Научная статья на тему 'ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԻՐԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ․ ԱՆՓՈՓՈԽ ՆԿՐՏՈՒՄՆԵՐ, ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ'

ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԻՐԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ․ ԱՆՓՈՓՈԽ ՆԿՐՏՈՒՄՆԵՐ, ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
106
37
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Սիրիա / Թուրքիա / սիրիական ճգնաժամ / քրդական գործոն / «Եփրատի վահան» / «Ձիթենու ճյուղ» / «Խաղաղության աղբյուր»

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Մանուկյան Տաթեվիկ

Սույն հոդվածի նպատակն է վեր հանել Սիրիայում քրդական գործոնով պայմանավորված Անկարայի ծավալապաշտական գործողությունների, հավակնությունների և գաղափարաբանության իրական շրջանակն ու բովանդակությունը։ Ուսումնասիրության խնդիրն է ներկայացնել Թուրքիայի սիրիական քաղաքականության հիմնական առանձնահատկություններն ու ընթացիկ փոխակերպումները, հստակեցնել այդ փոխակերպումների իրական հիմքերն ու դրդապատճառները, քննության ենթարկել քրդական գործոնի կարևորությունը սիրիական ճգնաժամում, ինչպես նաև լուսաբանել թուրքական ռազմական ներխուժումների արդյունքում առաջացած նոր իրողությունները Սիրիա-Թուրքիա սահամագծին: Այս թեմայի ուսումնասիրությունն այսօր չափազանց արդիական է ՀՀ անվտանգային միջավայրի գնահատման տեսանկյունից՝ հաշվի առնելով 2020թ․ Արցախյան պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը և հետայդու ռազմաքաղաքական ակտիվացումը հարավկովկասյան տարածաշրջանային գործընթացներում, որոնք հիմնովին տեղավորվում են վերջինիս ագրեսիվ ծավալապաշտական քաղաքական օրակարգում։ Հոդվածի մեթոդաբանությունը ներառում է պատմավերլուծական և քաղաքագիտական մոտեցումները։ Հոդվածն ամրագրում է, թե ինչպես այդ ռազմական ներխուժումների արդյունքում Թուրքիան, օգտագործելով «քրդական ահաբեկչության» դեմ պայքարի անհրաժեշտությունը, մեծացրեց իր ռազմական, այնուհետև տնտեսական ու գաղափարական ներկայությունը Սիրիայում, տեսլական, որը Թուրքիայի նեոօսմանյան քաղաքականության առանցքում է, ինչպես նաև վերացրեց Աֆրինից դեպի Միջերկրական ծով քրդական ուժերի տարածման և կանտոնների միավորման հնարավորությունը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

KURDISH FACTOR IN THE FRAMEWORK OF THE SYRIAN POLICY OF TURKEY. CONSTANT AMBITIONS, CHANGING PRIORITIES

The article aims to highlight the actual scale and content of expansionist actions, ambitions, and ideologies of Ankara caused by the Kurdish factor in Syria. The tasks of the study are: to present the main features and current transformations of the Syrian policy of Turkey, to find out the frames and motives of these transformations, to consider the importance of the Kurdish factor in the Syrian crisis, to highlight the new realities caused by the Turkish interventions into the Syrian-Turkish border. Studying this issue is extremely important for the security environment of the Republic of Armenia, talking into account Turkey’s direct participation in the Artsakh war in 2020 and its subsequent military and political activation in the South Caucasus regional processes. These fit perfectly into Turkey's aggressive expansionist political agenda. The article's methodology includes historical-analytical, political, and oral-historical approaches. The article notes that as a result of these military interventions, Turkey, taking advantage of the need to combat "Kurdish terrorism," increased its military and then economic and ideological presence in Syria, which is the basis of Turkey's neo-Ottoman policy. It also ruled out the infiltration of Kurdish forces from Afrin to the Mediterranean Sea and the unification of cantons.

Текст научной работы на тему «ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԻՐԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ․ ԱՆՓՈՓՈԽ ՆԿՐՏՈՒՄՆԵՐ, ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 3(14), 2022

ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ORIENTAL STUDIES, ВОСТОКОВЕДЕНИЕ

---------------------------------

ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԻՐԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ. ԱՆՓՈՓՈԽ ՆԿՐՏՈՒՄՆԵՐ, ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ* 1

ՀՏԴ 327 10.52063/25792652-2022.3.14-113

ՏԱԹԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի գիտաշխատող,

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արևելագիտության ամբիոնի դասախոս, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն tatevik. [email protected]

Սույն հոդվածի նպատակն է վեր հանել Սիրիայում քրդական գործոնով պայմանավորված Անկարայի ծավալապաշտական գործողությունների, հավակնությունների և գաղափարաբանության իրական շրջանակն ու բովանդակությունը։

Ուսումնասիրության խնդիրն է ներկայացնել Թուրքիայի սիրիական քաղաքականության հիմնական առանձնահատկություններն ու ընթացիկ փոխակերպումները, հստակեցնել այդ փոխակերպումների իրական հիմքերն ու դրդապատճառները, քննության ենթարկել քրդական գործոնի կարևորությունը սիրիական ճգնաժամում, ինչպես նաև լուսաբանել թուրքական ռազմական ներխուժումների արդյունքում առաջացած նոր իրողությունները Սիրիա-Թուրքիա սահամագծին:

Այս թեմայի ուսումնասիրությունն այսօր չափազանց արդիական է ՀՀ անվտանգային միջավայրի գնահատման տեսանկյունից՝ հաշվի առնելով 2020թ. Արցախյան պատերազմում Թուրքիայի անմիջական

ներգրավվածությունը և հետայդու ռազմաքաղաքական ակտիվացումը հարավկովկասյան տարածաշրջանային գործընթացներում, որոնք հիմնովին տեղավորվում են վերջինիս ագրեսիվ ծավալապաշտական քաղաքական օրակարգում։ Հոդվածի մեթոդաբանությունը ներառում է պատմավերլուծական և քաղաքագիտական մոտեցումները։

Հոդվածն ամրագրում է, թե ինչպես այդ ռազմական ներխուժումների արդյունքում Թուրքիան, օգտագործելով «քրդական ահաբեկչության» դեմ պայքարի անհրաժեշտությունը, մեծացրեց իր ռազմական, այնուհետև տնտեսական ու գաղափարական ներկայությունը Սիրիայում, տեսլական, որը * 1

* Հոդվածը ներկայացվել է 17.09.2022թ., գրախոսվել' 24.09.2022թ., տպագրության ընդունվել' 30.10.2022թ.:

1 Հետազոտությունն իրակացվել է Գիտության Կոմիտեի՝ 21T-6A153 ծածկագրով «Քրդական գործոնի աշխարհաքաղաքական կարևորությունը սիրիական ճգնաժամում» թեմատիկ ծրագրի շրջանակներում։

113

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

Թուրքիայի նեոօսմանյան քաղաքականության առանցքում է, ինչպես նաև վերացրեց Աֆրինից դեպի Միջերկրական ծով քրդական ուժերի տարածման և կանտոնների միավորման հնարավորությունը։

Հիմնաբառեր՝ Սիրիա, Թուրքիա, սիրիական ճգնաժամ, քրդական գործոն, «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ», «Խաղաղության աղբյուր», PKK/PYD/YPG:

Ներածություն

Սիրիական ճգնաժամի ծավալմանը զուգընթաց Թուրքիայի տարածաշրջանային ծավալապաշտական նկրտումներն ավելի ագրեսիվ և իրագործելի դարձան։ Կտրուկ աճեց նաև քրդական գործոնի դերը' տարածաշրջանային զարգացումներում և արտաքին ուժային կենտրոնների աշխարհաքաղաքական վերադասավորումների համատեքստում։ Քրդական ընդլայնվող հավակնություններն Անկարայի համար հետզհետե վերաճեցին լրջագույն խնդրի. ևս մեկ քրդական ինքնավարության կազմավորումն իր սահմանագծին խիստ անհանգստացրեց թուրքական իշխանություններին, որոնք համակարգեցին ռազմաքաղաքական ողջ ներուժն ու գործիքակազմը՝ կազմալուծելու սիրական քրդերի համախմբման գործընթացը: 20162019 թթ. Թուրքիան, թիրախավորելով ահաբեկչական հռչակած Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, երեք ռազմական ներխուժում իրականացրեց Սիրիայի տարածք՝ («Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» և «Խաղաղության աղբյուր»), որոնց իրական նպատակը Սիրիայում ուրվագծվող քրդական ինքնավարության կայացման գործընթացը կասեցնելն էր։ Այդուհանդերձ, Թուրքիայի՝ Սիրիայի նկատմաբ իրականացվող քաղաքականությունը և դրանում քրդական գործոնի կարևորությունը գնահատելու համար անդրադառնանք այդ

քաղաքականության պատմական զարգացման խնդիրներին։

Պատմական նախադրյալներ

Թուրք–սիրիական հարաբերություններն իրենց պատմական զարգացման ընթացքում ունեցել են առանցքային մի շարք հիմնախնդիրներ, որոնք խորապես ազդել են այդ հարաբերությունների զարգացման և կերպափոխման շրջափուլերի վրա, պայմանավորել են դրանց էվոլուցիան։ Այդ հիմնախնդիրներից առաջնայինը (որից էլ հետագայում առաջացան մյուսները), թերևս, տիտղասակիր ազգի և իր վասալային վիլայեթի հարաբերակցությունն է, որը մինչև այժմ էլ ընկած է Թուրքիայի՝ Սիրիայի նկատմամբ ընկալումների և իրականացվող քաղաքականության հիմքում։

Առաջին աշխարհամարտի արդյունքում ձևավորված սահմանազատումից հետո՝ 1939թ., Թուրքիայի իշխանություններին հաջողվեց Սիրիայի՝ Ալեքսանդրետի սանջակը (վերանվանվեց Հաթայի նահանգ) (Բայրամյան, Sanjian) միացնել իր տարածքին՝ մարմնավորելով «Ազգային Ուխտում» ամրագրված օսմանյան տարածքների վերամիավորման գործընթացը։ Ալեքսանդրետի բռնակցման խնդիրը դարձավ երկու հարևան պետությունների քաղաքական հակասությունների մեկնակետը, որը Սառը պատերազմի տարիներին վերաճեց աշխարհաքաղաքական հակամարտության։

Հարևան երկրների միջև մյուս լուրջ հիմանխնդիրը ջուրն է. Թուրքիան մշտապես օգտագործել է Տիգրիս ու Եփրատ գետերի ջրային ռեսուրսների կառավարման հնարավորությունը որպես հզոր լծակ՝ Սիրիայի հետ հարաբերություններում։ Ի պատասխան՝ Սիրիայի իշխանությունները, 1980-ական թթ. քաղաքական ապաստան տրամադրելով PKK առաջնորդ Աբդուլլահ Օջալանին,

114

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

ջրի խնդիրը հակակշռեցին քրդականով (White 37,38): Ջրօգտագործման խնդրի շուրջ երկու երկրների միջև լարվածությունն ավելի խորացավ, երբ Անկարան սկսեց իրագործել Հարավարևե[յան Անատոլիայի նախագիծը (Guneydogu Anadolu Projesi-GAP) (Daoudy 321; Qarkoglu 60):

Թուրգութ Օզալի վարչապետության վերջին շրջանում նկատվեց թուրք-սիրիական հարաբերություններում առկա լարվածության մեղմացում: Օզալի

