Научная статья на тему 'Հրեա ժողովրդի ազգակերտման պատմությունից. «Մասադացի» հերոսապատումը'

Հրեա ժողովրդի ազգակերտման պատմությունից. «Մասադացի» հերոսապատումը Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
269
51
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Կարեն Վերանյան

Հոդվածում 66-73թթ. Հռոմեական կայսրության դեմ «Հրեական մեծ ապստամ-բության» տարիներին Մասադա ամրոցի ինքնապաշտպանության օրինակովցույց է տրվում, թե ինչպես է հրեա ժողովրդի պատմության յուրաքանչյուրհերոսապատում վերածվում ազգային խորհրդանիշի, առանցքային կարևորու-թյուն ստանում հրեա ժողովրդի պատմական հիշողությունում ու զինվորակա-նության ռազմահայրենասիրական դաստիարակությունում։ Հոդվածում ներ-կայացվում է Մասադա ամրոցի ինքնապաշտպանության հերոսապատման՝ որ-պես ազգային ինքնության անքակտելի բաղկացուցչի, անգնահատելի դերն ունշանակությունը հրեական ազգային ազատագրական պայքարի ու պետակա-նության կայացման գործընթացում։ Հրեա ժողովրդի հաղթանակները, նաևպարտություններն ու ողբերգական էջերը, տվյալ դեպքում՝ Մասադայի հերո-սապատումը, լրջագույն ազդեցություն են ունեցել շարունակում են ունենալհրեա ժողովրդի ազգակերտման գործընթացում։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В статье на примере обороны замка Масады в годы Великого еврейского восстания (66-73гг.) против Римской империи показано, как каждое героическое повествование в истории еврейского народа становится национальным символом и неотделимым атрибутом еврейской идентичности. В статье также описывается огромная роль и значимость эпопеи Масады в еврейской национальноосвободительной борьбе ХХв. и в преобразовании еврейской государственности.

Текст научной работы на тему «Հրեա ժողովրդի ազգակերտման պատմությունից. «Մասադացի» հերոսապատումը»

ՀՐԵԱ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԳԱԿԵՐՏՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ. «ՄԱՍԱԴԱՑԻ» ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄԸ

Կարեն Վերանյան

Հոդվածում 66-73թթ. Հռոմեական կայսրության դեմ «Հրեական մեծ ապստամբության» տարիներին Մասադա ամրոցի ինքնապաշտպանության օրինակով ցույց է տրվում, թե ինչպես է հրեա ժողովրդի պատմության յուրաքանչյուր հերոսապատում վերածվում ազգային խորհրդանիշի, առանցքային կարևորություն ստանում հրեա ժողովրդի պատմական հիշողությունում ու զինվորականության ռազմահայրենասիրական դաստիարակությունում։ Հոդվածում ներկայացվում է Մասադա ամրոցի ինքնապաշտպանության հերոսապատման որպես ազգային ինքնության անքակտելի բաղկացուցչի, անգնահատելի դերն ու նշանակությունը հրեական ազգային ազատագրական պայքարի ու պետականության կայացման գործընթացում։ Հրեա ժողովրդի հաղթանակները, նաև պարտություններն ու ողբերգական էջերը, տվյալ դեպքում Մասադայի հերոսապատումը, լրջագույն ազդեցություն են ունեցել և շարունակում են ունենալ հրեա ժողովրդի ազգակերտման գործընթացում։

1. Հրեա զինվորականությունը՝

Իսրայել պետության անվտանգության երաշխիք

Իսրայել պետությունը և, առհասարակ, հրեությունը դասվում են աշխարհի այն հազվագյուտ երկրների ու հնագույն ժողովուրդների շարքին, որոնք պատմության ողջ ընթացքում իրենց գոյությունը մշտապես պաշտպանել են հարատև ռազմական սպառնալիքներից ու պատերազմներից։ Երկու հազարամյակների պատմության ընթացքում հրեա ժողովուրդը, կտրված լինելով հայրենիքից և չունենալով պետականություն, հրեա զինվորականությունը դիտել է որպես գոյության պահպանման ու անվտանգության ապահովման միակ երաշխիք1։ Պետականության բացակայության պայմաններում հրեա զինվորականությունը հոգացել է թե հրեա ժողովրդի անվտանգությունը և թե ստանձնել նրա քաղաքական ու գաղափարական առաջնորդությունը։ 1948թ. Իսրայել պետության հիմնադրումից հետո տեղի ունեցած արաբա-իսրայելյան պատերազմները, պաղեստինյան հիմնախնդրի չկարգավորվածությունը և մերձա-վորարևելյան տարածաշրջանի ռազմական անվտանգության անկայունու-

1 Հայրենիքից կտրված գոյատևման երկհազարամյա պատմության ընթացքում հրեա ժողովրդի գոյության պահպանման գործում անգնահատելի է եղել հուդայականության, Թալմուդի և լեզվի դերը, որոնք հանդիսացել են հրեա ժողովրդի ազգային բարոյահոգևոր ժառանգությունը։

104

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Կ. Վերաեյաե

թյուեը ևս մեկ անգամ շեշտում եե հրեա զինվորականության ի դեմս Իսրայելի պաշտպանության բանակի (Israel Defense Forces) առանցքային դերակատարումը Իսրայել պետության, նրա բնակիչների և համաշխարհային հրեության անվտանգության ապահովման գործում1: Երկրի ղեկավարությունն ամենօրյա հետևողական քաղաքականություն է վարում Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) զինվորական պատրաստվածության ու մարտունակության բարձրացման ուղղությամբ: Ընդ որում, ՑԱԽԱԼ-ի բարձր մարտունակության ապահովում ասելով ենթադրվում է ոչ միայն Զինված ուժերի ժամանակակից սպառազինությամբ ու ռազմատեխնիկայով հագեցվածությունը կամ զինվորականության ֆիզիկական պատրաստվածությունը, որոնք, անշուշտ, խիստ կարևոր նշանակություն ունեն յուրաքանչյուր պետության պաշտպանական անվտանգության ապահովման տեսանկյունից: Իսրայել պետության անվտանգության ապահովման համատեքստում առանձնահատուկ տեղ է հատկացվում հրեա զինվորականության բարոյահոգեբանական, ռազմահայրենասիրական դաստիարակության ու պատրաստվածության հիմնահարցերին (զինվորական վարքականոն):

Իսրայել պետության ղեկավարությունը մեծ կարևորություն է տալիս զինվորական բարոյահոգևոր, ռազմահայրենասիրական դաստիարակության սերմանմանը ինչպես Իսրայել պետության բնակչության մեջ, այնպես էլ համաշխարհային հրեության տարբեր հատվածներում: Ելնելով Իսրայել պետության, նրա բնակիչների անվտանգության ապահովման գործում Իսրայելի պաշտպանության բանակի բացառիկ դերակատարումից վերջինս զգալի ազդեցություն ունի երկրի սոցիալ-հասարակական կյանքում: Մասնավորաբար, ՑԱԽԱԼ-ում զինծառայությունը համարվում է անցաթուղթ կամ պլացդարմ Իսրայելի յուրաքանչյուր քաղաքացու և առհասարակ հրեայի Իսրայել պետությունում քաղաքացիական ինքնադրսևորման ու սոցիալ-հասարակա-կան կյանքում հետագա առաջխաղացման համար [1]:

Իսրայել պետությունում հրեա զինվորականության բարոյահոգևոր դաստիարակության հիմնահարցերը հայեցակարգային բնույթ ստացան միայն 1992թ., երբ Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ներկայացվեց «Իսրայելի պաշտպանության բանակի վարքականոնը» (The IDF Code of Conduct)1 2, որը բավական կարճ ժամանակահատվածում լայն միջազգային հնչեղություն

1 Իսրայել պետության կողմից յուրաքանչյուր հրեա զինվորականին ցուցաբերվող հոգատարության բարձրագույն մակարդակի մասին է վկայում այն, որ Իսրայել պետությունը հետևողական է գերեվարության մեջ գտնվող վերջին հրեա զինվորականին ամեն գնով Հայրենիք վերադարձնելու հարցում, անկախ նրանից ողջ է, թե ոչ: Դա են հաստատում նաև վերջին մի քանի տարիներին պաղեստինա-իսրայելյան պատերազմներն ու ռազմական բախումները:

2 Հայեցակարգային վարքականոնը եբրայերեն կոչվում էր Ruah Tzahal-The IDF Spirit.

