Научная статья на тему 'ԼԵԶՎԻ ՀԱՐՑԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ'

ԼԵԶՎԻ ՀԱՐՑԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ Текст научной статьи по специальности «Языкознание и литературоведение»

CC BY
23
7
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
միջազգային լեզու / միջազգային բանակցություններ / ֆրանսերեն լեզու / կարիերային դիվանագիտություն / բանակցությունների լեզու / բանակցային կողմեր / միջազգային լեզվի կարգավիճակ

Аннотация научной статьи по языкознанию и литературоведению, автор научной работы — Պետրոսյան Վարդուհի

Այս հոդվածում խոսվում է միջազգային լեզվի կարգավիճակի և միջազգային բանակցություններում այս կամ այն լեզվի՝ մշտական միջազգային լեզվի կարգավիճակ ունենալու հարցի մասին: Հոդվածի նպատակն է ցույց տալ, որ որևէ մեկ առանձին լեզու երբևէ բացահայտ կերպով չի ճանաչվել որպես միջազգային լեզու: Ըստ էության, այս կամ այն լեզվի կիրառման հարցը բանակցություններում գործնականում կարգավորվել է կողմերի համաձայնությամբ։ Միջնադարից սկսած՝ բավականին երկար ժամանակ Արևմուտքում լատիներենը եղել է միջազգային բանակցությունների, երկրների միջև հաղորդակցման, միջազգային պայմանագրերի և պետական փաստաթղթերի ձևակերպման լեզու։ Հոդվածում անդրադարձ է կատարվում այն օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներին, որոնց պատճառով լաիներենին փոխարինելու եկավ ֆրանսերենը: Ըստ էության, ֆրանսերենի կիրառումը միջազգային բանակցություն-ներում պայմանավորված է եղել ոչ թե նրա ռազմական հաղթանակներով, ինչպես հաճախ կարծել են, այլ տվյալ ժամանակաշրջանի ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և լեզվամշակութային գործոններով: Թեմայի համաժամանակյա և տարաժամանակյա ուսումնասիրության արդյունքում կարող ենք եզրակացնել, որ որևէ լեզու երբևէ չի ունեցել և չի կարող ունենալ միջազգային լեզվի մշտական կարգավիճակ, և նրա գործածությունը բանակցող կողմերի կողմից մշտապես պայմանավորված կլինի տվյալ ժամանակաշրջանի՝ վերը նշված գործոններով:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

LANGUAGE ISSUE IN INTERNATIONAL NEGOTIATIONS

This article discusses the status of international language and the issue of having a language of permanent international language at international negotiations. No single language has ever been explicitly recognized as an international language. In essence, the issue of using a particular language has been practically resolved by the consent of the parties. The use of French in international negotiations was also related to military-political, socio-economic and linguistic-cultural factors of the period rather than with its military victories. Thus, we can conclude that no language has ever existed and can not have a permanent resident of the international language and its use by the negotiating parties will always be based on the above-mentioned factors.

Текст научной работы на тему «ԼԵԶՎԻ ՀԱՐՑԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ POLITICAL SCIENCE, INTERNATIONAL RELATIONS ПОЛИТОЛОГИЯ, МЕЖДУНАРОДНЫЕ ОТНОШЕНИЯ

ԼԵԶՎԻ ՀԱՐՑԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ*

ՀՏԴ 327 DOI: 10.52063/25792652-2022.4.15-87

ՎԱՐԴՈՒՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն petrosiv@yahoo. fr

Այս հոդվածում խոսվում է միջազգային լեզվի կարգավիճակի և միջազգային բանակցություններում այս կամ այն լեզվի՝ մշտական միջազգային լեզվի կարգավիճակ ունենալու հարցի մասին:

Հոդվածի նպատակն է ցույց տալ, որ որևէ մեկ առանձին լեզու երբևէ բացահայտ կերպով չի ճանաչվել որպես միջազգային լեզու: Ըստ էության, այս կամ այն լեզվի կիրառման հարցը բանակցություններում գործնականում կարգավորվել է կողմերի համաձայնությամբ։

Միջնադարից սկսած՝ բավականին երկար ժամանակ Արևմուտքում լատիներենը եղել է միջազգային բանակցությունների, երկրների միջև հաղորդակցման, միջազգային պայմանագրերի և պետական փաստաթղթերի ձևակերպման լեզու։

Հոդվածում անդրադարձ է կատարվում այն օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներին, որոնց պատճառով լաիներենին փոխարինելու եկավ ֆրանսերենը:

Ըստ էության, ֆրանսերենի կիրառումը միջազգային բանակցություններում պայմանավորված է եղել ոչ թե նրա ռազմական հաղթանակներով, ինչպես հաճախ կարծել են, այլ տվյալ ժամանակաշրջանի ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և լեզվամշակութային գործոններով:

