Научная статья на тему '2050թ. Տարածաշրջանի ուժեղագույն ռազմաօդային ուժերն ունենալու Թուրքիայի հնարավորության շուրջ'

2050թ. Տարածաշրջանի ուժեղագույն ռազմաօդային ուժերն ունենալու Թուրքիայի հնարավորության շուրջ Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
102
18
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Հայկ Գաբրիելյան

Թուրքիայի ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ)` որպես առանձին զորատեսակ, հիմնվել են 1911թ. (Օսմանյան կայսրությունում): Առաջին համաշխարհային պատերազմից հետո դրանք գործնականում դադարեցին գոյություն ունենալուց և վերածնվեցին 1920-ական թթ.: 2011թ. Թուրքիայում հանդիսավորությամբ նշվեց ՌՕՈւ ստեղծման 100-ամյակը: Ներկայումս այդ երկրի ռազմաօդային ուժերն ունեն 60.000-65.000 զինծառայող: 2010թ. դեկտեմբերի վերջին Թուրքիայի ՌՕՈւ տվյալ ժամանակվա հրամանատար, գեներալ Հասան Աքսայը հայտարարեց մինչև 2050թ. տարածաշրջանում ամենաուժեղ ՌՕՈւ ունենալու նպատակադրության մասին` ընդգծելով, որ այդ նպատակով առաջիկա տարիներին պլանավորված են էական քայլեր` F-35, SOJ (Stand off Jammer), անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), մեծ հեռահարությամբ օդային պաշտպանական համակարգ, օդային զգուշացման վերահսկման համակարգ, հետախուզական ու վերահսկման արբանյակներ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В статье описывается стремление Турции создать к 2050 году сильнейшие ВВС в регионе, а также шаги, предпринимаемые ею в данном направлении. Дается описание состояния ВВС Турции на данный момент, подвергаются анализу варианты развития, перспективы и факторы влияния ВВС Турции.

Текст научной работы на тему «2050թ. Տարածաշրջանի ուժեղագույն ռազմաօդային ուժերն ունենալու Թուրքիայի հնարավորության շուրջ»

2050Թ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈԻԺԵՂԱԳՈԻՅՆ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

Հայկ ԳաբրիեյյաՄ

Թուրքիայի ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ)' որպես առանձին զորատեսակ, հիմնվել են 1911թ. (Օսմանյան կայսրությունում): Առաջին համաշխարհային պատերազմից հետո դրանք գործնականում դադարեցին գոյություն ունենալուց և վերածնվեցին 1920-ական թթ.: 2011թ. Թուրքիայում հանդիսավորությամբ նշվեց ՌՕՈւ ստեղծման 100-ամյակը: Ներկայումս այդ երկրի ռազմաօդային ուժերն ունեն 60.000-65.000 զինծառայող [1]:

2010թ. դեկտեմբերի վերջին Թուրքիայի ՌՕՈւ տվյալ ժամա-նակվա հրամանատար, գեներալ Հասան Աքսայը հայտարարեց մինչև 2050թ. տարածաշրջանում ամենաուժեղ ՌՕՈւ ունենալու նպատակադրության մասին' ընդգծելով, որ այդ նպատակով առաջիկա տարիներին պլանավորված են էական քայլեր' F-35, SOJ (Stand off Jammer), անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), մեծ հեռահարությամբ օդային պաշտպանական համակարգ, օդային զգուշացման վերահսկման համակարգ, հետախուզական ու վերահսկման արբանյակներ [2]:

Այդ քայլերին անդրադառնալուց առաջ, սակայն, հարկ է պատկերացում կազմել Թուրքիայի ՌՕՈւ ներկա սպառազինության մասին:

* Թուրքագետ:

118

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

Հ. Գաբրիելյահ

Թուրքիայի ոազմաօդայիե ուժերը համեմաւոությաե մեջ

Flight Global-ի «Աշխարհի ռազմաօդային ուժերը 2013» խորագրով ամենամյա զեկույցի համաձայն, աշխարհում գոյություն ունեն 15.568 մարտական, 1858 հատուկ նշանակության, 5145 տրանսպորտային ու լիցքավորիչ ինքնաթիռներ, 18.686 մարտական ուղղաթիռ, 10.525 ուսումնական ինքնաթիռ ու ուղղաթիռ, ընդհանուր' 51.782 ավիացիոն միջոց: Ընդհանուր ավիացիոն միջոցների քանակով Թուրքիան զբաղեցնում է 9-րդ տեղը, իսկ ընդհանուրի մեջ նրա մասնաբաժինը կազմել է 2% (Աղյուսակ 1).

Աղյուսակ 1

Երկիրը Քանակը %

1 ԱՄՆ 13.940 27

2 Ռուսաստան 2855 6

3 Չինաստան 2731 5

4 Ճապոնիա 1667 3

5 Հնդկաստան 1591 3

6 Հարավային Կորեա 1451 3

7 Ֆրանսիա 1191 2

8 Եգիպտոս 1156 2

9 Թուրքիա 1146 2

10 Մեծ Բրիտանիա 1063 2

Այլ երկրներ 22.991 44

Ընդհանուր 51.782 100

Թուրքիայի մարտական ինքնաթիռների քանակը կազմել է 331 միավոր, որով նա զբաղեցրել է 10-րդ տեղը, տրանսպորտային ու լիցքավորիչ ինքնաթիռների քանակը' 87 միավոր (8-րդ տեղ), մարտական ուղղաթիռների քանակը 391 միավոր (9-րդ տեղ), ուսումնական ինքնաթիռների և ուղղաթիռների քանակը 329 միավոր (7-րդ տեղ), իսկ հատուկ նշանակության ինքնաթիռների քանակով (8 միավոր) Թուրքիան չի ընդգրկվել առաջին տասնյակում: Որպեսզի պատկերը

119

Հ. Գաբրիելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

լինի առավել ամբողջական' ներկայացնենք Թուրքիայի և ռազմա-օդային առումով տարածաշրջանի ազդեցիկ երկրների ռազմաօդային ուժերը (Աղյուսակ 2).

