Научная статья на тему 'ՄԱԹԵՎՈՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ «ՂԱՐԱԲԱՂ-58» ԳԻՏԱՐՇԱՎԸ'

ՄԱԹԵՎՈՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ «ՂԱՐԱԲԱՂ-58» ԳԻՏԱՐՇԱՎԸ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
73
10
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Մաթևոս Մուրադյան / Արցախ / Կոմիտաս / Ռոբերտ Աթայան / բանահավաքչական գործունեություն / «Ղարաբաղ-58» գիտարշավ / արցախյան օրոր / տերցիային օժանդակ հիմքով փռյուգիական ձայնակարգ

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Տիգրանյան Մարիաննա, Սարգսյան Լինդա

Արցախի երաժշտական բանահյուսության գրառման գործընթացում երաժշտագետ-բանահավաք Մաթևոս Հովհաննեսի Մուրադյանի (1911-1987) վաստակն անուրանալի է: Խորհրդային շրջանում կազմակերպած և Մ.Մուրադյանի գլխավորությամբ իրականացված թվով տասը գիտարշավների ընթացքում ձայնագրվել է 1800-ից ավելի ժողովրդական և աշուղական երգ, որոնք այսօր խնամքով պահվում են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Ա.Քոչարյանի անվան ձայնադարանում: Մ.Մուրադյանի գիտարշավների ցանկում հարկ է առանձնացնել «Ղարաբաղ-58»-ը՝ ՀՍՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի կողմից դեպի Արցախ կազմակերպված երաժշտագիտական առաջին պաշտոնական գիտարշավը, որի ընթացքում ձայնագրվեց ընդհանուր թվով 52 երգային ու գործիքային նմուշ: Արցախի երաժշտական ֆոլկլորը մինչ օրս համընդհանուր հավաքագրման և գիտական ուսումնասիրման չի ենթարկվել, թեև տարածաշրջանի հարուստ երաժշտական բանահյուսությունը ժամանակին գրավել է Կոմիտասի, Ս.Դեմուրյանի, Գ.Սյունու, ինչպես նաև Ռ.Աթայանի ուշադրությունը: Աշխատանքի ընթացքում ծառացած խնդիրներից էր ձայնագրված երգերի դժվարընթեռնելիությունը (արցախյան բարբառը), ինչը պայմանավորված էր տվյալ ժամանակաշրջանի (50-ականներ) ձայնագրյալ սարքերի տեխնիկական սահմանափակ հնարավորություններով: Հոդվածում առաջին անգամ ներկայացվել է Մ.Մուրադյանի «Ղարաբաղ-58» գիտարշավից գեղջկական օրորի մի ուշագրավ օրինակ՝ «Ննջիր բալիկս»: Զուգահեռներ անցկացնելով Կոմիտասի («Ձի՛գ տու, քա՛շի») և Ռ.Աթայանի («Ղարաբաղի հորովել») ձայնագրած ավանդական երկրագործական երգերի հետ, ինչպես և համեմատական վերլուծություններ կատարելով այլ երգային օրինակների հետ՝ եկել ենք այն եզրահանգման, որ Արցախի երաժշտական ֆոլկլորն ունի տիպական առանձնահատկություններ, որից մեկը ցածր IV աստիճանի դրսևորումով տերցիային օժանդակ հենակետով փռյուգիական ձայնակարգն է։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

MATEVOS MURADYAN’S SCHOLARLY EXPEDITION «KARABAKH-58»

The contribution of musicologist and folklorist Matevos Muradyan (1911-1987) to the process of collecting and recording the musical folklore of Artsakh is undeniable. During 10 scholarly expeditions, organized in the Soviet period and carried out under the leadership of M. Muradyan, more than 1800 folk and ashugh songs were recorded, which are now carefully stored in the A. Kocharyan Audio Library at NAS RA Institute of Arts. Among M. Muradyan’s expeditions, “Karabakh-58” - the first musicological expedition to Artsakh, organized by the Institute of Arts of the Academy of Sciences of the Armenian SSR - is worth highlighting, during which a total of 52 songs and instrumental samples were recorded. Folk music of Artsakh has not been studied to date, although rich musical folklore of the region once attracted Komitas, S. Demuryan, G. Syuni, as well as R. Atayan. One of the major problems during the work was difficulty understanding the audio material (the Artsakh dialect), which was due to the limited technical capabilities of the recording devices of the period (the 50s)...The contribution of musicologist and folklorist Matevos Muradyan (1911-1987) to the process of collecting and recording the musical folklore of Artsakh is undeniable. During 10 scholarly expeditions, organized in the Soviet period and carried out under the leadership of M. Muradyan, more than 1800 folk and ashugh songs were recorded, which are now carefully stored in the A. Kocharyan Audio Library at NAS RA Institute of Arts. Among M. Muradyan’s expeditions, “Karabakh-58” - the first musicological expedition to Artsakh, organized by the Institute of Arts of the Academy of Sciences of the Armenian SSR - is worth highlighting, during which a total of 52 songs and instrumental samples were recorded. Folk music of Artsakh has not been studied to date, although rich musical folklore of the region once attracted Komitas, S. Demuryan, G. Syuni, as well as R. Atayan. One of the major problems during the work was difficulty understanding the audio material (the Artsakh dialect), which was due to the limited technical capabilities of the recording devices of the period (the 50s). From M. Muradyan’s “Karabakh-58” expedition, a remarkable example of a rustic lullaby “Sleep, my baby” is presented in the article for the first time. Drawing parallels with the traditional peasant songs, recorded by Komitas (“Dzig tu, kashi”) and R. Atayan (“Karabakh Horovel”), as well as conducting comparative analysis with other song examples of the region, we have come to the conclusion that musical folklore of Artsakh possesses distinctive features, one of which is the Phrygian scale with an auxiliary tertian base and lowered 4th degree.

Текст научной работы на тему «ՄԱԹԵՎՈՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ «ՂԱՐԱԲԱՂ-58» ԳԻՏԱՐՇԱՎԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 2(13), 2022

ԱՐՎԵՍՏ, ИСКУССТВО, ART

------------сՆ-------------------

ՄԱԹԵՎՈՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ «ՂԱՐԱԲԱՂ-58» ԳԻՏԱՐՇԱՎԸ*

ՀՏԴ 78.072:398 DOI: 10.52063/25792652-2022.2.13-230

ՄԱՐԻԱՆՆԱ ՏԻԳՐԱՆՅԱՆ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող,

Երևանի պետական կոնսերվատորիայի հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի դասախոս, արվեստագիտության թեկնածու ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն tigranyan. marianna@mail. ru

ԼԻՆԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Երևանի պետական կոնսերվատորիա, երաժշտագիտություն բակալավր երրորդ կուրս, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն linda.sargsvan31@mail. ru

Արցախի երաժշտական բանահյուսության գրառման գործընթացում երաժշտագետ-բանահավաք Մաթևոս Հովհաննեսի Մուրադյանի (1911-1987) վաստակն անուրանալի է: Խորհրդային շրջանում կազմակերպած և