Թեմայի համաժամանակյա և տարաժամանակյա ուսումնասիրության արդյունքում կարող ենք եզրակացնել, որ որևէ լեզու երբևէ չի ունեցել և չի կարող ունենալ միջազգային լեզվի մշտական կարգավիճակ, և նրա գործածությունը բանակցող կողմերի կողմից մշտապես պայմանավորված կլինի տվյալ ժամանակաշրջանի ՝ վերը նշված գործոններով:

Հիմնաբառեր' միջազգային լեզու, միջազգային բանակցություններ, ֆրանսերեն լեզու, կարիերային դիվանագիտություն, բանակցությունների լեզու, բանակցային կողմեր, միջազգային լեզվի կարգավիճակ: *

* Հոդվածը ներկայացվել է 14.11.2022թ., գրախոսվել' 16.12.2022թ., տպագրության ընդունվել' 30.12.2022թ.:

87

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

Ներծություն

Տեսականորեն' միջազգային իրավունքում երբեք դիվանագիտության

միջազգային լեզվի հարց չի դրվել, և այդ մասին որևէ գրավոր դրույթ չկա: Գործնականում՝ պետությունների միջև պայմանագրի կնքման պահին օգտագործվող լեզուն հանդես է գալիս որպես դիվանագիտական լեզու:

Ֆրանսերեն լեզվի կիրառումը ևս երբևէ չի դիտարկվել որպես միջազգային լեզվի պաշտոնական ճանաչում: Դիվանագիտության մեջ այն ընդունվել է միայն կողմերի պարզ համաձայնությամբ: Շատ կարևոր և հետաքրքրական է նկատել, որ ֆրանսերենի կիրառումը դիվանագիտության և այլ ոլորտներում երբևէ Ֆրանսիայի քաղաքական կամ ռազմական գերակայությամբ պայմանավորված չի եղել: Հաճախ մարդիկ կարծել են, թե միջազգային բանակցություններում աշխատանքային լեզուն ֆրանսերենն է եղել, որովհետև Ֆրանսիան երկար ժամանակ ստորագրվող պայմանագրերի ուժեղ կողմ է հանդիսացել:

Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունեցել, ինչպե՞ս է ֆրանսերենը կիրառվել որպես միջազգային բանակցությունների լեզու:

Երկար ժամանակ Արևմուտքում պայմանագրերի, ինչպես նաև բոլոր պետական փաստաթղթերի և լուրջ աշխատությունների լեզուն եղել է լատիներենը։ Միջնադարից սկսած՝ լատիներենն է սպասարկել միջազգային հարաբերություների ոլորտը, ինչպես երկրների միջև հաղորդակցման, այնպես էլ օտար երկրից ժամանած դեսպաններին ներկայացնելու, բանակցությունների, պայմանագրերի խմբագրման և այլ նպատակներով:

Լատիներենի օգտագործումը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով:

1. Նախ՝ գործնական հանգամանքների մասին։ Լատիներենը հոգևորականների լեզուն էր, իսկ դիվանագիտական առաքելության անձնակազմը կազմված էր հիմնականում հոգևորականներից, եպիսկոպոսներից ու կարդինալներից և ոչ թե աշխարհիկ մարդկանցից։ Նրանք լատիներեն խոսում և գրում էին ավելի լավ, քան իրենց մայրենի լեզվով։

2. Երկրորդ կարևոր հանգամանքն այն էր, որ լատիներենը մեռած լեզու էր, այսինքն՝ այլևս որևէ մեկ կոնկրետ երկրի լեզուն չէր, և այս առումով նրա գործածումը ոչ մի անհարմարություն չէր առաջացնում բանակցող կողմերի համար, և նրա շատ քարացած արտահայտությունների և դարձվածքների իմաստը հայտնի էր բոլորին. բանակցողները գիտեին, որ իրերն այնպես կներկայացվեն, որ սխալ մեկնաբանությունների տեղիք չեն տա:

Կային նաև լատիներենը որպես դիվանագիտության լեզու կիրառելու պատմական այլ պատճառներ:

Ռոմանագերմանական Սրբազան կայսրությունը (Sacrum Imperium Romanum-ը) զբաղեցնում էր Եվրոպայի մեծ մասը՝ բացի Ֆրանսիայից և Անգլիայից, Հռոմեական կայսրության իրավահաջորդն էր և Սրբազան կայսրությունը լատիներենը համարում էր իր պաշտոնական լեզուն: Մինչև Կարլոս V-ի մահը ցանկացած պայմանագիր կնքելու համար Սուրբ կայսրությունը հանդես էր գալիս որպես գործընկեր կամ հակառակորդ, և այս հանգամանքը ևս պայմանավորում էր լատիներենի գերակայությունը: Կարլոս V-ն ասում էր. «Ես սովորեցի լատիներեն Պապի հետ խոսելու համար, իսպաներեն սովորեցի՝ մորս հետ խոսելու համար, անգլերեն՝ հորաքրոջս, գերմաներեն՝ ընկերներիս և ֆրանսերեն՝ ինքս ինձ հետ խոսելու համար» (“French: why was it adopted as a diplomatic language throughout Europe?”):