Աղյուսակ 2

Թուրքիա 4 շ ր Հունաս- տան Իսրայել Եգիպտոս Սիրիա Պակիս- տան

Մարտական ինքնաթիռ 331 170 226 243 457 480 361

Տրանսպորտային ինքնաթիռ 80 115 36 21 39 3 31

Լիցքավորիչ ինքնաթիռ 7 4 0 11 0 0 4

Մարտական ուղղաթիռ 391 85 201 168 263 163 230

Ուսումնական ինքնաթիռ/ ուղղաթիռ 329 62 156 340 384 69 151

Հատուկ նշանակության ինքնաթիռ 8 6 17 34 13 0 23

Ընդհանուր 1146 442 636 817 1156 715 800

Ինչպես երևում է, Թուրքիան ավիացիոն միջոցների ընդհանուր քանակով մի փոքր զիջում է միայն Եգիպտոսին, սակայն առանձին ավիացիոն միջոցների հարցում զիջում է մի շարք երկրների: Օրինակ, մարտական ինքնաթիռների քանակով Թուրքիան զիջում է Սիրիային, Եգիպտոսին, Պակիստանին, տրանսպորտային ինքնաթիռների քանակով' Իրանին, լիցքավորիչ ինքնաթիռների քանակով' Իսրայելին, ուսումնական ինքնաթիռ/ուղղաթիռների քանակով' Եգիպտոսին ու Իսրայելին: Հատուկ նշանակության ինքնաթիռների քանակով Թուրքիան չի զիջում միայն Իրանին ու Սիրիային, իսկ մարտական ուղղաթիռների քանակով գերազանցում է բոլորին: Ճիշտ է' քանա-

120

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

Հ. Գաբբիելան

կական առավելությունը դեռ չի նշանակում 100%-անոց առավելություն, և այնուամենայնիվ, վկայում է շատ բանի մասին:

Թուրքիայի ավւացիոն միջոցների տեղաբաշխումն ըստ զորատեսակների

Ռազմաօդայիե ուժեր

Աղյուսակ 3

Ավիացիոն տեսակ օօ £ Առկա Պատվի- րած

Մարտական ինքնաթիռ F/RF-4E 152 -

Մարտական ինքնաթիռ F-16C 179 10

Մարտական ինքնաթիռ F-35A - 100

Հատուկ նշանակության ինքնաթիռ 737 (AEW) - 4

Հատուկ նշանակության ինքնաթիռ CN235 (EW) 1 -

Հատուկ նշանակության ինքնաթիռ CN235 (Recce) 1 -

Լիցքավորիչ ինքնաթիռ KC-135 7 -

Տրանսպորտային ինքնաթիռ A400M - 10

Տրանսպորտային ինքնաթիռ C160 17 -

Տրանսպորտային ինքնաթիռ C-130B/E 15 -

Տրանսպորտային ինքնաթիռ CN235 43 -

Մարտական ուղղաթիռ AS532 20 -

Մարտական ուղղաթիռ T-70 - 6

Մարտական ուղղաթիռ UH-1H 63 -

Մարտական ուղղաթիռ F/NF-5A/B 83 -

Ուսումնական ինքնաթիռ/ուղղաթիռ F-16D 48 9

Ուսումնական ինքնաթիռ/ուղղաթիռ KT-1 24 16

Ուսումնական ինքնաթիռ/ուղղաթիռ SF-260 36 -

Ուսումնական ինքնաթիռ/ուղղաթիռ T-37 49 -

Ուսումնական ինքնաթիռ/ուղղաթիռ T-38 67 -

121

Հ. Գաբրիելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

Ցամաքային զորքեր

Աղյուսակ 4

Ավիացիոն տեսակ СЛ *13* Я Առկա Պատ- վիրած

Հատուկ նշանակության ինքնաթիռ King Air 200 (Recce) 2 -

Տրանսպորտային ինքնաթիռ King Air 200 4 -

Մարտական ուղղաթիռ AH-1P/S/W 28 -

Մարտական ուղղաթիռ AS532 27 -

Մարտական ուղղաթիռ Bell 204 2 -

Մարտական ուղղաթիռ Bell 205 69 -

Մարտական ուղղաթիռ CH-47F - 6

Մարտական ուղղաթիռ OH-58 3 -

Մարտական ուղղաթիռ S-70/T-70 56 37

Մարտական ուղղաթիռ T129 - 59+41

Մարտական ուղղաթիռ UH-1H 86 -

Ուսումնական ինքնաթիռ/ ուղղաթիռ Bell 206 22 -

Ռազմածովային ուժեր

Աղյուսակ 5

Ավիացիոն տեսակ Cո Հր Я G s Շ Պատ- վիրած

Հատուկ նշանակության ինքնաթիռ ATR 72 (MPA) - 10

Հատուկ նշանակության ինքնաթիռ CN235 (MPA) 4 -

Տրանսպորտային ինքնաթիռ CN235 1 -

Մարտական ուղղաթիռ Bell 212 12 -

Մարտական ուղղաթիռ S-70B/T-70 25 6

122

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

Հ. Գաբրիելան

Պետք է նշել, որ Flight Global-ի նախորդ երկու (2010 և 2011/2012) զեկույցների համաձայն, Թուրքիայի ավիացիոն միջոցների քանակը կազմել է համապատասխանաբար 1126 և 1152 միավոր, երկու դեպքում էլ նրա մասնաբաժինն աշխարհի մասշտաբով մնացել է անփոփոխ' 2%: Այս ամենը նշանակում է, որ 21-րդ դարի 2-րդ տասնամյակին թուրքական ավիացիան քանակական առումով դեռ չի ենթարկվել լուրջ փոփոխությունների [3]:

Ավիացիոն պարկի թարմացում

Թուրքիան ունի սեփական ավիացիոն պարկը թարմացնելու երկու հիմնական ուղի (երրորդի մասին կխոսվի ստորև): Դրանցից մեկն առնչվում է օտար երկրներից ավիացիոն միջոցներ գնելուն (ներկրելուն), իսկ երկրորդը' սեփական ավիացիոն միջոցներ արտադրելուն: Վերջին շրջանում Թուրքիան ձեռնամուխ է եղել իր ռազմարդյունաբերությունը զարգացնելուն և արդեն հասել է զինված ուժերի կարիքների ինքնապահովման ավելի քան 50%-ի (50-55%): Թուրքիան ծրագրում է ռազմական արդյունաբերության ցուցանիշներով մինչև 2023թ. (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) մտնել աշխարհի առաջատար տասնյակի մեջ: Սեփական ռազմարդյունաբերության զարգացման մեջ իրենց ուրույն տեղն ունեն ավիացիոն միջոցները, որոնցում մեծ ուշադրություն է հատկացվում կործանիչ ավիացիային:

Ինքնաթիռ

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ինչպես տեսնում ենք վերոնշյալ աղյուսակներից, Թուրքիայի 331 մարտական ինքնաթիռներից 152-ը F/RF-4E (F4) է, իսկ 179-ը F-16C: F-4-երը շահագործման են հանձնվել 1960թ., իսկ F-16-երը 1978թ., ինչը նշանակում է, որ առաջիկա տասնամյակներին դրանք կհանվեն սպառազինությունից [4]: Այժմ Թուրքիան ծրագրել է