Մ.Մուրադյանի գլխավորությամբ իրականացված թվով տասը գիտարշավների ընթացքում ձայնագրվել է 1800-ից ավելի ժողովրդական և աշուղական երգ, որոնք այսօր խնամքով պահվում են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ԱՔոչարյանի անվան ձայնադարանում: Մ.Մուրադյանի գիտարշավների

ցանկում հարկ է առանձնացնել «Ղարաբաղ-58»-ը' ՀՍՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի կողմից դեպի Արցախ կազմակերպված երաժշտագիտական առաջին պաշտոնական գիտարշավը, որի ընթացքում ձայնագրվեց ընդհանուր թվով 52 երգային ու գործիքային նմուշ: Արցախի երաժշտական ֆոլկլորը մինչ օրս համընդհանուր հավաքագրման և գիտական ուսումնասիրման չի ենթարկվել, թեև տարածաշրջանի հարուստ երաժշտական բանահյուսությունը ժամանակին գրավել է Կոմիտասի, Ս.Դեմուրյանի, Գ.Սյունու, ինչպես նաև Ռ.Աթայանի ուշադրությունը: Աշխատանքի ընթացքում ծառացած խնդիրներից էր ձայնագրված երգերի դժվարընթեռնելիությունը (արցախյան բարբառը), ինչը պայմանավորված էր տվյալ ժամանակաշրջանի (50-ականներ) ձայնագրյալ սարքերի տեխնիկական սահմանափակ հնարավորություններով: Հոդվածում առաջին անգամ ներկայացվել է Մ.Մուրադյանի «Ղարաբաղ-58» գիտարշավից գեղջկական օրորի մի ուշագրավ օրինակ՝ «Ննջիր բալիկս»: Զուգահեռներ անցկացնելով Կոմիտասի («Ձի'գ տու, քա'շի») և Ռ.Աթայանի («Ղարաբաղի հորովել») ձայնագրած ավանդական երկրագործական երգերի հետ, ինչպես և

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 10.07.2022թ.:

է 01.04.2022թ., գրախոսվել'

14.06.2022թ., տպագրության

230

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

համեմատական վերլուծություններ կատարելով այլ երգային օրինակների հետ' եկել ենք այն եզրահանգման, որ Արցախի երաժշտական ֆոլկլորն ունի տիպական առանձնահատկություններ, որից մեկը ցածր IV աստիճանի դրսևորումով տերցիային օժանդակ հենակետով փռյուգիական ձայնակարգն է։

Հիմնաբառեր՝ Մաթևոս Մուրադյան, Արցախ, Կոմիտաս, Ռոբերտ Աթայան, բանահավաքչական գործունեություն, ««Ղարաբաղ-58» գիտարշավ, արցախյան օրոր, տերցիային օժանդակ հիմքով փռյուգիական ձայնակարգ։

Ներածություն

Անվանի երաժշտագետ և բանահավաք, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967), արվեստագիտության դոկտոր (1972) Մաթևոս Մուրադյանն իր անգնահատելի դերն ունի խորհրդահաց երաժշտագիտության կայացման ու զարգացման գործում։ Նա բազմիցս անդրադարձել է հայկական երաժշտական մշակույթի պատմությանն ու հայ մեծանուն գործիչներին, ծավալել է երաժշտական-հասարակական

գործունեություն, գրել է մենագրություններ, հոդվածներ, դրանով իսկ նպաստել հայ երաժշտագիտական մտքի զարգացմանը։ Համագործակցելով մի շարք վաստակաշատ երաժշտագետների հետ՝ Հայաստանի սահմաններում և հանրապետությունից դուրս գտնվող հայաբնակ վայրերում (Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան և այլն) կազմակերպել է գիտարշավներ, ձայնագրել գեղջկական, աշուղական երգարվեստի, ինչպես նաև գործիքային կատարումների հարյուրավոր նմուշներ, որոնց գերակշիռ մասը հրատարակված չէ և պահվում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանում (այսուհետ՝ ԱԻՁ)։ Երաժշտագետի կյանքին, գիտական ու բանահավաքչական աշխատանքներին մինչ օրս ամբողջական անդրադարձ չի կատարվել և մեր հետագա ուսումնասիրությունները միտված են լրացնելու այդ բացը։ Հատուկ ուշադրություն դարձնելով երաժշտագետի բանահավաքչական աշխատանքներին՝ առանձնացրել ենք «Ղարաբաղ-58» գիտարշավը, որն էլ ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը։ Որպես երաժշտական օրինակ՝ նպատակահարմար ենք գտել այդ գիտարշավից զետեղել արցախյան գեղջկական օրորի մի ուշագրավ օրինակ, որը տպագրվում է առաջին անգամ:

Արցախի գեղջկական և ժողովրդապրոֆեսիոնալ երաժշտական արվեստը

Արցախը հայ մշակութային պատմության մեջ իր ուրույն տեղն ունեցող օջախներից մեկն է։ Հարուստ պատմությունն ու գեղատեսիլ բնությունն անտարբեր չեն թողել օտարազգի մշակութային գործիչներին, պատմիչներին, որոնք իրենց հիացմունքի խոսքը հայտնելով՝ ընդգծել են հայ ժողովրդի ինքնատիպ արվեստը։ Լիտվացի ականավոր բանաստեղծ Է.Մեժելայտիսը 1 գրել է. ««Հայերը ոչ մի ընդհանուր բան չունեն մշակութային էպիգոնության հետ. նրանց համար միշտ էլ օտար է եղել ուրիշ մշակույթներին կրկնօրինակելը։ Հայ ժողովուրդը ստեղծում էր միայն բնագրեր» (Մեժելայտիս 7) XIX դարի երկրորդ կեսը հայ մշակույթի ծաղկման

ժամանակաշրջաններից էր, որի ընթացքում հավաքագրվեց և կորստից փրկվեց մինչ այդ բանավոր կերպով փոխանցվող հարուստ բանահյուսությունը և ժողովրդական երգը։ Արցախ աշխարհի ազգագրական նյութերի առաջին հավաքագրումներն իրականացրեցին հենց իրենք՝ արցախցիները՝ անվանի ազգագրագետներ, լեզվա-

1 Էդուարդաս Մեժելայտիս (1919-1977)՝ լիտվացի ականավոր բանաստեղծ, թարգմանիչ և գրող, քաղաքական գործիչ։ Լիտվերեն թարգմանել է Նարեկացու, Քուչակի, Հ. Թումանյանի, Ա. Իսահակյանի, Ե. Չարենցի, Պ. Սևակի ստեղծագործությունները, հայ մշակույթի և գրականության մասին գրել է մի շարք հոդվածներ։ Երեք անգամ այցելել է Հայաստան և համարել այն իր երկրորդ հոգևոր հայրենիքը:

231

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

բաններ, գրականագետներ Խաչիկ վարդապետ Դադյանը , Բահաթրյան եղբայրները , Կ.Մելիք-Շահնազարյանը (Տմբլաչի Խաչան) 1 2 3, որոնց ուսումնասիրությունների զգալի մասը դեռ չի հրապարակվել։ Իրենց աշխատություններում Արցախի բանահյուսությունը ներկաւացրեցրին Մ.Բարխուդարյանը4, Եր.Լալայանը5,

Ստ.Լիսիցյանը6, Ալ.Ղազիյանը7, Լ.Հարությունյանը8, Մ.Գրիգորյան-Սպանդարյանը9 և շատ ուրիշներ:

Արցախի ինքնատիպ երաժշտական ֆոլկլորին ուշադրություն է դարձրել դեռևս Կոմիտասը և դրա վառ օրինակն են վարդապետի գրառած արցախյան երկրագործական երգերը, որոնց թվում են Վարանդա (այժմ՝ Մարտունի) տարածաշրջանի հանրահայտ «Ձխգ տու, քա'շի» հոռովելի տարբերակները։

Անվանի երաժշտագետ, կոմիտասագետ Ռ.Աթայանի 10 կարծիքով՝ Կոմիտասը երբեք չի եղել Արցախում, իսկ երգերի գրառումն իրականացրել է Էջմիածնում և հարակից շրջաններում։ Կոմիտասի գրառած արցախյան երաժշտական ֆոլկլորի նմուշների թվում են նաև ժողովրդական հայտնի պարեղանակներ «Ունաբի»-ն, «Մարալի»-ն, «Շուշիկի»-ն, որոնք հետագայում վարդապետն օգտագործել է սեփական մշակումներում՝ դաշնամուրային «Յոթ պարեր»-ում (Կոմիտաս ԵԺ, 9)։

Արցախի մայրաքաղաք Շուշին հայտնի է եղել որպես «Արևելքի կոնսերվատորիա» և աչքի է ընկել իր ժողովրդապրոֆեսիոնալ արվեստի բարձր վարպետությամբ՝ հայ մշակույթին տալով երաժիշտ-կատարողներ Բալա Մելիքյանին, Ավանես Ավանեսովին, Լևոն Կարախանին, Սեիդ Շուշեցուն ևն։

Մեծ տարածում են ունեցել գուսանների և աշուղների կողմից կազմակերպված նվագարանաշինության, վարպետության անվճար դասավանդումները (Բրուտյան, Ց. 36)։

Ժողովրդապրոսֆեսիոնալ արվեստի կողքին շարունակել է ապրել գեղջկական երգը, որի հավաքման գործում իրենց վաստակն ունեցան արցախցի երաժիշտներ Գրիգոր Սյունին11 և Ստեփան Դեմուրյանը1։ Այդուհանդերձ, համակարգված

1 Դադյան, Խաչիկ. Վարանդայի բանաւոր գրականութիւնից // «Ազգագրական հանդես», գ. XVII, Թիֆլիս 1908, էջ 37-48, գ. XVIII, էջ 25-32, գ. XIX, 1910, էջ 85-89//:

2 Բահաթրյան ընտանիքից Առաքել, Ալեքսանդր և Գրիգոր Բահաթրյանները 1860թ. Շուշի քաղաքում բնակիչներից գրի են առել հեքիաթներ, զրույցներ, անեկդոտներ, խաղիկներ: Այդ գրառումներն ամենահինն են ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում («Հայ ժողովրդական հեքիաթներ» հ. VI, Ե., 1973) /Ղազիյան, Ալվարդ. Արցախ// Հայ ազգագրություն և բանահյուսություն, հ. 15, ՀՍՍՀ գԱ, Երևան 1983, էջ 5/:

Մելիք–Շահնազարյան, Կոստանդին. «Առակներ Ղարաբաղի բարբառով»//«Հանդես ամսօրյա», 1930, էջ 359-360/:

4 Բարխուդարյան, Մակար. Արցախ // Ամարաս, Երևան 2018, էջ 406-420։

5 Լալայան, Երվանդ. Վարանդա//Ազգագրական հանդէս, հ. 3, Թիֆլիս 1898, էջ 17-56։

6 Լիսիցյան, Ստեփան. Լեռնային Ղարաբաղի հայերը // Հայ ազգագրություն և բանահյուսություն, ՀՍՍՀ ԳԱ, Երևան 1981, էջ 68-94։ Лисициан, Степан. Армяне Нагорного Карабаха. Этнографический очерк// Издательство АН АрмССР, Ереван, 1992, - 239 стр.

7 Ղազիյան, Ալվարդ. Արցախ //Հայ ազգագրություն և բանահյուսություն, ՀՍՍՀ ԳԱ, Երևան 1983, էջ 156-164

8 Հարությունյան, Լևոն. Արցախյան ֆոլկլոր, Երևան 1991, էջ 320-325։

9Գրիգորյան - Սպանդարյան, Մարգարիտ. Լեռնային Ղարաբաղի ֆոլկլոր, Երևան 1971,

էջ 5-7։

*- 10

Ռոբերտ Արշակի Աթայան (1915-1994) հայ երաժշտագետ, կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)։ Ուսումնասիրել է հայկական ժողովրդական և միջնադարյան երաժշտությունը, խազային նոտագրությունը, կազմել և խմբագրել Կոմիտասի երկերի ակադեմիական հրատարակությունը, գրել կամերային գործիքային և վոկալ երկեր, մշակել ժողովրդական և գուսանական երգեր, միջնադարյան մեղեդիներ:

11 Գրիգոր Սյունի (Գրիգոր Հովհաննեսի Միրզայան) (1876-1939)՝ հայ կոմպոզիտոր, խմբավար։ Ապրել, ստեղծագործել է Շուշիում, որտեղ կազմակերպել է երգչախումբ և ծավալել

232

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

բանահավաքչական աշխատանքներ Արցախում իրականացվեցին շատ ավելի ուշ' Խորհրդային իշխանության տարիներին:

ՀՍՍՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի դերը Ղարաբաղում իրականացված բանահավաքչական աշխատանքներում

ՀՍՍՀ ԳԱ Արվեստների պատմության և տեսության սեկտորի ստեղծման առաջին իսկ ամիսներից հայ ժողովրդական ստեղծագործության հավաքման և ուսումնասիրման խնդիրը կարևորագույններից էր2: Երաժշտագետների առաջնային նպատակն էր հայ ժողովրդական և աշուղական երաժշտական նմուշների ձայնագրումը։ Բանահավաքչական աշխատանքներ իրականացվեցին Ապարանում (1948), Նոր-Բայազետում (1949), Համշենում (1958) ևն 3։ Առաջին գիտարշավը դեպի Ղարաբաղ, որն այդ ժամանակ Ադրբեջանի ԽՍՀ կազմում էր, իրականացվեց 1958-ին՝ Մ.Մուրադյանի գլխավորությամբ: Մինչ Մ.Մուրադյանի «Ղարաբաղ-58» գիտարշավի կազմակերպումը՝ 1957թ.-ին, Ռ.Աթայանն արդեն իրականացրել էր