Լատիներենի գործածության քաղաքական դրդապատճառը ստիպեց մարդկանց նկատել, որ լատիներեն խոսելով՝ նրանք դրանով ընդունում են Գերմանական կայսրության գերակայությունը։ Եվ եթե կամաց-կամաց սկսեցին հրաժարվել լատիներենից, պատճառներից մեկն էլ այն էր, որ Կայսրությունն ուզում էր

88

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

պարտադրել լատիներենը որպես պայմանագրերի լեզու, մինչդեռ Ֆրանսիան ֆրանսերենի կիրառությունը գերակայության խնդիր չէր դարձնում:

Կարևոր էր նաև այն հանգամանքը, որ եվրոպական մյուս լեզուները XV-XVI դարերում դեռ չէին հասել ճշգրտության և վերահսկողության այնպիսի մակարդակի, որպեսզի կարողանային բավարարել պայմանագիր կնքելու համար պահանջվող մակարդակը և խուսափեին երկիմաստությունից և թյուրիմացությունից, որոնք կխանգարեին կողմերի միջև լիակատար փոխըմբռնմանը։ XVII դարից սկսած բոլոր այն հանգամանքները, որոնք նախկինում նպաստում էին լատիներենի զարգացմանը և կիրառմանը, այժմ արդեն սկսում են նպաստել նրա աստիճանական ետադիմությանն ու ֆրանսերենի առաջխաղացմանը:

Նախ քննարկենք խնդիրը լեզվական տեսակետից.

Եվրոպայում Վերածննդի մեծ շարժման հետ զուգընթաց լատիներենի ազդեցությունն ուժեղացավ։ Միջնադարում լատիներենը դեռևս բավականին կենսունակ լեզու էր. այն կարելի էր կիրառել գործերում, բանակցություններում, լատիներենով կարելի էր զրուցել, կատակել, վիճել և նույնիսկ հայհոյել:

Վերածնունդը վնասեց լատիներենին նրանով, որ վերադարձ կատարվեց դեպի դասական լատիներենը, դեպի քարացած և մաքրագրած կամ զտած լատիներենը, որն այլևս չէր կարող բավարարել նոր պահանջներին, ինչպես մշակութային, այնպես էլ՝ գործնական առումով։ Վերականգնելով նրա մաքուր վիճակը՝ նրան կտրեցին կենդանի աշխարհից։ XVII դարում արդեն կային իրավաբանական, տնտեսական, քաղաքական շատ նոր հասկացություններ, որոնք այլևս չէին կարող արտահայտվել լատիներենով (Zink, Moyen frangais (XIVe et XVe siecles), Que sais-je? 36): Կային նաև այլ հանգամանքներ ևս, որոնք խոչընդոտում էին լատիներենի գործածությանը: Օրինակ՝ տպագրությունը, որը խրախուսում էր ժողովրդախոսակցական լեզուն, որովհետև հրատարակիչները ցանկանում էին գործ ունենալ ավելի լայն հանրության հետ: Մյուս խոչընդոտող հանգամանքը կութերի բողոքական ռեֆորմն էր (1530), քանի որ Ռեֆորմիստների համար լատիներենը Հռոմի լեզուն էր, այլ կերպ ասած՝ պապի և նրա կողմնակիցների լեզուն: Թեև հոգևորականները և կրթված խավը շարունակում էին խոսել լատիներեն, սակայն այդ կրթված, զարգացած մարդիկ տարբեր ծագում ունեին և ի վերջո, խոսելով նույն լատիներեն լեզվով, իրար չէին հասկանում, քանի որ նրանց մայրենի լեզվի շեշտադրությունն այնպես էր փոխել լատիներենը, որ նրանք այլևս իրար չէին հասկանում։

Կա մի պատմական փաստ, որ Ֆրանսիայի թագավոր Կառլոս IX-ը, որը հիանալի տիրապետում էր լատիներենին, 1573 թ. ընդունում է լեհ դեսպանների (նրա եղբայրը՝ ապագա Հենրի NI-ը, Լեհաստանի թագավորն էր): Դեսպանները

լատիներենով գեղեցիկ ճառ արտասանեցին Կառլոս IX-ի համար, սակայն թագավորն ափսոսանքով հայտարարեց, որ չի կարող պատասխանել, քանի որ լեհերեն չի հասկանում. լեհական շեշտադրությունն այնպես էր փոխել լատիներենը, որ անհասկանալի էր դարձել թագավորի համար: Մյուս կողմից՝ դիվանագիտական անձնակազմի մեջ ևս փոփոխություններ կատարվեցին։

Հոգևորականներն աստիճանաբար դուրս մղվեցին դիվանագիտության ոլորտից և փոխարինվեցին կարիերային դիվանագետներով։ Դիվանագետների դերը ստանձնեցին զինվորականները։ Սակայն հայտնի է, որ զինվորականները փայլուն կրթություն չէին ստանում։ Նրանք իրենց մասնագիտական գործունեությունն սկսում էին 16 տարեկան հասակում, երբեմն նույնիսկ ավելի երիտասարդ տարիքում, և ժամանակ չէին ունենում լատիներեն սովորելու համար և տիրապետում էին միայն իրենց մայրենի լեզվին։

