Научная статья на тему 'ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ'

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
11
2
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Քաղաքական ընդդիմություն / ինստիտուտ / փոքրամասնություն / կուսակցություն / հասարակական կազմակերպություն / հասարակական-քաղաքական շարժում / ԶԼՄ / ուղեղային կենտրոն / Political opposition / institution / minority / party / NGO / socio-political movement / mass-media / think-tank

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Վահրամ Հովյան

Հոդվածի նպատակն է սահմանել «քաղաքական ընդդիմություն» հասկացությունը և մատնանշել դրա բովանդակությունը։ Այս շրջանակներում խնդիր է դրված ներկայացնել քաղաքական ընդդիմության տարբեր ընկալումները, դրանց հիման վրա տալ այդ հասկացության ընդհանուր բնութագիրը, ինչպես նաև ներկայացնել այն հաստատությունները, որոնք կազմում են ընդդիմության ինստիտուտի բովանդակությունը։ Կիրառվել են մասնագիտական գրականության բովանդակային վերլուծության, հայաստանյան և միջազգային փորձի դիտարկման, մտահայեցողության և այլ մեթոդներ։ Ըստ հիմնական եզրահանգումների՝ «ընդդիմություն» եզրը հասարակագիտական այլ եզրերի նման քաղաքագիտության ոլորտ է ներմուծվել բնագիտության ոլորտից։ Քաղաքական առումով այն ունի երկու իմաստ։ Առաջին իմաստով «ընդդիմություն» եզրը նշանակում է «հակադրություն, դիմադրություն» և այլն։ Երկրորդ իմաստով այն նշանակում է «քաղաքական հաստատություն, որ ներկայացնում է փոքրամասնությունների շահերը, հակադրվում է մեծամասնությանը և պայքարում է իշխանության համար»։ Քաղաքական ընդդիմությունը որպես ինստիտուտ ունի լայն և նեղ ընկալումներ։ Լայն իմաստով ընդգրկում է այն բոլոր հաստատությունները, որոնք մաս չեն կազմում իշխանությանը, իսկ նեղ իմաստով՝ խորհրդարանում փոքրամասնություն կազմող և իշխանության մեջ չընդգրկված խմբակցությունները։ Արևմտյան քաղաքագիտական միտքը հիմնականում հակված է դեպի ընդդիմության նեղ ընկալումը, այսինքն՝ խորհրդարանական ընդդիմությունը։ «Քաղաքական ընդդիմություն»-ը բազմաշերտ հասկացություն է։ Դրա մեջ մտնում են կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, հասարակական-քաղաքական շարժումները, ԶԼՄ-ները, ուղեղային կենտրոնները։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE CONCEPT OF POLITICAL OPPOSITION AND ITS CONTENT

The purpose of this paper is to define the concept of “political opposition” and to indicate its content. Within this framework the task is to present the different perceptions of political opposition, to give a general characterization of this concept on their basis, as well as to present those institutions, which constitute the content of the institution of opposition. In the course of the given research the content analysis of professional literature, the observation of Armenian and international experience, reflections and other methods were applied. According to the main conclusions, the term of “opposition”, like other terms of social sciences, was introduced into the sphere of political science from the sphere of natural science. In political sense it has two meanings. In the first meaning the term “opposition” means “contradiction, resistance” etc. In the second meaning it means “a political institution, which represents the interests of minorities, resists to majority and struggles for authority”. Political opposition as an institution has broad and narrow perceptions. In the broad sense it encompasses all the institutions, which are not a part of the government, and in the narrow one – constituting a parliament minority and not being included in the authority fractions. Western political thought is mainly inclined to the narrow perception of opposition, that is, parliamentary opposition. “Political opposition” is a multilayer concept. It includes parties, NGO-s, sociopolitical movements, mass-media, think-tanks.

Текст научной работы на тему «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ *

ՀՏԴ 328; 329 DOI: 10.52063/25792652-2023.4.19-77

ՎԱՀՐԱՄ ՀՈՎՅԱՆ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հասարակագիտության ամբիոնի դասախոս, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն vhovvan@vandex.ru ORCID: 0000-0002-2177-4887

Հոդվածի նպատակն է սահմանել «քաղաքական ընդդիմություն» հասկացությունը և մատնանշել դրա բովանդակությունը:

Այս շրջանակներում խնդիր է դրված ներկայացնել քաղաքական ընդդիմության տարբեր ընկալումները, դրանց հիման վրա տալ այդ հասկացության ընդհանուր բնութագիրը, ինչպես նաև ներկայացնել այն հաստատությունները, որոնք կազմում են ընդդիմության ինստիտուտի բովանդակությունը։

Կիրառվել են մասնագիտական գրականության բովանդակային վերլուծության, հայաստանյան և միջազգային փորձի դիտարկման, մտահայեցողության և այլ մեթոդներ։

