ապրիլ-հունիսին: Բացի այդ' 18.6%-ով ավելացել է մեռելածինների թվաքանակը [«ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2021թ. հունվար-հունիսին» 144-147]: Ընդհանուր այս տխուր պատկերի ներքո անհասկանալի է ոմանց ոգևորությունը նրանով, որ 100 աղջկա հաշվով ծնվել է 108.6 տղա' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 110.4-ի փոխարեն: Չէ՞ որ ՀՀ-ում կանանց թիվը զգալիորեն գերազանցում է տղամարդկանց, հատկապես պատերազմից հետո երիտասարդների շրջանում դիսբալանսը մեծացել է:

2020 թ. պատերազմից հետո Արցախի ժողովրդագրական իրավիճակը աղետալի միտումներ ունի: 2021 թ. առաջին կիսամյակում Արցախում գրանցվել են 660 ծնունդ և 748 մահ, հետևաբար բնակչության բնական աճը պատմության մեջ առաջին անգամ բացասական է եղել' -88: 2020 թ. առաջին կիսամյակի համեմատ մահացությունն աճել է 25.5%-ով, իսկ ծնելիությունը նվազել է 32.7%-ով [«ԱՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2021 թ. հունվար-հունիսին» 90]: Արցախը նախկինում աչքի է ընկել ավելի բարձր ծնելիության գործակցով, քան ՀՀ միջին ցուցանիշն է եղել:

Առաջին կիսամյակից հետո պատկերը փոքր-ինչ բարելավվել է ՀՀ-ում: Հունվար-հուլիսին գրանցվել են 20126 ծնունդներ և 18874 մահեր (որից 2331-ը կամ 12.4%-ը' COVID-19-ից): Այս ցուցանիշները 2019 և 2020 թթ. նույն ամիսների հետ համեմատելիս ստանում ենք տխուր պատկեր. ծնելիությունն ավելացել է համապատասխանաբար 3.9 և 3.6%-ով, մահացությունը' 19.5 և 10.1 %-ով, իսկ բնական հավելաճը նվազել է 65 և 45.5%-ով' կազմելով 1252 մարդ: Մեռելածինների թիվն ավելացել է 15.7%-ով [«ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2021 թ. հունվար-հուլիսին» 121-122]:

Միտումները պահպանվել են նաև հաջորդ ամիս: Հունվար-օգոստոսին ՀՀ-ում գրանցվել են 23440 ծնունդներ և 21115 մահեր (որից 2534-ը կամ 12%-ը' COVID-19-

66

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

ից): Այս ցուցանիշները 2019 և 2020 թթ. նույն ամիսների հետ համեմատելիս ստանում ենք հետևյալ պատկերը. ծնելիությունը ավելացել է համապատասխանաբար 2.7 և 2.5%-ով, իսկ մահացությունն ավելացել է 18.7 և 9.7%-ով. բնական հավելաճը նվազել է 53.8 և 35.7%-ով' կազմելով 2325 մարդ: Մեռելածինների թիվն ավելացել է 11.1%-ով: Մահացությունը գերազանցել է ծնելիությանը հունվարին և ապրիլին [«ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2021 թ. հունվար-օգոստոսին» 127-128]:

2021 թ. հունվար-սեպտեմբերին գրանցվել են 11.2%-ով ավելի շատ մահվան դեպքեր, քան 2020 թ. հունվար-սեպտեմբերին, որոնք, բացի սեպտեմբերի վերջին օրերից, նախապատերազմական էին և չէին կրում պատերազմի ժողովրդագրական հետևանքները: Գրանցվել են 26809 ծնունդներ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ' +0.9%) և 23674 մահեր (+11.2%, իսկ 2019 թ. համեմատ' +20.9%): Մահվան դեպքերի 12.5%-ի պատճառը COVID-19 համավարակն է, իսկ 64.7%-ով ավելացել են ՄԻԱՎ-ով հարուցված դեպքերը: 12.2%-ով աճել է մեռելածինների թիվը: ՀՀ բնակչության բնական հավելաճը 9 ամսում կազմել է 3135 մարդ, որը 2020 և 2019 թթ. համեմատ նվազ ցուցանիշ է համապատասխանաբար 40.6 և 54.3 %-ով: Բնական աճը բացասական է Լոռում (-368), Տավուշում (-242), Շիրակում (210), Սյունիքում (-32), Վայոց ձորում (-20), իսկ ընդհանուր դրական հավելաճն ապահովվում է Երևանի +2692 ցուցանիշի շնորհիվ [«ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2021 թ. հունվար-սեպտեմբերին» 152-155]:

Հոկտեմբերին մահացությունը կտրուկ աճել է, որի պատճառը կորոնավիրուսային հիվանդությունն է: Մի քանի օր ՀՀ-ը դուրս չէր գալիս COVID-19-ի պատճառով օրական մահացության ցուցանիշով աշխարհի վատագույն տասնյակից, և դա դեռ այն դեպքում, որ ՀՀ-ից Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը զեկուցված և նաև նույնությամբ Ջ. Հոփքինսի համալսարանի աղյուսակում հրապարակված ցուցանիշներում ներառված չեն COVID-19 ունեցած, բայց այլ պատճառով մահացածները, որոնց վերաբերյալ վիճակագրությունը ՀՀ-ում առանձին է հրապարակվում: Հոկտեմբերի երկրորդ կեսին աղյուսակում ՀՀ-ն 8-րդն էր' 14 մահ 1 մլն բնակչի հաշվով: Մեզնից բարձր հորիզոնական զբաղեցնող երկրների ցանկում միայն Բուլղարիան (6.9 մլն), Ռումինիան (19 մլն) և Ուկրաինան (43.4 մլն) են, որ ունեն միլիոնից ավելի բնակիչ, իսկ մնացյալը փոքրաթիվ բնակչությամբ են: Նման պատկերի ներքո ՀՀ իրական հորիզոնականը առնվազն 4-րդ տեղն է, եթե ոչ երրորդը' այլ պատճառով մահացած COVlD-19 վարակակիրների ներառման պարագայում: Համավարակի սկզբից մինչև 2021 թ. հոկտեմբերի 23-ը ՀՀ-ում COVID-19-ից մահացել է 7231 մարդ (COVID-19-ի պատճառով վախճանված' 5975, COVID-19 ունեցած, բայց այլ պատճառով մահացած' 1256), ինչը կազմում է ՀՀ մշտական բնակչության մոտ 0.25%-ը: Միայն նախորդող 30 օրերի ընթացքում համավարակը խլել է շուրջ 800 մարդու կյանք: Հարևան Ադրբեջանը և Վրաստանը վերը նշված ժամկետում զեկուցել են ԱՀԿ-ին համապատասխանաբար 6869 և 9699 մահվան դեպքերի մասին:

Շնչառական կամ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացության աճ է նկատվում 2020 թ. սկսած: Բացի այդ, կորոնավիրուսային հիվանդությունից բուժված մարդկանց շրջանում հստակ գնահատված չէ որոշակի ժամանակահատված անց մահացության հավանականության փոփոխությունը: Վիճակագրորեն առանձնացված չեն նաև այն դեպքերը, երբ ընտանիքում մի քանի հոգի նույն ախտանիշներով հիվանդ են, սակայն միայն մեկ-երկու հոգին են COVID-19 վիրուսի թեստ հանձնել, այնուհետև գրանցվել է մահ թեստ չհանձնած անձի պարագայում:

Ընդհանուր առմամբ, 2021 թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ-ում գրանցվել են 6.3%-ով ավելի շատ մահվան դեպքեր, քան 2020 թ. հունվար-հոկտեմբերին, որոնց մեջ փաստորեն ներառված են եղել սեպտեմբերի վերջին օրերին և հոկտեմբերին պատերազմի պատճառով գրանցված մահերը: Մահացության աճի միտումները նկատելի են նույնիսկ պատերազմական գործողությունների ժողովրդագրական հետևանքների

67

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

տարվա համեմատ: 2021 թ. 10 ամիսների ընթացքում գրանցվել են 30282 ծնունդներ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ +0.4%) և 27136 մահեր (+6.3%, 2019 թ. համեմատ՝ +25.6%)։ Ծնելիության գործակիցը կազմել է 12.3, մահացությանը' 11: Մահվան դեպքերի 13.8%-ի պատճառը COVID-19-ն է, իսկ 94.1%-ով ավելացել են ՄԻԱՎ-ով հարուցված դեպքերը: 11.6%-ով աճել է մեռելածինների թիվը: ՀՀ բնակչության բնական հավելաճը 10 ամսում կազմել է 3146 մարդ, որը 2020 և 2019 թթ. համեմատ նվազ ցուցանիշ է համապատասխանաբար 32 և 62.1%-ով: Հոկտեմբերին ծնունդների թիվն ընդամենը 11 -ով է գերազանցել մահերի ցուցանիշին [«ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2021 թ. հունվար-հոկտեմբերին» 119-1211]:

2021 թ. նոյեմբերի 12-ին ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2020 թ. վերագնահատված ժողովրդագրական ցուցանիշները' 36353 ծնունդներ և 36170 մահեր, հետևաբար ՀՀ բնակչության բնական հավելաճը կազմել է ոչ թե 1077 մարդ, ինչպես տարեսկզբին էր հայտարարվել, այլ մոտ 6 անգամ քիչ' 183 մարդ: Համեմատության համար' 2014 թ. բնական հավելաճը կազմել է 15987, Ապրիւյան պատերազմի 2016 թ.' 12366, 2018 թ.' 10823, իսկ նախաքովիդյան և

նախապատերազմական 2019 թ.' 9855: Ըստ այդմ' մահացությունը ՀՀ համար ռեկորդային 12.2 գործակիցն է ունեցել 1000 մշտական բնակչի հաշվով' նախապես հրապարակված 11.9-ի փոխարեն [«Հայաստանը թվերով, 2021» 26]: Այդուհանդերձ, սա էլ դեռ վերջնական ցուցանիշը չէր, քանի որ աճյունների նույնականացման գործընթացը շարունակվում էր:

2021 թ. նոյեմբերի 17-ին ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած վերահաշվարկված տվյալները փաստել են, որ 2020 թ. ՀՀ 10 մարզերից 9-ը տարին փակել են բնակչության բացասական բնական շարժով, ընդ որում' մահերը գերազանցել են ծնունդներին ՀՀ գյուղական բնակչության շրջանում' -0.4 գործակից 1000 մշտական բնակչի հաշվով: Հակառեկորդ է գրանցվել Վայոց ձորում' -6.2 գործակից: Համեմատության համար նշենք, որ 2018 և 2019 թթ. բնական նվազում է եղել միայն Լոռու մարզում, իսկ 2020 թ. աճ է եղել միայն Գեղարքունիքում' նախնական +127 մարդ: Լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել սեռատարիքային կազմում, օրինակ' 20-24 տարեկան տղամարդկանց թիվը 2021 թ. հունվարի 1-ի դրությամբ 2018 թ. համեմատ նվազել է 11.8 հազարով, իսկ 25-29 տարեկան տղամարդկանցը' 21.7 հազարով, միասին' 33.5 հազար նվազում 20-29 տարեկան տղամարդկանց շրջանում [«ՀՀ մարզերը և Երևան քաղաքը թվերով, 2021» 25-26, 28]:

2021 թ. հունվար-նոյեմբերին գրանցվել են 0.4%-ով ավելի շատ մահվան դեպքեր, քան 2020 թ. հունվար-նոյեմբերին: Այստեղ ուշադրություն է պետք դարձնել նրան, որ կորոնավիրուսային համավարակը և պատերազմը ներառող 2020 թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածի ցուցանիշի մեջ ընդգրկված են 2021 թ. հունվար-մարտին գրանցված, բայց 44-օրյա պատերազմի ռազմական գործողություններով պայմանավորված մահերը: Սակայն 2021 թ. հունվար-նոյեմբերի տվյալների մեջ 237 դեպքը 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում զինվորական գործողությունների հետևանքով դեպքերն են, որոնց քաղաքացիական կացության գրանցումները կատարվել են 2021 թ. ապրիլ-նոյեմբերին: Սա նույնիսկ

պարզաբանված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակման մեջ. «... 2020 թ. ցուցանիշները կվերանայվեն 2021 թ. տարեկան ցուցանիշների ամփոփման ժամանակ» [«ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2021 թ. հունվար-նոյեմբերին» 144]: Հաշվի առնելով պաշտոնական տվյալների այս շփոթը՝ համեմատության մեջ

1 Վիճակագրական հրապարակման 120-րդ էջում ծանոթագրված է, որ 2021 թ. գրանցված 227 մահերը 2020 թ. պատերազմի հետևանքով դեպքերն են, որոնց քաղաքացիական կացության գրանցումները կատարվել են 2021 թ. ապրիլ-հոկտեմբերին, իսկ արտաքին պատճառներով մահերի 2020 թ. ցուցանիշները կվերանայվեն 2021 թ. տարեկան ցուցանիշների ամփոփման ժամանակ:

68

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

դիտարկենք նախահամավարակային և նախապատերազմական 2019 թ. տվյալները ևս: 2021 թ. 11 ամիսների ընթացքում գրանցվել են 33587 ծնունդներ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ +0.7%, 2019 թ. համեմատ՝ +1.9%) և 31713 մահեր (+0.4%, 2019 թ. համեմատ՝ +33.3%)։ Ծնելիության գործակիցը կազմել է 12.4, իսկ մահացությանը' 11.7: Նախահամավարակային և նախապատերազմական 2019 թ. 11-ամսյակի համեմատ 10.7%-ով ավելացել են ամուսնությունները, սակայն, ցավոք, 14.8%-ով էլ աճել են ամուսնալուծությունների դեպքերը: Մահվան դեպքերի 16%-ի պատճառը COVID-19 համավարակն է, ընդ որում նախորդ տարվա 11 ամսվա համեմատ վիրուսը 93.5%-ով ավելի շատ կյանքեր է խլել: Առանց COVID-19-ի պատճառով հարուցված մահվան 5079 պաշտոնական դեպքերի' 2019 թ. նկատմամբ մահացության աճը կազմում է 2852 մարդ (12%): Բացի COVID-19-ի աղետալի հետևանքներից, 100%-ով ավելացել են ՄԻԱՎ-ով հարուցված դեպքերը: 10.5%-ով աճել է մեռելածինների թիվը: ՀՀ բնակչության բնական հավելաճը 11 ամսում կազմել է 1874 մարդ, որը գերազանցում է 2020 թ. նախնական ցուցանիշին 6.1%-ով, սակայն զիջում է 2019 թ. համապատասխան թվին 79.6%-ով [նույն տեղում 143-145]: 2021 թ. նոյեմբերի 1-ին համավարակից մահվան դեպքերը հասել են 7678-ի, նոյեմբերի 7-ին' 8002-ի (6670+1332), նոյեմբերի 14-ին' 8393: Դպրոցներն ու բուհերը մեկ շաբաթ փակ էին, բայց աշխատում էին հանրային տրանսպորտը և զվարճանքի կենտրոնները, որտեղ մարդկանց խտությունը շատ մեծ է: Հավե[յալ մահացության տվյալները և պաշտոնական պատճառները վերլուծելիս հնարավոր է եզրակացնել, որ համավարակով պայմանավորված մահվան դեպքերը մոտեցել են 10000-ի: Սակայն պաշտոնական վիճակագրությամբ ՀՀ-ում COVID-19-ի պատճառով մահերի թիվը հատել է 10000-ի սահմանագիծը 2022 թ. փետրվարի 25-ին, իսկ հաջորդ օրն արդեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով (8413) և COVID-19-ի առկայությամբ այլ հիվանդության պատճառով (1603) մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 10026-ի:

Ընդհանուր առմամբ' 2021 թ. գրանցվել են 36585 ծնունդներ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ' +0.6%, 2019 թ. համեմատ' +1.5%) և 34658 մահեր (-4.2%, 2019 թ. համեմատ' +32.4%): Ծնելիության գործակիցը կազմել է 12.4, իսկ մահացությանը' 11.7: Մահվան դեպքերի 15.7%-ի պատճառը COVID-19 համավարակն է, ընդ որում նախորդ տարվա համեմատ վիրուսը 53.7%-ով ավելի շատ կյանքեր է խլել: Առանց COVID-19-ի պատճառով հարուցված մահվան 5450 պաշտոնական դեպքերի' նախահամավարակային 2019 թ. նկատմամբ մահացության աճը կազմում է 3022 մարդ կամ 11.54%: 2020 թ. համեմատ 71.4%-ով ավելացել են նաև ՄԻԱՎ-ով հարուցված դեպքերը, ինչպես նաև 10.2%-ով աճել է մեռելածինների թիվը: 2021 թ. ցուցանիշների մեջ ներառված են 2020 թ. պատերազմում զոհված, սակայն 2021 թ. ապրիլ-դեկտեմբերին գրանցված 250 մահվան դեպքերը. «Սույն տվյալների վերջնականացումից հետո դրանք կներառվեն 2020թ. մահերի ցուցանիշում, հետևաբար 2020-2021թթ. ժողովրդագրական ամփոփ և կառուցվածքային ցուցանիշները կենթարկվեն առավել ամբողջական վերանայման» [«ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2021 թ. հունվար-դեկտեմբերին» 157]:

ՀՀ բնակչության բնական հավելաճը կազմել է 1927 մարդ, որը զիջում է 2019 թ. համապատասխան թվին 80.4%-ով: Ինչքան էլ որ պաշտոնական հրապարակման մեջ ահադղորդ ձևով նշված է, թե բնական հավելաճը 10.5 անգամ գերազանցել է 2020 թ. ցուցանիշին, նկատենք մի ցավալի փաստ. 2020 թ. նախնական +183 տվյալը, փաստորեն, հենց վերը նշված ծանոթագրությամբ (250 նույնականացված աճյուններ 2021 թ. ցուցանիշի ներքո) վերահաշվարկվելու և դառնալու է -67: Այսպիսով' այն, որ դեռ մեկ տարի առաջ պնդում էինք, թե 2020 թ. ՀՀ բնակչության բնական աճը բացասական է եղել, արդեն փաստվում է պաշտոնական վիճակագրության հիման վրա հաշվարկով: Բացի այդ, 2021 թ. հունվարին, ապրիլին, նոյեմբերին ու դեկտեմբերին մահեր ավելի շատ են գրանցվել, քան ծնունդներ: Սահմռկեցուցիչ է 2021 թ. նոյեմբերի վիճակագրությունը' 3305 ծնունդ և 4577 մահ, հետևաբար բնական

69

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

նվազումը' -1272: Այստեղ զգալի է COVID-19-ի ազդեցությունը' հակառեկորդային մահվան 1326 դեպքերով։ Այդ ցուցանիշով երկրորդ տեղում հոկտեմբերն է' 795 մահ, իսկ երրորդ հորիզոնականում' ապրիլը' 774 դեպք: Լոռու, Տավուշի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում մահերը գերազանցել են ծնունդներին: 2019 և 2020 թթ. համեմատ ինքնասպանություններն աճել են համապատասխանաբար 24.8 և 4.4 %-ով: Նախահամավարակային և նախապատերազմական 2019 թ. համեմատ 10.3%- ով ավելացել են ամուսնությունները, սակայն, ցավոք, 14.3%-ով էլ աճել են ամուսնալուծությունների դեպքերը [նույն տեղում 156-158]:

2020 թ. հՀ բնակչության բնական նվազման համայնապատկերում ուշագրավ է հարևան պետությունների հետ համեմատությունը, ըստ այդմ' Իրանում, Թուրքիայում և Ադրբեջանում գրանցվել է բնական աճ' համապատասխանաբար +665000, +460000 և +50924, իսկ Վրաստանում' -4017 բնական նվազում: Արցախում +130 հավելաճի մեջ ներառված են նաև ՀՀ-ում գրանցված արցախյան հաշվառմամբ ընտանիքների ծնունդները: Ի դեպ, թե' ՀՀ-ում, թե' Ադրբեջանում և թե' Վրաստանում գրանցվել են վերջին 50 տարվա ընթացքում մահացության ամենաբարձր գործակիցները 1000 բնակչի հաշվով' համապատասխանաբար 11.9, 7.6 և 13.6: Թուրքիայում և Իրանում էլ գրանցվել են ծնելիության' երբևէ ամենացածր գործակիցները' համապատասխանաբար 13.3 և 13.6:

2021 թ. ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի ու ելքերի

գրանցումների հաշվեկշիռը կազմել է -43874, ընդ որում' ՀՀ փաստաթղթերով (ՀՀ քաղաքացիներ կամ կացության փաստաթղթերով)' -73571 [նույն տեղում, 163]: Սրանք, ըստ էության, ուղևորաշրջանառության ցուցանիշներն են, իսկ միգրացիոն մնացորդը պաշտոնական նախնական գնահատմամբ -4200 է, ինչը չի հաստատվում Ռուսաստանի Դաշնության պետական վիճակագրության դաշնային ծառայության' դեռևս դեկտեմբերի վերջին հրապարակած ՌԴ սոցիալ-տնտեսական դրության վերաբերյալ ընթացիկ վիճակագրությամբ, որի համաձայն' 2021 թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ-ՌԴ միգրացիոն հաշվեկշիռը ՀՀ-ի համար կազմել է -35318: Միայն սեպտեմբեր-հոկտեմբերին հաշվեկշիռը եղել է -9848: ՀՀ-ն ՌԴ միգրացիոն

հաշվեկշռում զիջում է միայն Տաջիկստանին (+71938), Ուկրաինային (+49675) և Ղա-զախստանին (+36912)' առաջ անցնելով Ղրղզստանից (+31531) և Ուզբեկստանից (+26715) և զբաղեցնելով առաջին տեղը բնակչության թվաքանակի

հարաբերակցությամբ [«Социально-экономическое положение России, январь-ноябрь 2021 года» 246]: 2021 թ. ՀՀ կացության կարգավիճակ են ստացել 3813 անձինք, այդ թվում' Հնդկաստանի 1017, ՌԴ 766 և Իրանի 494 քաղաքացիներ: ՀՀ բնակավայրերի հասցեներով կատարված բնակչության տեղաշարժերի վարչական հաշվառումների ցուցանիշները Սյունիքի մարզում կազմել են -1387, Տավուշում' -628, Վայոց ձորում' -589, Գեղարքունիքում' -477, Շիրակում -415, Լոռում4 -118 [«ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2021 թ. հունվար-դեկտեմբերին» 162, 165]:

2022 թ. հունվարին գրանցվել են 2868 ծնունդներ (նախորդ տարվա նույն

ժամանակահատվածի համեմատ' +1.9%, 2020 թ. համեմատ' +4.3%) և 2840 մահեր (5.8%, սակայն 2020 թ. համեմատ' +7%): Ծնելիության գործակիցը կազմել է 11.4, իսկ մահացությանը' 11.3: Մահվան դեպքերի 4.7%-ի պատճառը COVID-19 համավարակն է, ընդ որում' նախորդ տարվա հունվարի համեմատ վիրուսը 2.5 անգամ ավելի քիչ կյանքեր է խլել: Առանց COVID-19-ի պատճառով հարուցված մահվան 134 պաշտոնական դեպքերի' նախահամավարակային 2020 թ. հունվարի նկատմամբ մահացության աճը կազմում է 51 մարդ կամ 1.92%: Բացի COVID-19-ի հետևանքներից, 33.3%-ով ավելացել են վարակիչ և մակաբուծային

հիվանդություններից և 10.2%-ով էլ' մարսողական օրգանների հիվանդություններից հարուցված դեպքերը: 2021 թ. նկատմամբ 16.7%-ով նվազել է մեռելածինների թիվը, սակայն 2020 թ. համեմատ աճել է 30.4%-ով: ՀՀ բնակչության բնական աճը հունվարին կազմել է 28 մարդ, որը 2021 թ. հունվարի վերահաշվարկված -199 ցուցանիշից

70

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

հետո փոքր-ինչ դրական միտում է, սակայն զիջում է 2020 թ. համապատասխան թվին 70.8%-ով: Հատկանշական է, որ 57.1%-ով աճել են մինչև 4 տարեկան երեխաների մահվան դեպքերը։ Նախահամավարակային և նախապատերազմական 2020 թ. հունվարի համեմատ 10.8%-ով ավելացել են ամուսնությունները, սակայն 20.5%-ով աճել են ամուսնալուծությունների դեպքերը։ 2021 թ. հունվարի համեմատ 1.4%-ով նվազել են ամուսնությունները, և 37.4%-ով էլ աճել են ամուսնալուծությունները [«ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2022 թ. հունվարին» 116-117]։

