ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՖՈԼՈԳԻԱՆ 2008-Ի ՀՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Նվարդ Մեյքոնյան
2008թ. նախագահական ընտրություններից հետո բավական հարուստ դաշտ էր ձևավորվել թեկնածուների վերաբերյալ առկա միֆերի ուսումնասիրության համար: Հոդվածում ներկայացվում է Հայաստանում 2008թ. նախագահական ընտրություններին նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի կերպարների շուրջ ձևավորված առասպելների դրսևորման առանձնահատկությունների սոցիոլոգիական վերլուծությունը:
Քաղաքական գովազդային հոլովակների, նախագահի թեկնածուների ելույթների ուսումնասիրության արդյունքում բացահայտվել է յուրաքանչյուր քաղաքական գործչի կողմից նպատակայնորեն ձևավորված և շրջանառության մեջ դրված առասպելների էությունը' դրանցում կիրառված սիմվոլների բնույթն ու ենթատեքստը, իրականացնելով նաև հիմնական առասպելույթների (միֆոլո-գեմների) համեմատական վերլուծություն:
Վերլուծելով հանրապետությունում տիրող իրավիճակը, ընտրողների պատկերացումներն իդեալական նախագահի մասին և համադրելով դրանք ԶԼՄ գործելաոճի հետ' հեղինակն առանձնահատուկ ուշադրության է արժանացրել և առավել մանրամասնորեն է դիտարկել նախընտրական քարոզարշավի ընթացքում հիմնական առասպելույթների' «հերոս», «հակահերոս», «ոսկեդար», «մեևք-նրաևք» դրսևորումն ու ակտիվացումը չորս հիմնական մակարդակներում' արտապետական, համապետական, կոնտեքստուալ և անձնային:
Քաղաքականության աշխարհում ժամանակի հաշվարկման համակարգն ունի իր առանձնահատկությունները: Այստեղ ժամանակը տրոհված է երկու միջակայքի, որոնք բնորոշող հասկացությունները տարբերվում են միայն նախածանցներով' «նախ»- և «հետ»- ընտրական: Եվ դժվար է ասել, թե որտեղ են սկսվում և ավարտվում «մինչև ընտրություններ» և «ընտրություններից հետո» միջակայքերը: Ակնթարթ, և հասարակությունը դարձյալ ապրում է նոր ընտրությունների ակնկալիքով:
Հայաստանում վերջին տարվա քաղաքական անցուդարձն ուսումնասիրման բավական հետաքրքիր նյութ է տրամադրում հետազոտողներին' ընտրապայքարում հնչած ելույթներ ու կոչեր, թեժացած կրքեր, ձևավորված և ակտիվացված քաղաքական առասպելներ:
94
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.
Ն. Մե[քոեյաե
Քաղաքական միֆոլոգիաե իրականության մասին զգացմունքային պատկերացումն է, որը փոխարինում և դուրս է մղում իրականությունն ու իրական գիտելիքը: Քաղաքականության մեջ առասպելը փոխարինում է օբյեկտիվը դրա սուբյեկտիվ ընկալմամբ, բովանդակայինը' արտաքինով ու երևակայականով: Քաղաքական դիցաբանությունը, որի գլխավոր մասը կոնկրետ քաղաքական գործչի կամ կուսակցության մասին առասպելն է, բավարարում է քաղաքականության միստիֆիկացիայի հասարակական պահանջմունքը: Այն կոչված է բարդ և անհասկանալի քաղաքական գործընթացների մասին պարզ և դյուրին ամբողջական պատկերացումներ ներկայացնելու, որոնք հեշտ ընկալելի կլինեն հասարակական գիտակցության համար: Լինելով կոլեկտիվ գիտակցության երևույթ' քաղաքական առասպելը ձևավորում է որոշակի աշխարհընկալում, հոգեբանական և գաղափարախոսական դիրքորոշում, որոնք պարուրված են նախապաշարմունքներով: Առասպելն իրական օբյեկտների միջև հորինված պատճառային կապեր է հաստատում, ծնում կեղծ օբյեկտներ (քաղաքական միջակությունների հերոսական կերպարներ), հորինում փառավոր անցյալի մասին լեգենդներ, կապակցում իրականությունը հորինվածի հետ:
