Научная статья на тему 'Տեխնոլոգիական կախվածությունը որպես հիմնախնդիր'

Տեխնոլոգիական կախվածությունը որպես հիմնախնդիր Текст научной статьи по специальности «Языкознание и литературоведение»

CC BY
248
126
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
համացանց / տեխնոլոգիա / կախվածություն / հոգեկան առողջություն / մանկավարժական կանխարգելում / վիրտուալ սոցիալականացում:

Аннотация научной статьи по языкознанию и литературоведению, автор научной работы — Самвел Асатрян

Հոդվածում քննարկված է տեխնոլոգիական կախվածությունը որպես դարի հիմնախնդիր: Վերլուծված են տեխնոլոգիական կախվածության վերաբերյալ տարբեր հեղինակների գիտական մոտեցումները: Հոդվածում ներկայացված է նաև հեղինակի իրականացրած սոցիոլոգիական հարցումը հիմնախնդրի վերաբերյալ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ТЕХНОЛОГИЧЕСКАЯ ЗАВИСИМОСТЬ КАК ПРОБЛЕМА

В статье обсуждается проблема технологической зависимости. Анализируются научные подходы различных авторов по технологической зависимости. В статье дается также результаты соцопроса по проблеме.

Текст научной работы на тему «Տեխնոլոգիական կախվածությունը որպես հիմնախնդիր»

 ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԻՍՆԱԽՆԴԻՐ

Սամվել Ասատրյան՛

Բանալի բաոեր համացանց, տեխնոլոգիա, կախվածություն, հոգեկան առողջություն, մանկավարժական կանխարգելում, վիրտուալ սոցիալականացում:

Վերջին տարիներին տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները լայնորեն մուտք են գործել մարդկային գործունեության բոլոր ոլորտներ: Սա բացատրվում է դյուրակիր հեռախոսների (smartphone) լայն հասանելիությամբ:

Համաշխարհային միտումները վկայում են, որ 2016թ. առաջին կիսամյակում աշխարհում դյուրակիր հեռախոսների վաճառքը հասել է 288,9 միլիոն միավորի, իսկ ահա տարեվերջին այդ թիվը գերազանցել է 314,5 միլիոնը: Այս ամենը վկայում է, որ շուկան շատ արագ է զարգանում, և պահանջարկը օր օրի ավելանում է: Անմասն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը* 1:

Վիճակագրությունը վկայում է, որ 2016թ. վերջի դրությամբ Հայաստանում բջջային բաժանորդների (ներառյալ լայնաշերտ ինտերնետի բաժանորդները) թիվը կազմել է 3.652.269, 2014թ. վերջի համեմատ սույն ցուցանիշն աճել է 27.891-ով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից (միայն կանխավճարային և հետվճարային բաժանորդները) օգտվող բաժանորդների թվաքանակը կազմել է 3.321.593, ինչը 2014թ. նույն ցուցանիշից պակաս է 11.139-ով2:

Տեխնոլոգիական այս զարգացումներին զուգընթաց գիտական շրջանակներում ակտիվորեն կիրառվում է «տեխնոլոգիական կախվածություն» եզրույթը: Երբեմն այս եզրույթը գործածվում է որպես «համացանցային կախվածություն», չնայած վերջինն առավել կոնկրետ, նեղ իմաստ ունի:

՚ Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, մանկ. գիտ. թեկնածու։

1 http://androidios.org/statistika-prodazh-smartfonov-za-vtoroy-kvartala-2016-goda/

2 http://armstat.am/am/

Բազմաթիվ են հետազոտությունները, գիտական հրապարակումները և գիտաժողովները, որոնցում խոսվում է տեխնոլոգիական, համացանցա-յին կախվածությունների որպես ժամանակակից վարքաբանական և հոգեկան խանգարման մասին։

Ցանկացած նոր տեխնոլոգիա ներդնելիս պահանջվում է փորձարարական մի ժամանակահատված, որպեսզի անհատի և հասարակության վրա դրանց դրական և բացասական ազդեցությունները դառնան չափելի։