Ժողովրդագրական իրավիճակը ավելի վատթար է փետրվարին։ 2022 թ. հունվար-փետրվարին գրանցվել են 5344 ծնունդներ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ -3.4%, 2020 թ. համեմատ՝ +0.9%) և 6030 մահեր (+11%, 2020 թ. համեմատ՝ +18.5%)։ Ծնելիության գործակիցը կազմել է 11.2, իսկ մահացությանը' 12.6։ Մահվան դեպքերի 7.7%-ի պատճառը COVID-19 համավարակն է, ընդ որում նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ վիրուսը 5.1%-ով ավելի քիչ կյանքեր է խլել։ Առանց COVID-19-ի պատճառով մահվան 465 պաշտոնական դեպքերի' նախահամավարակային 2020 թ. հունվար-փետրվարի նկատմամբ մահացության աճը 476 մարդ է կամ 9.35%։ Բացի COVID-19-ից, 2.9%-ով ավելացել են նորագոյացություններից, 8%-ով' վարակիչ և մակաբուծային հիվանդություններից, 13.3%-ով' արյան շրջանառության համակարգի, 41.4%-ով' շնչառական օրգանների, 5.3%-ով' մարսողական օրգանների, 5.8%-ով էլ' այլ հիվանդություններից հարուցված դեպքերը։ 2021 թ. նկատմամբ 28.4%-ով նվազել է մեռելածինների թիվը, սակայն 2020 թ. համեմատ աճել է 18.4%-ով։ ՀՀ բնակչության բնական նվազումը հունվար-փետրվարին կազմել է -686 մարդ, մինչդեռ 2021 թ. հունվար-փետրվարյան վերագնահատված ցուցանիշը +102 էր, իսկ 2020 թ.' +205։ Նախահամավարակային և նախապատերազմական 2020 թ. հունվար-փետրվարի համեմատ 6.2%-ով ավելացել են ամուսնությունները, սակայն 25.9%-ով էլ աճել են ամուսնալուծությունները։ 2021 թ. հունվարի համեմատ 8.5%-ով նվազել են ամուսնությունները, 27.8%-ով աճել են ամուսնալուծությունները [«ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2022 թ. հունվար-փետրվարին» 129-130]։

2022 թ. հունվար-մարտին գրանցվել են 8098 ծնունդներ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ' -6%, 2020 թ. համեմատ' +8.2%) և 8707 մահեր (+5.3%, 2020 թ. համեմատ' +18%)։ Ծնելիության գործակիցը կազմել է 11.1, իսկ մահացությանը' 11.9։ Մահվան դեպքերի 7.6%-ի պատճառը COVID-19 համավարակն է, ընդ որում նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ վիրուսը 26.4%-ով ավելի քիչ կյանքեր է խլել։ Առանց COVID-19-ի պատճառով հարուցված մահվան 657 պաշտոնական դեպքերի' համավարակի մեկնարկային 2020 թ. հունվար-մարտի նկատմամբ մահացության աճը կազմում է 673 մարդ կամ 9.12%։ Բացի COVID-19-ի հետևանքներից' 16.2%-ով ավելացել են վարակիչ և մակաբուծային, 10.4%-ով' արյան շրջանառության համակարգի, 37.7%-ով' շնչառական օրգանների, 0.9%-ով էլ' այլ հիվանդություններից հարուցված մահվան դեպքերը։ 2021 թ. նկատմամբ 22.6%-ով նվազել է մեռելածինների թիվը, սակայն 2020 թ. համեմատ աճել է 10.3%-ով։ ՀՀ բնակչության բնական նվազումը հունվար-մարտին կազմել է -609 մարդ, մինչդեռ 2021 թ. հունվար-մարտյան նախագնահատված ցուցանիշը +351 էր, իսկ 2020 թ.' +106։ Մահվան դեպքերը գերազանցել են ծնունդներին Երևանում, Լոռիում, Շիրակում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Վայոց ձորում։ Համավարակի մեկնարկային և նախապատերազմական 2020 թ. հունվար-մարտի համեմատ 12.7%-ով ավելացել են ամուսնությունները, սակայն միաժամանակ 27.8%-ով էլ աճել են ամուսնալուծությունների դեպքերը։ 2021 թ. հունվար-մարտի համեմատ 8.8%-ով նվազել են ամուսնությունները, և 20.5%-ով էլ աճել են ամուսնալուծությունները։ Վարչական հաշվառման անցնելու և դուրս գալու հաշվեկշիռը բացասական է եղել Սյունիքում, Տավուշում, Գեղարքունիքում, Վայոց ձորում և Շիրակում [«ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2022 թ. հունվար-մարտին» 184-187]։

71

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

2022 թ. հունվար-ապրիլին գրանցվել են 10665 ծնունդներ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ' -7.3%, 2020 թ. համեմատ' +4.8%) և 10700 մահեր (-7.3%, սակայն 2020 թ. համեմատ՝ +12.2%)։ Ծնելիության գործակիցը կազմել է 11, իսկ մահացությանը' նույնպես 11: Մահվան դեպքերի 6.3%-ի պատճառը COVID-19 համավարակն է, ընդ որում' նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ վիրուսը 59.5%-ով ավելի քիչ կյանքեր է խլել: Առանց COVID-19-ի պատճառով հարուցված մահվան 674 պաշտոնական դեպքերի' համավարակի մեկնարկային 2020 թ. հունվար-ապրիլի նկատմամբ մահացության աճը կազմում է 493 մարդ կամ 5.17%: Բացի COVID-19-ի հետևանքներից' 16.3%-ով ավելացել են վարակիչ և մակաբուծային, 2.1%-ով' արյան շրջանառության համակարգի, 17%-ով' շնչառական օրգանների հիվանդություններից հարուցված մահվան դեպքերը: 2021 թ. նկատմամբ 20.7%-ով նվազել է մեռելածինների թիվը, սակայն 2020 թ. համեմատ աճել է 0.8%-ով: ՀՀ բնակչության բնական նվազումը հունվար-ապրիլին կազմել է -35 մարդ, մինչդեռ 2021 թ. հունվար-ապրիսան վերագնահատված ցուցանիշը -127 էր, իսկ 2020 թ.' +645: Համավարակի մեկնարկային և նախապատերազմական 2020 թ. հունվար-ապրիլի համեմատ 41%-ով ավելացել են ամուսնությունները, սակայն 41.7%-ով աճել են ամուսնալուծությունների դեպքերը: 2021 թ. հունվար-ապրիլի համեմատ 5.6%-ով նվազել են ամուսնությունները, 15%-ով էլ' աճել ամուսնալուծությունները [«ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2022 թ. հունվար-ապրիլին» 116-117]:

Միտումները շարունակվել են մայիսին: 2022 թ. հունվար-մայիսին գրանցվել են 13581 ծնունդներ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ' -5.4%, 2020 թ. համեմատ' +6.1%) և 12800 մահեր (-9.5%, 2020 թ. համեմատ' +10%): Ծնելիության գործակիցը կազմել է 13.9, իսկ մահացությանը' 13.1: Մահվան դեպքերի 5.3%-ի պատճառը COVID-19 համավարակն է, ընդ որում նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ վիրուսը 67.3%-ով ավելի քիչ կյանքեր է խլել [«ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2022 թ. հունվար-մայիսին» 162-163]: Առանց COVID-19-ի պատճառով հարուցված մահվան 682 պաշտոնական դեպքերի' համավարակի մեկնարկային 2020 թ. հունվար-մայիսի նկատմամբ մահացության աճը կազմում է 482 մարդ կամ 4.14%: 2020 թ. հուլիսի 6-ին ՀՀ վիճակագրական կոմիտեն 2020 թ. հունվար-մայիսի համար հրապարակել էր COVID-19-ի պատճառով հարուցված մահվան 105 դեպք' ծանոթագրելով, որ ըստ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տրամադրած տեղեկատվության' COVID-19 հիվանդությունից մահվան դեպքերը կազմել են 139 [«ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2020 թ. հունվար-մայիսին» 144]: 2021 թ. փետրվարի 5-ին հրապարակված ամփոփ վիճակագրության մեջ ապրիլ և մայիս ամիսների համար նշված են համապատասխանաբար 24 և 82 թվերը' ըստ քաղաքացիական կացության մահվան մասին ակտերի գրանցումների [«ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2020 թ. հունվար-դեկտեմբերին» 151]: Ստացվում է, որ ամփոփ տվյալները ներկայացնում են վիրուսի պատճառով մահվան 106 դեպք: Այդուհանդերձ, մեկ տարի առաջ հրապարակվել էր 118 դեպքերի մասին: Նկատի ունենալով այս ցուցանիշը' COVID-19-ի պատճառով մահացությունը 2022 թ. համավարակի մեկնարկային 2020 թ. հունվար-մայիսի նկատմամբ աճել է 5.78 անգամ: Իսկ եթե ընդհանրապես հանում ենք COVID-19-ից մահերի վիճակագրությունը թե' 2020 և թե' 2022 թթ. պարագայում, 2020 թ. հունվար-մայիսի նկատմամբ մահացության աճը կազմում է 600 մարդ կամ 5.21%:

Այս տարի հակառեկորդային է փետրվարին մահացածների թվաքանակը' 3239 մարդ (30.6%-ով ավելին, քան նախահամավարակային 2019 թ. փետրվարին), և միայն այդ ամիս բնակչության բնական նվազումը կազմել է -763: Իրավիճակը փոքր-ինչ շտկել և բնակչության բնական աճը դրական է դարձրել մայիս ամսվա վիճակագրությունը' 2916 ծննդյան և 2100 մահվան դեպքեր: Մահացությունը

նկատելիորեն նվազել է նախորդ տարվա ապրիլ և մայիս ամիսների համեմատ: ՀՀ բնակչության բնական հավելաճը հունվար-մայիսին կազմել է +781 մարդ, մինչդեռ

72

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

2021 թ. հունվար-մայիսյան նախագնահատված ցուցանիշը +127 էր, իսկ 2020 թ.' +1163: 15.6%-ով ավելացել են վարակիչ և մակաբուծային, 12.7%-ով' շնչառական օրգանների, 0.4%-ով' արյան շրջանառության համակարգի հիվանդություններից հարուցված մահվան դեպքերը։ 2021 թ. նկատմամբ 12.2%-ով նվազել է մեռելածինների թիվը, սակայն 2020 թ. համեմատ աճել է 10.2%-ով։ Համավարակի մեկնարկային և նախապատերազմական 2020 թ. հունվար-մայիսի համեմատ 55%-ով ավելացել են ամուսնությունները, սակայն 52.7%-ով էլ աճել են ամուսնալուծությունների դեպքերը։ 2021 թ. հունվար-մայիսի համեմատ 3.8%-ով նվազել են ամուսնությունները, և 12.7%-ով էլ աճել են ամուսնալուծությունները։ 3.5 ամուսնության հաշվով գրանցվել է 1 ամուսնալուծության դեպք [«ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2022 թ. հունվար-մայիսին» 162-163]։

Հավելենք, որ ՀՀ մշտական բնակչության թիվը ապրիլի 1-ի դրությամբ' 2011 թ. մարդահամարի տվյալների հաշվարկային հիմքով։ Ըստ այդմ' ՀՀ մշտական բնակչությունը1 2.9616 մլն է, որից քաղաքային' 1.8914 մլն (այդ թվում՝ Երևանում' 1.0932 մլն), գյուղական' 1.0702 մլն [«ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2022 թ. ապրիլի 1-ի դրությամբ» 3]։

Քննարկված ցուցանիշները լիովին տեղավորվում են ՀՀ ժողովրդագրական անցման ներկա փուլին բնորոշ միտումների մեջ։ Սա այն դեպքում, երբ վիճակագրորեն գնահատված չէ COVID-19-ի երկրորդային ազդեցությունը հիվանդությունը հաղթահարածների վերարտադրողական ֆունկցիայի վրա։ Նույնը պետք է նշել պատերազմում վիրավորված զինծառայողների պարագայում։

Եզրակացություն

Այսպիսով' մեր ուսումնասիրության արդյունքում հանգել ենք եզրակացության, որ ժողովրդագրական արդի գործընթացները բացատրվում են ժողովրդագրական ճգնաժամի համատեքստում։ Ժողովրդագրական անցման արդի փուլում 2020-2022 թթ. առանձին ամիսներին բնակչության բնական աճն անցել է ժողովրդագրական «ձմեռվա» փուլ, այսինքն' վերածվել է բնակչության բնական նվազման։ Երկարաժամկետ տեսանկյունից արդի միտումները տանում են բնակչության սեղմված վերատադրության' ծնունդների թիվը կայուն կերպով զիջելու է մահվան դեպքերին: Այս միտումները պայմանավորված են հետխորհրդային առաջին տարիներին պտղաբերության ընդհանուր գործակցի նվազմամբ և ցածր ցուցանիշի շարունակական պահպանմամբ, սակայն 2020 թ. Արցախյան պատերազմը և COVID-19 համավարակն ուղղակիորեն և անուղղակիորեն մեծապես ազդել են ժողովրդագրական ներկա իրավիճակի վրա' սահմանափակելով բնակչության բնական աճի հնարավորությունները և որոշ ամիսների մղել բնական նվազման։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. «Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2021 թվականի

