Научная статья на тему 'Պարենային անվտանգության ապահովման հիմնախնդիրները Եվ դրանց լուծման ուղիները ՀՀ-ում'

Պարենային անվտանգության ապահովման հիմնախնդիրները Եվ դրանց լուծման ուղիները ՀՀ-ում Текст научной статьи по специальности «Энергетика и рациональное природопользование»

CC BY
1512
181
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Авторы статьи обсуждают важность продовольственной безопасности РА в деле обеспечения населения республики продовольственными ресурсами, обсуждается также продовольственный баланс и его компоненты. Сегодня как во многих развивающихся странах, так и в Армении, существует проблема обеспечения продовольственной безопасности. Из-за нехватки собственных ресурсов Армения импортирует пшеницу, сахар, зерно, мясо и другие продукты. Наряду с другими проблемами авторы статьи изучили производственные возможности республики, в результате чего представлены предложения по увеличению объемов производства в пищевой промышленности, что может привести к улучшению продовольственной безопасности РА. По мнению авторов, для решения данной проблемы правительство РА должно приложить все усилия с целью увеличения производства пищевых продуктов, улучшения национального продовольственного баланса.

Текст научной работы на тему «Պարենային անվտանգության ապահովման հիմնախնդիրները Եվ դրանց լուծման ուղիները ՀՀ-ում»

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ

Աշոտ Մարկոսյան', Լեռն Խաչատրյան*

Համաշխարհային տնտեսության գլոբալացման և ինտեգրման ներկա պայմաններում պարենի առկայությունը և անվտանգությունը յուրաքանչյուր պետության ազգային անվտանգության ապահովման հիմ-նախնդիրներից են: Այսօր բարդ է նշագրել պարենի անվտանգության ապահովման այն նվազագույն շեմը, որը կապահովի բնակչության կենսամակարդակի բնականոն մակարդակը: Երկրի պարենային անվտանգությունը հիմնականում ապահովվում է գյուղատնտեսության, սննդամթերքի արտադրության զարգացման և պարենի ներմուծման միջոցով: Ինչպես աշխարհի մյուս երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում առկա է պարենի ապահովության խնդիրը: Համաձայն «Պարենային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի' պարենային անվտանգության ապահովման ոլորտի պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են'

• կենսապես կարևորագույն պարենային հումքի և սննդամթերքի (այսուհետ սննդամթերք) տեղական արտադրության խթանումը,

• Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան սննդամթերքի որակական հատկանիշների ապահովումը, * **

՚ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր:

** Տնտեսագիտության թեկնածու:

126

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

ԱՄարկոսյան, ԼԽաչատրյան

• Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը և դրա հիման վրա բնակչության գնողունակության մակարդակի բարձրացումը,

• Հայաստանի Հանրապետության պետական պահուստում պարենային պաշարների կուտակումը և դրանց արդյունավետ օգտագործումը,

• պարենային շուկայի կարգավորմանն ուղղված միջոցառումների իրականացումը,

• նվազագույն պարենային զամբյուղի կառուցվածքում ընդգրկված սննդամթերքի տեղական արտադրության և ներմուծման հաշվեկշռի կազմումը և դրա վերաբերյալ տեղեկատվության հավաքման և վերլուծության ապահովումը [1]։

Այս առումով խիստ կարևոր են երկրի առկա սոցիալ-տնտեսա-կան վիճակը, բնակչության կենսամակարդակի ձեռք բերված աստիճանը, ինչպես նաև վերջին տարիների մակրոտնտեսական ցուցա-նիշները և դրանց շարժը (տե՛ս Աղյուսակ 1):

2008թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր բացասական ազդեցությունը թողեց ՀՀ տնտեսության վրա, որի հետևանքով 2009թ. ՀՆԱ-ն նախորդ տարվա համեմատ կրճատվեց 14.1%-ով, գործազրկության մակարդակն աճեց և կազմեց 18.7%, և, բնականաբար, տուժեցին տնտեսության իրական հատվածի ճյուղերը, այդ թվում նաև գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2009թ. նվազեց 12.1%-ով: Գյուղատնտեսության ճյուղի անկումը, բնականաբար, թողել է բացասական ազդեցություն սննդարդյունաբերության ենթաճյուղի վրա: 2011թ. արդեն իսկ նկատելի էին տնտեսության զարգացման միտումները. ՀՆԱ աճը կազմեց 4.7%, իսկ 2012թ. 7.2%: Գյուղատնտեսության ճյուղում նույնպես 2011թ. գրանցվեց 13.9% աճ, իսկ 2012թ.' 9.5%1:

1 Աղբյուրը' ՀՀ ԱՎԾ պաշտոնական կայքէջ www.armstat.am:

127

Աղյուսակ 1. ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշնեբը 2008-2012թթ} 1

2008թ. 2009թ. 2010թ. 2011թ. 2012թ.

2ՆԱ շուկ. գներով (մլե ԼԼ դրամ) 3568227.6 3141651.0 3460202.7 3777945.6 3997630.8

2ՆԱ հիմնական գներով (մլն ԼԼ դրամ) 3162945.3 2809097.1 3071077.2 3365621.8 3539495

2ՆԱ ինդեքս դեֆրատոր 98.8 104.3 107.8 102.6 105.9

Արդյունաբերություն (մլն ԼԼ դրամ) 739291.9 664522.8 824430 998963.7 1120475.8

Գյուղատնտեսություն (մլն ԼԼ դրամ) 628131.7 552098 636683.4 795062.2 840414.7

Շինարարություն (մլն ԼԼ դրամ) 858680.1 579740.7 588807.7 504824.5 469668.9

Արտաքին առևտրաշրջանառություն (մլն ԱՄՆ դոլար) 5483.3 4031.3 4790.0 5479.6 5641.4

Մանրածախ առևտուր (մլն ԼԼ դրամ) 1059571.2 1065539.1 1162263.6 1302252.1 1378022.2

Ծառայություններ (առանց մանրածախ առևտրի) (մլն ԼԼ դրամ) 698466.9 737617.8 791189.5 865591.9 972593.3

Միջին անվանական ամսական աշխատավարձ, դրամ 87406 96019 102652 108092 121342

ԱԳԻ 109.0 103.4 108.2 107.7 102.6

Գործազրկության մակարդակն ըստ տնային տնտեսությունների 16.4 18.7 19.0 18.4 17.3

Նվազագույն սպառողական զամբյուղի տարեկան արժեքը, դրամ 435145.1 447639.7 548841.8 639464.7 624464.3

Պարենային զամբյուղի տարեկան արժեքը, ոոամ 280738.8 288799.8 354091.5 361279.5 352804.7

1 Նույն տեղում:

Ա.Մարկոսյան, Լ.1սաչատրյան «21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

ԱՄարկոսյան, ԼԽաչատրյան

Ֆինանսատնտեսական ճգնաժամի և դրա հետևանքների հաղթահարման պայմաններում ՀՀ տնտեսությունը դարձավ բավական խոցելի' հաշվի առնելով գործազրկության բարձր մակարդակը, գնաճը և ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքի կտրուկ անկումը: ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) և կառավարությունն իրենց լծակներով դրամա-վարկային և հարկաբյուջետային քաղաքականության իրականացման գործընթացում որպես ուղենիշ (թիրախ) ընտրելով դրամի կայունացումը շղթայական ռեակցիայով ուղղակի և անուղղակի կերպով, շատ դեպքերում, բացասաբար են ազդել ապրանքների գների, ինչպես նաև արտահանվող ապրանքների իրացումից ստացվող հասույթի (սա միայն արտարժույթի, տվյալ դեպքում ԱՄՆ դոլար/ՀՀ դրամ փոխարժեքի կտրուկ նվազման պարագայում) վրա: Վերոնշյալ երևույթը թողնում է բացասական հետևանքներ նաև ազգաբնակչության լայն շերտերի վրա տնտեսական անվտանգության առումով, քանի որ վերջիններս արտերկրից ստանում են ֆինանսական օգնություն տրանսֆերտների տեսքով (արտարժույթը փոխարկելիս վնասներ են կրում) և միևնույն ժամանակ հանդիսանում են սպառողներ և գնում են պարենը թանկ գներով [2, էջ 27]: Առանձին հեղինակների կարծիքով ՀՀ-ն, որպես անցումային տնտեսություն, որդեգրել է ազատ շուկայական հարաբերությունները և, պետական միջամտությունը նվազագույնի հասցնելու արդյունքում, ձևավորել այնպիսի տնտեսակարգ, որի անցումը պլանայինից շուկայականի ուղղորդվում է հարուստների միջոցով' նպաստելով վերջիններիս տնտեսական գործունեության զարգացմանը և մենաշնորհ դիրքերի ամրապնդմանը [2, էջ 170-171]:

Պարենային անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության հիմքն է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, քաղաքացիների լիարժեք սնվելու և սովից զերծ լինելու իրավունքի ապահովումը:

129

ԱՄարկոսյան, ԼԽաչատրյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Պարենային անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության հիմնական խնդիրներն են

• սննդամթերքի ֆիզիկական և տնտեսական մատչելիության ապահովումը,

• բնակչության սպառման համար մատակարարվող սննդամթերքի անվտանգության ապահովումը,

• պետական պարենային պահուստի ստեղծումը, պահպանումը և համալրումը։

Սննդամթերքի որակը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ստանդարտներին և այլ պահանջներին։ Պարենային ճգնաժամի կամ դրա վտանգի դեպքում կառավարությունը սահմանում է պարենային անվտանգության ապահովման հատուկ ռեժիմներ, ընդհուպ սննդամթերքի նորմավորված բաշխումը [1]։

Համաձայն ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1476-Ն որոշման ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարության փաստաթղթի, որպես պարենային անվտանգության հիմնական ուղղություններ ամրագրված են պարենային ապահովության մակարդակի բարձրացումը, սննդամթերքի անվտանգության և հիմնական պարենային մթերքների ինքնաբավության նվազագույն մակարդակի, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության ապահովումը:

Այս ամենը կարևորվում է նրանով, որ ներառվում են այնպիսի հիմնախնդիրների լուծումներ, ինչպիսիք են' պարենամթերքի ֆիզիկական և տնտեսական մատչելիության մակարդակի բարձրացման և պարենային անվտանգության ապահովման խնդիրների լուծումը, պարենամթերքի տեղական արտադրության ծավալների ավելացումը

130

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

ԱՄարկոսյան, ԼԽաչատրյան

և առևտրի հաշվեկշռի բարելավումը, կենսականորեն կարևորագույն պարենամթերքների, մասնավորապես' հացամթերքի, բուսական յուղի, շաքարի, մսի, ձկան տեղական արտադրության խթանումը և սահմանված կարգով չնվազեցվող պաշարների ձևավորումը, անասնաբուծության զարգացման նպատակով' կերի բազայի ապահովումը: Իսկ սննդամթերքի ապահովումն ընդգրկում է այնպիսի հիմնա-խնդիրների լուծումը, ինչպիսիք են' սննդի միջազգային ստանդարտներին համապատասխանեցման գործընթացները, որոնք կնպաստեն արտահանման դեպքում շուկայում առկա ապրանքների հետ մրցունակության ապահովմանը, օրգանական սննդամթերքի արտադրության զարգացմանը և արտահանմանը և այլն [3]:

Պատահական չենք նշում վերոգրյալ փաստը, քանի որ հենց այս ամենի հետևանքով է հիմնական պարենամթերքի ներմուծումը մե-նաշնորհացվել: Բնականաբար, արդյունքում շատ դեպքերում չկան ազատ շուկայական հարաբերություններ, շուկայում գները չեն ձևավորվում մրցակցության պայմաններում, այլ թելադրվում են հիմնականում ներմուծողների կողմից:

Պարենի բավարար ռեսուրսների առկայության կարևոր նախապայմանը գյուղատնտեսական արտադրանքի ապրանքայնության բավարար (բարձր) մակարդակն է: ՀՀ գյուղատնտեսության ճյուղը տարեցտարի զարգանում է' նպաստելով թե անասնապահության և թե բուսաբուծության ենթաճյուղերի զարգացմանը, ինչպես նաև համախառն արտադրանքի ավելացմանը: Այդ ամենով հանդերձ, ՀՀ տնտեսության այս ճյուղն ամենառիսկայինն է, քանի որ բնակլիմայական անբարենպաստ պայմաններում կրճատվում է բերքատվությունը, ինչպես նաև կենդանիների թերսնման պատճառով մթերատվությունն անասնապահության ոլորտում: Բնակլիմայական պայմանները ՀՀ-ում անկայուն են, և անբարենպաստ պայմանների դեպքում գյուղատնտեսությունը կրում է խոշոր վնասներ: Այսպես, օրի-