տնտեսական ազատականացման քաղաքականությունը գրավիչ էր դարձնում հարևան երկրներին, իսկ թուրքական տնտեսական ներթափանցման մեծացումը դիտարկվում որպես հետագա քաղաքական լծակների ապահովում: 1987 թ. վարչապետ Օզալն այցելեց Սիրիա' երկկողմ հարաբերությունների բարելավման ակնկալիքով: Ձեռք բերվեց ժամանակավոր համաձայնություն, ըստ որի' Թուրքիան համաձայնեց Եփրատից անխափան բաց թողնել 500 խմ ջուր, եթե սիրիական իշխանությունները դադարեն աջակցել PKK-ին: Երկու կողմերը նույնիսկ սահմանների անվտանգության պահպանման համաձայնագիր ստորագրեցին' պայմանավորվելով համատեղ պայքարել ահաբեկչության դեմ, ինչպես նաև արտահանձնել ահաբեկչության մեջ կասկածվողներին (Olson 170): Սակայն այս համաձայնագրերը մնացին անկատար: Հակասություններն ավելի խորացան, իսկ երկուստեք

մեղադրանքները' պայմանավորվածությունների խախտման վերաբերյալ, դարձան առավել հաճախակի:

Թուրք-սիրիական հարաբերություններն իրենց լարվածության գագաթնակետին հասան 1998 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երբ Անկարան Դամասկոսին սպառնաց պատերազմով, եթե վերջինս շարունակի սատարել քրդերի անջատողական պայքարը: Ռազմական ներխուժումից հնարավոր եղավ խուսափել Եգիպտոսի նախագահ Հ. Մոբարաքի բանակցային առաքելության օգնությամբ: Կողմերի միջև 1998 թ. Ադանայում կնքվեց համաձայնագիր, որը հիմք դրեց թուրք-սիրիական հարաբերությունների ընթացական բարելավմանը (Aykan 174):

2000 թ. հունիսի 12-ին Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի այցը Դամասկոս' մասնակցելու Հաֆեզ Ասադի հուղարկավորությանը, նշանավորեց հետագա դիվանագիտական այցերի գործընթացի սկիզբը: Ավելին, այս այցը նախագահ Սեզերի առաջին արտագնա այցն էր պաշտոնը ստանձնելուց հետո1 2 (TASAM):

ԱԶԿ-ի սիրիական քաղաքականության սկզբնափուլը. պատմական անցյալի վերաժևորում

2002թ. նոյեմբերի 3-ին Թուրքիայի Հանրապետությունում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին Արդարություն և զարգացում կուսակցության (այսուհետ' ԱԶԿ) հաղթանակով, որը խորհրդարանում ստացավ տեղերի բացարձակ մեծամասնություն: Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում

(այսուհետ' ԹԱՄԺ) ներկայություն ունենալու 10 տոկոսանոց ընտրաշեմը գործող կուսակցություններից կարողացավ հաղթահարել միայն Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) և ութ անկախ պատգամավոր (Segim 2002): Ձևավորվեց երկկուսակցական խորհրդարան, ինչը 1949 թ. հետո աննախադեպ երևույթ էր երկրում: Աննախադեպ էր նաև ԱԶԿ-ի' միանձնյա իշխանություն

1 1980 թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման արդյունքում PKK առաջնորդ Ա. Օջալանն անցավ Սիրիա և, ստանալով նախագահ Հաֆեզ Ասադի աջակցությունը, նախաձեռնեց զինված պարտիզանական պայքար Թուրքիայի դեմ:

2 2007 թ. հոկտեմբերի Բաշար ալ- Ասադն Աբդուլլահ Գյուլի պաշտոնական հրավերով Թուրքիա կատարած այցի ընթացքում, ի նշան հարգանքի և երախտագիտության, այցելեց նախկին նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի տուն (TASAM):

115

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

ձևավորելու իրողությունը, քանի որ 1987 թ. ի վեր Թուրքիայում միակուսակցական կառավարություն չէր ձևավորվել:

Հետզհետե ամրապնդելով իրենց իշխանությունը՝ ԱԶԿ առաջնորդները վերաձևակերպեցին Թուրքիայի քեմալական արտաքին քաղաքականության տեսլականն ու տեսական- գաղափարաբանական հենքը։ ԱԶԿ կառավարման սկզբնափուլում այդ հենքը դարձան Իսմայիլ Ջեմի «Թուրքիան նոր դարաշրջանում» (Cem) և Ահմեդ Դավութօղլուի «Ռազմավարական խորքայնություն» (Davutoglu) աշխատություններում ձևակերպված գաղափարական բանաձևերը: Այն է'

«Օսմանյան ժամանակահատվածից ժառանգված հարուստ ինքնության և պատմական ձեռքբերումների» կիրառմամբ «Թուրքիան դուրս բերել դեպի Արևմուտք քեմալական արտաքին քաղաքական ուղեծրից, կենտրոնանալ գլոբալ աշխարհաքաղաքական տեսլականի վրա, որը միևնույն կզուգակցվի կոնկրետ տարածաշրջանային, տնտեսական և մշակութային քաղաքականության վերաձևմամբ և փոխակերմամբ» (Տեր- Մաթևոսյան 43-52):

2000-ական թթ. սկզբում արդեն նկատելի դարձան արտաքին քաղաքական վերադասավորումները, որտեղ Անկարան հավակնում էր տարածաշրջանում դիրքավորվել որպես գլխավոր խաղացող, իսկ սուննի իսլամական աշխարհում' աներկբա առաջնորդ: Այս փոխակերպումներն առավել ակներև էին Սիրիայի հետ հարաբերություններում, որը ԱԶԿ արտաքին քաղաքական նոր դոկտրինի յուրատեսակ փորձադաշտը դարձավ (Murariu and Anglitoiu 140) :

ԱԶԿ առաջնորդները ձեռնամուխ եղան դիվանագիտական, առևտրատնտեսկան հարաբերությունների զարգացմանը' հիմնվելով Ջեմի և Դավութօղլուի գաղափարաբանության վրա, վերարժևորելով օսմանյան պատմական ընդհանուր անցալը և կրոնական ընդհանրությունները, որ ունեն Թուրքիան և Սիրիան:

2004 թ. հունվարին նախագահ Բաշար-ալ Ասադի1 այցը Թուրքիա իրավմամբ կարելի է պատմական համարել. 57 տարի ընդմիջումից հետո սա Սիրիայի նախագահի առաջին պաշտոնական այցն էր Անկարա (TASAM): Որոշ

փորձագետների կողմից այն աննախադեպ որակվեց, քանի որ այցի ընթացքում նախագահ Ասադը, ստորագրելով առևտրատնտեսական, մաքսային և սահմանային անցակետերի վերաբերյալ համաձայնագրեր, անուղղակիորեն ճանաչեց Թուրքիայի տարածքային ամբողջականությունը' Հաթայ նահանգով (Kaya and Yankaya 44):

Երկկողմ հարաբերությունների բարելավման համար, սակայն, անկյունաքարային դարձավ 2004 թ. դեկտեմբերին վարչապետ Էրդողանի պաշտոնական այցը Դամասկոս, քանզի այն բարձրացրեց երկկողմ

հարաբերությունները որակական նոր մակարդակի: Ինչպես հայտարարեց Էրդողանը. «Սիրիայի հետ քաղաքական և տնտեսական հարաբերություններում նոր դարաշրջան սկսվեց» (Bishku 47):

Այցի ընթացքում Էրդողանը քաղաքակրթական ինքնության հռետորական հարց բարձրացրեց. «հնարավո՞ր է արդյոք սիրիացուն տարբերել թուրքից», ապա պատասխանեց, որ «ուզում է սիրիացիներին անվանել ոչ թե ընկերներ, այլ' եղբայրներ»' (Stein 14) ևս մեկ անգամ վերարժևորելով օսմանյան ընդհանուր անցյալն ու պատմական ժառանգությունը:

Այնուհետև' այցն ամփոփող մամուլի ասուլիսում, Թուրքիայի վարչապետն ամրագրեց. «Տարածքային վեճը և ջրի խնդիրն այլևս խոչընդոտ չեն բարիդրացիական հարաբերությունների զարգացման համար: Այսուհետ մեր նպատակը 1

1 Բաշար Ալ-Ասադն իշխանության եկավ 2000-ին' հոր' Հաֆեզ Ալ-Ասադի (1971-2000 թթ.) մահից հետո' ինչ—որ իմաստով ժառանգական դարձնելով արդեն իսկ ավտորիտար իշխանության փոխանցման մեխանիզմը:(Մանրամասն տեա Փաշայան 90):

116

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

ռազմավարական համագործակցությունն է: Մնացած խնդիրները մոռացված են...» (Akinci):

Նշենք, որ 2002-2009 թթ. երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով իրականացվել է շուրջ 17 դիվանագիտական այց (TASAM)։ Այս տպավորիչ թվով դիվանագիտական այցերի կարևորությունը թերևս այն էր, որ դրանք իմիտացիոն բնույթ չէին կրում, այլ հակառակը, պատմական ու ռազմավարական նշանակություն ունեին1։ Երկու երկրներն էլ հետամուտ էին դաշնակցային հարաբերությունների ձևավորմանը և փորձում էին համագործակցել տարածաշրջանային մի շարք հարցերում. «Թուրքիան այսուհետ կշարունակի քայլել նույն ճանապարհով (ինչ' Սիրիան)... կիսելով ընդհանուր ճակատագիր, պատմություն և ապագա: Մենք պատրաստվում ենք ձեռք ձեռքի տված քայլել և միասին աշխատել' մեր տարածաշրջանը քաղաքակրթության կենտրոն դարձնելու համար»,- վստահեցնում էր Դավութօղլուն (Schenker):

2007 թ. Թուրքիա կատարած իր հերթական այցի ընթացքում տարբեր հանդիպումների ժամանակ (այդ թվում' լրագրողների հետ) Սիրիայի նախագահի հայտարարությունները գրեթե մարգարեական էին, և տարիներ անց բումերանգի էֆեկտով վերադարձվեցին Սիրիային: Որպես արաբական երկրի ղեկավար' Ասադը լիակատար աջակցություն հայտնեց անդրսահմանային գործողությանը, որը Թուրքիան պատրաստվում էր իրականացնել Իրաքում' Քրդաստանհ աշխատավորական կուսակցության (այսուհետ' PKK) դեմ պայքարի պատրվակով1 2: Նա հայտարարեց, որ սատարում է «թուրքական կառավարությանը PKK ահաբեկչության դեմ իրականացվող գործողություններում' որպես Թուրքիայի օրինական իրավունք, և որ ինքը կանգնած է Թուրքիայի թիկունքին, քանզի PKK նույնքան վտանգավոր է Սիրիայի համար» (TASAM): Մեկ այլ հանդիպման ժամանակ նախագահ Ասադը հաստատեց, որ «Սիրիան և Թուրքիան համագործակցում են ներդաշնակ փոխըմբռնմամբ, ինչը կարևոր է տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման համար, իսկ Հյուսիսային Իրաքում ստեղծվելիք անկախ քրդական պետությունը' Մերձավոր Արևելքի կենտրոնում տեղադրված ռումբ կլինի» (TASAM):

