Научная статья на тему 'Ժողովուրդը' որպես տրանսկոնտինենտալ քաղաքակրթություն. Հրեությունը, Իսրայել պետությունը Եվ արդի սփյուռքը սեկուլյարացման դարաշրջանում'

Ժողովուրդը' որպես տրանսկոնտինենտալ քաղաքակրթություն. Հրեությունը, Իսրայել պետությունը Եվ արդի սփյուռքը սեկուլյարացման դարաշրջանում Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
206
44
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Ալեք Էպշտեյն

Ե՛վ հայերի, և՛ հրեաների համար սփյուռքը ազգային ընդհանրության պահ-պանման կարևոր գործոն է։ Միևնույն ժամանակ, սփյուռքի աշխարհագրականցրվածությունը երկրներով ու աշխարհամասերով մեկ սփյուռքը վերածում էկարևորագույն գործոնի ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլԻսրայել պետության միջազգային հարաբերությունների համակարգում։Ւսրայելում գոյություն ունի զարգացած, բավական ամուր արմատավորվածև հարուստ ավանդույթների վրա հիմնված սեկուլյար մշակույթ։ Պետությանստեղծմանը նախորդած ժամանակաշրջանում այդ մշակույթը կազմեց «եբ-րայական ինքնագիտակցության» հիմքը, որին, անկախության հռչակման հետկապված, փոխարինելու եկավ նորահայտ, որպես կոլեկտիվի ինքնընկալմանհիմք ձևավորված, ազգային կողմնորոշում ունեցող «իսրայելական ինքնությու-նը»։ Իսրայելի քաղաքացիների մեծ մասի կենսակերպն ու ինքնընկալումը, ըստէության, սեկուլյար են, թեև ոչ աթեիստական: Հոդվածում հրեա ժողովուրդըդիտարկվում է ոչ միայն ոչ այնքան որպես մի ինչ-որ ազգային պետության(Իսրայելի) գերիշխող էթնոս, այլև որպես տրանսկոնտինենտալ քաղաքակրթու-թյուն։ Փորձ է արվել բացատրել, թե ինչու Իսրայել պետությունը, համաշխար-հային հրեության քաղաքական կենտրոնը լինելով հանդերձ, առայժմ չի կարո-ղացել վերածվել նրա հոգևոր փարոսի։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

И для армян, и для евреев в эпоху сформированной государственности диаспоры остаются важнейшим фактором сохранения национальной общности. При этом географический разброс диаспор по странам и континентам превращает их в важнейший фактор в системе международных отношений как Республики Армения, так и Государства Израиль. В Израиле существует развитая, прочно укоренившаяся и опирающаяся на богатые традиции секулярная культура. В период, предшествовавший созданию государства, эта культура легла в основу «ивритского самосознания», на смену которому, с провозглашением независимости, пришла новоизобретенная, сформированная как основа самовосприятия коллектива, национально ориентированная «израильская идентичность». Образ жизни и самовосприятие большинства граждан Израиля по сути своей являются секулярными, хотя и не атеистическими. В этой статье еврейский народ рассматривается не только и не столько как доминирующий этнос некоего национального государства (Израиля), но как транснациональная цивилизация. Предпринята попытка объяснить, почему Государство Израиль, будучи политическим центром мирового еврейства, пока не сумело стать его «духовным маяком».

Текст научной работы на тему «Ժողովուրդը' որպես տրանսկոնտինենտալ քաղաքակրթություն. Հրեությունը, Իսրայել պետությունը Եվ արդի սփյուռքը սեկուլյարացման դարաշրջանում»

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ' ՈՐՊԵՍ ՏՐԱՆՍԿՈՆՏԻՆԵՆՏԱԼ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ՀՐԵՈՒԹՅՈՒՆԸ, ԻՍՐԱՅԵԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԴԻ ՍՓՅՈՒՌՔԸ ՍԵԿՈՒԼՅԱՐԱՑՄԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ

Ալեք Դ. Էպշտեյն1

Ե վ հայերի, և հրեաների համար սփյուռքը ազգային ընդհանրության պահպանման կարևոր գործոն է։ Միևնույն ժամանակ, սփյուռքի աշխարհագրական ցրվածությունը երկրներով ու աշխարհամասերով մեկ սփյուռքը վերածում է կարևորագույն գործոնի ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Իսրայել պետության միջազգային հարաբերությունների համակարգում։

Իսրայելում գոյություն ունի զարգացած, բավական ամուր արմատավորված և հարուստ ավանդույթների վրա հիմնված սեկուլյար մշակույթ: Պետության ստեղծմանը նախորդած ժամանակաշրջանում այդ մշակույթը կազմեց «եբրայական ինքնագիտակցության» հիմքը, որին, անկախության հռչակման հետ կապված, փոխարինելու եկավ նորահայտ, որպես կոլեկտիվի ինքնընկալման հիմք ձևավորված, ազգային կողմնորոշում ունեցող «իսրայելական ինքնությունը»: Իսրայելի քաղաքացիների մեծ մասի կենսակերպն ու ինքնընկալումը, ըստ էության, սեկուլյար են, թեև ոչ աթեիստական: Հոդվածում հրեա ժողովուրդը դիտարկվում է ոչ միայն և ոչ այնքան որպես մի ինչ-որ ազգային պետության (Իսրայելի) գերիշխող էթնոս, այլև որպես տրանսկոնտինենտալ քաղաքակրթություն: Փորձ է արվել բացատրել, թե ինչու Իսրայել պետությունը, համաշխարհային հրեության քաղաքական կենտրոնը լինելով հանդերձ, առայժմ չի կարողացել վերածվել նրա հոգևոր փարոսի:

I

Երբ շուրջդ ես նայում, ակնհայտ է դառնում, որ քիչ կգտնվի իր ճակատագրի վայրիվերումներով հայերին այնքան նման ժողովուրդ, ինչպիսին հրեա ժողովուրդն է: Երկու ժողովուրդներն էլ իրենց ազգային գոյությունը վտանգող ցեղասպանության են ենթարկվել, և երկուսն էլ կարողացել են ոչ միայն պահպանել, այլև վերականգնել իրենց ինքնիշխան պետությունները: Երկու ժողովուրդներն էլ կառուցում են իրենց ապագան նայելով անցյալին, ավելի քան երկհազարամյա վաղեմության իրադարձություններին. Տիգրան II Մեծի

1 Իսրայելի Բաց համալսարանի

սոցիոլոգիայի և քաղաքագիտության ամբիոնի դասախոս և գիտաշխատող:

22

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

ԱԷպշտեյե

հերոսական օրերին, երբ Մեծ Հայքի թագավորությունը ձգվում էր Եփրատից մինչև Քռի ափերը, Կասպից ծովն ու Ուրմիա լիճը ներառյալ Իրանի հյուսիսարևմտյան տարածքներից մինչև Միջերկրածովյան արևելքը, Դավիթ թագավորի տիրակալության անմոռանալի տարիներին, երբ Իսրայելի և Հրեաստանի Միավորված թագավորությունը Երուսաղեմ մայրաքաղաքով, ներառում էր այն տարածքները, որտեղ գտնվում են, մասնավորապես, և Ամանը, և Դամասկոսը... Չնայած և հրեաներին, և հայերին հարաբերականորեն վերջերս ձեռք բերած անկախությունը մեծ դժվարությամբ տրվեց, ընդ որում անկախ Իսրայելի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ձևավորումն ուղեկցվում էր արյունահեղ պատերազմներով, այդ պետությունների տիտղոսակիր ազգերի մեծամասնությունն ապրում է այդ երկրների սահմաններից դուրս։ Թեև ոչ ոք երբեք երկրագնդի հայ ու հրեա բնակչության մարդահամար չի անցկացրել, ակնհայտ է, սակայն, որ Հայաստանում և Իսրայելում ապրում է համապատասխան ազգային խմբերի կեսից էլ քիչ մարդ, իսկ մեծամասնությունը սփռված է տարբեր երկրներով մեկ։ Այսպիսով, և հայերի, և հրեաների համար նաև ձևավորված պետականությունների դարաշրջանում է սփյուռքը ազգային ընդհանրության պահպանման կարևոր գործոն մնում։ Միևնույն ժամանակ, սփյուռքի աշխարհագրական ցրվածությունը երկրներով ու աշխարհամասերով մեկ այն վերածում է կարևորագույն գործոնի ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Իսրայել պետության միջազգային հարաբերությունների համակարգում։