105

Կ. Վերաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

ստացավ1: Իսրայելի պետության և պաշտպանության բանակի կողմից հրեա զինվորականի վարքականոնին տրված բարձրագույն կարևորության մասին է խոսում այն, որ վերջինս Իսրայելի պաշտպանության ուժերի դոկտրինի երկու հիմնական բաղադրիչներից մեկն է ներկայացված «Էթիկա» խորագրի ներքո (մյուս բաղկացուցիչ մասը կրում է «Հիմնական հայեցակարգ» խորագիրը) [2]։ Վարքականոնի եեթաբաժիեեերից մեկում, որը կրում է «Իսրայելի պաշտպանության ուժերի ոգին» (The Spirit of Israel Defense Forces) անվանումը, զգալիորեն կարևորվում է ՑԱԽԱԼ-ի ոչ միայն յուրաքանչյուր հրեա զինվորականի դաստիարակությունը, լինի շարքային, թե բարձրաստիճան սպա, այլև առաջնակարգ տեղ է հատկացվում Իսրայելի պաշտպանության ուժերի որպես համակարգի, բարոյա-արժեքաբանական նորմերին։

Հրեա զինվորականության բարոյահոգևոր դաստիարակության խնդիրները, Իսրայել պետության պաշտպանական անվտանգության համատեքստում կարևորվելուց զատ, կենտրոնական նշանակություն ունեն նաև հրեա ժողովրդի ազգապահպանության, ազգակերտման շրջանակներում։ Իսրայել պետության համար անգնահատելի է, մասնավորաբար, հրեա ժողովրդի ռազմական պատմության լուսավոր էջերի ու հերոսապատումների նկատմամբ ազգային կոլեկտիվ հիշողությանն ուղղված հետևողական քաղաքականության իրագործումը որպես հրեական պետականության շարունակականության նախապայման։ Կոլեկտիվ հիշողության կարևոր առանձնահատկություններից է տվյալ ժողովրդի պատմական այն երևույթների, իրադարձությունների կամ ազգային հատկանիշների վերհանումն ու իմաստավորումը, որոնք կարող են ծառայել որպես տվյալ պետության ներսում այս կամ այն խնդիրների շուրջ էթնոմոբիլիզացման խթանիչ ուժ [3]: Թերևս, սխալված չենք լինի հաստատել, որ պետականության բացակայության երկհազարամյա ժամանակաշրջանում հրեա ժողովրդի ռազմական հաղթանակներն ու հերոսապատումները, նաև ռազմական պարտությունները դարձան հրեա ժողովրդի կոլեկտիվ հիշողության էթնոմոբիլիզացնող կարևոր գործոն1 2։

1 Վերջին տասնամյակում Միացյալ Նահանգների պաշտպանական հրամանատարությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում (մասնավորապես, ահաբեկիչների դեմ մարտական գործողությունների վարումը քաղաքացիական բնակչության շրջանում) դիմել է զինվորականի վարքականոնի հրեական փորձի օգնությանը, կիրառել Իսրայելի պաշտպանության ուժերի գիտահետազոտական, ուսումնակրթական կենտրոններում (Israels Judge Advocate Generals Office; The IDF School of Military Law) մշակված վարքա-կանոնի համակարգչային, կոդավորված ծրագրի սկզբունքներն ու արժեքները։ Վարքականոնի համակարգչային ծրագրի մաս են կազմում մինչև 4 րոպե տևողությամբ տեսաֆիլմերը, որոնք ունեն բարոյահոգե-բանական, տեսական ու կիրառական ուսումնական նշանակություն։

2 Նշենք նաև, որ դրա հետ մեկտեղ հրեության կոլեկտիվ հիշողության անքակտելի մաս է հանդիսանում նաև Հոլոքոստը, որը ոչ միայն էթնոմոբիլիզացնող դերակատարում ունեցավ և ունի համաշխարհային հրեության շրջանում, այլև էական ազդեցություն թողեց Իսրայել պետության հիմնադրման, նրա ռազմական անվտանգության ապահովման հետագա գործընթացում։

106

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Կ. Վերաեյաե

Ռազմական հաղթանակների թեմատիկայի հասարակայնացումն ու սոցիալակաեացումե էլ ավելի հրատապ դարձան Իսրայել պետության հիմնադրումից հետո, որի արդյունքում կարծեք թե նորովի վերիմաստավորվեցին պատմական ձեռքբերումներն ու հաղթանակները, ինչպես նաև պարտությունները: Մյուս կողմից' հրեա ժողովրդի հերոսապատումների թեմատիկան կարևորվում էր նաև նորաստեղծ պետության անվտանգության համար մշտապես գործող ռազմական սպառնալիքների առկայության ու պետականության պահպանման համատեքստում։

2 Մասադայի հերոսապատումը, պատմական ակնարկ

Հրեա ժողովրդի գոյության ու ազգային ինքնության պահպանման, ինչպես նաև հրեական պետության հիմնադրման գործընթացում հրեա ժողովրդի պատմական հերոսապատումների շարքում ուրույն տեղ է զբաղեցնում Մասադայի ինքնապաշտպանությունը, որը, չնայած ողբերգական ավարտին, այդուհանդերձ, հրեության շրջանում ընկալվում է որպես փառահեղ հաղթանակ: Փորձենք պատմական ակնարկի տեսքով ներկայացնել Մասադայի ամրոցի ինքնապաշտպանությունը և անդրադառնալ հարցի կարևորությանը: Մասադայի ամրոցը (անվանումը գալիս է եբրայերեն «մեցուդա»' ամրոց բառից) գտնվում է Իսրայելի հարավային շրջանում Հուդայական անապատի արևելյան հատվածում գտնվող լեռան գագաթին [4]: Ամրոցը կառուցվել է Ք.ա. 37-31 թթ.: Մասադայի հերոսապատումը վերագրվում է առաջին դարի երկրորդ կեսերին, երբ Պաղեստինը գտնվում էր Հռոմեական կայսրության տիրապետության տակ: Խոսքը վերաբերում է 66-73թթ. Հռոմեական կայսրության դեմ Հրեաստանում ծագած ապստամբության, հռոմեացիների ու հրեաների միջև առաջին պատերազմի ժամանակաշրջանին, որը հրահրվեց հռոմեական պրոկուրատոր Գեստիոս Ֆլորոսի կատարած չարաշահումների հետևանքով: Ապստամբությունը, որը պատմության մեջ հայտնի է «Հրեական մեծ ապստամբություն» (The Great Revolt) անվանումով, ղեկավարում էին գյուղացիների ու արհեստավորների շահերն արտահայտող զելոտների (նախանձախնդիրներ) և սիկարիների (դաշույնավորներ) խմբավորումները: Սկզբնական շրջանում ապստամբներին հաջողվեց տիրել Երուսաղեմը, ապա պարտության մատնել Ասորիքի հռոմեական կառավարիչ Կեստիոս Գալլոսի զորքին: Սակայն կայսր Ներոնը նրանց դեմ ուղարկեց մեծ զորք Փլավիոս Վեսպասիա-նոսի գլխավորությամբ, որի արդյունքում 67թ. հռոմեացիները կարողացան գրավել Գալիլեան, գերեցին Յոտապատա բերդը պաշտպանող զորավար Հովսեփ բեն Մաթաֆիային (նույն ինքը պատմիչ Հովսեպոս Փլավիոս) [5]:

69թ. հրեա ապստամբների դեմ գործող հռոմեական բանակը գլխավորեց կայսր հռչակված Վեսպասիանոսի որդի Տիտոսը, որը պաշարեց Երուսաղեմը:

107

Կ. Վերաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Երուսաղեմ քաղաքի պաշարվածների մեջ երկպառակություն սկսվեց, որի հետևանքով հնգամսյա պաշարումից հետո' 70թ., հռոմեացիները գրավեցին Երուսաղեմը, ավերեցին քաղաքը և Սողոմոնի տաճարը։ Կարելի է ասել, որ Երուսաղեմ քաղաքի գրավմամբ Հռոմեական կայսրության իշխանության տակ անցավ ողջ Հրեաստանը. բացառություն էր կազմում միայն Մասադայի ամրոցը, որը մինչ հռոմեացիների կողմից Երուսաղեմի գրավումը կարողացել էին ազատագրել Հռոմեական կայսրության առավել արմատական հակառակորդներ համարվող սիկարիները1 [6]։ Վերջիններիս հետագայում միացան նաև 70թ. հռոմեացիների կողմից Երուսաղեմի գրավումից հետո քաղաքը լքած տեղացի հրեաներն իրենց ընտանիքներով, ինչի արդյունքում Մասադայում հաստատվեց 967 մարդ։ Ամրոցում տեղակայված հրեա ապստամբների դիմադրությունը շարունակվեց մինչև 73թ.։

72թ. աշնանը Հռոմեական կայսրությունը շուրջ 10.000 զորք (հիմնականում 10-րդ լեգեոնը) ուղարկեց Մասադայի ամրոցում հաստատված հրեա ապստամբների դիմադրությունը կոտրելու նպատակով։ Մի քանի ամիս շարունակ տևած պաշարումից հետո Մասադա ամրոցի պաշտպանությունն ի վերջո տեղի տվեց հռոմեական զորքերի հարձակումներին և հանձնվեց միայն 73թ. գարնանը։ Սակայն տեղի հրեա զորահրամանատարները Էլեազոր բեն Յաիրի գլխավորությամբ ու առաջարկով, գերադասելով մահը գերեվարումից, որոշում կայացրին չհանձնվել թշնամուն։ Արդյունքում' նրանցից յուրաքանչյուրը սպանեց իր ընտանիքի անդամներին, իսկ հետո նաև միմյանց։ Երբ հաջորդ առավոտյան հռոմեացիների բանակը ներխուժեց ամրոց, բոլորին գտավ սպանված, բացառությամբ երկու կանանց ու հինգ երեխաների, որոնք կարողացել էին թաքնվել ստորգետնյա ջրախողովակում։ Պատմագրության մեջ հրեա ապստամբների այդ քայլը հայտնի է որպես զանգվածային ինքնասպանություն (masssuicide) [7]։

Մասադայի ամրոցի ապստամբության մասին առաջին վկայությունը մեզ է հասել առաջին դարի հայտնի հրեա պատմիչ ու զորահրամանատար Հով-սեպոս Փլավիոսի (37-100թթ.) հունարեն գրված «Հուդայական պատերազմի մասին» սկզբնաղբյուրից1 2։ Այդ աշխատությունում գրված է, որ «Հրեաստանի

