Научная статья на тему 'Մշակութային հեղափոխություն կամ մշակութային մարքսիզմ'

Մշակութային հեղափոխություն կամ մշակութային մարքսիզմ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
378
40
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Վարդան Ասցատրյան

Մշակութային հեղափոխության ակունքները Մարքսի տեսության արմատական փոխակերպումները Մարքսի հաջորդ սերնդի հետևորդներից երկուսն առաջարկում էին հետևյալ տեսությունը: Մարքսը սխալվել է. կապիտալիզմը չի հանգեցնում պրոլետարիատի աղքատացմանը, իսկ բանվոր դասակարգը հեղափոխությանը չի հարում, քանի որ մարդկանց հոգիները թունավորված են քրիստոնեության երկհազարամյա քարոզով, որը պրոլետարիատին հեռացնում է իր իրական դասակարգային շահերից:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

США прошли через социальную и культурную революцию. Сегодня это совсем не та страна, которую ее население помнит по 1970-м или даже по 1980-м годам. Когда-то американцы были христианской нацией, большинство граждан США по-прежнему причисляет себя к христианам. Но нынешнюю доминирующую культуру правильнее называть постхристианской или даже антихристианской, поскольку ценности, ею прославляемые, суть антитезис древнего христианского учения. Культурная революция отравила американскую политику, она изменила мировое сообщество и создала новую Америку, причем худшее, к несчастью, еще впереди.

Текст научной работы на тему «Մշակութային հեղափոխություն կամ մշակութային մարքսիզմ»

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՐՔՍԻԶՄ

Սկիզբը 5 (39), 2011թ. համարում

Վարդան Ասցատրյաե'

Մշակութային հեղափոխության ակուեքեերը Մարքսի տեսության արմատական փոխակերպումները

Մարքսի հաջորդ սերնդի հետևորդներից երկուսն առաջարկում էին հետևյալ տեսությունը: Մարքսը սխալվել է. կապիտալիզմը չի հանգեցնում պրո-լետարիատի աղքատացմանը, իսկ բանվոր դասակարգը հեղափոխությանը չի հարում, քանի որ մարդկանց հոգիները թունավորված են քրիստոնեության երկհազարամյա քարոզով, որը պրոլետարիատին հեռացնում է իր իրական դասակարգային շահերից:

Մարքսի այս հետևորդներից առաջինը Դյերդ Լուկաչնէր Կոմինտերնի գործակալը, «Պատմությունը և դասակարգային գիտակցությունը» գրքի հեղինակը, որին դասում են Մարքսի հետ մի շարքում: «Հասարակության հեղափոխական վերացումը ես համարում էի միակ հնարավոր ճանապարհը,- գրում է Լուկաչը:- Մարդկային արժեքների համաշխարհային փոփոխությունը չէր կարող տեղի ունենալ առանց նախկին աշխարհի արժեքները վերացնելու և առանց նոր, հեղափոխական արժեքներ ստեղծելու» [3, p. 93]: Լուկաչը' որպես Հունգարիայում Բելա Կունի կառավարության մշակույթի գծով ժողովրդական կոմիսարի տեղակալ, պրակտիկայում կիրառեց իր դիվական գաղափարները: Նրա մեթոդները հետագայում կոչեցին «մշակութային տեռորիզմ»: Այդ տեռորիզմի տարրերից էր դպրոցական ծրագրում սեռական դաստիարակության արմատական դասընթաց մտցնելը: Երեխաներին ուսուցանում էին ազատ սեր և սեռական ամենա-թողություն, նրանց ներշնչում էին վարքի նախկին նորմերի և մոնոգամ ընտանիքի նորացման-վերացման, մարդուն բոլոր զգացմունքային հաճույքներից զրկող կրոնների անօրինականության մասին: Կանանց ու երեխա* ՀՀ կառավարության Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ:

25

Վ Ասցատրյան

<21 րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

ների միջավայրում ամենաթողություն քարոզելու Լուկաչի առաջարկությունն ուղղված էր ընտանիքի' արևմտյան և քրիստոնեական մշակույթի հիմքի քայքայմանը: Հունգարիայից Լուկաչի փախուստից հիսուն տարի անց նրա գաղափարները հիացմունքով ընդունեցին սեքսուալ հեղափոխության ժամանակաշրջանի «բեյբի-բումերները» (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նկատված ծնելիության աճի շրջանի սերունդը, 60-ականների սերունդը ԱՄՆ-ում և Եվրոպայում):

Մարքսի վերոհիշյալ հետևորդներից երկրորդը Անտոնիո Գրամշին էր' իտալական կոմունիստ, որին վերջին ժամանակներս ավելի հաճախ են կոչում XX դարի խոշորագույն մարքսիստական ստրատեգ: Հռոմի վրա Մուսոլինիի արշավից հետո, 1922թ. Գրամշին փախավ Ռուսաստան: Այստեղ նա երևակայությանը չտրվեց և միանգամից նկատեց, որ երկրի վրա բոլշևիկյան դրախտ չի կառուցվում: Բոլշևիկների ռեժիմը ժողովրդի հնազանդությանը հասնում էր միայն տեռորի միջոցով. ռուսներն ատում էին նոր իշխանությունը: Երկիրը, հավատը, ընտանիքը, սրբապատկերները, մայր Ռուսաստանի մասին պատկերացումները ռուս մարդու համար ավելին արժեին, քան աշխատավորների միջազգային համերաշխությունը:

Գրամշին ենթադրեց, որ դրա պատճառը քրիստոնեական հայեցողությունն է, որը խոչընդոտում է ռուսներին յուրացնել կոմունիստական գաղափարները: «Քաղաքակիրթ աշխարհը գրեթե 2000 տարի մնացել է քրիստոնեության ճնշման ներքո,- գրում է Գրամշին,- այնպես, որ հուդայա-քրիստոնեության հավատքի վրա հիմնված ռեժիմն անհնար է ոչնչացնել առանց այդ հավատքն արմատախիլ անելու»1:

Պատրանքները կորցրած և իշխանության եկած Ստալինից վախեցած' Գրամշին վերադառնում է Իտալիա, մտադրվելով գլխավորել իտալական Կոմկուսը: Բայց քանի որ Մուսոլինին այլ պլաններ ուներ, Գրամշին ձերբակալվեց և փակվեց բանտում մինչև 1937թ.: Բանտից ազատվելուց հետո նա 46-ամյա հասակում մահացավ: Իր «Բանտային նամակներում» նա պլանավորել էր Արևմուտքում բարեհաջող մարքսիստական հեղափոխության իրականացումը: «Արևելքում,- գրում է Գրամշին,- պետությունն ամեն

1 GeraldL. Atkinson, "What Is the Frankfurt School?” August 1, 1999, p. 2., http://www.newtotalitarians.com/ FrankfurtSchool.html.

26

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

Վ Ասցատրյան

ինչ է, իսկ քաղաքացիական հասարակությունը գտնվում է սաղմնային վիճակում... իսկ Արևմուտքում պետության և քաղաքացիական հասարակության միջև առկա են անհրաժեշտ զարգացած հարաբերություններ, ուստի, երբ պետությունը կորցնում է իր զորությունը, անմիջապես ի հայտ են գալիս քաղաքացիական հասարակության հիմքերը» [4, p. 4]:

Ըստ Գրամշիի, «իշխանությունը զավթելու և մշակութային հեղափոխությունը վերևից իրագործելու փոխարեն, արևմտյան մարքսիստները պետք է նախ և առաջ փոխեն մշակույթը, և այդ ժամանակ իշխանությունը, ինչպես հասած պտուղը, ինքը կընկնի մեր ձեռքերի մեջ»: Սակայն մշակութային պլաստի փոփոխումը պահանջում էր համառորեն պայքարել զանգվածային տեղեկատվության միջոցները' թերթերը, ամսագրերը, կինեմատոգրաֆիան, ռադիոն, ինչպես նաև թատրոնը, դպրոցը, սեմինարիաները ձեռք բերելու և արվեստը ենթարկեցնելու համար: Դրանք պետք է ձեռք բերել աստիճանաբար և զգուշորեն վերածել հեղափոխության գործիքների: Արդյունքում ժողովուրդը ոչ միայն կհասկանա, այլև կընդունի հեղափոխական գաղափարները:

Գրամշին խորհուրդ էր տալիս մարքսիստներին միավորվել քրիստոնեությունը և բուրժուական մշակույթը մերժող և երիտասարդության մտքերի վրա ազդեցություն ունեցող արևմտյան ինտելեկտուալների հետ: Հարկ է վերափոխել արևմտյան մշակույթը, և դրա հետևանքով հասարակական կառույցը կփլուզվի իր իսկ ծանրության ներքո: 1970թ. Չարլզ Ռայխն իր «Ամերիկայի ծաղկումը» բեսթսելերի (որը հակամշակույթի մանիֆեստ կարելի է համարել) շապիկին կարծես թե մեջբերում է Գրամշիին. «Առջևում հեղափոխությունն է: Այն տարբերվելու է անցյալի բոլոր հեղափոխություններից: Այն կդիմի ոչ թե դասակարգին, այլ մարդուն և կցնցի մշակույթը, իսկ քաղաքական կառույցի փոփոխությունը տեղի կունենա միայն վերջին ստադիայում: Իր հաջողության համար այն կարիք չունի բռնության, և այն բռնությամբ ճնշել նույնպես չի հաջողվի: Այն տարածվում է զարմանալի արագությամբ, և մեր օրենքները, մեր ինստիտուտներն ու սոցիալական կառույցն արդեն փոփոխվում են նրա ազդեցության տակ. Այսպիսին է նոր սերնդի հեղափոխությունը» [5, p. 2]:

27

Վ Ասցատրյան

<21 րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

Ֆրաեկֆուրտյան նեոմարքսիստական դպրոցը

1923թ. Լուկաչը և գերմանական Կոմկուսի մի քանի անդամներ Ֆրանկ-ֆուրտի ինստիտուտում հիմնեցին Մարքսիզմի ինստիտուտը' մոդելավորելով այն Մոսկվայի Մարքսի և Էնգելսի ինստիտուտի նմանությամբ: Այն կոչվեց Սոցիալական հետազոտությունների ինստիտուտ, որը շուտով պետք է հայտնի դառնար Ֆրանկֆուրտյան դպրոց անունով:

1930թ. ինստիտուտի տնօրեն դարձած նախկին մարքսիստ Մաքս Հորկհայմերը հանգել էր այն համոզման, որ Մարքսի տեսությունը սխալա-

