Научная статья на тему 'Տեղեկատվական քաղաքակրթության կրոնական բաղկացուցիչները'

Տեղեկատվական քաղաքակրթության կրոնական բաղկացուցիչները Текст научной статьи по специальности «Социологические науки»

CC BY
158
47
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В условиях глобализации, когда церкви, религиозные организации, сохраняя свою сущность, миссию и цели, стремятся овладеть социально-культурным языком современного секуляризованного общества и адекватно реагировать на современные вызовы, религиозный фактор становится актуальнее. Одним из важнейших вопросов, обсуждаемых в академических кругах последние 20 лет, является выявление проблем, связанных с религиозным фактором. Религиозный фактор рассматривается в статье в рамках «постсекуляризма».

Текст научной работы на тему «Տեղեկատվական քաղաքակրթության կրոնական բաղկացուցիչները»

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Դաքիթ ՄիքայեյյաՄ

Գլոբալիզացիայի պայմաններում պոստմոդեռնիստական միտումների խորացմանը զուգահեռ, երբ եկեղեցիները, կրոնական կազմակերպությունները, պահպանելով իրենց էությունը, առաքելությունը և նպատակները, ձգտում են տիրապետել հիմնովին աշխարհիկացված ժամանակակից հասարակության սոցիալ-մշակութային լեզվին և համարժեք արձագանքել ժամանակակից մարտահրավերներին, կրոնական գործոնի խնդիրն իր սոցիալական տարաբնույթ ազդակներով, դառնում է առավել արդիական: Վերջին 20 տարիների ընթացքում ակադեմիական շրջանակներում քննարկվող կարևորագույն խնդիրներից մեկը ժամանակակից աշխարհում կրոնական գործոնին վերաբերող խնդիրների արծարծումն էր: Այս համատեքստում

քննարկվում էր հատկապես զարգացումների այն մոդելը, ըստ որի կրոնի դերը ժամանակակից աշխարհիկացվող հասարակության մեջ, քաղաքական և տնտեսական բազմազանության աշխարհում, տեխնոլոգիաների զարգացման պայմաններում աստիճանաբար նվազում է, իսկ ավելի ուշ հեռանկարում սպասվում են կրոնական աշխարհայացքի իսպառ անհետացում, կրոնականության զրոյականացում: Սակայն այդ տրամադրությունները գիտության մեջ կարծես մարեցին

՚ Կրոնագետ, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ կառավարության աշխատա-կազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության փորձագետ:

96

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Դ. Միքայելան

վերջին տարիների ընթացքում, և ակադեմիական շրջանակներում սկսեցին ավել շատ խոսել այն մասին, որ կրոնական ինստիտուտների կողմից նկատվում է բնական հակազդեցություն աշխարհիկաց-մանը: Այսպես, գերմանացի փիլիսոփա Յուրգեն Հաբերմասն իր աշխատություններից մեկում գրում է, որ կրոնը պահպանում է հասարակական ազդեցությունը և նշանակությունը, միևնույն ժամանակ աշխարհիկացված «վստահությունը» կորցնում է այն համոզմունքը, որ մոդեռնիզացման գործընթացում կրոնն աշխարհում կվերանա1: Այս տեսանկյունից վերջին ժամանակներս հատկապես մասնագիտական շրջանակներում շատ են խոսում «պոստսեկուլյարիզմի» ժամանակաշրջանի կայացման մասին: Չնայած այն հանգամանքին, որ գոյություն չունի «պոստսեկուլյարիզմ» եզրույթի բոլորի կողմից ընդունելի սահմանում, այնուամենայնիվ, գիտական հանրությունը, թերևս, համաձայն է, որ հասարակության զարգացման ժամանակակից փուլը կապված է աշխարհիկ և կրոնական գիտակցության ձևերի միջև ձևավորվող նոր փոխհարաբերությունների հետ: Եթե աշխարհիկ հասարակության պայմաններում կրոնի դերը նվազեցվում էր և հասարակական առաջընթացի համատեքստում, ժամանակակից զարգացումների պայմաններում նույնիսկ հանգեցվում էր վերացման, ապա «պոստսեկուլյարիզմի» շրջանակներում կրոնը համարվում է հասարակական գիտակցության իմանենտ բաղկացուցիչ, որը ոչ թե անհետանում է հասարակության զարգացմանը զուգահեռ, այլ փոխում է դրսևորման ձևերը' հասարակության կառուցվածքում վեր-իմաստավորվելով տեղի և դերի կտրվածքով: Եվ պատահական չէ, որ Յ.Հաբերմասի կարծիքով «պոստսեկուլյար» հայեցակարգը նկարագրում է արևմտյան հասարակության ժամանակակից իրավիճակը, որտեղ աշխարհիկացումը և աշխարհիկության սկզբունքը հասնում են իրենց ավարտին, և աշխարհիկացումը (սեկուլյարիզմը)' իբրև հա-