Հոդվածում հրեա ժողովուրդը դիտարկվում է ոչ միայն և ոչ այնքան որպես մի ինչ-որ ազգային պետության (Իսրայելի) գերիշխող էթնոս, այլև որպես տրաեսկոետիեեետալ քաղաքակրթություն, որտեղ ազգային պետությունը, ճիշտ է կենտրոնական, բայց ընդամենը օղակներից մեկն է։ Երբ խոսքը սփյուռքին է վերաբերում, առաջին զուգորդությունը, որ, հավանաբար, ծագում է շատերի մեջ, հրեա ժողովուրդն է։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ հրեա ժողովրդի մոտ «... սփռվելը կենսակերպի է վերածվել, սոցիումի սոցիալ-տնտեսական, մշակութային, հոգևոր կայուն, հատուկ վիճակի, գոյության հատուկ ձևի էթնիկ մայրցամաքից (կամ ընդհանրապես առանց դրա) ֆիզիկական ու հոգեբանական կտրվածության մեջ... «Ազգային օջախի» որպես հենարանի, բացակայությունն ստիպել է նման հենարան փնտրել ինքն իր մեջ, իր համայնքում կամ համայնքների ամբողջության մեջ։ Նման պայմաններում սեփական ինքնության պահպանումը դառնում է հանապազօր, ամենօրյա խնդիր ու աշխատանք, ռեֆլեքսիայի ու ներհամայնքային կարգավորման մշտական գործոն» [1, с. 10]։

Ազգային-պետական կենտրոնի բացակայության պայմաններում հրեա ժողովրդի յուրօրինակության պահպանման ֆենոմենն արդարացիորեն առա-

23

Ա.Էպշտեյե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

ջացեում էր այն երկրեերի ազգային մեծամասնության հետաքրքրությունը, որտեղ գոյություն ուներ հրեական սփյուռք, ճիշտ նույն կերպ էլ, այդ ֆենոմենը բացատրել փորձելիս, առասպելաստեղծության պատճառ էր դառնում։ Եվ ամե-նակենսունակ պատմական հորինվածքներից մեկը առասպելն է հրեական համերաշխության, ինքնատիպ «համերաշխիքի» մասին, որ գոյություն ուներ ինչպես առանձին հրեական համայնքում, այնպես էլ տարբեր երկրների հրեական համայնքների միջև։ Սակայն ինչպես հրեական համայնքների ներսում, այնպես էլ դրանց միջև հարաբերությունների համակարգում զարգացման տարբեր փուլերում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, և միշտ չէ, որ որոշիչ է եղել ինտեգրման միտումը։ Իսրայելի ի հայտ գալով ակնկալելի կլիներ հրեական համայնքների համախմբումը ազգային կենտրոնի շուրջ մի կողմից, և հրեական պետության ակտիվ գործունեությունը աշխարհի հրեական կենտրոնների հետ կապի պահպանման և զարգացման ուղղությամբ մյուս կողմից։ Սակայն գործնականում պարզվեց, որ հրեական սփյուռքի և Իսրայելի միջև հարաբերությունների կառուցումը ներքին և արտաքին քաղաքական բազմաթիվ գործոններից կախված երկարատև ու բարդ գործընթաց է [2, с. 133-151]։

Հրեական ինքնությունը պատմության ընթացքում փոխվել է. փոխվել են նրա մշակութային սահմանները կապված միգրացիաների, հալածանքների, սոցիալական ու տնտեսական պայմանների փոփոխությունների հետ։ Բայց մեկ ընդհանրությանը պատկանելու գիտակցման փաստը մնում էր. այդ գիտակցման վրա մշտապես ազդում էր նաև ոչ հրեական աշխարհի վերաբերմունքը

ռ

հրեաների նկատմամբ։ Սակայն հնարավո ր է արդյոք խոսել միասնական հրեական ինքնության մասին մեր օրերում։ Ավանդական հրեական ինքնությունն «աղճատված» է զանգվածային գաղթերի, հսկայական մարդկային կորուստների (Հոլոքոստի), ձուլման, սիոնիստական գաղափարախոսության առաջացման, ավանդական կրոնասիրության որպես հրեական ինքնության հիմնական չափանիշի (հրեական Լուսավորության Հասքալայի գաղափարների ոգով) վերացման հետևանքով։ Ի վերջո, եվրոպական հրեաների արդի սոցիալական և քաղաքական պատմության գործոնները նույնպես կարևոր ազդեցություն են ունենում արդի հրեական ինքնության վրա։ Հուդայականությունն սկսեց ընկալվել որպես «մասնավոր կրոն», անհատի անձնական գործ, իսկ հրեա աթեիստներն ընկալվում են որպես նորմ։ Ռուսաստանում, օրինակ, արդեն ХХ դարի երկրորդ կեսի սկզբին հրեական նույնականությունը վերջնականապես ձևավորվեց որպես զուտ էթնիկական մոդել [3, с. 242]։ Այդ մոդելում ազգային սկիզբը սկսեց գոյություն ունենալ հրեական կրոնի հուդայականու-թյան հետ առանց գրեթե որևէ կապ ունենալու։ Բացի այդ, ժամանակակից շատ եվրոպական հրեաներ, ի հավելումն հրեական ինքնության, ունեն նաև բնակության երկրի ինքնությունը ռուսական, անգլիական, լեհական, ֆրանսիական, մարոկկոյական և այլն։ Ի լրումն, յուրաքանչյուր երկրում հրեական ինքնու-

24

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Ա.Էպշտեյն

թյունն իր առանձնահատկությունն ունի, թեև, արագ թե դանդաղ, մի ուղղությամբ է շարժվում։ Այս նոր ինքնության մեջ հուդայականության տեղը զբաղեցրել է հրեական էթնիկ ինքնությունը «հրեականությունը» (Jewishness). Ուշադրության առնելով արդի արևմտյան աշխարհում հրեական տարբեր ինքնությունների գոյությունը հետազոտողները կարևորում են հակասեմիթիզմի

գործոնը, որն ուժեղացնում է հրեականության գիտակցումը հատկապես սեռ

կուլյար հրեաների շրջանում. Բայց միայն հակասեմիթի զմն է արդյոք հրեանե-

ռ

րին միասնական ժողովուրդ դարձնում. Մի թե հալածանքներն ու դրսի սահմանափակումներն են ներսից հրեա ժողովրդին միավորող գլխավոր գործոնը.

Հետազոտական գրականության մեջ բերվում են եվրոպական հրեաների սեկուլյար մեծամասնությանը բնութագրող զանազան հատկանիշներ [4]. Դա, օրինակ, նյութական ապահովվածությունն է, ծնելիության ցածր մակարդակը, կրթության բարձր մակարդակը, կանանց էմանսիպացիայի աստիճանը, կրոնասիրության ցածր մակարդակը, զորեղ հասարակական արժեքները, հանդուրժողական հայացքները սոցիալական բնագավառում. Հասկանալի է, սակայն, որ այս հատկանիշները հազիվ թե համապատասխանեն «հրեական ինքնագիտակցություն» ավանդական հասկացությանը. Բացի այդ, դրանք բոլորովին էլ զուտ հրեական չեն. Թեև, մյուս կողմից, չի կարելի մոռանալ այն մասին, որ ինքնագիտակցությունը կարող է ունենալ տարբեր բաղադրիչներ, և որ մարդը կարող է հրեա լինել կրոնական, մշակութային, ինտելեկտուալ, էթնիկ և քաղաքական իմաստով.

II

Շատ հետազոտողներ նշում են հրեաների կրոնասիրության անկման մասին. Նշվում է նաև, որ մեր ժամանակներում շատ հնարավոր է հրեականության վրա չհենվող աշխարհիկ հրեական ինքնությունը. Հրեականության տեղն, օրինակ (բայց ոչ անպայման), կարող է գրավել Իսրայել պետության որպես աշխարհում միակ հրեական պետության, աջակցությունը [5, p. 16]: Իսրայելի հաջողությունները հպարտություն են առաջացնում ոչ միայն երկրի, այլև ամբողջ հրեության համար [6, pp. 65-77]. Իսրայելը սփյուռքի հրեաների համար դարձել է «քաղաքացիական կրոնի» գլխավոր խորհրդանիշներից մեկը, որոնք այն ընկալում են որպես «հոգևոր հայրենիք». Այս առնչությամբ, բնականաբար, հարց է ծագում, թե սփյուռքահայերի մեջ համերաշխությունը Հայաստանի Հանրապետության հետ որքանով է ձևավորում հավաքական հիշողությունից գրիգորյան կրոնը դուրս մղող «քաղաքացիական կրոն». Զանգվածային սեկուլյարացման ժամանակաշրջանում նման «քաղաքացիական նացիոնալիզմի» կրոնը սփյուռքում կարող է պատնեշ դառնալ ձուլման դեմ.

