Научная статья на тему 'On the problem of possibility of written story'

On the problem of possibility of written story Текст научной статьи по специальности «Философия, этика, религиоведение»

CC BY
72
25
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
Wisdom
Ключевые слова
ИСТОРИЯ / НАРРАТИВ / РЕКОНСТРУКТИВИЗМ / КОНСТРУКТИВИЗМ / ДЕКОНСТРУКТИВИЗМ

Аннотация научной статьи по философии, этике, религиоведению, автор научной работы — Мосинян Давит

Один из главных вопросов теории и философии истории это проблема взаимоотношения письменной и реальной истории. Какова ценность письменной истории? Связана ли она с тем, что произошло “на самом деле” или нет? Как можно найти ответ на этот вопрос? По поводу этой проблемы формировались три разные концепции реконструктивизм, конструктивизм и деконструктивизм. Согласно первой концепции, в письменной истории фиксирована реальная история. По второй концепции, историк строит историю как текст, который в основном может соответствовать реальности. И наконец, третья концепция заявляет, что невозможно разделить исторический текст от литературного текста, ибо в качестве объекта познания историку подвластен исключительно язык.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

К вопросу о возможности письменной истории

The problem of relationship between story and real history is one of the main problems of the theory and philosophy of history. What is the value of recorded history? Whether or not it is connected with what "actually happened"? How can one answer this question? With regard to this issue, there are three different conceptions reconstructivism, constructivism, and deconstructivism. According to the first conception, real history is recorded in a story. According to the second conception, the historian constructs history as a text, which can basically correspond to the reality. Finally, the third conception states that it is impossible to divide a historical text from a literary text (fiction), because the only object subservient to the historian is language.

Текст научной работы на тему «On the problem of possibility of written story»

ՄՈՍԻՆՅԱՆ ԳԱՎԻԹ ՀՏԴ 930.1:1/14

ՇԱՐԱԴՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Պատմական ճանաչողության օբյեկտի բնույթը փոքր-ինչ արտասովոր է. մի կողմից այն կա, ներկա է, քանի որ մենք գիտենք մի շարք «պատմություններ», բայց մյուս կողմից ամեն անգամ, երբ փորձում ենք մատնացույց անել դա, հուսախաբվում ենք' գտնելով ընդամենը տեքստ, գիր, որի պատմական հավաստիությունը, մեղմ ասած, վիճարկելի է:

ռ

Ուրեմն, ինչպե ս է հնարավոր պատմական գրի վերաբերելիության ստուգելիությունը: Իսկ ֆենոմենոլոգիական դիտանկյունից,

«պատմությունից մենք ակնկալում ենք որոշակի, իրեն համապատասխան օբյեկտիվութ-յուն. հենց դրանից մենք պետք է ելնենք և ուրիշ ոչնչից» (Рикер 2002: 35): Հակառակ դեպքում հարկ է հրաժարվել գիտությունից' որպես այդ-պիսին: Այսինքն սա օբյեկտիվության

ըմբռնում է ոչ թե որպես էմպիրիկ ռեալության փաստ, այլ որպես գիտակցության նորմատիվ փաստ:

Մեկնարկելով ռեալ և շարադրական պատմությունների երկվությունից' կարելի է

ռ

հարցը ձևակերպել այսպես. ինչպե ս են այդ երկուսը հարաբերվում: Որպես այս հարցի պատասխան' ձևավորվել են երեք հիմնական ուղղություններ' ռեկոնստրուկտիվիզմ, կոնստրուկտիվիզմ և դեկոնստրուկտիվիզմ1:

Առաջին ուղղության համաձայն' շարադրական պատմությունը ռեալ պատմութ-

1 Հարկ է նշել, որ այս բաժանումը խիստ չէ: Հատկապես խնդրահարույց է կոնստրուկտիվիզմի և դեկոնստրուկտիվիզմի վերջնական տարբերա-կումը:

յան վերակառուցումն է (reconstruction (անգլ.) -վերակառուցում բառից): Այս ուղղությունը երբեմն անվանում են «ավանդական»: Այն սկիզբ է առնում Վիլհելմ Հումբոլդտի այն արտահայտությունից, որ «պատմաբանի խնդիրը ներկայացնելն է այն, ինչն իրականում տեղի է ունեցել» (Humboldt 1967: 57): Ավելի ուշ այս արտահայտությունը դարձավ Լեոպոլդ ֆոն Ռանկեի անխախտ սկզբունքը: Բնականաբար, նշված հեղինակները գիտակցում էին ուրվագծված խնդրի չափազանց բարդ լինելը (ան-

ռ

լուծելիությո ւնը), սակայն կարևորն այստեղ այն բաղձալի հանգրվանն էր, որին էլ ծառայելու էր պատմաբանի մասնագիտական ողջ գործունեությունը: Այս դիրքորոշումը դառնում է էմպիրիստական, քանի որ «իրականում տեղի ունեցածի» հետ առնչվելը հնարավոր է միայն մասնավոր վկայությունների մի-ջոցով: Ռացիոնալ վերակառուցումը տեղի է ունենում պատմության անմիջական վկայություններով կամ պատմական գրի վերծանումներով: Այսինքն մի քանի դար առաջվա պատմական ռեալությանը հանդիպելու համար այլ միջոցներ չկան, քան երկխոսության մեջ մտնել այդ ժամանակվա տեքստի հետ: Այս դիտան-կյունից' պատմաբանի գործունեությունը յուրօրինակ հետազոտություն է, որը միտված է առկա գրավոր տեքստերից գնալ դեպի ոչ գրավոր պատմական ռեալություն (Ռանկե):

Սակայն առաջին հայացքից պարզ թվացող այս գործընթացի հետևում կան մի շարք բարդություններ: Ռեկոնստրուկցիոնիզմի հետ կապված դժվարություններ մատնաշել է Ռի-

չարդ Ռորտին' անդրադառնալով փիլիսոփայության պատմության վերակառուցման խնդիրներին, որոնք կարելի է արտարկել առհասարակ պատմության վրա: Այսպես ամեն անգամ ինչ-որ ժամանակաշրջան վերակառուցելիս հետազոտողը կամա թե ակամա փորձում է իր ժամանակակիցը դարձնել այն աղբյուրների սուբյեկտներին, որոնց դիմում է' դրանով իսկ ծանրաբեռնելով անցյալի այդ տեքստերը սեփական կանխակալ մտածողությամբ (հետևությամբ' Rorty 1984: 49): Այսինքն մեթոդաբանական յուրօրինակ երկընտրանք է ստացվում. եթե մնում ենք անցյալի տեքստի իմաստաբանական շրջանակներում, ինքնաբավության «ծանրության» հետևանքով արդիականության հետ կապը կա մ չի ստացվում, կա՛մ էլ չափազանց միջնորդավորված է լինում, իսկ եթե անցյալի տեքստը տեղափոխում ենք արդիականության իմաստաբանական համատեքստ, ապա այդ «տեղափոխման» լեզուների և գործիքաշարերի բազմազանության պատճառով վերակառուցումները կամ տեղափոխումները ևս տարբեր են լինում: «Բնօրինակի» վերակառուցումներն այս դիտանկյունից մեկնաբանություններ են, որոնց լեգիտիմությունն առնվազն վիճարկելի է:

Վերակառուցման հնարավորության դեմ մյուս հակափաստարկը, որը ևս կարելի է հետևեցնել Ռորտիի դիտարկումներից, վերաբերում է դոքսոգրաֆիային (բառացի' կարծի-քագրություն): Ըստ Ռորտիի' պատմագրությունը հաճախ ուղղակի նմանվում է կարծիքների շարանի' առանց ներքին տրամաբանության բացահայտման: Եթե ընդունում ենք պատմության վերակառուցման հնարավորու-թունը, ապա պետք է ցույց տանք պատմական հոլովույթի ամբողջականությունը' հնագույն շրջանից մինչև մեր օրեր: Ի պատասխան այն