Քաղաքական առասպելը հասարակության և քաղաքական առաջնորդների միջև հաղորդակցման մեխանիզմ է: Հասարակության համար այն նախ և առաջ սոցիալ-քաղաքական իրականությանը հարմարվելու միջոց է, իսկ քաղաքականության սուբյեկտների համար' այդ հասարակության հետ հաղորդակցության հաստատման ձևն է այն իրականության պայմաններում, որին տվյալ սոցիումը ձգտում է հարմարվել:
Նախագահական ընտրություններից հետո ավելի քան հարուստ դաշտ է ձևավորվել թեկնածուների վերաբերյալ առկա միֆերի ուսումնասիրման համար: Սակայն դեռ քարոզարշավի ընթացքում ակնհայտ էր, որ նախագահի թեկնածուների շարքը կարելի է դիտարկել որպես մեկ շարունակականություն' կոնտինուում, որի բևեռներն էին (ընդ որում' բևեռներ էին ոչ միայն իրենց քաղաքական դիրքորոշումների, այլ նաև հասարակական ընկալումների և իրականացվող միֆոդիզայնի տեսանկյունից' մեկը' մյուսի հակապատկերն էր, անտիպոդն էր կյանքի բոլոր տիրույթներում) իշխանական թեկնածու Սերժ Սարգսյանը և ընդդիմության ներկայացուցիչ Լևոն Տեր-Պետրո-սյանը: Միֆոդիզայնի տիրույթում այդ հակադրությունը ստացավ հերոս-հակահերոս միֆոլոգեմի տեսքը, ընդ որում' հերոսի կամ հակահերոսի կոչմանը նրանք արժանանում էին սեփական լսարանների' ընտրազանգվածների աչքերում: Այն ընկալող լսարանի համար, որի պատկերացումներում Սարգսյանը հերոս էր, հակահերոսն անխուսափելիորեն Տեր-Պետրոսյանն էր, Տեր-Պետրոսյանին հերոսացնող հասարակայնության համար էլ հակահերոսը
95
Ն. Մելքոեյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.
Սերժ Սարգսյաեե էր (նշենք, որ քաղաքական միֆոդիզայեում հերոս լինելը չի ենթադրում որևէ սխրագործություն կամ հերոսական արարք, շատ դեպքերում բավարար է լինել ԶԼՄ և հասարակական կարծիքի ուշադրության կենտրոնում): Քաղաքական PR-ի տեսանկյունից երկուսն էլ հերոսներ էին այս միֆո-լոգեմիե համապատասխան բոլոր սիմվոլիկ ատրիբուտներով, որոնք արդեն առկա էին հասարակական գիտակցությունում և որոնք հետևողականորեն դեռ ստեղծվում և ներմուծվում էին:
Քաղաքականության յուրաքանչյուր սուբյեկտ սեփական դիցաբանության կարիքն ունի: Ելնելով թեկեածուի կենսագրության յուրահատկությունից և ընտրողի պահանջներից' ստեղծվում է հերոսի գերագույնս արդյունավետ և միաժամանակ եաև ամեեալակոեիկ միֆը: Առանց միֆի հերոս չի լինում: Եվ «հերոսանալու» և դրանում զանգվածներին համոզել կարողանալու համար անհրաժեշտ է, որ քաղաքական գործչի ամբողջական կերպարը ներկայացնի հասարակությանը հուզող և առավել արդիական թեմաներն արտացոլող առասպելների խտացում (այսինքն' դրաեցում ծավալվեն և բացահայտվեե այդ ոլորտում գործչի փորձը, դերը, դիրքորոշումը և հնարավորությունները):
Քաղաքական միֆի բոլոր հնարավոր թեմաներից կարելի է առանձնացնել 4 հիմնական' «ոսկեդարի», «հերոս փրկչի», «հակահերոսի» և «միասնության» միֆոլոգեմեերը: Հատկանշական է, որ քաղաքական իրականության մեջ վերը նշված առասպելներն առավել հաճախ կիրառվում էին տարբեր համադրությունների ձևով:
Վերլուծելով մեր երկրում տիրող իրավիճակը, ընտրողների պատկերացումներն իդեալական նախագահի մասին և համադրելով դրանք մեր ԶԼՄ գործելու ընդունված ձևի և ոճի հետ' հնարավոր է նախընտրական քարոզարշավի ընթացքում առկա այս միֆոլոգեմեերը դիտարկել դրանց ակտիվացման չորս հիմնական մակարդակներում' արտապետակաե, համապետական, կոետեքստուալ և աեձեայիե:
Ելնելով Հայաստանի Հանրապետության աշխարհաքաղաքակաե դիրքից և առկա դիվանագիտական նպատակներից' հայ ընտրողների համար կարևորագույն նախապայման է, թե տվյալ թեկնածուն որքանով է «հաճելի», ընդունելի և համապատասխան մի շարք բարեկամ, ինչպես եաև թշնամի
ռ
երկրեերի տեսանկյունից, այսինքն' ստացե լ է եա արդյոք դրանց «երաշխա-վորումը» (հիմնականում շեշտվում է Ռուսաստանին «հարմար» լինելու պարագան): Արտապետակաե առասպելների բովանդակությունը ներառում է այն փաստի իրական կամ ուռճացված և նույնիսկ հորինված հիմնավորումները, թե ով է միջազգային ասպարեզում այս կամ այն ազդեցիկ դերակատարի նախընտրելի թեկնածուն և նույնիսկ դրածոն: Օրինակի համար' 2003-ի ընտրություններին Ռ.Քոչարյաեիե բարձր դիվիդեետեեր ապահովեցին ՌԴ եա-
96
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.
Ն. Մե[քոեյաե
խագահ Պուտիեի հետ բարիդրացիական փոխհարաբերությունները: Պակաս ազդեցիկ չէին ընտրազանգվածի համար Քոչարյանի և Ժ.Շիրակի ձեռքսեղմումը և լուսանկարները:
Արտապետական տիրույթում զանգվածային լրատվամիջոցները մեզ ներկայացնում էին մի կողմից «կոմպրոմիսային թեկնածուի», որն ընդունելի է թե' ԱՄՆ-ի, թե' Ռուսաստանի համար ի դեմս Սերժ Սարգսյանի, մյուս կողմից՝ վկայակոչում թուրքական և ադրբեջանական մամուլը և անվանում թշնամական պետությունների համար ցանկալի պոտենցիալ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:
Մրցակից կողմն իր առասպելներն էր ձևավորում և տարածում' «հարգված և միջազգային հանրության կողմից ընդունված դիվանագետ քաղաքական գործչի» միֆը, որն առաջինն է հիմք դրել Ռուսաստանի հետ համագործակցության («բոլոր պայմանագրերը ստորագրվել էին նրա օրոք») և որի ընտրվելու դեպքում «Ռուսաստանը չի ցուցաբերի այնպիսի «միջամտություն», ինչպես ՎրաստանումկամՈւկրաինայում»1:
Այս տիրույթում էին վարվում երկրի վարկանիշի, իմիջի մասին բոլոր խոսակցությունները, և այս տիրույթի առասպելների ամրապնդման նպատակով էին ձեռնարկվում նախընտրական շրջանում այցերը և հանդիպումները միջազգային բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Տրամաբանական է, որ տվյալ դեպքում ավելի շահեկան դիրքում էին գործող իշխանություններն իրենց պաշտոնական հնարավորությունների տեսանկյունից: Սակայն պակաս խոսուն չէր Տեր-Պետրոսյանի մեկօրյա այցը Մոսկվա, որտեղ նա, առասպելի բովանդակության համաձայն, հանդիպում էր ունեցել ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Համապետական մակարդակում է ակտիվացվում հիմնականում «ոսկեդարի» միֆոլոգեմը, որում դրսևորվում են պետության սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակի վերաբերյալ թեկնածուների դիրքորոշումները:
«Ոսկեդարի» առասպելը կամ կոչ է անում վերադառնալ լուսավոր անցյալին, որտեղ սերը, միասնությունն ու համախմբվածությունն էին իշխում, որտեղ աշխարհը հասարակ էր ու հասկանալի, կամ էլ կանչում է դեպի լուսավոր ապագա' դիտարկելով անցած ժամանակները որպես «նախապատմություն», որի գոյատևումն արդարացված է միայն այնքանով, որքանով այն նախապատրաստել է այդ առաջարկվող իդեալական ապագան:
Այս միֆոլոգեմի շրջանակներում ևս օգտագործվեցին կոնտրաստի էֆեկտի առանձնահատկությունները. առասպելները ձևավորվում էին բևեռային
1 Հարցազրույց «Կոմերսանտ» օրաթերթին: «Коммерсантъ», 06.12.08.