Ինչպես նշում է Մայքլ Բրաունը, ներկայումս Իսրայելը կրոնական տար-

25

Ա.Էպշտեյե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

բեր ուղղությունների պատկանող և քաղաքական տարբեր հայացքների տեր հրեաների համար ընդհանուր, համարյա թե միակ արժեքն է [7, с. 80]։ Գոյություն ունեն Իսրայելի նշանակալիությունը սփյուռքի հրեական համայնքների ինքնագիտակցության մեջ պայմանավորող տարբեր հանգամանքներ [8, с. 127134]։ Իսրայելը ունիկալ պատմական նվաճում է մարմնավորում. երկհազարամյա սփռումից հետո հրեաները վերագտան իրենց ազգային տունը, ընդ որում նրանց քաղաքական ինքնիշխանությունը վերականգնվեց այն նույն հողի վրա, ուր և կործանվել էր մ.թ.ա. 63 թվականին հռոմեացիների կողմից։ Այս երևույթը ժամանակի ընթացքում չխամրած ազգային պատմական հիշողության նյութեղենացումն է։ Հավատարմություն ժողովրդավարական սկզբունքներին, ինչն Իսրայելը մշտապես գործով է ապացուցում, երեք միլիոն ներգաղթյալների բարեհաջող աբսորբցիա, սոցիալական հավասարության գաղափարախոսության ստեղծում ու զարգացում, գիտության բուռն զարգացում, մշակութային-ստեղծագործական ակտիվություն, ռազմական արվեստին զուգակցված արդի մարտական ներուժ. առողջ ազգին բնութագրական այս բոլոր գծերը չունի, թերևս, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված և ոչ մի այլ պետություն։ Սփյուռքի հրեաները չեն կարող անմասն մնալ Իսրայելում նոր եվրոպական հանրության զարգացման գործընթացից։

Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում հրեականությունից հրեաների նահանջը համեմատաբար զանգվածային երևույթ դարձավ արդեն XIX դարի երկրորդ կեսին։ Ավստրիայում և Պրուսիայում, որտեղ քաղաքացիները պարտավոր էին հատուկ հարկ վճարել հօգուտ իրենց կոնգրեգացիայի, համայնքից դուրս գալու համար բավական էր ընդամենը հայտարարել, թե դավանանքից դուրս գտնվող անձի վիճակում ես, ինչն ազատում էր հարկը վճարելուց և, այսպիսով, նա դադարում էր պաշտոնապես պատկանել համայնքին։ Չնայած դրան, պաշտոնապես համայնքից դուրս եկած շատ հրեաներ պահպանում էին հրեա ժողովրդին պատկանելության զգացումը։ Կամավոր հասարակական մշակութային և մարդասիրական կազմակերպությունների ծագումը (ինչպես առանձին երկրներում, այնպես էլ միջազգային) հնարավորություն էր ընձեռում այդ զգացումը վերածել գործնականի' հօգուտ հրեա ժողովրդի: Ի հայտ եկավ այն հրեայի կերպարը, որը փորձում էր իր մեջ համատեղել հրեականության հետ ընդհանրության զգացումը և ոչ հրեական ազգային մեծամասնությանը (որի ինտեգրալ մասն էր ջանում դառնալ) պատկանելու գիտակցությունը:

Ինչևէ, ավանդական հրեականությունը բախվեց հեղափոխական գաղափարների հորձանքին, և շուտով դրա ազդեցությունը հրեաների վրա զգալիորեն նվազեց: Շատերը հավատում էին, որ հրեաները կարող են հավասարության հասնել միայն լիակատար ձուլման միջոցով, ինչը վերջ կդնի հրեականության գոյությանը: Սակայն կարևոր է ընդգծել, որ հրեաների մասնակցությունը առաջադիմական և հեղափոխական շարժումներին հանդես էր գալիս

26

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

ԱԷպշտեյե

և' որպես իր առանձնահատուկ ազգային պատկանելության գիտակցված ժխտում (պայքար հանուն բոլոր հալածվածների իրավունքների), և' միաժամանակ որպես հենց հրեականության որոշ կողմերի արտահայտություն: Ինչպես հայտնի է, շատ հայտնի և անգամ անվանի մարդիկ այս հարցում այնքան հեռու գնացին, որ քրիստոնեություն ընդունեցին. նրանց մեջ էին նշանավոր հրեա-գերմանական լուսավորիչ և հասարակական գործիչ Մոզես (Մոշե) Մենդելսոնի որդիները, վեց տարեկանում հոր կողմից մկրտված Կառլ Մարքսը, Հենրիխ Հայնեն և շատ ուրիշներ: Սակայն անգամ այն պարագայում, երբ խզումը հրեականության հետ չէր հանգեցնում մկրտության, շատ հրեաներ պատրաստ էին անցնել այս կամ այն դրոշի ներքո և խզել կապերը հրեական միջավայրի հետ: Այսպես, էր, օրինակ, սոցիալիստական և կոմունիստական շարժումների պարագայում, որոնցում XIX դարում մեծ ավանդ ունեցան հրեաները՝ հաճախ դառնալով այդ շարժումների առաջնորդները: Հրեաների համար այդ շարժումների գրավչությունը բացատրվում էր ոչ միայն սոցիալական հիմնախնդիրների հանդեպ հրեական մշակույթին բնորոշ զգայականությամբ, այլ նաև, թերևս, նրանով, որ այդ շարժումների նպատակն այնպիսի հասարակության ստեղծումն էր, որտեղ վերացված կլիներ առանձին փոքրամասնությունների խտրականությունը [9, с. 170]: Ի դեպ, հարկ է նշել, որ առաջին սոցիալիստական կուսակցությունն ստեղծվել է XIX դարակեսին, գերմանական հրեա Ֆերդինանդ Լասալի կողմից, որ Ռուսաստանում հրեաներն ակտիվորեն մասնակցում էին անարխիստական կուսակցությունների աշխատանքին, իսկ սոցիալ-դեմոկրատների (ինչպես մենշևիկների, այնպես էլ բոլշևիկների) մեջ նրանց ներկայությունը բավական զգալի էր [10]: Հրեա Բելա Կունը 1919թ. գլխավորում էր կարճատև հունգարական կոմունիստական հեղափոխությունը, և նրա կառավարությունում 14 հրեա կար: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կրկին հրեաները բավական շատ էին Արևելյան Եվրոպայի իշխող կոմունիստական կուսակցություններում: Բացի այդ, Արևմուտքում ևս ХХ դարի առաջին կեսին սոցիալ-դեմոկրատների նշանավոր առաջնորդների թվում հրեաներ կային. Լեոն Բլյումը Ֆրանսիայում և Հարոլդ Լասկին Անգլիայում: Հրեաներն այնքան նկատելի էին սոցիալական ռեֆորմների, քաղաքական հեղափոխության, աշխարհայացքի նոր ձևերի, գրականության մեջ և արվեստում նորարարության համար մղվող շարժումներում, որ պահպանողական շրջանակներն այդ շարժումներն սկսեցին համարել «հրեական ոգու ծնունդ», թեև հրեաների մասնակցությունն այդ շարժումներին ձուլմանն ուղեկից երևույթ էր [11]: Ժամանակի ընթացքում շատ ավելի մեծ թվով մարդիկ հրեությունը դիտարկում էին ոչ թե կրոնական, այլ մշակու-թային-պատմական համատեքստում: Այդ մոտեցումների հիմնական տարբերակիչ գիծը' դրանց ընդունման կամավորությունը, այն էր, որ «հրեականի» մասին սույն պատկերացման կոնկրետ ձևերը կախված են առանձին անձանց

27

Ա.Էպշտեյե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

ազատ ընտրությունից: Նրանք իրենք եե որոշում, թե ինչպես ներկայացնեն իրենց պատկանելությունը հրեա ժողովրդին, այդ պատկանելության աստիճանը և կյանքի որ ոլորտներում: «Հրեականի» այս տեսակը ընդհանուր շատ գծեր ունի իսրայելցիների հավաքական ինքնության հետ, բայց այն տարբերությամբ, որ սփյուռքում այն չի ամրապնդվում ազգային հրեական շրջապատով: Սփյուռքի համատեքստում ինչպես «հրեականի» ներկայացումը, այնպես էլ դրա պահպանման մտահոգությունը, ըստ էության, կայացվում է յուրաքանչյուրի անհատական որոշմամբ, և հրեությանն իր պատկանելության մասին պատկերացումը կարող է խոր չլինել, եթե մարդը դրանում այնքան էլ հետաքրքրված չէ [9, с. 174-175]: Մյուս կողմից' ակնհայտ է թվում, որ հենց նման ինքնությունը կարող է նպաստավոր հող հանդիսանալ գեղարվեստական ստեղծագործության համար, և այս փաստը կարելի է հավաստել այնպիսի անուններով, ինչպիսիք են Մարսել Պրուստը, Մարկ Շագալը, Սոլ Բելոուն կամ Վուդի Ալենը. մենք թվարկեցինք ընդամենը մի քանիսին նրանցից, ովքեր կարող են մտցվել այս ցանկում: Արժե նշել նաև հրեաների նշանավոր նվաճումները գիտության ոլորտում, ինչպես, օրինակ, Զիգմունդ Ֆրեյդը և Ալբերտ Էյնշտեյնը, որոնց անունները զանգվածային գիտակցության մեջ համարյա թե գիտության խորհրդանիշ են դարձել:

Ի տարբերություն Արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի, Արևելյան Եվրոպայում և Ռուսական կայսրությունում, որտեղ XIX դարում և XX դարասկզբին կենտրոնացած էր հրեա ժողովրդի մեծ մասը, ինչպես նաև մերձավորարևելյան և հյուսիսաֆրիկյան երկրներում շարունակում էր գերիշխող մնալ հրեությանը պատկանելության ավանդական ըմբռնումը ինչպես իրենց' հրեաների, այնպես էլ ազգային մեծամասնության կողմից, որը հրեաներին համարում էր առանձին ազգային-կրոնական խմբի անդամ: Դեպի Արևմուտք, հիմնականում' ԱՄՆ, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հրեաների զանգվածային գաղթի ժամանակ գաղթողները նոր հայրենիք էին տանում ինչպես իրենց ավանդական կենսաձևը, այնպես էլ հրեությանը պատկանելության մասին ավանդական տեսակետը, որ հաճախ պահպանվում էր նրանց սերունդների կողմից:

Այդ շրջանում առավել չափով դրսևորվեցին հրեական պատմության համար հավասար չափով բնորոշ երկու միտումներ' կենտրոնախույս և կենտրոնամետ: Առաջին միտումն արտահայտվում էր շրջապատող հասարակությանը լիակատար ինտեգրվելու ձգտմամբ' փլուզելով հրեաներին այդ հասարակությունից զատող բոլոր արգելքները, որ ստեղծվում էին ինչպես միջավայրի կողմից, այնպես էլ հենց իր' հրեայի գիտակցության մեջ: Սակայն ազգայնականության զարթոնքը Եվրոպայում ցույց տվեց, որ շրջապատող հասարակության հետ նույնականացումը կարող է նշանակել միայն նույնականացում այս կամ այն որոշակի ազգի հետ [12, с. 187-204]: Այս խնդիրը հատկապես

28

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

ԱԷպշտեյե

բարդ էր բազմազգ պետություններում, որոնցում հրեաները կանգնեցին կամ տիրապետող, կամ հպատակ ազգերին միանալու ընտրության առջև: Հրեաները հիմնականում նույնականացան այն ժողովուրդների հետ, որոնք տվյալ հասարակության մեջ առավել զարգացած մշակույթ ունեին, միևնույն ժամանակ, շատերը, հաշվի առնելով հրեական պատմության դասերը, կարեկցում էին հալածված ժողովուրդներին և հասարակության ստորին դասերին և ներգրավվում էին հանուն ազգային և սոցիալական ազատագրության նրանց մղած պայքարին: Սակայն ճնշված ազգերի ազգային պայքարին մասնակցությունն անգամ հազվադեպ էր հրեաների համար այդ ժողովուրդների հետ ինք-եաեույեակաեացմաե հնարավորություն ապահովում. ազգային ազատագրության հասնելով' այդ ժողովուրդները պատրաստ չէին լինում անվերապահորեն իրենց միջավայր ընդունել հրեաներին:

Այս բոլոր արտաքին գործոնները, ազգային ինքնապահպանման բնազդի և հնագույն ժողովուրդներից մեկին, որը բարձր մշակույթ է ստեղծել և չի կորցրել ապրելու ուժը երեք հազարամյակների ընթացքում, պատկանելության զգացմանը զուգահեռ, հանգեցրին հրեից մեջ կենտրոնաձիգ միտման ուժգնացմանը։ Այդ միտումն իր արտահայտությունը գտավ ինչպես կրոնա-կան-մշակութային ազգային ավանդույթների ուժգնացման, այնպես էլ ազգային կյանքի համար նոր բովանդակության ու ձևերի որոնման մեջ ազգային ավանդապաշտության և արդի աշխարհիկ հասարակության միջև տարբեր փոխզիջումներից սկսած մինչև զուտ սեկուլյար ազգայնականությունը։ Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում փորձեր արվեցին Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում (Լեհաստան, Ռումինիա, Լիտվա, Լատվիա) ստեղծել հրեաների մշակութային և հասարակական ինքնավարություն և ուժեղացնել ազգային ինքնագիտակցությունը հրեական սեկուլյար մշակույթի զարգացման ճանապարհով։ Այդ երկրների հրեա երեխաների մեծ մասը դպրոցներում հրեական դաստիարակություն էր ստանում եբրայերենով և իդիշով, որոնցով ստեղծված հարուստ գրականությունը ընթերցողների զգալի շրջանակ ուներ։ Սակայն Արևելյան Եվրոպայի հրեական մշակույթը գրեթե ամբողջովին մոխրացավ Հոլոքոստի կրակներում։

III

Մեր օրերում սփյուռքի գրեթե բոլոր հրեաներն ապրում են լիակատար, համապարփակ էմանսիպացիայի պայմաններում։ Իրավունքների բացարձակ հավասարությունը երաշխավորված է և իրականացվում է գործնականում։ Եվ դա ամենևին էլ հանուն իրենց իրավունքների պայքարում հրեաների ունեցած վաստակը չէ, այլ, օրինակ, ժողովրդավարական երկրներին բնորոշ երևույթ [13, с. 70-71]։ Պատմականորեն ասիմիլյացիա հասկացությունը բնութագրում

29

Ա.Էպշտեյե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

է շրջապատող միջավայրին հրեաների հարմարվելու գործընթացը: Սակայն այն իրավիճակում, որն ստեղծվել էր, օրինակ, ԱՄՆ-ում, որտեղ ապրում է սփյուռքի ամենախոշոր հրեական համայնքը, հրեաներն այլևս ասիմիլացվե-լու անհրաժեշտություն չունեն։ Նրանք ամբողջովին ամերիկյան իրականության մաս են կազմում, ուստի և ազգային «գոյատևման» (այն, ինչ ընդունված է անվանել իբրև «հրեից գոյության շարունակություն») հարցն այլևս ուղեցույց աստղ չէ նրանց առօրյա կյանքում։ Ամերիկայում ավանդական հրեական արժեքները սպառնալիքի տակ են գտնվում, առաջին հերթին կոսմոպոլիտական և ունիվերսալիստական արժեքների կողմից. Թորայի և այլ սուրբ տեքստերի ուսումնասիրությունն այնքան էլ բնական չէ մի հասարակության մեջ, որն առաջնային է համարում անհատական և սոցիալական ազատությունը, թեև ուղղափառ (օրթոդոքսալ) կրոնական հրեական զգալի մի համայնք շարունակում է գոյություն ունենալ [14]։ Քաղաքական և տնտեսական ազատություն, հանդուրժողականություն, բազմակարծություն, մշակույթի ոլորտում ստացած ճանաչում. այս ամենը հրեական համայնքներ ունեցող արևմտյան երկրներում հետին պլան է մղում իրենց հրեաների առանձնակիության ընկալումը։ Ընդ որում ասիմիլյացիան ավելի է խորանում, ինչի արդյունքում ծագում է պարա-դոքսալ իրավիճակ. իրական սպառնալիքն այն բանի, որ խաղաղ և ոչ բռնի ճանապարհով կիրականացվի այն, ինչին նացիստ բարբարոսները չկարողացան հասնել ուժով և աղետի բոլոր սարսափներով։ Հրեա ժողովրդի որպես առանձին հանրության, աստիճանական վերացման սպառնալիքը։ Սա սփյուռքում հրեից կյանքի ամենամեծ պարադոքսն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր [15]։ Հրեական հանրության որպես իրեն հատուկ սովորույթների, կրոնի, ինքնագիտակցության, գիտության, ստեղծագործության տեր էթնիկ խմբի, գոյության շարունակումը կասկածի տակ է դրվում այն պայմաններում, երբ Արևմուտքում այն ձեռք է բերել մի կարգավիճակ, որը նախկինում երբեք չի ունեցել հրեա ժողովուրդն իր պատմության ողջ ընթացքում։ Բայց հարց է մնում, թե կարող է արդյոք ժողովուրդը, այն բանից հետո, երբ աղետից հետո կարողացել է ոտքի կանգնել, այն բանից հետո, երբ ողջ է մնացել և գոյատևել երկհազարամյա արտաքսման մեջ ենթարկվելով հալածանքների, բռնության, հետապնդումների, ջարդերի, ցեղասպանության,

ռ

կարո ղ է արդյոք այդ ժողովուրդը համակերպվել ոչ այնքան դրամատիկ, բայց, անկասկած, միանգամայն իրական սցենարի հետ. լուռ թախիծով վերանալ, լքել պատմության ասպարեզը։ Այս «հրեական հարցը» շատ ավելի դժվարին է ու բարդ, քան այն, ինչ մշտնջենապես գոյություն ուներ հակասեմիթիզմի և ատելության մռայլ ստվերում, ինչն ուղեկցում էր հրեաներին նրանց արտաքսման երկար ճանապարհին։