հունվար-հունիսին». Ստեփանակերտ, 2021։ http://stat-

nkr.am/files/publications/2021/Doklad 2021 hunvar hunis/soc 6%20amis.pdf

2. «Հայաստանը թվերով, 2021». Երևան, 2021։

1 Մշտական բնակչության մեջ նշվում են նաև ժամանակավոր բացակայողները։ Մշտական բնակչության հաշվարկի համար միգրացիայի տվյալները վերագնահատվում են նախորդ տարվա' տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված

հետազոտության ամփոփ տվյալներով' հաշվի առնելով, որ հաշվառման գործընթացը կախված է քաղաքացիների կամքից: Վերագնահատված ցուցանիշներում ներգաղթյալ են հաշվվում բնակություն հաստատելու նպատակով ՀՀ ժամանածները, արտագաղթած' արտերկրում բնակվելու մեկնածները: Միգրացիայի մնացորդը հաշվարկվում է այդ ցուցանիշների տարբերությամբ:

73

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 2(13), 2022

3. «Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաք Երևան, 2021։

4. «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական թվականի հունվար-դեկտեմբերին». Երևան, 2021։

5. «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական թվականի հունվար-օգոստոսին». Երևան, 2021։

6. «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական թվականի հունվար-մարտին». Երևան, 2021։

7. «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական թվականի հունվար-հունիսին». Երևան, 2021։

8. «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական թվականի հունվար-սեպտեմբերին». Երևան, 2021։

9. «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական թվականի հունվար-հոկտեմբերին». Երևան, 2021։

10. «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական թվականի հունվար-նոյեմբերին». Երևան, 2022։

11. «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական թվականի հունվար-հուլիսին». Երևան, 2021։

12. «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական թվականի հունվար-փետրվարին». Երևան, 2021։

13. «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական թվականի հունվարին». Երևան, 2021։

14. «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական թվականի հունվար-ապրիլին». Երևան, 2021։

15. «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական թվականի հունվար-մայիսին». Երևան, 2021։

16. «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական թվականի հունվար-դեկտեմբերին». Երևան, 2022։

17. «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական թվականի հունվարին». Երևան, 2022։

18. «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական թվականի հունվար-փետրվարին». Երևան, 2022։

19. «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական թվականի հունվար-մարտին». Երևան, 2022։

20. «Հայաստանի Հանրապետության թվականի հունվար-ապրիլին». Երևան, 2022։

21. «Հայաստանի Հանրապետության թվականի հունվար-մայիսին». Երևան, 2022։

22. «ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2022 թվականի ապրիլի 1-ի դրությամբ». Երևան, 2022։

23. Մալխասյան, Միքայել և ուրիշներ. «Հայաստանի Հանրապետության բնակչության բնական աճը ժողովրդագրական անցման արդի փուլի համատեքստում. միտումներ և մարտահրավերներ». Հայագիտության հարցեր, 2021, թիվ 1, էջ 131-154։

24. «Социально-экономическое положение России, январь-ноябрь 2021 года», Москва, 2022,https://rosstat.qov.ru/storaqe/mediabank/osn-11-2021 .pdf.

25. Kirk, Dudley. “Demographic Transition Theory.” Population Studies, vol. 50, no. 3, 1996, pp. 361–87, JSTOR, http://www.jstor.org/stable/2174639. Accessed 18 Jun. 2022.

սոցիալ-տնտեսական

սոցիալ-տնտեսական

թվերով, 2021».

վիճակը 2020

վիճակը 2021

վիճակը 2021

վիճակը 2021

վիճակը 2021

վիճակը 2021

վիճակը 2021

վիճակը 2021

վիճակը 2021

վիճակը 2021

վիճակը 2021

վիճակը 2021

վիճակը 2021

վիճակը 2022

վիճակը 2022

վիճակը 2022

վիճակը 2022

վիճակը 2022

WORKS CITED

1. «Arcakhi Hanrapetut'yan social-tntesakan vitchaky’ 2021 t'vakani hunvar-hunisin» [Socio-Economic Situation of Republic of Artsakh, January-June 2021], Stepanakert,

74

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

2021. http://stat-nkr.am/files/publications/2021/Doklad 2021 hunvar hu-nis/soc 6%20amis.pdf

2. «Hayastany' t'verov, 2021», [Armenia in Figures, 2021] Yerevan, 2021.

3. «Hayastani Hanrapetut'yan marzery' yev Yerevan qaghaqy' t'verov, 2021», [Marzes of the Republic of Armenia and Yerevan City in Figures, 2021] Yerevan, 2021.

4. «Hayastani Hanrapetut'yan social-tntesakan vitchaky’ 2020 t'vakani hunvar-

dektemberin» [Socio-Economic Situation of RA, January-December 2020], Yerevan, 2021.

5. «Hayastani Hanrapetut'yan social-tntesakan vitchaky’ 2021 t'vakani hunvar-

o'gostosin» [Socio-Economic Situation of RA, January-August 2021], Yerevan, 2021.

6. «Hayastani Hanrapetut'yan social-tntesakan vitchaky’ 2021 t'vakani hunvar-martin» [Socio-Economic Situation of RA, January-March 2021], Yerevan, 2021.

7. «Hayastani Hanrapetut'yan social-tntesakan vitchaky’ 2021 t'vakani hunvar-

hunisin» [Socio-Economic Situation of RA, January-June 2021], Yerevan, 2021.

8. «Hayastani Hanrapetut'yan social-tntesakan vitchaky’ 2021 t'vakani hunvar-

septemberin» [Socio-Economic Situation of RA, January-September 2021], Yerevan, 2021.

9. «Hayastani Hanrapetut'yan social-tntesakan vitchaky’ 2021 t'vakani hunvar-

hoktemberin» [Socio-Economic Situation of RA, January-October 2021], Yerevan, 2021.

10. «Hayastani Hanrapetut'yan social-tntesakan vitchaky’ 2021 t'vakani hunvar-

noyemberin» [Socio-Economic Situation of RA, January-November 2021], Yerevan,

2022.

11. «Hayastani Hanrapetut'yan social-tntesakan vitchaky’ 2021 t'vakani hunvar-

hulisin» [Socio-Economic Situation of RA, January-July 2021], Yerevan, 2021.

12. «Hayastani Hanrapetut'yan social-tntesakan vitchaky’ 2021 t'vakani hunvar-

p'etrvarin» [Socio-Economic Situation of RA, January-February 2021], Yerevan, 2021.

13. «Hayastani Hanrapetut'yan social-tntesakan vitchaky’ 2021 t'vakani hunvarin» [Socio-Economic Situation of RA, January 2021], Yerevan, 2021.