97
Ն. Մելքոեյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.
հակադիր ուղղություններով: Եթե իշխանական թեկնածուն անվերապահորեն կոչ էր անում դեպի ապագա («Առաջ, Հայաստան»), ապա նրա հիմնական մրցակիցն առաջարկում էր «վերիմաստավորել անցյալը»:
ՀՀ առաջին նախագահն, ի տարբերություն իր իշխանական մրցակցի, իր «ոսկեդարի» միֆոլոգեմը ներկայացնում էր որպես «կորուսյալ դրախտը... վերագտնելու... երազանք...»1: Ըստ նրա ձևակերպումների' «չնայած վերջին հարյուր տարիների ընթացքում հայ ժողովրդի կրած բազում տառապանքներին ու փորձություններին' եղեռն, գաղթ, հայրենիքի կորուստ, հեղափոխություն, քաղաքացիական պատերազմ, կոլեկտիվացում, սով, ստալինյան տեռոր, համաշխարհային պատերազմ և այլն, այնուամենայնիվ, անժխտելի է, որ այդ ժամանակամիջոցում մեր երկիրն ապրել է նաև ազգային իղձերի իրականացման, ապահովության, խաղաղության և բարօրության երկարատև տարիներ». այստեղ խոսքը խորհրդային անցյալի մասին է: Ի դեպ, Տեր-Պետրոսյանի «ոսկեդարի» միֆոլոգեմում անդրադարձ է կատարվում նաև «անկախացման տարիներին», «շարժման» մասին առասպելներին: Հետաքրքիր է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իբրև «ոսկեդար» չի դիտարկում իր իշխանության ողջ ժամանակահատվածը, այլ հիշատակում է միայն 1988թ. ազգային զարթոնքի տարիները: Ավելին, իր իշխանության վերջին տարիները նա համարում է արատավոր և հայցում լսարանի ներողամտությունը' համոզելով, որ եկել է նախկին սխալները շտկելու և երկիրը ներկա «վարչախմբից ազատելու ժամանակը»:
Այստեղ իր ակտիվացումն ու զարգացումն է ստանում' որպես ընդդիմադիր թեկնածուի «ոսկեդարի» հակամիֆ, «ավազակապետության» առասպելը: Իշխանություններն «ավազակապետության» միֆին հակադրում էին և ինտենսիվորեն զարգացնում ու շահարկում «մութ ու ցուրտ տարիների» առասպելը' իր բոլոր ենթատեքստերով:
Սերժ Սարգսյանի «ոսկեդարը» նույնպես սկսվում էր Ղարաբաղյան շարժումից, ավելի շուտ' հաղթանակից, և ծավալվում ու տարածվում մինչև մեր օրերը' ընդգրկելով տնտեսական աճը, կենսամակարդակի բարձրացումը, շինարարության աննախադեպ տեմպերը (Երևանը' Հյուսիսային պողոտայով, շատրվաններով ու սահադաշտով, աղետի գոտին հետլևոնյան զարգացումներով, մասշտաբային ճանապարհաշինությունը և այլն):
Այստեղ միանշանակորեն կարևորվում է պետության ապագան: Այսպես, Սերժ Սարգսյանի ծրագրային դրույթներում բառացիորեն ասվում է. «Այսօր առավելապես պետք է կենտրոնանանք ապագայի վրա, ...համագործակցենք ու կառուցողական երկխոսություն ծավտլենք այն նպատակների և խնդիրների
1 Լևոն Տեր-Պետրոսյան, «Նախընտրական ծրագիր կամ Հանդարտ խոհեր», 6 հունվարի, 2008թ. http://www.levonforpresident.am
98
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.
