Научная статья на тему 'Մշակութային հեղափոխություն կամ մշակութային մարքսիզմ'

Մշակութային հեղափոխություն կամ մշակութային մարքսիզմ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
259
34
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Վարդան Ասցատրյաե

Մեր աչքի առաջ աշխարհում արագացող տեմպերով տեղի է ունենում մարդկային, քաղաքակրթական արժեքների գլոբալ փոփոխություն, ինչը կատարվում է ավանդական արժեքները վերացնելու ճանապարհով: Փոխարենն առաջարկվում է նորացված աթեիստական գաղափարախոսություն: Այս ճանապարհին որպես գործիք է ընդունվել «քննադատական տեսությունը», որով հիմնովին քննադատության է ենթարկվում ավանդական ամեն բան, մասնավորապես` ընտանիքը, ավանդական մշակույթն ու սովորույթները, ազգային-պատմական հերոսները, ազգային հիշողությունը, ազգային եկեղեցին ու դավանանքը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Текст научной работы на тему «Մշակութային հեղափոխություն կամ մշակութային մարքսիզմ»

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՐՔՍԻԶՄ

Վարդան Ասցատրյաե'

Մեր աչքի առաջ աշխարհում արագացող տեմպերով տեղի է ունենում մարդկային, քաղաքակրթական արժեքների գլոբալ փոփոխություն, ինչը կատարվում է ավանդական արժեքները վերացնելու ճանապարհով: Փոխա-րենն առաջարկվում է նորացված աթեիստական գաղափարախոսություն: Այս ճանապարհին որպես գործիք է ընդունվել «քննադատական տեսությունը», որով հիմնովին քննադատության է ենթարկվում ավանդական ամեն բան, մասնավորապես' ընտանիքը, ավանդական մշակույթն ու սովորույթները, ազգային-պատմական հերոսները, ազգային հիշողությունը, ազգային եկեղեցին ու դավանանքը:

Մարդիկ կորցնում են բարոյական կողմնորոշիչը, նրանց մեջ հաստատվում են օտարացվածության ու միայնակության զգացողությունը, հուսահատությունը: Նրանք ուրախություն են փնտրում ալկոհոլի, թմրադեղե-րի, պոռնոգրաֆիայի, սեքսի մեջ: Որպես հետևանք զգալիորեն աճում է ամուսնալուծությունների, արտամուսնական ծնունդների, աբորտների, անչափահասների միջավայրում ինքնասպանությունների, բանտարկյալների, թմրամոլների թիվը:

Արդյունքում փորձ է արվում վերացվող հազարամյա ազգային ար-

ռ

ժեքների փոխարեն կերտել նորերը: Սակայն հարց է ծագում. որտե ղ են դրանց հիմքերը, եթե ոչ' կրոնական դավանանքում, եթե ոչ' անցյալում ... *

* ՀՀ կառավարության Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ։

68

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Վ Ասցատրյաև

Ամերիկյան երազանքի վախճանի սկիզբը, շրջադարձային 60-ականը

«Տեսէ ք, զգույշ եղէք սադուկեցիների և փարիսեցիների խմորից...» [1] ։

1960թ. ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը ձայների մեծամասնություն հավաքեց աֆրոամերիկացիների շնորհիվ: Դրան նպաստեց պատահականությունը: 1960թ. հոկտեմբերին Մարտին Լյութեր Քինգը ձերբակալվել էր երթևեկության կանոնների խախտման համար և կարճ ժամկետով դատապարտվել ուղղիչ աշխատանքների: Նրա կինը վախենում էր, որ Նյութերին կարող են սպանել ճամբարում և այդ մասին տեղեկացրել էր նախագահի թեկնածու Ջոն Քենեդուն: Քինգին ազատում են ճամբարից: Այս նորությունը տարածվում է ամբողջ Ամերիկայով մեկ, և արդյունքում ողջ սևամորթ բնակչությունը քվեարկում է հօգուտ Քենեդու:

Արմատական պահպանողականները Քենեդուն անվանեցին «սպիտակ ռասայի դավաճան», «հանուն ձայների ծախված», հայտարարեցին, թե «վատ սկսեց, վատ էլ կվերջացնի»:

Սրան հակառակ' երկրի բնակչության 41%-ը կազմող երիտասարդությանը ձեռնտու էր նոր նախագահը. երիտասարդ, կրթված, առաջավոր, հրաշալի դիվանագետ, միշտ համարում էր, որ բոլոր մարդիկ' անկախ ռասայից, հավասար են: Երիտասարդությունը ձգտում էր հրաժարվել վատ ժառանգությունից' Ռուզվելտի դավաճանությունից, Փերլ Հարբորի սպանդից, Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային պայթյունից, Հարավային Կորեայի պատերազմից և այլն: Այդ պատճառով 1960 թվականից երիտասարդությունն ակտիվ պայքարի մեջ մտավ հին կարգերի դեմ:

Աջ պահպանողական երիտասարդությունը կասկածի տակ էր դրել մեծ քաղաքականությանը վերաբերող հարցերում գալիք առաջնորդների ողջամիտ որոշումներ կայացնելու ունակությունը և աջ ու ձախ քննադատում էր ամենքին ու ամեն ինչ: Բերքլիի ու Կալիֆորնիայի ձախ կողմնորոշում ունեցող հարյուրավոր ուսանողներ բացահայտորեն մեղադրում էին ամերիկյան հակակոմունիստական դոգման, որին հենվում էր ԱՄՆ ամբողջ արտաքին

69

Վ Ասցատրյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

ու ներքին քաղաքականությունը: Ըստ նրանց ամերիկյան քաղաքական կյանքը բաց է ինքնավարության նոր գաղափարների ու հայեցակարգերի համար, հետևապես քաղաքական որոշումները պետք է ընդունվեն ամերիկացիների մեծամասնության համաձայնությամբ, այլ ոչ թե բխեն միայն կառավարությունից ու կոնգրեսից:

Սակայն բողոքի ամենամեծ ալիքը բարձրացրին աֆրոամերիկացինե-րը, որոնք նոր նախագահին շնորհավորում էին գրեթե միաժամանակյա հարյուրավոր նստացույցերով: Նրանք անկեղծորեն հավատում էին, որ Քե-նեդին իրենց կհասկանա:

Բայց երիտասարդության միջավայրում 43-ամյա նախագահի նման հանրաճանաչությունը դուր չէր գալիս կառավարության, ԿՀՎ և Պենտագո-նի որոշակի շրջանակների: Նրանք մտահոգ էին, որ այսպես շարունակվելու դեպքում, մի քանի տարի անց սևամորթները կտիրեն երկրին:

«Իշխանության իրական կնիքներն ու բանալին ունեցողների» առջև կանգնած էին մի քանի լուրջ հարցեր.

ռ ռ

• ինչպե ս և ինչո վ շեղել երիտասարդներին իրենց որդեգրած նպատակներից,

ռ ռ

• որտեղի ց գտնել անհրաժեշտ դեղատոմս և ինչպե ս ճշտորեն օգտագործել այն կանխելու համար ԱՄՆ-ում սկիզբ առած հեղափոխական ալիքը,

• ի՞նչ անել, որպեսզի հեղափոխական գաղափարներն այլևս երբեք ծնունդ չառնեն գալիք սերունդների ուղեղում:

Այս բոլոր խնդիրները պահանջում էին արագ ու արդյունավետ որոշումներ, թեև ակնհայտ էր, որ խնդիրն անհնար է արագ լուծել: Անհրաժեշտ էր «մշակութային հեղափոխություն», սակայն այնպիսին, որը կմեր-կացներ երիտասարդ սերնդի կրքերը, առաջին պլան կմղեր ֆիզիկական ու ֆիզիոլոգիական կարիքներն ու ցանկությունները, որոնք բխում են ոչ թե առողջ բանականությունից, այլ ենթագիտակցությունից: Պարզ ասած անհրաժեշտ էր բացասական նշանով մշակութային հեղափոխություն, որը լիովին կքայքայեր ու ցիրուցան կաներ ազգային միասնականությունը,

70

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39), 2011թ.