Ակնհայտ էր, որ Իրաքում ընթացող գործընթացները լրջորեն մտահոգում էին Սիրիայի նախագահին, իսկ 2004թ. Ղամիշլիի դեպքերից հետո մտավախություն կար, որ սիրիաբնակ քրդերը կարող են արտաքին ներգործության թիրախ դառնալ: Այս համատեքստում Թուրքիայի հետ ռազմավարական փոխգործակցությունը միանգամայն բխում էր Սիրիայի անվտանգային շահերից:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ԱԶԿ-ի' Սիրիայի նկատմամբ իրակացվող արտաքին քաղաքականության հիմնական միտումները գնահատելիս կարող ենք արձանագրել, որ դրանք լիովին տեղավորվում էին և' Իս. Ջեմի' Օսմանյան անցյալի և ժառանգության վերականգնման ծավալապաշտական նկրտումների ռազմավարական մոտեցումներում, և' Ա. Դավութօղլուի «զրո խնդիրներ» հարևանների հետ սկզբունքով

1 Սիրիան և Թուրքիան կարողացան հաղթահարել 2005 թ. փետրվարին Լիբանանի վարչապետ Ռ. Հարիրի սպանության հետևանքով առաջացած լարվածությունը: Չնայած ԱՄՆ այդ սպանության մեջ մեղադրում էր Դամասկոսին և որպես դաշակից' ակնկալում Անկարայի աջակցությունն այս հարցում, արդուհանդերձ կարևորելով երկկողմ հարաբերությունների դժվարությամբ ձեռք բերված բարելավումը' Թուրքիան, հակառակը, աջակցություն ցույց տվեց Սիրիային. 2005թ. ապրիլին նախագահ Ա. Սեզերն այցելեց Դամասկոս (Hale, 152) :

2 Խոսքը վերաբերում է 2008 թ. փետրվարի 21-ին Թուրքիայի ռազմական արշավին PKK-ի դեմ Հյուսիսային Իրաքում, որը ստացավ «Արև» (թուրք.' GQne§ H arekati) անվանումը: Ցամաքային հարձակմանը նախորդեց թուրքական օդուժի ռմբակոծությունները PKK-ի ճամբարների վրա, որոնք սկսվել էին 2007 թ. դեկտեմբերի 16-ից: Դա առաջին հայտարարված ցամաքային ռազմական գործողությունն էր Իրաք 2003 թ. ԱՄՆ-ի գլխավորած ներխուժումից h^^rn^TurkceBilgi)

117

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

սքողված «փափուկ ուժի» գործիքակազմով ուղեկցվող բազմավեկտոր

(առևտրատնտեսական, էթնիկ, կրոնական, մշակութային) քաղաքականության մեջ:

Այդուհանդերձ, մինչև «Արաբական գարնան» իրադարձությունները՝ թուրք սիրիական հարաբերությունները կարելի էր բնութագրել որպես զարգացող ռազմավարական համագործակցություն:

Քրդական հավակնությունները սիրիական ճգնաժամում, դեպի ինքնավարություն

Սիրիայում ներքաղաքական ճգնաժամի խորացմանը համընթաց,

աշխարհաքաղաքական, տնտեսական և ռազմական շահերի բախման խաչմերուկում Անկարան փորձեց դուրս գալ տարածաշրջանում ծավալվող գործընթացների նկատմամբ դիտորդի կարգավիճակից և ակտիվ գործունեություն ստանձնել: Սիրիական ճգնաժամի առաջացման սկզբնափուլում վարչապետ Էրդողանը, օգտագործելով նաև անձնական մտերմությունը, փորձեց բանակցել նախագահ Բ. Ասադի հետ՝ «Մուսուլման եղբայրներ» իսլամական կազմակերպության

ակտիվիստներին (Սիրիայում գործում էին Թուրքիայի անմիջական

հովանավորությամբ, և ԱԶԿ «փափուկ ուժի» քաղաքականության իրականացման կարևոր բաղադրիչներից էին) Սիրիայի կառավարող իշխանական վերնախավում տեղ հատկացնելու հարցի շուրջ (Salt 88)։

Անարդյունք քննարկումներից հետո, երբ Ասադը հրաժարվեց Սիրիայի կառավարման համակարգում որևէ այլ էթնոդավանական միավոր ներառել, Թուրքիան բացահայտորեն ներքաշվեց Սիրիայում ծավալվող ներքաղաքական գործընթացներում (Demirta§ 116):

Կորցնելով Սիրիայի նախագահ Ասադի գործողությունների վերահսկողությունը, ինչն ԱԶԿ առաջնորդներին հնարավորություն կընձեռեր զարգացնել իրենց քաղաքական հետաքրքրությունները Սիրիայում, նրանք շրջվեցին դեպի սիրիական ընդդիմություն՝ Ասադի վարչակարգի տապալման հստակ մտադրությամբ: Անկարան իր տարածքում հիմնեց Սիրիայի Ազատ բանակի ճամբարներ՝ ռազմատեխնիկական, նյութական և ֆինանսական աջակցություն հատկացնելով ընդդիմությանը (Demirta§ 117):

Սիրիայի քրդերը, որոնք կազմում են բնակչության շուրջ 10 տոկոսը, հիմնականում կենտրոնացված բնակվում են երկրի հյուսիսարեւելյան հատվածում՝ թուրք-սիրիական սահմանի երկայնքով, ԱԶԿ-ի' Ասադի վարչակարգի տապալման ծրագրերում որպես բնակչության ամենախոցելի խավ, առաջնայնություն ձեռք բերեցին: Քրդական գործոնի դերը սիրիական ճգնաժամի ծավալմանը զուգընթաց կտրուկ աճեց: Դա պայմանավորված էր այն ակնհայտ իրողությամբ, որ բացի Թուրքիայից, քրդերով սկսեցին հետաքրքրվել և' սիրիական իշխանությունները, և ընդդիմությունը, և' ներտարածաշրջանային ու արտատարածաշրջանային ուժային կենտրոնները՝ փորձելով քրդական հոծ համայնքի հնարավորությունները ծառայեցնել ի նպաստ իրենց քաղաքական շահերի:

Միևնույն ժամանակ քրդերը, օգտվելով երկրում առկա ներքաղաքական լարվածությունից, խիզախեցին օգտագործել «բարենպաստ» իրավիճակը հօգուտ իրենց ազգային տեսլականի:

2012 թ. մարտին Սիրիական Քրդստանի Ժողովրդական խորհուրդը, որը կազմավորվել էր Ժողովրդավարական միություն կուսակցության1 (այսուհետ' PYD) և 1

1 Ժողովրդավարական միություն կուսակցությունը առավել հայտնի է PYD հապավմամբ, ըստ թուրքական աղբյուրների' PKK սիրիական ստորաբաժանումն է' Սալիհ Մուսլիմի գլխավորությամբ: (https://pydrojava.org/engNsh/)

118

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

Քրդական Ազգային խորհրդի համագործակցությամբ, հայտարարեց ինքնավար «Արևմտյան Քրդստանի» ստեղծման մասին՝ Աֆրին մայրաքաղաքով (REGNUM)։

Քրդերի՝ ինքնավարության հավակնությունն Անկարայի համար լրջագույն մարտահրավեր էր. ևս մեկ քրդական ինքնավար կազմավորումն իր սահմանագծին խիստ անհանգստացրեց ԱԶԿ իշխանություններին, որոնք համակարգեցին ռազմաքաղաքական ողջ ներուժը և գործիքակազմը՝ կազմալուծելու սիրական քրդերի համախմբման գործընթացը և փորձելու միավորել նրանց Սիրիայի Ազգային խորհրդին:

Սիրիական ճգնաժամի սկզբնափուլում Միացյալ Նահանգները ևս ակտիվ բանակցում էին Քրդական Ազգային խորհրդի առաջնորդների հետ, հետևողական քայլեր ձեռնարկում քրդերին սիրիական արմատական ընդդիմության հետ մերձեցնելու համար (Backgrounder)։ Հետագայում՝ Իսլամական պետության (այսուհետ՝ ԻՊ)՝ Սիրիայում ծավալվելման և ներաքաղաղաքական ճգնաժամի խորացմանը զուգընթաց, քրդական ուժերի կարևորությունն ԱՄՆ-ի համար զգալիորեն աճեց՝ դառնալով թուրք-ամերիկյան հարաբերություների լրջագույն խնդիրներից մեկը։

2012 թ. հուլիսին Կահիրեում տեղի ունեցավ Սիրիայի Ազգային խորհրդի նախաձեռնած համաժողովը, որի օրակարգային հարցերից էր նաև քրդերին ուղղորդելը՝ միանալու սիրիական ընդդիմությանը: Սակայն սիրիական

ընդդիմությունը մերժեց քրդերի պահանջը՝ տրամադրել իրենց վարչական ինքնավարության կարգավիճակ հետասադյան Սիրիայում։ Արդյունքում քրդական պատվիրակությունը վեճով ու ծեծկռտուքով, սակայն ձեռնունայն լքեց բանակցությունները (REUTERS):

Ակնհայտ էր, որ ինքավարություն ունենալու քրդական հավակնությունները ներսիրիական զարգացումներում անհամատեղելի էին ճգնաժամի մեջ ներքաշված և' ներքին, և' արտաքին խաղացողների շահերի ու հետաքրքրությունների հետ:

Այդ իսկ պատճառով Սիրիայի նախագահ Բ. Ասադի որոշումը, ըստ որի՝ սիրիական բանակը լքեց քրդաբնակ տարածքները՝ փաստացի իշխանությունը հանձնելով քրդական ուժերին (Иванов 39), թեև հարկադրված, բայց քաղաքական արդյունավետ հաշվարկ էր։ Այն սիրիական ճգնաժամի ընթացքում թերևս ամենահաջողված քայլերից էր: Քրդերի վերահսկողության տակ անցան տեղական կառավարման բոլոր էշելոնները՝ Թուրքիային սահմանակից Քոբանի, Աֆրին, Դարիք, Ամուդա և Ժինդիրես բնակավայրերում, որտեղ քրդերն աստիճանաբար ձևավորեցին ինքնիշխան տեղական միավորներ՝ ինքնուրույն իրականացնելով սեփական տարածքների կառավարումը (Crisis Group Middle East Report 3)։

Ի հակադրություն սիրիական ընդդիմությանն աջակցելու Անկարայի նախաձեռնություններին՝ Դամասկոսը, որպես հակազդեցության լծակ, վերագործարկեց «քրդական խաղաքարտը»՝ կրկին վերադառնալով իր վաղեմի «գործընկեր» PKK- ին: Սիրիական իշխանությունների և PKK-ի միջև դեռևս 1998 թ. ընդհատված փոխգործակցությունը վերականգնվեց 2012 թ. մարտի 17-ին Քամըշլըում՝ սիրիական հատուկ ծառայությունների և PKK-ի ռազմական ղեկավարության միջև համաձայնագրով (Балмасов) 1 2:

1 Քրդական ազգային խորհուրդը, որը ձևավորվել էր դեռեւս 2011 թ. հոկտեմբերին, 16 ռազմաքաղաքական խմբավորումներ միավորող կառույց էր, որը հովանավորվում էր Մասուդ Բարզանու կողմից: Ենթադրվում էր, որ այն պետք է որոշակիորեն վերահսկելի լիներ թուրքական հատուկ ծառայությունների կողմից (Backgrounder):

2 Ըստ այդ համաձայնագրի' սիրիական կողմը PKK-ին խոստացել էր համակողմանի

ռազմական և ֆինանսական աջակցություն՝ Թուրքիայի տարածքում, մասնավորապես սիրիական փախստականների ճամբարներում, ահաբեկչական գործողությունների