131

ԱՄարկոսյան, ԼԽաչատրյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

նակ, 2013թ. հունիս ամսվա կարկտահարությունը մեծ վնաս հասցրեց բուսաբուծությանը մի շարք մարզերում (Արագածոտն, Շիրակ, Արմավիր, Լոռի և Սյունիք), կարկուտը գրեթե 90-95% վնաս հասցրեց բերքին, որի արդյունքում շուրջ 25.000 գյուղացիական տնտեսություններ կրեցին մեծ վնասներ: Վերոնշյալ տնտեսությունների ֆերմերներն առևտրային բանկերից վերցրել էին վարկային միջոցներ' շրջանառու միջոցներ (սերմացու և այլն ) ձեռք բերելու, ինչպես նաև ընթացիկ ծախսերը հոգալու նպատակով, որոնց մարումն իրականացնելու էին իրացված բերքից ստացված միջոցներից: Արդյունքում վերջիններս չկարողացան մարել ընթացիկ պարտավորությունները (մայր գումարի և տոկոսների մարումներ), առաջ եկան սոցիալ-տնտեսա-կան խնդիրներ: Նշենք, որ մի շարք մարզերում առկա են հակակարկ-տային կայաններ, որոնք պաշտպանում են կարկտահարությունից, սակայն շատ համայնքներում այդպիսի կայանները բացակայում են, ինչի հետևանքով վնասներն ակնհայտ են: Ներկայումս զարգացած երկրներում կիրառվում են նաև այլ տեխնոլոգիաներ, օրինակ ցանցապատումը. պոլիէթիլենային նյութից ցանցով ծածկում են ծառերը, ինչպես նաև այգիները, որի շնորհիվ կարկտահարության դեպքում վնասներ գրեթե չեն լինում:

ՀՀ մի շարք գյուղացիական տնտեսություններում կիրառում են տվյալ փորձը, և արդյունքները բավական դրական են: Այս առումով կարևոր ենք համարում երկրում կարկտահարային կայանների քանակի ավելացումը և ցանցային տեխնոլոգիայի լայն կիրառումը գյուղացիական տնտեսություններում, ինչը հնարավոր կլինի պետական աջակցությամբ:

ՀՀ պարենային անվտանգության մակարդակը դեռևս գտնվում է ցածր մակարդակի վրա, սակայն զարգացման միտումներն ակնհայտ են, ինչի վառ ապացույցն են տարեցտարի մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացումը, անասնաբուծության զարգացումը,

132

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

ԱՄարկոսյան, ԼԽաչատրյան

բերքատվության և մթերատվության բարձրացումը: Այստեղ կարևոր է նաև պետության դերը գյուղատնտեսության ճյուղի զարգացման գործում, քանի որ պետական միջամտությամբ երկիր ներմուծվեցին բարձր մթերատու երինջներ և ցլեր, ինչպես նաև բարձր մթերատու հացահատիկային էլիտար սերմեր և բանջարաբոստանային մշակաբույսերի սերմեր, ինչը բարձրացրեց պարենի ապահովվածության մակարդակը:

ՀՀ 2012թ. պարենային հաշվեկշռի ցուցանիշները բերված են Աղյուսակ 2-ում:

Ուսումնասիրելով ՀՀ պարենային հաշվեկշիռը (տե ս Աղյուսակ 2) կարելի է փաստել, որ ՀՀ ինքնաբավության մակարդակը դեռևս պարենի շատ տեսակների գծով անբավարար է: Դրական ցուցանիշ-ներ կարելի է գրանցել միայն ձկան գծով' 103.3%, ոչխարի և այծի մսի գծով' 100%, կարտոֆիլ' 99.0%, բանջարեղեն' 99.3%, ձու' 99.5%, միրգ' 96.1% և շաքար' 93.1%: Ի տարբերություն վերոնշյալ տեսականու' կաթի և տավարի մսի ինքնաբավության մակարդակը փոքր-ինչ ցածր է, համապատասխանաբար' 83.1% և 81.6%: Հացահատիկային մշակաբույսերից' գարու, վարսակի և տարեկանի ինքնաբավության մակարդակը կազմել է համապատասխանաբար' 96.6%, 89.7% և 66.7%: Պարենի ինքնաբավության ցածր մակարդակ ունի խոզի միսը' 38.3%, ցորենը' 32.9%, թռչնի միսը' 19.1%, բուսական յուղը' 9.1%, ինչը բացատրվում է նշված ռեսուրսների սուղ լինելով և հայրենական արտադրության փոքր ծավալներով, որի պատճառով տվյալ տեսականին ներմուծվում է արտերկրից բավական բարձր գներով, և սա խաթարում է հանրապետության թե պարենային և թե տնտեսական անվտանգությունը:

133

Աղյուսակ 2. Հայաստանի Հանրապետության ազգային պարենային հաշվեկշիռը (հազ. տոննա), 2012թ. [4]

1 £ £ք £ 1 С" րր 11 0 н1= 1 a C u? I a er Արտահանում 1 £ is Ё ir ЕГ I £ ^ G g s M Սսյաաււ-մը ՛մեկ շևչի հաշվով1 2

Պարենի տեսակները £ £ £ I յ=> ru 1 -f pi. £ У "5 у & Ег f պ rS Fo J 1 S'* J f o* Ծ pi. У i" 1 £ e В 3 *1 pi. 1՜ c. Рч Щ e 1r cr у *1 P3* hQ ё՝ ё մօ/մե կկալ/օր

Ցորեն3 355.6 243.1 502.5 1 101.2 428.8 92.2 11.4 23.4 7.6 534.8 1 101.2 32.9 149.3 409.1 1 098.2

Տարեկան 0.6 0.8 0.4 1.8 1.2 0.0 0.0 0.1 0.0 0.5 1.8 66.7 0.4 1.1 3.7

Գարի 54.9 170.1 6.9 231.9 31.3 120.6 13.6 14.4 0.9 51.1 231.9 96.6 10.9 29.9 99.1

Վարսակ 1.0 3.5 0.4 4.9 0.2 3.2 0.1 0.3 0.0 1.1 4.9 89.7 0.1 0.2 0.6

Եգիպտացորեն 11.4 19.1 39.5 70.0 41.3 14.0 4.5 0.1 0.0 10.1 70.0 32.6 14.4 39.4 134.0

Բրինձ. 5.7 0.0 10.4 16.1 15.2 0.0 0.1 0.0 0.0 0.8 1Ճ.1 0.0 5.3 14.5 52.6

Այլ հատիկավորներ 3.1 14.4 10.4 27.9 19.5 0.7 1.1 1.3 0.0 5.3 27.9 58.1 6.8 18.6 61.4

Գարտոֆիյ 474.9 647.2 7.8 1 129.9 124.8 235.7 84.3 125.0 1.1 559.0 1 129.9 99.0 43.5 119.1 89.3

Բանջարեղեն 411.6 1054.0 21.0 1 48Ճ.Ճ 983.5 19.5 33.0 0.9 13.2 436.5 1 486.6 99.3 342.4 938.3 289.1

Միրգ (բացի խաղողից 60.3 331.7 39.2 431.2 305.5 0.0 29.2 0.0 25.6 70.9 431.2 96.1 106.4 291.4 201.7

