Научная статья на тему 'Ահաբեկչության գիտական դասակարգման շուրջ'

Ահաբեկչության գիտական դասակարգման շուրջ Текст научной статьи по специальности «Языкознание и литературоведение»

CC BY
1388
229
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по языкознанию и литературоведению, автор научной работы — Արտակ Զաքարյաե

Հոդվածում փորձ է արված դասակարգել ահաբեկչության մի քաեի տարատեսակներ: Հետազոտվել եե ահաբեկչության փոխակերպումները տարբեր ժամանակահատվածներում: Ժամանակակից ահաբեկչության էությունն ըմբռնելու համար անհրաժեշտ է հրաժարվել տարիների ընթացքում մշակված գաղափարախոսական և քաղաքական կաղապարներից, որոնք շատ նեղ և հաճախ ոչ ճիշտ պատկերացում են տայիս ահաբեկչության մասին: Այսօր շատ հետազոտողներ ենթադրում են, թե աշխարհը սառը պատերազմից հետո թևակոխել է «հակաահաբեկչական պատերազմի» փուլ: Ահաբեկչության դեմ պայքարը գերակշռող աշխարհաքաղաքական նշանակություն է ձեռք բերել, ուստի ուսումնասիրություններն այս ոլորտում այսօր ավելի քան արդիական են: Մինչդեռ ահաբեկչությունը դասակարգելիս հաճախ հանդիպում են հակասական սահմանումներ: Հոդվածում կփորձենք համակարգել և մեկնաբանել այն դրդապատճառները, որոնք հանգեցնում են ահաբեկչական գործողությունների կազմակերպմանն ու իրականացմանը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В статье рассматривается актуальное для человечества во все времена явление терроризм. Предпринята попытка классифицировать это понятие, показать различие и схожесть идеологической основы разных видов терроризма, а также причины их возникновения и возможные тенденции развития. В работе отмечается, что борьба против терроризма должна вестись не по пути ликвидации его последствий, что неэффективно и не может предотвратить новых проявлений терроризма, а необходимо попытаться понять причины возникновения этого явления, то есть те умонастроения и идеологию, которые лежат в основе того или иного вида терроризма, что позволит уничтожить его источники.

Текст научной работы на тему «Ահաբեկչության գիտական դասակարգման շուրջ»

Ա.Զաքարյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՇՈՒՐՋ

Արտակ Զաքարյաե

Հոդվածում փորձ է արված դասակարգել ահաբեկչության մի քաեի տարատեսակներ: Հետազոտվել եե ահաբեկչության փոխակերպումները տարբեր ժամանակահատվածներում: Ժամանակակից ահաբեկչության էությունն ըմբռնելու համար անհրաժեշտ է հրաժարվել տարիների ընթացքում մշակված գաղափարախոսական և քաղաքական կաղապարներից, որոնք շատ նեղ և հաճախ ոչ ճիշտ պատկերացում են տայիս ահաբեկչության մասին: Այսօր շատ հետազոտողներ ենթադրում են, թե աշխարհը սառը պատերազմից հետո թևակոխել է «հակաահաբեկչական պատերազմի» փուլ: Ահաբեկչության դեմ պայքարը գերակշռող աշխարհաքաղաքական նշանակություն է ձեռք բերել, ուստի ուսումնասիրություններն այս ոլորտում այսօր ավելի քան արդիական են: Մինչդեռ ահաբեկչությունը դասակարգելիս հաճախ հանդիպում են հակասական սահմանումներ: Հոդվածում կփորձենք համակարգել և մեկնաբանել այն դրդապատճառները, որոնք հանգեցնում են ահաբեկչական գործողությունների կազմակերպմանն ու իրականացմանը:

1. Քաղաքական ահաբեկություն

Ահաբեկչության այս տեսակը ենթադրում է այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են քաղաքական, կուսակցական առաջնորդների, հասարակական գործիչների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև այս կամ այն երկրի ենթակաոուցվածքի օբյեկտների դեմ իշխանություններին ահաբեկիչներին ձեռնտու քաղաքական, օրենսդրական և այլ որոշումներ հարկադրելու նպատակով: Քաղաքական ահաբեկչությունը նաև կարող է առանձին վերցված երկրի պետական և հասարակական կարգը փոխելու նպատակ հետապնդել:

Քաղաքական ահաբեկչությունն ունի աջ, ձախ, ազգային, ռազմատեեչ (միլիտոկրատ) և կրոնական տարատեսակներ: Որոշ հետազոտողներ, ինչպես, օրինակ, Մ.Վասիլիկը և Դ.Օլշաեսկիե, կրոնական ահաբեկչությունը համարում են ահաբեկչական գործունեության առանձին տեսակ: Միևնույն ժամանակ հարկ է նկատի ունենալ, որ կրոնական ահաբեկիչներն իրենց առջև նպատակ են դնում վերափոխել պետությունն ու հաստատել իրենց կրոնական պատկերացումներին համապատասխան աշխարհակարգ, ինչն էլ հիմք է տալիս այն քաղաքական ահաբեկչության տեսակ համարելու համար: Աջ ահաբեկությունը քաղաքական ահաբեկչության տեսակ է, որի

102

<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Ա.Զաքարյան

նպատակն է ստեղծել քաղաքական վարչակարգ, որտեղ վերացվում են քաղաքացիական իրավունքները, որոշակի պետությունում հաստատվում է միայն մեկ ազգի, ռասայի կամ սոցիալական խմբի անսահմանափակ իշխանություն ի վնաս մյուսների։ Եթե ավելի որոշակիացնենք, աջ ահաբեկչության գաղափարախոսությունը ռասիզմն է, ֆաշիզմը կամ նեոֆաշիզմը։ Աջ ահաբեկչության էության և հետևորդների մասին խոսելիս հարկ է նշել, որ այն բնույթով խիստ պահպանողական է, իսկ ծայրահեղ աջերի համար կատարելատիպ է հանդիսանում կառույցով նացիստական Գերմանիան հիշեցնող պետությունը։ Աջ ահաբեկչական կազմակերպություններում անդամների ընտրությունը կատարվում է խիստ կոշտ կանոններով։ Ինչպես գրում է ԿՀՎ նախկին տնօրեն Վիլյամ Քեյսին իր «Ահաբեկչության զորահավաք» գրքում, «Աջ կազմակերպություններում գործում է ընտրության չափանիշների կոշտ համակարգ։ Այդ կազմակերպությունների մարտիկները պարտավոր են խիստ աստիճանակարգություն պահպանել տարիքով և պաշտոնով իրենցից բարձր անձանց նկատմամբ, պետք է պատկանեն բուն ազգին և դավանեն ավանդական կրոնը» [1]։ Այս խմբավորումների մարտիկներն իրենց թշնամին են համարում, ըստ իրենց, ավելի ցածր սոցիալական խմբերի ներկայացուցիչներին (գործազուրկներ, թմրամոլներ, հարբեցողներ, անառակներ, սեռական փոքրամասնության ներկայացուցիչներ, ոչ ավանդական մշակույթ ձևավորող երիտասարդություն)։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ծայրահեղ աջ մարտական ծայրահեղական խմբավորումները լայնորեն տարածվեցին Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Դանիայում, Նոր-վեգիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, ինչպես նաև ԱՄՆ մի շարք հարավային նահանգներում։ Գրանցում հատկապես հայտնի են այնպիսի ծայրահեղ աջ ահաբեկչական կազմակերպություններ, ինչպիսիք են «Աքսիոն Ֆրանսեզը» Ֆրանսիայում, «Ազնիվ արիական օրդենը», «Գերմանական ազգի սանիտարները», «Զեերվելդը» Գերմանիայում, «Մարտական հակակոմունիստական խմբավորումներն» Իտալիայում, «Ազգային-հայրե-նասիրական ջոկատը» Բելգիայում, «Կու Կլուս Կլանն» ԱՄՆ-ում, «Սպիտակ ծաղիկի լեգեոնը» և «Ճերմակամորթ ռասայի պահապանների բրիգադը» ՀԱՀ-ում, «Սիգվուդ Մեծի վեհանձն զինվորները» Նորվեգիայում, «Սվե-նեմյունդի եղբայրությունը» Դանիայում և շատ ուրիշներ։

Անցած հարյուրամյակի 80-ական թթ. սկսած աջ ահաբեկչական կազմակերպություններն սկսեցին լուրջ հակահարվածներ ստանալ։ Եվրոպայի լայնածավալ ինտեգրացիոն գործընթացների պայմաններում նացիստական գաղափարախոսությունն աստիճանաբար կորցնում էր ժողովրդայնությունը։ Կտրուկ նվազեց նաև այդ կազմակերպություններին անդամակցել ցանկա-

103

Ա.Զաքարյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

ցողեերի թիվը: Չնայած այս ամենին, նացիստական կազմակերպությունները, ճիշտ է մասամբ, բայց պահպանեցին իրենց կարգավիճակը Եվրոպայում։