ձայնագրություններ Արցախում՝ Մարտակերտ շրջկենտրոնի Նորաթաղ գյուղում և Ստեփանակերտում՝ ձայնագրելով թվով 19 ժողովրդական, աշուղական երգեր և գործիքային մեղեդիներ։ Համեմատելով նշված երկու գիտարշավները՝ կարող ենք փաստել, որ Մ.Մուրադյանին ուղղորդել է Ռ. Աթայանը, քանի որ երկու գիտարշավներում թվով 16 երաժշտական օրինակ գրեթե նույնությամբ կրկնվում են։

Ինքը՝ Ռ.Աթայանը, արմատներով Հադրութի շրջանի Մեծ Թաղեր (Մեծ Թաղլար) գյուղից էր և պատահական չէ, որ Կոմիտասի արցախյան երկրագործական երգերի գրառումները երաժշտագետի հետաքրքրությանն արժանացան4։ Տարիներ անց Ռ. Աթայանը հանդես եկավ վերլուծական հոդվածով, որում համեմատական * 1 2 3 4

համերգային գործունեություն: Ավարտել է Գևորգյան ճեմարանն ու Ս.Պետերբուրգի կոնսերվատորիան: Ուսանելու տարիներին ձեռնամուխ է եղել ժողովրդական երգեր հավաքելու գործին։ Գ.Սյունին 5-6 տարիների ընթացքում հավաքել է 500-ից ավել երգ / Գրիգոր Սյունի. Խմբերգեր։ Գիտական հրատարակություն ըստ բնագրերի, Կազմ. խմբ.՝ Ռ. Աթայան, ՀՀ ԳԱԱ «Գրական հայրենիք» («Հայաստան» հրատ.), Երևան 2013, -372 էջ։

1 Ստեփան Դեմուրյան (1871-1934)՝ երաժշտագետ, խմբավար, կոմպոզիտոր, բանահավաք, մանկավարժ։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (Մ. Երկմալւանի դասարան), Ս.Պետերբուրգի կոնսերվատորիան: Դասավանդել է Շուշիի թեմական և Մարիամյան դպրոցներում: 1907-ին Պետերբուրգում հրատարակել է «Քնար» երգարանը, որը եվրոպական նոտաներով տպագրված ազգային երգերի առաջին ժողովածուներից է (Հայ Ժողովրդական երգեր և նվագարաններ. Ստեփան Դեմուրյան // Մատենաշար, պրակ 9, Կազմ.՝ Ն.Աթանասյան, «Ամրոց գրուպ», Երևան 2013, 120 էջ)։

2 1934-ի փետրվարի 19-ին Երևանում հիմնադրվեց Ռ.Մելիքյանի անվ. երաժշտական գիտահետազոտական կաբինետը (պետական կոնսերվատորիային կից), որը սկսել էր գործել որպես ինքնուրույն հիմնարկ արվեստի վարչության ցանցում: Իր գործունեության տասը տարիների ընթացքում այդ կառույցը կարողացել էր պատրաստել գիտական ուսումնասիրություններ կատարելու համար համապատասխան մասնագետներ, որն էլ Ակադեմիայի համակարգում վերակառուցվեց երաժշտության պատմության և տեսության սեկտորի (Ասատրյան 25)։

3 Հետագայում այդ երաժշտական նմուշները վերծանվել և ընդգրկվել են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի «Հայ ավանդական երաժշտություն» մատենաշարի պրակներում (այսուհետ՝ ՀԱԵ):

4 Ռ.Աթայանի կողմից Արցախում իրականացված գիտարշավները, ենթադրաբար, պաշտոնական բնույթ չեն կրել և եղել են երաժշտագետի սեփական նախաձեռնությունը: Այդ է վկայում Ռ.Աթայանի «Ղարաբաղ-57» գիտարշավի ֆոնդային ձայնագրությունների տուփի համարը, որն արված է հետին թվով և չի համապատասխանում 50-ականներին իրականացված գիտարշավների թվային համարակալմանը (ՀՀ ԳԱԱ ԱԻՁ, Տուփ №544 (653)։

233

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

զուգահեռներ անցկացրեց Կոմիտաս Վարդապետի և իր ձայնագրած հոռովելների միջև1:

Արցախաբնակ երաժշտագետ ու կոմպոզիտոր Սերգեյ Մարկոսյանին հասցեագրած նամակներից մեկում Ռ. Աթայանը գրել է. «...Պետք է աշխատել «դուրս քաշել» հայկական երգեր, ազգային ավանդական երգեր։ Ճիշտ չէ, որ ասում են, թե Ղարաբաղում հայկական ժողովրդական երաժշտություն չկա։ Հիշիր, որ Կոմիտասի «Ձիգ տու, քաշի»-ն կոչվում է «Գութաներգ Վարանդի» (էդպես էլ հայտարարել է իր ծրագրերում, թեև երգի խոսքերը բարբառի տեսակետից մի քիչ տուժել են), իսկ «Դե թոլ արա»-ն կոչվում է «Սայլերգ Ղազախ գավառի»։ Պարտադիր չի, որ հոռովելներ գտնենք, հիմա դա իսկապես դժվար կլինի։ Ամեն տեսակի երգ թող լինի։ Միայն պետք է կարողանալ խորքերից (այսինքն՝ մարդկային հոգու խորքերից) երգեր հանել տալ...» (Մարկոսյան 119)։

Նշենք, որ Ռ. Աթայանի «Ղարաբաղ-57» գիտարշավի նյութերը դեռ ուսումնասիրված չեն, սակայն 2020թ.-ին ամբողջությամբ վերծանվել և նոտային շարվածք են ստացել մեր կողմից, որոնք կհամալրեն Արցախի ավանդական երգարվեստին նվիրված մեր հետագա աշխատանքը:

Մ.Մուրադյանի «Ղարաբաղ-58» գիտարշավը

Մ.Մուրադյանի «Ղարաբաղ-58» գիտարշավը նշանավորվում է որպես Արցախի տարածքում ՀՍՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի պետական ծրագրով անցկացված առաջին երաժշտական բանահավաքչական աշխատանքը։ Նյութերի հավաքագրումը տեղի է ունեցել ոչ միայն այն վայրերում, որտեղ 1957թ.-ին ձայնագրություններ է կատարել Ռ. Աթայանը, այլ նաև Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Մարտունու Ղզլաղա (ներկայումս՝ Բերդաշեն) գյուղերում՝ ձայնագրելով 52 նմուշ։