Ըստ հիմնական եզրահանգումների՝ «ընդդիմություն» եզրը հասարակագիտական այլ եզրերի նման քաղաքագիտության ոլորտ է ներմուծվել բնագիտության ոլորտից։ Քաղաքական առումով այն ունի երկու իմաստ։ Առաջին իմաստով «ընդդիմություն» եզրը նշանակում է «հակադրություն, դիմադրություն» և այլն։ Երկրորդ իմաստով այն նշանակում է «քաղաքական հաստատություն, որ ներկայացնում է

փոքրամասնությունների շահերը, հակադրվում է մեծամասնությանը և պայքարում է իշխանության համար»։

Քաղաքական ընդդիմությունը որպես ինստիտուտ ունի լայն և նեղ ընկալումներ։ Լայն իմաստով ընդգրկում է այն բոլոր հաստատությունները, որոնք մաս չեն կազմում իշխանությանը, իսկ նեղ իմաստով՝ խորհրդարանում փոքրամասնություն կազմող և իշխանության մեջ չընդգրկված խմբակցությունները։ Արևմտյան քաղաքագիտական միտքը հիմնականում հակված է դեպի ընդդիմության նեղ ընկալումը, այսինքն՝ խորհրդարանական ընդդիմությունը։

«Քաղաքական ընդդիմություն»-ը բազմաշերտ հասկացություն է։ Դրա մեջ մտնում են կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, հասարակական-քաղաքական շարժումները, ԶԼՄ-ները, ուղեղային կենտրոնները։

Հիմնաբառեր' քաղաքական ընդդիմություն, ինստիտուտ, փոքրամասնություն, կուսակցություն, հասարակական կազմակերպություն, հասարակական-քաղաքական շարժում, ԶԼՄ, ուղեղային կենտրոն։

* Հոդվածը ներկայացվել է 12.10.2023թ., գրախոսվել' 02.11.2023թ., տպագրության ընդունվել' 30.12.2023թ.:

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4 (19), 2023 Քաղաքական ընդդիմության սահմանման փորձ

«Ընդդիմություն» (opposition) եզրն ունի ամենևին էլ ոչ քաղաքական կամ քաղաքագիտական ծագումնաբանություն։ Նախքան քաղաքականության մեջ կիրառվելը այն շրջանառության մեջ է եղել տրամաբանության, քերականության և աստղագիտության բնագավառներում ունենալով «հակադրություն» իմաստը։ Աստղագիտության ոլորտում, օրինակ, «օպպոզիցիա» եզրը բնորոշում է այնպիսի իրավիճակ, երբ երկու երկնային մարմիններ երկրից դիտարկելիս հայտնվում են հակառակ ուղղություններում։ Օրինակ' Լուսինը օպպոզիցիայի վիճակում է Արեգակի նկատմամբ, երբ Երկիր մոլորակը գտնվում է նրանց միջև (The New Encyclopedia Britannica)։

Քաղաքական առումով «ընդդիմություն» հասկացությունն ունի երկու հիմնական իմաստ։

1. Քաղաքական հակադրություն: Այս առումով «ընդդիմություն» եզրը

նշանակում է «հակազդեցություն, դիմադրություն, սեփական հայացքների, սեփական քաղաքականության հակադրում այլ հայացքներին, այլ քաղաքականությանը» (Краткий политический словарь): Այս տեսակետից ընդդիմությունը ենթադրում է որևէ սուբյեկտի քաղաքական հայացքների, գաղափարների և գործողությունների հակադրություն մեկ ուրիշի քաղաքական հայացքներին, գաղափարներին և գործողություններին (Mamytova 19): «Ընդդիմություն» տերմինը այս առումով նշանակում է «հակազդեցություն, դիմադրություն որոշակի քաղաքականությանը, քաղաքական գծին, քաղաքական գործունեությանը» (Политическая энциклопедия)։

2. Քաղաքական ինստիտուտ: Այս առումով «ընդդիմություն» եզրը նշանակում է քաղաքական կառույցների ամբողջություն, որոնք բնորոշվում են միմյանց հետ փոխկապակցված երեք հիմնական հատկանիշներով.

