Научная статья на тему 'ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 1500-ԱՄՅԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ'

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 1500-ԱՄՅԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
46
27
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Վաչագան Բարեպաշտ / Աղվեն / Կանոնական սահմանադրություն / Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետություն / Սահմանադրական հանձնաժողով / սահմանադրություն / սահմանադրական հանրաքվե

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Հարությունյան Ավետիք

Հոդվածի նպատակն է ներկայացնել Արցախի Հանրապետության Սահմանադրությունների և դրանց պատմական նախատիպերի ընդունման 1500-ամյա պատմությունը։Հետազոտությունն արդիական է նրանով, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության դեռևս չլուծված պայման-ներում անհրաժեշտ է հայ և օտարերկրյա մասնագետներին ներկայացնել Արցախի՝ նաև պետաիրավական առումով հայկական լինելու անվիճարկելի փաստը։ Նպատակին հասնելու համար մեր առջև դրել ենք հետևյալ խնդիրները՝ արխիվային փաստաթղթերի և գիտական նյութերի հիման վրա ուսումնասիրելV դարից մինչև մեր օրերն Արցախում ընդունված Սահմանադրությունների և դրանց նախատիպերի պատմությունը։ Հետազոտության ընթացքում օգտագործված մի շարք փաստաթղթեր առաջին անգամ են դրվում գիտական շրջանառության մեջ: Հետազոտության ընթացքում կիրառվել են անալիզի, սինթեզի, ինդուկցիայի, դեդուկցիայի և պատմահամեմատական մեթոդները: Հետազոտության շրջանակներում կատարված հիմնական եզրահանգումն այն է, որթե´ 1500 տարի առաջ, թե´ հիմա արցախցիները սովոր են ինչպես հասարակական, այնպես էլ պետության հետ հարաբերությունները կառուցել համընդունելի կանոնների կամ նորմերի հիման վրա. եթե մեկուկես հազարամյակ առաջ այն ուներ կանոնական բնույթ, ապա մեր օրերում այն հիմնականում իրավական նորմերով է կարգավորվում: Չնայած այն հանգամանքին, որ 1991 թ. սեպտեմբերի 2-ին անկախ պետության հռչակմամբ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ պատերազմ սկսեց, և երկիրը կանգնած էր գոյաբանական լուրջ խնդիրների առաջ, այնուհանդերձ քայլեր են ձեռնարկվել Սահմանադրության մշակման աշխատանքներ սկսելու ուղղությամբ: Ինչպես 2006 թ., այնպես էլ 2017 թ. Արցախի Հանրապետության Սահմանադրությունն աչքի են ընկնում արժեբանական ծանրաբեռնվածութ-յամբ, որը կարող է պարարտ հիմք հանդիսանալ երկրում սահմանադրա-կանության զարգացման գործում: Սրան զուգահեռ պետք է արձանագրել, որ Սահմանադրության փաստացի առկայությունն ինքնին դեռևս որևէ հարց չի լուծում, քանի դեռ օրենսդրությունն ամբողջապես չի համապատասխանում Սահմանադրությանը, սահմանադրական արժեքները չեն կազմում օրենսդրության միջուկը, իսկ իրավակիրառական պրակտիկան հիմնված չէ Սահմանադրության և դրա արժեքային համակարգի հաշվառմամբ ստեղծված օրենսդրության անշեղ կատարման վրա:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Похожие темы научных работ по истории и археологии , автор научной работы — Հարությունյան Ավետիք

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

1500-YEAR HISTORY OF THE ADOPTION OF CONSTITUTIONS IN ARTSAKH

The purpose of the article is to present the 1500-year history of the adoption of the Constitutions of the Republic of Artsakh and their historical prototypes. The study is relevant because in the still unresolved conditions of the Karabakh-Azerbaijani conflict, it is necessary to present to Armenian and foreign specialists the indisputable fact that Artsakh is also Armenian in state and legal terms. To achieve this goal, the following task was set: to study the history of constitutions and their prototypes adopted in Artsakh from the 5th century to the present day on the basis of archival documents and scientific materials. Analysis, synthesis, induction, deduction and historical-comparative methods were used in the course of the study. A number of documents used in the course of the study are introduced into scientific circulation for the first time. The main conclusion made within the framework of the study is that both 1500 years ago and now the people of Artsakh used to build relations with both society and the state on the basis of generally accepted rules or norms; if a millennium and a half ago they were canonical in nature, today these relations are mainly regulated by legal norms...The purpose of the article is to present the 1500-year history of the adoption of the Constitutions of the Republic of Artsakh and their historical prototypes. The study is relevant because in the still unresolved conditions of the Karabakh-Azerbaijani conflict, it is necessary to present to Armenian and foreign specialists the indisputable fact that Artsakh is also Armenian in state and legal terms. To achieve this goal, the following task was set: to study the history of constitutions and their prototypes adopted in Artsakh from the 5th century to the present day on the basis of archival documents and scientific materials. Analysis, synthesis, induction, deduction and historical-comparative methods were used in the course of the study. A number of documents used in the course of the study are introduced into scientific circulation for the first time. The main conclusion made within the framework of the study is that both 1500 years ago and now the people of Artsakh used to build relations with both society and the state on the basis of generally accepted rules or norms; if a millennium and a half ago they were canonical in nature, today these relations are mainly regulated by legal norms. Despite the fact that on September 2, 1991, with the proclamation of an independent state, Azerbaijan launched a war against the Nagorno-Karabakh Republic, and the country was facing serious ontological problems, nevertheless, steps were taken to begin work on drafting the Constitution. Both in 2006 and in 2017, the Constitution of the Republic of Artsakh stands out with a value load, which can become a productive basis for the development of constitutionalism in the country. At the same time, it should be stated that the actual existence of the Constitution does not solve any issue yet, since the legislation does not fully comply with the Constitution, constitutional values do not form the core of legislation, and law enforcement practice is not based on strict enforcement of legislation created considering the Constitution and its system of values.

Текст научной работы на тему «ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 1500-ԱՄՅԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 1(12), 2022

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, JURISPRUDENCE, ЮРИСПРУДЕНЦИЯ

---------------------------------

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 1500-ԱՄՅԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ* * 1

ՀՏԴ 342.4 DOI: 10.52063/25792652-2022.1.12-10

ԱՎԵՏԻՔ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) հիմնադիր նախագահ,

«Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր,

ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար (2016 թ.), իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ք. Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն avetig.hh&gmail. com

Հոդվածի նպատակն է ներկայացնել Արցախի Հանրապետության Սահմանադրությունների և դրանց պատմական նախատիպերի ընդունման 1500-ամյա պատմությունը։ Հետազոտությունն արդիական է նրանով, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության դեռևս չլուծված պայմաններում անհրաժեշտ է հայ և օտարերկրյա մասնագետներին ներկայացնել Արցախի՝ նաև պետաիրավական առումով հայկական լինելու անվիճարկելի փաստը։

Նպատակին հասնելու համար մեր առջև դրել ենք հետևյալ խնդիրները՝ արխիվային փաստաթղթերի և գիտական նյութերի հիման վրա ուսումնասիրել V դարից մինչև մեր օրերն Արցախում ընդունված Սահմանադրությունների և դրանց նախատիպերի պատմությունը։ Հետազոտության ընթացքում օգտագործված մի շարք փաստաթղթեր առաջին անգամ են դրվում գիտական շրջանառության մեջ:

Հետազոտության ընթացքում կիրառվել են անալիզի, սինթեզի, ինդուկցիայի, դեդուկցիայի և պատմահամեմատական մեթոդները:

Հետազոտության շրջանակներում կատարված հիմնական եզրահանգումն այն է, որ թե' 1500 տարի առաջ, թե' հիմա արցախցիները սովոր են ինչպես հասարակական, այնպես էլ պետության հետ հարաբերությունները կառուցել համընդունելի կանոնների կամ նորմերի հիման վրա. եթե մեկուկես հազարամյակ առաջ այն ուներ կանոնական բնույթ, ապա մեր օրերում այն հիմնականում իրավական նորմերով է կարգավորվում: Չնայած այն հանգամանքին, որ 1991 թ. սեպտեմբերի 2-ին անկախ պետության հռչակմամբ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

* Հոդվածը ներկայացվել է 03.03.2022 թ., գրախոսվել' 23.03.2022 թ., տպագրության ընդունվել' 10.04.2022 թ.:

1 Հետազոտությունն իրականացվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությամբ՝ SCS20-009 գիտական թեմայի շրջանակներում:

10

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

դեմ պատերազմ սկսեց, և երկիրը կանգնած էր գոյաբանական լուրջ խնդիրների առաջ, այնուհանդերձ քայլեր են ձեռնարկվել Սահմանադրության մշակման աշխատանքներ սկսելու ուղղությամբ:

Ինչպես 2006 թ., այնպես էլ 2017 թ. Արցախի Հանրապետության Սահմանադրությունն աչքի են ընկնում արժեբանական ծանրաբեռնվածությամբ, որը կարող է պարարտ հիմք հանդիսանալ երկրում սահմանադրականության զարգացման գործում: Սրան զուգահեռ պետք է արձանագրել, որ Սահմանադրության փաստացի առկայությունն ինքնին դեռևս որևէ հարց չի լուծում, քանի դեռ օրենսդրությունն ամբողջապես չի համապատասխանում Սահմանադրությանը, սահմանադրական արժեքները չեն կազմում օրենսդրության միջուկը, իսկ իրավակիրառական պրակտիկան հիմնված չէ Սահմանադրության և դրա արժեքային համակարգի հաշվառմամբ ստեղծված օրենսդրության անշեղ կատարման վրա:

Հիմնաբառեր' Վաչագան Բարեպաշտ, Աղվեն, Կանոնական սահմանադրություն, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետություն, սահմանադրական հանձնաժողով, Սահմանադրություն, սահմանադրական հանրաքվե:

Ներածություն

Կյանքում լայնորեն կիրառվող իրավական եզրույթներից մեկը սահմանադրությունն է, որն անանց արժեք է թե' պետության, թե' հասարակության և թե' անձի համար: Մասնագիտական գրականության մեջ բազմաթիվ են

սահմանադրության վերաբերյալ բնորոշումները, և բոլորի հիմքում ընկած է հետևյալ գաղափարը՝ սահման դնել, սահմանել, բնորոշել անհատի իրավունքները, հասարակության իրավունքները և պետության ու կառավարության պատասխանատվությունը սեփական ժողովրդի հանդեպ:

«Սահմանադրություն» հասկացությունը լատիներենում (constitutio) նշանակում է «հիմնել», «սահմանել»: Սակայն ամեն մի «հիմնում» կամ «սահմանում» «սահմանադրում» կամ «սահմանադրություն» չէ:

Նոր հայկազյան բառարանը «սահմանադրություն» հասկացության չափազանց ուշագրավ մեկնաբանություն է ներկայացնում' «որոշումն սահմանաց եւ Տեսչութիւն վերին», ինչը, ըստ պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի, ենթադրում է'

1. դա որոշում է, վճիռ, «օրինադրութիւն»,

2. այն ունի սահմանային նշանակություն. իրենից այն կողմ, իրենից վեր կամ գերակա «որոշում» լինել չի կարող,

3. «տեսչութիւն վերին» արտահայտությունը, փոխլրացնելով նման «որոշման» սահմանային ու գերակա բնույթը, հատուկ ընդգծում է դրա հիմքում ընկած անփոփոխելի «ի վերուստ տրված» արժեքների առկայությունը (Հարությունյան Գ. 2425):

«Սահմանադրություն» երևույթի մասին մեր մտորումները հիմք են տալիս այն բնորոշելու հետևյալ կերպ. «սահմանադրությունը հստակ արժեհամակարգի վրա խարսխված, բարձրագույն իրավաբանական ուժով օժտված իրավաքաղաքական փաստաթուղթ է, որի ընդունման նպատակն է կարգավորել հասարակական հարաբերությունները, երաշխավորել մարդու' որպես բարձրագույն արժեքի բնականոն կենսագործունեությունը և զարգացումը հասարակությունում, այդ նպատակով ստեղծել բարենպաստ մթնոլորտ, պաշտպանել նրա իրավունքներն ու ազատությունները, սահմանել պետության կառուցվածքն ու գործառնությունը» (Հարությունյան Ա., Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության

11

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

Սահմանադրության արժեբանական առանձնահատկությունները և սահմանադրականության հետագա զարգացման հիմնախնդիրները 49-50):

Վաչագան Բարեպաշտի Կանոնական Սահմանադրությունը

Հայոց աշխարհը, մասնավորապես նրա արցախյան հատվածը, իրավամբ ու առանց չափազանցության, կարելի է համարել սահմանադրության համաշխարհային օրրաններից մեկը: Մեզանից ավելի քան մեկուկես հազարամյակ առաջ՝ 488 թ. մայիսի 20-ին, Մեծ Հայքի Արցախ նահանգի թագավոր Վաչագան Բարեպաշտի կողմից Աղվեն ամառանոցում հրավիրված ժողովի ընթացքում ընդունվել է 21 կանոններից բաղկացած Կանոնական Սահմանադրությունը, որը մինչև այսօր պահպանվող հայերեն հնագույն օրենքների ժողովածուն է:

Այդ կանոնները կարելի է բաժանել մի քանի խմբերի, որոնք ավարտվում են եզրափակիչ կանոնով:

Վաչագան Բարեպաշտը և նրա գումարած եկեղեցական ժողովի մյուս մասնակիցներն առավելագույն հետևողականություն են ցուցաբերել բոլոր տեսակի վիճահարույց խնդիրների («բազում հակառակութիւնք լինէին...») լուծումերն ընդգրկելու գործում: Այս կանոնները կարգավորում են, իհարկե, նախևառաջ հարկային խնդիրները. ինչ և ինչպես պետք է մուծեն հասանելիքն աշխարհիկ տարբեր խավերը հոգևորականներին («ընծայ», «հոգւոյնմասն», «պտուղ», «հաս», «տասանորդ»), իսկ վերջիններս' իրենց ավագներին: Հաջորդ խնդիրը հոգևորականների տարբեր խմբերի, ինչպես նաև նրանց և աշխարհիկ ավատատերերի զանազան խմբերի միջև իրավասությունների հստակ սահմանազատում է բոլոր ոլորտներում: Կանոններում լուծված են մ շարք քրեական խնդիրներ («Քրիստոնեայ մարդ, որ կռուի եւ արիւն հեղու...»), ամուսնական իրավունքի հարցեր: Ի վերջո, հատուկ սահմանված են պատիժները հեթանոսական սովորույթներով շարժվողների համար («զգէտս հարցանէ...», «այնք, որ կոծ դնեն»), որոշ դեպքերում էլ' բարոյագիտական կանոններ («Եթէ աշխարհական ոք յերիցու կամ ի սարկաւագի վերայ բամբասանս դնիցէ...») և անգամ բարեգործության նորմեր («անաշխարհիկն զհոգեցատուրն յեկեղեցին տարցէ») (Սահմանադրական մշակույթի արժեբանական ակունքները հայ ժողովրդի հազարամյա տարեգրության ծալքերում 123):

Հատկանշական է, որ այն մշակվել և ընդունվել է ժամանակի աշխարհիկ ու հոգևոր իշխանության ներկայացուցիչների լայն ընդգրկմամբ, իսկ ընդունվելուց հետո բոլորը երդում են տվել հավատարիմ լինել սահմանադրությանը, ստորագրել են դրա համար և կնքել իրենց մատանիներով: Իսկ վերջում արդեն առավել լիարժեք դարձնելու համար այն կնքվել է թագավորի մատանիով:

Ուշագրավ է, որ հենց այդ ժամանակ է հայ իրականության մեջ առաջին անգամ գործածվել «սահմանադրություն» բառը, որն էլ նպաստել է թե' Արցախում և թե' ընդհանրապես Հայաստանում սահմանադրական մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը:

Եթե Վաչագան Բարեպաշտի Կանոնական Սահմանադրությունը դեռևս V դարում հայոց մեջ ձևավորել ու ամրապնդել է սահմանադրորեն ապրելու գաղափարը, ապա մեկուկես հազարամյակ անց գրեթե նույնն տարածքում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հռչակմանը հաջորդող քայլերը ևս վկայում են, որ հայ ժողովրդին ներհատուկ է սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան ապրելու հատկանիշը:

Ինչպես Կիմ Ղահրամանյանն է նշում, «1500 տարի շարունակ այդ Սահմանադրությունն ուղղակիորեն, թե անուղղակիորեն ծառայում է այդ հողի վրա իրավական գիտակցության ձևավորմանը, իրավակարգի ամրապնդմանը և որպես

12

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

այդ ամենի գլխավոր նպատակ' դարավոր հայ հողի պաշտպանությանը: Հայ իրավագիտական մտքի 1500-ամյա հուշարձանն այսօր էլ շարունակում է ծառայել այդ հողի բնիկ տերերին» (Վաչագան Բարեպաշտ թագավորի սահմանադրությունը 65-66): Վաչագան Բարեպաշտից հետո՝ մինչև XX դարը, Արցախի տարածքում բնակվող հայերի կողմից որևէ սահմանադրություն, որը գործել է ընդունվելուց հետո, հայտնի չէ1, և այդ մեկուկես հազարամյակն ավելի շատ կարելի է բնորոշել որպես օտար զավթիչների կողմից Արցախը տիրելու ու լծի տակ պահելու ժամանակաշրջան, որին արցախահայությունը մշտապես պատասխանել է դիմադրությամբ, ազատագրական շարժումներով, նաև ինքնիշխանության տարրեր ունեցող կազմավորումների միջոցով:

Ադրբեջանի կողմից Արցախին «շնորհված» Սահմանադրությունը

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ որևէ փաստաթուղթ ունենալու հարցը բազմիցս քննարկվել է Խորհրդային Ադրբեջանի կուսակցական և պետական մարմիններում: Վերջնական արդյունքում Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի նախագահությունը 1924 թ. հուլիսի 1-ին ստեղծեց հանձնաժողով՝ Լեռնային Ղարաբաղի մասին կանոնադրություն մշակելու համար: Հանձնաժողովի նախագահ նշանակվեց Խորհրդային Ադրբեջանի ներքին գործերի ժողկոմ և Արտակարգ հանձնաժողովի նախագահ Մ. Բաղիրովը, անդամներ՝ Թ. Ալիևը և մարզի գործադիր իշխանության ղեկավար Ա. Ղարագյոզյանը: Հանձնաժողովի կողմից մշակված «Ինքնավար մարզի Սահմանադրության նախագիծ» փաստաթուղթը քննարկվեց Ադրբեջանի ԿԿ նախագահության 03.07.1924 թ. նիստում և արժանացավ հավանության: Միաժամանակ առաջարկվեց Ադրբեջանի կենտգործկոմի

նախագահությանը Սահմանադրության նախագիծը շտապ բերել «խորհրդային տեսքի» ու հրապարակել թուրքերեն, հայերեն ու ռուսերեն: Սահմանադրությունը հայերեն և արաբատառ թուրքերեն առաջին անգամ հրապարակվեց Բաքվում հայերեն լույս տեսնող Ադրկոմկուսի ԿԿ օրգան «Կոմունիստ» թերթի 1924 թ. հուլիսի 6-ի համարում («Կոմունիստ» թերթ 2): Նույն օրը Բաքվում ռուսերեն լույս տեսնող «Բակինսկի ռաբոչի» թերթը շնորհավորեց Ղարաբաղի գյուղացիությանը «հուլիսի 6-ի» կապակցությամբ: Սահմանադրությունը «Խորհրդային Ղարաբաղ» թերթում արտատպվեց 1924 թ. հուլիսի 24-ի համարում:

Սահմանադրությունը կազմված է նախաբանից (պրեամբուլա) և 4 բաժնից՝

1. Ընդհանուր հիմունքներ, 2. Ինքնավար Լեռնային Ղարաբաղի տարածությունը, 3. Կենտրոնական իշխանության կազմակերպումը, 4. Իշխանության կազմակերպումը տեղերում:

Լեռնային Ղարաբաղի Սահմանադրությունը «Բակինսկի ռաբոչի» թերթը տպագրեց իր 1924 թ. նոյեմբերի 26-ի համարում, որտեղ այդ փաստաթուղթը կոչվում էր ոչ թե «Սահմանադրություն», այլ «Կանոնադրություն», իսկ «Ինքնավար շրջան» հասկացությունը փոխարինվել էր «Ինքնավար մարզ» հասկացությամբ: Չնայած դրան՝ մարզի ղեկավարներն իրենց որոշումներում և գրագրություններում կիրառում էին «Սահմանադրություն» եզրույթը (Հովսեփյան 183-187):

1 Գանձակում ծնված հայ մտածող-գիտնական և օրենսդիր Մխիթար Գոշը 1184 թ. գրեց իր հայտնի «Դատաստանագիրք» աշխատությունը, որը հայերի մեջ ձեռք բերեց հիմնական օրենսդրական ակտի նշանակություն և տարածվեց Հայաստանի սահմաններից դուրս՝ այն գաղութներում, որտեղ հայ համայնքը ձեռք էր բերել ներքին ինքնավարության իրավունք։ Սուդանում այսօր էլ՝ հայ համայնքի անդամների քաղաքացիական գործեր լսելիս, պետական դատարանը կիրառում է «Գիրք Դատաստանին»։

13

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ (ԱՐՑԱԽԻ) ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

1991 թ. նոյեմբերի 28-ի ժողպատգամավորների խորհրդի և 1992 թ. Գերագույն խորհրդի որոշումները

Ինչպես հայտնի է, հայկական երկրորդ հանրապետությունն իր անկախությունը հռչակել է 1991 թ. սեպտեմբերի 2-ին' ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում ընդունելով «ԼՂՀ հռչակման մասին» հռչակագիր:

Ժողպատգամավորների ընդունած որոշման վերաբերյալ ժողովրդի կարծիքը բացահայտելու և դրա միջոցով որոշմանը բարձրագույն իրավաբանական ուժ հաղորդելու նպատակով 1991 թ. դեկտեմբերի 10-ին կայացել է անկախության հանրաքվե, որին դրված էր հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձևն ուրիշ պետությունների ու ընկերակցությունների հետ» (ԼՂՀ պետական արխիվ (ՊԱ), ֆոնդ 1, ցանկ 2, կապ 28, պայմանական միավոր 331, թերթ 65): ԼՂՀ անկախության հանրաքվեի

մասնակիցների ճնշող մեծամասնությունը՝ 99,89 %-ը, կողմ է արտահայտվել ԼՂՀ անկախությանը, ինչի «արդյունքում ժողովրդի միաձայն քվեի միջոցով իրավաբանորեն հաստատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական և իրավական պետության կառուցման հայեցակարգը, այսինքն՝ այդ պետաիրավական ակտը բավարար հիմք է հանդիսացել անկախ պետականություն հիմնադրելու համար» (Հարությունյան Ա., 1991 թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեի դերն Արցախի Հանրապետության կազմավորման գործընթացում 107-120):

Այս երկու կարևոր իրադարձությունների միջակայքում տեղի են ունեցել սահմանադրության ընդունմանն առնչվող գործընթացներ, որոնց մասին գրեթե գիտական անդրադարձներ չկան: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին խոսվում էր դեռևս Հանրապետության հռչակման առաջին օրերին: Այսպես, ԼՂՀ ժողովրդական

պատգամավորների խորհրդի գործկոմը 1991 թ. նոյեմբերի 28-ին տեղի ունեցած 17-րդ նիստի ժամանակ ընդունեց թիվ 4/146 որոշումը՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հիմնական օրենքի՝ ԼՂՀ Սահմանադրության մշակման հանձնաժողովի կազմավորման մասին» (ԼՂՀ ՊԱ, ֆոնդ 1, ցանկ 2, կապ 28, պայմանական միավոր 330, թերթ 10-11): Հանձնաժողովը կազմված էր 14 անդամներից, որը նախագահում էր ԼՂՀ գործկոմի նախագահ Լեոնարդ Պետրոսյանը: Որոշման 2-դ կետի համաձայն՝ հանձնաժողովը մեկամսյա ժամկետում՝ մինչև դեկտեմբերի 28-ը, Ժողովրդական պատգամավորների խորհրդի գործկոմի քննարկմանը պետք է ներկայացներ ԼՂՀ հիմնական օրենքի նախագիծը:

Հաջորդիվ ԼՂՀ Գերագույն խորհուրդը 1992 թ. հունիսի 5-ին ընդունեց թիվ Ն-0045ա-1 որոշումը՝ «ԼՂՀ Սահմանադրության մշակման հանձնաժողով ստեղծելու մասին» (ԼՂՀ Ազգային ժողովի ընթացիկ արխիվը): Որոշման համաձայն՝ հանձնաժողովը կազմված էր 251 հոգուց, որի նախագահ էր նշանակվել ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը, իսկ տեղակալ՝ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Բորիս Առուշանյանը: Հանձնաժողովին հանձնարարվել էր 3-օրյա ժամկետում անցկացնել իր առաջին

1 Չնայած որոշման մեջ նշված է, որ հանձնաժողովի կազմը բաղկացած է 25 հոգուց, սակայն կցված ցուցակում 24-ն են, ներառյալ նախագահը:

14

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

նիստը և նախատեսել առաջին ընթերցմամբ ընդունելու համար Սահմանադրության բաժինների նախապատրաստման ու մշակման կոնկրետ ժամկետները:

Վերոհիշյալ երկու որոշումներն այդպես էլ կյանքի չեն կոչվել, քանի որ նորահռչակ ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի պատճառով երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության վեկտորը սևեռված էր պետության անվտանգության ու ազգաբնակչության խաղաղ գոյակցության հարցերին:

1992 թ. հունվարի 6-ի «Պետական անկախության մասին» հռչակագրի ընդունումից հետո՝ հունվարի 8-ին, ԼՂՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունվել է «ԼՂՀ պետական անկախության հիմունքների մասին» լՂհ սահմանադրական օրենքը, որը կարելի է համարել ԼՂՀ Սահմանադրության նախատիպը:

Սահմանադրական հանձնաժողովների ստեղծումը 1996-2004 թթ.