123

Հ. Գաբրիելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

ստեղծել սեփական կործանիչ: 2011թ. գարնանը Հասան Աքսայը հայտարարեց, որ Թուրքիայի ՌՕՈւ-ն սեփական արտադրության մարտական ինքնաթիռներով կհամալրվի քառորդ դար անց 2036թ. [5]:

2013թ. մարտի վերջերին Turkish Aerospace Industry (TAT) ընկերությունը և շվեդական SAAB կոնցեռնը հուշագիր ստորագրեցին թուրքական արտադրության առաջին կործանիչի ստեղծման մասին: Դրա համաձայն, SAAB-ը պարտավորվում է նախագծել թուրքական արտադրության առաջին կործանիչը: Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության ենթաքարտուղարությունը (Savunma SanayiMus-te$arligi, SSM) TAI-ի հետ տեղական առաջին կործանիչի ստեղծման պայմանագիր է կնքել 2011թ. ամռանը [6]: Բարդությունն այն է, որ ժամանակակից և մրցունակ կործանիչ ստեղծելու համար անհրաժեշտ է կանխատեսել տեխնոլոգիաների զարգացման մակարդակը 2030թ. դրությամբ:

Այժմ Թուրքիան ծրագրել է գրեթե $50 մլրդ ծախսել սեփական մշակման 200 նոր կործանիչի արտադրման և ամերիկյան F-35 տիպի 100 կործանիչի գնման վրա: Սակայն դա կարող է դուրս գալ Թուրքիայի ֆինանսական հնարավորությունների շրջանակներից: SSM-ը հայտնել է, որ թուրքական ազգային կործանիչի 8 նախատիպի կառուցումն Անկարայի համար կարժենա ավելի քան $10 մլրդ, և որ ծրագրի հաջողվելու դեպքում կարտադրվի մոտ 200 ինքնաթիռ, որոնցից յուրաքանչյուրն արժենալու է $100 մլն: Դա նշանակում է, որ Թուրքիան հարկադրված կլինի սեփական կործանիչի նախագծման, մշակման ու արտադրության վրա ծախսել $31-33 մլրդ:

Թուրքիայում հուսով են, որ TF-X անվանումը ստացած այդ կործանիչը կհաջողվի օդ բարձրացնել մինչև 2023թ.: Սակայն փորձագետները դա համարում են չափազանց լավատեսական հաշվարկ: Միևնույն ժամանակ, Թուրքիան ծրագրել է գնել հաջորդ սերնդի ամերիկյան F-35 Joint Strike Fighter (JSF) 100 կործանիչ: Ռազմական վեր-

124

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

Հ. Գաբբիելան

լուծաբանները Թուրքիայի համար JSF ծրագիրը գնահատում են $16 մլրդ: Արդյունքում Թուրքիան կործանիչների վրա առաջիկայում ծախսելու է ընդհանուր առմամբ $50 մլրդ [7]:

Ամերիկյան Lockheed Martin ընկերության F-35-ի նախագծի բիզնես զարգացման գծով փոխնախագահ Սթիվ Օ’Բրայենը 2013թ. մայիսին Ստամբուլում անցկացված IDEF-2013 ռազմական ցուցահանդեսի ժամանակ հայտարարեց, որ Թուրքիան F-35 կործանիչի ստեղծման ծրագրի մասնակից է և նախագծին մասնակցելուց կստանա նվազագույնը $12 մլրդ. «Մենք ծրագրել ենք մինչև 2039թ. F-35-ի նախագծի շրջանակներում կառուցել 3100 կործանիչ: Թուրքիայի պատվիրած 100 ինքնաթիռը կմատակարարվի 2017-2025թթ.»:

Թուրքիայից բացի, ԱՄՆ գլխավորած F-35-ի մշակման կոնսորցիումի մեջ ընդգրկվել են նաև Մեծ Բրիտանիան, Կանադան, Իտալիան, Նիդերլանդները, Ավստրալիան, Նորվեգիան, Դանիան [8]: F-35-ի արտադրությանը Թուրքիայի մասնակցելը մեծապես կփոխհատուցի այդ ինքնաթիռների գնման նրա ծախսը:

Ընդհանուր առմամբ, F-35-երի գնումը քանիցս հետաձգվել է, քանի որ ԱՄՆ-ը հրաժարվել է Թուրքիային հանձնել այդ ինքնաթիռների ծրագրային ապահովման սկզբնական ծածկագրերը, որոնք անհրաժեշտ են դրանց տեխնիկական սպասարկման, ինչպես նաև դրանցում սեփական արտադրության սպառազինություն տեղակայե-լու համար: Այդ խնդիրը դեռ չի վերացել և ներկայումս նույնպես որոշակիորեն խոչընդոտում է F-35-երի գնմանը:

Ուշագրավ է, որ Թուրքիան ցանկանում է կառուցել սեփական ավիակիր, որի վրա կարող են տեղակայվել F-35-երը: Ավիակրի երկարությունը կազմելու է 200-240 մ, լայնությունը' 35-40 մ, ջրատարողությունը' 28.000 տ, անձնակազմը'1200 մարդ: Ավիակրի կառուցման նախագիծը գնահատվում է $3 մլրդ: Այն կառուցվելու է 5 տարվա ընթացքում և 1-2 տարվա փորձարկումներից հետո հանձնվելու է

125

Հ. Գաբրիելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

շահագործման, ինչից հետո Թուրքիան կդառնա ավիակիր ունեցող 12-րդ երկիրն աշխարհում (չհաշված պատմական Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած, ավիակիր ունեցող երկրները) [9]:

Պետք է հիշել, որ 2011թ. աշնանը ԱՄՆ-ը համաձայնել է Թուրքիային հանձնել F-16 կործանիչների ծրագրային ապահովման ծածկագրերը։ Խոսքը F-16-ի թռիչքային համակարգն ու սպառազինությունն ամբողջովին վերահսկող համակարգչային ծրագրի մասին է, որը չի ճանաչում այլ երկրների արտադրած ռումբերը, հրթիռները և այլ բաղադրատարրերը: Դրա շնորհիվ թուրքական կողմը հնարավորություն ստացավ F-16-երի վրա տեղակայել հավելյալ սարքավորում և սեփական արտադրության սպառազինություն։ Ըստ թուրքական մամուլի դա աննախադեպ իրադարձություն է, քանի որ ԱՄՆ-ը նման կերպ չի վարվել աշխարհի ոչ մի երկրի և անգամ Իսրայելի պարագայում, ինչի համար էլ այդ երկրներն իրենց տրամադրության տակ առկա F-16-երի արդիականացման համար անպայմանորեն պետք է դիմեն ԱՄՆ-ին [10]:

Մի շարք փորձագետների կարծիքով' դա (ինչպես նաև այն, որ ԱՄՆ-ը համաձայնել է Թուրքիային վաճառել AH-1W SUPER COBRA տիպի 3 կործանիչ, որոնք Թուրքիան ձգտում էր գնել 1990-ական թվականներից' Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ գործածելու համար) ԱՄՆ շնորհակալությունն է Քյուրեջի-քում (Մալաթիա) ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) տեղակայման թույլտվության համար: Ըստ The New York Times թերթի' Քյուրեջիքի ՌՏԿ տեղակայումը վերջին 20 տարիներին Վաշինգտոնի և Անկարայի միջև ռազմական համագործակցության շրջանակներում արված առավել նշանակալից նախագիծն է և ամե-նանշանակալից քայլը' սկսած 2003թ. իրաքյան պատերազմից։ Չի բացառվում նաև, որ ԱՄՆ-ն այդ քայլին գնաց' հաշվի առնելով, որ F-35-երի հայտնվելով F-16-երը դառնում են հին տեխնոլոգիա:

126

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

Հ. Գաբբիելան

Այս տարվա գարնանը Թուրքիայի ռազմածովային ուժերը համալրվեցին ATR-72-600 տիպի առաջին ինքնաթիռով: Դա տեղի ունեցավ Meltem 3 նախագծի շրջանակներում, որով իտալական Alenia Aeronautica ընկերությունից նախատեսված է ստանալ ևս 7 ATR-72-600: Ինքնաթիռն օգտագործվելու է ծովային պարեկության և հակասուզանավային գործունեության նպատակով, այն ունակ է հարվածել թե վերջրյա, թե ստորջրյա թիրախների [11]:

2013թ. օգոստոսի 12-ին Իսպանիայի Սևիլիա քաղաքում առաջին փորձնական թռիչքն իրականացրեց Թուրքիայի ՌՕՈւ-ի համար Airbus Military ընկերության արտադրած նոր սերնդի A400M ռազմա-կան-տրանսպորտային ինքնաթիռը: Թուրքիան առաջին A400M ինքնաթիռը ստանալու է սեպտեմբերի վերջին, իսկ ընդհանուր առմամբ ստանալու է 10 հատ A400M, որոնք թուրքական կողմին կհանձնվեն մինչև 2018թ.: Դրանք կփոխարինեն երկար ժամանակ կիրառման մեջ գտնվող C-160 տրանսպորտային ինքնաթիռներին: Չորս շարժիչ ունեցող A400M^ ունակ է փոխադրել 37 տ բեռ կամ 116 ամբողջովին հանդերձավորված դեսանտային: Ինքնաթիռի արագությունը կազմում է 780 կմ/ժամ, թռիչքի հեռահարությունը 9300 կմ: A400M^ կարող է օգտագործվել նաև քաղաքացիական նպատակներով [12]:

2013թ. օգոստոսի 29-ին առաջին փորձնական թռիչքն իրագործեց թուրքական արտադրության առաջին ուսումնական HURKU§ ինքնաթիռը: Հաջող փորձարկումներից հետո մոտ ժամանակներս

կմեկնարկի ինքնաթիռի զանգվածային արտադրությունը: HURKU^-ի ստեղծման աշխատանքները մեկնարկել են 2006թ., դրանց վրա աշխատել են 50 ինժեներ և ավելի քան 350 մասնագետ: Ինքնաթիռի արագությունը կազմում է 574 կմ/ժամ, առավելագույն վերելքը 10.577մ, օդում մնալու ժամկետը 4 ժամ և 15 րոպե, ընթացքի առավելագույն պաշարը 1478 կմ: HURKU^-ի ռեսուրսը նախատեսված է 10.500 թռիչքային ժամվա կամ 35 տարվա ծառայության համար: Նոր ինքնաթիռը ստեղծել է Թուրքական օդատիեզերական տեխնոլո-

127

Հ. Գաբրիելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

գիաների գիտահետազոտական կենտրոնը (TUSA£), որի հետ համապատասխան պայմանագիրը ստորագրվել է 2006թ. մարտին [13]:

Այս տարեսկզբին թուրքական մամուլը գրեց, որ Իսրայելը հետքայլ է կատարել և որոշել է Թուրքիային վերադարձնել AWACS տիպի 4 լրտեսական ինքնաթիռները: Թուրքիան դրանց գնման համար ամերիկյան Boeing ընկերությանը 2003թ. վճարել է $1.5 մլրդ: Ավելի ուշ այդ ինքնաթիռների զգուշացման ու վերահսկման համակարգերի արդիականացման նպատակով դրանք ուղարկվել էին Իսրայել: Թուրքիան դրանց արդիականացման համար իսրայելական Elta ընկերությանը վճարել է $100 մլն: Elta-ն արդեն ավարտել է այդ գործընթացը. AWACS-ների վրա տեղակայված իսրայելական էլեկտրոնային համակարգերն ինքնաթիռներին կօգնեն թռիչքի ժամանակ պաշտպանվել էլեկտրոնային հարձակումներից: Իսրայելի կողմից այդ ինքնաթիռները Թուրքիային վերադարձնելը շարունակ ձգձգվում էր թուրք-իսրայելական հարաբերությունների սրման պատճառով: Այդ ինքնաթիռները կարող են առանց ընդմիջման օդում մնալ 24 ժամ, դրանց ռադարի շառավիղը կազմում է 340 կմ, առավելագույն վերելքը 9150 մ, արագությունը 579 կմ/ժամ [14]:

Ոպղաթիո

Թուրքիայի ՌՕՈւ-ն շուտով կհամալրվի հայրենական արտադրության T-129 ATAK ուղղաթիռով: Ծրագրված է ուղղաթիռի զանգվածային արտադրությունը սկսել այս տարի: T-129 ATAK-ի առաջին փորձնական թռիչքն իրականացվել է 2011թ. օգոստոսի կեսերին: Ուղղաթիռի երկարությունը կազմում է 14.6 մ, բարձրությունը' 3.4 մ, լայնությունը' 4.5 մ, դատարկ քաշը' 2.9 տ, առավելագույն թռիչքային քաշը' 5 տ, առավելագույն ռազմական բեռնվածությունը' 1.2 տ, առավելագույն արագությունը' 269 կմ/ժամ (145 հանգույց), առավելագույն հեռահարությունը' 561 կմ, առավելագույն վերելքը' 6096 մ, վառելիքի