• Փոքրամասնություն լինելը: Քանի որ «ընդդիմությունն իրենից ներկայացնում է կառավարող վարչակարգի գործունեության մեջ չներկայացված շահերի և արժեքների արտահայտման նպատակ ունեցող քաղաքական ինստիտուտ» (Соловьев 242), դրանով իսկ ներկայացնում է փոքրամասնությանը, կոչված է պաշտպանելու փոքրամասնության շահերը, և ինքն էլ հանդիսանում է փոքրամասնություն։ Ժողովրդավարական վարչակարգերում իշխանությունները ձևավորվում են մեծամասնության կամաարտահայտության հիման վրա, ներկայացնում են վերջինիս և կոչված են պաշտպանելու նրա շահերը և դրանով իսկ պետական կառավարման համակարգում (մասնավորապես' խորհրդարանում) կազմում են մեծամասնություն։ Հիշյալ համգամանքներում ընդդիմությունը, լինելով «... այն քաղաքական ինստիտուտը, որը ստեղծված է արտահայտելու և պաշտպանելու իշխանության շահերից տարբերվող շահեր» (Mamytova 19), կոչված է արտահայտելու և պաշտպանելու փոքրամասնության շահերն ու արժեքները և կազմելու փոքրամասնություն պետական կառավարման մարմիններում (մասնավորապես' խորհրդարանում) իշխանության քանակական գերակշռության ֆոնին։

• Մեծամասնությանը կամ իշխանություններին հակադրվելը։ Արտահայտելով և պաշտպանելով իշխանության շահերից և արժեքներից տարբերվող շահեր և արժեքներ' ընդդիմությունն իր քաղաքական գործունեության մեջ կամա թե ակամա բախվում է մեծամասնության շահերին և հետևաբար ստիպված է հակադրվել վերջինիս։ Այս տեսանկյունից «ընդդիմություն» տերմինը «ընդհանուր անվանումն է այն կուսակցությունների, խմբերի, որոնք հանդես են գալիս ընդդեմ կառավարող կուսակցության կամ ընդդեմ կառավարության քաղաքականության» (Политический словарь)։

Քաղաքական ընդդիմությունը կարող է հակադրվել մեծամասնությանը ինչպես տեսական-գաղափարական, այնպես էլ գործնական քաղաքականության

մակարդակներով, քանի որ այն «հասարակության, սոցիալական խմբի,

կուսակցության կամ կազմակերպության ներսում քիչ թե շատ կազմակերպված անձանց խումբ է, որը վարում է քաղաքական հակազդեցության, հակադրության, դիմադրության գիծ տիրապետող հայացքների, մեծամասնության քաղաքականության և պրակտիկայի նկատմամբ» (Политическая энциклопедия)։

Տեսական-գաղափարական հակադրությամբ ընդդիմությունը

«մեծամասնության կամ տիրապետող կարծիքին հակառակ հանդես եկող անձանց կամ կուսակցությունների խումբ» է (Краткий политический словарь), իսկ ավելի արմատական բնորոշմամբ՝ «կազմակերպություն, կուսակցություն, անձ, որը հանդես է գալիս ընդդեմ տիրապետող կարծիքի, կառավարության, իշխանական համակարգի, սահմանադրության, ամբողջ քաղաքական համակարգի» (Политическая

энциклопедия)։

Գործնական քաղաքականության մակարդակով իր հակադրությամբ

ընդդիմությունը «քաղաքական փոքրամասնություն է, որը հակադրվում է քաղաքական մեծամասնությանը, տարվող քաղաքական կուրսին, պետական իշխանության իրականացման նպատակներին և մեթոդներին» (Политология:

Словарь - справочник)։

• Պայքարը քաղաքական իշխանության համար: Սույն հատկանիշը բխում է նախորդ՝ մեծամասնությանը հակադրվելու հատկանիշից այն իմաստով, որ ընդդիմությունը նաև քաղաքական իշխանության համար պայքարի միջոցով է արտահայտում և պաշտպանում իշխանությունների շահերին չհամապատասխանող շահեր: Այս տեսակետից ընդդիմությունը «կառավարական կուրսին հակադրվող և կառավարող կուսակցության (կուսակցությունների) հետ պետական իշխանության համար պայքար մղող կուսակցությունների, խմբերի և շարժումների քաղաքական գործունեությունն է» (Политическая энциклопедия)։ Այս հանգամանքը վառ

արտահայտվում է նաև հայ իրականության մեջ։ Ինչպես նշում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, իրենց գլխավոր խնդիրներից մեկն իշխանափոխությունն է (Հարցազրույց Սեյրան Օհանյանի հետ)։ Քանի որ այս տրամաբանությամբ ընդդիմություն է համարվում «... այն կուսակցությունների, կազմակերպությունների և շարժումների ամբողջությունը, որոնք ցանկանում են նվաճել քաղաքական իշխանությունը» (Mamytova 19), ապա այստեղից էլ բխում է «այն քաղաքական ուժը, որը իշխանություն չէ կամ չի տիրապետում քաղաքական իշխանությանը, ընդդիմություն է» բանաձևը։

Ընդդիմության վերոնշյալ երկու բնորոշումներից (քաղաքական հակադրություն և քաղաքական ինստիտուտ) առավել տարածված է երկրորդը' ընդդիմությունը՝ որպես քաղաքական ինստիտուտ (քաղաքական կառույցների ամբողջություն):