ռ

կան է: Չէ որ արևմտյան պրոլետարներն աստիճանաբար վերածվում էին միջին դասի' բուրժուազիայի և բառացիորեն քարկոծում մարքսիստներին: Հորկհայմերի գլխավորությամբ ֆրանկֆուրտյան դպրոցը սկսեց մարքսիստական տեսությունը «վերծանել» մշակութային տերմիններով: Եթե հին մարքսիստների թշնամին կապիտալիզմն էր, ապա նորերի համար թշնամի էր արևմտյան մշակույթը: Եթե առաջիններն իշխանության հասնելու ճանապարհը տեսնում էին իշխող կառույցների տապալման մեջ, ինչպես 1789թ. Փարիզում և 1917թ. Սանկտ Պետերբուրգում, ապա նոր մարքսիստներն իրենց նպատակին հասնելու ճանապարհ էին համարում ոչ թե բռնությունը, այլ տասնամյակների համբերատար ու քրտնաջան, նպատակասլաց աշխատանքը: Հաղթանակը կկայանա այն ժամանակ, երբ արևմտյան մարդու հոգում քրիստոնեության նշույլն իսկ չի մնա: Իսկ դա կարող է կատարվել, երբ նոր մարքսիզմը կտիրի զանգվածային լրատվության բոլոր միջոցներին և հասարակական ինստիտուտներին: Ինչպես Գրամշին է ժամանակին պատկերավոր ասել. «Բավական է գրավել հզոր պատեր ունեցող ամրոցը, և պետությունը կընկնի առանց ճակատամարտի»:

Ֆրանկֆուրտականներն ԱՄՆ-ում

Մոտավորապես նույն շրջանում ֆրանկֆուրտյան դպրոցին միացան նաև երաժշտական քննադատ Թեոդոր Ադորնոն, հոգեբան Էրիխ Ֆրոմը և սոցիոլոգ Վիլհելմ Ռայխը: Սակայն 1933թ. նրանց աշխատանքները խաթարեց պատմությունը: Բեռլինում իշխանության եկավ Ադոլֆ Հիտլերը, և քա-

28

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

Վ Ասցատրյան

նի որ ֆրանկֆուրտյան դպրոցի մեծամասնությունը եբրայեցիներ ու մարքսիստներ էին, Երրորդ Ռեյխում նրանց համար տեղ չգտնվեց, ու նրանք փախան ԱՄՆ: Նրանց հետ էր նաև այն ժամանակ դեռևս ուսանող Հեր-բերտ Մարկուզեե. Կոլումբիական համալսարանի համագործակցությամբ նրանք հիմնվեցին Նյու Յորքում և իրենց տաղանդն ու ջանքը ներդրեցին իրենց ապաստան տված երկրի մշակույթը քայքայելու գործին:

Ֆրանկֆուրտյան դպրոցի մշակած ծրագրերից էր քննադատական տեսությունը. Այդ տեսության հետևորդներից մեկն այն ճշտորեն բնութագրել է որպես «արևմտյան մշակույթի առանց բացառության բոլոր տարրերի, այդ թվում քրիստոնեության, կապիտալիզմի, ընտանիքի հեղինակության, նահապետական կարգի, հիերարխիկ կառույցի, ավանդության, սեռական սահմանափակումների, հավատարմության, հայրենասիրության, ազգայնականության, ազգակենտրոնության, կոնֆորմիզմի և պահպանողականության հիմնավոր քննադատություն»:

Այդ տեսության համաձայն, արևմտյան հասարակությունները ռասիզմի, շովինիզմի, նացիոնալիզմի, քսենոֆոբիայի, հոմոֆոբիայի, հակասեմականության, նացիզմի և ֆաշիզմի բույն են: Արևմուտքի կատարած հանցագործությունները բխում են արևմտյան հասարակության բնույթից, որը ձևավորվել է քրիստոնեական միջավայրում:

Քննադատական տեսությունը ժամանակի ընթացքում ծնունդ է տալիս «մշակութային հոռետեսությանը»' օտարացվածության զգացողության, անհուսալիության և հուսահատության, երբ մարդիկ սկսում են իրենց երկիրն ընկալել որպես կեղեքիչ, իրենց հասարակությունը' որպես սիրո ու հավատարմության անարժան: Նոր մարքսիստները «մշակութային հոռետեսությունը» համարում են հեղափոխական փոփոխությունների անհրաժեշտ նախապայման: Այս տեսության ազդեցության ներքո ԱՄՆ 60-ական-ների երջանիկ ու ապահովված սերնդի բազմաթիվ ներկայացուցիչներ սկսեցին համարել, որ ապրում են դժոխքում:

Տեսության ծնունդը նշանավորող գրքերից են ֆրանկֆուրտյան դպրոցի հետևորդներ Էրիխ Ֆրոմի «Փախուստ ազատությունից»-ը, Վիլհելմ Ռայ-խի «Զանգվածների հոգեբանությունը և ֆաշիզմը» և «Սեքսուալ հեղափո-

29

Վ Ասցատրյան

<21 րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

խությունը»: Սրանց մեջ ամենաազդեցիկը համարվում է Ադորնոյի «Ավտո-րիտար անհատականությունը», որը ֆրանկֆուրտականների ինքնատիպ սուրբ գիրքն է, որում Մարքսի տնտեսական դետերմինիզմը տեղը զիջում է մշակութային դետերմինիզմին: Եթե քրիստոնեական և կապիտալիստական ընտանիքը գլխավորում է ավտորիտար հայրը, ապա ամենայն հավանականությամբ կարելի է ենթադրել, որ երեխաները կմեծանան որպես ռասիստներ և ֆաշիստներ: Նախկինում պարզապես հնաոճ համարվող հայացքներն այս գրքում որակվում են որպես ֆաշիստական և անվայել հոգեպես առողջ մարդու համար:

Նահապետական ընտանիքում ֆաշիզմի սաղմերը գտնելով Ադորնոն այդուհետ գտավ նաև այդ սաղմի բնակության վայրը' ավանդական մշակույթը. «Լավ հայտնի է, որ ֆաշիստական գաղափարներին ենթարկվելն առավել հատկանշական է միջին դասի ներկայացուցիչների համար, որ այն իր արմատներն ունի մշակույթում, հետևապես նրանք, ովքեր ավելի շատ են կապված այդ մշակույթին, ավելի խոցելին են...»: Ֆրանկֆուրտա-կաններն ամրագրեցին, որ այն մարդիկ, ովքեր դաստիարակվել են մի ընտանիքում, որտեղ գլխավորը հայրենասեր ու հնաոճ կրոնի հետևորդ հայրն է եղել, կարող են և պետք է համարվեն պոտենցիալ ռասիստներ ու ֆաշիստներ: Եվ քանի որ պահպանողական քրիստոնեական մշակույթը, ինչպես և ապացուցվել է, ծնում է ֆաշիզմ, ուստի դրան պետք է ակնդետ հետևել' ժամանակին միջամտելու նպատակով:

Շուտով ձախ ուժերը որսացին ֆրանկֆուրտականների այս գաղափարները և սկսեցին տարածել դրանք: 60-ականների կեսերին ԱՄՆ-ում ֆաշիստ մականունը տալիս էին բոլոր նրանց, ովքեր ընդդիմանում էին համալսարանական հեղափոխությանը: «Բեյբի-բումերները», իրենք էլ չիմանալով, հետևում էին ԽՍՀՄ Կոմկուսի 1943թ. Մոսկվայում ձևակերպված բանաձևին. «Կուսակցության անդամներն ու թեկնածուները պետք է անընդհատ պայքարեն մեր քննադատների դեմ, վարկաբեկեն նրանց գործերն ու խոսքերը: Իսկ երբ հակառակորդները չափազանց համառ են լինում, հարկ է նրանց պիտակավորել որպես ֆաշիստներ, նացիստներ և հակասեմականներ. Բազմիցս կրկնելու դեպքում այդ մեղադրանքներն անխուսափելիորեն կդաջվեն ժողովրդական զանգվածների գիտակցության մեջ»:

30

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

Վ Ասցատրյան

Ուշագրավ են ֆրանկֆուրտականների և ԿՀՎ տնօրեն Ալեն Դալեսի 1945թ. հունիսի 17-ի N 2004 հրահանգի միջև առկա ակնհայտ ընդհանուր եզրերը. «...Ամերիկայի ամբողջ նյութական հզորությունը կներդնենք մարդկանց խաբելու և հիմարացնելու գործում: Քաոս սերմանելով մենք նրանց արժեքներն աննկատելիորեն կփոխարինենք կեղծով և կհարկադրենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Գրականությունից, արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք նրանց հասարակական էությունը, ...նրանցից կխլենք ժողովրդական զանգվածների խորքերում տեղի ունեցող գործընթացները պատկերելու և հետազոտելու տրամադրությունը: Գրականությունը, թատրոնը, կինոն, հեռուստատեսությունը. այս ամենը պետք է ցուցադրի ու փառաբանի մարդկային ստորագույն զգացմունքները: Մենք մարդկանց կմշակենք մանուկ հասակից: Մշտապես ուշադրության գլխավոր առարկա կդարձնենք երիտասարդությանը, գռեհկաբարոներին ու կոսմոպոլիտներին» [6, c. 488-489]:

Հորկհայմերի և Ադորնոյի համատեղ ձեռքբերումներից մեկն էլ այն թեզն է, թե դեպի մշակույթի հեգեմոնիա տանող ճանապարհն անցնում է ոչ թե փիլիսոփայական դիսպուտներով, այլ մարդկանց հոգեբանական մշակումով: Ամերիկյան երեխաներին դպրոցներում պետք է վարժեցնել այն մտքին, որ իրենց ծնողները ռասիստներ, շովինիստներ և հոմոֆոբներ են, և որ իրենց անհրաժեշտ է նոր բարոյականություն:

Հատկանշական է, որ իր գաղափարների տարածման ու կիրարկման ամբողջ ընթացքում ֆրանկֆուրտյան դպրոցն ամերիկացիների մեծամասնության համար մնացել է գրեթե անհայտ:

Դպրոցը բացահայտորեն հայտարարում է, որ կարևորն այն չէ, թե ինչ գիտելիքներ են երեխաները ձեռք բերում, այլ այն, թե արդյոք նրանք յուրացնում են կյանքի նկատմամբ «ճիշտ» վերաբերմունքը: Ալան Բլումն իր «Ամերիկյան գիտակցության մթագնումը» գրքում գրում է, որ ամերիկյան դպրոցներն ավարտողները աշխարհում ամենաանգրագետ աշակերտներն են: Ծնողները համարում են, որ ժամանակակից դպրոցական դասերը ժամանակի և գումարի վատնում են, սակայն ֆրանկֆուրտականների համար այդ դպրոցները «մշակույթի փարոսներ» են, քանի որ կյանքի նկատմամբ

31

Վ Ասցատրյան

<21 րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

ճիշտ վերաբերմունք են հաստատում երեխաների մեջ: Ընդունվելով քոլեջ այդ երեխաները ձեռք կբերեն լրացուցիչ «կողմնորոշում», վերջնականապես կյուրացնեն նոր արժեքները:

Արդյունքների մասին կարելի է դատել հետևյալ օրինակներով: Եթե Փերլ Հարբորից հետո բազմաթիվ երիտասարդներ հերթ էին կանգնել զորակոչային կետերում զինվորագրվելու համար, ապա սեպտեմբերի 11-ի դեպքից հետո, երբ դեռ ոչ մի պատասխան քայլ չէր արվել, համալսարաններում արդեն սկիզբ էին առել հակապատերազմական ցույցերը:

Սակայն զանգվածային տեղեկատվության միջոցներն ու կինեմատոգրաֆիան այս ոլորտում այնքան առաջ անցան, որ ստվեր գցեցին դպրոցների նախնական դերի վրա: Ահա թե ինչ է գրում «Ազատ Կոնգրես» հիմնադրամին առընթեր Մշակութային պահպանողականության կենտրոնի տնօրեն Ուիլյամ Լինդը. «Զբաղմունքների ինդուստրիան ամբողջությամբ կլանել է մարքսիստական մշակույթի գաղափարախոսությունը և այն քարոզում է ոչ միայն ուղղակիորեն, այլև այլաբանորեն' ուժեղ կանայք հաղթում են թույլ տղամարդկանց, երեխաները, պարզվում է, իրենց ծնողներից խելացի են, ազնիվ ծխականները բացահայտում են գող քահանաներին, սև ազնվականները հաղթահարում են սպիտակ աղքատության տարածքներում տիրող բռնությունները, համասեռամոլներին ընդունում են լավագույն տներում... Այս ամենը հեքիաթ է, իրականության այլասերում, սակայն զանգվածային լրատվամիջոցներն այդ հեքիաթներից իրականություն են հյուսում.» [7]:

Գնահատելու համար, թե մշակութային հեղափոխությունն ինչ աստիճանի է փոփոխել մարդկանց մտածելակերպը, հավատը և հասարակական արժեքները, կարելի է համեմատել 30-ականների և մերօրյա ֆիլմերը:

50-ականներին ֆրանկֆուրտյան դպրոցը կարիք ուներ Հորկհայմերի և Ադորնոյի դատողությունները հանրային դարձնող գործիչների, և հենց այդ պահին հայտնվում է Հերբերտ Մարկուզեն' պաշտոնաթող սպա, փիլիսոփայության պրոֆեսոր, որը ձգտում էր խոսքի տեր մարդուց վերածվել հեղափոխականի: Հենց նա էլ տվեց Հորկհայմերի այն հարցի պատասխանը, թե ով պետք է պրոլետարիատի դերը ստանձնի գալիք մշակութային հեղափոխության ժամանակ:

32

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

Վ Ասցատրյան

Ըստ Մարկուզեի առաջարկի, թեկնածուները մի քանիսն էին' արմատական երիտասարդական խմբերը, ֆեմինիստները, սևամորթները, համասեռամոլները, մարգինալները, երրորդ աշխարհի հեղափոխականները և Արևմուտքի մյուս «զոհերը»: Նա համարում էր, որ հասարակական կարգերը խաթարելու լավագույն զենքերն են սեքսը և թմրադեղերը: Մարկուզեի ժամանակը վրա հասավ, երբ համալսարաններում սկիզբ առան միլիոնավոր բեյբի-բումերնեբի բողոքի ցույցերը. ուսանողները բառացիորեն կուլ էին տալիս նրա գրքերը, և շուտով նրան վերածեցին պաշտամունքի առարկայի: 1968թ. փարիզյան ցույցերի ժամանակ ուսանողները կրում էին պաստառներ, որոնց վրա գրված էր «Մարքս, Մաո և Մարկուզե»:

Մարկուզեի առաջ քաշած կարգախոսներից էր «Զբաղվիր սեքսով, այլ ոչ թե պատերազմով»: Նա գրում է. «Կարելի է և պետք է խոսել մշակութային հեղափոխության մասին, քանի որ բողոքն ուղղված է ընդդեմ ողջ կայացած մշակույթի (մշակութային իսթաբլիշմենթի)... Դա ակնհայտորեն ապացույցի կարիք չունի: Հեղափոխության մասին ավանդական պատկերացումները և ավանդական հեղափոխական ռազմավարությունը մնացել են անցյալում: Դրանք հնացել են. Մենք պետք է կազմալուծենք գոյություն ունեցող համակարգը» [8, p. 3]: Հերբերտ Մարկուզեն իր հետևորդների հետ մտադրվել էր վերջ դնել «նեխած» արևմտյան քաղաքակրթությանը, զավթել նրա մշակութային ինստիտուտները և դրանք վերածել մշակութային հեղափոխության բաստիոնների: Քայքայիչ գործունեություն պետք է տանել աշխատանքային վայրերում:

Նոր մարքսիստների համար չկար ավելի կարևոր նպատակ, քան ընտանիքի ինստիտուտի ոչնչացումը, որը նրանք դիտարկում էին որպես դիկտատուրայի տիպիկ օրինակ և որպես շովինիզմի ու սոցիալական անարդարության ինկուբատոր: Նահապետական ընտանիքը գլխատելու, այսինքն հորը գլխավոր դերից զրկելու համար ֆրանկֆուրտյան դպրոցն առաջարկեց ներդնել մայրիշխանությունը և առաջ քաշեց ընտանիքում կնոջ և տղամարդու դիրքը որոշելու փոխադարձ փոխարինելիության սկզբունքը: Այստեղից ի հայտ եկան կանանց բռնցքամարտը, կին զինվորները, կին ռաբիններն ու կին եպիսկոպոսները, որոնք նախապես դարձան կինոֆիլմերի հերոսներ:

33

Վ Ասցատրյան

<21 րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

Լուկաչի նմանությամբ Վիլհելմ Ռայխը հավատում էր, որ ավանդական ընտանիքը կարելի է ոչնչացնել վաղ սեռական կրթության (որը, ցավոք, արդեն մեր դպրոցներ է մուտք գործում) և սեքսուալ հեղափոխական քաղաքականության միջոցով:

Արևմտյան քաղաքակրթության մայրամուտի գործում ֆրանկֆուրտ-յան դպրոցը գլխավոր դեր ունի: Ավանդական ընտանիքի վրա քարոզչական հարձակումները ժամանակի ընթացքում հանգեցրին այդ հասարակական ինստիտուտի փաստական մահվան: Այսօր ԱՄՆ-ում ավանդական ընտանիքները կազմում են համատեղ կյանք վարողների թվի մեկ քառորդը: Իսկ կնոջ ազատումը ամուսին և տնտեսուհի լինելու ավանդական դերից հանգեցրեց այդ դերերի, վարքի այդ տեսակների դեգրադացիային:

Միլիոնավոր արևմտյան կանայք կիսում են ֆեմինիստների թշնամանքն ընդդեմ ամուսնության ու մայրության և չեն պատրաստվում ամուսնանալ ու երեխաներ ունենալ: Մարկուզիական «հաճույքի սկզբունքին» և սեքսուալ հեղափոխության այլ գաղափարներին հետևելն ամուսնության լիակատար քամահրանք է: Ինչպես ցույց են տալիս ամուսնալուծությունների ու ծնելիության մակարդակները, անգամ ամուսնություններն այժմ անկայուն են և քիչ պտղաբեր, քան նախկինում: Բնաջնջվող եվրոպական ազգերում, անգամ այն երկրներում, ուր հզոր է կաթոլիկ ավանդույթը, գրեթե բոլոր կանայք օգտվում են հակաբեղմնավորիչ միջոցներից: Դեղա-հաբերն ու պահպանակները դարձան մշակութային հեղափոխության մուրճն ու մանգաղը:

Այսպիսով, ԱՄՆ-ում իրական իշխանություն ունեցող ուժերի համաձայնությամբ մի խումբ մարքսիստ-ռևիզիոնիստներ հաջողեցին խեղաթյուրել ամերիկյան մշակույթն և նպաստեցին հասարակական կառույցի «ապամոնտաժմանը»:

Երեսուն տարվա ընթացքում հակամշակույթը դարձավ տիրապետող, իսկ տիրապետողը վերածվեց «դիսիդենտական մշակույթի»: Ամերիկան վերածվեց գաղափարայնացված պետության, «մեղմ բռնապետության», որն իր սկզբունքներն արմատավորում է ոչ թե բանակի ու ոստիկանության, այլ զանգվածային մշակույթի ինկվիզիտորների միջոցով: Երկրի լրատվամիջոց-

34

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

Վ Ասցատրյան

ները վկայում են, որ հեղափոխական արժեքներն այլախեղել են ամեն բան, որ երկրում իշխում է քաղաքական գրաքննությունը, որ մշակութային հեղափոխության դեմ խոսելը գնահատվում է որպես «ատելության քարոզ», իսկ նոր դոգմաները չհարգելը նշան է հոգեկան հիվանդության:

Քաղաքական ցենզուրան (քաղկոռեկտությունը) մշակութային մարքսիզմի սկզբունքների մարմնավորումն է: Այն պատժում է անհնազանդներին և փառաբանում սոցիալական հերետիկոսներին: Հակառակորդներին դասելով հոգեկան հիվանդների թվին նոր ռեժիմն օգտվում է ԽՍՀՄ տխրահռչակ Սերբսկու ինստիտուտի մեթոդներից: Քաղկոռեկտությունն այլ բան չէ, քան ամենաանհանդուրժողական համակարգը Ռեֆորմացիայի ժամանակներից ի վեր: Ամեն ոք, ով խախտում է այդ ցենզուրան, հայտարարվում է ռասիստ, շովինիստ, նացիոնալիստ կամ քսենոֆոբ:

1973թ. Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիան մեղադրվեց սեռական փոքրամասնության նկատմամբ խտրականություն ցուցաբերելու մեջ, քանի որ այն համասեռամոլությունը մտցրել էր հիվանդությունների ցանկում: Իսկ այսօր նրան, ով կփորձի նման բան հաստատել, սպառնում է հո-մոֆոբ լինելու մեղադրանքը:

Այն ժամանակ, երբ Հռոմի փողոցներում քայլում էին համասեռամոլների միջազգային շքերթի հազարավոր մասնակիցները, Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը հայտարարեց, որ «համասեռամոլության հակու-

ռ

մը հակաբնական է: Եկեղեցին չի կարող լռել, հակառակ դեպքում ինչպե ս կարելի է տարբերել չարն ու բարին»: Պապն ու նրա կոչն ընդունողները հայտարարվեցին հոմոֆոբներ:

Ինչպես Օրուելն է ասում, «բառը զենք է», և ավանդականության հետևորդները դեռ պետք է գտնեն բառերին հակազդելու արդյունավետ միջոցներ: Երբ ընդդիմադրին անվանում են ռասիստ կամ ֆաշիստ, այլևս կարիք չկա հերքել նրա փաստարկները. հենց նա է հայտնվում մեղադրյալի դիրքում և պետք է պաշտպանվի: Դատարանում գործում է անմեղության կանխավարկածը, իսկ հասարակության մեջ, երբ բանը հասնում է ռասիզմին, շովինիզմին կամ հոմոֆոբիային, ակնհայտ է մեղավորության կանխավարկածը: Այդժամ պետք է ապացուցես, որ մեղավոր չես քեզ ներկայացվող հանցանքներում:

35

Վ Ասցատրյան

<21 րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

Ի տարբերություն բոլշևիկների, ֆրանկֆուրտյան դպրոցի գործիչներն իրենց գաղափարները հասարակության մեջ բռնությամբ ու տեռորով չեն ներդրել և ոչ էլ մտքի գիգանտներ էին' ինչպես Մարքսը, որով ժողովրդի մեջ հարգանք կարթնացնեին: Ամերիկացիների չնչին մասն է նրանց անուններով ճանաչում: Սակայն ամերիկյան վերնախավը, շատ քիչ պատկերացում ունենալով նրանց մասին, նրանց տեսությունն ընդունեց գրկաբաց: Ակամա հարց է ծագում, թե ինչպես եղավ, որ հարուստ քրիստոնեական ժառանգություն, պատմություն, ավանդություն, դավանանք ունեցող