2,աաիկաընդեղե նային մշակաբույսեր 3.2 5.1 4.0 12.3 8.8 0.0 0.4 0.2 0.0 2.9 12.3 56.0 3.1 8.4 26.6

Բուսական յո՜ւղ 2.0 2.7 26.9 31.6 28.8 0.0 0.5 0.0 0.0 2.3 31.6 9.1 10.0 27.5 242.9

Շաքար 15.2 69.3 6.8 91.3 81.9 0.0 1.4 0.0 1.7 6.3 91.3 93.1 28.5 78.1 136.7

Ձու 0.4 36.2 0.2 36.8 33.8 0.0 0.9 1.7 0.0 0.4 36.8 99.5 11.8 32.2 17.1

Գար 59.8 618.2 134.8 812.8 673.3 61.8 8.6 0.0 9.0 60.1 812.8 83.1 234.4 642.3 256.9

Տավարի լվա 0.2 47.6 11.3 59.1 57.5 0.0 0.8 0.0 0.6 0.2 59.1 81.6 20.0 54.8 98.7

Խոզի ւվւս 0.1 9.5 15.5 25.1 24.6 0.0 0.2 0.0 0.2 0.1 25.1 38.3 8.6 23.5 49.3

Ովսարի U այծի միս 0.0 8.5 0.0 8.5 8.4 0.0 0.1 0.0 0.0 0.0 8.5 100.0 2.9 8.0 12.8

Թոշևի միս 0.2 8.3 35.3 43.8 43.3 0.0 0.2 0.0 0.1 0.2 43.8 19.1 15.1 41.3 44.2

Ձուկ 1.5 9.3 3.7 14.5 7.2 0.0 1.5 0.0 4.0 1.8 14.5 103.3 2.5 6.9 7.7

Խսւղուլ4 8.6 241.4 4.0 254.0 16.9 0.0 11.0 0.0 10.2 6.7 254.0 102.6 5.9 16.1 10.8

1 Աոաևց «ՀՀ մաքսային օրենսգրքով» թույլատրելի չափաքանակների հաշվաոմաև:

2 Տվյալները նախնական են:

3 3000 տոննա օգտագործվել է այլ նպատակով:

4 209.2 հազար տոննան օգտագործվում է այլ նպատակով:

Ա.Մարկոսյան, Լ.1սաչատրյան «21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

<21-րդ ԴԱՐ», թիվ 6(52), 2013թ. ԱՄարկոսյան, Լ.Խաչատրյան

Աղյուսակ 3

ՀՀ բնակչության սպառման կաոուցվածքում մեծ տեսակարար կշիո ունեցող 16 ապրանքատեսակների

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ռեսուրսները 2008-2012թթ., տոննա [5]

2008т». 7009т*.

А В С D Е А В С D Е

1 Տավ արի միս 36283 15366.9 396,6 51253.3 1539.9 41147.02 10347.3 164.7 51829,6 16L7.9

2. Տազի միս Ш52 7542.5 0.1 18694.4 2542.1 6213 5130.75 0.04 11343.7 2435.3

3. ձավիմիււ 6519.12 36213.8 0 42732.9 977.23 4911.3 27576.9 0 32488.2 1030.2

4. Ձա_կ միս 5701.1 1999.6 72.2 7628.5 2152.7 5858.6 2944.8 19.5 8783.9 2470

5. Կարագ 1245.7 4581.3 24.3 5802.7 2331.9 1007.2 1782.8 0.16 2789.8 2387.9

6. Պանիր 17229.fi 760 473.fi 17516 1295.1 17459.3 537.5 376.9 17669.9 1301

Սուրճ - 12704.8 5713 6936.6 2496.6 - 11360.1 3334.6 8025.5 2662.3

տ. Ցռրեև 225734 297735.5 15 523454.2 188.7 198080.3 376825.8 0 574906.1 167.7

9. (Կ.4) Ռ11ա աեսակնէրի 296454 ՜ ՜ 296454 447.13 297627.4 ՜ ՜ 297627.4 428.7

10. Բրինձ. - 16074.3 0.8 16073.5 497.8 - 11070.1 0.05 11070.1 603

11. Աաուր !28350 LB95S 0 147303.1 286.7 130361.2 4157.7 0 !35018,9 25!.1

12. Urn. մլև հատ 574.9 1.5 2,6 573.3 558.9 630.1 0.26 4,02 626.3 530.9

13. Բուսական յտւլ, սաեեա 365.9 22659.3 0.1 23025.! 998.3 954.2 22416.1 2,1 23368,2 749.1

14. Մարգարին 352.6 7196.3 0.4 7548.5 966.fi 241.6 13399.7 0 13641,3 935.3

15. Շաքարավազ 3826.5 Ю2263 0.1 106089.4 242.3 370 64324.4 0.05 65694.4 236.3

16. Սակ արոեեր են 219S.fi 3499.6 0.2 5698.2 470.4 2433.3 3287.8 8.9 5712.2 438.2

А-ն արտադրված,

В-ն ներմուծված,

С-ն արտահանված,

D-ն ընդամենը ռեսուրսներ (D=A+B-C), տոննա, Е-ն 1կգ մանրածախ միջին գինը, դրամ:

ԱՄարկոսյան, ԼԽաչատրյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

pq ■дЭ ем ԼՈ ГМ (О щ я 1191.4 2164.4 3327.6 гм Օն ГМ см ^ч 3067.3 ■дЭ Г՜" со ^ч ■дЭ СП ^ч СМ см я СП Օն ГМ СО ԼՈ Օն ■м5 ^ч 1153.4 СП ԼՈ о! ^ч ԼՈ

Ո я s ԼՈ LTI Ց э ^ч ^Ч £ ш СП со ^ч о ЧЧ СО СМ lTi lTi ԼՈ гМ *ч со я ^ч Ի- Օն Us O' р ж ^ч ГП ч—I 3 ^ч ^ч й СО LTi 45 гМ •■Ь см см Us гм СП ЧЧ ԼՈ ЧЧ ЧЧ ж гм ^ч ւո ^ч ГП 1_г1 ւՈ ж

u ГЗ о сн ч5 ^ч а ч—։ ч—I d 43 Տ Ч 1 g о 1 О о ՕՆ Տ О сп |_Г| ЧЧ О? о § ԼՈ СП ԼՈ ^ч

СО R 03 ւո ^ч 43 СМ (О Ի- СП СП □о СМ -M; гм •■о В ч—I СО ԼՈ ^ч со о т—< гм Оч м сэ 1 ^ч ГП ^ч О ч—1 гм Թ 8 т—1 4=3 ^ч |_Г| см СП ^ч ւո ^ч ^ч СП о ^ч ■*г см со ւո ^ч СП ■4JH