Ի մի բերելով ընդդիմության՝ որպես քաղաքական ինստիտուտի վերոնշյալ բնորոշումները՝ կարելի է տալ դրա հետևյալ սահմանումը. ընդդիմությունը փոքրամասնությանը (փոքրամասնություններին) ներկայացնող քաղաքական ինստիտուտ (կառույցների ամբողջություն) է, որը արտահայտում է մեծամասնության կամ իշխող վարչակարգի գործունեությամբ չարտահայտվող շահեր ու արժեքներ և պայքարում դրանց իրակացման համար, շատ հաճախ նաև իշխանության համար պայքարի միջոցով:

Ընդդիմությունը՝ որպես քաղաքական ինստիտուտ (կառույցների

ամբողջություն), իր հերթին ունի երկու իմաստ' լայն և նեղ: Լայն առումով «ընդդիմություն» եզրը ընդհանուր անվանումն է այն կառույցների, որոնք հանդես են գալիս կառավարող կուսակցության կամ կառավարության քաղաքականության դեմ (Политический словарь): Նեղ իմաստով «ընդդիմություն» նշանակում է

«խորհրդարանական ընդդիմություն», այսինքն' խորհրդարանում փոքրամասնություն կազմող կուսակցությունները։ Վերջիններս որպես ընդդիմություն բնորոշվում են երկու հատկությամբ.

1. Չմասնակցություն կառավարության ձևավորմանը: Այս հատկանիշով

խորհրդարանական ընդդիմությունը ամբողջությունն է այն կուսակցությունների, որոնք «ներկայացված են խորհրդարանում, սակայն կառավարության մեջ չեն մտնում և չեն աջակցում նրան» (Политическая энциклопедия)։

2. Հակադրություն կառավարությանը: Այս առումով խորհրդարանական

ընդդիմությունը «... կառավարության քաղաքականության դեմ հանդես եկող խորհրդարանական խմբակցություններ»^ է (Политический словарь)։

Այսպիսով՝ նեղ իմաստով ընդդիմությունը բնորոշվում է որպես «խորհրդարանի պատգամավորների խումբ կամ որևէ կուսակցության խորհրդարանական խմբակցություն, որը չի մասնակցում կառավարության ձևավորմանը, մի շարք հարցերում հանդես է գալիս կառավարական քաղաքականության դեմ» (Краткий политический словарь)։

Արևմտյան քաղաքագիտական միտքը հիմնականում հակված է դեպի ընդդիմության ինստիտուտի բնորոշման նեղ մոտեցումը' հասկանալով

խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները:

Ընդդիմության ինստիտուտի բովանդակությունը

Քաղաքական ընդդիմության ինստիտուտի բովանդակությունը կազմում են կուսակցությունները' բնականաբար ընդդիմադիր, հասարակական կազմակերպությունները, հասարակական-քաղաքական շարժումները, ԶԼՄ-ները, ինչպես նաև քաղաքական վերլուծական կենտրոնները (ուղեղային կենտրոններ, think tank-եր և այլն):

Ընդդիմադիր կուսակցությունը՝ որպես իշխանության համար պայքարող քաղաքական ինստիտուտ, իշխանության այլընտրանք է:

Ի տարբերություն քաղաքական կուսակցությունների' հասարակական կազմակերպություններն ու հասարակական-քաղաքական շարժումները չեն պայքարում իշխանությունը նվաճելու և իրականացնելու համար: Հասարակական կազմակերպությունները հիմնականում գործունեություն են ծավալում իրենց անդամների անհատական կամ հավաքական շահերը պաշտպանելու համար:

ՀՀ-ում գրանցված են հարյուրավոր հ/կ-ներ։ Դրանցից առավել ակտիվ են գործում հատկապես բնապահպանական և իրավապաշտպան կառույցները։ Բնապահպանական կառույցները, որոնք պայքարում են շրջակա միջավայրի մաքրության և բնության պահպանության համար, շրջակա միջավայրը աղտոտելու և դրան այլ կարգի վնասներ հասցնելու դեմ, առավել ակտիվ գտնվեցին, օրինակ, Թեղուտի անտառի ծառահատումների դեմ, Սոթքում ոսկու հանքավայրի շահագործման դեմ, որը սպառնալիք էր Սևանա լճի էկոհամակարգի համար, Թռչկանի ջրվեժի մոտ հիդրոէլեկտրակայան կառուցելու դեմ, Քաջարանում ուրանի հանքավայրի շահագործման դեմ, Երևանի Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները Մաշտոցի պողոտայում տեղակայելու դեմ, Ամուլ սարի ոսկու հանքի շահագործման դեմ պայքարում և այլն' հասնելով նշանակալի արդյունքների։ Օրինակ' բնապահպանական հ/կ-ների ծավալած պայքարի և ճնշումների շնորհիվ ՀՀ կառավարությունը հրաժարվեց Թռչկանի ջրվեժի վրա հիդրոէլեկտրակայան կառուցելու ծրագրից։