Որքան արագ են զարգանում ժամանակակից տեխնոլոգիաները, այնքան մեծ է դրանց կիրառման հետևանքով առաջացած բացասական դրսևորումների հավանականությունը։ Այդ իսկ պատճառով առաջանում է երևույթի մանրազնին պատճառահետևանքային ուսումնասիրության անհրաժեշտություն։

Այսօր իրականացվող ուսումնասիրությունները հիմնականում միտված են այս նոր կլինիկական և սոցիալական երևույթների բացահայտմանը, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել հասարակության վիրտուալ վարքի մասին և հասկանալ, թե ինչպես են մարդիկ օգտվում նոր տեխնոլոգիաներից։ Տեխնոլոգիական կախվածությունն ազգային հիմնախնդիր է ճանաչվել ոչ միայն ԱՄՆ-ում, այլև այնպիսի երկրներում, ինչպիսիք են Չինաստանը, Հարավային Կորեան և Թայվանը։ Հիմնախնդիրն ընդգրկվել է նաև հանրային առողջության ոլորտի մարտահրավերների շարքում [1]։

Վերջին տարիների ուսումնասիրությունները դիտարկում են տեխնոլոգիական կախվածության տարածվածությունը և խանգարման հետ կապված պատճառները։

Ուսումնասիրությունների մեծ մասն ուղղված է պարզելու միջնորդավորված հաղորդակցության ազդեցությունը նոր, ինտերակտիվ բնույթին հարմարվելու մարդկանց կենսագործունեության վրա։

Համացանցային կախվածություն, համացանցի չարաշահում, համա-ցանցի հիվանդագին կիրառում... Սրանք եզրույթներ են, որոնք բազմաթիվ հետազոտողների քննարկումների առարկա են պայմանավորված երևույթի անվանակոչման հանգամանքով:

Այսօր գոյություն ունի երկու տարբեր տեսակետ. հետազոտողների մի մասը պնդում է, որ տեխնոլոգիական կախվածության դեպքում պետք է կիրառել վարքային թերապիայի հատուկ տեխնիկաներ բուժելու այդ կախվածությունը որպես ախտաբանական խանգարում, մյուս մասն այն կարծիքին է, որ դեռ պետք է հետազոտություններ անցկացվեն նախքան այն հիվանդություն որակելը [2]։ Մեկ այլ տեսակետ գոյություն ունի, որի համա-

ձայն այն սոցիալ-հոգեբանական, մանկավարժական հիմնախնդիր է, և դրա կանխարգելումը մանկավարժ-հոգեբանների գործառույթն է:

Հայտնի ամերիկացի գիտնական, հոգեբան Ք.Յանգը համացանցային կախվածությունը որպես հոգեկան առողջության խնդիր որակող տեսաբաններից է։ Նա նշում էր, որ համացանցային կախվածություն կարող է ունենալ յուրաքանչյուրը, և որևէ ժողովրդագրական տարանջատում այս դեպքում չի կարող լինել։ Վիրտուալ տարածությունը պետք է որ ունենա մի մութ կողմ, որը ստիպում է մարդկանց, մոռանալով իրենց անձնականը, առողջությունն ու ընտանիքը, գերադասել իրենց ժամանակն անցկացնել համացանցում և տրվել տեխնոլոգիային։ Ք.Յանգն առանձնացնում է անհատի այն գործողությունները և պարտականությունները, սոցիալական դերերը, որոնք անտեսվում են հանուն ինտերնետի։ Այսպիսի գործողությունները բավական մեծ դեր ունեն ժամանակակից հասարակության կենսակերպում, և որոշ մարդիկ, պլանավորած գործողությունների փոխարեն, զբաղվում են ինտերնետային ժամանցով։ Ի տարբերություն զբաղմունքի այլ տեսակների գրքի ընթերցման կամ հեռուստացույց դիտելու, որոնք ունեն ժամանակի որոշակի սահմանափակումներ, համացանցի օգտագործումն անսահմանափակ է [3]։