հռետորական հարցին, թե ինչ կապ ունեն միմյանց հետ, օրինակ, Պլոտինոսը և Դելյոզը, Ռորտին գրում է. «Մենք պետք է դադարենք փորձել գրել «Փիլիսոփայության պատմություն» վերնագրով գրքեր, որոնք սկսվում են Թալեսից և վերջանում, ասենք, Վիտգենշտայ-նով» (նույն տեղը. 65): Նմանապես հայոց պատմության վերակառուցումն ինչ-որ առումով ենթադրում է, օրինակ, Տիգրան Մեծի գործունեության և ղարաբաղյան հակամարտության երևույթների ներկայացում միևնույն իմաստաբանական դաշտում, հակառակ դեպքում հարկ է հետազոտություններ կատարել, ասենք, «Հայ ժողովուրդը XIX դարի 60-70-ա-կան թվականներին» թեմայով: Կարճ ասած' պատմության վերակառուցման համար կարևորվում են ոչ միայն և ոչ այնքան փաստերը, որքան փաստերի միավորման եղանակները: Այսօրինակ քննադատություններին յուրօրինակ պատասխաններ է տալիս կոնստրուկտիվիզմը (construction (անգլ.) - կառուցում բառից), որի համաձայն պատմությունը ոչ թե վերակառուցվում, այլ կառուցվում է:

Թերևս, կոնստրուկտիվիստական առաջին ուղղությունը կարելի է համարել Հեգելի պատմափիլիսոփայական հայեցակարգը:

Նրա «ավելի վատ փաստերի համար»2 հայտնի արտահայտությունը վկայությունն է այն բանի, որ մտածողը փորձում է ոչ թե որոշ փաստերով վերականգնելողջ եղածը, այլ ոգու միջոցով կաոուցելմի ծրագիր, որի պրիզմայով անցյալի փաստերն ու դեպքերը ստանալու են որոշակի կարգավիճակ: Հեգելի պատմության փիլիսոփայության առաջնային սկզբունքն այն է, որ համաշխարհային պատմությունը բանա-

2 Պատմության փիլիսոփայությունից դասախո-սության ժամանակ մի ուսանողի առարկությանը, թե «Ձեր ասածը չի համապատասխանում փաստերին», Հեգելը պատասխանել է այդպես:

կան ընթացք ունի, ամբողջ պատմությունը մտքի պատմություն է: Այսինքն, բանականությունը սուբստանցիա է, որի միջոցով է միայն հնարավոր հասկանալ պատմական իրադարձությունները (տե ս Гегель 1935: 16): Հաջորդ սկզբունքը, որը տրամաբանորեն բխում է նախորդից, այն է, որ պետք է պարզ և հստակ լինի պատմության նպատակը: Քանի որ

պատմությունը բանական ընթացք ունի, ստացվում է, որ այն մի կաղապար է, որը լցվում է տարբեր իրադարձություններով ու դեպքերով. ընդ որում, լցվում է սելեկտիվ ձևով: Այստեղից պարզ է դառնում, որ այդ կաղապարի մեջ պետք է անհրաժեշտաբար ամփոփված լինի նաև իր նպատակը: Այս տեսանկյունից պատմությունը ոչ թե եղելությունների ամբողջությունն է կամ ոչ թե ճանաչողությունն ընթանում է իրադարձություններից դեպի պատմություն, այլ հակառակը' համաշխարհային պատմության ծրագիրն է որոշում տվյալ իրադարձության ռեալությունն ու ան-հրաժեշտությունը:

Պատմության կառուցման ծրագրերի վերածնունդը կապված է պատմագիտության մեջ «լեզվաբանական շրջադարձի» կամ նա-րատիվիզմի ծագման հետ: Շրջան, երբ խնդիր դրվեց ուսումնասիրել ոչ թե պատմությունը (դա հնարավոր չէ, ըստ էության), այլ պատմագրության լեզուն: Սակայն այդ հոսանքում ձևավորվեցին երեք ենթաուղղություններ. առաջին ենթաուղղությունը պնդում էր, որ բավականին որոշակի համապատասխանություն կա ապրված անցյալի և գրված պատմության միջև (Դևիդ Քարր, Արթուր Դանթո և այլք), երկրորդ ենթաուղղությունը չէր բացառում դրանց մասնակի և ժամանակ առ ժամանակ համընկնումները (Լոուրենս Սթոուն), իսկ երրորդը հայտարարում էր դրանց սկզբունքային անհամատեղելիությունը (Հայդեն Ուայթ,

