Научная статья на тему 'ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐՈՒՄ'

ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐՈՒՄ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
382
51
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
АРМЯНСКАЯ ЦЕРКОВЬ / АРМЯНСКОЕ ДУХОВЕНСТВО / НАШЕСТВИЕ ТУРКОВ / ГЕРОИЧЕСКИЕ МАЙСКИЕ СРАЖЕНИЯ / ARMENIAN CHURCH / ARMENIAN CLERGY / TURKISH INVASION / HEROIC BATTLES OF MAY / Հայոց եկեղեցի / հայ հոգևորականություն / թուրքերի ներխուժում / Մայիսյան հերոսամարտեր

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Մակարյան Լիլիթ

Հայ առաքելական եկեղեցին իր գործունեությամբ մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի պատմության ընթացքում, հանդիսանում է ազգային արժեքների քարոզման, ազգապահպանության, պետականության ամրապնդման կարևոր հիմնասյուն: Հայ հոգևորականությունը ինչպես միշտ թուրքական արշավանքների ժամանակ ևս անմասն չմնաց զենքը ձեռքին մասնակցեց հայրենիքի պաշտպանության համար մղվող կռիվներին` հատկապես Մայիսյան հերոսամարտերին:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE CONTRIBUTION OF THE ARMENIAN CHURCH IN THE MAY HEROIC BATTLES IN 1918

The Armenian Apostolic Church through its activities has made a great contribution throughout the history of Armenia, being the main pillar of national values’ propaganda, nation’s preservation and the reinforcement of statehood. The Armenian clergy, as always during the Turkish campaigns also didn’t remain indifferent and took part in the battles for their homeland with arms, especially in the Heroic battles of May.

Текст научной работы на тему «ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐՈՒՄ

ԼԻԼԻԹ ՄԱԿԱՐՅԱՆ

Հայ առաքելական եկեղեցին իր գործունեության ողջ ընթացքում հանդիսացել է ազգային արժեքների քարոզման, ազգապահպանության, պետականության ամրապնդման կարևոր հիմնասյուն: Հայոց եկեղեցին մշտապես կանգնած է եղել իր ժողովրդի և պետության կողքին' հաճախ պայքար մղելով հայի ինքնության պահպանման համար: Պետականաության բացակայության պայմաններում

եկեղեցին կատարել է նաև քաղաքական կառույցի դեր և դարձել համայն հայության միավորիչ գործոն: Առաջին աշխարհամարտի ընթացքում և հատկապես 1918թ.

Մայիսյան հերոսամարտերի ժամանակ հայոց եկեղեցին գործուն մասնակցություն ունեցավ ծավալվող գործընթացներում: Հայ հոգևորականությունը զենք վերցրեց' հայրենիքը պաշտպանելու: Մայիսին կերտված պատմությունը մեր բոլորիս

հավաքական կենսագրությունն է: Մեր պապերի սխրանքն ու հերոսական անցյալը մեզ դարձրել են ավելի ուժեղ ու միասնական: Հուշագրությունները և սերնդե-

սերունդ փոխանցված ընտանեկան հիշողություններն են, որ արժեքավոր տեղեկություններ են հաղորդում, լրացնում ու հարստացնում են մեր պատմությունը, բացահայտում հերոսամարտերում մեծ ավանդ ունեցած տեղական գործիչների, այդ թվում' հայրենիքի համար մարտնչած հայ հոգևորականության սխրանքը և հերոսական դրվագները:

Հայրենիքի պաշտպանության գործում եկեղեցու մասնակցության մասին են վկայում բազմաթիվ արխիվային փաստաթղթեր, որոնցից է 1917թ. դեկտեմբերի 29-ին Ամենայն հայոց Գևորգ Ե կաթողիկոսին Մայր Աթոռի միաբանական ժողովի կողմից ուղղված զեկուցագիրը, ուր տեղեկացվում է, որ միաբանները որոշել են մեկնել ռազմաճակատ' թե' հոգևոր և թե' զինվորական ծառայություն իրականացնելու և այդ առումով խնդրում էին Վեհափառի թույլտվությունը1:

Հայ հոգևորականները ռազմադաշտ էին մեկնում ոչ միայն մարտական ծառայություն կատարելու, այլև Արևմտյան Հայաստանի գավառներում ծվարած հայության սոցիալ-տնտեսական, հոգևոր-կրոնական դրության, հին ձեռագրերի, վանքերի, մշակութային վիճակի մասին տեղեկություններ հավաքելու: Մասնավորապես Գևորգյան ճեմարանի ուսանող Հայկ Աճեմյանը 1918թ. հունվարի 5-ին Գևորգ Ե կաթողիկոսին հասցեագրած դիմումում տեղեկացնում էր Վան-Վասպուրականի գավառներ մեկնելու իր առաքելության մասին և խնդրում Վեհափառի թույլտվությունը և օժանդակությունը2:

Հայ հոգևորականներն առանց երկմտելու' կամավորագրվում էին, ստանում Վեհափառի թույլտվությունը և մեկնում ռազմադաշտ: Մայր Աթոռի միաբան Արիստակես վարդապետ Զուլոլյանը Եղիշե վարդապետ Շահումյանին 1918թ. փետրվարի 7-ին ուղղած նամակում գրում էր. «Մեր տանից յետ դարձայ, մեր կողմերը շատ վատ է, որ մի վստահութիւն չկա, թէ հայ և թէ թուրք արագօրէն զինւում են, Աստուած վերջը բարին անի, թէ ինչ կլինի, չեմ իմանում: Ս. Էջմիածնում և Երևանումն էլ դրութիւնը մխիթարական չէ... հայկական խմբերի հետ գնում են և վարդապետներ: Կիւրակի օրը գնացել են Կորիւն և Խորէն վարդապետները: Վաղըն

1 ՀԱԱ, ֆ. 57, ց. 2, գ.491, թ. 79 և շրջ.:

2 Վավերագրեր, հայ եկեղեցու պատմության, Մայր Աթոռ ս. Էջմիածինը առաջին հանրապետության տարիներին (1918-1920 թթ.), Կազմող՝ Ս. Ա. Բեհբության, Երևան 1999, էջ 13-14:

- 60 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

էլ գնում են Գիւտ և Ներսէս վարդապետները: Ինձ էլ չեմ իմանում երբ կվիճակուի գնալ, արդէն գրուած եմ...»1:

Նույն ժամանակ Վեհափառից ռազմաճակատ մեկնելու թույլտվություն էին խնդրել Գանձակի փոխանորդ Լևոն վարդապետ Պսերյանը և Հովսեփ վարդապետը2:

Հայ հոգևորականությունը նույնիսկ ամենածանր օրերին չլքեց իր ժողովրդին: Ալեքսանդրապոլի համար մղվող մարտերի ընթացքում քաղաքից չհեռացավ Ալեքսանդրապոլի փոխանորդ Արտակ վարդապետ Սմբատյանը3:

Հայրենիքի ճակատագրով մտահոգ Ամենայն հայոց կաթողիկոսը ռազմաճակատի և թեմերի հայ հոգևորականության, Հայոց ազգային խորհրդի և զինվորականության միջոցով գործուն կերպով տեղեկանում էր իրավիճակին և իր զգոն կեցվածքով և գործողություններով' կայունություն ապահովում երկրում: Վեհափառին զեկուցում էին ինչպես ռազմաճակատի դրության, այնպես էլ հաշտության բանակցություններրի, դրանց շուրջ հայկական քաղաքական հոսանքների տրամադրությունների մասին: Եպիսկոպոս Գևորգ Չորեքչյանը' Գևորգ Ե կաթողիկոսին ուղղած զեկուցագրում (1918թ. ապրիլի 4) Վեհափառին տեղեկացնում է Ալեքսանդրապոլում գեներալ Թ. Նազարբեկյանի հետ հանդիպման մանրամասները, որի ընթացքում վերջինս տեղեկացրել էր այդ պահին իր տրամադրության տակ եղած զորքի և դասալքության հետ կապված խնդիրների մասին: Գ. Չորեքչյանի կարծիքով նրանց ճակատ վերադարձնելու պարտքը ծանրանում էր հայ հոգևորականության, կանանց և մամուլի վրա4: Հայոց կաթողիկոսի հանձնարարականով հոգևորականները մեծ քարոզչական աշխատանք էին կատարում դասալքության դեմ մղվող պայքարում և շատերին վերադարձնում մարտադաշտ:

Գեներալ Մովսես Սիլիկյանը 1918թ. մայիսի 20-ին ներկայանալով կաթողիկոսին' առաջարկում է նրան մեկնել կաթողիկոսական ամառանոց5: Այս կապակցությամբ Երևանի պարետ Ա. Շահխաթունու հուշերից տեղեկանում ենք, որ Մ. Սիլիկյանը իրեն հեռախոսով հայտնել էր թուրքերի կողմից զինադադարի խզման և հարձակման մասին, հեռագրել էր նաև Արամ Մանուկյանին, որ համոզի կաթողիկոսին թողնի Էջմիածինը և մեկնի ամառանոց: Ա. Շահխաթունին և Արամ Մանուկյանն անմիջապես մեկնում են Ս. Էջմիածին: Վերջինս կաթողիկոսին խնդրում է մեկնել Բյուրական, բայց Գևորգ Ե-ն կտրականապես մերժում է' ասելով. «Ուրեմն վիճակը ծանր է: Ո'չ տղերքս, հայոց կաթողիկոսը նահանջողը չէ»: Վեհափառը կարգադրում է Տիրայր արքեպիսկոպոսին զարկել բոլոր եկեղեցիների զանգերը, որից հետո հոգևորականների հետ մտնում է տաճար, ծնկի իջնում և աղոթում: Վեհափառը դիմում է Երևանից եկած պաշտոնյաներին. «Ասացէ'ք հայ բանակին, թէ՝ ես տեղիցս չեմ շարժւում: Ես չեմ թողնում Ս. Էջմիածինը: Եթէ մեր զինւորները նրան չեն կարողանում պաշտպանել, և թուրքերը մտնելու են Ս. Էջմիածին, իմ դիակը պիտի գտնեն Ս. Իջման սրբավայրում»:

Գարեգին և Զավեն եպիսկոպոսները խնդրում են Վեհափառի թույլտվությունը' հայոց բանակը առաջնորդելու: Վեհափառը դիմելով նրանց' նշում է. «Գնացէ'ք, ասացէ'ք զինւորներին, որ նրանք պատասխանատու են բոլոր հայերի կեանքի

1 ՀԱԱ, ֆ. 60, ց. 1, գ. 255, թ. 12 և շրջ:

2 Ստեփան կերտող, Հայ հոգևորականության մասնակությունը XX դարի պատերազմներին և հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումներին, Երևան 1999, էջ 20:

3 Ստեփան կերտող նշվ. աշխ., էջ 19:

4

Վավերագրեր, հայ եկեղեցու պատմության, Մայր Աթոռ ս. Էջմիածինը առաջին հանրապետության տարիներին (1918-1920 թթ.), էջ 21-24:

5 Թրուշյան Հ., Սարդարապատի հերոսամարտը, Երևան 1965, էջ 139-140:

- 61 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

համար, մենք ոչ ոք չունենք մեր կողքին, բացի Քրիստոսից, որը մեր միակ ուժն է և մեզ օրհնում է»1:

Սարդարապատի ճակատամարտի նախօրյակին Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը «Մահապարտներ» անունով մկրտում է 5-րդ հայկական գունդը: Եզնիկ վարդապետ Ներկարարյանը, Թադևոս վարդապետ Հարությունյանը և Հովհաննես վարդապետ Տեր-Միքայելյանը շրջակա գյուղերից հավաքագրած 500 կամավորներով, Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանի և Զավեն եպիսկոպոս Մահտեսի-Բաբայանի առաջնորդությամբ գնում էին առջևից2:

Զավեն եպիսկոպոսը՝ որպես Էրզրումի հոգևոր առաջնորդ, Երզնկայից մինչև Արարատյան դաշտ հաճախ էր եղել առաջնագծում: Նա հայտնի նշանաձիգ էր, աչքի էր ընկել Վանի հերոսամարտում3:

Սարդարապատի ճակատամարտին մասնակցեցին նաև գյուղական ծխական հովիվներ' իրենց գլխավորած աշխարհազորային ջոկատներով, որոնց թվում էին Կոտայքի Թազա (Նոր Գյուղ) գյուղի քահանա Տեր Զաքար Տեր-Հարությունյանը, Էջմիածնի Գրամփա (Ծիածան) գյուղի ծխատեր Տեր Հովհաննես քահանան, Ջաֆարապատ (Արգավանդ) գյուղի ծխատեր Տեր Սահակ քահանան4:

Ինչպես Սարդարապատում, այնպես էլ Բաշ Ապարանում հայ հոգևորականությունն իր մասնակցությունը ունեցավ մղվող մարտերում:

Թուրքերն անարգել մտել էին Համամլու (Սպիտակ), գրավել շրջակա գյուղերը և շրջվել էին դեպի Ապարան: Սկսվել էին տեղահանվել Ապարանի սահմանային գյուղերը: Ապարանի գավառապետ Սեդրակ Ջալալյանը, Ապարանի գավառի Արագյուղ գյուղի բնակիչ, Երևանի ոստիկանության աշխատակից Արսեն Տեր-Պողոսյանը (Խենթի որդին), հոգևոր թեմի առաջնորդ Տեր Հովհաննես քահանա Տեր-Մինասյանը ստանձնում են ինքնապաշտպանության հրամանատարությունը: Ստեղծվում է պաշտպանության խորհուրդ' Տեր Հովհաննես Տեր-Մինասյանի նախա-գահությամբ5: Վերջինս իր ջոկատը զինելուց հետո, ինքն էլ զինված «Մաուզեր» ատրճանակով, սպայական թրով և «Մոսին» հրացանով, ձեռքն է վերցնում խաչը և օրհնում աշխարհազորայիններին: Տեր Հովհաննեսն ավարտել էր զինվորական դպրոց և ուներ ենթասպայի աստիճան: Բաշ Ապարանի հերոսամարտում թուրքերի առաջապահ զորամասերի վրա առաջին գնդակները արձակել են Դանագիրմազի (Նիգավան) ծխատեր Տեր Տաճատ քահանայի և Տեր Հովհաննեսի խմբերը6:

1918թ. մայիսի 19-ին Գյուլլուջա (Վարդենիս) գյուղի եկեղեցու շրջակայքում Տեր Հովհաննեսը կազմակերպում է բացօթյա Պատարագ և հայրենասիրական կոչով դիմում հավաքվածներին: Ս. Պատարագից հետո նա կամավորներին առաջնորդել է Նիգավան-Ճահճուտ-Միրաք հատվածը, որտեղ ձևավորվում է ճակատի առաջին գիծը: Տեր Հովհաննեսն անձամբ է ղեկավարել մարտերը Մուլքի-Սարալանջ հատվածում7:

Բաշ Ապարանում դիմադրությունը շարունակում էին Տեր Տաճատի կողմից թշնամուց գրոհով վերցրած մեկ գնդացրով, մինչև Սարդարապատից հասնում են կանոնավոր ջոկատները8:

Տեր Տաճատը ծառայել էր ռուսական բանակում, ծանոթ էր զինատեսակներին և մասամբ տիրապետում էր մարտավարության կանոններին: Նրա' ռուսերենով

