Научная статья на тему 'Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններն արդի փուլում'

Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններն արդի փուլում Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
262
66
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В статье рассмотрены некоторые аспекты нынешнего этапа отношений Турция-НАТО. Отношения с НАТО, их расширение и углубление постоянно являлись важной составляющей многовекторной внешней политики официальной Анкары, вне зависимости от развития геополитических и региональных событий. Турция уделяет особое внимание эффективному использованию своих внешнеполитических ресурсов с целью установить более тесные контакты со странами, являющимися членами НАТО или способными стать ими в кратчайшей перспективе, что в ближайшем будущем может создать более выгодное внешнеполитическое положение для страны. Данный политический курс позволит официальной Анкаре увеличить свое геополитическое значение и влияние в стратегически важных для Турции зонах. Используя свое членство в НАТО, Турция продолжает развивать активную деятельность в разных регионах, в том числе в странах бывшей Османской империи, с целью усиления своего влияния. В этом контексте примечательны амбиции официальной Анкары, стремящейся утвердиться на Ближнем Востоке, Южном Кавказе, в Центральной Азии и контролировать региональные развития. На нынешнем этапе Турция стремится привести региональную политику страны в соответствие с глобальной стратегией НАТО, занять центральные позиции в процессе расширения НАТО на восток и в том числе совместить интересы НАТО с региональными амбициями Турции.

Текст научной работы на тему «Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններն արդի փուլում»

ԹՈԻՐՔԻԱ-ՆԱՏՕ

ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԻ ՓՈԻԼՈԻՄ

Ար մինե Հովսեփյան՛

ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, դրանց ընդլայնումն ու խորացումը մշտապես հանդիսացել են Թուրքիայի բազմավեկտոր արտաքին քաղաքականության կարևոր բաղկացուցիչը' անկախ աշխարհաքա-ղաքական և տարածաշրջանային զարգացումների ընթացքից:

Հարկ է նշել, որ պաշտոնական Անկարայի' ՆԱՏՕ-ին անդամակցությունը (Թուրքիան անդամակցել է ՆԱՏՕ-ին 1952թ. փետրվարի 18-ին, այսինքն' դաշինքի ստեղծումից երեք տարի անց' դառնալով նրա միակ մահմեդական անդամը) մարտավարական քայլ էր' թելադրված Թուրքիայի պետական արտաքին քաղաքականության առանցքային նպատակին (այն է' ամրապնդել երկրի ազգային անվտանգությունը երկբևեռ աշխարհի պայմաններում) հասնելու ձգտումով: Վերոհիշյալ հանգամանքով էլ պայմանավորված էր Արևմուտքի հետ համագործակցության օգտին վերջինիս կատարած պատմական ընտրությունը և տարածաշրջանի այլ երկրներում կոմունիստական գաղափարների տարածմանը հակազդելու ցանկությունը, ինչի վառ արտահայտությունը կորեական պատերազմին Թուրքիայի, մասնավորապես Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության դեմ հանդես եկող դաշնային ուժերի կազմում թուրքական զորքերի անմիջական մասնակցությունն էր 1951թ. (մինչ *

* ԵՊՀ ասպիրանտ:

90

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

ԱՀովսեփյան

այդ, 1950թ. Ա.Մենդերեսի կառավարության' ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջին փորձը հաջողություն չէր ունեցել, քանի որ Թուրքիայի անդամակցությանը դեմ էին հանդես եկել Մեծ Բրիտանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան1):

ՆԱՏՕ-ին անդամակցությունը, որպես պաշտոնական Անկարա-յի արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչ, հնարավորություն է ընձեռել Թուրքիային էականորեն փոխակերպվել' նպաստելով միջազգային ասպարեզում նրա դերակատարության աճին: Թուրքիան, 1952թ. անդամակցելով դաշինքին որպես հյուսիս-ատլանտյան տերությունների կրտսեր գործընկեր' առանց վճռորոշ ձայնի իրավունքի, առավելագույնս կարողացել է օգտագործել ՆԱՏՕ ողջ ներուժն իր Զինված ուժերի զարգացման համար:

Միաժամանակ, Թուրքիայի մուտքը դաշինք մի կողմից ՆԱՏՕ-ին թույլ է տվել ուժեղացնել իր «հարավային թևը», իսկ մյուս կողմից ազատել է պաշտոնական Անկարային Խորհրդային Միության ճնշումներից' պայմանավորված Թուրքիայի' ռազմավարական ծովային երթուղիներին մուտք ունենալու հանգամանքով:

ՆԱՏՕ-ում Թուրքիան զգալի ավանդ է ունեցել «սառը պատերազմի» ժամանակաշրջանում. ապահովում էր Խորհրդային Միության հետ 610 կիլոմետրանոց սահմանի պահպանությունը' միաժամանակ դաշինքին տրամադրելով իր զինված ուժերի խոշոր զորա-միավորումները' գրեթե ողջ ցամաքային միավորումները և երկու օդային բանակ:

Խորհրդային Միության փլուզումից և «սառը պատերազմի» ավարտից հետո Թուրքիան ՆԱՏՕ-ում ակտիվ դերակատարություն ստանձնելու հնարավորություն է ստացել: Պաշտոնական Անկարան պաշտպանել է «բաց դռների» քաղաքականության շրջանակներում

1 Косяков А.С, Военно-политический потенциал Турции, Востоковедный сборник, выпуск второй, с. 212, Москва, 2001.

91

Ա. Հովսեփյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

ՆԱՏՕ կազմի ընդլայնման գաղափարը' ուղղված դաշինքին նախկին սոցիալիստական ճամբարի երկրների անդամագրմանը:

Թուրքիան գործուն մասնակցություն է ունեցել ՆԱՏՕ անդամ չհանդիսացող պետությունների հետ դաշինքի գործընկերության մեխանիզմներին: Այս առումով հատկանշական է Թուրքիայի մասնակցությունը Լիտվայի, Վրաստանի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ համագործակցության ծրագրերի իրականացմանը, ընդ որում Ադրբեջանի դեպքում խոսքը վերջինիս Զինված ուժերի' ՆԱՏՕ չափանիշներին համապատասխան բարեփոխման գործընթացին Թուրքիայի բազմա-պլանային և ամենալայն մասնակցության մասին է: Միաժամանակ, պաշտպանելով գործընկերային հատուկ հարաբերությունների զարգացումը դաշինքի և Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրների միջև' Թուրքիայի դեսպանություններն ստանձնել են ՆԱՏՕ «շփման կետի» դերն Ադրբեջանի, Թուրքմենստանի և Ղրղզստանի մայրաքաղաքներում:

Բացի այդ, «Գործընկերություն հանուն խաղաղության» (ԳՀԽ) ծրագրի զարգացման շրջանակներում Թուրքիայի տարածքում (Ան-կարա, Ստամբուլ, Իզմիր, Բալըքեսիր, Քարամյուրսել) հիմնվել են հատուկ ուսումնական կենտրոններ (Թուրքիայում ԳՀԽ առաջին ուսումնական կենտրոնը բացվել է 1998թ.1), ուր, հիշյալ ծրագրի սկզբունքներին և խնդիրներին համապատասխան, անցկացվում են դասընթացներ և սեմինարներ ՆԱՏՕ գործընկեր երկրների ռազմական և քաղաքացիական անձնակազմի ռազմավարական և մարտավարական պատրաստության և ուսուցման ապահովման նպատակով: Այս առումով հատկանշական է հիշյալ ծրագրի շրջանակներում վերը նշված ուսումնական կենտրոններում կազմակերպվող ամենամսյա դասընթացներին Վրաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների ներգրավումը1 2:

1 History of Turkish Partnership for Peace training center, http://www.bioem.tsk.tr

2 Gurcu askerlerini hangi ^irket egitti?, 11.08.2008, http://odatv.eom/n.php

92

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

ԱՀովսեփյան

Հանդիսանալով 1994թ. ՆԱՏՕ նախաձեռնած «Միջերկրածովյան երկխոսության» ակտիվ մասնակից' Թուրքիան իր տարածքում բացել է ուսումնական կենտրոն հիշյալ երկխոսության շրջանակներում մասնագետների պատրաստման դասընթացների անցկացման համար1:

Թուրքիան 2005թ. հիմնել է ահաբեկչության դեմ պայքարի կատարելագործված կենտրոն' «Գերազանցության կենտրոն-Պաշտպանու-թյուն ահաբեկչությունից» (COE-DAT): Հիշյալ կենտրոնի բացման արարողության ժամանակ (բացումը տեղի է ունեցել 2005թ. հունիսի 28-ին, Թուրքիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ Հիլմի Օզքոքի կողմից' բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ) Թուրքիան, Բուլղա-րիան, Ռումինիան և Մեծ Բրիտանիան ստորագրել են Միավորման հուշագիր (Note of Joinings), որին հետագայում միացել են ԱՄՆ-ը (2005թ. սեպտեմբեր), Գերմանիան (2006թ. հուլիս), Նիդերլանդները (2006թ. սեպտեմբեր) և Հունգարիան (2011թ. մարտ): Հարկ է նշել, որ COE-DAT-ը հավատարմագրվել է ՆԱՏՕ-ի կողմից 2006թ. օգոստոսին' ստանալով «միջազգային ռազմական կազմակերպության» կարգավիճակ1 2: Հիշյալ կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է ահաբեկչության դեմ պայքարում միջազգային համագործակցության ընդլայնմանը գիտական դիրքերից: Կենտրոնի կազմում ընդգրկված են նաև ամերիկյան մասնագետներ:

Հարկ է նշել, որ Թուրքիան ՆԱՏՕ անդամ պետությունների շարքում ԱՄՆ-ից հետո ունի երկրորդ մեծաքանակ բանակը. ՆԱՏՕ զինվորների թիվը շուրջ 3,5 միլիոն է, ԱՄՆ բանակի անձնակազմը' 1.427.000, իսկ Թուրքիայինը' 720.648: Վերջինիս բանակն ունի զինվորական ուսումնառության առանձին համակարգեր, մասնավորապես սպայական կազմը կրթվում և վերապատրաստվում է ինչպես այլ եր-կրների զինվորական ուսումնական հաստատություններում, այնպես

1 Взаимодействие Турции и НАТО, http://www.nato.bz/ru/pr/p00157.html

2 Centre of Excellence-Defence against Terrorism (COE-DAT), http://www.tmmm.tsk.tr/index.htm

93

Ա.Հովսեփյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

էլ ՆԱՏՕ ակադեմիաներում: 2011թ. ռազմական ծախսերի ցուցանիշով ՆԱՏՕ անդամ 28 երկրների թվում Թուրքիան ընդգրկվել է առաջատար տասնյակում' զբաղեցնելով 7-րդ տեղը' $14.5 մլրդ ցուցանիշով (առաջատարը կրկին ԱՄՆ-ն է, որի ցուցանիշը կազմել է $731.9 մլրդ): Թուրքիայի 2012-2016թթ. ռազմավարական պլանի համաձայն' Թուրքիայի պաշտպանության նախարարությունը սպառազինության մասին ծանուցման ու արտահանման գործընթացը համակարգելու նպատակով իր կապի գրասենյակներն է ստեղծելու 5 տարածաշրջանում (Մերձավոր Արևելք, Հեռավոր Արևելք, ԱՄՆ, Կովկաս-Կենտրո-նական Ասիա ու ԵՄ-ՆԱՏՕ)1:

Փորձագետների գնահատականների համաձայն' Թուրքիայի զինված ուժերն աչքի են ընկնում բավարար տեխնիկական հագեցվածությամբ, բարձր մարտունակությամբ, մեծաքանակությամբ, սպայական կազմի կարգապահությամբ ու արհեստավարժությամբ, ունակ են երկարաժամկետ մարտական գործողություններ վարել, ընդ որում ինչպես ինքնուրույն, այնպես էլ ՆԱՏՕ միացյալ ԶՈւ կազմում:

Պաշտոնական Անկարան ՆԱՏՕ ղեկավարությամբ անցկացվող խաղաղության աջակցությանն ուղղված գործողությունների' խաղաղարար առաքելությունների ակտիվ մասնակիցն է: Թուրքիան գործուն մասնակցություն է ունեցել ՆԱՏՕ գործողություններին Պարսից ծոցի առաջին պատերազմում, Սոմալիում, Բալկաններում, Աֆղանս-տանում և Լիբիայում:

Հարկ է նշել, որ 1995թ. սկսած ակտիվ մասնակցություն ունենալով Բալկաններում ՆԱՏՕ գործողություններին (Բոսնիայում և Հերցե-գովինայում' IFOR և SFOR, Կոսովոյում' KFOR, Մակեդոնիայում' Essential Harvest, Amber Fox, Allied Harmony)' Թուրքիային հաջողվել է ՆԱՏՕ որոշ առաքելությունների ավարտից հետո պահպանել իր ռազմական ներկայությունը նշված տարածաշրջանում ԵՄ գործողություն-

1 Stratejik Plan 2012-2016, http ://www.ssm.gov.tr/anasayfa/kurumsal/Dokuments/SP/Sp2012-2016/index.html

94

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

ԱՀովսեփյան

ների շրջանակներում: Այսպես, Մակեդոնիայում ՆԱՏՕ Alied Harmony գործողության ավարտից հետո 11 թուրք զինծառայողներ շարունակել են մնալ այդ երկրում ԵՄ Concordia գործողության շրջանակներում: Թուրքիան մասնակցել է նաև ԵՄ ոստիկանական առաքելություններին: Թուրքիայի ուժային կառույցները ներգրավված են EUFOR ALTHEA գործողությունում, Բոսնիայում և Հերցեգովինայում ոստիկանական EUPM, EUPM-11, Կոսովոյում' EULEX առաքելություններում: KFOR շրջանակներում թուրքական զորամիավորման ընդհանուր անձնակազմում ներկայումս ընդգրկված է ավելի քան 504 զինծառայող: Կոսովոյի Անվտանգության ուժերի ձևավորման գործընթացին որպես խորհրդականներ մասնակցում են 12 թուրք սպաներ1:

Հատկանշական են նաև պաշտոնական Անկարայի' Աֆղանս-տանում ռազմական ներկայության ընդլայնմանն ուղղված քայլերը: Այս համատեքստում պետք է դիտարկել Թուրքիայի կողմից 2009թ. նոյեմբերի 1-ին ՆԱՏՕ Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) հրամանատարության ստանձնումը, ինչը պայմանավորված էր ոչ այնքան ՆԱՏՕ գծով ստանձնած պարտավորություննե-րով, որքան Թուրքիայի ջանքերով Արևմուտքի և իսլամական աշխարհի միջև երկխոսության հաստատման արդյունավետությունը Եվրոպական միությանը ցուցադրելու ցանկությամբ, ինչպես նաև աֆղանական վերակառուցման գործընթացի վրա հնարավորինս ներգործելու պաշտոնական Անկարայի ձգտումներով: Ընդ որում 2012թ. մայիսի 20-ին Չիկագոյում մեկնարկած ՆԱՏՕ գագաթաժողո-վում, որտեղ դաշինքի ղեկավարությունը որոշում էր ընդունել 2014թ. Աֆղանստանից ՆԱՏՕ զորքերի դուրսբերման վերաբերյալ, Թուրքիան հայտարարել էր իր ներկայությունն Աֆղանստանում պահպանելու մտադրության մասին (դա պատճառաբանելով աֆղանների

1 Гаджиев А.Г, К вопросу о роли НАТО в формировании региональной политики Турции на Балканах, http://www.iimes.ru/rus/stat/2010/20-07-10.htm, Contributions of Turkish Armed Forces To Peace Support Operations, http://www.tsk.tr

95

Ա.Հովսեփյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

ցանկությամբ), ինչը հավանության էր արժանացել ՆԱՏՕ ղեկավարության կողմից: Թուրքիան շարունակելու է աջակցել Աֆղանստանի կառավարությանը և ուսուցանել Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերի աշխատակիցներին: Ներկայումս Աֆղանստանի Ռազմական բարձրագույն դպրոցը և Ղազիի ռազմական ուսումնական կենտրոնը գործում են Թուրքիայի հովանու ներքո: 2001թ. ի վեր Թուրքիայի ԶՈւ ուսումնական կենտրոններում ռազմական պատրաստություն են անցել ավելի քան 2300 աֆղաններ: Ներկայումս Աֆ-ղանստանում գործում է թուրք մասնագետների երկու խումբ' նահանգների վերականգնման երկու թիմ Վարդակ և Շիբիրգան քաղաքների բարեկարգման նպատակով1:

Թուրքիան նաև ՆԱՏՕ 5 անդամ պետություններից մեկն է (Բելգիայի, Գերմանիայի, Իտալիայի և Նիդերլանդների հետ հավասար), որոնք իրենց տարածքում ունեն ՆԱՏՕ միջուկային զինամթերք: Թուրքիայի ռազմաօդային Ինջիրլիք ռազմակայանում պահեստավորված են B61-12 տեսակի ԱՄՆ 70 (ըստ Թուրքիայի բնապահպան-ների' 90) միավոր մարտավարական միջուկային ռումբեր (նախատեսվում է ռումբերի տվյալ տեսակը 2017թ. փոխարինել նոր' B61-3/4 տեսակի ռումբերով), որոնցից 10-20-ը նախանշված են Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից օգտագործման համար, իսկ մնացած 50 ռումբերը գտնվում են ԱՄՆ ռազմաօդային ուժերի տրամադրության տակ1 2:

Թուրքիայի տարածքը շարունակում է մնալ օտարերկրյա խոշոր ռազմական օբյեկտների և ՆԱՏՕ զորավարժությունների անցկացման կենտրոնատեղի: ԱՄՆ-ի հետ մի շարք երկկողմ համաձայնագրերի շրջանակներում Թուրքիայի տարածքում կառուցվել են ավելի քան 60 տարբեր ռազմական օբյեկտներ' օդանավակայաններ, ռազմածովա-