128

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

Հ. Գաբրիելան

տարողությունը' 750 կգ: Անձնակազմը բաղկացած է երկու հոգուց' վարորդ և նշանառու: T-129 ATAK-ը նախատեսված է մոտակա մարտեր մղելու համար [15]:

Ակնկալվում է, որ T-129 ATAK-ը համալրվելու է թուրքական Roketsan ընկերության արտադրած թուրքական առաջին հեռահար գործունեության հակատանկային հրթիռով (UMTAS), որը հաջողությամբ փորձարկվել է այս տարվա գարնանը: UMTAS-ի քաշը կազմում է 37.5 կգ, երկարությունը' 175 սմ, առավելագույն հեռահարությունը' 8000 մ [16]: Հիշեցնենք, որ 2012թ. մարտի 27-ին SSM-ի ներկայացրած ռազմական արդյունաբերության հնգամյա (2012-2016թթ.) պլանում նշված էր, որ UMTAS-ի արտադրությունը պետք է սկսվի մինչև 2012թ. ավարտը, իսկ միջին հեռահարությամբ հրթիռների (OMTAS) արտադրությունը' մինչև 2013թ. ավարտը [17]:

2012թ. վերջին հայտնի դարձավ, որ Թուրքիան պատրաստվում է 109 ուղղաթիռի համատեղ արտադրության վերաբերյալ պայմանագիր ստորագրել ամերիկյան Sikorsky Aircraft-ի հետ: Գործարքը գնահատվում է $3.5 մլրդ: 2011թ. գարնանը Թուրքիան Sikorsky Aircraft-ն ընտրել էր որպես գործընկեր հաջորդ սերնդի բազմանշանակ ուղղաթիռների արտադրության համար: Sikorsky Aircraft-ը մրցույթում հաղթել էր իտալա-բրիտանական Augusta Westland-ին Անկարային առաջարկելով T-70 մոդել, որը S-70 Black Hawk International (Sikorsky UH-60Black Hawk) ուղղաթիռի թուրքական տարբերակն էր:

Համատեղ արտադրության ծրագրով նախատեսված է սկզբնական փուլում արտադրել 109 ուղղաթիռ, սակայն հետագայում դա կարող է հասցվել մինչև 600-ի $20 մլրդ արժողությամբ: Ուղղաթիռի արտադրությունն իրականացվելու է TAI-ի հետ: Black Hawk ուղղաթիռը նախատեսված է երկու հոգանոց անձնակազմի համար և տեղավորում է 18 զինծառայող իրենց հանդերձանքով: Black Hawk ուղղաթիռն ունակ է զարգացնել մինչև 361 կմ/ժամ արագություն և

129

Հ. Գաբրիելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

հաղթահարել մինչև 463 կմ տարածություն: Այդ ինքնաթիռները Թուրքիայի ՌՕՈւ-ին կհանձնվեն մինչև 2015թ. [18]:

Անօդաչու թռչող սարքեր

Այս տարվա մայիսի սկզբին հայտնի դարձավ, որ ANKA ԱԹՍ-ը պատրաստ է զանգվածային արտադրության: ANKA-ի ստեղծման աշխատանքները մեկնարկել են 2004թ., իսկ փորձնական թռիչքներն ավարտվել են այս տարի: Նախագծի վրա աշխատել է մոտ 180 ինժե-ներ: ԱԹՍ-ի երկարությունը կազմում է 26.2 մ, թևերի բացվածքը' 56.7մ, օդում առավելագույն արագությունը' 217 կմ/ժամ, թռիչքի հեռավորությունը' 4896 կմ: ANKA-ն ունակ է վեր բարձրանալ 9144 մ, 24 ժամ գտնվել օդում, կրել ավելի քան 200 կգ օգտակար բեռ: Թուրքիան ծրագրել է հետագայում էլ ավելի կատարելագործել ANKA ԱԹՍ-ը և սպառազինության տեղակայմամբ այն վերածել հետախու-զա-հարվածային ԱԹՍ-ի [19]:

2013թ. մայիսի սկզբին Karayel-2 ԱԹՍ արտադրող «Զորլու» հոլդինգի ղեկավար Օմեր Յունգյուլը հայտարարեց, որ Թուրքիայի ՌՕՈւ-ն այդ տարի կստանա 6 ԱԹՍ' ընդգծելով, որ իրենք ծրագրել են տարեկան արտադրել 50-60 հատ (Vestel) Karayel-2, իսկ 2014-ից արտահանել դրանք: Այս ԱԹՍ-ները փոխարինելու են իսրայելական Heron ԱԹՍ-ներին: Karayel-2-ի երկարությունը կազմում է 7 մ, թևերի բացվածքը' 10.5 մ, արագությունը' 148 կմ/ժամ, առավելագույն վերելքը' 6858 մ, օդում մնալու ժամկետը' 20 ժամ: ԱԹՍ-ն ունակ է կրել 70 կգ օգտակար բեռ [20]:

2012թ. օգոստոսի սկզբին Թուրքիայում առաջին թռիչքն իրականացրեց §im$ek ԱԹՍ-ը: ԱԹՍ-ի թևերի բացվածքը կազմում է 1.5 մ, երկարությունը' 2.3 մ, առավելագույն թռիչքային քաշը' 75 կգ, արագությունը' 740 կմ/ժամ, առավելագույն վերելքը' 4500 մ: ԱԹՍ-ը կարող է օդում մնալ 1 ժամ: Այս ԱԹՍ-ի ստեղծման աշխատանքները մեկ-

130

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

Հ. Գաբբիելան

նարկել են 2009թ. [21]: 2013թ. մայիսին ^im^ek-ը մասնակցեց Իզմիրի նահանգում անցկացված մասշտաբային զորավարժություններին:

2011թ. վերջին Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման ժամանակ ամերիկյան Predator ԱԹՍ-երն Իրաքից տեղափոխվեցին Թուրքիա (Ինջիրլիքի ավիաբազա)' PKK-ի դեմ պայքարում գործածվելու նպատակով։ Այն ժամանակ թուրքական մամուլը գրեց, որ թեև Predator-ները թռչելու են նաև թուրքական կողմի պահանջով, սակայն հետախուզական տվյալներն առաջին հերթին հատկացվելու են ամերիկյան կողմին և հետո նոր միայն Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբին: Թուրքիային երաշխիքներ չէին տրվել, որ հետախուզական տվյալները չեն հանձնվելու երրորդ երկրի, Թուրքիան չէր ստացել դրանք երրորդ երկրի դեմ գործածելու իրավունք [22]: Սա էլ Թուրքիայի համար իր ՌՕՈւ ավիապարկը համալրելու երրորդ տարբերակն է' գնելուց և արտադրելուց հետո:

Թուրքական Aselsan ռազմարդյունաբերական համալիրը ներկայումս ստեղծել է «յուրային-թշնամի» տարբերակիչ ռադարային համակարգ (Identification Friend and Foe): Այն տեղակայվելու է հակաօդային պաշտպանության համակարգերի, մարտական ինքնաթիռների ու ուղղաթիռների, ռազմանավերի վրա: Համակարգի մշակումը Asslsan-ից խլել է մոտ 7 տարի, այն արդեն հաջողությամբ փորձարկվել է F-4 կործանիչների վրա: Թուրքական կողմի պնդմամբ' այդպիսի տեխնոլոգիա աշխարհում ունի միայն 7 երկիր: Aselsan-ը մտադիր է տվյալ համակարգի զանգվածային արտադրություն սկսել առաջիկա ամիսներին: Անհրաժեշտության դեպքում այս համակարգը կարող է ծառայել նաև քաղաքացիական նպատակների [23]:

Կիբեալորտ

2013թ. փետրվարի վերջին Թուրքիայի ՌՕՈւ այդ ժամանակվա հրամանատար, գեներալ Մեհմեթ Էրթենը հայտարարել էր, որ վերջին շրջանում մեծ ուշադրություն են հատկացնում արբանյա-

131

Հ. Գաբրիելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

կային տեխնոլոգիաներին ու կիբեռպատերազմին, և ստեղծելու են կիբեռէսկադրիլիա' էլեկտրոնային և տիեզերական տիրույթներում գործածելու նպատակով: Դրա հետ կապված' Թուրքիայում ձևավորվելու է կիբեռհրամանատարություն: Էրթենը հիշեցրել է, որ ՌՕՈւ կիբեռհայեցակարգը մշակվել է դեռևս 2011թ. [24]:

Հիշեցնենք, որ 2010թ. աշնանը Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն (ԱԱԽ) առաջին անգամ «կարմիր գրքի» սպառնալիքների թվում ներառեց կիբեռանվտանգությունը: Արտաքին և ներքին սպառնալիքների մասին այդ փաստաթուղթը, որն անվանում են նաև «գաղտնի կամ կարմիր սահմանադրություն», թարմացվում է 5 տարին մեկ անգամ [25]: Դրանից արդեն մեկ տարի անց' 2011թ. հոկտեմբերի սկզբին, հայտարարվեց, որ Թուրքիան ստեղծում է Ազգային կիբեռբանակ, որը սկզբնական շրջանում բաղկացած է լինելու 200 մասնագետից [26]:

Նախորդ տարեվերջին հայտնի դարձավ նաև, որ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբին կից ստեղծվում է կիբեռհարձակումների դեմ պայքարի կենտրոն: Կիբեռհարձակումների դեմ պայքարի կենտրոնը պետք է համագործակցի Թուրքիայի Գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների խորհրդի (TUBiTAK) և պետական հիմնարկների հետ, ինչպես նաև փոխգործակցի ՆԱՏՕ-ի և միջազգային այլ կառույցների հետ: Կենտրոնի առաջադրանքների մեջ են մտնում զինված ուժերում կիրառվող ամեն տիպի համակարգերի պաշտպանությունը, շուրջօրյա վերահսկողությունը և կիբեռհարձակումների ու նման փորձերի դեմ պայքարը, ՆԱՏՕ զորավարժություններին մասնակցելը, մասնագիտացված կադրերի պատրաստումը: Կենտրոնի գործունեությունն առնչվելու է բոլոր զորատեսակներին [27]:

132

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

Հ. Գաբբիելան

Տիեզերական ոլորտ

2010թ. դեկտեմբերի վերջին Հասան Աքսայը հայտարարել էր, թե 2020-ական թթ. Թուրքիայի ՌՕՈւ-ն կունենա անկախ տիեզերական ուժ և «տիեզերական» արդյունաբերություն' ընդգծելով, որ առաջիկա տարիներին Gokturk արբանյակների արձակմամբ կլուծվի Թուրքիայի հետախուզական կարիքների հարցը [28]:

2013թ. հունիսին «Վաթան» թերթը գրեց, որ Թուրքիան պատրաստվում է «տիեզերական պատերազմի» կապված Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Նիհաթ Էրգյունի հայտարարության հետ, թե Թուրքիան ձեռնամուխ է լինելու 6 տարում սեփական լազերային զենքի (լազերային 2 համակարգի) արտադրմանը, որը կկարողանա հետևել ու վնասազերծել ցամաքային, ծովային և օդային թիրախները: Թերթի պնդմամբ դրանով Թուրքիան կդառնա ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Իսրայելից և Գերմանիայից հետո տվյալ ուղղությամբ զբաղվող հերթական երկիրը: Ապագայում լազերային զենքը կփոխարինի հրթիռներին, որոնք շատ ավելի թանկարժեք են. Tomahawk տիպի մեկ հրթիռն արժե $1.2 մլն, իսկ լազերային զենքի կրակոցը $1 [29]:

2012թ. դեկտեմբերի 18-ին Թուրքիան Չինաստանի Jiuquan քաղաքի տիեզերակայանից արձակեց իր երկրորդ արբանյակը Gokturk-2-ը, որն օգտագործվում է պաշտպանական նպատակներով: Թուրքական առաջին հետախուզական արբանյակը RASAT-ը, ուղեծիր է արձակվել 2011թ.: Gokturk-2 արբանյակի արձակումից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան կառուցելու է սեփական տիեզերակայան արբանյակների արձակման համար: Էրդողանի խոսքերով ներկայումս աշխարհում տիեզերակայան ունի միայն 11 երկիր, և որ միայն 25 երկիր է արբանյակ ուղարկել ուղեծիր [30]:

Արբանյակների ստեղծումը պետական այն ծրագրի մի մասն է,

133

Հ. Գաբրիելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

որն ուղղված է սեփական արտադրության սպառազինությամբ ու հանդերձանքով սեփական բանակի կարիքների ապահովմանը: Ավելի վաղ Նիհաթ Էրգյունը հայտարարել էր, թե Թուրքիան պատրաստում է երկրի արբանյակային տեխնոլոգիաների զարգացման մեջ ներդրումներ անելու տասնամյա ծրագիր: Էրգյունի խոսքերով այսօր Թուրքիայի առաջնահերթ առաջադրանքն արբանյակների արձակման համակարգի ստեղծումն է [31]:

Հայտնի է նաև թուրքական Gokturk 3 արբանյակի արձակման ժամկետը: Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Մուժդաթ Ուլուդաղը հայտարարել է, որ դա տեղի է ունենալու 2019թ. վերջին. «Մենք որոշել ենք արբանյակի արձակման ժամանակ օգտագործել սեփական տեխնոլոգիա և ստեղծել արբանյակների արձակման կենտրոն: Մենք տվյալ աշխատանքները սկսում ենք այս տարի: Վերջին 10 տարիներին Թուրքիայի զինված ուժերի կարիքների բավարարման համար իրագործվել են ընդհանուր առմամբ $30 մլրդ-ի պաշտպանական արդյունաբերության նախագծեր: Այդ 10 տարվա ընթացքում պաշտպանական արդյունաբերության հայրենական համակարգերի մշակման մակարդակը կրկնակի աճել է և հասել 54%-ի» [32]:

Թուրքիան 2013թ. ապրիլի 26-ին արձակել է կապի նոր արբանյակ TURKSAT-3USAT-ը: Արբանյակը Long March 2D հրթիռով նույնպես արձակվել է չինական տիեզերակայանից: Արբանյակի երկարությունը կազմում է 34 սմ, քաշը' մոտ 4 կգ, այն արտադրվել է Ստամբուլի Տեխնիկական համալսարանի և արբանյակային կապ տրամադրող Turksat ընկերության կողմից: Արբանյակը 3 տարի շարունակ օգտագործվելու է Երկրից 645 կմ հեռավորության վրա: Այն թուրքական արտադրության կապի առաջին մինի արբանյակն է և նպաստելու է տիեզերական տեխնոլոգիաների յուրացման հարցում գիտելիքի ու փորձի կուտակմանը [33]:

134

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

Հ. Գաբրիելան

2014թ. Թուրքիայում շարք է մտնելու առաջին օդատիեզերական կենտրոնը: Այն անվանվելու է AIT Center, որը կառուցելու է ֆրանս-իտալական Thales Alenia Space ընկերությունը: AIT Center-ի տարածքը կազմելու է 3000 քմ: Կենտրոնի կառուցումը մեկնարկել է 2013թ. հոկտեմբերին և ավարտվելու է 2014թ. մայիսին [34]:

Միջուկայիե ոլորտ

Թուրքիան ՆԱՏՕ անդամ այն հինգ երկրների (Բելգիա, Իտալիա, Գերմանիա, Նիդերլանդներ) թվում է, որոնց տարածքում առկա է ամերիկյան միջուկային զինանոց: 2011թ. դեկտեմբերի սկզբին թուրքական մամուլը գրեց, որ Ինջիրլիքի ավիաբազայում ներկայումս պահվում է B61-12 տիպի միջուկային 60-70 ռումբ (2001թ. դրանց քանակը 90 էր, իսկ հետագայում կազմելու է 50): Մինչև 1995թ. ամերիկյան ատոմային ռումբեր պահվել են նաև Աքընջըի ու Բալըքեսիրի ավիաբազաներում, սակայն ավելի ուշ դրանք ամբողջովին կենտրոնացվել են Ինջիրլիքում:

ԱՄՆ-ն այժմ Ինջիրլիքում չունի որևէ ինքնաթիռ, որը կկարողանա կրել (նշանակման վայր հասցնել) դրանք, քանի որ Թուրքիան ԱՄՆ-ին մերժել է Ինջիրլիքում ռազմավարական ինքնաթիռներ տեղակայել, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն այդ ատոմային ռումբերը կրելու համար պետք է ինքնաթիռներ ուղարկի այլ երկրների իր բազաներից: Թուրքիան իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ դա կփոխի բազայի կարգավիճակը, և բազան ամբողջովին կհայտնվի ՆԱՏՕ հրամանատարության ենթակայության տակ: Ուշագրավ է, որ դա միակ դեպքն է ՆԱՏՕ պրակտիկայում:

Իսկ ահա թուրքական ինքնաթիռները, որոնք նախկինում իրավունք չունեին կրել միջուկային այդ ռումբերը, Քյուրեջիքում ամերիկյան ՌՏԿ տեղակայման հարցում Թուրքիայի համաձայնությունից հետո Վաշինգտոնից ստացան 10-20 ատոմային ռումբ: Դրանք կրելու համար (միայն ԱՄՆ թույլտվությամբ) Թուրքիայի ՌՕՈւ-ում կազմա-

135

Հ. Գաբրիելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

վորվեց 142-րդ էսկադրիլիան' բաղկացած F-16A/B տիպի ինքնաթիռներից: Սակայն ատոմային ռումբերն ակտիվացնելու համար անհրաժեշտ են հատուկ ծածկագրեր, որոնք չեն գտնվում Թուրքիայի ձեռքում: 2017թ. Ինջիրլիքում պահվող 320 կգ-անոց ու 3.5 մ երկարությամբ B61-12 ռումբերը փոխարինվելու են B61-3/4 նոր մոդելի միջուկային ռումբերով [35]:

Այսպիսով, Թուրքիան լուրջ քայլեր է ձեռնարկում 2050թ. դրությամբ տարածաշրջանի ուժեղագույն ռազմաօդային ուժերն ունենալու ուղղությամբ: Դժվար է ասել' արդյոք Թուրքիային կհա-

ռ ռ

ջողվի դա, թե ոչ, առավել ևս, որ դա կախված չէ միայն նրանից: Գոյություն ունեն ներքին ու արտաքին բազմաթիվ գործոններ, որոնք կարող են բացասական կնիք թողնել Թուրքիայի (նաև տարածա-շրջանային ազդեցիկ երկրների) ՌՕՈւ զարգացման վրա:

Ներքին գործոնների թվում կարելի է նշել հնարավոր իշխանա-փոխությունները, որոնք կարող են հանգեցնել ներկայիս բազմաթիվ առաջնահերթությունների (այդ թվում նաև կապված սեփական ռազմարդյունաբերության զարգացման և զենքի ներկրման հետ) վերանայմանը, տնտեսական բնույթի հնարավոր խնդիրները (տնտեսական աճի դանդաղում, ճգնաժամ և այլն), PKK հարցի հնարավոր կարգավորումը (ռազմական ծախսերի ու կորուստների կրճատում):