Մեկ այլ տեսաբան Մ.Գրիֆիթսը, կախվածությունը սահմանում է վեց չափանիշով ցայտունություն, տրամադրության անկայունություն, հանդուրժողականություն, զրկանքի համախտանիշ, կոնֆլիկտներ և կրկնվելու բարձր հավանականություն [4]։

Ըստ նրա տեխնոլոգիական կախվածությունը տարբերվում է մնացածներից նրանով, որ դրանք գործնականում սահմանվում են որպես ոչ քիմիական խանգարումներ, որոնք ներառում են մարդ - մեքենա փոխհարաբերությունները։ Դրանք կարող են լինել պասիվ (օրինակ' հեռուստացույցը) կամ ակտիվ (օրինակ' համակարգչային խաղերը) և սովորաբար պարունակում են ինդուկտիվ և խթանիչ գծեր, որոնք կարող են դառնալ հիվանդագին զարգացումների առաջացման պատճառ։

Ինտերնետային կախվածության չափանիշներից է զրկանքի համախտանիշը, որի հետևանքով դրսևորվում են մեղքի և տագնապի զգացումներն այն պատճառով, երբ գործողությունները չեն իրականացվել համաձայն պլանավորածի։

Եթե անձը երկար ժամանակ է տրամադրում որևէ զբաղմունքի, մնացած գործերով զբաղվելու բավարար ժամանակ չի մնում։ Այստեղ «խթանիչ-

ներ» բառի փոխարեն կարելի է առաջարկել «անընդհատություն» կամ «շարունակականություն» եզրույթը. սկզբնական շրջանում մի գործողություն արվում է սիրով, որը, սակայն, ընթացքում վեր է ածվում «կախվածության»։ Նախընտրելի գործունեությամբ զբաղվելը դրական է և օգտակար, սակայն երբ այն սկսում է վերածվել կախվածության, այդ գործունեության հետ կապված արժեքներն ու նկատառումները դառնում են բացասական և կործանարար։ «Սիրելը» կարող է վերածվել «նախընտրության», որը հետո կարող է դառնալ «սովորություն»։ Սովորությունները կարող են վերածվել «սևեռվածության», որոնք սակայն խստորեն տարբերվում են «կախվածությունից։ Երբ սևեռվածությունը վեր է ածվում կախվածության, այն արդեն դառնում է շարունակական։

Վ.Գլասերն իր «Դրական կախվածություն» աշխատությամբ փորձում է ապացուցել, որ ոչ բոլոր կախվածություններն են բացասական։ Ըստ Գլա-սերի մեր կյանքում կարևորվում է երեք գործողություն սիրելը և սիրվելը, մյուսների կողմից ընդունվելը, երջանիկ լինելն ու ներգրավված լինելը նրանում, ինչ մենք իմաստալից ենք համարում։ Երջանկության և իմաստալից կյանքի խթանիչներից մեկը համարվում է նախընտրած զբաղմունքի հանդեպ ունեցած դրական կախվածությունը։ Հիմնվելով այս փաստարկի վրա կարելի է ասել, որ տեխնոլոգիաներից օգտվելը շատերին դարձնում է սոցիալապես վստահ, առօրյան իմաստալից և տալիս առավելություններ։ Վ.Գլասերի կարևորագույն բնորոշումներից մեկի համաձայն այն «ուղեղի գործունեության մի վիճակ է, որտեղ բացակայում է ինքնաքննադատումը, և որը խթանում է անհատի մեջ բարեկեցիկ և ուժեղ լինելու զգացումը։ Նրանց մոտ, ում տեխնոլոգիաների օգտագործումն անհանգստացնում է կամ առաջացնում խնդիրներ, աշխատում է ուղեղի ինքնաքննադատական մասը։ Նրանց համար, ովքեր հաճախ օգտվում են համացանցից և տառապում ախտանշաններով, համացանցը դրական կախվածություն չի համարվում։ Այդ դեպքում նրանց կարելի է անվանել տեխնոլոգիական կախվածություն ունեցող անձ, ինչը կարող է հանգեցնել ժամանակի զուր վատնման և համարվել խնդրահարույց կախվածություն» [5]։

Գոյություն ունեն կախվածության մի շարք անվանումներ.