1 Սիկարիներ - սիկի անվանումից, որը նշանակում է սուր, դաշույն։ Սիկարիները հրեա զելոտների խմբերից մեկն են։ Զելոտականությունը առաջին դարի քաղաքական-կրոնական շարժում էր, որի առաքելությունն էր ազատագրական պայքարը Հռոմեական կայսրության դեմ։ Եբրայերեն զելոտ բառը ներկայանում է Քանայիմ անվանումով, նշանակում է «Աստծո կողմից ներկայացող մարդ»։

2 Հովսեպոս Փլավիոսը, որի իսկական անունն է Հովսեփ բեն Մաթաֆիա, հրեա հայտնի պատմագիր է, մասնակցել է 66թ. հրեական ասպտամբությանը, Գալիլեայում ղեկավարել է Յոտապատա բերդի պաշտպանությունը։ Հռոմեացիները գրավել են Յոտապատա բերդը և գերել նրան։ Կայսրը նրան ազատում է, տալիս հռոմեական քաղաքացու իրավունք և բնակեցնում կայսերական արքունիքում։ Պատմագիրը կայսրից ստացել է նաև դրամական թոշակ։ Հռոմում գրել է «Հրեական պատերազմի մասին» աշխատությունը, որն ընդգրկում է Սելևկյան Անտիոքոս IV-րդ Եպիփանեսի ժամանակից (Ք.ա. 175-164թթ.) մինչև հրեական պատերազմի ավարտը (73թ.) ընկած ժամանակահատվածը։ Նրա երկերում արժեքավոր տեղեկություններ կան նաև Տիգ-րան Բ-ի, Արտավազդ Բ-ի և Տրդատ Ա-ի ժամանակաշրջանների վերաբերյալ։ Ինչպես նշում են հետազո-տողներից շատերը, Հայաստանի և հայերի մասին նրա տեղեկություններն առավել արժանահավատ են և հաճախ հակասում են հունա-հռոմեական պատմագիրների հաղորդած միտումնավոր տեղեկություններին։ Նրա երկերը իբրև սկզբնաղբյուր օգտագործել է նաև Մովսես Խորենացին։

108

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Կ. Վերաեյաե

ողջ կառավարումը գտնվում էր Փլավիուս Սիլվայի իշխանության ներքո, բացառությամբ Մասադայի ամրոցի, որտեղ տեղակայված հրեա ապստամբները թեժ ազատագրական պայքար էին մղում հռոմեացիների դեմ։ Սիկարիները ըմբոստանում ու մարտնչում էին նաև նրանց դեմ, ովքեր ցանկանում էին հնազանդվել հռոմեացիներին, չէին ընդունում իրենց պայքարի ձևն ու չէին կիսում այդ արժեքները» [8]։ Հաշվի առնելով սկզբնաղբյուրի կարևորությունը թեմայի ուսումնասիրման հարցում նպատակահարմար ենք համարում մեջբերել մի հատված Հովսեպոս Փլավիոսի «Հուդայական պատերազմի մասին» աշխատությունից.

«Պրոկուրատորը մեծ զորք հավաքեց Մասադայի ամրոցը պաշա-րելու նպատակով։ Երկարատև ապստամբությունից հետո, երբ հռոմեական զորքերի կողմից այրվեց ամրոցի փայտե պաշտպանական պատը, նրանք մոտ էին հաղթանակին։ Այդ ժամանակ հրեա ապստամբների ղեկավար Էլեազորը հասկանալով, որ պարտվում են և չցանկանալով հռոմեացիներին հանձնել իր և իր զինակիցների ընտանիքները, հավաքեց իր յուրային առաջատարներին ու ելույթ ունեցավ. «Քա ջ զինվորներ, մենք վաղուց ենք որոշում ընդունել չենթարկվել ոչ հռոմեացիներին և ոչ էլ որևէ մեկին, բացի Աստծուց, քանզի նա է մարդկության միակ արդար և իսկական թագավորը։

Այժմ եկել է ժամանակը, որպեսզի մենք գործով իրագործենք մեր որոշումը։ Մենք չենք գնա ստրկության և դաժան տանջանքների, որոնք մեզ սպասում են, եթե հանձնվենք հռոմեացիներին։ Մենք առաջինն ենք, որ ապստամբել ենք նրանց դեմ և վերջինը, որ պայքարում ենք։ Ես դիտում եմ մեր պայքարը որպես Աստծո ողորմածություն, որ նա մեզ հնարավորություն տվեց մահանալ գեղեցիկ մահով և մահանալ որպես ազատ մարդիկ, ինչը վիճակված չէ հանկարծակի գերի ընկած մարդկանց։ Վաղը մենք կարող ենք լինել թշնամու ձեռքերում, սակայն մենք ազատ ենք մեր ընտրության մեջ ընտրելով փառավոր մահը մեզ համար թանկ մարդկանց հետ միասին։ Եթե Աստված բարեգութ չեղավ ժամանակին իր սիրեցյալ հուդայական ժողովրդի նկատմամբ և տարավ նրանց մահվան և հանձնեց սուրբ քաղաքը, ապա արդյոք կարող ենք մենք հուսալ, որ մենք միակն ենք ողջ հրեա ժողովրդից, որ կարող ենք փրկվել և փրկել մեր ազատությունը... Մենք կոչնչացնենք նաև մեր ողջ պաշարները։ Մենք հռոմեացիներին կթողնենք միայն սպառված պաշարների մնացորդները, որպեսզի տեսնեն, որ մեզ քաղցը չէ պարտության մատնել, այլ մենք նախընտրել ենք մահը ստրկությանը» [8]։

109

Կ. Վերաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Էլեազոր Բեն Յաիրի ելույթից հետո բոլոր մարտիկները սպանում եե իրենց հարազատներին կանանց ու երեխաներին, իսկ հետո միմյանց խողխողում սրերով: Վերջին կենդանի մնացած զինվորը վերջին անգամ նայեց բոլոր ննջեցյալներին կարծես ստուգելով, որ ոչ ոք կենդանի չի մնացել և ինքն իրեն նույնպես խողխողեց: Սակայն երկու կին և հինգ երեխա թաքնվել էին ստորգետնյա ջրախողովակում և այդպիսով մնացել աննկատ: Ընդհանուր սպանվածների թիվը հասել էր 960-ի: Հռոմեացիները առավոտյան մտնելով ամրոց, և տեսնելով այդ տեսարանը, չէին հավատացել թշնամու կատարած խիզախությանը» [9]:

Առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում Մասադայի ինքնապաշտպանների զանգվածային ինքնասպանության հարցը: Հրեական իրականությունում ինքնազոհաբերման երևույթին հանդիպում ենք վաղ անցյալում, որի ակունքները գալիս են հուդայականության կրոեադավաեաբաեակաե, արժե-քային հիմնադրույթներից կամ պատվիրաններից: Հուդայականությունում (Թորայում - Մովսեսի գրքերը) խոսվում է հանուն Աստծո նվիրաբերության գաղափարի մասին, որը եբրայերենում կոչվում է Կիդուշ Հաշեմ. Գաղափարը վերաբերում է յուրաքաչյուր հրեայի կողմից իր Աստծո անվան պատիվը պահելու ու չպատվազրկելու բարձրագույն արժեքին: Կիդուշ Հաշեմի բարձրագույն առաքելությունն այն է, որ հրեան պետք է զոհաբերի իր կյանքը չխախտելու Աստծո կրոնափոխության պատվիրանը (առաջնորդվում է «ավելի լավ է սպանվել, քան խախտել այն» սկզբունքով):

Հարկ է նշել նաև, որ Մասադայի ինքնապաշտպանության պատմական հիշողության վերականգնման սկզբնական շրջանում (նախորդ դարի սկզբնե-րին) զանգվածային ինքնազոհաբերման ակտը ոչ միանշանակ էր ընկալվում հրեա ժողովրդի կողմից պայմանավորված վերջինիս ողբերգական ելքով: Սակայն հետագայում (այդ թվում և սիոնիստական գաղափարախոսների ջանքերով) հրեա ժողովրդի պատմության ողբերգական էջից այն վերածվեց հերոսապատման և բավական կարճ ժամանակահատվածում դարձավ Պա-ղեստինում սկիզբ առած հրեական ազգային ազատագրական պայքարի խորհրդանիշ: Հրեական իրականությունում առհասարակ ինքնազոհաբերման և տվյալ պարագայում զանգվածային ինքնազոհաբերման հարցն ընդգրկում է ուսումնասիրման բավական լայն շրջանակ և ըստ էության առանձին հիմնարար հետազոտության նյութ է ներկայացնում:

110

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Կ. Վերաեյաե

3. Մասադայի խորհուրդը Իսրայել պետության հիմնադրման գործընթացում

Մասադայի հերոսապատման որպես հրեա ժողովրդի ազգային պատմական հիշողության խորհրդանիշի, ձևավորման ակունքները գալիս են դեռևս 19-րդ դարի վերջերից, երբ Եվրոպայում սկսեց կազմավորվել սիոնիստական շարժումը։ Շարժման առաքելությունն էր երկու հազարամյակ շարունակ հայրենիքից կտրված հրեա ժողովրդին Պաղեստին վերադարձնելն ու ազգային ազատագրական պայքարի միջոցով Հրեական պետություն ստեղծելը։ Ազատագրական պայքարի ոգեկոչման հարցում սիոնիստ գաղափարախոսները մեծ նշանակություն էին տալիս հրեա ժողովրդի պատմական հիշողության վերականգնմանը հատկապես հիմնվելով խորհրդանիշերի ձևավորման անհրաժեշտության վրա։ Այս տեսանկյունից, առանձնահատուկ կարևորություն ստացավ հնագույն դարաշրջաններում հրեա ժողովրդի ազգային ազատագրական պատերազմների թեմատիկան, որի փայլուն օրինակն էր Մասադան։