Ինչպես տեսանք, ոչ միայն լեզվական, այլ նաև պատմական հանգամանքները դեմ էին լատիներենին։ Ավստրիայի արքունիքը, մեղմ ասած, չէր առաջադիմում, բայց ինչքան կորցնում էր հզորությունը, այնքան փորձում էր տպավորություն ստեղծել իր հզորության մասին՝ մասնավորապես պահանջելով լատիներենի դիրքերի

89

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

ամրապնդում: 1648 թ. Վեստֆա[ի պայմանագրի կնքման ժամանակ Սրբազան կայսրության դեսպաններն ընդգծեցին այն փաստը, որ լատիներենը Կայսրության լեզուն է, Կայսրության առավելությունը, և դա շատ վատ դերակատարություն ունեցավ, վատ ընդունվեց մյուս լիազոր դեսպանների կողմից, ովքեր մինչ այդ կարծում էին, թե լատիներենը չեզոք լեզու է։ Այդ լեզուն, որ կրթված մարդկանց համընդհանուր մշակութային ժառանգության մաս էր կազմում մինչ այդ, հանկարծ ազգային նշանակություն էր ստանում։ Դեսպանություններն սկսեցին աստիճանաբար հրաժարվել լատիներենից, քանի որ այն օգտագործելով կարծես թե ակամա՝ ընդունում էին Ավստրիական արքունական տան գերակայությունը։ Ժամանակն էր ընտրել մեկ այլ լեզու։

Կար երկու ճանապարհ՝

1. կամ յուրաքանչյուրը պետք է խոսեր իր մայրենի լեզվով, և այս դեպքում կարելի էր խուսափել մասնակիցների համար զգայուն կամ խոցելի լեզվական անհարմարությունից, բայց այս դեպքում անհրաժեշտ էր թարգմանիչների ներկայությունը: Սակայն հայտնի է, որ Հին ռեժիմի դիվանագիտությունը ոչ մի ընդհանուր բան չունի այսօրվա հրապարակային դիվանագիտության հետ (որը թերևս այդպիսին է միայն արտաքուստ)։ Բանակցությունների գաղտնիությունը

ամենակարևոր բանն էր, իսկ թարգմանիչների միջամտությունը կավելացներ մարդկանց թիվը և դրանով իսկ գաղտնի բանակցությունների արտահոսքի վտանգը:

2. Մյուս ճանապարհն ազգային լեզուներից մեկը որպես հաղորդակցման լեզու ընտրելն էր։ Այս դեպքում բանակցություններն ավելի արագ կընթանային և հատկապես հնարավոր կլիներ խուսափել բազմալեզու տեքստերից, որոնք կարող էին տարբեր մեկնաբանությունների և վերլուծությունների տեղիք տալ, քանի որ յուրաքանչյուր կողմ կցանկանար իր օգտին այն մեկնաբանել։

Կարևոր է նշել, որ ֆրանսերենի ընտրությունը՝ որպես դիվանագիտության լեզու, ամենևին պայմանավորված չէր նրա քաղաքական հզորությամբ, ինչպես ընդունված է կարծել։

Այդուհանդերձ այդ ընտրությունը սոսկ տվյալ պահի լեզվական իրավիճակի արդյունք չէր: Այն պայմանավորված էր նախ այն հանգամանքով, որ ֆրանսերենը Եվրոպայի քաղաքական վերնախավի լեզուն էր՝ ազնվականության, առևտրական դասի և մտավորականության լեզուն: Ֆրանսերենի ընտրության հարցում պակաս կարևոր չէր նաև այն հանգամանքը, որ եվրոպական մյուս լեզուները XV-XVI դարերում դեռևս չէին հասել ճշգրտության և հստակության այն մակարդակին, որն ուներ ֆրանսերենը, որպեսզի կարողանային բավարարել պայմանագիր կնքելու համար պահանջվող պայմանները և խուսափեին երկիմաստությունից և թյուրիմացությունից։ Հանգամանք, որն այնքան կարևոր է կողմերի լիակատար փոխըմբռնման համար։

Դիտարկենք XVII դարի կարևոր պայմանագրերը՝ 1648 թ. Վեստֆալի պայմանագիր. Սրբազան կայսրությունը պարտված է, Ֆրանսիան հաղթանակ է տարել, բայց բնագիր պայմանագիրը լատիներեն է։

1678 թ. Նիմեգի պայմանագիր. Ֆրանսիան իր հզորության գագաթնակետին էր. Լյուդովիկոս XIV-ը հաղթական պատերազմներ էր տարել, բայց այստեղ նույնպես բանակցությունների լեզուն լատիներենն էր։ Նիմեգի պայմանագիրը կազմված էր մի քանի մասից. Պայմանագիր Հոլանդիայի և Ֆրանսիայի միջև՝ ֆրանսերեն լեզվով, մեկ այլ պայմանագիր Ֆրանսիայի և Իսպաինիայի միջև, որը երկլեզու էր, և վերջապես՝ պայմանագիր Ֆրանսիայի և Կայսրության միջև, այսինքն՝ հաղթողի և պարտվողի միջև, որը գրված էր լատիներեն, այսինքն՝ պարտված կողմի լեզվով։