1 Contributions of Turkish Armed Forces To Peace Support Operations, http://www.tsk.tr

2 Взаимодействие Турции и НАТО, http://www.nato.bz/ru/pr/p00157.html

96

21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

ԱՀովսեփյան

յին հենակետեր, հրթիռների մեկնարկային դիրքավորումներ, հատուկ նշանակության պահեստներ: 2012թ. հունվարին Մալաթիա նահանգի Քուլունջակ գավառում շահագործման է հանձնվել Թուր-քիայում տեղակայված ՆԱՏՕ' Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու ծրագրի մաս կազմող, հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող ռադիոտեղորոշիչ կայանը: Հիշյալ կայանի տեղակայման մասին հուշագիրը ստորագրվել է 2011թ. սեպտեմբերի 14-ին Անկարայում, որի համաձայն' վերը նշված ռադիոտեղորոշիչ կայանը ստացված տվյալները փոխանցելու է Միջերկրական ծովում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի' հակահրթիռային պաշտպանության Aegis համակարգերով (որսացող հրթիռներով) զինված նավերին, որոնց վերահսկումն իրականացնելու է Գերմանիայում ՆԱՏՕ հենակետի հրամանատարությունը1 (ռուս փորձագետների կարծիքով' մինչև 2000 կմ հեռավորությամբ թիրախների հայտնաբերման համար նախատեսված այդ ռադարի հիմնական խնդիրներից մեկն է նաև Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի մի մասի հսկումը, ինչպես նաև Ռուսաստանի հարավի օդային տարածքի և, մասնավորապես, փորձնական հրաձգարաններից հրթիռների փորձնական հարձակումներին հետևելը1 2):

Պետք է նկատել, որ Թուրքիայի որդեգրած ռազմավարությանը, որի հիմքում ոչ թե տարածաշրջանային, այլ համաշխարհային գերտերության դերակատարություն ունենալն է, նպաստում են նրա աշխարհագրական դիրքը, պատմական և դիվանագիտական փորձը: Այս առումով արժանահիշատակ է 2011թ. հունվարին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի' ԵՄ-ին ուղղած նամակը, որում մասնավորապես ասվում է. «Թուրքիան վերածվում է գլոբալ և տարածաշրջանային խաղացողի' օգտագործելով իր soft power-ը: Մենք

1 Гурьев А.А, Ситуация в Турции: май 2012 г., http://www.iimes.ru/rus/stat/2012/06-06-12.htm

2 Սարգսյան Ս, Ռազմաքաղաքական համագործակցությունը եվրասիական ինտեգրման համատեքստում, «21-րդ ԴԱՐ», # 2 (48), էջ 22-23, 2013:

97

Ա.Հովսեփյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

ակտիվ քաղաքականություն ենք վարում Բալկաններից մինչև Մերձավոր Արևելք և Կովկաս: Շատերն են ասում, որ մենք իրական այլընտրանք չունենք Եվրոպային, միգուցե դա ճշմարիտ է, ճշմարիտ է նաև այն, որ Եվրոպան ռեալ այլընտրանք չունի Թուրքիային»1:

Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների համատեքստում արժանահիշատակ են նաև Թուրքիայի' ՆԱՏՕ-ին անդամակցության 60-ամյակի կապակցությամբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի և վարչապետ Ռ.Էրդողանի շնորհավորական ուղերձները: Մասնավորապես, Ա.Գյուլն իր ուղերձում ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Հյուսիսատլանտյան դաշինքին: Միաժամանակ, Ա.Գյուլը, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ միջազգային հանրության օրակարգում ընդգրկված սպառնալիքների և ճգնաժա-մերի գերակշիռ մասը տեղի է ունենում Թուրքիայի շուրջ ընկած աշխարհագրական տարածքում, նշել է, որ ռազմավարական գնահատական տալով ստեղծված իրադրությանը' կարելի է փաստել, որ Թուրքիան դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնական երկիրը: Իսկ Ռ.Էրդողանն իր ուղերձում, ընդգծելով, որ Թուրքիան ՆԱՏՕ վստահելի դաշնակիցն է, նշել է. «Օրեցօր աճում է ՆԱՏՕ նշանակությունը Թուրքիայի համար և Թուրքիայինը' ՆԱՏՕ-ի համար»1 2: Հարկ է նշել, որ ՆԱՏՕ ղեկավարությունը' ի դեմս ԱՄՆ-ի, խիստ կարևորում է Թուրքիայի հետ փոխհամաձայնության անհրաժեշտությունը' պայմանավորված վերջինիս աշխարհաքաղաքական դիրքով և տարածաշրջանային ազդեցությամբ: Մասնավորապես, ՆԱՏՕ-ի համար Թուրքիան ոչ միայն կարևոր դաշնակից է, այլ նաև Եվրոպան Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի հետ միավորող ռազմավարական օղակ, ինչպես նաև կամուրջ մահմեդական աշխարհի հետ հարաբերությունները հարթելու համար: Հաշվի առնելով Թուր-