1 Տե ս http://www.luther.ru/church/mind/1814-2013-01-03-09-21-06.html

97

Դ. Միքայելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

կակրոնական գաղափարախոսություն, այլևս սպառել կամ սպառում է իրեն: Այսպիսի ընդհանրության տիրույթում նախնականորեն և պայմանականորեն «պոստսեկույյար աշխարհ»-ը կարելի է սահմա-նել իբրև մի տարածություն, որտեղ կրոնները կրկին սկսում են զգալի և կարևոր տեղ զբաղեցնել ժամանակակից գլոբալացվող հասարակության մեջ: Բայց կրոնի դերի իմաստը և նորացված կրոնականության վերածննդի հնարավոր հետևանքները, աշխարհիկի և կրոնականի նորագույն փոխհարաբերությունները, իհարկե, դեռ երկար ուսումնասիրության առարկաներ կմնան:

20-րդ դարի 80-ականներին շրջանառության մեջ դրվեց կիբեռ-կրոնի (cyber-religion) (ռուս կրոնագետ Ի.Ն. Յաբլոկովը նշում է, որ համացանցային կրոնները երբեմն անվանվում են «քվազիկրոններ»)1 գաղափարը, օնլայն եկեղեցիները և առհասարակ վիրտուալ աշխարհն արդեն 90-ական թվականներին սկսեցին կարևոր դեր կատարել պոստսեկուլյար իրականության ստեղծման և կրոնական գիտակցության նոր ձևաչափի գոյացման տեսանկյունից:

Այս համատեքստում չափազանց կարևոր և արդիական խնդիր է դաոնում ժամանակակից քաղաքակրթական զարգացումների առանձնահատկությունները հաշվի առնելով' վերլուծել կրոնական միավորումների, կազմակերպությունների, շարժումների' տեխնոլոգիական միջավայրում, հատկապես համացանցում հարմարվելու, ինտեգրվելու գործընթացը, արժեքային տեսանկյունից գնահատել դրա նշանակությունը, նկարագրել այն մարտահրավերները, որոնց բախվում են կրոնական կազմակերպություններն ու եկեղեցիները և առհասարակ կրոնական աշխարհայացքն այդ գործընթացում:

Ժամանակակից տեղեկատվական հեղափոխությունը, հիմնվելով համակարգչի և հեռուստահաղորդակցային ցանցերի գործառնական միասնության վրա, արմատապես վերափոխում է մարդկային

1 Տե ս Яблоков ИН, Философия религии. Актуальные проблемы, М., Изд-во РАГС, 2007.