Արցախյան գոյամարտի ավարտից և 1994 թ. մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի ստորագրումից հետո ընկած ժամանակաշրջանում Սահմանադրության մշակման աշխատանքների ընթացքավորմանն ուղղված առաջին քայլը «Սահմանադրական հանձնաժողով ստեղծելու մասին» ԼՂՀ Ազգային ժողովի 1996 թ. ապրիլի 9-ի թիվ Ն-0096-1 որոշումն էր: Հանձնաժողովի նախագահը ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, տեղակալը՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, իսկ 16 անդամները ներկայացնում էին երկրի պետական իշխանության մարմիններն ու գիտական հաստատութունները: Այս որոշումը որևէ դրական տեղաշարժ չգրանցեց երկրի Հիմնական օրենքի ընդունման գործում:

ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սլավա Ավանեսյանը 1998 թ. օգոստոսի 12-ի թիվ 3-02/3 գրությամբ Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանին է ներկայացրել Անվտանգության խորհրդի նիստում հաստատված ԼՂՀ Սահմանադրության մշակման հանձնաժողովի մոտավոր կազմը, ինչին հաջորդել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահության 1998 թ. սեպտեմբերի 4-ի թիվ Ն. Խ.-0070-1 որոշումը, ըստ որի՝ «հավանություն տալ ԼՂՀ անվտանգության խորհրդի նիստի հավանությանն արժանացած լՂհ սահմանադրական հանձնաժողովի կազմին և ներկայացնել Ազգային ժողովի հաստատմանը»:

Ազգային ժողովի նախագահության որոշմանը հաջորդել է ԼՂՀ Ազգային ժողովի 1998 թ. սեպտեմբերի 19-ի թիվ Ն. 0334-1 որոշումը, ըստ որի՝ ստեղծվել է Սահմանադրական հանձնաժողով՝ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի նախագահությամբ, երեք տեղակալներով և ինը անդամներով:

Այս որոշման ընդունումը ևս գործնական որևէ արդյունք չտվեց, և 2002 թ. տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում ու դրանից հետո ակտիվացան սահմանադրություն ընդունելու վերաբերյալ քննարկումները: Դրա արդյունքում ընդունվեց «Սահմանադրական հանձնաժողովի նոր կազմը հաստատելու մասին» ԼՂՀ Ազգային ժողովի թիվ Ն-0439-3 (14.04.2004 թ.) որոշումը, որում մասնավորապես նշված էր. «Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի վերջին ընտրությունների և կառավարության կազմում կատարված փոփոխությունների հետևանքով Ազգային ժողովի 1998 թ. սեպտեմբերի 19-ի որոշմամբ ստեղծված սահմանադրական հանձնաժողովի շուրջ 70 տոկոսը, ըստ պաշտոնների անվանացանկի, ենթարկվել է ռոտացիայի, անհնարին է դարձել շարունակել Հիմնական օրենքի մշակման գործընթացը»: Համաձայն որոշման՝ հանձնաժողովի նախագահի պարտականությունները ստանձնել է ԼՂՀ նախագահ

15

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

Արկադի Ղուկասյանը, տեղակալներինը' ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը և վարչապետը՝ 10 անդամների ներգրավմամբ:

ԼՂՀ ԱԺ 2005 թ. ճակատագրական որոշումը

«ԼՂՀ Սահմանադրության նախագծի մշակման պետական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» ԼՂՀ Ազգային ժողովի 2005 թ. դեկտեմբերի 21-ի թիվ Ն-0085-4 որոշումը ճակատագրական եղավ երկրի Հիմնական օրենքի ընդունման գործում: Որոշման առաջին կետով հաստատվել է հանձնաժողովի կազմը՝ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի նախագահությամբ, երկու տեղակալներով և տասը անդամներով, իսկ երկրորդ կետով ուժը կորցրած է ճանաչվել ԼՂՀ Ազգային ժողովի 2004 թ. ապրիլի 14-ի որոշումը:

Սահմանադրության մշակողների առջև դրված էր բարդ ու պատասխանատու խնդիր. այն պետք է համահունչ լիներ աշխարհում ընթացող սահմանադրական զարգացումներին, ժողովրդավարական սահմանադրություններին ներկայացվող պահանջներին, և, իհարկե, պետք է հաշվի առնվեին երկրի անվտանգության ու անկախության ամրապնդման խնդրով պայմանավորված

առանձնահատկությունները: Սահմանադրության առաջնային խնդիրներն էին

ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական պետության հաստատումն ու համապատասխան կառուցակարգերի սահմանումը (Թովմասյան 255):

2006 թ. ակտիվորեն ընթացել են ԼՂՀ Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները, որի շրջանակներում կայացել են հանդիպումներ շահագրգիռ կազմակերպությունների ու մասնագետների հետ: Այս տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում արձանագրել Սահմանադրության ընդունման նախօրեին երկրի Հիմնական օրենքի նախագծի առնչությամբ տեղի ունեցած քննարկումների կարևորությունն ու քաղաքացիների կողմից Սահմանադրության ընկալունակության աստիճանի բարձրացմանն ուղղված քայլերը: Քննարկումներին իրենց անմիջական

մասնակցությունն են ունեցել ինչպես քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները, այնպես էլ քաղաքացիները՝ վերջիններիս հետ հանդիպումների ձևաչափով: Ի դեպ, 2006թ . սեպտեմբերի 29-ին ԼՂՀ Ազգային ժողովում տեղի ունեցած խորհրդարանի գլխադասային պետաիրավական հարցերի և պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովների՝ ԼՂՀ Սահմանադրության նախագծի շուրջ հերթական քննարկումներին հրավիրված էին Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք Սահմանադրության նախագծի վերաբերյալ առաջարկություններով հանդես գալու հնարավորություն են ունեցել: Այստեղից հետևում է, որ քաղաքացիների կողմից ԼՂՀ Սահմանադրության՝ որպես արժեքի ընկալման առաջին հնարավորությունն ընձեռվել է հենց Սահմանադրության նախագծի քննարկման, իսկ այնուհետև՝ նաև քարոզչության ժամանակ (Հարությունյան Ա. Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության

Սահմանադրության արժեբանական առանձնահատկությունները և

սահմանադրականության հետագա զարգացման հիմնախնդիրները 36-62):

ԼՂՀ Ազգային ժողովի՝ 2006 թ. հոկտեմբերի 4-ին կայացած նիստում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի լիազոր ներկայացուցիչը ներկայացրել է ԼՂՀ Սահմանադրության նախագիծը: Ազգային ժողովն իր Ն-0188-4 (06.10.2006 թ.) որոշմամբ ԼՂՀ Սահմանադրության նախագիծն ընդունել է առաջին ընթերցմամբ:

Հատկանշական է, որ ԼՂՀ Սահմանադրության նախագծի՝ ԼՂՀ Ազգային ժողովի 06.10.2006 թ. լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունումից հետո հանրապետական «Ազատ Արցախ» թերթի թիվ 122 (1937) (12.10.2006 թ.) հատուկ թողարկման մեջ տպագրվել է Ազգային ժողովի դիմումը, որում ակնկալվում էր

16

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 1(12), 2022

քաղաքացիների ակտիվ ու շահագրգիռ մասնակցությունը երկրի Հիմնական օրենքի նախագծի հանրային քննարկմանը: Քաղաքացիներն իրենց նկատառումները, դիտողություններն ու առաջարկությունները կարող էին ուղարկել ԼՂՀ օրենսդիր մարմին կամ ԼՂՀ Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքային խմբին: Դիմումի տեքստը պարբերաբար հեռարձակվում էր Արցախի հանրային հեռուստատեսությամբ:

Քաղաքացիների կողմից Սահմանադրության մասին հստակ և միանշանակ պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է, որ հնարավորինս իրական արժեքը ներկայացվի նրանց, Սահմանադրությունն առավել հասու դարձվի, մոտեցվի քաղաքացիներին: Այս նպատակի իրագործման հիմքերը ԼՂՀ-ում դրվել են դեռևս Սահմանադրության ընդունման նախօրեին, իսկ ավելի ստույգ՝ 2006 թ. նոյեմբերի 15-ին, երբ սույն տողերի հեղինակի կողմից առաջարկություն է ներկայացվել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահին՝ նախքան ԼՂՀ Սահմանադրության ընդունումը բացատրական, քարոզչական աշխատանքներ տանելու Հանրապետության առավել խիտ բնակեցված բնակավայրերում, որի նպատակը ազգաբնակչության հետ անմիջական հանդիպումների, շփումների միջոցով երկրի Հիմնական օրենքի առավել կարևոր դրույթներին մեկնաբանություն տալն ու նրանց առաջադրած հարցերին պատասխանելն էր: Ինչպես ինքնին Սահմանադրությունն էր նոր երևույթ ԼՂՀ քաղաքացիների կյանքում, այնպես էլ այդպիսի հանդիպումները, որոնք, կարելի է ասել, նոր տիպի մշակույթ ձևավորելու հիմքեր դրեցին Հանրապետությունում: Նման ծրագրի իրականացման հիմնական իմաստն այն էր, որ Հիմնական օրենքն ընկալված, գիտակցված և իմաստավորված ընդունվի քաղաքացիների կողմից: Ընդ որում, հիշյալ քարոզչությունը լայնորեն լուսաբանվել է ինչպես Արցախի հանրային հեռուստատեսությամբ1, այնպես էլ Հանրապետությունում հրատարակվող մի շարք թերթերի միջոցով2: Սահմանադրության քարոզարշավն իրականացվել է դեկտեմբերի 3-8-ն ընկած ժամանակահատվածում:

2006 թ. նոյեմբերի 1-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է ԼՂՀ Սահմանադրության նախագիծը, ինչից հետո նույն օրվա Ն-0196-4 որոշմամբ Ազգային ժողովը համաձայնություն է տվել ԼՂՀ Նախագահի ներկայացրած ԼՂՀ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն:

Ղեկավարվելով «Հանրաքվեի մասին» ԼՂՀ օրենքի 7-րդ հոդվածով և հիմք ընդունելով ԼՂՀ Ազգային ժողովի 2006 թ. նոյեմբերի 1-ի որոշումը՝ ԼՂՀ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին՝ ԼՂՀ Նախագահ Արկադի Ղուկասյանի 2006 թ. նոյեմբերի 3-ի ՆՀ-83 հրամանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության նախագծի հանրաքվեն նշանակվեց 2006 թ. դեկտեմբերի 10-ին:

2006 թ. դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը և ԼՂՀ 1991 թ. Անկախության հանրաքվեի անցկացման 15-ամյակի օրը, տեղի ունեցավ ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեն։ ԼՂՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի կողմից հաստատված հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ժամանակացույցի ու միջոցառումների ծրագրի համաձայն՝ կազմավորվեցին հանրաքվեի 22

ընտրատարածքային և 277 տեղամասային ընտրական հանձնաժողովներ, իսկ մեկ տեղամաս՝ Երևան քաղաքում (ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչությունում)։ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը հաստատեց ԼՂՀ Սահմանադրության նախագծի

Այս մասին տե'ս Արցախի հանրային հեռուստատեսության 03-09.12.2006 թ. հաղորդումները:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Մասնավորապես տե'ս ԼՂՀ-ում հրատարակվող «Ազատ Արցախ», «Ապառաժ», «Ակունք», «Հայրենիք», «Հայկի Սերունդ» թերթերի 2006 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների համարները:

17

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

ընդունման հանրաքվեի դրված հարցը' «Համաձա՞յն եք, որ հանրաքվեի դրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության նախագիծն ընդունվի որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրություն»:

Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմել է 90,077, որից գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկողների թիվը՝ 78,389 կամ 87,02 %։ ԼՂՀ Սահմանադրության ընդունման հարցով հանրաքվեի արդյունքների վերաբերյալ ամփոփ արձանագրության տվյալների համաձայն՝ ԼՂՀ

Սահմանադրության նախագծին կողմ քվեարկեց քվեարկության մասնակիցների 98,58 %-ը։ Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքին հետևել են 90-ից ավելի միջազգային դիտորդներ ու լրագրողներ, որոնք ներկայացնում էին 15 երկրի 30 կազմակերպություն: Հանրաքվեի ընթացքին հետևել է նաև 131 տեղական դիտորդ, և լուսաբանել է 40 լրագրող («Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայք»):

«Արցախի Հանրապետության տոների և հիշատակ օրերի մասին» ԱՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ դեկտեմբերի 10-ը ոչ աշխատանքային է և նշվում է որպես Սահմանադրության օր:

Քանի որ յուրաքանչյուր երկիր որդեգրում է սահմանադրական արժեբանության իր դոկտրինան, ուստի ԼՂՀ Սահմանադրության արժեհամակարգի հետ կապված՝ պետք է նկատել, որ այն արժեքների մեծ մասը, որոնք ամրագրված են ԼՂՀ Սահմանադրության մեջ, երկրի ու ժողովրդի կյանքում արմատավորվել են դեռևս Արցախյան շարժման ու ԼՂՀ կազմավորման տարիներին, մասնավորապես՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին ընդունված «ԼՂՀ հռչակման մասին», 1992 թ. հունվարի 6-ին ընդունված «ԼՂՀ պետական անկախության մասին» հռչակագրերում, դրանից հետո ընդունված սահմանադրական օրենքներում և մոտ 15 տարվա «փորձաշրջան» անցնելուց հետո իրենց «հանգրվանն» են գտել ԼՂՀ Սահմանադրության մեջ, ինչը վկայում է ոչ միայն դրանց անհրաժեշտության ու կենսունակության, այլև այն մասին, որ այդ արժեքները փոխառված են ոչ թե միջազգային հիմնարար փաստաթղթերից, այլ երկրների սահմանադրություններից ու տարիների ընթացքում դարձել են մարդկանց կենսակերպի անբաժանելի մասն ու իրավակարգավորիչ տարրը:

Սահմանադրության ուշ ընդունման հետ կապված՝ կարելի է կատարել հետևյալ նկատառումները. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չգնաց ԽՍՀՄ-ից անկախացած մի շարք երկրների ճանապարհով, այսինքն՝ անկախացումից անմիջապես հետո սահմանադրություն ընդունելով, այլ տարիների ընթացքում ներքին օրենսդրությամբ կարգավորեց հասարակական հարաբերություններն ու պետության կառուցվածքը, որից հետո պահի հասունացմամբ համաժողովրդական հանրաքվեով ընդունեց Հիմնական օրենքը: Գոյություն ունի նաև այն տեսակետը, ըստ որի՝ ԼՂՀ անկախությունից հետո մինչև 2006 թվականը սահմանադրություն չէր ընդունվում այն պատճառով, որ դրանով իսկ չխանգարվեր բանակցային գործընթացը: Նման տեսակետին ընդհանրապես համաձայն չենք, քանի որ, նախ, Սահմանադրության ընդունումն Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին ոչնչով չի կարող խանգարել, քանի որ այն հիմնարար ձևով կարգավորում է հասարակական հարաբերությունները, երկրորդ, եթե այդպես լիներ, ապա 2006 թ. Սահմանադրության ընդունումից կարճ ժամանակ հետո այդպիսի ենթադրյալ բացասական հետևանքը պետք է զգացվեր:

18

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

2016 Թ. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 Թ. ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Քաղաքական ուժերի 22.02.2016 թ. գրությունը և ԱՀ նախագահի 21.03.2016 թ. հրամանագիրը

2016 թ. փետրվարի 22-ին ԼՂՀ Ազգային ժողովի 5 քաղաքական կուսակցություններ և արտախորհրդարանական 3 քաղաքական ուժեր սահմանադրական բարեփոխումների գործընթաց սկսելու նպատակով դիմել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին՝ առաջարկելով ստեղծել մասնագիտական հանձնաժողով:

Ելնելով իրավունքի գերակայության և ժողովրդաիշխանության սկզբունքների իրացման կառուցակարգերը բարելավելու, իշխանության ճյուղերի լիազորությունների հավասարակշռումը կատարելագործելու, հանրային կառավարման

արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից ու հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների ու արտախորհրդարանական մի շարք քաղաքական ուժերի առաջարկը՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի 2016 թ. մարտի 21-ի ՆՀ-19-Ն հրամանագրով ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, անդամներ՝ պետական իշխանության տարբեր մարմինների ղեկավարներ կամ ներկայացուցիչներ (թվով 10), իսկ քարտուղար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի անվտանգության խորհրդի աշխատանքների ապահովման բաժնի վարիչ Ավետիք Հարությունյանը:

Հանձնաժողովին հանձնարարվել է մինչև 2016 թ. մայիսի 1-ը ԼՂՀ նախագահին ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, իսկ նախագահի կողմից սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տրվելուց հետո՝ մինչև 2016 թ. սեպտեմբերի 10-ը՝ մշակել և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

Ադրբեջանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորումից, նրա կազմի հետ հանդիպումից և հանձնաժողովի առաջին նիստի հրավիրումից օրեր անց՝ ապրիլի 2-ի առավոտյան, հարձակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա, և ռազմական գործողությունները տևել են 4 օր ու ավարտվել ապրիլի 5-ին: Այս օբյեկտիվ հանգամանքով պայմանավորված՝ մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները վերսկսվել են մայիսին, բայց ոչ նախկին տրամադրվածությամբ, քանի որ 1994 թ. զինադադարից հետո մարդիկ սովորել էին ապրել թեկուզ հարաբերական, սակայն խաղաղության պայմաններում:

Ամիսներ տևած աշխատանքից և հանրային քննարկումների փուլն անցնելուց հետո՝ 2016 թ. հուլիսի 30-ին, ԼՂՀ նախագահին է ներկայացվել ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը , 2016 թ. օգոստոսի 16-ին՝ հրապարակվել, իսկ 2016 թ. նոյեմբերի 20-ին նոր Սահմանադրության նախագիծը 1

1 Հայեցակարգը բաղկացած էր հինգ մասից՝ 1. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, 2. Կառավարման համակարգը, 3. Դատական իշխանությունը, 4. Տեղական ինքնակառավարումը, 5. Հանրաքվեն,

http://www.nankr.am/hy/1827, 03.03.2022:

19

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

ներկայացվել է Հանրապետության նախագահին, որը հավանության արժանանալուց հետո' դեկտեմբերի 15-ին, ուղարկվել է Ազգային ժողով:

2017 թ. հունվարի 17-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում ընդունվել է որոշում՝ համաձայնություն տալ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու Հանրապետության նախագահի նախաձեռնությանը:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին ստորագրել է հրամանագիր՝ «Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին»: Համաձայն հրամանագրի՝ հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի նախաձեռնությանը ԼՂՀ Ազգային ժողովի կողմից տրված համաձայնությունը՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեն նշանակվել է 2017 թ. փետրվարի 20-ին (Հրամանագիր՝ «Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին»):

Արցախի Հանրապետության 2-րդ՝ նոր Սահմանադրությունն ընդունվել է 2017 թ. փետրվարի 20-ին համաժողովրդական հանրաքվեի միջոցով: Ըստ Արցախի Հանրապետության ԿԸՀ հրապարակած արդյունքների՝ 103,793 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից հանրաքվեին մասնակցել է 79,428 քաղաքացի, որը կազմում է ընդհանուր թվի 76,44 %-ը: Կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմել է 69,540 կամ ընդհանուր քվեարկածների 87,6 %-ը (Արցախի

Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայք): Կառուցվածքային իմաստով Արցախի Հանրապետության 2017 թ.

Սահմանադրությունը բաղկացած է նախաբանից, 12 գլխից և 175 հոդվածից: Համեմատության համար նշենք, որ 2006 թ. Սահմանադրությունը ևս բաղկացած էր 12 գլխից և պարունակում էր 142 հոդված: Երկու Սահմանադրությունների գլուխների համեմատության պարագայում կունենանք հետևյալ պատկերը. 2006 թ. Սահմանադրության 2-րդ գլուխը՝ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները, ազատությունները և պարտականությունները», վերանվանվել է «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները», «Գլուխ 6. Դատարանները»՝ «Գլուխ 6. Դատարանները և բարձրագույն դատական խորհուրդը», «Գլուխ 9. Վերահսկիչ պալատը»՝ «Գլուխ 10. Հաշվեքննիչ պալատը»: «Կառավարություն» անվանմամբ գլուխ ամրագրված չէ, որը պայմանավորված է կառավարման նախագահական մոդելով, իսկ համապատասխան հոդվածները տեղ են գտել Հանրապետության նախագահին նվիրված 4-րդ գլխում, դրան զուգահեռ ավելացել է նոր գլուխ՝ «Գլուխ 3. Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները և պետության քաղաքականության հիմնական նպատակները»:

Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության գործողության ժամկետների վերաբերյալ որոշ դիտարկումներ անենք:

Սահմանադրության 1 -3-րդ և 12-րդ գլուխներն ուժի մեջ են մտել 2017 թ. մարտի 10-ին, 4-11-րդ գլուխները, բացառությամբ 93-րդ հոդվածի 11-րդ կետի և 96-րդ հոդվածի, 2017 թ. սեպտեմբերի 7-ին, 93-րդ հոդվածի 11-րդ կետը և 96-րդ հոդվածը՝ 2020 թ. սեպտեմբերի 7-ին: Գործող օրենսդրության՝ Սահմանադրությանը համապատասխանեցման համար վերջնաժամկետ էր սահմանվել մինչև 2020 թ. մարտի 10-ը: Նկատենք, որ 2006 թ. Սահմանադրության 104-րդ հոդվածը (վարչատարածքային բաժանման վերանայում) կարող է գործել մինչև 2022 թ. մարտի 10-ը, որից հետո լիովին ուժի մեջ կմտնի 2017 թ. Սահմանադրությունը:

Դեռևս 2016 թ. տպագրված մենագրության (Հարությունյան Ա., Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության Սահմանադրության արժեբանական առանձնահատկությունները և սահմանադրականության հետագա զարգացման

20

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

հիմնախնդիրները 50-62) մեջ անդրադարձել ենք 2006 թ. Սահմանադրության մեջ առկա մի շարք հիմնախնդիրների, մասնավորապես' «մարդը որպես բարձրագույն արժեք» ձևակերպումը նախաբանից հիմնական տեքստ տեղափոխելուն, ժողովրդին հանրաքվեի նախաձեռնության իրավունքի վերապահմանը, իրավունքի գերակայության սկզբունքի կառուցակարգերի կատարելագործմանը, կառավարման կիսանախագահական մոդելից հրաժարմանը՝ հօգուտ նախագահականի, նաև զսպումների ու հակակշիռների գործուն համակարգի ներդրմանը, որոնք իրենց լուծումն են գտել նոր Սահմանադրության մեջ:

Այսպես, համեմատելով 2006 թ. Սահմանադրության հետ՝ սահմանադրական բարեփոխումների արդյունքում ընդունված Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության արժեբանական առանձնահատկությունները կարելի է ներկայացնել ըստ որոշ գլուխներում դրանց արտացոլվածության հանգամանքի.

1. «Սահմանադրական կարգի հիմունքներ» գլխում ավելացել են նոր ձևակերպումներ ու հոդվածներ, օրինակ՝ հոդված 3-ում նշված է, որ «Արցախի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է»: Հոդված 6-ում և 2-րդ գլխում հստակեցված են իրավունքի գերակայության սկզբունքի ամրագրմանն ու գործողությանը առնչվող հարցերը:

2. «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները» գլխում ավելացել են նոր իրավունքներ, որոնք նպատակ են հետապնդում նաև ապահովելու մարդու՝ որպես բարձրագույն արժեքի կենսագործունեությունը հասարակությունում: Այս գլխում հստակորեն սահմանազատվել են դասական հիմնական իրավունքներն ու պետության քաղաքականության հիմնական նպատակները:

Արցախի Հանրապետության 2017 թ. Սահմանադրությունը, մասնավորապես, առաջին անգամ ամրագրում է այնպիսի հիմնական իրավունքներ, ինչպիսիք են՝ մարմնական պատիժների արգելքը (հոդված 26), կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը (հոդված 30), պատվի և բարի համբավի

անձեռնմխելիությունը (հոդված 31), անձնական տվյալների պաշտպանությունը (հոդված 34), երեխայի իրավունքները (հոդված 37), պատշաճ վարչարարության (հոդված 50), տեղեկություններ ստանալու (հոդված 51), քաղաքական ապաստանի իրավունքները (հոդված 54), արտաքսման արգելքը (հոդված 55, մաս 1), պետության կողմից պատճառված վնասի հատուցման պարտականությունը (հոդված 62), մեղքի սկզբունքը և պատժի նշանակման ժամանակ համաչափության սկզբունքը (հոդված 71):

3. Փոխվել է կառավարման մոդելը՝ կիսանախագահականից անցում

կատարելով նախագահականի, ինչը հանգեցրել է նաև զսպումների և հակակշիռների կառուցակարգի կատարելագործման, որի դեպքում գործադիր իշխանությունը ղեկավարում է երկրի նախագահը՝ դրանով իսկ իրավական ու քաղաքական պատասխանատվություն կրելով խորհրդարանի առջև: Համաձայն

Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասին՝ կառավարությունն արդեն հանդես է գալիս որպես հանրապետության նախագահի լիազորությունների իրականացմանն աջակցող գործադիր իշխանության կոլեգիալ մարմին:

4. Հաջորդ գլուխներում, որոնք վերաբերում են դատարաններին, դատախազությանը, տեղական ինքնակառավարմանը, մարդու իրավունքների պաշտպանին ու հաշվեքննիչ պալատին, ևս կատարվել են ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք նպատակ են հետապնդում կատարելագործելու նշված սահմանադրական մարմինների գործունեությունն ու հստակեցնելու լիազորությունների շրջանակը:

5. 11-րդ գլխի 162-րդ հոդվածում առաջին անգամ ամրագրվել է այնպիսի դրույթ, ըստ որի՝ Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն նաև ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն 10