ռ

Արևմուտքն ընդունեց այդ «լուռ հեղափոխությունը»: Այդ ինչո վ մի խումբ դավաճան մտավորականներ (որոնք չէին ընդունում կապիտալիզմն ու քրիստոնեությունը) կարողացան հրապուրել Հիտլերին հաղթած Ոսկե

ռ

սերնդի (60-ականների) երեխաներին: Մի թե 60-ականների Արևմուտքն

ռ

այդքան կարիք ուներ նոր հավատի, նոր ապրելակերպի, մի թե հին տան

ռ

հիմքերը վերջնականապես փտել էին: Արդյո ք հեղափոխությունն անհրաժեշտություն էր:

Իհարկե, ֆրանկֆուրտյան դպրոցը բոլորովին էլ միակը չէր, որ երազում էր սոցիալական հեղափոխության մասին և նպաստեց դրա շուտափույթ իրագործմանը: 30-ականներին այդ մասին խորհում էին բազմաթիվ մտավորականներ: Ահա թե 1937թ. Կրթության ազգային ասոցիացիայի տարեգրքում ինչ է գրված. «Դպրոցական կրթության ընթացիկ կապիտալիստական, ազգայնամոլական համակարգը վերացվել է միայն մեկ երկրում' Ռուսաստանում, ինչը կապված է այնտեղ տեղի ունեցած հեղափոխության հետ: Հետևապես պատմության դատավճիռը միանշանակ է' հասարակության մեջ ինչ-որ չափով նշանակալի ցանկացած փոփոխություն հնարավոր է լոկ որպես հեղափոխության հետևանք» [9]:

«Ընտանիքի պլանավորում» ընկերության հիմնադիր Մարգարեթ Սանջերն իր արմատականությամբ գերազանցում էր ֆրանկֆուրտյան դպրոցի բոլոր ներկայացուցիչներին միասին վերցրած: Նա հայտնի չափով գերազանցում էր նրանց գաղափարները. «Արմատականներն ամեն կերպ ողջունում են ծնելիության վերահսկողությունը, քանի որ այն ընդունակ է տապալել քրիստոնեական եկեղեցու ազդեցությունը: Ես անհամբեր սպա-

36

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

Վ Ասցատրյան

սում եմ այն օրվան, երբ մարդկությունը կազատվի քրիստոնեության ու կապիտալիզմի լծից» [10, p. 7]:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ռ

Այնուամենայնիվ, ինչպե ս եղավ, որ ֆրանկֆուրտյան դպրոցը հաջողության հասավ ԱՄՆ-ում: 60-ականներին տեղի ունեցավ չորս տարրերի միացում, որի հետևանքով կրիտիկական զանգվածը պայթյուն առաջացրեց: Աոաջին գործոնը «շշով ուղարկված հաղորդագրությունն» էր: Այսպես էին իրենց տեսություններն անվանում ֆրանկֆուրտյան դպրոցի ներկայացուցիչները: Նրանց գաղափարներն աստիճանաբար տարածվում էին այն ամերիկացիների հայեցողության զարգացմանը զուգահեռ, որոնք հեռացել էին քրիստոնեությունից ու կապիտալիստական մշակույթից և աշխատում էին այդ մշակույթի տապալման և նախկին Ամերիկայի ոչնչացման տեսության վրա: Այդ գաղափարները սկսեցին պտուղներ տալ հենց 60-ականներին: Երկրորդ գործոնը 1964թ. ԱՄՆ համալսարանական ավաններում հսկայական թվով երիտասարդության կուտակումն էր, որը չէր տեսել ոչ աղքատության և ոչ էլ պատերազմի դժվարությունները: Այդպիսով, պարարտ միջավայր էր ձևավորվել մշակութային հեղափոխության սերմերն աճեցնելու համար: Անհոգ, ինքնավստահ, անգործությունից ձանձրացող, աշխատանքին անսովոր այդ երիտասարդները պատրաստ էին ապստամբության: Ինչպես նկատում է Ռ.Նիսբեթը, ձանձրույթը «ամենաազդեցիկ վիճակներից մեկն է», որը որոշում և ձևավորում է մարդու վարքը: Ձանձրույթի բուժման եղանակները բազմաթիվ են, որոնց մեջ հատկապես առանձնանում են սեքսը, թմրադեղերը և հեղափոխությունը: 60-ականներին ներքին պրո-լետարիատը' ուսանելուց հոգնած ուսանողությունը, միավորվեց ուսուցանելուց հոգնած դասախոսների հետ, և ձևավորվեց դյուրավառ խառնուրդը:

Երրորդ գործոնը հեռուստացույցն է, որը 60-ականներին արդեն կարող էր ուսանողական ավանների արմատականների ու այլ պոտենցիալ հեղափոխականների տրամադրությունները հասցնել հասարակական խռովության տեսաբաններին: Ավելին, այն արդեն իսկ հանրային գիտակցությանը ներշնչել էր նոր գաղափարները:

Եվ վերջապես, չորրորդ գործոն դարձավ Վիետնամը: Նոր սերունդն այլևս ոչ մի առնչություն չէր ցանկանում ունենալ պատերազմների հետ, որը

37

Վ Ասցատրյան

<21 րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

նշանակում էր զոհաբերություն, արյունահեղություն, գուցեև մահ: Մար-կուզեն երիտասարդներին առաջարկում էր վախկոտության ու անվճռականության ինտելեկտուալ արդարացում, զորակոչից խուսափելու եղանակ' «առանց խախտելու առկա սկզբունքները» և զգալով սեփական գերազանցությունը նրանց նկատմամբ, ովքեր, այնուամենայնիվ, հավաքագրվել էին: Նախկին ամերիկյան իսթեբլիշմենթը ոչնչացվել էր վիետնամական պատերազմով, որը սկսեց լիբերալիզմը և չկարողացավ հաղթանակ տանել' երիտասարդության աչքերում կորցնելով հեղինակությունը: Հակամշակույ-թի համար բացվեց իշխանության վերնախավ տանող ճանապարհը:

Միաժամանակ, մինչ աջերը պայքարում էին տաք և սառը պատերազմներում, «երկրորդ ճակատում»' մշակույթի ոլորտում նրանք շատ դիրքեր զիջեցին ձախերին: Կուպերն այսպես է գրում. «Յոթանասուն տարի առաջ իտալացի մարքսիստ Անտոնիո Գրամշին հայտարարեց, որ սոցիալիստների կարևորագույն խնդիրն է «մշակույթի զավթումը»: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին լիբերալ ձախերը տիրացան ոչ միայն արվեստին, թատրոնին, գրականությանը, երաժշտությանն ու բալետին, այլև կինեմատոգրաֆին, լուսանկարչությանը, կրթությանը և զանգվածային տեղեկատվության միջոցներին: Մշակույթը կառավարելու միջոցով ձախերը հասարակության վզին են փաթաթում իրենց բարոյականությունը: Ավելին, նրանք այժմ տիրում են «կոսմոլոգիական ապարատին», որի միջոցով է ամերիկացիների մեծամասնությունը ստիպված ընկալել աշխարհում ու երկրում տեղի ունեցող իրադարձությունները: Ձախերի կոսմոլոգիան հիմնվում է երկու աքսիոմաների վրա.

1. տիեզերքում գոյություն չունեն բացարձակ արժեքներ, չկան գեղեցկության ու այլանդակության, բարու և չարի միասնական ստանդարտներ,

2. Աստծուց զրկված տիեզերքում ձախերը հանդես են գալիս որպես մարդկային գործունեության միակ դատավոր [11, p. 3]:

Եվրաամեբիկացիները փոքրամասնություն են դաոնում

1968-1992թթ. ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը նախագահի պաշտոնը չէր զիջում Ժողովրդավարական կուսակցությանը: Նիքսոնի ստեղծած և Ռեյգանի կողմից վերածնված «նոր մեծամասնությունը» նախագա-

38

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

Վ Ասցատրյան

հական ընտրություններում հանրապետականներին պարգևեց հինգ անընդհատ հաղթանակներ: Այդ հաղթանակները նրանց համար ապահովում էին հյուսիսային նահանգների կաթոլիկներն ու հարավային նահանգների սպիտակամորթ բողոքականները:

Քառորդ դար շարունակ Ժողովրդավարական կուսակցությունն ի վիճակի չէր մրցակցել հանրապետականների հետ նախագահական պաշտոնի համար, քանի որ չէր կարողանում շահել ԱՄՆ սպիտակ բնակչության ձայների գոնե մի մասը: Եթե չհաշվենք Լինդոն Ջոնսոնի 1964թ. հաղթանակը, ապա Հարի Թրումենից հետո (1948թ.) դեմոկրատներից ոչ մեկին չի հաջողվել սպիտակ ընտրողների ձայները շահել: Սակայն 1965թ. էմիգրացիայի մասին օրենքի ընդունումից հետո նախագահի աթոռի նկատմամբ հանրապետականների մոնոպոլիան խախտվեց:

Վերջին 30-40 տարում Ամերիկան նոր ընտրազանգված է ներմուծում, և զարմանալին այն է, որ հանրապետականներն ամբողջովին աջակցում են այդ քաղաքականությանը: 1960թ. ԱՄՆ բնակչությունը 88,6%-ով սպիտակամորթ էր, 1990թ. սպիտակների բաժինն արդեն կազմում էր 75,6%, 2020թ. այն կկրճատվի մինչև 61%, իսկ 2050թ. եվրաամերիկացիներն ԱՄՆում կդառնան ազգային փոքրամասնություն:

Երբ դեմոկրատները գիտակցեցին, որ էմիգրանտները Սպիտակ տան մոնոպոլիան կարող են նվիրել իրենց, Քլինթոնի թիմն ակտիվորեն ձեռնարկեց էմիգրանտների նատուրալիզացիայի գործը: 1996թ. մեկ տարվա ընթացքում օրինական ճանապարհով ԱՄՆ մուտք էր գործել 1.045.000 մարդ, որոնցից 80.000-ը դատվածություն ուներ, իսկ 6300 մարդ գտնվում էր ոստիկանական հետախուզման մեջ: Հարվարդի համալսարանի տնտեսագետ Ջ.Բորխասը, ուսումնասիրելով զանգվածային էմիգրացիայի տնտեսական բնութագիրը, ոչ մի դրական տնտեսական արդյունք չգտավ ԱՄՆում խրախուսվող միգրացիայի քաղաքականության մեջ: Կրթության, սոցիալական ապահովության և անգամ բանտերի վրա կատարվող լրացուցիչ ծախսեր գումարած լրացուցիչ գերբեռնվածություն հողի, ջրի և էներգետիկ ռեսուրսների վրա. այս ամենը ոչ մի կերպ չի հատուցվում մուտք գործած էմիգրանտների մուծած հարկերով: Այդուհանդերձ, զանգվածային միգրացիան շարունակվում է...