Ֆրանկ Անկերսմիթ և այլք) (տե ս Munslow 2006: 72): Ինչ-որ իմաստով կարելի է առաջին երկուսը համարել կոնստրուկտիվիստական դիրքորոշում, վերջինը դեկոնստրուկտիվիս-տական:

Այդ ընդհանուր հոսանքի հիմքում հիմնականում կանգնած են երկու ֆրանսիացի մտածողներ' Կլոդ Լևի-Ստրոսը և Ռոլան Բար-տը: Առաջին անգամ նրանց հետաքրքրության կենտրոնում հայտնվեց այն հարցը, թե ինչն է ինչ-որ տեսակի տեքստը տարբերում մյուսներից և դարձնում այդպիսին (Լևի-Ստրոսն ուսումնասիրում էր հատկապես առասպելների կառուցվածքը): Բարտը, անդրադառնալով

պատմողական տեքստերին, հարցը դնում էր

ռ

այսպես. ինչո վ են տարբերվում իրարից վեպը և նովելը, հեքիաթը և առասպելը, պատմությունը և գրականությունը և այլն (տե ս Барт 2008: 354): Տրամաբանորեն, այս հարցադրումից սկսած, խնդիր է դրվում գտնել պատմողականության կառուցվածքը, քանի որ լեզվաբանությունը և լեզվի փիլիսոփայությունը սահմանափակվում են ընդամենը առանձին նախադասությունների ուսումնասիրությամբ' տեքստը, ըստ էության, համարելով նախադասությունների որոշակի գումար (տե ս նույն տեղում. 356): Այս համատեքստում լայն շրջանառության մեջ է դրվում «նարատիվ» («պատում») եզրը, որի ջատագովներն են դառնում նարատիվիստները' անգլիական շրջանակներում Հայդեն Ուայթը և Ֆրանկ Անկերսմիթը, ֆրանսիականում' Պոլ Ռիկյորը:

Ըստ նարատիվիստների' պատմությունը կառուցվում է որպես յուրօրինակ պատում, որը շատ ընդհանրություններ ունի կտավի հետ: Անկերսմիթը նշում է, որ եթե նայենք, օրինակ, Գոյայի պատկերած դուքս Վելինգտո-նին, ապա չենք կարող սահմանազատել ուղղակի դուքսին այն բնութագրերից, որոնք Գո-

յան ցանկացել է փոխանցել կտավին (տե ս Ankersmit 1994: 4-5): Այդպես էլ պատումի մեջ հնարավոր չէ տարբերել պատմական ռեալությունը հեղինակի պատկերացումներից:

Նարատիվիզմի հիմքերը ձևավորվել են վերլուծական պատմության փիլիսոփայության շրջանակներում, որտեղ բացահայտորեն ձևակերպված էր այն միտքը, որ փիլիսոփայության խնդիրը լոկ լեզվական միավորների վերլուծությունն է: Այսպես ասած, դասական պատմության փիլիսոփայության շրջանակներում ընդունված էր, որ պատմաբանն ունի երկու խնդիր' նկարագրել անցյալը (որքան հնարավոր է մանրամասնորեն) և մեկնաբանել այն: Հակադրվելով այսօրինակ պատկերացմանը' Արթուր Դանթոն նշում է, որ պատմությունը մեկ ամբողջություն է, որտեղ հնարավոր չէ հստակորեն նկարագրությունն առանձնացնել մեկնաբանությունից, քանի որ պատմաբանն առաջնորդվում է մի հայեցակարգով, որը տրված չէ անցյալում: Հասկանալ սա, նշանակում է հասկանալ, որ անցյալի վերապատկերումն ու վերակառուցումն անհասանելի նպատակ է (տե ս Данто 2002: 113): Պատմության նկատմամբ նման դիրքորոշումը ենթադրում է ուշադրության կենտրոնացում հենց պատմաբանի գիտակցության մեջ ամրակայված հղացքների վրա: Այլ կերպ' պատմագիտության օբյեկտը դառնում է իմանենտ և, հետևաբար, բռնելի, ինչը չի կարելի է ասել դասական պատկերացումների համար: Մեկնար-կելով այսօրինակ փիլիսոփայական համոզմունքից և էլ ավելի զարգացնելով այն' Ֆ. Ան-կերսմիթը գրում է, թե «պատմական ժամանակը Արևմտյան քաղաքակրթության համեմատաբար վերջին ժամանակների և չափազանց արհեստական հնարանք է» (Ankesmit 1994: 33): Ժամանակը, որ թվում է պատմության հիմնական բնութագրիչն էր, առհասարակ