Արտաքին գործոնների թվում կարելի է հիշատակել մինչև 2050թ. հարևան երկրների դեմ հնարավոր պատերազմները, ինչպես նաև սահմանային հնարավոր միջադեպերը (ըստ Թուրքիայի ՊՆ-ի' վերջին 30 տարում Թուրքիայի հարևան երկրները Իրաք (1983), Հունաստան (1996), Սիրիա (2012), կործանել են թուրքական 3 մարտական ինքնաթիռ), ռազմական համագործակցության առումով Թուրքիայի համար մեծ կարևորություն ունեցող երկրների (առաջին հերթին ԱՄՆ-ի) հետ սերտ հարաբերությունների հնարավոր վատթարացումը (ինչպես եղավ Իսրայելի պարագայում, չնայած 2013թ. հուլիսին Իսրայելի ՊՆ Զենքի արտահանման վարչության (SIBAT)

136

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

Հ. Գաբբիելան

պետ Սհեմայա Ավիելը, թուրքական մամուլի բնորոշմամբ, շոկային հայտարարություն էր արել, թե վերջին տարիներին թեև ընկել է դեպի Թուրքիա զենքի արտահանման տեմպը, սակայն այն երբեք չի հասել զրոյական մակարդակի):

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ՌՕՈւ զարգացման վրա կարող են իրենց կնիքը թողնել նաև մինչև 2050թ. Թուրքիայի կողմից տարբեր կառույցներին ու միություններին (ԵՄ, ՇՀԿ, BRICS) հնարավոր անդամակցելը կամ դրանցից (ՆԱՏՕ) Թուրքիայի հնարավոր դուրս գալը (Թուրքիան շարունակ խոչընդոտներ է հարուցում ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի (կապված Կիպրոսի հետ), ՆԱՏՕ-ի ու Իսրայելի միջև ռազմական համագործակցության զարգացման համար, 2010թ. աշնանը Թուրքիան դարձավ ՆԱՏՕ միակ անդամը, որի հետ պատմության մեջ առաջին անգամ զորավարժություն («Անատոլիական արծիվ») անցկացրեց Չինաստանը, Ինջիրլիքի ավիաբազան ՆԱՏՕ ամբողջական ենթակայության տակ չհանձնելը, Ռուսաստանի ու Չինաստանի հետ ռազմական կապերի խորացումը):

Եվ վերջապես, այսօր դժվար է ասել, թե 2050թ. ինչ մակարդակում կգտնվեն տարածաշրջանի երկրների ռազմաօդային ուժերը' հաշվի առնելով, որ այդ երկրներից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ խնդիրներ («Արաբական գարուն», արաբա-իսրայելական հակամարտություն, Իրանի միջուկային ծրագիր և այլն):

Սեպտեմբեր, 2013թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Turk Hava Kuvvetleri 100 ya§inda, Haber 7, 04.06.2011

2. Bir hayal gergek oluyor, Sabah, 20.12.2010

3. World Air Forces 2013, Flightglobal

4. Giintay§im§ek, Dunyanin sava§ filosu!, Haber Turk, 20.04.2013

5. ilk Milli sava§ ugagi 2036'da, Yeni $afak, 14.04.2011

6. Burak Bekdil, Yerli ugak igin gok onemli adim, Hurriyet, 20.03.2013

7. Burak Bekdil, Turkey’s $50 billion jet program in question, Hurriyet Daily News, 30.07.2013

137

Հ. Գաբրիելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.

8. Tolga Ozbek, F-35’den 12 milyar dolar kazanirsiniz, Hurriyet, 09.05.2013

9. Ugak gemisi inja eden 12. ulke olmaliyiz, Deniz Haber, 08.01.2013

10. F-16’lar milli oluyor, Milliyet, 09.11.2011

11. Meltem 3 projesinde ilk ugak alindi, Milliyet, 24.07.2013

12. Turkiye'nin ilk A400M ugagi havalandi, Zaman, 12.08.2013

13. HURKU? 33 dakika ugtu!, Radikal, 29.08.2013

14. israil geri adim atti; AWACS'lari gonderiyor, Dunya Bulteni, 10.01.2013

15. "T-129 Atak" helikopteri ilgi odagi oldu, Bugun, 07.05.2013

16. ijte Turkiye'nin ilk yerli tanksavar fuzesi, Milliyet, 19.03.2013

17. Savunma Sanayii Mustejarligi 2012 - 2016 Stratejik Plani, 27.03.2012

18. 109 helikopter 2015’te envanterde, Milliyet, 20.11.2012

19. ANKA'da buyuk hamle, Sabah, 13.05.2013

20. Heronlarin yerini alacak Karayel uguja hazir, Zaman, 08.05.2013

21. Turk yapimi §imjek ilk kez havalandi, Sabah, 08.08.2013

22. ABD, Turkiye'nin talebi ile incirlik Ussu'ne 4 iHA konujlandirmij, T24, 22.07.2013

23. Aselsan'dan milli bajari, Milliyet, 28.02.2013

24. TSK siber filo kuruyor, Haber Turk, 22.03.2013

25. Siber teror Kirmizi Kitap'a girdi, Dunya Bulteni, 02.10.2010

26. Ulusal siber ordu kuruluyor!, Sabah, 02.10.2011

27. TSK'da Siber Savunma Komutanligi, Bugun, 11.12.2012

28. Turk Hava Kuvvetleri uzay gucu kuruyor, Time Turk, 20.12.2010

29. Turkiye uzay savajina hazirlaniyor!, Vatan, 23.06.2013

30. Uzayda da iddialiyiz', Sabah, 19.12.2012

31. ‘Yergekimini ajtik, atmosfer dijina gikiyoruz’, Milliyet, 20.06.2013

32. 'Gokturk-3'un firlatilma tarihi belli oldu, Haber7, 10.03.2013

33. "TURKSAT-3USAT" uzaya firlatildi, Yeni Asir, 26.04.2013

34. Uzay maceramizda ilk adim, Sabah, 15.07.2013

35. Turk jetlerinde atom bombasi, Sabah, 01.12.2011

О ВОЗМОЖНОСТИ ТУРЦИИ СОЗДАТЬ СИЛЬНЕЙШИЕ ВВС В РЕГИОНЕ К 2050Г.

Айк Габриелян

Резюме

В статье описывается стремление Турции создать к 2050 году сильнейшие ВВС в регионе, а также шаги, предпринимаемые ею в данном направлении. Дается описание состояния ВВС Турции на данный момент, подвергаются анализу варианты развития, перспективы и факторы влияния ВВС Турции.

138

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.