98

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Դ. Միքայելան

կեցության բոլոր շերտերը, այդ թվում կրոնական գործունեության վերիմաստավորման տեսանկյունից: Տեղեկատվական հեղափոխությունը սեղմում է ժամանակը և տարածությունը, բացում սահմանները, թույլ տալիս կապ հաստատել հավատացյալի հետ աշխարհի ցանկացած կետում վերածելով մարդուն աշխարհի քաղաքացու, իսկ կրոնատած մարդուն առավել մեծ համայնքի (կրոնական) անբաժանելի մասի:

Բանն այն է, որ սովորաբար տեղեկատվական քաղաքակրթությունը մենք ընկալում ենք իբրև հասարակություն, որտեղ ավելի ու ավելի աշխատանքային և ազատ ժամանակ է ծախսվում տեղեկատվության արտադրության և սպառման համար: Ելնելով այն իրողությունից, որ եկեղեցին, ըստ ամենայնի, այն հնագույն ինստիտուտներից է, որն անընդհատ զբաղվում է կրոնական (և ոչ միայն) տեղեկատվության արտադրությամբ և տարածմամբ, ուստի և ակնհայտ է դառնում, որ կրոնը, որը որոշակիորեն միավորում է միլիոնավոր և միլիարդավոր մարդկանց, կարելի է համարել տեղեկատվական հասարակության հիմնարար բաղկացուցիչներից մեկը: Այս տեսանկյունից տեղեկատվական քաղաքակրթության շրջանակներում կրոնը, կրոնական կազմակերպությունները զբաղեցնում են բավական կայուն տեղ և այդ տեղի դերն ու նշանակությունը, դրա վերաբերյալ պատկերացումներն անընդհատ փոփոխվում են հասարակության և անհատի գիտակցության մեջ:

Արևմտյան քրիստոնեական վեբ-շարժումներն սկզբնական շրջանում սահմանափակվում էին ավանդական քարոզչությամբ, ներեկեղեցական խնդիրների կամ նորությունների քննարկմամբ, սակայն համացանցի հնարավորությունների ընդլայնումը նպաստեց արևմտյան քրիստոնեության միսիոներական գործունեության առաջ-նահերթությունների հակմանը դեպի վեբ-ձևաչափ1: Այս գործընթացը

1 Տե ս http://www.bogoslov.ru/text/384529.html

99

Դ. Միքայելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

կարծես թե անխուսափելի էր, քանի որ օրեցօր ավելի շատ թվով մարդիկ են դառնում թվայնացվող միջավայրի մաս. համացանցային «օգտատեր» լինելու հանգամանքը նույնիսկ կենցաղային մակարդակով ներխուժում է մարդու կենսամիջավայր:

Օրինակ, համացանցում քրիստոնեական և այլ կրոնական աշխարհայացքների քարոզչության համատեքստում արդիական է նաև հետևյալ խնդիրը, ինչը գեներացնում է յուրահատուկ երկընտրանքա-

\ <օ ռ

յին հարացույցներ վիրտուալացնե լ քրիստոնությունը, թե դրա փոխարեն քրիստոնեականացնել կիբեռմիջավայրը (ի դեպ, այս խնդիրն ակտիվորեն քննարկում են նաև իսլամական և բուդդայական (տվյալ կրոնների պարագայում) համացանցային հանրությունների միջավայրում): Այս երկընտրանքի պայմաններում էլ շղթայական կապի տրամաբանությամբ ծագում են բազմաթիվ կարևորագույն հարցեր: Դրանցից մեկը, օրինակ, քարոզչության լեզվի խնդիրն է, այն է թե դարերի ընթացքում նվիրագործված կրոնական ավանդույթներն ինչպիսի լեզվով պետք է հասանելի դառնան համացանցային օգտատիրոջը հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ սոցիալական ցանցերում կիրառվող լեզուն ամենևին էլ դասական կամ ակադեմիական չէ: Պետք է նաև հաշվի առնել այն իրողությունը, որ համացանցում ընթերցանությամբ (տեքստի հետ աշխատանքը) տեղեկատվության յուրացման գործընթացը սրընթացորեն զիջում է տեսալսողական ձևաչափի նյութերին աուդիո, վիդեո, մուլտիմեդիա, այդ թվում համակարգչային խաղերը1: Ակնհայտ է, որ մարդկանց տեքստի հետ աշխատելու ցանկությունն օրեցօր օբյեկտիվորեն զիջում է տեղեկատվության ստացման վերոհիշյալ միջոցներին: Իսկ այս պարագայում անհատական մակարդակում հատկապես զարգանում է հո-գևոր-կրոնական արժեքների յուրացման վիզուալացված գիտակցությունը, այն ձևաչափը, որի դեպքում կրոնական բովանդակության