դուրս է մնում նարատիվիզմի համաշա-րադրանքից: Ժամանակը դուրս է մնում, քանի որ մենք գործ ունենք բացառապես նարատիվ-ների հետ, որոնք գիտակցությանն են պատկանում և ժամանակից անդին են գտնվում: Ընդ որում նարատիվներն իրենք էլ չեն համապատասխանում կամ վերաբերում անցյալին, այլ ուղղակի կիրառվում են անցյալի գաղափարի նկատմամբ (տե ս նույն տեղում. էջ 36): Երբ խնդիր է դրվում կառուցել անցյալի որևէ կաղապար, այնպիսի հասկացություններ են մտածվում, որոնց նկարագրություն կամ մեկնաբանությունը լինելը առնվազն վիճարկելի է, ինչպես, օրինակ, մաներիզմ, արդյունաբերական հեղափոխություն, սառը պատերազմ և այլ հասկացությունները (տե՛ս նույն տեղում. էջ 39): Ստացվում է առը պատերազմի մասին գիտական բանավեճերը վերաբերում են ոչ թե ինքնին անցյալին, այլ անցյալի նարատիվ-ներին, քանի որ «սառը պատերազմը» ոչ այլ ինչ է, եթե ոչ նարատիվ մեկնաբանություն, որը, ի դեպ, չի կարող ճշմարիտ կամ սխալ լինել: Այսինքն եթե պատմաբանը որոշում է 1944 թ. մինչև 1990-ական թթ. ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած որոշ իրադարձությունների ամբողջությունը որակել որպես «սառը պատերազմ», դա կարող է անցյալի բնույթը հասկանալու համար լինել արդյունավետ կամ ոչ, բայց չի կարող ընկալվել որպես ճշմարիտ կամ սխալ: Այս իմաստով «սերտ նմանություն կա փոխաբերության և նարա-տիվի միջև. երկու դեպքում էլ «տեսանկյուն» է առաջադրվում, որը մեզ առաջարկվում է իրականությանը նայելու համար» (Ankersmit 1983: 8): Փաստորեն, այնպես, ինչպես փոխաբերության իմացական արժեքը մեծապես այլ մտածական իրողությունների հետ սուբյեկտին կամրջելն է, որոնք մինչև վերջ լեզվականորեն արտահայտելի չեն, այդպես էլ նարատիվն է

«հուշում» հնարավոր պատմական ռեալության մասին, որը կարող է լինել տրված լեզվական միջոցների և համատեքստի առկայության պայմաններում: Եվ քանի որ յուրաքանչյուր պատմական նարատիվ հնարավորության աշխարհից է և ոչ թե անհրաժեշտության, ուրեմն դրա կրողը ամեն անգամ որոշակի անհատն է, և անիմաստ է խոսել տրանսցենդենտալ սուբյեկտի կամ իդեալական ժամանակագրի մասին, որն ամեն ինչ գիտի անցյալի մասին (տե ս Ankersmit 1994: 42): Անցյալը որպես ամբողջություն գոյություն չունի նարա-տիվիստների համար: Անցյալի ստվերը ի հայտ է գալիս, երբ որևէ նոր պատմագիտական նարատիվ է շրջանառության մեջ մտնում: Ռիկյորը, շարունակելով նարատի-վիստների հիմնած ավանդույթը, պնդում էր, որ գոյությունը աշխարհում լեզվականորեն ուրվագծված և նախահասկացված գոյությունն է (տես Рикер 1998: 99):

Նարատիվիզմի դեմ հակափաստարկնե-րի ընդհանրությունը վերաբերում է պատմագիտության մի շարք հիմնական հասկացություններից հրաժարմանը: Ինչպես երբեմն