Վ Ասցատրյաև

երկրում առաջ կբերեր մասնակի (կամ կառավարելի) քաոս: Իսկ դրա համար պետք էր հակադրվել հասարակության ավանդական պուրիտանա-կան հզոր կարգերին.

Նկատենք, որ ԱՄՆ-ում ամենամեծ տարածումն ունեցող պուրիտա-նիզմը բողոքականության անգլիական տարբերակն է: Ըստ պուրիտանա-կան սկզբունքների, ընտանիքն ու կրոնն առաջնային տեղ են գրավում: Այն պահանջում էր արժանապատիվ վարք հասարակության մեջ, ազնիվ արարքների կատարում, ձգտում ինքնակատարելագործման: Ամերիկան պուրիտանիզմը ժառանգեց հիմնադրման սկզբից ևեթ: Պուրիտանիզմը ԱՄՆ-ում պահպանվում է օրենքների լայն ցանցով ու հանդիսանում է վարքի բարոյական նորմերի հիմքը ընտանիքում և հասարակության մեջ: Նկատենք, որ հասարակության միկրոմակարդակում իրավիճակը նույնն է նաև այսօր, որի վկայությունն են «Gallup» ծառայության անցկացրած հարցումների արդյունքները: Համաձայն հարցումների արդյունքների1, ամերիկացիների մեծ մասը չի ընդունում հասարակության մեջ նոր տարածում գտած մի շարք երևույթներ: Հարցվողների 92%-ը «բարոյապես արդարացված» չի համարում ամուսնացած տղամարդու և կնոջ դավաճանությունը, 91%-ը' բազմակնությունը, 88%-ը' մարդու կլոնավորումը, 80%-ը' ինքնասպանությունը, 63%-ը' կենդանիների կլոնավորումը, 56%-ը' աբորտն ու էվթանազիան, 40%-ը' արտամուսնական սեռական հարաբերությունները, 45%-ը' ամուսնական կապից դուրս երեխաների ծննդաբերությունը, 41%-ը' միասեռ սեքսուալ կապերը:

Այս համակարգը ջախջախելու և վերափոխելու նպատակով վերևներում որոշված «մշակութային հեղափոխությունը» հանձնարարվեց ի կատար ածել Հոփվողին. Աշխույժ մենեջերներն անմիջապես զբաղվեցին երաժշտության նոր ուղղությունն ու «հիպխերի շարժումը» երկիր ներմուծելով: Մենեջեր Բ.Էպշտեյնը 60-ականների սկզբում Ամերիկա հրավիրեց «Բիթլզ» խմբին, որը շրջեց բոլոր նահանգներով' տալով տասնյակ համերգներ: Նրանց զուգահեռ երկրում հյուրախաղերով հանդես էին գալիս տասնյակ տեղական խմբեր (Drifters, Monks, Turtles): 50-ականների դասականների

1 «Седмица.ру», 3 հուլիսի 2009թ.:

71

Վ Ասցատրյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

հետ մեկտեղ ռադիոյով ու հեռուստատեսությամբ սկսեցին պարբերաբար թողարկել նաև նոր ուղղության ավանգարդային երգեր: Սակայն երիտասարդությունը պատրաստ չէր այս փոփոխություններին, և նոր ուղղության երաժշտությունը դեռևս մեծ հաջողության չէր հասնում: Շարունակում էին առավել հանրաճանաչ մնալ 50-ականների ոճի երգիչները' Է.Փրեսլին, Սեմ Քուկը, Մարտի Ռոբինսը և այլք: Իսկ կառավարությունը չէր նահանջում: «Մշակութային հեղափոխության» զարգացման մեջ ներքաշվեցին քարոզչության բոլոր տեսակները: Գրախանութների դարակներում արդեն իսկ տեղ գտած «Փլեյբոյ»-ի ու «Փեեթհաուզ»-ի կողքին հայտնվեցին նմանատիպ նորանուն բազմաթիվ ամսագրեր: Գրաքննությունը հրատարակչություններին թույլ էր տալիս հրատարակել սեռական ժանրի գրքեր, որոնք քարոզում էին մինչամուսնական սեռական հարաբերություններ:

Հեռուստատեսության էկրաններին ապրանքներն ու հյութերն առավել հաճախ էին գովազդվում երկարամազ տղաների կողմից, և հայտարարվում էր. «Խմեք միայն մեր գարեջուրը, երկարացրեք ձեր մազերը, և բոլոր աղջիկները ձերը կլինեն»: Կանայք նույնպես չէին անտեսվում. ամսագրերի գովազդային էջերին արդյունաբերական ապրանքներն առավել հաճախ էին ուղեկցվում մերկացված կրծքով ու կիսամերկ շիկահեր կանանց նկարներով: Ի լրումն, երգիչ Չաբի Չեքերը հեռուստատեսությամբ հանդես եկավ «Թվիստ» երգով' պարելով միանգամայն նոր' այն ժամանակների համար վայրի ոճով: Դա առաջին լուրջ հարվածն էր ավանդական բարոյական նորմերին: Բացահայտ սեքսուալ ենթատեքստով այդ պարը դարձավ ամերիկյան ավանդական կայուն ընտանիքի վախճանի սկիզբը: Ուշագրավ է, որ այդ երգն ու պարը պատրաստվել էին դեռևս 1957 թվականին, սակայն ամերիկյան ցենզուրան արգելել էր դրանք:

Հարկ է նկատի ունենալ, որ Ամերիկայում ոչինչ տեղի չի ունենում առանց պետության վերահսկողության և հատուկ ծառայությունների «ղեկավարման»: Եթե անգամ այս փաստն անտեսենք, ապա չէին կարող չգործել ավանդական պաշտպանական համակարգը, խիստ պուրիտանական գրաքննությունը և պահպանողական կարգերը, կրոնական կրթությունն ու դաստիարակությունը, որոնք թույլ չէին տա այսպիսի արմատական փո-

72

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Վ Ասցատրյաև

փոխություևևեր գրականության, արվեստի, գովազդի և այլ ոլորտներում, այն էլ ինչ-որ 10 ամսվա ընթացքում: Այսինքն անհրաժեշտության դեպքում այս շարժումը հենց սկզբից կտապալվեր, և կոչնչացվեր ամբողջ նեգրական շարժումը' ինչպես հնդկացիներինը: Սակայն հասարակության սանձազերծումը դյուրին է դարձնում իր իսկ հետագա ճնշումն ու ստորա-ցումը: Այս պլանն ի կատար ածելու համար պետք էր ոչ թե Քենեդին, այլ մի խամաճիկ, որը հլու կամակատար կլիներ:

Պետության կողմից ստեղծված այս իրավիճակում երկրում ի հայտ եկան նաև այլ հոսանքներ, որոնք դեռևս հեղափոխական բնույթ էին կրում և կապ չունեին Հոլիվուդի քարոզչության հետ: Սեգրեգացիայի դեմ պայքարի գործընթացում ի հայտ եկավ «բիթնիկների շարժումը»:

Բիթեիկեերի շարժումը»

50-ականների վերջին սևամորթ նստացուցարարներին սկսեցին միանալ նաև սպիտակամորթ ուսանողներ: Նրանք կրում էին հնամաշ, ճմրթված, պատառոտված հագուստներ' այդպիսով խորհրդանշելով ստրուկների աղքատությունը: Նրանց որդեգրած ոճի պարտադիր հայտանիշներից էին բերետը, սև ակնոցը, բոնգն ու թմբուկը: Թմբուկների ռիթմը ոգևորում էր ցուցարարներին:

«Բիթնիկներ» բառն առաջացել է անգլերեն «beat generation» արտահայտությունից, որը նշանակում է ծեծված, կոտրված, հոգնած սերունդ: Այն ԱՄՆ-ում 1950-60-ականներին ձևավորված գրական երիտասարդական շարժում էր, որը հռչակում էր կամավոր աղքատությունը, թափառաշրջությունը, էրոտիկ ազատությունը, անարխիկ գեդոնիզմը, սոցիալական խնդիրներից հեռացումը, ձեն-բուդդիզմով տարվելը: Շարժումը ծագել է հետպատերազմյան տարիներին, երբ միմյանց հանդիպեցին գրողներ Ջեկ Կերուակը, Ուիլյամ Բերոզը և Ալեն Գինզբերգը, որոնց ավելի ուշ միացավ նաև Նիլ Քեսեդին: Նրանք միասին ձևավորեցին գրական մի խմբի միջուկը, որի ստեղծագործությունը դուրս է գալիս գոյություն ունեցած դրվածքներից ու պաշտոնական արվեստի սահմաններից: 1

1 http://www.absolutology.org.ru/beat.htm; http://yoki.ru

73

Վ Ասցատրյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Շարժումը սկիզբ է առել Կալիֆոռեիայում, այե շարունակ համալրվում էր միջիե դասի երիտասարդությամբ, որոեք իսպառ ձանձրացել էիե առօրյա կյաեքից: Այե այդքաե էլ խաղաղ շարժում չէր, իեչպես թվում էր: Հակառակը, բավակաե ագրեսիվ տրամադրված գաղափարակաե խումբ էր, որը համակրում էր միաժամաեակ մարքսիզմիե, ռուսակաե աեարխիզ-միե ու տրոցկիզմիե: Նրաեք բողոքում էիե ամերիկյաե ռազմակաե քաղա-քակաեությաե և ամերիկյաե ապրելակերպի դեմ:

Բիթեիկեերը որպես հասարակակաե բարոյակաեությաե դեմ ապս-տամբությաե ամեեաարմատակաե ձև էիե ըետրել ոչ ավաեդակաե սեոա-կաե կողմհորոշումը, որը մոդայիկ էր դառեում երիտասարդ իետելեկ-տուալեերի շրջաեում: Այս ամեեը երաեք ամբողջացեում էիե ձեե-բոպդիզ-մի մեջ խորասուզվելով:

Ավելի ուշ ի հայտ եկավ ЛСД-ե: Նոր «հրաշք-թմրադեղը» սկսեցիե արագ տարածել «փորձեակաե» փաթեթեերով, որոեք աեվճար բաժաեվում էիե քոլեջեերում և «ռոք» համերգեերում' ԱՄՆ ողջ տարածքում: Այդպի-սով, հեեց ЛСД-ե դարձավ թմրադեղերի լայե տարածմաե կատալիզատոր: Բիթեիկեերը սկսեցիե սեփակաե գիտակցությաե ըեդլայեմաե փորձեր աեել: Ի վերջո, այդ ամեեը վերածվեց հիպիեերի շարժմաե. Հետագայում, հասուեաեալով, հիպիեերը դարձաե «հասարակությաե պատվավոր աե-դամեեր»' յապիեեր, որոեք մտահոգվեցիե իրեեց մարմիեը պահպաեելու և դրա եկատմամբ հոգատար լիեելու հարցերով: Այս շարժումը մեծ ազդեցու-թյուե ուեեցավ համաշխարհայիե մշակույթի վրա:

Ուշագրավ է, որ բիթեիկեերե եե եղել ԱՄՆ փողոցայիե ժարգոնի հիմ-եադիրը: Թիեն^^ն^ կողմից օգտագործվող բազմաթիվ բառեր շրջաեա-ռությաե մեջ եե դրել բիթեիկեերը' դրաեք փոխառելով ջազից:

Հիպիեերի ձևավորած շարժումեերից է «Նոր դարաշրջաե» (կամ «Նոր դար», «NewAge») շարժումը: 1

1 ЛСД-ե լիզերգիեայիե թթու է, որ արտադրվել է շվեյցարակաե SANDOZ դեղագործակաե ըեկերությաե կողմից, այե բաեից հետո, երբ վերջիեիս քիմիկոսեերից մեկը' Ալբերտ Հոֆմաեը, հայտեագործեց գիտակցու-թյուեը փոփոխող ամեեահզոր թմրադեղի' էրգոտամիեի սիեթեզը:

74

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Վ. Ասցատրյաև

«Նոր դար» շարժումը

60-ակաևևերի թմրադեղայիև երիտասարդական հակամշակույթը և հաշիշի, ЛСД-ի, մեսկալինայի և հալյուցինոգեն սնկերի միջոցով ձեռնարկված «գիտակցության ընդլայնման» զանազան փորձերը «Նոր դարի» կարևոր տարրերից են: «Նոր դարը» Հյուսիսային Ամերիկայում նորաթուխ և զարգացող հավատալիքների համակարգ է, որը կազմված է հազարավոր ինքնուրույն (հաճախ հակասական) հավատալիքներից, աղանդներից, կազմակերպություններից և իրադարձություններից: «Նոր դարն» իր աստվածաբանությունը հիմնականում փոխառել է արևեցան պանթեիստական կրոններից, իսկ պրակտիկան 19-րդ դարի արևմտյան օկուլտիզմից: «Նոր դար» եզրն օգտագործվում է որպես մի ընդհանուր տանիք, որով բնութագրվում են բոլոր կազմակերպությունները, որոնցից յուրաքանչյուրն ունի հետևյալ հավատալիքներից մեկը կամ մի քանիսը. 1. ամեն ինչ մի է, բոլոր իրողություններն ամբողջի մասն են կազմում, 2. ամեն ինչ Աստված է, և Աստված ամեն ինչն է, 3. մարդը Աստված է կամ' Աստծո մասը, 4. մարդը երբեք չի մահանում, այլ շարունակում է ապրել վերամարմնավորման միջոցով, 5. մարդը կարող է' մտածողության վերափոխման կամ մտածողության վիճակի փոփոխման միջոցով, ստեղծել իր սեփական իրականությունը և/կամ արժեքները:

Առավել խիստ իմաստով այն ներկայանում է որպես որոշակի գաղափարական հիմք ունեցող ընդարձակ օկուլտային նեոհեթանոսական շարժում: Ավելի լայն իմաստով «Նոր դարը» ներկայանում է որպես սոցիոմշա-կութային ֆենոմեն, որպես ժամանակակից «հետքրիստոնեական» քաղաքակրթության գաղափարական հիմք: Այս իմաստով գրեթե բոլոր տոտալիտար (քայքայիչ) աղանդները դրա առանձին բաղկացուցիչ մասերն են, հիմնվում են շարժման գաղափարների մի մասի վրա:

«Նոր դար» շարժումը մերժում է դատավոր Աստծո գոյությունը, կեղծ ու վնասակար է համարում մեղքի զգացողությունը: Համարում է, որ ցանկացած վատ արարք ընդլայնում է մարդու հասկացողությունը: Վերամարմնավորման մասին իր ուսմունքով հաստատում է իր անբարոյակա-

75

Վ Ասցատրյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

եություեը, քանզի այն արգելում է օգնել տանջանքներ կրողին: Այստեղ Հա-կաքրիստոսիե համարում են որպես համաշխարհային կրոններից մեկում գործածվող վախի համակարգ և հորդորում են չվախենալ նրանից, քանի որ առջևում «լուսապայծառ ապագա» է սպասվում:

Չնայած շարժմանը պատկանող յուրաքանչյուր խումբ ունի փոխակերպման համար գործածվող իր անհատական և մյուսներից տարբերվող հնարանքները, խմբերի նպատակը մշտապես մեկն է. փոխակերպել անհատականությունը, իսկ հետո փոխակերպել աշխարհը: Երկու հիմնական սկզբնադրույթներից մեկը նորդարյան (կամ պանթեիստական) մոնիզմն է հավատն առ այն, որ ամեն ինչ միասնական է: Այսինքն առանձին էակնե-րի (Արմենի և Սուրենի, Սուրենի և ծառի, Աստծո և Սուրենի) միջև եղած տարբերությունները միայն թվացյալ են, իրականում դրանք չկան: Մոնիզմի այս հայեցակարգում անհատականության համար տեղ չկա: Նրանք հավատում են, որ մարդուց դուրս գոյություն չունի Աստված, քանի որ մարդն ինքն է Աստված: Սա էլ երկրորդ պոստուլատն է:

«Նոր դար» շարժումը հավատում է այն բանին, որ ժամանակակից մարդկությունն ապրում է երկրի նոր դարաշրջան մտնելու անցումային փուլը: Ձկան դարաշրջանին (քրիստոնեությանը) փոխարինելու է գալիս Ջրհոսի դարաշրջանը, որտեղ ամեն բան պետք է նորանա և փոխվի: Ուստի, պահանջվում են նոր գաղափարներ և նոր մարդիկ, ովքեր չեն ճանաչում և ոչ մի հեղինակություն, «հանդուրժողաբար» են վերաբերվում բոլոր կրոններին:

Առաջարկվում է էկոլոգիական վերաբերմունք ունենալ մարմնի, բնության նկատմամբ: Շարժման կարգախոսներից է հոգու, ոգու և մարմնի ամբողջականությունը, որտեղից էլ առաջանում է նրա «Հոլիստիկ» կամ թարգմանաբար' «Ամբողջականության» շարժում անվանումը:

Նորդարականները' մարքսիստների նմանությամբ, մոլորակը դրախտի վերածելը կապում են հեղափոխության հետ, միայն թե այս դեպքում' ոգեղեն ոլորտում, որը նրանք հասկանում են որպես անհրաժեշտությունների թագավորությունից պոկվելն ու ազատության թագավորություն թռիչք կատարելը:

76

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Վ Ասցատրյաև

Մարքսիստների նման ևորդարակաևևերը ևս պատրաստ են քանդել «հին աշխարհի» մնացորդները: Բոլորովին պատահական չէ և այն, որ շատ օկուլտիստներ, որոնք եղել են «Նոր դարի» նախակարապետներն ու գաղափարախոսները, իրենց ժամանակին ուրախությամբ ողջունել են Ռուսաստանում բոլշևիկների իշխանության գալը: Այսպես, «Ագնի յոգա» կրո-նաքաղաքական աղանդի հիմնադիր, օկուլտիստ Ն.Ռերիխը Լենինին ուղղված իր ողջույնի նամակում գրել է. «Հիմալայներում մենք տեղեկացանք Ձեր գործերի մասին: ...Դուք վերացրիք եկեղեցին, որը դարձել էր ստի և նախապաշարումների սերմանող: ...Դուք ընդունեցիք մասնավոր սեփականության ոչնչությունը: Դուք կանխատեսեցիք համայնքի էվոլյուցիան...»:

Ասվածը հաստատում են նաև «գլոբալ մաքրագործումների» մասին բազմակարծության ու հանդուրժողականության կողմնակից նորդարա-կանների ծրագրերը, որոնք պետք է ուղեկցեն «նոր դարաշրջանի» հաստատմանը: Այս մաքրագործումների ընթացքում կկործանվեն ոչ միայն նոր ռեժիմի գիտակից հակառակորդները, այլ բոլոր նրանք, ովքեր հեռու են «Նոր դարի» գիտակցությունից: Այսպես, ոգիների հետ հաղորդակցվող (ոգեհարցուկ, կոնտակտյոր) Ալլա Տեր-Հակոբյանը գրում է. «Քաղցկեղային մարդաբջիջները... տիեզերական աղբը, իրենց զարգացման մեջ փակուղու հասած և իրենց ներքին հնարավորությունները չիրացրած հոգիները ոչնչացվելու են» [2, c. 16]:

«Նոր դար» շարժման կարևոր դրսևորումներից է լեզվամտածողության փոփոխությունը: «Բիթլզ»-ի հետ միասին ԱՄՆ-ում գործածության մեջ մտցվեցին հորինված նոր բառեր ու արտահայտություններ, ինչպես, օրինակ, «ռոք», «փոփ» «թինեյջեր» (դեռահաս), «քուլ» (ռուս. «клевый:) և այլն, որոնք հետագայում գործածվեցին «ռոք երաժշտության» սիրահարների միջավայրում: Այս մոդայիկ առանցքային բառերը ստեղծեցին սո-ցիումից բաժանված երիտասարդական նոր խումբ, որին' սոցիալական ինժեներիայի և վերամշակման միջոցով, հարկադրեցին հավատալ, որ «Բի-թլզ»-ը, հիրավի, իրենց սիրած խումբն է: Այս բառերը նախատեսված էին նոր նպատակային խմբի' ամերիկյան երիտասարդության զանգվածային կառավարման համար:

77

Վ Ասցատրյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

60-ակաեեերիե «բիթեիկ» հասկացությունը ԽՍՀՄ եկավ որպես լոկ երաժշտական եոր ուղղություն, որը, իհարկե, սխալ էր: Դա այդպես էր, քանի որ երկաթյա վարագույրներն այե հաղթահարեց «Ամերիկայի ձայե» ռադիոկայանի միջոցով, որիե ձեռնտու չէր բիթեիկեերիե ներկայացնել որպես պրոսոցիալիստեեր ու հեղափոխականներ: Խորհրդային կողմե էլ այե ըստ էության չմեկնաբանեց' հավանաբար իր շահերն ունենալով:

Շարունակելի

Աղբյուրներ և գրականություն

1. Մատթէոս, 16:6, Նոր Կտակարան, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1992թ.:

2. Тер-АкопянА, Контактеры дней Апокалипсиса, М., 1992.

3. Michael Loewy, Georg Lukdcs. from Romanticism to Bolshevism (Patrick Caniller, Translator (London: NLB, 1979).

4. ArnoldBeichman, "In Search of Civil Society", Washington Times, February 3, 1993.

5. Charles A. Reich, The Greening of America (New York: Bantam Books, 1971).

6. «Политическая мысль второй половины XX века», составитель В.А.Мальцев, Перм, 1999.

7. William Lind, "Turn Off, Tune Out, Drop Out: A Cultural Conservative s Strategy for the 21st Cent-ury", Against the Grain, Free Congress Foundation, Washington, D.C., 1998.

8. Herbert Marcuse, The Carnivorous Society; cited by Raehn.

9. Broadcast of American Dissident Voices, "The NEA's Anti-American Agenda Threatens Our Nation". March 13, 1993.

10. Walter Adolphe Roberts, "Birth Control and the Revolution", Birth Control Review, June 1917.

11. Cooper F, "The Right Agenda: Recapture the Cultures, American Arts Quarterly, Spring/Summer 1990.

12. ArthurSchlesinger, Jr., "Speaking Up", Los Angeles Times, February 7, 1992.

13. Nadia Rybarova, "Czech President Vaclav Havel: Man May Have Lost God", Associated Press, September 4, 1997.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

14. Excerpts from Supreme Court Opinions on Prayer", New York Times, June 20, 2000.

15. Jim Nelson Black, When Nations Die (Wheaton, 111.: Tyndale House Publishers, 1994).

16. William J. Bennett, Index of Leading Cultural Indicators (New York: Broadway Boob, 2000).

17. Anthony Harrigan, "The New Anti-Civilization", Chronicles, June 2001.

18. Ruth Gledhill, Christianity Almost Beaten, Says Cardinal, London Times, September 6, 2001.

78

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.