Ն. Մե[քոեյաե
շուրջ, որոնք վերաբերում եե մեր ազգայիե-պետակաե աոաջեահերթություե-եերիե և միտված եե ապագայի կերտմաեը», հասեելու այե Հայաստանիե, «որիե մեեք ձգտում եեք և կհասեեեք»»
Թեկեածուե փետրվարի 17-ի իր ելույթում լսարաեիե աեմիջակաեորեե եերկայացեում է իր «ոսկեդարի» միֆոլոգեմը, այե է' իր «երազած Հայաստա-եը» միֆը. «Իմ երազած Հայաստաեի, որտեղ լուծված կլիեի աշխատատեղերի խեդիրը, որտեղ յուրաքաեչյուր քաղաքացի իր աշխատաեքի արդյուեքով կկա-րողաեա արժաեապատիվ կյաեք ապահովել իր ու իր ըետաեիքի համար.. ,»1 2: Միֆերի ակտուալացմաե արտապետակաե և համապետակաե հարթու-թյուեեերի հատմաե տիրույթում եերմուծվում ու շահարկվում էր մեր հասա-րակությաե համար առավել ցավագիե կերպով ըեկալվող թեմայի վերաբերյալ առասպելեերի խումբը: Այստեղ քաղաքակաե միֆոդիզայեը եախ և աոաջ վերաբերում էր Ղարաբաղյաե հիմեախեդրիե: Ըեդ որում' քաղաքակաե պայքարում հիմեակաե թեկեածուեերի կողմից արդիակաեացվում էիե հաղթաեա-կի առասպելեերը, բաեակցայիե գործըեթացի և փոխզիջումեերի վերաբերյալ միֆերը, և այս միջոցով էիե հեեց դրսևորվում «Մեեք-Նրաեք» առասպելակաե զույգի կարծրատիպայիե ըեկալումեերը («Հաղթաեակի մեեաշեորհը» (մեեք կովում էիեք - երաեք խաեգարում)», «Խավարի ուժեր - լույսի ուժեր», «Հարցը լուծող - տարածքեեր հաեձեող», «Ղարաբաղցի - հայաստաեցի» և այլե):
Կոետեքստուալ հարթություեում գործաոեող առասպելեերը հիմեակա-եում վերաբերում եե թեկեածուեերի համատեքստայիե իմիջեերիե, այսիեքե' հաեդիսաեում եե երաեց սատարող քաղաքակաե ուժերի, կուսակցություեեե-րի, կազմակերպություեեերի, աոաեձիե հասարակակաե-քաղաքակաե գոր-ծիչեերի, հայտեի աեձաեց, իեչպես եաև մերձավոր շրջապատի (օրիեակ' ըետաեիքի աեդամեերի) իմիջեերի խտացում և թեկեածուեերի իմիջեերի հետ դրաեց համադրություե:
Այստեղ երկու բևեոեերում էլ ավելի քաե հետաքրքիր պատկերեեր էիե ձևավորվում վերը եշված ամեե մի աոաեձիե համատեքստի պարագայում (կուսակցություե, ըետաեիք, համախոհեեր, ըեկերեեր):
Թեկեածուեերի իմիջեերը եախ և աոաջ համադրվում էիե այե կուսակ-ցություեեերի իմիջեերի հետ, որոեց հետ երաեք եույեացվում էիե բեակչությաե տեսաեկյուեից: Այս դեպքում ակտիվացվում էիե Հայաստաեի Հաերապետա-կաե կուսակցությաե առասպելը - Հայոց համազգայիե շարժմաե առասպելը: Նախըետրակաե շրջաեում երկու կուսակցություեեերե էլ աոաեձեապես չէիե
1 ՀՀ եախագահի թեկեածու Սերժ Սարգսյաեի քարոզարշավի եզրափակիչ ելույթը, փետրվարի 17, 2008թ., http://www.serzhsargsyan.am/?l=arm&page=speeches&cat=10&title=10042:
2 Սերժ Սարգսյաեի եախըետրակաե ծրագիրը, www.serzhsargsyan.am:
99
Ն. Մելքոեյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.