պնդում են ակադեմիական պատմաբանները, նարատիվները սովորաբար օգտագործում են սիրողական պատմաբանները (տե ս Clark 2004: 87-88): Փորձելով պարզաբանել այսօրինակ զգացմունքային հակադրման հիմքերը' հարկ է նշել, որ այն պայմանավորված է այդ ոլորտում անարխիայի ներմուծմամբ: Այսպես եթե պատմական նարատիվը չի կարող լինել ճշմարիտ կամ սխալ, ուրեմն յուրաքանչյուր պատմակառուցում սկզբունքորեն ոչ միայն քաղաքացիության իրավունք ունի, այլև ողջունելի է նրա գալուստը: Այս պարագայում, սակայն, բաց է մնում պատմագրության դրդա-

ռ

պատճառի հարցը. ինչպե ս է ստեղծվում պատմական գիրը, եթե հեղինակը չի հավա-

տում իր դատողությունների ճշմարտացիութ-յանը: Մյուս կողմից, եթե նարատիվ մեկնաբա-նությունները ընդամենը լեզվական կառույցներ են ներկայացնում և ոչ թե թեկուզ սկզբունքորեն էմպիրիկ դաշտում ստուգելի դրույթներ, անհասկանալի է դառնում նաև պատմագիտական բանավեճերի երևույթը (տե ս Lorenz 1998: 323): Եվս մեկ քայլ առաջ ընթանալով'

ռ

կանգնում ենք այն հարցի առջև, թե արդյո ք իմաստ ունի խոսել գիտության (տվյալ դեպ-քում' պատմագիտության) մասին, եթե չեն կարող բանավեճեր լինել: Այս պարագայում պատմական գիրը էականորեն չի տարբերվում պատմական վեպից: Վերադառնալով Բարտի հարցին և փորձելով պահպանել դրա լեգիտիմությունը' խնդիրը կձևակերպվի հա-

ռ

կառակ ձևով. ի նչով են տարբերվում հեքիաթը և պատմական հետազոտությունը միմյանցից: Հայդեն Ուայթն այս պարագայում, թերևս, ամենաարմատական դեկոնստրուկտիվիստն է, քանի որ բացառում է պատմության վերապրման ամենայն հնարավորություն: Ըստ նրա հետազոտողների ուշադրությունից վրիպել է այն հանգամանքը, որ պատմությունը չի տրվում «հենց այնպես», առանց գրող հեղինա-կի: Իսկ քանի որ ամեն հեղինակ ունի որոշակի գրական ոճ, ուստի խնդիրը դառնում է այդ գրական ոճի վերլուծությունը (White 1973: 4): Եվ ուրեմն շարադրական պատմությունը և գրական տեքստը հստակ սահմանազատված չեն, և չկա պատմություն որպես առանձին ու ինքնուրույն ոլորտ: Ըստ դեկոնստրուկցիո-նիստների դա հնարավորություն է տալիս պատմագրության հետ կապված հարցերը իմացաբանության բնագավառից տեղափոխել գեղագիտության բնագավառ, ինչը ավելի լավ, գեղեցիկ ու հարուստ պատմություն ստեղծելու գրավականն է:

Շարադրական պատմության կարգավիճակի խնդիրը մինչ օրս էլ տեսաբանների ուշադրության կենտրոնում է, քանի որ դրա լուծ-

ՄԵՋԲԵՐՎԱԾ ԵՎ ՀՂՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Барт Р. (2008). Нулевая степень письма. М.

2. Гегель В. Ф. Г. (1935). Философия истории // Сочинения, т. VIII. М.

3. Данто А. (2002). Аналитическая философия истории. М., Идея-Пресс.

4. Рикер П. (1998). Время и рассказ, т.1. М., СПб.

5. Рикер П. (2002). История и истина. СПб.