30

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

ԱԷպշտեյե

Հետխորհրդային երկրեերում հրեական, և ոչ միայն հրեական, ինքնության էթնիկ մոդելի կարևոր առանձնահատկությունը դրա պասիվ բնույթն է։ Մինչ Արևմուտքի երկրներում, առաջին հերթին ԱՄՆ-ում, հրեությանը պատ-կանելը հիմնվում էր ներքին ինքնորոշման վրա և արտաքնապես սովորաբար արտահայտվում էր հրեական կրոնական կոնգրեգացիաներից մեկը (ուղղափառ, կոնսերվատիվ կամ ռեֆորմիստական) կամավոր մտնելով, ԽՍՀՄ-ում մտցվեց ազգության պարտադիր գրանցում (1930), թեև հրեա ազգությանը պաշտոնապես պատկանելը միշտ չէ, որ համընկնում էր նրանց իեքեաեույեա-կանացման հետ, ում գրանցում էին որպես հրեա, և շատերը, ովքեր պաշտոնապես հրեա էին համարվում և շրջապատի կողմից ընդունվում էին որպես այդպիսին, փաստորեն կորցրել էին ամեն տեսակ կապը հրեության հետ (հատկապես հրեից կրոնի դաժան հետապնդումներից և հրեական մշակույթի ոչնչացումից հետո) և իրենց եույեակաեացեում էին ազգային այն մեծամասնության հետ, ում միջավայրում ապրում էին։ Խորհրդային Միությունում մի քանի սերունդ հրեականությունը ոչ թե գաղափարախոսություն էր, այլ կենսագրության փաստ. այն չէին ընտրում, և դրանից անհնար էր հրաժարվել [3, с. 246-247]։ Դա, գուցե, օրհնություն է կամ նզովք, բայց ոչ գաղափարախոսություն։ Նզովք նրանց համար, ովքեր պատրաստ էին մնալ դրա անեկդոտի աստիճանի նեղացված սահմաններում, օրհնություն նրանց համար, ովքեր փորձում էին դուրս պրծնել իրենց անդառնալի, անձուկ, անեկդոտ հիշեցնող հրեականությունից։ Այն տարիներին «հրեա լինել» նշանակում էր ինչ-որ իռացիոնալ, իմաստազուրկ մի բան, քանի որ դա ոչ մի կերպ կախված չէր այդ բառերի գտնված կամ կորսված ըմբռնումից։ Ռուսական հրեաները հրեա չէին դառնում, նրանք այդպիսին ծնվում էին։ Խորհրդային Միությունում մարդն իր ազգությունը ժառանգում էր կամ երկու ծնողներից, կամ, եթե ծնվել էր խառնամուսնությունից, ընտրում էր ծնողների երկու ազգություններից մեկը տասնվեց տարեկանի հասնելուց հետո։ Ազգությունը չէր ենթադրում գաղափարախոսական մի ինչ-որ հաստատում կրոնական կամ մեկ այլ ձևով։ Մարդը պարզապես պատկանում էր այս կամ այն ազգությանը։ Իհարկե, վատ չէր լինում, եթե նա իմանում էր նաև իր ազգի լեզուն, նրա պատմությունը, մշակույթը, սովորույթները, բայց դա ինքնության պարտադիր հատկանիշ չէր։ Ազգության հետ ինքնա-նույնականացա-մը գրանցվում էր փաստաթղթերում և հայտնի էր պետությանն ու ոչ հրեական միջավայրին։ Մարդը «հրեա լինելու» անհրաժեշտություն չուներ, նա պարզապես այդպիսին էր իր ծննդյան փաստով։

Այս իրավիճակը խիստ տարբերվում է ամերիկյան մոդելից, թեև հիշեցնում է իսրայելականը [3, с. 247]։ Երբ ամերիկացի հրեաները խոսում են իրենց ընդհանրության գոյության շարունակման մասին և իրենք իրենց հարց են տալիս, թե ինչը կստիպի իրենց հետնորդներին «հրեա լինել» հանդուրժող և

31

Ա.Էպշտեյե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

ժողովրդավարական ամերիկյան հասարակությունում, երանք, իհարկե, նկատի ունեն ոչ թե պարզապես ինչ-որ ընդհանրության գոյությունը, որը կկոչվի «հրեական», այլ ենթադրում են հրեաների ակտիվ մասնակցությունը գաղափարական և կրոնական կողմնորոշում ունեցող գործուն միավորմանը: Նրանք ուզում են հասկանալ, թե ինչը կստիպի իրենց երեխաներին և թոռներին լինել սինագոգի մի մաս, նպաստել նրա գոյությանը, ձեռնպահ մնալ այլահավատների հետ ամուսնությունից, իրենց երեխաներին դաստիարակել կյանքի փուլը հրեական ծեսերին համապատասխան անցնելու համար և այլն: Հրեականության գոյության շարունակման խուճապի մեջ իսկ նկատելի է ինքնության ակտիվ բնույթի ակնարկը: Խոսքը պարզապես ցանկացած հրեական ինքնության պահպանման մասին չէ, այլ սոցիալական վարքագծի բարդ համակարգի, ինչը կենսականորեն կարևոր է համայնքային կառուցվածքի պահպանման համար: Ամերիկացի հրեան մշտապես պետք է ապացուցի իր հրեությունը ակտիվ գործողություններով, հակառակ պարագայում նա դուրս կմղվի դրանից: Միանգամայն այլ է ինքնության պասիվ խորհրդային մոդելը, որում ժառանգված ազգությունը բավարար էր և է ընդհանրությունը պահպանելու համար:

Մեկ այլ կարևոր առանձնահատկություն է հրեական կյանքի «ներգրու-մը» ոչ հրեական հանրության կյանքում: Ըստ էության, սփյուռքում հրեական համայնքն ընդհանրապես միշտ տվյալ պետության հասարակության ինտեգրալ մասն է կազմում: Այդ հասարակության մեջ այն կարող է տարբեր դիրքեր գրավել առանձին կորպորատիվ հատվածից, ինչպես միջնադարում էր, մինչև բնակչության լրիվ տարրալուծված ու ցրված խումբը զուրկ որևէ կորպորատիվ հատկանիշից, ինչպես Խորհրդային Միությունում էր: Բայց և մեկ, և մյուս դեպքում այն իր հարևանների սոցիալական կազմակերպության մասն է հանդիսանում: Հին Հրեաստանից հետո հրեական հանրության ոչ ինկլյուզիվ բնույթի միակ դեպքը արդի Իսրայելն է [3, с. 248]: Միայն այստեղ ենք հանդիպում իրոք «ազգային» տիպի հրեական ինքնության: Այն սոցիալապես էքսկլյուզիվ է, քանի որ իսրայելական հասարակությունը մեկ ուրիշի մաս չի կազմում: Ընդհակառակը, այլ փոքրամասնություններն են նրա մաս կազմում, ընդ որում Իսրայելը փորձում է (միշտ չէ, որ հաջողությամբ) նրանց հետ կազմակերպել համակեցություն միասնական սոցիալական օրգանիզմի շրջանակներում: Ազգային փոքրամասնությունների առկայությունն ինքնին ենթադրում է էթնիկության հասկացության գոյությունն ու կարևորությունը արդի իսրայելական հրեական ինքության մեջ: Խորհրդայինի նման իսրայելական ինքնությունը էքսկլյուզիվ է, քանի որ իսրայելցին, գոնե տեսականորեն, չի կարող պատկանել այլ ազգության:

Իսրայելական հասարակությունը, ի տարբերություն ամերիկյանի կամ արևմտաեվրոպականի, չի հենվում «քաղաքացիական ազգի» կամ «բազմամշակութայնության» հասկացությունների վրա և չի ճանաչում էթնիկ պատկա-