վայելում պոտենցիալ ընտրողների համակրանքն ու վստահությունը: Սակայն եթե ՀՀԿ-ն տիրապետում էր վարչական ռեսուրսին, այսինքն' խրախուսման և պատժի լծակներին, և, բացի այդ, որոշ զանգվածի համար հանդիսանում էր status quo պահպանելու երաշխավորված հնարավորություն, ապա ՀՀՇ-ն զուրկ էր նման լծակներից և կուսակցական իմիջի տեսանկյունից վարկաբեկված էր, ինչի մասին են վկայում 1999—ի և 2003-ի խորհրդարանական ընտրություններին նրա պարտությունը, իսկ 2007-ի ընտրություններին' կուսակցության չառաջադրվելու փաստը:
Առասպելաձևավորման տեսանկյունից առավել հետաքրքրական էր կոնտեքստուալ մակարդակում մրցակցի կողմից ընդդիմադիր թեկնածուի իմիջի դիտարկումը և ներկայացումը մասոնական կազմակերպությունների համատեքստում, ինչպես նաև ձևավորվել և ակտուալացվել էր «Տեր-Պետրո-սյանը' ՊԱԿ (ԿԳԲ) գործակալ» առասպելը:
Սերժ Սարգսյանի իմիջը ընկալվում էր այնպիսի կազմակերպության համատեքստում, ինչպիսին բանակն է, և այս զուգորդությունը հիմնականում ուղղված էր դրական երանգավորմամբ առասպելներ ձևավորելուն, այնինչ բացասական առումով հակառակորդի կողմից ակտուալացվում էր քրեական կառույցների' մաֆիայի հետ համադրությունը:
Հաջորդ' ընտանեկան համատեքստում ձևավորվող և տարածվող առասպելները չշրջանցեցին թեկնածուների ընտանիքների և ոչ մի անդամի: Հիմնականում շահարկվում էին Լևոն Տեր-Պետրոսյանի կնոջ ազգային պատկանելությունը և Սերժ Սարգսյանի դստեր ամուսնու բիզնեսին վերաբերող ասեկոսեները:
«Alter Ego»-ի կամ «Մտերիմ ընկերոջ» առասպելները նույնպես ծավալվում են կոնտեքստուալ մակարդակում: Եվ այստեղ առավել հետաքրքիր է դիտարկել երկուական հակադիր տանդեմներ' «Տեր-Պետրոսյան-Սիրադե-ղյան» և «Սարգսյան-Քոչարյան»: Եթե առաջին դեպքում Տեր-Պետրոսյանն էր գովազդում Սիրադեղյանին (Կողբ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ) և ցուցադրում իր հավատարմությունը ընկերոջը (գրեթե բոլոր հան-րահավաքներում մեջ բերելով կուսակցի թևավոր արտահայտությունները), երկրորդ դեպքում' Ռ.Քոչարյանն առավել եռանդուն հանդես էր գալիս ավելի շուտ ի հակադրություն Տեր-Պետրոսյանի, քան' ի սատարում Սարգսյանի:
«Մտերիմ ընկերոջ» առասպելի շրջանակներում երկու թեկնածուների կողմից էլ փորձ կատարվեց զուգորդվել Վազգեն Սարգսյանի կերպարի հետ. Տեր-Պետրոսյանի դեպքում' Արամ Սարգսյանի գործոնը, նրա ելույթները, իսկ Սարգսյանի դեպքում' Վազգեն Սարգսյանի ելույթների արխիվային ժապա-
100
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.