39

Վ Ասցատրյան

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

Պատերազմընդդեմ անցյայի

«Ժողովրդին ոչնչացնելու համար պետք է նրան կտրել իր արմատներից»։

Ալ. Սոլժեեիցին

ռ

Ինչպե ս կարելի է ժողովրդին կտրել իր արմատներից հարցի պատասխանը շատ պարզ է' ոչնչացնել նրա հիշողությունը, մարդկանց զրկել այն բանի իմացությունից, թե ովքեր են իրենք և որտեղից են գալիս:

Ժամանակին Օսմանյան կայսրությունը մտցրել էր արյան հարկ. թուրքերը հավաքում էին յուրաքանչյուր հինգ տղաներից մեկին: Ծնողական հոգատարությունից զրկված այդ տղաները դաստիարակվում էին մահմեդական հավատով, նրանցից պատրաստում էին էլիտար զինվորներ' ենիչերիներ, որոնց ուղարկում էին զավթելու և կեղեքելու այն մարդկանց, որոնք նրանց աշխարհ էին բերել: Ինչպես Օրուելն է գրում. «Ով ղեկավարում է անցյալը, ղեկավարում է ապագան: Ով ղեկավարում է արդիականությունը, ղեկավարում է անցյալը»1:

Ոչնչացրեք ժողովրդի անցյալի մասին գրառումները, թողեք նրա կյանքն անգիտության մեջ' իր նախնիների գործերի առնչությամբ, և հոգիների դատարկ տարողությունը կլթացվի նոր պատմությամբ, ինչպես որ դա նկարագրում է Օրուելն իր «1984» գրքում: Փառազրկեք ժողովրդական հերոսներին և կբարոյազրկեք մի ողջ ժողովուրդ: Այսպես, Իռլան-դիայի անկախության համար մղվող պայքարը մեծապես դժվարացավ, երբ պարզվեց, որ մեծն Չարլզ Ստյուարտ Պարնելն անօրինական կապի մեջ է եղել ինչ-որ կապիտանի կնոջ հետ: Եվ նման օրինակները բազում են:

Մշակութային մարքսիստները դա հիանալի հասկանում էին, և նրանց քննադատության տեսությունն անհատական ոչնչացման քաղաքականության նախատիպն է եղել: Վերջինս կողմնորոշվում է դեպի քաղաքական առաջնորդները, իսկ առաջինն ուղղված է մի ամբողջ ժողովրդի ու նրա անցյալի դեմ: Վերջնական նպատակն է ոչնչացնել հայրենասիրությունը, արմատախիլ անել երկրի նկատմամբ սերը, բարոյազրկել ժողովրդին, արմատապես փոխել երկրի կարգերը: Պատմությունն այլևս չի

1 Джордж Оруэлл, «1984», стр. 28. (www: http://orwell.pisem.net).

40

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

Վ Ասցատրյան

ոգեշնչի մարդկանց, ընդհակառակը, այն կբաժանի ժողովրդին զոհերի և չարագործների երեխաների:

Նրանց համար, ովքեր Արևմուտքում ծնվել էին մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, իրենց երկրի նկատմամբ սերը միանգամայն բնական էր: Ռադիոն, կինոն, թերթերը, փողոցներում ու տներում տարվող զրույցները ոչ թե դատապարտում, այլ գովաբանում էին հայրենասիրության դրսևորումները: Նրանք բարի էին ու վստահում էին միմյանց...

Նախկին պատմությունը

Ամերիկյան հանրակրթական դպրոցները կոչված են քաղաքացիներ ու հայրենասերներ դաստիարակելու, որոնք անհրաժեշտության դեպքում կկարողանան պաշտպանել իրենց երկիրը: Նրանք պետք է ուսուցանեն երեխաներին սիրել Ամերիկան: Որքան ուժգին է սերը երկրի հանդեպ, այնքան սուր է մշտապես նրա մի մասնիկը լինելու, հանուն երկրի զոհաբերվելու, սեփական ընտանիքի պես պաշտպանելու ցանկությունը:

Սակայն այսօր ամերիկյան երեխաներին զրկում են ժառանգությունից, իրենց երկրի պատմությունն իմանալու իրավունքից:

Նախկինում շուքով տոնվում էր Կոլումբոսի տոնը, սակայն 2000թ. Դենվերում տեղի ունեցող շքերթի ժամանակ, երբ մի խումբ ամերիկացիներ փորձեցին պարզել Կոլումբոսի պատկերով դրոշը, ամերիկյան հնդկացիների շարժման արմատական անդամները սպառնացին նրանց հետ ֆիզիկական հաշվեհարդար տեսնել: Այդ շարժման վետերան Ռասել Մինեն պնդում է, որ Կոլումբոսի համեմատ «Հիտլերը մանկահասակ հանցագործ է եղել»: Մշակութային հեղափոխության մեկնաբանած «առաջադիմությանը» համաքայլ գնալով Կալիֆորնիայի նահանգի Բերքլիի համալսարանը «Կոլումբոսի օր»-ը փոխարինեց «Բնիկների օր»-ով: ՄԱԿ-ն ուժը կորցրած ճանաչեց Ամերիկայի հայտնագործման տարեդարձին նվիրված տոնակատարությունը, իսկ Ամերիկայի Եկեղեցիների ազգային խորհուրդը դիմեց հավատացյալներին' կոչ անելով չնշել այդ տարեդարձը, քանի որ իտալացի նավագնացը մեղավոր է ամերիկյան մայրցամաքում տեղի ունեցած «ցեղասպանության, ստրկության, էկոցիդի և շահագործման» մեջ:

41

Վ Ասցատրյան

<21 րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

Այնուհետև հերթը հասավ ԱՄՆ հիմնադիր հայրերին: Առաջին յոթ նախագահներից 5-ը, չհաշված Ադամսին, ստրկատերեր էին եղել: Ջեֆեր-սոնը, չնայած Անկախության հռչակագրում տեղ գտած «բոլոր մարդկանց հավասարության մասին» իր բարձրագոչ խոսքերին, մինչև մահ մնաց ստրկատեր: Վաշինգտոնը նույնպես ստրկատեր էր: Հետևապես նրանք ու նրանց գործերը հիշատակման արժանի չեն:

Այսպիսով, նոր հակապատմությունը երիտասարդության հոգիներում սպանում է իրենց երկրի նկատմամբ ունեցած սիրո զգացումը: Այստեղ հակապատմության ոգով կատարվում է լիակատար հոգեբանական մշակում: Սիրող հոր և յոթ հնազանդ ու անկեղծորեն հորը սիրող որդիների պատկերը նրանց համար «ընտանիքի արիական պաշտամունք» է, հայրենիքի պաշտպանության համար մղվող հերոսական ճակատամարտը' ֆաշիզմի դրսևորում: ԱՄՆ քաղաքացիական պատերազմը նրանք ընկալում են որպես ստրկատերերի ու դավաճանների ապստամբություն: Հետևապես, Կոնֆեդերացիայի դրոշը նրանց համար ոչնչով չի տարբերվում ֆաշիստական սվաստիկայից, որը պաշտպանել կարող են միայն սպիտակ ռասիստները և «բարոյապես այլասերվածները», իսկ Գունավոր բնակչության առաջադիմությանը նպաստող ազգային ասոցիացիան (NAACP) իրավասու է պահանջելու, որ ամերկյան քաղաքների փողոցներից ու հրապարակներից հանվեն բոլոր հուշատախտակները, արձանները և Կոնֆեդերացիայի դրոշները:

Ռևիզիոնիստներն իրենց սև գործն արեցին, և ԱՄՆ պատմությունից դուրս մղվեցին նախկինում արժեք համարվող բազմաթիվ երևույթներ: Ջ.Վաշինգտոնի ծննդյան տոնակատարությունը, որը նախկինում համաժողովրդական տոն էր, վերածվեց Նախագահի տոնի: ԱՄՆ Անկախության հռչակագրի հեղինակ Թ.Ջեֆերսոնը Նյու Ջերսիում հայտարարվեց անցան-կալի անձ: Կաստերի դաշտը վերջերս վերանվանվեց Լիթլ Բիգհորնի դաշտ, քանի որ հնդկացիները Կաստերի ջոկատի ոչնչացումը համարում են իրենց մեծագույն հաղթանակը:

Այս բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ խոսքով բազմամշակութայնության ամենակատաղի կողմնակիցները գործնականում այնքան էլ

42

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

Վ Ասցատրյան

հետևողական չեն, որ անհանդուրժողականությունն աշխուժորեն քննադա-տողներն իրենք են վերածվում ծայրահեղականների ու ֆանատիկոսների: Մարտին Լյութերի, թե Ռ.Լիի արձանը կանգնեցնելու որոշումը պետք է կայացնեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ տվյալ նահանգի բնակիչները: Եվ ինչ-ինչ պիտակներ չպետք է կպցվեն այն նահանգի անվանը, որը որոշել է հարգանք մատուցել կամ չմատուցել այս կամ այն գործչին: Սակայն մշակութային հեղափոխության համար դա անընդունելի է: Այսօր պարզապես չի կարելի չհարգել դոկտոր Քինգին: Երբ Արիզոնայի նահանգը քվեարկությամբ որոշեց տոների մեջ չներառել Քինգի օրը, նահանգին սպառնացին, որ կվերցնեն «Սուպերբոուլ» ստադիոնը և կկանխեն այնտեղ նախատեսված բոլոր միջոցառումների իրականացումը, և միաժամանակ կամպանիա ծավալեցին դաշնային ԶԼՄ-ում: Ճնշումն այնքան ուժգին էր, որ նահանգը նոր քվեարկությամբ հաստատեց նոր տոնը: Միայն դրանից հետո Արիզոնային թույլ տվեցին կրկին «ընտանիքի անդամ» դառնալ:

Հարավային Կարոլինայի Ցիտադելը, որն արական կադետական կորպուս և հարյուրհիսնամյա ավանդություն ունեցող երկու ամերիկյան քոլեջներից է, բազմաթիվ դատական հայցերի նշանակետն էր, որոնց նպատակն էր հարկադրել քոլեջին ընդունել նաև կանանց: Բայց Ցիտադելը չէր ցանկանում խախտել ավանդությունը: Նրանց աջակցում էր նահանգը և անգամ քոլեջի շրջանավարտների կանայք, քույրերը, մայրերն ու աղջիկները: Սակայն արդի Ամերիկայում բնակչության ցանկությունն այլևս էական նշանակություն չունի: Դաշնային դատարանն իր որոշմամբ հարկա-դրեց Ցիտադելին կադետական կորպուս ընդունել նաև կանանց:

Մեր օրուելական նորալեզվի աշխարհում բազմամշակութայնությունը նշանակում է կոմֆորմիզմ: Հանուն բազմամշակութայնության բոլոր ռազմական դպրոցները պետք է միևնույն տեսքն ունենան: Այլ կերպ չի կարող լինել, եթե անգամ դա ցանկանում է նա, ում պատկանում է դպրոցը և ով այն

ռ

ղեկավարում է: Մի թե սա ազատություն է: Օրուելը ճիշտ էր, երբ գրում էր. «Հեղափոխություն իրականացնում են ...որպեսզի դիկտատուրա հաստատեն»: Ռուսական, ֆրանսիական, մաոիստական, թալիբյան հեղափոխությունները փառազրկեցին հին աստվածներին և պղծեցին նրանց տաճար-