իրականացման դիմաց (Балмасов) ։

119

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

Ակնհայտ է, որ Դամասկոսին հետագայում հաջողվեց ազատագրել և պաշտպանել երկրի հյուսիսարևե[յան շրջանները ԻՊ գրոհայիններից՝ մասամբ նաև PKK-ի և նրա տեղային կառույցի՝ Ժողովրդավարական միություն կուսակցության ու նրա զինյալ ստորաբաժանման՝ Ժողովրդի պաշտպանության ջոկատների (այսուհետ՝ YPG) ռազմական ակտիվության արդյունքում։

2014 թ. հունվարին Սիրիայի քրդերը ինքնավար շրջաններ (կանտոն) հռչակեցին նաև Քոբանին (արաբ. Այն ալ-Արաբ) և Ջիզրեն՝ (Milliyet) հեռահար նպատակ ունենալով, գետանցելով Եփրատը, միավորել դեռևս 2012 թ. ինքավարություն հռչակած Աֆրինին։ Սակայն 2014 թ. սեպտեմբերի 19-ին Քոբանի պաշարումը ԻՊ գրոհայինների կողմից (Գրիգորյան 162-164) շրջադարձային նշանակություն ունեցավ քրդական կանտոնների շուրջ ընթացող զարգացումներում։ Այդուհանդերձ, PYD-ի համար կանտոնների՝ աշխարհագրորեն մասնատվածությունը և բնակչության ոչ միատարր կազմը լրջագույն խնդիրներ էին։ Առաջինը լուծելու համար քրդերը ստրատեգիական ճանապարհներ էին փնտրում. Քոբանի - Ջեզիրե կանտոնները կամրջելու համար ռազմավարական թիրախ էր սահմանվել Թել Աբյադը, որը PYD/ YPG կարողացան գրավել 2015 թ. հունիսին, իսկ Քոբանի - Աֆրինը միմյանց կապելու համար անհրաժեշտ էր գրավել Ազազը1։ Երկրորդ խնդիրը լուծելու համար քրդական ուժերը փորձեցին բարելավել հարաբերությունները տեղաբնիկ արաբների և թուրքոմանների հետ (Kerman and Efegil 171):

Սիրիայում քրդական շարժումներն առավել վերահսկելի դարձնելու և PKK-ի ազդեցությունը թուլացնելու նպատակով Թուրքիան ակտիվացրեց իր շփումները Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանու հետ՝ սիրիական ընդդիմությանը վերջինիս համագործակցության ականկալիքով։ Սակայն Անկարայի ջանքերը (մասնավորապես՝ վարչապետ Դավութօղլուի, ինչն էլ որոշ փորձագետների կարծիքով դարձավ Էրդողանի հետ հակասություններից մեկը) ապարդյուն անցան։ Սիրիայի տարածքում դե ֆակտո քրդական ինքնավարության կազմավորման իրատեսական հնարավորությունը հետաքրքրեց Իրաքի Քրդստանի առաջնորդին (Ye§il Gazete), քանի որ դա կարող էր սեփական էներգոռեսուրսների համար դեպի Միջերկրական ծով այլընտրանքային ճանապարհի հեռանկար բացել:

2016 թ. գարնանը արդեն ստեղծվել էր մի իրավիճակ, երբ քրդերը վերահսկում էին Սիրիայի հյուսիսային՝ Թուրքիային սահմանակից շրջանների հիմնական մասը՝ բացառությամբ Ազազի շրջանի, որտեղ ծավալվել էին Թուրքիայի հովանավորությամբ գործող ընդդիմադիր խմբավորումները, այդ թվում նաև՝ «Ջաբհաթ Ալ-Նուսրայի ճակատը»:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Մարտի 17-ին քրդական ուժերը PYD գլխավորությամբ իրենց վերահսկողության տակ գտնվող շրջաններում հայտարարեցին «Սիրիայի հյուսիսային դաշնային ինքնավար շրջան»1 2 կազմավորելու մասին, որն անվանեցին «Ռոժավա» (քրդ.՝

1 Սիրիական կառավարական ուժերը և PYD փորձեցին առաջ շարժվել դեպի Ազազ՝ ազատագրելու այն, սակայն անարդյունք: Ազազի և Քիլիսի միջև ընկած հատվածում 10 -ից ավել փախստականների ճամբար կա: Եվ թերևս բացի աշխարհագրական ռազմավարական դիրքից՝ այս իրողությամբ է պայմանավորված Ազազի կարևորությունը Թուրքիայի համար: (BBC News)

2 Մարտի 17-ին 30 տարաբնույթ քաղաքական կուսակցությունների և

կազմակերպությունների մասնակցությամբ Ռումեյլան քաղաքում (Հասեքե նահանգ), անցկացված համագումարն ուներ «Ժողովրդավար դաշնային Սիրիա՝ ժողովուրդներ համատեղ կյանքի և եղբայրության երաշխիք», որին մասնակցել են 200 պատվիրակներ՝ քրդեր, արաբներ, ասորիներ, չերքեզներ, հայեր: Ամփոփոլով համագումարի արդյունքները՝ «Ռոժավայի» արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Իդրիս Նաասան հայտարարել է, որ «քրդերը Սիրիայում անջատողական մտադրություններ չունեն և իրենց վերահսկողության տակ գտվող տարածքները շարունակում են մնալ Սիրիայի աշխարհագրական տարածքի մի անբաժանելի մասը: Ռոժավայի վարչակազմի կառավաման շրջանակը կներառի տնտեսական,

120

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

արևմուտք) (FRANCE): Ընդհանրապես, Սիրիայում ճգնաժամի դեռևս սկզբնափուլում PYD-ն թե' քրդական հանրույթում, թե' միջազգային քննարկումներում սկսեց շահարկել Սիրիայի տարածքում քրդական ժողովրդավարական ինքնավարության (երբեմն նաև՝ համադաշնության) գաղափարը, որը PKK-ի վերջին շրջանի գաղափարախոսության տեսլականն էր (Kamran 2):

Պետք է նշել սակայն, որ քրդերի ժամանակավոր ձեռքբերումների հետնաբեմում առկա էին խորքային հակասություններ և' արտաքին կողմնորոշման, և' մարտավարական ծրագրերի, և' ապագայի տեսլականի շուրջ։ Այս հակասությունները լրջագույն խոչընդոտ էին ազգային համախմբման միասնական օրակարգ ձևավորելու համար, ինչը հերթական անգամ հնարավորություն տվեց արտաքին ուժերին՝ խաղարկել քրդական գործոնն իրենց ռազմավարական հետաքրքրություններում1 ։

Քրդական ինքնավարության հռչակումը չընդունվեց նաև Ասադի վարչակարգի կողմից։ 2016 թ. օգոստոսին Ժողովրդի պաշտպանության ջոկատների (YPG) հրամանատարությունը հայտնեց, որ սիրիական ճգնաժամի ընթացքում առաջին անգամ Հասեքեում կառավարական օդուժը ռմբակոծել է քրդերի դիրքերը (DW): Կառավարական ուժերի և քրդերի միջև բախումները ցույց տվեցին, որ չնայած ԻՊ դեմ պայքարի և ճգնաժամի հաղթահարման ընդհանուր նպատակերին՝ կողմերի միջև արմատական հակասությունները պահպանվում էին։ Մասնավորապես՝ Սիրիայի կառավարությունը փորձեց կանխել քրդական ուժերի բացարձակ ինքնուրույն գործելաոճը, իսկ քրդերն իրենց հերթին՝ լիակատար վերահսկողություն սահմանել իրենց վերահսկողության տակ գտնվող շրջաններում։

Սիրիայի կառավարական բանակի և քրդական ուժերի միջև վերջնական հրադադար հաստատվեց միայն օգոստոսի 24-ին, երբ թուրքական զինուժը Սիրիայի տարածքում սկսեց «Եփրատի վահան» ռազմական գործողությունը:

Թուրքիայի ռազմական ներխուժումները Սիրիա.

«Եփրատի վահան»՝ «փափուկ ուժի» փոխակերպումը «կոշտի»

Քրդական ընդլայնվող հավակնություններին ի պատասխան՝ 2015 թ. հունիսի 29-ին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում հաստատվեց, որ «Թուրքիայի համար Եփրատ գետը «կարմիր գիծ է», և եթե քրդական ուժերը փորձեն հատել գետը և միացնել իրենց վերահսկողության տակ գտնվող երկու կանտոնները՝ Աֆրինը և Քոբանիից արևմուտք ընկած տարածքները, ապա թուրքական զինուժը կմիջամտի» (Qelikaslan 378): Ակտիվորեն շրջանառության մեջ դրվեց Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտի» ստեղծելու հրամայականը:

2016 թ. հուլիսի 15-ի Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձ իրականացվեց, ինչի արդյունքում հիմնովին փոխվեց որոշումների կայացման և ներպետական ուժային կենտրոնների հարաբերակցությունը (Kaynar):

Զինվորականության դոմինանտությամբ անվտանգային քաղաքականության

որոշումների կայացման ու իրագործման նախկին ռազմաբյուրոկրատական համակարգը կորցրեց իր ազդեցությունն ու լծակները՝ հօգուտ նախագահ Էրդողանի հեգեմոն ու անվիճարկելի անձնիշխանության: Ազգային անվտանգության խորհուրդն այդուհետ վերածվեց Էրդողանի որոշումները վավերացնող կառույցի: Կարևոր 1

պաշտպանական և անվտանգության հարցեր... Իսկ Սիրիան կունենա ապակենտրոնացված, բազմակարծիք ժողովրդավարական կառավարման մոդել» (Иванов 42)

1 Թուրքիայի հատուկ ծառայությունները «Սալլահ ադ Դինի թոռներ» խորհրդանշական անվամբ քրդերի զինված խմբավորում կազմավորեցին, որը միացավ Անկարյի հովանվորյալ Սիրիական Ազատ բանակին : Այս խմբավորմանը հաջողվեց նույնիսկ Ջարաբլուս -Ազազ հատվածում ընկած որոշ գյուղեր վերահսկողության տակ վերցնել:(Иванов 44)

121

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

առաջնահերթություններից մեկը նաև բանակի «առաքելությունների» շրջանակի վերասահմանումն էր (Հովսեփյան 34-37):

Չբավարարվելով Ա. Դավութօղլուի արտաքին «փափուկ ուժի» քաղաքականության «ձեռքբերումներով», հաստատելով որոշումների կայացման բացարձակ մենիշխանություն' Ռ. Էրդողանն անցավ «կոշտ ուժի» կիրառման՝ հաստատելու տարածաշրջանում գլխավոր խաղացողի Թուրքիայի գործառույթն ու «ապահովելու» Թուրքիայի տարածքային անվտանգությունը։

«Քրդական սպառնալիքը» Թուրքիայի համար ավելի շոշափելի դարձավ 20152016 թթ., երբ «Ժողովրդի պաշտպանության ջոկատները» (YPG), ԱՄՆ գլխավորած միջազգային դաշինքի աջակցությամբ ռազմական հաջողություններ արձանագրեցին ԻՊ-ի դեմ պայքարում' ազատագրելով Թել Աբյադ (այնուհետև' խախտելով Անկարայի սահմանած «կարմիր գիծը»' Եփրատը), Մանբիջ բնակավայրերը' նպատակ ունենալով հասնել Ջարաբլուս: Հաշվի առնելով այս տարածքների, ինչպես նաև Ջարաբլուս-Ազազ ճանապարհի ռազմավարական նշանակությունը' Թուրքիայի համար հրամայական դարձավ կանխել քրդերի ռազմական առաջխաղացումը։