Ն. Մե[քոեյաե
վեեեերի օգտագործումը, որտեղ Վազգեե Սարգսյաեը քննադատում է առաջին նախագահին և ցուցադրում իր համակրաեքե ու վստահություեը Սերժ Սարգսյաեիե:
Քաղաքական միֆերի ձևավորման աեձեայիե տիրույթում գործ ունենք թեկնածուների' որպես քաղաքական գործիչների, առասպելների, նրանց իմիջայիե բնութագրիչների հետ: Սրանք կայուն պատկերացումներ եե տվյալ քաղաքական գործիչների մասին, որոնք ձևավորվել եե հասարակական գիտակցության մեջ և որոնց մերօրյա ակտիվացումը կարող ենք դիտարկել «Մեեք-Նրաեք» կամ «Հերոս-Հակահերոս» միֆոլոգեմեերի տեսանկյունից:
«Մեեք-Նրաեք» միֆոլոգեմը առասպելների ակտուալացմաե աեձեայիե տիրույթում դրսևորվում էր հետևյալ հակադրություններում' «Գործի մարդ» -«Խոսքի մարդ», «Ռազմական առաջնորդ» - «Դիվանագետ առաջնորդ», «Հարցեր լուծող» - «Մտավորական»: Հատկանշական է, որ այս կերպարները գրեթե հավասարազոր էին և լայն ընտրանի էին առաջարկում ընտրողներին:
Քաղաքականության մեջ անտագոնիստական հասկացությունների կիրառումը բավական տարածված տեխնիկա է, քանի որ մարդը մշտապես հակված է գեահատել երևույթները որպես լավ կամ վատ, ինչն էլ առասպելի ակտուալացմաե հիմք է դառնում: Նման առասպելներում քաղաքական իմիջը կառուցվում է' հիմնվելով բնակչության մեծ մասի ցանկությունների ու նախընտրությունների վրա' ձգտելով հասնել իմիջը կրող սուբյեկտի և ընտրողի միջև յուրահատուկ համախմբման («Մեեք»-ի զգացողության), դա էլ այնուհետև հակադրել մյուս թեկնածուներին («Նրանց»): «Մեեք»-«Նրաեք»-ի ակտիվ և համոզիչ կիրարկումը նպաստում է հետևյալ զգացմունքների ձևավորմանը և արտահայտմանը. թշնամիներ հայտարարվածների նկատմամբ ցասումնալից ընկալում, ագրեսիա ու դյուրագրգռություն:
Այս տեսանկյունից նման միջոցների նպատակային օգտագործումը բերում է քաղաքական պայքարի տեղափոխմանը հույզերի և կրքերի իռացիոնալ դաշտ, որտեղ ռացիոնալ հիմնավորում ըեդսմիե չի էլ ենթադրվում, որտեղ
ռ ռ
«ո ւմ և իեչո ւ ես ընտրելու» հարցերի ամենատարածված պատասխանը դառնում է' «որպեսզի մյուսը չաեցեի»-ե:
Մարտ, 2009թ.
101
Ն. Մե[քոեյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.
ПОЛИТИЧЕСКАЯ МИФОЛОГИЯ В КОНТЕКСТЕ ПРЕЗИДЕНТСКИХ ВЫБОРОВ 2008г. В РА
Нвард Мелконян
Резюме
В статье представлен социологический анализ особенностей проявления политических мифов, сформированных вокруг образов Сержа Саркисяна и Левона Тер-Петросяна, которые являлись основными кандидатами в президенты на президентских выборах 2008г. в Армении.
Анализ политической рекламы и предвыборных выступлений кандидатов позволил выявить, какие мифы конструировались тем или иным политиком в предвыборный период, какие символы и стереотипы использовались при этом, насколько сформированные мифы соответствовали представлениям и ожиданиям избирателей. Особого внимания заслуживает процесс актуализации четырех основных мифологем (о «Герое», «Антигерое», «Золотом веке» и «Единстве») и их проявления на межгосударственном, государственном, контекстуальном и личностном уровнях, измерениях.
102