1. Գովք Ղարաբաղի աղջկան/ աշուղ. սիրային/ Ինքնուս ստեղծ. Մովսիսյան Սերգեյ

2. Իմ հայ ժողովուրդ/ աշուղ. հայրեն./ Մովսիսյան Սերգեյ

3. Ես [ինեի/աշուղ. սիրային/ Մովսիսյան Սերգեյ

4. Ջան Ղարաբաղ/ աշուղ. հայրեն. գովք/ Ինքնուս ստեղծ. Գրիգորյան Միքայել

5. Դեպի ֆեստիվալ/ աշուղ. հայրեն./ Գրիգորյան Միքայել

6. Այգեստանի գեղեցկուհի/ աշուղ. սիրային/ Գրիգորյան Միքայել, կատ.՝ հեղինակը

7. Կոլխոզական պարերգ/ աշուղ. պարերգ/ Մովսիսյան Սերգեյ

8. Ղարաբաղի աղջիկ/ աշուղ. սիրային/ Խոսք.՝Սուրեն Ստեփանյանի, եր.՝ ինքնուս ստեղծ. Սարգիս Խաչատրյանի

9. Մեր կոլխոզում/ աշուղ. հայրեն./ Խոսք.՝Բագրատ Ուլուբաբյանի, եր.՝ ինքնուս ստեղծ. Սարգիս Խաչատրյանի

10. Ղարաբաղի յարի (դուդուկ)/ գործիք. պարեղանակ/ ՀԱԵ I / ^7/Բեյբութ Չթչյան/

11. Բայաթի-Շիրազ (դուդուկ)/ գործիք. մուղամ/ Բեյբութ Չթչյան

12. Տասնչորս (դուդուկ)/ գործիք. պարեղ./ ՀԱԵ I / N28/ Բեյբեութ Չթչյան

13. Տերտեր, միրուքդ խուզիր (դուդուկ)/գործիք. կատակերգ/ՀԱԵ I/ ^9/Բեյբութ Չթչյան

14. Երգիծական երգ/ Կատակերգ/ Պողոսյան Մովսես

15. Քեչի մամասի/Այծապտուկ/ անորակ ձայնագրությւոն/

16. Ստիրական երգ/Կատակերգ/ Բեյբութ Չթչյան

1 Աթայան, Ռոբերտ. Դարաբաղյան Հոռովելները Կոմիտասի գրառումներում// «Սովետական Հայաստան», Երևան 1976, էջ 29-30։

234

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

17. Քյասմա Ղարաբաղի (դուդուկ)/ գործիք, կատակ պար/ ՀԱԵ I / N30/ Բեյբութ Չթչյան

18. Ռանչպար Ռոզա /Վարդպար/(դուդուկ)/գործիք. պարեղ. / ՀԱԵ I /N31/ Բեյբութ Չթչյան

19. Ղարաբաղի կոխ պար (դուդուկ)/ գործիք. պարեղ./ ՀԱԵ11 / N67/ Բեյբութ Չթչյան

20. Փահլևանի (դուդուկ)/ գործիք. պարեղ./ ՀԱԵ I /N32/ Բեյբութ Չթչյան

21. Նազանի (դուդուկ)/գործիք. պարեղ./ՀԱԵ I / N 33/ Բեյբութ Չթչյան

22. Պարզաղբյուր/քնար. սիրային/ Բագրատ Սաթյան

23. Ննջիր, բալիկս/ օրոր/ Բագրատ Սաթյան

24. Մենք սիրտ արինք/ քնար. սիրային/ Բագրատ Սաթյան

25. Սահարի (զուռնա)/ծիսական հարսան./ Բեյբութ Չթչյան

26. Նաղարախանա (զուռնա)/գործիք. մուղամ/ Բեյբութ Չթչյան

27. Ղարաբաղի կանանցի շուրջպար (դուդուկ)/գործիք. պարեղ./ՀԱԵ I / N 34/ Շուրա Չթչյան

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

28. Նաղարախանա/գործիք. մուղամ/ Բեյբութ Չթչյան

29. Գյոզալլամա (ադրբեջաներեն)/աշուղ. վեպ աշուղ Սարգսի մասին/ Առուստամյան Իվան

30. Լաչառլամա (ադրբեջաներեն)/աշուղ.վեպ աշուղ Սարգսի մասին/ Առուստամյան Իվան

31. Ջանսատտամա (ադրբեջաներեն)/աշուղ.վեպ աշուղ Սարգսի մասին/ Առուստամյան Իվնա

32. Աղաչանք (ադրբեջ.և հայերեն)/ աշուղ.վեպ աշուղ Սարգսի մասին/ Առուստամյան Իվան

33. Ղարաբաղի հոռովել/աշխատ. գութան/ՀԱԵ IV /N 2/ Առուստամյան Իվան

34. Լալա (զուռնա)/գործիք. պարեղ./ՀԱԵ I / N35/ Աբրահամյան Ալեքսան (I զուռնա), Սողոմոնյան Ռուբեն (II զուռնա), Մարտիրոսյան Հայրապետ (դուդուկ)

35. Ղարսի (զուռնա)/գործիք. պարեղ./ՀԱԵ I/ N 36/ Աբրահամյան Ալեքսան, Սողոմոնյան Ռուբեն, Մարտիրոսյան Հայրապետ

36. Լեզգահանգի (զուռնա)/գործիք. պարեղ./ ՀԱԵ I / N 37/ Աբրահամյան Ալեքսան, Սողոմոնյան Ռուբեն, Մարտիրոսյան Հայրապետ

37. Շախշախի (թառ)/գործիք. պարեղ. /ՀԱԵ I / N38/ Մովսիսյան Սերգեյ

38. Դերբենտի (թառ)/գործիք. պարեղ./ ՀԱԵ I / N38/ Մովսիսյան Սերգեյ

39. Հե՛յ հուրում (թառ)/պարերգ/ Մովսիսյան Սերգեյ

40. Աքըշ, աքըշ (թառ)/ օրոր/ Մովսիսյան Սերգեյ

41. Կոլխոզական/աշուղ. գովք/ Խոսք և եր.՝Մովսիսյան Սերգեյ

42. Ահա դարձյալ քեզ հիշեցի/աշուղ. քնար սիրային/Խոսք և եր.՝ Մովսիսյան Սերգեյ

43. Տերտեր, միրուքդ խուզիր (թառ)/Կատակերգ/ Նիկողոսյան Փառանձեմ, թառով նվագ.է՝ Բաղրամյան Զինավարը

44. Լուսարչայ (թառ-դհոլ)/գործիք. պարեղ./ՀԱԵ I / N40/ Բաղրամյան Զինավար

45. Մայիս (թառ-դհոլ)/գործիք. պարեղ. ՀԱԵ I / N41/ Բաղրամյան Զինավար

46. Կարոտ/աշուղ. քնար./Խոսք՝ Աբգար Դանիեյյանի, եր.՝ Սահակ Մխիթարյանի

47. Դեպի ֆեստիվալ/ աշուղ. գովք/ Խոսք՝ Սամսոն Գալստյանի, եր.՝ Սահակ Մխիթարյանի

48. Օղակավարին/աշուղ.գովք/ Խոսք՝ Աբգար Դանիեյյանի, եր.՝ Սահակ Մխիթարյանի

49. Մեր շրջանում/ աշուղ. հայրեն. գովք. զուգերգ/Խոսք՝ Սամսոն Գալստյանի, եր.՝ Սահակ Մխիթարյանի