2016 թ. օգոստոսի 20-ին Գազիանթեփեում տեղի ունեցած ահաբեկչությունը (UNISEF), որի պատասխանատվությունը Թուրքիան դրեց ԻՊ-ի վրա, ճիշտ ժամանակին էր և հարմար պատրվակ էր' ռազմական գործողության մեկնարկի և միջազգային հանրության աջակցությունը ստանալու համար։

Հեղաշրջման փորձից հազիվ մեկ ամիս անց' 2016 թ. օգոստոսի 24-ին, Թուրքիան հայտարարեց, որ օգտվում է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում ամրագրված ինքնապաշտպանության իրավունքից և նախաձեռնեց «Եփրատի վահան» ռազմական ներխուժումը Սիրիա (Kasapoglu and Ulgen 2):

Անդրադառնալով այդ ներխուժման մեկնարկին' նշենք, որ էրդողանական քարոզչամեքենան երկար ժամանակ հիմնավոր նախապատրաստվում էր դրան։ Ժամանակ առ ժամանակ լուրեր էին տարածվում ԻՊ վերահսկողության տակ գտնող սահմանամերձ շրջաններից թուրքական բնակավայրերի հրթիռակոծման, հրետակոծման, խաղաղ բնակչության շրջանում եղած զոհերի մասին' հասունացնելով Սիրիայի հյուսիս ներխուժելու և «անվտանգության գոտի» ձևավորելու Թուրքիայի «օրինական իրավունքը» (Kasapoglu and Ulgen):

Թուրքական զինուժը դեռևս օգոստոսի 22-ին' «Եփրատի վահան» ներխուժման մեկնարկից առաջ, սկսեց ռմբակոծել Մանբիջում քրդերի դիրքերը, իսկ արդեն օգոստոսի 24-ին Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումները օդուժի աջակցությամբ Ջարաբլուսի շրջանում ցամաքային գործողություններ սկսեցին1:

Հիմնավորելով ռազմական գործողության անհրաժեշտությունը' Էրդողանը հուլիսի 26-ի ԹԱՄԺ-ի իր ելույթում հայտարարեց, որ պատրաստվում է «արմատախիլ անել ահաբեկչությունը Սիրիայից» (Bouvier): Առանձնակի շեշտադրեց քրդական «ահաբեկչության» վտանգավորությունը Թուրքիայի անվտանգային միջավայրի համար' հայտարարելով, որ նպատակ ունի կանգնեցնել «քրդերի առաջխաղացումն ու հավակնությունները, թույլ չտալ, որ Սիրիայի տարածքում առաջացած քրդական երկու միավորումներին իրար կապող միջանցք ստեղծվի, և դրանք կարողանան միավորվել» (Bouvier):

Այդուհանդերձ, միջազգային ասպարեզում «խաղաղարարի» իր վարկանիշն ամրապնդելու, հակաահաբեկչական պայքարում առաջամարտիկ ներկայանալու համար Էրդողանն ամրագրեց ռազմական գործողության հետևյալ հիմնավորումները.

«Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների մանրամասները տե'ս Հ. Գաբրիեսան Թուրքիայի «Եփրատի վահան» գործողությունը» և«Ձիթենու ճյուղ» գործողությունը և Թուրքիայի հեռահար նպատակները»

վերլուծություններում: (Գաբրիեսան)

122

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

• ապահովել Թուրքիայի սահմանը և չեզոքացնել ԻՊ սպառնալիքներն ու հարձակումները,

• ապահովել սիրիացի փախստականների՝1 իրենց երկիր վերադառնալու հնարավորությունը,

• ապահովել Սիրիայի հյուսիսային շրջանների անվտանգությունը:

«Եփրատի վահան» գործողության ժամանակ Անկարան փորձարկեց սեփական արտադրության Բայրաքթար մարտական անօդաչու թռչող սարքերը (Kasapoglu and Ulgen 9), որոնք ցույց տվեցին իրենց արդյունավետությունը լեռնային բարդ ռելիեֆով տեղանքում' մեծապես ազդելով մարտական գործողությունների ընթացքի վրա: Ակնհայտ է, որ մարտունակ և լավ զինված քրդական ջոկատների նկատմամբ միայն ցամաքային գործողություններով հաջողության հասնել հնարավոր չէր լինի, չնայած որ Թուրքիան ռազմական գործողություններում ներգրավել էր PKK-ի դեմ պայքարի փորձառու ստորաբաժանումներ։

2017 թ. մարտի 29-ի Թուրքիայի ԱԱԽ հայտարարեց գործողությունների բարեհաջող ավարտի մասին' շեշտելով, որ այդուհանդերձ, թուրքական զորամիավորումները կմնան Սիրիայում' «դիմակայելու» քրդական ահաբեկչությանը Աֆրինում և Մանբիջում' (SOZCU): Այս հայտարարությամբ Անկարան նախանշեց իր հավակնությունները։

Ընդհանրացնելով միջազգային արձագանքը Թուրքիայի ռազմական

ներխուժման վերաբերյալ' կարող ենք արձանագրել' Միացյալ Նահանգները արձագանքեց միայն, երբ բախումներ սկսվեցին թուրքական զորամիավորումների և իրենց կողմից հովանավորվող քրդական ջոկատների միջև' հայտարարելով, որ այդ գործողություններն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն (GlobalSecurity.org): Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, ապա կարծում ենք որ, վերջինիս անմիջական ռազմական ներգրավումը սիրիական հակամարտությունում մեծապես նպաստեց Թուրքիայի նախահարձակ գործողություններին:

Քրդական հարցում Իրանն ավանդաբար կիրառել է երկակի ստանդարտների քաղաքականություն. երկրի ներսում ծայրահեղ անհանդուրժողականությամբ վերաբերելով քրդական ակտիվությանը' Իրանը մշտապես օգտագործել է քրդական խաղաքարտը հարևան երկրներում' այն ծառայեցնելով ի նպաստ իր քաղաքական շահերի (Նավասարդյան): Այդուհանդերձ, Իրանը սիրիական ճգնաժամի խորացմանը զուգընթաց սկսեց միջնորդավորված, իսկ երբեմն նաև ուղղակի սատարել քրդերին' որպես Բաշար Ալ Ասադի վարչակարգի պահպանման երաշխիքներից մեկի:

Իրականում դժվար է պատկերացնել, որ Անկարան Սիրիա ռազմական ներխուժումն իրականացրեց առանց նախնական բազմակողմ համաձայնության, ինչի մասին վկայում է այն փաստը, որ ո'չ սիրիական կառավարական ուժերը, ո'չ ԱՄՆ-ի գխավորած միջազգային կոալիցիոն ուժերը և ո'չ էլ ռուսական զինուժը ոչինչ չարեցին ներխուժումը կանգնեցնելու համար' քրդական ջոկատներին թողնելով թուրքական ագրեսիայի դեմ հանդիման:

«Ձիթենու ճյուղ» ռազմական ներխուժումը. նեոօսմանականությունն իրողություն

2018թ. հունվարի 20-ին Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարեց Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աֆրինի շրջանում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մեկնարկի մասին: Այս ներխուժմանը նախորդեց 2018թ. հունվարի 15-ին Վաշինգտոնի հայտարարությունը' իր հովանավորյալ արաբ և 1

1 Սիրիական ճգնաժամի արդյունքում ավելի քան 5.5 միլիոն մարդ բռնի տեղահանվել և ապաստան են գտել հարևան երկրներում, որից 3մլն 400 հազարը Թուրքիայում (Հարությույան):

123

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

քուրդ ջոկատայիններից 30000-ոց սահմանապահ կորպուս ձևավորվելու և Սիրիայի հյուսիսում տեղակայելու մտադրության մասին (Malbrunot)։

Անկարան ընդվզեց այս նախաձեռնության դեմ՝ հակադարձելով, որ այն անմիջականորեն սպառնում է իր սահմանների անվտանգությանը, քանի որ այդ սահմանապահ կորպուսում հիմանականում ներգրավված կլինեն YPG «ահաբեկիչներ»։ Թերևս սա դարձավ Սիրիա երկրորդ ռազմական ներխուժման «շարժառիթը»՝ շղարշելով Աֆրինը վերահսկողության տակ առնելու թուրքական ագրեսիայի ծավալապաշտական նկրտումները։ «Ձիթենու ճյուղ» արշավի անհրաժեշտությունը հերթական անգամ հիմանվորվեց ահաբեկչության,

մասնավորապես՝ «քրդական»՝ PKK/PYD/YPG, պայքարի անհետաձգելիությամբ։

Կարծում ենք, որ մինչ այդ տեղի ունեցած մեկ այլ կարևոր իրադարձություն ևս իր անմիջական ազդեցությունն ունեցավ՝ երկրորդ ներխուժումը նախաձեռնելու Թուրքիայի որոշման վրա։ Դա 2017թ. սեպտեմբերի 25-ի Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեն է, որը լրջորեն անհանգստացրեց Անկարային, քանի որ քրդական հավակնություններն արդեն ավելի շոշափելի էին՝ վտանգելով Թուրքիայի անվտանգային միջավայրը: Էներգառեսուրսներով հարուստ երկու քրդական

ինքնավարության առկայությունն իր սահմանագծին արդեն իսկ մարտահրավեր էր Թուրքային, իսկ անկախության կայացման դեպքում դրանք մի քանի անգամ սաստկանում էին։ Անկարայի համար հրամայական էր խափանել քրդական ծրագրերը, կասեցնել միավորման և դեպի Միջերկրական ծով ելքի հնարավորությունը։ Մյուս կողմից՝ արտաքին ուժային խաղացողների ակտիվ ու ուղղակի ներգրավումն ինչպես իրաքյան, այնպես էլ սիրիական ռազմաքաղաքական գործընթացներում էականորեն մեծացնում էր Անկարայի համար անվտանգային միջավայրի խոցելիությունը։

Անդրադառնալով Աֆրինի ընտրությանը՝ նշենք, որ Անկարան այն համարում է իր բնական տարածք, ինչպես հարևան Հաթայ նահանգը (Ալեքսանդրետի սանջակ), իսկ Աֆրինի զավթումը լիովին տեղավորվում է օսմանյան տիտղոսակիր ազգի և իր վասալային վիլայեթների վերամիավորման ծավալապաշտական ընկալումներին։

Հաշվի առնելով Աֆրինի աշխարհագրական առանձնահատկությունները՝ ռազմական գործողությունն իրականացրին թուրքական ռազմաօդային ուժերը (Թուրքիան կենտրոնացրել էր աննախադեպ՝ թվով 72 միավոր F-16 և F-4 մարտական ինքնաթիռներ (Donmez)) և Անկարայի հովանավորությամբ գործող սիրիական ընդդիմադիր ծայրահեղական կազմավորումները (Սուլթան Մուրադ, Ֆեյլաք ալ-Շամ, Ֆիրքաթ ալ Համզա, Ալ-Ջաբբա ալ-Շամիյա)։

«Ձիթենու ճյուղ» ռազմական ներխուժումն ավարտվեց 2018 թ. մարտի 18-ին՝ քրդական ուժերի ծանր պարտությամբ։