14. «Hayastani Hanrapetut'yan social-tntesakan vitchaky’ 2021 t'vakani hunvar-

aprilin» [Socio-Economic Situation of RA, January-April 2021], Yerevan, 2021.

15. «Hayastani Hanrapetut'yan social-tntesakan vitchaky’ 2021 t'vakani hunvar-

mayisin» [Socio-Economic Situation of RA, January-May 2021], Yerevan, 2021.

16. «Hayastani Hanrapetut'yan social-tntesakan vitchaky’ 2021 t'vakani hunvar-

dektemberin» [Socio-Economic Situation of RA, January-December 2021], Yerevan, 2022.

17. «Hayastani Hanrapetut'yan social-tntesakan vitchaky’ 2022 t'vakani hunvarin» [Socio-Economic Situation of RA, January 2022], Yerevan, 2022.

18. «Hayastani Hanrapetut'yan social-tntesakan vitchaky’ 2022 t'vakani hunvar-

p'etrvarin» [Socio-Economic Situation of RA, January-February 2022], Yerevan, 2022.

19. «Hayastani Hanrapetut'yan social-tntesakan vitchaky’ 2022 t'vakani hunvar-

martin» [Socio-Economic Situation of RA, January-March 2022], Yerevan, 2022.

20. «Hayastani Hanrapetut'yan social-tntesakan vitchaky’ 2022 t'vakani hunvar-

aprilin» [Socio-Economic Situation of RA, January-April 2022], Yerevan, 2022.

21. «Hayastani Hanrapetut'yan social-tntesakan vitchaky’ 2022 t'vakani hunvar-

mayisin» [Socio-Economic Situation of RA, January-May 2022], Yerevan, 2022.

22. «HH mshtakan bnakchut'yan t'vaqanaky' 2022 t'vakani aprili 1-i drut'yamb» [Number of De Jure Population of the Republic of Armenia as of April 1, 2022], Yerevan, 2022.

23. Malkhasyan Mikayel, Khachikyan Armen, Malkhasyan Ter Abraham qahana, Hayastani Hanrapetut'yan bnakchut'yan bnakan atchy' jhoghovrdagrakan ancman ardi p'uli hamateqstum. Mitumner yev martahraverner, «Hayagitut'yan harcer», 2021, t'iv 1, e'j

75

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

131-154 [Malkhasyan Mikayel, Khachikyan Armen, Malkhasyan Fr. Dr. Abraham, The Natural Population Change in the Republic of Armenia in the Context of the Current Stage of Demographic Transition: Trends and Challenges, Armenological Issues, 2021, vol. 1, pp. 131-154].

24. «Social'no-jekonomicheskoe polozhenie Rossii, janvar'-nojabr' 2021 goda», Moskva [Socio-Economic Situation of Russia, January-November 2021, Moscow], 2022. https://rosstat.gov.ru/storage/mediabank/osn-11-2021 .pdf.

THE CURRENT DEMOGRAPHIC SITUATION IN ARMENIA (IN CONDITIONS OF DEMOGRAPHIC CONSEQUENCES OF COVID-19 PANDEMIC AND THE 2020 ARTSAKH WAR)

MIKAYEL MALKHASYAN

Yerevan State University, Faculty of History,

Chair of History of Armenia, Ph.D. in History, Associate Professor, Yerevan, the Republic of Armenia

The purpose of this article is to investigate the main characteristics of the current demographic situation in the Republic of Armenia in the conditions of the demographic consequences of the COVID-19 pandemic and the 2020 Artsakh war. This is important not only for description of the current stage of the demographic transition, but also for the prediction of future trends.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

To achieve this goal, a task was set to present and analyze the data characterizing population natural growth: birth rate and mortality rates, as well as various factors influencing them. Significance was attached to the presentation of the marriage-divorce ratio as a precondition for the analysis of a factor directly affecting the birth rate. From the perspective of mortality analysis, particular attention was paid to the demographic consequences of the COVID-19 pandemic and the 2020 Artsakh war.

Guided by the methods of demographic macro-analysis, and historical-comparative analysis, the research presents the main data characterizing the current demographic situation, their impact on the tendencies of increasing or decreasing the population of the Republic of Armenia. The research concludes that in the context of the demographic crisis the current demographic processes are turning into demographic "winter" - the natural decrease of the population.

Keywords: the current stage of demographic transition, permanent population of the RA, natural population change, total fertility rate, crude birth rate, population reproduction, demographic policies, COVID-19 pandemic, the 2020 Artsakh War.

76

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

ТЕКУЩАЯ ДЕМОГРАФИЧЕСКАЯ СИТУАЦИЯ В АРМЕНИИ (В УСЛОВИЯХ ДЕМОГРАФИЧЕСКИХ ПОСЛЕДСТВИЙ ПАНДЕМИИ COVID-19 И АРЦАХСКОЙ ВОЙНЫ 2020 ГОДА)

МИКАЭЛ МАЛХАСЯН

преподаватель кафедры истории армянского народа факультета истории Ереванского государственного университета, кандидат исторических наук, доцент, г. Ереван, Республика Армения

Целью данной статьи является изучение основных характеристик современной демографической ситуации в Республике Армения в условиях демографических последствий пандемии COVID-19 и Арцахской войны 2020 г. Это позволяет не только описать текущий этап демографического перехода, но и предсказать будущие тенденции.

Для достижения данной цели мы поставили задачу представить и проанализировать данные, характеризующие естественный прирост – коэффициенты рождаемости и смертности, а также различные факторы, влияющие на них. Важное значение придавалось представлению соотношения брачности и разводимости как предпосылки для анализа фактора, непосредственно влияющего на рождаемость. С точки зрения анализа смертности особое внимание было уделено демографическим последствиям пандемии COVID-19 и Арцахской войны 2020 г.

Руководствуясь методами демографического макроанализа и историкосравнительного анализа, мы представили основные данные, характеризующие текущую демографическую ситуацию, их влияние на тенденции увеличения или уменьшения численности населения Республики Армения. В итоге мы пришли к выводу о том, что в условиях демографического кризиса современные демографические процессы переходят в этап демографической «зимы», то есть в состояние естественной убыли населения.

Ключевые слова: текущий этап демографического перехода, постоянное население РА, естественный прирост населения, суммарный коэффициент рождаемости, общий коэффициент рождаемости, воспроизводство населения, демографическая политика, пандемия COVID-19, Арцахская война 2020 г.

77

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.