235

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

50. Ղարաբաղի հոռովել/ աշխատ, գութաներգ/ ՀԱԵ IV/N 14/ Սարգիս Աթաբեկյան

51. Ա՜խ, վա՜խ, ինչ անբախտն եմ ես/աշուղ. քնար. սիրային/ Խոսք' Սերգեյ Մովսիսյան, եր.' ժողովրդական

52. Ով իմ սոխակ/աշուղ. քնար. սիրային/ Խոսք և եր.' Մովսիսյան Սերգեյի: Գիտարշավի նյութերն ամբողջությամբ վերծանել է Մ.Մուրադյանի որդին՝ Աշոտ

Մուրադյանը ր1981թ.-ին, որից հետագայում 18 նմուշ լույս է տեսել «ՀԱԵ» I, II և IV պրակներում։ Ցավոք, ո՜չ Մաթևոսի, ո՜չ էլ Աշոտ Մուրադյանների արխիվներում անհրաժեշտ տեղեկություններ՝ կապված գիտարշավի, վերծանման ընթացքի, ինչպես և որոշ երաժշտական համարների բարբառային տեքստերի ստուգաբանումների հետ, մենք չգտանք1 2։ Մ.Մուրադյանի գիտարշավում առանձնահատուկ տեղ են գրավում գործիքային կատարումները: Ուշագրավ են Սահարու3՝ Արցախում տարածում գտած գործիքային մուղամների, պարերգերի, կատակերգերի, աշուղական սիրերգերի ու վիպերգերի ձայնագրությունները: Գիտարշավի նյութերում առկա են նաև

երկրագործական երգերի օրինակներ, որոնց առիթ ենք ունեցել անդրադառնալու 4։ Մ.Մուրադյանի, ինչպես և Ռ.Աթայանի ձայնագրություններում հանդիպում ենք խորհրդային ժամանակաշրջանում՝ 1950-ական թթ.-ին մեծ տարածում ստացած զանգվածային երգի (массовая песня) մի շարք օրինակների, որոնցում առանձնակի շեշտվում էր գյուղացու կյանքում համատեղ տնտեսության՝ կոլտնտեսության դրական դերը:

Արցախյան օրոր

Մ.Մուրադյանի «Ղարաբաղ-58» գիտարշավի գողտրիկ նմուշներից է «Ննջիր բալիկս» օրորոցայինը, որը հրապարակվում է առաջին անգամ։ Երաժշտական օրինակի ընտրությունը պայմանավորված է տվյալ տարածաշրջանին բնորոշ տիպական երգամտածողության առանձնահատկություններով:

Ժողովրդական երգաստեղծության մեջ օրորները հայտնի են նաև րուրի, հայրուր, նեննի, լուրիկ և այլ անվանումներով։ Դրանք կարող են լինել ինչպես բարձր գեղարվեստականություն արտահայտող նմուշներ, այնպես էլ մի քանի վանկի և մեղեդու շարունակական կրկնություն։ Մասնագետների մի մասն այս ժանրը դասում է առտնին՝ կանացի աշխատանքային երգերի շարքին՝ հիմնավորելով, որ կինը երեխային քնեցնում է նույն անհրաժեշտությամբ, ինչպես կատարում է տնային մյուս պարտականությունները (կաթ կթել, բուրդ գզել, սանդ ծեծել, թել մանել ևն), որն էլ իր առօրյա աշխատանքների մի մասն է կազմել (Ա.Պատմագրյան, Մ.Մանուկյան, Մ.Բրուտյան): Կոմիտաս Վարդապետն օրորները դիտարկել է և՜ որպես առտնին, և՜ որպես քնարական երգեր (Կոմիտաս, 2000, 171)՝ դրանք անվանելով «բնութեան յերգեր» և բնութագրել որպես «ամենագունագեղ ու հետաքրքրականները»

1 Աշոտ Մաթևոսի Մուրադյան (1955-2003)՝ դաշնակահար, երաժշտագետ, բանահավաք: Սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվ. միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում (1962-1973), ուսումը շարունակել է Կոմիտասի անվ. կոնսերվատորիայում (1973-1978), աշխատել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնում որպես գիտաշխատող և ԵՊԿ-ում՝ որպես նվագակցող: Ա.Մուրադյանը մասնակցել է մի շարք գիտարշավների (Արտաշատ, Լոռի, Աբխազիա, Դոնի-Ռոստով, Երևան), իսկ նրա նոտային վերծանությունները հրատարակվել են ՀԱԵ մատենաշարի հատորներում:

2 Տե՜ս. ՀՀ ԳԱԱ Արվեստի Ինստիտուտ Ա. Քոչարյանի ձայնադարան:

3 Սահարի՝ հարսանեկան առավոտյան նվագ, որը հնչում է ծեսի որոշակի արարողությունների ընթացքում՝ հարսանեկան կանչ, «Մսամորթ», հարսանիքի լուսաբացին՝ որպես եզրափակիչ նվագ ևն. (Երնջակյան, Պիկիչյան, 13-14):

4 Տիգրանյան, Մարիաննա, Սարգսյան, Լինդա. Արցախյան հոռովելներ//

Արվեստագիտական հանդես, 2 (6), ՀՀ ԳԱԱ «Գիտություն», Երևան 2021, էջ 123-134:

236

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

(Կոմիտաս,1905, №65, 66): Այդուհանդերձ, օրորներն առանձնանում են երաժշտական լեզվի ոճական ուրույն երգամտածողությամբ և արդի երաժշտագիտության մեջ դիտարկվում որպես առանձին և ինքնուրույն ժանր: Օրորների որոշ տեսակներ սերտ

առնչություններ ունեն հայ ժողովրդական երգաստեղծության այլ ժանրերի հետ՝ անտունիների, պատմական երգերի, որոնցում մայրն իր վշտով ու ցավով կիսվում է զավակի հետ։ Ինչպես նշել է երաժշտագետ Մարգարիտ Բրուտյանը. «Օրորներում այլ թեմաների հանդես գալը բացատրվում է երկու կերպ. երեխային օրորելիս տնային բազմազան հոգսերից ազատ կինը ընկնում է հիշողությունների գիրկն և երգով արտահայտում իրեն հուզող զգացմունքները, կամ օրորի միջոցով նա կրած տառապանքների ու տանջանքների, կորցրած հարազատների համար ատելության ու վրեժխնդրության հրդեհ է բորբոքում, փոխանցում սերունդներին ողբերգական անցյալը, արթնացնում փոքրիկի սրտում հերոսական ոգի, ազգային արժանապատվության զգացում» (Բրուտյան, Մ. 197)։ Ժողովրդական օրորները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի. ա) հանպատրաստից ստեղծվող և տվյալ պահին կատարվող, որոնք զարգանում են տերցիա-կվարտա ինտերվալային սահմանափակ ձայնածավալի սահմանում, պարզունակ փոքր կրկնվող մոտիվով, որոնք ժողովուրդն անվանել է «րուրրիներ» կամ «լուրիկներ» և բ) ինքնատիպ ու հարուստ մեղեդային պատկերով, մեծ ձայնածավալով, բարդ մետրառիթմական նկարագրով և բարձր գեղարվեստական արժեքով օրորներ: Երկրորդ խմբի վառ օրինակ է Կոմիտասի ձայնագրած «Ակնա օրոր»-ը:

ՆՆՋԻՐ ԲԱԼԻԿՍ

Որպես կանոն, օրորների բանաստեղծական տեքստը հագեցած է բնության հրաշալիքների, ծառ ու ծաղկունքի, կենդանիների հետ փաղաքշական համեմատություններով: Ներկայացված օրինակում մայրն իր սիրասուն զավակին նմանեցնում է անուշաբույր վարդի և մանուշակի։ «Ննջիր բալիկս» օրորի երաժշտական լեզուն բարդ է, հարուստ, սեպտիմա ձայնածավալով (A-b-c-des-e-f-g)։ Մեղեդու միջին շարժումն ապահովում են ութերորդականները, թեև հանդիպում են

237

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

տասնվեցերրորդական և կետագծային ռիթմական պատկերներ, զարգանում է տերցիային հիմք ունեցող փռյուգիական միաձայնակարգում (Թագակչյան 124): Յուրահատուկ հմայք են օրորին հաղորդում IV աստիճանի բնական (d) և ցածր (des) հաջորդումները։ Այստեղ IV աստիճանի իջեցումը պայմանավորված է հարևան III աստիճանի կայունությամբ։ Նմանատիպ երևույթի կարելի է հանդիպել Ակնի երգերում, երբ կվարտային օժանդակ հենակետով էոլական ձայնակարգում իջնում է V-ը և հարևան VI աստիճանի հետ կազմում մեծացրած սեկունդա1։ «Ննջիր բալիկս» օրորում IV աստիճանի իջեցման հետևանքով V աստիճանի զուգակցությամբ առաջանում է մեծացրած սեկունդա, որն էլ օրորին տալիս է հարմոնիկ երանգ։

» լ- - -

T մծց.2

Ինչպես նշել է ականավոր երաժշտագետ Ք. Քուշնարյանը. «Տերցիային օժանդակ հենքով փռյուգիական լադը հայկական մոնոդիկ երաժշտության ամենահին համակարգերից մեկն է: Այն օգտագործվում է իր բոլոր ճյուղերում: Ցուցաբերելով մեծ դիմացկունություն՝ հետագա դարերի ընթացքում այն թափանցել է հայկական մոնոդիայի բոլոր շերտերը» (Кушнарян 424-425)։

Եզրակացություն

Անվանի երաժշտագետների կողմից Արցախ աշխարհում իրականացված ֆոլկլորային նմուշների հավաքագրումը հնարավորություն է տալիս տվյալ տարածաշրջանի երաժշտական մտածողության մասին որոշակի պատկերացում կազմել։ Այդ գործընթացում իր կարևոր դերն ունի Մ.Մուրադյանի իրականացրած «Ղարաբաղ-58» գիտարշավը։ Արդի ֆոլկլորագիտության առջև դրված մի շարք խնդիրներից առաջնայինը երաժշտական բարբառագիտության հարցն է, որը խորքային ու բազմակողմանի ուսումնասիրման կարիք ունի: Պատմական Հայաստանի յուրաքանչյուր շրջան, բացի լեզվական ճյուղավորումից, այսինքն՝ տեղական բարբառից, ունի նաև երաժշտական մտածողության ինքնատիպ դրսևորումներ, որը երաժշտագիտության մեջ ընդունված է անվանել երաժշտական բարբառագիտություն: Այդպես՝ Վասպուրականի երգարվեստում հաճախ է հանդիպում դորիական՝ բարձր VI աստիճանով, Մուշ-Սասունում՝ ցածր II-ով, Ակնում՝ կվարտային օժանդակ հենակետով և V ցածր աստիճանով էոլական ձայնակարգերը և այլն: Մեր ուսումնասիրությունները փաստում են, որ Արցախի գեղջկական երգամտածողությանը շատ հարազատ է տերցիային հիմքով փռյուգիական միաձայնակարգ կառույցը, որտեղ IV աստիճանի իջեցումը պայմանավորված է III աստիճանի օժանդակ հենակետ լինելու կայունությամբ, որի արդյունքում IV և V աստիճանների միջև առաջացած մեծացրած սեկունդան հարմոնիկ երանգ է տալիս։ Այդ երևույթը նկատելի է ինչպես վերը նշված օրորոցային երգում, այնպես էլ Կոմիտասի, Ռ.Աթայանի և Մ.Մուրադյանի կողմից ձայնագրված արցախյան հոռովելներում, ինչը, անկախ ժանրային պատկանելությունից, թույլ է տալիս մատնանշել որպես տվյալ տարածաշրջանի երգամտածողությանը բնորոշ տիպական առանձնահատկություն:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Ասատրյան, Աննա. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ -50-, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան 2010, -396 էջ։

1 Թումաճան, Միհրան. «Հայրենի երգ ու բան», հատոր 2, Երևան 1983, №№ 98, 99, էջ 134-135։

238

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

2. Բրուտյան, Մարգարիտ. Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործություն, «Ամրոց գրուպ», Երևան 2003, -256 էջ:

3. Բրուտյան, Ցիցիլիա. Արցախյան ոգին երաժշտութայն ծիրի մեջ, «Ամրոց գրուպ», Տիգրան Մեծ, Երևան 2000, -314 էջ։

4. Երնջակյան, Լիլիթ, Պիկիչյան, Հռիփսիմե. Հիմն արևին «Սահարին» հայ երաժշտական մշակույթում, «Գիտություն» հրատ., ՀՀ ԳԱԱ Արվեստի ինսիտուտ, Երևան 1988, -116 էջ։

5. Թագակչյան, Զավեն. Հայ երկրագործի աշխատանքային երգեր (Հայ ավանդական երաժշտություն, մատենաշար, Պրակ 4), «Ամրոց գրուպ», Երևան 2009, -128 էջ։

6. Կոմիտաս. Երկերի ժողովածու, հ.6, Խմբ.՝ Աթայան, Ռոբերտ. Դաշնամուրային ստեղծագործություններ, «Սովետական գրող», Երևան 1982, -238 էջ։

7. Կոմիտաս. Հայ ժողովրդական եւ եկեղեցական երգերը, «Մշակ», Թիֆլիս 1905, №№ 65 և 66։

8. Կոմիտաս, Երկերի ժողովածու, հ. 10, Կազմ., խմբ.՝ Ռ.Աթայան, ՀՀ ԳԱԱ, Երևան 2000, -214 էջ:

9. Մարկոսյան, Սերգեյ. Արցախյան դեմքեր և դեպքեր, «Արդրուք», Երևան 2012, -552 էջ։

10. Մեժելայտիս, Էդուարդաս. Իմ կրկնակի Արարատ, «Գասպրինտ» հրատ., Երևան 2013, -276 էջ։

11. Кушнарян, Христофор. Вопросы истории и теории армянской монодической музыки. Ленинград, Гос.муз.изд-во, АН АССР, 1958, - 625 с.