Ինչ վերաբերում է իրավապաշտպան կառույցներին, ապա դրանք պայքարում են ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարումների դեմ կամ այդ իրավունքների պաշտպանության համար։ Նշանավոր էր հատկապես իրավապաշտպան հ/կ-ների պայքարը Երևանում ծավալված շինարարության հետևանքով իրենց բնակարաններից զրկված քաղաքացիների (Բուզանդի փողոցի բնակիչների և այլն) իրավունքների պաշտպանության, բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մահվան հանգամանքների բացահայտման և ընդհանրապես բանակում

զինծառայողների անվտանգության ապահովման, նրանց իրավունքների

պաշտպանության և այլ ոլորտներում։

Ընդհանրապես հ/կ-ները ունենում են ֆինանսավորման երեք հիմնական աղբյուր.

• պետական ֆինանսավորում, երբ պետությունն է բյուջեից որոշակի գումարներ հատկացնում հ/կ-ների գործունեության համար.

• ֆինանսավորում մասնավոր հատվածի, հատկապես' բիզնեսի կողմից, երբ գործարարներն են հովանավորում հ/կ-ների գործունեությունը' այն ծառայեցնելով իրենց (բիզնես) շահերին.

• միջազգային (արտաքին) ֆինանսավորում, երբ այլ պետություններ կամ միջազգային կազմակերպություններ դրամաշնորհներ են հատկացնում հ/կ-ին որոշակի ծրագրերի իրականացման համար։

Հայաստանում հ/կ-ների գործունեության ֆինանսավորումը պետական բյուջեից և մասնավոր հատվածի կողմից դեռևս թույլ է կամ գտնվում է ցածր մակարդակի վրա։ Հ/կ-ները Հայաստանում հիմնականում ստանում են միջազգային ֆինանսավորում իրականացնելով տարատեսակ դրամաշնորհային ծրագրեր, ինչը առիթ է դառնում նրանց հաճախ արտաքին ուժերին ծառայելու մեջ մեղադրելու համար։ Ժամանակն է մտածելու այս բացը լրացնելու մասին։ Եթե պետական ֆինանսավորման անբավարարությունը կարելի է բացատրել բյուջետային սուղ միջոցներով, ապա մասնավոր հատվածի կողմից հ/կ-ների ֆինանսավորման անբավարարությունը բացատրվում է հիմնականում գործարար ընտրախավի անտարբերության և քաղաքացիական հասարակության դերի թերագնահատման կամ գիտակցման ոչ բավարար մակարդակով։

Ինչ վերաբերում է քաղաքական շարժումներին, ապա դրանք ընդհանուր բառերով կարելի է նկարագրել որպես մարդկանց համատեղ ձգտումներ ընդհանուր նպատակներին հասնելու համար։ Քաղաքական շարժումները տարբերվում են այլ շարժումներից նրանով, որ իրենց պայքարում օգտագործում են քաղաքական միջոցներ, պայքարում են իշխանության համար կամ ձգտում են ազդել իշխանությունների գործունեության վրա։

Հասարակական-քաղաքական շարժումները տարբերվում են

կուսակցություններից հետևյալ հիմնական բնութագրիչներով.

• Դրանք պայքարում են որևէ կոնկրետ խնդրի լուծման համար: Եթե կուսակցության մեջ մարդիկ միավորվում են գաղափարախոսության շուրջ, ապա քաղաքական շարժման մեջ' հանուն որևէ կոնկրետ նպատակի իրականացման:

• Քաղաքական շարժման մեջ ընդգրկվում են տարբեր քաղաքական հայացքների

ու գաղափարների տեր մարդիկ: Եթե կուսակցությունը գաղափարախոսական առումով մոնոլիտ է, ապա քաղաքական շարժումը բազմաշերտ է, քանի որ վերջինիս մեջ մարդիկ համախմբվում են որևէ կոնկրետ խնդրի լուծման համար' անկախ իրենց գաղափարական և աշխարհայացքային տարբերությունից։ Քաղաքական շարժման մեջ ներգրավվում են անգամ տարբեր գաղափարախոսական ուղղություների հետևող կուսակցություններ: Օրինակ' Արցախյան 44-օրյա պատերազմից հետո

Հայաստանում ձևավորվեցին «Հայրենիքի փրկության շարժումը» և «Դիմադրություն» շարժումը, որոնց մեջ ընդգրկվեցին ամենատարբեր գաղափարական ուղղությունների հետևորդ կուսակցություններ, կազմակերպություններ և անհատներ (Հարցազրույց Արծվիկ Մինասյանի հետ)։