• համացանցային կախվածություն (IAD),

• համացանցի հիվանդագին/ախտաբանական օգտագործում (PIU),

• համացանցի չարաշահում (EIU),

• համացանցի կոմպուլսիվ/սևեռուն/ օգտագործում (CIU)։

Տեխնոլոգիաների և հասարակության միջև փոխհարաբերությունների ամբողջական մոդելը մանրամասնորեն ուսումնասիրել է Մ.Քաստելսը։ Ներկայիս սերնդի համացանց օգտագործողների ցուցաբերած հետաքրքրությունը սպառման մի տեսակ է, որն առաջացել է կապիտալիստական հասարակարգում կուտակման պահանջի պատճառով, որտեղ շեշտը դրվում է ինքնաիրացման և անկախության վրա, և երկրորդային է համարվում նրա հասարակական, թե անհատական լինելը, անձնական, թե մասնագիտական ոլորտներում դրսևորվելը [6]։

Ժամանակակից տեխնոլոգիաները լայն հնարավորություն են ընձեռում ուսուցանման և ժամանցի կազմակերպման համար։ Բացի այդ, համա-ցանցը համարվում է սոցիալական հաղորդակցության կարևոր միջոց։

Համացանցից օգտվող անձինք հիմնականում ծավալում են հետևյալ գործունեությունները.

• էլեկտրոնային շփում տարբեր վիրտուալ սոցիալական ցանցերում (Facebook, Twitter, Odnoklassniki),

• տեղեկատվության որոնում համացանցում (Yahoo, Google),

• էլեկտրոնային նամակագրություն (E-mail),

• գիտական և մասնագիտական գործունեության ծավալում (գիտական և հրապարակախոսական տեղեկատվության ուսումնասիրում),

• կրթական գործընթացի կազմակերպում (առցանց (online) տարբերակով),

• ինտերնետային կայքէջի նախագծում, ստեղծում և համալրում,

• մշակութային ոլորտի ուսումնասիրություններ,

• անդամություն տարբեր բլոգերում (ժամանցային, մասնագիտական, անձնական և կորպորատիվ),

• առևտրային գործունեության ծավալում (առցանց (online) խանութներ, սպասարկում, խորհրդատվություն և այլն),

• վիրտուալ, համացանցային խաղեր,

• երաժշտության ու ֆիլմերի վերբեռնում և վարբեռնում, դրանց ունկնդրում, դիտում և այլն:

Ըստ Մ.Մակերետի և Ջ.Անդերսոնի «որոշ երիտասարդների համար ժամանակակից տեխնոլոգիաները վերածվում են մշակութային կարևորագույն գործիքի», միջոց, որով նրանք և հաղորդակցվում են, և փորձարկում այն, ինչն իրենցն են համարում [7]։

Ա.4ոյսկուևսկիև, Օ.Բաբաևան համացանցային կախվածության հիմ-նախնդրի ուսումնասիրմամբ զբաղվող առաջատար ռուս հետազոտողներից են, որոնց ուսումնասիրման շրջանակներում է գտնվում մարդկանց համա-ցանցում ծավալած գործունեությունը և դրա ազդեցությունը նրանց վրա, վիրտուալ իրականության հոգեբանական դիրքորոշումը։ Նրանք նշում են, որ «մարդ-համակարգիչ/հեռախոս-համացանց» շղթայում հնարավոր է երկու փոխկապված զարգացման տարբերակ դրական և բացասական։ Երկրորդ դեպքում համացանցի հաճախակի օգտագործումը կախվածության հոգեբանական դրսևորում է, որն էլ հիմնականում դրսևորվում է վարքային և հետաքրքրությունների նկատմամբ վերահսկողության խնդիրների տեսքով, ինչն էլ հանգեցնում է անձնային փոփոխությունների [8]։

