Научная статья на тему 'ԶՈւ ստորաբաժանումները Եվ ահաբեկչության դեմ պայքարը '

ԶՈւ ստորաբաժանումները Եվ ահաբեկչության դեմ պայքարը Текст научной статьи по специальности «Право»

CC BY
291
76
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Խաչատուր Խաչատրյան, Սերգեյ Եղոյան

Ահաբեկչության դեմ պայքարը մեր օրերում աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն է ձեռք բերել, ուստի ուսումնասիրություններն այս ոլորտում ավելի քան արդիական են։Հակաահաբեկչական ռազմավարության մշակման իրագործման միջոցառումները պետություններում, միջազգային կազմակերպություններում ու դաշինքներում իրականացվում են տարբեր կառույցների համատեղ ուժերով: Դրանց ընթացքում անհրաժեշտություն է առաջանում կիրառել հատուկ զինատեսակներ, տրանսպորտային, կապի այլ տեխնիկական ու նյութատեխնիկական միջոցներ։ Զինված ուժերը, ունենալով մեծաթիվ արհեստավարժ անձնակազմ, համալրված լինելով մարտական տեխնիկա ու սպառազինություն ունեցող ստորաբաժանումներով, կարող են անփոխարինելի օգնություն ցույց տալ հակաահաբեկչական մասնագիտացված կառույցներին:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В ходе антитеррористических действий возникает необходимость применения особых видов оружия, средств связи, транспортных, технических и материально-технических средств. ВС, имея многочисленный и профессиональный состав, будучи укомплектованными подразделениями, имеющими боевую технику и вооружение, могут оказать незаменимую помощь специализированным антитеррористическим структурам.В РА есть опасность террористических действий. Они могут осуществляться как со стороны отдельных государств, так и со стороны международных террористических организаций. Речь, в частности, об Азербайджане, способном ради осуществления своих военно-политических целей продолжить боевые действия с помощью диверсионных группировок, используя свое сотрудничество с исламскими террористическими организациями. Недавние официальные угрозы Азербайджана относительно аэропорта Степанакерта и гражданских самолетов были восприняты международным сообществом как террористическое заявление.ВС РА, являясь главным гарантом обеспечения мира и безопасности страны, сотрудничая с антитерростическими специализированными сруктурами, в состоянии осуществить систематизированные целенаправленные и широкомасштабные антитеррористические действия.

Текст научной работы на тему «ԶՈւ ստորաբաժանումները Եվ ահաբեկչության դեմ պայքարը »

Զինուժ և ահաբեկչություն

ԶՈՒ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ

Խաչատուր Խաչատրյան՛, Սերգնյ Եղոյան"

Ահաբեկչության դեմ պայքարը մեր օրերում աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն է ձեռք բերել, ուստի ուսումնասիրություններն այս ոլորտում ավելի քան արդիական են։

Հակաահաբեկչական ռազմավարության մշակման և իրագործման միջոցառումները պետություններում, միջազգային կազմակերպություններում ու դաշինքներում իրականացվում են տարբեր կառույցների համատեղ ուժերով: Դրանց ընթացքում անհրաժեշտություն է առաջանում կիրառել հատուկ զինատեսակներ, տրանսպորտային, կապի և այլ տեխնիկական ու նյութատեխնիկական միջոցներ։ Զինված ուժերը, ունենալով մեծաթիվ և արհեստավարժ անձնակազմ, համալրված լինելով մարտական տեխնիկա ու սպառազինություն ունեցող ստորաբաժանումներով, կարող են անփոխարինելի օգնություն ցույց տալ հակաահաբեկչական մասնագիտացված կառույցներին:

Ահաբեկչությունը ծագել և ժամանակի ընթացքում ինտենսիվորեն զարգացել է մարդկային հասարակության պատմական, քաղաքական, տնտեսական, կրոնական զարգացման այն նախադրյալների շնորհիվ, որոնք հող են նախապատրաստել սուր հակասությունների առաջացման համար:

Ահաբեկչությունը (Ա) հակառակորդին վախեցնելու, ահաբեկելու քաղաքականություն է: Այստեղ օգտագործվում են բոլոր հնարավոր միջոցները, ընդհուպ մինչև ֆիզիկական ոչնչացում: Տարբեր ժամանակներում այն * **

* Ռազմական գիտությունների թեկնածու:

** Ռազմական իրավունքի փորձագետ։

133

ԽԽաչատրյան, ՍԵղոյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

օգտագործվել է պետությունների, քաղաքական և կրոնական կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անհատների կողմից [1]:

Ահաբեկչությունը պայմանականորեն կարելի է դասակարգել երկու ձևով' քաղաքական և պետական:

Քաղաքական ահաբեկչություն (ՔԱ). այստեղ ենթադրվում է այնպիսի գործողությունների կատարում, որոնք ուղղված են պետական քաղաքական և կուսակցական առաջնորդների, հասարակական գործիչների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև այս կամ այն երկրի ենթակառուցվածքի օբյեկտների դեմ իշխանություններից ահաբեկիչներին ձեռնտու քաղաքական, օրենսդրական և այլ որոշումներ ընդունել կորզելու նպատակով։ ՔԱ-ն նաև կարող է առանձին վերցված երկրի պետական և հասարակական կարգը փոխելու նպատակ հետապնդել [2]։

ՔԱ-ն, որպես կանոն, կարող է ունենալ աջ, ձախ, ազգային, ռազմա-տենչ (միլիտոկրատ) և կրոնական տարատեսակներ։

Աջ ահաբեկչության նպատակն է ստեղծել քաղաքական վարչակարգ, որտեղ վերացվում են քաղաքացիական իրավունքները, որոշակի պետությունում հաստատվում է միայն մեկ ազգի, ռասայի կամ սոցիալական խմբի անսահմանափակ իշխանություն ի վնաս մյուսների։ Եթե ավելի որոշակիացնենք, աջ ահաբեկչության գաղափարախոսություններն են ռասիզմը և ֆաշիզմը (նեոֆաշիզմը)։

Ձախ (կամ հեղափոխական) ահաբեկչության նպատակն է վերափոխել պետության կառավարման կարգը, վերացնել մասնավոր սեփականությունը, արգելել ազատ առևտուրը, վերացնել պետական հարկադրման մարմինները։

Ազգային ահաբեկչության նպատակը տարբեր էթնիկական խմբերի համար անկախության ձեռքբերումն է, այս կամ այն ժողովրդից խլված տարածքների վերադարձը: Իռլանդիայի (Իռլանդական հանրապետական բանակ) պայքարն Անգլիայի դեմ, Կորսիկայի (Կորսիկայի ազատագրության ճակատ) պայքարը Ֆրանսիայի դեմ, բասկերի պայքարն Իսպանիայի դեմ, Շրի Լանկայում Թամիլների (Թամիլ Էլամի ազատագրության վագ-

134

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

ԽԽաչատրյան, ՍԵղոյաե

րեր) պայքարը Հնդկաստանի դեմ որակվում եե որպես ազգային ահաբեկչական գործողություններ [3]:

Ռազմաիշխանական (միլիտոկրատական) ահաբեկչության նպատակն է պետության ներսում հաստատել կոշտ ռազմական վարչակարգ, որտեղ գերիշխող դեր կունենան բանակը, հատուկ ծառայությունները և ոստիկանությունը: Դրա գաղափարախոսության հիմնադրույթը վերաբերում է լիովին ռազմականացված հասարակությանը' մարդու անձնական և տնտեսական կյանքի խիստ բարձր մոբիլիզացմամբ: Պետությունը, ըստ ռազմաիշխանական ահաբեկիչների, զինվորականների ձեռքում պետք է կենտրոնացնի օրենսդիր, գործադիր և դատական ամբողջ իշխանությունը: Կրոնական ահաբեկչության նպատակն առանձին պետությունների արմատական վերափոխումն է և այնպիսի աշխարհակարգի հաստատումը, որը պետք է համապատասխանի հասարակության այն խմբերի կրոնական ու մշակութային պատկերացումներին, որոնք դավանում և քարոզում են տվյալ գաղափարախոսությունը [4]: Ներկայում ամենավտանգավոր կրոնական ահաբեկիչներն են համարվում իսլամական կրոնական ծայրահեղականները:

Պետական ահաբեկչություն (ՊԱ). Այս դեպքում ահաբեկչական գործողությունների նախապատրաստմանն ու իրականացմանը մասնակցում են պետությունը, պետական կառույցներն ու դրանց ներկայացուցիչները: Որոշ հետազոտողներ ՊԱ են համարում ցեղասպանությունը, պետության կողմից կազմակերպված զանգվածային սպանություններն ու կոտորածները, որոնց նպատակն է էթնիկական, կրոնական և սոցիալական ամբողջ խմբերի լրիվ կամ մասնակի ոչնչացումը կամ երկրից արտաքսումը: Այս տեսակետից ՊԱ վառ օրինակներ են' հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում, նացիստական Գերմանիայի կողմից հրեաների ոչնչացումը և այլ հանցագործություններ, որ իրականացվել են համաշխարհային պատմության այս կամ այն փուլում, ավտորիտար և տոտալիտար տարբեր վարչակարգերի կողմից [5]:

Պետական ահաբեկչությունն իր հերթին բաղկացած է ներքաղաքական և միջազգային տարատեսակներից:

135

ԽԽաչատրյան, ՍԵղոյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

Ներքաղաքական ահաբեկչության դեպքում ահաբեկչությունն իրականացվում է մեկ առանձին վերցրած պետության սահմաններում: Այն բնորոշ է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, քրեական և կենցաղային ահաբեկիչներին: Ինչպես նշում է Վ.Ուդիլովը. «Ներքաղաքական ահաբեկչությունը, առանց բացառության, հիմնախնդիր է բոլոր պետությունների համար, քանի որ ապակառուցողական տարրը, որն առկա է ցանկացած երկրի քաղաքական կյանքում, վաղ թե ուշ սկսում է գործել, և քաղաքականության մեջ տեղ գրավելու նրա հայտն առավել կործանիչ, հանդուգն ու մարտաշունչ բնույթ է կրում» [6]:

Միջազգային ահաբեկչության դեպքում դրա ծավալները չեն սահմանափակվում միայն մեկ առանձին երկրի սահմաններով, այլ դուրս գալով մեկ երկրի սահմաններից առաջացնում են միջազգային քաղաքական իրադրության լուրջ լարվածություն և առանձին պետությունների միջև հարաբերությունների վատթարացում և սադրում են քաղաքական ու ռազմական բախումներ: Միջազգային ահաբեկչական կազմակերպության վառ օրինակ է «Ալ-Քաիդան»:

Ահաբեկչության դեմ պայքար իրականացնող կառույցները և դրանց նպատակները

Հակաահաբեկչական ռազմավարության մշակման և իրագործման միջոցառումները տարբեր պետություններում, միջազգային կազմակերպություններում ու դաշինքներում իրականացնում են հետևյալ կառույցները.

• ԱՄՆ-ում' Ազգային անվտանգության խորհուրդը, Ներքին անվտանգության խորհուրդը, Ազգային հակաահաբեկչական կենտրոնը, Ահաբեկչական ակտիվության վերահսկման կենտրոնը, Ներքին անվտանգության, Արդարադատության և Պաշտպանության նախարարությունները, Կենտրոնական հետախուզական վարչությունը, Դաշնա-յին հետախուզության բյուրոն, Միջազգային միացյալ օպերատիվ խումբը և Ահաբեկչության դեմ պայքարի միացյալ միջգերատեսչական կոորդինացիոն խումբը [7]։