1 Recep Tayyip Erdogan, The Robust Man of Europe, Jan 17, 2011, http://www.thedailybeast.com/newsweek/2011/01/17/the-robust-man-of-europe.html

2 Гурьев А.А., Ситуация в Турции: февраль 2012 г., http://www.iimes.ru/rus/stat/2012/05-03-12b.htm

98

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

ԱՀովսեփյան

քիա-ՆԱՏՕ հարաբերությունների' Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների բաղկացուցիչը հանդիսանալու հանգամանքը, այս համատեքստում պետք է դիտարկել ՆԱՏՕ-ում Թուրքիայի դերակատարության ակտիվացման ուղղությամբ պաշտոնական Վաշինգտոնի գործա-դրած ջանքերը, ինչը որոշակիորեն պայմանավորված է եվրասիա-կան մայրցամաքում ստեղծված իրավիճակով և Սպիտակ տան ներկայիս' Թուրքիայի հետ բոլոր, այդ թվում ռազմական ոլորտներում հարաբերությունների խորացմանն ուղղված ընդհանուր ռազմավարությամբ: Այսպես, ԱՄՆ առաջատար գիտահետազոտական կենտրոններից մեկը' Միջազգային հարաբերությունների խորհուրդը (CFR), 2012թ. մայիսին պատրաստել է «Թուրքիայի և ԱՄՆ հարաբերությունները. նոր գործընկերություն» խորագրով զեկույց' բաղկացած 96 էջից: Հիշյալ փաստաթուղթը կազմած օպերատիվ խմբի անդամները (վերջիններիս թվում է նաև հայազգի Էդուարդ Ջերեջյանը' Ռայս համալսարանի Ջեյմս Բեյքեր III ինստիտուտից) նշում են, որ իրենց գործունեությունն ուղղված է նոր Թուրքիայի որքան հնարավոր է լավ ըմբռնմանը Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև նոր գործընկերության հաստատման նպատակով, գործընկերություն, որը պետք է կառուցվի առավել հզոր հիմքի վրա: Զեկույցի հեղինակները, Թուրքիան ներկայացնելով որպես աճող տարածաշրջանային և գլոբալ ուժ, շարադրել են իրենց առաջարկները' ուղղված ԱՄՆ քաղաքական ղեկավարությանը, որ «նրանք, ովքեր մշակում են ԱՄՆ քաղաքականությունը, պետք է գործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի զարգացնեն երկկողմ հարաբերությունները Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև' տարածաշրջանում և ամբողջ աշխարհում երկու պետությունների ռազմավարական նպատակներն իրականացնելու համար»1:

1 U.S.-Turkey Relations: A New Partnership, Task Force Report No.69, May 2012,, http://www.cfr.org/ turkey/us-turkey-relations/p28139

99

Ա.Հովսեփյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

2012թ. մայիսի 2-ին Բրուքինգսի ինստիտուտում (Վաշինգտոն) կայացած «Արևմուտքը և Թուրքիան. դերերն ընդարձակ գլոբալ ճարտարապետության ձևավորման մեջ» խորագրով բանավեճի հիմնական զեկուցող Զբիգնև Բժեզինսկու գնահատականների համաձայն' Թուրքիան այն դերակատարն է, որի օգնությամբ Արևմուտքը մտադիր է գործել եվրասիական աշխարհամասի խորքերում' խուսափելով ռազմական հակամարտություններին անմիջականորեն ներգրավվելուց: Ուստի, պետք է վերանայել Թուրքիայի դերը եվրասիական աշխարհամասում' «որպես ՆԱՏՕ կայուն և հավատարիմ անդամի: Հավանաբար, շատ կայուն, քան ՆԱՏՕ ցանկացած այլ անդամ»1:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպան, Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան Կառավարման դպրոցի միջազգային քաղաքականության և դիվանագիտական պրակտիկայի պրոֆեսոր, Atlantic Council հետազոտությունների կենտրոնի տնօրեն Նիկոլաս Բերնսը 2012թ. մայիսի 14-ին հիշյալ կենտրոնում հրավիրված նիստի ժամանակ, հանդես գալով «Դաշինքի ամրապնդում» խորագրով զեկույցով, փաստացիորեն, վերահաստատել է Թուրքիայի վերաբերյալ Զ.Բժեզինսկու վերը նշված գնահատականները և կարևորել Հյուսիսատլան-տյան դաշինքում, այդ թվում դաշինքի քարտուղարությունում Թուրքիայի առավել ակտիվ դերակատարությունը' նշելով, որ Թուրքիան Մերձավոր Արևելքում ավելի ազդեցիկ է, քան Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Ըստ Ն.Բերնսի' պետք է Թուրքիան դիտել ոչ միայն դաշինքի եվրոպական անդամ, այլև ՆԱՏՕ-ում որպես լիդեր, անգամ առաջիկա տասնամյակում նրան վստահել ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի պաշտոնը1 2:

1 ZbigniewBrzezinski, The West and Turkey: Their Role in Shaping a Wider Global Arcitecture, http://www.brookings.edu/events/2012/05/02-turkey-west#ref-id=20120502_Brzezinski1

2 R.Nicholas Burns, Damon Wilson & Jeff Lightfoot, Anchoring the Alliance: A Path to Turkish Leadership in the Alliance, The Atlantic Council of the United States, Washington, May 2012, p. 8-9.