Եվ հակառակը, 1714 թ. Ռաստատի պայմանագիրը համընկնում է Լյուդովիկոս XIV-ի կառավարման ավարտի հետ, և որտեղ Ֆրանսիան ռազմական ծանր պարտություն է կրում, առաջին անգամ պայմանագիրը գրվում է ֆրանսերեն և ոչ թե լատիներեն։ Ֆրանսիայի լիազոր ներկայացուցիչը Մարշալ Վիլարն էր, որը լատիներեն

90

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

չգիտեր: Կայսրության կողմից բանակցում էր արքայազն Էժեն Սավուայացին' Ավստրիական կայսրության հայտնի գեներալը, որը, լինելով Սավուայայից, շատ լավ ֆրանսերեն գիտեր, ահա թե ինչու Ռաստատի պայմանագիրը կնքվեց ֆրանսերեն լեզվով։

Սակայն ֆրանսերենը որպես դիվանագիտության լեզու ընդունելն ունի ավելի խորը պատճառներ, քան այս առանձին դեպքը։ Եվրոպական բոլոր դիվանագետները գիտեին ֆրանսերեն, ինչպես միջնադարում բոլորը գիտեին լատիներեն։ Ռաստատում ֆրանսերենի օգտագործումը ուղեկցվում էր մի ծանոթագրությամբ, համաձայն որի՝ հստակեցվում էր, որ դա արվում էր բացառության կարգով, և այն չի կարող նախադեպ հանդիսանալ հետագա մյուս պայմանագրերի համար։

Սակայն ֆրանսերենի օգտագործումը, որ արվել էր պատահական կերպով, կրկնվեց հետագայում, և ամեն անգամ ավելացվում էր այդ հատուկ ծանոթագրությունն այն մասին, որ ֆրանսերենի ընտրությունը պաշտոնապես չի կատարվել, սակայն ամեն անգամ պայմանագրերը նորից կնքվում էին ֆրանսերեն լեզվով:

Եվ միայն 50 տարի անց՝ 1763 թ., Փարիզի պայմանագրում է, որ այլևս ընտրված լեզվի մասին այդպիսի գրություն չի ավելացվում պայմանագրի ներքևում, և պայմանագրի լեզուն մնում է ֆրանսերենը։

1763 թ. Ֆրանսիան դարձյալ պարտություն է կրում և Փարիզի պայմանագրով կորցնում Հնդկաստանի իր գաղութային կայսրությունը, այդուհանդերձ

բանակցությունները տարվում են ֆրանսերեն։ Այս լեզվական իրավիճակը, որը չգրված օրենք էր, տևում է մինչև 1919 թ. Վերսալի պայմանագիրը։

Այժմ արդեն դիվանագետներն աշխարհիկ կրթված մարդիկ են, և ֆրանսերենն իրենց հոգեհարազատ է։ Բացի այդ, դիվանագիտական հանդիպումները սոսկ խիստ փորձագետների հավաքներ չեն, իգական սեռի ներկայությունն այստեղ ավելի հաճախադեպ է դառնում։

Դիվանագետների կանայք ուղեկցում են իրենց ամուսիններին։ Այդ բարձրաշխարհիկ կանայք իրար հետ խոսում են ֆրանսերեն, և բնականաբար նրանց մոտ և նրանց ներկայությամբ բոլորը խոսում են ֆրանսերեն, և հյուրասրահից գիտաժողովի դահլիճ տեղափոխվելով՝ նրանք շարունակում են խոսել նույն լեզվով։ Կանանց դերակատարությունն այդ հարցում խիստ վճռորոշ է. ֆրանսերենը նաև նորաձևության լեզուն է. օծանելիքի, կեղծամների լեզուն նույնպես ֆրանսերենն էր, կանայք ֆրանսերեն էին խոսում նաև, որպեսզի տնային աշխատողները չհասկանային իրենց։

Կային նաև այլ պատճառներ՝ ոչ պատմական և ոչ աշխարհիկ։ Ֆրանսերենի ընտրության համար կային նաև տեխնիկական բնույթի պատճառներ, որոնք կապված են ֆրանսերեն լեզվի որոշ հատկանիշների հետ։ Այնպիսի հատկանիշներ, որ ֆրանսերենը մշտապես կարևորում է հստակություն, ճշգրտություն, կայունություն։ Հստակությունը Պասկալից սկսած մշտապես եղել է ֆրանսիացի հեղինակների մտահոգության առարկան, ովքեր հրաժարվում են լատիներենի բազմադարյան ոճից և անցնում ֆրանսերենին, որն ուներ հավաք ոճ, կարճ նախադասություներ, հաստատուն շարակարգ (ենթակա, ստորոգյալ, լրացում), որն ապահովում է մեծ հստակություն և հասկանալիություն։ Ինչպես ասում էր Վոլտերի աշակերտ, գրող, հրապարակախոս Ռիվառոլը՝ այն, ինչ հստակ չէ, ֆրանսերեն չէ:

Ճշգրտությունը բառապաշարի հեղինակերն էին ապահովում։ XVI դարից ի վեր լեզվաբաններն ու բառագետները փորձում էին կայունացնել ֆրանսերենը։ Ֆրանսիացի բանաստեղծ և թարգմանիչ, ֆրանսիական պոեզիայում կլասիցիզմի հիմնադիր Մալերբն ու Ֆրանսիական ակադեմիայի հիմնադիր անդամ Վոժլան ջանում էին վերացնել բոլոր համարժեքներն ու հոմանիշները, իսկ դիվանագիտության մեջ այդ ճշգրտությունը մեծ առավելություն էր։

91

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

Ավելին, ֆրանսերենը այդ ժամանակաշրջանում միակ հաստատուն լեզուն էր, մի հանգամանք, որը մի քանի դար անց նույնիսկ խոչընդոտ էր հանդիսանալու նրա տարածման համար։ Ֆրանսիական Ակադեմիան և այլ հաստատություններ վերահսկում էին լեզուն, և նրանց որոշումները հարգվում և կիրառվում էին։

Դա շատ նկատելի է, քանի որ, Հիասքանչ դարաշրջանի (19-րդ դարավերջից մինչև1914 թվականն ընյած ժամանակաշրջանի պատմական անվանունը) լեզուն հիմա էլ հասկանալի է ժամանակակից ֆրանսիացիների համար։

Քանի որ ֆրանսերենի զարգացումը սահմանափակ էր և վերահսկվում էր, միջազգային մակարդակում դա երաշխիք էր այն առումով, որ ֆրանսերեն ձևակերպումները չէին փոխի իրենց իմաստները և այլ իմաստ չէին ձեռք բերի մի քանի տարի անց։

Այն փաստը, որ Վերսալի պայմանագիրը ֆրանսերեն չէր, Ֆրանսիայում շատ ծանր տարան։ Պատճառները շատ էին ու նաև պրագմատիկ բնույթի։ Առաջին անգամ էր, որ պայմանագրին մասնակցում էին ոչ եվրոպական երկրներ՝ Ճապոնիան և հատկապես Միացյալ Նահանգները, որոնք միջազգային թատերաբեմ էին մտնում։ Ամերիկյան դիվանագետները եվրոպական քաղաքականության մեջ մտնելու պահից ի վեր հրաժարվեցին անգլերենից բացի այլ լեզվով խոսելուց։ 1783 թ. Վաշինգտոնյան արձանագրությունը ամրագրեց այդ կետը։ Վերսալի պայմանգրի կնքման բանակցային սեղանի շուրջ իրավիճակն այսպիսին էր՝ Ամերիկայի նախագահ Վիլսոնը բոլորովին չէր խոսում ֆրանսերեն, Անգլիայի վարչապետ Լլոյդ Ջորջը վատ էր խոսում ֆրանսերեն, Ֆրանսիայի ներկայացուցիչ Քլեմանսոն շատ լավ խոսում էր անգլերեն, և վերջապես իտալացի նախարար Սոնինոն հավասարապես խոսում էր թե' անգլերեն, թե' ֆրանսերեն։

Ուստի նույն գործնական հարմարավետության նկատառումներից ելնելով՝ ինչպես դարեր առաջ ընտրվեց ֆրանսերենը որպես հաղորդակցման լեզու, այժմ էլ որպես այդպիսին ընտրվեց անգլերենը՝ Վիլսոնի և Լլոյդ Ջորջի լեզուն։

Սա առաջացրեց Ֆրանսիայի հանրապետության նախագահի, ֆրանսիական Ակադեմիայի և հասարակության դժգոհությունը, սակայն այդ դժգոհությունը ոչ մի հետևանք չունեցավ, և այդ նորարարությունը ծանր հետևանքներ ունեցավ ֆրանսերենի հետագա ճակատագրի վրա։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1945 թ. Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսում, որն առաջին մեծ միջազգային կոնֆերանսն էր, օգտագործվեց 5 լեզու՝ ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն և չինարեն։ Սրանք

պաշտոնական լեզուներ էին, և սա նշանակում էր, որ բոլոր փաստաթղթերը պետք է հրապարակվեին հինգ լեզուներով։ Բայց պետք էր ընտրել մեկ աշխատանքային բանակցային լեզու. նորից դրվում էր բանավոր և գրավոր խոսքի տաբերակումը, և պետք է նշել, որ թարգմանչական ծառայություններն այդ ժամանակ այնքան կատարելագործված չէին, ինչպես այժմ։