< Ի- ^4 to CM ■*r я ч—1 43 [-- й S -4JH СП Si Ա“յ s Q-; Տ С՜- ч—1 1 տ СП см Ж см 1 •■■О 3 СП см CM СО щ ч—1 м3 ԼՈ 1 Ծ см Օն ք ■4JH СП O' 8

А 4 1 Я pj CO 1 гм ք-յ СП гм ^ч ^ч ч—։ ^Ч ԼՈ ^ч гМ m; 1 ГМ СП ж *ч ч—I 45 Й см S ^ч ^ч -Ф 0 ГП со со и"| рЧ со ԼՈ 8 ^ч СП ч—1 ■*г -=н % ԼՈ

a 4—J ч—։ CO S ’«T СМ я в ^ч Օն ч—։ гм 9 Ш со ч—։ d in СП ԼՈ ւՈ d см v4 сС *ч Ж В ^ч м lTi ■те ■4j5 ւո со а гМ Օն ■чг ^ч см pH lTj [-- со | гм ■до Օն Տ ^ч со СП СТн ^ч О֊; я [--

и о о со ж гм ЧЧ Cl со j! з СП 3 ^ч я 1 ^ч О ^Ч Ճ С։ и. Ճ о СП Օն й

м lTi ч—։ ^4 Ճ ^4 ■gD ч—1 S LTi ^ч со о а гм СП ւո Տ рЧ Os Տ ^ч ^ч ЧЧ ԼՈ СП 1 ч—1 O' Օն 43 [М РЧ рЧ Օն CM СП ^ч СП ■дэ ЕМ СП гм tM СП ЧЧ ^ч CTS гм ^ч 'Г

< 45 in 1 45 оо § i-n Us сЧ lTi С՜- рЧ 1 ՕՆ ^ч 1 ■чг տ 1 ■4J* ԼՈ ч—I 45 in CTS -=н Us ԼՈ ^ч я ՕՆ Й

է гм Ы ч—։ ••ճ Ё Г-4 ■ч* СМ LTi сн ГМ ^ч ■ч»* СО lTi 45 ГМ p4 lTi Q г-՝ гм рЧ Ի-О ч—1 ЕМ-ГМ ■дЭ Տ ЧЧ Տ Օն Չ С՜- 3 СМ Տ ГМ CM СП Օն in US ■до Տ ч-н 3

fi Us к? Տ։ я -тс Ем К ^ч О Ч—1 W ч—1 -■* ЧЧ 3 ч—I [֊-* Цч -=Н Й я ч—1 09 1—< ГМ гм ^ч СО см Ш СП ւո ^ч Е= ՕՆ СМ 45 ЕЙ см ч—1 РЧ Ջ 1_Г. т—1 'О Я С՜- со 9 гм -=н 3 ЧЧ СП ч—1 СП tM ^ч ^ч со см ч—։ ео я ч—։ 4Э

U Г-4 ■ы Г-4 ч—1 Ճ о [-- гм чЧ -м* ■4J* о о -ч*н 4 Ё ^Ч О 1 LTi СП ^ч О С՜-լ ГМ ч—1 d о я ^ч гм ևՈ ^ч

м ^ч м сС ■Ы ^ч -ГГ* О; ^ч ԼՈ со $ LTi К Oj ч—I Я ГМ ^ч ^ч 1 ^ч ԼՈ гм ^ч СМ со [М ч—1 ^5 ЕС СП я СП гм ч—1 O' гм к и. '-Ղ ч—1 см ԼՈ СП

< гм э Us сп и"| [-- ^ч О ԼՈ Օն 45 ЧЧ '■-О ԼՈ ֊Վչ § С* С։ В г-* ч—։ 1 СО ^ч ԼՈ ^ч Е= Օն ГМ 1 ш LTi LTi ^Ч ГМ о^ рЧ tM СП ^ч й ■чан со ^ч •■■CI гм

f 4 1 1 4 I I J է I | I ’МГ d I й ։5 1 # л I II й. 1 f f ^1 f }

— ГМ СП ՜Վ՜ г-^ со ՕՏ о 11 | гм сП ЦП ■֊о

136

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

ԱՄարկոսյան, ԼԽաչատրյան

Պարենի վերը նշված տեսականին լայն սպառում ունի հանրության կողմից և նվազագույն սպառողական զամբյուղի մասն է կազմում, բացառությամբ ցորենի, որը վերամշակվում և սպառվում է հացի տեսքով և նույնպես սպառողական զամբյուղի մեջ ընդգրկված պարեն է:

ՀՀ սպառողական գների ինդեքսը 2013թ. հունվար-հունիս ամիսներին 2010թ. ՍԳԻ ցուցանիշի նկատմամբ միջինը տատանվել է 105.6%-105.8% միջակայքում, պարենային ապրանքների գների ինդեքսը' 121.0%-123.4% միջակայքում, ՍԳԻ հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ տատանվել է 102.6%-106.5% միջակայքում, պարենային ապրանքների գների ինդեքսը տատանվել է 101.6% - 104.5% միջակայքում: Գների ինդեքսների, ինչպես նաև համաշխարհային շուկայում պարենամթերքի գների ցուցանիշների համեմատությունները նախորդ տարիների ցուցանիշների հետ վկայում են, որ տարեցտարի գներն աճում են, և այս ամենը, բնականաբար, ազդում է սպառողական զամբյուղի արժեքի վրա և հարվածում սպառողի գրպանին:

Այսպես, օրինակ, 2013թ. հունվար-հունիս ամսվա պարենային գների ցուցանիշների համաձայն տավարի և խոզի մսի գները նվազել են համապատասխանաբար 1% և 7.7%, սակայն հավի մսի գինն աճել է 27.6%, կարագի գինը 10.2%, բուսական յուղի գինը նվազել է 36%, շաքարավազի գինը նվազել է 8.2%, բրնձի գինն աճել է 6.5%, մակարոնեղենը' 0.5%, մարգարինը' 3.3%:

ՀՀ բնակչության սպառման կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեցող 16 ապրանքատեսակների ռեսուրսների 2008-2012թթ. ցուցանիշների (տե ս Աղյուսակ 3) ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պարենի հիմնական տեսականին ներկրվում է ՀՀ բնակչության պահանջարկը բավարարելու նպատակով: Այդ պատճառով հարկ ենք համարում ներկայացնել պարենի այն հիմնական տեսա-