20-րդ դարասկզբին դեպի Պաղեստին առաջին հրեա հայրենադարձների ազգային ազատագրական պայքարի սկզբնական փուլում Մասադան բավական կարճ ժամանակահատվածում կարողացավ վերածվել ազգային ոգեկոչման կարևորագույն աղբյուրի, որը խորհրդանշում էր հնագույն ժամանակներից ի վեր հրեա ժողովրդի ազգային ազատագրական պայքարի շարունակականությունը [10]։ Նրանց արժեհամակարգում Մասադայի ինքնապաշտպանությունը մարմնավորում էր հայրենասիրության բարձր գիտակցության, ազատության նկատմամբ ունեցած սիրո, ազգային արժանապատվության, և ամենակարևորը մինչև վերջ կռվելու պատրաստակամությունը (fighting to the end):

Մասադայի հերոսապատման զարթոնքը կամ վերածնունդը լուրջ թափ ստացավ միայն նախորդ դարի 20-ական թվականներից, երբ Պաղեստինում համաշխարհային սիոնիստական շարժման առաջնորդների աջակցությամբ արդեն պաշտպանական գործողություններ էին ծավալվում ի շահ Հրեական ազգային օջախի ստեղծման1 * 111։ 1920-1930-ականներից Մասադայի ոդիսականը դարձավ Պաղեստինում բրիտանական կառավարության դեմ գործող հրեական ընդհատակյա պարտիզանական խմբավորումների թե գաղափարախոսությունների և թե բուն պաշտպանական գործողությունների ռազմավարության կարևոր խորհրդանիշերից մեկը։ Դրա մասին է վկայում այն, որ հրեա

1 Մասադայի պաշտպանության հրեա մարտիկների սխրագործությանը բազմիցս են անդրադարձել նաև մինչև նշված ժամանակաշրջանը հրեա ժողովրդի պատմության տարբեր դարաշրջանների ընթացքում։ Որ Մասադայի հերոսապատումը Ք.հ. II դարից սկսած եղել է հրեա ժողովրդի ազգային ինքնության ու կոլեկտիվ հիշողության անքակտելի մասը, դժվար է չհամաձայնել։ Որ հրեական պատմության տարբեր դարաշրջաններում Մասադան կամ այլ հերոսապատումները ժամանակ առ ժամանակ դարձել են հրեա

ժողովրդի գոյության ու ազգային ինքնության պահպանման պատմական-շարունակական գործոններ, նույնպես կասկած չի հարուցում։ Այլապես ինչպե ս բացատրել այն իրողությունը, որ 1920-1930թթ. անկախության համար մղված պայքարում Մասադայի հերոսապատումը կարճ ժամանակահատվածում ու առանց որևէ լուրջ խոչընդոտի լայն հնչեղություն ստացավ հրեության շրջանում և ընկալվեց որպես վերջինիս ազգային ինքնության բաղկացուցիչ մաս։

111

Կ. Վերաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

ընդհատակյա պարտիզանական խմբավորումները, որոնք այդ ժամանակաշրջանում գործում էին խիստ գաղտնի, կանոնավոր արշավներ էին կազմակերպում դեպի Մասադա լեռը ի նշան Մասադայի սխրագործությանը մարտիկների նվիրվածության ու հավատարմության։ Այդ հարցում ակտիվությամբ առավել աչքի էին ընկնում հատկապես հրեական այնպիսի զինյալ խմբավորումներ, ինչպիսիք են «Հագանան»1 ու «Պալմահը»1 2, որոնք հետագայում կազմեցին Իսրայելի պաշտպանության բանակի միջուկը [11, 12]։ Բացի վերջիններից, դեպի Մասադայի լեռ արշավներ էին իրականացնում նաև այլ հայտնի հրեական զինյալ խմբավորումներ, ինչպես, օրինակ, «Ուժեղ մարդկանց դաշինք»^, «Էցել»-ը և «Լեհի»-ն, սակայն դրանք համարվում էին առավել արմատական և խիստ ընդհատակյա ու գաղտնի կազմակերպություններ, ուստի այդ արշավները կանոնավոր բնույթ կրել չէին կարող։ Ստորև առավել հանգամանորեն կանդրադառնանք այդ ռազմականացված խմբավորումներից մի քանիսին, որոնց գործունեությունն այս կամ այն չափով զուգորդվել է Մասադայի խորհրդանիշի հետ։

«Ուժեղ մարդկանց դաշինք» ռազմական խմբավորումը.- Այս զինյալ խմբավորումը (եբրայերեն Brit Habirionim, անգլ. “The Strongmen Alliance’) բրիտանացիների դեմ ակտիվ ռազմական գործունեություն է ծավալել հիմնականում 1930-1933թթ. [13]։ Այն հիմնադրվել է Աբբա Աքիմեիրի, Ուրի Զվի Գրինբերգի և դոկտոր Ջոշուա Յավինի կողմից։ «Ուժեղ մարդկանց դաշինք» խմբավորման ստեղծման համար հիմք հանդիսացան 1929թ. ծագած արաբական ըմբոստությունները, ինչպես նաև Հևրոնի ու Սաֆեդի հրեաների նկատմամբ իրականացվող ջարդերը կանխելու «Հագանա»-ի փորձերի անհաջողությունները։ Զինյալ խմբավորման գաղափարախոսությունը մեծ ազդեցություն էր կրել իտալական ֆաշիզմից։

1 «Հագանա»^ (եբրայերեն պաշտպանություն) կառույց է, որը միավորում էր 1920թ. ենթամանդատային Պաղեստինում պաղեստինաբնակ հրեաների ստեղծած հրեական ռազմականացված ընդհատակյա մի քանի խմբերին։ «Հագանա»-ի ընդհատակյա ռազմականացված խմբավորումները հետագայում կազմեցին Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) հիմքը։ Նշենք, որ Էրեց-Իսրայելում (Պաղեստինի ողջ հրեական բնակավայրը) անվտանգության ապահովման համար անհրաժեշտ ռազմական ուժերի ստեղծման գաղափարը վերագրվում է 1912թ., երբ 1909թ. ստեղծված Հա-Շոմեր ռազմականացված կազմակերպության (Էրեց-Իսրայելի հրեական ինքնապաշտպանության առաջին խմբավորումը 1909-1920թթ.) ղեկավար Ի.Շոհաթը հուշագիր ուղարկեց Համաշխարհային սիոնիստական կազմակերպության գործադիր հանձնաժողովին, որտեղ առաջարկում էր Էրեց-Իսրայելում հիմնել հրեական բնակավայրի ինքնապաշտպանության համար ընդհատակյա կազմակերպություն, որի հիմքը պետք է լիներ Հա-Շոմերը։

2 «Պալմահ»-ը, որը եբրայերենից թարգմանաբար նշանակում է «հարվածային ջոկատներ», «Հագանա»-ի հատուկ նշանակության կամ դիվերսիոն-հետախուզական ստորաբաժանումն է։ «Պալմահ»-ի ստեղծումը վերագրվում է 1941թ. մայիսի կեսերին, երբ ինչպես արաբների, այնպես էլ գերմանացիների ու իտալացիների դեմ պայքարում շարժունակ, արագ արձագանքման ու կանոնավոր պաշտպանական զորքեր ունենալու նպատակով «Հագանա»-ի ղեկավարությունը որոշում ընդունեց հիմնել 9 ջոկատ, և կազմավորվեց «Պալ-մահ»-ը։ Դրա ստորաբաժանումները մասամբ համագործակցում էին բրիտանացիների հետ գերմանացիների դեմ պայքարում։ Սակայն 1943թ., երբ Էրեց-Իսրայել գերմանացիների ներխուժման վտանգը վերացավ, վերջ դրվեց նաև «Պալմահ»-ի ու բրիտանացիների համագործակցությանը։

112

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Կ. Վերաեյաե

Խմբավորման գործունեության համար որպես պատմական մոդել ծառայում էր հենց Մասադայի սիկարիների շարժումը։ Դաշինքն իր առաքելությունն էր համարում բրիտանացիների ու այլոց դեմ պայքարը, որոնք ներկայանում են որպես սիոնիզմի թշնամիներ։ Խմբավորման առաջնորդներն իրենց համարում էին «ազգային զեալ»-ի (զելոտ բառից) ժառանգության հետևորդներ։ Հատկանշական է, որ դաշինքի անդամներից շատերը նախկինում եղել են «Էցել»-ի, իսկ հետագայում նաև «Լեհի»-ի հրեական ընդհատակյա խմբավորումների մարտիկներ, որոնց գաղափարական հայացքներում դրվում էր սիկարիների հետ ինքնության կամ նույնացման խորհրդանիշը։ Ընդհատակյա խմբավորման անդամներն իրենց թշնամի էին համարում նաև այն հրեաներին, որոնք համագործակցում էին բրիտանական կառավարության հետ։ Այս մարգինալ մոտեցումը, ի դեպ, կրկին կապվում է Մասադայի ինքնապաշտպանների անվան հետ, որոնք նույնպես ունեին բավական արմատական հայացքներ և իրենց թշնամի էին համարում նաև այն հրեաներին, որոնք ժամանակին հպատակվել են Հռոմեական կայսրությանը կամ համագործակցել են վերջինիս հետ։ Դաշինքի գրքերից մեկը կոչվում էր «Մենք սիկարիներ ենք» և սկսվում էր Ուրի Զվի Գրինբերգի բանաստեղծությամբ, որտեղ նա փառաբանում էր սիկա-րիներին [14]:

«Իսրայեփ ազատության զինվորներ խմբավորումը.- Այս խմբավորումը (եբրայերեն “Lehi”- “Fighters for freedom of Israel” [15] այլ կերպ հայտնի է «Սթերն Գենգ» անվանումով (խմբավորման հիմնադիր Աբրահամ Սթերնի ան-վամբ)։ Սկզբնական շրջանում Աբրահամ Սթերնը Զեև Ժաբոտինսկու հիմնա-դրած սիոնիստական շարժման կողմնակիցներից էր ու մեկ այլ հրեական ռազմականացված խմբավորման 1931թ. հիմնադրված «Իրգուն» («Էցել») շարժման անդամը1։

1940թ. հունիսին, երբ «Իրգուն» ընդհատակյա զինյալ խմբավորման առաջնորդները որոշեցին դադարեցնել պարտիզանական պայքարը բրիտա-նացիների դեմ, Աբրահամ Սթերնը լքեց վերջինիս շարքերը և հիմնադրեց սեփական սիոնիստական զինյալ խմբավորումը, որը հայտնի դարձավ որպես «Իսրայելի ազգային ռազմական կազմակերպություն» (հայտնի է նաև «Լեհի» անվանումով)։ Աբրահամ Սթերնի գլխավորած կազմակերպության հիմնական

1 «Իսրայելի ազգային ռազմական խմբավորումը» (հիմնականում հայտնի է «Երգուն» կամ «Էցել» անունով) ռազմականացված սիոնիստական խմբավորում էր, որն իր հիմնական գործունեությունը ծավալում էր Պա-ղեստինում 1931-1948թթ.։ Այն հիմնադրվել էր «Հագանա»-ի հրեական ռազմականացված հայտնի կազմակերպության շրջանակներում և գաղտնիության ապահովման նպատակով կրում էր «Հագանա Բեթ» («պաշտպանություն Բ» կամ «Երկրորդ պաշտպանություն») անվանումը։ Կազմակերպության գաղափարախոսության հիմքում իշխում էր այն սկզբունքը, որի համաձայն' միայն հրեական ռազմական խմբավորումները կարող են պայքարել արաբների ու բրիտանացիների դեմ ի շահ Հրեական պետության ստեղծման։ 1948թ. Իսրայել պետության հիմնադրմամբ «Երգունի» մի մասն ընդգրկվեց Իսրայելի նոր կազմավորված Զինված ուժերի կազմում։

113

Կ. Վերաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

նպատակն էր Պաղեստիեից բրիտաեացիեերի դուրսբերումը, հրեաների ներգաղթի ապահովումն ու հրեական պետության հիմնումը [16]։ Հրեական պետության ստեղծման իրականացումը Սթերեը տեսնում էր միայն ռազմական պայքարի ճանապարհով: Սթերեը հավատացած էր, որ պատերազմում Պա-ղեստիեի հրեաները պետք է պայքարեն բրիտաեացիեերի դեմ, այլ ոչ թե դաշնակցեն վերջիններիս հետ ու պատերազմեե գերմանացիների դեմ: Նա եաև փորձեց գերմանացիների հետ կապեր հաստատել, որոնք հետագայում կարող էին աջակցել Պաղեստիեում Հրեական պետության ստեղծմանը:

Ինչպես նախորդ, այնպես էլ Սթերեի զիեյալ խմբավորման գաղափարախոսությունում մեծ տեղ էր հատկացվում Մասադայի հերոսապատմանը: Ա.Սթերեը և նրա զինակիցները Մասադայի հերոսապատման փորձառությունը որպես ռազմավարություն կիրառում էին ինչպես իրենց խմբավորման բուն ռազմական գործողություններում, այնպես էլ մարտական պայքարի գաղափարական հիմքում: Նրանք այն համոզմունքին էին, որ «Մասադայի հերո-սամարտիկեերի պայքարի շնորհիվ է հրեա ազգը շարունակում գոյատևել»:

Ա.Սթերեի գաղափարախոսության վրա զգալի ազդեցություն է ունեցել Մասադայի իեքեապաշտպաեությաե զորահրամանատար Էլիեզեր բեե Յաիրի հերոսական կերպարը: Հատկանշական է, որ «Լեհի» կազմակերպության հիմնադրման շրջանում Սթերեը փոխեց իր անունը և ներկայացավ որպես ԱՎԻ («Աբրահամ Բեե Յաիր»), ինչի արդյունքում բավական կարճ ժամանակահատվածում հասարակությանը հայտեի դարձավ որպես ուղղակի «Յաիր»:

«Լեհի» պարտիզանական խմբավորման շրջանակներում հրատարակվել եե սիկարիեերի ու զելոտեերի սխրագործություններին, ինչպես և բուն Մասա-դայիե վերաբերող մի շարք հոդվածներ: Հոդվածներից մեկում, որը կրում էր «Մասադայի փիլիսոփայությունը» խորագիրը, փաստերի հիման վրա համեմատականներ էին անցկացվում Մասադայի իեքեապաշտպաեությաե առաջնորդների ու «Լեհի» խմբավորման մարտական գործունեության միջև նպատակ ունենալով հաստատել վերջիններիս միջև հրեա ժողովրդի անկախության համար մղված պայքարի անքակտելիության ու շարունակականության գաղափարը: Հոդվածում ասվում էր. «Մասադաե այն կետն է, որտեղից փաստացի «Լեհի»-ե սկսում է իր գործունեությունը» [14]:

Եվս մեկ խորհրդանշական օրինակ, որն առնչվում է «Հագաեա»-ի առաջնորդների ու Աբրահամ Սթերեի համագործակցությանը: 1942թ., երբ Սթերեի դիրքերը բավական թուլացել էին, «Հագաեաե» վերջինիս առաջարկեց իր աջակցությունը, որը, սակայն, կտրականապես մերժվեց: Արդյունքում կարճ ժամանակ աեց երան ոչ մեծ դժվարությամբ կարողացավ հայտնաբերել բրիտանական հետախուզությունը, որից հետո և սպանվեց բրիտաեացի սպայի կողմից: Ինչպես հաստատում է հետազոտողեերի մեծ մասը, «Հագա-

114

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Կ. Վերաեյաե

եա»-ի աջակցության առաջարկի մերժումն ուներ մեկ նպատակ. Սթերեը, հասկանալով իրադրության ողջ բարդությունը, խորհրդանշաբար չընդունեց այդ օգնությունը և կարծեք թե Մասադայի ինքնապաշտպանների օրինակով գնաց ինքնազոհաբերման արտահայտելով իր նվիրվածությունն ու հավատարմությունը Մասադայի հերոսապատմանը:

«Գադնա» զինյալ կամավորական շարժումը.- Մեծ է Մասադայի դերը Իսրայել պետության հիմնադրման տարիներին գործող մեկ այլ հրեական զինյալ շարժման «Գադնա» կամավորական կազմակերպության գործունեությունում [17]: «Գադնա»-ն (եբրայերենից թարգմանաբար նշանակում է «երիտասարդության գումարտակներ») հիմնադրվել է 1948թ., «Հագանա»-ի կազմում ներառված մի շարք երիտասարդական խմբավորումների հիման վրա, որոնց ճամբարներում հրեա երիտասարդները զինվորական պատրաստվա-ծություն էին անցնում «Հագանա»-ի գործողություններին մասնակցելու նպատակով: «Գադնա» կամավորական շարժման այդ շրջանի առաջնորդ Մոշե Գիլբոան «Այն օրերին, այս ժամանակ» հոդվածի հեղինակն է (որի հիման վրա հետագայում լույս տեսավ նաև Յ.Յադինի «Մասադա. այն օրերին, այս ժամանակ» գիրքը)1: Հոդվածում հեղինակը զուգահեռներ էր անցկացնում մաքքա-վեականների Իսրայելի պաշտպանության բանակի հերոսության միջև, մաքքավեականներին ներկայացնում որպես «Հնագույն Իսրայելի բանակ»: Հեղինակը շեշտում էր, որ «Մասադան էլ երբեք չի ընկնի, և որ Իսրայել պետությունը կիրագործի իր մարգարեների ու պետություն կերտողների տեսությունները»: Հարկ է նշել նաև, որ հրեական այլ զինյալ խմբավորումների օրինակով «Գադնա» կամավորական կազմակերպության կողմից նույնպես կանոնավոր երիտասարդական արշավներ էին նախաձեռնվում դեպի Մասադա լեռ:

Մասադայի սխրագործությունն արտացոլվել է նաև գերմանացիների դեմ «Հագանա»-ի, «Պալմահ»-ի և այլ հրեական պարտիզանական ընդհատակյա կազմակերպությունների պայքարում: Մասադայի հերոսապատման անվան հետ է կապվում Երկրորդ աշխարհամարտում հրեաների գերմանացիների դեմ պայքարում (1942թ.) «Հագանա»-ի երկու զորահրամանատարների' Յոխանան Ռաթների (Yochanan Ratner) և Յիցհակ Սադեհի (Yitzhak Sa-