• Քաղաքական շարժումների կյանքը, կուսակցությունների հետ համեմատած, շատ ավելի կարճ է։ Դրանք իրենց նպատակին հասնելուց հետո (կամ նպատակի անհասանելիության դեպքում) կա'մ թևակոխում են աստիճանական մարման փուլ (Вятр 319-321), կա'մ վերածվում են կուսակցությունների: Այսպես՝ աշխատավորների

շահերի պաշտպանությանը նպատակաուղղված արհմիութենական շարժումը անմիջական հիմք հանդիսացավ շատ սոցիալիստական կուսակցությունների ստեղծման համար։ Դրա ամենացայտուն օրինակը բրիտանական Լեյբորիստական կուսակցությունն է, որը ստեղծվեց ի կենսագործումն ընտրական և խորհրդարանական կազմակերպություններ ստեղծելու մասին 1899 թ. Թրեյդ-յունիոնների համագումարի որոշման (Дюверже 29-30)։ Կամ Եվրոպայում սկիզբ առած բնապահպանական շարժումները ժամանակի ընթացքում վերածվեցին բնապահպանական կուսակցությունների: Օրինակ' 1980 թ. Կառլսռուե քաղաքում Գերմանիայի բնապահպանական կազմակերպությունների համագումարը հիմք դրեց գերմանական «Կանաչների» կուսակցությանը (Քեռյան 49-51)։

Հայ իրականության մեջ 1988 թվականից Հայաստանում սկիզբ առած ընդդիմադիր համաժողովրդական շարժումը, սկզբում ինստիտուցիոնալացվելով ի դեմս «Ղարաբաղ» կոմիտեի, հետագայում վերածվեց «Հայոց համազգային շարժում» կուսակցության:

Քաղաքական շարժումների' կուսակցությունների վերաճման հաճախակի պրակտիկայի հետևանքով քաղաքական տեսության մեջ ձևավորվել է կարծիք, ըստ որի՝ քաղաքական շարժումը կուսակցության ինստիտուցիոնալացման ավելի ցածր աստիճանն է: Կամ էլ հակառակը' «... քաղաքական կուսակցությունը հանդիսանում է քաղաքական շարժման հատուկ, ինստիտուցիոնալացված օրինակ ...» (Вятр 313)։ Իսկ Մ. Դյուվերժեն նշում է, որ որոշ դեպքերում քաղաքական շարժումը քաղաքական կուսակցության նախատիպն է կամ նախնական կազմակերպությունը' վկայակոչելով այն պատմական փաստը, որ կուսակցությունների մի մասն էլ ձևավորվել է քաղաքական շարժումների (ընդհատակյա կազմակերպությունների) հիման վրա, և այդ կազմակերպությունները փաստացիորեն հանդիսացել են ապագա կուսակցությունների սաղմերը կամ նախնական կազմակերպությունները'

նախատիպերը։

ԶԼՄ-ները հաճախ անվանվում են հրապարակային իշխանության ինստիտուտ։ Դրանք, բացի տեղեկատվության աղբյուր լինելուց, միաժամանակ իրականացնում են նաև քարոզչական' հասարակական կարծիքի ձևավորման գործառույթ։ Ընդդիմադիր ԶԼՄ-ները հասարակության ընդդիմադիր հատվածի և ընդդիմադիր քաղաքական ուժերի հայացքներն ու շահերը արտահայտողներն են և միաժամանակ նրանց մեջ համապատասխան տրամադրություններ ու դիրքորոշումներ ձևավորողները։

Ինչ վերաբերում է ուղեղային կենտրոններին, ապա ներկայումս քիչ են հանդիպում այդպիսի հաստատություններ, որոնք լինեն լիովին անկախ, իսկ իրենց քաղաքական վերլուծություններում' լիովին օբյեկտիվ: «Քաղաքականության մեջ յուրաքանչյուր տեսաբան այնքան սերտ է կապված որոշակի քաղաքական հոսանքի հետ, որ կարելի է խոսել անգամ մտածողության ոճերի տարբերության մասին, որը տարածվում է նաև տրամաբանության վրա» (Ենգոյան 8-9)։ Մեր օրերում ավելի ու ավելի ակնհայտ է դառնում այն միտումը, որ ուղեղային կենտրոններն այս կամ այն քաղաքական ուժի ինտելեկտուալ հենարանն են և իրենց մտավոր արտադրանքն էլ ծառայեցնում են այդ ուժի շահերին, ընդհուպ մինչև «բարեփոխումների նախագծերի և օրենսդրական առաջարկությունների պատրաստումը» (Дюверже 243): Հետևաբար ուղեղային կենտրոնների քաղաքական վերլուծություններն իրենց վրա գնալով ավելի և ավելի ակնհայտորեն են կրում այս կամ այն քաղաքական ուժի գաղափարախոսության ու շահերի դրոշմը:

Այդպիսով՝ ուղեղային կենտրոնները ինչ-որ տեղ հանդիսանում են քաղաքական յուրահատուկ դպրոցներ, որոնց մտավոր գործունեությունը ծառայեցվում է այս կամ այն գաղափարական ուղղության առաջմղմանը:

ՀՀ-ում առաջին ուղեղային կենտրոնը' Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (այսուհետ' ՌԱՀՀԿ), բացվել է 1994 թ.

արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից: Կենտրոնի աշխատակիցները հետագայում համալրեցին Ր. Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ստեղծված ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության շարքերը:

ՀՀ առաջատար ուղեղային կենտրոններից էր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը, որը, ստեղծվելով 2000 թ. («Նորավանք ԳԿՀ» պաշտոնական կայք), գործել է մինչև 2019 թթ.։ Այն ուներ ազգային պահպանողական հստակ կողմնորոշում: Այնտեղ իրականացվող ուսումնասիրությունները, բացի զուտ քաղաքական վերլուծություններից, միտված են եղել նաև հայ ժողովրդի հոգևոր անվտանգության ապահովմանը, ազգային ինքնագիտակցության բարձրացմանը, այսօրվա

գլոբալացվող աշխարհում հայ ազգային ինքնության պահպանմանը և այլն:

Ընդդիմության ինստիտուտի բովանդակության վերլուծությունից ակնհայտ է, որ այն բազմաշերտ հասկացություն է: Ընդդիմությունը ոչ թե մեկ, այլ մեկից ավելի և միմյանցից տարբեր ինստիտուտների ամբողջություն է:

Այսպես՝ ընդդիմություն կարող են լինել քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, հասարակական-քաղաքական

շարժումները, ԶԼՄ-ները, ուղեղային կենտրոնները: Ընդդիմությունը բազմաշերտ հասկացություն է նաև այն դեպքում, երբ որպես ընդդիմություն դիտարկվում է ինստիտուտների վերոհիշյալ տեսակներից յուրաքանչյուրը' առանձին վերցրած: Օրինակ' ընդդիմությունը սովորաբար բաղկացած չի լինում մեկ կուսակցությունից: Ընդդիմադիր դաշտը կազմում են մեկից ավելի կուսակցություններ, որոնք միմյանցից տարբերվում են գաղափարախոսությամբ, ծրագրերով, առաջնորդների անհատական գծերով և այլ հատկանիշներով:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Ենգոյան, Աշոտ. Արդի դարաշրջանի գաղափարախոսական հոսանքները. ԵՊՀ հրատ., Երևան, 2002։

2. Հարցազրույց Արծվիկ Մինասյանի հետ,

https://www.youtube.com/watch?v=xYMEpYii5NA (մուտք՝ 25.12.2023)։

3. Հարցազրույց Սեյրան Օհանյանի հետ,

https://www.youtube.com/watch?v=qsReZgrtsOQ (մուտք՝ 25.12.2023)։

4. «Նորավանք ԳԿՀ» պաշտոնական կայք,

http://www.noravank.am/arm/about/structure.php (մուտք՝ 25.12.2023)։

5. Քեռյան, Գարիկ. Քաղաքական կուսակցություններ. Մխիթար Գոշ, Երևան, 1996։

6. Вятр, Ежи. Социология политических отношений. «Прогресс», Москва, 1979.

7. Дюверже, Морис. Политические партии. Академический проект; Трикста, Москва, 2007.

8. Краткий политический словарь. Политиздат, Москва, 1989.

9. Мангейм, Карл. Идеология и утопия. Москва, 1994.

10. Политическая энциклопедия, в двух томах, том 2, Мысль, Москва, 2000.

11. Политический словарь. Государственное издательство политической литературы, Москва, 1956.

12. Политология: Словарь - справочник. Гардарики, Москва, 2000.

13. Соловьев, Александр. Политология: политическая теория, политические технологии. Аспект пресс, Москва, 2000.

14. Mamytova, Elvira. Theoretical and Methodological Approaches to the Analysis of Political Opposition in Stumbling but Struggling: Political Opposition in Four Post-Soviet Countries. Strategy, Moscow, 2004.

15. The New Encyclopedia Britannica, Micropedia, Volume 8, 15-th Edition, Chicago, Auckland, London, Manila, Paris, Rome, Seoul, Sydney, Tokyo, 1998.