WORKS CITED

1. Asatryan, Anna. HH GAA Arvesti insitut -50-, [NAS RA Art Institute -50-], HH GAA «Gitutyun» hrat., Erevan 2010։

2. Brutyan, Margarit. Hay zhoghovrdkan erazhshtakan steghcagortsutyun, [Armenian Folk Music], «Amroc grup», Erevan 2003, -256 ej:

3. Brutyan, Cicilia. Arcakhyan vogin hay erazhshtutyan ciri mej, [The Artsakh Spirit in the Field of Music] «Amroc grup», Erevan 2000:

4. Yernjakian, Lilith, Pikichian, Hripsime. Himn arevin «Saharin» hay erajshtakan mshakuytum [Hymn to the Sun «Sahari» in Armenian Music], «Gitutyun» hrat., HH GAA Arvesti insitut, Erevan 1988, -116 ej:

5. Tagakhchyan, Zaven. Hay erkragortsi ashkhatanqayin erger (Hay avandakan erajshtutyun, matenashar, Prak 4), [Working Songs of the Armenian Tiller (Armenian Traditional Music, Series, Issue 4)], «Amroc grup», Erevan 2009, -128 ej:

6. Komitas. Erkeri zhoghovatsu № 6։ Khmbagir Atayan, Robert. Dashnamurayin steghcagorcutyunner, [Collection of Works № 6], «Sovetakan grokh», Erevan 1982:

7. Komitas. Hay zhoghovrdakan ev ekeghecakan ergern [Armenian folk and church songs], «Mshak», Tiflis, 1905, №№ 65 ev 66:

8. Markosyan, Sergey. Artsakhyan demker ev depker [Artsakh Faces and Cases], «Ardruk», Erevan 2012, -552 ej:

9. Meghelatis, Eduardes. Im krknaki Ararat [My Double Ararat], «Gasprint» hrat., Erevan 2013, -276 ej:

10. Kritsapor, Kushnaryan. Voprosi istori I teori armyanskoe monodicheskoe muziki [Issues of History and Theory of Armenian Monadic Music] Leningrad, Gos. Muz. Izd-vo, AN ASSR, 1958, -625 P.

239

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

MATEVOS MURADYAN’S SCHOLARLY EXPEDITION «KARABAKH-58»

MARIANNA TIGRANYAN

National Academy of Sciences, Art Institute Yerevan State Conservatory, Chair of Musical Folklore of Armenia, Senior Researcher, Ph.D. in Arts,

Yerevan, the Republic of Armenia

LINDA SARGSYAN

Yerevan State Conservatory, musicology, bachelor, third course,

Yerevan, the Republic of Armenia

The contribution of musicologist and folklorist Matevos Muradyan (1911-1987) to the process of collecting and recording the musical folklore of Artsakh is undeniable. During 10 scholarly expeditions, organized in the Soviet period and carried out under the leadership of M. Muradyan, more than 1800 folk and ashugh songs were recorded, which are now carefully stored in the A. Kocharyan Audio Library at NAS RA Institute of Arts. Among M. Muradyan’s expeditions, “Karabakh-58” - the first musicological expedition to Artsakh, organized by the Institute of Arts of the Academy of Sciences of the Armenian SSR – is worth highlighting, during which a total of 52 songs and instrumental samples were recorded. Folk music of Artsakh has not been studied to date, although rich musical folklore of the region once attracted Komitas, S. Demuryan, G. Syuni, as well as R. Atayan. One of the major problems during the work was difficulty understanding the audio material (the Artsakh dialect), which was due to the limited technical capabilities of the recording devices of the period (the 50s). From M. Muradyan’s “Karabakh-58” expedition, a remarkable example of a rustic lullaby “Sleep, my baby” is presented in the article for the first time. Drawing parallels with the traditional peasant songs, recorded by Komitas (“Dzig tu, kashi”) and R. Atayan (“Karabakh Horovel”), as well as conducting comparative analysis with other song examples of the region, we have come to the conclusion that musical folklore of Artsakh possesses distinctive features, one of which is the Phrygian scale with an auxiliary tertian base and lowered 4th degree.

Keywords: Matevos Muradyan, Artsakh, Komitas, Robert Atayan, collecting folklore material, “Karabakh-58” scholarly expedition, Artsakh lullaby, Phrygian scale with an auxiliary tertian base.

НАУЧНАЯ ЭКСПКЕДИЦИЯ МАТЕВОСА МУРАДЯНА «КАРАБАХ-58»

МАРИАННА ТИГРАНЯН

старший научный сотрудник института искусств НАН РА, преподаватель Армянской музыкальной фольклористики Ереванской государственной консерватории, кандидат искусствоведения, г. Ереван, Республика Армения

ЛИНДА САРГСЯН

студентка третьего курса Ереванской государственной консерватории, г. Ереван, Республика Армения

240

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

Вклад музыковеда Матевоса Оганесовича Мурадяна (1911-1987) в процесс собирания музыкального фольклора Арцаха бесспорен. В ходе десяти научных экспедиций, организованных в советский период и проводившихся под его руководством, было записано свыше 1800 фольклорных и ашугских песен, которые сейчас бережно хранятся в фонотеке им. А. Кочаряна Института искусств НАН РА. Среди научных экспедиций М. Мурадяна стоит выделить «Карабах-58» — первая музыковедческая научная экспедиция в Арцахе, организованная Институтом искусств Академии наук Армянской ССР, в ходе которой было записано 52 песенно-инструментальных образца. Народная музыка Арцаха до настоящего времени специалистами не изучена, хотя богатый музыкальный фольклор края в свое время привлекал внимание Комитаса, С. Демуряна, Г. Сюни, а также Р. Атаяна. Одной из основных задач, возникших в ходе работ, была точная расшифровка звучащего материала (арцахский диалект), обусловленная ограниченными техническими возможностями записывающих устройств данного периода (50-е гг.). Из экспедиции М.Мурадяна «Карабах-58», в качестве музыкального примера, впервые нами представлен замечательный образец народной колыбельной «Усни, малыш». Проводя параллели с традиционными земледельческими песнями, записанными Комитасом («(Принатужься)Тужься, тяни») и Р. Атаяном («Юровел Карабаха»), а также сравнительный анализ с другими песенными образцами этого региона, мы пришли к выводу о том, что музыкальный фольклор Арцаха имеет типовые особенности, одной из которых является фригийский лад с побочной терцовой основой и пониженной IV ступенью.

Ключевые слова։ Матевос Мурадян, Арцах, Комитас, Роберт Атаян, фольклорная деятельность, научная экспедиция «Карабах-58», арцахская колыбельная, фригийский лад с побочной терцовой основой.

241

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.