Научная статья на тему 'Քաղաքական միֆերը որպես տեղեկատվական պատերազմների միջոց'

Քաղաքական միֆերը որպես տեղեկատվական պատերազմների միջոց Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
620
142
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Վլւայիմիր Հովհաննիսյան

Հաշվի առնելով այն, որ քաղաքականության մեջ ներկայում մեծ կարևորությունեն ստանում տեղեկատվությունը տեղեկատվական տեխնոլոգիաները, ինչ-պես նաև քաղաքականության մեջ տեղեկատվական պատերազմների որոշիչբնույթը (հասարակական կարծիքը մանիպուլացնելու առումով), դրանց ուսում-նասիրումը տեղեկատվական պատերազմներում քաղաքական միֆերի (որ-պես տեղեկատվական պատերազմների հիմնական զենքի) դերի բացահայտու-մը մեծ արդիականություն են ստանում: Հոդվածում փորձ է արվում պարզաբա-նել քաղաքական միֆերի բնույթը, դրանց որոշիչ դերը քաղաքական գործըն-թացներում, ազդեցությունը հասարակական կարծիքի ձևավորման ուղղորդ-ման գործընթացում, ինչպես նաև դրանց քողարկված օգտագործումը ցանկա-ցած տեղեկատվական պատերազմում հասարակական կարծիքը մանիպուլաց-նելու նպատակով: Հոդվածում մի շարք կարևորագույն քաղաքական գործըն-թացներ մեկնաբանվում վերլուծվում են հենց այս տեսանկյունից:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Учитывая, что в современных политических процессах большое значение приобретают информация и информационные технологии, а также имея в виду решающую роль информационных войн в политике (в смысле манипулирования общественным сознанием), большую актуальность приобретает изучение политических мифов и выявление роли политической мифологии в информационных войнах (в качестве основного средства информационных войн). В статье выявляется сущность политических мифов, их решающая роль в политических процессах 20-го столетия, их влияние в деле формирования и направления общественного сознания, а также их скрытое использование в любых информационных войнах с целью манипуляции общественным сознанием. В статье также выявляются и анализируются некоторые важнейшие политические процессы именно в данном аспекте.

Текст научной работы на тему «Քաղաքական միֆերը որպես տեղեկատվական պատերազմների միջոց»

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՖԵՐԸ ՈՐՊԵՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՄԻՋՈՑ

Վլւայիմիր Հովհաննիսյան

Հաշվի առնելով այն, որ քաղաքականության մեջ ներկայում մեծ կարևորություն են ստանում տեղեկատվությունը և տեղեկատվական տեխնոլոգիաները, ինչպես նաև քաղաքականության մեջ տեղեկատվական պատերազմների որոշիչ բնույթը (հասարակական կարծիքը մանիպուլացնելու առումով), դրանց ուսումնասիրումը և տեղեկատվական պատերազմներում քաղաքական միֆերի (որպես տեղեկատվական պատերազմների հիմնական զենքի) դերի բացահայտումը մեծ արդիականություն են ստանում: Հոդվածում փորձ է արվում պարզաբանել քաղաքական միֆերի բնույթը, դրանց որոշիչ դերը քաղաքական գործընթացներում, ազդեցությունը հասարակական կարծիքի ձևավորման և ուղղորդման գործընթացում, ինչպես նաև դրանց քողարկված օգտագործումը ցանկացած տեղեկատվական պատերազմում հասարակական կարծիքը մանիպուլացնելու նպատակով: Հոդվածում մի շարք կարևորագույն քաղաքական գործընթացներ մեկնաբանվում և վերլուծվում են հենց այս տեսանկյունից:

1. Քաղաքական միֆեր

Օ, մարդ, ինչում ասես, որ քեզ չի կարելի համոզել...

Ադամ Վեյսհաուպտ

Քաղաքական միֆն օգտագործվում է քաղաքական նպատակների (իշխանության համար պայքարի, իշխանության լեգիտիմացման, քաղաքական իշխանության) իրագործման համար: Օգտագործվելով որպես քաղաքական պայքարի գործիք' քաղաքական միֆերը հսկայական ազդեցություն են ունենում ամբողջ հասարակության վրա: Ա.Ցուլաձեի արտահայտությամբ' «քաղաքական միֆոլոգիան կարելի է անվանել կիրառական միֆոլոգիա, քանի որ ցանկացած քաղաքական միֆի հետևում թաքնված են որոշակի խմբերի և անհատների շոշափելի նյութական շահերը» [1, с. 57]:

Քաղաքական միֆերը կարելի է բաժանել 2 հիմնական տեսակների: Առաջին տեսակը տեխնոլոգիական միֆերն են, որոնք ստեղծվում են տվյալ պահի (կարճաժամկետ) խնդիրների իրագործման համար: Օրինակ, երբ ԽՍՀՄ-ում ընթանում էր պետությունների անկախացման գործընթացը, դեմո-

123

Վլ.Հովհաեեիսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

կրատեերը Ռուսաստանի անկախությունը հիմնավորելու նպատակով հորինեցին այնպիսի միֆ, համաձայն որի' Ռուսաստանը վատ էր ապրում այն պատճառով, որ կերակրում էր մյուս պետություններին: «Բավական է ազատվել այդ բեռից, և ռուսները կապրեն շատ լավ»,- պնդում էին անկախության կողմնակիցները: Այսօր այդ միֆի մասին քչերն են հիշում, բայց այն տարիներին այն խաղաց իր դերը:

Այդպիսի «մեկօրյա միֆերի» օրինակներ շատ կարելի է բերել: Նման միֆերի կյանքը կարճատև է, քանի որ դրանք հիմնվում են հասարակական գիտակցության կոնյունկտուրային փոփոխությունների և հուզական պոռթկումների վրա' չդիպչելով ենթագիտակցության խոր շերտերին: Տեխնոլոգիական միֆերի դեմ կարելի է արդյունավետ պայքարել' դրանք բանականորեն քողազերծելով, կոնտրմիֆեր ստեղծելով և այլն:

Կան այլ տեսակի միֆեր, որոնք կարելի է անվանել «հավերժական»: Դրանք հիմնվում են արքետիպերի վրա, և գործնականում հնարավոր չէ վերացնել դրանք, քանի որ արմատացած են տվյալ ազգի մենթալիտետի մեջ: Դրանք կարելի է ակտուալացնել, այսինքն' կյանքի կոչել, կամ էլ կրկին «քշել» ենթագիտակցության խորքերը' նրանց առջև հզոր պատվար դնելով : Օրինակ, Հիտլերն իր քարոզչությունում ակտիվորեն օգտագործում էր հին գերմանական արքետիպերը: Գերմանիայի պարտությունից հետո գերմանացիները դրանք կրկին «ուղարկեցին» ենթագիտակցություն' դրանց առջև որպես պատվար դնելով «մեղքի բարդույթը», որը մինչ օրս նրանց հետ է պահում հնարավոր ռևանշի ակնարկից անգամ: Իր ամբիցիաները Գերմանիան այսօր իրականացնում է տնտեսության ոլորտում: Գերմանացիների առավելությունների մասին միֆն այսօր ստացել է քաղաքականապես ավելի կոռեկտ բնույթ, բայց չի անհետացել: «Mercedes>»֊ը և «BMWo-ն այսօր շատ ավելի մեծ հաջողակությամբ են նվաճում աշխարհը... Հավերժական միֆերի ուժն այն է, որ դրանք կարող են կյանքի կոչվել այլ դիմակի տակ: Ռուսաստանում, օրինակ, «լուսավոր կոմունիստական ապագայի» մասին միֆը 80-ականների վերջին և 90-ականների սկզբին փոխարինվեց «կապիտալիստական առատության» մասին միֆով, որը պետք է սկսվեր շուկայական բարեփոխումներով: Իր հերթին, կոմունիստական միֆը Ոսկե դարի մասին հնագույն միֆի անվանափոխված ձևն է: Պատմական զարգացման արդյունքում նման փոփոխություններ կրում են նաև այլ «հավերժական» միֆեր:

Քաղաքական գործիչներին միշտ հետաքրքրել է դիտարկվող խնդրի գործնական կողմը. թե ինչպես կարելի է միֆերն օգտագործել իրենց շահերին համապատասխան: Ուկրաինական հետազոտող Գ.Պոչեպցովը համարում է, որ միֆը ունիվերսալ կառույց է, որը միշտ կարելի է լցնել որոշակի բովանդակությամբ. «Միֆը հանդես է գալիս որպես իմիջի ձևավորման սցենար, որտեղ

124

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

ՎլՀովհաեեիսյաե

անմիջապես լցվում եե գլխավոր հերոսի բարեկամների և թշնամիների մինչ այդ դատարկ տեղերը: Միֆը համարվում է ամբողջական կառույց, և սա է նրա օգտակարությունը, քանի որ մեծ թվով անհրաժեշտ բնութագրեր այժմ ի հայտ կգան ինքնըստինքյան' տանելով հասարակական գիտակցությունը դեպի այս կամ այն միֆը» [2, с. 105-106]:

Միֆի կառուցվածքն, իրոք, ունի մի շարք եզակի գծեր, որը թույլ է տալիս քաղաքական տեխնոլոգներին ստեղծել արհեստական տեխնոլոգիական միֆեր: Սակայն հարցը միայն միֆերի ստեղծումը չէ: Տեխնոլոգիական միֆը վերջին հաշվով կեղծ միֆ է, քանի որ չի հիմնվում արքետիպերի վրա, որոնք իրականում միֆի սնուցիչներն են: Ամեն ազգ ունի իր արքետիպային առանձնահատկությունները, քանի որ արքետիպերը ձևավորվում են տվյալ ազգի պատմության սկզբում: Ձևավորվելով' դրանք ուղեկցում են տվյալ ազգին իր ողջ պատմության ընթացքում: Այդ պատճառով քաղաքական գործիչը, միֆո-լոգիական կերպար դառնալու համար, պետք է ոչ միայն ստեղծի միֆական կառույց, այլև պետք է ներդրվի ինչ-որ ազգային «հավերժական» միֆի մեջ:

Քաղաքական միֆի կարևորագույն գործառույթը տվյալ երկրում իշխանական ինստիտուտների և նրա առաջատարների լեգիտիմացումն է: Միֆը միաժամանակ իշխանության լեգիտիմության հիմքն ու պահապանն է: Այդ պատճառով այս կամ այն պետության միֆերի հանդեպ ոտնձգությունը ոտնձգություն է տվյալ պետության լեգիտիմության հանդեպ: Այսպես, խորհրդային միֆոլոգիայի ոչնչացումը արդյունքում բերեց խորհրդային իշխանության ապալեգիտիմացման և ԽՍՀՄ փլուզման: Այլ խոսքով' միֆերը կարող են հանդես գալ ոչ միայն որպես լեգիտիմության պահապաններ, այլև դրա խորտակիչներ: ԽՍՀՄ-ում խորհրդային միֆերը ջախջախվեցին' բախվելով դեմոկրատական կոնտրմիֆերին:

Հավերժական միֆերի մեջ հատուկ տեղ են գրավում ազգային միֆերը: Եթե հետևենք Լեբոնի տերմինաբանությանը, ապա հենց դրանք են կազմում «ազգի ոգին»: Ձևավորվելով ազգի կայացման փուլում' ազգային միֆերն ուղեկցում են նրան իր ողջ պատմության ընթացքում: Ազգային ինքնագիտակցությունը ձևավորվում է միֆերի հիման վրա և անբաժան է դրանցից: Գ.Պոչեպցովի կարծիքով' «ազգային տեսանկյունից բոլոր նշանակալից իրադարձություններն ամբողջովին միֆականացված են» [3, с. 216]: Ավելի ճիշտ կլինի ասել, որ պատմական իրադարձությունները միայն այն դեպքում են նշանավոր դառնում հետագա սերունդների համար, երբ ներդրված են ազգային միֆի կառուցվածքի մեջ: Այս առումով, ազգի պատմությունը միֆ է, որը ստեղծվել է ազգի կողմից իր իսկ համար: Ազգային հիշողության մեջ մտնում են այն իրադարձությունները, որոնք համապատասխանում են ազգային միֆի բնույթին: Ուստի, ինչպես տեսնում ենք, ազգային հիշողությունը համարվում է