32

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

ԱԷպշտեյե

նելության բազմաքանակությունը: Զարմանալի չէ, որ հենց Իսրայելում ընդհուպ մինչև վերջին ժամանակներս ազգության պետական գրանցում էր կիրառվում, իսկ կրոնական պատկանելությունը շարունակում է գրանցվել նաև այժմ։ Այդ համակարգում կրոնը փոքրամասնության հնարավոր հատկանիշներից մեկն է կազմում, և հենց դրա համար էլ Իսրայելում կրոնական պատկանելությունը նույնպես էքսկլյուզիվ է, ինչպես և արևմտյան հրեական սփյուռքին բնորոշ ինքնության մոդելները։ Այսպես, «մահմեդականը» չի կարող այլ կրոն դավանել, օրինակ, եբրայական կրոն։ Այլ կրոն ընդունած հրեան պետք է այլ խումբ անցնի։ Բայց քանի որ այդ բոլոր խմբերը խիստ ֆիքսված են, անդամությունը դրանցում պասիվ է։ Մահմեդականը կամ հրեան պարտավորված չեն պահպանելու իրենց խմբի ամբողջականությունն ինչ-որ ակտիվ գործողությունների միջոցով։ Նա կարող է որևէ կերպ չդրսևորել իր կրոնական ինքնությունը և, այնուամենայնիվ, մնալ մահմեդական կամ հրեա։ Այս պասիվ ինքնության արդյունքներից մեկը լավ հայտնի այն մտահոգությունն է, թե Իսրայելը զրկվում է իր հրեական էությունից, թե հրեա երեխաներն Իսրայելում հաճախ գլուխ չեն հանում հրեականության հիմունքներից, հրեական մշակույթից և այլն [3, с. 249]։ Այս առնչությամբ հետազոտողները փաստում են «երկրի բնակչության մեծ մասի արմատական ապահրեականացումը» [16, с. 435]։

Իսրայելում գոյություն ունի զարգացած, բավական ամուր արմատավորված և հարուստ ավանդույթների վրա հիմնված սեկուլյար մշակույթ։ Պետության ստեղծմանը նախորդած ժամանակաշրջանում այդ մշակույթը կազմեց «եբրայական ինքնագիտակցության» հիմքը, որին, անկախության հռչակման հետ կապված, փոխարինելու եկավ նորահայտ, որպես կոլեկտիվի ինքնըն-կալման հիմք ձևավորված, ազգային կողմնորոշում ունեցող «իսրայելական ինքնությունը»։ Իսրայելի քաղաքացիների մեծ մասի կենսակերպն ու ինքնըն-կալումը, ըստ էության, սեկուլյար են, թեև ոչ աթեիստական [17, с. 106]։ 1990-ական թթ. սկզբներին Իսրայելում սկսեցին նշմարվել մշակութային պատերազմներ «աշխարհիկ» ճամբարի և իսրայելական հասարակության որոշ այլ խմբերի միջև։ Այդ ժամանակվանից ի վեր հակամարտություններն ավելի են թեժանում, որոնց առարկա է հանդիսանում ոչ միայն հասարակությանն այս կամ այն կրոնական նորմը պարտադրելու համար պետության հզորությունն օգտագործելու հարցը, այլ նաև «խաղի կանոնների» էությունն ինքը այդ պետության մեջ։ Իսրայելական սեկուլյարիզմի հիմնախնդիրն այն է, որ հրեա բնակչության մեծ մասն այդ երկրում, ներառյալ նրանք, ովքեր իրենց աշխարհիկ քաղաքացի են համարում, մինչ օրս իրենց ազգային հավաքական ինքնությունն ընկալում են կոդերի, արժեքների, խորհրդանիշների և հավաքական հիշողության պրիզմայի միջով, որոնք հիմնականում փոխառվել են հուդայա-կանությունից, թեկուզ և ունենալով նոր, ազգային կողմնորոշում ունեցող աշխարհիկ կամ էթնիկ ուղղվածության մեկնություն։

33

Ա.Էպշտեյե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Իսրայելն առաջ է եկել և զարգացել որպես «ազգային պետություն», այսինքն պետություն, որն ստանձնել է որոշակի ազգային կամ էթնիկ խմբի հրեա ժողովրդի շահերի, բարեկեցության, հեռանկարների պաշտպանության պարտավորություններ։ Մինչդեռ սփյուռքի հրեաների մեծ մասն ապրում է «քաղաքացիական պետություններում», երկրներում, որոնք պարտավորվել են պաշտպանել իրենց բնակիչների շահերն ու բարեկեցությունը անկախ այս կամ այն էթնիկ, ազգային կամ կրոնական խմբին նրանց պատկանելությունից։ Սփյուռքի, առաջին հերթին Միացյալ Նահանգների հրեաները ստեղծել են սեփական էթնոս, որի բաղադրիչներն են դարձել «քաղաքացիական պետության» արժեքները հավասարություն, կրոնի անջատում պետությունից, բազմակարծություն ներառյալ նաև բազմակարծություն հրեական անձնային իեքեաեույեակաեացումը որոշելու փորձերում։ Բայց իսրայելյան հասարակության մեջ ևս ավելի են ուժեղանում «ազգային պետության» սկզբունքների վերանայման միտումները «քաղաքացիական պետության» մոդելին համապատասխան, հատկապես պաղեստինա-իսրայելական հակամարտության լարվածության թուլացման շրջաններում։ Այս ամենը սփյուռքյան հրեությանը կանգնեցնում է բարդ երկընտրանքի առջև։ Մի կողմից նրա ներկայացուցիչների համար կենսականորեն կարևոր է Իսրայելում տեսնել հրեական աուտեն-տիկության մարմնացումը, այլապես Իսրայելը կդադարի սփյուռքի համար ներշնչանքի աղբյուր, հրեական կյանքը սնող կենսատու ուժերի կենտրոն լինել։ Այսինքն սփյուռքի հրեությունն ուզում է, որ Իսրայելը գոյություն ունենա որպես «ազգային պետություն»։ Մյուս կողմից սփյուռքի հրեությունն ընդունել է հենց «քաղաքացիական պետության» բարոյական նորմերը և միայն այդ տեսակի պետության հետ է կապում սփյուռքում հրեից ապագայի հույսերը։ Պարադոքսն այն է, որ, ըստ էության, պետության հրեական բնույթի վերաբերյալ հարցին մոտեցումների մերձավորությունը, նմանությունը, ինչպես սփյուռքի հրեաների, այնպես էլ իսրայելցիների կողմից, հանգեցնում է նրան, որ Իսրայելի քաղաքացի չհանդիսացող հրեաների համար ավելի ու ավելի դժվար կլինի նրանում այն «կիզակետը», կենտրոնացումը, ակունքը տեսնելը, որից իր կենսական ուժերն է ստանալու հրեից գոյությունը սփյուռքում [13, с. 74-75]։

Այսպիսով, արդի իրականությունն ինքն է խնդիրն առաջադրել և մար-

ռ ռ

տահրավեր նետել. ի նչ ճանապարհով և որ ուղղությամբ են զարգանալու հրեական իեքեաեույեակաեացմաե պլյուրալիստական ձևերը այն հիմքերի արժեզրկման դարաշրջանում, որոնց վրա հենվում է Իսրայելը որպես «ազգա-

ռ

յին պետություն», ինչպե ս պահպանել հրեա ժողովրդի մշակութային, կրոնական և բարոյական արժեքներն այս պայմաններում։

Իսրայելի առջև կանգնած խնդիրները (առաջին հերթին կրթության համակարգի հետ կապված) կարելի է ձևակերպել այսպես. հրեական անձնային իեքեաեույեակաեացմաե գիտակցմանն ուղղված դաստիարակություն։ Նման

34

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

ԱԷպշտեյե

դաստիարակությունը պետք է կառուցվի հրեական հարուստ ավանդույթների հիմքի վրա և չհենվի երկրում տեղի ունեցող սպոնտան գործընթացներին։ Անհրաժեշտ է որոշակի ճշգրտման ենթարկել սիոնիզմի կարևոր դիրքորոշումներից մեկը սփյուռքի ժխտումը, գնահատելով ողջ աշխարհի հրեության կողմից այդ դիրքորոշման ընկալման բացասական պահերը։ Քանզի, թեև Իսրայելը համարվում է այն երկիրը, աշխարհագրական այն տարածքը, որի հանդեպ ամենաուղղակի և լիակատար իմաստով կիրառելի է հրեական կյանք հասկացությունը, հարկ է ըմբռնումով վերաբերվել և աջակցել հրեական կյանքին երկրագնդի ցանկացած այլ կետում։ Սփյուռքի «օրակարգում» Իսրայելի հետ փոխհարաբերությունների ձևերի և նրբերանգների բազմազանությունն է։

IV

Վերջին 200 տարիների ընթացքում հրեա ժողովուրդը չորս պատմական գործընթաց է անցել, որոնք դարձել են նրա մշակութային-գաղափարախոսա-կան հաջորդականության խզման պատճառ։ Դրանք են. Լուսավորությունը և դրան հաջորդած քաղաքական ու սոցիալական փոփոխությունները, սիոնիզմի ծագումը, որը հանգեցրեց արդի բարգավաճ պետության Իսրայելի ստեղծմանը, Հոլոքոստը և միանգամայն նոր տեսակի սփյուռքի զարթոնքը [18, с. 2930]։ Մինչև Լուսավորությունը կրոնը հրեական մշակույթի կենտրոնն էր և հրեա ժողովրդի գոյության հոգևոր հենքը։ Այն համախմբում էր ժողովրդին թույլ չտալով հեռանալ իր համայնքից, և խոր իմաստ էր հաղորդում օտար ափերում ապրող հրեաների տառապանքներին նրանց հավատ ներշնչելով, թեկուզ և հեռավոր ապագայում, Մեսիայի գալստյան հանդեպ։ Լուսավորությունը և դրան համընթաց տեղի ունեցող քաղաքական, տնտեսական և սոցիալական փոփոխությունները սասանեցին այդ հավատը ի վերջո հանգեցնելով եվրոպական երկրների հրեական համայնքների սերունդների միջև գոյություն ունեցող մշակութային և գաղափարական կապերի խզմանը։