136

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

ԽԽաչատրյան, ՍԵղոյաե

• Եվրոպական պետություններում' Եվրոպոլը, Ահաբեկչության դեմ պայքարի հատուկ հանձնաժողովը, Ահաբեկչության դեմ պայքարի փորձագետների կոմիտեն, Ահաբեկչության դեմ պայքարի համակարգող խորհուրդը [8], հետախուզությունը, հակահետախուզությունը, ահաբեկչության վերլուծության միավորված կենտրոնը, ոստիկանության հատուկ ստորաբաժանումը, ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը, ահաբեկչության ֆինանսավորման կանխման բրիգադը։

Տարածաշրջանային և պետական կառույցներից բացի, իր առանձին մասնագիտացված բաժինն ունի Ինտերպոլը (միջազգային ոստիկանությունը), որը հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնում է ամբողջ աշխարհում:

Ահաբեկչության դեմ պայքար իրականացնող կառույցները տարբեր են, սակայն դրանց հիմնական նպատակները նույնն են

1. ահաբեկչական գործունեության նախազգուշացումը, բացահայտումը, կանխումը, խափանումը և դրա հետևանքների նվազեցումը,

2. ահաբեկչությունից անձի, հասարակության և պետության պաշտպանությունը,

3. ահաբեկչական գործունեությանը նպաստող պատճառների ու պայմանների բացահայտումը և վերացումը1։

Ահաբեկչության դեմ պայքար իրականացնող կառույցների գործունեության արդյունքն ավելի շոշափելի է, երբ նրանք միջազգային պայմանագրերին և ազգային օրենսդրությանը համապատասխան իրենց լիազորությունների սահմաններում համագործակցում և աջակցում են միմյանց'

1. տեղեկատվություն փոխանակելու,

2. օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին հարցումներ կատարելու,

1 Ահաբեկչության դեմ պայքարի մասին ՀՀ օրենք, 22.03.2005, հոդված 2, 7։

137

ԽԽաչատրյաե, ՍԵղոյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

3. ահաբեկչակաե ակտերը հայտնաբերելու, կաեխելու, խափանելու կամ քեեելու համար համաձայնեցված միջոցներ մշակելու և ձեռնարկելու ու այդ միջոցների մասին փոխադարձաբար միմյանց տեղեկացնելու,

4. դաշնակից պետության տարածքում հակաահաբեկչական գործողություն իրականացնելու նպատակով իր տարածքում նախապատրաստվող ահաբեկչակաե ակտերի կանխարգելման և խափաեմաե համար միջոցներ ձեռնարկելու,

5. տեխնոլոգիական և բնապահպանական բարձր վտանգավորության օբյեկտների ֆիզիկական պաշտպաեվածությաե համակարգի վիճակը գեահատելու, այդ համակարգը կատարելագործելու համար միջոցներ մշակելու և իրականացնելու գործում օժանդակություն ցուցաբերելու,

6. նորմատիվ իրավական ակտեր և դրանց կիրառման պրակտիկայի մասին նյութեր փոխանակելու,

7. ահաբեկչակաե ակտերի խափաեմաե և դրանց հետևանքների դեմ պայքարելու գործում գործնական օգնություն ցուցաբերելու համար, շահագրգիռ կողմերի միջև համաձայնությամբ, հատուկ հակաահաբեկչական կազմավորումներ ուղարկելու,

8. ահաբեկչակաե ակտերի կաեխմաե և դրանց դեմ պայքարի փորձի փոխանակման, ներառյալ' դասընթացների, սեմինարների, խորհրդատվությունների և գիտագործնական համաժողովներ անցկացնելու,

9. աշխատակիցներ պատրաստելու և որակավորումը բարձրացնելու,

10. տեխնոլոգիական և էկոլոգիական բարձր վտանգավորության օբյեկտների ֆիզիկական պաշտպաեվածությաե համակարգերի և միջոցների մշակման ուղղությամբ, կողմերի համաձայնությամբ, համատեղ ֆինանսավորման և գիտահետազոտական ու փորձակոես-տրուկտորակաե աշխատանքներ անցկացնելու,