2000թ. հունիսին «Զեերվելդ» ահաբեկչական կազմակերպության մարտիկների կողմից Դյուսելդորֆի քաղաքային մետրոյի կայարաններից մեկում, որի շրջակայքում գտնվող ձեռնարկություններում գերազանցապես օտարերկրացիներ էին աշխատում, ահաբեկչական գործողություն իրականացվեց։ Հենց օտարազգի քաղաքացիների դեմ ուղղված ահաբեկչական գործողության արդյունքում հինգ մարդ զոհվեց, ևս տասներեքը վիրավորվեցին։ Հաճախակիացան ահաբեկչական գործողություններն ու ահաբեկչական նկատառումներից բխող այլ հանցագործությունները (օտարերկրացի ուսանողների, աշխատավորների ու առևտրականների վրա կատարվող հարձակումներ և սպանություններ, ավերածություններ, գերեզմանների պղծում, այլ մշակութային հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դրսևորում)։

Անհրաժեշտ է նշել, որ աջ ահաբեկչությունը ծավալվում է նաև նախկին Խորհրդային Միության երկրներում Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլ-դովայում, Բելառուսում։ Ահաբեկչական կազմակերպությունների մեծ մասը համալրված է 15-25 տարեկան երիտասարդներով, ինչը մեծ վտանգ է ներկայացնում ամբողջ հասարակության համար։ ԱՊՀ տարածքում գործող ամենահայտնի ահաբեկչական կազմակերպություններն են «Վեերվոլֆի լեգեոնը» և «88 բրիգադները» Ռուսաստանում, «Браты за чистэ Молдову-ն Մոլդովայում, «Սև բազեները» Բելառուսում։ Աջ ահաբեկչության սպառնալիքի պահպանմանը նպաստող կարևոր գործոններից են դեպի Եվրոպա և ԱՊՀ երկրներ արտագաղթի աճը, այսպես կոչված, երրորդ աշխարհի երկրներից և ԱՊՀ եր-կրներից բնակչության հոսքը դեպի Ռուսաստան, Բելառուս և Ուկրաինա։

Վերն ասվածը թույլ է տալիս եզրակացնել, որ աջ ահաբեկչությունը դեռևս լուրջ սպառնալիք է հանդիսանում աշխարհի շատ երկրների անվտանգության և ներքին քաղաքական կայունության համար։

Ձախ (կամ հեղափոխական) ահաբեկչությունը քաղաքական ահաբեկչության տեսակ է, որի նպատակն է պետության ընդհանուր կարգի վերափոխումը, ինչպես 20-րդ դարի 20-30-ական թթ. դա տեղի ունեցավ Խորհրդային Միությունում կամ Չինաստանում և Հարավարևելյան Ասիայի այլ սոցիալիստական երկրներում 1960-70-ական թթ.։

Ձախ ահաբեկչությունը սկզբնավորվել է 19-րդ դ. երկրորդ կեսին, Ռուսաստանում։ Այնուհետև քաղաքական ահաբեկչության այդ տեսակը տարածվեց նաև Ավստրո-Հունգարիայում և Գերմանիայում։ Առաջին ձախ ահաբեկչական կազմակերպությունն ընդունված է համարել «Народная воля>»֊ն Ռուսաստանում, որին հիմնականում անդամակցում էին ուսանողները։ Այն կազմավորվել է 1879թ. օգոստոսին։ Այս կազմակերպության իրականացրած

104

<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Ա.Զաքարյան

ամենահայտնի ահաբեկչական գործողություններից մեկը Ալեքսանդր II-ի սպանությունն էր 1881թ. մարտի 1-ին [2]։ 20-րդ դարում ևս ձախ կազմակերպությունները լայնորեն տարածված էին։ 1907թ. սկսած և մինչև 1940-ական թթ. նման կազմակերպություններ ի հայտ եկան Բուլղարիայում, Սերբա-խոր-վաթա-սլովենական Թագավորությունում (հետագայում Հարավսլավիա), Ռումինիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Իսպանիայում։

Անցած դարի 50-ական թթ. վերջից ձախ ահաբեկչությունը լայն տարածում է ստանում Եվրոպայում, Հարավարևելյան Ասիայում, Մերձավոր և Միջին Արևելքում, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրներում։ Առավել հայտնի ձախ ահաբեկչական կազմակերպություններն են. Իտալի-այում «Կարմիր բրիգադները», «Կարմիր բանակի խմբակցությունները», Գերմանիայում «Կարմիր օղակները», «Գերմանիայի Կարմիր բանակը», «Կարմիր վանդակները», Ֆրանսիայում «Աքսիոն դիրեկտը», Բելգիայում «Կոմունիստական երիտասարդության ավանգարդը», Հունաստանում «Նոյեմբերի 17-ի միությունը», Իսպանիայում «Իսպանական ժողովրդի երիտասարդական ճակատը», Պաղեստինում «Սև սեպտեմբերը», Պերուում «Սենդերո Լումինոսոն» և «Տուպակո Ամարուի անվան հեղափոխական շարժումը», Մեքսիկայում «Հեղափոխական սապատիտական բանակը», Կոլումբիայում «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերը», Կանա-դայում «Ազատության լիգան», ՀԱՀ-ում «Նատալի աշխատավորական գվարդիան», Ճապոնիայում «Ճապոնիայի Կարմիր բանակը»։ Ռուսաստանում ամենահայտնի ձախ ահաբեկչական կազմակերպություններն են «Կարմիր երիտասարդության ավանգարդը», «Հեղափոխական նոր այլընտրանքը» և «Ռազմհեղկոմը»։

Ձախ ահաբեկչական կազմակերպությունների հիմնական պահանջներն են. վերացնել կապիտալիստական հասարակարգը, սեփականազրկել խոշոր, միջին և մանր սեփականատերերին, արգելել ազատ առևտուրը, պաշտպանել ազգերի ինքնորոշման իրավունքը, վերացնել պետական հարկադրման միջոցները (դատարաններ, դատախազություններ, ազատազրկման վայրեր), ոստիկանությունը, զինված ուժերը, հասնել սոցիալական հավասարության, օրինականացնել թմրադեղերի առքուվաճառքը և բարքերի ազատությունը։ Իր զարգացման ընթացքում ձախ ահաբեկչությունը լուրջ փոփոխությունների է ենթարկվել։ Եթե 19-րդ դ. վերջին և 20-րդի սկզբին «Народная воля>»ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների շարքերը համալրում էին հիմնականում աղքատ ուսանողներն ու մտավորականները և շատ հազվադեպ նաև ազնվականության ներկայացուցիչները (օրինակ Վերա Զասուլիչը, որն ինքը գեներալի դուստր լինելով հանդերձ, 1880թ. հունվարի 24-ին գնդակահարել էր Պետերբուրգի գեներալ-նահանգապետ Տրեպո-

105

Ա.Զաքարյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

վին), ապա անցած հարյուրամյակի 50-ակաե և 80-ակաե թթ. սկզբեերիե Եվ-րոպայում այդ ահաբեկչակաե կազմակերպություեեերի հիմքը կազմում էիե հարուստ ըետաեիքեերից սերված երիտասարդեերը և ամեեահեղիեակավոր բարձրագույե ուսումեակաե հաստատություեեերի ուսաեողեերը:

Միևեույե ժամաեակ, հարկ է եշել, որ ձախ ահաբեկչություեը Եվրոպա-յում, Մերձավոր Արևելքում և Լատիեակաե Ամերիկայում ուեեր իր առաեձ-եահատկություեեերը: Այսպես, օրիեակ, Մերձավոր Արևելքում գործող ահա-բեկիչեերը չէիե մերժում կրոեը, իրեեց գաղափարախոսությաե հետ միասիե դավաեում էիե իսլամը, առօրյա կյաեքում հետևում էիե շարիաթի օրեեքեե-րիե, առաջադրում էիե իսլամակաե կազմակերպություեեերիե հատուկ կար-գախոսեեր: Միեչդեռ Եվրոպայի և Լատիեակաե Ամերիկայի ձախ ահաբեկիչ-եերը աթեիզմ էիե քարոզում, իսկ եկեղեցիե համարում էիե իրեեց գաղափա-րախոսակաե գլխավոր հակառակորդեերից մեկը: Չեայած թվացյալ ազեվու-թյաեը ձախ ահաբեկիչեերե իրեեց քայքայիչ գործուեեությաե ըեթացքում առաեձեաեում էիե սաեձարձակությամբ և դաժաեությամբ: Նրաեց կողմից իրակաեացվող ահաբեկչություեը չափ ու սահմաե չէր ճաեաչում:

Իրեեց դաժաեությամբ առավել հայտեի ահաբեկչակաե կազմակեր-պություեեերե եե «Կարմիր բրիգադեերը» Իտալիայում և «Կարմիր բաեակի խմբակցություեը» Գերմաեիայում: Այսպես, 1978թ. մարտի 2-իե Իտալիայի հյուսիսում գտեվող Վերոեա քաղաքում իրակաեացվեց, այսպես կոչված, «Վերոեյաե եորածիեեերի կոտորածը»: Այդ օրը «Կարմիր բրիգադեերի» գրոհայիեեերը, Դավիդո Սաետորեի գլխավորությամբ, գեդակահարեցիե տեղի ծեեդատաե բժիշկեերիե, կաեաեց և եորածիեեերիե: Նույե օրը երաեք թռուցիկեեր տարածեցիե, որոեցով Իտալիայի կառավարությաեը զգու-շացեում էիե, որ կշարուեակեե արյուեալի գործողություեեերե այեքաե ժամաեակ, քաեի դեռ ՆԱՏՕ ռազմակայաեեերը դուրս չեե բերվի Իտալիայից: Եթե 19-րդ դ. վերջիե և 20-րդ դ. սկզբիե ահաբեկիչեերի թիրախ էիե դառեում որոշակի մարդիկ, ապա, ձախ ահաբեկչությաե զարգացմաեը զուգահեռ, ամբողջ հասարակություեը աեկախ սեռից, տարիքից, ազգայիե և կրոեակաե պատկաեելություեից, իեչպես եաև սոցիալակաե ու հասարա-կակաե դիրքից, ըեկավ երաեց եշաեառությաե տակ: «Կարմիր բրիգադեերը», բազմաթիվ մարդկայիե զոհերով ուղեկցվող բռեի գործողություեեերից բացի, կազմակերպում էիե եաև իտալացի հայտեի քաղաքակաե գործիչեե-րի սպաեություեեեր: Այսպես, 1978թ. այս կազմակերպությաե ահաբեկիչեե-րը սպաեեցիե Իտալիայի Քրիստոեեա-դեմոկրատակաե կուսակցությաե եախագահ, երկրի եախկիե վարչապետ Ալդո Մորոյիե:

1980-ակաե թթ. վերջիե-90-ակաե թթ. սկզբիե շատ երկրեերի ոստիկա-եություեեերե ու հատուկ ծառայություեեերը լուրջ հարվածեեր հասցրիե

106

<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Ա.Զաքարյան

ձախ ահաբեկչական կազմակերպություններին: 1994թ. ֆրանսիական հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալեցին միջազգային համբավ ունեցող ձախ ահաբեկիչ Կառլոս Իլյիչ Ռամիրես Սանչեսին, որը հետագայում դատապարտվեց։ Ձերբակալվեցին և դատապարտվեցին Եվրոպայի և Լատինական Ամերիկայի ձախ ահաբեկչական կազմակերպությունների ակտիվ մասնակիցները։ Վերլուծաբանները նշում են, որ Եվրոպայում ձախ ահաբեկչության թուլացմանը զուգահեռ քաղաքական ահաբեկչության այս տեսակը վերելք է ապրում Ասիայում, Լատինական Ամերիկայում և Ռուսաստանում [3]։ Ձախ ահաբեկչության աճի նոր ազդակ կարող է հանդիսանալ գլոբալացման հակառակորդների միջազգային շարժումը, որը խիստ ապակառուցողական տարրեր է պարունակում։ Աշխարհի վերափոխման և համաշխարհային գլոբալացման գործընթացների կասեցման համար մղվող պայքարում այս շարժումն առայժմ սահմանափակվում է տարբեր միջազգային կոնֆերանսների և գագաթաժողովների, տնտեսական համաժողովների, ինչպես նաև պետությունների ղեկավարների հանդիպումների ընթացքում կազմակերպվող հանրահավաքներով և զանգվածային անկարգություններով։ Սակայն չի կարելի բացառել, որ գլոբալացման դեմ մղվող պայքարի ներկայիս ձևերը վերաճեն ահաբեկչության։ Մեր օրերում ձախ ահաբեկչության գործունեության ապացույցն են Եվրախորհրդի պաշտոնյաների դեմ իրականացվող մի շարք ահաբեկչական գործողությունները, որոնք սկիզբ են առել 2004թ. հունվարից (հունվարի 1-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդին և այդ կազմակերպության այլ պաշտոնյաներ պայթուցիկներով ծանրոցներ են ստանում։ Պատահականորեն միայն այս գործողությունների արդյունքում ոչ ոք չի տուժել։ Ահաբեկչությունների պատասխանատվությունն ստանձնել են «Կարմիր բրիգադները»)։ 1997թ. փետրվարին ահաբեկիչները Պերուում Ճապոնիայի դեսպանատանը պատանդներ վերցրին։ «Նոր հեղափոխական այլընտրանք» և «Ռազմահեղափոխական խորհուրդ» կազմակերպությունների ահաբեկիչները 1998թ. հուլիսին Սմոլենս-կում պայթեցրին Նիկոլայ II-ի հուշարձանը, 1999թ. հունիսին Մոսկվայի և Մոսկվայի մարզի ՀԴԲ վարչության ընդունարանը։

Ազգային ահաբեկչությունը քաղաքական ահաբեկչության տեսակ է, որի նպատակն է անկախության ձեռքբերումը տարբեր էթնիկական խմբերի համար, սահմանների վերաձևումը հօգուտ ճնշված էթնիկական խմբի, այս կամ այն ժողովրդից (որի շահերը ներկայացնում է որևէ ահաբեկչական կազմակերպություն կամ միայնակ գործող ահաբեկիչ) խլված տարածքների վերադարձը։ 15-20-րդ դդ. ընթացքում տեղի են ունեցել մի շարք ողբերգական իրադարձություններ, որոնց արդյունքում ի հայտ են եկել էթնիկական և միջազգային-իրավական լուրջ հիմնախնդիրներ։ Այդ իրադարձությունների

107

Ա.Զաքարյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

թվին պետք է դասել Աեգլիայի կողմից Իռլաեդիայի նվաճումը, որն սկսվեց 14-րդ դարի վերջին և ավարտվեց 18-րդ դարի սկզբիե, Կորսիկայի նվաճումը Ֆրանսիայի կողմից, բասկերի երկիրը Իսպանիային կցելը, Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում և Հայաստանի տարածքի մեծ մասի խլումը, Ստալինի անձի պաշտամունքի տարիներին իրականացված բռնությունները մի շարք լեռնցի ժողովուրդների նկատմամբ [4]: Այս և նման այլ իրադարձություններն ազդակ հանդիսացան այնպիսի կազմակերպությունների առաջացման համար, ինչպիսիք են «Իռլանդական հանրապետական բանակը», որը պահանջում է Հյուսիսային Իռլանդիայի միացումը Իռլանդի-ային, «Քրդական բանվորական կուսակցությունը», որը պահանջում է Քուր-դիստանի (Իրան), Հյուսիսային Իրաքի և Թուրքիայի արևելյան տարածքներում ստեղծել քրդական անկախ պետություն, բասկյան «ԷՏԱ» ահաբեկչական կազմակերպությունը, որի նպատակն է Իսպանիայից բասկերի երկ-րի առանձնացումը և այնտեղ, այսպես կոչված, բասկյան անկախ ազգային պետության ստեղծումը, «Կորսիկայի ազատագրության ճակատ» ահաբեկչական կազմակերպությունը, որը պայքարում է Կորսիկա կղզում անկախ ազգային պետություն ստեղծելու համար, «Թամիլ Էլամի ազատագրության վագրեր» ահաբեկչական կազմակերպությունը, որի նպատակն է ստեղծել թամիլների անկախ ազգային պետություն Հնդկաստանի հարավարևելյան մի շարք շրջաններում ու Շրի Լանկայում և այլն:

Ի տարբերություն նշված ազգային ահաբեկչական կազմակերպությունների, չեչենական ահաբեկչական շարժումն էական առանձնահատկություններ ունի: Եթե բասկերի, իռլանդացիների, կորսիկացիների, քրդերի, թամիլների ահաբեկչական կազմակերպություններն ունեին ընդհանուր ղեկավարություն, կազմակերպիչների և ահաբեկչական գործողություններն իրականացնողների խիստ սահմանափակ շրջանակ և դրանցից յուրաքանչյուրին բնորոշ էին սեփական գաղափարախոսությունը, ահաբեկչական գործունեության մարտավարությունը, կարգուկանոնն ու աստիճանակարգությունը, ապա Չեչնիայում ահաբեկչությունը չունի այս տարբերակիչ չափորոշիչները: Դրա պատճառը նախևառաջ չեչենական հասարակության թեյփային (տոհմական) կառուցվածքն է, որը հիմնված է արյունակցական-ազգակցական կապերի վրա: Բացի այդ, նշենք նաև, որ բոլոր թեյփերի անդամներն իրար հետ կապված են արյան վրեժխնդրության սովորույթով: Այս ամենի արդյունքում Չեչնիայում հնարավոր չի համարվում դասական տիպի ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը: Չեչենական ահաբեկչական շարժումը զարգացման երկու փուլ է անցել [5]: Հարկ է նշել, որ չեչենական շարժումը ոչ միայն ազգային կամ կրոնական շարժում է, այլ նաև բնույթով դասվում է, այսպես կոչված, աշխարհաքաղաքական ահաբեկչության շարքին:

108

<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Ա.Զաքարյան

Առաջին փուլն ընդգրկում է 1991թ. սկսած մինչև 1996թ. վերջերը, երբ չեչեն հասարակության որոշակի ուժեր, Ջոհար Դուդաևի ղեկավարությամբ, զինված պայքար էին մղում Ռուսաստանի Դաշնության դեմ։ Նրանք ոչ միայն ռազմական գործողություններ էին իրականացնում Ռուսաստանի զինված ուժերի և Չեչնիայի իշխանությունների դեմ, այլև ահաբեկում էին Ռուսաստանի խաղաղ բնակչությանը (1995թ. մայիսին Շամիլ Բասաևի գլխավորած զինված խմբի հարձակումը Բուդյոնովսկ քաղաքի վրա և այլ ահաբեկչական գործողություններ)։ Չեչեն ահաբեկիչները նպատակադրվել էին Չեչնիան ամբողջովին անջատել Ռուսաստանի Դաշնությունից և այդ տարածքում ստեղծել Իչկերիայի անկախ ազգային պետություն։ Հենց այս շրջանում էլ Ջոհար Դուդաևի մերձավոր շրջապատից առաջ քաշվեցին և լայն ճանաչում ձեռք բերեցին դաշտային հրամանատարներ Ասլան Մաս-խադովը, Զելիմխան Յանդարբիևը, Մովլադի Ուդուգովը, Վախա Արսանո-վը, Կազբեկ Մախաշևը, Շամիլ Բասաևը, Ռուսլան Գիլաևը, Ահմեդ Զա-կաևը, Սալման Ռադուևը և այլոք։

Չեչնիայում ահաբեկչության զարգացման երկրորդ փուլն սկսվեց Ջոհար Դուդաևի մահվանից հետո։ Չեչենական շարժումը լուրջ փոփոխություններ կրեց։ Այն այլևս այնքան միատարր և միասնական չէր, ինչպես Չեչնիայի առաջին նախագահի օրոք։ Ռուսաստանի դեմ առաջին չեչենական պատերազմին մասնակցած յուրաքանչյուր դաշտային հրամանատար իրեն համարում էր Դուդաևի գործի միակ և անմիջական ժառանգորդը։ Նրանց միջև սուր պայքար ծավալվեց իշխանության և ազդեցության ոլորտների համար, որը երբեմն վերաճում էր արյունալի բախումների։ Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ փուլում չեչենական ահաբեկչական կազմակերպությունները մարդկային հոծ խմբեր էին ներառում։

Զարգացման երկրորդ փուլում ահաբեկչությունն ընդարձակեց իր առջև դրված նպատակների շրջանակներն ու ծավալները։ 1996թ. օգոստոսին Խասավյուրտի համաձայնագրի ստորագրումից և Չեչնիայի Հանրապետության փաստացի անկախացումից հետո գրոհայիններն աստիճանաբար փոխեցին պայքարի բնույթը։ Չեչնիայի անկախացմանը զուգընթաց նրանք ցանկանում էին երկրի տարածքում ստեղծել իսլամական ջամահաթ փորձելով մտցնել իսլամական արմատական կառավարում։ Հիշեցնենք, որ 1998թ. սկսած Չեչնիայում և Հյուսիսային Կովկասի այլ հանրապետություններում սկսեցին տարածվել մուսուլմանական արմատական հոսանքի վա-հաբականության գաղափարները։

Չեչենական առաջին պատերազմի ժամանակ այստեղ գտնվող աֆղան, պակիստանցի, թուրք և արաբ շատ գրոհայիններ քարոզում էին վերո-նշյալ գաղափարները։ Ժամանակի ընթացքում նրանք Չեչնիայում մեծ ազ-

109

Ա.Զաքարյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

դեցություն ձեռք բերեցին, և երբ Մերձավոր ու Միջին Արևելքի ուղղափառ իսլամիստեերի ֆինանսական մատակարարումները նկատելի կերպով գերազանցեցին գրոհայինների եկամտի մյուս աղբյուրները, այդ մարդկանց ձեռք բերած իշխանությունն ու հեղինակությունն այլևս անբեկանելի դարձավ: Արաբ գրոհայինների մեջ ամենահեղինակավորն ու ամենաազդեցիկն էին հորդանանցի Խատաբը, Աբու Ումարը, Աբու Յակուբը, Աբու Թարիկը, սաուդցիներից Աբու Ալ Վալիդը, Աբուբաքրը և ուրիշներ: Այդ ժամանակ Չեչնիա ներթափանցեց նաև «Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպությունը: Ավելին, ահաբեկիչներն սկսեցին Ռուսաստանից Հյուսիսային Կովկասը, Պովոլժիեն և Ուրալն անջատելու ծրագրեր կազմել: Դրանք այն տարածքներն են, որոնցում հոծ մահմեդական բնակչություն կա: Հենց այդ նպատակով էլ 1999թ. սեպտեմբեր-օգոստոսին Շամիլ Բասա-ևի և Խատաբի գրոհայինները Չեչնիայից ներխուժեցին Դաղստան: Ռուսական բանակի, ներքին զորքերի, ՆԳՆ-ի և ԱԴԾ-ի (ФСБ), սահմանապահների, Դաղստանի ոստիկանության և տեղի աշխարհազորի վճռական, համակարգված գործողությունների շնորհիվ գրոհայինների մի մասը ոչնչացվեց, մյուսները փախան Չեչնիա: Չեչենական ահաբեկչության զարգացման երկրորդ փուլում շարժմանն ակտիվորեն ներգրավվեցին կանայք, ծերեր և դեռահասներ: Քաղաքական անկայունությունը, ծանր տնտեսական վիճակը, զանգվածային գործազրկությունը, կոռուպցիայի և հանցավորության բարձր մակարդակը Հյուսիսային Կովկասի բնակչությանը մղում են ընկնելու գրոհայինների ազդեցության տակ: Ձգտելով բարոյահոգեբանական ինտենսիվ մշակման և քարոզչության միջոցով շարժումը ներկայացնել հերոսական լուսապսակով գրոհայինները գործազուրկ կանանց, դեռահասներին և ծերերին անխուսափելի կործանման դատապարտող գործողությունների են մղում: Բավականաչափ գրագիտություն և գիտելիքներ չունեցող ահաբեկիչ մահապարտներն այդ քայլին դիմում են հուսալով «ընկնել ուղ-ղահավատ մուսուլմանների համար նախատեսվող դրախտ»:

Ազգային ահաբեկչությունն այսօր էլ գործունեության լայն ասպարեզ ունի: Այս հոսանքին պատկանող մեզ հայտնի ահաբեկչական կազմակերպությունների մեծ մասը դեռևս վայր չի դրել զենքերը: Աշխարհի բազում տարածաշրջաններում տարբեր էթնիկական խմբերի բարդ փոխհարաբերությունները, տեղային նշանակության բազմաթիվ միջազգային հակամարտությունները և հզոր տերությունների հաճախ ոչ ճիշտ միջնորդությունները դրանց լուծման գործին նպաստավոր հող են ստեղծում ազգային ահաբեկչական կազմակերպությունների հանցավոր գործունեության ընդլայնման և նոր ահաբեկչական կազմակերպությունների ստեղծման համար, որոնք հանդես են գալիս հօգուտ այս կամ այն էթնոսի պահանջներ ներկայացնելով:

110

<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Ա.Զաքարյան

Ազգային ահաբեկչության նոր թափ կարող է նկատվել այնպիսի պետություններում, որտեղ տարբեր ազգային խմբավորումների միջև գոյություն ունեցող քաղաքական և տնտեսական հակասությունները դեռևս ամբողջովին չեն հաղթահարվել։ Ասվածը հաստատում են 20-րդ դարի 90-ական թթ. Հարավսլավիայում տեղի ունեցած իրադարձությունները։

Սիւիւռոկրաւռակաե ահաբեկչությունը (լատիներեն աւ7/քօ֊ռազմական և kratos-իշխանություն բառերից) քաղաքական ահաբեկչության տեսակ է, որի նպատակն է որոշակի պետությունում հաստատել կոշտ ռազմական ռեժիմ: Միլիտոկրատական հոսանքի ահաբեկիչները ձգտում են հաստատել միասնականացված աշխարհակարգ, որտեղ գերիշխող դեր կունենան բանակը, հատուկ ծառայությունները և ոստիկանությունը: Առաջին անգամ նման կազմակերպություններ ի հայտ եկան 20-րդ դ. 50-ական թթ. Ֆրանսի-այում: Դրանք գոյատևեցին բավական երկար մինչև 80-ական թթ. վերջը: Այդ կազմակերպություններից էին «Ոստիկանական համերաշխության միությունը» (որի ղեկավարներն էին «Սյուրտե» ֆրանսիական քրեական ոստիկանության աշխատակիցներ Ժյուլ Պինոն և Կլոդ Աբրերը), «Առաջադեմ կարգուկանոնի ասպետները», «Մեծ Ֆրանսիայի զտողների լեգեոնը» և այլն: Այս խմբավորումները համալրված էին ֆրանսիական բանակի սպաներով, ոստիկաններով, ժանդարմերիայի և հատուկ ծառայությունների աշխատակիցներով, որոնք ծառայում էին Հյուսիսային Աֆրիկայի և Հնդկաչի-նի ֆրանսիական գաղութներում: Այնուհետև միլիտոկրատական ահաբեկչական կազմակերպությունները տարածում գտան նաև Գերմանիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Հունգարիայում, ԱՄՆ-ում ու ՀԱՀ-ում:

20-րդ դարի 90-ական թթ. սկզբին նման կազմակերպություններ ստեղծվեցին նաև Ռուսաստանում: Միլիտոկրատական ահաբեկչության ծագման և զարգացման պատմությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր երկրում ահաբեկչության այդ տեսակն ուներ իր առանձնահատկությունները: Ինչպես իր «Կարմիր մաֆիա» գրքում նշում է Ռուսաստանի ՆԳՆ նախկին աշխատակից, այժմ' Պետդումայի «Միասնական Ռուսաստան» խմբակցության պատգամավոր, գնդապետ Ալեքսանդր Գուրովը, «Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում զինվորական ու ոստիկանական մահվան բրիգադների անդամներ էին դառնում հիմնականում ոստիկաններն ու զինվորականները, որոնք բազմաթիվ մարտական պարգևներ և հիանալի ծառայողական կենսագրություն ունեին» [6]: Իսկ Ռուսաստանում, ինչպես նշված է ՆԳՆ և ԱԴԾ վերլուծական նյութերում, միլիտոկրատական ահաբեկչական կազմակերպությունները ձևավորվեցին իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների աշխատակիցներից, զանազան հանցագործությունների (կաշառակերու- 111

111

Ա.Զաքարյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

թյուն, պաշտոնեական դիրքի չարաշահում, դրամաշորթություե, սպանություն, զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և այլ զինատեսակների հափշտակում ու վաճառք և այլն) համար դատապարտված սպաներից:

Ռուսաստանում ամենահայտնի միլիտոկրատական ահաբեկչական կազմակերպություններից են «Սպիտակ նետը» և «Նոր կարգը»: Միլիտո-կրատական ահաբեկչության գաղափարախոսության հիմնադրույթը վերաբերում է լիովին ռազմականացված հասարակությանը' մարդու անձնական և տնտեսական կյանքի խիստ բարձր մոբիլիզացմամբ: Պետությունը, ըստ միլիտոկրատ ահաբեկիչների, զինվորականների ձեռքը պետք է տա օրենսդիր և գործադիր ողջ իշխանությունը: Միլիտոկրատական ահաբեկչության գաղափարախոսները կարծում են, որ զինվորականները լիակատար իրավունք ունեն անսահմանափակ կերպով միջամտել ինչպես երկրի քաղաքական, հասարակական և տնտեսական գործունեությանը, այնպես էլ քաղաքացիների անձնական կյանքին: Մարտնչող միլիտոկրատիայի կողմնակիցները հանդես են գալիս հօգուտ այնպիսի տնտեսության կազմակերպման, որտեղ կպաշտպանվեն բոլոր տեսակի սեփականատերերի իրավունքները, իսկ քաղաքացիների սոցիալական պաշտպանությունը կլինի այնպիսի մակարդակի, որը թույլ կտա նրանց ձեռնպահ մնալ օրինախախտումներից: Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ միլիտոկրատական ահաբեկչական կազմակերպությունների համակազմը (կոնտինգենտ) տարբերվում է Ռուսաստանի համանման կազմակերպությունների համակազմից: Հետազոտողներից շատերը (այդ թվում նաև ռազմական ոլորտի անգլիացի մասնագետ Հարի Բրինլոուն իր «Ժամանակակից հասարակության ավարտին չհասցված պատերազմները» գրքում) նշում են, որ ԽՍՀՄ փլուզումը, բանակի և գործող ուժային կառույցների սրընթաց թուլացումը 1990-ական թթ. սկզբին, Արևելյան Եվրոպայից և Մերձբալթիկայից ռուսական զորքերի չկշռադատված և արագ դուրսբերումը, բանակում ծառայության և հատուկ ծառայություններում աշխատանքի վարկի անկումը երիտասարդների շրջանում, զինվորականների և իրավապահ մարմինների աշխատակիցների սոցիալական դրության վատթարացումը հանգեցրին ընդվզողական տրամադրությունների աճին բանակում և ոստիկանությունում, մեծացավ վերջինների դժգոհությունը պետության նկատմամբ ընդհանրապես [7]:

Մինչդեռ ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում միլիտոկրատական ահաբեկչության առաջացման պատճառ հանդիսացան հետարդյունաբե-րական հասարակության խոցելիությունը ժամանակակից մարտահրավերներին' ահաբեկչությանը, թմրանյութերի տարածմանը դեմ-հանդիման, բարոյականության անկումը, վառ արտահայտված անհատապաշտությունը, ինչը խիստ բնորոշ է այնտեղի սպառողական հասարակությանը: Բացի

112

<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Ա.Զաքարյան

այս ամենից, միլիտոկրատ ահաբեկիչները վստահ են, որ բնակչությունն անկարող է համախմբվել պետության համար դժվար և բեկումնային պահին: Այս ամենը կարող էր կանոնակարգով ապրող և կյանքը հայրենիքին նվիրաբերած մարդկանց մղել դեպի քաղաքական ահաբեկչության ուղի:

Որոշ հետազոտողներ (ինչպես, օրինակ, Քենեթ Իզարդն իր «Ահաբեկչության զգայական դեմքը» գրքում) միլիտոկրատական ռազմական կազմակերպությունների մարտիկներին համարում են աջ ահաբեկիչներ [8]: Սակայն հարկ է հաշվի առնել, որ, ի տարբերություն աջ խմբավորումների, ազգային հատկանիշը չափանիշ չէ նման կազմակերպություններում ընդգրկվելու համար: Այս կառույցների գաղափարախոսության մեջ գոյություն ունի «հասարակության մաքրություն» հասկացությունը, որը բնորոշ է աջ խմբավորումներին: Մյուս կողմից' նրանք ունեն մի կանոնակարգ, ըստ որի տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչներին տրվում են նրանց հասանելիք բոլոր սոցիալական բարիքները, ինչը նրանց մոտեցնում է ձախ ահաբեկիչներին: Այս մանրամասները թույլ են տալիս եզրակացնել, որ միլիտոկրատական ահաբեկչությունը քաղաքական ահաբեկչության առանձին տեսակ է, որն ունի իր տարբերակիչ առանձնահատկությունները և որի զարգացումը դեռևս շարունակվում է:

Կրոնական ահաբեկչությունը քաղաքական ահաբեկչության տեսակ է, որի հիմնական նպատակն առանձին պետությունների արմատական վերափոխումն է և այնպիսի աշխարհակարգի հաստատումը, որը պետք է համապատասխանի հասարակության այն խմբերի կրոնական ու մշակութային պատկերացումներին, որոնք դավանում և քարոզում են տվյալ գաղափարախոսությունը: Կրոնական ահաբեկչական կազմակերպությունների շարքին են դասվում «Սպիտակ եղբայրներ» աղանդն Ուկրաինայում (դրա հետևորդները ծրագրում էին խոշոր ահաբեկչությունների մի ամբողջ շարք իրականացնել Կիևում, Լվովում և հանրապետության այլ քաղաքներում), «Դավթի ճյուղ» աղանդն ԱՄՆ-ում (որի անդամները ծրագրում էին ահաբեկչական գործողություններ կատարել Միացյալ Նահանգների քաղաքներում), «Աում Սինրիկե» աղանդը Ճապոնիայում (այս կազմակերպության գրոհայինները 1995թ. օգոստոսին գազային հարձակումներ իրականացրին Տոկիոյի և Կոբեի քաղաքային մետրոների կայարաններում): Արժե հատկապես հիշատակել արմատական իսլամական հոսանքի մասին: Վերոնշյալ աղանդների և արմատական մուսուլմանական հոսանքների գաղափարախոսությունն ամենայն համոզվածությամբ կարելի է համարել տոտալիտար, այն խախտում է մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները:

Ներկայում, իրավամբ, ամենավտանգավոր կրոնական ահաբեկիչներն են համարվում իսլամական կրոնական ծայրահեղականները: Դրանց