Միացյալ Նահանգներն առաջարկում էր անգլերենը՝ որպես ամենատարածված լեզու, որպես բիզնեսի և տնտեսագիտության լեզու, իսկ մյուս պատվիրակություններն անհանգստանում էին, որ անգլերենի ընտրությունը կարող էր ապահովել առաջատար դիրք անգլո-սաքսոնների համար, և ջանքեր թափեցին ընդդիմանալու անգլերենի՝ որպես միակ լեզվի դեմ։ Նրանք կանգնեցին Ֆրանսիայի ներկայացուցչի՝ Ժորժ Բիդոյի կողքին՝ արտահայտվելով ֆրանսերենի ընդունման օգտին։ Անգլերենի դեմ քվեարկել էին լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի երկրները և ԽՍՀՄ-ը։ Ֆրանսերենն ընդունվեց մեկ ձայնի առավելությամբ:

1962 թ. 105 պատվիրակությունից 35-ը խոսում էր ֆրանսերեն, իսկ 1966 թ.՝ 112 պատվիրակությունից՝ 43-ը: Եվ ստացվում էր, որ ՄԱԿ-ի լիագումար նիստում ֆրանսերեն և անգլերեն լեզուները չէին թարգմանվում:

Անվտանգության խորհրդում իզրաելա-պաղեստինյան հակամարտության մասին 242 բանաձևի առիթով շատ պատվիրակներ ափսոսում էին անգլերենի

92

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

ընտրության համար, քանի որ անգլերեն տեքստում նշվում էր, որ «^гаё! must withdraw from occupied territories», որը կարող էր նշանակել' «se retirer des territoires occupes»' դուրս գալ գրավյալ տարածքներից, կամ «se retirer de territoires occupes»' դուրս գալ որոշ գրավյալ տարածքներից (Кузнецов 35):

Տարբերությունը շատ մեծ էր, քանի որ եթե մեկնաբանվի որպես des, ապա կնշանակեր դուրս գալ կամ ետ քաշվել բոլոր տարածքներից, իսկ եթե հասկացվի de, ապա կթարգմանվի դուրս գալ որոշ տարածքներից, և այդ դեպքում կարելի կլիներ կիրառել այդ բանաձևը: Հասկանալի է, որ այս տարբերությունների պատճառով, որոնք հանդես են գալիս մեկ կամ մյուս կողմի օգտին, կարող էր շատ թանաք հոսել կամ, ցավոք սրտի, արյուն թափվել: Դրա համար հարկ էր դիմել ֆրանսերեն տարբերակին։

Նշենք, որ պապերը' Պողոս վեցերորդը, Հովհաննես-Պողոս երկրորդը, ՄԱԿ-ում խոսել են ֆրանսերեն: Վատիկանի հայտագրերը նույնպես ֆրանսերեն են:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահ Սենգորն ասում էր. «Ֆրանսերենը բարեկրթության և ազնվության համաշխարհային նշանակություն ունի, և նա մեզ նվիրում է իր վերացական բառերը, որոնք այնքան հազվագյուտ են մեր լեզուներում»:

Ֆրանսերեն լեզվի մասին բազմաթիվ հիացական ձևակերպումներ են արվել, սակայն ուզում եմ մեջբերել Անատոլ Ֆրանսի կողմից ֆրանսերեն լեզվին տրված բնորոշումը, որն ավելի շուտ սիրո խոստովանություն է հիշեցնում. «Ֆրանսերենը նման է մի կնոջ, որն այնքան գեղեցիկ է, այնքան հպարտ, այնքան համեստ, այնքան համարձակ, հուզական, սիրառատ, առաքինի, ազնվական, հարազատ, խենթ և իմաստուն, որ մենք նրան սիրում ենք ամբողջ հոգով և երբեք չենք տրվում նրան դավաճանելու գայթակղությանը» (“Citations frangais”):

Այսօր, անշուշտ, նկատելի է անգլերենի դիրքերի ամրապնդում միջազգային բանակցություններում, բայց ժամանակի հետ իրավիճակը կարող է փոխվել հօգուտ, օրինակ, չինարենի կամ մեկ այլ լեզվի. ժամանակը ցույց կտա:

Եզրակացություն

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ որևէ լեզու երբևէ չի ունեցել և չի կարող ունենալ միջազգային լեզվի մշտական կարգավիճակ, և նրա գործածությունը բանակցող կողմերի կողմից միշտ պայմանավորված կլինի տվյալ ժամանակաշրջանի ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և լեզվամշակութային գործոններով:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Batany, Jean. Frangais medieval. Bordas, Paris, 1972.

2. Bruneau, Charles. Petite histoire de la langue frangaise, (Des origines a la Revolution). librairie Armand Colin, Paris, 1958.

3. ---. Petite histoire de la langue frangaise, (De la Revolution a nos jours). librairie Armand Colin, Paris, 1970.

4. Brunot, Ferdinand. Histoire de la langue frangaise. Paris, 1966.

5. Zink, Gaston. L’ancien frangais, (XIe-XIIIe siecle), Que sais-je?. Presses Universitaires de France, Paris, 1987.

6. ---. Moyen frangais (XlVe et XVe siecles), Que sais-je?. Presses Universitaires de France, Paris, 1990.