137

ԱՄարկոսյան, ԼԽաչատրյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

կանին, որը ներմուծվում է խոշոր ծավալներով և մեծ արժեքներով: 2012թ. ՀՀ է ներմուծվել 480.3 հազար տոննա ցորեն, որի ծավալները դրամական արտահայտությամբ (մանրածախ միջին գնով) կազմել են 90.1 մլրդ ՀՀ դրամ, և այս ցուցանիշը տարեցտարի աճում է (2011թ. աճի տեմպը կազմել է 103.3%, 2012թ.' 134.9%): ՀՀ հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները 2012թ. կազմել են 172.2 հազար հա, որից ցորենի ցանքատարածությունը կազմել է 93.7 հազար հա, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 20%: Նշենք, որ հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնումը բխում է ազգային անվտանգության և պարենային անվտանգության հիմնախնդրի լուծման պահանջից և գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Այդ պատճառով կարևորում ենք ցանքատարածությունների մեծությունների ընդլայնումը, բարձր բերքատվություն ունեցող էլիտար սորտերի կիրառումը: Ներմուծման ծավալներով 2012թ. երկրորդ տեղում հավի միսն է' 40 հազար տոննա, 39.5 մլրդ ՀՀ դրամ շուկայական միջին գնով, հաջորդը շաքարավազն է 2012թ. 82.4 հազար տոննա, որը գումարային արտահայտությամբ կազմել է 37.4 մլրդ ՀՀ դրամ, իսկ աճի տեմպերը վերջին երկու տարիներին կրճատման միտում ունեն (համապատասխանաբար 93.7% և 89.9%), ինչը բավական բարձր ցուցանիշ է, սակայն պետք է հաշվի առնել, որ ինքնաբավության մակարդակը դեռևս 93.1% է:

Շաքարավազի ներմուծման ծավալների կրճատմանը պետք է նպաստի հայրենական արտադրության զարգացումը, ինչը հնարավոր է Շիրակի մարզի Ախուրյանի շաքարավազի գործարանի աշխատանքը հայրենական հումքի վրա կազմակերպելու և ներկրվող շաքարավազի հումքը մշակելու միջոցով: Այս առումով հատկանշական է, որ Ախուրյանի շաքարավազի արտադրությունը ներկայումս հիմնված է շաքարեղեգի մշակման և դրանից ստացված հումքի վրա: Նման իրավիճակը բացատրվում է շաքարավազի ներմուծման և շա-

138

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

ԱՄարկոսյան, ԼԽաչատրյան

քարի գործարանի նույն սեփականատիրոջ մենաշնորհով, ինչի հետևանքով նրա կողմից սահմանված գների արդյունքում ապահովվում են գերշահույթներ:

Պետք է նշենք, որ խնդիրը բավական լուրջ է, և հայրենական գործարանի աշխատանքի արտադրողականության բարձրացումը կարող է լուծել հանրապետության կարևոր սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներից մեկը' շաքարի ճակնդեղ մշակող գյուղական համայնքների զբաղվածության ապահովումը, նրանց եկամուտների ավելացումը և ամենից կարևորը' պարենային անվտանգության ապահովումն այդ «քաղցր» ապրանքատեսակի նկատմամբ:

Ներմուծման ծավալներով 2011-2012թթ. աճի միտումներ են գրանցվել խոզի մսի համար համապատասխանաբար' 110.2% և 162.5%, բուսական յուղի համար' 102.3% և 111.8% և մակարոնեղենի համար' 117.25% և 104.5%: Միաժամանակ, վերջին տարիներին աճել են նաև կարագի և պանրի ներմուծման ծավալները 2011-2012թթ.' կարագինը համապատասխանաբար 148.4% և 108.0%, պանրինը 142.6% և 102.0%: Բուսական յուղի ներմուծման ծավալները 2012թ. դրամական արտահայտությամբ (շուկայական միջին գնով) կազմել են 37.9 մլն ՀՀ դրամ: Մակարոնի ներկրման ծավալները 2012թ. աճել են 4.5%-ով, որը դրամական արտահայտությամբ (շուկայական միջին գնով) կազմել է 2.2 մլրդ ՀՀ դրամ: Բրնձի ներմուծման ծավալները 2012թ. աճել են 25.1%-ով, իսկ դրամական արտահայտությամբ (շուկայական միջին գնով) ծավալները կազմել են' 7.4 մլրդ ՀՀ դրամ: Մարգարինի ներմուծման ծավալները 2012թ. կազմել են 11.5 հազար տոննա, իսկ գումարային արտահայտությամբ (միջին շուկայական գնով) 13.3 մլրդ ՀՀ դրամ, աճի տեմպը' 110.3%: Սուրճի ներմուծման ծավալները 2011 և 2012թթ. կրճատվել են համապատասխանաբար 4.3% և 17.6%, սակայն դրամական արտահայտությամբ (միջին շուկայական գնով) ծավալները կազմել են 36.0 մլրդ ՀՀ դրամ և 33.18 մլրդ ՀՀ դրամ:

139

ԱՄարկոսյան, ԼԽաչատրյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Ներկայացված ցուցանիշները ցույց են տալիս, որ տնտեսությունը խոշոր վնասներ է կրում ներմուծման արդյունքում, որը բացասաբար է ազդում հանրապետության արտաքին առևտրի հաշվեկշռի վրա: Այստեղ պետք է ուշադրություն դարձնել մակարոնեղենի և պանրի ներ-կրման ծավալների աճին, քանի որ ՀՀ-ն մակարոնեղեն արտադրող և պանիր արտահանող երկիր է: Ներմուծման ծավալների աճի պատճառը պարզ է, քանի որ ներմուծվում է պանրի և մակարոնեղենի այնպիսի տեսականի, որը շուկայում առկա չէ և որը ՀՀ-ում պանիր արտադրելու տեսանկյունից անհնար է, իսկ մակարոնեղենի ներմուծումը մտահոգության առիթ է տալիս, քանի որ կան բոլոր նախադրյալները որակով արտադրանք թողարկելու համար: Այս առումով կարևորվում է հայրենական արտադրանքի մրցունակության բարձրացման կարևորության և ռազմավարության մշակումը, որի հիմքում պետք է ընկած լինի նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, միջազգային փորձի կիրառումը և միջազգային շուկաների մարքեթինգը:

Ինչպես հայտնի է, սննդարդյունաբերությունը հումքային բազայով ապահովողը գյուղատնտեսության ճյուղն է: Խորհրդային տարիներին սննդարդյունաբերության որոշ արտադրատեսակներ' կոնյակը, գինին, պանիրը, մրգերի և բանջարեղենի պահածոները, հանքային ջրերը, մեծ հեղինակություն էին վայելում արտերկրում, և կայուն պահանջարկի ու մրցունակ լինելու շնորհիվ արտադրանքի շուրջ 60%-ը արտահանվում էր: Ներկայում պատկերն այլ է, քանի որ արտաքին շուկան արտադրանքի առումով բավական հագեցած է, մրցակից երկրներում ներդրվել են նորագույն տեխնոլոգիաներ և ստանդարտներ, ինչի արդյունքում ՀՀ արտադրանքն արտաքին աշխարհում դժվարություններ է ունենում մրցակցության, ստանդարտների համապատասխանեցման գործընթացի առումով և այլ հարցերում:

Բավական ցածր է հանրապետությունում թողարկվող արտադրանքի տեխնիկական ապահովվածության մակարդակը, քանի որ

140

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

ԱՄարկոսյան, ԼԽաչատրյան

սննդամթերք վերամշակող կազմակերպությունները զինված են դեռևս խորհրդային տարիների արտադրության սարքավորումներով, և դրանց մի մասը չի համապատասխանում համաշխարհային և, հատկապես, եվրոպական շուկայի ստանդարտներին ու պահանջներին: Այս առումով կարևոր է գյուղատնտեսական հումք վերամշակող ձեռնարկությունների նորագույն տեխնիկայով և տեխնոլոգիայով վերազինումը, այդ նպատակով նաև արտաքին աղբյուրների ֆինանսների ընդգրկման միջոցով, մասնավորապես, պետական աջակցությամբ ֆինանսավորումը: Դրված նպատակին հասնելու համար մեծ նշանակություն ունի նաև վարկային միջոցների արդյունավետ օգտագործումը, մանավանդ որ ներկայումս առևտրային բանկերի մի մասն ի զորու չէ իրականացնել խոշոր ծավալների վարկավորում, քանի որ վերջիններս նույնպես ունեն ֆինանսական ռեսուրսների խնդիրներ [6, էջ 190-191]: ՀՀ առևտրային բանկերի կողմից վարկավորումն իրականացվում է հիմնականում արտաքին ռեսուրսների հաշվին միջազգային ծրագրերի շրջանակներում (KfW, World Bank, EBRD և այլն): Այդ ամենով հանդերձ նշենք, որ ՀՀ-ում գործում են մի շարք ձեռնարկություններ, որոնք զինված են եվրոպական արտադրության սարքավորումներով և տեխնոլոգիաներով, ինչը հնարավորություն է ընձեռում արտադրել միջազգային ստանդարտներին համապատասխան բավական բարձրորակ արտադրանք, որը մրցունակ կլինի արտաքին շուկաներում և կգտնի իր տեղը միջազգային շուկայում:

Կարևոր է նաև էկոլոգիապես մաքուր արտադրանքի թողարկման ապահովումը, ինչը, հատկապես հին սարքավորումներով, հնարավոր չէ, ուստի մեկ անգամ ևս հաստատվում է այն գաղափարը, որ տնտեսության իրական հատվածի արդյունավետության բարձրացման հիմնական ուղին առաջատար տեխնոլոգիաների ներդրումը և այդ հիմքի վրա բարձրորակ սննդամթերքի արտադրությունն է: ՀՀում թողարկվող հայրենական արտադրանքի տեսականու ուսումնա-

141

ԱՄարկոսյան, ԼԽաչատրյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

սիրությունը ցույց է տալիս, որ որոշ ապրանքների գծով համեմատական առավելությունն ակնհայտ է: Օրինակ, կաթնամթերքի արտադրությունը, հատկապես պանրի արտադրությունը և արտահանումը, որը նվազագույն սպառողական զամբյուղի տեսականի է և որը կարևորվում է պարենային անվտանգության հիմնախնդրի լուծման տեսանկյունից: Կարևոր են նաև սննդարդյունաբերության ճյուղի մասնագիտացումը և արտադրության զարգացումը, մասնավորապես, հանքային ջրերի, բնական հյութերի, պահածոների, մսամթերքի, գինու և կոնյակի, ոգելից խմիչքների մասով [6, էջ 192-193]:

ՀՀ արդյունաբերության ճյուղի կազմում սննդարդյունաբերության տեսակարար կշիռը 2012թ. կազմել է 30.2%, մինչդեռ 2000թ. այն 41.3% էր, 2005թ.'27.0%, 2008թ.' 24.4%, 2010թ.' 20.2%: Սակայն սննդամթերքի առանձին տեսակների, ներառյալ խմիչքի արտադրության ծավալների ցուցանիշները բնեղեն արտահայտությամբ ավելացել են, թեև որոշների ցուցանիշները շարունակում են մնալ մտահոգիչ: Օրինակ, 2012թ. մսի (տավարի, խոզի, հավի) արտադրության ծավալը հանրապետությունում կազմել է 55424.7 տոննա (սպանդային քաշով), կամ մեկ շնչի հաշվով շուրջ 18 կգ (թեև սպառվել է շուրջ 34 կգ): Մսի արտադրության ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են 113.1%-ով: Կաթի և կաթնամթերքի (վերածված կաթի) արտադրության ծավալները կազմել են 1976.6 տոննա, մեկ շնչի հաշվով կաթի արտադրությունը' 13.5 կգ, իսկ արտադրության աճի տեմպը կազմել է 134.17%: Պանրի արտադրության ծավալը 2011թ. կազմել է 17.525 տոննա, 2012թ. 17628.6 տոննա, արտադրության ծավալը 2012թ. 2011թ. նկատմամբ աճել է 100.6%-ով (պանրի տարեկան սպառման նորման 1 շնչի հաշվով կազմում է 9.1 կգ): Գյուղական կարագի արտադրության ծավալը 2012թ. կազմել է 645.5 տոննա, (մեկ շնչի հաշվով' 7.3 կգ): Ցորենի արտադրության ծավալները 2012թ. կազմել են 243129.6 տոննա, աճի տեմպը նախորդ տարվա նկատմամբ

142

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

ԱՄարկոսյան, ԼԽաչատրյան

կազմել է 108.5%: Թեև 2012թ. ընդամենը ռեսուրսների կազմում ներմուծված ցորենի բաժինը կազմել է 66.4% (2011թ.' 61.4%) [7, էջ 238240 և 8, էջ 252-254]:

Այսպիսով, ուսումնասիրելով ՀՀ պարենային անվտանգության հիմնահարցերի միայն մի փոքր մասը, մասնավորապես, պարենի առանձին տեսակների առկայության, ինքնաբավության մակարդակի, տեղական արտադրության ներուժի, արտաքին առևտրի ցուցա-նիշները, ինչպես նաև զարգացման հնարավորությունները և հեռանկարը, կարծում ենք, որ ՀՀ պարենային ինքնաբավության մակարդակը դեռևս գտնվում է անբավարար վիճակում: Դրա վառ ապացույցը սննդամթերքի և պարենի տեսականու մեծ մասի արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռն է, ինչպես նաև պարենային հաշվեկշիռը, որի ցուցանիշները, կարևորագույն պարենի առանձին տեսակների գծով դեռևս գտնվում են ոչ բավարար վիճակում: Այս ամենը ցորենի, շաքարավազի, բուսական և կենդանական յուղի, տավարի, խոզի և հավի մսի հայրենական արտադրության փոքր ծավալների հնարավորության հետևանք է, որի պատճառով վերոնշյալ տեսականին հիմնականում ներմուծվում է :