113

Ա.Զաքարյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

գաղափարախոսության հիմնական բաղադրիչներն եե պանիսլամիզմը և կրոնական ֆունդամենտալիզմը: Ընդունված է համարել, որ պանիսլամիզմն առաջացել և որպես լիարժեք քաղաքական ուսմունք ձևավորվել է 19-րդ դ. կեսին: Այն մշակել են արաբ մտածողներ Մուհամեդ Աբդոն և Ջե-լալետդինը: Իսլամական ահաբեկիչների գլխավոր նպատակն է իսլամի տարածումը ողջ երկրագնդում, բոլոր մահմեդականների միավորումը մեկ իսլամական պետությունում, որը պետք է ձեռք բերի համաշխարհային տիրապետություն: Սակայն հարկ է նշել, որ իսլամական արմատական կազմակերպությունները խիստ բաժանված են ըստ իսլամում գոյություն ունեցող ներկրոնական ուղղությունների (սուննիներ, շիաներ և այլն): Առաջին իսլամական ահաբեկչական կազմակերպությունը «Մահմեդական եղբայրներն» է, որ հիմնվել է 1928թ. Սաուդյան Արաբիայում: Ղեկավարն էր տեղի հոգևոր դպրոցներից մեկի աստվածաբանության ուսուցիչ Հասան Ալ Բանան: Հետագայում կազմակերպությունն այնքան ընդլայնվեց, որ մասնաճյուղեր առաջացան Եգիպտոսում, Եմենում, Սիրիայում, Լիբիայում, Ֆրան-սիայում, Բոսնիայում և Հերցեգովինայում, Աֆղանստանում ու այլ երկրնե-րում: Իսլամական ահաբեկչական կազմակերպություններում գործում է նոր անդամների ընտրության խիստ կոշտ համակարգ, որի կանոնների համաձայն, այս ահաբեկչական կազմակերպություններին անդամակցելու համար պարտադիր է մուսուլմանական կրոնին պատկանելը, շարիաթի օրենքներին խստորեն հետևելը: Ահաբեկչական կազմակերպության անդամների վարքը պարտադրաբար պետք է համապատասխանի իսլամի կանոններին: Այլ կրոնի ներկայացուցիչներին իսլամական ահաբեկիչները թշնամի են համարվում: Այն պետությունները (Ռուսաստան, ԱՄՆ, Իսրայել և այլն), որոնք առավել ակտիվորեն են դիմակայում իսլամական ահաբեկչությանը, այս արմատականների կարծիքով' ենթակա են ոչնչացման:

Չնայած բոլոր մահմեդականների ընդհանրության և միասնության մասին հայտարարություններին, իսլամական ահաբեկչական կազմակերպությունները խիստ թշնամաբար են տրամադրված միմյանց նկատմամբ: Իսլամական ահաբեկչության առաջնորդներից յուրաքանչյուրը հավակնում է բոլոր մահմեդականների հովանավորի դերին: Միևնույն ժամանակ, տարբեր հոսանքների միջև գոյություն ունեցող սուր թշնամանքն անդրադառնում է նաև այս ուղղության ծայրահեղական խմբավորումների վրա: Հատկապես սուր երկպառակտչական բնույթ ունեն պայքարը վահաբական և սուննի խմբավորումների միջև Պաղեստինում, շիա և սուննի ահաբեկչական կազմակերպությունների հակամարտությունը Պակիստանում:

Իսլամական ահաբեկչության խիստ առանձնահատուկ առանցքային հատկանիշներից են ահաբեկիչ մահապարտները: Պաղեստինից բացի, որ-

114

<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Ա.Զաքարյան

տեղ առաջին արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ (1948-49թթ.) լայնորեն օգտագործում էին մահապարտներին, Ռուսաստանում, Ֆրանսի-այում, Աֆղանստանում, Պակիստանում, Իրաքում, աշխարհի այլ երկրնե-րում ևս իսլամական ահաբեկիչները դիմում են այս մարտավարությանը: Մահապարտ ահաբեկիչներն առաջնորդվում են Ղուրանի այն դրույթով, ըստ որի' յուրաքանչյուր ուղղահավատ մահմեդական պարտավոր է ջի-հադ (սրբազան պատերազմ) մղել անհավատների դեմ և անհրաժեշտության դեպքում զոհաբերել կյանքը հանուն ատելի թշնամու դեմ հաղթանակի: Սակայն այստեղ հարկ է նշել, որ Ղուրանի համաձայն, ջիհադ հայտարարելու իրավունք ունեն միայն հոգևոր անձինք և ոչ թե ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարները կամ իսլամական ռազմական կազմավորումների դաշտային հրամանատարները: Մեկ այլ կարևոր հանգամանք ևս. ջիհադի ժամանակ գործում է պարզ ու հստակ մի պահանջ. սրբազան պատերազմի ընթացքում ոչ մի դեպքում չպետք է տուժեն անմեղ մարդիկ: Ըստ Ղուրանի' անհավատ են համարվում միայն նրանք, ովքեր, չհետևելով «ճշմարիտ հավատի» օրենքներին, փորձում են հալածել նրա հետևորդներին և ծաղրուծանակի են ենթարկում իրենց ուսմունքը: Այսպիսով, կարելի է վստահաբար ասել, որ օգտվելով մուսուլմանների մեծամասնության տգիտությունից, աղքատությունից ու անգրագիտությունից, ինչպես նաև համապատասխան քաղաքացիական ու հասարակական գիտակցության բացակայությունից' ահաբեկիչները լուրջ և ճկուն հոգեբանական աշխատանք են իրականացնում մարդկանց մեջ: Ահաբեկիչները լիակատար վերահսկողություն են սահմանում վերջիններիս վրա, նրանց մղում են կրոնական մոլեռանդության և դաժան գործողությունների [9]: Ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, առավել հեշտությամբ նման հոգեբանական մշակման զոհ են դառնում մարդիկ, ովքեր մեծ անձնական ողբերգություն են ունեցել: Այսպես, օրինակ, 2002թ. հոկտեմբերին Մովսար Բարաևի և Աբուբաքրի հրամանատարությամբ գործող ահաբեկիչների կողմից Մոսկվայում, Դուբրովկայի թատերական կենտրոնում կազմակերպված զինված գրավմանը մասնակցում էին կին ահաբեկիչ մահապարտներ, որոնց մեծ մասը առաջին և երկրորդ չեչենական պատերազմների ընթացքում զոհված չեչեն գրոհայինների այրիներ էին:

Իսլամական ահաբեկչությունը հստակ չի ուրվագծում իր զոհերի շրջանակը: Իսլամական ահաբեկչական խմբավորումների մասնակիցների կատարած հանցագործություններն աչքի են ընկնում մարդկային զոհերի մեծ քանակությամբ, հսկայածավալ ավերածություններով և նյութական վնասներով: Դրանք, անկասկած, մեծ վտանգ են ներկայացնում հասարակության համար: Իսլամական ահաբեկիչներն իրենց քարոզչությամբ մշտապես փոր-

115

Ա.Զաքարյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

ձում եե ստեղծել կեղծ պատրանք, թե իբր իրենց ահաբեկչությունների զոհ եե դառնում իսլամի մոլի հակառակորդները [10]: Իրականում, սակայն, իրենց առջև բացառապես քաղաքական և տնտեսական նպատակներ դնելով և մտահոգվելով սոսկ սեփական ֆինանսական ու քաղաքական շահերով' իսլամական ահաբեկչական կազմակերպությունների առաջնորդներն ու նրանց համախոհները մշտապես աղավաղում են իսլամի դրույթները և հիմնականում պատերազմում են անմեղ մարդկանց դեմ:

Միջազգային հանրությունը խիստ մտահոգ է նրանով, որ կրոնական ահաբեկչական կազմակերպությունները ձգտում են ձեռք բերել զանգվածային ոչնչացման զենքի բոլոր տեսակները' քիմիական, բակտերիոլոգիա-կան և նույնիսկ միջուկային: Բակտերիոլոգիական և քիմիական զենքն արդեն կիրառվել է 1995թ. Ճապոնիայում (Տոկիոյի և Կոբեի քաղաքային մետրոյի կայարաններում «Աում Սինրիկե» աղանդի գրոհայիններն օգտագործեցին զարին և ֆոսգեն թունանյութերը) և 2001-2002թթ. ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչությունների ժամանակ:

Բնութագրական օրինակ է 1996թ. վերջին «Թալիան» շարժման իշխանության գալը Աֆղանստանում: Այն երկիրն իսկական ճամբարի վերածեց աշխարհի իսլամական ռազմական խմբավորումների մեծամասնության համար: Թալիբները երկրում արգելեցին գրականությունը, բացառյալ իսլամականը, հեռուստառադիոհաղորդումները, մամուլը, երաժշտությունը: Բացի այդ, թալիբները կասեցրին բոլոր քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը: Աֆղանստանում աշխատող միջազգային կազմակերպությունների և մարդասիրական առաքելությունների աշխատակիցները, մահվան սպառնալիքով, հարկադրված էին թողնել երկիրը: «Թալիան» շարժման ղեկավարներն էին մոլլաներ Մու-համադ Օմարը, Մուհամադ Ռաբանին, Աբդուլ Սալամ Զաիֆը և ուրիշներ: (Աֆղան մոջահեդներն, իբրև կամավորներ, ադրբեջանցիների կողմից մասնակցում էին նաև Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններին): Համաշխարհային իսլամական ահաբեկչական շարժման մեջ առանձնահատուկ դերակատարություն ունեն Ուսամա Բեն Լադենը և նրա գլխավորած «Ալ Կաիդա» միջազգային իսլամական ահաբեկչական կազմակերպությունը: ԿՀՎ վերջին տվյալների համաձայն, կազմակերպությանն անդամակցում են 200.000 մարդ [11]: Այն մասնաճյուղեր ունի աշխարհի 49 եր-կրներում, այդ թվում և Սուդանում, Ֆրանսիայում, Անգլիայում, Թուրքի-այում, Ալժիրում, Ինդոնեզիայում, Աֆղանստանում, Պակիստանում: «Ալ Կաիդայի» հիմնական կորիզը, այսպես կոչված, արաբ աֆղաններն են' գրոհայիններ արաբական պետություններից, ովքեր 1979-89թթ. իբրև կամավոր կռվել են աֆղան մոջահեդների կողմից, խորհրդային զորքերի դեմ:

116

<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Ա.Զաքարյան

Իշխանության եկած աֆղան մոջահեդներն անմիջապես հրաժարվեցին արաբ գրոհայինների ծառայություններից և կտրուկ պահանջեցին, որպեսզի նրանք հեռանան երկրից: Ուսամա Բեն Լադենը և նրա համախոհները ԱՄՆ-ը, միաժամանակ նաև Ռուսաստանն ու Իսրայելը հայտարարեցին իսլամի թշնամիներ և ստեղծելով վերոնշյալ կազմակերպությունը' բոլոր մուսուլմաններին ջիհադի կոչ արեցին այդ պետությունների և նրանց դաշնակիցների դեմ: Բացի այդ, Բեն Լադենը և նրա համախոհները դատապար-տեցին Պարսից ծոցի մի շարք երկրների ավանդապաշտական վարչակարգերին ԱՄՆ-ի հետ համագործակցելու համար: Ուստի իրենց կողմնակիցներին կոչ արեցին ահաբեկչություններ կատարել նաև այս պետությունների դեմ: Առաջին անգամ ահաբեկչության պատմության մեջ Ուսամա Բեն Լադենին հաջողվեց համախմբել բազում իսլամական ահաբեկչական կազմակերպությունների ջանքերը, որոնք մինչ այդ գործում էին անջատ և սուր թշնամանք էին տածում միմյանց նկատմամբ:

Արժե հիշատակել նաև, որ առաջին անգամ իսլամական ահաբեկչության պատմության մեջ կազմակերպության կառավարման հիմքում դրվեց, այսպես կոչված, ցանցային վարչարարության սկզբունքը. Ուսամա Բեն Լադենից բացի, կազմակերպությունը ղեկավարում է բարձրագույն մարմինը, որտեղ յուրաքանչյուրն ունի գործունեության իր ոլորտը, որի համար պատասխանատու է անձամբ, իսկ ընդհանրապես կազմակերպությանը վերաբերող որոշումները կայացվում են կոլեգիալ սկզբունքով: Այս ամենը «Ալ Կաիդան» դարձնում է վտանգավոր և հզոր ահաբեկչական կազմակերպություն, որն սպառնում է ամբողջ աշխարհի պետություններին:

Այսպիսով, կարելի է ասել, որ կրոնական ահաբեկչությունը, քաղաքական ահաբեկչության ամենակայուն և վտանգավոր տեսակներից մեկը լինելով, անընդհատ զարգանում է և կատարելագործում պայքարի ձևերն ու մեթոդները: Մահմեդական երկրների թույլ տնտեսությունը և դրանից բխող աղքատությունն ու կրթության ցածր մակարդակը նպաստավոր պայմաններ են ստեղծում իսլամական ահաբեկչական կազմակերպությունների անընդհատ համալրման համար: Կրոնական ահաբեկչությունը շարունակում է զարգանալ և աճի միտում ունի:

2 Պետական ահաբեկչություն

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Պետական ահաբեկչությունը ահաբեկչության կառուցվածքային առանձնահատկություն է, որի դեպքում ահաբեկչական գործողությունների նախապատրաստմանն ու իրականացմանը մասնակցում են պետությունը, պետական կառույցներն ու դրանց ներկայացուցիչները: Որոշ հետազոտող-ներ (ինչպես, օրինակ, Յուրի Անտոնյանն իր «Ահաբեկչություն. քրեաբանա-

117

Ա.Զաքարյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

կան և հոգեբանական հետազոտություն» գրքում) պետական ահաբեկչություն եե համարում ցեղասպանությունը, պետության կողմից կազմակերպված զանգվածային սպանություններն ու կոտորածները, որոնց նպատակն է էթնիկական, կրոնական և սոցիալական ամբողջ խմբերի լրիվ կամ մասնակի ոչնչացումը կամ երկրից արտաքսումը: Այս տեսակետից պետական ահաբեկչության ցայտուն օրինակներ են հանդիսանում Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, նացիստական Գերմանիայի կողմից հրեաների ոչնչացումը և այլ հանցագործություններ, որ իրականացվել են համաշխարհային պատմության այս կամ այն փուլում, ավտորիտար և տոտալիտար զանազան վարչակարգերի կողմից [12]:

Ներքաղաքական ահաբեկչության դեպքում ահաբեկչությունն իրականացվում է մեկ առանձին վերցրած պետության սահմաններում: Այն բնորոշ է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, քրեական և կենցաղային ահաբեկիչներին: Ինչպես նշում է ԽՍՀՄ ՊԱԿ հինգերորդ գլխավոր վարչության նախկին աշխատակից, այժմ' Ռուսաստանի հասարակական անվտանգության ակադեմիայի նախագահ Վասիլի Ուդիլովն իր «Ինչ-որ բան ահաբեկչության մասին» գրքում, «ներքաղաքական ահաբեկչությունը, առանց բացառության, հիմնախնդրային է բոլոր պետությունների համար, քանի որ ապակառուցողական տարրը, որ պարտադիր կերպով առկա է ցանկացած երկրի քաղաքական կյանքում, վաղ թե ուշ սկսում է գործել, և քաղաքականության մեջ ու հասարակական կյանքում տեղ գրավելու նրա հայտը առավել կործանիչ, հանդուգն ու մարտաշունչ բնույթ է կրում» [13]: Միջազգային ահաբեկչության դեպքում դրա ծավալները չեն սահմանափակվում միայն մեկ առանձին երկրի սահմաններով, այլ դուրս գալով մեկ երկրի սահմաններից ի վիճակի են դառնում առաջ բերել միջազգային քաղաքական իրադրության լուրջ լարվածություն, առանձին պետությունների միջև հարաբերությունների վատթարացում և սադրել ռազմական բախումներ այդ պետությունների միջև: Ահաբեկչական այս գործունեությունը բնորոշ է քաղաքական ու տնտեսական ահաբեկիչներին, ինչպես նաև լավ կազմակերպված մեծաթիվ անձնակազմ ունեցող քրեական կառույցներին (օրինակ' կոլումբիական թմրամաֆիան, որը 1980-ական թթ. վերջին-90-ական թթ. սկզբին ահաբեկչությունների մի անբողջ շարք իրականացրեց ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Պերուում և Կոլումբիայում):

Ներկա փուլում որոշ միջազգային կազմակերպություններ իրենց ավանդն են ներդնում որոշ երկրների ու տարածաշրջանների տնտեսության զարգացման գործում' դրանց տարածքներում կազմավորելով լեգալ ընկերություններ և արդյունաբերական ձեռնարկություններ (օրինակ' Լիբանանում, Սիրիայում, Աֆղանստանում գործում են լեգալ ձեռնարկու-

118

<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Ա.Զաքարյան

թյուններ, որոնք վերահսկվում են ահաբեկչական հայտնի կազմակերպությունների' «Համասի», «Ալ Իհվահի», «Ալ Կաիդայի» կողմից): Անգլիացի քաղաքագետ Ուիլյամ Լոուրենսը նշում է, որ «հաճախ այդ ձեռնարկությունների հաշվին են լուծվում վերոնշյալ տարածքների սոցիալական խնդիրները, ինչը պակաս կարևոր չէ մանավանդ այն դեպքում, երբ հաշվի է առնվում մարդկության ժամանակակից համաշխարհային անհավասարաչափ զարգացումը» [14]: Քաղաքական և հասարակական գործիչներին հատկապես անհանգստացնում է միջազգային ահաբեկիչների' զանգվածային ոչնչացման զենք ձեռք բերելու ձգտումը:

Եզրակացություն

Աշխարհի բոլոր և հատկապես այն երկրների քաղաքական ու պետական գործիչները, որոնցում առանձնապես սուր է ահաբեկչության խնդիրը, իրենց ելույթներում շեշտը նախևառաջ դնում են ահաբեկչության դեմ պայքարի ուժային բաղադրիչի վրա, այսինքն' իրականացվում են զինված ուժերի, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների կոշտ գործողություններ, ինչպես նաև մտցվում է ռազմավարական նշանակության տնտեսական, ռազմական ու պետական օբյեկտների անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումների խստացում: Չժխտելով նման գործողությունների անհրաժեշտությունը' չպետք է մոռանալ նաև այն մասին, որ ահաբեկչությունը պատահականորեն չի առաջացել: Այն ծագել և ժամանակի ընթացքում ինտենսիվորեն զարգացել է մարդկային հասարակության պատմական, քաղաքական, տնտեսական, կրոնական զարգացման այն նախադրյալների շնորհիվ, որոնք հող էին նախապատրաստել սուր հակամարտությունների առաջացման համար:

Խոսելով միջազգային ընդգրկում ստացած և առանձին պետության շրջանում չսահմանափակվող ահաբեկչության դեմ պայքարի մասին' հարկ է նշել, որ այդ պայքարի համար պահանջվում է բոլոր պետությունների ուժերի համախմբում: Այնինչ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շուրջ ծագող հարցերի վերաբերյալ պետությունների միջև հաճախ տարաձայնություններ են առաջանում: Ասվածը հատկապես վերաբերում է հանցագործությունների (որոնք կարելի է ահաբեկչական համարել) մեջ կասկածվողների էքստրադիցիային առնչվող հարցերին։ Այդ տարակարծությունների պատճառ կարող են հանդիսանալ ինչպես տարբեր երկրների քրեական օրենսդրության անհամապատասխանությունը «ահաբեկչություն» իրավաբանական հասկացության մեկնաբանմանը, այնպես էլ այս կամ այն հարցին քաղաքական մոտեցումներում առկա տարբերությունները կամ հակասական դիրքորոշումները: Ցավոք, որոշ երկրներ իրենց ար-

119

Ա.Զաքարյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

տաքին քաղաքականության մեջ կիրառում եե, այսպես կոչված, երկակի ստանդարտների համակարգը: Ինչպես նշել է ՌԴ նախկին արտգործնա-խարար, այսօր' Անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովը, «ահաբեկիչներին բաժանում են յուրայինների և օտարների»: Այդպիսի եր-կրները, պայքարելով մի ուղղության ահաբեկչական կազմակերպության դեմ, միևնույն ժամանակ, ոչնչով չեն խոչընդոտում իրենց տարածքում գործող այլ կողմնորոշման ահաբեկիչների գործունեությանը: Կարևոր է ըմբռնել, որ նման իրավիճակում և պետությունը, և հասարակությունը վաղ թե ուշ վերածվում են ծայրահեղականների հավանական թիրախի և անպաշտպան են դառնում այն ահաբեկիչների ոտնձգություններից, որոնք մինչ այդ գործողությունները որոշ ազատություններ ունեին և նույնիսկ զգալի ֆինանսական ու կազմակերպական աջակցություն էին ստանում:

ԱՄՆ-ում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո համաշխարհային հանրությունն առավել ևս ըմբռնեց, թե որքան անհրաժեշտ էր համախմբել տարբեր երկրների գործողություններն այդ երևույթի դեմ պայքարում: Ահաբեկչության դեմ մարտնչող երկրների համար այժմ խիստ կարևոր է համակարգել մի այնպիսի օրենսդրություն, որը կստեղծի միասնական իրավական նորմեր, որոնք թույլ կտան առավել համակարգված և առանց բյուրոկրատական խոչընդոտների արդյունավետ համագործակցություն հաստատել (ինչպես փորձագետների, այնպես էլ իշխանության տարբեր մակարդակներում) ահաբեկչության դեմ պայքարում:

Համաշխարհային պատմության զարգացման ամբողջ ընթացքում և հատկապես հասարակական-տնտեսական հասարակարգերի հերթագայության փուլում անխուսափելիորեն առաջանում էին լուրջ քաղաքական ու տնտեսական ցնցումներ, որոնք հանգեցնում էին գոյություն ունեցող ամբողջ արժեհամակարգի արմատական փոփոխությանը և դժվարին սոցիալ-քաղաքական կացության մեջ էին դնում բնակչության որոշակի խմբերի: Հակասությունները ոչ բռնի մեթոդներով հարթելու օբյեկտիվ անհնարինությունը կամ հակամարտության մասնակիցների սուբյեկտիվ չկամությունը պարարտ հող ստեղծեցին ահաբեկչության համար' այն դարձնելով առկա հակամարտության շահավետ լուծման հիմնական գործիք:

Ի վերջո, ահաբեկչությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ հակամարտող կողմերի փոխգործողությունների արտահայտություն, պայքար, որտեղ մի կողմի յուրաքանչյուր գործողություն անխուսափելիորեն հանդիպում է հակամարտող կողմի դիմակայությանը: Ահաբեկչական գործունեության մեջ, ինչպես և ցանկացած այլ հակամարտ գործողություններում, մասնակիցները հստակ բաժանված են երկու ախոյան ճամբարների, որոնք պայմանականորեն կոչվում են «մենք» և «նրանք»:

120

<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Ա.Զաքարյան

Նման իրավիճակում անհրաժեշտ է մի փոքր փոփոխել հակամարտության բնույթը: Դա հատկապես վերաբերում է այն հարցերին, որոնք կապված են ազգային և կրոնական ահաբեկչությանը դիմակայելու հետ: Գաղտնիք չէ, որ նշված ուղղության ահաբեկչական կազմակերպությունների անդամները փորձում են պարտադրել այն տեսակետը, ըստ որի' իրենց պայքարը տարբեր քաղաքակրթությունների օբյեկտիվ դիմակայության արդյունք է, և այդ պայքարում կարող է լինել միայն մեկ հաղթող: Այս տեսակետը հերքելը շատ հեշտ է, քանի որ գիտության և կրթության զարգացման ներկա փուլում, հաղորդակցության զարգացման և տեղեկատվական ու տեխնիկական ռեսուրսների աճի պայմաններում տարբեր մշակույթների և կրոնների ներկայացուցիչները հնարավորություն ունեն ուսումնասիրել այլ քաղաքակրթությունների պատմությունն ու մշակույթը, երկխոսություն վարել այլ դավանանքի ներկայացուցիչների հետ:

Ձախ և ներքաղաքական ահաբեկչությունը խթանող լուրջ գործոններից են նաև բնակչության տարբեր խմբերի միջև ծագող սուր առճակատումները. քաղաքական, հասարակական, մշակութային, տնտեսական և սոցիալական գործընթացների որոշակի զարգացման պայմաններում հակամարտող կողմերը չեն ցանկանում խելամտորեն համադրել իրենց շահերը, բնակչության մեծ մասի մարգինալացում է տեղի ունենում, իշխանական կառույցներում աճում է կոռուպցիան և այլն: Այս իրավիճակում թե իշխանությունները, թե քաղաքական ուժերը և թե ֆինանսաարդյունաբերական խմբերը, սուր և անպտուղ առճակատման փոխարեն, պետք է ըմբռնումով վերաբերվեն գոյություն ունեցող կենսական իրողություններին, ուշադրություն դարձնեն հասարակության կարիքներին, իրենց ազդեցությունն օգտագործեն ի շահ հասարակության մեջ հակամարտության հետագա աճի կասեցման:

Հարկ է նշել, որ ներքաղաքացիական հակամարտության լուծումը շատ բանով կախված է այս կամ այն պետության իշխանությունների գրաված դիրքից ու գործողություններից: Հենց իշխանությունը, որի ձեռքերում են գտնվում քաղաքական և կառավարչական որոշումների կայացման համապատասխան օրենսդրական իրավասություններն ու կառավարման լծակները, կարող է վերացնել կամ զգալիորեն նվազեցնել սոցիալական լարվածությունը, վերևից իրականացվող բարեփոխումների և որոշակի զիջումների միջոցով հարթել կոնֆլիկտային իրավիճակը:

Դեկտեմբեր, 2004թ.

121

ԱԶաքարյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Кейси У, «Рекрутация терроризма», М., 2000, с. 44.

2. Советская историческая энциклопедия под ред. Е.Жукова в 16 томах, М., том 9, с. 106.

3. Мильштейн П, «Левацкая болезнь в современном мире», http//www.grani.ru, March 21. 2004.

4. Энциклопедия «Всемирная история» в 10 томах, под ред. Ю.Францева, М., 19551965.

5. УодвеллА, «Советская империя и терроризм», М., 2002, с. 82.

6. Гуров А, «Красная мафия», М., 1996.

7. Бринлоу Г, «Недовоевавшие воины в современном обществе», СПб, 2001.

8. Изард К., «Эмоциональное лицо терроризма », СПб, 2000, с. 95-97.

9. Ирвин Т, «Политика и религия», Петрозаводск, 1997.

10. Леруа Дж, «Ислам и терроризм: вера или политика», Бонн, Русская научная библиотека имени Мамонтова, 2003, с. 151.

11. Доклад Дж. Фризби «Современное состояние терроризма», http//www.antiter.org

12. Антонян Ю, «Терроризм - криминалогическое и психологическое исследование», М., 1998, с. 84.

13. Удилов В, «Кое-что о терроризме», М., 1998.

14. Лоуренс У, «Деструктивные проявления в условиях современного развития человечества», М., 1995, с. 184.

О НАУЧНОЙ КЛАССИФИКАЦИИ ТЕРРОРИЗМА Артак Закарян

Резюме

В статье рассматривается актуальное для человечества во все времена явление - терроризм. Предпринята попытка классифицировать это понятие, показать различие и схожесть идеологической основы разных видов терроризма, а также причины их возникновения и возможные тенденции развития. В работе отмечается, что борьба против терроризма должна вестись не по пути ликвидации его последствий, что неэффективно и не может предотвратить новых проявлений терроризма, а необходимо попытаться понять причины возникновения этого явления, то есть те умонастроения и идеологию, которые лежат в основе того или иного вида терроризма, что позволит уничтожить его источники.

122

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.