Արամը մահուան յիսնամեակի առթիւ, Երևան 1991, էջ 508, 515-517:

2 Ստեփան Կերտող, նշվ. աշխ., էջ 21:

3 Թրուշյան Հ., նշվ. աշխ., էջ 141-143:

4 Ստեփան Կերտող, նշվ. աշխ., էջ 21:

5 Տիգրան Հայազն, Ապարանի հերոսամարտը, Երևան 2005, էջ 6:

6 Ստեփան Կերտող, նշվ. աշխ., էջ 24:

7 Տիգրան Հայազն, նշվ. աշխ., էջ 17-18:

8 Ստեփան Կերտող, նշվ. աշխ. էջ 24:

- 62 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

արձակած հրամանները խուճապ էին առաջացրել թշնամու ճամբարում, և թուրքերը կարծել էին, թե կռվում են ռուսական զորքի դեմ: Բաշ-Ապարանի 64-ամյա քահանա Տեր Ռաֆայելը Ս. Խաչ եկեղեցում կատարում է Սուրբ Պատարագի կարգը, որից հետո շրջանի մարտունակ ամբողջ բնակչությունը դուրս է գալիս թշնամու դեմ: Տեր Ռաֆայելը վիրավորվել էր թուրքերի կողմից: Քանի որ թշնամին Ապարանի վրա հարձակում էր գործել Սպիտակի կողմից, Տեր Տաճատին առաջինը օգնության էին հասել Գյուլլուջա գյուղի ջոկատը' քահանա Տեր Հովհաննեսի գլխավորությամբ, Դովրի գյուղի քահանա Տեր Գրիգորի, Փարպի գյուղի քահանա Տեր Գևորգի և եզդիների ջոկատները1:

Ղազնաֆար (Արագած) գյուղի ջոկատը ղեկավարում էր Տեր Դանիել քահանա Տեր Դանիելյանը, որի դրոշի ներքո էին համախմբվել Շիրաղալա (Վարդենուտ), Բլխեր (Շենավան), Թաքառլու (Ծաղկաշեն) գյուղերի բնակիչները2: Դանագիրմազի ջոկատը գլխավորում էր Տեր Տաճատ քահանան, Քուչակի խումբը' Տեր Հարություն քահանան3:

Ղարաքիլիսայի ճակատում հայ հոգևորականությունը ևս անմասն չմնաց: 1918թ. մայիսի 23-ին Դարպաս գյուղի ծխատեր Տեր Կոմիտաս քահանա Սարգսյանը, փամփշտակալներով գոտևորված և մինչև ատամները զինված, հնչեցնել է տալիս եկեղեցու զանգերը և, հավաքելով իր ծխականներին և Հաջիղարայի (Լեռնապատ) ու Ղշլարի (այժմ' Վանաձորի կազմում) գյուղացիներին, դիմադրություն կազմակերպում: Նույն օրը Ղարաքիլիսայում կայացած մի հավաքում Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյանը, գեներալ Ղամազյանը, գնդապետ Սամարցյանը և Նժդեհը որոշում են դիմադրություն ցույց տալ:

Ղարաքիլիսայի ճակատամարտին հայոց ուժերի մասնակցությունը շատ խիստ քննադատել է ճակատամարտի ականատես, հայ փախստականներին օգնող Արտակարգ հանձնաժողովի նախագահ Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյանը, որը Գևորգ Ե կաթողիկոսին ուղղված իր զեկուցման մեջ նշում է. «Ղարաքիլիսայում իմացանք, որ թուրքերը նույնիսկ մինչև Ղշլար գյուղը չէին հասել, հետևապես շտաբի և հայ զորքի փախուստը իր ահռելի հետևանքներով որևիցե հիմք չուներ...Շտաբի մասին մեր ասելիքները, նրա կազմալուծ և անկերպարան վիճակի մասին մեր հանձնաժողովը երևի առիթ կունենա իր ժամանակին մանրամասն զեկուցում տալու լիազոր մարմիններին: Այստեղ հարկ եմ համարում ասելու, որ այդ մարմինը շատ է անհամապատասխան իր դերին, և եթե Տփխիսի հետ ընդհատված չը լինեին փոստային և այլ հաղորդակցությունները, կարելի կը լիներ յուր ժամանակին հարկավոր փոփոխություն մտցնել և գուցե այսօրվա աղետի առաջ կանգնած չը լինեինք.»4:

Բացի հայրենիքի համար մղվող մարտական գործողություններում ունեցած մեծ ներդրումից' Հայոց կաթողիկոսի խնամակալության տակ էին նաև հազարավոր գաղթականներ, որբ ու անապաստան երեխաներ: Հայոց եկեղեցին հոգևոր սպասավորների միջոցով տեղերում կազմակերպում էր պարենավորման աշխատանքները և բաշխում արտասահմանի հայերից ուղարկված օգնությունը:

Հայ առաքելական եկեղեցին հոգևոր, ազգային և մնայուն արժեք է, որին ծառայելն ու սատարելը պետք է լինի յուրաքանչյուր հայի սրբազան պարտականությունը:

1 Խաչիկ Մաթևոսի Տեր-Ռաֆայելյան, Տոհմապատում, Երևան 2004թ., էջ 110-112:

2 Միհրան Հովհաննեսի Մուրադյան, Հայ ժողովրդի ինքնապաշտպանության ճակատամարտերին մասնակցող հոգևորականներ, «Էջմիածին» հանդես, Ս. Էջմիածին 1978, էջ 111:

3 Տիգրան Հայազն, նշվ. աշխ., էջ 23, 34, 49:

4 Ստեփան կերտող, նշվ. աշխ., էջ 25:

- 63 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Լիլիթ Մակարյան

ՀԱՏՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՄԱՑԻՍՑԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐՈՒՄ

Բանալի բառեր' Հայոց եկեղեցի, հայ հոգևորականություն, թուրքերի ներխուժում, Մայիսյան հերոսամարտեր

Հայ առաքելական եկեղեցին իր գործունեությամբ մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի պատմության ընթացքում, հանդիսանում է ազգային արժեքների քարոզման, ազգապահպանության, պետականության ամրապնդման կարևոր հիմնասյուն: Հայ հոգևորականությունը ինչպես միշտ թուրքական արշավանքների ժամանակ ևս անմասն չմնաց և զենքը ձեռքին մասնակցեց հայրենիքի պաշտպանության համար մղվող կռիվներին' հատկապես Մայիսյան հերոսամարտերին:

Lilit Makaryan

THE CONTRIBUTION OF THE ARMENIAN CHURCH IN THE MAY HEROIC BATTLES IN 1918

Keywords: Armenian Church, Armenian clergy, Turkish invasion, Heroic battles of

May

The Armenian Apostolic Church through its activities has made a great contribution throughout the history of Armenia, being the main pillar of national values’ propaganda, nation’s preservation and the reinforcement of statehood. The Armenian clergy, as always during the Turkish campaigns also didn’t remain indifferent and took part in the battles for their homeland with arms, especially in the Heroic battles of May.

Лилит Макарян

ВКЛАД АРМЯНСКОЙ ЦЕРКВИ В ГЕРОИЧЕСКИХ МАЙСКИХ СРАЖЕНИИЯХ 1918Г.

Ключевые слова: Армянская церковь, армянское духовенство, нашествие турков, героические майские сражения

Будучи столпом пропаганды национальных ценностей, сохранения нации, укрепления государственности, Армянская апостольская церковь своей деятельностью вносила огромный вклад на протяжении всей истории армянского народа. Армянское духовенство, как и всегда во времена турецких походов, не осталось безучастным и с оружием в руках приняло участие в боях за родину, в особенности в героических майских сражениях.

- 64 -

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.