1 Տե ս http://www.bogoslov.ru/text/384529.html

100

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Դ. Միքայելան

նյութը հասանելի է դառնում պատկերի և ձայնի թվային վերարտադրության միջոցով:

Ժամանակակից տեխնոլոգիաներն անխուսափելիորեն բերում են նաև այն արժեհամակարգի կորստյանը, ինչը երկար ժամանակի ընթացքում ձևավորվել է մարդու մեջ: Կրոնական հաղորդակցության ինտենսիվության գործընթացը տեղեկատվական քաղաքակրթության շրջանակներում պահանջում է համարժեք դինամիկություն թե կրոնական կազմակերպություններից, թե գիտական հանրույթից:

Ժամանակակից կրոնական ինստիտուտների ինտելեկտուալ վերնախավում ամուր արմատներ է գցում այն մտայնությունը, որ «կրոնական արտադրանքի» ավանդական տարբերակները (կրոնական գրականության հրատարակում և տարածում, կենդանի կրոնական քարոզ և այլն) այլևս կորցնում են իրենց արդիականությունը: Կրոնական առաջնորդները գիտակցում են, որ ժամանակակից տեխնոլոգիական ռեսուրսների անտեսումը և դրանց պատշաճ չօգտագոր-ծումը կարող են բերել սեփական կրոնական համայնքների ազդեցության նվազեցման և սեփական առաքելության անիրագործելիության:

Անշուշտ, ժամանակակից մարդու ժամանակի սղությունը և առօրյա աշխատանքային ահագնացող տեմպը նվազագույնի են մոտեցնում վերջինիս եկեղեցի կամ կրոնական հավաքատեղի, երկրպագության վայրեր հաճախելու հնարավորությունները: Փաստորեն, այնպիսի իրավիճակ է ստեղծվում, երբ մարդու զուտ ֆիզիկական ներկայությունը կենդանի կրոնական համայնքում դառնում է հազվադեպ երևույթ1, փոխվում է մարդու կրոնական համայնքի մասնիկ լինելու' դարերի ընթացքում ամրապնդված կրոնական ապրումների էությունը. այն կամ վերափոխվում է դառնալով խիստ անհատականացված մտահայեցողական կրոնական ապրում, որն, անշուշտ, ազդում է նաև նրա սոցիալականացման գործընթացի և վար-

1 Տե ս http://newsinphoto.ru/texnologii/svyashhennye-texnologii-religiya-i-duxovnost-2-0/

101

Դ. Միքայելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

քագծի վրա, կամ «կենդանի համայնքի մասնիկ» լինելու ավանդական զգացողությունն իսպառ վերանում է:

Եվ ահա, նմանատիպ մարտահրավերների պարագայում, ասել է թե մարդկային մտածողության հարացույցների փոփոխության, հասարակական գիտակցության զանգվածային աշխարհիկացման, գիտատեխնիկական և տեղեկատվական հեղափոխության, սոցիալական և բնապահպանական աղետների պայմաններում ժամանակակից քրիստոնեությունն, օրինակ (և ոչ միայն քրիստոնեությունը), ստիպված է արձագանքել «ժամանակի մարտահրավերներին», փնտրել և մարդուն առաջարկել վերջինիս հոգևոր կեցության այնպիսի հիմքեր, որոնք կարող են պատասխանել անընդհատ փոփոխվող աշխարհի հավերժական էքզիստենցիալիստական հարցերին: Միաժամանակ, հաղորդակցության միջոցների բազմազանության մասսայականացման գործընթացի համատեքստում արդեն զարմանալի չէ այն փաստը, որ կրոնական կազմակերպություններն առավել ակտիվ են համացանցի յուրացման գործում. հաղորդակցության նոր հնարավորությունները տրանսֆորմացնում են ավանդական կրոնական պրակտիկան և կրոնական ինստիտուտները: Ավելին, կարծիք կա, և այդ մոտեցումն ամենևին էլ անհիմն չէ, որ կրոնական բնույթի տեղեկատվական ռեսուրսների հասանելիությունը նպաստում է կրոնական աշխարհայացքի զարգացմանը թե անհատական, թե հասարակական մակարդակներում: Այս տեսանկյունից տեղեկատվության փնտրտուքը համացանցում ոչ միայն զուտ տեխնիկական և հաղորդակցային գործողություն է, այլև անհատական մակարդակում վերածվում է հոգևոր փնտրումի կարևորագույն բաղկացուցչի, մեծ իմաստով նաև ճշմարտության որոնման էքզիստենցիալ իրողության, սակրալ գործողության:

Ժամանակակից քրիստոնեությանը նաև մեկ այլ մարտահրավեր է նետված. գիտության նկատմամբ վստահության զգալի անկման

102

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Դ. Միքայելան

պայմաններում նկատվում է նաև արտադավանանքային միստիցիզմի, օկուլտիզմի, այլ կրոնականության տարրերով օժտված երևույթների մասսայականացման գործընթաց: Նման երևույթները, չլինելով ավանդական համակարգեր, սակայն տեղեկատվական միջոցներով անընդհատ հրամցվելով հասարակությանը զանգվածային բնույթ են ստանում և դառնում մարդու սոցիալական և մշակութային վարքագծի մի մաս: Իսկ մի շարք նոր կրոնական շարժումներ նաև փորձում են հասարակության մեջ այն համոզմունքն ստեղծել, ըստ որի իրենք նույնքան տիրապետում են ավանդույթի ուժին, որքան, ասենք ավանդական կառույցների որակով հանդես եկող կազմակերպությունները: Այսօր կարելի է դիտարկել նաև նոր կրոնական համակարգերի առաջացման գործընթաց (կրիշնայականներ, մոդեռնիզաց-ված կաբբալայի դպրոցներ, խարիզմատներ և այլն), որոնք լայնորեն օգտագործում են տեղեկատվական տեխնոլոգիաները և փորձում են ամբողջ աշխարհում ներկայանալ հասարակական տարբեր մակարդակներում օգտագործելով հենց տեղեկատվական գործիքներ:

Մյուս կողմից հստակ դիտարկվում է նաև այն իրողությունը, որ կրոնական կազմակերպությունները ստանում են առանց սահմանների և գլոբալ գործունեության հնարավորություն, կրոնական հաղորդակցությունը դառնում է առավել ինտենսիվ և հագեցած ձեռք բերելով աննախադեպ դինամիկա: Ժամանակակից հեռուստահաղորդակ-ցության համակարգի պայմաններում կրոնական պահանջների ինդիվիդուալացման գործընթացի խորացումը կարող է բերել և արդեն իսկ բերել է, այսպես կոչված, «տնային եկեղեցու» ստեղծմանը, որն էլ, իր հերթին, շարունակաբար ինտեգրվում է համացանցի և կիբեռմիջավայրի հետ: Այս պարագայում կրոնական աշխարհայացքում, ինչպես արդեն ասվեց, կարող են տեղի ունենալ էական փոփոխություններ: Ավելին համակարգչային տեխնոլոգիաների ազդեցությամբ արմատական վերափոխումները զանգվածային գիտակցու-