43

Վ Ասցատրյան

<21 րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

ները. ճիշտ այդպես վարվեց նաև ամերիկյան մշակութային հեղափոխությունը: Այն չի հանդուրժում իր հետ չհամաձայնողներին: Միայն այն բանից հետո, երբ սենատոր Մաքգովերնը ներողություն խնդրեց այն բանի համար, որ չի շտապել Հարավային Կարոլինայի Կապիտոլիումի վրայից հանել Կոնֆեդերացիայի ռազմական դրոշը և խոստովանեց իր թուլությունն ու օպորտունիստական վերաբերմունքը, միայն դրանից հետո նրա նկատմամբ վերականգնվեց հեղափոխության բարեհաճ վերաբերմունքը:

Մշակութային հեղափոխությունը պատմությունն ազատում է «փառապանծ հերոսներից և պետական այրերից», դպրոցներում ներմուծում է նոր ուսումնական ծրագրեր, որոնք երեխաներին բաժանում են իրենց ծնողներից և երիտասարդ սերնդին զրկում են իր մշակութային ժառանգությունից: «Նոր ժողովուրդ» ստեղծելու համար մշակութային հեղափոխության գործակալները պետք է ստեղծեն նոր պատմություն, ինչը տեղի է ունենում մեր աչքերի առջև: Դեռևս 1992թ. Կալիֆորնիայի համալսարանը Հումանիտար ուսումնասիրությունների ազգային հիմնադրամից և Կրթության նախարարությունից $2 մլն ստացավ 5-12-րդ դասարանների պատմության դասագրքերի համար «Նոր պատմական սկզբունքներ» մշակելու համար, ինչն ավարտեց 1997թ.: Արդյունքում պատմության դասագրքից դուրս մնացին պատմական կարևոր դեմքեր, որոնց փոխարեն մտցվեցին արտառոց նյութեր, ինչպես, օրինակ, Մալիի արևմտաաֆրիկյան թագավորության, կոնֆուցիականության և Ինդայի դաշտավայրի քաղաքակրթությունների ուսումնասիրությունը:

Ամերիկյան անցյալի դեմ պատերազմն ու ամերիկյան երեխաների նպատակաուղղված բթացումը' նրանց գլուխները դատարկ անոթների վերածելը, որոնցում այնուհետև կլցնեն նոր պատմությունը, իրականացվում է նպատակասլացորեն ու հաջողությամբ, ինչի մասին վկայում են վերջին շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումները: Այսօր ամերիկյան պատմության դասընթացն ամերիկյան 55 լավագույն քոլեջներից ու համալսարաններից ոչ մեկում չի կարդացվում:

«Ուսումնական պլանի մասին վեճերը,- գրում է դոկտոր Շլեզինգերը,-ըստ էության վեճեր են այն մասին, թե ինչ է նշանակում ամերիկացի լինել:

44

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

Վ Ասցատրյան

а

Զոհասեղանին դրված է Ամերիկայի ապագան» [12, p. 2]: Բայց ի նչ ապագա կարող է լինել մի երկրի համար, որի երիտասարդությունը չի իմանում իր անցյալը և տառապում է Ալցգեյմերի «մշակութային» հիվանդությամբ:

Ամերիկայի ապաքրիսւռոեեացումը

Գրամշին պնդում էր, որ քրիստոնեության երկու հազար տարիները արևմտյան մարդուն դարձրել են անընկալունակ մարքսիզմի նկատմաբ: Ուստի, նախքան Արևմուտքը գրավելը պետք է նրան զրկել հավատից, և առաջարկում էր դա անելու եղանակը' զավթել հասարակական ինստիտուտները: Ըստ նրա մարքսիստները պետք է համագործակցեն առաջադիմական ուժերի հետ և նրանց հետ միասին զավթեն այն ինստիտուտները, որոնք ձևավորում են նոր մարդու ոգին' գրաքննությունից զրկված դպրոցները, քոլեջները, կինոն, երաժշտությունը, արվեստը, նոր մաս-մեդիաները, ինչպես նաև ռադիոն և հեռուստացույցը: Մշակութային ինստիտուտները զավ-թելուց հետո միավորված ձախերը կկարողանան սկսել Արևմուտքի ապա-քրիստոհեացումը. Մի քանի սերունդ հետո այդ նպատակը հասանելի կդառնա, և այդ ժամանակ Արևմուտքը կդադարի Արևմուտք լինել, այն կվերածվի միանգամայն այլ քաղաքակրթության, իսկ մշակույթի վերահսկողությանն անխուսափելիորեն կհետևի նաև պետության վերահսկողությունը:

Բայց երբ քրիստոնեությունն Արևմուտքում սկսեց կորցնել իր դիրքերը, տեղի ունեցավ մեկ այլ իրադարձություն. արևմտյան մարդը սկսեց հրաժարվել սերունդ ունենալուց: Չէ՞ որ հավատի և մեծ ընտանիքի միջև կապը բացարձակ է: Որքան առավել են մարդիկ նվիրված հավատին, այնքան կոնկրետ ժողովրդի մեջ ավելի բարձր է ծնելիության մակարդակը: Այնտեղ, ուր տիրում է աշխարհիկը, բնակչությունն աստիճանաբար կրճատվում և ոչնչանում է:

1999թ. Հովհաննես Պողոս II պապը կոչ արեց եպիսկոպոսական սինոդին ականջալուր լինել «Եվրոպայի հավատքի զարկերակի զարկերին»: Իրավիճակն իսկապես տագնապալի է. Բելգիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի երիտասարդների 10%-ից պակասն է միայն եկեղեցի հաճախում, գոյություն չունի մի խոշոր քաղաք, որտեղ ծնված երեխաների գոնե կեսը կնքվի:

45

Վ Ասցատրյան

21 րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

Իսկ Չեխիայի նախագահ Վացլավ Հավելը հայտարարեց. «Մարդկության պատմության մեջ մենք ստեղծում ենք առաջին աթեիստական քաղաքակրթությունը» [13]: Եվ որքան ավելի վստահաբար է այդ «աթեիստական քաղաքակրթությունը» ամրապնդվում Եվրոպայում, այնքան ավելի արագ են ոչնչանում ժողովուրդները, որոնց ուսերին այն ստեղծվում է: Ինչպես երևում է, դա օրինաչափություն է. զրկեք ժողովրդին հավատից, և նա կդադարի վերարտադրել իրեն, իսկ ազատված տարածք կգան օտարերկրյա զինվորները կամ էմիգրանտները: Ապաքրիստոնեացնելով Ամերիկան մշակութային հեղափոխությունը հայտնագործեց հակաբեղմնավորի-չը, որը նույնքան արդյունավետ է, որքան դոկտոր Ռոկի դեղահաբերը: Սակայն ինչպե՞ս եղավ, որ այնպիսի «եկեղեցականացված» ժողովուրդ, ինչ-պիսին ամերիկացիներն են և քրիստոնեությանն այնքան նվիրված երկիր, ինչպիսի Ամերիկան է, լռելյայն թույլ տվեցին զրկել իրենց հավատից:

«Ամերիկան քրիստոնեական երկիր է»,- 1992թ. հայտարարեց Միսիսի-պիի նահանգապետ Քըրք Ֆորդայսը, բայց դեռ իր տեղը չնստած' նրան պիտակավորեցին որպես շովինիստի, քանի որ նա պետք է ասեր ոչ թե «քրիստոնեական», այլ' «հուդայաքրիստոնեական»: Այնինչ, Ամերիկայի առաջին բնակավայրերը հիմնել են բողոքականները: Վիրջինիայի առաջին խար-տիայում գաղութարարներն իրենց նպատակ հայտարարեցին «Քրիստոսի հավատի տարածումը նրանց մեջ, ովքեր ապրում են հավատի խավարի ու հեթանոսության մեջ, ամոթալի անգիտության մեջ և հեռու են Աստծո բնության ճշմարտությունից»: Նույն ոգին առկա է նաև Մեյֆլաուերյան համաձայնագրում, որ կնքել էին առաջին բողոքական գաղութաբնակները Մեյֆլաուեր նավի վրա: Այնուհետև այն արտահայտվում է ԱՄՆ բազմաթիվ այլ պաշտոնական այրերի խոսքերում:

Սակայն մշակութային հեղափոխությունը վերաշարադրում է ամերիկյան պատմությունը և կեղծում այն, այդ թվում նաև ամրագրելով, որ Ամերիկան երբեք չի եղել քրիստոնեական երկիր, և միայն նահանգապետ Ֆորդայսի նման կեղծավորներն են պնդում հակառակը:

Ամերիկայի ապաքրիստոնեացումը տեղի է ունենում բռնությամբ և մարդկանց զարմանալիորեն թույլ դիմադրության պայմաններում:

46

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

Վ Ասցատրյան

Մոտ հիսուն տարի առաջ ԱՄՆ Գերագույն դատարանը ձեռնարկեց մի գործընթաց, որի միջոցով ինչ-որ ուժեր փորձում էին վերափոխել ամերիկյան հասարակությունը: Օգտագործելով տասնչորսերորդ փոփոխության դրույթներից մեկը դատարանը հաստատեց, որ դաշնային իշխանությունն իրավունք ունի նահանգների վրա տարածել բոլոր այն սահմանափակումները, որոնք սահմանադրությունը տարածում է Կոնգրեսի վրա: Այդ ժամանակ արդեն ուժը կորցրել էր Տասներորդ փոփոխությունը, և նահանգները դարձել էին Գերագույն դատարանի գործունեության սուբյեկտներ:

Առաջին փոփոխությունն արգելում է Կոնգրեսին «կրոնների հաստատմանը վերաբերող» օրենքներ ընդունել և պահանջում է հարգել «դավանանքի ազատությունը», սակայն Գերագույն դատարանն այդ բառերն օգտագործեց քրիստոնեությանը կանխարգելիչ հարված հասցնելու համար: Դատարանի որոշմամբ հանրային ու դպրոցական գրադարանները զրկվեցին բոլոր Աստվածաշնչերից, հայրերի ստեղծագործություններից, խաչերից, այլ քրիստոնեական խորհրդանիշերից, արգելվեցին արարողություններն ու եկեղեցական տոները: Դուրս մղվեցին Քրիստոսի պատկերները, որոնց փոխարինեցին կապիկների նկարները, որոնք վերածվում են «Homo erec-էստ»-ի: Դուրս մղվեց Զատիկը, որը փոխարինվեց Երկրի օրով: Մի կողմ դրվեցին համասեռամոլության անբարոյականությանը վերաբերող աստվածաշնչային խրատները, փոխարենը եկան համասեռամոլները, որոնք սկսեցին դատողություններ անել հոմոֆոբիայի անբարոյականության մասին: Դուրս մղվեցին Տասը պատվիրանները, և ի հայտ եկան պահպանակները: Այս ամենը հիշեցնում է ֆրանսիական բուրժուական հեղափոխության տարիներին իրականացված ապաքրիստոնեացման միջոցառումները: Դրանք հատկապես սուր կերպով արտահայտվեցին 1793թ., երբ հակահեղափոխական կաթոլիկ հոգևորականության դեմ դեռևս 1791թ. սկսված պայքարը վերաճեց քրիստոնեության և այլ կրոնների' որպես այդպիսինե-րի դեմ պայքարի: Սահմանափակվեցին եկեղեցու իրավունքների շրջանակները, կաթոլիկ և այլ պաշտամունքներին հակադրվեց «Բանականության պաշտամունքը», ներմուծվեց հանրապետական օրացույցը, ինչպես նաև նոր' ոչ կրոնական տոնացույցը, այդ թվում նաև «Բանականության