Լուսավորության ժամանակներից ի վեր այլևս համոզիչ չէր այն հարցի պատասխանը, թե ինչը պետք է ոչ կրոնական հրեաները (ովքեր այժմ համաշխարհային հրեության մեծամասնությունն են կազմում) համարեն ազգային արժեքներ։ Այս անորոշության ֆոնին քաղաքական սիոնիզմը ձևակերպեց կրոնական արժեքների իր այլընտրանքը առաջ քաշելով այն գաղափարը, որ «հրեաները պետք է նման լինեն այլ ազգերին», ինչի համար նրանց առաջարկվում է դառնալ վիթխարի մի նախագծի համամասնակիցներ, ըստ որի հրեաները պետք է վերադառնային նախահայրերի երկիրը և այնտեղ վերականգնեին հրեից պետականությունը։ Սիոնիզմի զարգացումն աչքի ընկավ հերոսական նվաճումներով, որոնց գագաթնակետը դարձավ ոչ միայն հրեական պետության հիմնումը, այլ նաև նրա հաղթանակը գոյապայքարում (չնայած

35

Ա.Էպշտեյե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

այն ոչնչացնելու արաբական երկրեերի բոլոր փորձերին) և երկրում գիտատեխնիկական, տնտեսական ու սոցիալ-քաղաքական առումներով զարգացած հասարակության ստեղծումը։ Տարօրինակորեն, սակայն, պատմական այս նշանավոր փաստը խորացրեց պատմական հաջորդայնության խզումը, քանի որ այժմ, երբ Էրեց-Իսրայելում են ապրում հրեա ժողովրդի զգալի մասը և հրեա երիտասարդության մեծամասնությունը, հրեականության դերի հարցն էլ ավելի սուր է դրված։ Հրեականությունը պետք է նաև հարմարվի նոր պատմական իրավիճակին, քանի որ արդի հրեական պետության գոյությունը նրա առջև նոր հարցեր է դնում, օրինակ թե ինչպես կրոնական օրենքի (Գալա-խայի) դրույթները պետք է զուգակցվեն ժողովրդավարական արժեքների հետ։

Այս իմաստով գլխավոր խնդիրն այն է, որ Իսրայելի գոյությունը հասարակության ոչ կրոնական հատվածին և նրա կրոնական բնակչության որոշ մասին նոր հնարավորություն է տալիս ապրել «նորմալ» ժողովրդավարական պետությունում, որտեղ հրեական մշակույթը կրում է այլ մշակույթների խաչաձևվող ազդեցությունները։ Քաղաքական անկախություն ձեռք բերելով և, որքան էլ տարօրինակ է, անկախության ձեռքբերման արդյունքում հրեա ժողովուրդը ներկայումս վտանգի առջև է հայտնվել, որի էությունը նրա ազ-գային-պատմական արժեքների փոխարինումն է այնպիսի արժեքներով, որոնք վերաբերում են այլ մշակույթների ու գաղափարախոսությունների։

Ակնհայտ է, որ սերունդների հաջորդայնության խզման կարևոր պատճառներից մեկը դարձավ Հոլոքոստը, որը խոր ազդեցություն ունեցավ համաշխարհային հրեության ճակատագրի վրա ինչպես ժողովրդագրական, այնպես էլ գոյաբանական առումներով։ Եվրոպական հրեաներին պատահած աղետը խափանեց հրեա ժողովրդի վիթխարի ստեղծագործական ներուժը. մարդկային կյանքերի հետ մեկտեղ անդարձ կորան գաղափարներ, հայտնագործություններ, գիտական և գեղարվեստական արժեքներ, որոնք կարող էին նպաստել ազգի հզորացմանն ու հետագա համախմբմանը։

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Եթե կար ժամանակ, երբ Եվրոպան տուն էր հանդիսանում աշխարհի ամենամեծաթիվ հրեական բնակչության համար, ապա այժմ ողջ Եվրոպայում հրեաներն ավելի քիչ են, քան ԱՄՆ-ում կամ Իսրայելում։ Նացիստներից և նրանց դաշնակիցներից կրած կորուստները խոր տրավմաներ հասցրին վերապրած հրեաներին, որոնք հաճախ չափից ավելի փոքրաթիվ էին անգամ ամենատարրական համայնքային ծառայություններ ապահովելու համար։ Իհարկե, արդի Եվրոպայում կան հրեական համայնքներ, որոնք զգալի չափով զերծ են մնացել Հոլոքոստին անմիջական առնչությունից. գուցե նրա համար, որ բոլորը փրկվել են (ինչպես, օրինակ, Դանիայում), գուցե այն պատճառով, որ պետական ապաստան են ստացել (ինչպես Շվեյցարիայում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում) կամ այն ժամանակ ընդհանրապես Եվրոպայում չեն ապրել (հյուսիսաֆրիկյան հրեաները Ֆրանսիայում, լիբիական

36

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

ԱԷպշտեյե

և լիբաեաեյաե հրեաներն Իտալիայում)։ Այնուամենայնիվ, եվրոպական հրեաների մեծ մասի համար Հոլոքոստը հրեական ինքնագիտակցության մեջ նոր կարևոր բաղադրիչ ավելացրեց, քանի որ դա, այս կամ այն չափով, հրեական փորձ էր, ընդհանուր բոլորի համար։

Մշակութային-գաղափարախոսական հաջորդայնության խզման չորրորդ գործոնը դարձավ նոր տեսակի սփյուռքի առաջացումն ու զարգացումը, որը հատուկ է հիմնականում ԱՄՆ-ի համար, որտեղ, ինչպես վերը նշվեց, ապրում է աշխարհում ամենամեծ հրեական համայնքը։ Հրեության ամերիկյան և իսրայելական ընկալումներն ապշեցուցիչ ձևով տարբերվում են իրարից։ Այս երկու մշակույթներից յուրաքանչյուրը յուրովի էր մեկնաբանում երկուսի համար էլ ընդհանուր, բայց արդի դարաշրջանին նախորդող հրեական ավանդույթը։ Այդ մեկնաբանությունների տարբերությունն այնքան մեծ է, որ հիմք է տալիս խոսելու հուդայականության երկու տարբեր մոդելների առաջացման մասին։ «Նպաստավոր արտաքսումը» ԱՄՆ բոլոր հրեաների առջև լայն հնարավորություններ է բացում. նրանք կարող են ձուլվել, ամուսնանալ այլ ժողովուրդների ներկայացուցիչների հետ դրանով հանդերձ հուդայակա-նությանը վերաբերվելով որպես կրոնի և համայնքային գործունեության համակցում, կրոնական այլ խմբերի նմանողությամբ։ Հետաքրքիր է, որ ամերիկյան հրեաները հիմնականում արևելաեվրոպական և կենտրոնաեվրոպա-կան ներգաղթյալների ժառանգներն են, որոնք այնտեղ են տարել ինքնության բոլորովին այլ ձև, քան այսօր կա այնտեղ։

Վերջին տարիների շատ հետազոտություններում առանձնանում էր հրեական «վերածննդի» հասկացությունը [4]։ Մասնավորապես, բարձրացել էր հրեական ծեսերի պահպանման մակարդակը, հատկապես երիտասարդների շրջանում։ Եվ դա վերաբերում է հրեա բնակչության ինչպես հետկոմունիստա-կան, այնպես էլ արևմտյան խմբերին։ Սակայն այդ վերածնունդը չպետք է դի-տարկել որպես կրոնական ռենեսանս, վերադարձ «հին բարի ժամանակներին»։ Տպավորություն է ստեղծվում, որ տեղի է ունենում ընդհանուր սահմանման վերափոխում, թե ինչ է ընդհանրապես նշանակում լինել հրեա։ Մարդիկ իրենց հրեա զգալն արտահայտելու նոր եղանակներ են գտնում հարմարեցնելով ավանդական ծեսերը, սովորույթներն ու պահվածքը իրենց նոր սոցիալական իրականությանը։ Օրինակ, սինագոգը, կրոնական ծեսեր անցկացնելու (ինչի համար նախատեսված է) փոխարեն, ստանձնում է տեղի հրեական հանրային ակումբի դեր։ Զատկվա սեդեր ճաշակելն արդեն ավելի շատ դիտարկվում է որպես համայնքին պատկանելու արտահայտություն, այլ ոչ թե որոշակի կրոնական (պարտադիր) ծես։ Օրինակները բնույթով զուտ հրեական են, բայց այն, ինչը մղում է մարդկանց այդպես վարվել, տարբերվում է սկզբնականից. մարդիկ վերափոխել են կրոնական այդ ծեսերի նշանակությունը, որպեսզի դրանք համապատասխանեցվեն իրենց նոր ազգային կենսակերպին։