11. հակաահաբեկչական գործունեություն ապահովելու համար, պայմանագրային հիմունքներով, հատուկ տեխնիկա և սարքավորումներ մատակարարելու միջոցով1:

1 Ահաբեկչության դեմ պայքարում Աեկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասիե պայմանագիր կնքված 1999թ. հունիսի 4-իե, Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ է մտել 2001թ. դեկտեմբերի 28-ից, հոդված 2:

138

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

ԽԽաչատրյան, ՍԵդոյան

Զինված ուժերի դերն ահաբեկչության դեմ պայքայաւմ

Զինված ուժերը, ունենալով մեծաթիվ և արհեստավարժ անձնակազմ, համալրված լինելով մարտական տեխնիկա ու սպառազինություն ունեցող ստորաբաժանումներով, կարող են անփոխարինելի օգնություն ցույց տալ հակաահաբեկչական մասնագիտացված կառույցներին ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և արդի մարտահրավերներին դիմակայելու համար:

Փորձը ցույց է տալիս, որ հակաահաբեկչական մասնագիտացված կառույցների հաշվեկշռում գտնվող ուժերը և միջոցները, ելնելով իրենց առջև դրված խնդիրների առանձնահատկություններից, առանձին դեպքերում կարող են չբավարարել հակաահաբեկչական պայքարում իրական հաջողության հասնելու համար, քանի որ ահաբեկչական ուժերը դարձել են ավելի հզոր ու կազմակերպված: Այդ խմբավորումներն իրենց ֆինանսական միջոցներով և զինված անձնակազմի քանակությամբ այնքան զորեղացել են, որ կարող են մրցել նույնիսկ պետական որոշ կառույցների հետ: Դրանց դեմ լայնածավալ հակաահաբեկչական գործողություններին զինված ուժերի ներգրավումն այսօր լայն տարածում ունի: Այսպես. 1994-2001թթ. Ռուսաստանի Դաշնությունում չեչենական ահաբեկիչների դեմ օգտագործված զինված ուժերի զորամիավորումները հնարավորություն տվեցին շոշափելի հաջողությունների հասնել [9], 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո սկսված ԱՄՆ հակաահաբեկչական պայքարում, օգտագործելով զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները, հաջողվեց «Ալ-Քաիդա» միջազգային իսլամական ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում արձանագրել դրական տեղաշարժ [10]:

Զինված ուժերի ստորաբաժանումների հակաահաբեկչական գործողությունները կարող են ներառել.

• իրադրության պայմաններից ելնելով հետախուզության անցկացում (տեղեկատվության հավաքում և ժամանակին հասցնում),

• հնարավոր սպառնալիքի գնահատում (ահաբեկչական գործողությունների ուղղվածության և կատարման հնարավորությունը, հնա-

139

ԽԽաչատրյան, ՍԵղոյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

րավոր վնասը և ահաբեկչական գործողության հետևանքների վերացման համար անհրաժեշտ միջոցները),

• ահաբեկչական հարձակման նպատակակետ հանդիսացող առավել կարևոր օբյեկտների պաշտպանության ու պահպանության պլանավորում (հերթապահ ստորաբաժանումների ստեղծում, ֆիզիկական պաշտպանության ակտիվ և պասիվ միջոցների սարքավորում),

• ահաբեկիչների չեզոքացում կամ ոչնչացում,

• զինծառայողների և քաղաքացիական անձանց անվտանգության կազմակերպում:

ԶՈւ կարևոր գործառույթներից է նաև զանգվածային ոչնչացման, սովորական և այլ զենքերի, մարտական տեխնիկայի ու զինամթերքի' դեպի ահաբեկիչները հնարավոր արտահոսքի կանխումը: Այդ նպատակով անհրաժեշտ է անցկացնել զենքերի (հատկապես զանգվածային ոչնչացման կամ դրանց ստեղծման համար բաղադրիչ հանդիսացող նյութերի) պահպանման օբյեկտների տեղակայման, պաշտպանության համակարգի մասին, տեղանքի վերահսկողության, հակահետախուզական աշխատանքների անցկացման, ունեցած սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակի մասին տեղեկատվության պահպանման միջոցառումներ:

ԶՈւ ստորաբաժանումները, համագործակցելով հակաահաբեկչական մասնագիտացված կառույցների հետ, անօրինական զինված խմբավորումների ուժերի և միջոցների ոչնչացման, ահաբեկչական գործողությունների հետևանքների նվազեցման, իրադրության կայունացման և իշխանություններին ցուցաբերվող օգնության նպատակով կարող են իրականացնել հետևյալ միջոցառումները'

• պետական սահմանի ահաբեկչական զինված խմբերից պաշտպանություն,

• ապօրինի տարագիրների, ահաբեկչական կազմակերպությունների և հանցագործ համագործակցությունների տեղափոխությունների, զենքերի (այդ թվում' զանգվածային ոչնչացման) և թմրանյութերի ան-

140

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

ԽԽաչատրյան, ՍԵղոյաե

օրինական շրջանառության մասին հետախուզական տվյալների հավաքում և կանխում,

• ահաբեկչական գործողությունների հետևանքների վերացմանն ուղղված իշխանության տեղական մարմիններին ցուցաբերվելիք օգնության պլանավորում, իրավապահ մարմինների և այլ տեղական ու պետական կազմավորումների ջանքերի համաձայնեցում,

• ահաբեկչական գործողության հետևանքների գնահատում, փրկարարական և վերականգնողական աշխատանքների անցկացման համար անհրաժեշտ ուժերի և միջոցների որոշում, անմիջապես դրանց առանձնացում և ուղարկում,

• մասնակցություն պատահարի տեղի պահպանությանն ու շրջափակմանը, դեպի այնտեղ մուտքի սահմանափակում,

• ավերակներում փրկարարական աշխատանքների անցկացում և տուժածների տարհանում:

Ահաբեկչական զինված խմբավորումների դեմ պայքարում ներգրավված զինված ուժերի ստորաբաժանումները, որպես կանոն, կարող են կիրառել ավանդական համազորային մարտի կանոնները' օգտագործելով առկա սպառազինության և տեխնիկայի ամբողջ հզորությունը:

Հակաահաբեկչական գործողություններում անօրինական զինված կազմավորումների դեմ պայքարի մարտավարության առավել տարածված ձևը շրջապատումն է, որը կարող է իրականացվել ինչպես մեծ, այնպես էլ փոքր տարածքներում ահաբեկիչների տեղակայման շրջանը բացահայտե-լու, նրանց հեռանալու հնարավոր ուղիները փակելու, ինչպես նաև օգնական ուժերի աջակցությունը կանխելու նպատակով:

Հակաահաբեկչական գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում օգտագործել գերճշգրիտ զենքեր (օրինակ, գերճշգրիտ հրթիռահրետանային համակարգեր), որոնցով սպառազինված են միայն զինված ուժերի ստորաբաժանումները [11]:

141

ԽԽաչատրյան, ՍԵղոյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

Անօրինական զինված խմբավորումների կայանների բացահայտման, հեռակառավարվող զենքերի օգտագործման կանխման, կայանների ռա-դիոէլեկտրոնային ճնշման և սեփական կայանների աշխատանքի ապահովման նպատակով կարող են կիրառվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, որոնք ավանդաբար գտնվում են ԶՈւ ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների հաշվեկշռում (ռադիոլոկացիոն, ռադիոտեխնիկական և այլ կայաններ):

Հակաահաբեկչական գործողություններ իրականացնող ստորաբաժանումներին օդային աջակցություն ցուցաբերելու համար կարող է առաջանալ անհրաժեշտություն կիրառելու ԶՈւ ՀՕՊ և ավիացիայի ստորաբաժանումները (ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր): Ահաբեկչական զինված խմբավորումների դեմ ԶՈւ ստորաբաժանումների և հակաահաբեկչական կառույցների մարտական գործողությունների ապահովման նպատակով, որպես կանոն, կարող են ընդգրկվել նաև ինժեներական, քիմիական և մարտական ապահովման այլ ստորաբաժանումներ [12]:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գործողությունների առանձնահատկություններն ահաբեկչության դեմպայքայաւմ

Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչական գործողությունների վտանգն առկա է: Դրանք կարող են իրականացվել թե առանձին պետությունների և թե միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմից:

Արցախյան պատերազմի փորձը ցույց տվեց, որ ադրբեջանական բանակի զինվորներից բացի, իբրև կամավորներ, կռվում էին նաև արմատական իսլամական ծայրահեղական հոսանքների գրոհայինները:

Ադրբեջանը, համագործակցելով հայտնի իսլամական ահաբեկչական կազմակերպությունների հետ, իր ռազմաքաղաքական նպատակներն իրականացնելու համար մարտական գործողությունները կարող է շարունակել դիվերսիոն խմբավորումների միջոցով, որոնք, ուղղված լինելով խաղաղ բնակչության և քաղաքացիական կենսապահովման օբյեկտների դեմ' առանձին դեպքերում ահաբեկչական գործողությունների տեսք են ստանում:

142

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

ԽԽաչատրյան, ՍԵղոյան

Ստեփաեակերտի օդանավակայանի և քաղաքացիական ինքնաթիռների վերաբերյալ վերջերս լրատվական միջոցներով տարածված Ադրբե-ջանի պաշտոնական սպառնալիքները միջազգային հանրության կողմից որակվեցին որպես ահաբեկչական հայտարարություն [13]:

Հայաստանն ազգային և միջազգային անվտանգության ապահովման միջազգային պարտավորությունների շրջանակներում խաղաղապահ առաքելություններ է իրականացնում Կոսովոյում (հունական զորախմբի կազմում) և Աֆղանստանում (գերմանական զորախմբի կազմում): Քիչ չեն դեպքերը, երբ խաղաղապահ առաքելություն իրականացվող պետություններում գործող ահաբեկչական զինված կազմավորումներն օտար պետությունների զինված ներկայության դեմ իրենց դժգոհությունն արտահայտում են տվյալ պետություններում ահաբեկչական գործողություններ իրականացնելով:

Մեր երկրում ահաբեկչության դեմ պայքարն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինները օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում։ Ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնում են'

1. ՀՀ ազգային անվտանգության,

2. ՀՀ ոստիկանության,

3. ՀՀ պաշտպանության հանրապետական գործադիր մարմինները1։

Ահաբեկչության դեմ պայքարին օրենքով ամրագրված իրենց լիազորությունների սահմաններում մասնակցում են նաև գործադիր իշխանության հանրապետական մյուս մարմինները (ՀՀ արտակարգ իրավիճակների, կրթության և գիտության, երիտասարդության և սպորտի հանրապետական գործադիր մարմինները և այլն)։

Ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում Հայաստանի Հանրապետությունը միջազգային պայմանագրերի հիման վրա համագործակցում է այլ պետությունների, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքար իրականացնող միջազգային կազմակերպությունների հետ։

1 Ահաբեկչության դեմ պայքարի մասին ՀՀ օրենք, 22.03.2005, հոդված 2, 7։

143

ԽԽաչատրյան, ՍԵղոյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, հանդիսանալով երկրի խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու գլխավոր երաշխիքը, համագործակցելով հակաահաբեկչական մասնագիտացված կառույցների հետ, ի զորու են համակարգված, նպատակաուղղված և լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ իրականացնել:

Եզրակացություն

Պետությունների անվտանգության ապահովումը և միջազգային ահաբեկչության դեմ պայքարը չեն կարող իրականացվել միայն ազգային մակարդակով, այլ պահանջում են միջազգային կազմակերպությունների ու դաշինքների համատեղ գործունեություններ: Ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ու դաշինքների ջանքերի կենտրոնացումը հնարավորություն կտա կենտրոնացնել համապատասխան մարմինների և պաշտոնատար անձանց աշխատանքը' միջազգային ահաբեկչության դեմ միասնական քաղաքականություն մշակելու և վարելու համար:

Աշխարհի բոլոր և հատկապես այն պետություններում, որտեղ անզի-ջում պայքար է տարվում ահաբեկչության դեմ, շեշտը նախևառաջ դրվում է ուժային բաղադրիչի վրա, այսինքն' իրականացվում են զինված ուժերի, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների կոշտ գործողություններ, ռազմավարական նշանակության պետական, ռազմական, տնտեսական ու այլ օբյեկտների անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումների խստացում:

Ժամանակակից ահաբեկչության կողմից առանձին պետություններին և միջազգային հանրությանն առաջադրվող վտանգն այնպիսին է, որ առանց զինված ուժերի ստորաբաժանումների աջակցության դժվար կլինի արդյունավետորեն հակազդել դրանց:

Հոկտեմբեր 2011թ.

144

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

ԽԽաչատրյաե, ՍԵղոյան

Աղբյուրներ և գրականություն

1. Большой юридический словарь, 3-е изд., доп. и перераб. /Под ред. проф. А.Суха-рева, М.: ИНФРА-М, 2007, VI.

2. Զաքարյան Ա, «Ահաբեկչության գիտական դասակարգման շուրջ, «21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ., էջ 102:

3. Энциклопедия «Всемирная история» в 10 томах, под ред. Ю.Францева, М., 1955-1965.

4. Ирвин Т, Политика и религия, Петрозаводск, 1997, с. 36.

5. Антонян Ю, Терроризм - криминалогическое и психологическое исследование, М., 1998, с. 84.

6. Удилов В, «Кое-что о терроризме», М., 1998, с. 29.

7. Дэвис Л, Тревертон Г, Биман Д, Дэйли С., Розенау В., доклад "Координация войны с терроризмом", март 2004, с. 461- 465, корпорация RAND.

8. Европейская система предотвращения терактов, Борьба с терроризмом: деятельность Совета Европы.

9. Реформа системы борьбы с терроризмом в республиках Северного Кавказа, Московские Новости, 4.02.05, с. 9, ФСБ до террора не опускается.

10. Акт патриота США 2001 года.

11. Хачатрян Х, «Подготовка первой оборонительной операции ОТО коалиционного состава», приложение 35, с. 239. М., ВАГШ, 2009.

12. ՀՀ ՊՆ մարտական կանոնադրություն, մաս II, Եր. 19992., էջ 192-217։

13. http://warsonline.info/nagorniy-karabach/azerbaydzhan-trebuet-vvesti-bespoletnu-zonu-nad-nagornim-karabachom.html

ПОДРАЗДЕЛЕНИЯ ВС И БОРЬБА ПРОТИВ ТЕРРОРИЗМА

Хачатур Хачатрян, Сергей Егоян

Резюме

В ходе антитеррористических действий возникает необходимость применения особых видов оружия, средств связи, транспортных, технических и материально-технических средств. ВС, имея многочисленный и профессиональный состав, будучи укомплектованными подразделениями, имеющими боевую технику и вооружение, могут оказать незаменимую помощь специализированным антитеррористическим структурам.

145

ԽԽաչատրյաե, ՍԵղոյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

В РА есть опасность террористических действий. Они могут осуществляться как со стороны отдельных государств, так и со стороны международных террористических организаций. Речь, в частности, об Азербайджане, способном ради осуществления своих военно-политических целей продолжить боевые действия с помощью диверсионных группировок, используя свое сотрудничество с исламскими террористическими организациями. Недавние официальные угрозы Азербайджана относительно аэропорта Степанакерта и гражданских самолетов были восприняты международным сообществом как террористическое заявление.

ВС РА, являясь главным гарантом обеспечения мира и безопасности страны, сотрудничая с антитерростическими специализированными срукту-рами, в состоянии осуществить систематизированные целенаправленные и широкомасштабные антитеррористические действия.

146

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.