6. Ankersmit F. (1983). Narrative Logic. A Semantic Analysis of the Historian's Language. Marti-nus Nijhoff Publishers.

7. Ankersmit F. (1994). History and Tropology. The Rise and Fall of Metaphor. University of California Press.

8. Clark E. (2004). History, Theory, Text. Historians and the Linguistic Turn. Harvard University Press.

ման ձևից մեծապես կախված է պատմագիտության ճգնաժամի հաղթահարման հեռանկարը:

9. Humboldt W. V. (1967). "On the Historian's Task"' // History and Theory, vol. 6, No 1 (1967), էջ 57-71.

10. Lorenz Ch. (1998). "Can Histories Be True? Na-rrativism, Positivism, and the "Metaphorical Turn"" // History and Theory, vol. 37, No3 (Oct. 1998). Wesleyan University.

11. Munslow A. (2006). Deconstructing History. Second Edition. Routledge. London and New York.

12. Rorty R. (1984). "The Historiography of Philosophy: Four Genres" //Rorty R., Schneewind J., Skinner Q. (eds.) Philosophy in History-Essays on the Historiography of Philosophy. Cambridge University Press.

13. White H. (1973). Metahistory. The John Hopkins University Press.

ՄՈՍԻՆՅԱՆ ԳԱՎԻԹ

ՇԱՐԱԴՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

ԱՄՓՈՓՈՒՄ

Պատմության տեսության և փիլիսոփայության կենտրոնական հարցերից մեկը շարադրված պատմության և ռեալ պատմության

ռ

փոխհարաբերության խնդիրն է: Ի նչ արժեք ունի գրված պատմությունը. այն որևէ կապ

ռ ռ

ունի «իրականում» տեղի ունեցածի հետ, թե

ռ

ոչ: Ինչպե ս կարելի է պարզել այդ հարցը: Նշված խնդրի հետ կապված ձևավորվել են ե-

րեք տարբեր հայեցակարգեր ռեկոնստրուկ-տիվիզմ, կոնստրուկտիվիզմ, դեկոնստրուկ-տիվիզմ: Առաջինի համաձայն գրավոր տեքստում ամրագրված է ռեալ պատմությունը: Ըստ երկրորդ հայեցակարգի պատմաբանը կառուցում է պատմությունը որպես տեքստ, որը կարող է մեծիմասամբ համապատասխանել իրականությանը: Եվ, վերջապես, եր-

րորդ հայեցակարգը հայտարարում է, որ հնարավոր չէ պատմական տեքստը հստակ առանձնացնել գրական տեքստից, քանի որ պատմաբանի խնդրո առարկան բացառապես լեզուն է:

Հանգուցային հասկացություններ. պատմություն, նարատիվ, ռեկոնստրուկտիվիզմ, կոնստրուկտիվիզմ, դեկոնստրուկտիվիզմ:

MOSINYAN DAVIT

ON THE PROBLEM OF POSSIBILITY OF WRITTEN STORY

SUMMARY

The problem of relationship between story and real history is one of the main problems of the theory and philosophy of history. What is the value of recorded history? Whether or not it is connected with what "actually happened"? How can one answer this question? With regard to this issue, there are three different conceptions - reconstructivism, constructivism, and deconstructivism. According to the first conception, real history is recorded in a story. According to the second conception, the his-

torian constructs history as a text, which can basically correspond to the reality. Finally, the third conception states that it is impossible to divide a historical text from a literary text (fiction), because the only object subservient to the historian is language.

Key concepts: history, narrative, reconstructivism, constructivism, deconstructivism.

МОСИНЯН ДАВИТ

К ВОПРОСУ О ВОЗМОЖНОСТИ ПИСЬМЕННОЙ ИСТОРИИ

РЕЗЮМЕ

Один из главных вопросов теории и философии истории – это проблема взаимоотношения письменной и реальной истории. Какова ценность письменной истории? Связана ли она с тем, что произошло "на самом деле" или нет? Как можно найти ответ на этот вопрос? По поводу этой проблемы формировались три разные концепции - реконструктивизм, конструктивизм и деконструктивизм. Согласно первой концепции, в письменной истории фиксирована реальная история. По второй концепции, историк

строит историю как текст, который в основном может соответствовать реальности. И наконец, третья концепция заявляет, что невозможно разделить исторический текст от литературного текста, ибо в качестве объекта познания историку подвластен исключительно язык.

Ключевые понятия: история, нарратив, реконструктивизм, конструктивизм, деконструктивизм.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.