125

Վլ.Հովհաեեիսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

ազգային միֆոլոգիայի կարևոր բաղկացուցիչ մասը:

Այսպիսով, քաղաքական միֆերը, ըստ Ցուլաձեի, միֆեր են, որոնք օգտագործվում են քաղաքական նպատակների, օրինակ' իշխանության համար պայքարի, իշխանության լեգիտիմացման, քաղաքական իշխանության իրագործման համար: Դրանք բաժանվում են 2 մասի. տեխնոլոգիական միֆեր, որոնք օգտագործվում են կարճաժամկետ նպատակների իրագործման համար և հիմնված են հասարակական գիտակցության մեջ կոնյունկտուրային փոփոխությունների վրա' կախված այս կամ այն պատմական իրադարձությունից կամ ժամանակաշրջանից, և հավերժական միֆեր, որոնք հիմնված են արքե-տիպերի վրա: Հավերժական միֆերի կարևոր բաղկացուցիչն են ազգային միֆերը: Միֆերի տեխնոլոգիական բնութագրերի և հասարակական գիտակցության մեջ դրանց ներդրման բացահայտմանը կանդրադառնանք ստորև:

2. Քաղաքական միֆռլռգիան և տեղեկատվական տեխնոլոգիաները

Ես ցավով եմ նայում իմ համաքաղաքացիների բազմությանը, ովքեր, թերթեր կարդալով, ապրում ու մեռնում են այն հավատով, թե իրենց ինչ-որ բան հայտնի է դարձել այն մասին, ինչ կատարվում է իրենց աչքերի առջև: Թոմաս Ջեֆերսռն

Ըստ Է.Թոֆլերի, եթե անցյալում իշխանությունը հենվում էր ուժի կիրառման և հարստության վրա, ապա ներկայիս իշխանությունը հիմնվում է բացառապես գիտելիքների և տեղեկատվության վրա: «Եվ յուրաքանչյուր օր- գրում է Թոֆլե-րը,- իշխանության մյուս երկու աղբյուրները (ուժը և հարստությունը- Վ.Հ.) ավելի մեծ կախվածության մեջ են ընկնում գիտելիքներից» [4, c. 512]: Գիտելիքը և տեղեկատվությունը ներկայիս իշխանության հիմնական ռեսուրսներն են: Սա սկզբունքային անցում է նյութական ռեսուրսներից ոչ նյութական ռեսուրսներին: Ցանկացած խնդիրներում (սոցիալական, տնտեսական, քաղաքական, ռազմական) տեղեկատվական դաշտի անընդհատ աճող դերը, որը ծառացել է այսօրվա հասարակության առջև, ստիպում է մեզ ավելի ուշադիր նայել այս միջոցների զինանոցին: ԶԼՄ-ին հաճախ մեղադրում են հասարակական կարծիքը մանիպուլացնելու մեջ: Օրինակ, Մ.Պարենտին կարծում է, որ զանգվածային լրատվամիջոցները «վերցնում են մեծ մասն այն տեղեկատվության և ապատեղեկատվության, որոնցից մենք օգտվում ենք սոցիալ-քաղաքական իրականությունը գնահատելիս: Մեր վերաբերմունքը պրոբլեմներին և

երևույթներին, նույնիսկ մեր մոտեցումն այն բանին, թե ինչն ենք համարում պրոբլեմ կամ երևույթ, մեծ մասամբ կանխորոշված են նրանց կողմից, ովքեր

126

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Վլ.Հովհաեեիսյաե

տնօրինում եե հաղորդակցությունների աշխարհը» [5, c. 216]: ԶԼՄ գերխնդիրն է անընդհատ գտնվել ներկայում, այն կետում, որտեղ տվյալ պահին կատարվում է գործողությունը: ԶԼՄ-ն ստեղծում և անընդհատ վերարտադրում են միֆեր, որոնք մենք ստանում ենք նորությունների տեսքով: Այդ պատճառով ԶԼՄ-ն զանգվածային գիտակցության օպերատիվ կառավարման հզոր միջոց են համարվում:

Զանգվածային գիտակցության վրա ԶԼՄ ազդեցության ֆենոմենը կարելի է բացատրել անհատի գիտակցության և մտածողության մեջ ստերեոտիպե-րի առկայությամբ: Զանգվածային լրատվամիջոցներն ակտիվորեն ստեղծում են ստերեոտիպեր կամ օգտագործում են անհատի գիտակցության մեջ արդեն ձևավորված ստերեոտիպերը: Ու.Լիպմանը կարծում է, որ գոյություն ունի միայն այն իրականությունը, որն արտացոլված է ԶԼՄ-ում: Վերջիններս ստեղծում են որոշակի «կեղծ աշխարհ», որը լսարանին է ներկայացվում որպես իրական աշխարհ: Այդ աշխարհը կառուցվում է ստերեոտիպերից: Դրանք մասնակցում են նաև սևեռուն հայացքների առաջացմանը, որոնք ձևավորում են կեղծ պատկերացումներ որոշակի գաղափարների, մարդկանց կամ իրերի շուրջ: Այլ խոսքով' ստերեոտիպերը նենգափոխում են իրականությունը, որը թույլ է տալիս ԶԼՄ-ին ստեղծել իրականության կեղծ պատկեր' զանգվածային գիտակցության մեջ ներդնելով այս կամ այն ստերեոտիպը: Դրանց օգնությամբ անհատը հեշտությամբ ընկնում է ԶԼՄ ազդեցության տակ:

Զանգվածային լրատվամիջոցները հնարավոր չէ պատկերացնել առանց միֆերի: Որպեսզի տեղեկատվությունն ընկալվի միլիոնավոր մարդկանց կողմից, այն պետք է պարուրվի միֆերով: Այսօր հեռուստատեսությունը համարվում է զանգվածային լրատվության ամենաազդեցիկ միջոցը: Հենց հեռուստատեսության միջոցով է ստեղծվում վիրտուալ, միֆոլոգիական իրականությունը, որը պարտադրվում է միլիոնավոր հեռուստադիտողների: Ինչպես գրում է Գ.Պոչեպցովը, «Հեռուստատեսությունը... տվեց վիրտուալության թռիչքի այն ձևը, որը հնարավոր էր միայն ժամանակակից բավական ռացիոնալ աշխարհում: Հեռուստատեսությունը ստեղծեց իրականությանն անհամարժեք հեռուստադիտողի, որը հմտորեն օգտվում է վիրտուալ օբյեկտներից, բայց շփոթության է մատնվում ռեալ օբյեկտների հետ աշխատելիս» [6, с. 59]: Հեռուստատեսությունը հանդես է գալիս որպես մեր տեսողության օրգանների շարունակություն: Սակայն այն, ինչ տեսնում ենք էկրաններին, ամենևին էլ մեր տեսածը չէ: Բայց հեռուստադիտողի հոգեբանությունը այնպիսին է, որ նա ուրիշի հայացքն ընդունում է որպես իր սեփականը: Այս խաբկանքի մեջ է հեռուստատեսության հսկայական ազդեցությունը մարդկանց վրա:

Հեռուսատեսությունը սոսկ միջնորդ չէ միֆեր ստեղծողների և հեռուստադիտողների միջև: Այն հատուկ միջավայր է, որը մի շարք եզակի հատկա-

127

Վլ.Հովհաեեիսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

եիշեեր ունի, որոնք երան դարձնում եե ոչ միայն միֆերը «տեղ հասցնելու», այլև դրանք արտադրելու միջոց: «Երբ օգոստոսին Մոսկվայում վառվեց Օս-տաեկիեոյի աշտարակը և մայրաքաղաքի բնակիչները մի քանի օր առանց հեռուստատեսության մնացին, իշխանությունները շտապ սկսեցին վերականգնել հաղորդիչները: Եվ դա իեքեիե հասկանալի է. երկար ժամանակ ժողովրդին թողնել առանց այդ էֆեկտիվ «ոստիկանի»' վտանգավոր էր, քանի որ հեռուստատեսությունը միայն զվարճության միջոց չէ: Այն ակտիվորեն ազդում է մեր տրամադրության, գործողությունների, վարքի մոդելի և այլնի վրա» [1, с. 252]: Ցանկացած հեռուստաալիքի նորություն քաղաքական արտադրանք է, որ ձևավորում է պատկերացումներ աշխարհի և իրականության մասին, քանի որ տվյալ երկրում և աշխարհում կատարվում է միայն այն, ինչն ընկնում է եորություեեերի ծրագրի մեջ: Նորությունների ընտրությունը, դրանց տրամադրումը և մեկնաբանումը վերաբերմունք եե ձևավորում կատարվածի հանդեպ, տալիս եե գնահատականներ մարդկանց, իրադարձություեեերիե և այլն: Նորությունները քաղաքական և տնտեսական ազդեցության հզոր միջոց եե' հեռուստալսարաեիե մաեիպուլացեելու համար:

Հեռուստատեսային եորություեեերը միֆեր եե: Դրանք հիմնված եե իրական իրադարձությունների վրա (համեեայեդեպս, այդպես է թվում յուրաքանչյուր հեռուստադիտողի), բայց դրանք ամենևին էլ իրականության արտացոլումը չեն: Փաստերն ընդամենը առիթ եե, հեռուստատեսային միֆերի ձևավորման սկզբնակետ: Ինչպես գրում է Գ.Պոչեպցովը, «այն իրականությանը մոտ է, բայց ստեղծված է» [6, с. 56]: Միաժամանակ, իրական իրադարձությունների միֆակաե մեկնաբանումը հեռուստատեսության կողմից արվում է այնքան վարպետորեն, որ հեռուստադիտողը միֆն ընդունում է որպես իրականություն: Մարդիկ հակված եե հավատալ տեսածին, քանի որ տեսողական ընկալման միջոցը ենթագիտակցորեն ավելի վստահելի է թվում: Իզուր չի ասված. «Լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել»:

«Հեռուստատեսության ազդեցության բնորոշ օրինակ եե Ռ.Նիքսոեի և Ջ.Քեեեդու հեռուստաբաեավեճեերը: Ավելի «տելեգեեիկ» Քեեեդիե հաղթանակ տարավ ավելի «հիմնավորված» Նիքսոեի հանդեպ: Եվ որ ամեեահետաքրքիրե է' ռադիոլսողները, որոնք չէին կարողացել տեսնել Քեեեդու արտաքին առավելությունները, նախընտրությունը տվել էին Նիքսոեիե: Այսպիսով, հեռուստատեսությունը խեղաթյուրել էր իրականության ընկալումը» [6, с. 254]: Հետևաբար, հեռուստատեսությունը չի արտացոլում իրականությունը, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, այլ միֆակաեացված ձևով մեկնաբանում է այն, ինչը հեռուստադիտողն ընկալում է որպես բուն իրականություն: Այս հատկանիշը հեռուստատեսությունը դարձնում է քաղաքական միֆերի ստեղծման և ոչնչացման հզորագույե միջոց:

128

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

ՎլՀովհաեեիսյաե

Ընդունելով հեռուստատեսության կարևոր դերը' չպետք է ուշադրությունից դուրս թողնել ԶԼՄ մյուս տեսակները: ԱՊՀ տարածքում հեռուստատեսության ամենամեծ մրցակիցը մամուլն է: Այն ունի «փաստաթղթի» համոզիչ ուժ: Թերթն ավելի տևական է, քան հեռուստատեսային նկարը, այդ պատճառով թերթ կարդացողն ավելի մեծ շանսեր ունի ըմբռնելու կարդացածը, քան հեռուստադիտողը' տեսածը:

Որոշակի նպատակային խմբերի համար մամուլն ավելի մեծ հեղինակություն ունի, քան հեռուստատեսությունը: Գոյություն ունի ստերեոտիպ, ըստ որի' մամուլն ավելի լուրջ տեղեկատվության աղբյուր է, քան հեռուստատեսությունը: Այս դատողությունը շատ կարևոր է ինտելեկտուալ էլիտաների, բիզնեսի ներկայացուցիչների և այլոց համար: Մամուլը համարվում է որոշակի սոցիալական խմբին պատկանելության կարևոր գործոն: «Օրինակ, պատկառելի բիզնեսմենը կարդում է «Коммерсантъ», «Ведомости», կոմունիստը' «Советская Россия», «Правда», «Завтра» և այլն» [1, с. 266]: Այս կամ այն թերթի նախընտրությունն առավել խստությամբ է սահմանված, քան այս կամ այն հեռուստաալիքի նախընտրությունը: Հեռակառավարման վահանակի առկայությունը հանգեցրել է այն բանին, որ հեռուստադիտողների մեծ մասը դիտում է հեռուստացույց ընդհանրապես, առանց այս կամ այն հեռուստաալիքի նախընտրության, այդ պատճառով հեռուստաալիքների միջև կոշտ պայքար է գնում: Միևնույն ժամանակ, դրանք ավելի են նմանվում իրար, քանի որ վարկանիշի համար մղվող պայքարում մեկը մյուսից փոխառում է հաջողակ հաղորդումները: Թերթի բնույթն ավելի հարատև է, ավելի պահպանողական: Արմատական փոփոխությունները կարող են միայն վնասել նրան' վախեցնելով մշտական ընթերցողներին:

Փոքր չէ նաև տեղեկատվությունը կրողի առանձնահատկությունների նշանակությունը: Թերթը կարելի է կարդալ ցանկացած հարմար պահի (աշխատանքի վայրում, տանը, տրանսպորտում և այլն): Կարելի է դուրս գրել հետաքրքիր տողերը, կատարել գրառումներ և այլն: Այս ամենը մամուլ ընթերցելուն հաղորդում է ավելի անձնական բնույթ, քան հեռուստատեսություն դիտելու դեպքում: Տեղեկատվական պատերազմներում մամուլն օգտագործվում է այս կամ այն գործչին վարկաբեկելու նպատակով, որը հետո «պտտեցվում» է հեռուստատեսության կողմից: Մամուլի հրապարակումներից կատարված մեջբերումները հեռուստատեսությամբ հաղորդվող փաստերին տալիս են հավաստի բնույթ: Թերթերում շատ մեծ դեր են խաղում տպագրվող նկարները: Հեռուստատեսային կադրը հայտնվում և անմիջապես անհետանում է, այնինչ թերթի նկարը կարելի է ուշադրությամբ դիտել, ցանկության դեպքում նույնիսկ կտրել և հանել: Նկարները մեծ դեր են խաղում քաղաքական միֆերի ստեղծման գործում:

129

Վլ.Հովհաեեիսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ուշադրության արժանի է զանգվածային լրատվության այնպիսի նոր միջոց, ինչպիսին Ինտերնետն է: «Սրա արդյունքը ինֆորմացիոն հոսքերի առավել գլոբալացումն է: Մյուս կողմից' տեղեկատվական դաշտի առավել ազատականացումը դժվարացնում է տեղեկատվությունը գաղտնի պահելը» [6, с. 62]: Ինտերնետի դերի բարձրացումը կբերի նրա կողմից ստեղծվող քաղաքական միֆերի դերի և ազդեցության բարձրացմանը:

3. Քաղաքական միֆերը որպես տեղեկատվական պատերազմի միջոց

Ինքնըստինքյան միևնույն է' իրական է սա կամ մեկ ուրիշ բան, բայց չափից ավելի կարևոր է, թե որքանով են հավատում, որ դա իրական է:

Ֆրիդրիխ Նիցշե

Տեղեկատվական պատերազմներն այսօր համարվում են տվյալ հասարակության զանգվածային գիտակցության վրա ազդելու ամենահզոր միջոցը' այդ հասարակության կողմից ազդող սուբյեկտի շահերին համապատասխանող գործողություններին հասնելու նպատակով: Ինչպես նշում է Գ.Պոչեպցովը, «Մի քանի ամսվա ընթացքում որևէ երկրի վրա ինտենսիվ տեղեկատվական ազդեցությունն ի վիճակի է այդ երկրում իշխանափոխություն առաջացնել, և դա այն դեպքում, երբ բնակչությունը նույնիսկ չի էլ կասկածում, որ այդ գործընթացների կառավարումը կրում է արտաքին բնույթ» [7, с. 55]: Տեղեկատվական պատերազմները, որոնք ուղղված են այս կամ այն երկրում իշխանափո-խություն իրականացնելուն և, հետևաբար, հետապնդում են բացառապես քաղաքական նպատակներ, պետք է իրենց գործողություններում ինտենսիվորեն օգտագործեն նոր քաղաքական միֆեր, ավելի ուժեղ և հզոր, քան նրանք, որոնք արդեն իշխում են տվյալ հասարակության գիտակցության մեջ: Նոր քաղաքական միֆերը, որպես տեղեկատվական պատերազմի միջոց, ուղղված են գործող իշխանության քաղաքական միֆերի ջախջախմանը և դրա միջոցով իշխանության ապալեգիտիմացմանը (քանզի քաղաքական միֆերը ցանկացած իշխանության հիմքն են, և միֆերի հանդեպ ոտնձգությունը ոտնձգություն է տվյալ իշխանության հիմքերի հանդեպ): Անվանենք այդ միֆերը կոնտրմիֆեր, իսկ տեղեկատվական պատերազմի արդյունքում միֆերի ոչնչացումը' միֆերի վերծանում (дешифровка мифов):

Գոյություն ունեցող միֆը իրականություն է այն մարդու համար, ով հավատում է դրան: Սակայն նոր միֆի ֆոնին հին միֆը դառնում է հեքիաթ և հերյուրանք: Քաղաքական պրակտիկայում միֆերի առևանգումը (похищение мифов) շատ տարածված է: Բավական է հիշել, թե ինչպիսի դեր խաղացին ծաղրն ու երգիծանքը խորհրդային միֆոլոգիայի ջախջախման հարցում:

130

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Վլ.Հովհաեեիսյաե

Խորհրդային իշխանությունը զրկվեց իր սուրբ բնույթից Խրուշչովի կողմից Ստալիեի անձի պաշտամունքի քննադատության արդյունքում: Ինքը' Խրուշ-չովը, դարձավ իր իսկ գործողությունների զոհը: Նա «զրկեց խորհրդային իշխանությունը անառիկության և վերին իմաստության այն բնույթից, որը մի ժամանակ ընդունում և խոստովանում էր երկրի քաղաքացիների մեծ մասը: Լինելով պարզամիտ' Խրուշչովը ոչնչացրեց այն հոգեբանական սահմանները, որոնք բաժանում և պաշտպանում էին խորհրդային իշխանությունը ծաղրից և քննադատությունից: Անհամար անեկդոտների սիրված հերոս Խրուշչովը չէր ընդունվում ոչ որպես իմաստուն, ոչ որպես ահեղ» [8, с. 273]: Խրուշչովի խեղկատակային կերպարով իշխանությունը ծաղրում էր ինքն իրեն: ԽՍՀՄ ժողովուրդն արթնացավ «բոլոր ժամանակների և ժողովուրդների» առաջնորդի հիպնոսից Խրուշչովի կոմիզմի շնորհիվ: Առաջնորդի կերպարի նշանակությունը, որը խոր իմաստ ուներ ստալինյան միֆոլոգիայում, սին բնույթ ստացավ Խրուշչովի օրոք: Վերջինս, ինքն այդ չցանկանալով, ոչնչացրեց խորհրդային իշխանության միֆերը, զրկեց այն լեգիտիմությունից: Այս հարվածից խորհրդային իշխանությունն այդպես էլ չկարողացավ ուշքի գալ:

Նախկին սիմվոլիկ համակարգի, նրա միֆոլոգիայի կործանման սխեման կարելի է ներկայացնել Լենինի կերպարի «քայքայման» օրինակով, երբ զուգահեռ ոչ պաշտոնական տեղեկատվական դաշտում սկսեցին գործել անեկդոտները: «Հետաքրքիր է, որ անեկդոտն «աշխատում» է նույն բնութագրերի վրա. Լենինի բարությունը, Լենինի խելքը և այլն: Անեկդոտն այդ բնութագրերը վերափոխում է հակաբնութագրերի' արդյունքում ջախջախելով զուտ դրական երանգավորում ունեցող կերպարը» [6, с. 134]:

Հետաքրքիր է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունից հակառակորդի ապամիֆոլոգացման օրինակը: Հայտնի է, որ Հիտլերը սիրում էր իրեն համեմատել Նապոլեոնի հետ: Բնականաբար, խորհրդային քարոզչությունը չէր կարող անուշադրության մատնել այդ փաստը: 1941թ. նոյեմբերի 6-ի ելույթում Ստալինը հայտարարեց, որ «Հիտլերը նման է Նապոլեոնին ոչ ավելի, քան կատուն առյուծին» [9, с. 32]: Եվ սա' այն դեպքում, երբ «կատվի» զորքերը կանգնած էին Մոսկվայի տակ: Այնուամենայնիվ, խորհրդային քարոզչությունը սկսեց ստեղծել ծիծաղելի, հիմար, անմիտ և կիսագրագետ եֆրեյտորի կերպարը, որը կարողացել էր հասնել իշխանության: Հիտլերին համընդհանուր ծիծաղի արժանացրին, և դա ինչ-որ առումով օգնեց հաղթահարել նրա հանդեպ ունեցած վախը: Խորհրդային մամուլն ամենանվաստա-ցուցիչ արտահայտություններ էր անում ֆյուրերի և նրա շրջապատի հասցեին' ըստ սովորության անվանափոխելով և կեղծելով իրականությունը:

Այսպիսով, միֆերի «առևանգումը» թույլ է տալիս վերադառնալ իրականությանը, ազատվել միֆի գայթակղությունից: Սակայն այդ զգացումը կարճա-

131

ՎլՀովհաեեիսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

տև է և երևակայական: Իրականությունը միշտ խույս է տալիս մեզնից: Ազատվելով մի միֆից' մարդը «բացվում» է մեկ այլ միֆի առջև, և դա ակտիվորեն օգտագործվում է տեղեկատվական պատերազմների կողմից:

«Վերակառուցման» տարիներին շատերն այն խաբկանքի մեջ էին, թե ոչնչացնելով խորհրդային պատմության միֆոլոգիան, կարելի է հասնել «իրական» պատմությանը: Սակայն դա տեղի չունեցավ այն պարզ պատճառով, որ տեխնոլոգիական միֆերը հնարավոր է ոչնչացնել միայն այլ միֆերի միջոցով: Ուստի, խորհրդային միֆերի փոխարեն հայտնվեցին «դեմոկրատական» միֆերը: («Դեմոկրատական միֆեր» անվանումը պայմանական բնույթ ունի, քանի որ արտացոլում է ոչ թե դասական դեմոկրատիայի տեսության միֆերը, այլ այն խմբի միֆերը, որն ինքն իրեն իրեն կոչում էր «դեմոկրատ»):

«80-ականների սկզբին հերոնտոկրատիան (ծերերի իշխանությունը) գրեթե կործանեց խորհրդային միֆը: Չկային ձգող կերպարներ, որոնք կկարողանային համախմբել ժողովրդին նոր «սխրանքների» համար: Միֆը ծերացել էր և զառամել իր կրողների նման» [1, с. 192]: Միաժամանակ, զառամյալ խորհրդային միֆը սկսեց զիջել երիտասարդ և դինամիկ սպառողական միֆին, որը սողոսկեց Արևմուտքից: Սակայն բազմաթիվ խոչընդոտները, որ ստեղծում էր խորհրդային իշխանությունը, տալիս էին հակառակ էֆեկտը: Նրանք ստեղծում էին լարվածության դաշտ, որտեղ արևմտյան միֆերն աճում էին դրոժի պես: Միֆերի հետ հնարավոր չէ պայքարել արգելքների միջոցով: Դրանց դեմ ռացիոնալ հիմնավորումներն անզոր են: Որքան էլ միֆը հերքող փաստեր չհրապարակվեն, միևնույն է, կհավատան այն բանին, ինչը ներգրվում է միֆի մեջ: Միֆը, որն իշխում է մարդու գիտակցության վրա, ցրում է այն ամենը, ինչը սպառնում է նրա ամբողջությանը: Տեղեկատվական պատերազմում, երբ կողմերից մեկը ոտնձգություն է անում իշխանության միֆերի հանդեպ, կարելի է արդյունավետ պայքարել միայն նոր, ավելի հզոր քաղաքական միֆեր ստեղծելով, կամ էլ վերծանելով հակառակորդի կողմից հրամցվող կոնտրմիֆերը:

«Գալով իշխանության' Գորբաչովը փորձեց խորհրդային միֆոլոգիայի մեջ նոր շունչ մտցնել: Դա միֆերի մոդեռնացման, նրանց ազդեցության ուժը մեծացնելու փորձ էր: Սկզբում ստեղծվեցին «հայելային» միֆերը: Դրա համար գործող միֆերում փոխվեցին «չարագործների» և «զոհերի» դերերը: Դերերի փոփոխումը գլխիվայր շուռ է տալիս միֆը: Ստացվում է միֆի հայելային արտացոլումը կառուցվածքը նույնն է, բայց գործող անձինք փոխվել են տեղերով: Ստալինի օրոք գնդակահարված «չարագործները» և «ժողովրդի թշնամիները» վերածվեցին հերոսների: Հիշենք, թե վերակառուցման տարիներին ինչպես սկսեցին փայլել «հանճարեղ զորավար» Տուխաչևսկու, «բյուրեղյա մաքրության բոլշևիկ» Կիրովի անունները: Նույնիսկ Տրոցկին վերածվեց դժբախտ զոհի: Իսկ «հերոսները», ընդհակառակը, պսակազերծվեցին: Պավլիկ Մորոզո-

132

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

^-Հովհաննիսյան

վը հերոսից վերածվեց հրեշի, որը դավաճանել էր իր հորը: Ալեքսանդր Մատ-րոսովե իբր իր սխրանքը գործել էր գնդակահարության սպառնալիքի տակ և այլն» [1, с. 194]: «Վերակառուցումը» խճճվածություն մտցրեց խորհրդային միֆերի մեջ, այն կորցրեց իր ամբողջականությունը, հետևաբար և ազդելու ուժը: Խորհրդային միֆոլոգիայի դեմ պայքարի հաջորդ փուլը դարձավ «հայելային» միֆերի ոչնչացումը: «Մասնավորաբար, պարզվեց, որ Տուխաչևսկին ամենևին էլ հանճարեղ զորավար չէր: Հիշեցրին տխրահռչակ Վարշավայի արշավանքը: Կիրովը նույնպես բոլորովին էլ իդեալական մարդ չէր: Հայտնի կնամոլ էր, ամեն ինչում աջակցում էր Ստալինին և այլն: Տրոցկին դարձավ ավելի արյունարբու, քան Ստալինը: Նա պատրաստ էր «համաշխարհային հեղափոխության» հրդեհով վառել ամբողջ Ռուսաստանը» [1, с. 194]: Այսպիսով, «հայելային հերոսները» նույնպես վարկաբեկվեցին, արդյունքում' «հայելային» միֆը «բնակեցվեց» միայն չարագործներով, այդ պատճառով այն փլուզվեց: Փլուզվեց և ամբողջ խորհրդային միֆոլոգիան:

Խորհրդային միֆի ոչնչացմանը զուգահեռ աճում և ամրապնդվում էր հակախորհրդային միֆը: Այն «դեմոկրատների» կողմից վերցվեց որպես զենք և թույլ տվեց նրանց տիրել միլիոնավոր մարդկանց գիտակցությանը: Հակախորհրդային միֆը, ըստ էության, լրիվ արտատպված էր Արևմուտքից: Երեկվա թշնամու միֆերը հայտարարվեցին ճշմարիտ, իսկ կոմունիստական միֆերը կեղծ: Սևն ու սպիտակը փոխեցին տեղերը: «Վերակառուցման» տարիներին «դեմոկրատներն» ակտիվորեն զբաղվում էին թշնամիներին բարեկամների, իսկ բարեկամներին' թշնամիների վերափոխելով:

Երկկողմանի մերկացումները վեր են ածվում «միֆերի պայքարի», որտեղ փորձարկվում է միֆերի ամրությունը: Վաղ թե ուշ դրանցից ամենահզոր-ները դառնում են որևէ իշխանական խմբավորման քաղաքական զենքը:

Միֆերի «դիմակազերծողները» հաճախ հայտարարում են, որ ցանկանում են մարդկանց առջև բացել իրականությունը: Բայց այսպես կոչված իրականությունն իրականում հերթական միֆական կառույցն է: Իսկ սթափ հայացքը դառնում է կոնտրմիֆի ներխուժում հին միֆի մեջ: Եվ դա շատ բնական գործընթաց է: Մենք ապրում ենք տարբեր կերպարների պայքարի, իրականության մեկնաբանությունների հակամարտության ժամանակաշրջանում: Ճշմարիտ են ճանաչվում այն կերպարը և մեկնաբանությունը, որոնք ընդունվում են մեծամասնության կողմից: Նոր միֆերը միշտ ծնվում են հին միֆերի դեմ պայքարի արդյունքում: Այդ պատճառով հին միֆերի մերկացումն անխուսափելիորեն բերում է նոր միֆերի առաջացման:

Հին միֆերի հաջողակ մերկացնողները պատմության մեջ մտել են որպես նոր միֆերի ստեղծողներ, որոնք որոշել են պատմության ընթացքը: «Բավական է հիշել ֆրանսիական լուսավորիչներին, որոնք քողազերծելով աստ-

133

ՎլՀովհաեեիսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

վածաբաեակաե և բացարձակ մեեիշխաեությաե միֆերը' ստեղծեցին Բանականության թագավորության միֆը: Արդյունքում' ինկվիզիցիայի կրակին փոխարինեց «հեղափոխության դանակը»' գիլյոտիեը» [1, с. 289]:

Ե'վ միֆեր ստեղծողները, և' միֆերի դեմ պայքարողները (նույն մեդալի տարբեր կողմերը) օգտագործում եե նույն սխեման: Այն ներառում է Ազգի մասին միֆը (ազգի բնույթը, նրա միսիան, նրա վերաբերմունքն այլ ազգերի նկատմամբ), անցյալի միֆը (ազգի ծագումեաբաեություեը, հերոսների և չարագործների շարանը, ազգի պարտությունները և հաղթանակները և այլն), ներկայի միֆը (շրջապատող աշխարհը, կեցության իմաստը, մարդու դերը սոցիումում, հանուն ապագայի զոհեր տալու պատրաստակամություեը) և ապագայի միֆը (հատուցումը ներկայի և անցյալի տառապանքների համար, ազգի գործունեության գլխավոր նպատակը և այլն):

Այսօր շատ դժվար է թերագնահատել տեղեկատվական պատերազմների դերը, մանավանդ հիմա, երբ տեղեկատվությունը դարձել է ավելի բաց և մատչելի հասարակության բոլոր խավերի համար: Ինչպես նշում է Գ.Պոչեպցովը, «Տեղեկատվական պատերազմն այսօր ավելի իրական ֆենոմեն է, քան դա թվում է առաջին հայացքից: Ներգործելու այդ տեխնոլոգիաների զարգացման թերագնահատումը 21-րդ դարում կբերի շատ լուրջ հետևանքների ցանկացած երկրի գոյության համար: Աշխարհն արդեն մտել է մրցակցության մեջ տեղեկատվական պատերազմների ոլորտում, ինչպես դա արվեց անցյալում ատոմային զենքի դեպքում» [7, с. 383]: Իսկ տեղեկատվական գործողությունները, որոնք ուղեկցվում եե քաղաքական միֆերի օգտագործմամբ, տեղեկատվական պատերազմներն ավելի կատարյալ եե դարձնում, իսկ երբեմն՝ եաև ջախջախիչ (ինչպես դա ցույց տրվեց ԽՍՀՄ փլուզման օրինակով): Եթե հաշվի առնենք տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այսօրվա տեմպերը և դրա հետ մեկտեղ' տեղեկատվության մատչելիությունը հասարակության համար, ապա կարելի է կաեխատեսել տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական պատերազմների դերն ապագա համաշխարհային քաղաքական գործընթացներում:

Եզրակացություն

Այսպիսով, կարող ենք փաստել, որ քաղաքական միֆոլոգիաե ցանկացած իշխանության զինանոցի կարևորագույն զենքերից մեկն է: Հանդիսանալով քաղաքական պայքարի որոշիչ միջոցներից մեկը' քաղաքական միֆերն օգտագործվում եե բացառապես հասարակական գիտակցությունը կառավարելու և ուղղորդելու նպատակով: Ամփոփելով' կարելի է գալ հետևյալ եզրակացությունների.

1. Միֆերի հիմքը կազմում է ոչ թե մարդկանց բաեակաեություեը, այլ նրանց զգացմունքներն ու հույզերը: Ուստի, միֆերի դեմ անհնար է պայ-

134

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

ՎլՀովհաեեիսյաե

քարել ռացիոնալ միջոցներով: Բացահայտելով և քողազերծելով մի միֆը' մարդն անմիջապես հայտնվում է մեկ այլ միֆի ազդեցության տակ:

2. Առանց միֆերի ոչ մի իշխանություն չի կարող գոյատևել: Քաղաքական միֆերը կազմում են յուրաքանչյուր իշխանության հիմքը: Դրանց նկատմամբ ոտնձգությունը ոտնձգություն է իշխանության հիմքերի նկատմամբ: Նաև այս տեսանկյունից կարելի է մեկնաբանել ԽՍՀՄ փլուզման գործընթացը:

3. Այսօր, տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման պայմաններում, առաջանում են լայն հնարավորություններ տարբեր տեսակի միֆերը մարդկանց գիտակցության մեջ ներարկելու համար: Սա մարդկանց գիտակցությունը կառավարելու, մանիպուլացնելու լայն հնարավորություններ է ընձեռում, ինչը հատկապես կարևորվում է նախընտրական քարոզարշավների ժամանակ:

4. Քաղաքական միֆերը կարող են բավական հաջող թաքցնել տարբեր քաղաքական ակցիաների իրական նպատակները ոչ միայն առանձին երկրների ներսում, այլև համաշխարհային մասշտաբով ընթացող գործընթացների պայմաններում:

Հուիս, 2008թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Цуладзе А, «Политическая мифология», М., 2003.

2. Почепцов Г.Г, «Имиджелогия», М-К., 2001.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

3. Почепцов Г.Г., «Психологические войны», М-К., 2000.

4. Тоффлер Э, «Метаморфозы власти», М., 2003.

5. Паренти М, «Демократия для немногих», М., 1990.

6. Почепцов Г.Г, «Информационно-политические технологии», М., 2003.

7. Почепцов Г.Г, «Информационные войны», М., 2001.

8. ПихояР, «Советский Союз: История власти. 1945 - 1991», М., 1998.

9. Сталин И, «24-ая годовщина Великой Октябрьской социалистической революции» // «О Великой Отечественной войне», М., 2002.

135

Վլ.Հովհաեեիսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

ПОЛИТИЧЕСКИЕ МИФЫ КАК

средство информационной войны

Владимир Ованесян

Резюме

Учитывая, что в современных политических процессах большое значение приобретают информация и информационные технологии, а также имея в виду решающую роль информационных войн в политике (в смысле манипулирования общественным сознанием), большую актуальность приобретает изучение политических мифов и выявление роли политической мифологии в информационных войнах (в качестве основного средства информационных войн). В статье выявляется сущность политических мифов, их решающая роль в политических процессах 20-го столетия, их влияние в деле формирования и направления общественного сознания, а также их скрытое использование в любых информационных войнах с целью манипуляции общественным сознанием. В статье также выявляются и анализируются некоторые важнейшие политические процессы именно в данном аспекте.

136

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.