Աֆրինի գրավումը հնարավորություն տվեց Թուրքիային վերահսկողություն սահմանել այդ տարածաշրջանի վրա, արևմտյան «գործընկերներին» ցույց տալ իր իրական հնարավորություններն ու հավակնությունները և ապահովել իր ձայնի որոշիչ իրավունքը Սիրիայի ապագայի շուրջ բանակցությունների սեղանին։ Նախագահ Էրդողանն այս գործողության ռազմավարական նշանակությունը նույնիսկ համեմատեց Դարդանելի ճակատամարտի հետ՝ հայտարարելով. «Նախկինում մենք դաս տվեցինք նրանց, ովքեր փորձում էին մեզ հաղթել Գալիպոլիում։ Այսօր մենք նույնն ենք անում նրանց հետ, ովքեր կասկածի տակ են դնում մեր անկախությունն ու ապագան՝ փորձելով մեր սահմաններին ահաբեկչական պետություն ստեղծել» (YeniBirlik):

Հետևելով Աֆրինի շուրջ զարգացումներին՝ ակնհայտ է դառնում, որ Թուրքիան չի պատրաստվում այն վերադարձնել Սիրիային։ 2018 թ. վերջից արդեն Աֆրինը կառավարվում է թուրքական օկուպացիոն վարչակազմի և սուննի իսլամիստական խմբավորումների կոալիցիայի կողմից (Schmidinger 101-103)։ Քուրդ բնակչության տեղահանմանը զուգահեռ (շուրջ 350.000 (Von Hein)՝ Թուրքիան կազմակերպեց

124

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

զանգվածային վերաբնակեցում, որոնց մեծ մասը արաբ ջիհադիստներ են, շատերն էլ' օտարերկրյա վարձկաններ, նրանց ընտանիքները (ներառյալ ստրուկներ)՝ Ղուտայից, Դեյր էզ Զորից և Հալեպից՝ տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը վերաձևավորելու հստակ մտադրությամբ։ Աֆրինից սկսեցին լուրեր տարածվել՝ տեղաբնիկ քրիստոնյա և եզդի բնակչության բռնի դավանափոխության, առևանգումների, արտադատական մահապատիժների, ինչպես նաև համատարած ավերածությունների և թալանի մասին (Schmidinger)։

Աֆրինի նկատմամբ Թուրքիայի երկարաժամկետ ծրագրերի մասին են վկայում նաև տեղական ինքնակառավարման մարմիններում թուրքական մոդելի ներդրումը, կրոնական էքսպանսիան, ամենուր կախված թուրքական դրոշներն ու Էրդողանի նկարները թուրքական կրթական ծրագրերը ուսումնական բոլոր հաստատություններում (Schmidinger 109)։

Անդրադառնալով «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության միջազգային գնահատականներին՝ փաստում ենք, որ թեև սկզբնական շրջանում թե' Միացյալ Նահանգները, թե' Ռուսաստանն ու Իրանը, որոնք 2017 թ. հունվարի 23-ից համագործակցում էին Թուրքիայի հետ սիրիական ճգնաժամի կարգավորման Աստանայի ձևաչափում, դատապարտեցին Աֆրինի գրավումը և նույնիսկ կոչ արեցին այն վերադարձնել Սիրիային՝ ստանալով ԱԶԿ իշխող վերնախավի կոշտ (երբեմն նաև՝ հեգնական) պատասխանները (Dunya Gazetesi), հարմարվեցին տարածաշրջանային նոր իրողություններին՝ Թուրքիայի (Էրդողանի) ռազմավարական կարևորությունը վեր դասելով հարյուրհազարավոր մարդկանց կյանքերից և խեղված ճակատագրերից:

«Խաղաղության աղբյուր».

ռազմական և ռազմավարական հաջողությունների ամրագրում

2019 թ. հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց Սիրիա երրորդ՝ «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողություն սկսելու մասին: Այն հերթական անգամ իրականացվեց Թուրքիայի ռազմաօդային ուժերի և վերջինիս հովանավորությամբ գործող Սիրիայի Ազգային բանակի ու այլ իսլամիստական զինված խմբավորումների համատեղ ուժերով։

Եվ հերթական անգամ թիրախ հայտարարվեց PKK-ն և դրան փոխկապակցված /PYD/YPG քրդական «ահաբեկչությունը»: Որպես ռազմական ներխուժման

անհրաժեշտության հիմնավորում՝ այս անգամ առաջ քաշվեց Թուրքիայի սահմանամերձ բնակավարերում հանգրվանած 3մլն 400 հազար փախստականների Սիրիա վերադարձի հնարավորության ապահովումը և «անվտանգ գոտի» ստեղծելու անհետաձգելիությունը (Sabuncuoglu):

«Խաղաղության աղբյուր» գործողության ծրագրման փուլում ԱՄՆ-ը փորձեց կանխել կամ գոնե հետաձգել թուրքական ռազմական ներխուժումը՝ (միգուցե նաև հաշվի առնելով նախկին երկու ներխուժման ծանր հետևանքները քրդական ուժերի համար) «անվտանգության գոտու» ստեղծման շուրջ Թուքիայի հետ օգոստոսի սկզբին համաձայնագիր կնքելով, որը նախատեսում էր PYD/YPG անձնակազմի և զինտեխնիկայի դուրսբերում թուրքական սահմանից (Dadouch): Մինչ այդ՝ 2018թ. հունիսի 5-ին, Թուրքիային հաջողվեց քրդերին ստիպել զիջել նաև Մանբիջը: Քրդական զինված ջոկատները լքեցին քաղաքը՝ համաձայն Մանբիջի նկատմամբ վերահսկողության վերաբերյալ ամերիկաթուրքական պայմանավորվածության:

Մինչ այդ ԱՄՆ պետքարտուղարությունը, մեղմելու համար Թուրքիայի հետ հարաբերություններում PYD/YPG աջակցելու արդյունքում առաջացած լարվածությունը, 2018 թ նոյեմբերի 6-ին պաշտոնապես հայտարարեց, որ «պարգևատրում» է սահմանել PKK երեք առաջնորդների՝ Մուրադ Քարայըլանի (5 մլն ԱՄՆ դոլլար), Ջեմիլ Բայիքի (4 ԱՄՆ դոլլար) և Դուրան Քալքանի (3 մլն ԱՄՆ դոլլար) վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնելու դիմաց (Koru): Սակայն համաձայնագրի

125

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

մեջ, ինչպես հետագայում պարզվեց, կային չհստակեցված և վիճելի կետեր, ինչի արդյունքում այն իրականություն չդարձավ։ Անորոշությունը շարունակվեց այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը դուրս է բերում իր զինված ստորաբաժանումները Սիրիայի հյուսիսարևե[յան շրջաններից։ Այս հակասական որոշումը հնարավորություն տվեց Թուրքիային սկսել իր ռազմական ներխուժումը:

Ռազմական ներխուժումն «ազդարարվեց» նախագահ Էրդողանի թվիթերյան գրառմամբ (Sabuncuoglu):

Չնայած այս ռազմական արշավի հիմնական նպատակներից մեկը հայտարարվեց սիրիացի փախստականների վերադարձի հնարավորության ապահովումը, Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով' «Խաղաղության աղբյուր» գործողության ընթացքում շուրջ 300 հազար մարդ (հիմնականում' քուրդ) բռնի տեղահանվեց (The Syrian Observatory for Human Rights): Ակնհայտ է, որ սիրիացի փախստականների վերաբնակեցման համար ռազմական ուժի միջոցով «անվտանգության գոտի» ձևավորելով' Թուրքիան կրկին անգամ քրդական բնակավայրերի ժողովրդագրական պատկերը փոխակերպելու նպատակ է հետապնդում։

Ռազմական ներխուժումից օրեր անց ԱՄՆ պետքարտուղարության պատվիակությունը ժամանեց Անկարա' Էրդողանի հետ բանակցությունների1: Արդյունքում հոկտեմբերի 17-ին ռազմական գործողությունների դադարեցման համաձայնություն ձեռք բերվեց (TRT Haber)։

Հոկտեմբերի 22-ին Թուրքիայի և Ռուսաստանի միջև Սոչիում կնքված համաձայնագիրն ամրագրեց ուժերի նոր վերադասավորումները Սիրիայի հյուսիս-արևելքում։ «Խաղաղության աղբյուր» գործողության արդյունքում Ռուսաստանը զորամիավորումներ և զինտեխնիկա տեղակայեց Եփրատից արևելք' նախկինում իր ներկայության ու վերահսկողության տարածքից դուրս։ Ակնհայտ է, որ քրդական գործոնի վերաբերյալ ռուսական մոտեցումն հետայդու պայմանավորվեց ռուս-թուրքական հարաբերություններով, ինչպես նաև համաձայնություններով, որոնք ձեռք բերվեցին այս երկրների միջև այլ հակամարտության գոտիներում, այդ թվում' Արցախում' 44-օրյա պատերազմի վերջարդյունքում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի սիրիական քաղաքականությունն ունեցել է հակասական շրջափուլեր' մի շարք հակասություններով պայմանավորված հակամարտությունից մինչև ընդհանուր պատմական անցյալից «վերագտած եղբայրություն» և ռազմավարական զարգացող համագործակցություն։

Սիրիական ճգնաժամի սկզբնափուլում քրդերին հաջողվեց, չնայած առկա ներքին հակասություններին և քաղաքական նախընտրանքներին, ինքնակազմակերպվել ու Միացյալ Նահանգների աջակցությամբ հաջողություններ արձանագրել և' ԻՊ դեմ զինված պայքարում, և' ինքնավարության կազմավորման ուղղությամբ։

Հետևելով Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունների էվույուցիային' նկատելի է դառնում մեկ հստակ միտում' օգտագործել PKK-ն և դրան փոխկապակցված PYD/YPG որպես «այլընտրանքային ռազմական թիրախ»: Թուրքական իշխանությունները հնարավորինս շահարկեցին «քրդական

ահաբեկչությունը»' այն որպես Թուրքիայի ազգային անվտանգության և տարածքային 1

1 Ի դեպ, «Խաղաղության աղբյուր» ռազմական արշավն ընթացավ նաև Թվիթերյան հարթակում' ԱՄՆ նախագահ ՂԹրամփի և Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանի միջև (Sabuncuoglu):

126

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

ամբողջականության պահպանման լրջագույն սպառնալիք ներկայացնելով, այդպիսով լեգիտիմացնելով իրենց ռազմական ներխուժումները։ PKK/PYD/YPG դարձել է այն «բնական դրդապատճառը», որը հնարավորություն տվեց Թուրքիային անարգել ներխուժել Սիրիայի տարածք՝ այնտեղ տեղակայված քուրդ զինյալ ահաբեկիչներին ոչնչացման պատրվակով:

Ռազմական ներխուժումների արդյունքում Թուրքիան մեծացրեց իր ռազմական, այնուհետև տնտեսական ու գաղափարական ներկայությունը Սիրիայում, տեսլական, որը Թուրքիայի նեոօսմանական քաղաքականության առանցքում է։ Ինչպես նաև կանխեց իր հարավային սահմաններին «քրդական ինքնավարությունների» միավորման հավանականությունը, ինչը լուրջ հնարավորություն էր նաև Իրաքի քրդերի համար՝ էներգառեսուրսների՝ դեպի Միջերկական ծով ելք ապահովելով։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Բայրամյան, Ալիշան. Ալեքսանտրետի սանջաքի հարցը և միջազգային դիվանագիտությունը 1918-1939. Երևան, 1998։

2. Գաբրեսան, Հայկ. «Եփրատի վահան» գործողությունը», Նորավանք

հիմնադրամ, 4/04/2017,

http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=15597: Հասանելի է՝ 01 հոկ. 2022:

3. Գաբրեսան, Հայկ. «Ձիթենու ճյուղ» գործողությունը և Թուրքիայի հեռահար նպատակները», Նորավանք հիմնադրամ, 18/04/2018.

http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT ID=16900 : Հասանելի է՝ 01 հոկ. 2022:

4. Գրիգորյան, Սարգիս. Իսլամական պետություն: Ակունքներից մինչև

խալիֆության հռչակում, Երևան, 2016:

5. Հովսեփյան, Լևոն. «Թուրքիայի արտաքին և անվտանգային

քաղաքականության փոխակերպումները. վերագնահատելով Հայաստանի

անվտանգության մարտահրավերները», Հայկական բանակ, №4, 2018, էջ 33-50:

6. Նավասարդյան Նազելի, «Քրդական գործոնն Իրանի Իսլամական Հանրապետության իրաքյան քաղաքականությունում», Քրդական կառույցների մերձավորարեւելյան ցանցը նոր տարածաշրջանային զարգացումների լույսով' ՀՀ անվտանգային շահերի տեսանկյունից (2011-2016), Աշխատանքային տետրեր 1-2 (37-38), ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի հավելված, Երեւան, 2016, էջ 157-175:

7. Տեր-Մաթևոսյան, Վահրամ. «Թուրքիայի արտաքին քաղաքականության

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

գաղափարախոսական և կազմակերպակառուցվածքային

առանձնահատկությունները», Սաֆրաստյան Ռ. և ուրիշներ, Թուրքիայի

քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ Արդարություն և զարգացում կուսակցության տարիներին (2002-2012), Երևան 2020, Գլուխ Բ (3), էջ 43-52։

8. Փաշայան, Արաքս. «Արաբական գարունը» Սիրիայում. պայքար իշխանության համար», Ժամանակակից Եվրասիա, հ.1, №2, 2012, էջ 88-113:

9. Балмасов, Сергей. “Курдская карта в битве за Сирию”, Институт Ближного Востока, 11/07/2012, http://www.iimes.ru/?p=15126. Доступно: 01 окт. 2022.

10. Иванов, Станислав. “Сирийские курды в борьбе за свои права и свободы”, Мировая экономика и международные отношения, , т. 60, № 9, 2016, c. 37–47.

DOI:10.20542/0131 -2227-2016-60-9-37-47.

127

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

11. “Западный Курдистан: Сирийские курды провозгласили автономию на

границе с Турцией”, REGNUM, 8/03/2012,

https://reqnum.ru/news/1507822.html#ixzz2DJfpsIiB. Доступно: 01 окт. 2022.

12. Akinci, Burak. “Newly found friendship between Turkey and Syria”, Ekurd Daily 23/11/2004, https://ekurd.net/mismas/articles/misc/turkeysyria.htm. Accessed: 01 Oct. 2022.

13. Altuni§ik, Meliha Benli, and Tur, Ozlem. “From Distant Neighbors to Partners? Changing Syrian-Turkish Relations”, Security Dialogue, vol.37, 2006, pp. 229-248.

14. Aykan, Mahmut Bali. “The Turkish-Syrian Crisis of October 1998: A Turkish

View”, Middle East Policy, №6(4), 1999, pp.174-191, doi:10.1111/j.1475-

4967.1999.tb00361.x.

15. Backgrounder, John Caves. “Syrian Kurds and the Democratic Union Party

(PYDJ”, Institute for the study of war, 6/12/2012,

https://www.understandingwar.org/sites/default/files/Backgrounder SyrianKurds.pdf. Accessed: 01 Oct. 2022.

16. Bishku, B. Michael. “Turkish-Syrian Relations: A Checkered H istory”, Middle East Policy, №19(3), 2012, pp. 36-53, Doi:10.1111/j.1475-4967.2012.00546.x.

17. Qarkoglu, Ali, and Eder, Mine. “Domestic Concerns and the Water Conflict over the Euphrates-Tigris River Basin”, Middle Eastern Studies, № 7(1), 2001, pp. 41-71.

18. Cem, Ismail. Turkey in the New Century, Mersin, Rustem, 2001.

19. Dadouch, Sarah. “Turkey, U.S. Agree to Form Joint Operation Center for Syria Safe Zone”, REUTERS, 07/08/2019, https://www.reuters.com/article/us-syria-security-turkey-idUSKCN1UX0Y9. Accessed: 01 Oct. 2022.

20. Daoudy, Marwa. “Syria and Turkey in Water Diplomacy (1962-2003)”, Water in the Middle East and in North Africa, 2004, pp. 319-332, DOI: 10.1007/978-3-662-10866-6_27.

21. Demirta§, Birgul. “Turkish-Syrian Relations: From Friend “Esad” to Enemy “Esed”, Middle East Policy, №20(1), 2013, pp. 111-120. Doi:10.1111/mepo.12008.

22. Gadelmola, Mona Soliman. “Determinants and dimensions of the shift in Turkish behavior towards northern Syria since 2016”, Review of Economics and Political Science, 19/04/2020, https://doi.org/10.1108/REPS-07-2019-0096.

23. Harutyunyan, Lilit. “Syrian refugees in Lebanon: “New community” in Lebanon’s confessional political system” Contemporary Eurasia, vol. XI(1), 2022, pp. 5-19, https://doi.org/10.52837/2579-2970-2022.11.1-5.

24. Kamran, Matin. “Democratic confederalism and societal multiplicity: a

sympathetic critique of Abdullah Ocalan’s State theory”, Geopolitics, vol 26, iss. 4, 15/11/2019, pp. 1075-1094, https://doi.org/10.1080/14650045.2019.1688785.

25. Kasapoglu, Can. and Ulgen, Sinan. “Operation Euphrates Shield and the al-Bab Campaign: A Strategic Assessment”, EDAM Foreign Policy and Security Paper Series, 1/2017. https://www.istor.org/stable/resrep14058?seq=7#metadata info tab contents. Accessed: 01 Oct. 2022.

26. Kaynar, Ay§egul Kars. “P ost-2016 military restructuring in Turkey from the perspective of coup-proofing” Turkish Studies, №23(4):1-24, 18/09/2021 pp. 383-406 https://doi.org/10.1080/14683849.2021.1977631.

27. Koru, Sibel. “The U.S. Rewards Offer for Three Top Leaders of the PKK: A Well-

Thought-Out Plan?” SETA RESPETIVE, №: 48, Nov. 2018,

https://setav.org/en/assets/uploads/2018/11/48-perspective.pdf. Accessed: 01 Oct. 2022.

28. Murariu, Mihai. and Anglitoiu, George. “Anatolian Security and Neo-Ottomanism: Turkey’s Intervention in Syria”, Middle East Policy, №27(2), 02/09/2020, pp. 132-147, https://doi.org/10.1111/mepo.12500.

128

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

29. Olson, Robert. “Turkey-Syria Relations since the Gulf War: Kurds and Water”, Middle East Policy, №5(2), 1997, pp. 168-193.

30. “Operation Euphrates Shield”, GlobalSecurity.org,

https://www.qlobalsecuritv.org/militarv/world/war/svria-euphrates-shield.htm. Accessed: 01 Oct. 2022.

31. Saleh, Yasmineh. “Fights break out at Syrian opposition meeting” REUTERS,

3/07/2012 https://www.reuters.com/article/us-syria-opposition-

idUSBRE86213V20120703. Accessed: 01 Oct. 2022.

32. Salt, Jeremy. “Turkey and Syria: When “Soft P ower” Turned H ard”, Middle East Policy, №25(3), 19/09/2018, pp. 80-96, https://doi.org/10.1111/mepo.12363.

33. Sanjian, Avedis K. “The Sanjak of Alexandretta (H atay): Its impact on the Turkish-Syrian relations (1939-1956)”, Middle East Journal, vol. 10, no. 4 (Autumn, 1956), pp. 379-394.

34. Schenker, David. "Syria and Turkey: Walking Arm in Arm Down the Same

Road?", Jerusalem Center for Public Affairs, vol. 9, no. 13, 2009,

https://icpa.org/article/syria-and-turkey-walkinq-arm-in-arm-down-the-same-road/. Accessed: 01 Oct. 2022.

35. Schmidinqer, Thomas. The Battle for the Mountain of the Kurds, SelfDetermination and Ethnic Cleansing in the Afrin Region of Rojava, PM Press, 2019.

36. Stein, Aaron. Turkey’s New Foreign Policy: Davutoglu, the AKP and the Pursuit of Regional Order, Whitehall Paper 83, Rusi, 2014.

37. “Syria’s Kurds: A Struggle Within a Struggle”, Crisis Group Middle East Report,

N°136, 22 Jan 2013. https://www.crisisqroup.org/middle-east-north-africa/eastern-

mediterranean/syria/syria-s-kurds-struqqle-within-struqqle. Accessed: 01 Oct. 2022.

38. “Syria conflict: Why Azaz is so important for Turkey and the Kurds”, BBC News, 18 Feb 2016. https://www.bbc.com/news/world-middle-east-35595023. Accessed: 01 Oct. 2022.

39. “Turkish military operation east Euphrates kills more than 70 civilians so far and forces nearly 300 thousand people to displace from their areas”, The Syrian Observatory for Human Rights, 16/10/2019, https://www.syriahr.com/en/144078/. Accessed: 01 Oct. 2022.

40. Von Hein, Matthias. “The Kurds Lose out Again”, DW, 08/10/.2019, https://www.dw.com/en/opinion-the-kurds-lose-out-aqain/a-50741424. Accessed: 01 Oct. 2022.

41. “Afrin §ehir merkezi tamamen kontrol altina alindi”, YeniBirlik, 18/03/2018, https://www.qazetebirlik.com/haber/afrin-sehir-merkezi-tamamen-kontrol-altina-alindi-1828/. Eri§im Tarihi: 1 Ek.2022.

42. “Bari§ pinari harekati'nda 9 gun”, TRT Haber, 18/10/2019

https://www.trthaber.com/haber/qundem/baris-pinari-harekatinda-9-qun-436463.html. Eri§im Tarihi: 1 Ek. 2022.

43. Barzani, Suriye Kurtlerini birle§tirmek istiyor”, Ye§il Gazete, 10/07/2012. https://vesilqazete.orq/barzani-surive-kurtlerini-birlestirmek-istivor/. Eri§im Tarihi: 1 Ek. 2022.

44. “Be§§ar Esad’in Turkiye Ziyareti ve bolgesel guvenlik”, TASAM, 19/10/2007. https://tasam.org/tr-TR/Icerik/700/bessar esadin turkiye ziyareti ve bolqesel quvenlik. Eri§im Tarihi: 1 Ek .2022.

45. “Qavu§oglu'ndan Lavrov'a Afrin yarnti” Dunya Gazetesi, 11/04/2018,

https://www.dunya.com/qundem/cavusoqlundan-lavrova-afrin-yaniti-haberi-411135.

Eri§im Tarihi: 1 Ek.2022.

129

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

46. Qelikaslan, Mehmet Nur. “Turk - Amerikan iligkileri: Suriye Gerilimi” Uluslararasi

Yonetim Akademisi Dergisi, C.4, S. 2, 2021, ss.375-384,

https://doi.orq/10.33712/mana.973019.