Պարենի ներմուծումը բացասաբար է ազդում երկրի տնտեսական և պարենային անվտանգության վրա: ՀՀ-ն որպես ներկրող երկիր ներմուծում է սննդամթերքի այնպիսի տեսականի, որի հայրենական արտադրությունը բավարար մակարդակի վրա է և որակի առումով չի զիջում ներկրված ապրանքին: Այս դասին են պատկանում, օրինակ, բնական հյութերը, յոգուրտները, ջեմերը, տավարի, խոզի և հավի մսերը և այլն:

Կաթնամթերքի արտադրության կազմակերպման առկա բացը լրացնելու համար ներկրվում է կաթի փոշի, որն անասնաբուծական տվյալ մթերքի արտադրության ծավալների փոքր լինելու պատճառ է: Թեև ՀՀ-ում կաթի արտադրությունը գտնվում է բավարար վիճակում

143

ԱՄարկոսյան, ԼԽաչատրյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

և տարեցտարի զարգանում է անասնաբուծությունը, մասնավորապես, ներկրվում են բարձր մթերատու երինջներ և ցլեր (Հոլշտին, Շվից, Սիմենտալ և այլ ցեղատեսակներ)' մթերատվության և արտադրության ծավալներն ավելացնելու նպատակով, սակայն այդ միջոցառումները դեռևս բավարար չեն նշված պարենի տեսակներով հանրապետության ինքնաբավությունն ապահովելու համար: ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարության դրույթներից են բխում հացահատիկի ցանքատարածությունների ընդլայնումը և բարձր էլիտար սերմերով մթերատվության բարձրացումը, անասնապահության զարգացումը, կերային բազայի ապահովումը և այլն:

Կարծում ենք, որ ՀՀ կառավարությունը պետք է անի հնարավո-րինը պարենային անվտանգության բավարար մակարդակի ապահովման համար, ինչը ներառում է պարենի առկայության, տնտեսական անվտանգության ապահովումը պարենի հատկապես սպառողական զամբյուղում առկա տեսականու մասով, գների կայունության ապահովումը և այլն: Այս առումով կարևոր ենք համարում պարենի գների մատչելիության և կայունության ապահովումը, որի իրագործողը և պատասխանատուն, համաձայն ՀՀ Սահմանադրության (փոփոխություններով), ՀՀ ԿԲ-ն է: Այստեղ մեծ է նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դերը, որն ապահովում է ազատ մրցակցությունը ներքին շուկայում և չարաշահումների դեպքում կիրառում է պատժամիջոցներ:

Հանձնաժողովը պետք է օգտագործի ՀՀ իրավական ակտերով նախատեսված բոլոր լիազորությունները մրցակցության բնականոն գործընթացը հանրապետությունում ապահովելու համար և գների սահմանման առումով պետք է կիրառի ավելի խստացված վարչարարություն: Հայաստանի Հանրապետությունը, որպես ազատ շուկայա-

144

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

ԱՄարկոսյան, ԼԽաչատրյան

կան տնտեսություն ունեցող երկիր, դեռևս ի զորու չէ առանց պետական միջամտության ապահովել ազատ շուկայական տնտեսությանը բնորոշ հատկանիշներով միջավայր, քանի որ առկա են պարենի հիմնական տեսականու ներկրման մենաշնորհներ, որոնց պարագայում գները թելադրվում և սահմանվում են առանց ազատ մրցակցության և գնագոյացման շուկայական ապրանքների: Բարձրացված հիմնախնդիրների լուծումը ներկայիս հրամայականն է, որը կնպաստի ազգաբնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, կենսամակարդակի բարձրացմանը, ինչպես նաև ՀՀ տնտեսության զարգացմանը և հզորացմանը:

Հոկտեմբ՛եր, 2013թ.

Աղբյուրներ և գրականություն

1. ՀՀ օրենքը պարենային անվտանգության ապահովման մասին, ՀՕ-339, ընդունված 07.05.2002թ.:

2. Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնա-խնդիրները և առաջնահերթությունները: Գիտաժողովի նյութերի ժողովածու/ խմբ. Խորհուրդ, Եր., Եվրասիա միջազգային համալսարան, Գիրք 1, 2012:

3. ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 146-Ն որոշում «Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին»:

4. ՀՀ ԱՎԾ Պարենային ապահովություն և աղքատություն 2013թ. հունվար-հունիս, վիճակագրական տեղեկագիր:

5. ՀՀ ԱՎԾ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2008-2012թթ. հունվար-դեկտեմբեր, տարեկան տեղեկագրեր:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

6. ԱԽ. Մարկոսյան, Խ.Հ. Բաւռիկյան, Տնտեսական ճգնաժամը և Հայաստանի Հանրապետության տնտեսության մրցունակության բարձրացման հիմնա-խնդիրները, Եր., Էդիտ Պրինտ, 2010թ.:

7. ՀՀ ԱՎԾ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը

2011 թվականի հունվար-դեկտեմբերին», Եր., 2012:

8. ՀՀ ԱՎԾ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը

2012 թվականի հունվար-դեկտեմբերին», Եր., 2013:

145

ԱՄարկոսյան, ԼԽաչատրյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

ПРОБЛЕМЫ ОБЕСПЕЧЕНИЯ ПРОДОВОЛЬСТВЕННОЙ БЕЗОПАСНОСТИ РА И ПУТИ ИХ РЕШЕНИЯ

АшотМаркосян, Левон Хачатрян

Резюме

Авторы статьи обсуждают важность продовольственной безопасности РА в деле обеспечения населения республики продовольственными ресурсами, обсуждается также продовольственный баланс и его компоненты. Сегодня как во многих развивающихся странах, так и в Армении, существует проблема обеспечения продовольственной безопасности. Из-за нехватки собственных ресурсов Армения импортирует пшеницу, сахар, зерно, мясо и другие продукты.

Наряду с другими проблемами авторы статьи изучили производственные возможности республики, в результате чего представлены предложения по увеличению объемов производства в пищевой промышленности, что может привести к улучшению продовольственной безопасности РА.

По мнению авторов, для решения данной проблемы правительство РА должно приложить все усилия с целью увеличения производства пищевых продуктов, улучшения национального продовольственного баланса.

146

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.