WORKS CITED

1. Djuverzhe, Moris. Politicheskie partii [Political Parties]. Akademicheskij proekt; Triksta, Moskva, 2007. (in Russian)

2. Engoyan, Ashot. Ardi darashrjani gaghap'araxosakan hosanqnery' [The Ideological Flows of the Contemporary Era], EPH hrat., Erevan, 2002. (in Armenian)

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

3. Harcazruyc Arc'vik Minasyani het [The Interview with Artsvik Minasyan],

https://www.youtube.com/watch?v=xYMEpYii5NA (Accessed: 25.12.2023). (in Armenian)

4. Harcazruyc Seyran O'hanyani het [The Interview with Seyran Ohanyan],

https://www.youtube.com/watch?v=qsReZgrtsOQ (Accessed: 25.12.2023). (in Armenian)

5. Kratkij politicheskij slovar' [Brief Political Dictionary]. Politizdat, Moskva, 1989. (in Russian)

6. Mangejm, Karl. Ideologija i utopija [Ideology and Utopia], Moskva, 1994. (in Russian)

7. «Noravanq GKH» pashtonakan kayq [“Noravank SEF” official website],

http://www.noravank.am/arm/about/structure.php (Accessed: 25.12.2023). (in Armenian)

8. Politicheskaja jenciklopedija. v dvuh tomah, tom 2 [Political Encyclopedia in two volumes, V.2], Mysl', Moskva, 2000. (in Russian)

9. Politicheskij slovar' [Political Dictionary], Gosudarstvennoe izdatel'stvo

politicheskoj literatury, Moskva, 1956. (in Russian)

10. Politologija: Slovar' – spravochnik [Political Science: Dictionary – Reference Book] . Gardariki, Moskva, 2000. (in Russian)

11. Qer'yan, Garik. Qaghaqakan kusakcut'yunner [Political Parties] . Mxit'ar Gosh, Erevan, 1996. (in Armenian)

12. Solov'ev, Aleksandr. Politologija: politicheskaja teorija, politicheskie tehnologii [Political Science: Political Theory, Political Technologies], Aspekt press, Moskva, 2000. (in Russian)

13. Vjatr, Ezhi. Sociologija politicheskih otnoshenij [Sociology of Political Relations] . «Progress», Moskva, 1979. (in Russian)

THE CONCEPT OF POLITICAL OPPOSITION AND ITS CONTENT

VAHRAM HOVYAN

Armenian State University of Economics Department of Social Sciences, lecturer,

Yerevan, the Republic of Armenia

The purpose of this paper is to define the concept of “political opposition” and to indicate its content.

Within this framework the task is to present the different perceptions of political opposition, to give a general characterization of this concept on their basis, as well as to present those institutions, which constitute the content of the institution of opposition.

In the course of the given research the content analysis of professional literature, the observation of Armenian and international experience, reflections and other methods were applied.

According to the main conclusions, the term of “opposition”, like other terms of social sciences, was introduced into the sphere of political science from the sphere of natural science. In political sense it has two meanings. In the first meaning the term “opposition” means “contradiction, resistance” etc. In the second meaning it means “a political institution, which represents the interests of minorities, resists to majority and struggles for authority”. Political opposition as an institution has broad and narrow perceptions. In the broad sense it encompasses all the institutions, which are not a part of the government, and in the narrow one – constituting a parliament minority and not being included in the authority fractions. Western political thought is mainly inclined to the narrow perception of opposition, that is, parliamentary opposition.

“Political opposition” is a multilayer concept. It includes parties, NGO-s, sociopolitical movements, mass-media, think-tanks.

Keywords: political opposition, institution, minority, party, NGO, socio-political movement, mass-media, think-tank.

ПОНЯТИЕ ПОЛИТИЧЕСКОЙ ОППОЗИЦИИ И ЕЁ СОДЕРЖАНИЕ

ВАГРАМ ОВЯН

преподаватель кафедры обществоведения Государственого экономического университета Армении, г. Ереван, Республика Армения

Целью статьи является дать определение политической оппозиции и показать её содержание.

В этом контексте поставлена задача представить различное понимание политический оппозиции, на этой основе дать общую характеристику этого понятия, а также представить те структуры, которые составляют содержание института оппозиции.

В работе над статьей были применялись методы контент-анализа профессиональной литературы, мониторинг армянского и международного опыта, различных точек зрений и т. д.

По основным итогам исследования можно заключить, что термин «оппозиция», как и другие обществоведческие термины перешел в сферу политологии из сферы естествознания. В политическом контексте это понятие имеет два смысла. В первом смысле термин «оппозиция» означает противопоставление, сопротивление и т. д. Во втором смысле он означает политический институт, который представляет интересы меньшинств, сопротивляется большинству и борется за власть. Политическая оппозиция как институт имеет широкое и более узкое восприятие. В широком смысле она включает все те институты, которые не составляют часть власти, а в узком смысле – составляющее в парламенте меньшинство и не входящие во власть фракции. Западная политологическая мысль склонна преимущественно к узкому пониманию термина «оппозиция», понимая под ним парламентскую оппозицию.

Политическая оппозиция – многокомпонентное понятие. В её входят партии, общественные организации, общественно-политические движения, СМИ, мозговые центры.

Ключевые слова: политическая оппозиция, институт, меньшинство, партия, общественная организация, общественно-политическое движение, СМИ, мозговой центр.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.