1 Համաշխարհային հրեության շրջանում մեծ հեղինակություն է վայելում Յիգաել Յադինի հեղինակած «Մասադա. այն օրերին, այս ժամանակ» ("Masada: In Those Days — At This Time" գիրքը: Ի դեպ, գրքի վերնագրի վերջին 4 բառերը, որոնք վերցված են հրեական «Հաննուկա» տոնի փոքր պատմություններից, ունեն խորհրդանշական իմաստ և կապվում են Մասադայի դիցաբանության հետ: Դրանով հեղինակը փորձում է Մասադայի օրինակի հիման վրա ցույց տալ, որ այն, ինչ եղել է անցյալում, կարող է պատահել նաև այսօր: «Հաննուկան» ութօրյա հրեական տոն է, հայտնի է նաև որպես Լույսերի տոն: Այն կապվում է մ.թ.ա. 167թ. Սիրիայի Անտիոք IV-րդ թագավորի դեմ հրեաների (մաքավեականներ) ապստամբության հետ, որն արգելել էր հո^այականության դավանումը: Հրեական ավանդությունում «Հաննուկան» արտահայտում է հրեաների նվիրվածությունն ու հավատարմությունը Երուսաղեմի Սուրբ տաճարին ու հուդայականությանը:

115

Կ. Վերաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

deh) կազմակերպած հայտեի «Հյուսիսի համար նախագիծը» («Plan for North»), որը հայտնի է նաև «Մասադայի նախագիծ»1 անվանումով։ «Հյուսիսի համար նախագիծը» նպատակ էր հետապնդում համախմբել Յիշուվի1 2 հրեա բնակչությանը Հայֆայի ու Քարմելի լեռներում գերմանացիների դեմ պարտիզանական պայքար կազմակերպելու համար։ Նախագծի լեռներում առանձնանալու և կռվելու ռազմավարության ընտրությունը պատահական չէ և զուգորդվում է Մասադայի ինքնապաշտպանության ռազմավարության հետ։

«Մասադայի նախագծի» հետ է կապված նաև «Հագանա»-ի Հայֆա քաղաքի զորահրամանատարներից մեկի Դավիթ Շալթիելի (David Shaltiel)3 գործունեությունը։ Հետազոտողներից շատերն են հիշատակում «Հագանա»-ի գերմանացիների դեմ մղված մարտերից մեկում Դ. Շալթիելի կողմից հնչեցված հայտնի ելույթը զուգահեռներ անցկացնելով վերջինիս ու Մասադայի ինքնապաշտպանության առաջնորդ Էլիազար բեն Յաիրի ելույթների միջև։ Մեջբերում ենք նրա խոսքերը (1942թ. գարուն). «Ավելի հեշտ էր մեռնել Մասադայում, քան ապրել Գեստապոյի վարչակազմի ներքո... Ավելի լավ է մենք հավաքենք 3000 մարդկանց, որոնք պատրաստ են ամեն ինչի և գնալ լեռներ պարտիզանական պայքար մղելու համար» [14]։

Տեղին է հիշատակել նաև այդ ժամանակաշրջանում Հրեական գործակալության (Jewish agency) առաջնորդներից մեկի Յիցհակ Գրինբաումի դերակատարումը գերմանացիների դեմ մղված պայքարում, որը նույնպես հրեա ժողովրդի ազատագրական պայքարում մեծ տեղ էր հատկացնում Մասադայի հերոսապատմանը։ 1942թ. հունիսի 30-ին Հրեական գործակալության առաջնորդների հանդիպման ընթացքում Յիցհակ Գրինբաումն ազդեցիկ ելույթ ունեցավ, որտեղ ասվում էր. «Եթե մեզ վրա հարձակվեն ու նվաճեն մեր դիրքերը (գերմանացիները- հեղ.'), պետք է վստահ լինենք, որ մեզանից հետո առնվազն կթողնենք «Մասադայի» լեգենդը»։

Մասադայի հերոսապատման օրինակով էր կազմված նաև հայտնի «Իր-գուն» զինյալ խմբավորման մշակած «Երուսաղեմի հին քաղաքի» նախագիծը, որի հիմնական նպատակն էր հավաքել «Էցել»-ի բոլոր ստորաբաժանումների հազարավոր մարտիկներին Երուսաղեմի հին քաղաքում և կռվել հանուն Հրեական պետության հիմնադրման (հավանաբար 1947թ. աշնանը)։

1 «Հյուսիսի համար նախագիծը» այլ աղբյուրներում հանդիպում է որպես «Մասադան Քարմելի վրա» նախագիծ։

2 «Յիշուվ» Պաղեստինում հաստատված հրեաների շրջանը կամ բնակավայրը։

3 Անկախության համար մղված հրեական զինված պայքարի ընթացքում Դավիթ Շալթիելը առանցքային դերակատարություն է ունեցել «Հագանա»-ի «Իրգուն» ու «Լեհի» հրեական ընդհատակյա կազմակերպությունների հետ համագործակցության ու աշխատանքների կոորդինացման գործում։

116

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Կ. Վերաեյաե

4. Մասադայի խորհրդանիշը և Իսրայեփ պաշտպանության բանակը

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

XX դարի 30-40-ակաեեերիե Հրեական պետության ստեղծման համար պայքարող հրեական զինված ընդհատակյա խմբավորումների մարտական ու գաղափարական գործունեությունում Մասադայի հերոսապատման մեծարման ավանդույթն էլ ավելի նոր եռանդով շարունակվեց Իսրայել պետության հիմնադրումից հետո դառնալով Իսրայելի պաշտպանության բանակի ազգային խորհրդանիշերից մեկը։ Իսրայելի պաշտպանության բանակի կազմավորման առաջին տարիներից շարունակվեցին հրեա զինվորականության կանոնավոր արշավները դեպի Մասադայի լեռ, որոնք հետագայում դարձան ՑԱԽԱԼ-ի զինծառայողների կարևոր զինվորական ուսումնավարժություննե-րից մեկը։ Մասադայի զինվորական արշավներն իրականացվում են մեծ շուքով. լեռան գագաթին բարձրաձայն արտասանվում է Էլիազար բեն Յաիրի ելույթը (նաև հատվածներ Հովսեպոս Փլավիոսից), որից հետո զինվորները միահամուռ հնչեցնում են հայտնի «Մասադան էլ երբե ք չի ընկնի» («Masada Shall Never Fall Again») բառերը1, տրվում է հավատարմության ու նվիրվածության զինվորական երդում [18]։

Մասադայի ռազմական ուխտագնացությունը, ելնելով լեռնահովտի աշխարհագրական բարդ դիրքից, պայմանավորված է մեծ դժվարություններով և զինվորներից պահանջում է ֆիզիկական ու հոգեբանական կամային հատկանիշներ ու պատրաստվածություն: Դրանց հաղթահարումը խորհրդանշական էր և նույնպես կապվում էր Մասադայի ինքնապաշտպանության մարտիկների կրած դժվարությունների հետ։

Մասադայի լեռան վրա զինվորականները «Հրեական մեծ ասպտամբու-թյան» ռազմական փորձի օրինակով ուսումնական զորավարժություններ են կազմակերպում։ Թե նախքան հրեական պետականության ստեղծումը և թե Իսրայել պետության հիմնադրումից հետո հրեա զինվորականությունը պատերազմական գործողությունների նախօրեին պարտադիր այցելում է Մասադայի ամրոց, տալիս հավատարմության ու նվիրվածության երդում։ Մինչև 1967թ. վեցօրյա պատերազմը, երբ Արևմտյան պատը դեռևս չէր պատկանում հրեաներին, Մասադան, կարելի է ասել, ստանձնել էր Արևմտյան պատի («Լացի պատ») Իսրայելի բնակչության և, առհասարակ, համաշխարհային հրեության կարևոր պատմական սրբավայրի փոխարինողի դերը1 2։

1 «Մասադան է լ երբեք չի ընկնի» արտահայտությունը պատկանում է հրեա բանաստեղծ Իցհակ Լամդանի (1899-1945թթ.) գրչին հայտնի «Մասադա» բանաստեղծությունից (1927թ.), որը նվիրված էր Մասադայի հերոսապատմանը։ «Մասադան է լ երբեք չի ընկնի» արտահայտությունը նաև հրեական ընդհատակյա զինյալ խմբավորումների զինվորական կարգախոսներից մեկն էր։

2 Արևմտյան պատը սրբատեղի է համարվում նաև հրեա զինվորականության համար. ՑԱԽԱԼ-ի նորակոչիկները զինվորական երդում են տալիս Արևմտյան պատի մոտ։

117

Կ. Վերաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Նշանակալի է Մասադայի խորհուրդը Իսրայել պետության սահմաններից դուրս բնակվող հրեության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում որպես ազգային ինքնության պահպանման, Իսրայելի ու հրեության միջև կապերի ամրապնդման կարևոր գործոն։ Իսրայելի պաշտպանության բանակի ղեկավարության ակտիվ միջամտությամբ առանձնակի կարևորություն է տրվում հրեա հայրենադարձների շրջանում Մասադայի հերոսապատման որպես հրեա ժողովրդի ազգային ինքնության պահպանման ու ազ-գակերտման անքակտելի բաղկացուցչի, ընկալմանը, որտեղ Մասադան խորհրդանշում է հրեա ժողովրդի պատմության հիմնական փուլերի հնա-գույն ժամանակաշրջանի ազգային ազատագրական պայքարի, հայրենիքից կտրված և պետականության բացակայության երկհազարամյա գոյապահպանական ու Իսրայել պետության ստեղծման միջև անքակտելիության ու շարունակականության գաղափարը։