Սոցիոլոգիական մենկաբանման տեսանկյունից' անձը դուրս է գալիս ռեկուրսիվ փոխազդեցությունից' տվյալ իրավիճակում իր վրա կրելով ուրիշների դերերը (որտեղ ուրիշի դերակատարման գործընթացը կրում է ազդեցություն, դրսևորվում հստակ սիմվոլների տեսքով և բխում տվյալ սոցիալական իրավիճակից) և իրավիճակային համատեքստից բխող անհատի կողմից հստակ սիմվոլային համակարգով սահմանված սոցիալական փոխազդեցությունները:

Վիրտուալ միջավայրում, որտեղ ընդունված տեղեկատվական սիմվոլները և դրանց իրականացման ձևաչափերը բացակայում են, ինքնաներ-կայացման համար տրվում է այլ' ռադիկալ տարբեր իրավիճակային հարթություն, որն իր հերթին կարող է ազդեցություն ունենալ անձի ինքնության վրա։

Համացանցից առավել օգտվողները շատ են գնահատում արժևորման բարձր մակարդակը, օրինակ' սոցիալական ցանցերում ընկերական հարաբերությունների ստեղծումը, հետևաբար նրանք առավել հակված են սոցիալական ցանցերը համարել մի վայր, որտեղ մարդիկ կարող են արտահայտել իրենց զգացմունքները, կարևորել անձնական հարաբերությունները, և մեկը մյուսի համար պարզապես լինել ակտիվ լսողներ և այլն։

Համացանցը մարդուն ընձեռում է ազատություն ինքնաներկայաց-ման և ինքնադրսևորման համար, և այս տեսանկյունից գերօգտվողները կարող են լինել բարձր ինքնարժևորմամբ և ինքնագնահատականով օժտված անձինք։

Այս ամենը հիմնավորելու համար ներկայացնենք մեր կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումը Երևան քաղաքում ապրող այն երիտասարդների շրջանում, ովքեր տևական ժամանակ են անցկացնում հա-մացանցային տիրույթներում կամ հեռախոսային խաղեր խաղալիս:

Հարցման արդյունքները հետևյալն են.

Տրամագիր 1

այլ ՜սնդ՜ւրեեր 1.4%

ընտանեկան ւոս-րաձ-սյմո-ԹՈւննԵր, 4.3%

հիգիենայի Լւ սննդւյյկսգ՜ւգի խւսխւրուՍ՜ 22.7%

սոցիալւսԼաև հմտությունների բացակայություն ուսման առաջադիմության և. ւս.յար|.եմ1՜ւակւսՆ ձախողումներ

նախկին հետաքրքրություննյրովգբարլվելու համար ժամանակի կամ ցանկության բացակայություն,

ի1 յք1 л ւ ււ иյ |ii ւ1 յու թյս il. ւ Лл որու ill յհր. ւ իորձ. իրւ յ յ |1 յյնս ւոու ւ Г

դեսցրեսիվվարքածև-ի դրսևորում 18.1%

17.4%

20.0% 25.0%

Արդյունքները վկայում են, որ տևական ժամանակով համացանց օգտագործողներն անպայման ձեռք են բերում խնդիրների մի ամբողջ փունջ:

Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ այս խնդիրներից շատերն առկա են հայ հասարակության լայն շրջանակներում, դրանց մասին արդեն բարձրաձայնում են և ծնողները, և ուսուցիչները, և մասնագետները, և դրանց հետևանքները կարող են լինել շատ լուրջ և երկարատև, եթե ոչ մշտական, քանի որ տեխնոլոգիական կախվածությունը, դրա ազդեցությունը անձի վրա մանրազնին ուսումնասիրված չեն, և դեռևս տեխնոլոգիական կամ համացանցային կախվածության դրական և բացասական հետևանքները չափելի չեն:

Այսպիսով հայ իրականությունում և հաղորդակցային կախվածությունը (սոցիալական ցանցերից կախվածություն), և խաղային կախվածությունը (այս երկուսի համակցությունն անվանում ենք տեխնոլոգիական կախվածություն) ներկայացվում է գրեթե հավասարաչափ ցուցանիշներով, ինչը չի կարելի ասել ճանաչողական կախվածության մասին, միայն այն տարբերությամբ, որ տղաների ներկայացուցչությունն ավելի մեծ է խաղային կախվածության համատեքստում, իսկ աղջիկներն ավելի ընդգրկված են հաղորդակցային կախվածություններում։

ՀՀ տեղեկատվական քաղաքականության իրացման գործընթացը նպաստում է համացանցային տեխնոլոգիաների յուրացման ատիճանի և տեմպերի արագացմանը, համացանցային լսարանի մեծացմանը և երիտասարդացմանը (հիմնականում երեխաներ, դեռահասներ, երիտասարդներ) և փոխակերպվող հասարակության սոցիալական կառուցվածքի համատեքս-

տում տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետման պահանջարկի ավելացմանը զուգահեռ հայաստանյան հասարակության համար ստեղծվում են տեխնոլոգիական կախվածության վարքագծի ձևավորման նպաստավոր պայմաններ, որոնց կանխարգելման համար անհրաժեշտ է լուրջ ու գիտականորեն հիմնավոր հետազոտություններ իրականացնել։

Մայիս, 2017թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Young K.S. and Nabuco de Abreu C, 2011, Internet addiction: A handbook and guide to evaluation and treatment. John Wiley & Sons, Hoboken, New Jersey.

2. Hermida A, Parents 'ignore game age ratings', BBC News website, 2005, Retrieved February 26, 2010, from http://news.bbc.co.uk/2/hi/technology/4118270.stm

3. Young KS, 2007. Cognitive-behavioral therapy with Internet addicts£ Treatment outcomes and implications, CyberPsychology & Behavior, 10(5), 671-679.

4. Griffiths M.D, 1997. Psychology of computer use XLIII. Some comments on ‘Addictive use of the internet’. Psychological Reports, 80, 81-82.

5. Glasser W. Positive Addiction, 44-68, New York, 1976.

6. Castells M, The Rise of the Network Society. Massachusetts£ Blackwell Publishers, 394-413, 1996.

7. Mackereth M & Anderson J, Computers. Video Games, and Literacy£ What do Girls Think?. Australian Journal of Language and Literacy 23£3, 184-96, 2000.

8. Бабаева Ю.Д, Войскунский А.Е, Смыслова О.В, 2000. Интернет: воздействие на личность. Гуманитарные исследования в Интернете. Под ред. А.Е. Войскунского, “Можайск-Терра”. 11-39. URL: http://www.relarn.ru:8080/human/pers.html

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ

Սամվել Ասատրյան

Ամփոփագիր

Հոդվածում քննարկված է տեխնոլոգիական կախվածությունը որպես դարի հիմնախնդիր: Վերլուծված են տեխնոլոգիական կախվածության վերաբերյալ տարբեր հեղինակների գիտական մոտեցումները:

Հոդվածում ներկայացված է նաև հեղինակի իրականացրած սոցիոլոգիական հարցումը հիմնախնդրի վերաբերյալ:

ТЕХНОЛОГИЧЕСКАЯ ЗАВИСИМОСТЬ КАК ПРОБЛЕМА

Самвел Асатрян

Резюме

В статье обсуждается проблема технологической зависимости. Анализируются научные подходы различных авторов по технологической зависимости. В статье дается также результаты соцопроса по проблеме.

TECHNOLOGICAL ADDICTION AS A PROBLEM

Samvel Asatryan

Resume

The article discusses the problem of technological addiction. proaches of different authors with regard to the technological lyzed. The results of the social survey on the issue conducted by presented.

The scientific ap-addiction are ana-the author are also

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.