21

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

տոկոսը, դրանից զատ' 122-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրվել է, որ «ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն երկուսուկես տոկոսն ունի Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք»: Նման դրույթների ամրագրումը, թերևս, Արցախի Հանրապետության Սահմանադրության արժեբանական համակարգի առանցքը կազմող ժողովրդաիշխանության սկզբունքի իրացման կարևոր տարրն է, որն իր արտացոլումն է գտնելու նաև օրենսդրության մեջ (Арутюнян 137-139):

Սահմանադրական բարեփոխումներ' քաղաքացիական նախաձեռնությամբ

Քաղաքական շարժառիթներով պայմանավորված՝ 2019 թ. ձևավորվել է սահմանադրական փոփոխությունների նախաձեռնող խումբ, որի նպատակն էր փոփոխություն կատարել Արցախի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում, այն է՝ նախագահին և Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներում կատարել փոփոխություն, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ևս կարող է առաջադրվել վերոնշյալ պաշտոններում և մասնակցել ընտրություններին, ինչպես նաև կրճատել նստակեցության ցենզը՝ հանրապետության նախագահի համար սահմանված 10 և պատգամավորի համար սահմանված 5 տարին դարձնելով 3 տարի։

Հիշյալ նախագծին բացասական եզրակացություն է տվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմը, պետաիրավական հարցերի մշտական՝ գլխադասային հանձնաժողովը և ՀՀ-ից որոշ իրավաբան-գիտնականներ:

Ի դեպ, ԼՂՀ 2006 թ. Սահմանադրության ընդունումից ի վեր առաջին անգամ էր, երբ քաղաքացիները Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու հնարավորություն են ստանում, քանի որ մինչ 2017 թ. Սահմանադրության ընդունումը ժողովուրդը հանրաքվեի նախաձեռնության սուբյեկտ չէր (Հարությունյան Ա., Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության Սահմանադրության արժեբանական առանձնահատկությունները և սահմանադրականության հետագա զարգացման հիմնախնդիրները 98-122):

Նշենք, որ նշված նախաձեռնությունը դրական արդյունք չի ունեցել, և Սահմանադրության մեջ որևէ փոփոխություն չի կատարվել:

Եզրահանգումներ

Ամփոփելով Արցախում սահմանադրությունների ընդունման մեկուկես հազարամյա պատմության հիշարժան դրվագները՝ կարելի է կատարել հետևյալ եզրահանգումները:

• Թե' 1500 տարի առաջ, թե' հիմա արցախցիները սովոր են ինչպես հասարակական, այնպես էլ պետության հետ հարաբերությունները կառուցել համընդունելի կանոնների կամ նորմերի հիման վրա. եթե մեկուկես հազարամյակ առաջ այն ուներ կանոնական բնույթ, ապա մեր օրերում այն հիմնականում իրավական նորմերով է կարգավորվում:

• Չնայած այն հանգամանքին, որ 1991 թ. սեպտեմբերի 2-ին անկախ պետության հռչակմամբ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ պատերազմ սկսեց, և երկիրը կանգնած էր գոյաբանական լուրջ խնդիրների առաջ, այնուհանդերձ քայլեր են ձեռնարկվել Սահմանադրության մշակման աշխատանքներ սկսելու ուղղությամբ:

• 2006 թ.՝ Սահմանադրության ընդունումից առաջ, երիտասարդների կողմից իրականացվել է իրազեկման քարոզարշավ, և ներկայացվել են Սահմանադրության էությունը, բովանդակությունը և նշանակությունը՝ դրանով իսկ նպաստելով քաղաքացիների իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը:

22

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

• ԼՂՀ 2006 թ. Սահմանադրության ընդունումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայկական երկրորդ հանրապետության կայացվածությունը փաստ է և չունի այլընտրանք:

• Հատկանշական է, որ առաջին Սահմանադրությունը, չնայած ունեցած արժեբանական համակարգին, իր կենսունակությունը պահպանել է ընդամենը 10 տարի, որում առկա մի շարք բացերը, կիսալուծումներն ու մարտահրավերները հիմք են հանդիսացել սահմանադրական բարեփոխումների գործընթաց սկսելու համար:

• ԼՂՀ առաջին Սահմանադրության ընդունումից 10 տարի անց ընդունվեց նոր Հիմնական օրենք, որում, մի կողմից, փորձ է արվել շտկելու նախորդ Սահմանադրության թերությունները, մյուս կողմից՝ սահմանելու նոր նշաձող իրավական ու ժողովրդավարական պետության կառուցման նպատակով:

Այսպիսով, ամփոփելով կարող ենք ասել, որ ինչպես 2006 թ., այնպես էլ 2017 թ. Արցախի Հանրապետության Սահմանադրությունն աչքի է ընկնում արժեբանական ծանրաբեռնվածությամբ, որը կարող է պարարտ հիմք հանդիսանալ երկրում սահմանադրականության զարգացման գործում: Սրան զուգահեռ պետք է

արձանագրել, որ Սահմանադրության փաստացի առկայությունն ինքնին դեռևս որևէ հարց չի լուծում, քանի դեռ օրենսդրությունն ամբողջապես չի համապատասխանում Սահմանադրությանը, սահմանադրական արժեքները չեն կազմում օրենսդրության միջուկը, իսկ իրավակիրառական պրակտիկան հիմնված չէ Սահմանադրության և դրա արժեքային համակարգի հաշվառմամբ ստեղծված օրենսդրության անշեղ կատարման վրա:

Օգտագործված գրականություն

1. Թովմասյան, Հրայր. Կառավարման կիսանախագահական ձևը

Հայաստանի Հանրապետությունում (սահմանադրական մոդել և իրականություն). իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն, Երևան, 2017:

2. Հարությունյան, Ավետիք. Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության Սահմանադրության արժեբանական առանձնահատկությունները և սահմանադրականության հետագա զարգացման հիմնախնդիրները. «Անտարես» հրատ., Երևան, 2016:

3. Հարությունյան, Գագիկ. Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը և ժամանակի մարտահրավերները. «Նժար» հրատ., Երևան, 2016:

4. Հովսեփյան, Վլադիմիր. Իրավունքը և արդարադատությունն Արցախում. «Դիզակ պսուս» հրատ., Ստեփանակերտ, 2016:

5. Սահմանադրական մշակույթի արժեբանական ակունքները հայ ժողովրդի հազարամյա տարեգրության ծալքերում. խմբագիրներ՝ Գ. Հարությունյան, Ա. Մովսիսյան, Տ. Արարատ քահանա Պողոսյան, Ս. Մելքոնյան. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատ., Էջմիածին, 2020:

6. Վաչագան Բարեպաշտ թագավորի սահմանադրությունը. Արցախից Արցախ. կազմող՝ Արմեն Դավթյան, «Կետ» հրատ., Երևան, 2017:

7. Հարությունյան, Ավետիք. 1991 թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեի դերն Արցախի Հանրապետության կազմավորման գործընթացում. «Գիտական Արցախ», № 3(10), «ԱՐՑԱԽ» հրատ., 2021, էջ 107-120, DOI: 10.52063/25792652-2021.3-107:

8. Арутюнян, Аветик. «Аксиологические особенности новой Конституции Республики Арцах». Ученые записки юридического факультета, Выпуск 46-47(56-57), 2017, с. 137-139.

9. ԼՂՀ Ազգային ժողովի ընթացիկ արխիվը:

10. ԼՂՀ պետական արխիվ (ՊԱ), ֆոնդ 1, ցանկ 2, կապ 28, պայմանական միավոր 330, թերթ 10-11:

23

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

11. ֆոնդ 1, ցանկ 2, կապ 28, պայմանական միավոր 331, թերթ 65:

12. «Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայք». www.cecnkr.am. վերջին այցը՝ 03.03.2022:

13. Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը՝ «Արցախի

Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին». 19.01.2017, http://president.nkr.am/am/news/lawsOrders/3456/. վերջին այցը՝

01.11.2021 թ.:

14. «Կոմունիստ» թերթ. 1924 թ. հուլիսի 6, թիվ 145 (924), Բաքու:

WORKS CITED

1. Harutyunyan, Avetik. Ler'nayin Gharabaghi (Arcaxi) Hanrapetut'yan Sahmanadrut'yan arjhebanakan ar'and'nahatkut'yunnery' ev sahmanadrakanut'yan hetaga zargacman himnaxndirnery'. Antares hrat., Erevan. [Value peculiarities of the Constitution of Nagorno Karabakh (Artsakh) Republic and problems of further development of constitutionalism. Antares edition, Yerevan] 2016. (In Armenian)

2. Harutyunyan, Gagik. Sahmanadrakan mshakuyt'. patmut'yan dasery' ev jhamanaki martahravernery'. Njhar hrat., Erevan. [Constitutional culture. The lessons of history and time challenges. Njar edition, Yerevan] 2016. (In Armenian)