Հավելենք, որ հրեա ժողովրդի հաղթանակների ու հերոսապատումների պատմական հիշողության վերականգնման և դրանք ազգային խորհրդանիշերի վերածելու գործընթացը առանցքային կարևորություն ունի Իսրայելի բնակչության և առաջին հերթին հրեա զինվորականության բարոյահոգևոր դաստիարակության տեսանկյունից։ Հրեա զինվորականության ազգային խորհրդանիշերի թեմատիկայի ուսումնասիրության շրջանակները, որոնք բավական ընդգրկուն են, շարունակում են մեծ նշանակություն ունենալ հայ ժողովրդի հերոսապատումների համարժեք հետազոտման ու արժևորման օրինակով հայ զինվորականության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում։

5 Մասադայի հերոսապատումը և Հոլոքոստը. անցումայբերդություհից հաղթանակի

Իսրայելի ազգային կոլեկտիվ հիշողությունում Մասադան և Հոլոքոստը թեև դասվում են հրեա ժողովրդի պատմության ամենաողբերգական իրադարձությունների շարքին, սակայն հրեության շրջանում ունեն հաղթական պայքարի ու հերոսապատման ընկալումներ։ Կարելի է ասել, որ Իսրայելի ազգային կոլեկտիվ հիշողությունում Մասադան և Հոլոքոստը շրջադարձային նշանակություն ունեն. համաշխարհային հրեության շրջանում անգնահատելի է նրանց պատմական դերակատարությունն ու ուսուցողական նշանակությունը Իսրայել պետության, նրա բնակիչների ու, առհասարակ, հրեության անվտանգության ապահովման գործընթացի համատեքստում։

Մասադայի ու Հոլոքոստի միջև զուգահեռներ անցկացվեցին Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստական Գերմանիայի կողմից Եվրոպայի հրեաների նկատմամբ իրականացված բռնությունների ու հետապնդումների տարիներին, որոնք հանգեցրին 6 միլիոն հրեաների ցեղասպա-

118

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Կ. Վերաեյաե

եությաե: Այդ տարիներին, սակայն, հրեության գաղափարական առաջնորդների ու հատկապես Պաղեստինում հաստատված սիոնիստական գաղափարախոսների հայացքներում Մասադան ու Հոլոքոստը ներկայանում էին որպես միմյանց հակադիր դրսևորումներ։ Ի տարբերություն Մասադայի, որը մարմնավորում էր հնագույն ժամանակաշրջանում հրեա ժողովրդի ազգային ազատագրական պայքարում ցուցաբերած հերոսությունը, հայրենասիրությունը և ինքնազոհաբերումը հանուն Հայրենիքի և ազգային արժանապատվության, Հոլոքոստը, ըստ սիոնիստ գաղափարախոսների, զուգորդվում էր պասիվ զոհողության, առանց դիմադրության պայքարի ու հարմարվողակա-նության հետ։ Արդյունքում' Պաղեստինում հաստատված հրեաների համար, ի հակադրություն Եվրոպայի հրեաների «պասիվության», էլ ավելի ընդգծվեց Մասադայի որպես անհնազանդության, հանուն անկախության պայքարի ու ինքնազոհաբերման պաստրաստակամության ազգային խորհրդանիշի, կարևորումը։ Մյուս կողմից' Եվրոպայի հրեաների նկատմամբ բռնությունների ալիքը նոր լիցք հաղորդեց Պաղեստինում հաստատված հրեաների ազգային ազատագրական պայքարին ու Մասադայի փառաբանմանը որպես այդ ֆոնի վրա անկախության համար մղված պայքարի վերջին հենակետ, ի հակադրումն Հոլոքոստի հարմարվողականության ու հնազանդության, մինչև վերջ պայքարելու (fighting to the end) պատրաստակամության մարմնավորում։ Տեղին է հիշատակել 1943թ. այդ առիթով սիոնիստ առաջնորդներից մեկի Դա-վիթ Բեն-Գուրիոնի (Իսրայել պետության առաջին վարչապետը) հրապարակային ելույթը. նա Հոլոքոստը հակադրում էր հրեա ժողովրդի հաղթական էջերին, մասնավորապես փառաբանում էր 1920թ. Թել Հայի հրեական բնակավայրի ինքնապաշտպանությունը անվանելով այն «երկրորդ Մասադա»1 [19, 20]։ Բեն-Գուրիոնի խոսքերով, ինչպես Մասադան, Թել Հայը ցուցադրեց արժանապատվությամբ, զենքը ձեռքին մեռնելու նոր ճանապարհ. «Մենք ապրել ենք արտաքսման կյանք, կախվածություն, ստորացում, ստրկություն ու դեգրադացիա։ Ոչ միայն ուրիշները մեզ բերեցին դրանց, այլև մենք ինքներս եկանք և ընդունեցինք մեր թուլությունը, մեր արտաքսումը... Մենք չգիտեինք ինչպես ապրել ու մեռնել որպես ազատ մարդիկ։ Մասադայի ու Թել Հայի նման, հրեաները պետք է ընտրեին այլ մահ, ոչ թե անուժ, անօգնական անարժեք զոհաբերումը, այլ մենք պետք է զենքը ձեռքներիս մահանայինք» [19]։

Եվրոպայի հրեաների դիրքորոշումը, որն ակտիվորեն քննադատվում էր

1 1920թ. Թել Հայ բնակավայրի ռազմագյուղացիական պաշտպանությունը կապվում է հրեա ժողովրդի ազգային հերոսներից մեկի այն գլխավորած Իոսիֆ Տրումպելդորի կերպարի հետ։ Ի.Տրումպելդորն իր «գերագույն նպատակի» իրագործումը կապում էր «ժողովրդի բանակի» գաղափարի հետ, որի զինվորներն իրենց հետևից կտանեին հրեա ժողովրդին, կպաշտպանեին վերջինիս ու հրեական պետականությունը հանուն դրա չխնայելով սեփական կյանքը։ Թել Հայի ինքնապաշտպանությունում Տրումպելդորը, մահվանից առաջ, արտասանում է հետևյալ խոսքերը. «Երջանիկ է նա, ով զոհվում է հայրենիքի համար»։ Այդ բառերը փորագրված են Տրումպելդորի գերեզմանին, որտեղ Իսրայելի պաշտպանության բանակի երիտասարդ զինվորականները երդում են տալիս։

119

Կ. Վերաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Իսրայել պետության հիմնադրումից հետո 1940-1950-ակաեեերիե, այդ թվում և Իսրայել պետությաե ղեկավարությաե ջաեքերով սկսեց եոր ըեկալումեեր ստաեալ միայե 1960-ակաեեերից սկսած դառեալով Իսրայելի աեցյալի հերո-սակաե էջերից մեկը [10]: Արդյուեքում Իսրայելի ազգայիե կոլեկտիվ հիշողու-թյուեում յուրօրիեակ խորհրդաեշակաե կամուրջ ստեղծվեց Մասադայի, Հոլո-քոստի ու Իսրայել պետությաե հիմեադրմաե միջև (հաստատվում է երեքի միջև շարուեակակաեություեը), որտեղ Հոլոքոստը մարմեավորում է Հրեաեե-րի արտաքսմաե (Jewish Exile) էջի ավարտը և հրեակաե պետությաե հիմեադրմաե սկիզբը: Հեեց 1960-70-ակաեեերից սկսած' Իսրայել պետություեը լուրջ քաղաքակաեություե է վարում հրեա համայեքեերի պատմությաե, ավաե-դույթեերի ուսումեասիրմաե ուղղությամբ Արտաքսմաե մեջ հրեաեերի պատ-մություեը դիտելով որպես Հրեությաե կոլեկտիվ աեցյալի աեքակտելի մաս: Մասադայի ու Հոլոքոստի զուգահեռակաեեերում վերիմաստավորվեցիե եաև եախկիեում կարծրացած «հերոսեերի» ու «զոհերի» կատեգորիաեերը, արդյուեքում' վերջիեեերս ողբերգությաե ըեկալումից աեցում կատարեցիե հրեա ժողովրդի հաղթակաե աեցյալիե:

Հետևությռւեեեր

Սիոեիստակաե շարժմաե ձևավորմաե ժամաեակաշրջաեը հիմք դրեց հրեա ժողովրդի ողջ պատմությաե ըեթացքում տեղ գտած հերոսակաե իրադարձու-թյուեեերի որպես ազգայիե խորհրդաեիշերի, հրեությաե կոլեկտիվ ու պատ-մակաե հիշողությաե վերակաեգեմաեը կամ զարթոեքիե: Հրեակաե տարբեր հերոսապատումեերի օրիեակով, Մասադաե եույեպես առաեցքայիե դերակատարում ուեեցավ 1920-ակաեեերիե Պաղեստիեում հաստատված հրեաեերի ազգայիե ազատագրակաե պայքարում և հրեակաե պետակաեությաե հիմեադրմաե գործըեթացում: Մասադայի որպես զիեվորակաե խորհրդաեիշի, կերպարը շարուեակում է աեփոփոխ մեալ Իսրայել պետությաե հիմեադրումից հետո: Մասադայի ոդիսակաեը, սակայե, ավելիե է, քաե զիեվորակաե խորհր-դաեիշը. զգալի է Մասադայի իեքեապաշտպաեությաե կոլեկտիվ հիշողությաե դերը Իսրայել պետությաե գործուեեությաե գրեթե բոլոր ոլորտեերում (գրա-կաեագիտություե, դիցաբաեություե, ռազմարվեստ, գիտություե, կրոեագիտու-թյուե և այլե): Կարելի է ասել, որ Իսրայել պետությաե հիմադրումից հետո այե եեթարկվեց եերքիե սոցիալացմաե ու հասարակայեացմաե գործըեթացի:

Բացի այդ, հերոսապատումեերի ու ռազմակաե հաղթաեակեերի, այդ թվում և Մասադայի վերաբերյալ հրեա ժողովրդի կոլեկտիվ հիշողությաե վերակաեգեումը եեթադրում է ավելի լայե քաղաքակրթակաե եշաեակու-թյուե, որը խորհրդաեշում է

• Հեագույե ժամաեակեերից ի վեր հրեակաե հեագույե ցեղախմբերով եեր-կայիս Իսրայել պետությաե ու մերձակա տարածքեերի (Հրեաստաե) բեակեցված լիեելու հաստատում [14]:

120

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Կ. Վերաեյաե

• «Էրեց-Իսրայելում» (Հրեաստան) հրեական ներկայության շարունակականության փաստագրում ու հաստատում:

• Այդ տարածքում հրեական ներկայիս բնակեցմանը պատմական կառուցվածքային շարունակական նշանակություն տալու շեշտադրում։

• Հրեաստանում հրեական ներկայիս բնակեցմանը անցյալի խորհրդանիշերով պիտակավորման կարևորում։

• Անցյալի խորհրդանիշերի վերափոխմամբ այդ տարածքում պատմական «լեգիտիմության» ու ներկայության խորհրդանշում։

• Մարդկության պատմության մեջ հրեա ժողովրդի դերակատարման արժևորում։

• Երկրագնդի վրա կյանքի ձևավորման հետ հրեության պատմության նույնականացո^։

• Հրեական պետականության պատմության համարժեքացում համաշխարհային առավել հնագույն քաղաքակրթությունների հետ։

Մասադային տրված խորհրդանշական դերը զգալի է նաև մեր օրերում։ Մասադան «ներգրավվել» է ինչպես պաղեստինա-իսրայելյան դիվանագիտական հարաբերություններում, այնպես էլ ժամանակ առ ժամանակ առհասարակ կիրառություն է ստանում Իսրայելի մերձավորարևելյան քաղաքականությունում։ Պետական հետևողական քաղաքականության արդյունքում չի կորել Մասադայի հերոսապատման թեմատիկայի արդիականությունը Իսրայելի սահմաններից դուրս և հատկապես Միացյալ Նահանգներում ու Արևմտյան Եվրոպայում (ինչում զգալի է եղել տեղի հրեական ազդեցիկ լոբբիստական գործունեությունը)։ Դա են հաստատում արևմտյան մամուլում ու վերլուծականներում Մասադային վերաբերող բազմաթիվ հրապարակումները (քաղաքական, ռազմական, պատմական, կրոեադավաեաբաեակաե), որոնք դառնում են գիտական բանավեճերի ու քաղաքական շահարկումների նյութ։

Մասադայի թեմատիկան արդիական է նաև մերօրյա միջազգային հարաբերություններում։ Բավական է հիշատակել 2008թ. մայիսի 15-ին Իսրայելի Քնեսեթում (խորհրդարան) Իսրայել պետության հիմնադրման 60-ամյակի (1948թ. մայիսի 14-15) կապակցությամբ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջ.Բուշի հայտնի ելույթը, որտեղ առանձնահատուկ նշվում էր նաև Մասադան. «Իսրայելի քաղաքացինե ր, Մասադան էլ երբե ք չի ընկնի, և Ամերիկան մշտապես ձեր կողքին կլինի» [21]։ Իսկ մինչև ելույթը, նույն օրը նախագահ Բուշն այցելել էր Մասադայի լեռ։

Եվս մեկ օրինակ. Իսրայել պետության ղեկավարության հետևողական քաղաքականության արդյունքում հրեա զինվորականությունը բարոյահոգևոր բարձր արժեհամակարգ ունի, և այս հարցում կարևոր նշանակություն են ունեցել նաև հրեա ժողովրդի պատմական հաղթանակների ու հերոսապատումների կոլեկտիվ հիշողության վերականգնումն ու դրանց հասարակայնա-

121

Կ Վերաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

ցումը: Հատկապես բարձր է ՑԱԽԱԼ-ի զիեվորեերի Հայրենիքին նվիրվածության, հաեուե Իսրայել պետության ու հրեության անվտանգության ապահովման ինքնազոհաբերման պատրաստակամություեը: Դա եե փաստում եաև հրեական «Քաղաքականության ու ռազմավարության ինստիտուտի»' 2006թ. հայրենասիրության խնդիրներին նվիրված սոցհարցումեերի արդյունքները, որոնց համաձայն' Իսրայելի բնակչության ճեշող մեծամասեություեը 85%-ը, անհրաժեշտության դեպքում պատրաստակամություե է հայտնել կռվել իր պետության համար և զոհվել հաեուե երա [22]1:

Փետրվար, 2009թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Constantine P, Danopoulos, Dhirendra Vajpeyi and Amir Bar-or, “Civil-military relations, Nation-building and national indentity, Comparative perspectives”, 2004.

2. http://dover.idf.il/IDF/English/about/doctrine/ethics.htm, Israel Defense Forces. “Doctrine. Ethics-The IDF Spirit”.

3. Մարությաե Հ'., Հիշողության դերը մշակույթների երկխոսությունում, 21-րդ ԴԱՐ հանդես, # 3, 2007:

4. http://www.eleven.co.il/article/12656, Электронная еврейская энциклопедия. Масада,

5. http://all-kabbalah.narod.ru/masada.htm, Крепость Масада. Борьба и гибель героев крепости.

6. http://www.eleven.co.il/article/13795, Электронная еврейская энциклопедия, Сикарии.

7. Israel Ministry of Foreign Affairs. Masada, Desert fortress overlooking The Dead sea. http://www.mfa.gov.il, Крепость Масада. Борьба и гибель героев крепости - http:// all-kabbalah.narod.ru/masada.htm

8. Иосиф Флавий, Иудейская война, Книга седьмая, глава восьмая. О Масаде и о занявших ее сикариях.- Каким образом Сильва приступает к осаде этой крепости.- Речь Элеазара-Перевод Я.Л. Чертка, 1900г. С введением и примечанием переводчика.

9. Иосиф Флавий, Иудейская война, Книга седьмая, глава девятая.-Каким образом жители крепости, убежденные, словами Элеазара, все убили друг друга, за исключением двух женщин и пятерых детей. Перевод Я.Л. Чертка, 1900г. С введением и примечанием переводчика.

10. Yael Zerubavel, “Recovered roots. Collective memory and the Making of Israeli national tradition”, 1995.

11. http://www.hagana.co.il/, “The Hagana”.

1 Քաղաքականության ու ռազմավարության ինստիտուտի (հիմնադրվել է 2000թ.) իրականացրած սոցհարց-մաեը Իսրայելից բացի ընդգրկվել եե 9 զարգացած երկրներ Ֆինլանդիա, ԱՄՆ, Կանադա, Իտալիա, Ֆրանսիա, Ավստրիա, Իսպանիա, Գերմանիա և Ճապոեիա: Այդ երկրեերի բնակչության շրջանում անցկացված սոցհարցմաե արդյունքներում (պետության համար կռվելու պատրաստակամությաե) բարձրագույն ցուցանիշը (85%) եղել է Իսրայելիեը: Վերջինիս հաջորդել եե Ֆինլանդիան (83%), ԱՄՆ-ը (63), Կանադան (61), Իտալիան (53) ու Ֆրանսիան (51): Ավելացնենք, որ Իսրայելի պարագայում 85% ցուցանիշում ներառվել է եաև տեղի արաբ բնակչությունը, որի ցուցանիշը համապատասխանաբար ցածր է եղել 27%, իսկ հրեա բնակչության ցուցանիշը 94%:

122

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Կ. Վերաեյաե

12. http://www.answers.com/topic/palmah, Labor Zionist elite military organization (1941 -1948).

13. http://en.wikipedia.org/wiki/Brit_HaBirionim, Wikipedia. The Free Encyclopedia, Brit Habirionim,

14. Nachman Ben-Yehuda, “The Masada Myth. Collective memory and mythmaking in Israel”, 1995.

15. http://www.jewishvirtuallibrary.org/jsource/History/lehi.html , Jewish virtual library.

Lehi (group).

16. http://www.etzel.org.il/, The Irgun site

17. http://www.eleven.co.il/article/n005, Электронная еврейская энциклопедия, Гадна.

18. Barry Schwartz, Yael Zerubavel, Bernice M. Barnett, “The Recovery of Masada: A Study in Collective Memory”. The Sociological Quarterly, Volume 27, N. 2, 1986.

19. Yael Zerubavel, “The Death of Memory and the Memory of Death: Masada and the Holocaust as Historical Metaphors”, Representations, N. 45, 1994.

20. John R. Gillis, “Commemorations. The politics of National identity”. 1994.

21. Remarks by The President to Members of The Knesset. For Immediate Release May 15, 2008. Jerusalem.

22. Lauder School of Government, Diplomacy and Strategy. Institute For Policy and Strategy. “Patriotism and Israel’s National Security”, Herzliya Patriotism Survey 2006.

ИЗ ИСТОРИИ ФОРМИРОВАНИЯ еврейской НАЦИОНАЛЬНОЙ ИДЕНТИЧНОСТИ: ОБОРОНА МАСАДЫ

Карен Веранян

Резюме

В статье на примере обороны замка Масады в годы Великого еврейского восстания (66-73гг.) против Римской империи показано, как каждое героическое повествование в истории еврейского народа становится национальным символом и неотделимым атрибутом еврейской идентичности. В статье также описывается огромная роль и значимость эпопеи Масады в еврейской национальноосвободительной борьбе ХХв. и в преобразовании еврейской государственности.

123

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.