47. Davutoglu, Ahmed. Stratejik Derinlik:Turkiye'nin Uluslararasi Konumu, Kure yayinlarii, 2014.

48. Donmez H asan. “Afrin'e hava harekati suruyor, son olarak Diyarbakir'dan kalkan

F-16'lar YP G mevzilerini vurdu”, Huriyet,

21/01/2018.https://www.hurrivet.com.tr/qundem/bombardimana-hancer-filodan-12-savas-ucaqi-da-katildi-40717050. Erigim Tarihi: 1 Ek. 2022.

49. “H aseke'deki gatigmalar suruyor”, DW, 21/08/2016,

https://www.dw.com/tr/hasekedeki%C3%A7at%C4%B1%C5%9Fmalar-s%C3%BCr%C3%BCvor/a-19490802. Erigim Tarihi: 1 Ek. 2022.

50. Gaziantep'te Gergeklegtirilen Teror Saldirisina iligkin Agiklama, UNISEF Turkiye Milli Komotesi, 22/08/2016, https://www.unicefturk.org/vazi/qaziantep-teror. Erigim Tarihi: 01 Ek. 2022.

51. “Genel Segim 2002”, HaberTurk https://www.haberturk.com/secim2002. Erigim Tarihi: 1 Ek. 2022.

52. “Guneg Harekati”, TurkceBilgi

https://www.turkcebilqi.com/q%C3%BCne%C5%9F harek%C3%A2t%C4%B1. Erigim Tarihi: 1 Ek. 2022.

53. Kerman I., Efegil E., “Teror orgutu PKK/PYD’nin Suriye’de izledigi ig sava§ stratejisinin degerlendirilmesi”, Uluslararasi Kriz ve Siyaset Aragtirmalari Dergisi, Oct. 2017, Hybrid Warfare Special Issue, 1 (2), 162-198.

54. “MGK toplantisi sonrasi flag ifadeler: Firat Kalkani Harekati bagariyla sonuglandi”, SOZCU, 29 mart 2017, https://www.sozcu.com.tr/2017/qundem/son-dakika-haberi-mqk-toplantisi-sona-erdi-3-1763564/. Erigim Tarihi: 1 Ek. 2022.

55. Sabuncuoglu, Ayda inang. Et al. “Siyasi liderlerin sosyal medya kullanim dinamikleri: Barig Pinari harekati suresince R. T. Erdogan ve D. J. Trump’in Twitter paylagimlari”, KILAD, https://derqipark.orq.tr/tr/download/article-file/1087217. Erigim Tarihi: 1 Ek. 2022.

56. Suriyeli Kurtlerden demokratik ozerklik ilani, Milliyet, 21.01.2014

https://www.millivet.com.tr/qundem/suriveli-kurtlerden-demokratik-ozerklik-ilani-1825157. Erigim Tarihi: 1 Ek. 2022.

57. Bouvier, Emile. “Presence militaire turque au Levant: le leitmotiv kurde”, Les Cles du Moyent Orient, 06/08/2019, https://www.lesclesdumovenorient.com/Presence-militaire-turque-au-Levant-le-leitmotiv-kurde.html. Accede: 01 Oct. 2022

58. Kava, Ugur. Et Yankava, Dilek. “Apres la crise, le rapprochement: Les relations de la Turquie avec la Svrie”, Institut frangais d’etudes anatoliennes, 2014, pp. 36-47. https://books.openedition.orq/ifeaqd/723. Accede: 01 Oct. 2022

59. “Kurds declare federal region in Syria's north”, FRANCE 24, 17/03/2016 https://www.france24.com/en/20160317-kurds-declare-federal-reqion-northern-svria-pvd. Accede: 01 Oct. 2022.

60. Malbrunot, Georges. “Les Etats-Unis forment 30.000 allies dans le nord de la

Svrie”, 15/01/2018 https://www.lefiqaro.fr/international/2018/01/15/01003-

20180115ARTFIG00345-les-etats-unis-forment-30000-allies-dans-le-nord-de-la-svrie.php. Accede: 01 Oct. 2022.

130

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

WORKS CITED

1. Bayramyan, Alishan. Alek’santreti sanjak’I harts’y yev mijazgayin divanagitut’yuny (1936-1939). [The Alexandretta Sanjak Question and World Diplomacy (1936-39). Yerevan], 1998. (In Armenian).

2. Gabrelyan, Hayk. «Yep’rati vahan» gortsoghut’yuny», Noravank’ himnadram, [Operation “Euphrates Shiel”". Yerevan], 4/04/2017 (In Armenian) http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT ID=15597.

3. Gabrelyan, Hayk. «Dzit’enu chyugh» gortsoghut’yuny yev T’urk’iayi herrahar

npataknery», Noravank’ himnadram, [Operation “Olive Branc”" and Long-term Goals of Turkey. Yerevan] 18/04/2018. (In Armenian)

http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT ID=16900

4. Grigoryan, Sargis. Islamakan petut’yun: Akunk’nerits’ minch’ev khalifut’yan hrrch’akum, [Islamic State. From Roots to the Proclamation of Caliphate. Yerevan], 2016 (In Armenian).

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

5. Hovsep’yan, Levon. «T’urk’iayi artak’in yev anvtangayin k’aghak’akanut’yan p’vokhakerpumnery. veragnahatelov Hayastani anvtangut’yan martahravernery», H aykakan banak, №4, ej 33-50, [Turkey’s Foreign and Security Policy Transformations: Reassessing Challenges to Armenia’s Security. Yerevan] 2018 (In Armenian).

6. Navasardyan Nazeli, «K’rdakan gortsonn Irani Islamakan H anrapetut’yan irak’yan k’aghak’akanut’yunum», K’rdakan karruyts’neri merdzavorarevelyan ts’ants’y nor taratsashrjanayin zargats’umneri luysov' HH anvtangayin shaheri tesankyunits’ (20112016), Ashkhatank’ayin tetrer 1-2 (37-38), HH PN Drastamat Kanayani anvan Azgayin razmavarakan hetazotut’yunneriinstitut, « H aykakan banak» razmagitakan handesi havelvats, Yerevan, 2016, ej 157-175 [The Kurdish factor in the Iraqi Policy of Islamic Republic of Iran. Yerevan] 2016 (In Armenian).

7. Ter-Mat’evosyan, Vahram. «T’urk’iayi artak’in k’aghak’akanut’yan gaghap’arakhosakan yev kazmakerpakarruts’vatsk’ayin arrandznahatkut’yunnery», Safrastyan R. yev urishner, T’urk’iayi k’aghak’akanut’yuny ayastani nkatmamb Ardarut’yun yev zargats’um kusakts’ut’yan tarinerin (2002-2012), Glukh B (3), ej 43-52, [Ideological and Organizational-Structural Features of Turkey's Foreign Policy. Yerevan] 2020 (In Armenian).

8. P’ashayan, Arak’s. «Arabakan garuny» Siriayum. payk’ar ishkhanut’yan hamar», Zhamanakakits’ Yevrasia, h.1, №2, ej 88-113. [The "Arab Spring" in Syria: Struggle for Power. Yerevan] 2012 (In Armenian).

9. Balmasov, Sergey. “Kurdskaya karta v bitve za Siriyu”, Institut Blizhnogo Vostoka, 11/07/2012. [Kurdish Card in the Struggle for Syria. Moscow] (In Russian). http://www.iimes.ru/?p=15126

10. Ivanov, Stanislav. “Siriyskiye kurdy v bo’'be za svoi prava i svobody”, Mirovaya ekonomika i mezhdunarodnyye otnosheniya, t. 60, № 9, 2016, s. 37-47. [Syrian Kurds in Struggle for their Rights and Freedoms. Moscow] (In Russian)

DOI: 10.20542/0131 -2227-2016-60-9-37-47

11. “Zapadnyy Kurdistan: Siriyskiye kurdy provozglasili avtonomiyu na granitse s Turtsiyey”, REGNUM, 8/03/2012, https://regnum.ru/news/1507822.html#ixzz2DJfpsIiB. [Western Kurdistan: Syrian Kurds have Declared Autonomy on the Border with Turkey. Moscow] 2022 (In Russian)

131

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

KURDISH FACTOR IN THE FRAMEWORK OF THE SYRIAN POLICY OF TURKEY.

CONSTANT AMBITIONS, CHANGING PRIORITIES

TATEVIK MANUKYAN

Armenian National Academy of Sciences, Institute of Oriental Studies, Department of Turkey, Research fellow;

Department of Oriental Studies ISEC, NAS RA Lecturer,

Yerevan, The Republic of Armenia

The article aims to highlight the actual scale and content of expansionist actions, ambitions, and ideologies of Ankara caused by the Kurdish factor in Syria.

The tasks of the study are: to present the main features and current transformations of the Syrian policy of Turkey, to find out the frames and motives of these transformations, to consider the importance of the Kurdish factor in the Syrian crisis, to highlight the new realities caused by the Turkish interventions into the Syrian-Turkish border.

Studying this issue is extremely important for the security environment of the Republic of Armenia, talking into account Turkey’s direct participation in the Artsakh war in 2020 and its subsequent military and political activation in the South Caucasus regional processes. These fit perfectly into Turkey's aggressive expansionist political agenda. The article's methodology includes historical-analytical, political, and oral-historical approaches.

The article notes that as a result of these military interventions, Turkey, taking advantage of the need to combat "Kurdish terrorism," increased its military and then economic and ideological presence in Syria, which is the basis of Turkey's neo-Ottoman policy. It also ruled out the infiltration of Kurdish forces from Afrin to the Mediterranean Sea and the unification of cantons.

Keywords: Syria, Turkey, Syrian crisis, Kurdish factor, "Euphrates Shield", "Olive Branch", "Spring Peace", PKK/PYD/YPG.

КУРДСКИИ ФАКТОР В ОСНОВЕ СИРИИСКОИ ПОЛИТИКИ ТУРЦИИ.

НЕИЗМЕННЫЕ АМБИЦИИ, ТРАНСФОРМИРУЮЩИЕСЯ ПРИОРИТЕТЫ

ТАТЕВИК МАНУКЯН

научный сотрудник отдела Турции Института Востоковедения Национальной академии наук Республики Армения, преподаватель кафедры востоковедения МНОЦ НАН РА, г.Ереван, Республика Армения

Целью работы является обоснование реальных масштабов и содержания, амбиций и идеологии экспансионистской политики Анкары, связанных с курдским фактором в Сирии.

Задачи исследования - изучение особенностей и трансформаций сирийской политики Турции, ее реальных основ и мотивов, а также анализ уникальности курдского фактора в сирийском кризисе, выявление новых реалий на сирийскотурецкой границе, вызванных турецким вторжением.

Изучение вопроса крайне актуально для общей среды безопасности РА, учетывая непосредственное участие Турции в Арцахской войне 2020 г. и

132

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

последующую военно-политическую активизацию Анкары в региональных процессах на Южном Кавказе, которая принципиально вписывается в агрессивноэкспансионистскую повестку Турции.

Методология статьи включает историко-аналитический, политологический методы исследования, а также подходы устной истории (oral history).

В результате исследования былы сделаны следующие выводы: в результате своих военных вторжений Турция в контексте политики неоосманизма, используя необходимость борьбы с «курдским терроризмом», увеличила свое военное, экономическое и идеологическое присутствие в Сирии, а также исключила возможность распространения курдских сил и объединения кантонов из Африна к Средиземному морю.

Ключевые слова: Сирия, Турция, сирийский кризис, курдский фактор, «Щит Евфрата», «Оливковая ветвь», «Источник мира», PKK/PYD/YPG.

133

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.