7. Кузнецов, Дмитрий. Арабо-израильский конфликт: История и

современность. Очерк событий. Документы и материалы: учебное пособие. Изд-во БГПУ, Благовещенск, 2006.

8. “Citations frangais”. Le figaro,

93

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

http://evene.lefigaro.fr/citations/mot.php?mot=fran%C3%A7ais. Accessed:

13.11.2022.

9. “Frangais: pourquoi fut-il adopte comme

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

langue diplomatique dans toute l’Europe?”. Le Petit Parisien, 31.01.2018,

http://www.france-pittoresque.com/spip.php?article5685. Accessed: 13.11.2022.

WORKS CITED

1. Batany, Jean. Frangais medieval. Bordas, Paris. [Medieval French. Bordas, Paris] 1972. (In French)

2. Bruneau, Charles. Petite histoire de la langue frangaise, (Des origines a la Revolution). Librairie Armand Colin, Paris. [Short History of the French Language, (Origins to the Revolution). Armand Colin bookstore, Paris] 1958. (In French)

3. ---. Petite histoire de la langue frangaise, (De la Revolution a nos jours). Librairie Armand Colin, Paris. [Short history of the French language, (From the Revolution to the Present Day). Armand Colin bookstore, Paris] 1970. (In French)

4. Brunot, Ferdinand. Histoire de la langue frangaise. Paris. [History of the French Language. Paris] 1966. (In French)

5. Kuznecov, Dmitrij. Arabo-izrail'skij konflikt: Istorija i sovremennost'. Ocherk sobytij. Dokumenty i materialy: uchebnoe posobie. Izd-vo BGPU, Blagoveshhensk. [Arab-Israeli Conflict: History and Modernity. Essay on Events. Documents and Materials: Study guide. BSPU Publishing, Blagoveshchensk] 2006. (In Russian)

6. Zink, Gaston. L’ancien frangais, (XIe-XIIIe siecle), Que sais-je?. Presses Universitaires de France, Paris. [Old French, (11th-13th century), What do I know?,French University Press, Paris] 1987. (In French)

7. ---. Moyen frangais (XlVe et XVe siecles), Que sais-je?. Presses Universitaires de France, Paris. [Middle French (14th and 15th centuries), What do I know?,French University Press] 1990. (In French)

8. “Citations frangais”. Le figaro. [“French quotes”. Le figaro, http://evene.lefigaro.fr/citations/mot.php?mot=fran%C3%A7ais. Accessed: 13.11.2022].

9. “Frangais: pourquoi fut-il adopte comme

langue diplomatique dans toute l’Europe?”. Le Petit Parisien, 31.01.2018. [“French: Why was it Adopted as a Diplomatic Language throughout Europe?”. Le Petit Parisien, 31.01.2018, http://www.france-pittoresque.com/spip.php?article5685. Accessed: 13.11.2022]. (In French)

LANGUAGE ISSUE IN INTERNATIONAL NEGOTIATIONS VARDUHIPETROSYAN

Yerevan State University, Faculty of International Relations,

Department of Diplomatic Service and Communication,

Ph. D. in Philology, Associate Professor,

Yerevan, the Republic of Armenia

This article discusses the status of international language and the issue of having a language of permanent international language at international negotiations.

No single language has ever been explicitly recognized as an international language. In essence, the issue of using a particular language has been practically resolved by the consent of the parties.

94

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

The use of French in international negotiations was also related to military-political, socio-economic and linguistic-cultural factors of the period rather than with its military victories.

Thus, we can conclude that no language has ever existed and can not have a permanent resident of the international language and its use by the negotiating parties will always be based on the above-mentioned factors.

Keywords: international language, international negotiations, french language, career diplomacy, language of negotiations, negotiations, status of the international language.

ВОПРОС ЯЗЫКА В МЕЖДУНАРОДНЫХ ПЕРЕГОВОРАХ ВАРДУИ ПЕТРОСЯН

кафедра дипломатической службы и профессиональной коммуникации факультета международных отношений Ереванского государственного университета, кандидат филологических наук, доцент, г. Ереван, Республика Армения

В данной статье обсуждаются вопросы международного языка и проблема статуса постоянного международного языка в международных переговорах.

Ни один язык не был однозначно признан международным языком. По сути, вопрос использования конкретного языка был практически разрешен с согласия сторон.

Использование французского языка в международных переговорах также было связано с военно-политическими, социально-экономическими и культурноязыковыми факторами этого периода, а не с его военными победами.

Таким образом, мы можем заключить, что ни один язык никогда не имел и не может иметь постоянного статуса международного языка, и его использование сторонами переговоров всегда будет основываться на вышеупомянутых факторах.

Ключевые слова: международный язык, международные переговоры, французский язык, карьерная дипломатия, язык переговоров, переговоры, статус международного языка.

95

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.