47

Վ Ասցատրյան

<21 րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

տոնը»: Բնութագրական է Ֆ.Էնգելսի հետևյալ խոսքը. «Ֆրանսիայում 1793-1798թթ. քրիստոնեական կրոնը հիրավի անհետացավ այն աստիճան, որ անգամ Նապոլեոնին ոչ առանց դիմադրության և ոչ առանց դժվարության հաջողվեց այն կրկին ներմուծել»:

Գերագույն դատարանի հիսնամյա պատմություն ունեցող այդ որոշումն իր հետևից բերեց մշակութային հեղափոխության տրիումֆալ հաղթանակների մի շղթա և հին Ամերիկայի ջախջախիչ պարտությունը: 1948թ. դպրոցներում արգելվեց կրոնի կամավոր ուսուցումը, 1963թ. ոչ սահմանադրական ճանաչվեցին Աստվածաշնչի ուսումնասիրության լրացուցիչ դասընթացները: 1980թ. չեղյալ համարվեց դպրոցի դասարանների պատերին Տասը պատվիրանների տեքստերը փակցնելու մասին Քենթուկի նահանգի օրենքը, քանզի այդ պատվիրանները «զրկվել են աշխարհիկ նշանակությունից»: 1985թ. Ալաբամայում սահմանադրությանը չհամապատասխանող ճանաչվեց դպրոցական դասերի սկզբում հայտարարվող «լռության րոպեն»: 1989թ. Գերագույն դատարանը որոշեց Ալեգանյան շրջանային դատարանի տարածքից հանել Սուրբ ծննդյան պատկերը: 1992թ. դպրոցներում և քոլեջներում արգելվեցին բոլոր աղոթքները: 2000թ. արգելվեցին դպրոցական ու ուսանողական սպորտային մրցումների ժամանակ աղոթելն ու խաչակնքելը:

Գերագույն դատարանի նախագահ Ռենկվիստը, որն այդ պաշտոնը զբաղեցրել էր 30 տարի շարունակ, գրում է, որ դատարանի այդ որոշումը. «...ատելություն է տածում հասարակության մեջ կրոնականության բոլոր դրսևորումների դեմ. Որոշման ոչ էությունը, ոչ տոնը չեն համապատասխանում ամերիկյան ոգուն.» [14, p. 22]:

Նմանակումը շողոքորթության ամենաանկեղծ ձևն է: Ըստ այսմ, զգալով, որ քրիստոնեության որս է սկսվել, ստորին ատյանի դատարանները սկսեցին մրցակցել միմյանց հետ' ձգտելով գերազանցել Գերագույն դատարանին:

Կրոնական մրցակցությունը խաղ է, որը պետք է վերջանա ոչ ոքի հաշվով: Մի կրոնի ձեռքբերումը մյուսի կորստի հաշվին է, ուստի, սեկու-լյարիզմի ներմուծումը հանգեցրեց քրիստոնեության պարտությանը:

48

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

Վ Ասցատրյան

Թերթելով 1973թ. «Հումանիստական մանիֆեստը» կտեսնենք, որ այնտեղ ամրագրված են բոլոր այն դրույթները, որոնք այսօր դպրոցներում երեխաների գլուխն են մտցնում1: «Հավատն առ աղոթքներ ակնկալող Աստվածը... հավատ է առ անապացուցելին, անցյալի մնացուկ է... Ավանդական էթիկան չկարողացավ բավարարել ժամանակակից կարիքները. Հետմահու փրկության և հավիտենական անեծքի խոստումը հավասարապես պատրանքային է, անվտանգ չէ հոգեբանության համար. Գիտությունը հաստատում է, որ մարդկային տեսակը բնության էվոլյուցիայի արդյունքն է»: Երեխաները դպրոցից դուրս են գալիս գլուխները նման գաղափարներով լցրած, քանի որ ուսուցիչները նախանձախնդրորեն իրագործում են մշակութային հեղափոխության ցանկությունները և ջանում են աշակերտներին հասցնել նոր ճշմարտությունն իր ամբողջ անթաքույց գարշելիությամբ, իսկ քրիստոնեությանը չեն թողնում անգամ դպրոցի շեմին մոտենալ:

«Սեկուլյար հումանիստները» չեն թաքցնում իրենց նպատակները: Մանիֆեստը հռչակում է «ծնելիության վերահսկողության, աբորտի ու ամուսնալուծության» յուրաքանչյուր մարդու իրավունքը և ավելացնում է. «Սեքսուալ վարքի բազմաթիվ տարատեսակները չեն կարող և չպետք է ինքնին տխմարություն համարվեն»: Ազատությունն իր մեջ ներառում է «յուրաքանչյուր մարդու արժանապատիվ մահվան, էվթանազիայի և ինքնասպանության իրավունքի ճանաչումը»: Եվ այժմ, երբ հեղափոխության ակտիվիստները հասան դպրոցական կրթությունից քրիստոնեության աքսորին, այդ սկզբունքները դասավանդվում են երեխաներին: Այդպիսով, թեև Ամերիկան շարունակում է անվանապես քրիստոնեական երկիր համարվել, նրա հասարակական ինստիտուտներն ու զանգվածային մշակույթն արդեն վաղուց և ամբողջովին ապաքրիստոնեացվել են:

2001թ. Բրուքլինյան թանգարանը ներկայացնում էր Ռենե Քոկսի «Յո մայրիկի խորհրդավոր գիշերը» ցուցահանդեսը: Միս Քոկսի լուսանկարներից մեկում ամբողջովին մերկ Հիսուսն էր, 11 սևամորթներ հանդես էին գալիս որպես առաքյալներ, իսկ միակ սպիտակամորթը կերպավորում էր

1 American Humanist Association, Humanist Manifesto II, 1973. http://humanist.net/documents/ manifesto2.html.

49

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Վ Ասցատրյան

<21 րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

Հուդային: Երբ քաղաքապետ Ջուլիանին խոսեց Բրուքլինյան թանգարանի հակակաթոլիկական ուղղվածության մասին և կարգ հաստատելու նպատակով հանձնաժողով ստեղծեց, Ֆերնանդո Ֆերերը հայտարարեց, որ քա-ղաքապետի գործունեությունն իրեն հիշեցնում է 1939թ. Բեռլինը: Հարց է

ռ

ծագում. արդյո ք այդ «արվեստագետները» նման փորձ կանեին, օրինակ, Մարտին Քինգի հանդեպ... Իսկ Տիրոջ նկատմամբ այս ծաղրալից վերաբերմունքին, սրբապղծություններին տրված քրիստոնյաների պատասխանը գրեթե չէր լսվում և շատ խղճուկ էր:

«Հումանիստական մանիֆեստն» աստիճանաբար դարձավ Ժողովրդավարական կուսակցության գաղափարախոսությունը: Նրա թեզերից մեկը հռչակում է. «Եկեղեցու բաժանումը պետությունից և գաղափարախոսության անջատումը պետությունից պահանջներ են, որոնք ենթակա են պարտադիր կատարման»: Սակայն «սեկուլյար հումանիզմն» ինքնին կրոն է, ամերիկյան վերնախավի կրոնը, որը հասարակության մեջ ներդրվեց Գերագույն դատարանի կողմից:

Ամերիկայի հասարակական կյանքից Աստծո դուրսմղումը տեղի ունեցավ ոչ ժողովրդավարական ճանապարհով, այլ ընդհակառակը' դիկտատորական ուղիով: Պատճառն այն է, որ ամերիկացիներն արդեն ապրում են դատարանների իշխանության ներքո, իսկ Կոնգրեսը չի ցանկանում նրանց դեմ պայքարել:

Ապաքրիստոնեացման հետ մեկտեղ տեղի ունեցավ էթիկայի անկում, որին փոխարինելու եկավ «Հումանիստական մանիֆեստի» թեզերին հենվող նոր էթիկան, որը նույնպես կատարվեց դատարանների որոշմամբ: «Ներկայումս ոչ թե ժողովուրդը, այլ դատարանն է հանդես գալիս որպես ամերիկյան կյանքի փոփոխության աղբյուր»,- գրում է «Դատական դիկտատ» գրքի հեղինակ, պրֆեսոր Ուիլյամ Կուիրկը, ինչը հակասում է ջե-ֆերսոնյան «հիմնական սկզբունքին», այն է. «Կառավարությունն այնքան ժամանակ է հանրապետական, քանի դեռ ընդունում է մարդկանց կամքը և իրագործում է այն»:

Քրիստոնյաները պարտվեցին մարտնչող փոքրամասնության կողմից, որոնց հավատալիքն օտար է ամերիկյան էությանը, որը, սակայն, կա-

50

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

Վ Ասցատրյան

րողացավ մուտք գործել Գերագույն դատարան և վերջինիս միջոցով իրագործել իր մտադրությունները:

Քրիստոնյաները, որոնք ենթադրում էին, որ դատարանը պարզապես հավասար իրավունքներ է հաստատել բոլոր կրոնների համար, կորցրին իրականության զգացողությունը: Դատարանը նրանցից վերցրեց այն ամենը, ինչ ունեին, և փոխանցեց նրանց մրցակիցներին: Իսկ այդ կորսվածը նրանք չեն կարող վերադարձնել առանց պայքարի: Ջիմ Նելսոն Բլեքն իր «Երբ մահանում են ազգերը» գրքում բարկությունը թափում է մանավանդ բողոքականների վրա. «Անցնող հարյուրամյակում ամերիկյան հասարակության անկման կարևորագույն պատճառներից մեկը քրիստոնյաների մեջ նկատվող հանուն պրակտիկ օգուտի տարածքներն առանց ճակատամարտի զիջելու միտումն է: Այդ մեղքն առավել հատկանշական է բողոքականներին, ովքեր բոլոր հնարավորություններն օգտագործում են նահանջի համար» [15, p. xix]: Կ.Լյուիսը նախազգուշացնում է փոխզիջումներ որոնելու միտման մասին, որոնք նա անվանում է անվճռականությունն ու երկչոտությունը ծածկող թիկնոց. «Մեզ քրիստոնյաներիս, հարկադրում են գնալ մեզ ոչ պիտանի զիջումների նրանց օգտին, ովքեր չեն պատկանում մեր հավատին... Մենք չափազանց շատ ենք տալիս... վրա է հասնում այն ժամանակը, երբ մեզ հարկավոր է հաստատակամություն դրսևորել: Մենք պետք է ցույց տանք ամենքին, թե ինչ է նշանակում Հիսուս Քրիստոսին նվիրված իսկական քրիստոնյան»:

Մինչև օրս ոչ մի դատարան դեռևս չի հարկադրել եկեղեցուն վերաշարադրել շարականները, աղոթքները և Աստվածաշունչն այնպես, որ այդ տեքստերը համապատասխանեն նոր սեկուլյար կատեխիզիսին: Եկեղեցին ինքն է դա արել' առանց որևէ հարկադրանքի: Երիտասարդ շատ քահանաներ իրենք չեն հավատում իրենց դասավանդված ճշմարտության անհերքելիությանը և չեն ցանկանում հետ մնալ իրենց սերնդից: Այդ իսկ պատճառով նրանք փորձում են իրականացնել անհնարինը' հաշտեցնել քրիստոնեությունը հակամշակույթի հետ, դրանով իսկ իրենց դնելով ծիծաղելի կացության մեջ:

51

Վ Ասցատրյան

<21 րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

Մեծ Փորձարկում

Լյուցիֆերի ու Ադամի նմանությամբ արևմտյան մարդը որոշել է, որ կարող է առանց որևէ հետևանքի չլսել Աստծուն և ինքը դառալ Աստված: Հրաժարվելով քրիստոնեությունից նա կարծես թե ասում է. «Կենսաբանության ու բժշկության օգնությամբ մենք իմացանք, թե ինչպես թույլ չտալ կյանքի առաջացումը, ինչպես երկարացնել կյանքի տևողությունը, ինչպես կյանք ստեղծել, ինչպես այն կլոնավորել: Ռազմական տեխնոլոգիաների օգնությամբ իմացանք ինչպես հաղթել պատերազմներում' առանց մեկ զինվոր իսկ կորցնելու: Գլոբալ տնտեսությունը խոստանում է մոլորակի բոլոր մարդկանց բարեկեցություն' շնորհիվ ազատ շուկայի և ազատ առևտրի: Գլոբալ ժողովրդավարությունը կբերի մեզ համընդհանուր խաղաղություն, ազգային պետությունների փոխարեն ի հայտ կգա համաշխարհային կառավարությունը: Հետագա ճանապարհը մենք կարող ենք անցնել ինքնուրույն' առանց Աստծո»:

Ամերիկան մի կողմ է նետել «բարոյական կողմնացույցը», որով հանրապետությունը ճանապարհ է գնում երկու հարյուր տարիների ընթացքում, իսկ այժմ ընթանում է կուրորեն: Ուղղությունն ապահովում է միայն բանականությունը' անտեսելով աստվածային հայտնությունը: Հիմնադիր հայրերը նախազգուշացնում էին, որ դա կամուրջ է դեպի անորոշություն: Ոչ մի երկիր չի կարող ազատ մնալ, եթե զրկվում է առաքինություններից, իսկ վերջինս չի կարող գոյություն ունենալ առանց հավատի: «Մի տրվեք այն պատրանքին, թե իբր բարոյականությունը հնարավոր է առանց կրոնի»,-զգուշացնում էր Վաշինգտոնը ազգին ուղղված իր հրաժեշտի խոսքում:

Տեսնենք, թե ինչ պատահեց ամերիկյան հասարակության հետ նախկին էթիկական կարգի տապալումից հետո.

Սպիտակամորթների յուրաքանչյուր չորրորդ նորածինն արտամուսնական ծնունդ է: 1960թ. նման նորածինների թիվը 2% էր: Չամուսնացած չորս սպիտակ կանանցից մեկը 19 տարեկանից զրկվում է կուսությունից: 1900թ. այդ թիվը կազմում էր 6%: Անչափահասների միջավայրում ինքնասպանությունների մակարդակը եռապատկվել է 1960-ականների սկզբի

52

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

Վ Ասցատրյան

համեմատ: Բարձր դասարանների դպրոցականների շրջանում անցկացված թեստերը ցույց են տալիս, որ այսօր կրթության ամենացածր մակարդակն ԱՄՆ-ում է' արդյունաբերապես զարգացած երկրների մեջ [16, p. 48]: ԱՄՆ-ում տարեկան 1,2-1,4 միլիոն աբորտ է կատարվում, որն Արևմուտքում ամենաբարձր ցուցանիշն է: Ամուսնական կապի առկայությամբ ծնված երեխաների թիվը ԱՄՆ-ում կրճատվել է 1960թ. 4 միլիոնից մինչև 1996թ. 2,7 միլիոն: 1962թ. համեմատ ամուսնալուծությունների թիվը բարձրացել է 350%-ով, ամերիկյան երեխաների նվազագույնը մեկ երրորդն ապրում է ծնողներից մեկի հետ: Գրեթե 2 միլիոն ամերիկացի գտնվում է բանտում, 4,5 միլիոնը բաց է թողնված գրավի դիմաց: ԱՄՆ-ում այսօր 6 միլիոն թմրամոլ կա: Աֆրոամերիկյան համայնքում նորածինների 69%-ն արտամուսնական ծնունդ է, երեխաների երկու երրորդն ապրում է մեկ ծնողի հետ, տղաների 28,5%-ը, ենթադրվում է, որ բանտ կընկնի:

Այսպիսին է դեկադենտական1 հասարակության և մահացող քաղաքակրթության վիճակագրությունը, այսպիսին են մշակութային հեղափոխության պտուղները, որոնք ապաքրիստոնեացրին Ամերիկան: Ակամա հիշում ես Ուիթակեր Չամբերի խոսքերը նրա «Վկա» գրքից. «Պատմությունը լցված է ժողովուրդների բեկորներով, որոնք կորցրել են Աստծուն ու մահացել» [17, p. 44]: Ջիմ Նելսոն Բլեքն ավելացնում է. «Որքան էլ հեռու նայելու լինենք, որպես ցանկացած մեծ պետության, ցանկացած հասարակության հիմք ծառայել է կրոնը: Լինի դա Հնդկաստանը, Չինաստանը, Պա-ղեստինը, Հունաստանը, Կարթագենը, Աֆրիկան, թե Հարավային ու Կենտրոնական Ամերիկայի քաղաքակրթությունները, ամենուր տեղի է ունեցել միևնույնը. քաղաքակրթությունները ծագել են կրոններից, իսկ երբ ավանդական հավատալիքներն այս կամ այն պատճառով դադարել են ազդեցություն թողնել հասարակության վրա, ազգերը մահացել են» [15, p. 8]:

1 Դեկադենտություն (ծագում է ֆրանս. decadence և լատ. Decadentrna բառից, որը նշանակում է անկում) – նշանավորում է XIX դարի վերջերին և XX դարի սկզբներին արվեստի և գրականության մեջ ի հայտ եկած շարժումը, որը բնութագրվում է համընդհանուր ընդունելություն գտած քաղքենիական բարոյականության դեմ ընդվզումով, գեղեցկության որպես ինքնաբավ արժեքի, պաշտամունքով, որն ուղեկցվում է մեղքի ու արատի էսթետացմամբ, կյանքի նրբացված վայելումով: Դեկադանս հասկացությունն առանցքային նշանակություն ունի Ֆ.Նիցշեի մշակույթի քննադատության մեջ, որը դեկադանսը կապում էր ինտելեկտի դերի աճի և նախնական կենսական զգացմունքների, «իշխանության նկատմամբ կամքի» թուլացման հետ:

53

Վ Ասցատրյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

Վաղուց արդեն նույն վիճակն է նաև Եվրոպայում. Կանադայում 1960-2000թթ. արտամուսնական երեխաների թիվն աճել է 4%-ից հասնելով 31%-ի, Մեծ Բրիտանիայում' 5%-ից 38%-ի, Ֆրանսիայում' 6%-ից 36%-ի: «Մարդիկ կորցրել են բարոյական կողմնորոշիչը»' 2001թ. տեղի ունեցած քահանաների համագումարի ժամանակ հաղորդեց Վեսթմինսթ-րի արքեպիսկոպոս, կարդինալ Քորմակ Մըրֆի Օ՚Քոնորը: Մարդիկ ուրախություն են փնտրում ալկոհոլի, թմրադեղերի, պոռնոգրաֆիայի, սեքսի մեջ, ծաղկում է աթեիզմը: Համարվում է, որ մահը վերջ է դնում ամեն ինչի, որ հետմահու հատուցում չի լինելու, հետևապես կարիք չկա մտածել հավիտենական արժեքների մասին [18]:

Հունիս, 2011թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Մատթէոս, 16:6, Նոր Կտակարան, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1992թ.:

2. Тер-Акопян А, Контактеры дней Апокалипсиса, М., 1992.

3. Michael Loewy, Georg Lukdcs. from Romanticism to Bolshevism (Patrick Caniller, Translator (London: NLB, 1979).

4. ArnoldBeichman, "In Search of Civil Society", Washington Times, February 3, 1993.

5. Charles A. Reich, The Greening of America (New York: Bantam Books, 1971).

6. «Политическая мысль второй половины XX века», составитель В.А.Мальцев, Перм, 1999.

7. William Lind, "Turn Off, Tune Out, Drop Out: A Cultural Conservative s Strategy for the 21st Cent-ury", Against the Grain, Free Congress Foundation, Washington, D.C., 1998.

8. Herbert Marcuse, The Carnivorous Society; cited by Raehn.

9. Broadcast of American Dissident Voices, "The NEA's Anti-American Agenda Threatens Our Nation". March 13, 1993.

10. Walter Adolphe Roberts, "Birth Control and the Revolution", Birth Control Review, June 1917.

11. Cooper F, "The Right Agenda: Recapture the Cultures, American Arts Quarterly, Spring/Summer 1990.

12. ArthurSchlesinger, Jr, "Speaking Up", Los Angeles Times, February 7, 1992.

13. Nadia Rybarova, "Czech President Vaclav Havel: Man May Have Lost God", Associated Press, September 4, 1997.

14. Excerpts from Supreme Court Opinions on Prayer", New York Times, June 20, 2000.

15. Jim Nelson Black, When Nations Die (Wheaton, 111.: Tyndale House Publishers, 1994).

16. William J. Bennett, Index of Leading Cultural Indicators (New York: Broadway Boob, 2000).

17. AnthonyHarrigan, "The New Anti-Civilization", Chronicles, June 2001.

18. Ruth Gledhill, Christianity Almost Beaten, Says Cardinal, London Times, September 6, 2001.

54

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

Վ Ասցատրյաև

КУЛЬТУРНАЯ РЕВОЛЮЦИЯ ИЛИ

культурный марксизм

Вардан Асцатрян

Резюме

США прошли через социальную и культурную революцию. Сегодня это совсем не та страна, которую ее население помнит по 1970-м или даже по 1980-м годам. Когда-то американцы были христианской нацией, большинство граждан США по-прежнему причисляет себя к христианам. Но нынешнюю доминирующую культуру правильнее называть постхристианской или даже антихристианской, поскольку ценности, ею прославляемые, суть антитезис древнего христианского учения. Культурная революция отравила американскую политику, она изменила мировое сообщество и создала новую Америку, причем худшее, к несчастью, еще впереди.

В статье описывается, какие цели ставила перед собой эта революция, откуда и как она возникла, как сумела лишить народ Бога, как изменила веру и подчинила себе. Следует помнить, что эта революция восторжествовала не только в Америке, но победила и на всем Западе, она вторглась в страны бывшего СССР. Цивилизация, основанная на вере, а с нею культура и мораль отходят в прошлое и повсеместно заменяются новой верой, новой моралью, новой культурой и новой цивилизацией.

55

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.