3. Hovsepyan, Vladimir. Iravunqy' ev ardaradatut'yunn Arcaxum. Dizak plyus hrat., Step'anakert. [Law and justice in Artsakh. Dizak plus edition, Stepanakert] 2016. (In Armenian)

4. Sahmanadrakan mshakuyt'i arjhebanakan akunqnery' hay jhoghovrdi hazaramya taregrut'yan c'alqerum. xmbagirner՝ G. Harutyunyan, A. Movsisyan, T. Ararat qahana Poghosyan, S. Melqonyan. Mayr At'or' Surb E'jmiac'ni hratarakchut'yun, E'jmiac'in. [Axiological origins of constitutional culture in the folds of the millennial chronicle oft he Armenian people. editors: G. Harutyunyan, A. Movsisyan, Ter Ararat Priest Poghosyan, S. Melkonyan, Mother See of Holy Etchmiadzin edition, Etchmiadzin] 2020. (In Armenian)

5. Tovmasyan, Hrayr. Kar'avarman kisanaxagahakan d'evy' Hayastani Hanrapetut'yunum (sahmanadrakan model ev irakanut'yun). iravabanakan gitut'yunneri doktori gitakan astitwani haycman atenaxosut'yun, Erevan. [Semi-Presidential Form of Government in the Republic of Armenia (Constitutional Article and Reality). Dissertation for the degree of Doctor of Laws, Yerevan] 2017. (In Armenian)

6. Vachagan Barepasht t'agavori sahmanadrut'yuny'. Arcaxic Arcax. kazmogh՝ Armen Davt'yan, Ket hrat., Erevan. [The constitution of the king Vachagan The Pious. From Artsakh to Artsakh. complied by Atmen Davtyan, Ket edition, Yerevan] 2017. (In Armenian)

7. Harutyunyan, Avetik. “Aksiologicheskie osobennosti novoj Konstitucii Respubliki Arcah”. Uchenye zapiski juridicheskogo fakul'teta, Vypusk 46-47(56-57), s. 137-139. [“Axiological features of the new Constitution of the Republic of Artsakh”. Journal "Scientific Notes of the Faculty of Law, Edition 46-47(56-57), pp. 137-139] 2017. (In Russian)

8. Harutyunyan, Avetik. «1991 t'vakani dektemberi 10-i ankaxut'yan hanraqvei dern Arcaxi Hanrapetut'yan kazmavorman gorc'y'nt'acum». Gitakan Arcax, № 3(10), «ARCAX hrat., e'j 107-120. [“The role of the independence referendum of December 10, 1991 in the formation of the Republic of Artsakh”. Scientific Artsakh, № 3(10), ARTSAKH edition, pp. 107-120] 2021. (In Armenian)

9. LGhH Azgayin jhoghovi y'nt'acik arxivy'. [The current archive of the NKR National Assembly]. (In Armenian)

24

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

10. LGhH petakan arxiv (PA), fond 1, cank 2, kap 28, paymanakan miavor 330, t'ert' 10-11. [NKR state archive (SA), fund 1, list 2, contact 28, conditional unit 330, paper 10-11]. (In Armenian)

11. ---. fond 1, cank 2, kap 28, paymanakan miavor 331, t'ert' 65. [NKR SA, fund 1, list 2, contact 28, conditional unit 331, paper 65]. (In Armenian)

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

12. «Arcaxi Hanrapetut'yan kentronakan y'ntrakan hand'najhoghovi pashtonakan kayq». www.cecnkr.am. Verjin aycy'՝ 03.03.2022. [“Republic of Artsakh, Central electional commission, Offical Website”. Accessed: 03.02.2022]. (In Armenian)

13. Arcaxi Hanrapetut'yan Naxagah. «Hramanagir Arcaxi Hanrapetut'yan

Sahmanadrut'yan naxagic'y' hanraqvei dnelu masin». 19.01.2017,

http://president.nkr.am/am/news/lawsOrders/3456/. Verjin aycy'՝ 01.11.2021t'.. [President of the Artsakh Republic. “Decree on putting the new Artsakh Republic Constitution project on a referendum”. 19.01.2017. Accessed: 01.11.2021]. (In Armenian)

14. «Komunist» t'ert', 1924t'. hulisi 6, t'iv 145 (924), Baqu. [“Communist” newspaper. 1924 July 6, no. 145 (924), Baku]. (In Armenian)

1500-YEAR HISTORY OF THE ADOPTION OF CONSTITUTIONS IN ARTSAKH

AVETIK HARUTYUNYAN

Union of Young Scientists and Specialists of Artsakh (UYSSA), Founder-Chairman;

«Artsakh» Research Institute, Director;

Journal «Scientific Artsakh», Editor-in-Chief;

Commission on Constitutional Reforms under the President of the NKR (2016), Secretary;

Ph.D. in Law, Associate Professor,

Stepanakert, The Republic of Artsakh (NKR)

The purpose of the article is to present the 1500-year history of the adoption of the Constitutions of the Republic of Artsakh and their historical prototypes. The study is relevant because in the still unresolved conditions of the Karabakh-Azerbaijani conflict, it is necessary to present to Armenian and foreign specialists the indisputable fact that Artsakh is also Armenian in state and legal terms.

To achieve this goal, the following task was set: to study the history of constitutions and their prototypes adopted in Artsakh from the 5th century to the present day on the basis of archival documents and scientific materials.

Analysis, synthesis, induction, deduction and historical-comparative methods were used in the course of the study. A number of documents used in the course of the study are introduced into scientific circulation for the first time.

The main conclusion made within the framework of the study is that both 1500 years ago and now the people of Artsakh used to build relations with both society and the state on the basis of generally accepted rules or norms; if a millennium and a half ago they were canonical in nature, today these relations are mainly regulated by legal norms.

Despite the fact that on September 2, 1991, with the proclamation of an independent state, Azerbaijan launched a war against the Nagorno-Karabakh Republic, and the country was facing serious ontological problems, nevertheless, steps were taken to begin work on drafting the Constitution.

Both in 2006 and in 2017, the Constitution of the Republic of Artsakh stands out with a value load, which can become a productive basis for the development of constitutionalism in the country. At the same time, it should be stated that the actual existence of the Constitution does not solve any issue yet, since the legislation does not

25

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

fully comply with the Constitution, constitutional values do not form the core of legislation, and law enforcement practice is not based on strict enforcement of legislation created considering the Constitution and its system of values.

Keywords: Vachagan the Pious, Agwen, Canonical Constitution, Republic of Nagorno-Karabakh (Artsakh), Constitutional Commission, Constitution, Constitutional Referendum.

1500-ЛЕТНЯЯ ИСТОРИЯ ПРИНЯТИЯ КОНСТИТУЦИЙ В АРЦАХЕ АВЕТИК АРУТЮНЯН

учредитель и председатель Объединения молодых ученых и специалистов Арцаха (ОМУСА), директор Научно-исследовательского института «Арцах», главный редактор журнала «Научный Арцах», секретарь Комиссии по конституционной реформе при Президенте НКР (2016), кандидат юридических наук, доцент, г. Степанакерт, Республика Арцах

Цель статьи - представить 1500-летнюю историю принятия Конституций Республики Арцах и их исторических моделей. Актуальность исследования состоит в том, что в неурегулированных до сих пор условиях карабахско-азербайджанского конфликта необходимо представить армянским и зарубежным специалистам неоспоримый факт, что Арцах в государственно-правовом отношении также является частью Армении. Для достижения цели мы поставили следующие задачи: на основе архивных документов и научных материалов изучить историю Конституций и их исторических образцов, принятых в Арцахе с V века до наших дней.

В ходе исследования использовались историко-сравнительные метод, а также анализа, синтеза, индукции и дедукции. Ряд документов, использованных в ходе исследования, впервые вводится в научный оборот.

Главный вывод, сделанный в рамках исследования, состоит в том, что, как и 1500 лет назад, так и сейчас арцахцам свойственно строить отношения и с обществом, и с государством на основе правил или норм; сегодня эти правила и нормы в основном регулируются законом.

Несмотря на то, что с момента провозглашения независимости 2 сентября 1991 года Азербайджан начал войну против Нагорно-Карабахской Республики и страна находилась перед серьезнейшей проблемой выживания и существования, предпринимались шаги по подготовке Конституции республики.

Конституции, принятые в 2006 и 2017 годах, отличаются содержательностью и полнотой, что может стать плодотворной почвой для развития конституционности в стране. В то же время следует отметить, что наличие Конституции так таковой не является решением вопроса, поскольку законодательство еще не соответствует Конституции, конституционные ценности не составляют ядро законодательства, а юридическая практика не основывается на неукоснительном выполнении законодательства, созданного Конституцией с учетом системы ее ценностей.

Ключевые слова: Вачаган Барепашт, Агвен, каноническая конституция, Нагорно-Карабахская Республика (Арцах), конституционная комиссия, конституция, конституционный референдум.

26

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.