100

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

ԱՀովսեփյան

ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի պաշտպանական քաղաքականության և պլանավորման հարցերով տեղակալի պաշտոնում 2010թ. հուլիսի 16-ին Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով նախկին խորհրդական, դեսպան Հուսեյն Դիրիոզի նշանակումը ևս կարելի է դիտարկել Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների համատեքստում, քանի որ, ըստ որոշ գնահատականների, հիշյալ նշանակմանը լուրջ միջամտություն և աջակցություն է ցուցաբերել Միացյալ Նահանգները: Այս առումով արժանահիշատակ է այն հանգամանքը, որ Հ.Դիրիոզի դուստրը' Այլին Դիրիոզը, 2009թ. «Ամերիկայի թուրքական կոալիցիա» ոչկառավարական կազմակերպության և «Արդյունաբերողների և գործարարների թուրքական ասոցիացիայի» աջակցությամբ անցկացվող ամենամյա ծրագրի շրջանակներում ԱՄՆ Կոնգրեսում Օհայո նահանգի ներկայացուցիչ, հանրապետական, թրքամետ դիրքորոշմամբ հայտնի Ջին Շմիդտի մոտ ստաժավորում է անցել1 (վերջինիս նկատմամբ Կոնգրեսի էթիկայի հարցերով հանձնաժողովը հետաքննություն էր սկսել թուրքական լոբբիստների կողմից անվճար ծառայություններ, մասնավորապես Թուրք-ամերիկյան իրավաբանական պաշտպանության հիմնադրամից ապօրինի օժանդակություն ստանալու կասկածանքով1 2):

Հատկանշական է Չիկագոյում ՆԱՏՕ գագաթաժողովում Թուրքիային շնորհված գեներալական աստղերի ավելացման, մասնավորապես, Թուրքիային ՆԱՏՕ զինվորական հրամանատարության մակարդակի «10-աստղանի» քվոտայի տրամադրման փաստը (մինչ այդ Թուրքիայի գեներալական աստղերի թիվը 8-ն էր), ինչը ևս վկայում է ՆԱՏՕ ղեկավարության կողմից դաշինքում թուրքական ներկայության և դերակատարության կարևորման մասին: Այսպես, գեներալ-մայորներն ունեն մեկ աստղ, գեներալ-լեյտենանտները' 2

1 http://www.milliyet.com.tr/dfault.aspx

2 Isenstadt A., Jean Schmidt defamation suit in 3rd year, April 12, 2011,

http://www.politico.com/news/stories/0411/52950.html, en.wikipedia.org/wiki/Jean_Shmidt

101

Ա.Հովսեփյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

աստղ, գեներալ-գնդապետները' 3 աստղ, բանակի գեներալը' 4 աստղ: Դա նշանակում է, որ Թուրքիան ՆԱՏՕ հրամանատարությունում կարող է ունենալ 10 գեներալ-մայոր կամ 5 գեներալ-լեյտենանտ: Ուշագրավ է հիշյալ գագաթաժողովի նախօրեին Թուրքիայի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելի քառօրյա այցը Միացյալ Նահանգներ' ԱՄՆ ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսիի հրավերով: Հիշյալ այցն իրականացվել է թուրք-ամերիկյան հարաբերությունների ընդլայնման և ՆԱՏՕ-ում Թուրքիայի դիրքերի ամրապնդման նպատակով: Ն.Օզելն այցելել է Վիրջինիա նահանգի Լանգլեյ ավիաբազա (ԱՄՆ ահաբեկչության դեմ պայքարի կարևորագույն կենտրոնն է, Պենտագոնի ու Կենտրոնական հետախուզական վարչության հետ համատեղ անցկացվող գործողությունների վայր, հենց այս ավիաբազայից են օդ բարձրանում ԱՄՆ բոլոր անօդաչու ինքնաթիռները), Ֆլորիդա նահանգի Քեյ-Ուեսթ ռազմածովային բազա և Տինդալ ավիաբազա, Վալպարաիսոյի Էգլին ավիաբազա, հանդիպել է նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Փանետայի հետ: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ նախկինում երբեք թուրք բարձրաստիճան զինվորականները մուտք չեն ունեցել ԱՄՆ ԶՈւ գործունեության նմանատիպ գաղտնի ոլորտներ1:

Այսպիսով, պաշտոնական Անկարան, որդեգրելով Թուրքիային «հարակից ցամաքային և ծովային տարածքների» մեջ մտնող և Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունեցող գոտիներում իր աշխարհաքաղաքական ազդեցությունն ընդլայնելու մարտավարություն և օգտվելով դեպի Արևելք ՆԱՏՕ առաջխաղացման ընձեռած հնարավորությունից, խնդիր է դրել արդյունավետորեն օգտագործել Թուրքիայի արտաքին քաղաքական ռեսուրսները ՆԱՏՕ անդամ պետությունների, ինչպես նաև կարճաժամկետ հեռանկարում նրանց

1 Гурьев А.А., Ситуация в Турции: май 2012 г., http://www.iimes.ru/rus/stat/2012/06-06-12.htm

102

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

ԱՀովսեփյան

շարքը համալրող երկրների հետ առավել սերտ կապեր հաստատելու ուղղությամբ, ինչը մոտ ապագայում Թուրքիայի համար կարող է ապահովել լիովին շահավետ արտաքին քաղաքական իրադրություն:

Օգտագործելով ՆԱՏՕ-ին իր անդամությունը' Թուրքիան շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել տարբեր տարածաշրջաններում, այդ թվում' Օսմանյան կայսրության հպատակ երկր-ներում իր ազդեցությունն ուժեղացնելու ուղղությամբ: Այս առումով հատկանշական է Բուլղարիայի և Ռումինիայի հետ պաշտոնական Անկարայի հարաբերությունների զարգացումը' որպես լուրջ հակակշիռ սերբ-հունական հնարավոր դաշինքին, ինչպես նաև Հարավային Կովկասում, մասնավորապես' Վրաստանում և Ադրբեջանում ամրապնդվելու և տարածաշրջանային զարգացումները վերահսկելու նկրտումները: Միաժամանակ, պաշտոնական Անկարան իրեն վերապահում է լուրջ դերակատարություն ԱՄՆ-ԵՄ-Ռուսաստան հարաբերություններում' օգտագործելով ԵՄ հարավային սահմաններում ԵՄ անդամ չհանդիսացող և ՆԱՏՕ անդամ միակ պետությունը լինելու հանգամանքը:

Ելնելով վերոհիշյալից' կարելի է փաստել, որ Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունները թուրքական իշխանությունների կողմից դիտարկվում են որպես պաշտոնական Անկարայի որդեգրած բազմա-վեկտոր արտաքին քաղաքականության առանցքային ուղղություն' կարևորելով ՆԱՏՕ գլոբալ ռազմավարության հետ Թուրքիայի տա-րածաշրջանային քաղաքականության համապատասխանեցումը, դեպի Արևելք ՆԱՏՕ ընդլայնմանն ուղղված ծրագրերի իրականացման գործընթացում կենտրոնական դիրքեր զբաղեցնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև տարածաշրջանում ՆԱՏՕ շահերի և Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունների համատեղումը:

Հունիս, 2013թ.

103

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ա.ՀովսեՓյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

ОТНОШЕНИЯ ТУРЦИЯ-НАТО НА НЫНЕШНЕМ ЭТАПЕ

Армине Овсепян

Резюме

В статье рассмотрены некоторые аспекты нынешнего этапа отношений Турция-НАТО. Отношения с НАТО, их расширение и углубление постоянно являлись важной составляющей многовекторной внешней политики официальной Анкары, вне зависимости от развития геополитических и региональных событий. Турция уделяет особое внимание эффективному использованию своих внешнеполитических ресурсов с целью установить более тесные контакты со странами, являющимися членами НАТО или способными стать ими в кратчайшей перспективе, что в ближайшем будущем может создать более выгодное внешнеполитическое положение для страны. Данный политический курс позволит официальной Анкаре увеличить свое геополитическое значение и влияние в стратегически важных для Турции зонах. Используя свое членство в НАТО, Турция продолжает развивать активную деятельность в разных регионах, в том числе в странах бывшей Османской империи, с целью усиления своего влияния. В этом контексте примечательны амбиции официальной Анкары, стремящейся утвердиться на Ближнем Востоке, Южном Кавказе, в Центральной Азии и контролировать региональные развития.

На нынешнем этапе Турция стремится привести региональную политику страны в соответствие с глобальной стратегией НАТО, занять центральные позиции в процессе расширения НАТО на восток и в том числе совместить интересы НАТО с региональными амбициями Турции.

104

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.