37

Ա.Էպշտեյե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Արևմուտքի կրոնական ինքնությունն ամբողջովին հիմնվում է յուրաքանչյուր անհատի անձնական հավատի համակարգի վրա, որը պարտադիր չէ, որ կապված լինի նրա մշակույթի, էթնիկ պատկանելության և ազգության հետ։ Սակայն հրեականության կազմակերպումը և ինքնորոշումը գտնվում են «ազգային կրոնական քաղաքակրթության» ոլորտում, որտեղ հավատալիքներն ու ծեսերը, վարքագծի բարոյական և քաղաքացիական կանոնները համատեղ են ձևակերպվում և հարգվում հավասար չափով [19, с. 128]։ Իսրայելի ժողովուրդը չի կարող սահմանափակվել միայն հավատի կամ հավատալիքների համակարգով, բայց Իսրայելի ժողովուրդը, միևնույն ժամանակ, միասնական էթնոմշակութային խումբ չէ, որովհետև, չնայած շատ բան մշակույթում և հավատալիքներում ընդունվում և դավանվում է աշխարհի ողջ հրեության կողմից և ընդհանուր է նրանց բոլորի համար, այնուամենայնիվ, գոյություն ունի հրեական ենթամշակույթների մի ամբողջ բազմություն, որոնք միմյանցից տարբերվում են լեզվով, տարազով և սննդով, ինչպես նաև միմյանցից այնքան տարբեր բնակության վայրերով։ Ավելին, Իսրայելի ժողովուրդը միասնական ռասա էլ չէ, քանի որ հրեաները և սևամորթ են, և սպիտակ։ Ո չ կրոնը, ո չ մշակույթը, ո չ էթնիկ ծագումը կամ ռասան, ինքնին, իսկ ավելի շուտ այս բոլոր գործոնների համադրությունը չէ, որ թույլ է տալիս լավագույնս բնորոշել Իսրայելի ժողովրդին որպես ուրույն քաղաքակրթություն, որը ծագել, ապրում և զարգանում է ավելի քան երեք հազարամյակի ընթացքում։

Սփյուռքը անեծք չէ հրեա ժողովրդի համար, այլ կարևոր ազգային և միջազգային կապիտալ [20, с. 451-461]: Այն հնարավորություն է տալիս իրականացնել անհասանելի թվացող նպատակները մեկ երկրում ողջ ժողովրդի կենտրոնացման պայմանով։ Աշխարհասփյուռ, բազմամշակութային և բազմալեզու լինելով հրեա ժողովուրդը պահպանում է իր ուրույն բնույթը։ Իսրայել պետությունը, համաշխարհային հրեության քաղաքական կենտրոնը լինելով, առայժմ նրա հոգևոր փարոսը չի հանդիսանում։ Ուզում ենք հավատալ, որ ժամանակի ընթացքում «իրենց» ազգային պետության նշանակալիությունը սփյուռքի հրեա բնակչության շրջանում կաճի, սակայն այս պարագայում անգամ սփյուռքի պահպանումը և զարգացումը (այլ ոչ թե նրանց բոլորի վերաբնակեցումը Երուսաղեմում և Թել Ավիվում) հրեական պետության առաջնահերթ շահն է։

Մարտ, 2009թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Дятлов В, «Диаспора: попытка определиться в понятиях» // «Диаспоры» (Москва), №1,1999.

38

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Ա.Էպշտեյե

2. Зайцева О, «Еврейская политика в диаспоре и диаспоральная политика Государства Израиль» // «Востоковедный сборник» (Москва), №5, 2003.

3. Членов М, «Типы еврейской идентичности в современном мире», в книге: «Еврейская этничность и национализм в прошлом и настоящем» под ред. М.А. Членова и

A. Федорчука (Москва: издательство «Меморис», 2007).

4. Грэхем Д, «Самосознание европейских евреев на заре XXI века», в книге: «Евроазиатский еврейский ежегодник, 2004-2005» под ред. В.А. Лихачева (Киев: «Дух и литера», 2005).

5. Ibry D, «Exodus to Humanism. Jewish Identity without Religion» (New York: Prometheus Books, 1999).

6. Woocher J.S. , «Sacred Survival. Religion of American Jews» (Indianopolis: Indiana University Press, 1986).

7. Браун М, «Израиль и диаспора. Введение», в книге «Созидание еврейского будущего» под ред. Б. Лайтмана и М. Брауна (Москва: издательство «Мосты культуры», 2001).

8. Саноян Дм., «Израиль в самосознании еврейских общин диаспоры», в книге «Израиль, Россия и мир: история и современность» под ред. А.Д. Эпштейна и

B. А. Кузьмина (Екатеринбург: Издательство Уральского государственного

университета им. А.М. Горького - Открытый университет Израиля, 2008).

9. Элиэзер Бен-Рафаэль и Лиор Бен-Хаим, «По-прежнему один народ? Современные модели еврейской идентичности», в книге: «Еврейская этничность и национализм в прошлом и настоящем» под ред. М.А. Членова и А. Федорчука (Москва: издательство «Меморис», 2007).

10. «Евреи и русская революция» (Москва/Иерусалим: «Мосты культуры», 1996).

11. «Еврей» // «Краткая еврейская энциклопедия», том 2 (Иерусалим: Общество по исследованию еврейских общин, 1982), кол. 408.

12. Хобсбаум Э, «Национализм», в книге «Век революции. Европа в 17891848гг.» (Ростов-на-Дону, 1999).

13. Коэн Л., «Сионизм, Израиль и мировое еврейство», в книге: «Общество и политика современного Израиля» под ред. А.Д. Эпштейна и А.В. Федорченко (Москва -Иерусалим: «Мосты культуры», 2002).

14. Liebman Ch.S, «The Ambivalent American Jew. Politics, Religion and Family in American Jewish Life» (Philadelphia: The Jewish Publication Society of America, 1973).

15. Wistrich R, «Terms of Survival» (London: Routledge, 1995).

16. Клейн К., «Интеграция и гражданство: израильская идентичность», в книге: «Евреи и ХХ век. Аналитический словарь», под ред. Эли Барнави и Саула Фридлендера (Москва: «Текст»/«Лехаим», 2004).

17. Киммерлинг Б., «Формирование и кризис израильского секуляризма» // «Ближний Восток и современность», №29 (2006).

18. Дрор И., «Сионизм и еврейская идентификация», в книге: «Идеология еврейской национальной жизни в современном мире» под ред. Д. Брейкстоуна, А.Д.Эпштейна и Л. Дымерской-Цигельман (Москва/Иерусалим: «Мосты культуры», 2003).

39

Ա.Էպշտեյե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

19. Файрстон Р, «Дети Авраама. Введение в иудаизм для мусульман» (Москва/Иеруса-лим: «Даат», 2008).

20. Саноян Дм., «Диаспоральная политика Государства Израиль: преемственность и перспективы» // «Материалы Двенадцатой ежегодной международной междисциплинарной конференции по иудаике» (Москва. Центр научных работников и преподавателей иудаики в вузах «Сэфер» — Институт славяноведения РАН, 2005), часть 2.

НАРОД КАК ТРАНСКОНТИНЕНТАЛЬНАЯ ЦИВИЛИЗАЦИЯ: ЕВРЕЙСТВО, ГОСУДАРСТВО ИЗРАИЛЬ И СОВРЕМЕННЫЕ ДИАСПОРЫ В ЭПОХУ СЕКУЛЯРИЗАЦИИ

Алек Д Эпштейн

Резюме

И для армян, и для евреев в эпоху сформированной государственности диаспоры остаются важнейшим фактором сохранения национальной общности. При этом географический разброс диаспор по странам и континентам превращает их в важнейший фактор в системе международных отношений как Республики Армения, так и Государства Израиль.

В Израиле существует развитая, прочно укоренившаяся и опирающаяся на богатые традиции секулярная культура. В период, предшествовавший созданию государства, эта культура легла в основу «ивритского самосознания», на смену которому, с провозглашением независимости, пришла новоизобретенная, сформированная как основа самовосприятия коллектива, национально ориентированная «израильская идентичность». Образ жизни и самовосприятие большинства граждан Израиля по сути своей являются секулярными, хотя и не атеистическими. В этой статье еврейский народ рассматривается не только и не столько как доминирующий этнос некоего национального государства (Израиля), но как транснациональная цивилизация. Предпринята попытка объяснить, почему Государство Израиль, будучи политическим центром мирового еврейства, пока не сумело стать его «духовным маяком».

40

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.