103

Դ. Միքայելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

թյան մեջ մեծապես ամրապնդեցին ռելյատիվիստական մոտեցումները ջնջելով սահմաններն իրականության և վիրտուալության միջև1: Համացանցում կրոնական գիտակցության ինտեգրմամբ զբաղվող ուսումնասիրողներն իրավամբ նկատել են, որ կիբեռտեխնոլո-գիաների միջոցով իրականությունից գրեթե չտարբերվող, մտացածին աշխարհների ստեղծումը որոշակիորեն ճգնաժամային իրավիճակ ստեղծեց ավանդական կրոնական համակարգերում հնարավորություն ընձեռելով բարձր տեխնոլոգիաների ասպարեզում թափ հավաքող և առանց բարդույթների զարգացող «Նոր դար» կրոնական շարժումներին ավելի ինտենսիվ դարձնել իրենց քարոզչամեքենաները: Նույնիսկ բանը հասավ նրան, որ որոշ դեպքերում նոր կրոնական միավորումների կողմից աստվածացվում էր կիբեռմիջավայրը1 2, այն իմաստով, որ մարդը համակարգչի առջև, օգտվելով հրահանգավորելու և ստեղծելու օպերացիոն համակարգերից, կատարում է արար-չի գործառույթ (Արարչի իմիտացիա), այդ տեսանկյունից մարդը համարվեց Աստված-Արարիչ իրեն վերապահված փոքրիկ միջավայրում աշխարհը վերափոխելու իր բացառիկ հնարավորություններով: Արդեն անհերքելի իրողություն է դառնում այն հանգամանքը, որ կրոնական հաղորդակցությունը համացանցում առավել ինտենսիվ է և բովանդակությամբ հարուստ, քան հեռահաղորդակցության այլ բնագավառներում. կրոնական բնույթի տեքստերը, տեսահոլովակները և ցանցային այլ ձևերը մի քանի անգամ ավելի շատ են և որակյալ, քան, ասենք նույն հեռուստատեսային դաշտի համապատասխան նյութերը: Այս տեսանկյունից կրոնական բազմաթիվ կազմակերպությունների հեռուստատեսային ռեսուրսները ևս որոշակիորեն կորցնում են իրենց արդիականությունը:

1 Տե՜ս Т.П. Минченко, РЕЛИГИЯ, СВОБОДА СОВЕСТИ И НОВЫЕ ТЕХНОЛОГИИ В ПОСТСЕКУЛЯРНОМ МИРЕ.

http://www.lib.tpu.ru/fUlltext/v/Bulletin_TPU/2012/v321/i6/31.pdf

2 Նույն տեղում:

104

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Դ. Միքայելան

Արևմուտքում այսօր համացանցային եկեղեցիներն աստիճանաբար զանգվածային երևույթ են դառնում (օրինակ The Internet Church Of Chrithttp^/www.intemetchurchofchrisLorg և այլն): Այս երևույթի օրինաչափ զարգացումը նախ կապվում է այն հանգամանքի հետ, որ մարդը, անկախ որոշակի տարածքում գտնվելու անհրաժեշտությունից և ժամանակի սղության գործոնից, հնարավորություն է ունենում իրեն լավ և դրականորեն տրամադրված հանրության մաս լինել: Ցան-ցային եկեղեցիներին հատուկ լիարժեքության գործոնն, իհարկե, արմատական տարբերություններ ունի հատկապես ավանդական եկեղեցիների համացանցի վերաբերյալ ունեցած պատկերացումների ֆոնի համեմատ: Այսպես, եթե համացանցային մի շարք եկեղեցիների համար (հիմնականում նորբողոքական շարժման տարբեր ուղղություններ) օնլայն ապաշխարության խորհրդի իրականացումը սովորական երևույթ է, ապա բազմաթիվ ավանդական եկեղեցիների համար եկեղեցական այդ կարևորագույն խորհուրդը կարող է իրականացվել բացառապես կենդանի ճանապարհով, անմիջական հոգևոր շփման միջոցով: Այս տեսանկյունից համացանցն ավանդական եկեղեցիների համար հիմնականում ծառայում է որպես տեղեկատվության փոխանակման, հաղորդակացության միջոց և ոչ իբրև նվիրագործված կրոնական խորհուրդների կատարման այլընտրանքային ճանապարհ:

Պետք է հաշվի առնել նաև, որ ավանդական կրոնական կազմակերպությունների գործունեությունը համացանցում բարդանում է այն տեսանկյունից, որ նախ համացանցը նպաստում է արմատական կարծիքների դրսևորմանը դառնալով յուրօրինակ սնուցող միջավայր այնպիսի ծայրահեղական շարժումների համար, որոնք ավանդական կրոնականության տեսանկյունից իրենց համարում են լեգիտիմ, և երկրորդ նկատվում է սուր մրցակցություն էզոթերիկ, հեթանոսական և, այսպես կոչված, «քվազիկրոնական» շարժումների կողմից (օրինակ «Նոր դար» շարժումը), որոնք ավելի հեշտ են ինտեգրվում ցան-ցային միջավայրերում:

105

Դ. Միքայելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Բացի այդ, համացանցը նպաստում է մարդու կրոնականության արտահայտման ձևերի վերափոխումներին: Ինտեգրվելով համա-ցանցային տարբեր հանրույթների միջավայրում մարդը ձեռք է բերում այսպես կոչված «երկրորդ կրոնական ինքնություն» անկախ նրանից, որ վերջինս իրական կրոնական համայնքի անդամ է (համապատասխանորեն ձևավորվում են նաև միջանձնային նոր հարաբերություններ, միջավայր է ստեղծվում տեսական-կրոնական բնույթի բանավեճի և երկխոսության համար): Եվ հաճախ վիրտուալ կյանքը դառնում է բազմազան և առավել շատ է համապատասխանում անհատի կրոնական և մտավոր պահանջմունքներին, քան կենդանի համայնքի մաս կազմելը:

Միևնույն ժամանակ, տեղեկատվական քաղաքակրթության ամբողջական ներազդեցության արդյունքում ի հայտ են գալիս մի շարք բացասական հետևանքներ: Կոնֆեսիոնալ հակազդեցությունները իբրև անհանդուրժողականության մեդալի հակառակ կողմ, իրենց մեջ կրում են նաև սոցիալական և մշակութային հակամարտությունների իրական վտանգներ: Սակայն անհանդուրժողականության հետ

մեկտեղ, դեպի կրոնական համակարգեր առավել ակտիվ սկսեցին ներթափանցել կրոնական սինկրետիզմը և պոստմոդեռնիստական պլյուրալիզմը: Այս երևույթները հատկապես հատուկ են Եվրոպային, որտեղ մի կողմից մուտք են գործել արևելյան կրոնական էկլեկտիզմի տարրեր, մյուս կողմից՝ ամերիկյան նեոլիբերալիզմի շունչը:

Նման պայմաններն ավանդական եկեղեցական համակարգերում1 անխուսափելիորեն առաջացնում են նորագույն գործիքներ մշակելու կենսական անհրաժեշտություն, որոնք հնարավորություն

1 Այսպես, օրինակ, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների համար վիրտուալ շփումը չի կարող լիարժեքորեն փոխարինել մարդու եկեղեցական ծիսակատարություններին և խորհուրդներին մասնակցելու հոգևոր փորձին, և այս իմաստով որոշակի երկվություն է առաջանում ավանդական եկեղեցիների հետևորդի իրական կրոնական ապրումի մեջ, մինչդեռ, ինչպես արդեն ասվեց, ասենք նորբողոքական շարժումների դեպքում այս գործընթացն ավելի դյուրին է:

106

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Դ. Միքայելյան

կտան պահպանելու հասարակության մեջ ունեցած կշիռը, ադապտացվելու ժամանակակից հասարակությանը չկորցնելով սեփական նվիրագործված ավանդույթները և արժանապատվորեն դիմագրավելու կեղծկրոնական հայեցակարգերին և գաղափարներին:

Սեպտեմբեր, 2013թ.

РЕЛИГИОЗНЫЕ КОМПОНЕНТЫ ИНФОРМАЦИОННОЙ ПОЛИТИКИ

Давид Микаелян

Резюме

В условиях глобализации, когда церкви, религиозные организации, сохраняя свою сущность, миссию и цели, стремятся овладеть социально-культурным языком современного секуляризованного общества и адекватно реагировать на современные вызовы, религиозный фактор становится актуальнее. Одним из важнейших вопросов, обсуждаемых в академических кругах последние 20 лет, является выявление проблем, связанных с религиозным фактором. Религиозный фактор рассматривается в статье в рамках «постсекуляризма».

107

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.